Changes

Հոբիտ կամ գնալն ու գալը

Ավելացվել է 18 870 բայտ, 19:38, 24 Մարտի 2013
/* ՉՏԵՍՆՎԱԾ ԱՊԱՍՏԱՐԱՆ */
  Կախարդն ու հոբիտը հրեցին ծանր, ճռռացող դարպասը և լայն շավիղով գնացին դեպի տուն։ Հենց խոտի միջով վարգով նրանց մոտեցան խնամված, հարթ մաշկով, շատ խելացի մռութներով երկու ձիուկ, ուշադրույթմաբ նայեցին եկվորներին և սլացան դեպի տնակները։
 
  ― Նրանք տիրոջը կզեկուցեն օտարների գալու մասին,― խոսեց Հենդալֆը։
 
  Վերջպաես նրանց ուղին փակեց մի տուն, որը երկու կից շինությունների հետ միասին բակ էր առաջացնում։ Բակի կենտրոնում, որի շուրջը մի մեծ կաղնու բուն էր ընկած, կտրտված ճյուղեր էին թափված։ Այստեղ կանգնած էր մի հսկա մարդ խիտ սև մորքուով ու սև մազերով, հզոր ձեռքերով ու ոտքերով։ Հագել էր մինչև ծնկները հասնող բրդե պարեգոտ և հենվել մեծ կացնին։ Ձիուկները, մռութները նրա ուսերին դրած, կանգնել էին կողքերին։
 
  ― Օհո՜, ահա նրանք,― ասաց մարդը ձիերին։― Նրանց տեսքը սարսափելի չէ, գնացեք․․․― նա բաբրձր ծիծաղոց։― Ովքե՞ր եք և ինչ է պետք ձոզ,― կոպիտ հարցրեց նա՝ կռանալով Հենդալֆի վրա։ Ինչ վերաբերում է Բիլբոյին, ապա նա ազատ կացներ մարդու ոտքերի արանքից, նույնիսկ գլուխը նրա մոխրագույն պարետոգին չկպցնելով։
 
  ― Ես Հենդալֆն եմ,- ասաց կախարդը։
 
  ― Առաջին անգամ եմ լսում,― մռթմռթաց մարդը։― Իսկ սա ի՞նչ է,― կռանալով որպեսզի տեսնի հոբիտին, և սև հոնքերը կիտելով հարցրեց նա։
 
  ― Սա միստր Բեգինսն է, անբասիր վարքի տեր հոբիտ, շատ օրինավոր ընտանիքից,― պատասխանեց Հենդալֆը։
 
  Բիլբոն ողջունեց։ Գլխարկը հանել չէր կարող, որովհետև չուներ։
 
  ― Ես հրաշագործ եմ,― շարունակեց Հենդալֆը։― հասկանալի է, ձեր մասին լսել եմ։ Դուք ինչ չգիտեք, բայց գուցե գիտեք իմ ազգական Ռադագաստի՞ն։ Նա ապրում է Սև Անտառի հարավային սահմանի մոտ։
 
  ― Ինչպես չէ, փառահեղ մարդ է, չնայած կախարդ է։ Մի ժամանակ մենք հաճախ էինք հանդիպում։ Լավ, հիմա ես գիտեմ, դուք ով եք կամ ում տեղն եք ներկայանում։ Ձեզ ի՞նչ է հարկավոր։
 
  ― Ճիշտն ասած, կորցրել ենք մեր ունեցած-չունեցածը, մոլորվել ենք և քո օգնության կամ գոնե բարի խորհրդի կարիքն ենք զգում։ Բանն այն է, որ լեռներում գոբլինները մեզ լավ դաս տվին։
 
  ― Գո-ոբլիննե՞րը,― հարցրեց մարդը արդեն ոչ այնքան կոպիտ տոնով։― Օհո՜, ուրեմն, դուք նրանց ճա՞նկն եք ընեկլ։ Իսկ, հարց է ծագում․ ի՞նչ գործ ունեիք այդ կողմերում։
 
  ― Դա պատահաբար ստացվեց։ Նրանք մեզ հանկարծակիի բերեցին լեռներում գիշերելու ժամանակ։ Մենք արևմուտքի կողմերից անցնում էինք այստեղ։ Բայց դա երկար պատմություն է։
 
  ― Այդ դեպքում տուն մտեք և պատմեք գոնե մի մասը, եթե դրա վրա ամբողջ օրը չի գնա,― ասաց մարդը՝ տան դուռը դեպի ներս բանալով։
 
  Նրան հետևելով՝ Հենդալֆն ու Բիլբոն հայտնվեցին մի ընդարձակ նախասենյակում, որի կենտրոնում օջախ կար։ Չնայած ամառ էր, փայտերը վառվում էին, և ծուխը բարձրանում էր վերև, դեպի մրոտ գերանները, տանիքում ելք որոնելով։ Նրանք անցան այդ մութ դահլիճը, որ լուսավորված էր միայն օջախի կրակով ու երդիկից ընկնող լույսով, և մի փոքրիկ դռնով դուս եկան պատշգամբ, որ փայտե հենասյուների վրա էր պահվում։ Հարավահայց լինելով, այն դեռ պահպանում էր ցերեկվա ջերմությունը, արևի ճառագայթները շեղակի ընկնում էին ներս ու ոսկե անձրևի պես թափվում մինչև պատշգամբի աստիճանները ծաղիկներով ծածկված այգու վրա։
 
  Նրանք նստեցին փայտե նստարաններին։ Հենդալֆն սկսեց պատմել, իսկ Բիլոբն հատակին չհասնող կարճ ոտքերն էր թափահարում, նայում էր այգու ծաղիկներին և գուշակում, թե ինչպես են կոչվում դրանք․ մինչ այդ դրանցից շատերը նա երբեք չէր տեսել։
 
  ― Ես սարերում մի երկու ընկերոջ հետ էի․․․― սկսեց կախարդը։
 
  ― Մի երկո՞ւ։ Ես միայն մեկին եմ տեսնում, այն էլ հազիվ եմ կարողանում նշմարել,― ընդհատեց Բեորնը։
 
  ― Ճիշտն ասած, ես չէի ուզում ձեզ խանգարել, վախենում էի, որ զբաղված կլինեք։ Եթե թույլ տաք, ես ազդանշան կտամ։
 
  ― Տվեք, թող ձեր ասածը լինի։
 
  Հենդալֆը բարձր սուլեց, և իսկույն Տորին ու դորին տան ետևից դուս եկան արահետ, իսկ մեկ րոպե անց կանգնեցին նրանց առջև և խոնարհ գլուխ տվեցին։
 
  ― Դուք ուզում եք ասել՝ մի երեք,― նկատեց Բերոնը։― Սրանք արդեն ոչ թե հոբիտներ են, այլ թզուկներ․․․
 
  ― Տորին Օուքենշիլդ, ձեր ծառա․․․ Դորի, ձեզ ծառա․․․― ասացին երկու թզուկները և նորից գլուխ տվեցին։
 
  ― Շնորհակալ եմ, ես ձեր ծառայության կարիքը չունեմ,― պատասխանեց Բեորնը։― Դրա փոխարեն դուք, երևում է, իմ կարիքը ունեք։ Ես այնքան էլ շատ չեմ սիրում թզուկներին։ Բայց քանի որ դու իսկականից Տորինն ես, Տրեյնի որդին, Տրորի թոռը, իսկ ձեր ուղեկիցը միանգամայն օրինավոր թզուկ է, դուք թշնամի եք գոբլիններին և ոչ մի մտարդությու չունեք որևէ խարդախություն անել իմ տերությունում․․․ Ի դեպ, ինչպե՞ս հայտնվեցիք այստեղ։
 
  ― Նրանք գնում էին իրենց հայրերի երկիրը, որ գտնվում է Սև Անտառի ետևում, դեպի արևելք,― մեջ մտավ Հենդալֆը։― Մենք զուտ պատահականորեն ենք հայտնվել ձեր տիրապտությունուն։ Մենք կտրում էին Վերին Լեռնանցքը և մտածում էինք դուրս գալ այն ճանապարհը, որ ընկած է ձեր երկրից հարավ։ Եվ այստեղ մեզ վրա տվին չար գոբլինները։ Դրա մասին էլ ուզում էի պատմել ձեզ։
 
  ― Դե պատմեք, էլի,― անհամբեր ասաց Բոերնը, որ քաղաքավարությամբ աչքի չէր ընկնում։
 
  ― Սարսափելի ամպրոպ սկսվեց։ Քարե հսկաները ժայռաբեկորներ էին նետում միմյանց, դրա համար էլ մենք թաքնվեցինք քարայրում՝ ես, հոբիտը և մի քանի թզուկներ․․․
 
  ― Ձեր կարծիքով երկուսը մի քանի՞ս է․․․
 
  ― Իհարկե ոչ։ Բայց մենք շատվոր ենք․․․
 
  ― Ո՞ւր են կորել նրանք։ Սպանվա՞ծ են, խժռվա՞ծ են, տո՞ւն են վերադարձել։
 
  ― Ո-ո՜չ։ Նրանք, երևում է, ամաչեցին բոլորը միանգամից գալ, երբ ես սուլեցի։ Գիտեք ինչ կա, մենք պարզապես վախենում ենք նեղություն տալ ձեզ։
 
  ― Եկեք շվվացրեք․․․ Քանի որ, միևնույն է, անկոչ հյուր եք, մեկ-երկուսով ավել կամ պակաս ոչինչ չի փոխվում,― փնթփնթաց Բեորնը։
 
  Հենդալֆը նորից սուլեց, և նույն վայրկյանին նրանց առջև կանգնեցին Նորին ու Օրին։
 
  ― Այ քեզ բա՜ն,― ասաց Բեորնը։― Արագաշարժ եք, ինչ ասեմ։ Որտե՞ղ էիք թաքնվել, Հենդալֆի ծխախոտատութի մե՞ջ։ Համեցեք այստեղ։
 
  ― Նորի՝ պատրաստ ձեզ ծառայելու, Օրի՝ պատ․․․― սկսեցին նրանք, բայց Բեորնը ընդհատեց․
 
  ― Շատ շնորհակալ եմ։ Երբ ձեր ծառայությունը պետք լինի, ես ինքս կխնդրեմ, նստեք, և եկեք շարունակեքն, թե չէ մինչև ըթրիք պատմությունը լսել չենք հասցնի։
 
  ― Հենց որ քնեցինք,― շարունակեց Հենդալֆը,― ետին պատի վրա ճեղքը մեծացավ, այնտեղից դուրս թռան գոբլինները, բռնեցին հոբիտին, թզուկներին և մեր պոնիների երմակը․․․
 
  ― Երամա՞կը։ Դուք, ինչ է, թափառաշրջիկ կրկե՞ս եք, թե բեռների սարեր էիք տեղափոխում։ Թե՞ ձեզ համար վեց պոնին երամակ է նշանակում։
 
  ― Ոչ, ոչ։ Ճիշտն ասած վեցից ավելի պոնի ունեինք, որովհետև մենք էլ շատ էինք․․․ Ըհը՜, էլի երկուսը։
 
  Այդ րոպեին հայնտվեցին Բալինն ու Դվալինը և այնքնա ցածր խոնարհվեցին, որ մորուքներով քարե հատակն ավլեցին։ Վիթխարի մարդը մռայլվեց, բայց թզուկներն այնպես էին ջանում քաղաքավարի լինել, այնպես էին գլխով անում, խոնարհվում, երկատվում ու կնգուղները թափահարում նրա ծնկների առջև իսկական թզուկային քաղաքավարությամբ, որ Բեորնը դադարեց մռայլվելուց և բեկ-բեկ ծիծաղեց։ Ախր նրանք շատ ծիծաղելի էին․․․
 
  ― Իսկապես որ կրկես է,― Ներս եկեք, պարոն զվարճասերներ, ներս եկեք։ Ի՞նչ են ձեր անունները։ Ծառայություններն առայժմ պետք չեն, միայն անունները։ Նստեք և իրարանցմաը վերջ տվեք։
 
  ― Բալին ու Դվալին,― պատասխանեցին թզուկները, չհամարձակվելով վիրավորվել, և ապշած նստեցին ուղիղ հատակին։
 
  ― Շարունակի՛ր,― հրամայեց Բեորնը կախարդին։
 
  ― Որտե՞ղ կանգ առա․․․ Ա՜խ, այո։ Ինձ չբռնեցին։ Ես գավազանիս կրակով երկու գոբլին սպանեցի․․․
 
  ― Հրաշալի է,― միջամտեց Բեորնը։― Ուրեմն կախարդն էլ կարող է երբեմն որևէ բանի պետք գալ»
 
  ― ․․․ և ճեղքից ներս սողոսկեցի, երբ այն փակվում էր։ Ես նրանց ետևից գնացի մինչև գլխավոր դահլիճը, որտեղ հավաքված էին գոբլինները՝ Գերագույն Գոբլինը երեսուն կամ քառասուն զինված պահապաններով։ Ես մտածեցի․ «Եթե նույնիսկ թզուկները կաված չլինեին իրար, ի՞նչ կարող էր անել մեկ դյուժինը այսպիսի բազմության դեմ»։
 
  ― Դյուժի՞ն։ Առաջին անգամ եմ լսում, որպեսզի ութը դյուժին կոչվի։ Թե՞ ձեր ծխախոտատուփում էլի ինչ-որ պահեստայիններ կան։
 
  ― Այո, ահա մեկ զույգ էլ՝ Ֆիլին և Կիլին,― ասաց Հենդալֆը, երբ նրանց առջև ծլեցին այդ երկուսը և սկսեցին ժպտալ ու գլուխ տալ․
 
  ― Բավական է, բավական է,― կտրուկ ասաց Բեորնը։― Նստեք և լռեք։ Շարունակե՛ք, Հենդալֆ․․․
 
  Եվ Հենդալֆը շարունակեց, մինչև հասավ ստորին դարպասի մոտ խավարում տեղի ունեցած կռվին և այն սարսափելի պահին, եր հայտնի դրաձավ, որ կորել է միստր Բեգինսը․ «Մենք մեկս մյուսիս հաշվեցինք, և պարզվեց, որ հոբիտը չկա։ Ընդամենը տասնչորսն էինք մնացել»։
 
  ― Տասնչո՞րսը։ ուրեմն տասից հանած մեկ կմնա տասնչո՞րս։ Սա ինչ-որ նորություն է։ Դուք ուզում եք ասել «ինը» կամ թե չէ ինձ ներկայացրել եք ջոկատի ո՞չ բոլոր անդամներին։
 
  ― Այո, հասկանալի է, դուք դեռ չեք տեսել Օյնին և Գլոյնին։ Ա-ա-ա՜, ահա և նրանք։ Դուք նրանց կներե՞ք ավելրոդ անհանգստություն պատճառելու համար։
 
  ― Լավ, թող գան,,, Արագ ներս եկեք և նստեք։ Լսեցեք․․․ Հենդալֆ, միևնույն է, ստացվում է այսպես․ դուք, տասը թզուկը և հոբիտը,որ կորել էր։ Ընդամենը տասներկու և ոչ թե տասնչորս։ Գուցե կախարդները այնպես չե՞ն հաշվում, ինչպես մարդիկ։ Բայց դե հիմա շարունակեք, խնդրեմ։
 
  Բեորնը աշխատում էր ցույց չտալ, թե այդ պատմությունն ինչպես է շարժել իր հետաքրքրասիրությունը։ Առաջներում նա գիտեր լեռների հենց այն մասը, որի մասին գնում էր խոսքը․․․ Նա գլխով էր անում և փնթփնթում, լսելով, թե ինչպես է գտնվել հոբիտը, ինչպես են նրանք գլորվել քարե գահավանդակով և գայլերի ոհմակի մասին։
Երբ Հենդալֆը հասավ այն տեղին, երբ նրանք բարձրացել էին ծառերը, իսկ գայլերը հստոտել էին ծառերի տակ, Բեորնը վեր կացավ, մռթմռթալով սկսեց ետ ու առաջ քայլել․
 
  ― Ես պետք է այնտեղ լինեի, իմ գլուխն էին կորցրել։ Նրանք իմ ձեռքից հրավառությամբ չէին պրծնի։
 
  ― Դե ինչ,― ասաց Հենդալֆը, շատ գոհ այն բանից, որ պատմվածքը տպավորություն էր թողնում,― ինչ կարող էի՝ արեցի։ Եվ ահա մենք նստել ենք ծառերին, գայլերը ներքևում կատաղել են, և այստեղ լեռներից իջան գոբլիններն ու մեզ տեսան։ Նրանք հրճվանքից ոռնացին ու ծաղրական երգեր երգեցին․ «Տասնհինգ թռչուն․․․»։
 
  ― Ողորմա՜ծ աստված,― տնքաց Բեորնը։― Չսկսեք իձն հավատացնել, թե գոբլինները հաշվել չգիտեն։ Գիտեն, տասներկուսը տասնհինգ չէ, իսկ նրանք դա հաստատ գիտեն։
 
  ― Ես՝ նույնպես։ Բիֆուրն ու Բոֆուրն էլ այնտեղ էին։ Ուղղակի ես չէի համարձակվում նրանց ներկայացնել։ Ահա նրանք։
 
  Այս խոսքերի հետ հայտնվեցին Բիֆուրն ու Բոֆուրը։
 
  ― Ես էլ,― վրա տվեց Բոմբուրը, փնչացնելով հասնելով նախորդ զույգին։ Նա շատ գեր էր, ընդ որում և բարկացել էր, որ իրեն վերջում են թողել, դրա համար էլ շունչը կտրվում էր։ Նա հրաժարվեց հինգ րոպե սպասելուց և իսկույն նրես ընկավ։
 
  ― Դե ահա և դուք իսկապես տասնհինգն եք, իսկ քանի որ գոբլինները հաշվել գիտեն, ապա նշանակում է այդքան էլ նստած եք եղել ծառերին։ Վերջապես կարող եք ավարտել ձեր պատմությունն առանց ընդհատելու։
 
  Միայն այստեղ Բեգինսը հասկացավ, թե որքան խելացի վարվեց Հենդալֆը։ Ընդմիջումները գրգռում էին Բեորնի հետաքրքրասիրությունը, իսկ Հենդալֆի հերթականորեն պատմելը թույլ չտվեց, որ Բեորնը թզուկներին իսկույն վռնդի որպես կասկածելի մուրացկանների։ Բեորնը խուսափում էր իր տունը հյուրեր հրավիրել։ Նա բարեկամներ քիչ ուներ, նրանք էլ բավական հեռու էին ապրում, և երբեք միաժամանակ երկու բարեկամից ավելի չէր ընդունում, իսկ այստեղ, նրա պատշգամբում հավաքվել էին տասնհինգ անծանոթներ։
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]