Changes
Այս պարզ ճշմարտությունն ապացուցելու համար բնավ հարկ չկա դիմելու այդպիսի մի խոշոր հեղինակության, քանզի լրջամիտ դատողությունը սույն կանոնի սկզբնաղբյուրն է։
Եթե ընթերցողը հետաքրքրական և ուշագրավ է համարել իմ կյանքի պատմությունը, ապա ես համարձակվում եմ խոստանալու, որ սույն հավելումը պակաս հաճույք չի պատ ճառի պատճառի նրան։ Պարոն դե Գրիյոյի վարքի մեջ ընթերցողը կտեսնի ամենազոր կրքի ցնցող մի օրինակ։ Ես պատրաստվում եմ նկարագրել կրքից կուրացած մի պատանու, որը հրաժարվում է երջանկությունից և իրեն հոժարակամ մատնում ծայրահեղ թշվառության. մի պատանու, որն օժտված լինելով այն բոլոր բարեմասնություններով, որոնք ամենափայլուն հասարակական դիրք էին ապահովում իր համար, այնուամենայնիվ, աննախանձ ու թափառական կյանքը գերադասում է հարստության և բնության պարգևած առավելությունից, նա, որը նախատեսում է իր դժբախտությունն ու չի ջանում խուսափել դրանից և, գիտակցելով հանդերձ այդ դժբախտությունը, տանում է դրանք, սակայն առանց գործադրելու անդադար իրեն առաջարկված այն միջոցները, որոնք կարող էին ամեն վայրկյան վերջ տալ այդ ամենին։ Վերջապես ես պատրաստվում եմ պատկերել հակասական մի բնավորություն, որը առաքինությունների և մոլությունների մի խառնուրդ է, բարի հակումների և վատ արարքների մշտական մի հակադրություն։ Այսպիսին է իմ առաջադրած պատկերի բովանդակությունը։
Ողջամիտ մարդիկ, անշուշտ, այսօրինակ երկը ապարդյուն գործ չպետք է համարեն։ Բացի ընթերցման հաճույքից, նրանք այստեղ կտեսնեն ոչ սակավաթիվ իրադարձություններ, որոնք կծառայեն իբրև բարոյական խրատներ, իսկ զվարճացնելով խրատել — դա, ըստ իս, նշանակում է ընթերցողին բացառիկ ծառայություն մատուցել։
Բարոյական սկզբունքների շուրջը խորհրդածելիս, մենք չենք կարող չզարմանալ, տեսնելով, որ մարդիկ դրանք թե՛ հարգում են և թե՛ արհամարհում։ Հարց է ծագում. ինչո՞վ բացատրել մարդկային սրտի այն քմայքը, որը, բարու և կատարելության գաղափարները ճաշակելով հանդերձ, միևնույն ժամանակ հրաժարվում է դրանցից։ Եթե որոշ մտայնության ու կրթության տեր մարդիկ կամենան հետազոտել, թե որն է իրենց զրույցների կամ նույնիսկ ինքնամտորումների ամենասովորական առարկան, ապա հեշտությամբ կնկատեն, որ դա գրեթե միշտ պտտվում է որևէ բարոյական դատողության շուրջը։ Իրենց կյանքի ամենաքաղցր րոպեները նրանք մենակ են ապրում կամ մի մտերիմ բարեկամի հետ՝ սրտաբաց խոսակցելով առաքինության հրապույրների, բարեկամության քաղցրության, երջանկության հասնելու միջոցների, երջանկությունից մեզ հեռացնող մեր բնավորության թուլությունների և այդ թուլությունները հաղթահարելու միջոցների մասին։
Հորացիոսը և Բուալոն այդպիսի զրույցը համարում են երջանիկ կյանքի իրենց ստեղծած պատկերի լավագույն գծերից մեկը։ Արդ, ինչպե՞ս է պատահում, որ մենք այնքան հեշտ գահավիժում ենք այդ խոհերի բարձունքից և իսկույն իջնում մինչ սովորական մարդկանց մակարդակը։ Ես սխալված կլինեմ, եթե ստորև նշած իմ փաստերը պատշաճորեն չբացատրեն մեր գաղափարների ու արարքների միջև գոյություն ունեցող հակասությունը։ Իսկ որովհետև բարոյականության բոլոր պատվերները լոկ ընդհանուր սկզբունքներ են, ապա մի անգամայն միանգամայն դժվար է դրանք մասնակիորեն կիրառել այս կամ այն բարքերի ու արարքների նկատմամբ։ Ապացուցենք օրինակով։ Բարեծին հոգիները զգում են, որ հեզությունն ու մարդկայնությունը վսեմ առաքինություններ են, ուստի և նրանք ձգտում են դրանք կիրառել իրենց կյանքում։ Սակայն հենց այն րոպեին, երբ պետք է իրականացնել այդ առաքինությունները, հաճախ նրանց կենսագործումը խափանվում է։ Հիրավի, արդյոք հարմա՞ր է առիթը։ Ի՞նչ չափով անհրաժեշտ է առաքինությունների ցուցաբերումը։ Չե՞նք սխալվում արդյոք տվյալ անձի նկատմամբ։
Հազար ու մի տարակուսանք կաշկանդում է մարդուն։ Նա վախենում է խաբվել, երբ կամենում է բարերար ու առատաձեռն լինել. համարվել թուլամորթ, երբ իրեն ցույց է տալիս չափազանց մեղմ ու զգայուն, մի խոսքով՝ սահմանից դուրս գալ կամ ըստ հարկի չկատարել այն պարտականությունները, որոնք ծայր աստիճան անհամատեղելի են հեզություն ու մարդկայնություն հասկացողություններին։ Այդպիսի տատանման պահին միայն փորձն ու օրինակը կարող են ճշտիվ որոշել սրտի հակումը։ Սակայն փորձն այնպիսի մի շնորհք չէ, որին յուրաքանչյուր ոք ի վիճակի լինի տիրանալու. դա կախում ունի զանազան դրություններից, որոնց մեջ գտնվում է մարդս ճակատագրի բերմամբ։ Հետևաբար, մնում է սոսկ օրինակը, որն իբրև կանոն ունակ է ծառայելու այն բազմաթիվ մարդկանց, որոնք իրագործում են առաքինությունը։
Ես ստիպված եմ խնդրել ընթերցողին՝ վերադառնալ դեպի իմ կյանքի այն շրջանը, երբ առաջին անգամ հանդիպեցի ասպետ դե Գրիյոյին։ Այդ դեպքը պատահեց իմ՝ Իսպանիա մեկնելուց մոտ վեց ամիս առաջ։ Թեև ես հազվադեպ էի դուրս գալիս իմ մենությունից, սակայն դեպի դստերս տածած գուրգուրանքը հարկադրում էր ինձ երբեմն կատարել զանազան փոքր ճանապարհորդություններ, որոնք ես կրճատում էի կարելույն չափ։
Մի անգամ ես վերադառնում էի Ռույենից, ուր գնացեք գնացել էի նրա խնդրանքով դիմելու Նորմանդիայի պառլամենտին՝ մի քանի կալվածների ժառանգության գործով։ Այդ ժառանգության իրավունքը ես ստացել էի մորական պապիցս և իմ հերթին զիջել աղջկաս։ Ես ուղևորվեցի դեպի Էվրյո, ուր անցկացրի առաջին գիշերը, իսկ հետևյալ օրը ճաշին հասա Պասսի, որը այդտեղից հինգ-վեց մղոն հեռավորության վրա է գտնվում։ Այդ ավանը մտնելիս ինձ զարմացրեց բնակիչների բուռն իրարանցումը։ Նրանք դուրս էին թափվել տներից ու խուռն բազմությամբ վազում էին դեպի մի խղճուկ պանդոկի դարպասը, որի առաջ կանգնած էին երկու ծածկված սայլակներ։ Տոթից ու հոգնածությունից շնչասպառ ձիերը տակավին չէին արձակված։ Երևում էր, որ սայլակները նոր են եկել։
Մի րոպե ես կանգ առա՝ իրարանցման պատճառը պարզելու համար։ Սակայն քիչ ման բան կարողացա իմանալ հետաքրքրությամբ տարված այդ ամբոխից, որը ոչ մի ուշադրություն չէր դարձնում իմ հարցերին և մեծ խառնաշփոթությամբ միմյանց բոթելով շարունակում էր վազել դեպի պանդոկ։ Վերջապես դարպասի մոտ երևաց մի հրացանաձիգ ուսին մուշկետ, մեջքին՝ սուսերակալ։ Ես ձեռքով նշան արեցի նրան, որ մոտենա ինձ և խնդրեցի բացատրել այդ իրարանցման պատճառը։ «Դատարկ բան է, պարոն,— ասաց նա ինձ։— Ես ու ընկերներս տասներկու անառակ աղջիկ ենք տանում Հավր-դե-Կրաս, որտեղից նավով պիտի ճանապարհ դնենք դեպի Ամերիկա։ Նրանցից մի քանիսը գեղեցիկ են և, ըստ երևույթին, դա է, որ հարուցում է այս բարեսիրտ գյուղացիների հետաքրքրությունը»։
Այս բացատրությունից հետո ես պատրաստ էի շարունակել ճանապարհս, եթե իմ ուշադրությունը չգրավեին պանդոկից դուրս եկող մի պառավի բացականչությունները. նա՝ ձեռքերը երկինք պարզած՝ գոչում էր, թե դա բարբարոսություն է, սարսափելի դաժանություն, կարեկցանք շարժող անգթություն։
Նա անկեղծորեն պատասխանեց, որ չի կարող ինձ ասել, թե ով է այդ կինը, առանց մատնելու միևնույն ժամանակ և իր ով լինելը։ Այնինչ նա լուրջ պատճառներ ունի անհայտ մնալու։
— Կարող եմ այնուհանդերձ ասել ձեզ այն, ինչ հայտնի է այս թշվառականներին,— ավելացրեց նա, մատնացույց անելով հրացանաձիգներին,— ես սիրում եմ այդ աղջկան այնպիսի բուռն սիրով, որ դրա համար դարձել եմ աշխարհիս ամենաանբախտ մարդը։ Փարիզում ես բոլոր հնարները գործադրեցի նրան ազատելու համար, սակայն ինձ չօգնեց ո՛չ աղերսանքը, ո՛չ հնարամտությունը և ո՛չ էլ ուժը։ Ի վերջո որոշեցի հետևել նրան թեկուզ մինչև աշխարհի ծայրը։ Ես նրա հետ նավ կնստեմ և կգնամ Ամերիկա։ Սակայն ամենամեծ անգթությունն այն է, որ սույն ստոր սրիկաները,— շարունակեց նա, խոսելով հրացանաձիգների մասին,— թույլ չեն տալիս, որ մոտենամ նրան։ Փարիզից մի քանի մղոն հեռանալուց հետո ես մտադիր էի ուղղակի հարձակվել նրանց վրա։ Այդ նպատակով ես պայմանավորվել էի չորս մարդու հետ, որոնք մի խոշոր գումարի դիմաց խոստացել էին ինձ իրենց աջակցությունը։ Սակայն ապիկարները կռվի պահին լքեցին ինձ և, դրամս առած, փախան։ Ուժով իմ նպատակին հասնելու անզորությունս ստիպեց ինձ զինաթափ լինել։ Հրացանաձիգներին որոշ վարձատրություն առաջարկելով, ես խնդրեցի գոնե թույլ տալ հետևելու իրենց։ Շահի տենչը նրանց ստիպես ստիպեց համաձայնել։ Ամեն անգամ, երբ ինձ թույլատրում էին խոսել սիրուհուս հետ, նրանք ինձանից վճար էին պահանջում ։ պահանջում։ Քսակս շուտով դատարկվեց, իսկ այժմ, երբ գրպանումս ոչ մի սու այլևս չկա, նրանք բարբարոսային կոպտությամբ իսկույն ինձ ետ են հրում, հենց որ նրան մոտենալու մի քայլ եմ անում։ Ընդամենը մի րոպե առաջ, երբ ես, չնայած նրանց սպառնալիքներին, համարձակվեցի մոտենալ, նրանք հանդգնեցին հրացան ուղղել ինձ վրա։ Այժմ նրանց ագահությունը բավարարելու և ճանապարհս շարունակելու համար ես ստիպված եմ ծախել իմ անպետք ձին, որով եկել եմ մինչև այս ավանը։
Թեև կարծես այս ամենը նա պատմեց բավական հանդարտ, սակայն երբ խոսքը վերջացրեց, արտասուքները կաթիլ-կաթիլ գլորվում էին նրա աչքերից։ Այս իրադեպը ինձ վերին աստիճանի արտասովոր և հուզիչ թվաց։
Ես տասնյոթ տարեկան էի և Ամիյենում արդեն ավարտում էի փիլիսոփայության դասընթացը, ուր ինձ ուղարկել էին ծնողներս, որոնք Պ.-ի լավագույն ընտանիքներից մեկին էին պատկանում։ Ես վերին աստիճանի խելոք ու բարեբարո կյանք էի վարում, և իմ ուսուցիչներն ամբողջ ուսումնարանում ինձ մատնանշում էին իբրև օրինակելի աշակերտ, թեև ոչ մի արտակարգ ճիգ չէի թափում, որպեսզի արժանանամ այդ գովեստին. բայց ի բնե մեղմ ու խաղաղ բնավորություն ունեի և մեծ հակում դեպի ուսումը, այնպես որ ինձ վերագրում էին առաքինություններ, որոնք հետևանք էին դեպի մոլությունը տածած իմ բնական խորշանքի։ Շնորհիվ իմ ծագման, ուսման մեջ ունեցած հաջողությունների և որոշ արտ աքին արտաքին գրավչության՝ քաղաքում բոլոր ազնվաբարո մարդիկ ինձ ճանաչում և հարգում էին։
Հրապարակային քննությունները ես վերջացրի այնպիսի փայլուն հաջողությամբ և ընդհանուրի հավանությամբ, որ այնտեղ ներկա գտնվող եպիսկոպոսը ինձ առաջարկեց հոգևոր դաս մտնել, ուր կարող էի նրա կարծիքով ավելի խոշոր փառքի հասնել, քան Մալտայի ասպետական կարգում, որի համար ինձ կանխորոշել էին իմ ծնողները։ Նրանց կամքի համաձայն, ես արդեն կրում էի այդ կարգի խաչը և ասպետ դե Գրիյո անունը։ Արձակուրդները մոտենում էին, և ես պատրաստվում էի վերադառնալ հորս մոտ, որը խոստացել էր շուտով ինձ ակադեմիա ուղարկել։
Սերն այնպես էր լուսավորել միտքս այն րոպեից, ինչ նա գրավել էր իմ սիրտը, որ ես իսկույն այդ դիտավորությունը համարեցի մահացու մի հարված իմ տենչերին։
Խոսելուս եղանակից նա հասկացավ, թե ինչսլիսի ինչպիսի զգացումներով եմ համակված, որովհետև նա ինձնից շատ ավելի փորձված էր։ Նրան կուսանոց էին ուղարկում հակառակ իր կամքի, անշուշտ, դեպի հաճույքն ունեցած նրա հակումը սանձահարելու նկատառումով, մի հակում, որն արդեն երևան էր եկել և որը հետագայում դարձավ իմ և նրա թշվառությունների պատճառը։ Ես ծառացա նրա ծնողների մտադրության դեմ և դա վիճարկեցի այն բոլոր ապացույցներով, որ ինձ ներշնչեցին նոր փթթող սերս ու դպրոցական պերճախոսությունս։ Նա չարտահայտեց ոչ խստաբարոյություն, ոչ էլ արհամարհանք։ Մի վայրկյան լռելուց հետո ասաց, որ ինքն էլ կանխատեսում է իր ապագա դժբախտ կյանքը, բայց երևի այդպես է վիճակված ի վերուստ, քանի որ ոչ մի միջոց չկա դրանից խույս տալու։ Նրա հայացքի քնքշությունը, սույն խոսքերն արտասանելու թախծոտ գրավչությունը կամ ավելի շուտ մի ճակատագրական ուժ, որն ինձ դեպի իմ կործանումն էր մղում, թույլ չտվին, որ մի րոպե անգամ տատանվեմ իմ պատասխանի մեջ։ Սկսեցի նրան համոզել, որ եթե ապավինի իմ պատվին և այն անսահման քնքշությանը, որն արդեն ներշնչել է ինձ, ես կզոհաբերեմ իմ ամբողջ կյանքը՝ նրան իր ծնողների բռնակալությունից ազատելու և երջանկացնելու համար։
Հետագայում այդ մասին մտածելիս ես միշտ զարմացել եմ, թե այն ժամանակ որտեղի՛ց էր ինձ այնքան կորովն ու արտահայտվելու դյուրությունը։ Սակայն սերը երբեք աստվածություն չէին համարի, եթե նա հաճախ հրաշքներ չգործեր։ Ես ուրիշ շատ կրակոտ և համոզիչ խոսքեր ասացի նրան։
Գեղանի անծանոթուհիս լավ գիտեր, որ իմ հասակում մարդ չի խաբում. նա խոստովանեց, որ, հիրավի, եթե ես կարողանամ որևէ միջոց գտնել նրան ազատելու, նա իրեն պարտավորված պիտի համարի իմ հանդեպ՝ կյանքից առավել թանկագին մի բանով։ Ես կրկնեցի, որ պատրաստ եմ դիմելու ամեն մի քայլի։ Սակայն չունենալով բավականին փորձառություն, որպեսզի անհապաղ միջոցներ գտնեմ նրան աջակցելու, ես բավականացա այս ընդհանուր հավաստիացումով, որից ոչ մի օգուտ չկար ո՛չ ինձ և ո՛չ էլ նրան։ Մինչ այդ, նրա ծեր սպասավորը մոտեցավ մեզ, և ես մտածեցի, թե բոլոր իմ հույսերը պիտի խորտակվեն, եթե նրա հնարամտությունը չօգներ մտքիս անկարությանը։ Ես ապշած մնացի, երբ ծերունու մոտենալու միջոցին նա ինձ անվանեց հորեղբոր որդի և, առանց շփոթության նշույլ անգամ gnւյg ցույց աալու, ասաց, որ շատ ուրախ է ինձ Ամիյենում հանդիպելու համար, և որ այդ առթիվ նա վաղվան է թողնում կուսանոց մտնելը, որպեսզի իրեն չզրկի ինձ հետ ընթրելու հաճույքից։ Ես լավ հասկացա այս խորամանկության իմաստը։ Նրան առաջարկեցի իջևանել մի հյուրանոցում, որի տերը Ամիյեն փոխադրվելուց առաջ երկար ժամանակ հորս կառապանն էր եղել, իսկ այժմ միանգամայն հավատարիմ էր ինձ։
Ես ինքս ուղեկցեցի նրան հյուրանոց։ Ծեր սպասավորն ասես փնթփնթում էր քթի տակ, իսկ իմ բարեկամ Տիբերժը ոչինչ չհասկանալով այս անցուդարձից, առանց մի խոսք արտասանելուք արտասանելու, հետևում էր ինձ։ Նա մեր խոսակցությունը չէր լսում, շարունակում էր ման գալ բակում, երբ ես սիրաբանում էի իմ գեղեցիկ տիրուհու հետ։
Վախենալով Տիբերժի խոհեմությունից, ես ուզեցի ազատվել նրա ներկայությունից և խնդրեցի, որ կատարի իմ մի հանձնարարությունը։ Այսպիսով, երբ մենք հասանք հյուրանոց, ես բախտ ունեցա առանձին՝ երես առ երես խոսակցելու սրտիս թագուհու հետ։
Նա այնքան համառ և երկար խնդրեց հայտնել իմ գաղտնիքը, որ ես միշտ մտերիմ լինելով նրան, այս անգամ էլ վստահեցի պատմելու իմ բուռն հրապուրանքի մասին։ Իմ խոստովանությունը նա ընդունեց այնպիսի բացահայտ դժգոհությամբ, որ ես սարսռեցի։ Ես զղջացի, մանավանդ որ հայտնեցի նրան իմ փախուստի ծրագիրը։ Նա ասաց, որ տածելով դեպի ինձ ամենասերտ բարեկամություն, չի կարող հակառակ չլինել իմ մտադրություններին. որ ուզում է նախ մատնանշել այն ամենը, ինչ կարող է ինձ կասեցնել. սակայն, եթե այս ամենից հետո ես դարձյալ չհրաժարվեմ իմ չարաբաստիկ որոշումից, ապա նա այդ մասին պիտի նախազգուշացնի այն անձանց, որոնք անվրեպ կարող են հիմնովին խափանել իմ դիտավորությունը։ Այնուհետև նա մի լուրջ ճառ ասաց, որը տևեց քառորդ ժամից ավելի և վերջացրեց սպառնալիքով, թե ինձ կմատնի, եթե խոսք չտամ ավելի խելոք ու զգույշ լինել։
Վհատությունն ինձ պատեց, որ այսպես անտեղի մատնեցի ինձ։ Սակայն սերը, որ վերջին երկուերեք ժամվա ընթացքում ծայր աստիճան լուսավորել էր իմ միտքը, օգնեց ինձ գլխի ընկնելու, որ նրան դեռ չեմ հայտնել, թե իմ ծրագիրը պիտի գործադրեմ հետևյալ աոավոտառավոտ, և ես որոշեցի խորամանկությամբ մոլորեցնել նրան։
— Տիբերժ,— ասացի նրան,— մինչև այսօր ես ձեզ համարում էի իմ բարեկամը և իմ խոստովանությամբ ուզեցի փորձել ձեզ։ Ճիշտ է, որ ես սիրում եմ, չեմ խաբել ձեզ, սակայն ինչ վերաբերում է իմ փախուստին, դա այնպիսի մի քայլ չէ, որին կարելի լինի դիմել թեթևամտությամբ։ Վաղը՝ առավոտյան ժամը իննին եկեք ինձ մոտ, ես ձեզ կծանոթացնեմ, եթե հնարավոր լինի, իմ սիրուհու հետ, և դուք ինքներդ կդատեք, թե արդյոք նա արժանի է իմ որոշմանը։
Նա հեռացավ ինձնից իր մտերմության մասին հազար ու մի հավաստիացումներ անելով։ Այդ ամբողջ գիշերը ես անցկացրի կարգի բերելով իմ գործերը և առավոտյան, հենց որ լույսը բացվեց, գնացի պանդոկ, ուր Մանոնն արդեն սպասամ սպասում էր ինձ։ Նա կանգնած էր դեպի փողոց նայող լուսամուտի առաջ և ինձ տեսնելուն պես ինքն անձամբ բացեց դուռը։
Մենք դուրս եկանք առանց աղմուկի։ Նրա վերցրածը միայն սպիտակեղենն էր, որը ինքս էի բռնել։ Կառքը պատրաստ էր մեկնելու, և մենք իսկույն հեռացանք քազաքից։քաղաքից։
Հետագայում ես ձեզ կպատմեմ, թե ինչ էր արել Տիբերժը, երբ իմացել էր, որ ես խաբել եմ իրեն։ Նրա հոգատար վերաբերմունքը դեպի ինձ դրանից չնվազեց։ Դուք կտեսնեք, թե նա ինչ ծայրահեղության հասցրեց այն, և ինչքան եմ ես արցունք թափել, երբ մտածել եմ, թե որն է եղել նրա հատուցումը։
Մենք այնպես արագ էինք ընթանում, որ մինչև մութն ընկնելը հասանք Սեն-Դընի։ Ձի նստած՝ ես սուրում էի կառքի կողքից, այնպես որ միայն երիվարները վախելու փոխելու ժամանակ կարող էինք միմյանց հետ զրուցել։ Բայց, երբ տեսանք, որ մոտենում ենք Փարիզին, այսինքն՝ գրեթե ապահով դրության մեջ ենք գտնվում, կանգ առանք մի բան ուտելու, որովհետև Ամիյենից մեկնելուց հետո ոչինչ չէինք կերել։ Որքան էլ ես բուռն էի սիրահարված նրան, այնուամենայնիվ Մանոնը կարողացավ համոզել ինձ, որ ինքը ևս սիրում է ինձ ոչ պակաս ուժգնությամբ։ Մենք ծայր աստիճան անզուսպ էինք մեր փաղաքշանքների մեջ և համբերություն չունեինք սպասեմլուսպասելու, որ առանձին լինենք։ Փոստատարները և պանդոկապետները հիացմունքով էին դիտում մեզ, և ես նկատեցի, որ նրանք զարմացած էին, տեսնելով մեր տարիքի երկու պատանիների, որոնք այնպես մոլեգին սիրում են միմյանց։
Սեն-Դընիում մենք մոռացանք մեր ամուսնանալու դիտավորությունր դիտավորությունը և, խախտելով եկեղեցու իրավունքները, ամուսիններ դարձանք, առանց մինչև իսկ մտածելու այդ մասին։ Կասկած չկա, որ ես, ի բնե օժտված լինելով քնքուշ և կայուն բնավորությամբ, իմ ողջ կյանքում երջանիկ կլինեի, եթե Մանոնն ինձ հավատարիմ մնար։ Որքան ավելի էի ճանաչում նրան, այնքան առավել նոր և հրապուրիչ հատկություններ էի գտնում նրա մեջ։ Նրա խելքը, սիրտը, քնքշությունն ու գեղեցկությունն այնպիսի մի հաստատուն և հիասքանչ շղթա էին կազմում, որ ես իմ ամբողջ երջանկությունը կզոհաբերեի՝ հավիտյան նրա գերին լինելու համար։ Օ՜, սարսափելի դու դարձ։ Այն, ինչ այժմ իմ հուսահատության պատճառն է, կարող էր իմ երջանկության առարկան լինել։ Ես ինձ համարում եմ ամենաանբախտ մարդը, շնորհիվ հենց իմ սիրո կայունության, որից ես պետք է սպասեի ամենաքաղցր վիճակը և ամենակատարյալ բարիքները։
Փարիզում մենք մի կահավորված բնակարան վարձեցինք Վ․․․ փողոցում, դժբախտաբար, հայտնի կապալառու պարոն դը Բ․-ի տան մոտ։ Անցավ երեք շաբաթ, որոնց ընթացքում ես այնքան էի տարված իմ կրքով, որ շատ քիչ էի մտածում իմ ընտանիքի և այն վշտի մասին, որ հայրս կրած կլիներ բացակայությանս հետևանքով։ Սակայն, որովհետև վարմունքիս մեջ անկարգության հետք անգամ չկար, և Մանոնը նույնպես իրեն շատ համեստ էր պահում, այսպես անդորր ընթացող մեր կյանքը իմ մեջ աստիճանաբար հարուցեց պարտականության գիտակցությունը։ Ես որոշեցի հաշտվել հորս հետ, եթե դա հնարավոր է։ Իմ սիրուհին այնպես չքնաղ էր, որ ես բնավ չէի կասկածում, թե նա հաճելի կլինի հորս, եթե միայն կարողանայի միջոցներ գտնել ծնողիս ապացուցելու նրա ողջամտությունն ու պարկեշտությունը։ Մի խոսքով, ես հույս ունեի նրանից ստանալ Մանոնի հետ ամուսնանալու թույլտվությունը, որովհետև առանց նրա համաձայնության դա իրագործելն ինձ հուսահատություն պետք է պատճառեր։ Իմ մտադրությունը ես հայտնեցի Մանոնին և հասկացրի նրան, որ բացի սիրո պարտականության դրդապատճառներից, պետք է այստեղ նկատի առնել նաև անհրաժեշտությունը, որովհետև մեր միջոցները չափազանց համեստ են, և ես սկսել եմ հրաժարվել այն մտքից, որ դրանք անսպառ են։
Ես նրան սիրում էի պատանեկան կատարյալ պարզությամբ, ուստի և դյուրությամբ տագնապահար չեղա։
Մի անգամ, կեսօրից հետո, ես դուրս էի եկել տնից, նախազգուշացնելով Մանոնին, թե կվերադառնամ սովորականից ուշ։ Վերադարձիս ինձ զարմացրեց այն հանգամանքը, որ դռան մոտ երկու-երեք րոպե ինձ սպասել տվին։ Մեզ սսպասարկում սպասարկում էր մի դեռատ ի դեռատի աղջիկ, որը մոտավորապես մեր տարիքն ուներ։ Երբ նա դուռը բացեց, ես հարցրի, թե ինչու էր նա ինձ այդքան երկար սպասել տալիս։ Շփոթված՝ նա պատասխանեց, թե չի լսել, որ դուռը բախել են։ Ես դուռը ծեծել էի միայն մի անգամ, ուստի և նկատեցի։
— Եթե չեք լսել, ապա ինչո՞ւ բացեցիք։
Իմ հարցն այն աստիճան շփոթեցրեց նրան, որ նա, անընդունակ մի բան հնարելու, սկսեց լաց լինել և ինձ վստահեցնել, որ ինքը ոչ մի բանում մեղավոր չէ, այլ տիկինն է նրան արգելել դուռը բանալու, քանի դեռ պարոն դը Բ․-ն չի հեռացել մյուս սանդուղքով, որը դեպի տիկնոջ առանձնասենյակն է տանում։
Իմ հուզումն այնքան մեծ էր, որ ես ուժ չունեցա բնակարան մտնելու։ Ես որոշեցի դուրս գալ պատրվակելով ինչ-որ մի գործ և հրամայեցի աղջկան տիկնոջը հայտնել, որ մի րոպե հետո կվերադառնամ, սակայն արգելեցի խոստովանել, թե ինձ հետ խոսել է պարոն դր դը Բ․֊ի մասին։
Այնպիսի մի սուր վիշտ համակեց ինձ, որ երբ իջնում էի սանդուղքի աստիճաններով, արտասուքները հոսում էին իմ աչքերից, առանց իմանալու տակավին, թե ինչ զգացումներից են դրանք հորդել։
Ես մտա առաջին պատահած սրճարանը, նստեցի սեղանի մոտ և, գլուխս առած ափերիս մեջ, սկսեցի խորհել, թե ինչ է կատարվում իմ սրտում։ Ես չէի համարձակվում մտաբերել այն, ինչ հենց նոր լսել էի։ Ես ուզում էի դա մի պատրանք համարել և մի քանի անգամ պատրաստվեցի տուն վերադառնալ, առանց ցույց տալու Մանոնին, թե որեէ որևէ բան նկատել եմ։ Այն աստիճան անհնարին էր թվում, թե Մանոնը դավաճանած կլինի ինձ, որ վախենում էի իմ կասկածով վիրավորել նրան։ Ես նրան պաշտում էի, դա անտարակուսելի էր․ ես նրանից շատ ավելի սիրո ապացույցներ էի ստացել, քան ինքս էի տվել։ Արդ, ինչպե՞ս կարող էի մեղադրել նրան, որ նա ինձնից նվազ անկեղծ է և նվազ կայուն՝ իր սիրո մեջ։ Նա ի՞նչ շարժառիթ ուներ ինձ խաբելու։ Դեռ երեք ժամ սրանից առաջ նա ամենաքնքուշ փայփայանքներով էր պատել ինձ և զմայլանքով ընդունել իմ փոխադարձ գուրգուրանքը․ իմ սեփական սիրտը նրա սրտից ավելի լավ չէի ճանաչում։ «Ո՛չ, ո՛չ,— ասացի ինքս ինձ,— անհնար է, որ Մանոնն ինձ դավաճանած լինի։ Նա լավ գիտե, որ ես նրանով եմ ապրում, նա բնավ չի կասկածում, որ ես պաշտում եմ իրեն․ իսկ դա ատելու շարժառիթ չի կարող ծառայել»։
Այնուամենայնիվ, պարոն դը Բ․֊ի այցը և գողունի փախուստը պղտորել էին մտքերս։ Ես հիշեցի նաև Մանոնի մանր-մունր գնումները, որոնք իմ կարծիքով գերազանցում էին մեր կարողությունը։ Սա կարծես վկայում էր նոր սիրեկանի առատաձեռնությունը։ Եվ ի՞նչ էր նշանակում նրա վստահությունը դեպի այն դրամական միջոցները, որոնք անհայտ էին ինձ։ Այս բոլոր առեղծվածներին ես չկարողացա տալ այն բավարար լուծումը, որպիսին տենչում էր իմ սիրտը։ Մյուս կողմից, Փարիզ փոխադրվելուց հետո ոչ մի րոպե նրան չէի հեռացրել իմ աչքից։ Զբոսնելիս, զվարճանալիս, զբաղվելիս մենք միշտ միասին ենք եղել։ Աստվա՜ծ իմ, մի րոպեի անջատումը մեզ անչափ վիշտ կարող էր պատճառել։ Մեզ անհրաժեշտ էր անդադար կրկնել, որ սիրում ենք միմյանց. առանց այս խոստովանության մենք վշտից կմեռնեինք։ Ուստի ես մի րոպե անգամ չէի կարող երևակայել, որ Մանոնն ինձնից բացի, ուրիշ մեկով տարված լինի։
— Ա՜խ, աստված իմ,— բացականչեցի ես,— դու լալիս ես, անգին Մանոն․ դու վշտացած ես մինչ արտասվելու չափ և ինձ մի խոսք անգամ չես ասում քո ցավերի մասին։
Նա ինձ պատասխանեց միայն մի քանի հառաչանքներով, որոնք է՛լ ավելի սաստկացրին իմ անհանգստությունը։ Դողալով ոտքի կանգնեցի։ Իմ սիրո ամբողջ կորովով թախանձեցի նրան հայտնել ինձ իր արտասուքների պատճառը։ Դրանք սրբելիս ինքս էլ արտասվեցի։ Ես ավելի շուտ մեռած էի, քան կենդանի։ Բարբարոսն անդամ անգամ կզգացվեր իմ այդ վիշտն ու ահը տեսնելիս։
Այն միջոցին, երբ ես ամբողջապես զբաղված էի նրանով, լսեցի սանդուղքով բարձրացող մի քանի մարդկանց ոտնաձայն։ Դուռը թեթև բախեցին։ Մանոնը շտապ համբուրեց ինձ և, իմ գրկից դուրս պրծնելով, արագ իր սենյակը մտավ և իսկույն փակեց դուռը։ Ես կարծեցի, թե նա ուզում է եկող կողմնակի մարդկանցից թաքնվել փոքր-ինչ անփույթ հագնված լինելու պատճառով։ Ինքս գնացի բացելու։
Սկզբում ամեն ինչ ինձ ծայր աստիճան մթին ու անհասկանալի թվաց, և ես անկարող եղա որևէ ենթադրություն անել։ Դաժանաբար դավաճանել էին ինձ։ Սակայն ո՞վ։ Ամենից առաջ մտքովս անցավ Տիբերժը։ «Դավաճան,— ասացի ես,— բանդ բուրդ է, եթե կասկածներս արդարանան»։ Ես մտածեցի, որ նա չգիտե մեր բնակավայրի տեղը, ուստի և նրանից չէին կարող իմանալ, թե մենք Փարիզում ենք։ Մանոնին մեղադրել, սակայն իմ սիրտը չէր հանդգնում այդպիսի մեղադրանք անելու։ Թեև նրա արտասովոր տխրությունը, որից ասես նա ընկճված էր, նրա արտասուքները, սենյակ քաշվելուց առաջ ինձ տված քնքուշ համբույրը առեղծվածային էին թվում ինձ, սակայն ես պատրաստ էի այդ բոլորը բացատրել մեր երկուսի մոտալուտ դժբախտության նախազգացումով․ մինչ ես հուսաբեկ մորմոքում էի չարաբաստիկ պատահականությունից, որն ինձ անջատել էր Մանոնից, բայց տակավին դյուրահավատությամբ երևակայում էի, թե նա ավելի շատ է կարոտ կարեկցության, քան ես։
Իմ մտորումներր մտորումները ինձ բերին այն համոզման, որ Փարիզի փողոցներում ինձ տեսել են ինչ-որ ծանոթ մարդիկ և հաղորդել հորս։ Այս միտքն ինձ սփոփեց։ Ես հույս ունեի պրծնել սոսկ կշտամբանքներով կամ այլ թեթև պատժով, որ պետք է կրեի հանուն հայրական հեղինակության։
Որոշեցի ամեն ինչ տանել համբերությամբ և խոստանալ այն, ինչ ինձնից կպահանջեն, որպեսզի, երբ առիթը ներկայանա, առանց դժվարության, արագ վերադառնամ Փարիզ՝ իմ կյանքն ու երջանկությունը սիրելի Մանոնին նվիրաբերելու։
Սեն֊Դընիում եղբորս սպասում էր երկտեղանի մի կառեթ, մենք մեկնեցինք վաղ առավոտյան և մյուս օրը երեկոյան դեմ հասանք տուն։ Եղբայրս ինձնից առաջ տեսակցեց հորս հետ, երևի նրան հօգուտ ինձ տրամադրելու համար, պատմելով, թե ինչպիսի հեզությամբ ու առանց դիմադրության ես թույլ եմ տվել, որ ինձ տուն տանեն։ Հայրս ինձ ընդունեց նվազ խստությամբ, քան ես սպասում էի։ Նա բավականացավ սովորական հանդիմանանքով իմ պարտազանցության և առանց իր թույլտվության տնից բացակայած լինելու համար։ Իսկ իմ սիրուհու մասին ասաց, որ ինձ հետ պատահածն արժանի հատուցումն է եղել այն բանի համար, որ ես անզգուշորեն հրապուրվել եմ անծանոթ աղջկանով․ նա ավելացրեց, թե առաջ ավելի լավ կարծիք ուներ իմ խոհեմության մասին, սակայն հույսով է, որ այս փոքրիկ արկածից հետո ես ավելի կխելոքանամ։ Նրա խոսքերին ես տվի իմ դիտավորություններին համապատասխանող նշանակություն։ Ես շնորհակալություն հայտնեցի հորս՝ ինձ ներելու բարեսրտության համար և խոստացա ապագայում ավելի հեզ ու վայելուչ վարք ունենալ։ Սրտիս խորքում ես ցնծում էի, որովհետև իրերի ընթացքից բնավ չէի կասկածում, որ նույն գիշերն ևեթ լուսաբացից առաջ հնարավորություն պիտի ունենամ տնից անհետանալու։
Սեղանը պատրաստ էր, և մենք նստեցինք ընթրիքի։ Սկսեցին ինձ ծաղրել՝ Ամիյենում տարած հաղթությանս և իմ հավատարիմ սիրուհու հետ փախչելուս համար։ Ես սիրալիր ներողամտությամբ ընդունեցի հարվածները․ նույնիսկ անչափ գոհ էի, որ ինձ թույլտվություն է ընձեռվում զրուցելու միտքս անդադար զբաղեցնող առարկայի մասին։ Սակայն հորս շրթներից թռած մի քանի խոսքեր ստիպեցին ինձ մի անգամայն միանգամայն լարել ուշադրությունս։ Նա խոսեց նենգության և պարոն դը Բ․-ի շահախնդիր ծառայության մասին։ Ես շշմեցի, երբ հորիցս լսեցի այս խոսքերը և խոնարհաբար խնդրեցի ավելի պարզ բացատրել, թե նա ինչ է ուզում ասել։ Դառնալով դեպի եղբայրս, նա հարցրեց, մի՞թե ինձ չի պատմել ողջ եղելությունը։ Եղբայրս պատասխանեց, որ ես ճանապարհին այն աստիճան հանգիստ եմ պահել ինձ, որ նա մտածել է, թե բնավ կարիք չկա դիմելու այդ միջոցին՝ ինձ իմ անմտությունից բուժելու համար։ Նկատեցի, որ հայրս երկընտրանքի մեջ է․ պե՞տք է արդյոք ամեն ինչ պարզել, թե ոչ։ Սակայն ես այնպես թախանձագին խնդրեցի նրան, որ նա բավարարեց իմ հետաքրքրությունը կամ, ավելի շուտ, անգթորեն ինձ ոչնչացրեց ամենասարսափելի մի պատմությամբ։
Նախ՝ նա հարցրեց մի՞թե ես միշտ միամտորեն հավատացել եմ, թե սիրուհիս հավատարիմ է ինձ։ Ես ամենայն համարձակությամբ պատասխանեցի, որ դրանում այն աստիճան վստահ եմ, որ ոչ մի բան չի կարող ամենաթեթև կասկածն անգամ հարուցել իմ մեջ։
— Հա՜, հա՜, հա՜, սքանչելի է,— բացականչեg բացականչեց հայրս անզուսպ քրքիջով,— որքան միամիտ ես ու դյուրահավատ։ Զվարճալի ես քո զգացումներով։ Չափազանց ցավալի է, իմ խեղճ ասպետ, որ կոչված ես Մալտայի կարգը մտնելու, քանի որ բավական հակում ես ցույց տալիս համբերատար ու հարմարվող ամուսին լինելու։— Եվ այսպիսի անգութ խոսքերով նա դեռ երկար ծաղրեց իմ հիմարությունն ու դյուրահավատությունը, ինչպես ինքն էր ասում։
Վերջապես, տեսնելով, որ ես համառում եմ լռությաՆ մեջ, նա շարունակեց ինձ բացատրել, որ իմ Ամիյենից մեկնելուց հետո անցած ժամանակի հաշվի համաձայն, Մանոնն ինձ սիրած պիտի լինի մոտավորապես տասներկու օր։
Այս բոլորը լսելիս սիրտս ճմլվում էր, և ես վախենում էի, թե այլևս ի վիճակի չեմ լինի դիմանալու մինչև սույն տխուր կատակերգության վերջը։
— Իմացիր ուրեմն,— շարունակեց հայրս,— եթե ինքդ չգիտես, որ պարոն դր դը Բ․-ն նվաճել է քո իշխանուհու սիրտը։ Իհարկե, նա ծաղրում է ինձ, երբ ուզում է համոզել, որ կամեցել է քեզնից հափշտակել սիրուհուդ ինձ ծառայություն հատուցելու անշահախնդիր ցանկությունից միայն դրդված։ Այդպիսի մի մարդուց, որը նույնիսկ անծանոթ է ինձ, չպետք է սպասել այդքան վեհ զգացումներ։ Նա քո սիրուհուց իմացել է, որ դու իմ որդին ես, և որպեսզի ազատվի քո անցանկալի ներկայությունից, ինձ գրել է բնակավայրիդ հասցեն և քո անկարգ կյանքի մասին, միաժամանակ հասկացնելով, որ անհրաժեշտ է խիստ միջոցներ գործադրել քեզ այնտեղից բռնի հեռացնելու համար։ Նա ինձ առաջարկում էր իր աջակցությունը՝ քեզ ձերբակալելու միջոցները դյուրացնելու համար և միայն նրա և քո սիրուհու ցուցմունքների շնորհիվ եղբորդ հաջողվեց քեզ հանկարծակիի բերել և տուն վերադարձնել։ Դու կարող ես այժմ շնորհավորել քեզ տարածդ հաղթանակի տևականության առթիվ։ Դու ընդունակ ես մեծ արագությամբ հաղթություն տանելու, ասպետս։ Սակայն չես կարող քո նվաճումները պահպանել։
Ես չկարողացա ավելի երկար տանել հորս ճառախոսությունը, որի յուրաքանչյուր խոսքը խոցում էր սիրտս։ Սեղանից վեր կացա և հազիվ չորս քայլ էի արել սենյակից դուրս գալու համար, երբ ուշաթափ ու անզգա ընկա հատակին։ Շնորհիվ ցույց տված արագ օգնության, ես շուտով ուշքի եկա։ Բացեցի աչքերս, որ արցունքի հեղեղներ թափեմ, բերանս՝ որ վշտագին ու սրտառուչ տրտունջներ ասեմ։ Հայրս, որ միշտ կաթոգին սիրել էր ինձ, ամենայն քնքշանքով աշխատում էր մխիթարել։ Ես լսում էի նրան, սակայն չէի հասկանում արտասանած խոսքերը։ Ես ծունկ չոքեցի նրա առջև և, ձեռքերս վեր բարձրացրած, աղերսեցի թույլատրել գնալ Փարիզ պարոն դը Բ․-ին սրախողխող անելու։
— Ոչ,ասում էի ես,— նա չի նվաճել Մանոնի սիրտը, նա բռնություն է գործ դրել նրա վրա, հրապուրել է նրան որևէ կախարդանքով կամ թույնով, թերևս կոպտությամբ բռնաբարել է նրան։ Մանոնն ինձ է սիրում։ Մի՞թե ես չգիտեմ այդ։ Պարոն դը Բ․-ն դաշույնը ձեռին սպառնացել է նրան, որպեսզի հարկադրի ինձ լքելու։ Նա ամեն մի միջոցի դիմած կլինի՝ ինձնից հափշտակելու իմ աննման սիրուհուն։ Ախ, աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, մի՞թե կարելի է, որ Մանոնն ինձ դավաճանած լինի և սիրելուց դադարած։
Ես անընդհատ կրկնում էի, թե ուզում եմ շուտափույթ վերադառնալ Փարիզ, և նույնիսկ ամեն անգամ այդ ասելիս տեղիցս վեր էի կենում։ Հայրս համոզվեց, որ այդպես մոլեգնած ես ոչ մի միջոցի առաջ կանգ չեմ առնի։ Տան վերնահարկում նա ինձ մի սենյակ հատկացրեց և մոտս թողեց երկու սպասավորների, որպեսզի աչալուրջ հսկեն։ Այլևս ինձ չէի տիրապետում։ Ես պատրաստ էի հազար կյանք զոհաբերելու, միայն թե քառորդ ժամով Փարիզում գտնվեմ։ Հասկացա, որ այդքան բացահայտ իմ դիտավորությունը հայտնելուց հետո ինձ հեշտությամբ թույլ չեն տա սենյակից դուրս զալու։ Ես աչքով չափեցի լուսամուտների րարձրությունը և, երբ տեսա, որ այս կերպ ոչ մի հնար չկա փախչելու, մեղմությամբ խոսեցի իմ պահակների հետ։ Հազար երդումներով նրանց խոստացա հետագայում առատաձեռն վարձատրել, եթե արգելք չլինեն իմ փախուստին։ Աղաչեցի, հորդորեցի, սպառնացի, սակայն իմ այս փորձն էլ անօգուտ անցավ։ Սրանից հետո ես կտրեցի ամեն հույս։ Որոշեցի մեռնել և ինձ անկողին նետեցի՝ միայն մահիցս հետո այն թողնելու մտադրությամբ։ Այս դրության մեջ անցկացրի գիշերը և հետևյալ օրը։ Մյուս առավոտ ինձ բերած կերակրից հրաժարվեցի։
Ես սիրային մեկնաբանություն շարադրեցի «Էնեականի» չորրորդ գլխի մասին։ Որոշել եմ հրատարակել և հույս ունեմ, որ ընթերցողները գոհունակությամբ կընդունեն այն։
— Ավա՜ղ, ասուում — ասում էի ես այդ շարադրելիս,— հավատարիմ Դիդոնին իմ սրտի նման սիրտ էր պետք։
Մի անգամ իմ արգելարանում ինձ այցելելու եկավ Տիբերժը։ Ես զարմացա, տեսնելով այն ցնծությունը, որով նա գրկախառնվեց ինձ հետ։ Մինչ այդ՝ դեպի ինձ տածած նրա սիրո մասին ես ուրիշ ապացույցներ չունեի, որոնք դրդեին ինձ այն ընդունել ոչ իբրև հասարակ դպրոցական մտերմություն, հնչպիսին հաստատվում է մոտավորապես միևնույն տարիքի պատանիների միջև։ Նա այն աստիճան փոխված և առնացած էր անցած հինգ կամ վեց ամսվա ընթացքում, որ նրա դեմքն ու խոսելու եղանակն ինձ հարգանք ներշնչեցին, նա ինձ հետ խոսեց ավելի շուտ որպես իմաստուն խորհրրդատու, քան դպրոցական բարեկամ։ Ցավ հայտնեց իմ մոլորության առթիվ. շնորհավորեց իմ ամոքումը, որը բարեհաջող էր համարում։ Վերջապես նա ինձ հորդորեց օգուտ քաղել իմ պատանեկան մոլությունից, աչքերս բանալով հաճույքների ունայնության առաջ։ Ես զարմանքով էի նայում նրան։ Տիբերժն այդ նկատեց։
— Սիրելի ասպետս,— դարձավ նա ինձ,— ձեզ այնպիսի բան չեմ ասում, որ կատարելապես ճշմարիտ չլինի և որի ստուգության մեջ ինքս համոզված չլինեմ լուրջ ինքնաքննությամբ։ Ես ձեզանից նվազ հակում չեմ ունեցել դեպի զգայասիրությունը, սակայն երկինքը ինձ շնորհել է միևնույն ժամանակ և առաքինության սեր։ Ես դիմեցի իմ բանականությանը, որպեսզի համեմատեմ թե՛ մեկի և թե՛ մյուսի տված օգուտը։ Ես առանց հապաղելու ճանաչեցի նրանց տարբերությունը։ Երկինքը միացրեց իր օգնությունն իմ խորհրդածություններին։ Դեպի աշխարհն իմ մեջ ծագեց մի արհամարհանք, որը գերազանց է ամեն բանից։ Ասեմ ձեզ, թե ինչն է ինձ ստիպում մնալ այստեղ,— ավելացրեց նա,— և ինչն է ինձ արգելք հանդիսանում նվիրելու ինձ մենակյաց կյանքին։ Միմիայն դեպի ձեզ տածած քնքուշ բարեկամությունս։ Ես ճանաչում եմ ձեր սրտի և մտքի վսեմ հատկությունները։ Չկա այնպիսի բարություն, որը դուք ընդունակ չլինեք կատարելու։ Հաճույքի թույնը ձեզ մոլորեցրել է ուղիղ ճանապարհից․ ինչպիսի՜ կորուստ առաքինության համար։ Ամիյենից ձեր փախուստն այնքա՜ն վիշտ պատճառեց ինձ, որ այդ օրից ի վեր մի ուրախ րոպե չեմ ունեցել։ Այդ մասին դուք կարող եք դատել իմ ձեռնարկած քայլերից։
Նա ինձ պատմեց, որ երբ նկատել է իմ նրան խաբելն ու սիրուհուս հետ փախչելը, ձի է նստել ինձ հետևելու, բայց որովհետև ես չորս֊հինգ ժամ նրանից առաջ էի մեկնել, չի կարողացել հասնել ինձ։ Այնուամենայնիվ, նա Սեն֊Դընի է հասել իմ այնտեղից մեկնելուց կես ժամ հետո, հավատացած լինելով, որ կիջևանեմ Փարիզում։ Փարիզում նա մնացել է վեց շաբաթ՝ ինձ ապարդյուն որոնելով։ Եղել է այն բոլոր վայրերում, ուր հույս է ունեցել ինձ հանդիպել և վերջապես մի անգամ թատրոնում ճանաչել է իմ սիրուհուն․ նրան տեսել է այնպիսի շքեղ զգեստներով, որ մտածել է, թե նա դրանք պարտական է մի նոր սիրեկանի։ Նա հետևել է նրա կառեթին մինչև տուն և այնտեղ ծառայից իմացել, որ Մանոնն ապրում է պարոն դր դը Բ․֊ի շնորհներով։
— Ես դրանով չբավարարվեցի,— շարունակեց նա,— հետևյալ օրը նորից վերադարձա, որպեսզի իրենից իմանամ, թե ինչ է պատահել ձեզ։ Նա իսկույն հեռացավ ինձնից, հենց որ լսեց ձեր անունը, և ես ստիպված եղա առանց որևէ տեղեկության վերադառնալ գավառ։ Այնտեղ ես իմացա ձեր արկածի և այն վհատության մասին, որի մեջ ընկել եք։ Սակայն ես չէի ցանկանում ձեզ տեսնել, մինչև չհամոզվեի, որ ձեզ կգտնեմ մի ավելի անդորր վիճակում։
Ուսումնական տարվա սկիզբը մոտենում էր։ Տիբերժի հետ մենք պայմանավորվեցինք միասին Սեն֊Սյուլպիս սեմինարիա մտնել— նա՝ իր աստվածաբանական ուսումը ավարտելու, իսկ ես՝ իմը սկսելու համար։ Նրա արժանիքները հայտնի էին թեմական եպիսկոպոսին, և դրանց շնորհիվ Տիբերժը դեռ մեր մեկնումից առաջ մեծ բենեֆիցիա ստացավ այդ պրելատից։
Հայրս, ենթադրելով, որ ես բոլորովին ապաքինվել եմ կրքից, առանց դժվարության ինձ թույլ տվեց մեկնելու։ Մենք ժամանեցինք Փարիզ։ հոգևոր Հոգևոր հանդերձը փոխարինեց Մալտայի խաչին և աբբա դե Գրիյո անունը՝ ասպետի կոչմանը։ Ես այնպիսի ջանասիրությամբ սկսեցի սովորել, որ մի քանի ամսվա ընթացքում արտակարգ առաջադիմություն ցույց տվի։ Մասամբ գիշերներն էլ էի զբաղվում, իսկ օրվա մեջ մի րոպե անգամ ապարդյուն չէի կորցնում։ Իմ համբավը այնպիսի մեծ աղմուկ հանեց, որ ինձ արդեն շնորհավորում էին ապագա բարձր աստիճանի համար, որը, անկասկած, ստանալու էի։ Առանց իմ խնդրատվության, անունս մտցվեց բենեֆիցիաների ցանկը։ Բարեպաշտությունն էլ ես աչքաթող չէի արել. խանդավառությամբ կատարում էի ամեն մի կարգ ու կանոն։ Տիբերժը զմայլված էր՝ իր ջանքերին վերագրելով այս ամենը, և ես բազմիցս նկատեցի, որ նա արտասուք է թափում, իրեն շնորհավորելով, ինչպես ինքն էր ասում, ինձ դավանադարձ անելու առիթով։
Որ մարդկային դիտավորությունները ենթակա են փոփոխության, դա ինձ երբեք չի զարմացրել. մի կիրք հարուցում է նրանց, մինչդեռ մյուսը կարող է ոչնչացնել։ Սակայն, երբ մտածում եմ իմ դիտավորությունների սրբության մասին, որոնք ինձ առաջնորդել էին Սեն-Սյուլպիս, և այն խոր բերկրանքի մասին, որ երկինքն ինձ ճաշակել էր տալիս դրանց իրագործման առթիվ, ես սարսում եմ, թե որքան դյուրությամբ կարողացա դրանք խորտակել։ Եթե ճշմարիտ է, որ երկնային օգնությունը յուրաքանչյուր րոպեում համազոր է կրքերի ուժին, ապա թող ինձ բացատրեն, թե ինչ չարաբաստիկ ներգործությամբ են մարդիկ խուսափում իրենց ճշմարիտ պարտականությունից, առանց դիմադրություն ցույց տալու և առանց ամենաաննշան խղճի խայթ անգամ զգալու։
Մոտ մի տարի ես անցկացրի Փարիզում, առանց Մանոնի մասին տեղեկանալու։ Սկզբում ինձ համար դժվար էր մաքառել փորձության դեմ։ Սակայն Տիբերժի մշտական խորհուրդներն ու իմ սեփական խորհրդածություններն ինձ օգնեցին հաղթանակելու։ Վերջին ամիսներն այնքան անվրդով էին սահել, որ թվում էր, թե շուտով ես առհավետ կմոռանամ այն չքնաղ ու նենգ արարածին։ Հասավ ժամանակը, երբ պարտավոր էի հրապարակական քննություն տալու աստվածաբանության դպրանոցում։ Ես դիմեցի մի քանի ականավոր մարդկանց, խնդրելով, որ իրենց ներկայությամբ մեծարեն իմ քննությունները։ Այսպիսով, իմ անունը տարածվեց Փարիզի բոլոր թաղամասերում և հասավ ուխտադրուժ սիրուհուս ականջին։ Նա միանգամից ստուգությամբ չճանաչեց այն՝ աբբա տիտղոսի անվան տակ. սակայն բոլորովին չսպառված հետաքրքրությունը կամ թերևս ինձ դավաճանած լինելու զղջումը (երբեք չեմ կարողացել իմանալ, թե այս զգացումներից իրոք որ մեկը) դրդեց նրան հետաքրքրվել մի անունով, որն այնքան նման էր իմ անվան։ Ուրիշ մի քանի տիկինների հետ նա էլ եկավ Սորբոն։ Նա ներկա գտնվեց իմ քննությանը և, անկասկած, առանց դժվարության ճանաչեց ինձ։
Ես ոչինչ չգիտեի նրա այցի մասին։ Բոլորին հայտնի է, որ Սորբոնի քննության դահլիճներում առանձին խուցեր են հատկացվում կանանց, որոնք մյուս հանդիսատեսներից թաքնված՝ նստում են շերտափեղկերի ետևը։ Ես դպրանոց վերադարձա փառքով պսակված և բարեմաղթությունների ու հաճոյախոսությունների տարափի տակ։ Երեկոյան ժամը վեցն էր։ Մի քիչ անց ինձ հայտնեցին, թե մի տրկին տիկին կամենում է ինձ տեսնել։ Իսկույն գնացի ընդունարան։ Աստվա՜ծ իմ, ի՞նչ անսպասելի հանդիպում. Մանոնն էր այնտեղ։ Դա նա էր, սակայն ավելի քնքուշ, ավելի գեղանի, քան երբևէ տեսել էի նրան։ Նա նոր էր թևակոխել իր տասնութ տարին։ Անկարելի էր նկարագրել նրա գրավչությունը. նա վերին աստիճանի նրբակերտ էր, քնքուշ և հմայիչ. իսկ և իսկ ինքը Սերը․ նրա ողջ կերպարանքն ինձ կախարդական թվաց։
Նրա ներկայությունը բոլորովին շշմեցրեց ինձ և, չկարողանալով գուշակել նրա այցի նպատակը, դողդոջուն և աչքերս գետին հառած, սպասում էի, որ նա խոսի։ Սի Մի րոպե նա ինձնից նվազ շփոթված չէր։ Սակայն երբ տեսավ, որ ես շարունակում եմ լռել, ձեռը տարավ դեպի աչքերը արցունքները թաքցնելու համար։ Երկչոտ ձայնով ասաց, որ խոստովանում է, թե իր անհավատարմությամբ արժանի է իմ ատելությանը։ Սակայն, եթե ճշմարիտ է, որ ես երբևիցե որևէ քնքշություն եմ տածել դեպի ինքը, ապա նվազ անգթություն չէ իմ վիճակի մասին երկու տարվա ընթացքում և ոչ մի լուր նրան չհաղորդելը և առավել ևս անգթություն է՝ այժմ նրա հետ հանդիպելով ու տեսնելով նրա հուզումնալից վիճակը, չասել նրան և ոչ մի խոսք։ Անհնարին է արտահայտել իմ հոգու ալեկոծումը, երբ լսեցի նրա այս խոսքերը։
Նա նստեց։ Ես մնացի ոտի վրա՝ նրանից կիսով չափ շրջված, որովհետև չէի համարձակվում շեշտակի նայել նրա երեսին։ Բազմիցս փորձեցի պատասխանել նրան, սակայն ամեն անգամ ուժ չէի ունենում խոսքս ավարտելու։ Վերջապես մի ճիգ ևս արեցի և ցավագին բացականչեցի․
— Այդ դեպքում պահանջիր իմ կյանքը, ուխտադրուժ,— բացականչեցի ես, ինքս նույնպես արցունքներ թափելով, չնայած ճգնում էի զսպել,— պահանջիր իմ կյանքը, այն միակ բանը, որը ես դեռ չեմ զոհաբերել քեզ համար, որովհետև իմ սիրտը երբեք չի դադարել քեզ պատկանելուց։
Հազիվ ես կարողացա արտասանել այս խոսքերը, երբ նա տեղից վեր կացավ և, հոգեզմայլ, նետվեց գիրկս։ Նա ողողեց ինձ իր տարփալի փաղաքշանքներով։ Նա ինձ տվեց այն բոլոր անունները, որ սերն ստեղծում է իր ամենավառ քնքշություններն արտահայտելու համար։ Ես տակավփն տակավին զուսպ ու թույլ էի արձագանքում։ Հիրավի, ի՜նչ անցում այն անդորր դրությունից, որի մեջ գտնվում էի, դեպի հոգեկան այն հուզումնալի շարժումները, որոնք վերակենդանանում էին իմ մեջ։ Սարսափն ինձ պատեց։ Ես դողում էի, ինչպես դողում է մարդը, երբ գիշեր ժամանակ գտնվում է որևէ հեռու, անբնակ վայրում, երբ թվում է, թե փոխադրված ես մի ինչ֊որ նոր իրադրության մեջ․ այդտեղ քեզ համակում է մի ինչ֊որ զաղտնի սարսափ, որից ազատվում ես միայն այն ժամանակ, երբ երկար և ուշիմ քննում ես շրջապատդ։
Մենք նստեցինք կողք-կողքի։ Նրա ձեռքերը ես առա իմ ձեռքերի մեջ։
Ի պատասխան ինձ՝ նա այնպիսի սրտառուչ խոսքեր ասաց իր զղջման մասին և այնպիսի հավաստիացումներով ու երդումներով պարտավորվեց հավատարիմ մնալ, որ իմ սիրտն անասելի փափկեց։
— Թանկագին Մանոն,— ասացի նրան, իրար միացնելով սիրային և աստվածաբանական արտահայտությունները,— հասարակ արարածի համար դու չափազանց գեղեցիկ ես։ Ես զգում եմ, թե ինչպես է իմ սիրտը տոգորվում հաղթական քաղցրությամբ։ Այն ամենը, ինչ սեմինարիայում ճառում են կամքի ազատության մասին, դա միայն բանդագուշանք է։ Քո սիրո համար ես պետք է կորցնեմ իմ կարողությունն ու բարի համբավը, ես այդ լավ եմ կանխատեսում. իմ ճակատագիրը կարդում եմ քո հրաշագեղ աչքերում․ սակայն այդ բոլոր կորուստները կմխիթարվեն քո սիրով։ հարստության Հարստության առավելությունները ինձ չեն հրապուրում։ Փառքն ինձ թվում է իբրև ծուխ։ Կղերական կյանքի իմ բոլոր ծրագրերը՝ ցնորք։ Վերջապես այն բոլոր բարիքները, որոնք տարբեր են քեզնից ակնկալած վայելքից, արհամարհելի են ինձ, որովհետև դրանք մի ակնթարթ անգամ չեն կարող մնալ իմ սրտում՝ սոսկ քո մեկ նայվածքի հանդեպ։
Խոստանալով նրա հանցանքները լիովին մոռացության տալ, այնուամենայնիվ ես ուզեցի իմանալ, թե նա ինչպես է հրապուրվել պարոն դը Բ․֊ով։ Նա պատմեց, որ դը Բ․֊ն իրեն տեսել է լուսամուտի առաջ ու սիրահարվել։ Այդ պարոնը հայտնել է նրան իր սերը որպես կապալառու, այսինքն՝ նամակով գրել է, թե վարձատրությունը համապատասխան կլինի նրա գգվանքներին։ Ինքը զիջել է, սակայն միայն այն նպատակով, որ նրանից մի խոշոր գումար կորզի, որը հնարավորություն տա մեզ ապահով ապրելու։ Պարոն դը Բ․֊ն այնպիսի հրապուրող խոսքերով է շլացրել նրան, որ նա աստիճանաբար բոլորովին անձնատուր է եղել։
Հետո նա պատմեց, թե ինչպես է իմացել, որ ես Փարիզում եմ ապրում, ինչպես է իմացել իմ վիճակի փոփոխության և Սորբոնի քննությունների մասին։ Նա հավատացրեց, որ շատ հուզվել է հարցաքննության միջոցին։ Շատ ճիգեր է թափել ոչ միայն արցունքները, այլ նույնիսկ հառաչանքները և ճիչերը զսպելու համար, որոնք բազմիցս ստիպում էին նրան փղձկալ։ Վերջապես նա ասաց, որ ինքը դահլիճից դուրս է եկել բոլորից հետո, որպեսզի թաքցնի իր հուզմունքը, և միայն սրտի մղման և զգացմունքների ուժգնության շնորհիվ է, որ ուղղակի եկել է սեմինարիա, այստեղ մեռնելու որոշումով, թե ինձ չտեսնի ներելու պատրաստակամ։
Կարելի՞ է արդյոք գտնել մի բարբարոս, որին չհուզեր այսքան վառ ու քնքուշ զղջումը։ Ինչ ինձ է վերաբերում, ես այն րոպեին զգացի, որ Մանոնի սիրուն պատրաստ էի զոհաբերելու քրիստոնյա աշխարհի բովանդակ թիմերը։ Ես հարցրի նրա կարծիքը մեր անելիքի մասին։ Նա պատասխանեց, որ անհապաղ պետք է դուրս գալ սեմինարիայից և աշխատել մի ավելի ապահով ապաստարան գտնելու։ Ես առանց առարկելու համաձայնեցի նրա բոլոր թելադրանքներին։ Նա նստեց իր կառեթը, որպեսզի մեկնի և փողոցի անկյունում ինձ սպասի։ Փոքր-ինչ հետո ես էլ դռնապանից աննկատելի հեռացա։ Մենք ուղևորվեցինք դեպի պատրաստի զգեստի խանութը։ Ես նորից հագա ասպետի բաճկոնս և կապեցի սուսերս։ Մանոնը վճարեց դրանց արժեքը, որովհետև ես մի գրոշ անգամ չունեի. նա չկամեցավ, որ ես, թեկուզ մի վայրկյան, վերադառնամ իմ խուցը դրամ վերցնելու համար, վախենալով, թե միգուցե որևէ բան արգելք հանդիսանա իմ փախուստին։ Բացի դրանից, իմ ունեցածը չնչին գումար էր, իսկ նա, շնորհիվ Բ.-ի առատաձեռնության, բավական հարուստ էր, այնպեւ այնպես որ նրա հրամանով թողած հարստությանս ափսոսալու առրթ առիթ չկար։ Մենք հենց խանութում որոշեցինք մեր անելիքը։
Որպեսզի ես ավելի գնահատեմ ի սեր ինձ արած իր զոհաբերությունը, նա որոշեց խզել իր բոլոր կապերը Բ․-ի հետ։
Այս կարգադրությունն իմ կյանքի ամենաանմիտ արարքը չէր չինի, եթե մենք բավականաչափ խելոք գտնվեինք մշտապես նրան հարմարվելու։ Սակայն մեր որոշումը տևեց միայն մի ամիս։ Մանոնը հաճույք էր սիրում, իսկ ես պաշտում էի նրան։ Ամեն րոպե դրամ ծախսելու նոր առիթներ էին ծագում, և ես ոչ միայն չէի ափսոսում այն գումարները, որ նա վատնում էր երբեմն մեծ շռայլությամբ, այլ ընդհակառակը, ինքս առաջինը պատրաստ էի նրան տալու այն ամենը, ինչ կարող էր հաճելի լինել։ Շայոյում մեր կյանքը արդեն տաղտկալի էր դառնում նրա համար։
Մանոնը մի եղբայր ուներ, որը գվարդիայի զինվոր էր։ Մեր չար բախտից պարզվեց, որ նա ևս ապրում է Փարիզում և հենց մեր փողոցում։ Եվ ահա նա ճանաչում է իր քրոջը։ երբ մի առավոտ նրան տեսնում է լուսամուտի առաջ, և անմիջապես վազում է մեզ մոտ։ Նա կոպիտ և պատվազուրկ մարդ էր։ Սոսկալի հայհոյանքներով մտնում է մեր սենյակը, և, որովհետև մասամբ իմացել է քրոջ արկածները, ապա անզուսպ հիշոցներ ու հանդիմանություններ է տեղում նրա գլխին։
Սենյակից ես դուրս էի եկել դրանից փոքր-ինչ առաջ, անկասկած նրա ու իմ բախտից, որովհետև ես բնավ տրամադիր չէի վիրավորանքներ տանելու։ Տուն վերադարձա նրա հեռանալուց հետո։ Մանոնի տրամադրությունից ես կռահեցի, որ իմ բացակայության ժամանակ մի արտասովոր բան է պատահել։ Նա ինձ պատմեց եղբոր հետ ունեցած անախորժ խոսակցության և նրա կոպիտ սպառնալիքների մասին։ Ես այնպիսի զայրույթ զգացի, որ ուղում ուզում էի անմիջապես գնալ պատճառած վիրավորանքի վրեժն առնելու, բայց Մանոնի արտասուքներն ինձ զսպեցին։
Երբ ես սույն արկածի մասին խոսում էի սիրուհուս հետ, գվարդիականն առանց դուռը բախելու նորից մտավ մեր սենյակը։ Եթե ես նրան ճանաչեի, ապա չէի ընդունի այնքան սիրալիր քաղաքավարությամբ։ Սակայն մեզ ուրախ բարևելուց հետո նա ժամանակ գտավ ասելու Մանոնին, որ եկել է նրանից ներողություն խնդրելու իր դյուրաբորբոքության համար։ Նա ասաց, որ ինքը կարծել է, թե իր քույրն անառակ կյանք է վարում, և այդ միտքը հարուցել է նրա զայրույթը։ Բայց, երբ մեր ծառաներից իմացել է իմ ով լինելը և ուրիշ շատ բարենպաստ տեղեկություններ, այժմ կամենում է մեզ հետ հաշտ ապրել և մտերմություն հաստատել։
Թեև մեր սպասավորներից իմ մասին ստացված այս տեղեկությունն ինքնին տարօրինակ ու վիրավորական էր, այնուամենայնիվ, ես քաղաքավարությամբ ընդունեցի նրա բարևը։ Ինձ թվում էր, որ այդպիսով հաճույք կպատճառեմ Մանոնին․ նա հիացած էր, որ իր եղբայրը հաշտության է արամադրված։ տրամադրված։ Մենք նրան այդ օրը ճաշի հրավիրեցինք։
Նա շուտով մեզ հետ այնքան մտերմացավ, որ երբ լսեց մեր՝ Շայո վերադառնալու մասին, ուզեց անպայման ուղեկցել մեզ։ Մենք հարկադրվեցինք նրան ևս տեղավորել մեր կառքում։ Այդպիսով նա իր տիրակալությունը հաստատեց մեր կյանքի վրա, որովհետև կարճ ժամանակից հետո սովորություն դարձրեց մեզ այցելել այնպիսի հաճությամբ, որ, ի վերջո, իրեն զգաց ինչպես իր տանը և դարձավ կատարյալ տնօրենն այն ամենի, ինչ մեզ էր պատկանում։ Նա ինձ եղբայր էր անվանում և եղբայրական ազատությամբ իր բոլոր բարեկամներին սկսեց հրավիրել Շայո՝ մեր տուն և մեր հաշվին հյուրասիրել։ Նա իր համար շքեղ զգեստ կարեց մեր ծախսով և մինչև իսկ ստիպեց մեզ վճարելու իր պարտքերը։ Ես աչքերս փակում էի այդ բռնակալության հանդեպ՝ Մանոնին չվշտացնելու համար և նույնիսկ ձևացնում թե չեմ տեսնում, ինչպես նա ժամանակ առ ժամանակ խոշոր գումարներ է կորզում իր քրոջից։ Ճիշտ է, լինելով մեծ խաղամոլ, նա այնքան ազնվություն ուներ, որ երբեմն վերադարձնում էր ստացած գումարները, երբ բախտը նպաստում էր։ Սակայն մեր կարողությունը չափազանց աննշան էր, որպեսզի հնարավոր լիներ երկար ժամանակ հոգալու նրա այդ կարգի ծախսերը։
Մի անգամ, ինչպես դա հաճախ էր պատահում, մենք մնացել էինք Փարիզում՝ գիշերն այնտեղ անցկացնելու համար։ Աղախինը, որն այն ժամերին մենակ էր մնում Շայոյում, առավոտյան եկավ ինձ հաղորդելու, որ մեր տանը հրդեհ է բռնկվել, որը մեծ դժվարությամբ են հանգցրել։ Ես նրան հարցրի, թե մեր կահ-կարասիքր չի՞ վնասվել արդյոք: Նա պատասխանեց, որ շնորհիվ օգնության եկած բազմաթիվ անծանոթ մարդկանց այնպիսի մի իրարանցում է եղել այնտեղ, որ նա ոչ մի բան դրականապես պնդել չի կարող։ Ես սարսափ զգացի, մտածելով փոքր արկղում գտնվող մեր դրամի մասին։ Անմիջապես Շայո վերադարձա։ Զո՜ւր աճապարանք․ արկղիկն անհետացել էր։
Ես միայն այն ժամանակ հասկացա, որ կարելի է դրամը սիրել և ժլատ չլինել։ Այս կորուստն այնպիսի մի սուր ցավով համակեց ինձ, որ կարծեցի, թե խելագարվում եմ։ Անմիջապես պատկերացրի, թե ինչ նոր դժբախտությունների պիտի ենթարկվեմ. չքավորությունը դրանցից փոքրագույնն էր։ Ես լավ էի ճանաչում Մանոնին, իմ մորթու վրա արդեն զգացեւ զգացել էի, որ նա որքան էլ հավատարիմ է ու նվիրված ինձ, երբ բախտը ժպտում է մեզ, այնուամենայնիվ, դժբախտության դեպքում նրա վրա հույս դնել չի կարելի, նա չափից դուրս սիրում էր փարթամությունն ու հաճույքները, որպեսզի ի վիճակի լիներ դրանք զոհաբերելու իմ սիրուն։ «Կկորցնե՜մ նրան,— բացականչեցի ես։— Անբախտ ասպետ, դու վերստին կկորցնես նրան, ում սիրում ես»։ Այս միտքն այնպիսի սարսափելի տագնապի մեջ ձգեց ինձ, որ մի քանի րոպե տատանվում էի, թե լավ չի՞ լինի արդյոք միանգամից վերջ դնել իմ բոլոր տառապանքներին, դիմելով անձնասպանության։
Բայց և այնպես հոգով դեռ բավականին արի էի, որպեսզի կարողանայի նախապես քննեի թե չկա՞ արդյոք որևէ այլ միջոց՝ աղետի հետևանքները կանխելու։ Երկինքն ինձ ներշնչեց մի միտք, որը փրկեց ինձ հուսալքությունից, մտածեցին թե արդյոք չե՞մ կարող մեր կորուստը թաքցնել Մանոնից։ Շնորհիվ իմ հնարամտության կամ մի երջանիկ պատահականության ես ի վիճակի կլինեմ նրան ապահովել պատվավոր ու բարեկեցիկ մի կյանք, որպեսզի նա չզգա կարիքի բեռը։
— Ես հաշվել էի,— ասացի ինձ մխիթարելու համար, որ քսան հազար էկյուն մեզ կբավականացնի տասը տարի․ այժմ ենթադրենք, թե այդ տասը տարին արդեն անցել է, մինչդեռ իմ ընտանիքում չի կատարվել սպասած փոփոխությունը։ Ի՞նչ պիտի անեի տվյալ հանգամանքներում, այդ լավ չգիտեմ․ սակայն ի՞նչն է ինձ արգելում հիմա անել այն, ինչ ես պիտի անեի այդ դեպքում։ Փարիզում որքան մարդիկ են ապրում, որոնք ոչ իմ խելքն ունեն և ոչ էլ բնատուր ձիրքերս, սակայն որոնք իրենց ապրուստը հայթայթում են սեփական ընդունակությունների համեմատ։
Այս խոհերը մի փոքր հանգստացրին իմ սիրտն ու միտքը։ Ես որոշեցի նախապես խորհրդակցել Մանոնի եղբոր՝ պարոն Լեսկոյի հետ։ Նա կատարելապես գիտեր Փարիզը, և ես բազմիցս առիթ էի ունեցել համոզվելու, որ նրա եկամտի գլխավոր աղբյուրը ոչ իր սեփական կարողությունն է և ոչ էլ թագավորից ստացած թոշակը։ Ինձ մոտ մնում էր ընդամենը քսան պիստոլ, որոնք, բարեբախտաբար , գրպանումս էին։ Ես նրան ցույց տվի քսակս ու պատմեցի իմ դժբախտության ու մտավախության մասին, խնդրելով, որ նա ասի, թե ինձ համար չկա՞ արդյոք մի ուրիշ ելք, քան սովամահությունը կամ ինքնասպանությունը։ Նա պատասխանեց, որ ինքնասպանությունը տխմարների գործն է. ինչ վերաբերում է սովամահությանը, բազմաթիվ խելացի մարդիկ անգամ ենթարկվում են դրան, երբ չեն կամենում գործադրել իրենց ձիրքերը։ Հետո նա ավելացրեց, որ ինքս պիտի մտածեմ, թե ինչ բանի եմ ընդունակ․ իսկ նա իր կողմից պատրաստ է ինձ աջակցել և խորհուրդներ տալ իմ բոլոր ձեռնարկներում։
Ինձ համար դժվար չէր հասկանալ, որ մինչև այսօր նա մեզ անամոթ կերպով խաբել է։ Սակայն որքան էլ նրա խոսքերը իմ արդար զայրույթը հարուցեցին, այնուամենայնիվ, կարիքն ինձ ստիպեց ժպտալով պատասխանել, որ նրա խորհուրդն ընդունում եմ որպես վերջին միջոց, որին պետք է դիմել ծայրահեղ դեպքում։ Իսկ այժմ նրան խնդրում եմ մի այլ ուղի նշել։
Այն Ժամանակ ժամանակ նա ինձ առաջարկեց օգտագործել բնությունից ինձ շնորհված երիտասարդությունս ու գեղեցկությունս և ջանալ սիրային կապեր հաստատել որևէ պառավ և առատաձեռն տիկնոջ հետ։ Ես չընդունեցի և այդ խորհուրդը որովհետև դա պահանջում էր դավաճանել Մանոնին։
Ես նրան մատնանշեցի թղթախաղը, որպես միակ և ամենադյուրին մի միջոց, որը պատշաճում է իմ վիճակին։ Նա ասաց, որ, հիրավի, թղթախաղը կարող է փող վաստակելու միջոց լինել, սակայն դա պահանջում է որոշ բացատրություններ։ Նախաձեռնել թղթախաղը միայն տանելու հույսով, դա, անտարակույս, նշանակում է կատարյալ դարձնել իմ կործանումը․ իսկ հավակնել մենակ, առանց ուրիշի աջակցության, կիրառելու այն բոլոր փոքր հնարները, որ գործադրում են ճարպիկ մարդիկ, որպեսզի շտկեն բախտի անակնկալությունը, դա չափազանց վտանգավոր մի զբաղմունք է։ Կա և մի երրորդ ճանապարհ՝ ընկերության մեջ մտնել ուրիշ խաղացողների հետ։ Սակայն իմ երիտասարդությունը նրան երկյուղ է ներշնչում, թե ընկերության պարոն անդամները կարող են կարծել, որ ես տակավին զուրկ եմ նրանց ընկերակցելու շնորհքից։ Այնուամենայնիվ, նա խոստացավ իմ մասին բարեխոսել նրանց և, ինչ ես բնավ չէի սպասում նրանից, առաջարկեց ինձ մի որոշ գումար, երբ ծայր կարիքն ինձ նեղի։ Միակ շնորհը, որ խնդրեցի նրանից տվյալ հանգամանքներում, դա այն էր, որ նա ոչինչ չասի Մանոնին ոչ իմ կորստի և ոչ էլ մեր խոսակցության նյութի մասին։
Նրա մոտից ես հեռացա ավելի գժգոհ, քան այցելել էի, նույնիսկ զղջացի, որ իմ գաղտնիքը հայտնել եմ նրան։ Նա ինձ ոչ մի այնպիսի բան չարեց, որը չկարողանայի նրանից ստանալ առանց իմ խոստովանության․ մինչդեռ ես սաստիկ վախենում էի, որ նա կխախտի իր խոստումը՝ ոչինչ չհայտնելու Մանոնին։ Բացի այդ, իր զգացումների հայտնությամբ, նա ինձ առիթ տվեց երկյուղելու, որ կորոշի Մանոնից օգուտ քաղել, ինչպես ինքն էր ասում, խլելով նրան իմ ձեռից կամ առնվազն խորհուրդ տալով նրան լքել ինձ՝ որևէ հարուստ կամ առավել երջանիկ սիրեկանի հետ կապվելու համար։ Այս առթիվ արած իմ բյուր խորհրդածությունները լոկ մի բանի հանգեցին՝ սաստկացրին իմ տագնապն ու վերանորոգեցին այն հուսալքությունը, որը պատել էր ինձ առավոտյան։ Մի քանի անգամ մտադրվեցի նամակով դիմել հորս և մի նոր կեղծ զղջումով նրանից դրամական օգնություն հայցել։ Սակայն անմիջապես հիշեցի, թե ինչպես նա, չնայած իր բարեսրրտությանըբարեսրտությանը, վեց ամիս խստությամբ արգելափակել էր ինձ առաջին հանցանքիս համար։ Ես համոզված էի, որ Սեն֊Սյուլպիսից իմ կատարած փախուստից հետո, որը, անկասկած, խոշոր աղմուկ պետք է հանած լիներ, նա ինձ հետ ավելի խիստ կվարվեր։
Ի վերջո, այս խորհրդածությունների շփոթից իմ գլխում մի միտք ծագեց, որն իսկույն ինձ հանգստացրեց, և ես զարմացա, թե ինչու այն ավելի առաջ չէի հղացել․ իմ մեջ ծագեց Տիբերժի աջակցությանը դիմելու միտքը։ Ես հավատացած էի, որ հանձին նրա, միշտ կգտնեմ նույն ջերմ ու բարեկամական վերաբերմունքը։ Ոչինչ չկա ավելի հրապուրիչ և ոչ մի բան այնքան պատիվ չի բերում առաքինությանը, որքան այն վստահությունը, որով դիմում ես այնպիսի անձանց, որոնց ազնվությունը քեզ արդեն հայտնի է. գիտես, որ ոչ մի անակնկալությունից երկյուղ չունես, եթե նրանք միշտ ի վիճակի չեն օգնության ձեռք կարկառելու, գոնե վստահ ես, որ նրանք քեզ բարություն ու կարեկցանք ցույց կտան։ Սիրտդ, որ օտար մարդկանց առջև փակվում է այնքան մեծ խնամքով, ինքնաբերաբար բացվում է նրանց ներկայությամբ, ինչպես ծաղիկն է փթթում ջերմ արևի տակ, որից նա միայն կենսատու ջերմություն է սպասում։
Մտածեցի, որ ես սոսկ աստծո ներշնչմամբ այսպես՝ հենց ժամանակին մտաբերեցի Տիբերժին և որոշեցի միջոցներ որոնել նրա հետ մինչ երեկո տեսնվելու համար։ Անմիջապես վերադարձա տուն, որպեսզի նրան մի երկտող գրեմ և նշանակեմ մեր տեսակցության հարմար վայրը։ Ես նրան խնդրեցի կատարյալ լռություն պահ պանել պահպանել մեր հանդիպման մասին․ դա ամենամեծ ծառայությունն էր, որ նա կարող էր ինձ մատուցել իմ ներկա վիճակում։
Տիբերժի հետ տեսնվելու հույսի ներշնչած բերկրանքը ջնջել էր իմ դեմքից թախծի հետքերը, որ Մանոնն անպայման կնշմարեր իմ երեսին։ Շայոյում մեզ պատահած դժբախտությունը ես նրան ներկայացրի իբրև մի դատարկ բան, որը բնավ չպիտի հուզեր նրան։ Եվ որովհետև Փարիզն այն քաղաքն էր, որը նա ամենից շատ էր սիրում և ուր նա միշտ տենչացել էր ապրել, ապա նա բնավ չսրտմտեց, որ մենք ստիպված ենք այնտեղ մնալ, մինչև որ Շայոյում նորոգեն հրդեհի պատճառած չնչին ավերումները։
Մի Ժամ ժամ հետո ստացա Տիբերժի պատասխանը․ նա խոստանում էր լինել նշանակված վայրում։ Ես անհամբերությամբ վազեցի դեպի այդ վայրը։ Այնուամենայնիվ, որոշ ամոթ զգացի երևալու մի բարեկամի աչքին, որի սոսկ ներկայությունն իմ անառակության կշտամբանքը կարող էր լինել։ Սակայն նրա սրտի բարության մասին ունեցած վստահությունս ու Մանոնի նկատմամբ զգացած հոգատար գուրգուրանքս պահեցին իմ արիությունը։
Ես նրան խնդրել էի գալ Պալե Ռուայալի այգին։ Նա ինձնից առաջ էր եկել այնտեղ։ Հենց որ ինձ տեսավ, իսկույն նետվեց դեպի ինձ և գրկախառնվեց․ նա երկար ժամանակ ինձ սեղմեց իր գրկում, և նրա արցունքները թրջեցին դեմքս։ Ես ասացի, որ մեծ ամոթով եմ հանդիպում նրան և որ իմ սրտում միշտ վառ է մնում երախտագիտությանս զգացումը․ ամենից առաջ խնդրեցի նրան ասել, թե արդյոք ինձ թույլատրելի՞ է նայել իրեն իբրև բարեկամի, երբ միանգամայն արդարացիորեն արժանի եմ, որ նա ինձ զրկի իր հարգանքից ու սիրուց։ Նա պատասխանեց ամենաքնքուշ խոսքերով, որ ոչ մի բան չի կարող ստիպել նրան հրաժարվելու այդ կոչումից․ մինչև իսկ իմ դժբախտությունները կամ եթե ես թույլ տամ նրան այդպես արտահայտվել, մոլություններս ու մոլորություններս կրկնապատկել են դեպի ինձ տածած նրա քնքշությունը։ Սակայն այդ քնքշությունը համակվել է ամենախոր վշտով, որը զգում ես սիրելի բարեկամիդ հանդեպ, երբ նա քո աչքերի առաջ կործանվում է, իսկ դու ի վիճակի չես օգնության ձեռք կարկառել նրան։
Մենք նստեցինք նստարանին։
— Ավա՜ղ,— ասացի ես նրան սրտի խոր հառաչանքով,— ձեր կարեկցությունը չափազանց մեծ է, սիրելի Տիբերժ, եթե, ինչպես դուք հավաստիացնում եք, այն հավասար է իմ տառապանքներին։ Ես ամաչում եմ դրանք ձեզ ցուադրելուցցուցադրելուց, որովհետև պատճառը, խոստովանում եմ, գովելի չէ․ սակայն նրանց հետևանքն այն աստիճան տխուր է, որ կարիք չկա ինձ սիրել այնպես, ինչպես դուք եք սիրում, որպեսզի կարեկցանք շարժեմ դեպի ինձ։
Նա ինձ խնդրեց հանուն մեր բարեկամության, առանց որևէ բան թաքցնելու, պատմել իրեն այն ամենը, ինչ ինձ պատահել է իմ՝ Սեն֊Սյուլպիսից մեկնելուց հետո։ Ես բավարարեցի նրա ցանկությունը, նկարագրեցի իմ սիրո պատմությունը դրա՝ ինձ ներշնչած թափով, առանց աշխատելու աղավաղել ճշմարտությունը կամ նվազեցնել մոլորություններս՝ դրանց ներումը դյուրությամբ ստանալու նպատակով։ Ես իմ սերը նրան պատկերացրի իբրև մեկը ճակատագրի մասնակի հարվածներից, որը մարդուս մղում է դեպի իր կործանումը, և որից առաքինությունը չի կարող պաշտպանել, ինչպես այդ չի կարող նախատեսել իմաստությունը։ Ես վառ գույներով նկարագրեցի նրան իմ հուզմունքը, երկյուղը և այն հուսալքությունը, որով բռնված էի երկու ժամ առաջ և որի մեջ վերստին պիտի ընկնեի, եթե իմ բարեկամներն ինձ լքեն նույնպիսի անգթությամբ, ինչպես արել է ճակատագիրը։ Ի վերջո, իմ պատմությամբ ես այն աստիճան շարժեցի Տիբերժի սիրտը, որ նա՝ դեպի ինձ տածած կարեկցանքից նույնքան վշտացած էր, որքան ես իմ ցավերից։
— Լսիր, ասպետս,— ընդհատեց Մանոնը,— անօգուտ է ինձ տանջել կշտամբանքներով, որոնք խոցում են սիրտս, երբ դրանք քեզանից եմ լսում։ Ես տեսնում եմ, թե ինչն է քեզ վիրավորում։ Ես հույս ունեի, թե դու կհամաձայնես այն ծրագրի հետ, որ կառուցել էի մեր կարողությունը փոքր-ինչ վերականգնելու համար։ Ես միայն քո փափկանկատությունը խնայելու նկատառումով սկսեցի այն իրագործել առանց քո մասնակցության․ բայց ես դրանից հրաժարվում եմ, քանի որ դու չես տալիս քո հավանությունը։— Նա ավելացրեց, որ այժմ ինձանից խնդրում է միայն մի բան՝ համբերել մինչև երեկո, որովհետև ինքն արդեն երկու հարյուր պիստոլ ստացել է իր ծեր սիրեկանից, որը նրան խոստացել է երեկոյան բերել մի հրաշալի մարգարտյա մանյակ և ուրիշ գոհարներ, ապա նաև խոստացած տարեկան թոշակի կեսը։ Ժամանակ տուր ինձ,— ասաց նա,— որ ես ստանամ այս նվերը. երդվում եմ քեզ, որ նա ոչ մի հիմք չունի պարծենալու, թե վայելել է իմ շնորհները, որովհետև ես այդ նրան խոստացել եմ քաղաք վերադառնալուց հետո։ Ճիշտ է, նա միլիոն և ավելի անգամ համբուրել է իմ ձեռները, և միանգամ այն արդարացի է, որ վճարի այդ հաճույքի համար․ հինգ կամ վեց հազար ֆրանկ մի արտակարգ վճար չէ՝ նկատի ունենալով նրա հարստությունն ու տարիքը։
Նրա որոշումն ինձ շատ ավելի հաճելի էր, քան հինգ հազար ֆրանկ ստանալու հույսը։ Ես առիթ ունեցա համոզվելու, որ իմ սիրտր սիրտը տակավին ամբողջապես չի կորցրել պատվի զգացումը, քանի որ այդքան հրճվում է ամոթալի արարքից խուսափելու համար։ Սակայն ես ծնված եմ վաղանցուկ բերկրանքի և տևական տառապանքների համար։ Ճակատագիրն ինձ փրկեց մի վիհից՝ որպեսզի նետի մի ուրիշ անդունդ։
Երբ հազար ու մի փաղաքշանքով իմ երջանկությունը հայտնեցի Մանոնին նրա այդ շրջադարձի առթիվ, ես ավելացրի, որ պետք է այս մասին տեղեկացնել պարոն Լեսկոյին, որպեսզի նրա հետ համաձայնեցնենք մեր անելիք քայլերը։
Երբ ընթրիքի Ժամանակը հասավ, պարոն դը Գ․ Մ․-ն իրեն երկար սպասել չտվեց։ Լեսկոն քրոջ հետ դահլիճում էր։ Ծերուկը ողջունեց իր գեղանի սիրուհուն՝ նվիրաբերելով նրան մարգարտյա ապարանջաններ, մանյակներ, օղեր, որոնք առնվազն հազար էկյու արժեին։ Այնուհետև նա հնչուն ոսկով հաշվեց երկու հազար չորս հարյուր ֆունտ, որը նշանակած թոշակի կեսն էր։ Նա իր ընծաները համեմեց բյուր հաճոյախոսություններով՝ հյուսված հին արքունի ոճով։ Մանոնը չկարողացավ նրան մերժել մի քանի համբույր․ դրանով նա իրավունք էր ձեռք բերում այն դրամի վրա, որ ծերուկը տալիս էր նրան։ Ես դրսում դռան մոտ՝ ականջ էի դնում, սպասելով, որ Լեսկոն ինձ նշան անի ներս մտնելու։
Նա եկավ իմ ետևից և ձեռքիցս բռնած մտցրեց գահլիճ, երբ Մանոնն արդեն ստացած գրամն դրամն ու գոհարները թաքցրել էր իր արկղիկում։ Նա ինձ տարավ պարոն դը Գ․ Մ․-ի մոտ և հրամայեց խոր գլուխ տալ։ Ես երեք թե չորս անգամ խոնարհվեցի նրա առաջ։
— Ներողամիտ եղեք, պարոն,— ասաց Լեսկոն,— երեխան տակավին բոլորովին անտաշ է։ Ինչպես տեսնում եք, նա դեռևս չի տիրապետում Փարիզի նիստուկացին, սակայն մենք հույս ունենք, որ սովորությունը կհղկի նրան։ Դուք պատիվ պիտի ունենաք պարոնին հաճախ այստեղ տեսնելու,— ավելացրեց նա, շրջվելով դեպի ինձ,— աշխատեցեք լավ օգտվել այսպիսի մի սքանչելի օրինակից։
Այս լուրը բոլոր պատիժներից ամենադաժանը եղավ։ Ես արցունքի հեղեղներ թափեցի և անձնատուր եղա ամենասարսափելի հուսահատության։ Ես ոչ մի կերպ չէի կարող մխիթարվել այն նվաստացումից, որը շուտով իմ բոլոր ծանոթների խոսակցության նյութը և իմ ընտանիքի ամոթը պիտի լիներ։ Այսպես ես անցկացրի ութ օր ամենամեծ վհատության մեջ, ի վիճակի չլինելով որևէ բան լսելու, ոչ էլ ուրիշ բանի մասին մտածելու, բացի իմ նախատինքից։ Նույնիսկ Մանոնին հիշելը ոչինչ չէր ավելացնում իմ վշտին. թերևս դա միանում էր նրան որպես մի զգացմունք , որը ծագել էր իմ այս նոր ցավից, սակայն իմ հոգում տիրող հույզը սոսկ ամոթն ու վրդովմունքն էր։
Սակավաթիվ մարդիկ գիտեն սրտի այս առանձնահատուկ հույզերի զորությունը։ Մարդկանց մեծ մասը զգայուն է միայն հինգ կամ վեց զգացումների հանդեպ, որոնց շրջանակում ընթանում է կյանքր կյանքը և որոնց հանգում են նրանց բոլոր հույզերը։ Խլեցեք նրանցից սերն ու ատելությունր, հաճույքն ու ցավը, հույսն ու վախը, և նրանք այլևս ոչինչ չեն զգա։ Սակայն ավելի բարձր ու ազնիվ բնության տեր մարդիկ կարող են հուզվել հազար ու մի այլ ձևերով. թվում է, թե նրանք օժտված են հինգից ավելի զգայարաններով և որ կարող են ստանալ գաղափարներ ու զգայություններ, որոնք դուրս են բնության սովորական սահմաններից։ Եվ որովհետև նրանք գիտակցում են այդ գերազանցությունը, որն իրենց բարձր է դասում հասարակ մարդկանց մակարդակից, ապա նրանք վերին աստիճանի նախանձախնդիր են այդ հարցում։ Այս պատճառով է, որ նրանք այնքան անհամբեր են նախատինքի ու ծաղրի ժամանակ, և որ ամոթը նրանց ամենաբուռն կիրքն է։
Այս չարաբաստիկ առավելությունը ես ունեի Սեն-Լազարում գտնված ժամանակ։ Իմ վիշտն այն աստիճան ծայրահեղ թվաց վանահորը, որ, վախենալով վատ հետևանքներից, նա որոշեց ինձ հետ շատ ավելի մեղմ ու ներողամտորեն վարվել։ Նա օրական երկու թե երեք անգամ այցելում էր ինձ։ Հաճախ նա ինձ իր հետ տանում էր պարտեզ զբոսանքի և իր եռանդը սպառում՝ հորդորանքներ ու փրկարար խրատներ տալով ինձ։ Ես դրանք ընդունում էի խոնարհաբար և նույնիսկ շնորհակալությունս էի հայտնում․ այս պարագան նրան հույս էր ներշնչում իմ բարոյական դարձի մասին։
Երկու օր հետո նա ինձ հաղորդեց, որ պարոն դը Գ․ Մ․-ն այն աստիճան է զգացվել իմ մասին հայտնած բարենպաստ կարծիքով, որ ոչ միայն որոշել է ինձ ազատություն շնորհել, այլ նաև մեծ ցանկություն է հայտնել ավելի մոտիկից ինձ ճանաչելու և մտադիր է ինձ այցելել բանտում։ Թեև նրա այցելությունը չէր կարող հաճելի լինել ինձ, այնուամենայնիվ, ես այդ համարեցի իմ ազատությունր մոտեցնող մի միջոց։
Հիրավի, նա եկավ Սեն֊Լազար։ Նա ինձ երևաց ավելհ ավելի պատկառելի և նվազ հիմար, քան Մանոնի տանն եղած ժամանակ։ Ինձ մի քանի բարեմիտ խոսքեր ասաց իմ վատ վարքի մասին։ Այնուհետև ավելացրեց, անշուշտ իր սեփական անառակությունն արդարացնելու համար, որ մարդկային թուլությանը թույլատրելի է վայելել որոշ հաճույքներ, որ պահանջում է բնությունը, սակայն խաբեությունն ու խայտառակ արարքը արժանի են պատժի։
Ես նրան լսեցի խոնարհաբար, որից և նա շատ գոհ մնաց։ Ես նույնիսկ չվիրավորվեցի նրա ծաղրանքներից, ուղղված իմ, Լեսկոյի և Մանոնի եղբայրությանը, այն փոքրիկ մատուռներին, որ ինչպես նա էր ենթադրում, ես մեծ քանակությամբ պետք է արդեն կառուցած լինեի Սեն-Լազարում, քանի որ այդ բարեպաշտ զբաղմունքն ինձ այնքան հաճույք էր պատճառում։ Սակայն նա՝ ի դժբախտություն իր և իմ, անխոհեմություն ունեցավ ասելու, որ անտարակույս Մանոնը ևս արգելատանը նույնպիսի գեղեցիկ մատուռիկներ պետք է որ կառուցած լինի։ Չնայած արգելատան անվան ինձ ներշնչած սարսափին, ես ուժ ունեցա նրան հեզաբար խնդրելու, որ բացատրի, թե ի՞նչ է ուզում ասել։
— Ա՜խ, աստված իմ,— գոչեցի ես, հառաչելով,— երկնային արդարադատություն, ինչպե՞ս կարող եմ ապրել այսպիսի մի ստոր վիրավորանքից հետո։— Ես ուզեցի վերստին նետվել բարբարոսի վրա, որն ինձ մահացու խոցել էր։ Ինձ բռնեցին։ Իմ հուսահատությունը, ճիչերս ու արցունքներս գերազանցեցին ամեն մի երևակայություն։ Ես այնպիսի տարօրինակ բաներ արի, որ բոլոր ներկա եղողները, չիմանալով իմ այդպես վարվելու պատճառը, երկյուղով ու զարմացած նայեցին միմյանց։
Նույն միջոցին պարոն դր դը Գ․ Մ․-ն հարդարում էր իր կեղծամն ու փողկապը։ Զայրացած իմ վատ վարմունքից, նա հրամայեց վանահորն ամենայն խստությամբ նորից բանտարկել ինձ և ենթարկել այն բոլոր խիստ պատիժներին, որոնք գործադրվում են Սեն-Լազարում։
— Ոչ, պարոն,— պատասխանեց նրան վանահայրը պարոն ասպետի նման ազնվատոհմիկ մի անձնավորության հետ մենք այդ կերպ վարվել չենք կարող։ Բացի դրանից, նա այնքան հեզահամբույր է ու ազնվաբարո, որ դժվարանում եմ հավատալ, թե նա առանց հիմնավոր պատճառի իրեն թույլ տված լինի այսպիսի մի արտառոց վարմունք։ Այս պատասխանը բոլորովին շփոթեց պարոն դը Մ.-ին։ Նա դուրս եկավ, ասելով, որ ինքը միջոցներ ձեռք կառնի ստիպելու, որ նրա կամքին խոնարհվենք՝ թե՛ վանահայրը, թե՛ ես և թե՛ այն բոլոր անձինք, ովքեր կհամարձակվեն իրեն ընդդիմանալու։
Ես համառոտակի պատմեցի նրան՝ դեպի Մանոնը տածած իմ երկարատև ու անհաղթելի սիրո, մեր փարթամ կյանքի մասին՝ մինչ այն օրր, երբ մեր ծառաները կողոպտեցին մեզ, Գ․ Մ․-ի իմ սիրուհուն արած առաջարկությունների, նրանց գործարքի մասին և այն մասին, թե ինչպես դա խափանվեց։ Ճիշտն ասած, այս բոլոր հանգամանքները ես նրան պատկերեցի մեզ համար նպաստավոր գույներով։
— Ահա, — շարունակեցի ես,— թե ինչ աղբյուրից է բխում պարոն դը Գ. Մ.-ի եռանդը դեպի իմ բարոյական դարձը։ Նրան հաջողվեց ինձ այստեղ բանտարկել տա՝' սոսկ վրիժառության շարժառիթից դրդված։ Ես այդ ներում եմ նրան։ Բայց, հայր իմ, սա դեռ բոլորը չէ․ նրան հաջողվեց ինձանից խլել իմ սեփական անձի ամենաթանկագին կեսը, նա անարդարաբար բանտարկել տվեց նրան արգելատնում, նա այնքան անամոթ գտնվեց, որ ինքն իր բերանով այսօր ինձ հայտնեց այդ բոլորը։ Արգելատուն, հայր իմ։ Օ՜հ, երկի՜նք, իմ քնքշանուշ սիրուհին, իմ անգին թագուհին արգելատանը, որպես ամենանվաստը բոլոր արարածներից։ Որտե՞ղ գտնեմ բավականաչափ ուժ՝ չմեռնելու ցավից ու ամոթից։
Բարեսիրտ հայրը, տեսնելով իմ ծայրահեղ վհատությունը, սկսեց սփոփել ինձ։ Նա ասաց, որ երբեք իմ արկածներն այնպես չի պատկերացրել, ինչպես հիմա ես պատմեցի իրեն։ Ճիշտ է, նա իմացել է, որ ես անվայել կյանք եմ վարել, բայց նա միշտ ենթադրել է, թե պարոն դը Գ. Մ.-ն դեպի իմ վիճակը այդպիսի մի հետաքրքրություն ցուցաբերել է դրդված իմ ընտանիքի հանդեպ ունեցած բարեկամության ու հարգանքի կապերից։ Մինչ այժմ նա հենց այդպես է հասկացել բոլոր իրադարձությունները։ Սակայն այն, ինչ ես իրեն պատմեցի, միանգամայն փոխելու է իմ գործի ընթացքը, և նա չի տարակուսում, թե այն ճշգրիտ պատմությունը, որ նա մտադիր է անելու գլխավոր ոստիկանապետին, կնպաստի իմ ազատությանը։
Ես սպասեցի վանահոր վերադարձին՝ հոգեկան այնպիսի ալեկոծ վիճակում, որպիսին ապրում է միայն թշվառ դատապարտյալը մահապատժի վերջին ժամին։ Ինձ համար անսպասելի տանջանք էր Մանոնին երևակայել արգելատան մեջ։ Այդ վայրի արգահատանքից բացի, ինձ անհայտ էր նաև, թե այնտեղ ինչպես են վարվում նրա հետ։ Իսկ սարսափի այդ տան մասին իմ լսած մանրամասնությունները վերհիշելիս ամեն րոպե նորոգվում էր մոլեգնությունս։ Ես հաստատ որոշել էի ազատել նրան ինչ գնով ու միջոցներով էլ որ լինի, որոշել էի անգամ հրդեհել Սեն֊Լազարը, եթե ինձ համար անկարելի լինի այլ կերպ դուրս գալ այնտեղից։
Սկսեցի խորհել այն միջոցների մասին, որոնց ես պետք է դիմեի, եթե, հակառակ իմ կամքի, ոստիկանության գլխավոր պետը շարունակի ինձ պահել բանտում։ Ես գործ դրի իմ ողջ հնարամտությունը, կշռադատեցի բոլոր հնարավորությունները։ Չգտա և ոչ մի միջոց, որն ապահովեր իմ անվրեպ փախուստը, և ես վախեցա, թե ավելի խիստ բանտարկության կենթարկվեմ, եթե անհաջող փորձի դիմեմ։ Մտաբերեցի իմ մի քանի բարեկամների անունները, որոնց աջակցությունը կարող էի հուսալ։ Սակայն ինչպե՞ս տեղեկացնել իմ վիճակh վիճակի մասին։ Վերջապես կարծեցի, թե կազմել եմ այնպիսի մի հնարամիտ ծրագիր, որը կարող է հաջողությամբ պսակվել, և ես դրա ավելի մանրամասն մշակումը հետաձգեցի մինչև, վանահոր վերադարձը, երբ նրա դիմումի անհաջողությունն անհրաժեշտ կդարձներ իմ ծրագրի իրագործումը։
Վանահայրը շուտով վերադարձավ։ Ես նրա դեմքին չնկատեցի ուրախության այն նշանները, որոնք ուղեկցում են բարի լուրերին։
Նա առանց տատանվելու տվեց ինձ այդ շնորհը։
Ես նկատի ունեի իմ բարեկամ Տիբերժին։ Իհարկե, ես ոչ մի հույս չէր կապում իմ ազատությանն անհրաժեշտ նրա անմիջական օգնության հետ, բայց ես ուզում էի նրան օգտագործել որպես անուղղակի մի գործիք՝ իմ նպատակին հասնելու համար։ Մի խոսքով ահա իմ ծրագիրը, ես ուզում էի գրել Լեսկոյին և խնդրել նրան, որ մեր մյուս բարեկամների հետ ջանա ինձ ազատել։ Առաջին դժվարությունը նամակս նրան ուղարկելն էր․ սա Տիբերժը պիտի աներ։ Բայց որովհետև նա գիտեր, որ Լեսկոն իմ սիրուհու եղբայրն է, ուստի վախենում էի, թե միգուցե նա իր վրա չվերցնի այդ հանձնարարությունը։ Ես մտածում էի Լեսկոյին ուղարկելիք իմ նամակը ներփակել մի ուրիշ նամակի մեջ՝ ուղղված որևէ ազնիվ և անվանի մի ծանոթի, վերջինիս խնդրելով նամակն անմիջապես հանձնել ըստ պատ կանելույն։ պատկանելույն։ Բայց որովհետհ ինձ անհրաժեշտ էր տեսնվել Լեսկոյի հետ՝ իմ ծրագրի գործադրման միջոցները մշակելու համար, ապա ես ուզում էի խնդրել նրան գալ Սեն-Լազար և տեսակցություն ունենալ ինձ հետ՝ իմ մեծ եղբոր անվան տակ, որը իբրև թե Փարիզ է եկել հատկապես իմ գործին ծանոթանալու նպատակով։ Ես մտադիր էի նրա հետ մշակել փախուստի ամենավստահելի և ամենաարագ միջոցառումները։ Վանահայրը Տիբերժին հայտնեց նրա հետ խոսակցելու իմ ցանկությունը։ Այս հավատարիմ բարեկամս ինձ երբեք աչքաթող չէր արել և իրազեկ էր իմ այժմյան վիճակին. նա գիտեր, որ ես Սեն֊Լազարում եմ գտնվում և, թերևս, այս դժբախտությունը նրան այնքան էլ չէր վշտացրել։ Նա, ըստ երևույթին, մտածել էր, որ դա կարող է ինձ պարտաճանաչության վերադարձնել։ Նա իսկույն ևեթ եկավ իմ սենյակը։
Մեր խոսակցությունը համակված էր սիրալիր բարեկամությամբ։ Նա ցանկացավ իմանալ իմ դիտավորությունների մասին։ Առանց վերապահության, ես նրա առաջ բացեցի իմ սիրտը՝ թաքցնելով նրանից միայն փախուստիս ծրագիրը։
Տիբերժը կարծես ահաբեկվեց այսպիսի մի դատողությունից։ Նա երկու քայլ ետ գնաց և ամենայն լրջությամբ ասաց, որ իմ խոսքերը, որոնք մեղանչում են առողջ դատողության դեմ, ոչ այլ ինչ են, եթե ոչ բոլոր պղծվածների ու անաստվածների ողորմելի մի սոփեստություն, «որովհետև ձեր համեմատությունը, որ անց եք կացնում ձեր տառապանքների վերջնական նպատակի և այն նպատակի միջև, որը ցույց է տալիս կրոնը, ամենաազատամիտ և ամենահրեշավոր մի միտք է»։
— Ընդունում եմ,— համաձայնեցի ես,— որ դա ճիշտ չէ․ սակայն նկատեցեք, որ իմ դատողության նպատակը դա չէ։ Իմ մտադրությունն էր ձեզ բացատրել այն, ինչի վրա դուք նայում եք իբրև հակասության, որը գոյություն ունի անբախտ սիրո հարատևության մեջ, և ինձ թվում է, միանգամայն համոզիչ կերպով ապացուցեցի, որ եթե իրոք կա այդպիսի հակասություն, ապա դուք նմանապես զերծ չեք կարող լինել դրանից։ Միայն այս իմաստով ես ասացի, որ մեր պատճառաբանությունները համազոր են և պնդում եմ, որ դա, իրոք, այդպես է։ Թերևս դուք առարկե՞ք, որ առաքինության նպատակը ավելի վեհ է սիրո նպատակից։ Ո՞վ է այդ ժխտում։ Սակայն մի՞թե հարցն այդ է։ Խոսքր Խոսքը վերաբերում է այն ուժին, որով թե՛ սերը և թե՛ առաքինությունը տառապանքներ են կրում։ Դատենք ըստ հետևանքների. որքան շատ են անսասան առաքինության ուխտադրուժները և որքան սակավաթիվ՝ սիրո դավաճանները։
Թերևս դուք առարկեք նորից, որ եթե կան դժվարություններ առաքինության իրագործման ընթացքում, դրանք ոչ անխուսափելի են և ոչ իսկ անհրաժեշտ, որ բռնակալներն ու խաչելություններն այլևս գոյություն չունեն, և որ կարելի է բազմաթիվ առաքինի մարդկանց տեսնել քաղցր ու անդորր կյանք վարելիս։ Ես կարող եմ ձեզ նույնպես պատասխանել, որ աշխարհումս կա և խաղաղ ու բարեբախտ սեր։ Ես ուզում եմ նշել մի տարբերություն ևս, որը գերազանցապես հօգուտ ինձ է խոսում, այն, որ սերը թեպետ հաճախ է խաբում, սակայն, գոնե, հաճույք ու բերկրանք է պատճառում, մինչդեռ կրոնը պահանջում է տխուր ու նվաստացնող ծիսակատարություններ։
— Մի վրդովվեք,— ավելացրեցի ես, տեսնելով, որ չնայած իր խանդաղատանքին, նա պատրաստ է վշտանալու,— միակ եզրակացությունը, որ ուզում եմ անել այստեղ, դա այն է, որ չկա ավելի մի վատ եղանակ՝ սիրտը սիրուց հեռացնելու, քան ջանալ արատավորել սիրո քաղցրությունները և նրան ավելի մեծ երջանկություն խոստանալ առաքինության կատարման մեջ։ Մենք այնպես ենք ստեղծված, որ, անտարակույս, մեր երանությունը գտնում ենք հաճույքների մեջ, սա անհերքելի է և այլ կերպ մտածել չի կարելի, իսկ սիրտը երկար խորհրդածելու կարիք չունի, որպեսզի զգա, թե մեր բոլոր հաճույքներից ամենաքազցրը ամենաքաղցրը սիրո հաճույքներն են։ Նա շատ շուտ է զգում, որ նրան ուզում են խաբել, երբ խոստանում են ուրիշ, ավելի հրապուրիչ վայելքներ, և այս խաբեությունը տրամադրում է նրան հավատ չընծայել ամենահաստատ խոստումներին։ Դու քարոզիչ ես, որ ցանկանում ես ինձ վերադարձնել առաքինության գիրկը, ասա ինձ, որ առաքինությունը խիստ անհրաժեշտ է, բայց ինձնից մի թաքցնի, որ այդ դաժան է ու դժվարին։ Հաստատապես պնդիր, որ սիրո վայելքներն անցողիկ են, որ դրանք արգելված են, որ դրանց, հետևում են հավիտենական տանջանքները, և, ինչ կարող է, թերևս, ավելի մեծ տպավորություն թողնել ինձ վրա, դա այն է, որ որքան ավելի քաղցր ու հրապուրիչ են դրանք, այնքան ավելի հոյակապ կլինի երկնքի հատուցումը՝ այդպիսի մի խոշոր զոհաբերության համար։ Բայց խոստովանիր, որ մեր սրտերի համար սիրո վայելքներն այս աշխարհում ամենակատարյալ երանության աղբյուրն են։
Իմ ճառի այս եզրափակումը վերականգնեց Տիբերժի լավ տրամադրությունը։ Նա համաձայնվեց, որ իմ մտքերը որոշ չափով ողջամիտ են։ Միակ առարկությունը, որ նա արեց, դա այն էր, թե ինչո՞ւ ես չեմ հետևում իմ սեփական սկզբունքներին՝ զոհաբերելով սերս այն տենչած հատուցման, որի մասին այդպիսի բարձր կարծիք ունեմ։
Նա ինձ հավատացրեց, որ քրոջր չի տեսել իմ ձերբակալության նախօրյակից հետո, որ Մանոնի և իմ վիճակի մասին տեղեկացել է շնորհիվ երկար որոնումների ու ջանքերի, որ մի քանի անգամ ներկայացել է արգելատուն, սակայն Մանոնի հետ խոսելու թույլտվություն նրան չեն տվել։
— Թշվառ Գ. Մ.,— բացականչեցի ես,— դա քեղ քեզ վրա թանկ կնստի։
— Ինչ վերաբերում է ձեր ազատությանը,— շարունակեց Լեսկոն,— դա այնքան էլ հեշտ բան չէ, որքան դուք կարծում եք։ Երեկ երեկոյան իմ երկու բարեկամների հետ մենք հետազոտեցինք այս տան բոլոր արտաքին մասերը և եկանք հետևյալ եզրակացության, քանի որ ձեր լուսամուտները դեպի բակն են նայում, որը շրջապատված է ուրիշ շենքերով, ինչպես դուք նշել էիք ձեր նամակում, ապա շատ դժվար կլինի ձեզ այստեղից դուրս հանելը։ Բացի դրանից, դուք երրորդ հարկումն եք գտնվում, և մենք չենք կարող այստեղ հասցնել ո՛չ պարան, ո՛չ էլ սանդուղք։ Ուստի ես ոչ մի հնար չեմ տեսնում ձեզ այդ եղանակով ազատելու։ Անհրաժեշտ է որևէ միջոց գտնել հենց շենքի ներսից։
— Պետք է նրան ազատել,— ասացի բարեկամներիս։— Ես միայն այս նպատակի համար էի փափագում իմ ազատությունը։ Օգնեցեք ինձ ձեր հնարամտությամբ, իսկ ես պատրաստ եմ զոհաբերելու մինչև իսկ կյանքս։
Լեսկոն, որը զուրկ չէր խելքից և ոչ իսկ խոհեմությունից, նկատեց, որ անհրաժեշտ է շրջահայաց լինել։ Սեն-Լազարից իմ փախուստը և այնտեղից դուրս գալու ժամանակ պատահած դժբախտությունն անխուսափելիորեն աղմուկ կբարձրացնի, ոստիկանության գլխավոր պետն անպայման կարգադրություն կանի ինձ ձերբակալելու․ իսկ նա ամենազոր է։ Վերջապես, եթե ես չեմ ուղում ուզում ենթարկվել ավելի վատթար դրության, քան այն, ինչ ունեցել եմ Սեն-Լազարում, ապա անհրաժեշտ է, որ մի քանի օր թաքնվեմ և սենյակում փակված մնամ, մինչև որ մեղմանա իմ թշնամիների զայրույթի առաջին բռնկումը։ Նրա խորհուրդը ողջամիտ էր․ սակայն դրան հետևելու համար անհրաժեշտ էր, որ ինքս էլ ողջախոհ լինեի։ Այդքան դանդաղկոտություն ու խոհեմություն չէին համակերպվում իմ բուռն կրքի հետ։ Այնուամենայնիվ ես զիջեցի, համաձայնվելով հետևյալ ամբողջ օրը միայն քնով անցկացնել։ Նա ինձ փակեց իր սենյակում, որտեղ և ես մնացի մինչև երեկո։
Այս ժամանակի մի մասը ես գործադրեցի ծրագիրներ կազմելով և հնարներ մտածելով՝ Մանոնին ազատելու համար։ Ես միանգամայն համոզված էի, որ նրա բանտն ավելի անթափանցելի է, քան իմը։ Բռնություն և ուժ գործ դնելու մասին մտածել իսկ չէր կարելի․ պետք էր հնարամտություն։ Սակայն ինքը՝ հնարագիտության աստվածուհին անգամ չգիտեր, թե գործն ինչից պետք էր սկսել։ Ես ոչ մի կերպ չկարողացա պարզել անելիքս, ուստի բարվոք համարեցի հետաձգել որոնումներս, մինչև որ տեղեկություններ հավաքեմ արգելատան դիրքի և ներքին կարգ ու կանոնի մասին։
Թեպետ ես հիացած էի, տեսնելով նրան այսպես վճռականորեն տրամադրված, այնուամենայնիվ կանչեցի պարոն դը Տ․-ին և նրան հայտնեցի այդ ծրագիրը և այն միակ հանգամանքը, որը կարող է դա կասկածելի դարձնել։ Նա շատ ավելի դժվարություններ մատնանշեց, քան ես։ Նա լիովին համաձայնեց, որ Մանոնը կարող է այդ եղանակով փախչել։ «Սակայն, եթե նրան ճանաչեն,— շարունակեց նա,— և ձերբակալեն փախչելիս, հավանականաբար նա իր ազատությունը կկորցնի միանգամ ընդմիշտ։ Բացի այդ, դուք իսկույն ևեթ ստիպված պիտի լինեք հեռանալ Փարիզից, որովհետև ձեզ երբեք չի հաջողվի միշտ խուսափել ձերբակալվելուց, աչքի առաջ ունենալով, որ որոնումները պիտի կրկնապատկվեն թե՛ ձեր և թե՛ նրա նկատմամբ։ Տղամարդու համար, եթե նա մենակ է, հեշտ է խույս տալ հետապնդումից. բայց նրա համար գրեթե անկարելի է անհայտ մնալ, եթե նրան գեղեցիկ կին է ուղեկցում»։
Որքան էլ այս դատողությունը հաստատուն հիմունքներ ունենար, այնուամենայնիվ, դա չկարողացավ հաղթահարելիս մտքում ծագած հույսր՝ հույսը՝ Մանոնին շուտով ազատել բանտարկությունից։ Ես հայտնեցի իմ կարծիքը պարոն դը Տ․-ին, խնդրելով ներել իմ այդ փոքրիկ անխոհեմությունն ու հանդգնությունը, որ սերը ներշնչում է ինձ։ Ես ավելացրի, որ իրոք մտադիր եմ հեռանալ Փարիզից, որպեսզի բնակվեմ շրջակա գյուղերից մեկում, ինչպես այդ արել եմ արդեն մի անգամ։
Այսպես ուրեմն, մենք պայմանավորվեցինք սպասավորի հետ շատ չհետաձգել իր ծրագրի իրագործումը և հենց հետևյալ օրը ձեռնարկել այն։ Իսկ որպեսզի մեր ձեռնարկի հաջողությունն հաստատուն լինի, որոշեցինք վերցնել տղամարդու զգեստներ՝ արգելատնից դուրս գալը դյուրացնելու նպատակով։ Շատ էլ հեշտ բան չէր այդ զգեստները ներս տանելը, սակայն ես բավականաչափ հնարամիտ էի ելք գտնելու համար։ Ես պարոն դը Տ․-ին խնդրեցի միայն հետևյալ օրը հագնել թեթև մի վերնազգեստ. իսկ մնացածը վերցրի ինձ վրա։
Այդ անհրաժեշտ առարկայի մոռացումը մեզ ծիծաղ պիտի պատճառեր, եթե նվազ լուրջ լիներ այն դժվարին կացությունը, որի մեջ մեզ գցում էր դա։ Ես հուսահատվեցի, որ այդպիսի մի չնչին բան կարող է խափանել մեր ծրագրի իրագործումը։ Ի վերջո, որոշեցի ինքս դուրս գալ առանց անդրավարտիքի՝ այն թողնելով Մանոնին։ Պլաշչս երկար էր, և ես մի քանի գնդասեղների օգնությամբ այնպես հարմարեցրի զգեստս, որ կարողացա վայելուչ կերպով դուրս գալ դռներից։
Օրվա մնացած ժամերն ինձ անտանելի երկար թվացին։ Վերջապես հասավ գիշերը, և մենք կառքով մեկնեցինք դեպի արգելատուն և կանգ առանք դարպասից փոքր-ինչ հեռու։ Երկար չսպասեցինք, Մանոնը շուտով իր առաջնորդի հետ հայտնվեց։ Կառքի գռնակները դռնակները բաց էին, երկուսն էլ ներս մտան։ Ես բազուկներիս մեջ ընդունեցի իմ թանկագին սիրուհուն։ Նա դողում էր ինչպես տերև։ Կառապանն ինձ հարցրեցի թե ո՞ւր ենք գնալու։
— Քշիր մինչև աշխարհի ծայրը,— պատասխանեցի ես,— տար ինձ մի այնպիսի տեղ, որ ես այլևս երբեք չբաժանվեմ իմ Մանոնից։
— Լռիր միայն,— ասացի ես նրան,— և դու կվաստակես մի ոսկի։ Այս իմ խոստումից հետո նա ինձ կօգներ հրդեհելու մինչև իսկ ողջ արգելարանը։
Մենք հասանք Լեսկոյի բնակած տունը։ Ժամանակն ուշ լինելու պատճառով պարոն դը Տ.-ն մեզնից հեռացավ, խոսաանալով խոստանալով այցելել մյուս օրը։ Արգելատան սպասավորր մնաց մեզ հետ։ Ես այնպես պինդ էի սեղմել Մանոնին իմ բազուկներում, որ մենք երկուսով մի տեղ էինք գրավում կառքի մեջ։ Նա լալիս էր ուրախությունից, և ես զգում էի, թե նրա արցունքները ինչպես են թրջում իմ այտերը։
Երբ մենք հասանք Լեսկոյի տանը և դուրս եկանք կառքից, ես նորից կառապանի հետ վեճի բռնվեցի, որի հետևանքները կործանարար հանդիսացան։ Ես զղջացի, որ նրան խոստացել եմ մի ոսկի ոչ միայն նրա համար, որ պարգևը չափից դուրս մեծ էր, այլ մի ուրիշ հիմքով, այսինքն՝ վճարելու անկարողությանս պատճառով։ Ես մարդ ուղարկեցի Լեսկոյի ետևից։ Նա իջավ իր սենյակից և դուրս եկավ փողոց։ Ես նրա ականջին ասացի, թե ինչ դժվար կացության մեջ ենք գտնվում։ Նա չափազանց կոպիտ բնավորություն ուներ և բնավ վարժված չէր քաղաքավարությամբ խոսել կառապանների հետ, ուստի ինձ պատասախանեց, թե ես երևի ծիծաղում եմ։
Նրա փախուստը ծայր աստիճան անհանգստացրեց ինձ։ Ես բնավ չէի տարակուսում, որ նա կգնա կոմիսարին հայտնելու։
— Դուք ինձ կործանում եք,— ասացի ես Լեսկոյին,— ձեզ մոտ ես ապահով չեմ կարող լինել․ անհրաժեշտ է, որ մենք անմիջապես հեռանանք այստեղից։— Ես ձեռքս մեկնեցի Մանոնին, խնդրելով քայլել, և մենք հապճեպ հեռացանք սույն վտանգավոր փողոցից։ Լեսկոն հետևեզ հետևեց մեզ։
Զարմանալի է, թե նախախնամությունն ինչպես է կապակցում դեպքերը։ Հազիվ էինք մենք քայլել հինգ-վեց րոպե, երբ մի մարդ, որի դեմքը ես չկարողացա տեսնել, ճանաչեց Լեսկոյին։ Անկասկած նա սոսկ չարամիտ դիտավորությամբ էր փնտրում նրան իր տան մոտերքում, որը և իսկույն իրագործեց։
Սպասավորի և Մանոնի հետ ես անմիջապես անցա առաջին հատող նրբանցքը։ Մանոնն այնպես էր հուզված, որ ես հազիվ էի կարողանում նրան ոտքի վրա պահել։ Վերջապես նրբանցքի ծայրում մի կառք նկատեցի։ Մենք նստեցինք այդ կառքը, սակայն, երբ կառապանն ինձ հարցրեց, թե ուր ենք ուզում գնալ, ես չիմացա՝ ինչ ասեմ։ Ոչ վստահելի ապաստարան ունեի, ոչ էլ հավատարիմ բարեկամ, որին կարողանայի ապավինել։ Ես չունեի և դրամ, հազիվ կես պիստոլ կար քսակումս։ Վախն ու հոգնածությունն այնպես հուզել ու ուժասպառ էին արել Մանոնին, որ նա համարյա ուշաթափ թեքվել էր ինձ վրա։ Բացի դրանից, Լեսկոյի սպանությունը կաշկանդել էր երևակայությունս, և ես տակավին վախենում էի գիշերային պահապանից։ Ի՞նչ որոշել։ Բարեբախտաբար հիշեցի Շայոյի պանդոկը, որտեղ մի քանի օր անց էի կացրել Մանոնի հետ, երբ գնացել էինք այդ գյուղում բնակություն հաստատելու։ Ես հույս ունեի, որ այնտեղ թե՛ ապահովություն կգտնեմ և թե՛ կարող կլինեմ որոշ ժամանակ ապրել, առանց անմիջապես վճարելու։
— Տար մեղ մեզ Շայո,— ասացի կառապանին։ Նա հրաժարվում էր ուշ գիշերով մեզ տանել այնտեղ, եթե չվճարեմ մի պիստոլ. մտատանջության նոր առիթ։ Վերջապես համաձայնեցինք վեց ֆրանկով. քսակումս եղած ամբողջ գումարն այդ էր։
Ճանապարհին մխիթարում էի Մանոնին, մինչդեռ սրտիս խորքում հուսահատություն էր տիրում։ Ես հազար անգամ ինքնասպան կլինեի, եթե բազուկներիս մեջ չլիներ այն միակ էակը, որն ինձ կապում էր կյանքին։ Միայն այս միտքն էր պահում արիությունս։ «Համենայն դեպս, իմ Մանոնն ինձ հետ է,— ասում էի ես․— նա սիրում է ինձ․ նա իմն է։ Թող Տիբերժն ինչ ուզում է ասի, երջանկությունը պատրանք չէ։ Թող կործանվի արար աշխարհը, ես անտարբեր կմնամ։ Ինչո՞ւ։ Որովհետև, բացի իմ սիրուց, ինձ ոչինչ չի հետաքրքրում այս աշխարհում»։
Ես նստեցի կանաչի վրա և խորասուզվեցի մտքերի ու դատողությունների ծովը, հոգետանջ մտքեր, որոնք կամաց-կամաց հանգան երեք գլխավոր կետերի։ Ինձ անհապաղ օգնություն էր պետք՝ ներկայումս անհետաձգելի իմ բազմաթիվ կարիքների համար։ Ես պետք է որոնեի իմ ապագայի նկատմամբ հույս ներշնչող ուղի, և թե՝ պակաս կարևոր չէր, ինձ անհրաժեշտ էր տեղեկություններ ձեռք բերել ու միջոցների դիմել Մանոնի և իմ անվտանգությունն ապահովելու համար։ Երեք կետերից կազմված այս ծրագրի ու կոմբինացիաների վրա ուժասպառ լինելուց հետո, ես, այնուամենայնիվ, բարվոք համարեցի հրաժարվել վերջին երկուսից։ Մենք կարող կլինենք մեզ միանգամայն ապահով զգալ, ապրելով Շայոյում վարձած մի սենյակում. իսկ ինչ վերաբերում է մեր ապագա կարիքներին, ապա ես ենթադրում էի, թե դեռ ժամանակ կունենամ այդ մասին խորհելու, երբ կբավարարեմ մեր ներկա կարիքները։
Ուստի հիմա հարցն այն էր, թե ինչպես լցնեմ իմ քսակը։ Պարոն դր դը Տ․-ն վեհանձնաբար առաջարկել էր իրենը, սակայն ինքս նրան այդ մասին հիշեցնելու մտքից անգամ սաստիկ խորշում էի։ Ինչ մարդ պետք է լինեի ես, որ մի օտարականի պատմելով իմ թշվառությունը, խնդրեի նրան ինձ մասնակից անել յուր կարողությանը։ Միայն ստորաքարշ մարդն է ընդունակ այդ անելու շնորհիվ իր նվաստության, որն արգելք է հանդիսանում նրան զգալու իր վարմունքի ստորությունը, կամ մի խոնարհ քրիստոնյա՝ շնորհիվ իր անչափ մեծահոգության, որը նրան բարձր է դասում ամոթի զգացումից։ Ես ոչ ստորաքարշ մարդ էի, ոչ էլ մոլեռանդ քրիստոնյա. արյանս կեսը կտայի, միայն թե խուսափեի այդպիսի նվաստացումից։
«Տիբե՞րժը,— հարցրի ինքս ինձ,— մի՞թե իմ բարի Տիբերժը պիտի մերժի այն, ինչ հնարավորություն ունի ինձ տալու։ Ոչ, իմ թշվառությունը կշարժի նրա սիրտը։ Սակայն նա ինձ կսպանի իր բարոյախոսությամբ։ Պետք է կրել նրա կշտամբանքները, հորդորները, սպառնալիքները. նա այնքան թանկ կծախի իր օգնությունը, որ ես ավելի շուտ արյանս մի մասն էլ կտամ, քան թե կհամաձայնվեմ ինձ ենթարկել այդպիսի դառն փորձության, որն իմ սրտում նոր հույզեր ու խոցեր պիտի առաջացնի»։
Թեպետ այժմ, Տիբերժից հեռանալուց հետո, ես ի վիճակի էի կառապան վարձել և վճարել նրան, այնուամենայնիվ, ուզեցի ինձ հաճույք պատճառել, ոտքով քայլելով դեպի պարոն դը Տ․-ի տունը։
Ես մեծ բավականություն էի զգում այսպես համարձակ վայելել իմ ազատությունը, որի մասին կարող էի այլևս ոչ մի երկյուղ չունենալ, ինչպես վստահացրել էր ինձ բարեկամս։ Սակայն իմ մտքով հանկարծ անցավ, որ նրա հավաստիացումներր հավաստիացումները վերաբերում են սոսկ Սեն-Լազարին, մինչդեռ ինձ վրա բացի նրանից, ծանրացած էր նաև արգելատնից Մանոնին հափշտակելու հանգամանքը, չհաշված Լեսկոյի մահը, որին ես մասնակից էի գոնե որպես վկա։ Այս միտքն ինձ այն աստիճան սարսափեցրեց, որ ես թաքնվեցի առաջին պատահած ծառուղիում և այնտեղից կառք կանչեցի։ Կառապանին հրամայեցի ինձ ուղիղ տանել պարոն դը Տ․-ի մոտ, որին զվարճացրի իմ երկյուղի պատմությամբ։ Դա ինձ ևս ծիծաղելի երևաց, երբ նա հաղորդեց, որ ոչ արգելատան կողմից և ոչ էլ Լեսկոյի սպանության առիթով ես հիմք չունեմ վախենալու։ Նա ինձ ասաց, որ երկյուղելով, թե միգուցե կարող են կասկածել, որ ինքն էլ է մասնակցել Մանոնի հափշտակմանը, նա հենց նույն առավոտ գնացել է արգելատուն և խնդրել, որ իրեն թույլ տան այցելելու նրան, ձևացնելով, թե ոչինչ չգիտե պատահածի մասին։ Ոչ միայն արգելատանը ոչ ոք չի մտածում մեղադրել իրեն կամ ինձ, այլ, ընդհակառակը, այնտեղ շտապել են նրան հայտնել այդ դեպքը որպես մի արտակարգ նորություն։ Բոլորին զարմացրել է այն հանգամանքը, որ Մանոնի նման սիրուն աղջիկը վճռել է փախչել մի սպասավորի հետ։ Նա այս ամենին պատասխանել է սառնությամբ, որ ինքը բնավ չի զարմանում և որ հանուն ազատության մարդ ոչ մի միջոցի առաջ կանգ չի առնում։ Նա շարունակեց պատմել, որ արգելատնից գնացել է Լեսկոյի մոտ՝ ինձ և իմ գեղեցիկ սիրուհուն այնտեղ գտնելու հույսով, սաակայն սակայն տանտերը, որը կառեթագործ է, հայտնել է, որ նա չի տեսել ո՛չ Մանոնին, ո՛չ էլ ինձ, և զարմանալի էլ չէ, որ մենք չենք եղել իր մոտ, որովհետև քանի որ Լեսկոյին պիտի հանդիպեինք, ապա անկասկած պետք է և լսած լինեինք, որ Լեսկոն սպանվել է մոտավորապես նույն ժամանակ։ Ըստ որում, տանտերը չի հրաժարվել բացատրել, որ ինքը գիտե այդ սպանության պատճառն ու հանգամանքները։ Մոտավորապես դրանից երկու ժամ առաջ Լեսկոյի բարեկամ գվարդիականներից մեկը եկել է նրա մոտ և առաջարկել թուղթ խաղալ։ Լեսկոն թղթախաղում այնքան արագ է տարել, որ մի ժամվա ընթացքում մյուսը զրկվել է իր հարյուր էկյուից, այսինքն՝ մոտը բոլորովին փող չի մնացել։ Այդ թշվառականն առանց մի սուի մնալով, խնդրել է Լեսկոյին տանուլ տված գումարի կեսը իրեն փոխ տալ, և այս առթիվ ծագած տարաձայնությունից նրանք սկսել են մի կատաղի կռիվ։ Լեսկոն հրաժարվել է դուրս գալ փողոց՝ սուսերով մենամարտելու համար․ իսկ մյուսը հեռանալիս երդվել է նրա գլուխը ջախջախել առաջին իսկ հանդիպումին, որ և կատարել է հենց նույն երեկո։
Պարոն դը Տ․-ն սիրալիրությամբ ավելացրեց, որ նա խիստ անհանգստացել է մեզ համար և շարունակեց իր ծառայություններն առաջարկել մեզ։ Ես ոչ մի րոպե չտատանվեցի՝ հայտնելու նրան մեր ապաստարանի տեղը։ Նա իմ բարեհաճ թույլտվությունը խնդրեց՝ մեզ հետ ընթրելու։
— Բայց և այնպես,— ասացի ես,— երբ հարցը շատի կամ քչի մասին է, ես չեմ կարծում, որ նա ընդունակ լինի ինձ թողնել մի ուրիշի համար։ Հիմա ես ի վիճակի եմ հոգալու, որ նա ոչնչի կարիք չզգա և հույս ունեմ, որ օրեցօր պիտի աճի իմ կարողությունը։ Միայն մի բանից եմ վախենում,— ավելացրի ես,— Գ․ Մ․-ն, գիտենալով մեր բնակատեղին, կարող է վատ ծառայություն մատուցել մեզ։
Պարոն դր դը Տ․-ն վստահեցրեց ինձ, որ այդ կողմից կարող եմ միանգամայն հանգիստ լինել։ Գ․ Մ․-ն ընդունակ է դիմելու սիրային որևէ խելագար ծայրահեղության, սակայն նա ընդունակ չէ ստորության։ Եթե նա նույնիսկ իրեն թույլ տա որևէ ստոր արարք, ապա ինքը՝ պարոն դը Տ․-ն առաջինը կպատմի նրան և այդպիսով կհարթի մեզ պատճառած դժբախտության հետևանքները։
— Ձեր այս բարեկամական զգացմունքը մեծապես պարտավորեցնում է ինձ,— պատասխանեցի ես։— Սակայն այդ դեպքում չարիքը կատարված կլինի, մինչդեռ բուժումը խիստ տարակուսելի է։ Ուստի, ավելի խելացի կլինի դժբախտությունը կանխել, հեռանալով Շայոյից՝ մի ուրիշ տեղ բնակություն հաստատելու համար։
Մի քանի րոպե ես նայեցի նրան, համրաքայլ ընթանալով նրա սայլակի կողքով։ Ես այն աստիճան կորցրել էի ինձ, որ քանիցս քիչ մնաց վայր ընկնեի ձիուց։ Իմ հառաչանքներն ու անվերջ բացականչություններն, ի վերջո, գրավեցին նրա ուշադրությունը, և նա նայեց իմ կողմը։ Նա իսկույն ճանաչեց ինձ, և ես նկատեցի, որ նրա առաջին շարժումը եղավ փորձել դուրս գալ սայլակից ու դեպի ինձ նետվել, սակայն շղթայից կաշկանդված՝ ետ ընկավ իր նախկին տեղը։
Ես խնդրեցի պահակներին կարեկցել և գեթ մի րոպե կանգ առնել․ ագահությունից դրդված նրանք համաձայնեցին։ Ես ձիուց իջա և նստեցի Մանոնի կողքին։ Նա այն աստիճան նվաղած էր և ուժասպառ, որ երկար ժամանակ չկարողացավ ո՛չ խոսել, ո՛չ էլ շարժվել։ Ես իմ արցունքներով թրջեցի նրա ձեռքերը և որովհետև ինքս նույնպես անընդունակ էի բառ անգամ արտասանելու, ապա մենք երկուսս էլ գտնվում էինք անօրինակ ու աննախընթաց մի տխուր վիճակում։ Պակաս տխուր չէին մեր խոսքերը, երբ ի վիճակի եղանք խոսելու։ Մանոնը քիչ խոսեց․ կարծես ամոթն ու վիշտը աղճատել էին նրա ձայնը՝ այնպես թույլ էր այն ու դողդոջուն։ Նա շնորհակալություն հայտնեց, որ չեմ մոռացել և այժմ ուրախություն եմ պատճառում իրեն,— ավելացրեց նա հառաչանքով,— մի անգամ ևս տեսնելու և վերջին հրաժեշտը տալու։ Սակայն, երբ ես նրան վստահեցրի, որ ոչ մի բան չի կարող ինձ անջատել նրանից և որ ես պատրաստ եմ թեկուզ մինչև աշխարհի ծայրը հետևել նրան, որպեսզի գուրգուրեմ, սպասարկեմ, սիրեմ նրան և առհավետ ու անքակտելիորեն իմ չար բախտը կապեմ նրա բախտի հետ, այս խեղճ աղջիկը համակվեց այնպիսի քնքուշ ու վշտալից զգացումներով, որ ես երկյուղեցի, թե այսքան բուռն հուզումը կարող է վտանգել նրա կյանքր։ կյանքը։ Նրա հոգու բոլոր հույզերը կարծես կուտակվել էին աչքերում, որ անթարթ հառել էր երեսիս։ Մի քանի անգամ նա սկսեց խոսել, սակայն ուժ չէր ունենում ասելիքը վերջացնելու։ Այնուամենայնիվ, նրան հաջողվեց մի քանի բառ արտասանել, որոնք արտահայտում էին իր սքանչանքը իմ սիրո հանդեսի քնքուշ հանդիմանանք՝ իմ ծայրահեղ սիրո համար, կասկած՝ թե իրոք ինքն այնքան երջանիկ է, որ կարողացել է ինձ այդ աստիճան կատարյալ մի սեր ներշնչել․ այդ խոսքերն արտահայտում էին նաև թախանձանք, որ ես հրաժարվեմ իրեն հետևելու մտադրությունից և մի այլ տեղ որոնեմ ինձ արժանի նոր երջանկություն, որը, ինչպես նա էր ասում, ես չէի կարող ունենալ իր հետ։
Հակառակ ամենադաժան ճակատագրի, իմ երանությունը գտնում էի նրա հայացքում և այն վստահության մեջ, որ ունեի նրա սիրո նկատմամբ։ Արդարև, ես կորցրել էի այն ամենը, ինչ սովորական մարդիկ հարգում ու մեծարում են։ Սակայն ես տիրապետում էի Մանոնի սրտին, միակ բարիքը, որ մեծարում էի։ Ինչ հոգ, թե որտեղ ապրել․ Եվրոպայում թե Ամերիկայում, եթե ես վստահ եմ իմ երջանկության վրա՝ սիրուհուս հետ ապրելով։ Մի՞թե ողջ աշխարհը երկու հավատարիմ սիրեկանների հայրենիքր չէ՞։ Մի՞թե նրանք միմյանց մեջ չեն տեսնում իրենց հորն ու մորը, ազգականներին ու բարեկամներին, հարստությունն ու երանությունը։