Changes
Դանաոսի դուստրերի՝ իրենց զարմիկ եղբայրների հետ ամուսնության առասպելը համապատասխանում է խեթական, առավել արխայիկ, Կանեսի թագուհու երկվորյակ որդիների եւ դուստրերի ամուսնության առասպելին։ Թագուհին զամբյուղներով գետն է նետում իր երեսուն երկվորյակ որդիներին, որոնք ի վերջո վերադառնում են։ Թագուհին ուզում է նրանց ամուսնացնել իր երեսուն երկվորյակ դուստրերի հետ։ Միայն կրտսեր որդին է ընդդիմանում եւ կոչ անում եղբայրներին նույնպես հրաժարվել (Հոֆներ 1991<ref>Hittite Myths (trans. by H.A.Hoffner). Atlanta</ref>, 62֊63)։ Այդ ամուսնությունը նա կոչում է անարդար, անօրեն (խեթ․ UL ara = natta ara)։ Այս տերմինով հնդեվրոպական ավանդության մեջ բնորոշվում էին օրինական եւ ոչ օրինական՝ ինցեստային ամուսնությունները (վերջինս՝ *ne ar֊to֊= հայ․ անարդար, մանրամասն տես Իվանով 1986<ref>Иванов В.В. О мифологических основах латышских дойн // Балто-славянские исследования 1984. М.</ref>)։
Հատկանշական է, որ խեթական Արա(ս) դիցանունը, որի հետ էր համեմատում Գ․Ղափանցյանը հայ Արային, պարզորոշ կերպով կապված է *ar֊to֊արմատի հետ եւ հնդ․ Արյամանի մի զուգահեռն է (Պուհվել 1978<ref>Puhvel J. Mitra as an Indo-European Divinity // Պուհվել 1981<ref>Puhvel J. Analecta Indoeuropaea. Insbruck 1981</ref></ref>=1981, 323֊324․ Պուհվել I, 116֊121․ Գամկրելիձե, Իվանով 1984<ref>Гамкрелидзе Т.В., Иванов В.В. Индоевропейский язык и индоевропейцы. Тбилиси</ref>, 810)։ Ցավոք այս աշխատանքի ծավալը հնարավորություն չի տալիս քննարկել նաեւ Արայի կերպարը եւ անունը։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ Արայի անվան նախաձեւն է *rǝ֊to֊, *ar(ǝ)֊արմատից, որով կոդավորվում էին տիեզերական եւ սոցիալական կարգերը նշանակող բառերը (տես նախապես Պետրոսյան 1990․ 1991․ 1991գ, որտեղ Արայի անվան համար առաջին անգամ առաջարկվում են *֊t֊տարրով նախաձեւեր՝ հմմտ․ իրան․ Արտի, Արդա Վիրազ դիցանունները)։ Վերջերս Գ․Ջահուկյանը, առանց հիշելու իմ նախորդ աշխատանքները, Արայի համար նույնպես առաջարկել է *rǝ֊to նախաձեւը, բայց իբրեւ կապված *er֊«բարձրանալ» արմատի հետ (Ջահուկյան 1992<ref>Ջահուկյան Գ.Բ. Նոր տվյալներ հայոց նախաքրիստոնեական կրոնի մասին // ՊԲՀ 1992. 1</ref>, 18)։ Ակնհայտ է Արայի կապը տիեզերական կարգն, արդարությունը եւ օրինական ամուսնությունը կոդավորող *arǝ֊to֊ի հետ՝ նա, ինչպես եւ իրեն նման մյուս մեռնող ու հարություն առնող աստվածները, մերժում է մայր աստվածուհու (վերակազմության մեջ՝ իր մոր) ինցեստային սերը եւ զոհվում, եւ վերածնվելիս իր հետ պետք է բերեր նոր կարգ, արդարություն եւ այլն։
Հատկանշական է եւ Արմաիս֊Դանաոսի երկրի եւ դանայուհիների ամուսնության վայրի Արգոս անունը, համապատասխան վերականգնված առասպելի հերոսի հակառակորդի եւ Արայի զոհվելու վայրի՝ Արծ֊անվանումներին։ Վերեւում բերված առասպելներում Բելոսը, Արմաիսը, իր զարմուհու հետ չկենակցող հերոսն այսպիսով որոշակիորեն համապատասխանում են հայկական ազգածնության առասպելի Բելին, Արամին ու Արային։