Changes

Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Ավելացվել է 72 բայտ, 20:46, 8 Ապրիլի 2016
Պարապ ընթերցող, դու առանց երդումների կկարողանաս հավատալ ինձ, թե ինչպես եմ ուզում, որ այս գիրքը՝ իմ բանականության զավակը,<ref>Սերվամտեսը «Դոն Կիխոտը» գրելու միտքը հղացել է բանտում եղած ժամանակժամանակ։</ref> լինի ամենասքանչելին, նրբագեղը և խելացին այն բոլոր գրքերից, ինչպիսիք կարելի է պատկերացնել։ Բայց ես չէի կարող խախտել բնության օրենքը, ըստ որի ամեն արարած ծնում է իր նմանին։ Ուստի և, ուրիշ ի՞նչ կարող էր ծնել իմ անպտուղ և անմշակ խելքը, եթե ոչ մի պատմվածք՝ նիհար, չորացած, տարօրինակ և դեռ երբեք ոչ ոքի գլխով չանցած զանազան մտքերով լի մի հերոսի մասին։ Քանի որ մի՞թե կարող է ուրիշ տեսակ լինել բանտում ծնված էակը, ուր ամենայն կեղեքում ապաստան է գտնում և ուր իրեն հանգրվան է ընտրել վշտի ամեն մի հնչյուն։ Լռությունը, խաղաղ վայրը, պայծառ երկինքը, առուների խոխոջը, հոգու անդորությունը՝ ահա ինչն է օգնում ամենաանպտուղ մուսաներին դառնալ արգասավոր և լույս աշխարհ բերել այնպիսի սերունդ, որը աշխարհը լցնում է հիացմունքով ու զարմանքով։ Պատահում է, որ հայրն ունենում է այլանդակ և անճոռնի որդի, բայց հայրական սերը կապում է նրա աչքերը, և նա ոչ միայն չի նկատում որդու թերությունները, դեռ ավելին, համարում է դրանք խելքի ու նրբագեղության նշան և դրանց մասին պատմում է իր բարեկամներին որպես սրամտության ու նրբության դրսևորման մասին։ Իսկ ես միայն թվում եմ դոն Կիխոտի հայրը, բայց իրականում նրա խորթ հայրն եմ, և չեմ ուզում լողալ ուրիշների ետևից հոսանքի ուղղությամբ և նրանց պես աղերսել քեզ, թանկագին ընթերցող, համարյա արցունքն աչքերիս, որպեսզի ներես որդուս թերությունները, կամ այնպես ձևացնես, թե չես նկատում դրանք․ չէ՞ որ դու նրան ո՛չ ազգականես, ո՛չ բարեկամ, մարմնիդ մեջ քո ազատ կամքը ավելի վատ չէ, քան մեզանից որևէ մեկինը, դու նստած ես քո տանը, իսկ տանդ դու նույնպիսի տեր ես, ինչպես թագավորն իր գանձարանում, և դու գիտես, թե ինչ է ասում առածը․ «Իմ թիկնոցի տակ ես թագավորին էլ կսպանեմ»։ Այդ բոլորը քեզ փրկում ու ազատում է ամեն տեսակ աչառությունից ու պարտավորություններից, և այս պատմության մասին դու կարող ես ասել այն ամենը, ինչ մտքովդ անցնի, չվախենալով, որ քեզ կդատապարտեն, եթե վատ արտահայտվես դրա մասին, կամ կպարգևատրեն, եթե գովաբաես։
Ես միայն կուզենայի այդ պատմությունը քո ուշադրությանն առաջարկել մաքուր ու մերկ ձևով, առանց պճնազարդելու ոչ նախաբանով, ոչ սովորական սոնետների, էպիզոդների ու ներբողական խոսքերի անվերջանալի շղթայով, որ ընդունված է զետեղել գրքի սկզբում։ Որովհետև պետք է ասեմ քեզ, որ շատ ջանք եմ դրել այս գիրքը գրելիս, բայց ինձ համար ամենադժվարը այս առաջաբանը գրելն էր, որն այժմ կարդում ես։ Շատ անգամ եմ գրիչը ձեռքս առել գրելու համար և նետել, որովհետև չեմ իմացել, թե ինչ գրեմ, և ահա մի անգամ, երբ մի թերթ թուղթ առաջիս, գրիչը ականջիս ետև, արմունկս սեղանին դրած և ձեռքս այտիս հենած, անվճռական վիճակում նստած էի, պատահաբար ինձ մոտ եկավ իմ բարեկամը, սրամիտ ու խոհեմ մի մարդ և, տեսնելով, որ ես մտորմունքի մեջ եմ, հարցրեց, թե ինչումն է բանը։ Ես բացատրեցի նրան և ասացի, որ խորհում եմ դոն Կիխոտի պատմության նախաբանը, և դա ինձ այնպես է դժվարացնում, որ չեմ ուզում գրել այդ, դեռ ավելին, չեմ ուզում լույս ընծայել այնքան ազնիվ ասպետի սխրագործությունների պատմությունը։
Pollida mors aequo pulsat pede pauperum tabernas,
Regumque turres.<ref>Դժգույն մահը միատեսակ է ծեծում ինչպես աղքատների խրճիթների, այնպես և արքաների պալատների դուռը։ ― Հորացիոս,Carm, գիրք I,ներբող 4֊րդ4֊րդ։</ref>
Եթե խոսք բացվի այն մասին, թե տերը մեզ հրամայել է սեր և բարեկամություն տածել դեպի մեր թշնամիները, անմիջապես ձեռք զարկեք Աստվածաշնչին, և այստեղ դուք կարող եք ոչ առանց փայլի մեջ բերել ոչ ավել, ոչ պակաս, քան հենց իր՝ տեր Աստծո խոսքերը․ Ego autem dico vobis: diligite inimicos vestros.<ref>Իսկ ես ասում եմ, սիրեցեք ձեր թշնամիներին։ ― Մատթ․ Ե,4444։</ref> Եթե խոսելու լինեք վատ խորհրդածությունների մասին, մտաբերեք ավետարանը․ De corde exeunt cogitationes malae.<ref>Սրտից են բխում չար խորհուրդները։</ref> Եթե բարեկամների անհավատարմության մասին՝ ձեր ձեռքի տակ է Կատոնն իր երկտողով․
Donec eris felix, multos numerabis amicos,
Tempora si fuerint nubila, solus eris.<ref>Քանի դեռ երջանիկ ես, շատ բարեկամներ ունես, բայց երբ գան ձախորդ օրեր, դու միայնակ կլինես ― երկտողանի ոտանավոր ոչ թե կեղծ Կատոնից, այլ Օվիդիոսից,Tristia,գիրք I, էլեգիա VIII։</ref>
Ինչ վերաբերում է գրքի վերջում զետեղվելիք ծանոթագրություններին, ապա ամենայն հանգստությամբ կարող եք այսպես անել․ եթե ձեր պատմվածքի մեջ խոսվում է որևէ հսկայի մասին, ապա նրան Գողիաթ անվանեցեք, ― դա ձեզ ոչինչ չի արժենա, իսկ մինչդեռ ձեզ համար արդեն պատրաստ է հետևյալ կարգի մի ծանրակշիռ ծանոթագրություն․ Հսկա Գողիասը կամ Գողիաթը փղշտացի էր, որին հովիվ Դավիթը խոցեց պարսատիկից արձակած քարով Թերեբինյան հովտում, ինչպես այդ մասին պատմվում է Թագավորությանց Գրքում (և նշեք գլուխը, գտնելով այն)։
Այնուհետև, որպեսզի ձեզ ցույց տաք աշխարհիկ գիտությունների գիտակ մարդ և մեծ տիեզերագետ, ջանացեք, որ ձեր պատմվածքում հիշատակվի Տախո գետը ― և ահա ևս մի հրաշալի ծանոթագրություն․ Տախո գետն իր հորջորջումն ստացել է Իսպանիայի թագավորներից մեկի անունից, նա իր սկիզբն առնում է այսինչ տեղում և հանգչում է ծով օվկիանոսում, համբուրելով փառապանծ Լիսաբոն քաղաքի պատերը․ ենթադրում են, որ նրանում կա ոսկու ավազ, և այլն։ Եթե առիթ ունենաք գողեր նկարագրելու, ես ձեզ կհաղորդեմ Կակի<ref>Գործող անձ հնադարյան դիցաբանությունից, Հերակկեսի Հերակlեսի եզների հափշտակողը։</ref> պատմությունը, որն անգիր գիտեմ, եթե անառակ կանանց՝ եպիսկոպոս Մոնդոնյեդցին<ref>Անտոնիո դե Գևարա ― Մոնդոնյեդի եպիսկոպոս, Կառլոս V֊ի պատմագիրը, իր «Epistolas familiares» (հրատ․1603հրատ․ 1603) գրվածքներում պատմում է հին ժամանակների կուրտիզանուհիների մասին։</ref> ձեզ կտրամադրի իր Լամիաներին, Լարիսաներին և Ֆլորաներին և նրան վկայակոչելը ձեզ կարժանացնի ընդհանուրի հարգանքին։ Եթե պատահի, որ խոսեք դաժան կանանց մասին՝ Օվիդիոսը ձեզ կառաջարկի իր Մեդեային․ եթե կախարդուհիների և վհկուհիների մասին՝ Հոմերոսը ձեզ կցուցի Կալիպսոյին, իսկ Վերգիլիոսը՝ Ցիրցեային․ եթե խիզախ զորավարների մասին՝ Հուլիոս Կեսարը ձեզ կառաջարկի ինքն իրեն իր Նոթերում, իսկ Պլուտարքոսը կտա ձեզ մի հզոր Ալեքսանդր։ Սիրո մասին խոսեք․ տոսկանական լեզվի հատիկաչափ գիտելիք ունենալով կգտնեք Լևոն Հրեային,<ref>Լեոն Էբրիո (գրող XV-XVI դարերում) ― իսպանական հրեա, որ վերաբնակվել է Իտալիայում։ Այն ժամանակներում մեծ ժողովրդականություն ստացած «Դիալոգներ սիրո մասին» գրվածքի (1535) հեղինակ։</ref> որը կդատարկի ձեզ համար մի լիքը չափ։ Իսկ եթե ձեզ հաճելի չէ շրջագայել օտար երկրներում, ապա ձեր տանն էլ կճարվի Ֆոնսեկայի երկը Աստվածային սիրո մասին,<ref>Ավգուստինյան աբեղա Քրիստոբալ Ֆոնսեկայի «Del amor de Dios» քննախոսությունը, որը հրատարակվել է 1594 թվականին։</ref> որում ամփոփված է այն ամենը, ինչ կարող է գրված լինել այդ մասին․ ո՛չ դուք, ո՛չ ամենանուրբ գիտակը չի ցանկանա ավելին։ Եվ այսպես, աշխատեցեք միայն ձեր պատմվածքի մեջ հիշատակել այդ անուններն ու շոշափել իմ թված երկերը, իսկ դիտողություններ և ծանոթագրություններ կազմելը ես վերցնում եմ ինձ վրա և երդվում եմ ձեզ, կլցնեմ ձեր գրքի բոլոր լուսանցքները և առնվազը չորս թերթ կգրեմ նրա վերջում։
Այժմ անցնենք զանազան հեղինակների ցուցակին, որ բերվում է ուրիշ գրքերում և պակասում է ձերին։ Սրա միջոցը շատ հասարակ է․ ձեզ միայն հարկավոր է գտնել մի գիրք, որտեղ թված լինեն բոլոր հեղինակները А֊ից մինչև Z,<ref>Ըստ երևույթին դա բանավեճի մի ելույթ է, Լոպե դե Վեգայի դեմ, որն իր «El Isidro» պոեմին միացրել էր իր կողմից այդ աշխատության մեջ օգտագործված 277 հեղինակների ցանկը։</ref> ինչպես արտահայտվում եք դուք, և այդ այբբենական ցանկը կզետեղեք ձեր գրքում․ և թեկուզ պարզից պարզ լինի խաբեությունը, ոչ մի դժբախտություն չի պատահի, որովհետև դուք ոչ մի կարիք չունեք փոխառություն անելու այդ հեղինակներից, իսկ գուցե և գտնվեն այնպիսի պարզամիտներ, որոնք կհավատան, թե ձեր անկեղծ և անխարդախ պատմվածքի մեջ այդ բոլոր երկերն օգտագործել եք։ Եվ եթե նույնիսկ հեղինակների երկար ցուցակը ձեզ ուրիշ բանի պետք չգա, համենայն դեպս նա միանգամից ձեր գրքին կտա նշանակալիություն, ― առավել ևս, որ ոչ ոք չի ստուգի, թե հետևե՞լ եք արդյոք այդ հեղինակներին, թե չեք հետևել, քանի որ դա ոչ ոքի հոգը չէ։ Բայց կասեմ ավելին․ եթե ես ճիշտ եմ հասկանում, ձեր պատմվածքն ամենևին կարիք չունի պաճուճանքի, որը, ձեր ասելով պակասում է նրան, որովհետև դա մերկացումն է ասպետական վեպերի, որոնց մասին երբեք չի հիշատակել Արիստոտելը, ոչինչ չի ասել սուրբ Բարսեղը, և ոչ մի պատկերացում չուներ Ցիցերոնը։ Նրա մտացածին անհեթեթությունները ոչ մի ընդհանուր բան չունեին ճշմարտության ստույգ պահանջների և աստղագիտության դիտողությունների հետ․ երկրաչափական չափումները նույնքան քիչ էական են նրա համար, որքան և փաստարկների ժխտումը, որոնցից օգտվում են ճարտասանները․ նա գործ չունի քարոզ կարդալու, խառնելով մարդկային գործերը աստվածային գործերի հետ, ― իսկ այդպիսի խառնումից պետք է զգուշանա ամեն մի խելացի քրիստոնյա։ Միակ բանը, որից պետք է օգտվեք ձեր երկում, դա նմանողությունն է, որովհետև որքան կատարյալ լինի նմանողությունը, այնքան ավելի լավ կլինի պատմվածքը։ Եվ քանի որ ձեր երկն ուղղված է սոսկ այն բանին, որպեսզի ոչնչացվի այն ազդեցությունն ու նշանակությունը, որ ունեն ասպետական վեպերը չլուսավորված ժողովուրդի մեջ, ապա կարիք չունեք աղերսելու փիլիսոփաներից ասացվածներ, սուրբ գրքից՝ խրատներ, պոետներից՝ հեքիաթներ, ճարտասաններից՝ ճառեր և սրբերից՝ հրաշքներ․ աշխատեցեք միայն, որ ձեր խոսքերը լինեն հասկանալի, արտահայտիչ, պատշաճ, լավ տեղադրված, և որպեսզի ձեր խոսքը հոսի կարկաչուն և գեղակառույց հաջորդականությամբ, թող ամենուրեք, ուր դա մատչելի ու հնարավոր է, դրսևորվի ձեր դիտավորությունը․ ձեր մտքերը շարադրեցեք հասկանալի, առանց շփոթելու և մթագնելու դրանք․ հոգ տարեք նաև այն մասին, որ ձեր պատմվածքն ընթերցելիս մելամաղձոտը ծիծաղի, զվարճասերն ավելի զվարթանա, պարզամիտը չձանձրանա, խելոքը հիանա ձեր հնարամտությամբ, որպեսզի լուրջ մարդը չարհամարհի այն, իսկ ողջամիտը չմերժի իր գովեստը։ Մի խոսքով, աչքից բաց մի թողեք ձեր նպատակը՝ քանդել այն երերուն հսկա շենքը ասպետական երկերի, որոնք շատերն ատում, բայց ավելի շատ մարդիկ էլ գովերգում են․ և եթե հասնեք դրան, դուք արդեն շատ բանի հասած կլինեք։
Խորին լրջությամբ ես ունկնդրեցի բարեկամիս ասածը և հիշողությանս մեջ այնպես տպավորվեցին նրա խոսքերը, որ առանց առարկելու ընդունեցի նրանց իրավացիությունը և որոշեցի նրանցից կազմել իմ նախաբանը։ Կարդալով այն, սիրելի ընթերցող, դու կտեսնես, թե որքան խելացի է իմ բարեկամը, և ինչպես բախտս բանեց, որ դժվար րոպեիս գտա մի այդպիսի խորհրդատու․ իսկ բացի այդ, դու թեթևություն կզգաս, տեսնելով, որ նշանավոր դոն Կիխոտ Լամանչեցու պատմությունը քեզ առաջարկում եմ առանց գունազարդման և երկարաբանությունների, իսկ Մոնտյելի<ref>Մոնտյել ― մի վայր ԼամանչումԼամանչում։</ref> շրջակայքի բոլոր բնակիչները մինչև այժմ էլ ասում են, որ այդպիսի ողջախոհ սիրահար և խիզախ ասպետ վաղուց ի վեր չի եղել իրենց կողմերում։ Ես չեմ ուզում չափազանցնել իմ ծառայությունները, ծանոթացնելով քեզ մի այդպիսի աչքի ընկնող ու հարգելի ասպետի հետ։ Բայց կուզենայի, որ շնորհակալություն հայտնեիր ինձ նրա հռչակավոր զինակրի՝ Սանչո Պանսայի հետ ծանոթացնելուս համար, որովհետև, ես կարծում եմ, որ միայն նրա մեջ կենտրոնացած են զինակիրների բոլոր արժանիքները, որոնց նկարագրությունը ցրված է տխմար ասպետական վեպերի անկարգ կույտի մեջ։ Եվ սրանով Աստված քեզ ողջություն տա, ինձ էլ չմոռանա։ Vօle:<ref>(լատիներեն) նշանակում է «ողջ եղիր», «մնաս բարով»։</ref>
<poem>
Ներածության մեջ ով հեզ է՝
Մարդիկ նրան չեն ասի թե
«Ի՜նչ Ալվարո դե Լունա<ref>Կաստիլիացի կոնետաբլ (բանակի գլխավոր հրամանատար)։ Խուան II թագավորի սիրեցյալը, որը հետագայում թագավորի աչքից ընկել և մահապատժի է ենթարկվել 1453թվին։1453 թվին։</ref> է,
Ի՜նչ Հաննիբալ է գտնվել,
Կամ ապաբախտ Ֆրանցիսկ արքա,
Ես ճամփաներ անցա փոշոտ․
Որ տանն ապրեմ վայելքի մեջ։
Վիլյադյեգոն<ref>Հայտնի չէ,թե ով է եղել Վիլյալդյեգոն, որի նվան կապակցությամբ էլ առաջ է եկել «հագնել Վիլյալդյեգոյի կոշիկները» առածը՝ որ նշանակում է «ծլկել»։ Վիլյալդյեգոն մի անգամ էլ հիշվում է վեպի բուն տեքստի մեջ (հտ․1հտ․ 1, գլուխ 21,էջ 203)։</ref> նույնը արեց․
Տեսավ խորհուրդն իմաստության
Թափառման մեջ բարեպատեհ,
Խմում ծեղով գինին կույրի։<ref>Ակնարկվում է հռչակավոր «Լասարիլյոն Տորմեսի ափերից» (հրատ․ 1554) արկածախնդրական վեպի մի միջադեպը, երբ Լասարիլյոն, ծառայելով կույր մարդուն՝ որպես ուղեկցող, ծղոտաձողիկով նրա ձեռքի մեջ եղած գավաթից ծծում էր գինին։ Այստեղ այդ սխրագործությունը գրոտեսկային ձևով վերագրվում է Ռոսինանտին, որը որկրամոլության իմաստով որպես թե կարող է գերազանցել, հենց իրեն՝ Լասարիլյոյին։</ref>
Կատաղի Օռլանդը<ref>Կատաղի Օռլանդո ― «Դոն Կիխոտի» մեջ հաճախ հիշատակվող Լոդովիկո Արիստոյի «Orlando Furioso» պոեմի (1516, վերջնական խմբագրությունը1532֊ինխմբագրությունը 1532֊ին) հերոսը։ Սիրահարված է եղել չքնաղ Անջելիկային, որի սիրուն էլ նա բազմաթիվ սխրագործություններ է կատարել։</ref>
Դոն Կիխոտ Լամանչեսկուն
Լամանչի մի գյուղում, որի անունը չեմ ուզում հիշատակած լինել, շատ ժամանակ չի անցել, ինչ ապրում էր մի հիդալգո, այն հիդալգոներից, որ ունենում են տոհմական նիզակ, հնադարյան վահան, քնձռոտ ձի և վազկան շուն։ Ճաշին՝ օլյա,<ref>Իսպանական ազգային կերակուր՝ մի տեսակ տաք վինեգրետվինեգրետ։</ref> որի մեջ շատ ավելի տավարի միս է լինում, քան ոչխարի, ընթրիքին՝ գրեթե միշտ վինեգրետ, շաբաթ օրերը՝ ճարպի հետ պատրաստած ձվածեղ, ուրբաթ օրերը՝ ոսպ, կիրակիները, որպես հավելյալ տեսակ՝ աղավնի, ― և այս ամենը կլանում էր նրա եկամուտի երեք քառորդը։ Մնացածը ծախսվում էր տոն օրերի համար լավ մահուդից կապա, թավշյա վարտիք և նույն կտորից հողաթափ ձեռք բերելու համար։ Շաբաթվա մնացյալ օրերին նա տնայնագործ նուրբ մահուդից զգեստ էր հագնում։ Նրա տանը տնտեսուհի էր կենում, որ քառասունն անց էր, քրոջ աղջիկը, որ քսանին մոտ էր և մի ծառա՝ առտնին ու դաշտային աշխատանքի համար, որի պաշտոնի մեջ մտնում էր՝ թամքել հալիծ ընկած ձին և պարտեզում մկրատ բանեցնել։ Մեր հիդալգոն մոտ հիսուն տարեկան կլիներ, ամուր կազմվածքով, վտիտ մարմնով և նիհար դեմքով՝ նա մոլի որսորդ էր և սիրում էր վաղ վեր կենալ։ Հավատացնում են, թե նրա մականունը Կիխադա կամ Կեսադա է եղել (այս խնդրում նրա մասին գրող հեղինակների միջև որոշ տարաձայնություն կա), սակայն ամենահավանական դատողությունների հիման վրա կարելի ենթադրել, որ նա կոչվելիս է եղել Կեխանա։ Ասենք, մեր վեպի համար դա մեծ նշանակություն չունի․ բավական է, որ մենք մեր պատմությունն անելիս մազաչափ չշեղվենք ճշմարտությունից։
Այն էլ պետք է ասել, որ վերոհիշյալ հիդալգոն իր բոլոր ազատ ժամերը (ասել է թե՝ գրեթե ողջ տարին) նվիրելիս էր լինում ասպետական վեպերի ընթերցանության և անձնատուր էր եղել այդ զբաղմունքին այնպիսի ճաշակով ու հաճույքով, որ գրեթե աչքաթող էր արել որսի գնալն ու տնտեսությունը կառավարելը։ Նրա հետաքրքրությունն ու ցնորամտությունն այն աստիճանի էին հասել, որ նա մի քանի օրավար վարելահող էր վաճառել, որպեսզի ընթերցանության համար ասպետական գրքեր գնի, այնպես որ նա տանն ուներ բոլոր վեպերը, որ կարողացել էր գտնել։ Ամենից շատ նա հռչակավոր Ֆելիսիանո դե Սիլվայի հեղինակություններն էր հավանում, որովհետև հիանում էր նրա արձակի փայլից, իսկ նրա խրթին ու մթին դատողությունները մեր հիդալգոյին կատարելություն էին թվում։ Առանձնապես սիրում էր նա կարդալ սիրային նամակներ և մենամարտության կանչելու մասին, որոնց մեջ հաճախ հետևյալ տեղերն էին լինում՝ «Իրավացիությունը, որով դուք այնքան անիրավացի եք իմ իրավունքների նկատմամբ, իմ իրավացիությունն այն աստիճան իրավազուրկ են դարձնում, որ ես ոչ առանց իրավունքի գանգատվում եմ ձեր գեղեցկությունից»։ Պատահել է նրան կարդալ ևս՝ «․․․բարձր երկնակամարը, որ իր աստղերով աստվածայնաբար ամրացնում է ձեր աստվածանմանությունը և արժանացնում է ձեզ արժանիքի, որ արժանի է ձեր մեծությանը․․․»։ Կարդալով այսպիսի նախադասություններ և ճգնելով բաց անել ու հասկանալ նրանց իմաստը՝ մեր խեղճ կաբալյերոն բոլորովին կորցնում էր բանականությունը և անքուն գիշերներ էր անց կացնում, մինչդեռ եթե անգամ ինքը Արիստոտելը դիտմամբ դրա համար հարություն առնելու լիներ, նա էլ բան չէր բաց անի և բան չէր հասկանա։ Դյուրին չէր նրա համար հավատ ընծայել, որ դոն Բելյանիսը բյուրավոր վերքեր է հասցրել ու առել, որովհետև նրան թվում էր, թե ինչքան էլ նրան բուժող բժիշկները ճարտար լինեին, դարձյալ այդ ասպետի դեմքն էլ, մարմինն էլ պետք է ծածկված լինեին սպիներով։ Այնուհանդերձ նա մեծապես գովաբանում էր հեղինակին նրա համար, որ նա գիրքը ավարտում է խոստումով շարունակելու այն անվերջ պատմությունը և հաճախ նրա մեջ ցանկություն էր ծագում վերցնելու գրիչն ու ավարտելու մինչև վերջին բառը, ինչպես խոստացված էր և նա, անշուշտ, կաներ էլ, հաջողությամբ էլ կաներ, եթե նրան չխանգարեին ուրիշ, առավել կարևոր և համառ մտահղացումներ։ Հաճախակի մեր կաբալյերոն վեճ էր ունենում տեղական քահանայի հետ (ուսումնական մի մարդու հետ, որ Սիգուենցայում արժանացել էր աստիճանի)<ref>Սիգուենցայի համալսարանը (հիմնվել է 1472 թվին) Սերվանտեսի ժամանակ ամենից հետ ընկած համալասարաններից մեկն էր։</ref> այն մասին, թե ո՞վ է եղել ավելի լավ ասպետ՝ Պալմերին Անգլիացի՞ն, թե Ամադիս Գաղղիացին, սակայն գյուղի դալլաքը՝ վարպետ Նիկոլասը, պնդում էր, որ նրանցից և ոչ մեկը չի կարող համեմատվել ասպետ Ֆեբոսի հետ և թե մեկն ու մեկին կարելի լիներ նրա կողքին դնել, ապա սոսկ դոն Գալաորին, Ամադիս Գաղղիացու եղբորը, որովհետև նա կարող էր ամեն ինչ տանել և այնքան էլ փափկասուն ու լալկան չէր, ինչպես իր եղբայրը, իսկ քաջությամբ նրանից պակաս չէր։
Մի խոսքով մեր կաբալյերոն այնքան ընթերցամոլ դարձավ, որ ցերեկը կարդում էր արևածագից մինչև մթնշաղ և գիշերը՝ մթնշաղից մինչև արևածագ։ Եվ ահա անքնությունից և անչափ ընթերցանությունից նրա ուղեղը չորացավ, և նա հասավ խելագարության։ Նրա երևակայությունը լցվեց պատմություններով, որ նա կարդացել էր գրքերում՝ կախարդությամբ, գժտություններով, մարտերով, մենամարտի հրավերներով, վերքերով, քնքուշ ճառերով, սիրային տեսակցություններով, սրտի տվայտանքով և այլ անհնարին դատարկ բաներով։ Նա այն աստիճան մտցրել էր իր գլուխը, թե գրքի ճռճռան և անմիտ հերյուրանքի այդ ողջ կույտը ― զուտ ճշմարտություն է, որ աշխարհիս երեսին և ոչ մի բան նրան ավելի ստույգ չէր թվում, քան այդ պատմությունները։ Նա համաձայնում էր, որ Սիդ Ռուի Դիասը անտարակույս ականավոր ասպետ է եղել, բայց ավելացնում էր, որ նա ո՜ւր, բոցավառ թրի ասպետն ո՜ւր, որը մեկ հարվածով կտրեց֊կիսեց երկու հզոր, հրեշավոր հսկաների։ Նա ավելի էր գնահատում Բեռնարդ դե Կարպիոյին, որովհետև վերջինս Ռոնսևալի կիրճում սպանեց կախարդված Ռոլանդին՝ օգտվելով Հերկուլեսի խորամանկությունից, որ իր գրկում խեղդեց Երկրի որդուն՝ Անթեյին։ Մեծ գովասանքով էր խոսում նա հսկա Մորգանթի մասին, որը, թեպետ հսկաների ցեղից էր ― գոռոզ և հանդուգն էակներից ― այնուամենայնիվ իրեն սիրալիր և կիրթ պահեց։ Սակայն ոչ ոքի նա այնքան հավանություն չէր տալիս, որքան Ռեյլանդո Մոնտալբանացուն։ Նրան առանձնապես դուր էր գալիս, որ սա, դուրս գալով իր դղյակից, կողոպտում էր անցորդներին, որ նրա ձեռքն էին ընկնում, կամ անդրծովյան երկրից հափշտակում էր Մոհամմեդի բագինը, որ ըստ պատմության, զուտ ոսկուց է։ Իսկ դավաճան Գանելոնին մի լավ ծեծ կերցնելու իրավունքի համար նա սիրով կտար իր տնտեսուհուն, վրան էլ՝ քրոջ աղջկան։ Վերջապես միանգամայն ցնդելով, նա այնպիսի տարօրինակ միտք հղացավ, որ դեռևս երբեք աշխարհիս ոչ մի խելագարի գլխում չէր ծագել, այսինքն՝ թե վայել է, նույնիսկ անհրաժեշտ, որ նույնքան իր սեփական փառքի, որքան և հայրենի երկրի շահի համար թափառական ասպետ դառնա, սպառազինվի, ձի հեծնի և գնա աշխարհիս երեսին արկածներ որոնելու, մի խոսքով անելու այն ամենը, որ վեպերում սովորաբար անում են թափառական ասպետները՝ վերականգնի ոտնակոխ ճշմարտությունը, ենթարկվի զանազան պատահականությունների և վտանգների, որ այդպիսով անմահացնի ու փառաբանի իր անունը։ Խեղճը երևակայում էր, թե ի պարգև իր խիզախ գործերի, արդեն օծված է առնվազն Տրապիզոնի թագավորության թագով։ Այս ուրախ անուրջների մեջ սուզված և տարվելով անսովոր վայելքից, որ բերում էին այդ անուրջները, նա աճապարեց իր մտադրությունը գործադրության մեջ դնելու։ Նախ և առաջ նա մաքրեց զենք ու զրահը, որ պատկանելիս է եղել իր նախնիներին և դարերով ընկած լինելով ինչ֊որ անկյունում երեսն ի վայր, ժանգոտել ու բորբոսնել էր։ Նա, ինչքան կարող էր, լավ մաքրեց և նորոգեց, բայց հանկարծ նկատեց, որ մի շատ կարևոր բան պակաս է՝ սաղավարտը առանց երեսկալի էր։ Սակայն այստեղ նրան օգնության հասավ հնարագիտությունը․ նա ստվարաթղթից երեսկալ շինեց ու կպցրեց և դուրս եկավ փակ սաղավարտի պես մի բան։ Չենք ծածկի, որ մեր հիդալգոն ցանկացավ փորձել նրա ամրությունը և պարզել, կարո՞ղ է նա արդյոք դիմանալ մարտում․ այդ նպատակով նա դուրս քաշեց թուրը, երկու հարված հասցրեց և մեկ րոպեում առաջին իսկ հարվածով ոչնչացրեց ամբողջ շաբաթվա աշխատանքը։ Նրան դուր չեկավ, որ սաղավարտը հեշտությամբ կտոր֊կտոր եղավ և նման վտանգից իրեն ապահովելու համար նա նորից շինեց, մեջը երկաթե կտորներ դնելով, այնպես որ վերջ ի վերջո գոհ մնաց ամրությունից և ավելորդ համարելով այլևս փորձելը, հավանություն տվեց իր գործին և ինքն իրեն համոզեց, որ դա իսկական սաղավարտ է, նուրբ գործած, երեսկալով։
Ապա նա քննության ենթարկեց իր քնձռոտ ձին, և թեև նա ավելի հիվանդություն ուներ, քան ռեալը՝ կուարտո<ref>Ռեալ ― մանր դրամ, պարունակում էր 4 իսկ հետագայում 8 կուարտո։</ref> և ավելի արատ, քան Գոնելլի<ref>Գոնելլս ― հերցոգ Բորսո Ֆերրարացու (XVդարXV դար) հռչակավոր ծաղրածուն․ բազմաթիվ մասսայականացած անեկդոտների հերոս, որոնք հետագայում ժողովվել են «Buffoneri del Connela» գրքում (Վենետիկ, 1568 թ․)։</ref> ձին, որ tantum pellis et ossa fuit,<ref>Սոսկ կաշին և ոսկորներըոսկորները։</ref> այնուհանդերձ նա համոզված էր, որ իր ձիուն ոչ Ալեքսանդրի Բուցեֆալոն կհասնի, ոչ էլ Սիդի Բաբյեկան։ Չորս օր նա մտմտում էր, թե ինչ անուն տա նրան, որովհետև խորհում էր նա ինքն իրեն, անարդարացի կլինի, որ այսքան հռչակավոր ասպետի այսչափ լավ մի ձի ― երևելի անուն չունենա։ Ուստի նա կամեցավ նրան այնպիսի անուն տալ, որ հենց անունից հասկացվեր, թե ինչ է եղել նա նախքան թափառական ասպետի ձին դառնալը և ինչ է դառել ապա։ Նա խորապես համոզված էր, որ եթե տերը փոխում է իր արհեստը, ուրեմն ձին էլ պիտի փոխի իր անունը և նոր, փառավոր, հնչալուր անուն ստանա, որ համապատասպանի իր տիրոջ նոր աստիճանին ու դիրքին։ Երկար նա զանազան անուններ էր հնարում, խոտանում, դեն գցում, դարձյալ հնարում, մերժում և նորից լարում էր հիշողությունն ու երևակայությունը, մինչև որ կանգ առավ Ռոսինանտ անվան վրա, որ նրան թվաց վեհ, հնչեղ և արտահայտիչ։ Այդ անունը ցույց էր տալիս, որ առաջ նրա ձին հասարակ քնձռոտ մի ձի է եղել, իսկ հիմա աշխարհիս առաջին ձին է դառել և բոլորի առաջը տվել է։<ref>Չթարգմանվող բառախաղ․ Rosinantes բառը դոն Կիխոտը բաժանում է երկու բառերի՝ rocin ― յաբու և antes ― առաջ կամ առջևից։</ref>
Ձիուն այսքան հաջող անուն տալուց հետո նա վճռեց, որ հիմա պետք է իրեն համար անուն հորինի։ Այս մտմտուքի մեջ մի շաբաթ անց կացավ, սակայն վերջապես նա գտավ՝ դոն Կիխոտ։ Ահա թե ինչու այս ճշմարտապատում պատմության հեղինակները, ինչպես արդեն ասված էր, համարում են, որ մեր հիդալգոյի անունը, անտարակույս, Կիխադա և ոչ թե Կիսադա է եղել, ինչպես պնդում են ոմանք։ Սակայն մտաբերելով, որ արի Ամադիսը իրեն համար բավական չհամարեց պարզապես Ամադիս կոչվելը, այլ այդ անվանը կցեց իր հայրենիքի և թագավորության անունը, որպեսզի նրանց փառաբանած լինի և կոչվեց Ամադիս Գաղղիացի, մեր բարի կաբալյերոն էլ որոշեց իր անվանը կցել իր ծննդավայրի անունը և կոչվել դոն Կիխոտ Լամանչեցի։ Այսպիսով ամենքի համար պարզ էր դառնում, թե նա ինչ ազգուտակից է, որով պատիվ էր անում իր հայրենիքին, նրա անունը ― իր մականունը դարձնելով։
― Գեղուհիներին վայել է խելամիտ լինել և ընդհանրապես միայն հիմարներն են իզուր ծիծաղում։ Թող ասածս կշտամբանք և վիրավորանք չլինի, որովհետև իմ միակ ցանկությունն է ծառայել ձեզ։
Այս լեզուն, որի նմանը երկու կանայք դեռևս չէին լսել, համ էլ մեր ասպետի խղճուկ արտաքինը կրկնապատկեցին նրանց ծիծաղն ու դոն Կիխոտի բարկությունը և անհայտ է, թե ինչով կվերջանար այս ամենը, եթե այդ վայրկյանին երևան չգար պանդոկապանը՝ մի շատ գեր և ուստի շատ խաղաղասեր մարդ։ Տեսնելով իր առջև այդ անճոռնի կերպարանքը, զինված այդքան պես֊պես առարկաներով,<ref>Գոյություն ուներ հեծյալ ասպետների երկու տեսակ հանդեձանք․ հանդերձանք․ «թեթև հեծելասարք»՝ կարճ սանձափոկերով և ասպանդակներով, այնպես որ ձիավորի ոտքերը ծալված էին լինում, և «ծանր հեծելասարք» դանդանավանդի լայն այտիկներով ու երկար ասպանդակներով, որոնց մեջ ազատ ձգված էին լինում ձիավորի ոտքերը։ Դոն Կիխոտի խառն սպառազինությունը կոմիկական տպավորություն է թողնում բոլորի վրա։</ref> ինչպես՝ թեթև վահան, նիզակ, զրահ և ծանր սարքը, նա մեկ կամեցավ միանալ երկու աղջիկներին իր հիացման արտահայտությամբ, սակայն վախենալով ռազմական զենք ու զրահի այդ կույտից, նա վճռեց քաղաքավարի խոսել և այսպես սկսեց․
― Եթե ձերդ ողորմածությունը, սինյոր ասպետ, հաճի այստեղ իջևանել, դուք այստեղ ամեն բան առատորեն կգտնեք բացի մահճակալից․ մեր հյուրանոցում ոչ մի մահճակալ չկա։
― Սինյոր Կիխադա (որովհետև նա այդպես էր կոչվում, քանի խելքը տեղն էր և խաղաղ հիդալգոյից թափառական ասպետ չէր դառել), այդ ո՞վ է ձերդ ողորմածության բուրդը գզել։
Սակայն դոն Կիխոտը, առանց պատասխանելու, շարունակում էր իր երգը։ Ապա թե բարի մարդը ջանասիրությամբ, որքան որ կարող էր, հանեց նրա կրծկալն ու մեջկալը, որպեսզի տեսնի՝ վիրավորված չի՞ նա արդյոք։ Սակայն ոչ վերք, ոչ արյուն երևաց։ Հետո նա բարձրացրեց նրան գետնից և մեծ դժվարությամբ նստեցրեց իր էշի վրա, որովհետև նրան թվում էր, թե հիվանդի համար էշով գնալն ավելի հանգիստ կլինի, քան ձիով։ Վերջապես նա հավաքեց զենքերը, անգամ նիզակի կտորները, այդ ամենը կապեց Ռոսինանտի թամքին, բռնեց ձիու և էշի սանձերն ու ուղևորվեց դեպի գյուղ, խորհելով խելագար խոսքերի մասին, որ արտասանում էր դոն Կիխոտը։ Սակայն դոն Կիխոտն էլ պակաս մտահոգված չէր գնում, այնքան ջարդված ու տրորված էր, որ հազիվ էր կարողանում փալանի վրա նստած մնալ։ Մերթ ընդ մերթ նա խորը հոգոց էր քաշում, որ ասես հասնում էին երկնքին իսկ։ Այդ մղեց գյուղացուն դարձյալ հարց տալու, թե նրա ինչն է ցավում։ Պետք է կարծել, որ ինքը դևն էր հիշեցնում դոն Կիխոտին զանազան պատմություններ, հար ու նման իր սեփական արկածներին․ որովհետև այդ վայրկյանին նա մոռացավ Բալդովինոյին և մտաբերեց, թե ինչպես Անտեկերայի կառավարիչ Ռոդրիգո դե Նարվա՛եսը բռնել էր մավր Աբինդարրաե՛սին և բանտարկել իր սեփական դղյակում։ Ուստի երբ որ գյուղացին երկրորդ անգամ հարցրեց նրանից, թե ինչպե՞ս է նրա քեֆը և ի՞նչն է ցավում, նա պատասխանեց նույն բառերով և դարձվածքներով, ինչպես գերի Աբենսերա՛եսը<ref>Աբենսերաե՛ս ― արաբերեն Բենի֊Սիրաշ ― հին մավրիտանական տոհմ, որն աչքի ընկնող դեր է խաղացել Գրանադայի պատմության մեջ XV դարում։ Նրա հետ կապված ավանդույթներից մեկը Շատոբրիանի «Les aventures du dernier Abencerage» (հրատ․1826 հրատ․ 1826 թ․) վեպի համար թեմա է ծառայել։</ref> պատասխանեց Ռոդրիգո դե Նարվա՛եսին Խորգե դե Մոնտեմայորի «Դիանայի» մեջ, որ մեր ասպետը կարդացել էր։ Եվ նա այնքան աջող գործադրեց իր նկատմամբ այդ տեղը, որ գյուղացին անմտությունների այդ կույտը լսելով, պատրաստ էր հոգին սատանին վաճառելու։ Ահա այստեղ նա գլխի ընկավ, որ իր հարևանը ցնդել է և շտապեց շուտ տուն հասնել, որովհետև դոն Կիխոտի երկար ու բարակ ճառերը նրան սաստիկ ձանձրացրել էին։ Իսկ դոն Կիխոտը ի վերջո հայտարարեց․
― Իմացած եղեք, ձերդ ողորմածություն, սինյոր դոն Ռոդրիգո դե Նարվաե՛ս, որ գեղեցկուհի Խարիֆան, որի մասին ես նոր ասում էի ձեզ, այժմ չքնաղ Դուլսինեա Տոբոսացին է, ի պատիվ որի ես կատարեցի, կատարում եմ և կատարելու եմ այնպիսի փառավոր սխրագործություններ, որ ոչ ոք աշխարհիս երեսին չի տեսել, չի տեսնում և չի տեսնի երբեք։
― Այո՛, դուք արդարացի եք, ― պատասխանեց քահանան, ― նկատի կառնենք այդ և առժամապես նրան կբաշխենք կյանքը։ Իսկ հիմա տեսնենք, թե նրա կողքին ինչ կա։
― Ամադիս Գաղղիացու օրինական որդու՝ Էսպլանդիանի սխրագործությունները,<ref>Սովորաբա Սովորաբար այդպես է բացատրվում «Las Sergas de Esplandian» վեպի վերնագիրը․ թեև գույություն ունի sergas բառի ուրիշ բացատրություն ևս, այսինքն՝ «հյուսած գորգեր, գոբելեններ»։ Այդ դեպքում վերնագիրը կունենա «Էսպլանդիանի մետաքսյա գորգեր» նշանակությունը (այսինքն՝ գորգեր, որոնց վրա հյուսված է Էսպլանդիանի սխրագործությունների նկարը։</ref> ― ասաց դալլաքը։
― Ճշմարիտն ասած, ― նկատեց քահանան, ― հոր արժանիքները չեն փրկում որդուն։ Ապա վերցրեք, տիրուհի տնտեսուհի, բաց արեք լուսամուտն ու բակը նետեցեք՝ նա կդառնա հիմքը պատրաստվող խարույկի։
― Ես ունեմ իտալերենը, ― ասաց դալլաքը, ― միայն թե բան չեմ հասկանում։
― Ձեզ պետք էլ չէ հասկանալ, ― առարկեց քահանան, ― և մենք սիրով կներեինք նույնը սինյոր կապիտանին,<ref>Նկատի է առնվում Խերո՛նիմո դե Ուրտեան՝ Արիոստոյի իսպաներենի վատ թարգմանության հեղինակը։ հեղինակը (1556)։</ref> որովհետև նա հակառակ դեպքում չէր տարածի Իսպանիայում այդ գիրքը՝ այն կաստիլցի դարձնելով, մի բան, որ զրկում է նրան իր բազմաթիվ բնական հատկություններից։ Ասենք նույնն են անում նրանք, ովքեր փորձում են թարգմանել ոտանավորները, որովհետև թարգմանիչներն ինչքան էլ ջանասեր և հմուտ լինեն, նրանք երբեք չեն հասնի այն կատարյալ ձևին, ինչ ձևով նրանք առաջին անգամ ծնվել են։ Ուստի սրա, ինչպես և մնացած ֆրանսիական պատմության գրքերի նկատմամբ, որ գտնվելու լինեն այս գրադարանում, ես առաջարկում եմ այսպես վարվել՝ դարսել չորացած ջրհորի հատակին և այնտեղ պահել, մինչև որ ծանր ու բարակ խորհելուց հետո մենք կորոշենք թե ինչ անենք, բացառությամբ, սակայն, Բերնարդո դել Կարպիոյից, որ անշուշտ այստեղ նույնպես ապաստանած կլինի, մեկ էլ Ռոնսևալից։ Եթե սրանք իմ ձեռքն ընկնելու լինեն, ես իսկույն կհանձնեմ տնտեսուհուն, իսկ նա, առանց ներման նշույլի, կրակի գիրկը կնետի։
Դալլաքը համաձայնեց սրան և հայտարարեց, որ այս ամենը ճիշտ ու ճշմարիտ է, որովհետև նա գիտեր, որ քահանան այնքան բարի քրիստոնյա է և այնպիսի բարեկամ ճշմարտության, որ ոչ մի բան աշխարհիս երեսին նրան չի կարող հակառակը ասել տալ։ Ապա նա բաց արեց հետևյալ գիրքը՝ դա Օլիվացի Պալմերինն էր, որի կողքին կանգնած էր մի ուրիշը, որի վերնագիրն էր՝ Պալմերին Անգլիացի։ Տեսնելով սրանց՝ լիցենցիատն ասաց.
Տնտեսուհին ո՛չ հիմար էր, ո՛չ էլ խուլ։ Նա ավելի սիրով կայրեր աշխարհիս բոլոր գրքերը, քան ամենանուրբ քաթան կհյուսեր։ Նա միանգամից ութ հատ խոշոր հատոր խտտելով լուսամուտից դուրս գցեց։ Բայց որովհետև նա շատ էր վերցրել, գրքերից մեկը վայր ընկավ դալլաքի ոտների մոտ։ Սա կամեցավ տեսնել գրքի անունը և կարդաց՝ Հռչակավոր ասպետ Տիրանա Ճերմակի պատմությունը։
― Տեր ողորմյա, ― գոչեց բարձրաձայն քահանան, ― մի՞թե Տիրանա Ճերմակն այստեղ է։ Շուտով տվեք ինձ նրան, սիրելի խնամի։ Հավատացած եղեք, որ ձեր առջև են հաճույքի գանձ և զվարճալիքների անսպառ աղբյուր։ Նրա մեջ նկարագրված են արի ասպետ դոն Կիրիելեյսոն Մոնտալբանցին, նրա եղբայր Թոմաս Մոնտալբանցին և Ֆոնսեկա ասպետը։ Նրա մեջ պատմված է արի Տիրանտի մարտի մասին շան դեմ, Պլասերդեմիվիդա աղջկա խորամանկության մասին, Ռեսպոսադա այրիի<ref>Մի շարք զավեշտական այլաբանական անուններ։ Quirieleison նշանակում է «տեր ողորմկա»ողորմեա», Placerdemavida՝ «իմ կյանքի սփոփանք», Reposoda՝ «հաճայական«հաճոյական,գոհացողական»։ </ref> սիրաբանությունների և բանսարկությունների մասին, կայսրուհու մասին, որ սիրահարված է եղել իր կառապան Հիպպոլիտին։ Սուտ ասած չեմ լինի, սինյոր խնամի, ըստ ոճի՝ դա աշխարհիս ամենալավ գիրքն է՝ ասպետներն ուտում, քնում, մեռնում են իրենց մահճակալների վրա, մեռնելուց առաջ կտակ են գրում և հազար ուրիշ օգտակար բաներ, որ այդ տեսակի այլ վեպերում չեն հիշատակվում։ Եվ այնուհանդերձ, ասում եմ ձեզ, հեղինակն արժանի է իր օրերն ավարտելու տաժանակիր աշխատանքի մեջ, որովհետև այդ բոլոր ախմախությունը նա հիմարաբար է գրել։ Վերցրեք այդ գիրքը, կարդացեք և դուք կտեսնեք, որ իմ բոլոր ասածները զուտ ճշմարտություն են։
― Ես այդպես էլ կանեմ, ― պատասխանեց դալլաքը, ― իսկ մնացած մանր գրքե՞րն ինչ անենք։
․․․Նրանց ձեռք տալու նա՛ է լոկ արժան,
Ով ռազմիկ է քաջ Ռոլանդի նման։<ref>Արիոստո, «Կատաղի Ռոլանդ», երգ XXIV, 57:57։</ref>
</poem>
― Ներկա հանգամանքներում, ― պատասխանեց Սանչոն, ― ես շատ կուզենայի տիրապետել այն ունակությանն ու արիությանը, որոնց մասին խոսում է ձերդ ողորմածությունը։ Սակայն երդվում եմ աղքատի պատվով, որ ես հիմա ավելի տաք սպեղանու կարիք ունեմ, քան խրատի։ Փորձեցեք, սինյոր, կաջողվի՞ ձեզ ոտի կանգնել և եկեք օգնենք Ռոսինանտին վեր կենալու, թեև նա արժանի չէ դրան, որովհետև հենց նա է մեր ջարդվելու պատճառը։ Երբեք չէի սպասի Ռոսինանտից, որին նույնքան ողջախոհ ու խաղաղասեր էի համարում, որքան ինձ։ Ճիշտն ասած՝ այնքան էլ հեշտ չէ ճանաչել մերձավորին, և աշխարհիս երեսին հավատարմություն չկա։ Ո՞վ կսպասեր, թե թրի այն փայլուն հարվածից հետո, որ դուք պարգևեցիք այն դժբախտ թափառական ասպետին, այնքան արագ կհետևի մահակների հարվածների կարկուտը, որ թափվեց մեր ուսերին։
― Քոնը հո, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը, ― սովոր են այդպիսի ձախորդությունների, իսկ իմը, որ սովոր եմ սինաբաֆեի<ref>Քաթանի նուրբ տեսակտեսակ։</ref> և հոլանդական նուրբ կտավի, իհարկե, նման ձախորդությունից շատ ավելի տուժեցին։ Եվ եթե ես չխորհեի ― ի՜նչ եմ ասում, ― եթե հաստատ իմացած չլինեի, որ բոլոր այդ ձախորդությունները կապված են ռազմական գործի հետ, ես վշտից տեղն ու տեղը կմեռնեի։
Զինակիրը դրան պատասխանեց․
― Բայց ես ձեր ողորմածությունից լսել եմ, ― ասաց Պանսան, ― որ թափառական ասպետները սովորություն ունեն մեծ մասամբ խուլ վայրերում գիշերելու, բաց երկնքի տակ, և որ նրանք այդ մեծ հաջողություն են համարում։
― Պատահում է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― երբ որ նրանց չի հաջողվում ա՛յլ կերպ սարքել, կամ թե երբ որ նրանք սիրահարված են լինում։ Ճիշտ է, եղել է մի ասպետ, որ ամբողջ երկու տարի կանգնած է մնացել ժայռի վրա, շոգ ու սառնամանիք և ամեն տեսակ արհավիրք տանելով, մինչդեռ նրա սրտի տիրուհին այդ իմանալիս էլ չի եղել։ Նման դեպք Ամադիսին էլ է պատահել, որ Բելտենբրոս<ref>Ակնարկում է Բաքոս (Դիոնիսիոս) աստծո դաստիարակ Միլենի՝ «յոթնադարպաս» (Եգիպտոսում)։ Beltenbros բառացի նշանակում է «Մռայլ գեղեցիկ տղամարդ»։</ref> անունն ընդունելով հեռացավ Պենյա Պոբրեի<ref>Pena Pobre ― բառացի՝ «Աղքատ ժայռ» (փաստորեն դա մի փոքրիկ ժայռոտ կղզի է): ։ Ինչպես այստեղ պարզվում է, այդ անունը ցույց է տալիս, որ հիշած կղզում կարելի է ապրել միայն ծահրահեղ ծայրահեղ «աղքատության» մեջ գտնվելու դեպքում, (այսինքն՝ տանջանքի, կործանման մեջ)։ </ref> վրա ութը տարի թե ութ ամսով, հիմա ճշգրիտ չեմ հիշում։ Բավական է ասեմ քեզ, որ նա այնտեղ բավական երկար ժամանակ անց կացրեց տիրուհի Օրիանայի աչքից ինչ֊որ բանի համար ընկնելուց հետո։ Բայց բավական է դրանից խոսենք, Սանչո։ Շտապիր, քանի էշին էլ որևէ դժբախտություն չի պատահել Ռոսինանտի պատահածի պես։
― Գուցե այս անգամ սատանան չխառնի, ― ասաց Սանչոն։
Դեռ սրանից առաջ ջորեպանն ու Մարիտորնեսը համաձայնել էին միասին գիշերելու, և աղջիկը տղին խոսք էր տվել, որ հենց որ իջևանողները պառկեն և տերերը քնեն, կգա նրա մոտ, որ բավարարի նրա ցանկությունը։ Այդ լավ աղջկա մասին ասում էին, թե ամեն անգամ, երբ նա նման խոստում էր անում, կատարում էլ էր, եթե անգամ խուլ տեղում և առանց վկաների էր արված լինում, որովհետև նա շատ էր պարծենում, որ ազնվական է<ref>Աստուրիայի հիմնական բնակչությունը, որ խուսափել էր արաբական նվաճումից, շատ էր գոռոզանում իր ազնվացեղ և զտարյուն լինելուց։</ref> և պախարակելի չէր համարում իրեն համար ծառայությունը իջևանում, ասելով, որ միմիայն չար բախտը և վատ հանգամանքներն են նրան այդ վիճակին հասցնել։
Դոն Կիխոտի չոր, նեղ, աղքատիկ և երերուն անկողինը մուտքի մոտ հենց առաջինն էր այս աստղազարդ գոմում, իսկ մյուս կողմում Սանչոն իր անկողինն էր սարքել, որ բաղկացած էր մի խսիրից և մեկ վերմակից, որ, ավելի շուտ կտավից էր, քան բրդից։ Քիչ հեռու ջորեպանի անկողինն էր, որ, ինչպես մենք ասացինք, թամքերից և նրա լավագույն երկու ջորիների այլ պարագաներից էր սարքված։ Ջորեպանը քսան ջորի ուներ՝ հարթ, խոշոր, գեր, որովհետև նա ամենահարուստ արևալցի<ref>Արե՛վալո ― հին Կաստիլիայի մի փոքրիկ քաղաք, ընկած է Վալյադոլիդի և Ավիլայի միջև։</ref> ջորեպաններից մեկն էր, ինչպես հաղորդում է այս պատմության հեղինակը, որ մանրամասն խոսում է այս ջորեպանի մասին, որովհետև նա լավ ճանաչելիս է եղել նրան, իսկ ինչպես ոմանք հավատացնում են, նույնիսկ նրա ազգականն է եղել։ <ref>Ակնարկ այն մասին, որ ջորեպանների մեջ եղել են բազմաթիվ մորիսկներ (մավրիտանացիներ):։</ref>Պետք է ձեզ ասեմ, որ Սիդ Համետ Բենենխելին պրպտող և մանրապատում պատմիչ է եղել, ինչպես այդ երևում է նրանից, որ մեր բերած անցքերից և ոչ մեկը, այնքան մանր ու չնչին, նա լռությամբ չի անցել։ Թող նրանից օրինակ վերցնեն լուրջ պատմաբանները, որ անցքերի մասին մեզ այնքան կարճառոտ են զրուցում և հարևանցի, որ, կարելի է ասել, մենակ մեր շրթունքներին են քսում, թողնելով բանի էությունը ― անփթությունից, նենգությունից կամ տգիտությունից ― թանաքամանի հատակին։ Փառք Տաբլանտե դե Ռիկոմանտեի հեղինակին, ինչպես և այն գրքի հեղինակին, որտեղ կոմս Տոմիլյասի սխրագործություններն են նկարագրվում․ ի՜նչ մանրամասն են զրուցում նրանք։
Արդ, վերադառնալով մեր պատմությանը, կասեմ ձեզ, որ ջորեպանը, իր ջորիներին տեսնելուց և երկրորդ անգամ նրանց կեր տալուց հետո, մեկնվեց փալանների վրա և սկսեց սպասել իր ճշտապահ Մարիտորներսին։ Սանչոն, ամբողջովին սպեղանիներով ծածկված, նույնպես պառկեց, աշխատելով քնել, թեև դրան խիստ խանգարում էր կողերի ցավը։ Դոն Կիխոտն էլ, նույն ցավից տառապելով, պառկել էր նապաստաի պես բաց աչքերով։ Ողջ տունը սուզվել էր լռության մեջ և բոլոր ճրագները մարած էին, բացի մուտքի լապտերից։
Այստեղ նա գլուխը վեր բարձրացրեց և խորը հառաչեց։ Իսկ Սանչոն ասաց․
― Լավ, թող դա հանաք լինի, քանի որ մենք չենք կարող ինչպես հարկն է վրեժ լուծել ― թեև ես շատ լավ գիտեմ, թե իրականում դա ի՜նչ հանաք էր, ինչպես և այն, որ երբեք չի ջնջվի իմ հիշողությունից, ասենք՝ մեջքս էլ չի մոռանա։ Էհ, թողնենք, ավելի լավ է՝ ահա՛ թե ինչ ասեք ինձ՝ ի՞նչ անենք այս գորշ ձիուն,<ref>Բնագրում «այս Մարտինոյին» (Մամբրինի աղավաղված անունն է):։</ref> որ շատ նմանում է գորշ էշի, որ անտեր է թողել այն ղոչաղը, որին ձերդ ողորմածությունը գետին տապալեց։ Դատելով նրանից, որ նա Վիլյադյեգոյից պակաս փախուստ չտվեց, դժվար թե նա իր անասունի հետևից գալու լինի։ Երդվում եմ միրուքովս, որ գորշը վատը չի՜։
― Իմ կանոններից դուրս է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― իմ հաղթահարված թշնամիներին թալանելը, ասենք՝ ասպետական սովորույթն էլ արգելում է խլել թշնամուց ձին և ստիպել նրան ոտով գնալ։ Եվ միայն այն դեպքում, եթե հաղթողը մարտի միջոցին իր ձին կորցնելու լինի, նրան թույլ է տրվում օգտվելու թշնամու ձիով, որպես օրինական ռազմի ավարով։ Ուստի, Սանչո, թող այդ ձիուն կամ էշին (ինչպես քեֆդ տա), որովհետև երբ որ նրա տերը տեսնի, թե մենք հեռացել ենք, նա կվերադառնա և կվերցնի նրան։
― Դժբախտությունը անպիտաններին է հալածում, ― ընդհատեց պահակը։
― Ես արդեն ձեզնից խնդրեցի, սինյոր պահակ, ― ասաց Խինեսը, ― որ զգույշ լինեք։ Այս գավազանը խեղճերին կեղեքելու համար չեն հանձնել ձեզ, այլ նրա համար, որ մեզ տանեք և հասցնեք թագավորի նշանակած տեղը, թե չէ գետինը մտնեմ․․․ էլ մինչև վերջ չեմ ասում։ Լաքաները, որ դուք պանդոկում գցեցիք, միք անհանգստանա, կլվացվեն֊կանցնեն։<ref>Մի քանի մեկնաբաններ ցանկացել են տեսնել այստեղ ակնարկ ինչ֊որ ճանապարհային միջդեպի միջադեպի մասին, որ տեղի է ունեցել տաժանակիրների և կոմիսարի միջև, սակայն ավելի ճիշտ է, որ դա պարզապես մի առած է այն իմաստով, որ յուրաքանչյուր վիրավորանքի սպասում է հատուցում (սպասիր, հախիցդ կգան)։</ref> Ուստի թող ամեն ոք սուս անի, մարդավարի ապրի, ավելի լավ բառեր ընտրի։ Եվ եկեք առաջ գնանք՝ զվարճացանք և հերիք է։
Պահակը գավազանը քաշեց, որ խփի Պասամոնտեին, նրա սպառնալիքի համար։ Սակայն դոն Կիխոտը կանգնեց նրանց միջև և խնդրեց դատապարտյալին չծեծել։ Ի՞նչ մի մեծ բան է, եթե ամուր կապված ձեռներով մարդու լեզուն մի քիչ արձակ լինի։ Ապա նա դարձավ դատապարտվածների շարանին և ասաց․
Հովվին հրաժեշտ տալով՝ դոն Կիխոտը նորից հեծավ Ռոսինանտին և հրամայեց, որ Սանչոն գա իր հետևից էշով։ Սանչոն հնազանդեց մեծ տհաճությամբ։ Եվ ահա նրանք կամաց֊կամաց մոտեցան ամենավայրի կիրճերին։ Սանչոն մեռնում էր իր տիրոջ հետ խոսելու ցանկությունից, սակայն սպասում էր, որ նա առաջինը սկսի, որովհետև չէր ուզում խախտել պատվերը։ Վերջապես, այդքան երկար լռություն չտանելով, նա, այնուամենայնիվ խոսեց։
― Սինյոր դոն Կիխոտ, օրհնեցեք ինձ, ձերդ ողորմածություն, և արտոնություն շնորհեք, ես ուզում եմ որքան կարելի է շուտ վերադառնալ տուն՝ կնոջս ու երեխաներիս մոտ, նրանց հետ գոնե, ես կարող եմ խոսել և դատողություն անել, ինչքան սիրտս ուզի։ Իսկ ձերդ ողորմածությունը պատվիրում է ինձ թափառել գիշեր֊ցերեկ այս անապատում, այն էլ առանց խոսելու, երբ որ սիրտս ուզենա։ Որ այդպես է՝ ինձ սաղ֊սաղ թաղեցեք, պրծնի գնա։ Եթե բախտը կամենար, որ անասունները խոսել կարողանային, ինչպես կարողանում էին երբեմն Գիսոպետի օրոք<ref>Գիսոպետ ― Իսոպետ կանոնավոր ձևի փոխարեն ։ փոխարեն։ Իպոսետը առակագիր Եզոպոսի անվան փորքրացուցիչ ձևն է։ Այդ անունն է կրել միջին դարերում ամբողջ Եվրոպահյում Եվրոպայում մեծ ժողովրդականություն ունեցող առակների ժողովածուն։</ref> ― էլի մի բան է, ես կպատմեի էշիս այն ամենը, ինչ որ խելքիս փչեր և այդպես կկարճեի իմ տխուր օրը։ Հե՞շտ բան է և կարո՞ղ է մարդկային համբերությունը բավել՝ դու ողջ կյանքդ արկածներ որոնիր, իսկ փոխարենը քեզ ջարդ ու բուրդ անեն, վերմակի վրա վեր֊վեր թռցնեն, քարկոծեն և բռունցքով խփեն, իսկ այդ ամենի վրա, չհանդգնես բերանդ բաց անել, չհանդգնես արտահայտել այն ամենը, ինչ որ դաղել է սիրտդ, ասես համր լինես։
― Ես հասկանում եմ քեզ, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― դու մեռնում ես ցանկությունից, որ ես քո լեզվի վրա դրած արգելքը հանեմ։ Էհ, թող այդպես լինի, հանում եմ, ասա՛, ինչ որ ուզենաս, բայց պայմանով, որ այս թույլտվությունը ուժ ունենա, քանի դեռ մենք այս լեռներում ենք գտնվում։
― Իմ ջանասիրությունի՞ց, ― բացականչեց Սանչոն։
― Այո՛, ― շարունակեց դոն Կիխոտը։ ― Ես մտադիր եմ քեզ մի տեղ ուղարկելու և եթե դու շուտ վերադառնաս, ապա իմ փորձություններն էլ շուտ կպրծնեն և շուտ կսկսվի իմ փառքը։ Եվ որովհետև պետք չէ, որ ես քեզ անհայտության մեջ պահեմ և մտամոլոր՝ իմ ասածների իմաստի նկատմամբ, ապա ես քեզ կասեմ, Սանչո, որ հռչակավոր Ամադիս Գաղղիացին ամենակատարյալ թափառական ասպետներից մեկն է եղել։ Ոչ, ես լավ չարտահայտվեցի։ Նա կատարյալ ասպետներից մեկը չէր, այլ միակը, առաջինը և աննմանը աշխարհիս երեսին և բոլոր ժամանակներում եղած բոլոր ասպետների մեջ։ Ամոթ և նախատինք Բելյանիսին և յուրաքանչյուր ոքի, ով պնդել է, որ գեթ մի բանով հավասարվել է նրան։ Երդվում եմ՝ նրանք մոլորված են եղել։ Ապա կասեմ, որ ամեն մի արվեստագետ, որ ձգտում է իր արվեստով հռչակվել, աշխատում է այն վարպետների ստեղծագործություններին նմանվել, որոնց նա համարում է ամենամեծ վարպետներ։ Նույն կանոնը տարածվում է բոլոր աչքի ընկնող արհեստների և զբաղմունքների վրա, որոնք ծաղկեցնում են պետությունը։ Եվ ով որ համբերող և խոհեմ մարդու համբավ է ուզում ունենալ, պետք է նմանվի Ուլիսին և նրա գործերին ― որովհետև ի դեմս նրա, Հոմերոսը մեզ տվել է խոհեմության կենդանի նկարագրություն, ճիշտ այնպես, ինչպես Վիրգիլիոսը ի դեմս Էնեոսի նկարագրել է մեզ համար խոնարհ որդու առաքինությունն ու արի ու հաշվով առաջնորդի իմաստությունը։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը նկարագրել են իրենց հերոսներին ոչ թե այնպես, ինչպես նրանք եղել են, այլ ինչպես նրանք պետք է լինեին, կամենալով նրանց վեր հանել որպես օրինակ գալիք սերունդների համար։ Ճիշտ նույնպես և Ամադիսը՝ բոլոր արի և սիրահարված ասպետների կողմնացույցը, լուսատուն և արևն է եղել, և մենք բոլորս, որ պայքարում ենք սիրո և ասպետության դրոշակի տակ, պարտավոր ենք նմանվելու նրան։ Այս բոլորը նկատի առնելով՝ ես, Սանչո բարեկամս, համարում եմ, որ ասպետական գործում թափառական ասպետներից ամենից շատ կատարելության կմոտենա նա, ով որ կաշխատի նմանվել Ամադիսին ավելի, քան բոլոր մյուսներին։ Այդ ասպետը մեծագույն չափով դրսևորել է իր խոհեմությունը, արիությունը, քաջությունը, տոկունությունը, հաստատակամությունն ու սերը այն վայրկյանին, երբ որ, մերժված տիրուհի Օրիանայի կողմից, նա Պենյա Պոբրե հեռացավ և իր վրա ապաշխարանք դրեց, իր անունը փոխելով և Բելտենբրոս դնելով․ ճշմարիտ որ շատ արտահայտիչ և համապատասխան այն կյանքին, որ նա հոժարակամ ընտրեց։ Համ էլ, իհարկե, ավելի հեշտ է նրան նմանվել այդ դեպքում, քան նրա օրինակով կոտորել հսկաներին, գլխատել վիշապներին, սպանել անդրիակներին,<ref>Անդրիակ ― հրեշ, կես֊մարդ, կես֊գազան՝ ծնված հսկա Բանդագունդոյի և նրա հարազատ աղջկա կենակցությունից («Ամադիս Գաղղիացի» գլ․73գլ․ 73):։</ref> փախուստի ենթարկել բանակներին, ցրել նավատորմիղներ և քանդել կախարդների հմայքը։ Այս տեղն էլ շատ նպաստավոր է իմ հղացած գործի համար։ Ուստի պետք չէ փախցնել հարմար առիթը, որ այնքան հաճոյակատարությամբ ինձ դեմ է անում իր գանգուրները։<ref>Այն ժամանակներում մոդա դարձած փոխաբերություն։ Հմմտ․ դոն Բելյանիսի սոնետի 10-11 տողերը նախաբանում։</ref>
― Սակայն վերջ ի վերջո, ― հարցրեց Սանչոն, ― ձերդ ողորմածությունն ի՞նչ է մտադիր ձեռնարկելու այս ամայի վայրում։
― Դու քավարա՞ն ես կոչում այս, Սանչո, ― ասաց դոն Կիխոտը։ ― Ավելի ճիշտ կլիներ, դժոխք անվանել կամ էլ՝ ավելի վատ, եթե միայն աշխարհիս երեսին ավելի վատ վայրեր կան։
― Մարդիկ ասում են, ― պատասխանեց Սանչոն, ― թե դժոխք ընկածի համար ― nulla est retentio։<ref>Սանչոն redemptio («փրկություն» տեղ ասում է retentio («կալանավորում»). լատիներեն լրիվ նախադասությունն է՝ In inferno nulla est redemptio («դժոխքից փրկություն չկա»):։</ref>
― Չեմ հասկանում retentio ինչ ասել է, ― ասաց դոն Կիխոտը։
― Այս նամակը դրդեց ինձ խնդրելու Լյուսինդայի ձեռքը, ինչպես ես ձեզ արդեն պատմեցի և դոն Ֆերնանդոյի մեջ համոզմունք է առաջ բերել, որ Լյուսինդան մեր ժամանակի ամենախելոք և բանական կանանցից մեկն է։ Եվ հենց այդ նամակը նրա մեջ ցանկություն է ներշնչել խորտակելու իմ ծրագիրը նախքան ինձ կհաջողի կատար ածել։ Ես հաղորդեցի դոն Ֆերնանդոյին, որ Լյուսինդայի հայրը պնդում է, որ նրա աղջկա ձեռքը ինձ համար իմ հայրը խնդրի և որ ես չեմ խիզախում խոսք բաց անել դրա մասին, երկյուղ կրելով, որ միգուցե ինձ կմերժի, իհարկե ոչ այն պատճառով, որ նա Լյուսինդայի ծագման, արժանիքի, առաքինության և գեղեցկության կասկածելիս լիներ, ― այդ ամենն իմ սիրածն ուներ լիուլի և նրա հետ զուգվելը պատիվ կբերեր յուրաքանչյուր իսպանական տոհմին։ Ոչ, բայց ես գիտեի, որ հայրս չէր կամենում, որ ես այդքան վաղ ամուսնանայի, քանի հերցոգ Ռոդրիգոյի ծրագիրը իմ նկատմամբ դեռևս չի պարզվել։ Արդ, ես ասացի դոն Ֆերնանդոյին, որ ես չեմ խիզախում իմ գաղտնիքը բանալու հորս, մասամբ վերև բերած պատճառով, մասամբ էլ այլ պատճառներով, որ ինձ շփոթեցնում են, թեև, ասենք, ես ինքս էլ չէի կարող այդ պատճառները բացատրել։ Մի խոսքով՝ ինձ թվում էր, որ իմ ցանկությունը երբեք չի կատարվի։ Դոն Ֆերնանդոն այդ ամենին ի պատասխան ասաց, որ իր վրա է վերցնում բանակցելը հորս հետ և այնպես կանի, որ հայրս խոսի Լյուսինդայի հոր հետ։ Օ՜, սնապարծ Մարիոս։ Օ՜, դաժան Կատիլինա։ Օ՜, չարանենգ Սուլլա։ Օ՜, ուխտադրուժ Գանելոն։ Օ՜, դավաճան Վելյիգո։ Օ՜, ոխակալ Յուլիան։ Օ՜, ընչաքաղց Հուդա։<ref>Հռչակավոր պատմական և առասպելական դավաճանների կամ փառամոլների թվարկում։ Գանելոնը Ռոլանդի խորթ հայրն է․ նա խոսքը մեկ է արել մավրերի հետ, թե ինչպես սպանի նրան։ Վելլիդո Դոլֆոսը Սամորան պաշտպանելու ժամանակ (1072) դավաճանաբար սպանել է Սանչո II թագավորին (Սիդի հովանավորին)։ Կոմս Հուլիանոսը (Ռոդրիգո թագավորի պղծած աղջկա՝ Կավայի հայրը) ըստ ավանդության թագավորից վրեժ առնելու համար մավրերին կանչել է Իսպանիա (VIII դարի սկզբում տեղի ունեցած այս դեպքը ընդարձակ չափով մշակված է իսպանական էպոսում):։</ref> Օ՜, դավաճան, դժնի, ոխակալ ու ուխտադրուժ, քեզ ի՞նչ վատ բան արեց դժբախտը, որ այնպիսի սրտաբացությամբ բացեց քո առջև իր հոգու գաղտնիքն ու խինդը։ Ինչո՞վ վիրավորեցի ես քեզ։ Մի՞թե երբևիցե ես քեզ խոսք խոսք տվի կամ խորհուրդ, որոնք ուղղված չլինեին քո պատիվն ու շահը բազմապատկելու։ Սակայն ինչի՞ց եմ գանգատվում ես՝ դժբախտս։ Չէ՞ որ բոլորին հայտնի է, որ համաստեղությունների ընթացքը մեզ վրա աղետներ են բերում, որ երկինքը ցասումով ու կատաղությամբ թափում է մեզ վրա և այն ժամանակ ոչ մի երկրային ուժ չի կարող նրանց կասեցնել և ոչ մի մարդկային հնարագիտություն ― վանել։ Ո՜վ կարող էր կարծել, որ դոն Ֆերնանդոն՝ արի և խելացի մի ազնվական, ինձ հետ կապված բարեկամությամբ և իր բոլոր սիրային քմահաճույքները, որ կարող են անցնել նրա գլխով, բավարարելու հնարավորություն ունեցող, կհրահրվի, կարելի է ասել՝ իմ միակ գառնուկը հափշտակել, գառնուկը, որ դեռևս իմը չէր դառել։
Թողնենք սակայն այն անպետք և անօգուտ խոհերը և կապենք իմ պատմության քակված թելը։ Արդ, ես շարունակում եմ։ Իր նենգ ու չար մտահղացումը վճռելով կատար ածել, դոն Ֆերնանդոն ընկճվում էր իմ ներկայությունից, ուստի և որոշեց ուղարկել ինձ իր ավագ եղբոր մոտ այն պատրվակով, որ նրանից փող խնդրեմ վեց ձիու համար, որ նա դիտմամբ նույն օրը գնել էր, երբ որ հանձն էր առել բանակցել հորս հետ, վճարելու և միայն նրա համար, որպեսզի ինձ ուղարկած լինի փողի հետևից և իմ բացակայությամբ ավելի հարմարությամբ իրագործի իր հանցավոր ծրագիրը։ Կարո՞ղ էի ես կանխել այդ դավաճանությունը։ Իհարկե, ո՛չ։ Կարո՞ղ էի պատահմամբ կռահել նրա գոյությունը։ Իհարկե, ո՛չ։ Ընդհակառակը, ես ամենայն սիրով համաձայնեցի գնալ, ուրախանալով նրա այնքան հաջող գնումի համար։ Նույն երեկոյան ես խոսեցի Լյուսինդայի հետ և, հաղորդելով նրան իմ համաձայնությունը Ֆերնանդոյի հետ, խնդրեցի, որ հաստատ հուսա մեր մաքուր և օրինավոր սիրո երջանիկ պսակման։ Նա ինձնից պակաս էր կասկածում դոն Ֆերնանդոյի դավաճանության մասին և աղաչում էր շուտով վերադառնալ, որովհետև հավատացած էր, որ մեր ցանկությունը կիրականանա, հենց որ իմ հորը կհաջողվի խոսել նրա հոր հետ։ Չգիտեմ՝ ինչ պատահեց նրան, միայն թե այդ խոսքերն ասելիս նրա աչքերը լցվեցին արցունքով, շունչը կտրվեց և չնայած իր ճիգ ու ջանքին, այլևս նա չկարողացավ պատասխանել և ոչ մի բառ ― իսկ շատ բան կուզենար ասել, ինչպես թվում էր ինձ։ Այդ ամենն ինձ զարմացրեց, որովհետև նրան առաջներում այդ բանը երբեք չէր պատահել՝ այն վայրկյանները, որ երջանիկ բախտի և իմ ջանքերի շնորհիվ մեզ հաջողվում էր միասին անցկացնել, միշտ մեզ համար ուրախ ու զվարթ էին անցնում, և երբեք ո՛չ արցունք, ո՛չ հոգվոց, ո՛չ խանդ, ո՛չ կասկած, ո՛չ երկյուղ չէին մթագնում մեր զրույցը։ Ես միշտ գովաբանում էի բախտը, որ ինձ այդպիսի սիրուհի է տվել՝ փառաբանում էի նրա գեղեցկությունը, հիանում նրա խելքով ու արժանապատվությամբ, և նա ինձ հատուցանում էր նույնը կրկնակի, գովելով իմ մեջ այն հատկությունները, որ նրա սիրող աչքերին գովասանքի արժանի էին թվում։ Ապա մենք խոսում էինք հազար ու մի մանր֊մունր բաներից, մեր հարևանների և ծանոթների մոտ պատահած դեպքերից և ամենամեծ հանդգնությունը, որ ես թույլ էի տալիս ինձ, այն էր, որ ես գրեթե բռնի բռնում էի նրա չքնաղ, ճերմակ ձեռքը և մոտեցնում էի իմ շուրթերին, ինքան որ թույլ էին տալիս ինձ մեզ բաժանող ցանկապատի երկաթե խիտ ճաղերը։ Սակայն իմ գնալու տխուր օրվա նախօրյակին, երեկոյան, նա լալիս էր, ախ քաշում և հեռանալով ինձ թողեց շփոթմունքի ու տագնապի մեջ։ Ես վախեցած մնացի նրա վշտի ու ցավի այս նոր և ինձ համար տխուր նշաններից, սակայն, չկամենալով խորտակել իմ հույսերը, ես այդ ամենը վերագրեցի նրա սիրո զորությանը և վշտին, որ սովորաբար համակում է սիրահարներին անջատման ժամին։ Վերջապես ես տխուր ու մտամոլոր գնացի։ Իմ հոգին լի էր կռահումներով ու կասկածներով, թեև ես ինքս էլ չգիտեի, թե ինչ եմ ենթադրում և ում կասկածում ― դա ինձ սպասող վշտի ու դժբախտության բացահայտ նախալուրն էր։
Լոտարիոն շարունակեց․
― Ինձ թվում է, Անսելմո, թե քո միտքը հիմա նման է մավրի մտքին, որին չի կարելի համոզել իրենց հավատի ստությունը ո՛չ սուրբ ավետարանի քաղվածքներով, ո՛չ բանական դատողությունների վրա հիմնված փաստարկներով, կամ հավատի դավանաբանությամբ։ Նրանց շոշափելի օրինակներ են հարկավոր՝ թեթև, դյուրըմբռնելի, առարկայական ու անհերքելի, մաթեմատիկական ապացույցներով, որոնց չի կարելի չհամաձայնել, հետևյալ օրինակի պես՝ <i>եթե երկու հավասար քանակից հանելու լինենք երկու հավասար մասեր, ապա մնացորդներն էլ հավասար կլինեն։</i> Եվ երբ նրանք այդ էլ չեն հասկանում (ինչպես հաճախ պատահում է), հարկ է լինում նրանց ցույց տալ ձեռներով, նրանց աչքը կոխել և վերջին հաշվով երբեք հնարավոր չի լինում նրանց համոզել մեր հավատի ճշմարտությունը։ Ես հարկադրված եմ նույն միջոցները գործադրել նաև քո նկատմամբ, որովհետև կիրքը այնքան է շփոթեցրել քեզ, և քո ցանկությունը այնքան հեռու է հիմնավոր լինելուց, որ ես ժամավաճառ կլինեի, եթե բացատրելու լինեի քո պարզամտությունը, ես այլ կերպ բացատրել չեմ կարող։ Եթե բարեկամությունը չլիներ, որ արգելում է ինձ խիստ վարվել և լքել քեզ քո գտնված բացահայտ վտանգավոր տեղում, ես կթողնեի, որ դու պատժվես քո ցնորքների և ցնդաբանության համար։ Մտիկ արա, Անսելմո, թե ի՜նչ ես խնդրում ինձնից։ Դու ուզում ես, որ ես սեր ներշնչեմ մի համեստ կնոջ, հրապուրեմ մի պատվավոր կնոջ, նվերներ տամ մի անշահասեր կնոջ, մի առաքինի կնոջ գլուխը տանեմ։ Այո՛, դու ինձ հենց այդ ասացիր։ Սակայն, եթե դու գիտես, որ քո կինը համեստ, պատվավոր, անշահասեր ու առաքինի է, ապա էլ ի՞նչ ես ուզում։ Եվ եթե դու կարծում ես, որ նա իմ գրոհներից հաղթական դուրս կգա, ինչպես անտարակույս դուրս կգա, ի՞նչ ավելի պատվաբեր անուններ ես ավելացնելու իր ունեցածներին, ի՞նչ կատարելություն ձեռք կբերի նա։ Կամ թե չէ դու նրան այնպիսի կին չես համարում, ինչպես որ ասում ես, ինչո՞ւ ես ուզում նրան փորձած լինել։ Ավելի լավ չէ՞ իսկույն ևեթ նրան նրան անես այն, ինչ որ քեզ լավ է թվում։ Իսկ եթե նա առաքինի է, ապա ի՞նչ ես կարծում հանդգնություն չէ՞ փորձել ճշմարտությունը, որ փորձելուց հետո էլ մազաչափ չի փոխելու հիմա հենց ունցած կարծիքդ։ Արդարացի է ասված, որ միայն անմիտ ու անհույս մարդիկ են այնպիսի գործ բռնում, որից ավելի շուտ վնաս կարելի է սպասել, քան օգուտ, մանավանդ երբ ոչ ոք չի դրդում կամ ստիպում նրանց և եթե առաջուց պարզ է, որ այդ գործը կատարյալ խելագարություն է։ Դժվարին գործերին ձեռնամուխ են լինում սովորաբար կա՛մ Աստծո համար, կա՛մ աշխարհի, կա՛մ երկուսի համար միասին։ Աստծո համար գործ են կատարում սուրբ մարդիկ, որ մարդկային մարմնի մեջ ապրում են հրեշտակային կյանքով։ Աշխարհիս համար գործ են կատարում մարդիկ, որ անծայրածիր ծովեր են լողում֊անցնում, թափառում են զանազան երկիրներ, այցելում օտար ժողովուրդներ, որպեսզի ձեռք բերեն այն, ինչ մենք կենսական բարիքներ ենք անվանում։ Վերջապես, երկուսի համար միասին արի զինվորներն են գործ կատարում։ Նկատելով թշնամու պատում ճեղքվածք, նրանք, մոռանալով երկյուղը, առանց խորհելու և դատողություն անելու իրենց սպառնացող բացահայտ վտանգի մասին, անընդհատ առաջ են նետվում հազար ու մի մահվան ընդառաջ, թևավորված ցանկությամբ պատշտպանելու հավատը, հայրենիքը և թագավորին։ Ահա թե ինչ գործեր են կատարվում աշխարհիս երեսին և թեև նրանք լեցուն են դժվարություններով ու վտանգներով, սակայն բերում են պատիվ, փառք և օգուտ։ Սակայն այն, որ դու ես ձեռնարկում ու մտմտում, չի ծառայի Աստծու փառքին և չի բերի քեզ ո՛չ պատիվ, ո՛չ էլ կենսական բարիքներ։ Որովհետև եթե այնպես հաջող վերջանալու լինի, ինչպես դու ես կամենում, էլի դրանից դու չես դառնա ոչ առավել հռչակավոր, ոչ հարուստ, ոչ պատվելի։ Իսկ եթե վատ վերջանալու լինի, ապա դու ամենադժբախտ մարդը կլինես և բանի պետք չի լինի այն միտքը, որ ոչ ոք չգիտե քո դժբախտության մասին, որովհետև քո տանջանքի համար այն էլ է բավական, որ դու ինքդ այդ գիտես։ Այս ճշմարտությունը հաստատելու համար ես կբերեմ այն տները, որոնցով վերջանում է Լուիս Տանսիլլո բանաստեղծի<ref>Նեապոլիտանյան պոետ Լուիջի Տանսիլլո․ Տանսիլլոն գրել է․ «Le lagrime di san Pietro» պոեմը «Պետրոս առաքյալի զղջալը Քրիստոսին ուրանալուց հետո» թեմայով։ Սերվանտեսի բարեկամ պոետ Լուիս Գալվես դե Մոնտալվոն 1657 թվին հիշված պոեմը թարգմանել է իսպաներեն։</ref> Սուրբ Պետրոսի արցունքը հռչակավոր պոեմայի առաջին մասը։
<poem>
― Բայց կամ մեկ ուրիշ առած ևս, ― պատասխանեց Կամիլան, ― ինչ որ էժան է նստում, ավելի քիչ էլ գնահատվում է։
― Դա չի կարելի կիրարկել քո նկատմամբ, ― ասաց Լեոնելան, ― սերը, ըստ ավանդության, երբեմն թռչում է, երբեմն ոտով գնում, ոմանց հետ վազում է, ոմանց հետ քայլում։ Ոմանց սառեցնում է, ոմանց այրում, ոմանց վերք է հասցնում, ոմանց սպանում։ Սիրո փափագը ծնվում է վայրկյանապես և վայրկյանաբար բավարարվում։ Առավոտյան սերը պաշարում է բերդը, որ երեկոյան դեմ հարկադրված է լինում անձնատուր լինելու, որովհետև չկա այն ուժը, որ կարողանա դիմադրել նրան։ Ինչի՞ց ես դու զարմանում և ինչից վախենում, քանի որ միևնույն բանը պատահել է Լոտարիոյին, որին սերը ընտրած է եղել որպես ձեր անկման գործիք Անսելմոյի բացակայության միջոցին, որովհետև նա կարող էր վերադառնալ և այն ժամանակ սիրո գործը կմնար անկատար։ Սերը պատահմունքից ավելի լավ օգնական չունի և նա օգտվում է իր բոլոր գործերում, մանավանդ սկզբում։ Այդ ես լավ գիտեմ, ավելի փորփով, քան ուրիշների ասելով և երբևիցե կպատմեմ քեզ այդ ամենը։ Չէ՞ որ ես էլ, տիրուհի, միս ու արյուն եմ։ Ասենք, ես չէի ասի, սինյորա Կամիլա, որ դու շատ արագ հնազանդեցիր և անձնատուր եղար՝ չէ՞ որ նախապես նրա հայացքում, հառաչանքում, խոսքերում, խոստումներում և նվերներում դու տեսար նրա ողջ հոգին և համոզվեցիր, որ նրա բոլոր հատկությունները նրան արժանի են դարձնում սիրո։ Իսկ եթե այդպես է, ի՞նչ կարիք կա ունայն տարակուսանքների և դառնաշունչ խոհերի։ Նա գոհ ու երջանիկ է, որ կապված է քեզ հետ սիրո կապանքով և միամիտ մնա, որ նա քեզ նույնքան է գնահատում, որքան որ դու՝ նրան։ Նա ոչ միայն ունի չորս S֊ը, որ պետք է ունենա յուրաքանչյուր կատարյալ սիրահար, այլ մի ամբողջ այբուբեն։ Թե չես հավատում, ես իսկույն քեզ անգիր ասեմ։ Որքան որ ես հասկանում եմ, նա ինձ թվում է՝ agradecido, bueno, caballero, dadiuoso, enamprado, firme, gallardo, honrado, ilustre, leal, mozo, noble, onesto, principal, guantioso, rico (երախտագետ, բարի, ասպետ, առատաձեռն, սիրահարված, անփոփոխ, գեղեցիկ, պատկառելի, հռչակավոր, հավատարիմ, ջահել, ազնիվ, պատվով, ականավոր, պերճ, հարուստ)․ ապա գալիս են չորս T֊երը,<ref>Չորս Տ֊ը ― zelador (նախանձախնդիրը) ― Տ֊ով սկսվող չորս բառ (sabio, solo, solicito, secreto ― խելոք, ամուրի, անձնվեր, գաղտնապահ)։ Այնուհետև թվարկում է սիրահարի հատկությունները, որոնցից յուրաքանչյուրի անունը սկսվում է նույն տառով՝ այբենական կարգով (ս֊ով առանձին բառ չկա, որովհետև այդ տառն ունեցել է նույն գծագիրը, ինչ որ և v֊ն)։ X տառը կոչված է կոշտ, որովհետև Սերվանտեսի ժամանակներում այդ տառով նշվող հնչյունը արտասանվել է հայոց «շ»֊ի նման նման․ այդտեղ բերվող այբուբենի մեջ Y սկսվող բառ չկա,որովհետև դրանով նշվող հնչյունը, որի զորությամբ էլ այդ երկու տառերը գործածության մեջ սովորաբար համընկել են իրար։ Նմանօրինակ «սիրային այբբենարաններ» այդ դարաշրջանում շատ տարածված են եղել Իսպանիայում։ </ref> որ արդեն ասացի, հետո՝ lacito (լռակյաց), verdadero (ճշմարտախոս)։ X֊ը կոպիտ տառ է, չի հաշվվում և Y֊ը շաղկապ է, մնում է Z֊ը՝ քո պատվի zelador (նախանձախնդիրը)։
Կամիլան շատ ծիծաղեց Լեոնելայի այբուբենի վրա և տեսավ, որ սիրային գործերում ավելի բան գիտե, քան ասում է։ Սպասուհին խոստովանեց, որ ինքը սիրային կապ ունի մի երիտասարդի հետ՝ լավ ընտանիքից, նույն քաղաքից։ Կամիլան, շփոթված այս խոստովանությունից, այն հետևանքից, որ դա կարող է ունենալ իր բարի համբավի նկատմամբ, կամեցավ առնվազն իմանալ, թե որտեղ են նրանք միասին լինում և նրանց միջև մաքուր սիրուց բացի չկա՞ արդյոք այլ բան։ Սակայն Լեոնելան սակավ ամոթխածությամբ և շատ լիրբ կերպով խոստովանեց, որ իր սիրահարը երջանիկ է։ Տիրուհիների մեղքերը զրկում են սպասուհիներին ամոթից։ Երբ որ նրանք տեսնում են, որ իրենց հրամայողները սխալ քայլ են անում, նրանք այլևս հոգ չեն տանում սայթաքելուց, ոչ էլ նրանից, որ կիմացվի։ Կամիլան ճարահատյալ խնդրեց Լեոնելայից, որ նրա գործերը չպատմի իր սիրահարին և իր սեփական գաղտնիքն էլ խստիվ պահպանի, որ չլինի թե որևէ կերպ Անսելմոն կամ Լոտարիոն իմանան։ Լեոնելան խոստացավ, սակայն այնքան վատ կատարեց իր խոստումը, որ իսկույն արդարացավ Կամիլայի երկյուղը՝ արատավորված տեսնելու իր բարի համբավը։
Անամոթ ու լիրբ սպասուհին հանդգնեց անգամ տիրուհու տունը բերել իր սիրահարին, վստահ լինելով, որ Կամիլան բան չի ասի, եթե նույնիսկ այդ մարդուն տեսնելու լինի։ Այս է լինում իրենց առաքինությունը կորցրած կանանց պատիժը՝ նրանք իրենց սպասուհիների գերին են դառնում և հարկադրված են լինում ծածկելու նրանց անպատվաբեր ու ստոր գործերը։ Այդպես էլ Կամիլայի հետ պատահեց։ Հաճախ նա վրա էր հասնում իր տան սենյակներից մեկում Լեոնելային իր սիրահարի հետ և ոչ միայն սիրտ չէր անում հանդիմանել նրան, այլ ինքն էլ օգնում էր նրա երկրպագուին թաքցնելու և հոգ տանում, որ Անսելմոն նրան չտեսնի։ Սակայն, չնայած նրա բոլոր ջանքերին, մի անգամ Լոտարիոն տեսավ, թե ինչպես լուսաբացին այդ մարդը դուրս եկավ տնից։ Չիմանալով նրա ով լինելը, Լոտարիոն նախ կարծեց, թե տեսիլ է, սակայն նկատելով, որ թաքուն֊թաքուն է գնում, ծածկված ու փաթաթված իր վերնարկով, նա թողեց իր միամիտ ենթադրությունը և այլ բան կասկածեց։ Այդ կասկածը նրանց բոլորին էլ կկործաներ, եթե Կամիլան օգնության հասած չլիներ։ Լոտարիոն միանգամայն մոռացել էր Լեոնելայի գոյության մասին, ուստի նրա գլխից չէր էլ անցնում, որ Կամիլայի տնից դուրս եկող անծանոթը Լեոնելայի մոտ է եղել։ Եվ նա վճռեց, որ Կամիլան նույնքան հեշտ ու թեթև է եղել ուրիշի համար, ինչպես իրեն համար եղավ։ Ահա թե ինչ հետևանքի է հասցնում անհավատարիմ կնոջ մեղանչանքը՝ նա, որ աղերսանքով և վստահացումներով գրավել է նրա սերը, այլևս չի հավատում նրա պատվին, համարելով, որ ավելի դյուրին նա կարող է անձնատուր լինել մի ուրիշին։ Ամեն կասկած հիմնավոր է թվում։ Այդ վայրկյանին խոհեմությունը լքեց Լոտարիոյին։ Նա մոռացության տվեց իր սեփական խոհեմությունը և ավելի խելացի և ուղիղ բան չգտավ, քան անել հետևյալը՝ կասկածից կուրացած, չանսալով և ոչ մի մտքի, զգացմունքի, Լոտարիոն իսկույն վազեց Անսելմոյի մոտ, որ դեռ վեր չէր կացել, անհամբեր իրեն ճարակող խանդը հագեցնելու և վրեժ առնելու Կամիլայից, որ իրեն բնավ չէր վիրավորել։
― Ահա քանի օր է, ― ասաց նրան, ― բարեկամս, որ ես բռնություն եմ գործադրում ինքս ինձ վրա, որպեսզի չասեմ քեզ մի բան, որ ավելի երկար ծածկել չեմ կարող և չի կարելի։ Իմացած եղիր, որ գոռոզ Կամիլան վերջապես տեղի տվեց և ես կարող եմ անել՝ ինչ որ կամենամ։ Եթե ես իսկույն ևեթ քեզ չեմ բացել այս տխուր ճշմարտությունը, ապա նրանից է, որ կամեցել եմ համոզվել, թե նրա ասածը վայրկյենական վայրկենական քմահաճույք չէ՞ր արդյոք և նրա համար չէ՞, որպեսզի նա փորձի և ստուգի, թե որքան լուրջ է իմ սիրո բացատրությունը՝ արված քո թույլտվությամբ։ Ես համոզված եմ, որ եթե Կամիլան այնպիսի կին լիներ, ինչպես պետք է լինի և ինչպես մենք ենք նրան համարում, նա պետք է քեզ պատմած լիներ իմ հետապնդումների մասին։ Բայց որովհետև նա համառ լռություն է պահպանում, ես կարծում եմ, որ պետք է նրա խոստումները իրական համարեմ։ Հենց որ դու նորից տեղ գնաս, նա ինձ հետ կզվարճանա քո հանդերձատանը (իրոք, սա նրանց սովորական ժամադրավայրն էր)։ Սակայն ես կկամենայի ետ պահել քեզ վրեժխնդրությունից, որովհետև առայժմ մեղքը դեռ մտադրություն է և հնարավոր է, որ նախքան գործելը Կամիլան հետ կմտածի և կզղջա, որ այդպիսի մտադրություն է ունեցել։ Դու միշտ կամ գրեթե միշտ հետևել ես իմ խորհուրդներին, հետևի՛ր մի անգամ էլ, որպեսզի խելամուտ խորհրդածություններից հետո, առանց սխալվելուց երկյուղ կրելու, ընդունես ամենահարմար որոշումը։ Դու այնպես ցույց տուր, իբրև թե առաջվա պես պետք է մի երկու֊երեք օրով գնաս, իսկ ինքդ թաքնվիր հանդերձատանը։ Այնտեղ շատ կահ֊կարասի և գորգ կա, այնպես որ թաքնվելը դժվար չի լինի։ Եվ մենք մեր սեփական աչքերով այն ժամանակ կտեսնենք, թե Կամիլան մտքումը ինչ է դրել։ Եթե նա անհավատարիմ կին դուրս գա, տարաբախտաբար երկյուղ կա, որ այդպես լինի, դու թաքուն, խելացի և հանգիստ քո պատվի համար վրեժխնդիր կլինես։
Լոտարիոյի խոսքերը շշմեցրին, ապշեցրին ու զարմացրին Անսելմոյին, որովհետև միանգամայն անսպասելի էին։ Նա համոզված էր, որ Կամիլան Լոտարիոյի կեղծ պաշարումից հաղթական է դուրս եկել, և ինքը լցվում էր հպարտությամբ։ Երկար նա լուռ ու անթարթ նայում էր ոտների տակը, ապա թե վերջապես ասաց․
Սանչոն ականջ էր դնում այս խոսակցություններին և հոգով վշտանում տեսնելով, որ չքանում ու ցնդում են տիտղոս ստանալու հույսերը։ Միկոմիկոնի չքնաղ իշխանուհին Դորոթեա դառավ, հսկան՝ դոն Ֆերնանդո, մինչդեռ իր տերը քնել է խոր քնով և չի էլ գուշակում, թե ինչ է պատահաել։ պատահել։ Դորոթեան չէր կարողանում հավատալ, որ այս երջանկությունը երազում չի տեսնում։ Նույնն էր կարծում նաև Կարդենիոն, ասենք՝ Լյուսինդան էլ այլ կերպ չէր պատկերում։ Դոն Ֆերնանդոն շնորհակալ էր երկնքից առաքված շնորհի համար և նրա համար, որ ինքը դուրս եկավ վերջապես խճճված լաբիրինթոսից, որտեղ ռիսկ էր անում կորցնել և՛ իր հոգին, և՛ իր բարի անունը։ Մի խոսքով՝ պանդոկում բոլոր գտնվողները ուրախանում ու զվարճանում էին, որ այս բարդ ու անհույս հանգամանքներն այսքան բախտավոր ելք ունեցան։ Քահանան, որպես խելահաս մարդ, աշխատում էր ամեն ինչ հաշտեցնել և յուրաքանչյուրին շնորհավորում էր ձեռք բերած հաջողության համար։ Սակայն ամենից շատ ուրախանում ու ցնծում էր պանդոկապանուհին, որովհետև Կարդենիոն ու քահանան խոստացել էին վճարել դոն Կիխոտի հասցրած բոլոր վնասները, տոկոսներն էլ վրան։ Սակայն Սանչոն, ինչպես արդեն վերև ասված էր, վշտացել, ցավում ու դարդ էր անում։ Մռայլ դեմքով նա ներս մտավ իր տիրոջ սենյակը, որը այդ պահին զարթնել էր, և ասաց․
― Դե, հիմա, ձերդ ողորմածություն, Տխուր Պատկերի սինյոր, դուք կարող եք քնել, որքան կամենաք և կարող եք հոգս չքաշել հսկա սպանելու և իշխանուհուն թագավորություն վերադարձնելու մասին՝ այդ գործը գլուխ է եկել֊պրծել։
Մեր համաձայնության գալուց հետո հայրս մեզ գրկեց և նշանակած ժամկետին յուրաքանչյուրիս տվեց իր մասը փողով, որքան հիմա հիշում եմ, գումարը հասնում էր երեք հազար Դուկատի։ Հայրս մեր կալվածքը վաճառել էր մեր հորեղբորը, որը, չկամենալով, որ օտար ձեռք անցնի, անմիջապես վճարել էր նաղդ փողով։ Նույն օրը մենք, երեքս էլ, հրաժեշտ տվինք հորս։ Սակայն ճամփա ընկնելուց առաջ, որովհետև ինձ տմարդություն էր թվում լքել ծերացած հորը այնքան չնչին միջոցներով, ես ստիպեցի, որ նա ետ վերցնի երկու հազար դուկատ իմ երեք հազարից՝ կարծելով, որ մնացածը բավական կլինի ռազմական կարգ ու սարք ձեռք բերելու համար։ Իմ երկու եղբայրները, դրդված իմ օրինակից, տվին հորս հազարական դուկատ, այնպես որ նրա մոտ չորս հազար դուկատ մնաց, բացի այդ, երեք հազար արժողությամբ գույքը, որ նա չկամեցավ վաճառել։ Վերջապես մենք անջատվեցինք նրանից և հորեղբորիցս, որին ես արդեն հիշատակեցի։ Հրաժեշտը սրտաշարժ էր, շատ արցունք թափվեց, հայրս մեզնից խոսք վերցրեց, որ ամեն անգամ, երբ առիթ ներկայանա, մենք լուր տանք նրան մեր հաջողությունների և անհաջողությունների մասին։ Մենք խոստացանք, նա մեզ գրկեց և օրհնեց, ապա թե եղբայրներիցս մեկը ճամփա ընկավ Սալամանկա, մյուսը՝ Սևիլյա, իսկ ես՝ Ալիկանտե, որտեղ տեղեկացա, թե մի ջենովացի նավ, բրդով բեռնած, շուտով դուրս է գալիս Ջենովա։
Ահա քսաներկու տարի է, ինչ ես լքել եմ հայրենական հարկս և ամբողջ այդ ժամանակի ընթացքում, թեև բազմաթիվ նամակներ եմ ուղարկել, ոչ մի անգամ լուր չեմ ունեցել ո՛չ հորիցս, ո՛չ եղբայրներիցս։ Հիմա պատմեմ կարճառոտ, թե այդ տարիների ընթացքում ինչեր են անցել գլխովս։ Ես նավ նստեցի և բարեհաջող կերպով հասա Ջենովա, որտեղից գնացի Միլան, ձեռք բերեցի զենք և այլ զինվորական պարագաներ և մտադիր էի մտնել Պիեմոնտեի բանակը, սակայն Ալեքսանդրիա դե լա Պալլայում լսեցի, որ հռչակավոր դուքս Ալբան մեկնում է Ֆլանդրիա։ Ես փոխեցի որոշումս, միացա նրան, նրա հետ կատարեցի ողջ այդ արշավանքը, ներկա եղա Էգմոն և Հոռն կոմսերի մահապատժին<ref>Նիդերլանդիայի անկախության համար իսպանական տիրապետության դեմ մարտնչող Էգմոնտ և Հոռն կոմսերը մահապատժի են ենթարկվել 1568 թվի հունիսի 5֊ին։</ref> և, գուադալախարացի երևելի կապիտան Դիեգո դե Ուռբինայի<ref>Այդ նույն կապիտանի հրամանատարության տակ է ծառայել Սերվանտեսը, երբ վիրավորվել է Լեպանտոյի մոտ մղված ճակատամարտում (1571 թ․ հոկտեմբերի 7֊ին): ։</ref> հրամանատարության տակ հասա դրոշակակրի աստիճանի։ Ֆլանդրիա հասնելուցս մի քանի օր հետո հայտնի դարձավ, որ վեհափառ և երջանկահիշատակ Պիոս V պապը դաշն է կռել Վենետիկի և Իսպանիայի հետ ընդդեմ ընդհանուր թշնամու՝ տաճիկների, որոնք հենց այդ միջոցին նավատորմիղով գրավել էին երևելի կղզի Կիպրոսը, որ Վենետիկի իշխանության տակ էր գտնվում՝ ցավալի և դժբախտ կորուստ։
Ստուգապես հայտնի եղավ, որ այդ դաշնակիցների հրամանատարը լինելու է մեր բարի արքա դոն Ֆիլիպի խորթ եղբայր Խուան Ավստրիացին, և որ պատերազմի համար մեծամեծ պատրաստություններ են տեսնում։ Այդ լուրերը հրահրեցին ինձ և բորբոքեցին հոգիս, որ մասնակցեմ առաջիկա արշավանքին։ Եվ, չնայած, որ ես հույս ունեի և անգամ խոստում, որ առաջին իսկ բարենպաստ դեպքում կապիտանի աստիճան կստանամ, այնուամենայնիվ, վճռեցի ամեն ինչ թողնել և գնալ Իտալիա։ Այդպես էլ արի։ Բարեբախտաբար, դոն Խուան Ավստրիացին այդ իսկ ժամանակ եկել էր Ջենովա և Նեապոլ գնալու վրա էր, որպեսզի այնտեղ միանա վենետիկցիների նավատորմիղին, մի բան, որ նա կատարեց հետագայում Մեսսինայում։ Այսպիսով, ես մասնակցեցի մի հռչակավոր և մեծ ճակատամարտի, արդեն կապիտանի աստիճանի հասած,<ref>Ինքնակենսագրական երկտող։</ref> շնորհիվ առավել բարեհաճ բախտի, քան իմ արժանիքների։ Այդ օրը՝ քրիստոնյաների համար այնքան նպաստավոր, խորտակվեց ողջ աշխարհի և բոլոր ազգերի այն սխալ համոզումը, թե տաճիկները ծովի վրա անհաղթելի են, այդ օրը, կրկնում եմ, երբ պախարակվեց օտտոմանյան ամբարտավանությունն ու գոռոզությունը, բազմաթիվ երջանիկների թվում (որովհետև քրիստոնյաները, որ ընկան այդ ճակատամարտում, պետք է կենդանի մնացածներից երջանիկ համարվեն) դժբախտը ես էի։ Փոխանակ ծովային պսակ ստանալու, ինչպես կլիներ հին հռովմայեցիների ժամանակ, այդ փառավոր օրվան հաջորդող գիշերը ես ձեռք ու ոտս շղթայակապ տեսա։ Այսպես պատահեց՝ Ալժիրի թագավոր Ուշալին՝ խիզախ ու հաջողակ մի ծովահեն, շրջապատեց և գրավեց Մալթայի կապիտանի նավը, որի վրա կենդանի մնացին երեք զինվոր, այն էլ՝ ծանր վիրավորված։ Օգնության հասավ Խուան Անդրեայի նավը, որի վրա էի ես իմ խմբի հետ։ Ինչպես հարկն է նման դեպքերում, ես թռա թշնամի նավի վրա, բայց այդ վայրկյանին նավերն իրարից բաժանվեցին, և իմ զինվորները չկարողացան հետևել ինձ, և ես մնացի մենակ թշնամիների միջև՝ ուժասպառ վերքերից և հարկադրված տեղի տալու գերազանց թվին։ Նրանք ինձ գերի առան։ Եվ, որովհետև Ուշալին, ինչպես դուք, երևի, գիտեք, լսել եք, հաջողեց իր ողջ նավատորմիղով փրկվել, նա ինձ հետը գերի վարեց։ Ես միակ տխուրն էի այնքան ուրախների մեջ, միակ գերին՝ այնքան ազատների մեջ։ Չէ՞ որ այդ օրը տասնհինգ հազար քրիստոնյա, որ թիապարտ էին, վերջապես բաղձալի ազատություն ստացան։
Սոնետները դուր եկան, իսկ գերին, ուրախանալով իր ընկերոջ մասին ստացած լուրից, շարունակեց իր պատմությունը։
― Գրավելով Գոլետան ու ամրությունը, տաճիկները հրաման արձակեցին Գոլեան քանդել։ Գալով ամրությանը՝ նա այնպիսի վիճակի մեջ էր, որ քանդելու տեղ էլ չէր մնացել։ Եվ ահա՝ այդ աշխատանքը դյուրացնելու և արագացնելու համար, նրանք Գոլետայի տակը երեք կողմից ական դրին, սակայն նրանց չհաջողվեց քանդել այն, ինչ որ թվում էր ամենից քիչ ամուրը՝ հին պատերը։ Ֆրատինոյի<ref>Ֆրատինո ― իտալական ինժեներ Ջա՛կոմո Գալեացցո, որին Ֆրատինո (կուսակրոն) անունն են տվել, ծառայել է Կառլոս V֊ին և Փիլիպոս II֊ին։</ref> կառուցած նոր ամրություններից ինչ որ մնացել էր՝ իսկույն հոդս հօդս ցնդեց։ Վերջապես նավատորմիղը վերադարձավ Կոստանդնուպոլիս հաղթական ու հանդիսավոր կերպով, իսկ դրանից մի քանի ամիս հետո մեռավ իմ տեր Ուշալին, որի մականունը Ֆարտաքս էր, որ տաճկերեն կնշանակի՝ Քոսոտ հավատափոխ։ Իրոք, նա հենց այդ տեսակ մեկն էր։ Տաճիկների սովորությունն է մարդկանց մականուն տալ՝ քաղելով այն կամ նրա որևէ պակասությունից, կամ առաքինությունից։ Դա նրանից է, որ նրանք միմիայն չորս ազգանուն ունեն, որ ծագում են օտտոմանյան հարստությունից, իսկ բոլոր մնացածները ինչպես ես արդեն ասացի, կա՛մ ըստ մարմնական պակասության, կա՛մ ըստ հոգեկան հատկության։ Այդ Քոսոտը, մեծն սուլթանի ստրուկը լինելով, ամբողջ տասնչորս տարի թիավարելիս է եղել, և երբ որ նրա երեսունչորս տարին լրացել է, ուրացել է իր հավատը՝ դրդված ատելությունից մի տաճիկի դեմ, որ նրան նավի վրա ապտակ է տված եղել և ցանկությունից՝ նրանից վրեժ լուծել։ Եվ նրա արժանիքներն այնքան մեծ էին, որ նա ստիպված չեղավ անցնելու խայտառակ ուղիներով ու շավիղներով, որոնցով սովորաբար բարձրանում են սուլթանի ֆավորիտները, և նա շուտով Ալժիրի թագավոր նշանակվեց, ապա թե Ծովային Հրամանատար՝ տաճկական պետության մեջ, ըստ կարևորության, երրորդ պաշտոնը։ Նա ծնված է եղել Կալաբրիայում, բարի հոգու տեր էր և շատ մարդավարի վերաբերմունք ուներ դեպի իր ստրուկները։ Իսկ նրա ստրուկների թիվը հասնում էր երեք հազարի և, նրա մահից հետո, համաձայն նրա թողած կտակի, նրանց բաժանեցին մեծն սուլթանի (որ համարվում է իր յուրաքանչյուր հպատակի ժառանգը և ննջեցյալի որդիների հետ հավասար բաժին է ստանում) և նրա հավատափոխների միջև։ Ես բաժին ընկա մի վենետիկցի հավատափոխի, որ նախապես նավի վրա փոքրիկ ծառա էր եղել։ Գերի վարված լինելով Ուշալիից՝ նա այնպես գրավեց տիրոջ համակրությունը, որ շուտով դառավ նրա սիրեցյալներից մեկը, ապա թե հավատափոխ եղավ, այն էլ այնքան մոլեռանդ, որ դեռ աշխահս չէր տեսել։ Նրա անունը Հասան աղա էր։ Նա սաստիկ հարստացավ և նշանակվեց Ալժիրի թագավոր։ Նրա հետ էլ ես Կոստանդնուպոլսից այնտեղ գնացի, ուրախանալով, որ ավելի մոտ եմ լինելու Իսպանիային, ― ո՛չ թե նրա համար, որ միտք ունեի մեկն ու մեկին գրելու իմ աղետի մասին, ― ո՛չ, այլ ես հույս ունեի, որ Ալժիրում բախտն ավելի բարեհաճ կլինի դեպի ինձ։ Կոստանդնուպոլսում ես հազար ու մի հնարքով փորձեցի փախչել, սակայն ոչ մի անգամ բախտս չբերեց, որ հարմար դեպք գտնեմ։ Իսկ Ալժիրում ես հույս ունեի այլ եղանակներ գտնել և հասնել երազածիս, որովհետև ազատվելու հույսը ինձ երբեք չէր լքում և, երբ որ իմ խորհածի, նախապատրաստածի և կատար ածածի հաջողությունը չէր համապատասխանում մտադրությանս, ես չէի ընկճվում, իսկույն ևեթ խորհում ու գտնում էի նոր հույս, անգամ թույլ ու թշվառ, որ սակայն ինձ թև էր տալիս։ Ահա թե ինչ խոհերով էի սնում հոգիս՝ նստած բանտում, կամ, ինչպես ասում են տաճիկները, բանյոյում,<ref>Բանյո ― արաբական բառ, որ նշանակում է «բանտ֊պատժավայր» (այստեղից էլ ֆրանսերեն bagne ― «տաժանակիր աշխատանքի վայր»։</ref> որտեղ տեղակել էին քրիստոնյա գերիներին, ինչպես թագավորի և մի քանի մասնավոր անձանց, այնպես էլ ալմասեն<ref>Ալմասեն ― արաբական բառ, որ նշանակում է «պահեստ, խանութ»։</ref> կոչեցյալի, այլապես՝ քաղաքային խորհուրդի ստրուկները, որոնց աշխատեցնում են շինարարությունների և քաղաքային այլ գործերի վրա։ Այս վերջինների համար առանձնապես դժվար է ազատվել, որովհետև մասնավոր մարդու չեն պատկանում, այլ համայնքին, ուստի, եթե նրանք անգամ փրկանք գտնելու լինեն, չկա մեկը, որին առաջարկեն։ Այս բանտերում, ինչպես ես արդեն ասացի, քաղաքի մի քանի մասնավոր անձինք նույնպես պահում են իրենց ստուկներին, մանավանդ, եթե նրանցից փրկանք եմ ակնկալում։ Ստրուկներն ապրում են լավ պայմաններում և վստահելի հսկողության տակ, մինչև որ փրկանքը գա։ Թագավորի ստրուկներն էլ, որոնց համար փրկանք է սպասվում, աշխատանքի են ուղարկվում մնացյալ խմբի հետ այն դեպքում միայն, եթե փրկանքն ուշանում է և, նրանց հարկադրելու համար, որ ավելի համառ աշխատեն փրկանքը ստանալ, նրանց քշում են աշխատանքի, նույնիսկ փայտ կտրելու անտառում, իսկ դա թեթև աշխատանք չէ։
Ես էլ նրանց թվում էի, որոնց համար փրկանք էին սպասում, որովհետև թեպետ ես հայտարարել էի, թե ոչ մի կարողություն չունեմ, մավրերը, իմանալով, որ կապիտան եմ, ինձ չհավատացին և ազնվականների խմբին կցեցին և այն ստրուկների, որոնց համար փրկանք էին ակնկալում։ Շղթաները, որոնցով կաշկանդել էին ինձ, ոչ այնքան իմ ստրկության նշանն էր, որքան սպասվող փրկանքի։ Եվ այսպես ահա անցնում էին մեր օրերը՝ բանյոյի մեջ, ազնվականների և բազմաթիվ նշանավոր մարդկանց շրջանում, որոնց համար փրկանք էր սպասվում։ Հաճախ, ավելի ճիշտ՝ միշտ, մենք տառապում էինք սով ու զրկանքից, սակայն ոչինչ մեզ այնքան չէր տանջում, ինչպես մեր տիրոջ չտեսնված և չլսված խստասրտությունը քրիստոնյաների նկատմամբ՝ այդ մենք տեսնում էինք և ամեն քայլափոխում լսում դրա մասին։ Ամեն օր նա մեկին կախում էր, մյուսին ցից էր հանում, երրորդի ականջը կտրում, այն էլ ամենաաննշան պատճառից կամ առանց որևէ առիթի, այնպես որ տաճիկները իրենք էլ էին հասկանում, որ նա սեփական հաճույքի համար է այդպես վարվում, որովհետև բնությունը նրան ստեղծել է իբրև ճիվաղ մարդկային ցեղի։ Նա լավ էր վարվում միայն մի իսպանացի զինվորի հետ՝ անունը Սաավեդրա, որը ազատություն ձեռք բերելու համար այնպիսի բաներ էր անում, որ տաճիկները երկար ժամանակ չեն մոռանա։ Այնուամենայնիվ, Հասան աղան նրան ոչ մի անգամ չխփեց, ոչ մի անգամ չհրամայեց, որ նրան ծեծեն և երբեք նրան վատ խոսք չասաց, մինչդեռ մենք բոլորս ահ ու դողով խորհում էինք, որ նրան իր արարքների ամենաչնչին մասի համար ցից կհանեն, ասենք՝ ինքն էլ քանիցս երկյուղ էր կրում։ Եթե ժամանակն ինձ ների, ես ձեզ այդ զինվորի մի քանի սխրագոծությունները կպատմեի և ես հավատացած եմ, որ դուք ավելի կզարմանայիք ու կհետաքրքրվեիք, քան իմ պատմությամբ։
Վերադառնամ, սակայն, իմ պատմությանը։ Մի հարոուստ ու ազնվական մավրի տան լուսամուտները նայում էին մեր բակին։ Տեղական սովորության համեմատ նրանք ավելի ճեղքերի էին նմանում, քան լուսամուտների, համ էլ ծածկված էին եղեգնյա վարագույրներով։ Մի օր ես երեք ընկերներիս հետ կանգնած էի բանտի կտեր վրա և պարապությունից շղթայակապ ոտներով թռչկոտելու փորձ էինք անում։ Բացի մեզնից այնտեղ մարդ չկար, որովհետև մնացածները գնացել էին աշխատաքնի։ Հանկարծ աչքս բարձրացնելով նկատեցի, որ այդ ծածկած լուսամուտներից մի եղեգ է քաշ ընկել, ծայրին էլ թաշկինակ կապած։ Եղեգը շարժվում ու ոլորվում էր, ասես նշան էր անում, որ բռնեն։ Նայեցինք֊նայեցինք, վերջապես մեզնից մեկը գնաց լուսամուտի տակին կանգնեց, տեսնի՝ կգցեն այդ եղեգը թե չէ և ընդհանրապես, ինչ կլինի դրա վերջը։ Սակայն հազիվ էր հեռացել իր տեղից, որ եղեգը բռնող ձեռքը բարձրացրեց նրան և սկսեց թափահարել աջ ու ձախ, ասես թե գլուխն էր օրորում, կամենալով ասել՝ ո՛չ։ Երբ որ մեր ընկերը բոլորովին հեռացավ, եղեգը կրկին իջավ և սկսեց օրորվել առաջվա պես։ Գնաց երկրորդ ընկերս, նրա հետ ևս պատահաեց պատահեց նույնը, ինչ որ առաջինի հետ։ Վերջապես գնաց երրորդը ― նրա հետ էլ կրկրնվեց նույնը, ինչ որ առաջին երկուսի հետ։ Տեսնելով այդ՝ ես էլ կամեցա փորձել բախտս, և հենց որ կանգնեցի լուսամուտի տակին, եղեգը վայր ընկավ բանտի բակը, ուղղակի իմ ոտների մոտ։ Ես իսկույն բաց արի թաշկինակը։ Թաշկինակի մեկ ծայրը կշկռած էր։ Բաց արի, տեսնեմ՝ տասը սիանի՝ մանր ոսկեդրամ, ոսկու սակավ խառնուրդով, որ շրջանառության մեջ էր մավրերի մոտ և որ արժե տասը ռեալ։ Թե ինչքան ուրախացա գյուտիս համար՝ ասելն ավելորդ է։ Ուրախ ու զարմացած միտք էի անում՝ որտեղի՞ց կարող էր մեր գլխին նման նվեր ընկնել, այն էլ հատկապես ինձ համար, որովհետև քանի որ եղեգը ուրիշներին չէր գցված, այլ լոկ ինձ, պարզ ապացուցում էր, որ նկատի ունեին ոչ այլ ոքի, այլ ինձ։ Ես փողս թաքցրի, եղեգը կոտրեցի, վերադարձա կտուրը, նայեցի լուսամուտին և տեսա, որ մի ձյունթույր ձեռք երևաց, որ արագ մի քիչ բաց արեց վարագույրը և նորից ծածկեց։ Դրանից մենք հասկացանք ու ըմբռնեցինք, որ այդ բարեգործությունը մեզ կին է արել, որ ապրում է այդ տանը և մեր շնորհակալությունը հայտնած լինելու համար մենք նրան սալամ տվինք մավրերի ձևով, այսինքն՝ խոնարհեցինք գլուխներս, մեջքներս ծռեցինք և ձեռներս ծալեցինք կրծքերիս։ Պահ մի անց լուսամուտից մի եղեգնյա խաչ հոնեցին և իսկույն ներս առան։ Այդ նշանը մեզ ներշնչեց այն միտքը, թե այս տանը մի գերի քրիստոնյա կին է ապրում և նա է մեզ օգնություն հասցնում։ Սակայն շուտով մենք այդ ենթադրությունից հրաժարվեցինք, նկատելով, որ ձեռքը շա՜տ է ճերմակ և վրան շատ ապարանջաններ կան։ Ուստի մենք վճռեցինք, որ այդ կինը թեև քրիստոնյա է, բայց հավատափոխ է։ Մավրերը, այդ տեսակ կանանց տերերը, հաճախ առնում են նրանց ի կնության, այն էլ բախտ են համարում, որովհետև նրանց շա՜տ ավելի են գնահատում, քան թե իրենց ժողովրդի կանանց։
Մեր բոլոր ենթադրությունները շատ հեռու էին ճշմարտությունից։ Այդ օրվանից մեր բան ու գործը լուսամուտին նայելն էր, ինչպես նավի ղեկավարն է հյուսիս նայում և սպասում էինք, թե ե՞րբ կերևա մեզ ուղեցույց աստղ եղեգնը։ Սակայն անցավ երկու շաբաթ, և մենք այդ ընթացքում ո՛չ եղեգ տեսանք, ո՛չ ձեռք, ո՛չ էլ որևէ այլ նշան։ Եվ թեև մենք սաստիկ ուզում էինք իմանալ, թե ով է ապրում այդ տանը և չկա՞ արդյոք նրա մեջ հավատափոխ քրիստոնյա կին ― ոչ ոք բան չկարողացավ ասել մեզ։ Հայտնի էր միայն, որ այնտեղ մի շատ հարուստ և բարձրաստիճան մավր է ապրում, Հաջի Մորատո անունով, որ մի ժամանակ լա Պատայի<ref>Լա Պատա կամ Լա Բատա ― բերդ՝ ընկնում է Օրանից երկու մղոն հեռավորության վրա։</ref> նահանգապետն էր եղել ― մի պաշտոն, որ մավրերը համարում են ամենապատվավորներից մեկը։ Եվ ահա, երբ որ մենք ամենից քիչ էինք սպասում, որ մեր վրա ոսկիների նոր անձրև կտեղա, հանկարծ նորից երևաց թաշկինակը ծայրից կապած եղեգը։ Թաշկինակի մի ծայրի վրա ավելի հաստ մի կշկիռ կար, քան առաջին անգամ։ Այդ պատահեց դարձյալ այն ժամին, երբ որ բանտում մեզնից բացի մարդ չկար։ Մենք կատարեցինք նույն փորձը, ինչ որ առաջ։ Առաջ, հերթով մոտեցան իմ երեք ընկերները, բայց եղեգը դարձյալ խուսափեց նրանցից և վայր ընկավ այն ժամանակ միայն, երբ որ ես մոտեցա։ Ես արձակեցի կշկիռն ու մեջը գտա քառասուն իսպանական ոսկի և մի արաբերեն գրած նամակ։ Նամակի վերջում մի մեծ խաչ էր գծած։ Ես համբուրեցի խաչը, թաքցրի ոսկիները, վերադարձա կտուրը, մենք դարձյալ սալամ տվինք, դարձյալ երևաց ձեռքը, ես նշան արի, թե նամակը մոտս է, և լուսամուտը փակվեց։ Մենք այդ անցքից զարմացած և ուրախացած էինք։ Մեզնից ոչ ոք արաբերեն չէր հասկանում, և մենք բոլորս սաստիկ փափագում էինք իմանալ, թե ինչ կա նամակում, սակայն գտնել մեկին, որ կարդար մեզ համար, շատ դժվար էր։ Վերջապես ես վճռեցի վստահել մի դավանափոխ՝ ծնված Մուրսիայում, որ հավատացնում էր, թե բարեկամ է ինձ և կապված ինձ հետ այնպիսի պարտավորություններով, որ չէր կարող, ինչպես թվում էր ինձ, չպահել նրան վստահված գաղտնիքը։ Բանն այն է, որ դավանափոխներից շատերը, մտադիր լինելով քրիստոնեական երկրներ վերադառնալու, վկայաթուղթ են վերցնում, ամենաականավոր գերիներց, որոնցով հաստատվում է, թե այսինչ դավանափոխը ազնիվ մարդ է, թե նա միշտ լավ է վերաբերվել դեպի քրիստոնյաները և մտադիր է առաջին իսկ պատեհ առիթին փախչելու։ Ոմանք այդ վկայականները բարի միտումներով են հանում, մյուսները՝ խորամանկությամբ և համենայն դեպս։ Պատահում է, որ քրիստոնեական երկիրներ թալանելիս նրանք շեղվում են ճամփից և գերի ընկնում և ահա, ներկայացնելով այդ թուղթը, նրանք ասում են, թե այդ փաստաթղթերից երևում է, թե ինչ նպատակներով են նրանք եկել, թե նրանք մտադիր են քրիստոնյաների մոտ մնալու և միմիայն այդ նպատակով են մասնակցել տաճիկների արշավանքին։ Այդ միջոցով նրանք զգուշանում էին առաջին հանդիպումի վտանգից, բարեհաջող կերպով հաշտվում եկեղեցու հետ, ապա թե, նպաստավոր դեպքում, նրանք վերադառնում էին Բերբերիա և շարունակում զբաղվել նրանով, ինչով որ առաջ։ Կան և այնպիսիները, որոնք այդ թղթերը հանում են և օգտագործում գովելի նպատակով՝ մնում են քրիստոնեական երկրներում։ Վերջիններիցն էր նաև իմ բարեկամը, և նա ուներ գրություններ գրեթե բոլոր մեր ընկերներից, լավագույն հանձնարարականներ։ Եթե մավրերը գտնելու լինեին այդ թղթերը՝ նրան ողջ֊ողջ կայրեին։ Ես գիտեի, որ նա շատ լավ տիրապետում է արաբերեն լեզվին և ոչ միայն խոսում է, այլև գրում արաբերեն։ Այնուամենայնիվ, նախքան նրան ամեն բան բաց անելը, ես պարզապես խնդրեցի նրանից, որ նա կարդա ինձ համար մի նամակ, որ ես, իբր թե, գտել եմ իմ խղճուկ սենյակի անկյունում։ Նա բաց արեց և բավական երկար զննում ու գիր էր կապում, ատամների արանքից ինչ֊որ մրթմրթալով։ Ես հարցրի՝ հասկանո՞ւմ է նա արդյոք, թե ինչ է գրած։ Նա պատասխանեց, թե շատ լավ հասկանում է և, եթե ես կամենամ, կթարգմանի բառ առ բառ, միայն թե ես պետք է բերեմ գրիչ ու թանաք, որովհետև գրավոր ավելի լավ կթարգմանի։ Մենք անհապաղ նրան տվինք և նա սկսեց թարգմանել և, ավարտելով գործն ասաց․
<i>«Ճշմարիտ ալլահը թող պահպանի քեզ, տիրուհիդ իմ, նրա հետ էլ օրհնյալ Մարիենը, տիրոջ ճշմարիտ մայրը, որը քո սրտի մեջ քրիստոնյաների երկիրը գնալու փափագ է դրել, որովհետև քեզ շատ է սիրում։ Աղոթիր, որ նա քեզ հասկացնի տեղ հասնելու միջոցները՝ նա այնքան բարի է, որ կանի ։ կանի։ Իմ կողմից ես հետս եղած բոլոր քրիստոնյաների անունից խոստանում եմ անել քեզ համար ամենը, ինչ որ մեր ուժը պատի, անգամ եթե հարկ լինի մեռնել քեզ համար։ Գրիր ինձ և հաղորդիր, թե ինչ ես մտադիր անելու, և ես քեզ իսկույն կպատասխանեմ, որովհետև մեծն Ալլահը մեզ մի գերի է ուղարկել, որ գիտե քո լեզվով խոսել և գրել, ինչպես որ դու կարող ես համոզվել այս նամակից։ Այսպիսով, դու աներկյուղ կարող ես հաղորդել մեզ, ինչ որ կամենաս։ Գալով քո խոսքերին, թե քրիստոնեական երկիրը հասնելուն պես կուզենայիր իմ կինը լինել, ապա խոստանում եմ այդ քեզ, իբրև բարի քրիստոնյա և, իմացած եղիր, որ քրիստոնյաները ավելի լավ են կատարում իրենց խոստումը, քան մավրերը։ Թող պահպանի քեզ Ալլահն ու Մարիենը, նրա մայրը»։</i>
Նամակը գրելուց և ներփակելուց հետո ես երկու օր սպասեցի, մինչև որ բանյոն դատարկվեց, ապա թե կանգնեցի կտերը սովարական սովորական տեղում, սպասելով եղեգի երևալուն, որ և չհապաղեց երևան գալու։ Թեև ես չէի կարողանում նշմարել, թե ով է կանգնած վարագույրի ետևը, բայց, տեսնելով եղեգը, ես ցույց տվի նամակը, դրանով հասկանալ տալով, որ խնդրում եմ թելն իջեցներ։ Թելն արդեն կապած էր եղեգին, և ես նրանով կապեցի նամակը։ Պահ մի անց, մեր աստղ եղեգը դարձյալ երևաց, և նրա ծայրին թաշկինակ էր կապած՝ որպես խաղաղության ճերմակ դրոշ։ Վայր ընկավ թե չէ, ես բարձրացրի և թաշկինակի մեջ գտա ավելի քան հիսուն էսկուդո այլևայլ ոսկի և արծաթ դրամներով։ Դա հիսուն անգամ բազմապատկեց մեր ուրախությունն ու ամրապնդեց ազատվելու հույսը։ Նույն գիշերը վերադարձավ մեր դավանափոխը և ասաց մեզ, թե իր տեղեկությունների համեմատ այդ տանն, իրոք, ապրում է այն իսկ մավրը, Հաջի Մորատո անունով, որի մասին մեզ ասել էին, թե չափազանց հարուստ է և թե մի հատիկ աղջիկ ունի՝ իր ողջ կարողության ժառանգորդուհին։ Ողջ քաղաքը միաբերան հավատացնում է, որ նա բովանդակ Բերբերիայում ամենագեղեցիկ աղջիկն է։ Շատ փոխարքաներ եկել էին հարսնախոսության, բայց նա համառ կերպով հրաժարվել է մարդու գնալուց։ Դավանափոխն այլև իմացել էր, որ նա քրիստոնյա ստրկուհի է ունեցել, որը մի քանի տարի առաջ վախճանվել է։ Բոլոր այդ տեղեկությունները համապատասխանում էին մեր իմացածին նամակից։
Մենք խորհրդակցեցինք դավանափոխի հետ, թե ինչպես փախցնենք մավրուհուն և նրա հետ քրիստոնեական հողը փախչենք և, ի վերջո վճռեցինք սպասել Զորաիդայից երկրորդ լուրի։ Այդպես էր նրա անունը, որ այժմս կամենում է կոչվել Մարիամ։ Մեզ համար պարզ էր, որ միմիայն նա կարող է օգնել մեզ՝ գտնելու ելք մեր դժվարություններից և ուրիշ ոչ ոք։ Այստեղ էլ մենք կանգ առանք, և դավանափոխն սկսեց հավատացնել մեզ, որ ինքը պատրաստ է կործանվելու, միայն թե ազատի մեզ։ Չորս օր բանյոն լիքն էր մարդկանցով, այդ պատճառով էլ չորս օրվա ընթացքում եղեգը չէր երևում։ Վերջապես, երբ որ բանյոն դարձյալ դատարկվեց, եղեգը կրկին երևաց։
Ահա թե ինչն էր բովանդակությունն ու ինչպես էր հնչում երկրորդ նամակը։ Հենց որ ընկերներս ծանոթացան, ամեն մեկն սկսեց թախանձել, որ իրեն ազատենք՝ խոսատանալով գնալ և ճիշտ ժամանակին վերադառնալ։ Նույնն առաջարկեցի նաև ես։ Սակայն դավանափոխը հակառակեց, ասելով թե ոչ մի դեպքում թույլ չի տա, որ մեկն ու մեկը մյուսներից առաջ ազատվի, թե նա փորձով գիտե, որ ազատվողները վատ են կատարում գերության մեջ տված խոստումները։ Քանի՜֊քանի՜ անգամ ազնվական գերիները դիմել են այդ միջոցին՝ ազատելով մեկին և նրան փող տալով ուղարկել են Վալենսիա կամ Մայորկա, որպեսզի նա այնտեղ նավակ դրստի և նրանով գա մնացյալների ետևից, և գնացածները երբեք չեն վերադարձել, որովհետև ազատություն ձեռք բերելու ուրախությունը և կրկին կորցնելու երկյուղը ստիպում են նրանց մոռացության տալ աշխարհիս բոլոր պարտականությունները։ Եվ, ի հաստատություն իր խոսքերի, նա կարճառոտ պատմեց մեզ մի դեպք, որ շատ նոր էր պատահել մի քրիստոնյա կաբալյերոյի։ Եվ թեև այդ երկրում ամեն քայլափոխում պատահում են սարսափելի և զարմանալի անցք ու դեպքեր, այնուհանդերձ այստեղ էլ այդ դեպքը արտասովոր թվաց։<ref>Ակնարկ է Սերվանտեսի փախստյան անհաջող փորձի պատմության։</ref> Ի վերջո նա ասաց, որ կարելի և կարևոր է անել հետևյալը՝ մեզնից մեկն ու մեկի համար հատկացված փրկանքը տանք իրեն, հենց այստեղ, Ալժիրում նավակ գնելու համար, իբրև թե Տետուանի և բոլոր առափնյա վայրերի հետ առևտուր անելու նպատակով։ Լինելով այդ նավակի տերը՝ նա հեշտությամբ կարող է մեզ բոլորիս դուրս բերել բանտից և նստեցնել մեջը։ Մանավանդ, եթե մավրուհին իր խոսքի տեր լինի և փող տա, որ բոլորիս ազատի։ Դուրս գալով բանտից մենք կարող կլինենք նավակ նստել՝ անգամ օրը ցերեկով։ Դժվարությունն այն է, որ մավրերը թույլ չեն տալիս դավանափոխներին ո՛չ գնել, ո՛չ էլ ունենալ որևէ նավ, բացի մեծ նավերից, որովհետև նրանք երկյուղ են կրում, որ նավակ ձեռք բերողը, մանավանդ եթե իսպանացի է, մտքումը դրած կլինի քրիստոնեական երկիր փախչելու։ Սակայն դավանափոխը հույս ուներ այդ դժվարությունն էլ հաղթահարելու՝ մի մավր֊տագարինի<ref>Տագարիններ (արաբերեն տեգրի բառից, նշանակում է «սահմանապահ») կոչվում էին այն մավրերը, որոնք1492 որոնք 1492 թվից հետո մնացել էին Իսպանիայում և խառնվել տեղական ազգաբնակչության հետ։ Ստորև, (հաջորդ գլխի սկզբում) Սերվանտեսը նվազ ստույգ է տալիս այդ տերմինի բացատրությունը։</ref> հետ կիսով գնելով և տալով նրան առևտրական շահի կեսը։ Այդ պատրվակով նա կդառնա նավի տերը, ապա թե ամեն ինչ ինքն իրեն կընթանա։
Ինձ և իմ ընկերներին ավելի խոհեմ էր թվում մեկն ու մեկին Մայորկա ուղարկել նավակ գնելու համար, ինչպես մավրուհին էր խորհուրդ տալիս, սակայն մենք սիրտ չարինք հակառակել դավանափոխին, վախենալով, որ եթե մենք նրա ցանկությունը կատարելու չլինենք, նա մեզ կմատնի և բաց կանի մեր համաձայնությունը Զորաիդայի հետ։ Այն ժամանակ մենք էլ կկործանվենք և կկործանենք նրան, որի համար պատրաստ ենք մեռնելու։ Այսպիսով, մենք վճռեցինք ապավինել Աստծուն ու դավանափոխին։ Իսկույն ևեթ մենք հաղորդեցինք Զորաիդային, որ կկատարենք նրա բոլոր պատվիրանները, որովհետև այնքան բանական են նրանք, որ թվում է, թե ինքը Լելա Մաիենն է ներշնչել և նրանից է կախված՝ հետաձգե՞լ այդ գործը, թե՞ անհապաղ ձեռնամուխ լինել։ Ի վերջո ես կրկին առաջարկեցի նրան իմ կինը դառնալ։ Եվ ահա, հետևյալ օրը, երբ որ բանյոն պատահաբար դարձյալ դատարկ էր, նա մի քանի նվագ եղեգի և թաշկինակի օգնությամբ մեզ հանձնեց երկու հազար ոսկի էսկուդո, հետն էլ նամակ, որի մեջ ասված էր, որ առաջիկա Ջումա օրը, այսինքն՝ ուրբաթ, նա տեղափոխվում է հոր տունը՝ քաղաքից դուրս և որ մինչև գնալը նա մեզ էլի փող կտա, իսկ եթե այդ գումարները հերիք չտան, բավական է, որ մենք իրեն իմաց անենք և նա մեզ համար կճարի՝ որքան մենք կամենանք, որովհետև նրա հայրը այնքան շատ փող ունի, որ կորուստը չի էլ նկատի, մանավանդ, որ բոլոր բանալիները իր ձեռքին են։
Տանհինգ օր չանցած մեր դավանափոխն արդեն երեսուն մարդ տանող նավակ ուներ։ Եվ ամեն կասկած փարատելու համար նա վճռեց ճամփա ելնել Սարջել կոչվող նավահանգիստը, Ալժիրից քսան մղոն հեռու, Օրանի ուղղությամբ, որտեղ չոր թզի խոշոր առուտուր տեղի ուներ։ Այդ ճամփորդությունը նա արեց երկու թե երեք անգամ, արդեն հիշատակածս տագարինի ուղեկցությամբ։ Բերբերիայում այդպես են կոչում Արագոնի մավրերին, իսկ Գրանադայի մավրերին մուդեխար են ասում։ Ֆեսի թագավորության մեջ մուդեխարներին էլշ են ավանում, և այդ երկրի թագվորը թագավորը նրանցից է կազմում իր զորքը։ Սարջենի ճամփին դավանափոխը ամեն անգամ խարիսխ էր գցում մի փոքրիկ ծովածոցում, որ արբալետի երկու զարկի հեռավորության վրա էր այն տնից, որտեղ մեզ սպասում էր Զորադիան։ Եվ այնտեղ իր թիավարող֊մավրերի հետ նա ասես թե պատահաբար կատարում էր իր զալան կամ թե չէ կատակով անում էր այն, ինչ որ հետագայում մտադիր էր իրոք անելու, այսինքն՝ գնում էր Զորաիդայի պարտեզը և պտուղ էր խնդրում, և նրա հայրը, թեև նրան չէր ճանաչում, այնուհանդերձ չէր մերժում նրան։ Հետագայում նա ինձ հայտնեց, որ փորձել է տեսնել Զորաիդային և ասել նրան, որ ես պատվիրել եմ իրեն նրան քրիստոնեական երկիր տանելու և որ նա անհոգ լինի։ Սակայն նրան ոչ մի անգամ չի հաջողվել հանդիպել Զորաիդային, որովհետև մավրուհիները երևան չեն գալիս ո՛չ տաճիկներին, ո՛չ էլ մավրերին, բացառությամբ միայն հոր կամ ամուսնու հրամանով (իսկ քրիստոնյա գերիների հետ նրանք հանդիպում ու զրուցում են նույնիսկ ավելի, քան հարկն է)։ Ինձ համար տհաճ կլիներ, եթե նրան հաջողեր խոսակցել Զորաիդայի հետ, որովհետև Զորաիդան, տեսնելով, որ իր գործը վստահել եմ դավանափոխի, կարող էր անհանգիստ լինել։ Սակայն տերը, որ այլ կերպ էր տնօրինել, թույլ չտվեց, որ դավանափոխի բարի ցանկությունը բավարարվի։ Վերջինս, համոզվելով, որ միանգամայն ապահով կարող է գնալ֊գալ Սարջել, խարիսխ գցել, որտեղ կամենա, որ իր ընկերը, մավր֊տագարինը ամբողջապես ենթարկվում է իր կամքին, որ ես արդեն ազատված եմ և մնում է միայն գտնել մի քանի քրիստոնյա֊թիավարներ, խնդրեց, որ ես գերիներից ընտրեմ մի քանիսին, որոնց կկամենայի հետս տանել, բացի արդեն ազատված երեք ընկերներիցս և պայմանավորվել նրանց հետ, որպեսզի նրանք առաջիկա ուրբաթ օրը պատրաստ լինեն, քանի որ մեր մեկնումը նշանակված էր այդ օրը։ Ես համաձայնության եկա տասներկու իսպանացիների հետ, շատ լավ թիավարողների, որ բոլորն էլ կարող էին ազատ կերպով քաղաքից դուրս գալ։ Այդքան մարդ գտնելը մեծ հաջողություն էր, որովհետև արդեն քսան նավ նավագնացության մեջ էին և տարել էին բոլոր ազատ թիավարներին։ Ես այդ իսպանացիներին էլ չէի գտնի, եթե նրանց տերը ամառը մնացած չլիներ ափին՝ թիանավի կառուցումն ավարտելու նպատակով։ Ես նրանց կարճառոտ կարգադրեցի, որ առաջիկա ուրբաթ օրը թաքուն և մեկ֊մեկ դուրս գան քաղաքից Հաջի Մորատոյի տունը գնան և սպասեն այնտեղ իմ գալստյան։ Այս հրամանը ես տվի ամեն մեկին առանձին և ավելացրի, որ եթե նրանք այնտեղ ուրիշ քրիստոնյաների հանդիպելու լինե, ապա թող նրանց միայն ասեն, թե ես կարգադրել եմ, որ այդտեղ սպասեն ինձ։
Ավարտելով այդ գործը՝ ես ձեռնամուխ եղա իմ սրտին ավելի մոտ մի գործի՝ պետք էր հայտնել Զորաիդային, թե ինչ վիճակի մեջ է մեր գործը, որպեսզի նախազգուշացնեմ և տեղյակ պահեմ նրան, որ մեր հանկարծակի հարձակումից չվախենա, որովհետև նա չէր կարող ենթադրել, որ նավը այդքան շուտ կգա քրիստոնեական երկրներից։ Այսպիսով, ես վճռեցի գնալ նրա մոտ պարտեզը և փորձել տեսակցել նրա հետ։ Եվ ահա, իմ մեկնելու նախօրյակին, ես գնացի այնտեղ, ինբրև իբրև թե նրա համար, որ կանաչի հավաքեմ։ Առաջին մարդը, որին ես հանդիպեցի, Զորաիդայի հայրն էր։ Նա հետս խոսեց այն լեզվով, որով ողջ Բերբերիայում և անգամ Կոստանդնուպոլսում բացատրվում են իրար հետ մավրերը և գերիները։ Այդ լեզուն ո՛չ մավրական է, ո՛չ իսպանական, ոչ էլ այլ լեզվի բարբառ, այլ պարզապես բոլոր լեզուների խառնուրդ, բայց և այնպես մենք իրար շատ լավ հասկանում ենք։ Ահա այդ լեզվով նա հարցրեց, թե ո՞վ եմ ես և ի՞նչ եմ որոնում պարտեզում։ Ես պատասխանեցի, թե ես առնաուտ Մամիի գերին եմ<ref>Այդպես էին կոչում հրամանատարին թուրքական նավատորմի, որի կազմի մեջ էր Սերվանտեսին գերի բռնած ծովահենը։</ref> (այդպես ասացի, որովհետև իմ ստույգ տեղեկությունների համեմատ առնաուտ Մամին նրա մոտ բարեկամն էր) և ավելացրի, որ զանազան կանաչեղեն եմ որոնում սալաթ պատրաստելու համար։ Նա հարցրեց ինձնից, կարելի՞ է արդյոք փրկանք վճարելով ազատել ինձ, թե՞ ոչ և ինչքան է ինձ համար պահանջում տերս։ Մինչդեռ նա հարց ու փորձ էր անում, իսկ ես նրան պատասխանում, տնից պարտեզ ելավ չքնաղ Զորաիդան, որ վաղուց արդեն նկատել էր ինձ։ Եվ որովհետև մավրուհիները, ինչպես արդեն ասացի, բոլորովին չեն քաշվում և չեն խուսափում քրիստոնյաներից, ապա նա առանց քաշվելու, մոտեցավ հորը, որ հետս խոսում էր։ Ավելին՝ հենց որ Հաջի Մորատոն տեսավ, որ նա դանդաղ դիմում է դեպի մեզ, ինքը կանչեց և ասաց, որ շտապի մոտ գա։
Անհնար կլիներ նկարագրել իմ սիրեցյալ Զորաիդայի արտասովոր գեղեցկությունն ու գրվաչությունը, նրա արդուզարդի շքեղությունն ու նրբությունը։ Կասեմ միայն, որ նրա ծամերի մեջ այնքան մազ չկար, որքան մարգարիտ կար նրա չքնաղ կրծքին, ականջներին ու գլխին։ Նրա, ըստ տեղական սովորության, ոտների մերկ կոճերին հագցրած էին երկու կարկաջի (այսպես են կոչվում մավրերի լեզվով օղերը կամ ապարանջանները, որ կրում են ոտներին) զուտ ոսկուց, մարգարտակուռ։ Ինչպես հետագայում նա ինձ ասաց, նրա հայրը գնահատում էր այդ մարգարիտները տասը հազար դուբլոն։<ref>Դուբլոն ― հինավուրց ոսկեդրամ, որը զանազան ժամանակներում ունեցել է տարբեր արժեք։</ref> Ասենք՝ նրա ձեռների ապարանջաններն էլ պակաս չարժեին։ Վրան էլ շատ շքեղ մարգարիտ կար, որովհետև մավրերի կանայք խոշոր ու մանր թանկագին մարգարիտները համարում են ամենաշքեղ զարդը։ Այդ պատճառով մավրերն ավելի մարգարիտ ունեն, քան բոլոր մնացյալ ազգերը։ Զորաիդայի հոր մասին լուր էր պտտում, որ նա ոչ միայն ողջ Ալժիրում ամենալավ մարգարիտի մեծագույն քանակի տերն է, այլև երկու հազար իսպանական էսկուդոյի և այդ ամենի տերն նա էր, որ հիմա դառել է իմ ամուսինը։ Եթե բոլոր կրած աղետներից հետո նա մնացել է այնպես, ինչպես դուք նրան տեսնում եք, ինքներդ, սինյորներ, դատեցեք, թե ինչ տեսք պիտի ունենար նա փարթամ արդուզարդով իր բարեկեցության ժամանակ։ Հայտնի է, որ կանանցից շատերի գեղեցկությունը փոխվում է ժամանակի և պարագաների ազդեցությունից, ավելանում կամ պակասում։ Եվ միանգամայն բնական է, որ հոգեկան կրքերը մերթ վեհացնում, մերթ ստորացնում, իսկ ավելի հաճախ կործանում են։ Մի խոսքով՝ այն վայրկյանին նրա գեղեցկությունն էլ, արդուզարդն էլ հասնում էին կատարելության սահմանին, գոնե ես մինչ այդ ավելի չքանղ չքնաղ բան դեռ չէի տեսել և, հիշելով, թե որքան շատ եմ ես պարտական նրան, վճռեցի, որ դա դիցուհի է՝ երկնքից երկիր իջաց, որպեսզի փրկի և երջանկացնի ինձ։
― Քրիստոնյանե՜ր, քրիստոնյանե՜ր, գողե՜ր, գողե՜ր։
Այս աղաղակը մեզ բոլորիս սաստիկ շփոթմունքի մեջ գցեց։ Այնուամենայնիվ, դավանափոխը, տեսնելով, թե ի՜նչ վտանգի ենք ենթարկվում մենք և ըմբռնելով, որ պետք է վերջ տանք դրան նախքան ծառաները կհավաքվեն կանչի վրա, նա սաստիկ արագ ներս վազեց Հաջի Մորատոյի սենյակը։ Մեր ուղեկիցներից մի քանիսը հետևեցին նրան, իսկ ես սիրտ չարի Զորաիդային մենակ թողնելու, որ գրեթե ուշագնաց ընկավ իմ ձեռքերի վրա։ Վեր բարձրանալով սանդուղքով՝ նրանք այնպիսի ճարպկությամբ գործը գլուխ բերին, որ վայրկյենաբար վայրկենաբար հետները բերեցին Հաջի Մորատոյին՝ ձեռները կապկպած, բերնի մեջ թաշկինակ կոխած։ Նա չէր կարող բառ անգամ արտասանել, և նրանք մահ էին սպառնում նրան, եթե նա անգամ խոսելու փորձ անելու լինի։ Տեսնելով հորը՝ Զորաիդան երեսը ծածկեց ձեռներով, որպեսզի վրան չնայի, իսկ նա սաստիկ զարմացած էր մնացել դեռևս չիմանալով, որ նա կամովին է անձնատուր եղել մեզ։ Սակայն այն վայրկյանին մենք միմիայն փախուստի մասին էինք մտածում, ուստի արագ֊արագ հասանք նավակին, որտեղ մնացյալները տագնապալից սպասում էին մեզ՝ վախենալով, թե միգուցե մի աղետ է պատահել մեզ։
Գիշերվա ժամի երկուսը դեռ չկար, իսկ մենք բոլորս էլ արդեն նավակի վրա էինք։ Այստեղ Զորաիդայի հոր ձեռներն արձակեցին և բերնից հանեցին թաշկինակը, բայց դավանափոխը կրկնեց, թե եթե նա գեթ մի խոսք ասելու լինի, իսկույն նրան կսպանեն։ Իսկ նա, տեսնելով աղջկան, սկսեց քնքույշ հոգվոց քաշել, և նրա հեծեծանքն ավելի սաստկացավ, երբ որ նկատեց, որ ես նստած եմ նրա հետ գրկախառնված, իսկ աղջիկը չի պաշտպանվում, չի տրտնջում, չի հրում ինձ և ընդունում է հանգիստ կերպով։ Այնուամենայնիվ, նա լուռ էր՝ երկյուղ կրելով, թե միգուցե մենք կատար ածենք դավանափոխի սարսափելի սպառնալիքը։ Զորաիդան, տեսնելով, որ մենք բոլորս արդեն նավի վրա ենք և մտադիր նավարկելու՝ տանելով հետներս նրա հորը ու ձեռները կապկպած մավրերին, խնդրեց դավանափոխից, որ ինձ հաղորդի, թե աղերսում է ինձնից մի շնորհ՝ բաց թողնել մավրերին և ազատել հորը, որովհետև նա ավելի շուտ ծովը կընկնի, քան իր աչքերով տեսնի, թե իր պատճառով գերի են վարում իր ջերմագին սիրած հորը։ Դավանափոխը հաղորդեց ինձ նրա խոսքերը, և ես հավանություն տվի։ Բայց նա պատասխանեց, թե դա լավ չի լինի, որովհետև եթե մենք նրանց հիմա բաց թոնելու լինենք, նրանք օգնության կկանչեն և ողջ քաղաքը ոտի կկանգնեցնեն։ Մեր ետևից մի քանի թեթև նավակներ կուղարկեն, կշրջապատեն ծովից ու ցամաքից, այնպես որ մենք արդեն փրկվելու տեղ չենք գտնի։ Միակ բանը, որ կարելի կլինի անել՝ դա գերիներին առաջին իսկ քրիստոնեական նավահանգստում ափ աջեցնելն է։ Այդպես էլ մենք վճռեցինք։ Երբ Զորաիդային բացատրեցին, թե ինչ պատճառներով մենք ի վիճակի չենք անմիջապես նրա խնդիրը հարգելու, նա էլ մեզ հետ համաձայնեց։ Ահա՛, ուրախ թափով և մեղմ խնդությամբ մեր ղոչաղ թիավարները գործի անցան և բոլոր սրտով իրենց Աստծու կամքին հանձնելով, նավարկեցին Մայորկա կղզիների ուղղությամբ, որ քրիստոնեկան հողին ամենամոտ կղզիներն են։ Սակայն հուսիսային քամին փչեց, ծովը հուզվեց և անհնար եղավ ուղղակի Մայորկա գնալը։ Ստիպվեցինք լողալ ափի երկարությամբ Օրանի ուղղությամբ, մի բան, որ մեզ սաստիկ անհանգստացնում էր, որովհետև վախենում էինք, թե միգուցե մեզ Սարջելից նկատեն, որովհետև Սարջել նավահանգիստն էլ նույն ափի վրա է, Ալժիրից վաթսուն մղոն հեռավորության վրա։ Բացի այդ, այդ ջրերում մենք վախենում էինք որևէ թիանավի դեմ առնել, որ վերադառնալիս լինի Տետուանից՝ ապրանքով բեռնված։ Ասենք՝ մեզնից յուրաքանչյուրը և մենք բոլորս միասին կարծում էինք, թե առևտրական թիանավը ռազմանավ չէ, ուստի հանդիպումը մեզ ոչ միայն չի կործանի, այլ ընդհակառակը՝ նավը գրավելու հնարավորություն կտա, և նրանով մենք կարող կլինենք առավել ապահով ավարտել մեր ճամփորդությունը։ Զորաիդան շարունակ պառկած էր, երեսը ծածկած իմ ձեռներով՝ հորը չնայելու համար, և ես լսում էի, թե ինչպես նա աղոթում էր Լելա Մարիենին և օգնություն հայցում։
Մավրի բոլոր ասածները դավանափոխը թարգմանում էր մեզ։ Իսկ աղջիկը ոչ մի խոսք չէր պատասխանում։ Սակայն Հաջի Մորատոն, նկատելով նավի կողքին դրած տուփը, որի մեջ իր աղջիկը սովորաբար պահում էր իր թանկագին իրերը և մտաբերելով, որ Զորաիդան թողած է եղել Ալժիրում և հետը չէր տարել քաղաքից դուրս գտնվող տունը, շփոթվեց ու հարցրեց նրանից, թե ինչպե՞ս է եղել, որ տուփը մեր ձեռքն է ընկել և ի՞նչ կա մեջը։ Դավանափոխը առանց սպասելու Զորաիդայի պատասխանին ասաց․
― Նեղություն մի քաշիր, տեր իմ, աղջկանդ այդքան հարցեր տալու։ Ես կարող եմ մեկ խոսքով բոլոր հարցրերի հարցերի պատասխանը տալ։ Իմացած եղիր, որ նա քրիստոնյա է։ Նա է խորտակել մեր շղթաները և դուրս բերել մեզ գերությունից։ Նա իր բարի կամքով է հետևել մեզ և կարծես թե երջանիկ է ոչ պակաս, քան խավարից լույս դուրս եկողը, մահից դեպի կյանքը, տանջանքից դեպի երանությունը։
―Ճիշտ ― Ճի՞շտ է նրա ասածը, դուստրս, ― հարցրեց մավրը։
― Ճիշտ է, ― պատասխանեց Զորաիդան։
― Հարցրու Լելա Մարիենից, նա ինձնից լավ կբացատրի, ― պատասխնեց Զորաիդան։
Մավրը այդ լսելուն պես աներևակայելի արագությամբ գլխիվայր նետվեց ծովը և նա, անշուշտ, կխեղդվեր, եթե նրա երկարափեշ ու լայնարձակ շորը պահ մի չպահեր նրան ջրի երեսին։ Զորաիդան ճիչ բարձրացրեց՝ օգնության կանչելով, և մենք բոլորս վրա տվինք և, բռնելով նրա ալմալաֆայից, հանեցինք ջրից կիսակենդան և ուշագնաց։ Զորաիդան հուսակտուր լաց էր լինում ցավագին ու քնքշագին՝ որպես մեռածի վրա։ Մենք նրան պառկեցրինք երեսի վրա։ Նրա բերնից սկսեց թափվել ջուրը, և երկու ժամից հետո նա ուշքի եկավ։ Այդ ժամանակի ընթացքում քամին փոխեց իր ուղղությունը և մեզ քշում էր դեպի ափ, այնպես որ հարկադրված էին բոլոր ուժերով թիավարելու, որպեսզի ալիքը մեզ ափ չնետի։ Բայց մեր բարի բախտը հաճեց մեզ բերել ծովածոցը, որ փոքրիկ հրվանդանի ետևում էր և որ մավրերը կոչում են Կավա ոումիա, որ մեր լեզվով կնշանակի՝ քրիստոնյա վատ կին։ Մավրերն ունեն մի ավանդություն, որ այդտեղ թաղված է Կավան,<ref>Իապանական հինավուրց ավանդության համաձայն՝ կոմս Հուլիանոսը (ապրել է VIII դարի սկզբում) Իսպանիա է կանչել մավրերին, որպեսզի վրեժ առնի Ռոդրիգո թագավորից, որը պղծել է նրա աղջկան՝ Կավային (մի այլ վարկածով՝ Ֆլորինդային)։ Սակայն այս պատմազրույցը ընդհանուր ոչ մի բան չունի այստեղ հիշատակվող տեղի հետ (ներկայումս Ալբատել հրվանդան), որը արաբերեն կոչվել է Կո՛բոր ոումիա, այսինքն՝ «Հռոմեական դամբարան»՝ երկու հնադարյան տաճարների պատճառով, որոնց ավերակները մինչև այսօր էլ կարելի է տեսնել։ Նկատի առնելով Կո՛բոր (կամ Կովոր) բառի նմանությանը Կավա անվան հետ, ինչպես և այն հանգամանքը, որ նախապես «հռոմեկան» «հռոմեական» նշանակող ռումի՝ բառը այնուհետև ստացել է «Եվրոպական» (այլ կերպ ասած՝ «քրիստոնեական») բառի ընդհանուր իմաստը, ապա XVI դարի իսպանացիները այդ անվան և իրենց ազգային առասպելի միջև սխալմամբ կապ են տեսել։</ref> որի պատճառով Իսպանիան կորստյան մատնվեց։ Նրանց լեզվով Կավա կնշանակի վատ կին, իսկ ոումիա՝ քրիստոնյա։ Եվ, երբ որ նրանք ստիպված են լինում մերձենալ այդ հրվանդանին և խարիսխ գցել, վատ նշան են համարում այդ և առանց ծայրագույն անհրաժեշտության երբեք չեն անում։ Սակայն մեզ համար այդ տեղը ոչ թե վատ կնոջ ապաստան էր, այլ անվտանգ նավահանգիստ, որ փրկեց մեզ փոթորկից ծովում։ Ափին մենք պահակներ դրինք, իսկ մեր թիավարնեըը շարունակում էին թիերի մոտ նստած մնալ։ Ապա մենք ամրապնդվեցինք սնունդով, որ հետը վերցրել էր մեզ համար դավանափոխը և բոլոր սրտով աղոթեցինք Աստծուն և Սուրբ Կույսին՝ խնդրելով օգնել բարեհաջող ավարտելու այսքան երջանիկ սկսած նավարկությունը։ Զորաիդան նորից սկսեց թախանձել, որ ափ հանենք հորն ու մնացյալ կապկպած մավրերին, որովհետև նրա քնքուշ սիրտը պատառ֊պատառ էր լինում, և նա չէր կարողանում տեսնել իր առջև հորն ու հայրենակիցներին կաշկանդված։ Մենք խոստացանք նրա խնդիրքը կատարել մեկնելուց քիչ առաջ, քանի որ այս ամայի վայրերում նրանց ափ հանելը մեզ համար վտանգավոր չէր։ Մեր աղոթքներն ապարդյուն չմնացին, և երկինքն անսաց մեզ։ Քամու թափը թուլացավ և ծովը խաղաղվեց՝ հրավիրելով մեզ խնդությամբ շարունակելու սկսած ճամփորդությունը։ Այդ տեսնելով՝ մենք արձակեցինք մավրերին և մեկ֊մեկ ափ հանեցինք, մի բան, որից նրանք չափազանց զարմացած մնացին։ Սակայն երբ որ մենք ուզում էինք Զորաիդայի հորը ցամաք հանել, որ այդ միջոցին բոլորովին ուշքի էր եկել, նա ասաց․
― Ի՞նչ եք կարծում, քրիստոնյաներ, ինչու է այդ չար կինն ուրախանում, որ դուք ինձ ազատություն եք շնորհում։ Արդյոք կարծում եք, թե ցավակցությունից դրդվա՞ծ է այդպես վարվում։ Իհարկե՝ ո՛չ։ Նա չի կամենում իմ ներկայությունից շփոթվել իր վատթար մտաղհացումն ի կատար ածելու միջոցին։ Չհավատաք, թե նա հավատը փոխել է՝ համոզվելով, որ ձեր կրոնը մերից լավ է։ Ո՛չ, պարզապես նրան ասած կլինեն, թե ձեր երկրում ավելի հեշտ է անառակությամբ պարապելը, քան թե մեզ մոտ։
Զորաիդան ասում էր, բայց մավրն արդեն չէր երևում, և նա չէր կարող լսել։ Ես սկսեցի մխիթարել նրան, իսկ մնացյալները գործի անցան։ Բարենպաստ քամին օգնում էր մեր նավարկության և մենք բոլորս հավատացած էինք, որ հետևյալ օրը լուսաբացին տեսնելու ենք Իսպանիայի ափերը։ Սակայն շատ հազվադեպ է (ավելի ճիշտ՝ երբեք) բարին գալիս մեզ զուտ առանց որևէ խառնուրդի, առանց ուղեկցության կամ հետևումի որևէ չարի, որ մռայլեցնում ու խավարեցնում է բարին։ Բա՞խտն է արդյոք մեղավոր, թե՞ աղջկա գլխին թափած մավրի անեծքը ― հայրը, ինչ ուզում է լինի, նրա անեծքը մի՛շտ սարսափելի է, ― միայն թե երբ որ մենք բաց ծով դուրս եկանք և առանց թիավարելու սաստիկ արագությամբ առաջ էինք լողում, ― բարենպաստ քամին թույլ տվեց թիավարներին հանգստանալու, ― գիշերվա ժամի երեքին, լուսնի լույսով, որ պայծառ շողում էր երկնքում, մենք նկատեցինք մոտիկից մի կլոր նավ,<ref>Կլոր նավ ― այսինքն՝ նավ, քառանկյունի, և ոչ թե եռանկյունի առագաստներով։</ref> որ մի քիչ թեք, սաստիկ արագությամբ սլանում էր դեմ֊հանդիման։ Նա այնքան մոտիկից անցավ, որ մենք հարկադրված էինք առագաստներն իջեցնել, որպեսզի չզարկվենք նրան, ասենք՝ դիմընթաց նավի վրա էլ բոլոր ուժերով ղեկավարում էին, որպեսզի մեզ բաց թողնեն կողքով անցնենք։ Նավից սկսեցին մեզ հարց ու փորձ անել, թե ովքեր ենք մենք, որտեղից և որտեղ ենք գնում։ Սակայն, որովհետև, նրանք ֆրանսերեն էին հարցնում, ապա դավանափոխը մեզ ասաց․
― Ոչ մի խոսք չպատասխանեք, դրանք անպայման ֆտանսիական ֆրանսիական ծովահեններ են, որ ոչ ոքի չեն խնայում։
Նման նախազգուշացումից հետո մեզնից ոչ ոք չպատասխանեց։ Մենք անցանք նավի կողքով, քամին քշում֊տանում էր նրան։ Սակայն նույն վայրկյանին երկու թնդանոթային կրակոց արձակեցին մեզ վրա։ Երևի թե գունդերը կրկնակի էին՝ մեկը մյուսին շղթայով կպցրած, որովհետև առաջինը միջից կես արեց մեր կայմը, որ առագաստի հետ ծովն ընկավ, իսկ երկորոդըերկրորդը, արձակված նրա ետևից, անմիջապես դիպավ մեր նավի մեջտեղին, ծակեց, բայց ուրիշ վնաս չհասցրեց։ ՏենելովՏեսնելով, որ մեր նավակն ընկղմվում է, մենք սկսեցինք աղաղակել և օգնության կանչել՝ աղերսելով, որ մեզ վերցնեն իրենց նավը, որովհետև մենք սուզվում էինք հատակը։ Նրանք հավաքեցին առագաստները և մի նավակ իջեցրին, որի մեջ պատրույգը վառած հրացանները ձեռքին տասներկու ֆրանսիացի նստեց։ Նրանք մոտ լողացին և տեսնելով, որ մենք շատվոր չենք և որ նավակը հատակն է գնում, առան մեզ իրենց նավակը և հայտնեցին, որ այդ դժբախտությունը մեզ այն պատճառով պատահեց, որ մենք այնքան անքաղաքավարի չպատասխանեցինք նրանց հարցին։ Մեր դավանափոխը վրա տվեց Զորաիդայի ակնեղենների տուփին և նետեց ծովը այնպես, որ ոչ ոք չնկատեց, թե նա ինչպես արեց։
Երբ որ մենք ֆրանսիացիների նավի վրա նստեցինք, նրանք մեզ հարց ու փորձ արին, ինչ որ ուզում էին իմանալ և ապա, իբրև ոխերիմ թշնամիներ, մեզ կողոպտեցին՝ խլելով անգամ Զորաիդայի ապարանջանները, որ նրա ոտներին էին։ Սակայն ինձ ոչ այնքան Զորաիդային հասցրած վիրավորանքն էր տանջում, որքան երկյուղը, որ խլելով նրա հարուստ ու թանկագին գանձը, նրանք կփորձեն հափշտակելու այն գանձը, որ բոլոր մնացյալներից թանկ էր և որ նա էլ ամենից բարձր էր գնահատում։ Սակայն այդ մարդիկ լոկ փողի մասին են մտածում, և նրանց ընչաքաղցությունը անհագուրդ է։ Նրանց ագահությունը այն աստիճանի էր հասնում, որ նրանք կանգ չէին առնի մեր վրայից մեր բանտային շորերն էլ հանելուց, եթե միայն մի բանի պետք գալու լիներ։ Ապա նրանք սկսեցին քննարկել՝ չկապե՞ն արդյոք մեզ բոլորիս առագաստի մեջ և ծովը չնետե՞ն, որովհետև նրանք մտադիր էին իսպանական ափերին առուտուր անելու, իրենց բրետոնացիների տեղ ծախելով, ուստի և վախենում էին, թե միգուցե իրենց կողոպուտը բացվի և նրանց պատժեն, եթե նրանք մեզ կենդանի տեղ հասցնեն։ Սակայն նավապետը ― նա՛, որ կողոպտեց իմ սիրեցյալ Զորաիդային, ― հայտարարեց, որ այդ ավարն իրեն բավական է և որ նա չի կամենում և ոչ մի իսպանական նավահանգիստ մտնել, այլ միտք ունի շարունակել ուղին և գիշերով Ջիբրալտարի նեղուցն անցնելով, վերադառնա Լա Ռոշել, որտեղից նրանք դուրս էին եկել։ Ուստի նրանք որոշեցին տալ մեզ նավից մի նավակ և ինչ որ անհրաժեշտ է մեզ մնացած կարճ ճամփի համար։
Մինչ այս, մինչ այն, արդեն գիշերը վրա էր հասել և երբ բոլորովին մթնել էր, պանդոկի մոտ կանգ առավ մի կառք՝ շրջապատված մի քանի ձիավորներով։ Նրանք սենյակ պահանջեցին, իսկ պանդոկպանի տանտիկինը պատասխանեց, թե ողջ հյուրանոցում ոչ մի ազատ անկյուն չկա։
― Ինչ ուզում է լինի, ― հայտարարեց ձիավորներից մեկը, ― իսկ սինյոր աուդիտորի<ref>Աուդիտոր ― դատավորի վաղեմի կոչումը (անունը):։</ref> համար, որին մենք ուղեկցում ենք, մի տեղ կգտնվի։
Այդ որ լսեց տանտիկինը, շփոթվեց և ասաց․
― Բանն այն է, սինյոր, որ մենք ոչ մի մահճակալ չունենք, բայց եթե նորին որղորմածություն ողորմածություն սինյոր աուդիտորը, ինչպես ես ենթադրում եմ, հետը բերել է իր անկողինը, ապա խնդրում եմ՝ համեցեք։ Նորին ողորմածությանը հաճելի լինելու համար մենք՝ ամուսնուս հետ, կզիջենք նրան մեր սենյակը։
― Շատ բարի, ― ասաց ձիապանը։
Այդ միջոցին կառքից արդեն դուրս էր եկել մի մարդ, որի զգեստից կարելի էր իսկույն հետևցնել նրա աստիճանի և կոչումի մասին։ Նրա երկար քղամիդը և ծալքավոր թևերը ցույց էին տալիս, որ ծառան ճշմարիտ էր ասել և, որ նա, իրոք, աուդիտոր էր։ Նա բռնել էր մի տասնվեց տարեկան, ճամփորդական հագուստ հագին աղջկա ձեռքից՝ այնքան սիրունիկ, ազնիվ ու նրբին, որ նրա տեսքից բոլորը հիացած մնացին։ Եվ եթե նրանք նախքան այդ տեսած չլինեին Դորոթեային, Լյուսինդային և Զորաիդային, ապա, անշուշտ, կվճռեին, թե դրա պես մի ուրիշ գեղեցկուհի դժվվար դժվար թե գտնվի աշխարհիս երեսին։
Դոն Կիխոտը, որ դիտում էր աուդիտորի և աղջկա գալուստը, ասաց․
Մինչ այս, մինչ այն, ընթրիքը բերին և բոլորը բոլորեցին սեղանի շուրջը, բացի գերուց ու տիկիններից, որոնք առանձին էին ընթրում իրենց սենյակում։ Ընթրիքի միջոցին քահանան ասաց․
― Կոստանդնուպոլսում, որտեղ ես գերության մեջ եմ մնացել մի քանի տարի, մի բարեկամ ունեի, որ կոչվում էր այնպես, ինչպես և ձերդ ողորմածությունը, սինյոր աուդիտոր։ Իսպանական բովանդակ բանակում նա ամենաարի զինվորն ու կապիտանն էր, բայց նրա ուժն ու արիությունը հավասր հավասար էին նրա դժբախտություններին։
― Իսկ այդ կապիտանի անունն ի՞նչ էր, ― հարցրեց Աուդիտորը։
Գերին, կանգնած մեկուսի, լսում էր քահանայի զրույցը և ուշադիր հետևում իր եղբոր շարժումներին։ Վերջինս, համբերելով մինչև պատմության վերջը, խոր հոգվոց քաշեց և արտասվաթոր աչքերով բացականչեց․
― Եթե դուք իմանայի՜ք, սինյոր, թե ի՜նչ կարևոր լուրեր հաղորդեցիք դուք ինձ և ինչ խորը զգացված եմ ես։ Տեսնում եք, չնայած իմ բոլոր ցանկության՝ զուսպ ու հանգիստ մնալու, արցունքը մատնում է հուզմունքս։ Այդ քաջ կապիտանը, որի մասին դուք պատմեցիք, իմ ավագ եղբայրն է, ավելի արի, քան ես և մյուս եղբայրս և առավել վեհ մտածողության մարդ։ Նա ընտրեց պատվավոր և փառավոր ռազմական արվեստը, ― մեր հոր առաջարկած երեք ասպարեզներից մեկը, ― ինչպես դուք տեղյակ եք ձեր բարեկամի (ձեր ասելով հեքիաթանման) պատմությունից։ Ես գնացի գիտական ուղիով, Աստծու օգնությմաբ օգնությամբ և իմ ջանասիրության շնորհիվ հասա այն կոչմանը, որ ներկայիս ունեմ։ Իսկ իմ կրտսեր եղբայրը ապրում է Պերու, որտեղ նա այնքան հարստացել է, որ ինձ ու հորս նրա ուղարկած փողերով նա ոչ միայն հատուցեց մի ժամանակ ստացած բաժինը, այլ հորս հնարավորություն տվեց երևան բերելու իրեն հատուկ առատաձեռնությունը, իսկ ինձ՝ վայելուչ և առանց պակասություն ապրելու՝ զբաղված գիտություններով և հասնելու պաշտոնի, որ ներկայիս ես ունեմ։ Հայրս կենդանի է, բայց մեռած է իմանալու համար, թե ինչ եղավ իր առաջնեկը և անխոնջ աղոթք է առաքում Աստծուն, որ մահը միջոց տա, մինչև որ տեսնի իր աչքի լույս տղին և ապա փակի իր աչքերը։ Մեկ բան է միայն զարմացնում ինձ՝ ինչո՞ւ իմ եղբայրը, այնքան խոհեմ լինելով, ոչ մի անգամ հորս չգրեց իր հաջողությունների մասին և ո՛չ էլ տառապանքների։ Չէ՞ որ եթե հայրս կամ մեզնից մեկն ու մեկը իմանար նրա գերության մասին, կարիք չէր լինի, որ նա սպասեր հրաշք եղեգին՝ փրկանք ստանալու համար։ Իսկ հիմա ինձ տագնապի մեջ է գցում այն միտքը, թե ֆրանսիացիք բա՞ց են թողել նրան, թե՞ սպանել՝ կողոպուտը թաքցնելու համար։ Ահա թե ինչու ես անուրախ եմ շարունակելու ուղիս, խնդությամբ սկսեցի և վիշտ ու ցավով եմ շարունակելու։ Օ՜, իմ բարի եղբայր, եթե ես իմանայի, թե որտեղ ես դու հիմա, ես կգտնեի քեզ և կազատեի քո տառապանքից անգամ սեփական տառապանքների գնով։ Օ՜, եթե մեկն ու մեկը ծեր հորս լուր բերեր, թե դու կենդանի ես ― անգամ եթե դու Բերբերիայի ամենաթաքուն խորխորաթներում լինեիր, ― հորս հարստությունը և իմը քեզ դուրս կբերեին այնտեղից։ Օ՜, չքնաղագեղ և վեհանձն Զորաիդա, ո՜վ կվարձատրի քեզ՝ եղբորս մատուցած շնորհների համար։ Ի՜նչ երջանիկ կլինեինք մենք՝ ներկա լինելով քո հոգու վերածնությանը<ref>Այսինքն՝ «նրա մկրտության ժամանակ»։</ref> և քո հարսանիքին։
Երկար֊երկար աուդիտորը խոսեց այս եղանակով՝ տխրած եղբորից առած լուրերից, բոլորն ունկնդրում էին նրան առանց իրենց կարեկցության զգացմունքը զսպել կարենալու։ Վերջապես քահանան, տեսնելով, որ իր ծրագիրը միանգամայն հաջողել է և որ կապիտանի ցանկությունը կատարված է, վճռեց, որ ժամանակ է նրանց ընդհանուր վիշտն ընդհատելու։ Նա վեր կացավ տեղից և, մտնելով սենյակ, որտեղ գտնվում էր Զորաիդան, բռնեց նրա ձեռքից։ Լյուսինդան, Դորոթեան և աուդիտորի աղջիկը հետևեցին նրանց։ Կապիտանն սպասում էր, թե հետո ինչ է անելու քահանան։ Վերջինս նրա ձեռքից էլ բռնեց և նրանց երկուսին տարավ այն սենյակը, որտեղ նստած էր աուդիտորը մնացած տղամարդկանց հետ։
― Սինյոր աուդիտոր, ― ասաց նա, ― այլևս լաց միք լինի։ Ձեր ցանկությունը պսակվում է աշխարհիս ամենամեծ բարիքով՝ ահա ձեր եղբայրը և բարի հարսը։ Ահա՝ կապիտան Վիեդման, ահա և չքնաղագեղ մավրիտանուհին, որ նրան այնքան բարիք է արել։ Ֆրանսիացիք, որոնց մասին ես ձեզ պատմեցի, նրանց թողել են թշվառական վիճակում, և դուք հիմա կարող եք դրսևորել ձեր բարի սրտի վեհանձնույթյունը։
Կապիտանը նետվեց, որ գրկի եղբորը, իսկ սա մի քիչ հեռու կացավ, դնելով ձեռները նրա կրծքին, որպեսզի ավելի լավ տեսնի և, ճանաչելով, այնպես ամուր գրկեց և այնքան սրտաշարժ լավ լաց եղավ ուրախությունից, որ ներկա գտնվողներից շատերը նրա հետ լացին։ Թե ինչ ասացին եղբայրներն իրար և ինչ զգացմուքներ արտահայտեցին ― թվում է, թե, ոչ թե նկարագրել, այլ երևակայել անգամ անհնար է։ Կարճառոտ խոսքերով նրանք պատմեցին իրար իրենց կյանքից և համոզվեցին իրենց եղբայրական սիրո անփոփոխության մեջ։ Ապա աուդիտորը գրկեց Զորաիդային և առաջարկեց նրան իր տանը տանտիկին լինել։ Ապա հրամայեց, որ իր դուստրն էլ գրկի նրան։ Ապա չքնաղ քրիստոնեուհին և չքնաղագույն մավրիտանուհին նորից ստիպեցին բոլորին արտասվել։ Իսկ դոն Կիխոտը ոչ մի բան չասելով, ուշի֊ուշով հետևում էր բոլոր այս արտասովոր անցքերին և մեկնում էր նրանց իր ասպետական ցնդաբանությունների ոգով։ Որոշվեց, որ կապիտանն ու Զորաիդան աուդիտորի հետ կմեկնեն Սևիլյա, այնտեղից կհաղորդեն հորը, թե որդին փախել է գերությունից և գտնվել է և կխնդրեն, որ, եթե հնարավոր է, գա Սևիլյա, Զորաիդայի մկրտության ու հարսանիքին ներկա լինելու համար, ― որովհետև աուդիտորի համար անկարելի էր ուշանալու ճամփին, քանի որ տեղեկություն էր ստացել, թե մեկ ամսից Սևիլյաից Սևիլյայից նավատորմիղ է մեկնելու Նոր Իսպանիա և բաց թողնել այդ առիթը նրա համար ծայր աստիճան անհարմար կլիներ։
Բոլորը ուրախ և գոհ մնացին, որ գերու պատմությունը այսքան երջանիկ վախճանի հանգեց։ Մինչդեռ գիշերվա երեք քառորդն արդեն անցել էր, և որոշվեց մնացած ժամերը քնել ու հանգստանալ։ Դոն Կիխոտը ցանկություն հայտնեց պահպանել դղյակը, զգուշանալով, թե միգուցե որևէ հսկա կամ չարանենգ ոճրագործ, որի ագահությունը կարող էին գրգռել դղյակում պահված գեղեցկության մեծամեծ գանձերը, հարձակում գործի։ Դոն Կիխոտին բոլոր ճանաչողները շնորհակալություն հայտնեցին նրան և պատմեցին նրա տարօրինակությունների մասին աուդիտորին, որին մեծ զվարճություն պատճառեցին։ Միայն Սանչո Պանսան էր հուսահատված, որ բոլորն այդքան ուշ չեն պառկում քնելու և մենակ նա է մյուսներից ավելի հարմար տեղավորվել՝ մեկնվելով իր էշի սարքի վրա (մի բան, որ թանկ նստեց նրա վրա, ինչպես իր ժամանակին այդ պատմված կլինի)։ Տիկինները քաշվեցին իրենց սենյակը, տղամարդիկ տեղավորվեցին, ինչպես յուրաքանչյուրը կարողացավ, իսկ դոն Կիխոտը դուրս եկավ ճամփան, որպեսզի պահպանի դղյակը՝ համաձայն իր խոստման։
Որ զրուցում է ջորեպանի հաճելի պատմությունը, պանդոկում պատահած այլ արտասովոր անցքերի հետ միասին
 
<poem>
 
Ես ծովային եմ, սիրո ծովային,
Եվ փոթորկալի ծովի հոսանքում
― Շատ բարի, ― պատասխանեց Կլարան, և երգը չլսելու համար երկու ձեռքով փակեց ականջները։ Դորոթեան, որին այդ բանը զարմացրեց, սկսեց ունկնդրել երգին և լսեց հետևյալը․
 
<poem>
 
Ո՜վ իմ հույս ու ապավեն,
Որ անցնում ես թավուտներով, վիհերով
Ողջ տունը ոչ մի լուսամուտ չուներ դեպի դաշտը, բացի դարմանատան լսանցքից, որտեղից ներս էին ածում դարմանը։ Մեր երկու կիսակույսերը<ref>Այն իմաստով, որ նրանցից օրիորդ էր միայն մեկը՝ տանտիրոջ աղջիկը։</ref> կանգնեցին այդ լսանցքի մոտ և տեսան դոն Կիխոտին ձիու վրա, հենված նիզակին, ժամանակ առ ժամանակ այնպիսի խոր ու ցավագին հոգվոց հանելիս, որ կարծես ամեն մի հոգվոցի հետ նրա սիրտը կտրատվում էր։ Եվ լսեցին նրանք, թե ինչպես նա քաղցր ու քնքույշ ձայնով ասում էր․
― Օ՜, տիրուհիդ իմ, Դուլսինեա Տոբոսցի, սահման ամեն գեղեցկության, ծայր ու եզր իմաստության, սրամտության բուն, անոթ առաքինության, մարմնացում վայելչության և խնդության աշխարհիս երեսին։ Ի՞նչ է անում հիմա քո ողորմությունը։ Չե՞ս մտաբերում դու արդյոք պատահմամբ քեզնով գերված ասպետին, որ հոժարակամ ենթարկում է ինքն իրեն այսքան վտանգների՝ միայն, միմիյան միմիայն քեզ ծառայելու համար։ Օ՜, եռադեմ լուսատու,<ref>Եռադեմ լուսատու ― Լուսինը, որին հները հաճախ անվանում էին «եռադեմ» աստվածուհի, որը միացնում էր իր մեջ երեք առասպելական ասպեկտ՝ Լուսին, Դիանա և Հեկատա։</ref> լուր բեր ինձ նրանից։ Թերևս այս րոպեիս դու նախանձով նայում ես նրա դեմքին այն միջոցին, երբ նա ման է գալիս իր շքեղ պալատի պատշգամբում, կամ թե կրծքով հենած պատշգամբի մահաջարին՝ խորհում է, թե ինչ անի, որպեսզի առանց իր մեծությունն ու պատիվը նվաստացնելու մեղմացնի ցավերը, որոնց ենթարկվում է իմ սիրտը նրա՛ պատճառով։ Եվ խորհում է նա, թե ինչ վայելքներով պսակի նա ինձ տառապանքներիս համար, ինչ հույս ներշնչի հուսահատությանս համար, ինչ կյանք տա մահվանս փոխարեն, ինչ պարգև՝ ծառայությանս համար։ Եվ դո՛ւ, արև, որ շտապում ես նժույգներդ լծես, որպեսզի արշալույսին ընդառաջ ելնես իմ տիրուհուն, աղաչում եմ՝ երբ որ նրան տեսնես, ինձնից ողջույն տուր նրան։ Սակայն ողջագուրելով նրան՝ զգուշացիր համբուրել նրա դեմքը, թե չէ ես կխանդեմ ավելի, քան դու էիր խանդում արագոտն ու անզգա կույսին, որի ետևից քրտնաթոր վազ էիր տալիս Թեսսալիայի տափարակներով կամ Պենե՛ոյի ափերով (հաստատ չեմ հիշում, թե որ տեղում), սիրահարված ու խանդոտ։<ref>Սիրահարված ու խանդոտ ― ակնարկում է Ապոլլոնի մասին եղած առասպելը, Ապոլլոնի, որը իր սիրով հալածել է հավերժահարս Դաֆնային։</ref>
Երբ որ դոն Կիխոտը հասավ իր սրտառուչ ճառի այդ տեղին, տանտիկնոջ աղջիկը նրան կամացուկ կանչեց ու ասաց․
Դոն Կիխոտը գլուխը դարձրեց նրա ձայնին և լուսնի լույսով, որ ողողել էր շուրջը իր փայլով, տեսավ, որ մեկն իրեն կանչում է լսանցքից (լսանցքն էլ նրան մեծ լուսամուտ թվաց՝ ոսկեջրած վանդակով պատած, ինչպես լինում են հարուստ դղյակներում, որովհետև, ինչպես մենք գիտենք, նա պանդոկը դղյակի տեղ էր դնում) և նրա խելահեղ երևակայությանը ներկայացավ ինչպես և անցյալ անգամ, թե դղյակի տիրուհու չքնաղ դուստրը, կրքով բռնված, դարձյալ նրա սերն է հայցում։ Այդպես խորհելով և չկամենալով, որ իրեն անուշադիր կամ անքաղաքավարի համարեն, նա շուռ տվեց Ռոսինանտի գլուխը, մոտեցավ լուսանցքին և, դիմելով աղջիկներին, ասաց․
― Շատ ցավում եմ, սիրունագեղ սինյորա, որ դուք ձեր միտքը դարձրել եք մի մարդու վրա, որը չի կարող ձեզ չպատասխանել այնպես, ինչպես արժանի է ձեր սիրալիրությանն ու մեծամեծ արժանիքներին։ Սակայն դուք չպիտի մեղադրեք դժբախտ թափառական ասպետին, որովհետև սերը թույլ չի տալիս նրան ծառայել ոչ ոքի, բացի տիկնոջից, որ այն վայրկյնաիցվայրկյանից, որ նրան տեսավ իր աչքերով, ― իր սրտի ինքնիշխան տիրուհին դառավ։ Ներեցեք ինձ, բարի սինյորա, հեռացեք ձեր սենյակը և միք հայտնի այլևս ինձ ձեր զգացմունքը, որովհետև այլ կերպ դուք ինձ հարկադրած կլինեք ավելի մեծ անքաղաքավարություն ցուցադրելու։ Սակայն եթե, չնայած ձեր սիրուն դեպի ինձ, կարող եմ որևէ այլ բանով, բացի սիրուցն իսկ, բավարարել ձեր ցանկությունը, ներեցեք ինձ և, երդվում եմ իմ բացակա քնքուշ թշնամու անունով, ես անհապաղ կկատարեմ ձեր խնդիրքը, անգամ եթե դուք ինձնից Մեդուզայի մազերից մի հյուս ուզենալու լինեք, որ հյուսված լիներ օձերից կամ թե սրվակի մեջ ներփակված արևի ճառագայթներ։
― Ոչ մի դրա պես բան իմ տիրուհուն պետք չէ, սինյոր ասպետ, ― ընդհատեց նրան Մարիտորնեսը։
― Իսկ ի՞նչ է պետք ձեր տիրուհուն, պարկեշտ տիկին, ― հարցրեց դոն Կիխոտը։
Նա միայն խնդրում է, որ դուք մեկնեք իրեն ձեր գեղեցիկ ձեռներից մեկը, ― պատասխանեց Մարիտորնեսը, ― որովհետև նրան քսվելը կհանգստացնի կիրքը, որ դրդել է նրան, վտանգի ենթարկելով պատիվը, երևալ այս լուսամուտից։ Չէ՞ որ եթե նրա հայրը իմանա նրա վարմունքի մասին, առնվազն նրա ականջը կկտրի։
― Տեսնեմ, թե ինչպես կանի՜, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Եթե նա հանդգնի այդ անել, ապա նրան վրա կհասնի այնպիսի ցավալի վախճան, որ մինչև օրս իր սիրասուն դստեր քնքուշ անդամների վրա ձեռք բարձրացնել խիզախող ո՛չ մի հոր գլխին եկած չի եղել։
― Ընդունեցեք, սինյորա, այս ձեռքը, կամ, ավելի ճիշտ կլիներ ասել, աշխարհիս բոլոր չարագործների այս խարազանը։ Կրկնում եմ՝ ընդունեցեք ձեռքը, որին դեռևս ոչ մի կին դիպած չկա, անգամ նա, որ անբաժան տիրում է իմ ամբողջ էությանը։ Ես նրա համար չեմ մեկնում ձեզ, որ դուք համբուրեք, ― ո՛չ․ նայեցեք ջիլերի հյուսվածքին, մկանունքների կազմվածքին, նրա երակների հաստությանն ու ամրությանը։ Ինքներդ դատեցեք՝ ի՜նչ ուժ պիտի ունենա այդպիսի թաթ ունեցող ձեռքը։
― Իսկույն մենք այդ կտեսնենք, ― պատասխանեց Մարի Տորնեսը։ Նախտայի Նոխտայի մեկ ծայրը հանգույց կապելով, նա գցեց դոն Կիխոտի ձեռքին, ապա, լսանցքից դեն վազելով, մյուս ծայրը կապեց դարմանատան դռան փակիչից։ Ցավ զգալով ձեռքը սեղմող թոկից՝ դոն Կիխոտն ասաց․
― Ինձ թվում է, թե ձերդ ողորմածությունը ոչ թե շոյում է իմ ձեռքը, այլ քերիչ է քսում։ Այդպես դաժան միք վարվի։ Ձեռքս մեղավոր չէ, որ իմ սառնությունը ձեզ ցավ է պատճառում։ Պետք չէ ձեր ողջ զայրույթը թափեք իմ մարմնի այդքան փոքր մասի վրա։ Իմացած եղեք, որ ով սիրում է, նա չպիտի այդքան խիստ վրեժխնդիր լինի։
Սակայն դոն Կիխոտի խոսքերը լսող չկար, որովհետև հենց որ Մարիտորնեսը նրան կապեց, երկու աղջիկն էլ փախան ծիծաղից մեռնելով և թողեցին նրան այնպիսի դրության մեջ, որ ազատվելու հնար չկար։
Ինչպես մենք ասացինք, մեր ասպետը ողջ հասակովը մեկ կանգնած էր Ռոսինանտի վրա, ձեռքը կոխած լսանցքի մեջ, որ նախտայով նոխտայով կապված էր դռան փակիչից։ Նա ահ ու դողի մեջ էր, որովհետև Ռոսինանտի թեթև շարժումից դեպի աջ կամ ձախ կողմը նա կախ կընկներ մեկ ձեռքի վրա, ուստի նա զգուշանում էր շարժվելուց և հույսն այն էր, որ Ռոսինանտը այնքան հանգիստ ու համբերատար է, որ կարող է դարերով անշարժ կանգնած մնալ։ Վերջապես, գլխի ընկնելով, որ իրեն կապել են և տիկինները գնացել, նա երևակայեց, թե այդ անցքում դարձյալ կախարդության մատը խառն է, ինչպես անցյալ անգամ, երբ որ նույն այս դղյակում նրան ջարդեց մի մավր, որ հրաշալի կերպով կերպարանափոխ եղավ և ջորեպան դառավ։ Դոն Կիխոտը սկսեց անիծել հապճեպությունն ու անխոհեմությունը՝ ինչո՞ւ է իջևանել երկրորդ անգամ մի դղյակում, երբ որ առաջին իսկ անգամը նա այնքան ցավալի դրության մեջ դուրս եկավ այնտեղից։ Չէ՞ որ թափառական ասպետության կանոնադրության մեջ ասված է, թե եթե որևէ ասպետի արկածն անհաջող է ավարտվում, ապա դա կնշանակի, որ ուրիշի համար է նախորոշված եղել և, հետևաբար, կարիք չկա այդ գործին նորից ձեռնամուխ լինել։ Խորհելով այդ՝ նա շարունակ քաշ էր տալիս ձեռքը՝ աշխատելով արձակել, բայց այնքան ամուր էր կապած, որ նրա բոլոր ճիգերը ապարդյուն անցան։ Ճիշտ է, նա ձեռքը զգույշ էր քաշում վախենալով, թե միգուցե Ռոսինանտը տեղից շարժվի։ Եվ թեպետ նա շատ կուզենար իջնել և նստել թամքին, բայց պետք է կամ կանգնած մնար կամ պոկեր ձեռքը։
Նա սկսեց երազել Ամադիսի թրի մասին, որի դեմ անզոր են բոլոր կապքի խոսքերը։ Նա սկսեց անիծել իր բախտը։ Սկսեց դարդ անել այն վնասի համար, որ կհասնի աշխարհին իր բացակայության ժամանակ, և երբ նա կախարդված անց կկացնի այստեղ (իսկ որ նա կախարդված էր ― հաստատ համոզված էր)։ Նորից սկսեց մտաբերել իր սիրեցյալ Դուլսինեա Տոբոսցուն։ Սկսեց կանչել իր բարի զինակիր Սանչո Պանսային, որ այդ միջոցին, մեկնված էշի փալանի վրա, այնպիսի խոր քուն էր մտել, որ չէր հիշում նույնիսկ մորը, որ իրեն աշխարհ էր բերել։ Սկսեց կոչ անել իմաստուն Լիրզանդեոյի և Ալկիֆեի օգնության։ Իսկ երբ վերջապես առավոտը բացվեց, դոն Կիխոտն այնքան հուսահատվեց ու շշմեց, որ եզան պես բառաչեց, որովհետև այլևս հույս չուներ, որ լույսը բացվելուց հետո իր աղետը կավարտվի։ Նրան թվում էր, թե սաստիկ կախարդված է, և նրա տառապանքը կտևի առհավետ։ Այդ համոզումը նրա մեջ զորանում էր այլև այն պատճառով, որ Ռոսինանտը ամբողջ այդ ժամանակի ընթացքում ոչ մի անգամ նույնիսկ չերերաց և ահա, խորհում էր նա, վիճակվում է իրե՛ն էլ, ձիո՛ւն էլ այսպես կանգնած մնալ, առանց ուտելու, խմելու, քնելու, մինչև որ համաստեղությունների չար ազդեցությունը վերջանա կամ մինչև որ մի ուրիշ, ավելի իմաստուն կախարդ իրեն կախարդաթափ անի։
― Ճշմարիտ խոսք, սինյոր դոն Լուիս, ձեր շորը միանգամայն համապատասխանում է ձեր դիրքին, և քնատեղը, որտեղ գտա ձեզ, միանգամայն համապատասխանում է այն փարթամության, որի մեջ ձեզ դաստիարակել է ձեր մայրը։
Երիտասարդը տրորեց քնաթաթախ աչքերը, երկար նայեց իր ձեռքը բռնողին և, վերջապես ճանաչելով իր հոր ծառային, այնքան վախեցավ, որ երկար ժամաակ ժամանակ չէր կարողնում բառ անգամ արտասանել։ Այնինչ ծառան շարունակում էր․
― Սինյոր դոն Լուիս, ձեզ այլ բան չի մնում, քան զինվել համբերությամբ և վերադառնալ տուն, եթե ձերդ ողորմածությունը չի կամենում, որ ձեր հայրը՝ իմ տերը, այն աշխարհը գնա, որովհետև ձեր չքանալը նրան այնպիսի սուգի մեջ է գցել, որ այլ վախճան չի կարող լինել։
Հյուրանոցի բոլոր կենվորները հավաքվեցին այդ վեճի վրա, նրանց թվում Կարդենիոն, դոն Ֆերնանդոն, նրա ուղեկիցները, աուդիտորը, քահանան, դալլաքը և դոն Կիխոտը (որովհետև վերջինս որոշել էր, որ այլևս դղյակը պաշտպանելու կարիք չկա)։ Կարդենիոն, տեղյակ լինելով երիատասարդի պատմությանը, հարցրեց ծառաներից, ինչո՞ւ են նրան ուզում բռնի տանել։
― Մենք ուզում եք այս կաբալյերոի կաբալյերոյի հորը վերադարձնել կյանքը, ― պատասխանեց չորսից մեկը, ― որովհետև որդու բացակայությունը նրան կարող է մահ պատճառել։
Դոն Լուիսը դրան առարկեց․
― Ես դանդաղում եմ այն պատճառով, ― ասաց դոն Կիխոտը, ― որ վայել չէ ինձ սուր բարձրացնել ստոր կարգի մարդկանց դեմ։ Կանչեցեք իմ զինակիր Սանչոյին, որովհետև նման դեպքերում նրան է արժան և վայել պաշտպանել և վրիժառու լինել։
Ահա թե ինչ էր կատարվում պանդոկի դարպասի մոտ, ծեծ ու հարվածները թափվում էին չարաղետ պանդոկպանի վրա և շեշտակի հասնում նպատակին՝ սաստկացնելով Մարիտորնեսի, տանտիկնոջ ու նրա աղջկա կատաղությունն ու հուսահատությունը։ Նրանք ճաքում էին, տեսնելով, թե ինչպես դոն Կիխոտը երկնչում է, մինչդեռ նրանց տերը, ամուսինն ու հայրը վատ օրի է։ Սակայն թողնենք նրան հանգիստ (հուսանք, որ մեկն ու մեկը նրան կօգնի, իսկ եթե ոչ, ապա թող համբերի ու լռի՝ ով որ իր ուժերն առանց հաշվի առնելու կռվի մեջ է խցկվում, տեղն է), ետ գնանք մի հիսուն քայլ և լսենք, թե ինչ պատասխանեց դոն Լուիսը աուդիտորին։ Մենք վերջիններիս հետ բաժանվեցինք այն րոպեին, երբ աուդիտորը հարցնում էր երիտասարդից այդքան անվայելուչ հագուստով ճամփորդելու պատճառը։ Դոն Լուիսը, ի պատասխան, ամուր բռնեց նրա ձեռքերը, կարծես թե դրանով կամենալով ցույց տալ, թե իր սրտին մեծ դարդ ունի և, արցունքի հեղեղ թափոլով թափելով ասաց․
― Տեր իմ, խոստովանում եմ, որ այն րոպեից, ինչ երկինքը կամեցավ, իսկ հարևանությունը ձեզ հետ թույլ տվեց , որ ես տեսնեմ դոնյա Կլարային, ձեր դստեր և իմ տիրուհուս, այն իսկ վայրկյանից նա դարձավ իմ սրտի իշխանուհին։ Եվ եթե դուք՝ իմ ճշմարիտ հայրը և տերը, չհակառակեք, նա այսօր իսկ կդառնա իմ ամուսինը։ Նրա համար ես լքեցի հորս տունը, նրա համար հագա այս զգեստը, որպեսզի հետևեմ նրան, ուր էլ գնալու լինի նա, ինչպեես ինչպես նետը, որ հետևում է իր նպատակին, ինչպես ծովագնացը, որ հետևում է կողմնացույցին։ Իմ սիրո մասին նա ոչինչ չգիտի, եթե միայն մի քանի անգամ հեռվից տեսնելով աչքերիս արցունքը, նա չի կռահել, որ ես իրեն սիրում եմ։ Ձեզ հայտնի է, տեր իմ, իմ ծնողների ազնիվ ծագումն ու հարստությունը, դուք գիտեք նույնպես, որ ես միակ ժառանգն եմ։ Եթե այս երջանիկ հանգամանքները բավական են, որպեսզի դուք վճռեք ինձ լիովին երջանկացնել, ապա, անհապաղ անվանեցեք ինձ ձեր որդին և, եթե իմ հայրը, դրդված այլ մտադրություններից, չկամենա գնահատել այն գանձը, որ ես գտել եմ, ապա մտաբերեցեք, թե ժամանակը, որ ամեն ինչ քանդում է և ամեն բան փոխում, մարդկային ցանկություններից ուժեղ է։
Այդ ասելուց հետո սիրահարված երիտասարդը լռեց, մինչդեռ աուդիտորը մնացել էր շփոթված, շվար ու մոլոր՝ զարմացած խելացիությունից, որով դոն Լուիսը բաց արեց նրա առջև իր զգացմունքը և չիմանալով, թե ինչպես վարվի այդ հանկարծակի և անակնկալ գործում։ Ուստի պատասխանի փոխարեն նա դոն Լուիսից խնդրեց, որ հանգստանա և համոզի ծառաներին, որ այսօր հետները չտանեն, խոստանալով, որ այդ ժամանակամիջոցում ինքը կխորհի, թե ինչպես հարթել գործը, որպեսզի բոլորը բավարարված լինեն։ Դոն Լուիսը զոռով համբուրեց նրա ձեռները և թրջեց արցունքով։ Մարմարե սիրտն էլ կկակղեր այդ վարմունքից, ուր մնաց թե աուդիտորինը։ Վերջինս, իբրև խելացի մարդ, ըմբռնում էր, թե այդ միությունն ինչքան ձեռնտու է իր աղջկան։ Այնուամենայնիվ, նա նախադասում էր, որ այդ ամուսնությունը կատարվի, եթե միայն հնարավոր է, դոն Լուիսի հոր համաձայնությամբ, որը, ինչպես ինքը գիտեր, ցանկանում էր իր որդու համար բարձր տիտղոս ձեռք բերել։
Այդ միջողին միջոցին կենվորները հաշտվել էին պանդոկպանի հետ, վճարել էին նրա պահանջածը, ոչ այնքան սպառնալիքների ազդեցության տակ, որքան դոն Կիխոտի համոզումների և խելացի փաստարկումների հետևանքով։ Իսկ դոն Լուիսի ծառաները սպասում էին, թե ինչով է վերջանալու խոսակցությունը աուդիտորի հետ, և իրենց տերը ինչ վճիռ է ընդունելու։ Սակայն այդ րոպեին սատանան, որ չի ննջում, բերեց պանդոկը այն իսկ դալլաքին, որից դոն Կիխոտը խլել էր Մամբրինի սաղավարտը, իսկ Սանչո Պանսան հանել էր նրա էշի փալանը և փոխել իրենի հետ։ Եվ ահա, դալլաքը, քաշելով իր էշը գոմը, գտավ Սանչո Պանսային, որ զբաղված էր փալանով և, իսկույն ճանաչելով իր ապրանքը, վրա տվեց ու գոռաց․
― Ա՜, սինյոր գող, հո բռնեցի՞ ձեզ։ Դեսը տվեք իմ լագանը, փալանն ու նոխտան, որ դուք թռցրել եք ինձնից։
Այսքան հանկարծակի գրոհն զգալով և հիշոցները լսելով՝ Սանչոն մեկ ձեռքով բռնեց փալանը, իսկ մյուսով բռուցքի այնպիսի հարված հասցրեց դալլաքին, որ նրա բերանը արնակալեց։ Սակայն, չնայած դրան, դալալքը դալլաքը ձեռքից բաց չէր թողնում ավարը, այսինքն՝ փալանը և այնքան բարձր էր աղաղակում, որ հյուրանոցի բոլոր կենվորները վազեվազ եկան աղմուկի վրա։ Դալլաքը կոչ էր անում․
― Արադարադատությո՜ւն, այստեղ արի՛, հանուն թագավորի՜։ Ես ետ եմ վերցնում իմ ապրանքը, իսկ այս գողը, բանուկ ճամփի այս ավազակն ուզում է ինձ սպանել։
Ձերդ ողորմածություններն ի՞նչ կասեն, ― հարցրեց դալլաքը, ― այս սինյորների հավաստիացումների վերաբերմամբ, թե սա լագան չէ, այլ սաղավարտ է։
― Իսկ ով հակառակն ասի, ― բացականչեց դոն Կիխոտը, ― եթե ասպետ է ― ես կապացուցեմ, որ ստում է, իսկ եթե զինակիր է՝ հազարապատիկ սուտ է ասում։
Հրացանաձիգները, որ բան չէին հասկանում դոն Կիխոտի խոսքերից, չէին ուզում խաղաղվել, որովհետև դոն Ֆերնանդոն, Կարդենիոն և նրա բարեկամները նրանց սաստիկ ծեծել էին։ Ընդհակառակը՝ դալլաքը այդ էլ հենց ուզում էր, որովհետև տուր ու դմփոցի միջոցին նրա միրուքը պոկել էին և փալանը գզգզել։ Սանչոն, իբրև բարի ծառա, հնազանդեց իր տիրոջ առաջին իսկ խոսքին։ Դոն Լուիսի ծառաները անմիջապես կռիվը դադարեցրին, կռահելով, որ այդ պատմությունն իրենց չի վերաբերում։ Միայն պանդոկպանն էր շարունակում պնդել, որ այդ խելագարի հանդգնությունը պատժվի, որ ամեն մի հարմար առիթով իր պանդոկը տակն ու վրա է անում։ Վերջապես կամաց֊կամաց աղմուկը դադարեց, իսկ դոն Կիխոտի երևակայության մեջ փալանը մինչև ահեղ դատարանի օրը մնաց թամք, լագանը՝ սաղավարտ և պանդոկը՝ դղյակ։
Երբ շնորհիվ աուդիտորի և քահանայի ամեն ինչ խաղաղվեց և հանգստացավ, դոն Լուիսի ծառաները նորից սկսեցին պնդել, որ նա անմիջապես իրենց հետ պիտի վերադառնա տուն։ Մինչդեռ նա նրանց հետ վիճաբանում էր, աուդիտորն սկսեց խորհրդակցել դոն Ֆերնանդոյի, Կարդենիոյի և քահանայի հետ, թե ինչ անի նման դեպքում և հաղորդում էր նրանց դոն Լուիսի պատմությունը։ Վերջապես վճռվեց, որ դոն Ֆերնանդոն դոն Լուիսի ծառաներին բաց կանի, թե ինքն ով է և կհայտարարի նրանց, թե ինքը մտադիր է դոն Լուիսին հետը Անդալուզիա տանել, որտեղ իր եղբայր֊մարկիզը երիտասարդին կընդունի բոլոր պատշաճ պատիվներով, որ վայելում են նրա արժանապատվության (որովհետև ամենքի համար պարզ էր, որ դոն Լուիսը ավելի շուտ կհամաձայնի պատառ֊պատառ լինել, քան ներկայանալ իր հոր աչքի առջև): ։ Երբ չորս ծառաները իմացան դոն Ֆերնանդոյի կոչման և իրենց տիրոջ մտադրության մասին, նրանք իրար մեջ այս որոշումը հանեցին՝ երեք հոգով կվերադառնան և եղելությունը կզեկուցեն նրա հորը, իսկ չորրորդը կմնա, որ սպասարկի դոն Լուիսին և չի բաժանվի նրանից, մինչև որ մնացյալները չգան նրա ետևից կամ թե չէ մինչև որ իրենց տիրոջից որևէ նոր կարգադրություն չգա։ Այսպես ահա Ագրամանտեի իշխանությամբ և թագավոր Սոբրինոյի խոհեմությամբ երկպառակության այս քաոսում խաղաղություն հաստատվեց։ Սակայն, երբ համաձայնության թշնամին և խաղաղության ախոյանը<ref>Այսինքն՝ սատանան։</ref> տեսավ, որ իրեն խայտառակ են արել ու ծաղրել և համոզվեց, որ մեր հերոսներին անելանելի լաբիրինթոսի մեջ գցելու իր բոլոր ջանքերը սակավ արդյունք տվին, խորհեց մեկ անգամ ևս փորձել իր բախտը և նոր վեճ և երկպառակություն հրահրել։
Բանն այն է, որ հրացանաձիգները իմացան, թե ինչ բարձր կոչման տեր մարդկանց հետ են կռվելիս եղել, խաղաղվեցին ու քաշվեցին մարտադաշտից՝ ըմբռնելով, որ ինչով էլ գործը վերջանալու լինի, տուժողը իրենք են լինելու։ Սակայն նրանցից մեկը, նա՛, որին դոն Ֆերնանդոն ջարդում ու ոտնահարում էր, հանկարծ մտաբերեց, որ հանցագործներ կալանավորելու այլ հրամանների թվում ունի դոն Կիխոտին բռնելու կարգադրություն։ Սանտա Հերմանդադը որոշել էր նրան կալանավորել տաժանակիր աշխատանքի դատապարտվածներին ազատելու համար (նրա իսկ համար, ինչից միանգամայն իրավացի զգուշանում էր Սանչոն)։ Մտաբերելով այդ՝ հրացանաձիգը վճռեց ստուգել՝ ճի՞շտ են արդյոք թղթի մեջ հիշատակված դոն Կիխոտի նշանները։ Ուստի նա գրպանից հանեց փաթույթը, գտավ հարկավոր տեղը և, շատ էլ գրագետ չլինելով, սկսեց վանկ֊վանկ կարդալ, յուրաքանչյուր բառից հետո մտիկ տալով դոն Կիխոտին և համեմատելով հրամանում հիշատակված նշանները մեր ասպետի արտաքինի հետ։ Այսպիսով նա ի վերջո համոզվեց, թե դոն Կիխոտը հենց այն մարդն է, որին հրամայված է կալանավորել։ Համոզվելով դրա մեջ՝ նա փաթաթեց թուղթը, ձախ ձեռքն առավ, իսկ աջով բռնեց դոն Կիխոտի օձիքն այնպիսի ուժով, որ նրա շունչն արգելվեց և սկսեց բարձրաձայն աղաղակել․
Դոն Ֆերնանդոն բաժանեց իրարից դոն Կիխոտին ու հրացանաձիգին ի հաճույս երկուսի էլ, պոկելով հրացանաձիգի ձեռքը դոն Կիխոտի կապայի օձիքից, որ նա ամուր բռնած էր և բաց արեց ասպետի մատները, որ մխրճվել էին թշնամու կոկորդը։ Սակայն, չնայած դրան, հրացանաձիգները չէին դադարում պահանջել կալանավորում և պնդել, որ իրենց օգնեն կապկպել նրա ձեռն ու ոտը, ինչպես պահանջում է թագավորի և Սանտա Հերմանդադի օրենքը, որի անունից նորից օգնություն էին պահանջում, որպեսզի կալանավորեին լեռնային կածաններում և բանուկ ճամփաներում կողոպտող ավազակին։ Դոն Կիխոտը ժպտում էր՝ լսելով նրանց դատողությունները, ի վերջո, մեծ պաղարյունությամբ ասաց․
― Այստեղ եկե՛ք, ստոր ու վատածին մարդիկ։ Դուք բանուկ ճամփի ավազակ եք անվանում նրան, ով բաց է թողնում շղթայակապներին, ազատում բանտարկյալներին, օգնում դժբախտներին, բարձրացնում ընկածներին, պաշտպանում զրկվածներին։ Օ՜, պիղծ էակներ, ձեր թշվառության վեհությունը, հասկանալ տա ձեր անգիտությունն ու մեղքը, որ կատարում եք, չակնածելով անգամ ստվերից, էլ ուր մնաց թափառական իսկ ասպետի ներկայությունից։ Այստեղ եկ, ավազակների ոհմակ և ոչ թե հրացանաձիգների խումբ, բանուկ ճամփաների գողեր Սանտա Հերմանդանի թույլտվությամբ։ Ասացե՛ք ինձ՝ այդ ո՞վ է այն տխմարը, որ ինձ պես ասպետի կալանավորության հրաման է ստորագրել։ Չգիտե՞ նա միթե, որ թափառական ասպետները ոչ մի դատարանի ենթակա չեն, որ նրանց համար օրենքը թուրն է, իրավունքը՝ իրենց զորությունը, որոշումը՝ իրենց կամքը։ Ո՞վ է, կրկնում եմ, այն տխմարը, որին անհայտ է, թե ազնվականության ոչ մի թուղթ այնքան առավելություն ու արտոնություն չի շնորհում, որքան ձեռք է բերում թափառական ասպետն այն օրը, երբ ասպետ է կարգվում և ստանձնում ասպետության դաժան պաշտոնը։ Ո՞ր ասպետն է երբևիցե տվել տուրք, գլխահակ, թագուհու խցանե հողաթափի տուրք,<ref>Թագուհու խցանե հողաթափ (chapin de la reine) ― հատուկ հարկ թագավորի պսակադրության առթիվ, այդպես է կոչվել, որովհետև այն ժամանակները Իսպանիայում ամուսնացած կանայք էին հագնում հողաթափեր՝ խցանե ծայրով (chapin):։</ref> եկամտահարկ, գետից անցնելու կամ ճամփի տուրք։ Այդ ո՞ր ասպետն է իր համար կարած հագուստի համար դերձակին վճարում։ Այն ո՞ր դղյակի տերն է, որ փող է վերցնում ասպետից՝ նրան հյուրընկալելու համար։ Ո՞ր թագավորը չի իր սեղանին նստեցնում նրան։ Ո՞ր ազնիվ օրիորդը չի սիրահարվում և հպատակվում նրա կամքին ու ցանկություններին։ Եվ, վերջապես, եղե՞լ է, կա՞ և կլինի՞ աշխարհիս երեսին մի թափառական ասպետ, որ հանդիպելով չորս հազար հրացանաձիգի՝ չխիզախի փայտով չորս հարյուր հարված հասցնել նրանց։
==Գլուխ XLVI==
Հրացանաձիգների նշանավոր արկածի և մեր արի ասպետ դոն Կիխոտի մեծ ցասումի մասին<ref>Այս գլխի վերնագիրն ավելի շատ վերաբերում է նախընթաց գլխին, որտեղ նկարագրվել է դոն Կիխոտի և հրացանձիգների հրացանաձիգների տուրուդմբոցը․ ընդհակառակը՝ սրան էլ համապատասխան կլիներ հաջորդ գլխի վերնագիրը։ Հնարավոր է, որ վերնագրի այս շփոթությունն առաջացել է տպարանում, որտեղ տպվել է «Դոն Կիխոտի» առաջին հրատարակությունը։</ref>
― Այնուհանդերձ, ― պատասխանեց քահանան, ― այս անգամ դուք նրան չեք կալանավորի։ Ասենք՝ նա ինքն էլ թույլ չի տա, որ կալանավորեք։
Վերջ ի վերջո քահանան այնքան ասաց ու խոսեց, դոն Կիխոտն էլ այնքան խենթություններ արեց, որ եթե հրացանաձիգները չհավատային մեր ասպետի խելագարությանը, դրանով նրանք ապացուցած կլինեին, որ իրենք նրանից խելագար են։ Ուստի բարվոք համարեցին խաղաղվել և անգամ հանդես գալ որպես միջնորդ դալլաքին Սանչո Պանսայի հետ հաշտեցնելու գործում, որոնք դեռևս մեծ համառությամբ շարունակում էին կռիվը։ Արդարադատության սպասավորները կայացրին մի վճիռ, որ եթե լիովին չհաշտեցրեց էլ երկու կողմերին, դարձյալ շատ թե քիչ բավարարեց նրանց՝ նրանք փոխանակեցին փալանները, բայց ամեն մեկը պահեց իր փորկապներն ու նոխտան։ Գալով Մամբրինի սաղավարտին՝ քահանան ծածուկ, այնպես, որ դոն Կիխոտը չնկատի, դալլաքին լագանի համար ութ ռեալ տվեց, դալլաքն էլ գիր գրեց, որով պարտավորվում էր գանգատ չանել կեղծիքի համար ո՛չ հիմա, ո՛չ էլ հավիտյանս հավիտենից, ամեն։ Այս երկու ամենախոշոր ու ամենանաշանավոր վեճերը հարթելուց հետո մնաց միայն համոզել դոն Լուիսի ծառաներին, որ նրանցից երեքը վերադառնան տուն, իսկ չորրորդը մնա և իր տիրոջ հետ գնա, ուր որ դոն Ֆերնանդոն նրան տանելու լինի։ Բարի բախտը և հաջողությունը, նիզակ ճոճելով և վերացնելով դժվարությունները ի հաճույս սիրահարվածների և խիզախների, որ գտնվում էին հյուրանոցում, կամեցան հասցնել վախճանին իրենց բարի գործը՝ ծառաները համաձայնեցին կատարել դոն Լուիսի խնդիրքը, և դոնյա Կլարան այնքան ուրախացավ, որ բավական էր նրա երեսին նայել՝ նրա սրտի բերկրանքը կարդալու համար։ Զորաիդան, թեև քիչ բան էր հասկանում իրադարձություններից, որ տեղի էին ունենում իր աչքերի առջև, այնուհանդերձ վշտանում ու խնդում էր, համեմատ ներկա եղողների դեմքի արտահայտության և հատկապես հետևում էր իր իսպանացու դեմքին, որին կաշկանդված էր նրա հայացքը և կապված՝ հոգին։ Պանդոկպանը, որի հայացքից չխուսափեց այն, որ քահանան դալլլաքին դալլաքին վարձատրություն ու նվեր տվեց, դոն Կիխոտից պահանջեց օթևանության վարձը և գինու և տիկերի վնասի հատուցումը՝ երդվելով, որ գոմից դուրս չի թողնի ո՛չ Ռոսինանտին, ո՛չ էլ Սանչոյի էշին, մինչև որ լրիվ վճարված չլինի մինչև վերջին կոպեկը։ Քահանան այդ էլ հարթեց՝ վճարեց դոն Ֆերնանդոն, թեև աուդիտորն էլ մեծ պատրաստակամությամբ առաջարկեց, որ ինքը վճարի։ Այսպես ահա հաստատվեց հաշտություն ու համաձայնություն, և այլևս չէր թվում, թե Ագրամանտեի բանակի պառակտումը, ինչպես արտահայտվեց դոն Կիխոտը, բռնկել է պանդոկում, ընդհակառակը՝ Օկտավիանոսի ժամանակի<ref>Օկտավիանոս ― այսինքն՝ Օգոստոս Օկտավիանոսի ժամանակների։</ref> հաշտությունն ու հանգստությունն էր տիրում։ Ամենքը միաբերան ընդունեցին, որ այդ ամենի համար պետք է շնորհակալ լինեն բարյացակամ և ճարտարալեզու քահանայից և իր առատաձեռնությամբ անզուգակակն անզուգական դոն Ֆերնանդոյից։
Երբ որ դոն Կիխոտը տեսավ, որ վերջապես ազատվեց ու պրծավ, ինչպես իր անձնական, այնպես էլ իր զինակրին վերաբերող բոլոր անախորժություններից, խորհեց, թե լավ կլիներ շարունակել սկսած ուղին և ավարտել այն մեծ գործը, որի համար ինքը կոչված և ընտրված էր։ Խիզախ վճռականությամբ նա ծունկ չոքեց Դորոթեայի առջև, սակայն աղջիկը հայտարարեց, որ նա թույլ չի տա խոսք անգամ արտասանել, մինչև որ վեր չկենա։ Դոն Կիխոտը հնազանդեց, ոտի կանգնեց և ասաց․
― Չեմ կարծում, ― հարեց դոն Կիխոտը, ― որովհետև եթե ճշմարտապես լիներ, ես իսկույն վրեժը կհանեի և հիմա էլ վրեժխնդիր կլինեմ։ Սակայն ոչ այն անգամ, ոչ ներկայիս, ես հաստատ չգիտեմ, թե ումից պիտի վրեժ առնեմ գլխիդ եկած քյալագի համար։
Բոլորը կամեցան իմանալ, թե ինչ պատմություն է վերմակի վրա վեր֊վեր թռցնելը և պանդոկպանը պատմեց ամենայն մանրամասնությամբ Սանչոյի օդային ճամփորդությունը։ Բոլորի համար դա ծիծաղի առարկա դառավ, իսկ Սանչոյի համար՝ զայրույթի, սակայն նրա տերը նորից սկսեց համոզել նրան, որ դա կախարդանք է եղել։ Սակայն, իր սրտի խորքում պարզամտությունը այն կետին չէր հասնում, որ հավատ ընծայեր դրան, և նա համոզված էր, որ ճիշտը առանց պատրանքի որևէ խառնուրդի այն է, որ նրան վեր֊վեր թռցնողները միս ու ոսկորից էին և ոչ թե զառանքանքի զառանցանքի տեսիլներ, ինչպես կրկին համոզում էր իրեն իր տերը։
Երկու օր էր անցել, ինչ այս փայլուն հասարակությունն ապրում էր հյուրանոցում։ Նրանք միտք էին անում, թե արդեն մեկնելու ժամը հասել է և վճռեցին այնպես սարքել, որ Դորոթեան ու դոն Ֆերնանդոն նեղություն չքաշեն ուղեկցելու դոն Կիխոտին մինչև նրա գյուղը և շարունակելու Միկոմիկոնի արտաքսված թագուհու պատմության խաղը, քանի որ քահանան ու դալլաքը կարող էին նրան տանել այնտեղից և փորձել տեղում բուժել նրա խելագարությունը։ Այդ նպատակով նրանք համաձայնության եկան մի գյուղացու հետ, որ պատահմամբ անցնում էր այդ ճամփով եզներով լծած սայլով և հնարեցին հետևյլաը՝ հետևյալը՝ նեղ տախտակից վանդակի պես մի բան շինեցին այնպիսի մեծությամբ, որ մեր ասպետը կարողանար մեջը միանգամայն հարմար տեղավորվել։ Ապա քահանայի խորհուրդով ու կարգադրությամբ դոն Ֆերնանդոն իր ընկերների հետ, դոն Լուիսը իր ծառաների հետ, բոլոր հրացանաձիգները և, վերջապես ինքը, պանդոկպանը, ով ինչպես կարող էր, դիմակավորվեցին և շորերն այնպես փոխեցին, որ դոն Կիխոտը չկարողանար ճանաչել մարդկանց, որոնց հետ ապրել էր այս դղյակում։ Այդ ամենն անելուց հետո նրանք լուռ ու մունջ ներս մտան սենյակը, որտեղ քնած էր մեր ասպետը՝ իր կրած հուզմունքներից հանգստանալու համար։
Այն պահին, երբ դոն Կիխոտը հանգիստ քնած էր, և նրա գլխիցը չէր անցնում, թե ինչե՜ր են պատրաստվում, նրանք բոլորը միասին մոտեցան, ամուր բռնեցին նրան, ձեռն ու ոտը կապկպեցին, այնպես որ երբ մեր ասպետը տագնապալից արթնացավ, նա ի վիճակի չէր շարժվելու, և մնում էր, որ նա արմանա ու զարմանա նման արտասովոր դեմքերի տեսքից։ Իսկույն նրա գլխիցն անցավ, իր իսկ անդադրում խանգարված մտքից ներշնչված, թե բոլոր այս դեմքերը կախարդված դղյակի տեսիլներն են և թե, անտարակույս, նա ինքն էլ է կախարդված, քանի որ ո՛չ շարժվել է կարող, ո՛չ պաշտպանվել։ Մի խոսքով՝ ամեն ինչ տեղի ունեցավ ճիշտ ու ճիշտ այնպես, ինչպես նախագծել էր այս խորամանկությունը ծրագրող քահանան։
Այնուհետև վանդակը, ուսերի վրա դրին և, երբ որ դուրս էին բերում սենյակից, դալլաքը՝ փալանի տերը չէ՛, այլ մյուսը, ձայնին ահասաստ շեշտ հաղորդելով ասաց․
― Օ՜, Տխուր պատկերի Պատկերի Ասպետ, մի վշտանար, որ գերի ես ընկել, դա անհրաժեշտ է շուտափույթ ավարտելու համար սխրագործությունը, որին պարտավորեցրել է քեզ քո արիությունը, և որը կհանգի իր վախճանին, երբ որ Լամանչի ամեհի առյուծն ու տոբոսցի ճերմակ աղավնին միանան, և նրանց հպարտ գլուխները կխոնարհվեն ամուսնության քաղցր լծի տակ։ Այդ անլուր միությունից լույս աշխարհ կգան և կփայլեն արի կորյուններ՝ հուժկու ճիրաններով, իրենց հզոր հոր նման։ Եվ դա տեղի կունենա ավելի շուտ, քան խուսափող նիմֆային հետապնդողը<ref>Երբ արեգակը (Ապոլլոնը, որ հետապնդում է Դաֆնա հավերժահարսին) երկու անգամ շրջան քաշի երկնքում, անցնելով կենդանակերպի նշանները, այսինքն՝ երկու ժամից հետո։ </ref> իր բնական ու սրընթաց վազքով երկու անգամ կանցնի աստղազարդ երկնակամարի նշանները։ Եվ դո՛ւ, կողքին՝ թուր, ծնոտին՝ միրուք, քթածակերում հոտառություն ունեցող զինակիրներից ամենաազնիվն ու հնազանդը աշխարհիս երեսին, մի՛ վշտանար և մի՛ դժգոհիր՝ տեսնելով, որ քո աչքի առաջ այսպես են տանում թափառական ասպետության ծաղկին։ Շուտով, եթե կամենա աշխարհիս արարիչը, դու կտեսնես քեզ այնքան բարձր ու վեհ, որ ինքնդ քեզ չես ճանաչի և քո բարի տիրոջ տված խոստումները ապարդյուն չեն մնա։ Հավատացնում եմ քեզ իամստուն Մենտիրոնիանայի անունից,<ref>Mentironiana ― ազատ թարգմանությամբ «ստախոս» (mentira ―ստախոսություն)։</ref> որ քո ռոճիկը վճարված կլինի, ինչպես դու կտեսնես գործնականում։ Հետևի՛ր զորավոր ու կախարդված ասպետին, որովհետև պետք է դու նրան ուղեկցես մինչև այն տեղը, որտեղ երկուսդ էլ պիտի կանգ առնեք։ Եվ որովհետև ինձ թույլ չի տրված ուրիշ բան ասելու, ուստի մնաս բարով, իսկ ես վերադառնամ իմ լավ գիտցած տեղը։
Այս մարգարեական խոսքերը դալլաքն արտասանեց սկզբում սաստիկ բարձր ձայնով, ապա ձայնը մեղմացրեց և հասավ այնքան քնքուշ շեշտի, որ անգամ այս կատակին նախօրոք տեղյակները պատրաստ էին հավատալու, թե իրենց լսածը լուրջ բան է։ Գալով դոն Կիխոտին՝ մարգարեի խոստումները նրան մխիթարեցին, որովհետև նա լրիվ ըմբռնել էր նրանց իմաստը և տեսնում էր, որ նրան հուսադրում են, թե նա կզուգորդվի ամուսնական սրբազան ու օրինավոր կապերով իր սիրեցյալ Դուլսինեա Տոբոսցու հետ, թե նրա օրհնյալ արգանդից կորյուններ կծնվեն, զավակներ՝ Լամանչի մշտնջենական փառքի համար։ Հաստատ ու վերջնական կերպով հավատալով դրան՝ նա բարձրացրեց ձայնը և, խորը հոգվոց քաշելով ասաց․
― Օ՜, դո՛ւ, ով էլ լինես, որ ինձ այդքան լավ ապագա ես խոստանում, աղաչում եմ, խնդրի՛ր իմաստուն կախարդից, որ հոգ է տանում իմ մասին, որպեսզի նա թույլ չտա, որ ես կործանվեմ այս բանտում, որի մեջ ինձ տանում են, մինչև որ չկատարվեն այդ քաղցր ու աննման խոստումները։ Եթե այդպես լինի, իմ բանտարկությունը ես փառք կհամարեմ և շխթաներս՝ ուախություն, և տեղը, որի վրա գցել են ինձ, կթվա ոչ թե կռվի դաժան դաշտ, այլ փափուկ անկողին և երջանիկ առագաստ ամուսնական։ Գալով իմ զինակիր Սանչո Պանսային տվածդ մխիթարանքին՝ նրա բարությունն ու ազնվությունը երաշխավորում են, որ նա ինձ երբե՛ք չի լքի ո՛չ բարի, ո՛չ էլ սև օրիս։ Եթե պատահի նրա և իմ չար բախտից, որ ես չկարողանամ նրան նվիրել խոստացածս կղզին, կամ որևէ այլ հավասարարժեք բան, ապա առնավազն առնվազն նա չի կորցնի իր ռոճիկը, որովհետև ես իմ կտակում գրել եմ, թե որքան եմ կամենում, որ նրան տրվի, ո՛չ, անտարակույս, համեմատ նրա մեծ ու լավ ծառայության, այլ գեթ համեմատ իմ կարողության։
Սանչո Պանսան շատ քաղաքավարի խոնարհվեց և համբուրեց իր տիրոջ երկու ձեռքը (եթե ուզեր էլ, մեկը չէր կարող, քանի որ երկուսն էլ կապված էին իրար)։
Երբ դոն Կիխոտը տեսավ, թե ինչպես են իրեն վանդակի մեջ գցել և դրել սայլի վրա, ասաց․
Բազմաթիվ և շատ երևելի պատմություններ եմ կարդացել ես թափառական ասպետների մասին, սակայն երբեք չեմ կարդացել, չեմ տեսել ու լսել, որ կախարդված ասպետներին այս տեսակ առևանգած լինեն՝ ծույլ անասունների համր ու դանդաղ քայլով։ Սովորաբար միշտ նրանց օդի միջով են տանում, արտասովոր արագությամբ, գորշ կամ սև ամպով պարուրած կամ թե չէ հրեղեն կառքով, հիպոգրիֆի կամ մի այլ նման հրեշի վրա։ Բայց թե առևանգեն եզներ լծած սայլով, Աստված վկա, ես բոլորովին շփոթվում եմ։ Թեև, հնարավոր է, որ մեր ժամանակվա ասպետականությունն ու կախարդանքը, այլ ճամփով պիտի ընթանան, քան անցյալ դարերինը, թերևս, որովհետև ես աշխարհիս երեսին նոր ասպետ եմ և առաջինը, որ հարություն տվեց արկածախնդիր ասպետների գործունեությանը, մեր օրերում հնարված լինեն կախարդանքի նոր ձևեր և կախարդվածներին առևանգելու նոր եղանակներ։ Խելքդ ի՞նչ է կտրում, Սանչո զավակս։
― Իսկի՛ բան չի կտրում, ― պատասխանեց Սանչոն, ― որովհետև ես թափառական գրեքեր գրքեր չեմ կարդացել, ինչպես ձեր ողորմածությունը։ Թեև, դարձյալ կհանդգնեի հաստատել և երդվել, որ մեր կողքին քայլող այս ուրվականները բնավ կաթոլիկ չեն։
― Կաթոլիկնե՞ր։ Հոգյա՛կս։ ― Բացականչեց դոն Կիխոտը։ ― Ինչպե՞ս կարող են կաթոլիկ լինել, քանի որ նրանք բոլորն էլ դևեր են, ուրվականների կերպարանք են ընդունել, որ այս խաղը խաղան և ինձ այս օրը գցեն։ Եթե ուզում ես համոզվել, որ ասածս ճիշտ է, ձեռք տուր, շոշափի՛ր նրանց, և դու կտեսնես, որ նրանց մարմինը օդեղեն է և որ այդ ամենը առերևույթ բան է։
― Աստված վկա, սինյոր, ես նրանց ձեռք եմ տվել։ Ահա այս դևը, որ այնքան արագ է քայլում, փափլիկ մարմին ունի։ Նա մի հատկություն ունի, որ ամենևին դևերը չեն ունենում՝ ասում են, թե դևերից ծծումբի և այլ վատ հոտ է գալիս, իսկ սրանից կես մղոից մղոնից անուշ հոտ է փչում։
Սանչոն դոն Ֆերնանդոյի մասին էր ասում, որ իբրև խոշոր ավատատեր, ուներ, իրոք, Սանչոյի ասած բուրմունքը։
― Լաց մի՛ք լինի, իմ բարի տիկնայք, բոլոր այս դժբախտությունները կապած են այն արհեստին, որին ես նվիրված եմ։ Եթե այս տառապանքները չպատահեին, ես ինձ հռչակավոր թափառական ասպետ չէի համարի, որովհետև աննշան անուն ու հռչակ վայելող ասպետները նման բաների ենթակա չեն, և նրանց հիշատակը մարում է նրանց հետ միասին։ Դա՛ է հզոր ասպետների վիճակը, որոնց նախանձում են բազմաթիվ թագաժառանգներ և այլ ասպետներ նրանց առաքինության և արիության համար և աշխատում են վատ ճանապարհներով կործանել լավերին։ Այնուամենայնիվ, առաքինությունն այնքան զորավոր է, որ, հակառակ ամեն մոգության, որ հայտնի է եղել նրա առաջին հայտնագործող Զրադաշտին, հաղթանակող դուրս կգա փորձությունից և իր լույսը կսփռի աշխարհիս վրա, ինչպես արևը՝ երկնքում։ Ներեցեք ինձ, չքնաղ տիկիններ, եթե ակամա ձեզ որևէ տհաճություն եմ պատճառել, որովհետև կամովին ու գիտակցաբար ես երբեք ոչ ոքի չեմ վշտացրել, և աղոթեցեք Աստծուն, որ ինձ ազատի այս բանտից, որի մեջ ինձ գերի է վարել ինչ որ չար կախարդ։ Եվ երբ որ ես վերստին ազատ դառնամ, իմ հիշողությունից չեն ջնջվի շնորհները, որ այս դղյակում դուք արել եք ինձ, և ես ըստ արժանվույն շնորհակալ կլինեմ իմ ծառայությամբ։
Դղյակի տիկինների հետ դոն Կիխոտի այս խոսակցության միջոցին քահանան ու դալլաքը հրաժեշտ տվին դոն Ֆերնանդոյին ու նրա ընկերներին, կապիտանին ու նրա եղբորը և իրենց բախտից գոհ բոլոր կանանց, մանավանդ՝ Դորոթեային և Լյուսինդային։ Բոլորը գրկախառնվեցին և խոստացան հետագայում հաղորդել իրար իրնեց գործերի ապագայի մասին։ Դոն Ֆերնանդոն, հաղորդելով, թե ուր պիտի գրեն իրեն, թախանձեց, որ քահանան հաղորդի, թե ինչ կպատահի դոն Կիխոտին՝ հավատացնելով, որ աշխարհիս երեսին դրանից ավելի հաճելի բան չի լինի իր համար։ Ինքն էլ խոստացավ հաղորդել քահանային այն ամենը, որ նրան կարող է հետաքրքրել՝ իր հարսանիքի, Զորաիդայի մկրտության, դոն Լուիսի բախտի և Լյուսինդայի հայրենական տուն վերադառնալու մասին։ Քահանան խոստացավ, թե կետ առ կետ կկատարի նրա խնդիրքը։ Ապա նրանք կրկին գրկախառնվեցին և նորից առաջարկեցին իրար իրենց ծառայությունը։ Իսկ պանդոկպանը մոտեցավ քահանային և տվեց նրան ինչ֊որ թղթեր, ասելով, թե գտել է ճամպրուկի աստառի տակից, որտեղից գտնված էր Անխոհեմ֊հետաքրքիրի վեպը և ավելացրեց, թե նա կարող է բոլորը հետը տանել, քանի որ ճամպրուկի տերը երբեք չի եկել նրանց ետևից, իսկ իրեն պետք չեն, որովհետև կարդալ չգիտե։ Քահանան շնորհակալ եղավ և, բաց անելով ձեռագիրը, կարդաց վերնագիրը՝ «Ռինկոնենտեի և Կորտադիլիոյի վեպը», գլխի ընկավ, թե դա ինչ֊որ վեպ է և խորհեց, թե քանի որ Անխոհեմ֊հետաքրքիրի վեպան վեպն այնքան լավն էր, ապա հնարավոր է, որ սա նրանից վատը չէ, որովհետև ըստ ամենայնի երկուսն էլ պատկանում են միևնույն հեղինակին։ Ուստի նա վերցրեց ազատ ժամերին կարդալու դիտավորությամբ։
Ապա նա ձի հեծավ, ինչպես և իր բարեկամ դալլաքը, առանց դիմակները հանելու, որովհետև նրանք չէին կամենում, որ դոն Կիխոտն իրենց ճանաչի և գնացին սայլի ետևից։ Թափորի կարգը հետևյալն էր՝ առաջից գնում էր սայլը, որ քշում էր իր տեր գյուղացին։ Երկու կողքից, ինչպես մենք արդեն ասացինք, հրացանաձիգներն էին գնում՝ պատրույգավոր հրացաններով։ Ապա գալիս էր Սանչո Պանսան էշի վրա՝ ետևից քաշելով Ռոսինանտին։ Ետևից ջորիների վրա, դիմակները դեմքերին քահանան ու դալլաքն էին, ողջ թափորը առաջ էր ընթանում ծանր ու դանդաղ՝ համակերպվելով եզների քայլվածքին։ Դոն Կիխոտը նստած էր իր վանդակի մեջ, ձեռները կապկպած, հենված ճաղերին և ոտները մեկնած, այնքան անշարժ ու լուռ, որ ավելի քարե արձան էր հիշեցնում, քան կենդանի մարդու։ Այսպես, դանդաղ քայլերով և խորին լռությամբ անցան նրանք կես մղոնի չափ և երբ որ հասան մի հովտի, սայլապանը հայտարարեց, որ սա հանգիստ առնելու և եզներին արածացնելու վայր է։ Սակայն դալլաքը, խորհրդակցելով քահանայի հետ, առաջարկեց մի քիչ հեռու անցնել, որովհետև նա գիտեր, որ երևացող բլուրի մոտ մի ուրիշ հովիտ կա՝ առավել թավ ու հյութալի խոտով, քան այստեղ, որտեղ մտադրություն կար հանգիստ առնելու։ Բոլորը համաձայնեցին դալլաքին և շարունակեցին ուղին։
Այս վայրկյանին քահանան ետ նայեց և տեսավ, որ ետևից վեց֊յոթ ձիավորներ են գալիս՝ լավ հագնվված հագնված ու կարգ ու սարքը տեղը, որոնք շուտով հասան մեր ճամփորդներին, որովհետև ծույլ ու դանդաղկոտ եզներով չէին գալիս, այլ ջորիներով, որ ունենաում ունենում են եկեղեցականները և շտապում են միջօրեի հանգիստ առնել պանդոկում, որ մեկ մղոնից հեռու չէր այդտեղից։ Փութկոտները հասան դանաղաշարժներին և սիրալիր ողջույն տվին։ Եկվորներից մեկը, ինչպես հետո պարզվեց՝ տոլեդոյի եկեղեցական և իրեն ուղեկցողների տերը, տեսնելով այս տարօրինակ թափորը՝ սայլը, հրացանաձիգներին, Սանչոյին, Ռոսինանտին, քահանային, դալլաքին և մանավանդ կապկպած ու վանդակը նստեցրած դոն Կիխոտին, չկարողացավ զսպել իրեն և չհարցնել, թե ինչ կնշանակի այդ մարդուն այն եղանակով տանելը (թեև հրացանաձիգների կրած նշանները նրանց հասկանալ տվին, թե սա պետք է գող կամ այլ հանցագործ լինի, որին պատժելը Սանտա Հերմանդադին է պատկան)։ Հրացանաձիգներից մեկը, որին նա դիմեց, պատասխանեց նրան․
― Այս ասպետից հարցրեք, թե ինչ կնշանակի, որ նրան այս եղանակով են տանում, որովհետև մենք ոչինչ չգիտենք։
― Ճիշտն ասած, որդիս, ես Վիլյալպանդոյի Sumulas֊ից<ref>Աստվածաբան Գասպար Կարդիլյո դե Վիլյալպանդոյի «Summa summularum» (կրճատ կոչվում է «Summulas») աշխատությունը (հրատ․ 1557), որն այն ժամանակ տրամախոսության ամենատարածված ձեռնարկն էր։</ref> ավելի շատ ասպետական վեպեր կլինեմ կարդացած, այնպես որ, եթե բանն այդ է, ապա կարող եք ապահովաբար հաղորդել ինձ, ինչ որ կամենաք։
― Աստված օգնական, ― պատասխանեց դոն Կիխոտը, ―եթե ― եթե այդպես է, խնդրեմ, սինյոր ասպետ, իմանաք, որ ես կախարդված և այս վանդակի մեջ եմ նետված չար կախարդների նախանձից ու նենգությունից, որովհետև առաքինությունը ավելի է հալածվում չար մարդկանց կողմից, քան սիրվում է բարիներից։ Ես թափառական ասպետ եմ և ոչ նրանց թվից, որոնց անունը չի հավերժացնում փառքը, այլ նրանցից, որոնց վիճակված է, հակառակ նախանձի, Պարսկաստանի մոգերի, Հնդկաստանի բրահմանների, Եթովպիայի մերկ փիլիսոփաների, գրել իրենց անունը անմահության տաճարում, որպեսզի գալիք դարերում օրինակ ու նմուշ լինի և որպեսզի թափառական ասպետները տեսնեն, թե ինչ ճամփով պիտի ընթանան, եթե ձգտում են հասնել ռազմական արվեստի գագաթին ու պատվաբեր բարձրունքին։
― Սինյոր դոն Կիխոտ Լամանչեցին ճիշտ է ասում, ― ասաց ի պատասխան քահանան, ― նա, իրոք, այս սայլով գնում է կախարդված և ոչ թե իր մեղքերի ու ոճիրների համար, այլ նրանց անհասկացողության համար, որոնց աչքում առաքինությունն անտանելի է և արիությունը՝ ատելի։ Ձեր առջև, սինյոր, Տխուր Պատկերի Ասպետն է, որի մասին դուք, թերևս, լսած լինեք։ Նրա հոյակապ գործերն ու մեծ սխրագործությունները գրած են լինելու ամուր բրոնզի և հավերժական մարմարի վրա, ինչքան նախանձը ճգնի նսեմացնել և ոխը՝ մոռացության մատնել։
Դալլաքը չկամեցավ Սանչոյին պատասխանել՝ զգուշանալով, թե միգուցե իր պարզամտությամբ նա բաց անի այն, ինչ որ ինքն ու քահանան այնքան աշխատում էին ծածկել։ Նույն այդ պատճառով քահանան ասաց եկեղեցականին, որ հետը քիչ առաջ անցնի, որպեսզի ինքը պատմի վանդակի գաղտնիքը և այլ զվարճալի բաներ։ Եկեղեցականը համաձայնեց և, քահանայի ետևից իր ընկերակիցների հետ առաջ ընկավ և ուշի֊ուշով ունկնդրեց նրա պատմությունը դոն Կիխոտի կենցաղի, կյանքի, խելագարության ու սովորությունների մասին՝ կարճառոտ նկարագրելով նրա ցնորամտության սկիզբը և պատճառը և արկածներն ու նրանց զարգացումը մինչև այն ժամը, երբ նրան փակեցին այս վանդակում, որպեսզի տանեն իր տունը և փորձեն նրան բժշկել։ Եկեղեցականն ու նրա ուղեկիցները մնացել էին զարմացած դոն Կիխոտի արտասովոր պատմությունից, և լսելուց հետո եկեղեցականն ասաց․
― Ճշմարիտ որ, տեր հայր, ես այն կարծիքին եմ, որ այս ասպետական կոչեցյալ գրքերը սաստիկ վնասակար են պետությանը։ Մղված վատ ճաշակից ու պարապությունից՝ ես կարդացել եմ գրեթե բոլոր տպագիր գրքերի սկիզբը և երբեք չեմ կարողացել ստիպել ինքս ինձ նրանցից որևէ մեկը սկզբից մինչև վերջ կարդալ, որովհետև ինձ թվացել է բոլորն էլ, մեկն ավելի, մյուսը՝ պակաս, միևնույն բանն են և ոչ մեկում չի լինում գտնել ավելին, քան մյուսում։ Ըստ իս, գրվածքների այս սեռը, նրանց հյուսվածքը հար ու նման են Միլեթի հեքիաթներին ― անմիտ զրույցներ, որ կարող են լոկ հաճույք պատճառել, բայց ոչ ուսուցել։ Ընդհակառակը՝ ապոլոգների հեքիաթները<ref>Միլեթի հունական հեքիաթների մասին, որոնք ծագել կամ հատկապես տարածվել են Միլեթ քաղաքում։ Այդ հեքիաթները մինչև մեր օրերը չեն պահպանվել։ Հայտնի է միայն, որ նրանք աչքի են ընկել արկածախնդրական տարրերի՝ ինչպես և գռեհիկ ու հաճախ անվայել երգիծանքի առատությամբ։ Ապոլոգներ (առակներ) այսինքն՝ բարոյախոսական բնույթի այլաբանական պատմվածքներ, որոնք մեծ մասամբ արևելյան ծագում ունեն և շատ տարածված են եղել միջին դարերում։</ref> միաժամանակ հաճելի են և ուսանելի։ Եվ եթե նման գրքերի գլխավոր նպատակը հաճույք պատճառելն է, ապա ես չգիտեմ, ինչպես են կարող նրանք իրենց նպատակին հասնել, քանի որ լի են այնքան վայրենի անմտություններով։ Հաճույքը, որ ծագում է մեր հոգում, իրերի գեղեցկությունից ու ներդաշնակությունից է, որ մենք տեսնում կամ ըմբռնում ենք երևակայությամբ, իսկ տգեղ ու տձև երևույթները մեզ չեն կարող բավարարել։ Արդ, ի՞նչ գեղեցկություն կարող է լինել, մասերի համապատասխանություն ամբողջի և ամբողջինը՝ մասերի, մի վեպում կամ պատմվածքում, որի մեջ տասնվեց տարեկան տղան խոցում է թրով աշտարակի հասակ ունեցող հսկային և նրան երկու կտոր է անում, ասես թե գաթա լինի կամ թե չէ ճակատամարտ է նկարագրվում, և հեղինակը հաղորդում է մեզ, թե թշնամու բանակում մեկ միլիոն մարտիկ է լինում և բավական է լինում, որ գրքի հերոսը ելնում է նրանց դեմ մեն֊մենակ ― ուզես֊չուզես հավատա՛ ― և ասպետը իր հզոր բազկի ուժով կատարյալ հաղթանակ է տանում։ Ի՞նչ կասենք այն դյուրության, որով մի թագուհի կամ մեծ կայսրության ժառանգ նետվում է անհայտ թափառական ասպետների գիրկը։ Ինչ անտաշ ու բարբարոսական երևակայություն է պետք հաճույք ստանալու համար՝ թե ասպետներով լի մի բարձր աշտարակ լողում է ծովի մեջ առագաստանավի պես, փչում է հաջողակ քամի, և այսօր նավը Լոմբարդիայի ափերի մոտ է, իսկ վաղը առավոտյան՝ Հնդկաստանում, Խուան երեցի հողում կամ այլ երկրներում, որ ո՛չ Պտղոմեոսն է նկարագրել, ո՛չ Մարկո Պոլոն տեսել։<ref>Պտողոմեոս ― հունական աշխարհագետ մեր թվականության II դարում։ Մարկո Պոլո ― իտալացի ճանապարհորդ, շրջագայել է ամբողջ Ասիան, ներառյալ և Ճապոնիան։</ref> Իսկ եթե ինձ առարկելու լինեն, թե այս գրքերի հեղինակները հեքիաթներ են տալիս և պարտադիր չեն համարում պահպանել ճշտություն ու համաչափություն, ապա ես կպատասխանեմ, որ հերյրուրանքն այնքան ավելի լավ է, որքան նման է ճշմարտության և այնքան ավելի հաճելի, որքան ավելի մոտ են հավանական ու հնարավորին։ Հեյրուրած Հերյուրած պատմությունները պետք է համապատասխանեն ընթերցողի ըմբռնումին և պետք է այնպես գրվեն, որ անկարելին մեղմանա, չափազանցը հարթվի և, մեր ուշադրությունը գրավելով, նրանք հիացում առաջ բերեն, զարմանք, հուզմունք և հաճույք, միաժամանակ և միաչափ ներշնչեն և՛ զարմանք, և՛ խնդություն։ Իսկ այդ նպատակին երբեք չի հասնի մի գրող, որ խուսափում է նման լինել ճշմարտության և նմանողությունից, իսկ գրական գործի կատարելությունն էլ հենց այդ է։ Ես երբեք չեմ հանդիպել մի ասպետական վեպի, որի ֆաբուլան մի մարմին կազմեր բոլոր իր անդամներով այնպես, որ մեջտեղը համապատասխաներ սկզբին, իսկ վերջավորությունը՝ սկզբին ու մեջտեղին։ Սովորաբար հեղինակներն այնքան բազմաթիվ անդամներից են հյուսում, որ կարծես թե միտք են դրել հրեշ ստեղծելու, և ոչ թե համաչափ մի կերպարանք։ Բացի այդ՝ նրանց ոճը կոպիտ է, արվածները՝ անհավատալի, սիրահարությունները՝ վավաշոտ, վարվեցողությունն՝ անկիրթ, մարտագրություններն՝ անվախճան, դատողություններն՝ անիմաստ, ուղեգրություններն անմիտ, վերջապես, նրանք այնքան զուրկ են ճշմարիտ արվեստից, որ պետք էր նրանց աքսորել քրիստոնյա պետություններից, որպես անպետք մարդկանց։
Քահանան ուշի֊ուշով ունկնդրում էր․ եկեղեցականը նրան թվաց խելացի մարդ և ասածները՝ իմաստալից, ուստի նա ասաց, որ ինքն էլ նույն կարծիքին է, ատելով ատում է ասպետական գրքերը և իր ժամանակին այրել է դոն Կիխոտի բազմաթիվ գրքերը։ Նա պատմեց, թե ինչպես ինքը քննություն կատարեց՝ հիշատակելով, թե որոնք է մատնել կրակի և որոնք խնայել։ Եկեղեցականը շատ ծիծաղեց և ասաց, որ չնյած այդ գրքերի բոլոր պակասություններին, նրանց մեջ քիչ֊շատ լավ բան էլ կա, այն է՝ նրանց նյութը թույլ է տալիս լուսամիտ մարդուն դրսևորել իր ուժերը, որովհետև լայն ու արձակ դաշտ է բացվում նրա առջև, որտեղ նրա գրիչը կարող է անարգել թափ առնել՝ նկարագրելով նավերի խորտակում, ծովի ալեկոծություն, ընդհարումներ և ճակատամարտեր։ Նա կարող է նկարագրել արի կապիտանի, նրան անհրաժեշտ բոլոր հատկություններով, որը գիտե կանխել թշնամու դավերը, որ հռետոր է և ճարտասանությամբ համոզում է կամ հետ է պահում իր զինվորներին, որ խելահաս է՝ խորհրուրդում, արագ՝ գործողության մեջ և հավասարաչափ քաջ է թե՛ սպասողական, թե՛ հարձակողական ժամին։ Նրանք կարող են նկարագրել մերթ ողբալի, մերթ ողբերգական դեպքեր, մերթ անակնկալ ուրուխ անցքեր։ Ահա մի չքնաղ տիկին՝ համեստ, խելացի և զգույշ, ահա քրիստոնյա ասպետ՝ արի և պարկեշտ, ահա մի կոպիտ քյալլագյոզ և պարծենկոտ, ահա՛ և սիրալիր, արի ու նուրբ արքայազն, որ բարի և ուղղամիտ է իրենից ստորադասների նկատմամբ, ահա ազնիվ ու վեհանձն տեր։ Հեղինակը կարող է ներկայացնել աստղագետի, աշխարհագրի և երաժիշտի, մեկին, որ տեղյակ է պետական գործերին, իսկ հարմար առիթով՝ մոգի։ Նա կարող է պատմել մեզ հնարագետ Ուլիսից, բարեպաշտ Էնեոսից, արի Աքիլլեսից, Հեկտորի դժբախտություններից, Սինոնի դավաճանությունից, Էվրիայի բարեկամությունից, Ալեքսանդրի առատաձեռնությունից, Կեսարի քաջությունից, Տրայանոսի մեղմությունից ու ճշմարտասիրությունից, Զոպերի հավատարմությունից, Կատոնի իմաստությունից, մի խոսքով՝ բոլոր հատկություններից, որ մեծ մարդկանց կատարյալ են դարձնում։ Նրանցից է կախված բոլոր այդ հատկությունները մի հերոսի հատկացնել, թե բաժանել մի քանիսի միջև։ Եվ եթե այս ամենը վարպետորեն հնարված լինի և հաճելի ոճով գրված և եթե հնարանքը իրականությունից շատ չշեղվի, ապա գեղեցիկ, երփներանգ թելերից նա անպայման կգործի մի հյուսվածք, որ ավարտված լինելուց հետո այնպիսի գեղեցկություն ու կատարելություն կդառնա, որ կվաստակի պսակ մտավոր երկերի մեջ, որոնց նպատակն է, ինչպես արդեն ասացի, ուսուցանել և հաճույք պատճառել։ Վեպի ազատ ձևը հեղինակին հնարավորություն է տալիս լինել դյուցազներգու, քնարերգակ, ողբերգակ և կատակերգու՝ միացնելով բոլոր տարրերը, որ պարփակված են բանաստեղծության և ճարտասանության հաճելի և քաղցր գիտության մեջ, որովհետև դյուցազներգությունը կարող է գրվել և՛ արձակ, և՛ ոտանավորով։
Ձերդ ողորմածության բոլոր ասածները, տեր եկեղեցական, արդարացի են, ― ասաց քահանան, ― առավել ևս արժանի են նախատինքի նման գրքերի արդի հեղինակները, որոնք հոգ չեն տանում լավ շարահյուսության, արվեստի և կանոնների մասին, որոնց հետևելով նրանք կարող էին արձակի մեջ հռչակվել այնպես, ինչպես պոեզիայի երկու իշխանները՝ հույն և հռովմայեցի։<ref>Ըստ երևույթին նկատի են առնվում Հոմերոսն ու Վերգիլիոսը։</ref>
― Ես ինքս մի ասպետական գիրք հորինելու փորձ եմ արել, ― շարունակեց եկեղեցականը, ― հետևելով վերոհիշյալ կանոններին և, ճիշտն ասած, գրեցի ավելի քան հարյուր էջ, ապա, համոզվելու համար, թե գիրքն, իրոք, այնպես է դուրս եկել, ինչպես ինձ է թվում, ես կարդացի նման ընթերցանության սիրահարներին՝ խելացի և բարեկիրթ մարդկաց, ինչպես և ամեն անհեթեթության ականջ կախող տգետներին, և սրա՛նք էլ, նրա՛նք էլ հավանություն տվին։ Այնուամենայնիվ, ես իմ ձեռնարկը չշարունակեցի, որովհետև նախ ինձ թվաց, թե դա անվայել է իմ աստիճանին, ապա՝ տխմարները թվով գերազանցում են խելոքներին։ Եվ թեև սակավաթիվ հասկացող մարդկանց գովասանքը նախընտրելի է, քան բազմաթիվ տգետների նշավակությունը, այնուհանդերձ ես չկամեցա ենթակա լինել անհաստատ ամբոխի անմիտ կարծիքին, չէ՞ որ այդ ամբոխն է նման գրքերի գլխավոր պահանջողը։ Սակայն առանձնապես ինձ համոզեց թողնել այդ գործը և գիրքն ավարտելու միտքը ա՛յն դիտողությունը, որ ես արի հիմիկվա ներկայացրած կոմեդիաներից։ Այդ կոմեդիաները, ասում էի ինքս ինձ, որոնց առնվազն մեծամասնությունը, թե՛ պատմական նյութից, թե՛ հորինածները, անհեթեթ գրվածքներ են, այլանդակություններ, որ ո՛չ գլուխ ունեն, ո՛չ ոտներ և, այնուամենայնիվ, ամբոխը հաճույքով է նայում և հավանում, թեև բնավ հավանելու բաներ չեն։ Նրանց հորինող հեղիակներն հեղինակներն ու ներկայացնող դերասանները պնդում են, որ այպես էլ պետք է լինեն, որովհետև հասարակությունն այդ տեսակն է պահանջում և ո՛չ ուրիշը։ Իսկ այն հեղինակները, որ տպավորություն են գործում, զարգացնելով գործողությունը համաձայն կանոնների, բավարարում են մի երեք֊չորս հասկացող հոգու, որոնք ըմբռնում են գեղեցկությունը, մինչդեռ մնացյալները հասկանալու ունայն ճիգեր են գործում, իսկ ավելի ձեռնտու է ապրուստ աշխատել բազմաթիվ մարդկանց միջոցով, քան լավ համբավ՝ աննշան քանակության մարդկանց շնորհիվ։ Նույնը պիտի լինի նաև իմ գրքի հետ՝ ես խանձելու եմ հոնքերս,<ref>Ենթադրվում է՝ գիշերները երկար նստել մոմի տակ։</ref> ձգտելով պահպանել բոլոր վերոհիշյալ կանոնները, և ընկնելու եմ այդ դերձակի դրության մեջ, որ ձրի կարում է, թելն էլ ինքը տալիս։<ref>Ակնարկվում է հետևայլ հետևյալ առածը․ «Մեզ մոտ անկյունում դերձակը ձրի էր կարում և դեռ իր թելելեն թելերն էլ վրան էր դնում»։ </ref> Իզուր փորձեցի քանիցս համոզել կոմեդիաների հեղինակներին, որ նրանց հայացքները սխալ են, որ եթե անհեթեթություններ հորինելու փոխարեն նրանք ներկայացնեին ըստ կանոնների գրած պիեսներ, ավելի շատ հասարակություն կգրավեին և ավելի մեծ հռչակ ձեռք կբերեին, բայց նրանք այնքան համառ ու կույր են իրենց կարծիքի մեջ, որ ո՛չ փաստարկումները, ո՛չ ակներևությունն իսկ չեն կարողանում նրանց համոզել։ Հիշում եմ, ինչպես մի օր ես ասացի այդ համառներից մեկին․ «Հիշո՞ւմ եք արդյոք, մի քանի տարի առաջ Իսպանիայում բեմադրվում էին երեք ողբերգություն, որ հորինել է մեր թագավորության հռչակավոր մի պոետ, որոնք այն տեսակ էին, որ զարմացնում, հուզում և հիացնում էին բոլոր հանդիսատեսներին, նույնքան տխմարներին, որքան կիրթ մարդկանց, նույնքան ամբոխին, որքան ընտիր մարդկանց, և նրանք դերասաններին ավելի շահ էին բերում, քան նրանցից հետո բեմադրված երեսուն լավագույն պիեսները»։ «Ձերդ ողորմածությունը, ― պատասխանեց հեղինակը, որի հետ էր խոսակցությունս, անտարակույս, ակնարկում է «Իզաբելան», «Ֆիլիդան» և «Ալեքսանդրան»։<ref>«Իզաբելլա», «Ֆիլիդա» և «Ալեքսանդրա»՝ Արխենսոլայի գրվածքներն են (մահացել է 1613 թվին): ։ «Պատժված քարասրտություն» պիես՝ Լոպե դե Վեգայի, «Նումանսիա»֊ն հենց իր՝ Սերվանտեսի ողբերգությունն է, «Սիրահարված վաճառականը» Ագիլարի դրաման (մահացել է 1623 թվին), «Բարեհաճ թշնամին»՝ Տարրեգիի (մահացել է 1602 թվին)։ Անհատական վշտով լցված այս ամբողջ պասսաժը հին (դասական) թատերագրական համակարգի ջատագովությունն է, համակարգ, որին հարել է ինքը Սերվանտեսը և որն ասպարեզից հեռացել է Լոպե դե Վեագյի Վեգայի շատ ավելի հանրամատչելի դարձած դրամատուրգիան։ Ընդսմին՝ հետաքրքրական է, թե Սերվանտեսը հենց Լոպե դե Վեգայի մի դրաման ինչպիսի անաչառությամբ ու խոհեմությամբ է մտցնում իր տեսակետով «օրինակելի» համարվող պիեսների շարքը։<br>Այստեղ և շարունակության մեջ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «կոմեդիա» բառը Իսպանիայում ցույց էր տալիս դրամատիկական ստեղծագործության բոլոր տեսակները (այսինքն և՛ դրաման, և՛ տրագեդիան)։</ref> «Այո, ― պատասխանեցի ես, ― խոսքս նրանց մասին է։ Նկատի առեք, որ արվեստի բոլոր կանոնները նրանց մեջ խստիվ պահպանված են և չնայած դրան, նրանք երևան եկան այնպես, ինչպես կային և դուր եկան բոլոր հանդիսականներին։ Հետևաբար, մեղավորը հասարակությունը չէ, որ իբր թե անհեթեթ հանդեսներ է պահանջում, այլ նրանք, ովքեր այլ բան ցույց տալ նրան չեն կարողանում։ Դուք անհեթություններ չեք գտնի «Պատժված անշնորհակալության» մեջ, «Նումանսիայի» մեջ, «Սիրահարված վաճառականի» մեջ, «Բարեհաճ թշնամուհու» մեջ և մի քանի այլ պիեսներում, որ գրել են լուսամիտ պոետները, որ նրանց հռչակ են բերել, իսկ դերասաններին մեծ եկամուտ»։ Ես ուրիշ շատ փաստարկումներ ավելացրի սրան, որ նրան հանեմ մոլորությունից, սակայն տեսա, որ նա շփոթվել է, բայց չի համոզվել։
Այստեղ և շարունակության մեջ անհրաժեշգ է նկատի ունեալ, որ «կոմեդիա» բառը Իսպանիայում ցույց էր տալիս դրամատիկական ստեղծագործության բոլոր տեսակները (սյինքն և՛ դրաման, և՛ տագեդիան)։</ref> «Այո, ― պատասխանեցի ես, ― խոսքս նրանց մասին է։ Նկատի առեք, որ արվեստի բոլոր կանոնները նրանց մեջ խստիվ պահպանված են և չնայած դրան, նրանք երևան եկան այնպես, ինչպես կային և դուր եկան բոլոր հանդիսականներին։ Հետևաբար, մեղավորը հասարակությունը չէ, որ իբր թե անհեթեթ հանդեսներ է պահանջում, այլ նրանք, ովքեր այլ բան ցույց տալ նրան չեն կարողանում։ Դուք անհեթություններ չեք գտնի «Պատժված անշնորհակալության» մեջ, «Նումանսիայի» մեջ, «Սիրահարված վաճառականի» մեջ, «Բարեհաճ թշնամուհու» մեջ և մի քանի այլ պիեսներում, որ գրել են լուսամիտ պոետները, որ նրանց հռչակ են բերել, իսկ դերասաններին մեծ եկամուտ»։ Ես ուրիշ շատ փաստարկումներ ավելացրի սրան, որ նրան հանեմ մոլորությունից, սակայն տեսա, որ նա շփոթվել է, բայց չի համոզվել։ ― Ձերդ ողորմածությունը, տեր եկեղեցական, ― ասաց քահանան, ― շոշափում է մի խնդիր, որ իմ մեջ վերստին առաջ է բերում հին թշնամանքը դեպի հիմիկվա կոմեդիաները, որ ավելի նվազ չէ, քան դեպի ասպետական գրքերը տածածս զգացմունքը։ Տուլիոսի ասելով՝<ref>Տուլիոսի ― այսինքն՝ Մարկոս Տուլիոս Ցիցերոնին։</ref> պիեսը պետք է մարդկային կյանքի հայելին լինի, բարքերի օրինակ և ճշմարտության պատկեր, իսկ այժմ բեմադրվող կոմեդիաները անհեթեթության հայելի են, հիմարության օրինակ և վավաշոտության պատկեր։ Եվ, իրավ, կարո՞ղ է ավելի մեծ անհեթեթություն լինել, քան այն, երբ առաջին արարի առաջին տեսարանում մեզ խանձարուրների մեջ փաթաթված երեխա են ցույց տալիս, իսկ երկրորդում դուրս են բերում արդեն հասակ առած, միրուքավոր տղամարդ։ Անհեթեթություն չէ՞ արդյոք ծերունուն արի դուրս բերելը, երիտասարդին՝ երկչոտ, սպասավորին՝ հռետոր, մանկլավիկին՝ խորհրդատու, թագավորին՝ մշակ, իսկ արքայադստերը՝ աղախին։ Ի՞նչ կասեք ժամանակի մասին, որի ընթացքում կարող են կատարվել գործողությունները։<ref>Նկատի է առնվում «ժամանակի միության» կլասիկ կանոնը, որի համաձայն պիեսում նկարագրվող դեպքերը պետք է կատարվեն ոչ ավելի, քան մի օրվա ընթացքում։</ref> Ես տեսել եմ մի պիես, որ առաջին արարը կատարվում է Եվրոպայում, երկրորդը՝ Ասիայում, իսկ երրորդը՝ Աֆրիկայում։ Իսկ եթե պիեսը չորս արար ունենար, ապա չորրորդը ապահովաբար կկատարվեր Ամերիկայում և այդպիսով գործողությունը կծավալվեր աշխարհիս չորս մասերում։<ref>Ավստրալիան այն ժամանակներում դեռևս չէր հայտնագործվել։</ref> Եթե ընդունելու լինենք, որ թատերական գրվածքի հիմքը նմանողությունն է, ապա ի՞նչ բավարարություն կարող է ստանալ անգամ միջակ հանդիսատեսը, տեսնելով, որ պիեսի գործողությունը կատարվում է Պիպին և Մեծն Կառլոս թագավորների օրոք, իսկ գլխավոր հերոսը Հերակլիտ կայսրն է, որին հեղինակը խաչակիր է դարձնում և ստիպում մտնել Երուսաղեմ ու նվաճել Քրիստոսի գերեզմանը։ Գոտֆրիդ Բուլոնացու պես, մինչդեռ այդ անձնավորությունները բաժանված են իրարից ժամանակի ահագին տարածությամբ։ Իսկ եթե թատերական երկը հերյուրանքի վրա է հիմնված, ապա անմտություն չէ՞ միթե նրանց մեջ պատմական փաստեր մտցնելը և մի կույտի մեջ գցել զանազան ժամանակ և տարբեր մարդկանց պատահած դեպքերը, այն էլ արհամարհելով ճշմարտանմանությունը և ակնբախ, ոչ մի բանով չարդարացվող սխալներով։ Ամենից վատն այս է, որ դեռևս գտնվում են տխմարներ, որոնք պնդում են, թե կատարելությունն էլ հենց այդ է, իսկ մնացածը պարապ որոնում է։ Անցնենք հոգևոր ներկայացումներին։ Ինչքա՜ն անհնար հրաշքներ, պարականոն և թյուր ըմբռնած անցքեր կան նրանց մեջ, ի՜նչ հաճախ մեկ սուրբի կատարած հրաշքները վերագրվում են մյուսին։ Ասենք՝ աշխարհիկ պիեսներում էլ հեղինակները խիզախում են առանց որևէ հիմքի և հարգելի պատճառի հրաշքներ դուրս բերել միմիայն այն պատճառով, որ այդ հրաշքները, կամ ինչպես իրենք են անվանում՝ տեսիլները նրանց աչքում հարմարավոր են երևում, ընդունակ ապշեցնել տգետ ամբոխին և ներգրավել նրան թատրոն։ Այդ ամենը կատարվում է ի վնաս ճշմարտության, հակառակ պատմության և խայտառակում է իսպանական գրողներին, որովհետև օտարերկրացիք, որ խստիվ պահպանում են թատերագրության կանոնները, մեզ բարբարոս ու տգետ են համարում՝ տեսնելով մեր հեղինակությունների անհեթեթություններն ու ցնդաբանությունները։ Մենք վատ կարդարանային, եթե ասելու լինեինք, թե հիմնական նպատակը, որ հետապնդում են բարեկարգ պետությունները, թույլատրելով հրապարակային ներկայացումներ, հասարակությանը վայելուչ զվարճություն պատճառելն է և պարապությունից առաջացող վատ հակումներից հեռացնելը և, քանի որ թե՛ լավ, թե՛ վատ պիեսները համահավասար հասնում են այդ նպատակին, ուստի կարիք չկա նրանց վզին օրենքներ փաթաթել և հեղինակներին հարկադրել գրել, իսկ դերասաններին՝ ներկայացնել համաձայն կանոնների, որովհետև, ինչպես արդեն ասացի, ամեն մի թատերագրություն հասնում է իր նպատակին։ Ի պատասխան այդ ամենի՝ ես կասեի հետևյալը․ մենք այդ նպատակին անհամեմատ ավելի հաջող կհասնեինք՝ հորինելով ո՛չ թե վատ, այլ լավ պիեսներ, որովհետև ճարտար ու կանոնավոր կառուցած պիեսների ներկայացումից հետո հանդիսատեսը դուրս է գալիս թատրոնից զվարճացած՝ կատակներից, խրատված՝ բարոյականից, հիացած՝ անցքերից, ավելի իմաստուն՝ դատողություններից, ավելի զգույշ՝ խարդախությունից, ավելի գիտակ՝ օրինակներից, վրդավված՝ արատներից և սիրահարված՝ առաքինությանը, ― որովհետև լավ թատերգությունը պետք է ներշնչի բոլոր այս զգացմունքները անգամ ամենակոպիտ ու բութ հոգուն։ Եվ միանգամայն անհնրաին է, որ բոլոր այս արժանիքներն իր մեջ պարփակող մի պիես չզարճացնի, չբավարարի և չուսուցանի ավելի, քան բոլոր այս հատկություններից զուրկ մի ներկայացում, ― իսկ արդի թատերագրությունների մեծ մասը հենց այդ տեսակ է։ Մեղավորը նման պիեսներ հորինող հեղինակները չեն, ― նրանցից շատերը շատ լավ ըմբռնում են իրենց մոլորությունը և շատ լավ գիտեն, թե ինչպես է պետք գրել։ Ցավն այն է, որ մեր օրերում, թատերագրությունները պարզապես ապրանք են դառել և հեղինակներն ասում են (և արդարացի են ասում), եթե ըստ ընդունված ձևի գրած չլինեն՝ դերասանները չեն գնի։ Ուստի նրանք աշխատում են հարմարվել դերասանների պահանջներին, որոնք վճարում են նրանց հեղինակությունների համար։ Այս ճշմարտությունը կարելի է հաստատել մեր պետության մեծագույն հեղինակների գրած բազում, ավելի ճիշտ՝ բազմաթիվ թատերագրություններով։ Ինչքա՜ն փայլ, նրբություն, երևելի ոտանավորներ, իմաստուն դատողություններ և խորիմաստ ասություններ կան նրանց մեջ։ Մի խոսքով՝ նրանց լեզուն ու ոճն այնքան վեհ են, որ այդ թատերագրությունները հռչակվել են բովանդակ աշխարհում, և, այնուհանդերձ, նրանցից քչերն են լոկ և ոչ թե բոլորը կատարելության գագաթին հասնում, նրա համար, որ նրանց հեղինակը հակամետ է հարմարվելու դերասանների ճաշակին։<ref>Ակնարկվում է Լոպե դե Վեգան։</ref> Կան հեղինակներ, որոնք այնքան անփույթ են պիեսներ գրում, որ ներկայացումից հետո դերասանները, հալածանքից երկյուղ կրելով, հարկադրված են լինում փախչել, որովհետև քանիցս նրանք թագավորի կամ որևէ ազնվական տոհմի արժանապատվության համար վիրավորական պիեսներ ներկայացնելուց հետո ենթարկվել են հալածանքի։ Չարաշահությունները, որոնց մասին ասացի և շատ ուրիշները, որոնց մասին լռություն են պահպանում, կընդատվեին, եթե մայրաքաղաքում գտնվեր որևէ լուսամիտ և խելացի անձնավորություն, որը, մինչև հրապարակային ներկայացումը, աչքի անցկացներ բոլոր թատերագրությունները, այն էլ այնպես, որ քննության ենթարկվեին ոչ թե մայրաքաղաքում բեմադրվելիք, այլ ընդհանրապես բովանադակ Իսպանիայում ներկայացվելիք պիեսները, որպեսզի առանց այդ անձնավորության հավանության, կնիքի և ստորագրության տեղական իշխանությունները ոչ մի վայրում որևէ ներկայացում թույլ չտային։ Եթե գործն այսպես դրված լիներ, դերասանները, պարտավոր կլինեին ուղարկել մայրաքաղաք պիեսները և ապա աներկյուղ ներկայացնել, իսկ հեղինակները ավելի խնամքով կվերաբերվեին իրենց գործին՝ երկյուղ կրելով գիտակ անձնավորության խիստ դատաստանից։ Այսպիսով մեզանում երևան կգային լավ թատերական գրվածքներ, որ լիովին կծառայեին իրենց նպատակին՝ զվարճացնել ժողովրդին և պահպանել իսպանական գրողների հռչակը։ Միաժամանակ դերասանների եկամուտն ապահովված կլիներ, նրանք վտանգի չէին ենթարկվի, և իշխանոթյունը հարկ չէր ունենա որևէ մեկին հալածելու։ Եվ եթե այդ իսկ անձնավորության կամ որևէ ուրիշին հանձնված լինի մեր օրերում լույս տեսնող ասպետական գրքերի քննությունը, անտարակույս, երևան կգային վեպեր, որ կհասնեին ձերդ ողորմածության ակնարկած կատարելության։ Նրանք կհարստացնեին մեր լեզուն ճարտասանության թանկագին ու հաճելի գանձերով, իրենց փայլով կնսեմացնեին հին վեպերը և ազնիվ հանգիստ կբերեին ոչ միայն պարապ մտքերի համար, այլև ամենազբաղվածներին, որովհետև նետի լարը չի կարող շարունակ լարված մնալ, մարդկային բնությունն էլ ի՛ր թուլության պատճառով ունի կարիք վայելուչ զվարճության։― Ձերդ ողորմածությունը, տեր եկեղեցական, ― ասաց քահանան, ― շոշափում է մի խնդիր, որ իմ մեջ վերստին առաջ է բերում հին թշնամանքը դեպի հիմիկվա կոմեդիաները, որ ավելի նվազ չէ, քան դեպի ասպետական գրքերը տածածս զգացմունքը։ Տուլիոսի ասելով՝<ref>Տուլիոսի ― այսինքն՝ Մարկոս Տուլիոս Ցիցերոնին։</ref> պիեսը պետք է մարդկային կյանքի հայելին լինի, բարքերի օրինակ և ճշմարտության պատկեր, իսկ այժմ բեմադրվող կոմեդիաները անհեթեթության հայելի են, հիմարության օրինակ և վավաշոտության պատկեր։ Եվ, իրավ, կարո՞ղ է ավելի մեծ անհեթեթություն լինել, քան այն, երբ առաջին արարի առաջին տեսարանում մեզ խանձարուրների մեջ փաթաթված երեխա են ցույց տալիս, իսկ երկրորդում դուրս են բերում արդեն հասակ առած, միրուքավոր տղամարդ։ Անհեթեթություն չէ՞ արդյոք ծերունուն արի դուրս բերելը, երիտասարդին՝ երկչոտ, սպասավորին՝ հռետոր, մանկլավիկին՝ խորհրդատու, թագավորին՝ մշակ, իսկ արքայադստերը՝ աղախին։ Ի՞նչ կասեք ժամանակի մասին, որի ընթացքում կարող են կատարվել գործողությունները։<ref>Նկատի է առնվում «ժամանակի միության» կլասիկ կանոնը, որի համաձայն պիեսում նկարագրվող դեպքերը պետք է կատարվեն ոչ ավելի, քան մի օրվա ընթացքում։</ref> Ես տեսել եմ մի պիես, որ առաջին արարը կատարվում է Եվրոպայում, երկրորդը՝ Ասիայում, իսկ երրորդը՝ Աֆրիկայում։ Իսկ եթե պիեսը չորս արար ունենար, ապա չորրորդը ապահովաբար կկատարվեր Ամերիկայում և այդպիսով գործողությունը կծավալվեր աշխարհիս չորս մասերում։<ref>Ավստրալիան այն ժամանակներում դեռևս չէր հայտնագործվել։</ref> Եթե ընդունելու լինենք, որ թատերական գրվածքի հիմքը նմանողությունն է, ապա ի՞նչ բավարարություն կարող է ստանալ անգամ միջակ հանդիսատեսը, տեսնելով, որ պիեսի գործողությունը կատարվում է Պիպին և Մեծն Կառլոս թագավորների օրոք, իսկ գլխավոր հերոսը Հերակլիտ կայսրն է, որին հեղինակը խաչակիր է դարձնում և ստիպում մտնել Երուսաղեմ ու նվաճել Քրիստոսի գերեզմանը։ Գոտֆրիդ Բուլոնացու պես, մինչդեռ այդ անձնավորությունները բաժանված են իրարից ժամանակի ահագին տարածությամբ։ Իսկ եթե թատերական երկը հերյուրանքի վրա է հիմնված, ապա անմտություն չէ՞ միթե նրանց մեջ պատմական փաստեր մտցնելը և մի կույտի մեջ գցել զանազան ժամանակ և տարբեր մարդկանց պատահած դեպքերը, այն էլ արհամարհելով ճշմարտանմանությունը և ակնբախ, ոչ մի բանով չարդարացվող սխալներով։ Ամենից վատն այս է, որ դեռևս գտնվում են տխմարներ, որոնք պնդում են, թե կատարելությունն էլ հենց այդ է, իսկ մնացածը պարապ որոնում է։ Անցնենք հոգևոր ներկայացումներին։ Ինչքա՜ն անհնար հրաշքներ, պարականոն և թյուր ըմբռնած անցքեր կան նրանց մեջ, ի՜նչ հաճախ մեկ սուրբի կատարած հրաշքները վերագրվում են մյուսին։ Ասենք՝ աշխարհիկ պիեսներում էլ հեղինակները խիզախում են առանց որևէ հիմքի և հարգելի պատճառի հրաշքներ դուրս բերել միմիայն այն պատճառով, որ այդ հրաշքները, կամ ինչպես իրենք են անվանում՝ տեսիլները նրանց աչքում հարմարավոր են երևում, ընդունակ ապշեցնել տգետ ամբոխին և ներգրավել նրան թատրոն։ Այդ ամենը կատարվում է ի վնաս ճշմարտության, հակառակ պատմության և խայտառակում է իսպանական գրողներին, որովհետև օտարերկրացիք, որ խստիվ պահպանում են թատերագրության կանոնները, մեզ բարբարոս ու տգետ են համարում՝ տեսնելով մեր հեղինակությունների անհեթեթություններն ու ցնդաբանությունները։ Մենք վատ կարդարանային, եթե ասելու լինեինք, թե հիմնական նպատակը, որ հետապնդում են բարեկարգ պետությունները, թույլատրելով հրապարակային ներկայացումներ, հասարակությանը վայելուչ զվարճություն պատճառելն է և պարապությունից առաջացող վատ հակումներից հեռացնելը և, քանի որ թե՛ լավ, թե՛ վատ պիեսները համահավասար հասնում են այդ նպատակին, ուստի կարիք չկա նրանց վզին օրենքներ փաթաթել և հեղինակներին հարկադրել գրել, իսկ դերասաններին՝ ներկայացնել համաձայն կանոնների, որովհետև, ինչպես արդեն ասացի, ամեն մի թատերագրություն հասնում է իր նպատակին։ Ի պատասխան այդ ամենի՝ ես կասեի հետևյալը․ մենք այդ նպատակին անհամեմատ ավելի հաջող կհասնեինք՝ հորինելով ո՛չ թե վատ, այլ լավ պիեսներ, որովհետև ճարտար ու կանոնավոր կառուցած պիեսների ներկայացումից հետո հանդիսատեսը դուրս է գալիս թատրոնից զվարճացած՝ կատակներից, խրատված՝ բարոյականից, հիացած՝ անցքերից, ավելի իմաստուն՝ դատողություններից, ավելի զգույշ՝ խարդախությունից, ավելի գիտակ՝ օրինակներից, վրդավված՝ արատներից և սիրահարված՝ առաքինությանը, ― որովհետև լավ թատերգությունը պետք է ներշնչի բոլոր այս զգացմունքները անգամ ամենակոպիտ ու բութ հոգուն։ Եվ միանգամայն անհնարին է, որ բոլոր այս արժանիքներն իր մեջ պարփակող մի պիես չզարճացնի, չբավարարի և չուսուցանի ավելի, քան բոլոր այս հատկություններից զուրկ մի ներկայացում, ― իսկ արդի թատերագրությունների մեծ մասը հենց այդ տեսակ է։ Մեղավորը նման պիեսներ հորինող հեղինակները չեն, ― նրանցից շատերը շատ լավ ըմբռնում են իրենց մոլորությունը և շատ լավ գիտեն, թե ինչպես է պետք գրել։ Ցավն այն է, որ մեր օրերում, թատերագրությունները պարզապես ապրանք են դառել և հեղինակներն ասում են (և արդարացի են ասում), եթե ըստ ընդունված ձևի գրած չլինեն՝ դերասանները չեն գնի։ Ուստի նրանք աշխատում են հարմարվել դերասանների պահանջներին, որոնք վճարում են նրանց հեղինակությունների համար։ Այս ճշմարտությունը կարելի է հաստատել մեր պետության մեծագույն հեղինակների գրած բազում, ավելի ճիշտ՝ բազմաթիվ թատերագրություններով։ Ինչքա՜ն փայլ, նրբություն, երևելի ոտանավորներ, իմաստուն դատողություններ և խորիմաստ ասություններ կան նրանց մեջ։ Մի խոսքով՝ նրանց լեզուն ու ոճն այնքան վեհ են, որ այդ թատերագրությունները հռչակվել են բովանդակ աշխարհում, և, այնուհանդերձ, նրանցից քչերն են լոկ և ոչ թե բոլորը կատարելության գագաթին հասնում, նրա համար, որ նրանց հեղինակը հակամետ է հարմարվելու դերասանների ճաշակին։<ref>Ակնարկվում է Լոպե դե Վեգան։</ref> Կան հեղինակներ, որոնք այնքան անփույթ են պիեսներ գրում, որ ներկայացումից հետո դերասանները, հալածանքից երկյուղ կրելով, հարկադրված են լինում փախչել, որովհետև քանիցս նրանք թագավորի կամ որևէ ազնվական տոհմի արժանապատվության համար վիրավորական պիեսներ ներկայացնելուց հետո ենթարկվել են հալածանքի։ Չարաշահությունները, որոնց մասին ասացի և շատ ուրիշները, որոնց մասին լռություն են պահպանում, կընդատվեին, եթե մայրաքաղաքում գտնվեր որևէ լուսամիտ և խելացի անձնավորություն, որը, մինչև հրապարակային ներկայացումը, աչքի անցկացներ բոլոր թատերագրությունները, այն էլ այնպես, որ քննության ենթարկվեին ոչ թե մայրաքաղաքում բեմադրվելիք, այլ ընդհանրապես բովանադակ Իսպանիայում ներկայացվելիք պիեսները, որպեսզի առանց այդ անձնավորության հավանության, կնիքի և ստորագրության տեղական իշխանությունները ոչ մի վայրում որևէ ներկայացում թույլ չտային։ Եթե գործն այսպես դրված լիներ, դերասանները, պարտավոր կլինեին ուղարկել մայրաքաղաք պիեսները և ապա աներկյուղ ներկայացնել, իսկ հեղինակները ավելի խնամքով կվերաբերվեին իրենց գործին՝ երկյուղ կրելով գիտակ անձնավորության խիստ դատաստանից։ Այսպիսով մեզանում երևան կգային լավ թատերական գրվածքներ, որ լիովին կծառայեին իրենց նպատակին՝ զվարճացնել ժողովրդին և պահպանել իսպանական գրողների հռչակը։ Միաժամանակ դերասանների եկամուտն ապահովված կլիներ, նրանք վտանգի չէին ենթարկվի, և իշխանոթյունը հարկ չէր ունենա որևէ մեկին հալածելու։ Եվ եթե այդ իսկ անձնավորության կամ որևէ ուրիշին հանձնված լինի մեր օրերում լույս տեսնող ասպետական գրքերի քննությունը, անտարակույս, երևան կգային վեպեր, որ կհասնեին ձերդ ողորմածության ակնարկած կատարելության։ Նրանք կհարստացնեին մեր լեզուն ճարտասանության թանկագին ու հաճելի գանձերով, իրենց փայլով կնսեմացնեին հին վեպերը և ազնիվ հանգիստ կբերեին ոչ միայն պարապ մտքերի համար, այլև ամենազբաղվածներին, որովհետև նետի լարը չի կարող շարունակ լարված մնալ, մարդկային բնությունն էլ ի՛ր թուլության պատճառով ունի կարիք վայելուչ զվարճության։
Այստեղ եկեղեցականի և քահանայի խոսակցությունն ընդհատվեց դալլաքի երևան գալու պատճառով, որ հասնելով նրանց, ասաց․
― Ես միանգամայն համաձայն եմ, ― պատասխանեց քահանան։
Նա տեղեկացրեց եկեղեցականին, որը հայտարարեց, թե ինքն էլ հաճույքով կհանգստանա նրանց հետ, որովհետև այստեղից բացվող հովիտը շատ գեղեցիկ է տարածվել։ Եվ ահա, այդ հովիտը վայելելու և քահանայի հետ, դեպի որը նրա համակրանք էր զգում, զրուցելու, այլև դոն Կիխոտի սխրագործություններին ամեն մանրամասնություններով տեղեկանալու համար նա հրամայեց իր ծառաներից մի քանիսին գնալ պանդոկ, որ մոտիկ էր գտնվում և այնտեղից ամբողջ հասարակության համար ուտելու բան բերել, որովհետև վճռել էր այս հովտում հանգիստ առնել։ Ծառաներից մեկը պատասխանեց եկեղեցականին, թե պաշարի ետևից գնացած ջորին շուտով պիտի գա, և նրա բերածը բոլորին հերիք կտա և պանդոկում կարիք կլինի միմիայն անասունների համար վարսալ վարսակ գնել։
― Որ այդպես է, ― ասաց եկեղեցականը, ― տարեք այնտեղ մեր բոլոր գրաստները և շուտով ետ բերեք ջորին։
― Հարցրո՛ւ, ինչ որ կամենաս, Սանչո զավակս, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― ես կբավարարեմ քեզ և կպատասխանեմ բոլոր քո հարցերին։ Գալով քո ասածին, թե մեզ հետ եկող այն երկու հոգին իբր թե մեր համագյուղացիներն են ու հին ծանոթներն են՝ քահանան ու դալլաքը, հնարավոր է, որ քեզ այդպես է թվում։ Սակայն դու ոչ մի դեպքում չպիտի կարծես, որ դա, իրոք, այդպես էլ կա։ Ընդհակառակը՝ դու պետք է հավատաս ու հասկանաս, որ եթե նրանք քեզ այդպես են ներկայանում, ապա դա նրանից է, որ ինձ կախարդող կախարդները նրանց պատկերն ու կերպարանքն են ընդունել, որովհետև կախարդները շատ հեշտ ինչ կերպարանք ասես կարող են ընդունել։ Նրանք մեր բարեկամների կերպարանքը հենց նրա համար են ընդունել, որպեսզի քեզ դրդեն կարծելու այն, ինչ որ դու կարծում ես և տանեն քեզ մոլորությունների լաբիրինթոսը, որից քեզ չի հաջողվի դուրս գալ, եթե անգամ դու՝ Թերսևսի թելն ունենալու լինեիր, համ էլ նրա համար, որպեսզի մտքերս շփոթվեն, և ես չկարողանամ գլխի ընկնել, թե այս դժբախտությունը որտեղից հասավ ինձ։ Եթե մեկ կողմից դու ասում ես, թե ինձ ուղեկցում են մեր գյուղացի քահանան ու դալլաքը, իսկ մյուս կողմից ես տեսնում եմ, որ ինձ վանդակի մեջ են գցել և գիտեմ, որ ինձ կարող էին այդպես գերել լոկ գերբնական ուժերը և ոչ թե մարդկային, ապա դու ի՞նչ կկամենայիր, որ ես հետևցրած լինեմ դրանից, եթե ոչ այն, որ ինձ կախարդելու եղանակը գերազանցում է այն ամենը, ինչ որ ինձ պատահել է կարդալ վեպերում կախարդված թափառական ասպետների մասին։ Ուստի դու կարող ես հանդարտվել և սյլևս դրա մասին չմտածել՝ նրանք նույնպիսի քահանա ու դալլաք են, ինչպիսի տաճիկ եմ ե՛ս։ Իսկ հիմա հարցրու ինձնից, ինչ որ կամենաս և ես կպատասխանեմ քեզ, անգամ եթե դու մինչև վաղը ինձ հարցեր տալու լինիր։
Սուրբ կույս Աստվածածին, դու ինձ օգնական, ― բարձրաձայն բացականչեց Սանչոն։ ― Հնարավո՞ր է, որ ձերդ ողորմածությունը այնքան հաստագլուխ ու խելքից պակաս լինի, որ չտեսնի, թե ես զուտ ճշմարտություն եմ ասում և որ ձեր գերությունն ու դժբախտությունը հետևանք է նենգության և ոչ թե կախարդանքի։ Շատ բարի, ես ակնբախ կերպով կապացուցեմ, որ դուք կախարդված չեք։ Աբա, ասացեք՝ թող Աստված օգնի ձեզ ազատվել այս աղետից և հանկարծակի տիրուհի Դուլսինեայի գիրկն ընկնել․․․
― Վերջ տուր կապքի կապկի խոսքեր ասելուդ, ― ասաց դոն Կիխոտը, ― և հարցրու վերջապես, ինչ որ ուզում էիր, ես քեզ ասացի, որ ամենայն ճշմարտասիրությամբ կպատասխանեմ։
― Հենց այդ էլ ինձ պետք էր, ― պատասխանեց Սանչոն, ― և ցանկալի է, որ դուք ամենայն անկեղծությամբ, առանց մի բան ավելացնելու և պակասեցնելու, ինչպես վայել ու պարտադիր է ամենքին, ովքեր ձերդ ողորմածության նման նվիրվել են ռազմական գործին և թափառական ասպետի կոչումն են կրում։
Ըհը՛, ― ասաց Սանչոն, ― հո բռնեցի՜։ Հենց այդ էլ, արևս վկա, ուզում էի ես իմանալ։ Կարո՞ղ եք, սինյոր, հիմա ժխտել, որ սովորաբար, երբ մեկն ու մեկը տկար է, ասում են․ «Չգիտեմ, թե ֆլանին ինչ է պատահել ― ո՛չ ուտում է, ո՛չ խմում, ո՛չ քնում, ոչ էլ հարցերին հանգիստ պատասխանում, երևի՝ կախարդված է»։ Հետևաբար կախարդվածը նա՛ է, ով որ չի ուտում, չի խմում, չի քնում, չի բավարարում իր բնական պահանջը, որի մասին ես արդեն ակնարկեցի, և ո՛չ թե նա, ով որ ձերդ ողորմածության պես բնական պահանջն զգում է, խմում է, երբ որ տալիս են, ուտում է, երբ որ առաջարկում են և պատասխանում իրեն տված բոլոր հարցերին։
― Ճիշտ ես ասում, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― սակայն ես քեզ արդեն ասացի, որ կախարդության բազմաթիվ եղանակներ կան, և շատ հնարավոր է, որ ժամանակի ընթացքում այդ եղանակները փոխվել են, և հիմա կախարդվածներն անում են այն, ինչ որ ես եմ անում և ինչ որ առաջ չէին անում, իսկ ընդունված սովորության դեմ ո՛չ կարելի է առարկել, ո՛չ էլ զանազան փաստարկումներ բերել։ Ես գիտեմ, և հավատացած եմ, որ ինձ կախարդել են, ուստի իմ խիղճը հանսգիտ հանգիստ է։ Խիղճս հանգիստ չէր լինի, եթե ես կարծեի, թե կախարդված չեմ և որ նստած եմ մնում այս վանդակի մեջ, որպես պարապ ու փոքրոգի մարդ, զրկելով խեղճ ու տկարներին իմ օգնությունից, որոնք այս իսկ ժամին իմ պաշտպանության ու օգնության ծայրաստիճան և սուր անհրաժեշտությունն են զգում։
― Այնուհանդերձ, ― պատասխանեց Սանչոն, ― ինձ թվում է, թե ձերդ ողորմածության ավելի բավական և գոհ լինելու համար պետք է փորձել ազատվել այդ բանտից, և ես պարտավորվում եմ իմ ողջ կարողությամբ դյուրացնել և անգամ դուրս բերել ձեզ այստեղից և փորձել նորից հեծնել քյահլան Ռոսինանտին, որ կարծես թե նույնպես կախարդված է, նայած նրա թախծոտ ու մելամաղձոտ տեսքին։ Եվ գլուխ բերենք այդ թե չէ, նորից մենք կփորձենք մեր բախտը արկածախնդրության մեջ։ Իսկ եթե գործը գլուխ գալու չլինի, ժամանակ կունենանք վերադառնալու վանդակը և, խոստանում եմ իբրև բարի և հավատարիմ զինակիր, որ ինքս էլ ձեր ողորմածության հետ կնստեմ վանդակի մեջ, եթե ձերդ ողորմածությունն այնքան դժբախտ լինի և ինքս այնքան անշնորհք, որ ասածս չկարողանանք գլուխ բերել։
― Ես էլ, ― հարեց եկեղեցականը, ― մանավանդ եթե նա խոսք տա, որպես ասպետ, որ առանց մեր թույլտվության մեզնից չի հեռանա։
― Խոսք եմ տալիս, ― պատասխանեց դոն Կիխոտը, որ լսել էր այս խոսակցությունը, ― առավել ևս սիրով, որ կախարդվածները ազատ չեն իրենց ուզածն անելու, որովհետև կախադրը կախարդը կարող է նրանց երեք դար միևնույն տեղում կանգնած պահել, իսկ եթե նրանք փախչելու փորձ անելու լինեն, նա կարող է նրանց ետ բերել թռչել տալով։ Ուստի դուք կարող եք ինձ հանգիստ կերպով բաց թողնել, և բոլորիդ շահն էլ է այդ պահանջում, իսկ բաց թոնելու թողնելու չլինեք՝ ձեր հոտառությունը վիրավորված կլինի, եթե հեռու չքաշվեք։
Եկեղեցականը բռնեց դոն Կիխոտի ձեռքը, թեև նրա ձեռները կապկպված էին և ազնիվ խոսքի վրա նրան բաց թողեց վանդակից։ Արգելանոցից դուրս գալը անսահման ու արտասովոր ուրախություն պատճառեց դոն Կիխոտին, որ նախ և առաջ մի լավ ձգվեց ողջ մարմնով, ապա գնաց Ռոսինանտի մոտ և, ձեռքը խփելով նրա կողերին, ասաց․
Նայում էր նրան եկեղեցականը և զարմանում նրա սաստիկ խելագարության տարօրինակությունից, որովհետև երբ նրան հարց էին տալիս, նա պատասխանում էր միանգամայն խելացի կերպով, սակայն, ինչպես այլ անգամ ասացինք, կորցնում էր հավասարակշռությունը, երբ որ խոսքը ասպետականությունից էր բացվում։ Եվ ահա, երբ որ բոլորը, նստած կանաչ խոտի վրա, սպասում էին ուտեստի գալստյան, եկեղեցականը ցավակցությունից դրդված ասաց նրան․
― Հնարավո՞ր է, արդյոք, սինյոր հիդալգո, դատարկ և անճաշակ վեպերի ընթերցումից այնպես ներգործվել, որ մարդ խելքը կորցնի և կարծի, թե իրոք, կախարդված է, հավատ ընծայի հազար ու մի այլ անհեթեթ բաների, որ նույնքան հեռու են ճշմարտությունից, որքան սուտը։ Կարո՞ղ է արդյոք մարդկային միտքը հավատալ անհամար Ամադիսների գոյությանը և հռչակավոր ասպետների այդ բազմությանը, Տրապիզոնի այնքան թագավորների, այնքան Ֆելիսմարտե դե Հիրկանացիների, այնքան նժույգների, թափառական կույսերի, օձերի, հրեշների, հսկաների, այնքան անլուր արկածների, կախարդության այնքան տեսակների, մարտերի, կատաղի կռիվների, այնքան տարօրինակ զգեստների, սիրահարված իշխանուհիների, կոմս դառած այնքան զինակիրների, ծիծաղաշարժ թզուկների, սիրային նամակների և քնքշությունների, խիզախ կանանց, մի խոսքով՝ ամբողջ այդ ցնդաբանության, որ պարունակում են ասպետական գրքերը։ Գալով ինձ՝ խոստովանում եմ, երբ որ կարդում եմ այդ գրքերը առանց մտածելու, թե հերյուրանք է, ես որոշ հաճույք եմ զգում։ Սակայն հենց որ խորհում եմ, որ դա սուտի կույտ է, ես այդ գրքերից լավագույնը պատովն եմ տալիս, իսկ եթե մոտս կրակ լիներ, կրակը կգցեի, որովհետև այն կարծիքին եմ, թե նրանք արժանի են այդ պատժին, որովհետև սուտ են, խաբեական և հակառակ մարդկային բնության, որովհետև նոր աղանդ և կյանքի նոր եղանակ են հնարում, գայթակղում են տգետ ամբոխին, որ նրանց մեջ պարփակված բոլոր անմտությունները ճիշտ և ճշմարիտ է համարում։ Այդ գրողների աներեսությունն այն աստիճանի է հասնում, որ նրանք հանդգնում են ամենախելահաս և ազնիվ հիդալգոների միտքը խռովել, ինչպես վկայում է ձերդ ողորմածության օրինակը, ― չէ՞ որ նրանք են հասցրել ձեզ այն ծայրահեղության, որ հարկ է եղել ձեզ փակել վանդակի մեջ և տանել եզներով, ինչպես գյուղից գյուղ են տանում և փողով ցույց տալիս առյուծ կամ վագր։ Ա՜խ, սինյոր դոն Կիխոտ, խղճացեք ինքներդ ձեզ, խելքի եկեք և բարին գործադրեք այն բանականությանը, որով երկինքն առատորեն օժտել է ձեզ։ Ձեր ոգու փայլուն տաղանդը գործադրեք այն ընթերցանության համար, որ ձեր հոգին էլ փրկեք, պատիվն էլ ավելացնեք։ Եվ, եթե, այնուամենայնիվ, ձեր բնական հակումը մղի ձեզ դեպի սխրագործությունների և ասպետական գործերի ընթերցանություն, կարդացեք սուրբ գրքից Դատավորքը։ Այնտեղ դուք կգտնեք իսկական մեծ անցքեր ու գործեր, նույնքան ճշմարիտ, որքան և արի։ Լուգիտանիայում՝<ref>Լուգիտանիա ― Պորտուգալիայի հին անունն է։ Այնուհետև թվարկում է Իսպանիայի լիովին պատմական ազգային հերոսներին (միացնելով դրանք երեք հնադարյան հերոսների), որին դոն Կիխոտը ստորև գրեթե ամեն քայլափոխում հակադրում է միջնադարյան առասպելների հերոսներին։</ref> եղել է Վիրիատոն, Հռովմում՝ Կեսարը, Կարթագենում՝ Հաննիբալը, Հունաստանում՝ Ալեքսանդրը, Կաստիլիայում՝ կոմս Ֆերնան Գոնսալեսը, Վալենսիայում՝ Սիդը, Անդալուզիայում՝ Գոնսալո Ֆերնանդեսը, Էստրեմադուրայում՝ Դիեգո Գարսիա դե Պադերեսը, Խերեսում՝ Գարսի Պերես դե Վարդասը, Տոլեդոյում՝ Գարսիլասոն, Սևիլյաում՝ Սևիլյայում՝ դոն Մանուել դե Լեոնը, որոնց արի գործերի ընթերցումը կարող է գրավել, ուսուցանել, հիացնել ու զարմացնել ամենաբարձր կրթության տեր ընթերցողներին։ Ահա թե ինչ ընթերցանում է վայել ձերդ ողորմածության սուր մտքին, սինյոր դոն Կիխոտ, որ ձեզ դարձնի պատմագետ, ստիպի սիրել առաքինությունը, շատ լավ բաներ սովորեցնի։ Այդ ընթերցումը կուղղի ձեր բարքերը, թույլ կտա, որ դուք լինեք արի՝ առանց հանդգնության և վճռական՝ փոքրոգության, և այդ ամենը ի փառս Աստծո, հոգուտ ձեզ, իսկ Լամանչին, որտեղից, ինչպես ես լսել եմ, սերում եք դուք, ― զարդ։
Դոն Կիխոտը լսում էր ուշի֊ուշով եկեղեցականի դատողությունները, և երբ որ տեսավ, որ նա ավարտեց, պահ մի նայեց նրան լռելյայն, ապա թե պատասխանեց․
― Հենց այդպես, ― ասաց եկեղեցանակնը։
― Որ այդպես է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― անխելքն ու կախարդվածը ձերդ ողորմածությունն է, որ հանդգնեց պարսավել այն, ինչ որ արար աշխարս աշխարհս ընդունում ու ճանաչում է ճշմարիտ։ Ձերդ ողորմածության պես ժխտողը արժանի է նույն պատժին, որին ձերդ ողորմածությունն իր ասելով կկամենար ենթարկել գրքերը, որոնց ընթերցումը իր ճաշակովը չէ։ Դուք կամենում եք ինձ հավատացնել, որ աշխարիս երեսին ո՛չ Ամադիս է եղել, ո՛չ էլ ուրիշ ասպետներ՝ արկածախնդիրներ, որոցով լեփ֊լեցուն են պատմությունները։ Դա նույնն է, եթե կամենայիք համոզել, թե արևը չի լուսավորում, թե սառույցը սառը չէ և որ երկիրը հաստատ չէ։ Ո՞վ կարող է աշխարհիս երեսին համոզել մեզ, թե թագաժառանգուհի Ֆլորիպեսի և Գյուի Բարզոնացու պատմությունը եղելություն չէ կամ թե մեծն Կառլոսի օրոք տեղի ունեցած Ֆիերաբրասի սխրագործությունը Մանտիբլի կամուրջի վրա սուտ է։ Դրանք նույնքան ճիշտ են, որքան այն, որ հիմա ցերեկ է։ Եվ եթե դրանք սուտ բաներ են, կնշանակի՝ ո՛չ Հեկտոր է եղել, ո՛չ Աքիլլես, ո՛չ Տրովադայի պատերազմը, ոչ Ֆրանսիայի տասներկու պերերը, ո՛չ Անգլիայի Արթուր թագավորը, որ հիմա ագռավ է կերպանարափոխված, մինչդեռ մինչև օրս իր թագավորության մեջ նրան սպասում են։ Ասել է թե՝ Գուարինի Մեսկինոյի պատմությունն էլ, սուրբ Գրաալի որոնումներն էլ սուտ բաներ են։ Որ դոն Տրիստանի և Իզոլդա թագուհու սերը հնարած բան է, ինչպես և Ջինևրայի և Լանսելոտինը, մինչդեռ դեռ կան մարդիկ, որոնք գրեթե հիշում են, ասես թե իրենց աչքով տեսած լինեին օրիորդ Կինտանյոնային, որ մեծն Բրիտանիո լավագույն մատռվակուհին է եղել։ Այդ այդպես է, և ես ինքս հիշում եմ, որ գլխին երկար ապարոշ կրող որևէ օրիորդի հանդիպելուց տատս՝ հորս մայրը, ասում էր․ «Ապա տես թոռնիկս, կարծես թե օրիորդ Կիտանյոնան լինի»։ ՀեևաբարՀետևաբար, տատս կա՛մ նրան ճանաչելիս է եղել, կա՛մ, առնվազն, տեսած նրա պատկերը։ Ով կարող է հերքել Պիերրեսի և չքնաղ Մագելոնայի պատմության ստուգությունը, երբ որ տակավին այսօր արքունի զինանոցում պահպանվում է ձողը, որով արի Պիերրեսը կառավարում էր փայտե ձին, որ նրան սլացնում էր օդով։ Այդ ձողը սայլի լծափայտից մի քիչ մեծ է։ Հենց նրա կողքին Բարիեկայի թամքն է դրած, իսկ Ռոնսևալում Ռոլանդի փողը կա՝ առաստաղի գերանի չափ մեծ։ Այստեղից բխում է, որ տասներկու պերերն էլ են գոյություն ունեցել, Պիերրեսն էլ, Սիդն էլ, մնացյալ նման թափառական ասպետներն էլ, որոնք հայտնի են մարդկանց նրանով, որ արկածների ետևից են ընկել։ Իսկ եթե ո՛չ, ապա ասացեք, որ ճիշտ չէ, թե Խուան դե Մերլո Լուզիտանացի արի ասպետ է եղել, որ նա Բուրգունդիա է գնացել և Ռաս քաղաքում կռվել է Էնրիկե Ռեմեստանի հետ, որ այդ եկուսին էլ նա չի հաղթել և փառք ու պատիվ ձեռք բերել։ Իսկ Բուրգոնյայի արկածները երկու արի իսպանացիների՝ Պեդրո Բարրայի և Գուտիերրե Կիխադայի (որի տոհմից, տղամարդկանց ուղիղ գծով, սերում եմ ես) ― նույնպե՞ս հեյրուրանք հերյուրանք են։ Մի՞թե նրանք չհաղթեցին կոմս դե Սեն Պոլոյի երկու որդիներին։ Դե, ժխտեցեք նաև այն,<ref>Դե, ժխտեցեք նաև այն ― նրանց ժխտողը զուրկ է բանականությունից և առողջ դատողությունից ― Երևակայական հերոսների իր թվարկումը դոն Կիխոտը վերջացնում է՝ վկայակոչելով մի քանի պատմական անձնավորությունների։ Կաստելիացի ասպետ (ծագմամբ պորտուգալացի) Խուան դե Մերլոն՝ դոն Կիխոտի իրական նախատիպերից մեկը, 1433 թվին մի ճանապարհորդություն է նախաձեռնել դեպի Ֆրանսիա՝ փայլուն սխրագործություններ կատարելու նպատակով՝ մենամարտության հրավիրելով ամենահռչակավոր ասպետներին։ Դրանց թվում նա հաղթանակորեն կռվել է այստեղ հիշվող Պյեռ դո Բոֆրեմոնի, Բարգունդիայի հերցոգի ասպետ սենյոր դե Շարնիի (այստեղից էլ դոն Կիխոտի անճշգրիտ «գնացել է Բուրգոնդիա» արտահայտությունը) և մոսեն Էնրիկե դե Ռոմեստանի հետ (մոսենը արագոնյան տիտղոս է, որ համազոր է իսպանական «դոն» կամ ֆրանսիական «մսյո» դիմումին): ։ Պեդրո Բարբան և Գյուտերին Կիխադան կաստիլիացի ասպետներ են, որոնք 1435 թվին նմանօրինակ մի արշավանք են ձեռնարկել, նպատակ ունենալով կռվել օտարերկրյա ասպետների հետ՝ ի պատիվ իրենց դամաների։ Ֆերնանդո դե Գևարի մենամարտը ավստրիական ասպետ Գեորգի հետ տեղի է ունեցել Վիեննայում 1436 թվին։ 1434 թվին Օրբիգայի կամրջի մոտ Աստորգա քաղաքից երեք մղոն հեռու տեղի է ունեցել մի նշանավոր տուրնիր (զինխաղ), որը կազմակերպել է Լեոնի ասպետ Սուենո դե Կինյոնեսը։ Տուրնիրն այնուհետև գովերգվել է Խուան դե Պինեդայի կողմից «Libro del Paso Honroso»֊ի մեջ (1588), այսինքն, որ Սուերոն 9 ընկերների հետ 30 օրվա ընթացքում հաջողությամբ մրցել է ինչպես իսպանական, այնպես էլ Իտալիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից եկած 60 ասպետների հետ։ Նավարրայի ասպետ Լուիսա դե Ֆալսեսի մենամարտը կաստիլիացի Գոնսալո դե Գուսմանի հետ տեղի է ունեցել Վայլադոլիդում 1428 թվին։</ref> որ Ֆերնանդո դե Գևարան, արկածախնդրության նպատակով գնաց Գերմանիա և այնտեղ մարտնչեց մեսեր Խորգեի՝ ավստրիական հերցոգի ասպետի հետ։ Դուք կասեք, թե դրանք բոլորը հնարած բաներ են՝ Սուերո դե Կինյոնեսի զինախաղն էլ, դե Պասոյի նկարագրածը, մոսեն Լուիս դե Ֆալսեսի արշավանքն էլ կաստիլցի ասպետ դոն Գոնսալո դե Գուսմանի վրա և ընդհանրապես այլ բազմաթիվ գործերը, որ կատարել են բազմաթիվ քրիստոնյա ասպետները մեր և օտր օտար թագավորություններում, որոնք այնքան ճշմարտապատում են և ստույգ, որ մեկ էլ կասեմ՝ նրանց ժխտողը զուրկ է բանականությունից և առողջ դատողությունից։
Եկեղեցականը մնացել էր զարմացած՝ լսելով, թե ինչպես դոն Կիխոտը խառնում է իրար ճշմարիտն ու սուտը և տեսնելով, թե որքան տեղյակ է նա այն ամենին, ինչ որ կապ ունի և վերաբերում է իրեն սիրելի թափառական ասպետետությանը ասպետությանը և պատասխանեց այսպես․
― Ես չեմ կարող ժխտել, սինյոր դոն Կիխոտ, որ ձեր բերած օրինակներից մի քանիսը ստույգ են, մանավանդ իսպանացի թափառական ասպետների վերաբերմամբ ձեր ասածները։ Նմանապես ես պատրաստ եմ համաձայնել ձեզ, որ Ֆրանսիայի տասներկու պերերը գոյություն են ունեցել։ Սակայն ես չեմ կարող հավատալ, որ նրանք արած լինեն այն ամենը, ինչ որ արքեպիսկոպոս Տուրպինը վերագրում է նրանց։ Իրականում նրանք ասպետներ են եղել, որոնց ֆրանսիական թագավորներն ընտրել և կոչել են պերեր, որովհետև նրանք ծագումով արիությամբ ու քաջությամբ հավասար են եղել<ref>Ֆրանսերեն pair, իսպաներեն par նշանակում է «հավասար»։</ref> կամ առնվազն պետք է լինեին։ Դա այժմյան Սանտյագոյի կամ Կալատրավայի ուխտի պես մի բան էր, որտեղ պահանջվում է, որ նրանց պատկանող բոլոր ասպետները ազնիվ ծագում ունենան, արի և քաջ լինեն։ Եվ ինչպես հիմա մենք ասում ենք՝ Սան Խուանի միաբանության ասպետ կամ Ալկա՛նտարայի ուխտի ասպետ, այնպես էլ այն ժամանակ էին ասում տասներկու պերերի ուխտի ասպետ, նկատի չառնելով, որ այդ ռազմական ուխտի մեջ ընդգրկված բոլոր տասներկուսն էլ հավասար են իրար։ Իհարկե, Սիդի գոյությունը ոչ մի կասկած չի հարուցանում, ոչ էլ Բերնարդել Կապրիոյինը։ Բայց թե նրանք արած լինեն բոլոր այն սխրագործությունները, որոնց մասին մեզ պատմում են, դա շատ և շատ կասկածելի է։ Գալով կոմս Պիերրեսի ձողին, որը, ըստ ձեր ողորմածության խոսքերի, պահվում է թագավորական զինանոցում, Բարիեկայի թամքի կողքին, ապա, խոստովանում եմ, մեղքը իմս է՝ ես կամ տգետ եմ, կամ կույր, միայն թե թամքը նկատել եմ, իսկ ձողը աչքս չի ընկել, թեև, ձերդ ողորմածության ասելով, փոքր չափի չէ։
Շա՜տ բարի, ― վերսկսեց դոն Կիխոտը, ― գրքերը, որ թագավորների թույլտվությամբ են տպագրված և հավանությամբ այն մարդկանց, որոնց քննության ենթակա են, գրքեր, որ հավասարապես լավ ընդունելություն են գտնում մեծ ու փոքրերի կողմից, հարուստ ու աղքատների, ռամիկների և ազնվականների, կրթվածների և տգետների, վերջապես բոլոր մարդկանց կողմից, ինչ դասի ու կարողության տեր էլ լինեն, բոլորն էլ սո՞ւտ են, անգամ եթե նրանց մեջ ճշմարտության երևույթը՝ մատնանշված են՝ հայրը, մայրը, ազգականները, ծննդավայրը, և հերոսի տարիքը, օր֊օրի ետևից, կետ առ կետ, պատմված են որևէ մեկ կամ մի քանի հերոսների սխրագործությունները և նկարագրված տեղերը, որտեղ այս ամենը տեղի է ունեցել։ Լռեցեք, ձերդ ողորմածություն, սրբապղծությամբ մի՛ զբաղվեք և հավատ ընծայեք իմ խորհուրդին, որին պիտի հետևի յուրաքանչյուր խելացի մարդ, վերստին կարդացեք այդ գրքերը և դուք կտեսնեք, թե նրանք ձեզ ի՜նչ հաճույք կպատճառեն։ Խոստովանեցեք, կա՞ աշխարհիս երեսին ավելի մեծ հաճույք, քան երբ, այսպես ասած, ձեր աչքի առջև բացվում է եռման ու բլթբթլացող կուպրի մի մեծ լիճ, որի մեջ լողում ու վխտում են անհամար օձեր, իժեր, մողեսները և բազում այլ մոլեգին ու սոսկալի սողուններ, և նրա մեջտեղից հանկարծ աղիողորմ ձայն է հնչում․ «Ով էլ լինես դու, ով ասպետ, որ նայում ես այս ահարկու լճին, ― եթե կամենաս վայելել նրա սև ջրերի մեջ թաքնված գանձերը, դրսևորիր քո հզոր սրտի արիությունը և թռի՛ր սև ու հրավառ հեղուկի մեջտեղը, և դու կարժանանաս տեսնելու հուր֊հրաշքները, որ պարփակված են յոթ հավերժահարսի յոթ դղյակներում, որ այս լճի տակին են»։ Ասպետը լսեց թե չէ այս ահասաստ խոսքերը, այլևս ոչ մի բան չի խորհում։ Նա չի մտածում, թե ի՞նչ վտանգի է ենթարկվում, առանց իր ծանր զրահը հանելու համար ժամակորույս լինելու, ապավինելով Աստծուն և իր տիկնոջը, նա նետվում է եռման լճի մեջտեղը։ Նա չգիտե և չի հասկանում, թե որտեղ է և տեսնում է շուրջը ծաղկափթիթ դաշտ, որին չի կարող համեմատվել Ելիսիոնը։ Եվ թվում է նրան, թե երկինքն այստեղ ավելի թափանցիկ է, արևն ավելի պայծառ, և նրա աչքի առջև փռվում է խաղաղ մի պուրակ։ Ծառերի տերևներն այնպես են փայլում, որ նրանց կանաչն ակնապարար է, իսկ անթիվ երփներանգ, հյուսված ճղների վրա ոստոստող թռչնիկների քաղցր դայլայլիկն ու անլուր գեղգեղանքը՝ լսողության ուրախություն։ Նա գտնում է մի վտակ, որի պաղպաջուն կոհակները, որպես հեղուկացած բյուրեղ, հոսում են մանր ավազի և ճերմակ քարերի վրայով։ Քարն ու ավազը, ասես բարակ մաղած ոսկի և հստակ ադամանդներ լինեն։ Նա տեսնում է արհեստական մի շատրվան՝ կերտված գույնզգույն հասպիսից ու հղկած մարմարից։ Տեսնում մի ուրիշը, գյուղական ոճով՝ մանր խեցիներից և ոստրեների ճերմակ ու դեղին տնակներից շարված։ Միջամեջ, անկարգ, փայլուն բյուրեղի կտորներն են դրված և կեղծ զմրուխտներ, և թվում է, որ այս բազմապիսի կերտվածքով արվեստը, ընդօրինակելով բնությունը, հաղթում է նրան։ Սակայն, ահա, հանկարծակի նրա առջև բացվում է ամրացրած մի դղյակ կամ շքեղ պալատ։ Պատերը հաստ ոսկուց են, տանիքները՝ ալմաստից, դարպասը՝ հակինթից։ Եվ այնքան ճարտար է կառուցված, որ արվեստն ավելի թանկարժեք է, քան ալմաստը, յաղութն ու մարգարիտը, որոնցից նա կերտված է։ Այս ամենը տեսնելուց հետո էլ ի՞նչ կամենաս տեսնել, բայց եթե ոչ դղյակից դուրս եկող աղջիկների երկար շարան՝ այնքան նրբագեղ ու շքեղ զուգված, որ եթե ես հիմա նրանց նկարագրելու լինեի, ինչպես անում են վեպերում, խոսքս երբեք չէի ավարտի։ Եվ ահա այդ աղջիկների տիրուհին բռնում է եռման ջրի մեջ խիզախ թռած ասպետի ձեռքից, անխոս տանում է նրան փարթամ դղյակը կամ պալատը և, հրամայելով, որ նա շորերը հանի և մնա մորեմերկ, լվանում է նրան գաղջ ջրով, անուշահոտ յուղերով օծում, նրբագույն հյուսվածքից անուշաբյուր շապիկ հագցնում։ Իսկ այդ միջոցին մոտենում է մի ուրիշ աղջիկ, գցում է նրա ուսերին մի վերնարկ, որ ամենաքիչը ամբողջ մի քաղաք արժե, գուցե և ավելի։ Վերջապես նրան տանում են մի այլ դահլիճ, որտեղ զարմանալի ճոխ սեղան է գցած։ Նրա ձեռքերին ամբրայի և անուշահոտ ծաղիկների բույր ունեցող ջուր են ածում։ Նրան նստեցնում են փղոսկրյա գահի վրա, նրան սպասարկում են բոլոր աղջիկները՝ պահպանելով զարմանալի լռություն։ Նրա համար այնպիսի բազմազան կերակուրներ են բերում և այնքան համով պատրաստած, որ նա չգիտե, թե ձեռքը որին մեկնի։ Նրա ուտելու միջոցին երկնային երաժշտությունն է հիացնում նրա զգացմունքը։ Նա չի իմանում, թե որտեղ են երգում ու նվագում։ Ճաշն ավարտված է, սեղանը հավաքած, ասպետը հանգստանում է՝ ընկողմանած բազկաթոռի վրա և, թերևս, մաքրում է, ըստ սովորականին, ատամները, և ահա հանկարծ դռնից դահլիճ է մտնում մի այլ աղջիկ, մնացածներից ավելի գեղեցիկ, նստում է նրա կողքին և սկսում պատմել, թե ինչ դղյակ է սա, ինչու է ինքը կախարդված մնացել նրա մեջ և շատ ուրիշ բաներ, այնպես որ ասպետը մնում է զարմացած, իսկ այդ պատմության ընթերցողը՝ հիացած։ Ես չեմ կամենում խոսքս երկարացնել, որովհետև ասածներիցս արդեն դժվար չէ հետևցնել, որ թափառական ասպետների մասին գրած վեպերից յուրաքանչյուրը և յուրաքանչյուր կտոր նրանցից պետք է զարմացնի և հիացնի յուրաքանչյուր ընթերցողի։ Այսպիսով, հավատացեք ինձ, ձերդ ողորմածություն, և, ինչպես ես արդեն ասացի, վերստին կարդացեք այդ գրքերը՝ եթե դուք մելամաղձոտ լինեք՝ կցրվեք, եթե վատ տրամադրության մեջ՝ կանցնի։ Գալով ինձ՝ կարող եմ ասել, որ այն օրից, ինչ թափառական ասպետ դառա, ես արի եմ, քաղաքավարի, առատաձեռն, կիրթ, վեհանձն, սիրալիր, խիզախ, տոկուն։ Ես կարող եմ կրել և՛ արհավիրք, և՛ գերություն, և՛ կախարդանք։ Եվ թեպետ ինձ վերջերս վանդակի մեջ են գցել, իբրև խելագարի, այնուհանդերձ, ես հույս ունեմ, որ իմ հզոր բազկի օգնությամբ ամենակարճ ժամանակի ընթացքում, եթե միայն երկինքը բարեհաճ լինի և բախտը նպաստավորի, ես որևէ երկրի թագավոր կդառնամ և այն ժամանակ կկարողանամ ցույց տալ, թե կրծքումս որքա՜ն կարեկցություն ու առատաձեռնություն է թաքնված, որովհետև, հավատացեք իմ պատվին, սինյոր, մարդը, անգամ եթե նա այդ հատկության տեր լինի գերագույն աստիճանի, իսկ կարեկցությունը, որ բարի ցանկությունից դենը չի անցնում, մեռած է, ինչպես մեռած է հավատը առանց գործի։ Ահա թե ինչու ես կկամենայի, որ բախտը շուտով կայսր դառնալու հնարավորություն առաքեր ինձ։ Ես ցույց կտայի, թե ի՜նչ սրտի տեր եմ ես և բարեգործություն կանեի իմ բարեկամներին, մանավանդ այս խեղճին՝ իմ զինակիր Սանչո Պանսային, որին ես համարում եմ աշխարհիս լավագույն մարդը։ Ես վաղուց արդեն խոստացել եմ կոմսություն շնորհել նրան և ես շատ ուզում եմ այդ արած լինել, թեև երկյուղ եմ կրում, որ նա չկարողանա կառավարել։― Շա՜տ բարի, ― վերսկսեց դոն Կիխոտը, ― գրքերը, որ թագավորների թույլտվությամբ են տպագրված և հավանությամբ այն մարդկանց, որոնց քննության ենթակա են, գրքեր, որ հավասարապես լավ ընդունելություն են գտնում մեծ ու փոքրերի կողմից, հարուստ ու աղքատների, ռամիկների և ազնվականների, կրթվածների և տգետների, վերջապես բոլոր մարդկանց կողմից, ինչ դասի ու կարողության տեր էլ լինեն, բոլորն էլ սո՞ւտ են, անգամ եթե նրանց մեջ ճշմարտության երևույթը՝ մատնանշված են՝ հայրը, մայրը, ազգականները, ծննդավայրը, և հերոսի տարիքը, օր֊օրի ետևից, կետ առ կետ, պատմված են որևէ մեկ կամ մի քանի հերոսների սխրագործությունները և նկարագրված տեղերը, որտեղ այս ամենը տեղի է ունեցել։ Լռեցեք, ձերդ ողորմածություն, սրբապղծությամբ մի՛ զբաղվեք և հավատ ընծայեք իմ խորհուրդին, որին պիտի հետևի յուրաքանչյուր խելացի մարդ, վերստին կարդացեք այդ գրքերը և դուք կտեսնեք, թե նրանք ձեզ ի՜նչ հաճույք կպատճառեն։ Խոստովանեցեք, կա՞ աշխարհիս երեսին ավելի մեծ հաճույք, քան երբ, այսպես ասած, ձեր աչքի առջև բացվում է եռման ու բլթբթլացող կուպրի մի մեծ լիճ, որի մեջ լողում ու վխտում են անհամար օձեր, իժեր, մողեսները և բազում այլ մոլեգին ու սոսկալի սողուններ, և նրա մեջտեղից հանկարծ աղիողորմ ձայն է հնչում․ «Ով էլ լինես դու, ով ասպետ, որ նայում ես այս ահարկու լճին, ― եթե կամենաս վայելել նրա սև ջրերի մեջ թաքնված գանձերը, դրսևորիր քո հզոր սրտի արիությունը և թռի՛ր սև ու հրավառ հեղուկի մեջտեղը, և դու կարժանանաս տեսնելու հուր֊հրաշքները, որ պարփակված են յոթ հավերժահարսի յոթ դղյակներում, որ այս լճի տակին են»։ Ասպետը լսեց թե չէ այս ահասաստ խոսքերը, այլևս ոչ մի բան չի խորհում։ Նա չի մտածում, թե ի՞նչ վտանգի է ենթարկվում, առանց իր ծանր զրահը հանելու համար ժամակորույս լինելու, ապավինելով Աստծուն և իր տիկնոջը, նա նետվում է եռման լճի մեջտեղը։ Նա չգիտե և չի հասկանում, թե որտեղ է և տեսնում է շուրջը ծաղկափթիթ դաշտ, որին չի կարող համեմատվել Ելիսիոնը։ Եվ թվում է նրան, թե երկինքն այստեղ ավելի թափանցիկ է, արևն ավելի պայծառ, և նրա աչքի առջև փռվում է խաղաղ մի պուրակ։ Ծառերի տերևներն այնպես են փայլում, որ նրանց կանաչն ակնապարար է, իսկ անթիվ երփներանգ, հյուսված ճղների վրա ոստոստող թռչնիկների քաղցր դայլայլիկն ու անլուր գեղգեղանքը՝ լսողության ուրախություն։ Նա գտնում է մի վտակ, որի պաղպաջուն կոհակները, որպես հեղուկացած բյուրեղ, հոսում են մանր ավազի և ճերմակ քարերի վրայով։ Քարն ու ավազը, ասես բարակ մաղած ոսկի և հստակ ադամանդներ լինեն։ Նա տեսնում է արհեստական մի շատրվան՝ կերտված գույնզգույն հասպիսից ու հղկած մարմարից։ Տեսնում մի ուրիշը, գյուղական ոճով՝ մանր խեցիներից և ոստրեների ճերմակ ու դեղին տնակներից շարված։ Միջամեջ, անկարգ, փայլուն բյուրեղի կտորներն են դրված և կեղծ զմրուխտներ, և թվում է, որ այս բազմապիսի կերտվածքով արվեստը, ընդօրինակելով բնությունը, հաղթում է նրան։ Սակայն, ահա, հանկարծակի նրա առջև բացվում է ամրացրած մի դղյակ կամ շքեղ պալատ։ Պատերը հաստ ոսկուց են, տանիքները՝ ալմաստից, դարպասը՝ հակինթից։ Եվ այնքան ճարտար է կառուցված, որ արվեստն ավելի թանկարժեք է, քան ալմաստը, յաղութն ու մարգարիտը, որոնցից նա կերտված է։ Այս ամենը տեսնելուց հետո էլ ի՞նչ կամենաս տեսնել, բայց եթե ոչ դղյակից դուրս եկող աղջիկների երկար շարան՝ այնքան նրբագեղ ու շքեղ զուգված, որ եթե ես հիմա նրանց նկարագրելու լինեի, ինչպես անում են վեպերում, խոսքս երբեք չէի ավարտի։ Եվ ահա այդ աղջիկների տիրուհին բռնում է եռման ջրի մեջ խիզախ թռած ասպետի ձեռքից, անխոս տանում է նրան փարթամ դղյակը կամ պալատը և, հրամայելով, որ նա շորերը հանի և մնա մորեմերկ, լվանում է նրան գաղջ ջրով, անուշահոտ յուղերով օծում, նրբագույն հյուսվածքից անուշաբույր շապիկ հագցնում։ Իսկ այդ միջոցին մոտենում է մի ուրիշ աղջիկ, գցում է նրա ուսերին մի վերնարկ, որ ամենաքիչը ամբողջ մի քաղաք արժե, գուցե և ավելի։ Վերջապես նրան տանում են մի այլ դահլիճ, որտեղ զարմանալի ճոխ սեղան է գցած։ Նրա ձեռքերին ամբրայի և անուշահոտ ծաղիկների բույր ունեցող ջուր են ածում։ Նրան նստեցնում են փղոսկրյա գահի վրա, նրան սպասարկում են բոլոր աղջիկները՝ պահպանելով զարմանալի լռություն։ Նրա համար այնպիսի բազմազան կերակուրներ են բերում և այնքան համով պատրաստած, որ նա չգիտե, թե ձեռքը որին մեկնի։ Նրա ուտելու միջոցին երկնային երաժշտությունն է հիացնում նրա զգացմունքը։ Նա չի իմանում, թե որտեղ են երգում ու նվագում։ Ճաշն ավարտված է, սեղանը հավաքած, ասպետը հանգստանում է՝ ընկողմանած բազկաթոռի վրա և, թերևս, մաքրում է, ըստ սովորականին, ատամները, և ահա հանկարծ դռնից դահլիճ է մտնում մի այլ աղջիկ, մնացածներից ավելի գեղեցիկ, նստում է նրա կողքին և սկսում պատմել, թե ինչ դղյակ է սա, ինչու է ինքը կախարդված մնացել նրա մեջ և շատ ուրիշ բաներ, այնպես որ ասպետը մնում է զարմացած, իսկ այդ պատմության ընթերցողը՝ հիացած։ Ես չեմ կամենում խոսքս երկարացնել, որովհետև ասածներիցս արդեն դժվար չէ հետևցնել, որ թափառական ասպետների մասին գրած վեպերից յուրաքանչյուրը և յուրաքանչյուր կտոր նրանցից պետք է զարմացնի և հիացնի յուրաքանչյուր ընթերցողի։ Այսպիսով, հավատացեք ինձ, ձերդ ողորմածություն, և, ինչպես ես արդեն ասացի, վերստին կարդացեք այդ գրքերը՝ եթե դուք մելամաղձոտ լինեք՝ կցրվեք, եթե վատ տրամադրության մեջ՝ կանցնի։ Գալով ինձ՝ կարող եմ ասել, որ այն օրից, ինչ թափառական ասպետ դառա, ես արի եմ, քաղաքավարի, առատաձեռն, կիրթ, վեհանձն, սիրալիր, խիզախ, տոկուն։ Ես կարող եմ կրել և՛ արհավիրք, և՛ գերություն, և՛ կախարդանք։ Եվ թեպետ ինձ վերջերս վանդակի մեջ են գցել, իբրև խելագարի, այնուհանդերձ, ես հույս ունեմ, որ իմ հզոր բազկի օգնությամբ ամենակարճ ժամանակի ընթացքում, եթե միայն երկինքը բարեհաճ լինի և բախտը նպաստավորի, ես որևէ երկրի թագավոր կդառնամ և այն ժամանակ կկարողանամ ցույց տալ, թե կրծքումս որքա՜ն կարեկցություն ու առատաձեռնություն է թաքնված, որովհետև, հավատացեք իմ պատվին, սինյոր, մարդը, անգամ եթե նա այդ հատկության տեր լինի գերագույն աստիճանի, իսկ կարեկցությունը, որ բարի ցանկությունից դենը չի անցնում, մեռած է, ինչպես մեռած է հավատը առանց գործի։ Ահա թե ինչու ես կկամենայի, որ բախտը շուտով կայսր դառնալու հնարավորություն առաքեր ինձ։ Ես ցույց կտայի, թե ի՜նչ սրտի տեր եմ ես և բարեգործություն կանեի իմ բարեկամներին, մանավանդ այս խեղճին՝ իմ զինակիր Սանչո Պանսային, որին ես համարում եմ աշխարհիս լավագույն մարդը։ Ես վաղուց արդեն խոստացել եմ կոմսություն շնորհել նրան և ես շատ ուզում եմ այդ արած լինել, թեև երկյուղ եմ կրում, որ նա չկարողանա կառավարել։
Այս վերջին խոսքերը լսեց Սանչոն և ասաց իր տիրոջը․
― Աշխատեցեք, ձերդ ողորմածություն սինյոր դոն Կիխոտ, նվիրել ինձ կոմսությունը, որ դուք քանիցս ինձ խոստացել եք և որ ես այնքան անհամբեր սպասում եմ, իսկ ես խոսք եմ տալիս ձեզ, որ կառավարելու ճարը կգտնեմ, իսկ եթե չգտա, լսած կամ, որ աշխարհիս երեսին կան այնպիսի մարդիկ, որ ավատատերեից վարձակալությամբ վերցնում են նրանց կալվածները և դրա համար տարեկան որոշ գումար վճարում, վարձակալները կառավարում են, իսկ ավատատերերը՝ նստում ձեռները ծալած, ծախսում եկամուտն ու աշխարհիս երեսին ոչ մի բանի համար չեն հոգում։ Ես էլ այդպես կանեմ առանց բազար անելու ես գործերից կազատվեմ, վայելելով եկամուտը, որպես դուքս։ Թո՛ղ ուրիշներն ինչ ուզում են անեն։
Քո ասածը, Սանչո եղբայր, ― ասաց եկեղեցականը, ― ճիշտ է միայն եկամուտի նկատմամբ, սակայն չէ՞ որ յուրաքանչյուր ավատատեր իր կալվածներում ինքն է պարտավոր դատավարություն անելու և այստեղ ահա պետք է հմտության և խոհեմության տեր լինել, իսկ գլխավորը՝ ձգտել արդարամիտ լինելու։ Եթե սկզբից ևեթ այդ ձգտումը չեղավ, ապա մեջտեղն ու վախճանն էլ ծուռումուռ դուրս կգա, որովհետև Աստված օգնում է պարզամիտների բարի ցանկություններին ի պատասխան իմաստունների չար իղձերը։
― Այդ փիլիսոփայությունից ես գլուխ չեմ հանում, ― պատասխանեց Սանչոն։ ― Գիտեմ միայն, որ կոմսությունը թե ձեռքս ընկնի՝ կառավարել ես կկարողանամ։ Ես նույնքան հոգի ունեմ, որքան ուրիշը և մարմին՝ ուրիշներից էլ ավելի, այնպես որ ես իմ տիրությունը թագավորներից վատ չեմ կառավարի։ Կառավարելուց էլ՝ կանեմ ինչ որ քեֆս տա։ Քեֆիս տվածն անելով ՝ քեֆ կանեմ։ Քեֆ անելով՝ ամեն բանից գոհ կլինեմ։ Իսկ որ պակաս տեղ չունենամ ― ուրեմն պրածվ֊գնաց։ պրծավ֊գնաց։ Թող շուտով տերությունը գա և Աստուծով ցտեսություն, ինչպես ասել է մի կույր մյուսին։
― Այդ քո փիլիսոփայությունն էլ վատ չէ, Սանչո, բայց և այնպես կոմսության մասին դեռ շատ բան կարելի է ասել։
― Շատ լավ հավատում եմ, ― պատասխանեց քահանան, որովհետև փորձով գիտեմ, որ լեռները գիտուններ են սնում, իսկ հովիվների վրանները փիլիսոփաներ պարփակում։
― Առնվազն, սինյոր, ― պատասխանեց այծարածը, ― նրանց մեջ փորձառու մարդիկ են ապաստանում։ Որպեսզի դուք հավատ ընծայեք և ձեռքով շոշափած լինեիք այդ ճշմարտությունը, ես կխնդրեի ձեզնից, սինյորներ, շնորհել ինձ մի կարճ միջոց ուշադրություն, եթե երկյուղ չկրեի ձանձրացնել ձեզ և անկոչ մեջ ընկնել։ Ես ձեզ կպատմեի մի ճշմարտապատում պատմություն, որ կհաստատեր իմ ասածը և այն, ինչ որ ասաց այս սինյորը (նա ցույց տվեց քահանային):։
Դրան պատասխանեց դոն Կիխոտը․
― Նստի՛ր կողքիս, Բծավոր, մենք հոտ վերադառնալու համար ժամանակ դեռ ունենք։
Այծը կարծես հասկացավ նրան։ Տեսնելով, որ նա նստեց, ինքն էլ հանգիստ պառկեց նրա կողքին և սկսեց նայել նրան, ասես թե ուզում էր դրանով ասած լինել, թե ուշի֊ոշիով ուշի֊ուշով լսելու է նրա ասելիքը։ Այծարածն իր պատմությունը սկսեց այսպես․
Այս հովտից երեք մղոն հեռու մի գյուղ կար, որ թեև փոքրիկ, բայց ամենահարուստն էր այդ շրջանում։ Այնտեղ շատ պատվավոր մի գյուղացի կար, և թեև սովորաբար մարդկանց հարստության համար են հարգում, նրան ոչ այնքան աշխատած հարստության համար էին հարգում, որքան նրա առաքինության համար։ Իսկ իր ասելով՝ իր գանձը իր աղջիկն էր՝ արտասովոր գեղեցիկ, հազվագյուտ խելացի, նազելի և անարատ, նրան ճանաչողները բոլորն էլ հիանում էին մեծամեծ արժանիքներից, որ շնորհել էր նրան երկինքը։ Մանուկ հասակից նա արդեն իսկ գեղեցիկ էր, տարիների հետ աճում էր նրա գեղեցկությունը, այնպես որ, երբ լրացավ նրա տասնվեց տարին, նա իսկական գեղեցկուհի դարձավ։ Նրա գեղեցկության համբավը տարածվեց հարևան գյուղերում, ― ի՜նչ եմ ասում, ― հասավ մինչև հեռավոր քաղաքները, թափանցեց թագավորական պալատը, ամենատարբեր մարդկանց ականջին հասավ, ― և բոլորը գալիս էին ամեն կողմից, որ տեսնեն իբրև հազվագյուտ կամ հրաշք բան։ Հայրը նրան պահպանում էր, նա ինքն էլ էր իրեն պահպանում, որովհետև ոչ մի կողպեք, պահակ ու փականք չի կարող ավելի լավ պահպանել մի կնոջ, քան սեփական պարկեշտությունը։
Հոր հարստությունն ու աղջկա գեղեցեկությունը համագյուղացիներից և դրսերից շատերին գրգռում էին խնամախոսության։ Սակայն հայրը, այն մարդուն նմանվելով, որ պետք է տնօրիներ այնքան թանկարժեք մի խաղալիք, շփոթմունքի մեջ էր և չգիտեր, թե անթիվ երկրպագուներից որի՞ն տա իր աղջկան։ Նրան բազմաթիվ ուզողներից մեկն էլ ես էի։ Եվ որովհետև նրա հայրը ճանաչում էր ինձ իբրև համագյուղացու, իբրև մաքուր արյան, ծաղիկ հասակում, հարուստ ժառանգի և խելոք մի տղայի՝ այդ ամենն ինձ մեծ ու հաստատ հույս էր ներշնչում։ Բայց մեր գյուղում մի ուրիշ երիտասարդ էլ կար, օժտված նույն հատկություններով, նա էլ էր խնամախոսում, և ահա հոր կամքը տատանվեց, և նա անորոշության մեջ էր, որովհետև խորհում էր՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը հավասարապես կարող է երջանկացնել նրա աղջկան։ Եվ, այդ դժվարին կացությունից դուրս գալու համար նա նա վճռեց ամեն ինչ ասել Լեանդրային (այդ էր հարուստ աղջկա անունը, որ ինձ այնպիսի թշվառական վիճակի մեջ գցեց), համարելով, որ մենք երկուսս էլ հավասար ենք, նա իր աղջկան թողեց ընտրել նրան, որը ավելի հաճելի լինի, ― իրենց զավակներին ամուսնացնել ցանկացող ծնողների համար գեղեցիկ օրինա՛կ։ Դրանով ես չեմ ուզում ասած լինել, որ ծնողները պետք է թույլ տան իրենց աղջիկներին ընտրել ստոր ու վատ մարդկանցից, այլ թող նրանք առաջարկեն մի քանի լավ փեսացուներ և թողնեն նրանց ըստ իրենց ցանկության ընտրություն անել։ Չգիտեմ, թե մեզնից որին ընտրեց Լեանդրան։ Միայն իմացա, որ հայրը, գործը ձգձգելու նպատակով հայտնեց մեզ, թե աղջիկը դեռ ջահել է և դրան ավելացրեց մի քանի ընդհանուր խոսքեր, որ մեզ համար վիրավորական չէին և նրան ոչ մի բանի չէին պարտավորեցնում։ Իմ ախոյանի անունը Անսելմո էր, իսկ իմը՝ Էուխենիո։ Արդ՝ դուք գիտեք գործող անձանց անունները այս ողբերգության, որ տակավաին տակավին անավարտ է, սակայն թվում է, թե դժբախտ է լինելու։
Այդ միջոցին ժամանեց մեր գյուղը ոմն Վինսենտե դե լա Ռոկա՝ մի աղքատ գյուղացու որդի նույն շրջանից։ Նա վերադարձել էր Իտալիայից և այլ երկրներից, որտեղ ծառայել էր իբրև զինվոր։ Ինչ֊որ կապիտան իր խմբի հետ պատահմամբ անցնելիս է եղել մեր գյուղից, տարել է իր հետ տասներկու տարեկան տղային, որ հիմա, տասը տարի անց, վերադարձել էր երիտասարդ հասակում, խայտաբղետ զինվորական զգեստով, վրան կախկխած ապակյա զիզի֊պիզի բաներով և բարակ պողպատե շղթաներով։ Այսօր մեկ զարդ է կախում, վաղը՝ մյուսը, ― և բոլորն էլ նուրբ, երփներանգ, որ ավելի փայլ ունեին, քան արժեք։ Գյուղացիները, որ բնականից խորամանկ են, իսկ երբ ազատ ժամանակ են ունենում, մարմնացած խորամանկություն են դառնում, նրանք դիտել ու հաշվել էին նրա զգեստներն ու զարդերը, և դուրս էր եկել, որ նա ընդամենը երեք զգեստ ունի զանազան գույնի, յուրաքանչյուրը նման գույնի գուլպաներով ու կապիչներով, սակայն նա այնպիսի ճարտարությամբ է փոխնեփոխ հագնում, որ եթե համարված չլիներ, մարդ կերդվեր, որ ունի ոչ պակաս, քան տասը ձեռք զգեստ, մի քսան հատ էլ գլխարկի փետուր։ Միք մեղադրի ինձ, որ ձանձրալի և պարապ շաղակրատություն եմ անում․ եթե ես այսքան երկարապատում խոսում եմ նրա զգեստներից, դա նրանից է, որ նրանք մեծ դեր խաղացին իմ պատմության մեջ։
Նա նստում էր բարձր բարդու տակ՝ քարե նստարանի վրա, հրապարակում և պատմում էր քաջագործություններից, իսկ մենք ուշի֊ուշով, բերանբաց ունկնդրում էինք։ Երկրագնդի վրա տեղ չէր մնացել, որ նա այցելած չլիներ, ճակատամարտ չէր մնացել, որ նա մասնակցած չլիներ։ Նա ավելի շատ մավր էր բնաջինջ արել, քան կա Մարոկկոյում ու Թունիսում, նա ավելի շատ մենամարտություն է ունեցել, քան Գանտե ի Լունան, Դիեգո Գարսիա դե Պարեդիսը և հազար ու մի ուրիշները, որոնց անունը նա թվում էր և բոլոր մարտերից նա դուրս էր եկել հաղթական, առանց մի կաթիլ արյուն թափելու։ Նա ցույց էր տալիս վերքերից մնացած սպիները ― և չնայած որ նրանք չէին երևում, նա այնուհանդերձ պնդում էր, որ դրանք հրացանի գնդակի հետքեր են, որ այլևայլ մարտերում ու կռիվներում դիպել էին նրան։ Վերջապես չտեսնված անպատկառությամբ նա իրեն հավասար և իրեն լավ ծանոթ մարդկանց դու էր ասում, հայտարարում էր, թե իր հայրը իր ձեռն է, ծննդաբանությունը՝ քաջագործույթունները քաջագործությունները և, զինվորական համազգեստը հագին, ինքը թագավորից անգամ ոչնչով ցածր չի։ Այդ ինքնավստահությանն ավելանում էր այն, որ նա շատից֊քչից երաժիշտ էր և կիթառ էր ճնկճնկացնում, այնպես որ ոմանք ասում էին, թե նա կիթառը խոսեցնում է։ Դրանով նրա քանքարը չէր սահմանափակվում, որովհետև նա պոետ էլ էր և ամեն դատարկ բանի առիթով, որ պատահում էր մեր գյուղում, նա մեկ մղուն ու կես երկարությամբ երգ էր հորինում։
Ահա այդ զինվորը, որին ես նկարագրեցի, այդ Վինսենտե դե լա Թոկան, այդ ղոչաղը, այդ պնճնասերը, այդ երաժիշտը, այդ պոետը հաճախակի ընկնում է Լեանդրայի աչաքինաչքին, որ նայում էր նրան իր տան հրապարակի վրա ելնող լուսամուտից։ Նրա պերճ զուգսերի արտաքին փայլը հիացրեց աղջկան, նրա երգերը (որ նա ցանկացողների համար քսանական անգամ արտագրում էր) դյութեցին նրան։ Համբավը նրա քաջագործությունների, որոնց մասին նա ինքն էր պատմում, հասավ նրա ականջին ― մի խոսքով՝ ինքը սատանան, երևի, այնպես սարքեց, որ աղջիկը սիրահարվեց ավելի շուտ, քան նրա մեջ աղջկան տիրանալու խիզախ ցանկություն ծագեց։ Իսկ որովհետև սիրային գործերն ամենից արագ առաջ են ընթանում, երբ որ կինն է ցանկություն ունենում, ապա Լեանդրան ու Վինսենտեն դյուրությամբ խոսքը մեկ արին և, նախքան աղջկա բազմաթիվ երկրպագուներից մեկն ու մեկը գլխի ընկավ նրա մտադրության մասին, նա արդեն իր մտադրությունը կատար էր ածել։ Նա լքեց իր սիրելի ու պաշտելի հոր տունը (մայր չուներ նա) և փախավ գյուղից զինվորի հետ, որ այդ գործում ավելի մեծ հաջողություն ունեցավ, քան բազմաթիվ գործերում, որ ինքը վերագրում էր իրեն։
Ամբողջ գյուղն ապշել էր այդ դեպքից, և ոչ միայն մեր գյուղացիք, այլև բոլոր նրանք, որոնց հասավ այդ լուրը։ Ես շփոթված էի, Անսելմոն՝ ապշած, հայրը՝ վշտացած, բարեկամները՝ ամոթահար։ Ոստիկանությանը ոտքի հանեցին, նրանց ետևից հրացանաձիգներ ուղարկվեցին։ Ճամփաները չափեցին, մերիներն ու անտառները խուզարկեցին, որոնեցին ամենուր։ Վերջապես, երեք օրից հետո գտան քմահաճ Լեանդրային մի լեռան անձավում՝ շորերը հանած, շապկանց, առանց փողի և թանկագին իրերի, որ վերցրել էր հետը տնից։ Երբ որ նրան վերադարձրին թշվառ հոր մոտ, հարց ու փորձ արին պատահած դժբախտության մասին, նա ինքնաբերաբար խոստովանեց, որ Վինսենտե դե լա Ռոկան նրան խաբել և հետը ամուսնանալու խոսք տվել, համոզել էր նրան թողնել հոր տունը։ Խոստացել էր նրան տանել աշխարհիս երեսին ամենահարուստ և առատ քաղաքը՝ Նեապոլ։ Լեանդրան, լինելով անփորձ, վստահեց ու խաբվեց և, կողոպտելով իր հորը, հետևեց Վինսենտին նույն գիշերը, երբ փախավ։ Իսկ Վինսենտեն նրան տարավ մի գիրթ սար և լքեց այն անձավում, որտեղ նրան գտել էին։ Նա ավելացրեց, թե զինվորը իր պատվին չի դիպել և, խլելով իր ողջ ունեցածը, լքել է նրան անձավում և ինքը գնացել։ Այդ հանգամանքը բոլորին տարօրինակ թվաց։ Դժվար էր, սինյոր, հավատ ընծայել այդ ջահելի զսպվածությանը։ Սակայն Լեանդրան այնպիսի ավյունով էր պնդում այդ հանգամանքը, որ վերջապես նրան հաջողվեց ամոքել անմխիթար հորը, որը այլևս չէր ափսոսում իր կողոպտած հարստության համար, քանի որ իր աղջկանից չէին խլել այն թանկագին բանը, որի կորուստ այլևս անկարելի է վերականգնել։ Լեանդրայի գտնված օրը հայրը նրան հեռացրեց մեր աչքերից և հարևան քաղաքում գտնվող վանքը տարավ՝ հուսալով, որ ժամանակը կմեղմացնի աղջկա վաստակած վատ համբավը։ Լեանդրայի երիտասարդությունը նրան հանցանքի արդարացում էր ծառայում առնվազն այն մարդկանց աչքում, որոնց համար էապես մեկ հաշիվ էր՝ լա՞վ կին էր նա արդյոք, թե՞ վատ։ Սակայն նրա խելքն ու բանիմացությունը ճանաչողները նրա մեղքը անփորձության չէին վերագրում այլ թեթևամտության և կանացի բնության բնական հատկություններին։
Երբ որ Լեանդրային փակեցին վանքում, Անսելմոյի աչքերը մարեցին, որովհետև այլևս նրա աչքը ոչինչ ուրախացնող բան չմնաց։ Ես էլ էի անշող խավարում ապրում, ես էլ ոչ մի բանի վրա նայել չէի ուզում։ Մեր տխրությունն աճում էր մեր անհամբերության հետ։ Մենք անիծում էինք պարծենկոտ զինվորին և վրդովվում, որ հայրը չկարողացավ պահպանել աղջկան։ Վերջապես երկուսս էլ վճռեցինք լքել մեր գյուղը և բնակվել այս հովտում, որտեղ նա ոչխար է արածանցնում, ես՝ այծ, մեր կյանքը այս ծառերի միջև անց կացնելով, անձնատուր եղած մեր կրքին՝ երգելով Լեանդրայի գովքը կամ պարսավանքը միասին, կամ ախ քաշում զատ֊զատ՝ լոկ երկինքը հաղորդակից անելով մեր տրտունջներին։ Հետևելով մեր օրինակին՝ Լեանդրայի բազմաթիվ այլ երկրպագուներ այս լեռներն են քաշվել և նույն գործով են զբաղվում, ինչ որ մենք։ Մեր բանակն այնքան է աճել, որ այս վայրը նոր Արկադիայի տեղ կարելի է ընդունել, այնքան հովիվ ու հոտ է երևացել։ Ոչ մի տեղ այնքան հաճախ չի հնչում գեղեցիկ Լեանդրայի անունը։ Մեկն անիծում է նրան, անվանում քմահաճ, փոփոխամիտ, անպարկեշտ, մյուսը՝ թեթևսոլիկ ու թեթևամիտ, մեկը նրան արդարացնում ու ներում է, մյուսը դատապարտում ու պարսավում, մեկը գովաբանում է նրա գեղեցկությունը, մյուսը անիծում նրա բնավորությունը, վերջապես՝ բոլորը նրան անպատվում և բոլորը պաշտում են։ Նրանց խելագարությունն այն աստիճանի է հասնում, որ ոմանք գանգատվում են, թե նա արհամարհել է ինրենցիրենց, մինչդեռ նրանք նրան երբեք մի բառ էլ ասած չեն եղել, իսկ ոմանք կեղեքվում ու տառապում են խանդի կատաղի ցավից, որ նա ոչ ոքի չէր կարող ներշնչել, քանի որ, ինչպես արդեն ես ձեզ ասացի, մենք նրա մեղքն ավելի շուտ իմացանք, քան մտադրությունը։ Ժայռ չմնաց, վտակ չմնաց, ծառ չմնաց, որի մոտ որևէ հովիվ պատմելիս չլիներ քամուն իր սիրային տանջանքները։ Ամենուր արձագանքը կրկնում է Լեանդրայի անունը։ Լեռները կրկնում են՝ Լեանդրա, և Լեանդրան պահում է մեզ բոլորիս հմայված և կախարդված, և մենք անհույս հուսում ենք, երկյուղ ենք կրում, առանց իմանալու, թե ինչից։ Այս խելագարների միջև ամենացնորամիտն ու ամենաառողջամիտը միաժամանակ իմ ախոյան Անսելմոն է։ Ունենալով գանգատվելու այնքան առիթներ՝ նա ողբում է լոկ Լեանդրայի բացակայությունը իր ոտանավորումներում, երևան հանելով իր մտքի նրբությունը և երգելով նրանց ռաբելի նվագակցությամբ, որ նա զարմանալի լավ է նվագում։ Գալով ինձ՝ ես ավելի բնական և դյուրին ուղի եմ ընտրել, ինձ թվում է, ավելի արդարացի է դատափետել կանանց թեթևամտությունը, նրանց անհաստատամտությունը, նրանց երկրերսանիությունըերկերեսանիությունը, նրանց խաբուսիկ խոստումները, երդմնազանցությունը և վերջապես նրանց խոհերի ու մտադրությունների թեթևսոլիկությունը։ Ահա թե, սինյորներ, ինչն է իմ խոսքերի և ասածների իմաստը, որ ասացի այս այծին, երբ որ մոտեցա այստեղ, թեև իմ ողջ հոտի մեջ նա լավագույնն է, բայց ես նրան բարձր չեմ դասում, քանի որ նա իգական սեռին է պատկանում։ Ահա այն պատմությունը, որ խոստացա անել ձեզ։ Թերևս ձեզ այն երկար թվաց, դա նրանից է, որ ձեզ ծառայելու պատրաստակամությունս էլ մեծ է եղել։ Իմ տաղավարը շատ մոտ է այստեղից, ես ունեմ թարմ կաթ, ընտիր պանիր և ամեն տեսակ միրգ, որոնց տեսքը նույնքան հաճելի կլինի, որքան համը։
― Էլ ո՞վ, ― պատասխանեց դալլաքը, ― եթե ոչ հռչակավոր դոն Կիխոտ Լամանչեցին, վիրավորների վրիժառուն, արդարության վերականգնողը, կույսերին հովանավորողը հսկաների ահ ու զարը և մարտերի մեջ՝ հաղթանակողը։
― Նա նման է, ― պատասխանեց այծարածը, ― ասպետական գրքերում կարդացածներիս, որոնց մեջ թափառական ասպետներն անում են ձեր ասածները։ Եվ ես կարծում եմ, որ ձերդ ողորմածությունը կա՛մ ծաղում ծաղրում է ինձ, կա՛մ պետք է որ այս ազնիվ սինյորի գլուխը դատարկ լինի։
― Լի՛րբ֊անզգամ, ― գաչեց դոն Կիխոտը, ― դատարկ ու սարսաղը դո՛ւք եք, իմ գլուխն այնքան լիքն է, ինչպես չի եղել ձեզ աշխարհ բերող անառակի աղջիկ անառակ կինը։
Վերջապես, երբ որ բոլորը ծիծաղում էին, բացառությամբ երկու կռվողների, հանկարծ հնչեց շեփորի ձայն, այնքան տխուր, որ բոլորը երեսները դարձրին այն կողմ, որտեղից հնչեց ձայնը։ Բայց ամենից շատ հուզվողը դոն Կիխոտը եղավ, որ թեև հակառակ իր կամքի պառկած էր այծարածի տակ և ավելի քան աղցան կտրած, ասաց․
― Լսի՛ր, դև, անկարելի բան է, որ դու դև չլինես, քանի որ ուժ ու կարողություն ես ունեցել գերազանցելու ինձ, խնդրում եմ, մեկ ժամով դադար անենք, որովհետև այն շեփորի տխրահեծ ձայնը, որ մենք առանք, կարծես թե ինձ որևէ նոր արակածի արկածի է կոչում։
Այծապանը հոգնած ծեծելուց ու ծեծվելուց, բաց թողեց նրան։ Իսկույն դոն Կիխոտը ոտի ելավ, դարձավ այն կողմը, որտեղից գալիս էր ձայնը և տեսավ, որ բլուրից իջնում են բազմաթիվ մարդիկ, ճերմակ շապիկ իրենց հագին, ապաշխարողների պես։
― Ես մեկ խոսքով կասեմ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― ահա թե ինչ՝ իսկույն ևեթ ազատ արձակեցեք այդ սիրուն տիկնոջը, որի արցունքն ու տխրությունը պարզապես վկայում են, որ դուք նրան տանում եք հակառակ իր կամքի և որ դուք նրան սաստիկ վիրավորանք եք հասցրել։ Ես, որ ծնվել եմ այս աշխարհում, որպեսզի վրիժառու լինեմ վիրավորանքի համար, թույլ չեմ տա, որ մի քայլ առաջ ընթանաք նախքան նրան ցանկալի և արժանի ազատությունը չվերադարձնեք։
Այս խոսքերից բոլորը հասկացան, որ դոն Կիխոտը խելագար է և քահ֊քահ ծիծաղեցին, բայց այդ ծիծաղը դարձավ վառոդ, որից բռնկեց դոն Կիխոտի զայրույթը, և նա, այլևս առանց մի խոսք ասելու, թուրը քաշեց և հարձակվեց հենարանի վրա։ Բռնողերից Բռնողներից մեկը, որ իր տեղը տալով ընկերներից մեկին, դուրս եկավ դոն Կիխոտի դեմ, ձեռքին՝ փայտը, որ դնում են հենարանի տակ հանգստանալու միջոցին։ Դոն Կիխոտը թրով հարվածեց այդ փայտին և երկու կես արեց փայտը։ Բայց գյուղացին ձեռքին մնացած փայտի կտորով այնպես խփեց դոն Կիխոտի ուսին (այն կողմից, որ նրա թուրն էր և անկարելի էր վահանով ծածկել, որ խեղճ ասպետը ձիուց վայր ընկավ շատ վատթար վիճակում։ Սանչո Պանսան, որ հևիհև հետևում էր նրան, տեսնելով նրան գետնատարած, ճչաց նրա հակառակորդին, որ այլևս չխփի, ավելացնելով, որ դա մի խեղճ, կախարդված ասպետ է, որ իր ողջ կյանքում ոչ ոքի վնաս չի տվել։ Գյուղացին կանգ առավ, բայց ոչ թե Սանչոյի աղաղակից, այլ տեսնելով, որ դոն Կիխոտն անշարժ ընկած է գետնին։ Կարծելով, որ սպանել է նրան, նա արագ֊արագ բարձրացրեց շապիկի փեշերը, խրեց գոտին և սկսեց վազել դաշտով եղջերուի պես։
Այդ միջողին միջոցին վրա հաասավ հասավ դոն Կիխոտի ողջ հասարակությունը նրա պառկած տեղը։ Թափորի մարդիկ տեսնելով, վազեվազ եկողներին, որոնց մեջ հրացանները ձեռքին գյուղական ոստիկաններ կային, վախենալով, որ վատ բան դուրս կգա, խմբվեցին սրբապատկերի շուրջը, կնգուղները քաշեցին գլուխները, բռնեցին իրենց մտրակները, տիրացուները՝ իրենց մոմակալները և, սպասելով հարձակման, որոշել էին պաշտպանվել և անգամ հարձակման դիմել, եթե կարելի լինի։ Սակայն բախտը տնօրինել էր ավելի լավ, քան կարելի էր կարծել։ Սանչո Պանսան ընկել էր իր տիրոջ մարմնի վրա և ողբ էր անում ամենացավագին և ծիծաղելի կերպով, նրան մեռած համարելով։ Մեր քահանային ճանաչեց թափորին մասնակցող քահանան, ուստի երկյուղը, որ ներշնչում էին իրար երկու խմբերը, փարատվեց։ Մեր քահանան երկու խոսքով բացատրեց մյուսին, թե ով է դոն Կիխոտը, ապա թե ապաշխարողների բազմությունը մոտեցավ դոն Կիխոտին, որ տեսնի, թե խեղճ ասպետը մեռե՞լ է արդյոք և լսեցին, թե ինչպես Սանչո Պանսան, արցունքն աչքերին ասում էր․
― Օ՜, ծաղիկդ ասպետության, փայտի մեկ հարվածից ընդհատվեցին քո տարիները, որ դու այնքան լավ էիր գործադրում։ Քո տոհմի պատիվը, բովանդակ Լամանչի և արար աշխարհի փառքն ու պատիվը, առանց քեզ աշխարհը կլցվի ոճրագործներով, որոնք այլևս չեն վախենա պատժից իրենց հանցագործությունների համար։ Օ՜, առատաձեռդ, առավել քան բոլոր Ալեքսանդրերը, դու, որ լոկ ութ ամսվա ծառայության համար մտադիր էիր տալու ինձ լավագույն կղզին, որին ծովը գոտևորում ու շրջապատում է։ Օ՜, խոնարհդ գոռոզների հետ և գոռոզդ խոնարհների հետ, վանողդ վտանգի, համբերողդ վիրավորանքի, սիրահարվածդ առանց առարկայի, ընդօրինակողդ բարու, խարազանդ չարի, թշնամիդ ստորության, վերջապես՝ թափառականդ ասպետ, որով ամեն ինչ ասված է։
― Լավ ես ասում, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― մեծ խոհեմություն կլինի, թողնենք, որ համաստեղությունների այժմյան չար ազդեցությունն անցնի։
Եկեղեցականը, քահանան և դալլաքն ասացին, թե շատ լավ կլինի նրա ասածը կատարել և, Սանչոյի պարզամտությունից կուշտ զվարճանալուց հետո նրանք նորից դոն Կիխոտին դրին սայլի վրա, ինչպես նա առաջ գնում էր։ Երթը վերստին իր կարգով ճամփա ընկավ։ Այծարածը բոլորին հրաժեշտ տվեց։ Հրացանաձիգները չկամեցան այլևս նրաց նրանց հետ գնալ, և քահանան վճարեց նրանց, ինչքան որ հարկն էր։ Եկեղեցականը խնդրեց տեղեկացնել իրեն, թե ինչ կլինի դոն Կիխոտի վերջը՝ կբուժվի՞ արդյոք խելագարությունից, թե ոչ և թույլտվություն խնդրեց շարունակելու իր ուղին։ Վերջապես, բոլորը բաժանվեցին իրարից ու գնացին, մնացին միայն քահանան ու դալլաքը, դոն Կիխոտն ու Սանչո Պանսան և բարի Ռոսինանտը, որ ինչ էլ տեսներ, ընդունում էր մեծ համբերությամբ, ինչպես իր տերը։
Սայլապանը եզները լծեց, նստացրեց դոն Կիխոտին մի խուրձ խոտի վրա և իր սովորական անխռովությամբ ճամփա ընկավ քահանայի ցույց տված ուղիով և վեց օրից նրանք հասան դոն Կիխոտի գյուղը։ Կիրակի էր և օրը ցերեկ։ Հրապարակի վրա, որի միջով անցնում էր դոն Կիխոտի սայլը, ժողովուրդի բազմություն կար։ Բոլորը հավաքվեցին, որ տեսնեն, թե ով է սայլով եկողը և, ճանաչելով իրենց համագյուղացուն, մնացին զարմացած։ Մի տղա վազեց, որ իմաց տա դոն Կիխոտի քրոջ աղջկան և տնտեսուհուն, թե եկել է մեկի՝ քեռին, մյուսի՝ տերը՝ լղար ու դեղնած, եզներ լծած սայլով, մեկնված մի խուրձ խոտի վրա։ Ցավալի էր լսել, թե ինչ լացուկոծ բարձրացրին երկու բարի կանայք, ինչպես էին կուրծք ծեծում, ինչպես էին նորից ու նորից անիծում ասպետական վեպերը։ Այս ամենը կրկնվեց, երբ որ նրանք տեսան դոն Կիխոտին դռնից ներս մտնելիս։
:::::::Տապանագիր
 
<poem>
 
Հիմար, որի առաջ գովել են հները
Յազոնի ավարը և ցնորքները սին․
<poem>
 
Գցելով հայացքը նրա դեմքին պարարտ,
Վայելչակազմությանն ու պնդակազմ վզին՝
Կտեսնես Տոբոսյան ԴուլսինեաինԴուլսինեային,
Որին երազում էր վեհ դյուցազնը հպարտ։
Ոտքի տակ էր տալիս լանջը Սիերա Նեգրի<ref>Բառացի՝ «Սև Սյերա» (չարաբաստիկ իմաստով) ― կատակի ձևով վերանվանված Սյերրա Մորենան է, որի անունը, հիրավի, ծագելով «Սյերրա Մարիանա»֊ից (այսինքն՝ «Մարիանա սարը»), համահնչյուն կարգով կարող էր իմաստավորված լինել որպես «Սևորակ Սյերրա»։ </ref>
Սեզերն ու հասկերը Մոնտելյան դաշտերի
Եվ Արանխուեսի<ref>Արանխուես ― իսպանական թագավորների ամառային շքեղ աթոռանիստ,գտնվում է Մադրիդից դեպի հաարավ, 50 կիլոմետր հեռավորության վրա։ Արանխուեսի գեղեցկությունը հռչակված է եղել XVII դարում, և այդ անունը հասարակ է դարձել հրապույր ու գեղեցկություն որակելու համար։</ref> շուշանները ճերմակ։
Մեղավորը ձի՛ն է։ Ահե՛ղ ճակատագիր։
<Poem>
 
Ներկած մարսյան գույնով՝ համակ արյամբ,
Ամբարտավանության ադամանդյա գահի՝
Գլխի վրա, ուժով, ահեղ լամանչեցին
Պարզեց իր դորշը դրոշը ― կատաղությամբ։
Վերցընում է զրահն ու սուրը հին․
Նա կապրի, անմահություն բնավ չմուրալով,
Քազնի Ռոսինանտը վաղուց է իր ավյունով,
Նսեմացրել Բայարդին ու Բրիլյադորին։<ref>Մականուն մարտական նժույգների Ռեյնալդ Մոնտալբանացու և Ռոլանդի,այսինքն այն երկու ռազմիկների, որոնց նկարագրել է Արիոստոն իր «Կատաղի Ռոլանդում»։</ref>
</poem>
<poem>
 
Ահա, Սանչո Պանսան։ Ոչ մեծ հասակ։
Արիությամբ վարձըր բարձըր (հրաշք չէ՞ այն)։
Ոչ ոք չէր իմանում նրա նման
Համախոհին զգալ այնքան արագ։
<poem>
 
Ասպետն այստեղ հանգավ ի տեր,
Շատ ծեծված ու զուր թափառած․
<poem>
 
Այստեղ հանգչում է Դուլսինեան,
Որի մարմնի կազմը հզոր,
Փոշիացրեց առ հավիտյան։
Արյմաբ Արյամբ ազնիվ, թեև ոչ հին,
Իր ժրությամբ հայտնի սակայն,
Գեղեցկությամբ իր գեղջկական
Ահա և բոլոր ոտանավորները, որ մեզ հաջողվեց կարդալ։ Մնցածներում՝ Մնացածներում՝ որդերն այնպես էին կերել տառերը, որ հարկ եղավ դրանք տալ մի ակադեմիկոսի և խնդրել, որ մեկնաբանի դրանք կոնյուկտուրաների օգնությամբ։ Մեզ հայտնի է, որ երկար, անքուն գիշերների և համառ աշխատանքի գնով նրան հաջողվել է այդ, և նա մտադիր է լույս ընծայել՝ հույս տածելով դոն Կիխոտի երրորդ արշավին։
::::Forse altri con miglior plettro<ref>Այդ մասին ավելի լավ է թող ուրիշները երգեն» ― ոտանավորի տող «Կատաղի Ռոլանդից», (երգ XXX, տուն 16)։</ref>
 
 
 
 
 
Վստահելի
1396
edits