Changes

Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի

Ավելացվել է 5 բայտ, 18:12, 31 Մարտի 2016
Դալլաքը հավանեց քահանայի ծրագիրը և նրանք իսկույն սկսեցին կատար ածել։ Նրանք իջևանի կնոջից մի շրջազգեստ և գլուխ կապելու շոր խնդրեցին՝ թողնելով իբրև գրավ քահանայի կապան։ Դալլաքը եզան շեկ թե գորշ կարմրավուն պոչի մազից, որի վրա իջևանի տերը սովորություն ուներ պահելու իր սանրը, իրեն համար միրուք շինեց։ Տիրոջ կինը հարցրեց, թե նրանց ինչի՞ն են պետք այդ զուգսերը։ Քահանան կարճառոտ պատմեց նրան դոն Կիխոտի խելագարության մասին և ավելացրեց, որ նրանք պետք է շորերը փոխեն, որպեսզի նրան դուրս բերեն լեռնակիրճերից, որտեղ հիմա նա գտնվում է։ Տերն էլ, նրա կինն էլ իսկույն գլխի ընկան, որ դա հենց այն խելագարն է, որ իրենց մոտ բալասան պատրաստեց և որ նրա զինակիրն էր, որ վերմակի վրա վեր֊վեր թռցրին։ Եվ նրանք քահանային պատմեցին այն ամենը, որ պատահել էր իրենց պանդոկում, առանց ծածկելու այն, ինչ որ այնպիսի խնամքով թաքցնում էր Սանչոն։ Վերջապես պանդոկապանի կինը քահանային այնպես լավ զուգեց, որ ավելի լավ անհնարին էր։ Հագցրեց մահուդե շրջազգեստ, որի վրա սև բեհեզից շերտեր էին կարված ափի լայնությամբ, կորսաժը՝ կանաչ բեհեզից՝ սպիտակ ատլասե երիզներով զարդարված (նման ջրջազգեստ ու կորսաժներ էին հագնում, երևի, Վամբա արքայի օրորքօրոք)։<ref>Գոթական թագավոր, որ կառավարել է Իսպանիան 672֊ից մինչև 680 թվականը։ «Վամբա թագավորի ժամանակներում» ասելով հասկացվում է այն առածը, որի իմաստն է «Նոյի տարին»։</ref> Քահանան կանացի գլխաշոր չուզեց՝ նա դրեց իր կտավե կարած գլխարկը, որ հագնում էր սովորաբար քնելիս և ճակատը կապեց մետաքսե փայլուն սև ժապավենով, իսկ մի ուրիշ ժապավենից նա դիմակի պես բան պատրաստեց, որ շատ լավ ծածկում էր նրա դեմքն ու միրուքը։ Վերևից նա դրեց գլխին մի գլխարկ, այնքան մեծ, որ կարող էր ծառայել որպես հովանոց և վերնարկը գցելով վրան ու փաթաթվելով մեջը, կնոջ պես նստեց ջորու վրա, իսկ մյուս ջորու վրա միրուքավոր դալլաքը նստեց։ Միրուքը հասնում էր մինչև նրա գոտին և չէր հասկացվում ճերմա՞կ էր, թե՞ շեկ, որովհետև ինչպես մենք արդեն ասացինք, եզան աղտոտ պոչից էր շինած։
Նրանք բոլորին մնաս բարով ասացին, ի թիվս որոնց բարի Մարիտորնեսին, որ խոստացավ իր տերողորմյայի ամեն հատիկի վրա աղոթք ասել՝ գուցե Աստված լսի նրան՝ մեղավորին, և հաջողություն առաքի նրանց հղացած դժվարին և ճշմարիտ քրիստոնեական գործում։ Սակայն հազիվ մի քիչ հեռացել էին նրանք իջևանից, որ քահանայի մտքովն անցավ, թե նրանք վատ են անում այդպիսի շորերով ման գալով, որովհետև հոգևոր անձին վայել չէ կնկա շոր հագնելը, անգամ ամենալավ միտումներով։ Նա այդ ասաց դալլաքին և խնդրեց, որ նրանք իրենց շորերը փոխեն, ― որովհետև շատ ավելի վայելուչ է, որ զրկված աղջիկ լինի դալլաքը, իսկ զինակիրը ― քահանան։ Այսպիսով, գոնե, նա պակաս կստորացնի իր աստիճանը։ Եվ նա ավելացրեց, որ եթե նա մերժելու լինի, նա այս միտքը կթողնի և թող դոն Կիխոտը սատանի մոտ գնա։ Այդ վայրկայնին վայրկյանին մոտեցավ Սանչոն և, տեսնելով նրանց այդպես զգեստափոխված, չկարողացավ իր ծիծաղը զսպել։ Դալլաքը համաձայնեց քահանայի ցանկությունը կատարել և սա, շարադրելով նոր ծրագիրը, սկսեց խրատել, թե ինչպես պետք է իրեն պահի և ինչ խոսքեր ասի, որպեսզի դոն Կիխոտին մղեն և հարկադրեն հետևել իրենց և լքել որջը, որ նա ընտրել էր իր ապարդյուն ապաշխարանքի համար։ Դալլաքը պատասխանեց, որ առանց նրա դասերի էլ կանի այն ամենը, ինչ որ պետք է։ Սակայն հայտարարեց, որ շորերը չի փոխի, մինչև որ չհասնի այն տեղը, որտեղ գտնվում է դոն Կիխոտը։ Ուստի նա ծալեց իր զուգսերը, իսկ քահանան կպցրեց միրուքը և նրանք գնացին Սանչո պանսայի առաջնորդությամբ։ Ճամփին Սանչոն պատմեց նրանց, թե ինչ պատահեց նրանց, երբ որ լեռներում պատահեցին խելագարին, սակայն լռության մատնեց ճամպրուկի գյուտը և նրա հարուստ բովանդակությունը, որովհետև մեր տղան թեև հասարակ մարդ էր, բայց փողը սաստիկ սիրում էր։
Հետևյալ օրը նրանք հասան այն վայրը, որտեղ Սանչոն ճյուղեր էր գցել, որպեսզի այդ նշաններով ավելի հեշտ գտնի տեղը, որտեղ թողել է իր տիրոջը։ Ճանաչելով շրջակայքը, նա հայտարարեց, որ դա հենց կիրճի մուտքն է և որ շորերը փոխելու ժամանակ է, եթե միայն դա կօգնի իր տիրոջը փրկելու։ Բանն այն է, որ քահանան և դալլաքը դեռ առաջ բացատրել էին Սանչոյին, որ դոն Կիխոտին այդ աղետներից փրկելու համար, որ նա ինքն է հորինել իրեն համար, շատ կարևոր է, որ նրանք այդ տեսքով ու զուգսերով գան և համոզիչ կերպով խնդրել էին նրանից, որ բաց չանի, թե ովքեր են նրանք և չասի, թե ինքը նրանց ճանաչում է։ Իսկ եթե դոն Կիխոտը հարցնելու լինի ― իսկ նա չի կարող չհարցնել ― հանձնել է արդյոք Սանչոն նամակը Դուլսինեային, նա պետք է պատասխանի, որ հանձնել է և որ աղջիկը անգրագետ լինելով, հրամայել է, որ բերանացի հաղորդի դոն Կիխոտին, թե հրամայում է իր ասպետին անմիջապես, այս վայրկյանիս գալ իր մոտ, թե չէ իր աչքից կընկնի, որովհետև դա ծայր աստիճան անհրաժեշտ է։ Նրանք ավելացրին, թե իրենք էլ էն մտադիր նրա հետ խոսելու և այդ ամենի օգնությամբ հուսով են նրան վերադարձնել ավելի լավ կյանքի և այնպես անել, որ նա ուղիղ ճանապարհի վրա ընկնի և շուտով կայսր կամ թագավոր դառնա։ Գալով արքեպիսկոպոսության, կարելի է դրանից երկյուղ չկրել։ Սանչոն այդ ամենը լսեց և լավ մտքումը պահեց, ապա շնորհակալ եղավ նրանց մտադրության համար խորհուրդ տալու իր տիրոջը, որ ոչ թե արքեպիսկոպոս, այլ կայսր դառնա, որովհետև ինքն անձամբ հաստատ համոզված էր, որ կայսրները ավելի հնարավորություն ունեն շնորհներ անել իրենց զինակիրներին, քան թափառական արքեպիսկոպոսները։ Ապա նա ավելացրեց, որ ավելի լավ կլիներ, որ ինքն առաջ ընկնի և հաղորդի դոն Կիխոտին նրա տիրուհու պատասխանը։ Գուցե հենց այդ բավական լինի նրան այնտեղից հանելու համար և քահանային ու դալլաքին անհանգիստ լինելու կարիք չի լինի։ Բարեկամները հավանություն տվին Սանչոյի մտքին և վճռեցին կանգ առնել և սպասել նրա վերադարձին, որ իմանան գտե՞լ է արդյոք նա իր տիրոջը։
Սանչոն անհայտացավ լեռնային կիրճում, իսկ նրանք իջան դաշտը, որտեղ խաղաղ վտակ էր հոսում, որի վերև բարձրանում էին ժայռեր ու ծառեր, որ ախորժ ու զով ստվեր էին գցում։ Օգոստոսի մի շոգ օր էր, երբ այդ վայրերում շոգը առանձնապես հոգնեցուցիչ է լինում և նրանք տեղ հասան ժամը երեքին։ Այդ ամենը այդ վայրը ավելի հաճելի էին դարձնում և տրամադրում մեր ճամբորդներին այստեղ սպասելու Սանչոյի վերադարձին։ Նրանք այդպես էլ արին։ Եվ ահա, երբ որ նրանք պառկեցին հանգստանալու ծառերի ստվերում, նրանց ականջին հասավ մի ձայն, որ անուշ ու վարպետորեն երգում էր, առանց նվագակցության որևէ գործիքի։ Նրանք շատ զարմացան, որովհետև չէին սպասում, որ այդպիսի մի վայրում կարող է այդքան վարպետ երգիչ ապրել, որովհետև թեև սովորաբար ասվում է, թե անտառներում ու դաշտերում կարելի է զարմանալի ձայն ունեցող հովիվների հանդիպել, սակայն դա ավելի բանաստեղծական չափազանցություն է, քան ճշմարտություն։ Սակայն առավել ևս զարմացան նրանք, համոզվելով, որ ոտանավորներ են լսում, որոնք արժանի են ոչ թե գյուղի հովիվներին, այլ նուրբ ու կիրթ մարդկանց։ Եվ նրանք արդարացի էին, որովհետև ահա թե ինչ ոտանավորներ էր երգում անծանոթը։
 
<poem>
 
― Ի՞նչն է ինձ բախտից զրկում, քանդում է։ ―
Հպարտությունը։
Օրվա ժամը, եղանակը, վայրի ամայությունը, երգչի ձայնն ու վարպետությունը ― ամենը ուրախացնում ու հիացնում էր մեր բարեկամներին։ Նրանք նստած չէին շարժվում, հուսով, որ երգիչը կշարունակի։ Սակայն տեսնելով, որ լռությունը տևում է, նրանք վճռեցին վեր կենալ և գնալ քաղցրաձայն երգչին որոնելու։ Սակայն վեր կացան թե չէ, նույն ձայնը հնչեց և հետևայլ սոնետը երգեց․
 
<poem>
 
Բարեկամությունն իր սուրբ սերն առած,
Ծածկող դիմակը ներքև նետելով,
Երգիչն ավարտեց մի խորը հառաչանքով, և մեր բարեկամները լարված սպասում էին, կերգի՞ արդյոք դարձյալ այն ձայնը, թե չէ։ Սակայն համոզվելով, որ երգին լաց ու հառաչանք է հետևել, նրանք կամեցան իմանալ, թե ով է այդ դժբախտը, որ այդքան լավ երգում է և այդքան ցավագին հառաչում է։ Հազիվ էին նրանք մի քանի քայլ արել, որ, շրջանցելով մի ժայռ, տեսան մի մարդ, որի տեսքն ու արտաքինը միանգամայն համապատասխանում էին Սանչո Պանսայի նկարագրությանը, երբ որ նա պատմում էր Կարդենիոյի մասին։ Անծանոթը, նկատելով նրանց, չվախեցավ, այլ անշարժ նստած մնաց, գլուխը քաշ արած կրծքին խորը մտածմունքի մեջ ընկածի նման։ Նա միայն մեկ անգամ նայեց նրանց, երբ որ նրանք հանկարծակի երևացին իր դիմաց և այլևս աչքերը վեր չբարձրացրեց։ Քահանան, որ ուներ խոսելու շնորհք (նրան արդեն հայտնի էր Կարդենիոյի դժբախտությունը, որին նա ճանաչեց արտաքին նշաններից), մոտեցավ նրան և հակիրճ, բայց խելամիտ խոսքերով սկսեց խնդրել և համոզել նրան թողնելու այս ցավագին անապատը, որպեսզի իր կյանքը իսպառ այստեղ խորտակված չլինի, մի բան, որ բոլոր աղետներից վատթարը կլիներ։ Այդ պահին հենց Կարդելիոյի խելքը տեղն էր և ենթակա չէր կատաղի խելագարության, որի բռնկելիս նա կորցնում էր հավասարակշռությունը։ Ուստի տեսնելով մեր բարեկամներին, որ իրենց հագուստներով չէին նմանում այս խորքերի բնակիչներին, նա մնացել էր շվար։ Նրա զարմանքն ավելացավ, երբ որ նա լսեց, որ նրանք իր գործերից են խոսում, իբրև լավ ծանոթ բաներից (դա միանգամայն պարզ էր քահանայի ճառից) և նա պատասխանեց հետևյալը․
― Ով էլ որ լինեք դուք, սինյորներ, ես տեսնում եմ, որ երկինքը միշտ պատրաստ է օգնելու բարիներին, իսկ հաճախ նաև չարերին, և ահա, ուղարկել է ինձ՝ անարժանիս, մարդկային հանրակցությունից հեռու այս վայրը, մարդկանց, որոնք պարզ ու բազմազան փաստերով փորձում են ապացուցել, որ ես անմիտ եմ վարվում ընտրլով ընտրելով այսպիսի կյանք։ Դուք կամենում եք ինձ դուրս քաշել այստեղից և ճշմարիտ ճանապարհի վրա հանել։ Բայց գիտե՞ք արդյոք, ― ես որ շատ լավ գիտեմ, ― որ ես, այս աղետից հեռանալով, առավել վատթար տառապանքի կենթարկվեմ, ուստի և, գուցե, ինձ համարում եք թուլամիտ կամ խելակորույս մարդ, որ ավելի վատ է։ Եվ զարմանալի էլ չէր լինի, եթե դուք այդպես մտածելու լինեիք։ Ես ինքս էլ տեսնում եմ, որ երևակայությունս, որ նկարագրում է իմ դժբախտությունը, այնպիսի ուժով է ինձ դեպի կործանում հրում, որ ես ոչնչով չեմ կարողանում նրա դեմ պայքարել։ Ես քար եմ կտրում, զրկվում զգացմունք ու բանականությունից և որ այդ այդպես է, ես հովիվներից եմ իմանում, որոնք պատմում են ինձ, թե ինչ եմ անում ես սարսափելի ցավս բռնելու պահին և իմ ուշն են դարձնում իմ կատաղության հետևանքների վրա։ Այդ միջոցին ինձ մնում է անհետևանք գանգատվել, ապարդյուն անիծել իմ բախտը և իմ կատաղությունն արդարացնելու համար պատմել բոլորին, ովքեր կամենում են լսել, նրան ծնող պատճառի մասին։ Որովհետև առողջ դատող մարդիկ, ըմբռնելով պատճառը, կդադարեն հետևանքներից զարմանալուց և եթե չեն էլ բուժի ինձ, գեթ չեն մեղադրի և փոխանակ իմ անառակության վրա բարկանալու, կցավակցեն իմ դժբախտություններին։ Եթե դուք, սինյորներ, նույն մտադրություններով եք եկել այստեղ, ինչ մտադրություններով ձեզնից առաջ ուրիշներն էլ են եկել, ապա խնդրում եմ՝ սպասեցեք այդպիսի խոհեմությամբ ինձ համոզել և լսեցեք, որ ես թվեմ ձեզ իմ անհամար ցավերը։ Գուցե մինչև վերջ լսելով, դուք կկորցնեք հավատը ձեզ հոգնություն պատճառելու, մխիթարելով ինձ դարդի համար, որ մխիթարանքի ենթակա չէ։
Քահանան ու դալլաքը, որ ծարավ էին լսելու Կարդենիոյի սեփական շուրթերից նրա դժբախտության պատճառների մասին, սկսեցին թախանձել, որ նա պատմի խոստանալով, որ իրենք նրան օգնելու և մխիթարելու նպատակով այնպիսի բան չեն ձեռնարկի, որ նա ինքը չկամենա։ Եվ ահա տխուր կաբալյերոն սկսեց իր ցավագին պատմությունը գրեթե նույն բառերով և արտահայտություններով, որոնցով նա պատմեց դոն Կիխոտին և այծարածին մի քանի օր առաջ, երբ որ վարպետ Ելիսաբատի պատճառով և դոն Կիխոտի ասպետականության պատիվը խստիվ պահպանելու ձգտումի շնորհիվ այնպես էլ անավարատ մնաց ― ինչպես այդ մենք արդեն ասել ենք։ Իսկ հիմա բարի բախտը հաճեց Կարդենիոյին պահպանել խելագարության բռնկումից և թույլ տալ, որ նա իր պատմությունն ավարտի։ Եվ ահա, հանսելով հասնելով այն տեղին, երբ դոն Ֆերնանդոն գտավ Ամադիս Գաղղիացու մասին գրած գրքում Լյուսինդայի նամակը, Կարդենիոն հայտարարեց, որ այդ նամակն անգիր գիտե և ահա թե ինչ էր գրած մեջը․
― Այս նամակը դրդեց ինձ խնդրելու Լյուսինդայի ձեռքը, ինչպես ես ձեզ արդեն պատմեցի և դոն Ֆերնանդոյի մեջ համոզմունք է առաջ բերել, որ Լյուսինդան մեր ժամանակի ամենախելոք և բանական կանանցից մեկն է։ Եվ հենց այդ նամակը նրա մեջ ցանկություն է ներշնչել խորտակելու իմ ծրագիրը նախքան ինձ կհաջողի կատար ածել։ Ես հաղորդեցի դոն Ֆերնանդոյին, որ Լյուսինդայի հայրը պնդում է, որ նրա աղջկա ձեռքը ինձ համար իմ հայրը խնդրի և որ ես չեմ խիզախում խոսք բաց անել դրա մասին, երկյուղ կրելով, որ միգուցե ինձ կմերժի, իհարկե ոչ այն պատճառով, որ նա Լյուսինդայի ծագման, արժանիքի, առաքինության և գեղեցկության կասկածելիս լիներ, ― այդ ամենն իմ սիրածն ուներ լիուլի և նրա հետ զուգվելը պատիվ կբերեր յուրաքանչյուր իսպանական տոհմին։ Ոչ, բայց ես գիտեի, որ հայրս չէր կամենում, որ ես այդքան վաղ ամուսնանայի, քանի հերցոգ Ռոդրիգոյի ծրագիրը իմ նկատմամբ դեռևս չի պարզվել։ Արդ, ես ասացի դոն Ֆերնանդոյին, որ ես չեմ խիզախում իմ գաղտնիքը բանալու հորս, մասամն մասամբ վերև բերած պատճառով, մասամբ էլ այլ պատճառներով, որ ինձ շփոթեցնում են, թեև, ասենք, ես ինքս էլ չէի կարող այդ պատճառները բացատրել։ Մի խոսքով՝ ինձ թվում էր, որ իմ ցանկությունը երբեք չի կատարվի։ Դոն Ֆերնանդոն այդ ամենին ի պատասխան ասաց, որ իր վրա է վերցնում բանակցելը հորս հետ և այնպես կանի, որ հայրս խոսի Լյուսինդայի հոր հետ։ Օ՜, սնապարծ Մարիոս։ Օ՜, դաժան Կատիլինա։ Օ՜, չարանենգ Սուլլա։ Օ՜, ուխտադրուժ Գանելոն։ Օ՜, դավաճան Վելյիգո։ Օ՜, ոխակալ Յուլիան։ Օ՜, ընչաքաղց Հուդա։<ref>Հռչակավոր պատմական և առասպելական դավաճանների կամ փառամոլների թվարկում։ Գանելոնը Ռոլանդի խորթ հայրն է․ նա խոսքը մեկ է արել մավրերի հետ, թե ինչպես սպանի նրան։ Վելլիդո Դոլֆոսը Սամորան պաշտպանելու ժամանակ (1072) դավաճանաբար սպանել է Սանչո II թագավորին (Սիդի հովանավորին)։ Կոմս Հուլիանոսը (Ռոդրիգո թագավորի պղծած աղջկա՝ Կավայի հայրը) ըստ ավանդության թագավորից վրեժ առնելու համար մավրերին կանչել է Իսպանիա (VIII դարի սկզբում տեղի ունեցած այս դեպքը ընդարձակ չափով մշակված է իսպանական էպոսում):</ref> Օ՜, դավաճան, դժնի, ոխակալ ու ուխտադրուժ, քեզ ի՞նչ վատ բան արեց դժբախտը, որ այնպիսի սրտաբացությամբ բացեց քո առջև իր հոգու գաղտնիքն ու խինդը։ Ինչո՞վ վիրավորեցի ես քեզ։ Մի՞թե երբևիցե ես քեզ խոսք խոսք տվի կամ խորհուրդ, որոնք ուղղված չլինեին քո պատիվն ու շահը բազմապատկելու։ Սակայն ինչի՞ց եմ գանգատվում ես՝ դժբախտս։ Չէ՞ որ բոլորին հայտնի է, որ համաստեղությունների ընթացքը մեզ վրա աղետներ են բերում, որ երկինքը ցասումով ու կատաղությամբ թափում է մեզ վրա և այն ժամանակ ոչ մի երկրային ուժ չի կարող նրանց կասեցնել և ոչ մի մարդկային հնարագիտություն ― վանել։ Ո՜վ կարող էր կարծել, որ դոն Ֆերնանդոն՝ արի և խելացի մի ազնվական, ինձ հետ կապված բարեկամությամբ և իր բոլոր սիրային քմահաճույքները, որ կարող են անցնել նրա գլխով, բավարարելու հնարավորություն ունեցող, կհրահրվի, կարելի է ասել՝ իմ միակ գառնուկը հափշտակել, գառնուկը, որ դեռևս իմը չէր դառել։
Թողնենք սակայն այն անպետք և անօգուտ խոհերը և կապենք իմ պատմության քակված թելը։ Արդ, ես շարունակում եմ։ Իր նենգ ու չար մտահղացումը վճռելով կատար ածել, դոն Ֆերնանդոն ընկճվում էր իմ ներկայությունից, ուստի և որոշեց ուղարկել ինձ իր ավագ եղբոր մոտ այն պատրվակով, որ նրանից փող խնդրեմ վեց ձիու համար, որ նա դիտմամբ նույն օրը գնել էր, երբ որ հանձն էր առել բանակցել հորս հետ, վճարելու և միայն նրա համար, որպեսզի ինձ ուղարկած լինի փողի հետևից և իմ բացակայությամբ ավելի հարմարությամբ իրագործի իր հանցավոր ծրագիրը։ Կարո՞ղ էի ես կանխել այդ դավաճանությունը։ Իհարկե, ո՛չ։ Կարո՞ղ էի պատահմամբ կռահել նրա գոյությունը։ ԻհարեկեԻհարկե, ո՛չ։ Ընդհակառակը, ես ամենայն սիրով համաձայնեցի գնալ, ուրախանալով նրա այնքան հաջող գնումի համար։ Նույն երեկոյան ես խոսեցի Լյուսինդայի հետ և, հաղորդելով նրան իմ համաձայնությունը Ֆերնանդոյի հետ, խնդրեցի, որ հաստատ հուսա մեր մաքուր և օրինավոր սիրո երջանիկ պսակման։ Նա ինձնից պակաս էր կասկածում դոն Ֆերնանդոյի դավաճանության մասին և աղաչում էր շուտով վերադառնալ, որովհետև հավատացած էր, որ մեր ցանկությունը կիրականանա, հենց որ իմ հորը կհաջողվի խոսել նրա հոր հետ։ Չգիտեմ՝ ինչ պատահեց նրան, միայն թե այդ խոսքերն ասելիս նրա աչքերը լցվեցին արցունքով, շունչը կտրվեց և չնայած իր ճիգ ու ջանքին, այլևս նա չկարողացավ պատասխանել և ոչ մի բառ ― իսկ շատ բան կուզենար ասել, ինչպես թվում էր ինձ։ Այդ ամենն ինձ զարմացրեց, որովհետև նրան առաջներում այդ բանը երբեք չէր պատահել՝ այն վայրկյանները, որ երջանիկ բախտի և իմ ջանքերի շնորհիվ մեզ հաջողվում էր միասին անցկացնել, միշտ մեզ համար ուրախ ու զվարթ էին անցնում, և երբեք ո՛չ արցունք, ո՛չ հոգվոց, ո՛չ խանդ, ո՛չ կասկած, ո՛չ երկյուղ չէին մթագնում մեր զրույցը։ Ես միշտ գովաբանում էի բախտը, որ ինձ այդպիսի սիրուհի է տվել՝ փառաբանում էի նրա գեղեցկությունը, հիանում նրա խելքով ու արժանապատվությամբ, և նա ինձ հատուցանում էր նույնը կրկնակի, գովելով իմ մեջ այն հատկությունները, որ նրա սիրող աչքերին գովասանքի արժանի էին թվում։ Ապա մենք խոսում էինք հազար ու մի մանր֊մունր բաներից, մեր հարևանների և ծանոթների մոտ պատահած դեպքերից և ամենամեծ հանդգնությունը, որ ես թույլ էի տալիս ինձ, այն էր, որ ես գրեթե բռնի բռնում էի նրա չքնաղ, ճերմակ ձեռքը և մոտեցնում էի իմ շուրթերին, ինքան որ թույլ էին տալիս ինձ մեզ բաժանող ցանկապատի երկաթե խիտ ճաղերը։ Սակայն իմ գնալու տխուր օրվա նախօրյակին, երեկոյան, նա լալիս էր, ախ քաշում և հեռանալով ինձ թողեց շփոթմունքի ու տագնապի մեջ։ Ես վախեցած մնացի նրա վշտի ու ցավի այս նոր և ինձ համար տխուր նշաններից, սակայն, չկամենալով խորտակել իմ հույսերը, ես այդ ամենը վերագրեցի նրա սիրո զորությանը և վշտին, որ սովորաբար համակում է սիրահարներին անջատման ժամին։ Վերջապես ես տխուր ու մտամոլոր գնացի։ Իմ հոգին լի էր կռահումներով ու կասկածներով, թեև ես ինքս էլ չգիտեի, թե ինչ եմ ենթադրում և ում կասկածում ― դա ինձ սպասող վշտի ու դժբախտության բացահայտ նախալուրն էր։
Հասնելով այնտեղ, որտեղ ուղարկված էի, ես հանձնեցի նամակը դոն Ֆերնանդոյի եղբորը։ Ինձ ընդունեցին սիրալիր, բայց երկար պահեցին։ Ես հրաման առա, մի բան, որ ինձ մեծ ցավ պատճառեց, սպասել մեկ շաբաթ և ծեր հերցոգի աչքին չերևալ այն պատճառով, որ դոն Ֆերնանդոն իբր թե խնդրել է եղբորից, որ առանց հոր գիտության փող ուղարկի իրեն։ Այդ ամենը ստախոս Ֆերնանդոյի սարքած բանը դուրս եկավ, որովհետև նրա եղբայրը ուներ բավականաչափ փող, և նա կարող էր իսկույն ևեթ ինձ հետ ուղարկել։ Ես մեկ ուզեցա այդ հրամանը չկատարել, որովհետև ինձ անհնար էր թվում ապրել մի քանի օր անջատված Լյուսինդայից, մանավանդ նրան այդքան տխուր թողնելուց հետո։ Սակայն դարձյալ, որպես հավատարիմ ծառա, ես հնազանդեցի, թեև տեսնում էի, որ դրանով խորտակում եմ իմ սեփական բարեկեցությունը։ Իմ գալուց չորս օր անց ինձ մոտ մի նամակաբեր եկավ։ Ես դեռ նամակը չբացած իսկույն ևեթ կռահեցի, որ Լյուսինդայից կլինի։ Նրա ձեռքն էր։ Հուզմունքով ու երկյուղով բաց արի նամակը, հավատացած լինելով, որ միայն ծայրահեղ անհրաժեշտությունն էր կարող ստիպել նրան գրելու ինձ մի ուրիշ քաղաք, որովհետև անգամ միևնույն քաղաքում եղածս միջոցին էլ նա հազարից մեկ էր գրում ինձ։ Սակայն նամակը կարդալուց առաջ ես բերողից հարցրի, թե ով հանձնեց իրեն նամակը և ինչքան ժամանակ է եղել ճամփում։ Նա պատասխանեց, որ մի անգամ կեսօրին, նա մեր քաղաքի փողոցով անցնելիս է եղել, և ինչ֊որ շատ գեղեցիկ օրիորդ նրան կանչել է լուսամուտից։ Արցունքն աչքերին նա ասել է իրեն․ «Եղբայր, եթե դուք քրիստոնյա եք, ինչպես թվում է, աղաչում֊պաղատում եմ Աստծու սիրուն, որքան կարելի է շուտ հասցնեք այս նամակը այն մարդուն, որի անունն ու հասցեն այստեղ գրած է։ Նրան գտնելը դժվար չի լինի։ Դուք աստվածահաճո գործ արած կլինեք, իսկ որպեսզի այդ ճամփորդությունն անելու համար միջոց ունենաք ― ահա՛ ձեզ փող»։ Այս խոսքերն ասելով՝ նա նետեց մի թաշկինակ, որի մեջ հարյուր ռեալ կար կապած, ահա այս ոսկե մատանին և նամակը, որ ես ձեզ հանձնեցի։ Եվ, առանց իմ պատասխանին սպասելու, նա հեռացավ լուսամուտից։ Բայց նա այնուհանդերձ կարողացավ տեսնել, որ ես նամակն էլ, թաշկինակն էլ վերցրի և նշաններով ասացի, որ հանձնարարությունը կկատարեմ։ Համոզվելով, որ իմ աշխատանքը լավ վարձատրված է, և հասցեից տեսնելով, որ ինձ ձեզ մոտ են ուղարկում ― իսկ ձեզ, սինյոր, ես շատ լավ եմ ճանաչում, ― ես զգացվեցի այդ չքնաղ օրիորդի արցունքներից և վճռեցի առանց մեկն ու մեկին վստահելու, կատարել այդ գործն անձամբ։ «Նամակն ինձ տասնվեց ժամ առաջ է հանձնված եղել և այդ ժամանակի ընթացքում ես կտրեցի ձեզ հայտնի ճանապարհը, այսինքն՝ տասնութ մղոն»։ Ես ագահությամբ լսեցի այդ արտասովոր և հաճոյակատար առաքյալի պատմությունը և իմ ծունկներն այնպես էին դողում, որ ես հազիվ էի ոտի վրա մնացել։ Վերջապես ես բաց արի նամակն ու կարդացի հետևյալը․
<i>Դոն Ֆերնանդոն ձեզ տված խոսքը ― խոսելու Ձեր հոր հետ, որպեսզի վերջինս խոսի իմ հոր հետ ― կատարեց, բայց ոչ հօգուտ ձեզ, այլ հօգուտ իր։ Իմացած եղեք, սինյոր, որ նա ինքը խնդրեց իմ ձեռքը և իմ հայրը, շլացած այն առավելություններից, որ դոն Ֆերնանդոն, նրա կարծիքով, ունի համեմատած Ձեզ հետ, այնպիսի պատրաստակամությամբ համաձայնեց նրա առաջարկությանը, որ երկու օրից պիտի տեղի ունենա մեր պսակադրությունը։ Դա գաղտնի կլինի, առանց հրավիրյալների։ Վկաները կլինեն լոկ երկինքը և մի քանի տանու ծառաներ։ Կարող եք երևակայել, թե ի՞նչ հուսակտուր կացության մեջ եմ։ Վճռեցեք, պե՞տք է արդյոք, որ Դուք գաք։ Այս անցքի կատարվելը ցույց կտա Ձեզ, սիրո՞ւմ եմ Ձեզ, թե՞ չէ։ Թող երկինքը կամենա, որ այս նամակն ընկնի ձեր ձեռքը նախքան ես հարկադրված կլինեմ իմ ձեռքը տալու նրան, ո՛վ չի կարողանում պահպանել խոստացած հավատարմությունը։</i>
Այսպես էր ընդհանրապես այս նամակի բովանդակությունը, որ ինձ մղեց անմիջապես ճամփա ընկնել՝ առանց սպասելու պատասխանի և փողի։ Որովհետև այդ րոպեին ինձ համար միանգամայն պարզվեց, որ դոն Ֆերնանդոն, ուղարկելով ինձ իր եղբոր մոտ, ձի գնելու համար չէ՛ր հոգում, այլ իր քմահաճույքը բավարարելու։ Ցասումը Ֆերնանոդյի դեմ և սիրո և ծառայության երկար ու ձիգ տարիներով ձեռք բերած գանձը կորցնելու երկյուղը ինձ թևավորեցին, և հետևյալ օրը ես թռա֊հասա մեր քաղաքը, այն իսկ ժամին ու վայրկյանին, երբ ես սովորաբար գնում էի Լյուսինդային տեսակցության։ Ես մտա քաղաք աննկատ և ջորիս տարա այն իսկ բարի մարդու մոտ, որ ինձ համար նամակ էր բերել։ Երջանիկ բախտը նպաստում էր ինձ, և ես տեսա Լյուսինդային վանդակապատ լուսամուտի հետևում ― մեր սիրո վկա լուսամուտի։ Նա իսկույն ճանաչեց ինձ, ես էլ ճանաչեցի նրան, բայց, ավա՜ղ, այդպես չէինք ենթադրում մենք հանդիպելու իրար։ Որովհետև կգտնվի՞ արդյոք աշխարհիս երեսին մի մարդ, որ ի վիճակի լիներ պարծենալու, թե թափանցել է կնոջ նկարագրի խորքը և ըմբռնել նրա փոփոխական և շփոթ բնույթը։ Ուրեմն, ես շարունակում եմ։ Հենց որ Լյուսինդան ինձ տեսավ, ասաց․ «Կարդենիո, հագիս հարսանեկան հանդերձ է։ Դահլիճում ինձ սպասում է դավաճան Ֆերնանդոն և իմ ընչաքաղց հայրը իր հրավիրյալներով, սակայն նրանք ականատես պիտի լինեն ոչ թե հարսանիքի, այլ մահվան։ Մի վրդովվիր, բարեկամս, այլ աշխատիր ներկա լինել պսակադրության ծեսին։ Եթե իմ խոսքերն անզոր լինեն կարգը լուծելու, ապա դաշյունըդաշույնը, որ թաքցրել եմ կրծքիս, կքանդի սրանից ավելի ահավոր դավերը։ Եվ երբ որ իմ կյանքը խզվի, դու կսկսես ընբռնել, թե ինչպես եմ քեզ սիրել և սիրում»։ Ես նրան հուզված և արագ֊արագ պատասխանեցի՝ վախենալով, որ ժամանակը չի բավի ավարտեմ խոսքս։ «Օ՜, թող քո գործերը, տիրուհի, հաստատեն քո խոսքերի ճշմարտությունը։ Դու դաշյուն դաշույն ես ձեռք բերել, քո սերն ապացուցելու համար, ― ահա՛ նաև իմ թուրը։ Ես քեզ կամ նրանով կպաշտպանեմ, կամ ինքնասպան կլինեմ, եթե բախտը թշնամաբար լինի մեզ»։ Չեմ կարծում, որ նա կարողացած լիներ իմ խոսքերը լսելու, որովհետև այդ վայրկյանին մեկը նրան ձայն տվեց՝ ասելով, որ փեսացուն սպասում է նրան։
Եվ ահա հասավ իմ ցավի գիշերը, մայր մտավ իմ խնդության արևը, իմ աչքի լույսը մարեց, և ես մնացի առանց խոսքերի և մտքերի։ Ես ուժ չունեի նրա տունը մտնելու, ես անկարող էի տեղիցս շարժվելու։ Սակայն հետո, խորհելով, որ ինչ ելք էլ գործն ընդունելու լինի, իմ ներկայությունն այնտեղ անհրաժեշտ է, ես սիրտ արի և մտա Լյուսինդայի տունը, որի բոլոր ելք ու մուտքն ինձ լավ հայտնի էր, և գաղտնի պատրաստությունների իրարանցումի շնորհիվ ինձ ոչ ոք չնկատեց։ Այդպես աննկատ ես ներս սողացի պատուհանի որմնախորը, որ ծածկված էր երկու խալիչաների ծայրերով։ Այնտեղ ինձ ոչ ոք չտեսավ, իսկ ես խալիների արանքից կարող էի տեսնել, թե ինչ է կատարվում դահլիճում։ Ինչպե՜ս պատմեմ այն տանջանքը, որ զգում էր սիրտս, քանի ես այնտեղ էի։ Ինչե՜ր, ինչե՜ր ասես, որ ես չխորհեցի։ Սակայն այդ ամենը հաղորդելու հնար չկա, ոչ էլ կարիք։ Կասեմ միայն, որ վերջապես ներս մտավ դահլիճը փեսացուն՝ նա տոնական զգեստ չուներ, հագին իր սովորական հանդերձն էր։ Նրա խաչեղբայրը Լյուսինդայի երկրորդական եղբայրն էր, և ամբողջ դահլիճում բացի տանեցիներից ոչ մի օտար դեմք չկար։ Քիչ հետո մյուս սենյակից դուրս եկավ Լյուսինդան մոր և նաժիշտների ուղեկցությամբ, այնպիսի արդ ու զարդեվզարդով, որ վայել էր նրա ազնվական ծագման և գեղեցկության մի օրիորդի, որ նրբության և ազնիվ քնքշության օրինակ էր։ Ես, տագնապով և ջղագարությամբ բռնված չկարողացա մանրամասն դիտել և նկատել նրա զգեստը։ Մտքումս միայն մնաց այն, որ երկու գույն ուներ՝ ծիրանի և ճերմակ և որ նրա մազերն ու զգեստը փայլում էին թանկագին քարերից և որ նրա գեղեցիկ խարտյաշ գանգուրների զարմանալի գեղեցկությունը ամեն ինչ նսեմացնում էր։ Նրանց փայլը աչք էր շլացնում, մրցելով թանկագին քարերի փայլի և դահլիճում վառվող երեք ջահերի լույսի հետ։ Օ՜ հիշողություն, իմ հանգստյան մահացու թշնամին, ինչո՞ւ եմ ես հիմա իմ աչքերի առջև նկարում իմ պաշտելի թշնամու աննման գեղեցկությունը։ Ավելի լավ չէ՞ր լինի, դժնի հիշողություն, հիշեցնեիր և ներկայացնեիր այն, ինչ որ նա այն վայրկյանին արեց, որպեսզի ինձ մղի արդարացի զայրույթից եթե ոչ վրեժ լուծել, ապա գեթ ինքնասպան լինել։ Միք սրտնեղի, սինյորներ, որ ես անընդհատ շեղումներ եմ անում, իմ դարդը չի կարելի և պետք չէ կարճ ու արագ պատմել՝ չէ՞ որ այդ պատմության յուրաքանչյուր հանգամանք արժանի է թվում ինձ երկար ու բարակ զրուցելու։
Քահանան դրան պատասխանեց, որ իրենք ոչ միայն չեն սրտնեղում, այլ ընդհակառակը՝ բոլոր մանրամասնությունները մեծ բավականությամբ են լսում, որովհետև նրանցից և ոչ մեկը չի կարելի լռությամբ անցնել, և նրանք բոլորն էլ նույնքան արժանի են ուշադրության, որքան և բուն պատմությունը։
― Ահա, ― շարունակեց Կարդենիոն, ― երբ որ բոլորը հավաքվեցին դահլիճում, ներս մտավ ծխական քահանան, և ինչպես պահանջում է ծեսը, երկուսի ձեռքն էլ բռնեց ու հարցրեց․ «Համաձա՞յն եք, օրիորդ Լյուսինդա, ճանաչել այստեղ ներկա գտնվող դոն Ֆերնանդոյին ձեր օրինական ամուսինը, ինչպես պահանջում է մեր սուրբ մայր եկեղեցին։ Այստեղ ես դուրս բերի խալիչաների ետևից գլուխս ու պարանոցս և շփոթ ու շնչասպառ պատրաստվեցի լսելու Լյուսինդայի պատասխանը, այդ պատասխանից ակնկալելով կա՛մ փրկություն, կա՛մ մահվան դատավճիռ։ Օ՜, եթե ես այդ վայրկյանին կարողանայի նետվել դեպի նա և ճչալ․ Օ՜, Լյուսինդա, Լյուսինդա, մտածիր քո արածդ, մտաբերիր, թե ինչպես ես կապված ինձ հետ։ Խորհիր՝ չէ՞ որ դու ի՛մն ես և չես կարող պատկանել ուրիշին։ Իմացած եղիր, եթե դու այո ասելու լինես, իմ կյանքի թելը նույն վայրկյանին կխզվի։ Դավաճան դոն Ֆերնանդո, իմ երջանկության կողոպտիչը, իմ կյանքի կործանիչը։ Ուզածդ ի՞նչ է, ինչի՞ ես ձգտում։ Հասկացիր, որ դու քրիստոնյա ես, դու չես կարող բավարարել քո ցանկությունը, որովհետև Լյուսինդան իմ կինն է և ես՝ նրա մարդը։ Օ՜, ես խելագար եմ, ― հիմա՛, երբ անջատված եմ նրանից և հեռու եմ վտանգից, ասում եմ այն, ինչ պետք է որ անեի և ինչ որ ես չարի՜։ Հիմա, թանկագին գանձը ինձնից խլել թույլ տալուց հետո՝ ես անիծում եմ կողոպտիչին, մինչդեռ ես կարող էի վրիժառու լինել, եթե ես այն պահին այնքան արիություն ունենայի, որքան հիմա գանգատվելու ունակություն ունեմ։ Ի՜նչ արած, քանի որ այն պահին ես հիմար ու երկչոտ եղա, ապա մնում է, որ մեռնեմ ամոթով, զղջումով ու խելակորույս։
Քահանան սպասում էր Լյուսինդայի պատասխանին, իսկ նա դանդաղում էր, և երբ որ ես սկսեցի խորհել, թե նա դաշյունն դաշույնն է որոնում իր սերը դեպի ինձ ապացուցելու համար, կամ թե չէ պատրաստվում է ճշմարտությունը ասելու, որպեսզի ցրած լինի ինձ համար կործանիչ այս մոլորությունները ― այդ իսկ վայրկյանին նա թույլ ու դողդոջ ձայնով պատասխանեց․ «Այո՛, համաձայն եմ»։ Նույնն ասաց նաև դոն Ֆերնանդոն, որ նրա մատին մատանի դրեց։ Այսուհետև նրանք կապվեցին ամուսնական անքակտելի կապերով։ Ապա երիտասարդ ամուսինը մոտեցավ, որ գրկի իր ամուսնուն, բայց Լյուսինդան ձեռքը տարավ սրտին և ուշաթափ ընկավ մոր ձեռքերի վրա։ Մնում է ինձ պատմել ձեզ, թե ինչ օրի էի ես, երբ որ Լյուսինդան, իր «այո»֊ով ծաղր ու ծանակ անելով իմ հույսերը, ցույց տվեց, որ բոլոր իր խոսքերն ու խոստումները սուտ են, և հասկացրեց, որ այլևս երբեք ես ետ չեմ բերի այն երջանկությունը, որ ես կորցրի մեկ ակնթարթում։ Ես չգիտեի ինչ անեմ՝ ինձ թվում էր, թե երկինքը լքել է ինձ, թե երկիրը, որի վրա ես կանգնած եմ, թշնամացել է ինձ, թե օդը ինձ շունչ չի տալիս ախ քաշելու համար, իսկ ջուրը՝ հեղուկ ― արցունքի համար։ Հուրն էր միայն որ մեջս ավելի ու ավելի էր սաստկանում և ես բոցավառվել էի կատաղությամբ ու խանդով։ Լյուսինդայի ուշագնացությունը բոլորին շփոթեցրեց։ Մայրը արձակեց նրա զգեստի կոճակները, որ ավելի ազատ շնչի և նրա կրծքին մի փակ նամակ գտնվեց, որ դոն Ֆերնանդոն իսկույն ձեռք գցեց և ջահերից մեկի լույսի տակ սկսեց կարդալ։ Ընթերցումն ավարտելուց հետո նա խորապես մտազբաղ տեսքով նստեց բազկաթոռի վրա, դեմքը հենեց ձեռքին՝ առանց ուշ դարձնելու ներկա եղողների վրա, որոնք խռնվել էին Լյուսինդայի շուրջը, աշխատելով նրան ուշքի բերել։
Տեսնելով, որ բոլոր տանեցիները շփոթմունքի մեջ են, ես վճռեցի դուրս գալ և ինձ համար մեկ էր՝ կնկատե՞ն ինձ, թե՞ ոչ, որովհետև ես պատրաստ էի ամենահուսահատական քայլեր անելու և, եթե ինձ նկատելու լինեին, ապա արար աշխարհը կիմանար, թե ի՛նչ զայրույթ էր եռում իմ կրծքում։ Ես կպատժեի նենգ դոն Ֆերնանդոյին և դյուրահավատ դավաճանուհուն, որ իմ առջև ուշագնաց պառկած էր։ Սակայն երևի թե բախտը պահպանում էր ինձ առավելագույն դառը աղետների համար, եթե միայն կան այդպիսիները, և նա չկամեցավ, որ այդ վայրկյանին բանականությունս հետ գար, ― որ հետագայում, այստեղ, բոլորովին լքեց ինձ։ Ես վանեցի իմ մեծագույն թշնամիներից վրեժ լուծելու միտքը (իսկ դժվար չէր այդ անել, որովհետև նրանք գաղափար չունեին, որ ես ներկա եմ) և վճռեցի նրանց արժանի պատիժն իմ դեմ ուղղել։ Եվ, երևի թե, եթե ես նրանց սպանելու լինեի, նրանց տառապանքն ավելի նվազ կլիներ, քան այն տանջանքը, որ ես հիմա կրում եմ։ Չէ՞ որ հանկարծակի մահն ավարտում է մեր վիշտը, մինչդեռ տանջանքով երկարաձգած մահը մեզ անընդհատ սպանում է՝ առանց կյանքից զրկելու։ Մի խոսքով՝ ես դուրս եկա Լյուսինդայի տնից և գնացի մի մարդու մոտ, որի մոտ թողել էի իմ ջորին։ Հրամայեցի, որ ջորուս փալանը դնեն, հեծա և տանտիրոջը հրաժեշտ չտալով, դուրս եկա քաղաքից։ Ղովտի պես սիրտ չանելով հետ նայելու։ Երբ որ ես մնացի մենակ դաշտում, և գիշերվա մթությունը ծածկեց ինձ, իսկ լռությունը տրամադրեց աղերսանքի, ես բարձրացրի ձայնս, առանց հոգ տանելու և զգուշանալու, որ մեկն ու մեկը ինձ կլսի և կճանաչի ինձ և անթիվ անեծք թափեցի Լյուսինդայի ու դոն Ֆերնանդոյի գլխին, ասես թե ես դրանով վարձատրում էի ինձ կրածս վիրավորանքի համար։ Ես նրան դաժան էի անվանում, անսիրտ, ստասաց, անշնորհակալ։ Մանավանդ ես խարազանում էի նրա ընչասիրությունը, որովհետև իմ թշնամու հարստությունը կուրացրել էր նրա սիրտը, և նա լքեց ինձ, տրվելով նրան, որին բախտը ավելի առատաձեռն ու վեհանձ էր շնորհել։ Մեկ էլ հանկարծ այս անեծքի և կշտամբանքի տարափն ընդհատելով, ես սկսում էի նրան արդարացնել, ասելով, որ ծնողները նրան խստության մեջ էին դաստիարակել, որ նա սովորել ու ընտելացել է ամեն բանում հնազանդել նրանց, ուստի զարմանալի չէ, որ նա կամեցել է կատարել նրանց կամքը, մանավանդ, որ նրանք այնքան արժանավոր, հարուստ ու ազնվազարմ մի ազնվական են նրա համար ամուսին ընտրել։ Եթե նա մերժելու լիներ, ապա ամենքը կկարծեին, թե նա խելառ է և սիրում է մի ուրիշին ― իսկ այդ կասկածը շատ կվնասեր նրա համբավին ու բարի անվանը։ Ապա ես առարկում էի ինքս ինձ, որ Լյուսինդան պիտի հայտարարեր, որ ես նրա ամուսինն եմ, և այդ դեպքում ամենքը նրան կարդարացնեին, քանի որ նա վատ ընտրություն չէր արել։ Չէ՞ որ դոն Ֆերնանդոյի առաջարկություն անելուց առաջ նրա ծնողները իրենք էլ իրենց աղջկան ավելի լավ ամուսին չէին կարող ցանկանալ, եթե միայն նրանց ցանկությունները ղեկավարում է բանականությունը։ Որ Լյուսինդան, փոխանակ ենթարկվելու ծայրահեղ բռնության և դոն Ֆերնանդոյին մարդու գնալու, պարտավոր էր ասելու, որ կապված է ինձ հետ ― ես կօգնեի նրան և նեցուկ կլինեի այն ամենի նկատմամբ, որ նա այդ առթիվ հնարելու լիներ։ Վերջ ի վերջո ես այն եզրակացության հանգեցի, որ նա խելառ է, անզգա և փառամոլ, ուստի և շքեղության ծարավը հարկադրել է նրան մոռացության տալու այն խոսքերը, որոնցով նա խաբում էր, սնում ու պահպանում իմ ամբողջ հույսերն ու ազնիվ զգացմունքները։
― Տե՜ր Աստված։ Մի՞թե այս լեռներում ես գտա վերջապես գաղտնի դամբարանը իմ մարմնի, որ ակամա քարշ եմ տալիս՝ իբրև բեռ։ Այո՛, գտա, եթե այս կիրճերի ամայությունն ինձ չի խաբում։ Ի՜նչ դժբախտ կին եմ եղել ես։ Այս թավուտներում ու ժայռերում ես կարող եմ գանգատվել երկնքին իմ ցավերից, և անապատն ինձ համար մարդկանց հասարակությունից ավելի սիրելի է, որովհետև աշխարհիս երեսին չկա մեկը, որից կարելի լինի տարակուսանքների համար խորհուրդ ակնկալել, մխիթարանք՝ ցավերի և դեղ՝ վշտերի համար։
Քահանան և նրա ուղեկիցներն առան այդ ձայնն ու լսեցին այդ խոսքերը և նրանց թվաց, թե դա բոլորովին մոտիկ տեղից է գալիս (ինչ որ, իրոք, այդպես էլ էր)։ Ուստի նրանք գնացին որոնելու խոսողին և, քսան քայլ չանցած, հանկարծ ժայռի ետևում, հացենու տակին գեղջկական հագուստով մի երիտասարդ տեսան։ Նա նստած էր, ոտները դրած այնտեղից հոսող վտակի մեջ և գլուխը ցածր խոնարհած, այնպես որ նրանք սկզբում նրա դեմքը չտեսան։ Նրանք այնքան կամացուկ մոտեցան, որ երիտասարդը չլսեց։ Նա խնամքով լվանում էր ոտները, որ ճերմակ բյուրեղի կտորների էին նմանում, որ կարծես թե այլ քարերի միջև ծնվել էին վտակում։ Նրանց գեղեցկությունն ու ճերմակությունը զարմացրին մեր բարեկամներին։ Նրանց հավատալը չէր գալիս, որ նման ոտիկներ ստեղծած լինեին վարած դաշտ կոխ տալու կամ գութանի ու գոմեշների ետևից քայլելու, թեև շորերին նայած երիտասարդը գյուղացի էր։ Համոզվելով, որ նա իրենց չի նկատել, քահանան, որ առջևից էր գնում, իր ուղեկիցներին նշան արեց, որ անհետանան և թաքնվեն ժայռերի կույտերի ետևում, մի բան, որ նրանք արին՝ շարունկելով շարունակելով ուշի֊ուշով հետևել երիտասարդին։ Նրա հագին գորշագույն կապա կար, որ կողքերից կտրված էր և ամուր սեղմված էր ճերմակ գոտիով, ապա՝ վարտիք և ոտի փաթաթան գորշագույն մահուդից, իսկ գլխին՝ գորշագույն գործած գլխարկ։ Փաթաթանը փաթաթած էր մինչև ծնկները, իսկ ծնկները ճերմակ ալեբաստրի նման էին։ Իր չքնաղ ոտները լվանալուց հետո նա իր գլխարկի միջից մի թաշկինակ հանեց, որով գլուխ են կապում և սկսեց սրբել ոտները։ Սակայն գլխարկը հանելու միջոցին նա գլուխը բարձրացրեց և նրան նայողները այնպիսի աննման գեղեցկություն տեսան, որ Կարդենիոն շշնջաց քահանային․
― Էհ, եթե դա Լյուսինդան չէ, ապա մարդ էլ չէ, այլ՝ հրեշտակ։
Այդ ամենը նա արտասանեց առանց կանգ առնելու։ Չքնաղ աղջիկը այնպիսի սահուն ոճ ուներ և այնքան քնքուշ ձայն, որ նրա խելքը պակաս չէր հիացնում, քան գեղեցկությունը։ Նրանք նորից սկսեցին առաջարկել իրենց ծառայությունը և խնդրել, որ նա իր խոստումը կատարի։ Առանց իրեն թախանձել տալու աղջիկը մեծագույն համեստությամբ կոշիկները հագավ և մազերը կարգի բերեց, ապա նստեց նրանց միջև՝ ժայռի փոս տեղում և, դժվարությամբ զսպելով արցունքները, հանդարտ ու պայծառ ձայնով այսպես սկսեց իր կյանքի պատմությունը․
― Մեր Անդալուզիայում կա մի քաղաք, որի անունով կոչվում է իր հերցոգը՝ Իսպանիայի մեծամեծներից մեկը։<ref>Ինչպես ենթադրում են մեկնաբանները, այստեղ նկատի է առնվում հերցոգ դե Օսունան, որի ընտանիքում 1581-1582 թթ․ իսկապես որ տեղի են ունեցել պատմվող նովելլային հար և նման դեպքեր։ Օսունա քաղաքը գտնվում է Սևիլյաից Սևիլյայից 85 կիլոմետր դեպի արևելք։</ref> Նա երկու որդի ունի, մեծը՝ իր տիտղոսի և, ինչպես թվում է, նրա ազնիվ բարքերի ժառանգը, փոքրը՝ չգիտեմ, թե ում ժառանգն է, թերևս իր դավաճանությամբ Վելյիդոյինը կամ նենգամտությամբ Գանելոնինը։ Իմ ծնողները այդ տերերի ծառաներն են։ Նրանք համեստ տոհմից են, բայց այնքան հարուստ, որ եթե նրանց ազնիվ ծագումը հավասար լիներ հարստության ― նրանք ոչինչ ցանկություն չէին ունենա, իսկ ես կարող կլինեի երկյուղ չկրել դժբախտություններից, որ հիմա թափվել են գլխիս, որովհետև, թերևս, բոլոր իմ աղետները նրանից են ծագում, որ նրանք ազնվական չեն ծնվել։ Ճիշտ է, նրանց ծագումը այնքան ստոր էլ չէ, որ մարդ ամաչի, սակայն բավականաչափ բարձր էլ չէ։ Ուստի ես կարծում եմ, որ նա է իմ տառապանքների պատճառը։ Մի խոսքով՝ նրանք գյուղացիներ են, հասարակ մարդիկ, առանց որևէ ամոթաբեր արյան խառնուրդի և, ինչպես ասվում է, բարի հին քրիստոնյաներ, համ էլ այնքան հարուստ, որ հարստությունն ու շքեղ կենցաղավարությունը նրանց կամաց֊կամաց հավասարեցրել են հիդալգոներին և անգամ կաբալյերոներին։<ref>Հիդալգո ― յուրաքանչյուր ազնվական՝ անկախ նրա հասարակական դիրքից, կաբալյերո ― ազնվական, որն աչքի ընկնող դիրք ունի։</ref> Սակայն առավել քան հարստությունից և ազնվական ծագումից նրանք պարծենում էին ինձնով՝ իրենց աղջկանով։ Նրանի՞ց էր արդյոք, որ նրանք ուրիշ ժառանգ չունեին, թե նրանից, որ նրանք ինձ սաստիկ սիրում էին, սակայն երբեք, կարծեմ, ծնողները իրենց զավակներին այնպես երես տված չեն եղել, ինչպես նրանք՝ ինձ։ Ես նրանց համար հայելի էի, որի մեջ նրանք տեսնում էին ինքներն իրենց, նրանց ծերության ցուպը, նրանց հոգսերի առարկան և նրանց երկնքին հնազանդ ցանկությունը այնքան էր գեղեցիկ, որ ինքս էլ այլ ցանկություն չէի կարող ունենալ։ Ես նրանց հոգիների տերն էի և նրանց տան տնտեսուհին։ Ես էի վարձում ու արձակում ծառաներին, ես էի հաշվի և գրի առնում, թե ինչքան է ցանվում ու հնձվում, ես էի կարգադրություններ անում, հաշիվը պահում խոշոր ու մանր անասունների, փեթակների ― մի խոսքով՝ այն ամենի, որ կարող է ունենալ և ուներ այնպիսի հարուստ մի շինական, ինչպիսին իմ հայրն է։ Ես կառավարչուհու ու տիրուհու պես էի ինձ պահում, և իմ եռանդն ու նրանց ուրախությունը այնքան մեծ էին, որ ես պարզապես խոսք չեմ գտնում նկարագրելու համար։ Արձակելով վերակացուներին, ավագ հովիվներին և բատրակներին՝ ես ազատ ժամերս զբաղվում էի գործերով, որոնք նույնքան անհրաժեշտ են, որքան և վայել աղջիկներին, օրինակ՝ կար էի անում, ասեղնագործում և երբեմն թել մանում։ Իսկ երբ ցրվելու համար ես թողնում էի այդ զբաղմունքները, ինձ գրավում էր կամ բարեպաշտ գրքի ընթերցանությունը կամ տավիղ նվագելը, որովհետև ես փորձով գիտեի, որ երաժշտությունը բուժում է հոգու խռովությունը և հանգստացնում խելքից ծագած հուզմունքը։ Այդպես էր անց կենում ծնողական տանը իմ կյանքը, և եթե ես այսքան մանրամասն եմ նկարագրում, ապա հավատացեք, որ սնապարծությունից կամ հարստությունովս պարծենալու ցանկությունից չեմ անում այդ, այլ ես կամենում եմ, որպեսզի դուք ըմբռնեք, թե ինչպես առանց որևէ մեղքի ես այն երջանիկ կացությունից անցա այս ցավագինին։
Օրերս աշխատանքի ու մենության մեջ անցկացնելով, մենության, որ կարելի է վանական փակ կյանքի նմանեցնել, ես հավատացած էի, որ բացի մեր տան ծառաներից ոչ ոք չի կարող ինձ տեսնել, քանի որ անգամ եկեղեցի ես վաղ առավոտյան էի գնում մորս ու սպասավորների ուղեկցությամբ, այն էլ այնպիսի թանձր քողով ծածկված, որ իմ աչքերը հազիվ էին տեսնում գետնի այն կտորը, որի վրա ես ոտ էի դնում։ Այնինչ այնպես պատահեց, որ սիրո, կամ ավելի լավ է ասել, պարապության աչքերը, որոնք չեն հավասարվի և լուսանի աչքերին, նկատեցին ինձ։ Դոն Ֆերնանդոն ― այդպես էր հերցոգի կրտսեր որդու անունը, որ ես արդեն հիշատակել եմ, ― ինձ վրա ուշ դարձրեց։
Դառն ու տխուր էին, հիշում եմ, այդ օրերն ու ժամերը։ Հոգուս մեջ ներս սողաց մի կասկած, և խախտվեց հավատս դոն Ֆերնանդոյի նկատմամբ։ Այն էլ եմ հիշում, որ այն պահին սպասուհիս լսեց իմ հանդիմանությունն իր հանդգնության համար, որ առաջ չէր լսել։ Եվ ես հարկադրվեցի արցունքիս հաշիվը պահել և դեմքիս ուրախ արտահայտություն տալ, որպեսզի ծնողներս հարցնելու չլինեն, թե ինչն է ինձ վիշտ պատճառում և հարկադրելու չլինեն ինձ հերյուրանքի դիմելու։ Սակայն վրա հասավ օրը, երբ այդ ամենը միանգամից վերջացավ, երբ որ իմ հարգանքը ոտնակոխ եղավ և մոռացության տրվեցին ազնիվ խոհերս, երբ որ համբերությունս հատավ և ամենքի առջև բացվեցին իմ գաղտնի մտքերը։ Այդ նրանից եղավ, որ շուտով մեր կողմերում լուր տարածվեց, որ դոն Ֆերնանդոն հարևան քաղաքում ամուսնացել է ամենաարտասովոր գեղեցկության տեր և շատ ազնիվ տոհմի մի աղջկա հետ, թեև, ճիշտ է, ոչ այնքան էլ հարուստ, որ, իր օժիտին նայած, աղջիկը կարող լիներ այդքան բարձր միություն ակնկալել։ Ասում էին, թե նրա անունը Լյուսինդա է և որ նրա նշանադրությունը դոն Ֆերնանդոյի հետ առանց զարմանալի անցք ու դեպքերի չի գլուխ եկել։
Լյուսինդայի անունը լսելով, Կարդենիոն դողաց, շրթունքը կծեց, հոնքերը կիտեց և նրա աչքերից թափվեցին հորց հորդ արցունքներ։ Իսկ Դորոթեան, այնուհանդերձ, շարունակեց իր պատմությունը։
Այդ տխուր լուրը հասավ իմ ականջին, և իմ սիրտը սառույց չկտրեց, ընդհակառակը՝ այնպիսի կատաղությամբ ու ցասումով վառվեց, որ քիչ էր մնացել ես դուրս վազեմ փողոց, գոռամ֊գոչեմ դավադրության ու դավաճանության մասին, որոնց զոհն էի դառել ես։ Սակայն ես առժամանակ զսպեցի վրդովմունքս և վճռեցի նույն գիշերը անել այն, ինչ որ արեցի էլ։ Հագա այս շորերը, որ ինձ տվեց հորս կալվածում աշխատող հովիվը։ Ես պատմեցի նրան իմ դժբախտության մասին և խնդրեցի ինձ ուղեկցել մինչև այն քաղաքը, ուր ապրում էր իմ թշնամին։ Նա կշտամբեց ինձ իմ անխոհեմության համար և հավանություն չտվեց իմ վճռին, սակայն տեսնելով, որ ես համառում եմ, առաջարկեց ուղեկցել ինձ, ինչպես ինքն էր ասում, թեկուզ մինչև աշխարհի ծայրը։ Ես անմիջապես մի կտավե շորի մեջ փաթաթեցի հագուստներիցս մեկը, պատեհ առիթի համար վերցրի մի քիչ փող ու թանկարժեք իրեր և նույն գիշերը թաքուն, առանց զգուշացնելու իմ մատնիչ֊սպասուհուն, թողեցի տունը և հովվի ուղեկցությամբ ու անհանգիստ մտքերով մեկնեցի ոտով քաղաք։ Ես մտադիր չէի խանգարել արդեն եղածը, ո՛չ, ես ցանկություն ունեի հարցնել դոն Ֆերնանդոյին՝ ինչպե՞ս նա կարողացավ անել այն, ինչ արել էր։
Երկուս ու կես օրից ես հասա քաղաքը և մտա թե չէ, հարցրի՝ որտե՞ղ է Լյուսինդայի ծնողների տունը։ Առաջին իսկ մարդը, որին դիմեցի, հաղորդեց ինձ ավելին, քան թե ես կկամենայի լսել։ Նա մատնանիշ արեց Լյուսինդայի տունը և պատմեց, թե ինչ է պատահել նշանադրության միջոցին (որովհետև այդ դեպքի լուրը այնպես էր տարածվել, որ ողջ քաղաքում նրա մասին ասեկոսներ էին պտտում)։ Ահա թե ինչ էր պատահել։ Այն երեկոյան, երբ դոն Ֆերնանդոն նշանվեց Լյուսինդայի հետ և նրա հարցին, ուզում է արդյոք Լյուսինդան իր կինը լինել, Լյուսինդան պատասխանեց «այո՛», աղջիկը հանկարծ ուշագնաց եղավ, և երբ որ փեսացուն նրա շնչառությունը դյուրացնելու համար արձակեց կրծքի կոճակները, գտավ մի տոմս, որ գրված էր հարսնացուի սեփական ձեռքով։ Նրա մեջ ասված էր, թե Լյուսինդան չի կարող դոն Ֆերնանդոյի կինը դառնալ, որովհետև արդեն նշանված է Կարդենիոյի հետ (պատմողի ասելով Կարդենիոն շատ ազնվական կաբակյերո է եղել, նույն քաղաքից) և որ ինքը պատասխանել է «այո՛» միմիայն այն պատճառով, որ չի հանդգնել չանսալ իր ծնողներին։ Վերջ ի վերջո, նրա ասելով, տոմսից պարզ էր, որ Լյուսինդան մտադիր է եղել նշանադրությունից հետո ինքնասպան լինել և բացատրում էր, թե ինչու է վճռել լքելու կյանքը։ ԴաշյունըԴաշույնը, ինչպես ասում են, որ գտնվել է նրա զգեստում, հաստատել է նրա դիտավորությունը։ Այդ ամենը տեսնելով, դոն Ֆերնանդոն որոշում է, որ Լյուսինդան ծաղրել է իրեն, խայտառակել և ստորացրել և, նախքան աղջիկը կսթափվեր, հարձակվում է հարսնացուի դաշյունը դաշույնը ձեռքին՝ կամենալով նրան սպանել ― մի բան, որ նա կաներ էլ, եթե ծնողներն ու ներկա գտնվողները չխանգարեին։ Ապա ինձ պատմեցին, թե դոն Ֆերնանդոն իսկույն հեռացավ քաղաքից, իսկ Լյուսինդան միայն հետևյալ օրը ուշքի եկավ և խոստովանեց ծնողներին, որ, իրոք, այդ Կարդենիոյի կինն է։ Ես նույնպես իմացա, որ Կարդենիոն ներկա է եղել ծիսակատարության և տեսնելով, որ Լյուսինդան նշանվել է ուրիշի հետ ― իսկ այդ նրան թվում էր հրեշավոր բան, ― հուսահատ փախավ քաղաքից, գրելով աղջկան նամակ, որով կշտամբում էր իրեն հասցրած վիրավորանքի համար և հայտարարում, թե ընդմիշտ հեռանում է մարդկանց աչքերից։ Այդ ամենը հայտնի էր ողջ քաղաքին։ Ամենքը միայն դրանից էին խոսում, բայց ավելի շատ սկսեցին խոսել, երբ որ բացվեց, թե Լյուսինդան անհայտացել է ծնողական տնից և թե ոչ մի տեղ նրան գտնել չեն կարողանում։ Նրա ծնողները բոլորովին կորցրել են իրենց գլուխը և չգիտեն, թե ինչպես գտնեն նրան։
Բոլոր այս լուրերը ինձ հույս ներշնչեցին։ Ճիշտ է, ես դոն Ֆերնանդոյին չգտա, սակայն այսպես ավելի լավ էր, քան եթե ես նրան գտնեի ամուսնացած։ Քանի որ նա ամուսնացած չէր, խորհում էի ես, իմ փրկության դուռը դեռևս փակ չէ։ Ես ասում էի ինքս ինձ՝ ինքը երկինքը խանգարել է նրա երկրորդ ամուսնությունը նրա համար, որպեսզի նա զգա իր պարտավորությունները առաջինի նկատմամբ և մտաբերի վերջապես, որ ինքը քրիստոնյա է, և որ հոգու փրկությունը բոլոր մարդկային հաշիվներից վեր է։ Այդ ամենը ես միտք էի անում, միտք և, անմխիթարս, մխիթարվում՝ հնարելով հեռավոր, սակայն թույլ հույս, միայն թե կարողանայի պահպանել ատելի կյանքս։ Ես չէի գտնում դոն Ֆերնանդոյին և ապրում էի քաղաքում, առանց իմանալու, թե ինչ ձեռնարկեմ։ Մեկ էլ հանկարծ լսեցի հրապարակային մունետիկի ձայնը, որ պարգև էր հայտարարում նրան, ով որ ինձ գտնի և հաղորդում էր իմ նշանները ― հասակս և հանդերձս։ Լուր էր պտտում, թե ինձ փախցրել է ծառան, որ հետո հեռացել էր տնից։ Վերջին լուրը առանձնապես զարմացրեց ինձ, որովհետև ես տեսա, թե իմ բարի անունը կործանվեց և որ իմ փախուստի խայտառակությունը կապում են ստոր և իմ սիրուն անարժան մի մարդու հետ։ Հենց որ ես լսեցի մունետիկին, ես ծառայիս հետ հեռացա քաղաքից և այդ միջոցին սկսեցի նկատել, որ նրա մեջ տատանվում են հավատարմությունն ու անձնվիրությունը, որոնց մեջ նա երդվում էր ինձ։ Գիշերով մենք հասանք այս լեռների խորքերը, զգուշանալով, որ մեզ վրա չհասնեն։ Սակայն ինչպես ասում են, մեկ դժբախտությունը կանչում է մյուսին և մեկ աղետի վերջավորությունը մյուսի՝ դառնագույնի սկիզբն է։ Այդպես էլ ինձ հետ եղավ։ Իմ մինչ այդ հավատարիմ և վստահելի ծառան, մղված ոչ այնքան իմ գեղեցկությունից, որքան իր սեփական ստորությունից, կամեցավ օգտվել առիթից, որ նրան տալիս էր այս վայրերի ամայությունը։ Հենց որ մենք այս լեռներում մնացինք երկուսով՝ մոռանալով ամոթը, Աստծու ահը, հարգանքը դեպի ինձ, նա սկսեց ձգտել իմ սիրուն։ Եվ, երբ որ ես կտրուկ ու արդարացի խոսքերով պատասխանեցի նրա անամոթ առաջարկներին, նա թողեց աղերսանքը, որով սկզբում հույս ուներ շարժել իմ սիրտը և դիմեց բռնության։ Սակայն արդար երկինքը, որ գրեթե միշտ բարեհայաց է նայում բարի դիտավորությունների վրա, ինձ օգնեց։ Իմ թույլ ձեռներով ես առանց դժվարության ցած գլորեցի նրան անդունդը և չգիտեմ կենդանի մնաց նա, թե՞ ջարդվեց։ Ապա թե աշխուժորեն, չնայած երկյուղիս ու հոգնածությանս, գնացի լեռներն ի վեր մի հատիկ մտքով և մեկ բաղձանքով՝ թաքնվել հորիցս և ետևիցս ընկած մարդկանցից։
― Որ այդպես է, ― ասաց քահանան, ― այլևս մնում է գործի անցնել։ Բախտը պարզապես նպաստում է մեզ, որովհետև ձեզ երկուսիդ համար բաց անելով փրկության դուռը, միաժամանակ օգնություն է հասցնում նաև մեր կարիքին։
Դորոթեան իսկույն կապոցից հանեց նուրբ ու թանկագին կտորից կարած զգեստ և վերնարկ՝ գեղեցիկ կանաչագույն կերպասից, իսկ տուփից՝ մանյակ և այլ թանկագին իրեր և վայրկենապես զուգվեց՝ որպես հարուստ և ազնվազարմ տիկին։ Այդ իրեղենները և մի քանի այլ բաներ նա վերցրած է եղել հետը տնից համենայն դեպս, սակայն մինչ այդ առիթ չէր ներկայացել։ Բոլորին չափազանց դուր եկավ նրա նրբությունն ու հրապույրը, և բոլորը հայտարարեցին, որ դոն Ֆերնանդոն վատ ճաշակի տեր մարդ է, քանի որ կարողացել է լքել նման գեղեցկություն։ Առանձնապես հիացած էր նրանով Սանչո Պանսան, որովհետև նա իր օրում դեռ չէր տեսել այդպիսի չքնաղ արարած։ Ուստի մեծ ավյունով ու հետաքրքրությամբ սկսեց քահանայից հարց ու փորփ փորձ անել, թե ով է այդ չքնաղ տիկինը և ինչ է որոնում նա այս խուլ վայրերում։
― Այս չքնաղ տիկինը, Սանչո, եղբայր, ― պատասխաանեց քահանան, ― ոչ այլ ոք է, քան եթե իշխանուհի֊ժառանգը Միկոմիկոն մեծ թագավորության, հոր կողմից ուղիղ գծով, իսկ ձեր տիրոջն է որոնում, որպեսզի նրա ողորմածությունը խնդրած լինի։ Նա պետք է խնդրի պաշտպանել իրեն չար հսկայից, որը իրեն վնաս ու վիրավորանք է հասցրել։ Նրան հասել է բարի ասպետի համբավը, ձեր տիրոջ համբավը և նա Գվինեայից եկել է, որ նրան տեսնի։
― Երջանիկ որոնում ու երջանիկ գյուտ, ― ասաց դրան Սանչո Պանսան, ― իսկ ավելի լավ դուրս կգա, եթե իմ տիրոջը հաջողվի վիրավորանքի վրեժը լուծել և արմատախիլ անել չաքրիքըչարիքը, սպանելով զազիր հսկային, որի մասին ասաց ձերդ ողորմածությունը։ Իմ տերն անշուշտ, նրան կսպանի, հենց որ հանդիպի նրան, եթե, ասենք, դա ուրվական չէ, որովհետև ուրվականների վրա նա ոչ մի իշխանություն չունի։ Սակայն մեկ բան եմ ուզում խնդրել ձերդ ողորմածությունից, սինյոր լիցենցիատ՝ ես շատ եմ վախենում, որ իմ տիրոջ խելքին փչի արքեպիսկոպոս դառնալ, ուստի, ձերդ ողորմածություն, խորհուրդ տվեք նրան, որ իսկույն ևեթ ամուսնանա այս իշխանուհու հետ։ Այն ժամանակ ոչ ոք այլևս չի կարողանա նրան արքեպիսկոպոս ձեռնադրել և նա դյուրությամբ իր համար թագավորություն կնվաճի, իսկ այն ժամանակ բոլոր իմ ցանկությունները կկատարվեն։ Ես ամեն ինչ արդեն խորհել եմ և վճռել, որ ինձ համար շատ անհարմար կլինի, եթե իմ տերը արքեպիսկոպոս դառնա, որովհետև եկեղեցու համար ես անօգուտ մարդ եմ։ Չէ՞ որ ես ամուսնացած եմ, ունեմ կին ու երեխաներ և եթե ես հիմա խնդիր հարուցանեի ամուսնությանս լուծման համար, որպեսզի որևէ եկեղեցական սինեկուրա ստանամ, գործը անվերջ կձգձգվի։ Կնշանակի, սինյոր, կարևորն այն է, որ իմ տերը շուտով ամուսնանա այս սինյորայի հետ, ―ես ― ես դեռ նրա ողորմածության անունը չգիտեմ, ուստի և իր անունը չեմ տալիս։
― Նրա անունը, ― պատասխանեց քահանան, ― իշխանուհի Միկոմիկոնա է, որովհետև քանի որ նրա թագավորությունը Միկոմիկոն է կոչվում, ապա պարզ է, որ ինքն էլ այդպես պիտի կոչվի։
Սանչոն նույնչափ բավարարված էր, որչափ քահանան հիացած էր նրա պարզամտությունից՝ տեսնելով, որ նրա երևակայությունն էլ է լիքը նույնպիսի ցնդաբանություններով, ինչպես և իր տիրոջինը, որ, անտարակույս, հաստատ հավատացած էր, թե կայսր է դառնալու։
Մինչ այս, մինչ այն, Դորոթեան նստեց քահանայի ջորու վրա, դալլաքը կպցրեց ծնոտին եզան պոչից շինած մորուքը և նրանք խնդրեցին Սանչոյից, որ իրենց ճանապարհ գցի այնտեղ, որտեղ գտնվում է դոն Կիխոտը, պատվիրելով, որ չասի տիրոջը, թե ճանաչում է լիցենցիատին ու դալլաքին։ Իբրև թե, այդ դեպքում միայն նրա տերը կարող է կայսր դառնալ։ Քահանան ու Կարդենիոն որոշեցին չմիանալ նրանց, Կարդենիոն զգուշանալով, թե միգուցե դոն Կիխոտը մտաբերի իրենց միջև եղած կռիվը, իսկ քահանան, որովհետև առայժմ ավելորդ էր համարում։ Քահանան ու Կարդենիոն նրանց ճանապարհ դրին, իսկ իրենք էլ նրանց ետևից, որոշ հեռավորության վրա, հետևեցին ոտով։ Քահանան շարունակում էր խրատել Դորոթեային, թե ինչ պիտի անի, սակայն Դորոթեան խնդրեց, որ նա անհանգիստ չլինի, խոստանալով ճիշտ այնպես վարվել, ինչպես պահանջում ու նկարագրում են ասպետական վեպերը։ Հազիվ երեք քառորդ մղոն անցած լինեին նրանք, որ ժայռերի լաբիրինթոսում տեսան մեր ասպետին, արդեն շորերը հագին, բայց դեռևս չսպառազինված։ Հենց որ Դորոթեան նկատեց նրան և Սանչոյից տեղեկացավ, որ հենց դոն Կիխոտն է, որ կա, ճիպոտով խփեց իր ջորուն։ Միրուքավոր դալլաը դալլաքը նրանից ետ չէր մնում։ Երբ որ նրանք հասան դոն Կիխոտին, զինակիրը վայր թռավ ջորուց և մոտեցավ Դորոթեային, որ նրան ձեռքերով բռնի, բայց նա ինքը ճարպկորեն վայր թռավ ջորուց և իսկույն ծունկ չոքեց դոն Կիխոտի առջև։ Թեև ասպետը փորձում էր նրան բարձրացնել, բայց նա առանց վեր կենալու, սկսեց խոսել այսպես․
― Ես վեր չեմ կենա, ո՜ քաջ ու հզոր ասպետ, մինչև որ ձեր բարությունն ու սիրալիրությունը չերջանկացնեն ինձ շնորհով, որ ձեր անձին փառք ու պատիվ կբերի, իսկ ինձ, աշխարհիս ամենաանմխիթար և անարգված կույսիս՝ մեծ օգուտ։ Եվ եթե ձեր հզոր բազկի առաքինությունը համապատասխանում է ձեր անմահ փառքի ձայնին, ապա դուք պարտավոր եք օգնելու զրկվածիս, որ հեռավոր երկրներից եկել եմ, մղված ձեր հռչակավոր անվան փայլից, խնդրելու ձեզնից իմ ցավերիս բուժում։
― Ես խնդրում եմ ձեզնից, մեծահոգի ասպետ, ― ասաց աղջիկը, ― որ ձերդ ողորմածությունը իսկույն ևեթ ուղևորվի ինձ հետ այնտեղ, որտեղ ես ձեզ կտանեմ և որ դուք ինձ խոստանաք ոչ մի ձեռնարկ ու արկած չընձեռնեք, մինչև որ չլուծեք վրեժը դավաճանից, որ զավթել է իմ թագավորությունը՝ հակառակ աստվածային և մարդկային բոլոր օրենքներին։
― Կրկնում եմ, որ խոստանում եմ ձեզ այդ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ուստի, սինյորա, դուք հիմիկվանից կարող եք ձեզ ճնշող թախիծը թոթափել և վերադարձնել ուժ ու ամրություն ձեր թուլացած հույսերին։ Որովհետև Աստծո օգնությամբ և իմ սրի միջոցով դուք շուտով կտեսնեք ձեզ ձեր թագավորության մեջ, ձեր հին ու մեծ պետութայն պետության գահի վրա, դավաճանների ջիգրու և ի ցավ նրանց, որ խիզախել են վեճի առարկա դարձնել։ Ուրեմն շուտով ի գործ, որովհետև, ինչպես ասում են, հապաղումը վտանգ է բերում։
Վիրավորված աղջիկը համառորեն փորձում էր համբուրել դոն Կիխոտի ձեռքը, սակայն վերջինս, ամեն կողմից քաղաքավարի և պարկեշտ կավալեր լինելով, թույլ չտվեց այդ։ Ընդհակառակը, նա բարձրացրեց աղջկան և մեծ քաղաքավարությամբ ու պարկեշտությամբ գրկեց նրան, ապա հրամայեց, որ Սանչոն ամրացնի Ռոսինանտի փորկապները և անհապաղ բերի իր բոլոր զենք ու զրահը։ Սանչոն վերցրեց ծառի վրա ավարի պես կախ արած զրահները և, ձիու փորկապներն ամրացնելով, վայրկենապես սպառազինեց իր տիրոջը։ Վերջինս զինվելուց հետո ասաց․
― Թողեք իջնեմ, ձերդ ողորմածություն, պարոն լիցենցիատ։ Վայել չէ, որ ես ձիով գնամ, մինչդեռ այնքան մի պատվելի անձ, ինչ ձեր ողորմությունն է, ոտով գնա։
Ոչ մի դեպքում թույլ չեմ տա, ― պատասխանեց քահանան, ― թող ձերդ մեծությունը ձիու վրա մնա, որովհետև ձի հեծած դուք գործեր ու սխրագործություններ եք կատարում, որոնցից ավելի փառավորները մեր դարը չի տեսել, իսկ ես՝ անարժան սպասավորս, կբավականանամ, եթե ձերդ ողորմածության ուղեկիցներից մեկն ու մեկը ինձ իր թարքին դնի և կթվա ինձ, թե ես ասպետի պես ռաչ կամ վագերաձի եմ հեծել, որ պատկանելիս է եղել հռչակավոր մավր Մուսարակին, որ մինչև օրս հմայված քնած է մեծ Կոմպլյուտային մերձ Սուլե՛մա մեծ բլուրի մեջ։<ref>Սուլեմի բլուր (այսինքն՝ Սողոմոնի), ընկած է Ալկալա դե Էնարես (Սերվանտեսի հայրենիք) փոքրիկ քաղաքից հարավ֊արևմուտք․ նույնացվում է Կոմպլուտի հետ, որը հիշատակվում է Պտղոմեոսի մոտ։</ref>
― Այդ իմ միտքը չեկավ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― բայց ես հավատացած եմ, որ սինյորա պրինցուհին, սիրելով ինձ, կհրամայի իր զինակրին, եթե կենդանու ուժը պատելու լինի։
― Միանգամայն արդարացի է, ― պատասխանեց դալլաքը։
Եվ արագ իջնելով, նա առաջարկեց քահանային թամբի վրա նստել, մի բան, որ նա արավ առանց ստիպելու, որ իրեն երկար խնդրեն։ Սակայն դժբախտաբար ջորին վարձով էր վերցած, հետևաբար բանի պետք չէր, ուստի երբ որ դալլաքը ոզւոմ ուզում էր նստել քահանայի թարքին, ջորին բարձրացրեց հետին ոտները և երկու անգամ օդի մեջ աքացի տվեց։ Լավ էր, որ վարպետ Նիկոլասի գլխին կամ կրծքին չդիպավ, թե չէ դալլաքը անշուշտ դոն Կիխոտի ետևից գնալուց ձեռք կքաշեր։ Բայց էլի՛ այդ աքացիներն այնպես ազդեցին նրա վրա, որ նա գետնին փռվեց, մոռանալով իր միրուքը, որ իսկույն վայր ընկավ։ Նկատելով այդ բանը, նա ավելի լավ բան չխորհեց, քան երկու ձեռքով երեսը ծածկելը և գոռալը, թե նրա բոլոր ատամները ջարդվել ընկել են։ Դոն Կիխոտը, տեսնելով, որ միրուքի մի խուրձ առանց ծնոտի և արյան վայր ընկած զինակրից ոչ հեռու ընկած է, ասաց․
― Երդվում եմ Աստուծով, ահա՛ մեծ հրաշք։ Ջորին պոկեց և զատեց նրա միրուքը, ասես թե դանակով կտրեց։
― Ձերդ պայծառությունը մեզ ո՞ւր կհաճի տանել։ Երևի Միկոմիկոն թագավորությունը։ Պետք է որ այդպես լինի կամ թե չէ ես թագավորություններից բան չեմ հասկանում։
Դորոթեան, որ հասկացել էր, թե բանն ինչումն է, իոկույն իսկույն գլխի ընկավ, որ պետք է դրական պատասխան տա, ուստի և ասաց․
― Այո՛, տեր իմ, իմ ուղին դեպի այդ թագավորությունն է։
Այդ ասելով, նա ի նշան առանձին հաճույքի, երկու անգամ օդում աքացի տվեց։ Ապա նա բռնեց Դորոթեայի նստած ջորու նախտան և, կանգնեցնելով, չոքեց՝ աղաչելով, որ աղջիկը թույլ տա համբուրել իր ձեռքը՝ որպես իր թագուհու ու տիրուհու։ Ո՞վ չէր ծիծաղի տեսնելով տիրոջ նման խելագարությունը և ծառայի պարզամտությունը։ Դորոթեան պարզեց իր ձեռքը և խոստացավ նրան մեծ պաշտոնյա դարձնել հենց որ երկինքն իրեն թույլ տա վերստին տիրանալ իր թագավորության։ Սանչոն հայտնեց իր շնորհակալությունն այնպիսի դարձվածներով, որ ներկաները դարձյալ ծիծաղեցին։
― Ահա, սինյորներ, իմ պատմությունը, ― շարունակեց Դորոթեան։ ― Մնում է ասեմ, որ իմ թագավորությունից հետս դուրս բերած ամբողջ շքախմբից մենակ այս միրուքավոր զինակիրս է մնացել, իսկ մնացածները բոլորն էլ խեղդվեցին սարսափելի փոթորկի միջոցին, որ վրա հասավ մեզ նավահանգստի մոտերքում։ Իսկ մենք նրա հետ երկու տախտակի վրա հրաշքով ափ հասանք։ Ասենք՝ իմ ողջ կյանքը, ինչպես որ արդեն դուք նկատած կլինեք, հրաշք ու գաղտնիք է։ Իսկ եթե ես որվևէ որևէ ավելորդ կամ անտեղին բան ասացի, ապա մեղավորը այն պարագաներն են, որոնց սկզբից ևեթ մատնանշեց սինյոր լիցենցիատը, արտասովոր և անընդհատ փորձությունները զրկում են հիշողությունից նրանց, որոնց գլխին թափվում են։
― Ինչ փորձությունների էլ ենթարկվելու լինեմ ես, որքան էլ մեծ ու զարմանալի լինեն նրանք, ո՜վ ազնվազարմ ու արի տիրուհի, ― հայտարարեց դոն Կիխոտը, ― ծառայելով ձեզ, ես հիշողությունս չեմ կորցնի։ Ես կրկին հաստատում եմ իմ խոստումը և երդվում, որ ձեզ մինչև աշխարհիս ծայրը կհետևեմ, մինչև որ չհանդիպեմ ձեր դաժան թշնամուն, որի հանդուգն գլուխը Աստծու և իմ ձեռքի օգնությամբ հույս ունեմ, որ կկտրեմ այս կուռ թրի ծայրով ― կուզենայի ասել, բայց չեմ կարող, որովհետև իմ կուռ թուրը հափշտակել է Խինես դե Պասամոնտեն։
― Մի՞թե դուք կարծում եք, ստոր գյուղացի, ― սկսեց նա պահ մի անց, ― որ դուք միշտ ոտներիս արանքը փայտ եք կոխելու, իսկ ես միշտ ներելու եմ ձեր հանդգնությունը։ Ձեր մտքիցն էլ թող չանցնի, անիծյալ անպիտան, ― որովհետև դուք անպիտան եք, քանի որ ձեր լեզուն խիզախեց դիպչել աննման Դուլսինեային։ Գիտե՞ք դուք, տխմար, ավարա, բռի գյուղացի, որ միայն նա է, որ ուժ է տալիս իմ ձեռքին և որ առանց նրան ես չէի կարող անգամ լու սպանել։ Ասացեք ապա, իժի լեզու ունեցող սրիկա, ո՞վ է ձեր կարծիքով նվաճել այդ թագավորությունը, կտրել հսկայի գլուխը և ձեզ մարկիզ դարձրել (որովհետև այդ ամենը ես արդեն համարում եմ կատարված՝ այն, ինչ մտահղացված է՝ կատարված է), մի՞թե ոչ Դուլսինեայի առաքինությունը, որ իմ ձեռքն ընտրել է որպես գործիք իր սխրագործությունների։ Նա մարտնչում է իմ մեջ և հաղթում ինձնով, իսկ ես ապրում ու շնչում եմ նրանով և նրանից է իմ կյանքն ու կացությունը։ Օ, զզվելի անպիտան, ի՜նչ անշնորհակալն եք դուք, դուք, որին հող ու փոշուց են բարձրացրել և հասցրել անվանի տիրոջ։ Դուք ձեր բարերարուհուն դրա համար զրպարտում եք։
Ինչքան էլ Սանչոն ջարդված լիներ, այնուհանդերձ նա լսեց իր տիրոջ խոսքերը և, ոչ առանց փութկոտության վեր կենալով, թաքնվեց Դորոթեայի յորդա յորղա ձիու քամակին և այնտեղից պատասխանեց․
― Ասացեք ինձ, սինյոր, եթե ձերդ ողորմածությունը վճռել է չամուսնանալ այս ազնվազարմ իշխանուհու հետ, ապա ուրեմն թագավորությունը ձերը չի՞ լինի։ Իսկ եթե այդպես է, ապա էլ ի՞նչ շնորհ սպասեմ ձեզնից։ Ահա թե ինչից եմ գանգատավոր ես։ Անպայման ամուսնացեք այս թագուհու հետ, որ ուղղակի երկնքից է իջել մեզ համար, իսկ հետո դուք կարող կլինեք վերադառնալ տիրուհի Դուլսինեայի մոտ՝ եղել են հո աշխարհիս երեսին թագավորներ, որ ապրելիս են եղել սիրուհիների հետ։ Գալով գեղեցկության՝ ես այդ գործին չեմ խառնվում, որովհետև, իսկապես, երկուսն էլ գեղեցկուհի են ինձ համար, թեև տիրուհի Դուլսինեային ես երբեք չեմ տեսել։<ref>Այստեղ Սերվանտեսը նորից հակասում է ինքն իրեն․ XXV գլխում ցույց է տրված, որ Սանչոն լավ էր ճանաչում Դուլսինեային։</ref>
― Ոչ, պատասխանեց Սանչոն, ― նա հետևի բակում երկու ֆանեգա<ref>Սորուն մարմինների չափ (մոտավորապես 52 լիտր)։</ref> ցորեն էր մաղում։
― Այո՛, բայց նկատի առ, ― ասաց դոն Կիխոտը, ― որ ցորենի հատիկները մարգրարիտներ մարգարիտներ էին դառնում՝ դիպչելով նրա գեղեցիկ ձեռներին։ Բայց ասա՛ ինձ, եթե դու ուշ էր դարձրել, հատիկները ճերմա՞կ էին, թե՞ սև։
― Դեղին, ― պատասխանեց Սանչոն։
― Այսպիսով, ― շարունակեց դոն Կիխոտը, ― երբ որ նա ավարտեց ցորեն մաղելը և ուղարկեց ջրաղացը, ի՞նչ ասաց, նամակս կարդալուց հետո։
― Նա չի էլ կարդացել, ― պատասխանեց Սանչոն, ― նա հայտարարեց, որ ոչ կարդալ գիտե, ոչ գրել։ Նամակն առավ ու պատառոտեց, չկամենալով, որ մեկն ու մեկը կարդա և գյուղում իմանան իր գաղտնիքները։ Թե՝ բավական է իմ ասածը, այն ինչ ես խոսքերով հաղորդեցի ձերդ ողորմածության սիրո և զարմանալի ապաշխարանքի մասին, որ դուք նրա պատճառով դրել եք ձեր վրա։ Վերջումն էլ նա ինձ ասաց, որ ասեմ ձերդ ողորմածության, որ ինքը համբուրում է ձեր ձեռքը և որ իրեն համար ավելի ցանկալի կլիներ տեսնվել ձեզ հետ, քան ձեզ նամակ գրել։ Դրան ավելացրեց, որ աղերսում ու հրամայում է ձեզ, որ դուք իր պատասխանն ստանալու պես դուրս գաք այդ խորխորատներից, դադարեք հիմարություններ անելուց և շուտով Տոբոսո դառնաք, եթե միայն ավելի կարևոր բան ձեզ պահելու չլինի, որովհետև ինքը շատ կկամենար տեսնել ձերդ ողորմածությանը։ Նա շատ ծիծաղեց, երբ որ իրեն ասացի, որ ձերդ ողորմածությունն իրեն Տխուր Պատկերի Ասպետ է կոչում։ Ես հարցրի նրանից՝ եկե՞լ է նրա մոտ մեր բիսկայեցի բարեկամը։ Նա ասաց, որ եկել է և որ նա շատ լավ մարդ է։ Տաժանակիր աշխատանքի դատապարտվածներից էլ հարցրի, բայց նա պատասխանեց, որ մինչև հիմա նրանցից դեռ ոչ մեկին չի տեսել։
― Առայժմ ամեն ինչ լավ է, ― ասաց դոն Կիխոտը։ ― Բայց, ասա ինձ, ի՞նչ թանկարժեք իր նվիրեց քեզ հրաժեշտ տալուց, բերածդ լուրերի համար։ Չէ՞ որ տիկինների և թափառական ասպետների միջև հնուց արմատացած սովորույթ կա՝ զինակիրներին, բարեկամուհիներին կամ թզուկներին, որ լուր են բերում տիկիններից կավալերներին կամ կավալերներից՝ տիկիններին, սովորաբար թանկարժեք իրեր են նվիրում որպես պարգև առաքելության համար։
― Ուրիշին ասացեք, ― պատասխանեց պանդոկապանը, ― կասես թե ես չգիտեմ՝ ձեռքիս վրա քանի մատ կա, կամ թե որ տեղն է կոշիկս սեղմում։ Ինձ ալրախառն կաթ խմացնելու կարիք չկա, ես հո երեխա չեմ։ Դուք շատ բարի եք՝ ինձ ասելով, որ այս գրքերի բոլոր պատմությունները սուտ և ապուշ բաներ են, մինչդեռ նրանք տպագրված են թագավորական խորհուրդի անդամների թույլատվությամբ, կարծես թե նրանք այնպիսի մարդիկ լինեն, որ թույլ տան տպագրել այնքան հեքիաթ, այնքն կռիվներ, այնքան կախարդանք, որ ընդունակ են մարդուս խելքահան անել։
― Ես արդեն ասացի ձեզ, բարեկամս, ― առարկեց քահանան, որ այդ արած է և թույլատրած է մեզ պարապ ժամանակ զվարճություն պատճառելու համար։ Եվ, ինչպես որ բարեկարգ պետություններում թույլատրված է լինում շախմատի, գնդակի կամ բիլիարդի խաղը զվարճանալ ցանկացողներին, ով որ չպետք է և չի կաարող կարող աշխատել, ճիշտ այնպես էլ թույլատրվում է վեպեր հրատարակել, որովհետև ենթադրվում է ― իրականության մեջ այդպես էլ լինում է, ― որ չի գտնվի այնպիսի մի տխմար, որ այդ պատմությունները ճշմարտության տեղ դնի։ Եթե ինձ թույլատրված լիներ և եթե իմ ընկնդիրները կամենային, ապա ես կասեի, թե ինչպես պետք է գրել, լավ ասպետական վեպեր, թերևս իմ խոսքերը շատերի համար և՛ օգտակար, և՛ հաճելի լինեին։ Սակայն ես հույս ունեմ, որ ժամանակով ինձ կհաջողի դրա մասին խոսել մարդկանց հետ, որոնք կարող են ցավը դարմանել, իսկ հիմա, սինյոր պանդոկապան, հավատացեք իմ խոսքերին։ Ահա ձեզ ձեր գրքերը, ինքներդ որոշեցեք, թե նրանցում ինչն է ճշմարիտ, ինչը սուտ, և թող այդ գրքերը ձեզ համար օգտավետ լինեն։ Աստված տա, որ դուք էլ չկաղեք նույն ոտով, ինչ որ ձեր կենվոր դոն Կիխոտը։
― Օ՜, ես այդ գործում չկամ, ― ասաց պանդոկապանը, ― ես դեռ չեմ գժվել, որ թափառական ասպետ դառնամ։ Ես շատ լավ տեսնում եմ, որ հիմա այնպես չեն վարվում, ինչպես վաղ ժամանակ էին անում, երբ որ այդ փառապանծ ասպետները ման էին գալիս աշխարհով մեկ։
― Այս նորավեպի վերնագիրը ես հավանում եմ, կուզենայի կարդալ ամբողջապես։
― Ձերդ ողորմածությունը կարող է կարդալ, որովհետև նա մեծ հաճույք է պատճառել իմ հյուրերից մի քանիսին, որ կարդացել են և շատ խնդրել, որ տամ իրենց։ Սակայն ես չեմ կամեցել նրանց տված լինել, մտադիր լինելով վերադարցնել վերադարձնել այս սնդուկի տիրոջը, որ մոռացել֊թողել է այստեղ և կարող է պատահել, որ մեկ էլ անցնի այստեղից, որովհետև թեև ես պանդոկապան եմ, բայց քրիստոնյա էլ եմ և թեև ես անկասկած ափոսոսալու ափսոսալու եմ այս գրքերից բաժանվելու համար, այնուհանդերձ կամենում եմ վերադարձնել։
― Դուք միանգամայն արդարացի եք, բարեկամ, ― ասաց քահանան, ― բայց եթե նորավեպը ինձ դուր գալու լինի, դուք առնվազն թույլ կտաք, որ ես պատճենը հանեմ։
Ֆլորենցիայում, Իտալիայի հարուստ ու հռչակավոր քաղաքում, Տոսկանայի գավառում, երկու հարուստ ու անվանի ազնվականներ էին ապրում՝ Անսելմո և Լոտարիո, այնքան մտերիմ, որ բոլոր նրանց ծանոթները նրանց անունը դրել էին «երկու բարեկամ»։ Երկուսն էլ երիտասարդ էին, ամուրի, միևնույն հասակի, միատեսակ բնույթի և այդ համապատասխանությունը ավելի ևս նպաստում էր, որ նրանց մերձությունը ավելի սերտ լինի։ Անսելմոն ավելի եռանդուն սիրային հաճույք էր փնտրում, մինչդեռ Լոտարիոն նախընտրում էր որսը։ Սակայն հաճախ մարդիկ տեսնում էին, որ Անսելմոն զոհում էր իր ճաշակը Լոտարիոյին՝ անտառները հետևելու համար, և Լոտարիոն մոռանում էր որսը՝ Անսելմոյին հետևելու համար։ Այսպես համակերպվում էր նրանց կամքը, ինչպես լավ ստուգված ժամացույցի սլաքներն են միասին ընթանում։
Անսելմոն խելահեղորեն սիրում էր մի օրիորդի նույն քաղաքից, այնքան գեղեցիկ, այնքան խոհեմ և այնպիսի լավ օջախից, որ Լոտարիոյի խորհուրդով, առանց որի նա երբեք գործ չէր բռնում, վճռեց նրա ծնողներից թույլտվություն խնդրել ամուսնանալու նրա հետ։ Լոտարիոն հանձն առավ այդ առաքելությունը և վարեց այնպիսի վարպետությամբ, որ կարճ ժամանակ հետո Անսելմոն տեսավ իրեն իր փափագած երջանկության տեր։ Կամիլան էլ, իր կողմից, այնքան գոհ էլ այդ ամուսնական միությունից, որ չէր դադարում գոհություն տալ Աստծուն, ապա Լոտարիոյին, որին նա պարտական էր այդ երջանկության համար։ Ամուսնության առաջին օրերին, որ սովորանար նվիված սովորաբար նվիրված են լինում հարսանեկան տոնակատարության, Լոտարիոն շարունակում էր այցելել իր բարեկամին, ինչպես սովորույթն է, պատվելու նրան այնքան, որքան որ հնարավոր է։ Սակայն հենց որ հարսանիքն ավարտվեց և հյուրերի և շնորհավորողների թիվը նվազեց, Լոտարիոն սկսեց ավելի քիչ հաճախել (ինչպես յուրաքանչյուր խոհեմ մարդ կվարվեր), համոզված լինելով, որ չի կարելի ամուսնացած բարեկամների մոտ նույնքան ազատ գնալ֊գալ, ինչպես այդ լինում է ամուրի ժամանակ։ Որովհետև թեև բարի և իսկական բարեկամությունը չի կարող և չպետք է բնավ կասկած ունենա, այնուհանդերձ ամուսնու պատիվը այնքան փափկանկատ բան է, որ կարող է վիրավորված լինել անգամ եղբորից, ուր մնաց թե բարեկամից։ Անսելմոն իսկույն նկատեց Լոտարիոյի սառնությունը։ Նա գանգատվեց չարաչար և ասաց, որ երբեք չէր ամուսնանա, եթե իմանար, որ ամուսնությունը խոչընդոտ է հանդիսանալու նրանց սովորական հաճախումներին։ Որ եթե սերտ միության համար, որ իշխում էր նրանց միջև իրենց ամուրի ժամանակ, մարդիկ նրանց «երկու բարեկամ» անունն են տվել, ապա պետք չէ նրանցից մեկի զգուշավորության պատճառով կորցնել այդ մականունը, այնքան պատվաբեր ու գեղեցիկ։ Նա աղերսեց, եթե միայն բարեկամությունը թույլ է տալիս նման արտահայտություն, որ Լոտարիոն առաջվա պես լիակատար տեր լինի իր տանը, գա ու գնա առաջվա պես, հավատացնելով, որ իր ամուսինը՝ Կամիլան, այլ բավականություն ու ցանկություն չունի, քան եթե իր ներշնչածը և որ տեղեկանալով նրանց մտերմության մասին, նա էլ է զարմացած մնացել այդ սառնությունից։ Բոլոր այս փաստարկումներին, որ Անսելմոն բերում էր Լոտարիոյին համոզելու համար, որ առաջվա պես գնա֊գա իր մոտ, վերջինս պատասխանեց այնպիսի խոհեմությամբ, այնքան խելացի և զուսպ, որ Անսելմոն հավատաց նրա բարի միտումներին և նրանք պայմանավորվեցին, որ Լոտարիոն շաբաթը երկու անգամ և տոն օրերին գա ճաշի։ Սակայն չնայած այդ պայմանին, Լոտարոն վճռել էր, որ ոչինչ չպիտի անի, ինչ որ կարող է վնասել իր բարեկամի պատվին, որ իր սեփականից ավելի թանկ էր իր համար։ Լոտարիոն հաճախ ասում էր նրան ― և ուներ իրավունք, ― թե այն մարդը, որին երկինքը գեղեցիկ կին է շնորհել, խնամքով պիտի քննի բարեկամներին, որոնց ընդունում է իր տանը և կանանց, որոնց հետ շփվում է կինը, որովհետև այն, ինչ որ գլուխ չի գալիս եկեղեցիներում, հասարակական հրապարակներում կամ թե չէ ժողովրդական տոներին և ուխտագնացություններին (տեղեր, ուր մարդը չի կարող միշտ արգելել կնոջը գնալու) կարող է հեշտությամբ կատարվել բարեկամ կամ հավատարիմ կնոջ տանը։ Լոտարիոն ցուցադրում էր, թե որքան անհրաժեշտ է ամուսիններին ունենալ հավատարիմ բարեկամ, որ նախազգուշացներ նրանց տունը կառավարելու մեջ հնարավոր սխալներից, որովհետև հաճախ պատահում է, որ ամուսինները, կուրացած իրենց կանանց սիրուց և, վախենալով նրանց վշտացնել, օգնության չեն հասնում բարի խորհուրդով անել կամ չանել այս կամ այն բանը, որ կարող է վարկաբեկել իրենց պատիվը և առաջ բերել վիրավորանք։ Մինչդեռ այդ անփութության մասին բարեկամի կողմից նվազագույն նախազգուշացված լինելու դեպքում հեշտությամբ կարելի է դրանց առաջն առնել։ Սակայն որտեղի՞ց գտնել այդքան սրտաբաց, այդքան ուղղամիտ, այդքան ազնիվ բարեկամ, որ պահանջում է Լոտարիոն։ Ճիշտն ասած՝ չգիտեմ։ Լոտարիոն միայն կարող էր լինել, որ այնքան արթուն հսկում էր Անսելմոյի պատվին, որ այլևայլ պատրվակներով խուսափում, կրճատում ու սահմանափակում էր նրա մոտ գնալ֊գալը, որպեսզի պարապ ու չարամիտ մարդկանց տեղիք չտա չարախոսելու, տեսնելով որ մի հարուստ մարդ, ազնվական և հազար ու մի լավ հատկություններով օժտված, ինչպես իրեն էր թվում, հաճախում է Կամիլայի պես գեղեցիկ կնոջ տունը։ Եվ թեև տիկնոջ առաքինությունն ու համեստությունը կարող էին սանձահարել ամենաչարախոս լեզուները, այնուհանդերձ Լոտարիոն չէր կամենում նրա և իր բարեկամի պատիվն ու բարի անունը վտանգի ենթարկել։ Ուստի այն օրերը, երբ նա պիտի Անսելմոյի մոտ ճաշեր, հաճախ նա այլ գործով էր զբաղվում և հավատացնում էր, որ այդ գործերը՝ անհետաձգելի են։ Իսկ երբ բարեկամները հանդիպում էին, ապա ողջ ժամանակը գնում էր մեկի գանգատների և մյուսի արդարացումների վրա։ Մի անգամ, երբ որ նրանք քաղաքից դուրս զբոսնում էին դաշտում, Անսելմոն ասաց Լոտարիոյին․
― Դու, Լոտարիո, բարեկամս, անտարակույս, կարծում ես, որ ես պիտի հազար շնորհակալություն ուղղեմ Աստծուն, որ ծնվել եմ պատվավոր ծնողներից, որ ինձ վրա առատ ձեռքով թափվել են բնության բարիքները և հարստությունը։ Ես պակաս պարտական չեմ Աստծուն, որ նա ինձ քեզ պես բարեկամ է տվել և Կամիլայի պես կին։ Այդ բարիքները ես գնահատում եմ, եթե ոչ այն չափով, որքան ես պարտավոր եմ, ապա առնվազն այնչափ, որչափ ի վիճակի եմ։ Եվ ահա, բոլոր այս պարգևներով հանդերձ, որ սովորաբար կազմում են մարդկային ողջ երջանկությունը, ես աշխարհիս երեսին ամենից հիասթափված և դժբախտ մարդն եմ։ Չգիտեմ, թե ինչքան ժամանակ է, ես տանջվում եմ մի ցանկությունից, որ այնքան տարօրինակ է, այնքան արտասովոր, որ ինքս ինձնից զարմանում եմ։ Ես պարսավում եմ ինքս ինձ և ուզում եմ ծածկել իմ սեփական մտքից, սակայն ինձ համար նույնքան դժվար է վերացնել նրան, որքան պատմել արար֊աշխարհին։ Բայց քանի որ, միևնույն է, ես չեմ կարողանա երկար ժամանակ ներփակել նրան իմ կրծքում, ես նախընտրում եմ հավատալ քո ազնվությանը, համոզված լինելով, որ ջանքը, որով քո բարեկամությունը կաշխատի բուժել նրան, շուտով կազատի ինձ ճնշող տագնապից և իմ խելագարության հասցրած ցավը կփոխվի գոհացումով, որ կտա ինձ քո հոգատարությունը։
Լոտարիոն, զարմացած Անսելմոյի խոսքերից, չգիտեր, թե ինչով է ավարտվելու այս երկար առաջաբանը կամ ներածությունը։ Նա մտքով որոնում էր, թե ինչ ցանկություն կարող է ունենալ իր բարեկամը, սակայն չէր կարողանում գտնել։ Այդ տանջանքներին վերջ դնելու համար նա ասաց Անսելմոյին, որ անարդարացի է նրանց մտերիմ բարեկամության հանդեպ այդքան ոլորապտույտ ճամփաների դիմելը իր գաղտնի մտքերը բանալու համար, մինչդեռ նա պետք է վստահ լինի, որ կստանա խորհուրդ, թե ինչպես վարվի կամ օգնություն՝ բուժելու իր ցավերը։
― Դու արդարացի ես, ― պատասխանեց Անսելմոն, ― և դու սիրտ ես տալիս ինձ խոստովանելու, որ ինձ տանջող ցանկությունն է իմանալ՝ արդա՞րև Կամիլան այնքան լավ ու հավատարիմ կին է, ինչպես ես եմ կարծում։ Միակ միջոցը, որ կարող է ինձ համոզել, դա փորձելն է, այնպես որ նրա հավատարմությունը դրսևորվի, ինչպես կրակի միջոցով ճանաչվում է ոսկու որակը։ Որովհետև ես այն կարծիքին եմ, ով բարեկամ, որ կինը չի կարող լավ ու առաքինի կոչվել, եթե ենթարկված չի եղել փորձության։ Հավատարիմը նա է, որի սիրտը չեն շարժել սիրահարների խոստումները, նվերները, արցունքները և անընդհատ համառությունը։ Կարելի՞ է լավ համարել մի կնոջ, եթե ոչ ոք նրան տեղիք չի տվել լավ լինելու։ Մի՞թե զարմանլի զարմանալի է, որ կինը երկչոտ ու շրջահայաց է, եթե նրան տեղիք չեն տալիս ազատ վարվելու, կամ թե չէ, եթե գիտե, որ առաջին իսկ հանցանքի համար իր ամուսինը ընդունակ է սպանել նրան։ Չի կարելի համեմատել մի կնոջ, որ խոհեմ է երկյուղից կամ առիթ չլինելուց այն կնոջ հետ, որ ենթարկվել է փորձության, հետապնդումի և դուրս եկել պայքարից հաղթական պսակով։ Բոլոր այդ և ուրիշ շատ պատճառներով, որ ես կարող էի բերել իբրև արդարցում արդարացում և հաստատում իմ կարծիքի, ես ցանկանում եմ, որ իմ կինը՝ Կամիլան անցնի այս փորձությունը, որ նա մաքրվի հրում թախանձնանքների և հետապնդումների մի մարդու, որ արժանի է նրա սիրուն։ Եթե, ինչպես ես հույս ունեմ, նա դուրս գա փառքով, ես կհամարեմ, որ երջանկությունն աննման է, իմ ցանկությունների անոթը լեփ֊լեցուն կլինի, ես կասեմ, որ բախտը ինձ առաքինի կին է տվել, որի մասին իմաստունն ասել է․ «Ո՞վ կգտնի նրան»։<ref>Իմաստուն ― Սողոմոն իմաստուն։ Մեջբերում նրա առակներից։</ref> Իսկ եթե այլ կերպ կատարվի, քան ես եմ կարծում, ճշմարտությունից հաղթահարված լինելու հաճույքը կթեթևացնի ցավը, որ պիտի պատճառի ինձ այսքան թանկ մի փորձ։ Հիմա, սիրելի Լոտարիո, ոչ մի առարկություն, որ դու կարող ես բերել, ընդունակ չի լինելու ինձ շեղել իմ ծրագրից․ միակ շնորհը, որ ես քեզնից խնդրելու եմ, դա այն է, որ դու քեզ տրամադրես, որպես գործիք այս գործում, իմ ցանկության առարկա։ Ես կընձեռեմ բոլոր միջոցները կատար ածելու, առանց մոռանալու մի բան, որ ընդունակ է շարժել մի պատվավոր, համեստ, հանգիստ ու անշահախնդիր կնոջ սիրտը։ Մի հանգամանք էլ, որի պատճառով ես վճռել եմ հատկապես քեզ ընտրել այս դժվարին ձեռնարկի համար այն է, որ եթե դու հաղթահարելու լինես Կամիլայի խոհեմությունը, ես ներքուստ համոզված եմ, որ դու չես կամենա անցնել սահմանը, այլ կատարված կհամարես այն, ինչ որ մարդկային հայացքով ագրելվում է անել։ Ես վիրավորված կլինեմ սոսկ մտադրությունից և իմ խայտառակությունը սղողված կլինի քո լռության ստվերների մեջ և լռությունդ, քանի որ ինձ է վերաբերում, պետք է լինի հավիտենական, ինչպես մահը։ Այսպիսով, բարեկամս, եթե դու կամենում ես, որ ես դեռևս վայելեմ այն, ինչ որ կարելի է կյանք անվանել, ապա դու պետք է փութաս սկսել այս սիրային պայքարը ո՛չ սառն ու դանդաղ, այլ տաք ու եռանդուն, ինչպես պահանջում է իմ ծրագիրը և իմ հավատը քո նկատմամբ ու բարեկամությունը, որ միացնում է մեզ։
Այդպես ասաց Անսելմոն Լոտարիոյին, որ լսում էր նրան ուշի֊ուշով և բացի մեր մեջ բերած մի քանի խոսքից, շուրթը բաց չարեց, մինչև որ նա ավարտեց։ Իսկ երբ որ Անսելմոն վերջացրեց, Լոտարիոն երկար նայում էր նրան, ասես առաջին անգամն էր տեսնում և կարծես բարեկամի դեմքը նրան երկյուղ ու զարմանք էր ներշնչում։ Վերջապես նա ասաց․
Լոտարիոն շարունակեց․
― Ինձ թվում է, Անսելմո, թե քո միտքը հիմա նման է մավրի մտքին, որին չի կարելի համոզել իրենց հավատի ստությունը ո՛չ սուրբ ավետարանի քաղվածքներով, ո՛չ բանական դատողությունների վրա հիմնված փաստարկներով, կամ հավատի դավանաբանությամբ։ Նրանց շոշափելի օրինակներ են հարկավոր՝ թեթև, դյուրըմբռնելի, առարկայական ու անհերքելի, մաթեմատիկական ապացույցներով, որոնց չի կարելի չհամաձայնել, հետևյալ օրինակի պես՝ <i>եթե երկու հավասար քանակից հանելու լինենք երկու հավասար մասեր, ապա մնացորդներն էլ հավասար կլինեն։</i> Եվ երբ նրանք այդ էլ չեն հասկանում (ինչպես հաճախ պատահում է), հարկ է լինում նրանց ցույց տալ ձեռներով, նրանց աչքը կոխել և վերջին հաշվով երբեք հնարավոր չի լինում նրանց համոզել մեր հավատի ճշմարտությունը։ Ես հարկադրված եմ նույն միջոցները գործադրել նաև քո նկատմամբ, որովհետև կիրքը այնքան է շփոթեցրել քեզ, և քո ցանկությունը այնքան հեռու է հիմնավոր լինելուց, որ ես ժամավաճառ կլինեի, եթե բացատրելու լինեի քո պարզամտությունը, ես այլ կերպ բացատրել չեմ կարող։ Եթե բարեկամությունը չլիներ, որ արգելում է ինձ խիստ վարվել և լքել քեզ քո գտնված բացահայտ վտանգավոր տեղում, ես կթողնեի, որ դու պատժվես քո ցնորքների և ցնդաբանության համար համար։ Մտիկ արա, Անսելմո, թե ի՜նչ ես խնդրում ինձնից։ Դու ուզում ես, որ ես սեր ներշնչեմ մի համեստ կնոջ, հրապուրեմ մի պատվավոր կնոջ, նվերներ տամ մի անշահասեր կնոջ, մի առաքինի կնոջ գլուխը տանեմ։ Այո՛, դու ինձ հենց այդ ասացիր։ Սակայն, եթե դու գիտես, որ քո կինը համեստ, պատվավոր, անշահասեր ու առաքինի է, ապա էլ ի՞նչ ես ուզում։ Եվ եթե դու կարծում ես, որ նա իմ գրոհներից հաղթական դուրս կգա, ինչպես անտարակույս դուրս կգա, ի՞նչ ավելի պատվաբեր անուններ ես ավելացնելու իր ունեցածներին, ի՞նչ կատարելություն ձեռք կբերի նա։ Կամ թե չէ դու նրան այնպիսի կին չես համարում, ինչպես որ ասում ես, ինչո՞ւ ես ուզում նրան փորձած լինել։ Ավելի լավ չէ՞ իսկույն ևեթ նրան նրան անես այն, ինչ որ քեզ լավ է թվում։ Իսկ եթե նա առաքինի է, ապա ի՞նչ ես կարծում հանդգնություն չէ՞ փորձել ճշմարտությունը, որ փորձելուց հետո էլ մազաչափ չի փոխելու հիմա հենց ունցած կարծիքդ։ Արդարացի է ասված, որ միայն անմիտ ու անհույս մարդիկ են այնպիսի գործ բռնում, որից ավելի շուտ վնաս կարելի է սպասել, քան օգուտ, մանավանդ երբ ոչ ոք չի դրդում կամ ստիպում նրանց և եթե առաջուց պարզ է, որ այդ գործը կատարյալ խելագարություն է։ Դժվարին գործերին ձեռնամուխ են լինում սովորաբար կա՛մ Աստծո համար, կա՛մ աշխարհի, կա՛մ երկուսի համար միասին։ Աստծո համար գործ են կատարում սուրբ մարդիկ, որ մարդկային մարմնի մեջ ապրում են հրեշտակային կյանքով։ Աշխարհիս համար գործ են կատարում մարդիկ, որ անծայրածիր ծովեր են լողում֊անցնում, թափառում են զանազան երկիրներ, այցելում օտար ժողովուրդներ, որպեսզի ձեռք բերեն այն, ինչ մենք կենսական բարիքներ ենք անվանում։ Վերջապես, երկուսի համար միասին արի զինվորներն են գործ կատարում։ Նկատելով թշնամու պատում ճեղքվածք, նրանք, մոռանալով երկյուղը, առանց խորհելու և դատողություն անելու իրենց սպառնացող բացահայտ վտանգի մասին, անընդհատ առաջ են նետվում հազար ու մի մահվան ընդառաջ, թևավորված ցանկությամբ պատշտպանելու հավատը, հայրենիքը և թագավորին։ Ահա թե ինչ գործեր են կատարվում աշխարհիս երեսին և թեև նրանք լեցուն են դժվարություններով ու վտանգներով, սակայն բերում են պատիվ, փառք և օգուտ։ Սակայն այն, որ դու ես ձեռնարկում ու մտմտում, չի ծառայի Աստծու փառքին և չի բերի քեզ ո՛չ պատիվ, ո՛չ էլ կենսական բարիքներ։ Որովհետև եթե այնպես հաջող վերջանալու լինի, ինչպես դու ես կամենում, էլի դրանից դու չես դառնա ոչ առավել հռչակավոր, ոչ հարուստ, ոչ պատվելի։ Իսկ եթե վատ վերջանալու լինի, ապա դու ամենադժբախտ մարդը կլինես և բանի պետք չի լինի այն միտքը, որ ոչ ոք չգիտե քո դժբախտության մասին, որովհետև քո տանջանքի համար այն էլ է բավական, որ դու ինքդ այդ գիտես։ Այս ճշմարտությունը հաստատելու համար ես կբերեմ այն տները, որոնցով վերջանում է Լուիս Տանսիլլո բանաստեղծի<ref>Նեապոլիտանյան պոետ Լուիջի Տանսիլլո․ գրել է․ «Le lagrime di san Pietro» պոեմը «Պետրոս առաքյալի զղջալը Քրիստոսին ուրանալուց հետո» թեմայով։ Սերվանտեսի բարեկամ պոետ Լուիս Գալվես դե Մոնտալվոն 1657 թվին հիշված պոեմը թարգմանել է իսպաներեն։</ref> Սուրբ Պետրոսի արցունքը հռչակավոր պոեմայի առաջին մասը։ 
<poem>
 
Աճում է վիշտն ու զղջումն է մեծանում,
Երբ Պետրոսը տեսնում լույսը պայծառ,
Այդպես էլ քո վիշտը չի թեթևացնի գաղտնիքը։ Դու անընդհատ արցունք կթափես։ Եվ, եթե քո աչքերը հրաժարվելու լինեն, քո սրտից կհոսի արյուն֊արցունք, այն դյուրահավատ բժշկի պես, որ փորձի ենթարկեց դյութական գավաթի միջոցով, մի բան, որ խոհեմաբար իմաստուն Ռինալդոն հրաժարվեց փորձելուց։<ref>Նկատի ունի «Կատաղած Ռոլանդից» մի միջադեպ (երգ XLII)։ Բոլոր ցանկացողներին առաջարկում էին խմել սքանչելի հատկություն ունեցող մի գավաթից․ եթե խմողն անհավատարիմ կին ունի, ապա խմիչքը, չընկնելով նրա բերանը, թափվում է նրա կրծքի վրա։ «Մեր պոետի» ― որովհետև Արիոստոյին վկայակոչող Լոտարիոն ինքը իտալացի է։</ref> Թեև այս օրինակը բանաստեղծական հերյուրանք է, այնուհանդերձ նրա մեջ խրատ է թաքնված, որ պետք է նկատի առնել, ըմբռնել և յուրացնել։ Սակայն ես ուզում եմ վերջ տված լինել համոզելու քեզ քո սխալը։ Ասա ինձ, Անսելմո, եթե երկինքը, կամ քո բարի բախտը քեզ մի հրաշալի ադամանդի տեր դարձրած լիներ, որի մաքրությունը, փայլն ու արժեքը գոհացնեին ամենաճարտար ակնավաճառներին, և նրանք համարեին այդ քարը իր սեռի մեջ ամենակատարյալը, և եթե դու ինքդ էլ նույն կարծիքի լինեիր, արդյոք խոհե՞մ բան կլիներ, եթե քո խելքին փչելու լիներ նրան դնել զնդանի վրա և զարկել ուժգնորեն մուրճով, որպեսզի փորձած լինես՝ արդյոք նա այնքան ամո՞ւր է, ինչպես դու կարծում ես, և ենթադրենք, թե քարը դիմանար այս կոպիտ փորձին, մի՞թե այդ մի բան կավելացներ նրա արժանիքին, նրա արժեքին։ Եթե քարը ջարդվեր (մի բան, որ հնարավոր է), մի՞թե ամեն ինչ կորած չէր լինի և այդպիսի գեղեցիկ փորձի հնարողը մի՞թե հիմար չէր համարվի։ Իմացած եղիր, Անսելմո բարեկամս, ահա այդ ադամանդը Կամիլան է, ինչպես քո կարծիքով, այնպես էլ շրջապատի։ Արդարացի՞ կլիներ նրան զնդանի վրա դնելը։ Եթե նա դիմանալու լինի, մի՞թե նա առաջվանից ավելի արժեք կունենա։ Իսկ եթե տեղի տալու լինի՝ խորհիր ապա, թե ինչ կլինի քո վիճակը առանց նրան և որքան հիմնավոր հարկադրված ես լինելու մեղադրել քեզ՝ նրա և քո կործանման համար։ Հասկացիր, որ աշխարհիս երեսին հավատարիմ կնոջից ավելի թանկագին ադամանդ չկա, որ կնոջ պատիվը միմիայն լավ կարծիքն է, որ մենք ունենք նրանց մասին և որ քո կնոջ վարքը այնքան մաքուր է, ինչքան կարելի է բաղձալ, թեև դու այդ ճշմարտությունը կարծես թե կասկածի ես ենթարկում։ Հիշի՛ր, որ կինը անկատար էակ է։ Պետք չէ թակարդ լարել նրանց ոտերի տակ, որպեսզի նրանք սայթաքեն և ընկնեն մեջը, այլ ընդհակառակը՝ պետք է վերացնել բոլոր խոչընդոտները, որ նրանց ճամփան դյուրանա, որպեսզի նրանք կարողանան հասնել իրենց պակասող կատարելության, որ է՝ լիակատար առաքինության։ Բնագետները պատմում են, թե կզաքիսը մի փոքրիկ գազան է, որի մորթը ծայրաստիճան սպիտակ է և թե երբ որ որսորդները կամենում են նրան բռնել, նրանք այսպիսի խորամանկություն են գործադրում՝ նրանք նկատում են, թե ինչ արահետով է սովորաբար ընթանում և այնպես կեղտ են թափում, ապա թե քշում են նրան այն տեղը․ երբ որ կզաքիսը հասնում է կեղտով ծածկված տեղին, նա իսկույն կանգ է առնում և նախընտրում է, որ իրեն բռնեն ու սպանեն, քան թե մտնել ցեխի մեջ և փչացնել մորթի սպիտակությունը, մի բան, որ նա ազատությունից ու կյանքից վեր է դասում։ Պատվավոր ու պարկեշտ կինը՝ կզաքիսի է նման։ Նրա առաքինությունը, ամոթխածությունը նրան ձյունից ավելի մաքուր ու սպիտակ են դարձնում։ Այդ սպիտակությունը պահպանելու համար և խանգարելու համար, որ նա աղտոտի, պետք է միանգամայն այլ խորամանկություն գործադրել, քան այն, որ ծառայում է որսորդներին։ Չի կարելի նրան շրջապատել սիրահարների նվերների ու թախանձանքների կեղտով, որովհետև, երևի, և անգամ կարելի է ասել անպայման, բնությունը նրան չի օժտել այնպիսի ուժով ու տոկունությամբ, որպեսզի նա, առանց կողմնակի օգնության կարողանա խուսափել նման թակարդներից։ Պետք է վերացնել այդ խոչընդոտները և ցուցադրել նրանց միմիայն առաքինության գեղեցկությունը, փայլը, որ բխում է բարի համբավից։ Պատվավոր կինը հայելի է փայլուն ու ողորկ բյուրեղից՝ աննշան մի շնչից դառնում է մթամած ու միգասքող։ Պատվավոր կնոջ հետ պետք է վարվել սրբության պես՝ պաշտել և ձեռք չտալ, նկատել նրան որպես ծաղիկներով լեցուն գեղեցիկ մի պարտեզ, ուր չպիտի ոտ կոխել, ոչ էլ վարդ պոկել, որի չքնաղությամբ ու թարմությամբ հիանում են՝ նայելով ցանկապատի արանքից։ Ի վերջո, ես ուզում եմ ասել քեզ մի ոտանավոր արդի մի կատագերգությունից, որ մնացել է մտքումս և որի նյութը ինձ թվում է նման մեր քննարկածին։ Մի ողջամիտ ծերունի խորհուրդ է տալիս մի հոր լավ պահել իր աղջկան և հսկել նրան։ Ի միջի այլոց նա ասում է․
 
<poem>
 
Ապակի է կինը կյանքում,
Ուստի պետք չէ նրան դատել․
Այն ամենը, ինչ մինչև հիմա ասացի, Անսելմո, քեզ էր վերաբերում։ Դու ինձ թույլ կտաս մի խոսք էլ իմ մասին ասեմ։ Եվ եթե իմ խոսակցությունը քեզ երկար ու բարակ է թվում, ապա ներիր ինձ՝ այդ պահանջում է այս լաբիրինթոսը, որի մեջ գցել ես ինքդ քեզ և որից քեզ պետք է դուրս բերել։ Դու ինձ բարեկամ ես համարում և դու կամենում ես անպատվել ինձ, մի բան, որ հակասում է բարեկամությանը։ Եվ դու մենակ ինձ չես ուզում անպատվել, այլ պահանջում ես, որ ես էլ անպատվեմ, որ դու ուզում ես ինձ անպատված լինել՝ դա պարզ է, որովհետև երբ որ Կամիլան տեսնի, որ ես ձգտում եմ իրեն սիրել, ինչպես որ դու ես կամենում, նա ինձ կհամարի անազնիվ, անբարոյական մարդ, որ կարող է հղանալ այդպիսի զզվելի մի ծրագիր՝ այնքան հակասող մեր ընդհանուր բարեկամությանը, որ դու ուզում ես, որպեսզի քեզ ես անպատված լինեմ, դա ևս անկասկած է, որովհետև նույն Կամիլան հիմք կունենա կարծելու, որ ես նրան համարում եմ թեթևամիտ կին և դրա համար էլ հանդգնել եմ նրան իմ սիրո մասին ասելու։ Եվ անպատվությունը, որ ես կգցեմ նրա վրա, արդյոք չի՞ ընկնի նաև քո վրա, քանի որ նա քեզ է պատկանում։ Ահա՛, թե որտեղից է ծագում այն արհամարհանքը, որին ենթարկվում է դավաճանող կնոջ ամուսինը։ Եվ անգամ եթե նա իմացած չի եղել իր դժբախտությունը, եթե տեղիք տված չի դրան իր վարքով և եթե իր կարողությունից վեր է եղել դրա առաջն առնելու՝ նա պակաս չի ստորանում հասարակական կարծիքի մեջ և նրա մասին լոկ արգահատանքով են խոսում։ Նրան սովորաբար չեն հարգում, թեև այդ դժբախտությունը առաջ եկած լինի ավելի նրա կնոջ վատ հակումներից, քան իր անփութությունից։ Ես արծարծում եմ այն հիմքը, թե ինչու անհավատարիմ կնոջ ամունինն անարգվում է, թեև, ինչպես ես ասացի, նա չի իմանում իր դժբախտությունը, ինքը չէ պատճառը և ինքը չի առիթ տվել։ Ես կարծում եմ, որ այս զեղումը քեզ համար ձանձրալի չի լինի, որովհետև նա միմիայն հոգուտ քեզ է։ Սուրբ գիրքն ասում է՝ երբ որ Աստված ստեղծեց մեր նախահորը երկնային դրախտում, քուն առաքեց Ադամին և նրա քնած միջոցին ձախակողմյան կողը հանեց և ստեղծեց մեր նախամայր Եվային։ Ադամն արթնանալով տեսավ նրան և ասաց՝ ահավասիկ իմ միսն ու ոսկորը։ Ինքն Աստված ավելացրեց՝ ահա թե ինչու մարդը թողնելու է իր հորն ու մորը և երկուսով մի մարմին են կազմելու։ Այսպես հիմնվեց ամուսնության սուրբ կարգը, որի կապանքը կարող է քակել լոկ մահը։ Այդ կարգը այնպիսի ուժ ու ունակություն ունի, որ երկու տարբեր էակ մի հատիկ մարմին են կազմում և անգամ երջանիկ ամուսինները, որ երկու հոգի են ունենում, ունենում են լոկ մեկ կամք։ Դա նրանից է, որ կնոջ մարմինը ամուսնու հետ մեկ է և նրա պակասությունն ու անկատարությունն էլ ընկնում է մարդու մարմնի վրա, անգամ եթե մարդը մեղավոր չլինի։ Դա նույնն է, ինչպես ոտի կամ մարմնի այլ մասի ցավը զգում է ողջ մարմինը մինչև գլուխ, որովհետև դա միևնույն մարմինն է։ Նմանապես ամուսինները մաս ունեն իրենց կանանց անպատվությունից, որովհետև նրանք երկուսով մեկ են։ Սակայան Սակայն որովհետև աշխարհիս պատիվն ու անպատվությունը միշտ բխում են միս ու արյունից, հետևաբար նաև վատ կնոջ անարգության մի մասը մարդու վրա պիտի ընկնի, անգամ եթե մարդը տեղյակ չլինի։ Միտք արա, Անսելմո, թե ի՜նչ վտանգի ես ենթարկում դու քեզ՝ ձգտելով խռովել խաղաղությունը քո արժանավոր ամուսնու։ Միտք արա ― պարապ և անմիտ հետաքրքրությունն է մղում քեզ վրդովելու այդ պարկեշտ կնոջ անդորրությունը։ Խորհի՛ր, որ այդ գործից դու շատ քիչ կշահես, իսկ կորցնելիքդ այնքան շատ կլինի, որ անհնար է ասել, խոսքերս հերիք չեն տա։ Իսկ եթե այն ամնեըամենը, ինչ ասացի, բավական չէ քո վատ մտադրությունից քեզ դարձնելու համար, ապա որոնիր քո դժբախտության և անպատկառության համար այլ գործիք, որովհետև ես չեմ լինելու, անգամ եթե կորցնելու լինեմ քո բարեկամությունը, մի բան, որ ինձ համար ամենազգալի կորուստ կլիներ։
Այդ ասելուց հետո առաքինի և խոհեմ Լոտարիոն լռեց, իսկ Անսելմոն այնքան ամոթահար ու մտամոլոր մնաց, որ բավական ժամանակ չկարողացավ մի խոսք պատասխանել։ Վերջապես նա ասաց․
Անսելմոն այլևս բան չասաց և թողեց Լոտարիոյին շփոթ ու ամոթահար, զգալով պատվի խայթ իր սուտը բռնված լինելու համար։ Նա երդվեց Անսելմոյին, որ ապագայում իր ողջ կյանքը կգործադրի նրան գոհացնելու, որ այլևս չի խաբի, որ Անսելմոն թող ծածկուկ նայի, նա կհավատա, որ ինքը ճիշտ է ասում, և որ իր ճիգ ու ջանքը կցրեն Անսելմոյի կասկածները։ Անսելմոն հավատաց և որպեսզի Լոտարիոն կարողանար միանգամայն հարմար և առանց խոչնդոտների գործը տեսնել, նա որոշեց մի շաբաթով բացակայել տնից։ Նա իր բարեկամներից մեկին, որ ապրում էր գյուղում, հրավիրել տվեց իրեն, որպեսզի Կամիլայի առջև հեռանալու պատրվակ ունենա։ Ապարախտ խելագար, ի՜նչ գործի վրա ես, ի՞նչ է քո նպատակը, ի՞նչ հանդուգն ծրագիր ես նյութել դու։ Դու գործում ես ինքդ քո դեմ, դու դավում ես քո պատվի դեմ, դու հյուսում ես քո կորո՜ւստը։ Քո ամուսինը առաքինի է։ Դու խաղաղ վայելում ես ամուսնական միության քաղցրությունը, ոչինչ չի խռովում քո վայելքը։ Կամիլայի խոհերը քո տան պատերից դուրս չեն գալիս։ Դու նրա արևն ես աշխարհիս երեսին, նրա ցանկությունների նպատակը, նրա զգացմունքների միակ առարկան, նրա կամքի կանոնն ու դատավորը։ Նա միմիայն քո ուզածն է կամենում, իբրև երկնքի հրաման։ Նրա պատվի, գեղեցկության և համեստության գանձերը, որպես թանկարժեք հանք, բացված են քո առջև։ Դու կարող ես վերցնել ամեն ինչ, ինչ որ մեջը կա և ամեն ինչ, որ կամենաս։ Ինչո՞ւ ես ապա ուզում փորել հողը և նոր, անլուր գանձի հետքը փնտրել։ Չէ՞ որ ամեն ինչ կարող է փլչել, որովհետև այդ գանձերը նրա փխրուն բնության թույլ սյուների վրա են հենված։ Իմացած եղիր, որ անկարելիի ետևից ընկած մարդուց խլում են հնարավորն էլ, ինչպես այն, ինձնից ավելի լավ պոետն է արտահայտել՝
 
<poem>
 
Փնտրում եմ ես լույսով անմար
Փորձանգի մեջ՝ բախտ ինձ համար,
Հետևյալ օրը Անսելմոն գնաց գյուղ և, հրաժեշտ տալով, ասաց Կամիլային, որ իր բացակայության ժամանակ Լոտարիոն գալու է ճաշի և հետևելու տան գործերին և որ խնդրում է նրանից վերաբերվել իր բարեկամին այնպես, ինչպես իրեն է վերաբերվում։ Պարկեշտ ու հավատարիմ Կամիլան վշտացավ այդ հրամանից և պատասխանեց, որ ամուսնու բացակայության միջոցին անվայել է, որ ուրիշը գրավի նրա տեղը սեղանի շուրջը։ Իսկ եթե Անսելմոն այդ հրամանը տալիս է, որովհետև չի հավատում, որ ինքը կարող է տունը կառավարել, ապա թող այս անգամ նա փորձի իրեն և փորձով համոզվի, որ ինքը ունակ է ավելի մեծ գործի։ Անսելմոն պատասխանեց, որ այդ իր կամնքն է և որ նա պետք է գլուխ խոնարհի և հնազանդի։ Կամիլան ասաց, որ կկատարի նրա ցանկությունը, թեև հակառակ է իր կամքի։ Անսելմոն գնաց։ Հետևյալ օրը եկավ Լոտարիոն, որին Կամիլան դիմավորեց սիրալիր և արժանապատվությամբ, սակայն այնպես էր սարքում, որ հետը երբեք մենակ չմնա։ Նրան շարունակ շրջապատում էին ծառաներն ու սպասուհիները, իսկ ամենից հաճախ նրան ուղեկցում էր Լեոնելա անունով մի սպասուհի։ Սա մանուկ հասակից ապրած է եղել Կամիլայի ծնողների տանը, ուստի Կամիլան նրան շատ էր սիրում և մարդու գնալուց հետը բերել էր Անսելմոյի տունը։ Առաջին երեք օրվա ընթացքում Լոտարիոն բնավ չխոսեց Կամիլայի հետ, թեև կարող էր, որովհետև ճաշից հետո, սեղանը հավաքելուց հետո, բոլոր ծառաները գնում էին ձեռաց ճաշ անելու․ Կամիլան նրանց պատվիրել էր որքան կարելի է շուտ վերադառնալ։ Բացի այդ նա հրամայել էր Լեոնելային նախապես ճաշել և իրեն երբեք մենակ չթողնել։ Սակայն սպասուհու գլխում այլ մտքեր կային՝ նա օգտվում էր ճաշի ժամից զվարճանալու համար, ուստի և հաճախակի մոռացության էր տալիս իր տիրուհու պատվերը և թողնում նրան մենակ Լոտարիոյի հետ, ասես թե նրան դիտմամբ սովորեցրած լինեին։ Բայց Կամիլայի պարկեշտ տեսքը, խիստ դեմքը և զուսպ վարմունքը սանձահարում էին Լոտարիոյի լեզուն։
Սակայն այս երջանիկ սկզբնավորությունը չէր կարող պահպանել նրանց կործանումից, որովհետև եթե լեզուն լռում էր, ապա միտքը գնում էր իր ընթացքով, և Լոտարիոն ազատ միջոցին մանրամասնորեն խորհում էր Կամիլայի հրապուրյների հրապույրների մասին, որ ընդունակ էին ոգևորելու մարմարե արձանը, ո՜ւր մնաց թե մահկանացու սիրտը։ Նա հիանում էր խոսելու փոխարեն, նա երազում էր, թե որքան Կամիլան արժանի է սիրված լինելու և այդ խոհերը անզգալի կերպով թուլացնում էին փափկանկատությունը Անսելմոյի նկատմամբ։ Հազար անգամ նա փորձեց լքել քաղաքը և քաշվել մի տեղ, որտեղ նա երբեք չտեսնի ոչ Անսելմոյին, ոչ Կամիլային, սակայն հաճույքը, որ նա վայելում էր Կամիլային տեսնելուց, իսկույն խորտակում էր նրա վճիռը։ Նա ճիգ էր գործադրում իր վրա, պայքարում էր ինքն իր դեմ, որպեսզի հաղթահարի իրեն և այդ վայելքը չզգա և մենակ մնալուց նա դատապարտում էր իր խելագարությունը, ինքն իրեն վատ բարեկամ և անգամ վատ քրիստնյա էր անվանում։ Նա իրեն համեմատում էր Անսելմոյի հետ և հանգում այն եզրակացության, որ մեկի խելագարությունը փոխանցվում է մյուսի անհավատարմության և որ եթե նա քիչ է մեղավոր Աստծու աչքում, քան մարդկանց, ապա նա կարող է հանցանքի պատժից երկյուղ չկրել։
Վերջապես Կամիլայի արժանիքներն ու գեղեցկությունը, միացած այն պատահմունքին, որ մի անխոհեմ ամուսին գցել է Կամիլային իր ձեռքը, հաղթանակեցին հավատարմության վրա Լոտարիոյի նկատմամբ։ Եվ, անսալով իր կրքին, երեք օր անընդհատ պայքարից հետո, նա սկսեց սիրաշահել Կամիլային այնպիսի հուզմունքով ու կիրքով, որ Կամիլան մնաց բոլորովին շփոթված և չկարողացավ այլ բան անել, քան եթե թողնել իր աթոռը և քաշվել իր սենյակը, առանց մի բառ արտասանելու։ Սակայն նրա արհամարհանքը չխլեց Լոտարիոյի հույսը, որ միշտ ծնվում է սիրո հետ միասին։ Ընդհակառակը՝ նա առավել ևս հրահրեց նրա սերը դեպի Կամիլան, որը անակնկալի գալով նրա վարմունքից, չգիտեր, թե ինչ աներ։ Եվ կարծելով որ վտանգավոր և անվայել կլիներ Լոտարիոյին հնարավորություն տալը դարձյալ իր հետ տեսակցելու, նա նույն գիշերը իր մարդկանցից մեկին ուղարկեց Անսելմոյի մոտ մի նամակով հետևյալ բովանդակությամբ։
<poem>
 
Խորունկ լռության մեջ կես գիշերային,
Տեսնելով մարդկանց հանգիստը շնորհված՝
<poem>
 
Մեռնում եմ ես, և կասկածին հակառակ,
Իրական է թվում մահս առավել,
Տեսնում եմ ես ինձ աշխարհում մոռացման,
Ուր չունեմ կյանք, խնդություն ու սփոփում,
Բայց ո՜վ չնաղչքնաղ, սիրակարոտ իմ սրտում
Տեսնում եմ ես քո պատկե՜րը աննման։
― Բայց կամ մեկ ուրիշ առած ևս, ― պատասխանեց Կամիլան, ― ինչ որ էժան է նստում, ավելի քիչ էլ գնահատվում է։
― Դա չի կարելի կիրարկել քո նկատմամբ, ― ասաց Լեոնելան, ― սերը, ըստ ավանդության, երբեմն թռչում է, երբեմն ոտով գնում, ոմանց հետ վազում է, ոմանց հետ քայլում։ Ոմանց սառեցնում է, ոմանց այրում, ոմանց վերք է հասցնում, ոմանց սպանում։ Սիրո փափագը ծնվում է վայրկյանապես և վայրկյանաբար բավարարվում։ Առավոտյան սերը պաշարում է բերդը, որ երեկոյան դեմ հարկադրված է լինում անձնատուր լինելու, որովհետև չկա այն ուժը, որ կարողանա դիմադրել նրան։ Ինչի՞ց ես դու զարմանում և ինչից վախենում, քանի որ միևնույն բանը պատահել է Լոտարիոյին, որին սերը ընտրած է եղել որպես ձեր անկման գործիք Անսելմոյի բացակայության միջոցին, որովհետև նա կարող էր վերադառնալ և այն ժամանակ սիրո գործը կմնար անկատար։ Սերը պատահմունքից ավելի լավ օգնական չունի և նա օգտվում է իր բոլոր գործերում, մանավանդ սկզբում։ Այդ ես լավ գիտեմ, ավելի փորփով, քան ուրիշների ասելով և երբևիցե կպատմեմ քեզ այդ ամենը։ Չէ՞ որ ես էլ, տիրուհի, միս ու արյուն եմ։ Ասենք, ես չէի ասի, սինյորա Կամիլա, որ դու շատ արագ հնազանդեցիր և անձնատուր եղար՝ չէ՞ որ նախապես նրա հայացքում, հառաչանքում, խոսքերում, խոստումներում և նվերներում դու տեսար նրա ողջ հոգին և համոզվեցիր, որ նրա բոլոր հատկությունները նրան արժանի են դարձնում սիրո։ Իսկ եթե այդպես է, ի՞նչ կարիք կա ունայն տարակուսանքների և դառնաշունչ խոհերի։ Նա գոհ ու երջանիկ է, որ կապված է քեզ հետ սիրո կապանքով և միամիտ մնա, որ նա քեզ նույնքան է գնահատում, որքան որ դու՝ նրան։ Նա ոչ միայն ունի չորս S֊ը, որ պետք է ունենա յուրաքանչյուր կատարյալ սիրահար, այլ մի ամբողջ այբուբեն։ Թե չես հավատում, ես իսկույն քեզ անգիր ասեմ։ Որքան որ ես հասկանում եմ, նա ինձ թվում է՝ agradecido, bueno, caballero, dadiuoso, enamprado, firme, gallardo, honrado, ilustre, leal, mozo, noble, onesto, principal, guantioso, rico (երախտագետ, բարի, ասպետ, առատաձեռն, սիրահարված, անփոփոխ, գեղեցիկ, պատկառելի, հռչակավոր, հավատարիմ, ջահել, ազնիվ, պատվով, ականավոր, պերճ, հարուստ)․ ապա գալիս են չորս T֊երը,<ref>Չորս Տ֊ը ― zelador (նախանձախնդիրը) ― Տ֊ով սկսվող չորս բառ (sabio, solo, solicito, secreto ― խելոք, ամուրի, անձնվեր, գաղտնապահ)։ Այնուհետև թվարկում է սիրահարի հատկությունները, որոնցից յուրաքանչյուրի անունը սկսվում է նույն տառով՝ այբենական կարգով (ս֊ով առանձին բառ չկա, որովհետև այդ տառն ունեցել է նույն գծագիրը, ինչ որ և v֊ն)։ X տառը կոչված է կոշտ, որովհետև Սերվանտեսի ժամանակներում այդ տառով նշվող հնչյունը արտասանվել է հայոց «շ»֊ի նման նման․ այդտեղ բերվող այբուբենի մեջ Y սկսվող բառ չկա,որովհետև դրանով նշվող հնչյունը, որի զորությամբ էլ այդ երկու տառերը գործածության մեջ սովորաբար համընկել են իրար։ Նմանօրինակ «սիրային այբբենարաններ» այդ դարաշրջանում շատ տարածված են եղել Իսպանիայում։ </ref> որ արդեն ասացի, հետո՝ lacito (լռակյաց), verdadero (ճշմարտախոս)։ X֊ը կոպիտ տառ է, չի հաշվվում և Y֊ը շաղկապ է, մնում է z֊ը՝ Z֊ը՝ քո պատվի zelador (նախանձախնդիրը)։
Կամիլան շատ ծիծաղեց Լեոնելայի այբուբենի վրա և տեսավ, որ սիրային գործերում ավելի բան գիտե, քան ասում է։ Սպասուհին խոստովանեց, որ ինքը սիրային կապ ունի մի երիտասարդի հետ՝ լավ ընտանիքից, նույն քաղաքից։ Կամիլան, շփոթված այս խոստովանությունից, այն հետևանքից, որ դա կարող է ունենալ իր բարի համբավի նկատմամբ, կամեցավ առնվազն իմանալ, թե որտեղ են նրանք միասին լինում և նրանց միջև մաքուր սիրուց բացի չկա՞ արդյոք այլ բան։ Սակայն Լեոնելան սակավ ամոթխածությամբ և շատ լիրբ կերպով խոստովանեց, որ իր սիրահարը երջանիկ է։ Տիրուհիների մեղքերը զրկում են սպասուհիներին ամոթից։ Երբ որ նրանք տեսնում են, որ իրենց հրամայողները սխալ քայլ են անում, նրանք այլևս հոգ չեն տանում սայթաքելուց, ոչ էլ նրանից, որ կիմացվի։ Կամիլան ճարահատյալ խնդրեց Լեոնելայից, որ նրա գործերը չպատմի իր սիրահարին և իր սեփական գաղտնիքն էլ խստիվ պահպանի, որ չլինի թե որևէ կերպ Անսելմոն կամ Լոտարիոն իմանան։ Լեոնելան խոստացավ, սակայն այնքան վատ կատարեց իր խոստումը, որ իսկույն արդարացավ Կամիլայի երկյուղը՝ արատավորված տեսնելու իր բարի համբավը։
Անամոթ ու լիրբ սպասուհին հանդգնեց անգամ տիրուհու տունը բերել իր սիրահարին, վստահ լինելով, որ Կամիլան բան չի ասի, եթե նույնիսկ այդ մարդուն տեսնելու լինի։ Այս է լինում իրենց առաքինությունը կորցրած կանանց պատիժը՝ նրանք իրենց սպասուհիների գերին են դառնում և հարկադրված են լինում ծածկելու նրանց անպատվաբեր ու ստոր գործերը։ Այդպես էլ Կամիլայի հետ պատահեց։ Հաճախ նա վրա էր հասնում իր տան սենյակներից մեկում Լեոնելային իր սիրահարի հետ և ոչ միայն սիրտ չէր անում հանդիմանել նրան, այլ ինքն էլ օգնում էր նրա երկրպագուին թաքցնելու և հոգ տանում, որ Անսելմոն նրան չտեսնի։ Սակայն, չնայած նրա բոլոր ջանքերին, մի անգամ Լոտարիոն տեսավ, թե ինչպես լուսաբացին այդ մարդը դուրս եկավ տնից։ Չիմանալով նրա ով լինելը, Լոտարիոն նախ կարծեց, թե տեսիլ է, սակայն նկատելով, որ թաքուն֊թաքուն է գնում, ծածկված ու փաթաթված իր վերնարկով, նա թողեց իր միամիտ երնթադրությունը ենթադրությունը և այլ բան կասկածեց։ Այդ կասկածը նրանց բոլորին էլ կկործաներ, եթե Կամիլան օգնության հասած չլիներ։ Լոտարիոն միանգամայն մոռացել էր Լեոնելայի գոյության մասին, ուստի նրա գլխից չէր էլ անցնում, որ Կամիլայի տնից դուրս եկող անծանոթը Լեոնելայի մոտ է եղել։ Եվ նա վճռեց, որ Կամիլան նույնքան հեշտ ու թեթև է եղել ուրիշի համար, ինչպես իրեն համար եղավ։ Ահա թե ինչ հետևանքի է հասցնում անհավատարիմ կնոջ մեղանչանքը՝ նա, որ աղերսանքով և վստահացումներով գրավել է նրա սերը, այլևս չի հավատում նրա պատվին, համարելով, որ ավելի դյուրին նա կարող է անձնատուր լինել մի ուրիշին։ Ամեն կասկած հիմնավոր է թվում։ Այդ վայրկյանին խոհեմությունը լքեց Լոտարիոյին։ Նա մոռացության տվեց իր սեփական խոհեմությունը և ավելի խելացի և ուղիղ բան չգտավ, քան անել հետևյլաը՝ հետևյալը՝ կասկածից կուրացած, չանսալով և ոչ մի մտքի, զգացմունքի, Լոտարիոն իսկույն վազեց Անսելմոյի մոտ, որ դեռ վեր չէր կացել, անհամբեր իրեն ճարակող խանդը հագեցնելու և վրեժ առնելու Կամիլայից, որ իրեն բնավ չէր վիրավորել։
― Ահա քանի օր է, ― ասաց նրան, ― բարեկամս, որ ես բռնություն եմ գործադրում ինքս ինձ վրա, որպեսզի չասեմ քեզ մի բան, որ ավելի երկար ծածկել չեմ կարող և չի կարելի։ Իմացած եղիր, որ գոռոզ Կամիլան վերջապես տեղի տվեց և ես կարող եմ անել՝ ինչ որ կամենամ։ Եթե ես իսկույն ևեթ քեզ չեմ բացել այս տխուր ճշմարտությունը, ապա նրանից է, որ կամեցել եմ համոզվել, թե նրա ասածը վայրկյենական քմահաճույք չէ՞ր արդյոք և նրա համար չէ՞, որպեսզի նա փորձի և ստուգի, թե որքան լուրջ է իմ սիրո բացատրությունը՝ արված քո թույլտվությամբ։ Ես համոզված եմ, որ եթե Կամիլան այնպիսի կին լիներ, ինչպես պետք է լինի և ինչպես մենք ենք նրան համարում, նա պետք է քեզ պատմած լիներ իմ հետապնդումների մասին։ Բայց որովհետև նա համառ լռություն է պահպանում, ես կարծում եմ, որ պետք է նրա խոստումները իրական համարեմ։ Հենց որ դու նորից տեղ գնաս, նա ինձ հետ կզվարճանա քո հանդերձատանը (իրոք, սա նրանց սովորական ժամադրավայրն էր)։ Սակայն ես կկամենայի ետ պահել քեզ վրեժխնդրությունից, որովհետև առայժմ մեղքը դեռ մտադրություն է և հնարավոր է, որ նախքան գործելը Կամիլան հետ կմտածի և կզղջա, որ այդպիսի մտադրություն է ունեցել։ Դու միշտ կամ գրեթե միշտ հետևել ես իմ խորհուրդներին, հետևի՛ր մի անգամ էլ, որպեսզի խելամուտ խորհրդածություններից հետո, առանց սխալվելուց երկյուղ կրելու, ընդունես ամենահարմար որոշումը։ Դու այնպես ցույց տուր, իբրև թե առաջվա պես պետք է մի երկու֊երեք օրով գնաս, իսկ ինքդ թաքնվիր հանդերձատանը։ Այնտեղ շատ կահ֊կարասի և գորգ կա, այնպես որ թաքնվելը դժվար չի լինի։ Եվ մենք մեր սեփական աչքերով այն ժամանակ կտեսնենք, թե Կամիլան մտքումը ինչ է դրել։ Եթե նա անհավատարիմ կին դուրս գա, տարաբախտաբար երկյուղ կա, որ այդպես լինի, դու թաքուն, խելացի և հանգիստ քո պատվի համար վրեժխնդիր կլինես։
Լոտարիոյի խոսքերը շշմեցրին, ապշեցրին ու զարմացրին Անսելմոյին, որովհետև միանգամայն անսպասելի էին։ Նա համոզված էր, որ Կամիլան Լոտարիոյի կեղծ պաշարումից հաղթական է դուրս եկել, և ինքը լցվում էր հպարտությամբ։ Եկրար Երկար նա լուռ ու անթարթ նայում էր ոտների տակը, ապա թե վերջապես ասաց․
― Լոտարիո, դու իսկական բարեկամի պես վարվեցիր։ Ես կհետևեմ քո բոլոր խորհուրդներին։ Արա, ինչ որ կուզես, միայն թե գաղտնապահ եղիր, ինչպես այդ պահանջում է նման անսպասելի դեպք։
― Սիրելի Լոտարիո, սրտիս վրա մեծ ծանրություն կա, որ սաստիկ ճնշում է ինձ, այնպես որ սիրտս պատրաստ է պատռվելու և զարմանալի կլինի, եթե այդ չպատահի։ Լեոնելայի անամոթությունը այն աստիճանի է հասել, որ ամեն գիշեր իմ տանը պահում է իր սիրահարին, որ մնում է հետը ողջ գիշերը։ Ախր եթե մեկն ու մեկը տեսնելու լինի, որ իմ տնից այնպիսի արտասովոր պահին տղամարդ է դուրս գալիս, կունենա իրավունք կասկածելու ինձ անպատվության մեջ։ Մանավանդ ինձ վշտացնում է, որ ես նրան ոչ հանդիմանել եմ կարող, ոչ պատժել, որովհետև նա գիտի մեր գաղտնիքը, և ես հարկադրված եմ լռել և աչքերս փակել, որ նրա վարքը չտեսնեմ։ Սակայն ես վախենում եմ, որ դրանից որևէ դժբախտություն ծագի։
Սկզբում, լսելով Կամիլայի խոսքերը, Լոտարիոն կարծեց, որ նա խորամանկություն է բանեցնում և ուզում է հավատացնել իրեն, որ անծանոթը նրա մոտ չի գալիս, այլ Լեոնելայի։ Սակայն տեսնելով, որ նա սաստիկ հուզված է, լալիս ու խնդրում է իր օգնությունը, հավատաց, որ այդ ամենը ճշմարիտ է։ Իսկ հավատալով, նա առավել ևս ամոթահար եղավ և զղջաց իր աարածի արածի համար։ Այնուհանդերձ նա խնդրեց, որ Կամիլան չվշտանա և խոստացավ հնար գտնել Լեոնելայի լրբությունը զսպելու համար։ Ապա նա խոստովանեց, որ կատաղի խանդից կուրացած՝ նա ամեն բան պատմել է Անսելմոյին և որ նա, համաձայն պայմանի, թաքնվելու է հանդերձատանը, որպեսզի իր աչքերով տեսնի նրա անհավատարմությունը։ Նա աղաչեց, որ Կամիլան ների իր խելագարությունը և օգնի ամեն բան այնպես դասավորելու, որպեսզի նրանք կարողանան դուրս գալ այն անիծած լաբիրինթոսից, ուր նետել է իրեն իր անխոհեմությունը։
Կամիլան սկզբում զարմացավ Լոտարիոյի խոստովանությունից, ցասումով ու խելացի նախատեց ու կշտամբեց իր վրա ունեցած ստոր կարծիքի և հուսահատ ու անմիտ որոշումի համար։ Եվ, որովհետև կնոջ խելքը ավելի արագ է վճիռ կայացնում թե՛ բարի, թե՛ չար գործի նկատմամբ (փոխարենը անընդունակ լինելով ուղիղ և հանգիստ քննարկելու), ապա Կամիլան իսկույն ելք գտավ այդ, ըստ երևույթին, անելանելի դրությունից։ Նա Լոտարիոյին ասաց, որ այնպես անի, որ Անսելմոն հետևայլ օրը թաքնվի, որտեղ որ վճռել էր և որ իր կողմից ինքը մի հնար կգտնի թաքնվելու հնարավորություն ընձեռնելու Անսելմոյի համար։ Ապա, առանց Լոտարիոյին բանալու իր ծրագիրը, Կամիլան ավելացրեց, որ Անսելմոյի թաքնվելուց հետո, նա պետք է գա, հենց որ Լեոնելան նրան կանչի և այնպիսի պատասխաններ տա, ասես թե նա չի էլ կասկածում, որ մեկը կարող է ներկա լինել։ Լոտարիոն սկսեց պնդել, որ նա մինչև վերջ բանա իր ծրագիրը, որպեսզի ինքը ավելի վստահ ու հաստատ գործի։
Սա չկամեցավ իր ծրագրի մանրամասների մեջ մտնել, վախենալով, որ միգուցե Լոտարիոն հավանություն չտա։ Նրան այդ ծրագիրը շատ լավն էր թվում, իսկ նա կարող էր պակաս հաջողի ետևից ընկնել։ Լոտարիոն գնաց այդ այդ որոշմամբ։ Հետևյալ օրը Անսելմոն մեկնեց այն պատրվակով, որ պիտի գյուղ գնա իր բարեկամի մոտ, ապա վերադարձավ ու թաքնվեց։ Նա դյուրությամբ կարողացավ այդ անել, որովհետև Կամիլան ու Լեոնելան նրան այդ բանում օգնեցին։ Կարելի է երևակայել, թե ինչ հուզմունքով թաքնվեց նա՝ չէ՞ որ նա սպասում էր, որ ահա՝ նրա աչքերի առջև իր պատիվը պիտի պատառբզիկ անեն, որ նա պիտի կորցնի այն, ինչ իր մեծագույն գանձն էր համարում՝ իր սիրելի Կամիլային։ Համոզվելով, որ Անսելմոն թաքնվել է, Կամիլան Լեոնելայի ուղեկցությամբ ներս մտավ սենյակը և հազիվ էր անցել շեմքից, որ խորունկ հառաչանքով ասաց․
― Ախ, սիրելի Լեոնելա, ավելի լավ չի՞ լինի, որ իմ մտադրությունը իրագործելու փոխարեն, որ ես չեմ բանա, որովհետև վախենում եմ, որ ինձ կկանգնեցնես։ Անսելմոյի դաշյունըդաշույնը, որ հրամայեցի քեզ բերես, դու մխրճես իմ անարժան սիրտը։ Ասենք՝ արդարացի չի լինի, որ ես պատժվեմ ուրիշի հանցանքի համար։ Ես նախապես ուզում եմ իմացած լինել, թե ինչ են տեսել Լոտարիոյի հանդուգն ու հանցավոր աչքերը մեջս, որ նրան սիրտ է տվել բանալ ինձ իր ամոթալի կիրքը՝ անպատվելով ինձ և խայտառակելով իր բարեկամին։ Մոտեցիր լուսամուտին, Լեոնելա և կանչիր նրան, ես վստահ եմ, որ նա, կանգնած փողոցում, սպասում է վայրկյանին, որ կատարի իր անբարի մտադրությունը, սակայն նախապես կկատարվի իմ դժնի, բայց պատվաբեր մտադրությունը։
― Ա՜խ, տիրուհի, ― պատասխանեց խելքը գլխին և նախապես սովորեցրած Լեոնելան, ― ինչի՞դ է պետք այդ դաշյունը։ դաշույնը։ Մի՞թե դու ուզում ես ինքնասպան լինել կամ Լոտարիոյին սպանել։ Այդ երկու գործն էլ կկործանի քո բարի անունն ու համբավը։ Ավելի լավ է, որ քողարկես քո վիրավորանքը և թույլ չտաս, որ այդ չար մարդը տուն մտնի, երբ որ մենք մենակ ենք։ Խորհի՜ր, տիրուհի, մենք թույլ կանայք ենք, իսկ նա ― վճռական տղամարդ։ Ի՞նչ կլինի, եթե նա, կուրացած իր վատթար կրքից, նախքան դու քո մտադրությունը կատար ածես, խլի քեզնից այն, ինչ որ քեզ համար կյանքից էլ թանկ է։ Թող Աստված պատժի սինյոր Անսելմոյին, որ հաճել է այդպիսի իշխանություն տալ այս տանը այդքան ցոփ մարդուն։ Սակայն եթե դու նրան սպանելու էլ լինես, տիրուհի, այդ է կարծեմ քո միտքը, ի՞նչ ենք անելու նրա դիակը։
― Ի՜նչ արած, սիրելիս, ― պատասխանեց Կամիլան, ― թող նրան թաղի Անսելմոն։ Արդարացի չի՞ լինի արդյոք այդ դժվարությունը նրան պարգևել ի տրիտուր այն դժվարության, որ ես եմ հանձն առել թաքցնելու նրա խայտառակությունը հողի ծոցում։ Շտապիր, շուտով կանչիր նրան։ Ինձ թվում է, թե այն ժամանակը, որ ես հապաղում եմ ինձ հասցրած անպատվության վրեժը լուծել, վիրավորանք է հավատարմությանը, որ ես պարտական եմ իմ ամուսնուն։
― Ինչո՞ւ չես գնում, Լեոնելա, կանչես այն բարեկամին, որից ավելի անհավատարիմը ոչ արևն է լուսավորել, ոչ գիշերը թաքցրել։ Շտապի՛ր, վազի՛ր, թռի՛ր, որ հապաղումից չհովանա իմ ցասումի կրակը և սպառնալիքների ու անեծքների մեջ չհագենա իմ արդարացի վրեժխնդրության ծարավը։
― Գնում եմ, գնում տիրուհի, ― պատասխանեց Լեոնելան, ― սակայն նախապես տուր ինձ այդ դաշյունըդաշույնը, որովհետև ես վախենում եմ, որ իմ բացակայության միջոցին դու կարող ես այնպիսի բան անել, որի համար բոլոր քեզ սիրողները ողջ կյանքը ողբան։
― Գնա, սիրելի Լեոնելա, ― պատասխանեց Կամիլան, ― մի՛ վախենար։ Թեև իմ խորհած վրեժխնդրությունը քո աչքում խիզախ ու պարզամիտ է երևում, այնուհանդերձ ես Լուկրեցիային չեմ հասնի, որ անմեղ տեղով ինքնասպան եղավ առանց նախապես սպանելու իր դժբախտության մեղապարտին։ Ես ուզում եմ մեռնել՝ դա անկասկած է, սակայն ոչ առաջ, քան ես վրեժ կառնեմ նրանից, ով հարկադրել է ինձ այստեղ ողբալու մի վիրավորանք, որի պատճառը ես չեմ եղել։
― Տեր աստված, ավելի լավ չէ՞ր լինի այս անգամ էլ Լոտարիոյին վռնդած լինեի, ինչպես հաճախ արել եմ, քան նրան առիթ տայի ինձ անպատիվ ու վատ կին համարելու, որքան էլ այդ մոլորությունը վաղանցուկ լինի։ Այո՛, իհարկե, այդպես ավելի լավ կլիներ։ Սակայն ես վրեժս հանած չէի լինի, ոչ էլ բավարարած ամուսնուս պատիվը, եթե նա ողջ ու առողջ գնալու լինի այստեղից, ուր նրան վատ ծրագիրն է բերել։ Այո, թող դավաճանը վճարի իր կյանքը իր անզգամ ծրագրի համար։ Թող ամբողջ աշխարհն իմանա, որ Կամիլան ոչ միայն հավատարիմ մնաց իր ամուսնուն, այլև իր ձեռքով վրեժ լուծեց նրանից, ով որ խիզախեց իրեն վիրավորել։ Սակայն պետք չէ՞ր արդյոք տեղյակ կացուցանել Անսելմոյին։ Ես մի քանի անգամ խոսք բաց արի այն նամակից, որ ուղարկեցի նրան գյուղ, բայց նա չշտապեց վերադառնալ, որպեսզի օգնի ինձ սպառնացող վտանգի միջոցին՝ լինելով չափազանց բարի և դյուրահավատ, նա, երևի, չէր ուզում և չէր կարող հավատալ, որ այնքան փորձված բարեկամի կրծքում ծագել է որևէ մտադրություն իր պատվի դեմ։ Ես ինքս էլ երկար ժամանակ այդպես էի կարծում և կշարունակեի այդպես կարծել, եթե Լոտարիոյի հանդգնությունը ծայր աստիճանի չհասներ, չարտահայտվեր շքեղ ընծաներով, երկար ու բարակ հավատացումներով ու մշտական արցունքներով։ Սակայն ինչի՞ են պետք բոլոր այս խոսքերը։ Մի՞թե խիզախ վճիռը խորհուրդի է կարոտ։ Ոչ, իհարկե։ Զգույշ կաց, դավաճան, քեզ վրեժ է սպասում։ Թող հանդես գա դավաճանը, թող ներս մտնի, մոտենա, մեռնի և անհետանա, իսկ հիմա՝ ինչ լինում է, թող լինի։ Ես մաքուր եմ մտել տունը մի մարդու, որ երկնքից առաքված էր ինձ ամուսին և մաքուր էլ դուրս կգամ, անգամ եթե ստիպված լինեմ իմ անարատ արյունը խառնելու աշխարհիս ամենանենգ բարեկամի անմաքուր արյան հետ։
Այս խոսքերը նա արտասանում էր մերկ դաշյունը դաշույնը ձեռքին, սենյակում ետ ու առաջ գնալով, այնպիսի անկարգ ու սաստիկ շարժ ու ձևերով, որ կարծես թե կորցրել էր խելքը և քնքուշ կինը կատաղի ոճրագործ է դառել։
Անսելմոն այդ ամենը լսում էր վարագույրի ետևից, որտեղ թաքնվել էր, հիանում էր ու խորհում, որ այն ամենը, ինչի վկա եղավ ինքը, պետք է ցրի ամեն կասկած։ Նա նույնիսկ կկամենար, որ Լոտարիոն չգար, որովհետև վախենում էր, որ հանկարծ այս գործը վատ վերջավորության հանգի։ Նա պատրաստ էր դուրս գալու, ներկայանալու Կամիլային և գրկելով նրան, բանալու նրան ողջ ճշմարտությունը, սակայն հանկարծ տեսավ, որ Լեոնելան ներս է բերում Լոտարիոյին, բռնած նրա ձեռքից։ Տեսնելով նրան, Կամիլան դաշյունով դաշույնով հատակին գիծ քաշեց և ասաց․
― Լսիր, Լոտարիո, եթե դու հանդգնես այս գիծն անցնել կամ նույնիսկ մոտենալ նրան, ես նույն վայրկյանին կխրեմ այս դաշյունըդաշույնը, որ ձեռքիս է կրծքիդ մեջ։ Սակայն նախքան սրան պատասխանելը, լսիր, թե էլ ինչ կասեմ ես, ապա թե դու կպատասխանես ինձ, ինչ որ կամենաս։ Նախ և առաջ, ասա ինձ, Լոտարիո, ճանաչո՞ւմ ես դու իմ ամուսին Անսելմոյին և ի՞նչ կարծիքի ես դու նրա մասին, ապա, հարց եմ տալիս քեզ՝ ճանաչո՞ւմ ես դու ինձ։ Պատասխանեիր ինձ առանց քաշվելու և երկար ու բարակ խորհելու, որովհետև դժվար հարցեր չեմ տվել ես։
Լոտարիոն այնքան էլ պարզամիտ մեկը չէր, որ գլխի չընկներ Կամիլայի ուզածը առաջին իսկ խոսքից, մանավանդ որ գիտեր Անսելմոյի թաքնված լինելու մասին։ Ուստի նա այնքան ճարպիկ ու տեղին պատասխան տվեց, որ ամեն ոք ճշմարտություն կհամարեր այն առասպելը, որ նրանք երկուսով հերյուրում էին։
― Ես չէի կարծում, ― ասաց նա, ― չքնաղ Կամիլա, որ դու ինձ կանչել ես այստեղ, որպեսզի այնպիսի բաներից հարց ու փորձ անես, որ իմ գալու նպատակի հետ ոչ մի կապ չունեն։ Եթե դա մի հնար է ինձ խոստացածդ պարգևից խուսափելու համար, ապա ինչո՞ւ էիր ինձ առաջուց հուսադրում։ Չէ՞որ Չէ՞ որ այնքան ավելի է հրապուրում մեզ նպատակը, որքան ավելի մոտ է լինում հասնելու վայրկյանը։ Սակայն որպեսզի դու չմեղադրես ինձ, թե ես չպատասխանեցի քո հարցերին, ես քեզ կասեմ, որ ճանաչում եմ քո ամուսին Անսելմոյին։ Մենք մանուկ հասակից մտերիմ ենք եղել։ Ես չեմ խոսի մեր բարեկամության մասին, որ քեզ բավականին հայտնի է, որովհետև ես ստիպված պիտի լինեի խոստովանելու, որ վիրավորել եմ այդ բարեկամությունը։ Պատճառը՝ ամենակարող սերն է, որ արդարացնում է մեծագույն ոճիրները։ Քեզ էլ եմ ճանաչում ես և դու ինձ համար պակաս թանկ չես, քան թե նրա համար։ Եթե քո արժանիքները չլինեին, ես իմ պատվի և ճշմարիտ բարեկամության օրենքների հակառակ չէի գնա։ Բայց սերը հզոր թշնամի է՝ նա ստիպում է խախտել և բռնաբարել այդ օրենքները։
― Այդ անարժան խոստովանանքից հետո, ― ասաց Կամիլան, ― պատասխանի՛ր ինձ, մահացու թշնամի այն ամենի, ինչ արժանի է սիրո, ինչպե՞ս ես համարձակվում դու ներկայանալ ինձ, իմանալով, որ ես ― հայելի եմ, որի մեջ նայում է նա, որին դու պետք է հիշեիր, որպեսզի հասկանայիր, թե որքան անտեղի վիրավորում ես նրան։ Սակայն վա՜յ ինձ, ես, կարծեմ, սկսում եմ հասկանալ, թե ինչն է ստիպել քեզ պատվի պարտքը մոռանալու՝ երևի թե դու իմ մեջ նկատել ես որոշ ներողամտություն, ես չեմ անվանի սանձարձակություն, որովհետև նրա մեջ որոշ մտադրություն չի եղել։ Որովհետև երբ որ մեզ՝ կանանցս, թվում է, թե զգուշանալու կարիք չկա, մենք հաճախ անզգույշ կերպով մեզ թույլ ենք տալիս որոշ ազատություն մեր վարվեցողության մեջ։ Եթե այդպես չէ, ապա ասա ինձ, դավաճան, քո բոլոր աղերսանքներին ես գեթ մեկ բառով պատասխանե՞լ եմ, գեթ մեկ նշանով, որ քո մեջ կարող լիներ հույսի ստվեր առաջ բերել, թե քո պախարակելի ցանկությունը կարող է իրագործվել։ Մի՞թե ես խստությամբ ու զայրույթով չեմ վանել քո խոստումները, լսելով քո սիրո բացատրությունները։ Մի՞թե ես հավատ եմ ընծայել քո առատ խոստումներին, մի՞թե ես ընդունել եմ քո առավել առատ նվերները։ Սակայն ես կարծում եմ, որ սիրո հուրը չի կարող այդքան երկար բոցավառվել, եթե նրան չի սնում հույսը և քո խելագարության համար ես ինքս ինձ եմ մեղադրում։ Անշուշտ, իմ անփութությունը ուժ է տվել քո կրքին և ահա՛, ես կամենում եմ ինքս ինձ պատժել, որին դու ես արժանի։ Հիմա դու կտեսնես, որ ես իմ նկատմամբ պակաս անսիրտ չեմ, քան քո նկատմամբ։ Ես քեզ կանչել եմ, որ դու զոհի վկա լինես, որ ես կամենում եմ մատուցանել իմ հարգելի ամուսնու անարգված պատվին։ Դու բոլոր ուժով աշխատել ես վիրավորել նրան, ես ևս վիրավորվել եմ, զգուշանալով քո հետապնդումներից և դրանով քո անմաքուր մտադրությունները ամրացնելով ու քաջալերելով։ Մեկ էլ կասեմ՝ այն միտքը, որ իմ անզգուշությունը քո մեջ այդքան խելահեղ ցանկություն է արթնացրել, ինձ ամենից շատ է տանջում և դրա համար ես իմ սեփական ձեռքերով ուզում եմ ինձ մահապատժի ենթարկել, որովհետև եթե այդ ուրիշ վիրժառու անելու լինի, ապա միգուցե, իմ հանցանքի լուրը տարածվի։ Սակայն մեռնելով ես կսպանեմ և քաշ կտամ ետևիցս նրան, որի մահը կհագեցնի իմ վրեժխնդրության ծարավը։ Թող արդար և անոխակալ դատաստանը պատժի նրան, ով որ ինձ հասցրել է հուսահատության այդ աստիճանին։
Այդ ասելով, նա, մերկ դաշյունը դաշույնը ձեռքին, հարձակվեց Լոտարիոյի վրա այնպիսի ուժգնությամբ ու արագությամբ, որ նա մտածեց՝ իսկ եթե հանկարծ դա կեղծ չէ և կինը, իրոք, մտադիր է իրեն սպանե՞լ։ Նրան պետք եղավ գործադրել իր ամբողջ ուժը և ճկունությունը, որպեսզի բռնի նրա ձեռքը, ― այդքան զարմանալի ճշմարտանման էր ստում ու կեղծում Կամիլան։ Որպսզի Որպեսզի այդ պատկերը ավելի ևս համոզեցուցիչ դարձնի, նա վճռեց կնքել իր սեփական արյունով և դրա համար, համոզվելով (կամ ձևացնելով), որ չի կարող հարված հասցնել Լոտարիոյին, բացականչեց․
― Քանի որ բախտը մերժում է իմ արդարացի ցանկության կատարմանը ամբողջապես, որքան էլ նա ամենազոր լինի, նա չի կարող խանգարել ինձ գեթ մասամբ կատարելու։
Կամիլան ճիգ արեց և ազատեց իր ձեռքը, որ բռնել էր Լոտարիոն, և դաշյունի դաշույնի սուր ծայրը իրեն ուղղելով, սակայն, այն հաշվով, որ խորը չվիրավորի իրեն, խոցրց խոցեց իր ձախ կողքը, մի քիչ ուսից ցածր և վայր ընկավ հատակի վրա, իբրև թե ուշագնաց եղավ։
Լոտարիոն էլ, Լեոնելան էլ, զարմացած ու ցնցված այս անցուդարձից, գլխի չէին ընկնում սա իրականությո՞ւն է, թե՞ խաղ։ Կամիլան պառկած էր նրանց աչքի առջև գետնին, արնաշաղախ։ Սարսափից շնչակտուր, Լոտարիոն հապճեպ նետվեց դեպի նա և պոկեց վերքի միջից դաշյունըդաշույնը, բայց տեսնելով, որ վերքն աննշան է, հանգստացավ և նորից զարմացավ չքնաղ Կամիլայի խորամանկությունից ու խելքից։ Որպեսզի իր դերից դուրս եկած չլինի, նա սկսեց վշտագին ու ձայնով ողբալ Կամիլային, իբրև ննջեցյալի, անեծք թափելով ոչ միայն իր վրա, այլև դժբախտության գլխավոր մեղապարտի։ Իմացած լինելով, որ բարեկամ Անսելմոն ամեն ինչ լսում է, նա այնպիսի բաներ էր ասում, որ նրան յուրաքանչյուր լսողը ավելի նրան կխճար, քան կործանված Կամիլային։ Լեոնելան իր տիրուհու ուսերից բռնած բարձրացրեց նրան և դրեց անկողնու վրա, աղաչելով, որ Լոտարիոն վազի բժշկի ետևից, որպեսզի ծածուկ բժշկի նրա վերքը։ Նա նույնպես խորհուրդ հարցրեց, թե ինչ ասի Անելմոյին, եթե պատահմամբ նա ավելի շուտ վերադառնալու լինի, քան թե Կամիլան առողջանա։ Լոտարիոն պատասխանեց, որ նա կարող է խելքին եկածն ասել և որ ինքը հիմա ի վիճալի չէ լավ խորհուրդ տալու։ Նա միայն խնդրեց, որ վերքից հոսող արյունը շուտով կանգնեցնի, ավելացնելով, որ ինքը հիմա պիտի մարդկանց աչքերից թաքնվի։ Այսպես գնաց նա, ձևացնելով իրեն դարդամահ եղած։ Հանելով այնպիսի տեղ, որտեղ ինքը մենակ էր և այլևս ոչ ոք նրան չէր կարող տեսնել, նա երկար ժամանակ երեսը խաչակնքում ու զարմանում էր, թե ինչ ճարտար կին է Կամիլան և ճարպիկը՝ Լեոնելան։ Նա միտք էր անում, թե հիմա որքան անսասան է Անսելմոյի համոզումը, որ իր կինը երկրորդ Պորցիան է։<ref>Նկատի է առնվում Բրուտոսի (Կեսարի հակառակորդի) կինը՝ բարոյական կայունության և անարատության նմուշ։</ref> Նա ուզում էր շուտով հանդիպել նրան և միասին տոնել այդ ձեռնարկի հաջողությունը։ Չէ՞ որ երբեք սուտը ճշմարտության վրա այսպիսի հաղթանակ տարած չի եղել աշխարհիս երեսին։ Լեոնելան, ինչպես ասվեց, կանգնեցրեց տիրուհու արյունը, ― իսկ արյունը ճիշտ այնքան էր դուրս եկել, որքան անհրաժեշտ է սարքովի բանը ճշմարտապատում երևեցնելու համար, ― ապա վերքը լվաց գինիով և կապեց, ինչպես կարողացավ, միաժամանակ այնքան ցավագին խոսելով, որ լոկ նրա խոսքերը, առանց նախընթացաբար տեղի ունեցածի, կարող էին Անսելմոյին համոզել, որ իր կինը՝ առաքինության մարմնացում է։ Վերջախես Վերջապես Կամիլան էլ խոսեց՝ նա ինքն իրեն թուլամորթ ու երկչոտ էր անվանում, գանգատվում էր, թե արիությունը լքեց իրեն վճռական վայրկյանին և թե չկարողացավ անջատվել ատելի կյանքից։ Նա խորհրուրդ էր անում Լեոնելայի հետ՝ պե՞տք է արդյոք պատահածի մասին պատմել սիրեցյալ ամուսնուն, սա էլ պատասխանում էր, որ լավ է չպատմել, թե չէ Անսելմոն հարկ կհամարի վրեժխնդիր լինել Լոտարիոյից, իսկ դա կնշանակի, որ նա իր կյանքը վտանգի տակ կդնի, իսկ բարի կինը չպիտի հրի իր ամուսնուն կռվի, այլ ընդհակառակը՝ պետք է նրան ետ պահի։ Կամիլան պատասխանեց, որ խորհուրդն իր սրտով է և ինքը կհետևի, սակայն, այնուհանդերձ պետք է խորհել, թե ինչպես բացատրել Անսելմոյին վերքի ծագումը, որ նա չի կարող չնկատել։ Դրան Լեոնելան պատասխանեց, որ ինքը անգամ հանաք֊հանաք չի կարող սուտ ասել։
― Ավա՜ղ, ես էլ, ― ասաց Կամիլան։ ― Ես սիրտ չեմ անի մի բան սարքել՝ կամ հնարել, անգամ եթե դրանից կախված լինի իմ կյանքը։ Իսկ քանի որ դրանից բան դուրս չի գա, ապա ավելի լավ չի՞ լինի, առանց խորամանկություն բանեցնելու, Անսելմոյին ասել զուտ ճշմարտությունը։
― Գետինը մտնե՜մ, ― ասաց պանդոկապանը, ― այդ դոն Կիխոտը թե դոն Դևը կարմիր գինով լիքը տկերից մեկն է ճղել, որ նրա գլխի վերևը կախած է։ Գինին թափվել է, իսկ այդ ղոչաղը երևակայել է, թե արյուն է։
Այս խոսքերով նա բոլոր մնացածների ուղեկցությամբ ներս մտավ սենյակը և նրանք տեսան դոն Կիխոտին ամենազարմանալի հագուստով։ Նա մի շապիկ ուներ հագին, այն էլ այնքան կարճ, որ առջևից հազիվ էր ծածկում նրա ազդրերը, իսկ ետևից մի վեց մատ էլ ավելի կարճ էր։ Նրա մազմզոտ, երկար ու նիհար ոտները բավական կեղտոտ էին։ Նրա գլխին կարմիր ու յուղոտ գիշերային գլխարկ էր դրած, որ պատկանում էր պանդոկապանին։ Ձախ ձեռին փաթաթել էր Սանչոյին ատելի վերմակը, իրեն լավ հայտնի պատճառով, իսկ աջ ձեռքով բռնել էր մերկ թուրը, որով հարվածում էր աջ ու ձախ այնպիսի գոռոցով, ասես թե իսկ որ հսկայի հետ կռվելիս լիներ։ Սակայն ամենազվարճալին այն էր, որ այդ ամենը նա աչքերը խուփ էր անում՝ նա քնել ու երազում տեսել էր, իբր թե կռվում է հսկայի հետ։ Նրա երևակայությունն այնքան էր զբաղված առաջիկա մարտի մտքերով, որ նա երազում տեսավ, իբր թե հասել է Միկոմիկոն թագավորությունը և մարտնչում է իր թշնամու դեմ։ Եվ նա այնպես պատառբզիկ արեց տկերը, ընդունելով նրանց հսկայի տեղ, որ ողջ սենյակը ողողված էր գինով։ Այդ տեսնելով պանդոկապանը կատաղեց և, բռունցքները սեղմելով, հարձակվեց դոն Կիխոտի վրա, սկսեց նրան այնպես ծեծլծեծել, որ եթե Կարդենիոն ու քահանան չլինեին, կռիվը հսկայի հետ ավարտված կլիներ։ Սակայն ծեծն էլ չարթնացրեց խեղճ ասպետին։ Դալլաքը ստիպված ջրհորից մի մեծ կաթսա սառը ջուր բերեց և թափեց նրա գլխին։ Այստեղ միայն նա զարթնեց, այն էլ ոչ այն աստիճան, որ նկատեր, թե ինչ ունի հագին։ Դորոթեան, հայացք գցելով նրա թեթև ու կարճ հագուստին, սիրտ չարեց ներկա գտնվելու իր պաշտպանի և իր թշնամու մարտին։ Իսկ Սանչոն ամենուրեք հսկայի գլուխը որոնելուց հետո, ասաց․
― Ես արդեն գիտեի, որ այս տանը ամեն ինչ հմայված է։ Անցյալ անգամ, հենց այս տեղում, որտեղ ես կանգնած եմ, հազար հարված ստացա, իսկ թե ումից՝ չգիտեմ։ Այդպես էլ նրան չտեսա։ Հիմա էլ, ահա՝ գլուխը կորավ, մինչդեռ ես սեփական աչքերով տեսա, ինչպես կտրեցին, ինչպես արյունը հորդեց շատրվանի պես։
― Հանգստացեք, տեր իմ, մի՛ հուզվեք և մի՛ վազեք նրա ետևից։ Ե՛ս եմ միայն խառնված այդ գործին, այդ անծանոթը իմ ամուսինն է։
Անսելմոն նրան չհավատաց։ Ցասումից կուրացած՝ նա դաշյունը դաշույնը ձեռք գցեց, քաշեց Լեոնելայի վրա, մահ սպառնաց, եթե նա ողջ ճշմարտությունը իրեն պատմելու չլինի։ Լեոնելան ահից խելակորույս ասաց․
― Մի՛ սպանեք ինձ, տեր իմ, ես ձեզ ավելի կարևոր բան կպատմեմ, քան դուք կարող եք երևակայել։
Անսելմոն հանգստացավ և համաձայնեց հետաձգել, որովհետև նրա մտքին էլ չէր անցնում, որ սպասուհին իրեն Կամիլայի մասին է բան պատմելու՝ այնքան վստահ էր նրա հավատարմությանը։ Ուստի նա դուրս եկավ սենյակից, թողնելով մեջը Լեոնելային և փակելով դռան կողպեքը բանալիով, ասելով նրան, թե բաց չի թողնի, մինչև որ նա ամեն ինչ իրեն չպատմի։
Ապա նա գնաց Կամիլայի մոտ և հայտնեց նրան այն ամենը, ինչ որ պատահել էր իր և Լեոնելայի միջև, հիշատակելով նաև այն, որ սպասուհին իրեն խոսք է տվել ինչ որ շատ կարևոր և նշանակալից բան պատմելու։ Ավելորդ է նկարագրել Կամիլայի շփոթմոունքըշփոթմունքը, որը հասկացավ (և չէր սխալվում), թե Լեոնելան մտադիր է պատմելու Անսելմոյին իր դավաճանության մասին։ Նրան այնպիսի սարսափ պատեց, որ վճռեց չսպասել՝ կճշտվի՞ իր կասկածը, թե՞ ոչ։ Նույն գիշերը, հենց որ նա նկատեց, որ Անսելմոն քնել է, թաքուն թողեց տունը, վերցնելով հետը մի քիչ փող և իր լավագույն թանկարժեք իրեղենները և, գալով Լոտարիոյի մոտ, պատմեց նրան եղելության մասին, աղերսելով, որ նա կամ թաքցնի իրեն, կամ իր հետ փախչի հեռու Անսլեմոյից։ Կամիլայի խոսքերը այնպես շփոթեցրին Լոտարիոյին, որ նա ուժ չուներ ոչ պատասխան տալու, ոչ որևէ բան ձեռնարկելու։ Վերջապես նա միտք արեց տանելու նրան մի վանք, որի մայրապետը իր քույրն էր։ Կամիլան համաձայնեց և շուտափույթ, ինչպես պահանջում էին հանգամանքները, Լոտարիոն նրան տարավ, թողեց այնտեղ, իսկ ինքը առանց մեկն ու մեկին նախազգուշացնելու լքեց քաղաքը։
Հետևյալ առավոտ Անսելմոն վեր կացավ և, մտահոգված լինելով, թե ինչ է իրեն պատմելու Լեոնելան, անգամ չնկատեց Կամիլայի բացակայությունը, իսկույն գնաց այն սենյակը, որի մեջ երեկ կողպել էր Լեոնելային։ Նա դուռը բաց արեց, ներս մտավ, բայց սպասուհին չկար։ Լուսամուտից ցած կախվել էին սավաններ և պարզ վկայում էին, որ նա նրանցով ցած է իջել ու փախել։ Վշտացած, նա ետ գնաց, որ պատմի Կամիլային, բայց չգտավ նրան ոչ անկողնում, ոչ ամբողջ տանը, մի բան, որից ամենից շատ մռայլվեց նա։ Նա սկսեց հարց ու փորձ անել ծառաներից, սակայն ոչ ոք նրանցից չկարողացավ նրան պատասխան տալ։ Կամիլային որոնելուց նա պատահաբար դեմ առավ նրա սնդուկներին՝ նրանք բաց էին և շատ թանկարժեք իրեր պակաս էին։ Այստեղ նա ըմբռնեց, թե ինչ աղետ է եկել իր գլխին և կռահեց, որ այդ աղետի պատճառը Լեոնելան չէր։ Ապա նա, ինչ որ կար հագին, առանց հագնվելը պրծնելու, վշտահար ու մտամոլոր գնաց, որ իր դարդը պատմի իր բարեկամ Լոտարիոյին։ Սակայն երբ որ նա նրան էլ չգտավ և սպասավորները հաղորդեցին նրան, որ Լոտարիոն գիշերով գնացել է տնից, վերցնելով հետը բոլոր իր փողերը, Անսելմոյին թվաց, թե կորցնում է իր բանականությունը։ Ի լրումն բոլոր դժբախտությունների, երբ որ նա վերադարձավ տուն, տեսավ, որ բոլոր սպասավոր֊սպասուհիները փախել են և որ իր տունը լքված ու դատարկ է։
Այդ միջոցին պանդոկի դապարսի դարպասի մոտ կանգնած պանդոկապանն ասաց․
― Ահա ճամփորդների մի լավ խումբ։ Եթե նրանք այստեղ իջևանելու լինեն լա՜վ կշահվեինք։
― Վեր կացեք, իմ տիրուհի, որովհետև վայել չէ, որ իմ առջև չոքած լինի նա, ով իշխում է իմ հոգու վրա։ Եվ եթե ես մինչև հիմա ոչ մի բանով չեմ ապացուցել այս խոսքերիս արդարացիությունը, ապա, թերևս, դա նրանից է, որ այդպես է եղել երկնքի կամքը։ Ձեզ ըստ արժանվույն հարգել սովորելու համար ես պետք է որ նախապես տեսնեի, թե որքան հավատարիմ դուք սիրում եք ինձ։ Մի բան եմ խնդրում ձեզնից՝ մի նախատեցեք ինձ իմ չար ու արհամարհական վերաբերմունքի համար ձեր նկատմամբ, քանի որ նույն ուժը, որ դրդեց ինձ ձեզ իմը կոչելու, հարկադրեց ինձ փորձելու դադարել ձերը լինելուց։ Դուք կհավատաք ինձ, եթե շուռ գաք և նայեք հիմա երջանիկ Լյուսինդայի աչքերին։ Նրանց մեջ դուք կգտնեք իմ բոլոր մոլորությունների արդարացումը։ Սակայն քանի որ նա հասավ իր կամեցածին, իսկ ես ձեզնով գտա իմ ցանկությունների կատարումը, ապա թող Աստված նրան խաղաղ ու բարեկեցիկ կյանք տա, որ նա երջանիկ ապրի իր Կարդենիոյի հետ, իսկ ես ծնկաչոք կխնդրեմ Աստծուց, որ ինձ ու իմ Դորոթեային երջանկություն բաշխի։
Այդ ասելով նա սկսեց գրկել ու համբուրել նրան այնպիսի քնքույշ զգացմունքով, որ նա հարկադրված էր մեծ ճիգ գործադրելու, որպեսզի, իբրև անտարակույս ապացույց իր սիրո և զղջումի, աչքերիցը արցունքներ չթափվեն։ Բայց Լյուսինդան, Կարդենիոն և բոլոր ներկա եղողոները եղողները չկարողացան զսպել իրենց և այնքան արցունք թափեցին՝ ոմանք իրենց ուրախությունից, ոմանք՝ ուրախանալով ուրիշների համար, որ կարող էր թվալ, թե նրանց մեծ դարդ է վրա հասել։ Անգամ Սանչո Պանսան լաց էր լինում, թեև հետագայում պնդում էր, որ այն պատճառով էր անում այդ, որ դուրս եկավ, որ Դորոթեան իսկի էլ Միկոմիկոնի թագուհի չէ, որից նա այնքան շնորհներ էր ակնկալում։ Արցունքներն ու զարմանքը տևեցին պահ մի, ապա Կարդենիոն ու Լյոսինդան, չոքելով դոն Ֆերնանդոյի առջև, այնպիսի ընտիր ոճով շնորհակալություն հայտնեցին իրենց արված բարերարության համար, որ դոն Ֆերնանդոն չգիտեր, թե ինչ պատասխանի։ Նա նրանց վեր կացրեց, և գրկեց մեծ քնքշությամբ ու սիրով։
Ապա նա խնդրեց Դորոթեայից, որ պատմի, թե ինչպես է նա տնից այսքան հեռու տեղ ընկել։ Սա կարճառոտ ու վարպետորեն պատմեց, ինչ որ առաջ պատմել էր Կարդենիային։ Նրա պատմությունը շատ դուր եկավ դոն Ֆերնանդոյին և նրա ուղեկիցներին և նրանք ափսոսացին, որ այնքան կարճ էր՝ այնքան հաճելի պատմեց Դորոթեան իր աղետների մասին։ Իսկ երբ ավարտեց, դոն Ֆերնանդոն պատմեց, թե ինչ պատահեց քաղաքում, Լյուսինդայի ծոցում տոմս գտնելուց հետո, որի մեջ հայտնվում էր, որ պսակված է Կարդենիոյի հետ, ուստի և չի կարող նրա կինը դառնալ։ Նա կամեցավ սպանել նրան և, անշուշտ, կաներ էլ, եթե նրան ետ չկանգնեցնեին Լյուսինդայի ծնողները։ Վշտից ու զայրույթից նա գնաց քաղաքից, վրեժ հանելու մտադրությամբ, հենց որ դեպքը բերի։ Սակայն հետևյալ օրն իմացավ, որ Լյուսինդան անհայտացել է ծնողների տնից և ոչ ոք չգիտե, թե նա ուր է գնացել։ Վերջապես մի քանի ամիս հետո նրան լուր հասավ, որ Լյուսինդան վանք է քաշվել, որտեղ մտադիր է ապրելու մինչև մահը, եթե նրան թույլ չտրվի միանալու Կարդենիոյի հետ։ Հենց որ դոն Ֆերնանդոն իմացավ այդ բանը, նա օգնական վերցրեց երեք կաբալյերո և նրանց հետ ուղևորվեց վանք։ Լյուսինդայի հետ նա չտեսնվեց, որովհետև վախենում էր, որ, իմանալով իր գալստյան մասին, վանքում կխստացնեն հսկողությունը։ Եվ ահա, սպասելով, որ գա օրը, երբ դարպասը բաց լինի, նա իր ուղեկիցներից երկուսին թողեց որպես պահակ մուտքի մոտ, իսկ ինքը երրորդի ուղեկցությամբ գնաց գտնի Լյուսինդային։ Լյուսինդան վանքի բակում կանգնած է լինում, խոսակցելով մի կույսի հետ։ Նրանք բռնեցին նրան և ժամանակ չտալով, որ ուշքի գա, այնպիսի մի տեղ տարան, որտեղ կարելի էր պատրաստություն տեսնել ճամփի համար բոլոր կարևոր իրերի։ Այդ ամենը հաջողեց անել առանց որևէ արգելքի, որովհետև վանքը գտնվում էր դաշտում, հեռու քաղաքից։ Երբ որ Լյուսինդան համոզվեց, որ դոն Ֆերնանդոյի ձեռքն է ընկել, իսկույն ուշաթափվեց և, ուշքի գալով մնաց լուռ և միայն հառաչում ու լալիս էր։ Այդպես լուռ ու արտասվաթոր նրանք բերին հասցրին այս պանդոկը և թվում է հիմա, որ ինքը երկինքն է ընկել, որտեղ հաղթահարվում ու ավարտվում են բոլոր երկրային աղետները։
― Վերջ ի վերջո ի՞նչ ասեմ ես, ով ազնվազարմ և պսակազերծ տիրուհի։ Եթե ձեր հայրն է կատարել այդ այլակերպությունը հիշատակածս պատճառով, ապա չհավատաք։ Որովհետև աշխարհիս երեսին այնպիսի վտանգ չկա, որի միջով իմ սուրը ճամփա բաց արած չլինի։ Եվ ձեր թշնամու գլուխը գետնահար անելուց հետո ես շուտով ձեր գլխին կդնեմ ձեր երկրի թագը։
Դոն Կիխոտը լռեց, սպսելով սպասելով իշխանուհու պատասխանին։ Իսկ վերջինս, իմացած լինելով, որ դոն Ֆերնանդոն վճռել է խաբեությունը շարունակել, որպեսզի դոն Կիխոտին տուն հասցրած լինի, պատասծանեց պատասխանեց շատ լուրջ ու ծանրակշիռ․
― Ով էլ ձեզ ասած լինի, Տխուր Պատկերի Ասպետ, թե ես փոխել ու կորցրել եմ նախկին կոչումը, սուտ է ասել, որովհետև ես այսօր էլ նույնն եմ, ինչ որ երեկ եմ եղել։ Ճիշտ է, որոշ նպաստավոր դեպքեր մի քիչ փոփոխել են իմ դրությունը և բարվոքել ավելի, քան թե ես կարող էի հուսալ, այնուհանդերձ այդ պատճառով ես չեմ դադարել ա՛յն լինելուց, ինչ որ եղել եմ առաջ և չեմ թողել ինձնից անբաժան ա՛յն միտքը, որ պիտի օգտվեմ ձեր հզոր ու անհաղթ բազկի զորությունից։ Արդ, տեր իմ, հաճեցեք վերադարձնել պատիվը այն մարդուն, որ ինձ կյանք է տվել և հավատացեք, որ նա իմաստուն ու խելամիտ մարդ է, քանի որ իր գիտության շնորհիվ նա իմ աղետներին վերջ տալու այսքան հեշտ ու ճիշտ ուղի է գտել։ Ես հավատացած եմ, որ առանց ձեզ, տեր իմ, ես երբեք չէի հասնի այն երջանկության, որին տիրացել եմ հիմա։ Իմ խոսքերի ճշմարտությունը կարող է հաստատել այստեղ կանգնած բարի սինյորների մեծ մասը։ Մեզ մնում է, որ վաղը ճամփա ընկնենք, որովհետև այսօր մենք արդեն չենք կարողանա մեծ ճամփա կտրել։ Գալով գործի երջանիկ ավարտմանը, որ ես հուսով եմ, ես ապավինում եմ Աստծուն և ձեր արի սրտին։
― Ե՛ս պիտի ծառայեմ ձեզ և ուղեկցեմ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ես իսկապես երախտապարտ եմ ձեզ ինձ ցույց տված ողորմածության և իմ մասին ձեր բարձր կարծիքի համար, որ ես կաշխատեմ արդարացնել, անգամ կյանքի գնով և ավելի բարձր գնով, եթե դա հնարավոր է։
Դոն Կիխոտն ու դոն Ֆերնանդոն իրար էլի շատ սիրալիր խոսքեր ասացին և ծառայության առաջարկներ արին։ Այդ ամենին վերջ տվեց պանդոկում մի ճամփորդի երևան գալը, որի հագուստից երևում էր, որ մավրերի երկրից նոր եկած քրիստոնյա է։ Նրա հագին կապույտ մահուդից կապա կար, առանց օձիքի, թևերը՝ մինչև արմունկները և փեշերը՝ կարճ։ Նրա վարտիքը և գլխարկը նույն գույնի քաթանից էին։ Ոտներին դեղնագույն կոշիկներ կային, ուսից փոկ էր գցած, որից կախված էր մավրիտանական կեռ դաշյուն։ դաշույն։ Նրա ետևից, էշի վրա մի կին էր գալիս, որ մավրուհու զգեստ ուներ։ Նրա դեմքը ծածկված էր չադրայով, քողով փաթաթած գլխին դիպակե գլխարկ էր դրած, նրա երկար ալմալաֆան<ref>Մանտիայի նման երկար զգեստ, արաբական նախշերով ասեղնագործած մետաքսե հաշիայով և արծաթե կամ ոսկե մեծ ճարմանդով՝ կրծքի վրա։ Հագնում էին ազնվատոհմ մավրուհիները (ավելի սակավ՝ մավրերը) սովորաբար գարնանը։</ref> հանսում էր մինչև ոտները։ Տղամարդը հաղթանդամ էր և ուներ հաճելի տեսք։ Նա մոտ քառասուն տարեկան էր, թուխ դեմքով, երկար բեղերով և նրբին մորուսով։ Մի խոսքով՝ պարզ էր, որ եթե նա լավ հագնված լիներ, ամենքը նրան ազնիվ ու ազնվական սինյորի տեղ կդնեին։ Ներս մտնելով, նա պահանջեց, որ իրեն սենյակ հատկացնեն և երբ որ ասացին, թե ազատ սենյակ չկա, նա, թվաց որ, սաստիկ վշտացավ։ Ապա, մոտենալով իր ուղեկցուհուն, որ արտաքուստ մավրուհի էր, բռնեց նրան և վայր բերեց էշից։ Լյուսինդան, Դորոթեան, պանդոկապանուհին, նրա աղջիկն ու Մարիտորնեսը, հետաքրքրվելով առանձնահատուկ և դեռևս չտեսնված զուգսերով, շրջապատեցին անծանոթ կնոջը։ Իսկ Դորոթեան, ինչպես միշտ սիրալիր, բարեհամբույր և վարվեցողություն գիտցող, տեսնելով, որ տիկինն ու իր ուղեկիցը վշտացել են օթևանելու տեղ չգտնելու պատճառով, ասաց․
― Հարմարությունների պակասությունների վրա ուշադրություն մի՛ դարձրեք, սինյորա, իջևաններում, սովորաբար, հարմարությունները սակավ են լինում։ Սակայն եթե դուք հաճելու լինեք մեզ հետ տեղավորվելու, ― ավելացրեց նա, ցույց տալով Լյուսինդային, ― ապա հավատացած եղեք, որ ձեր ողջ ճամփորդության ընթացքում հազիվ թե ավելի սիրալիր ընդունելություն գտնեք։
Այնինչ վրա հասավ գիշերը և պանդոկապանը, դոն Ֆերնանդոյի ուղեկիցների հրամանով, հոգ տարավ և աշխատեց որքան կարելի է լավ ընթրիք պատրաստել։ Եվ երբ որ ժամանակը եկավ, բոլորը նստեցին երկար, վանական սեղանատան ճաշի սեղանի նման մի սեղանի շուրջը, որովհետև պանդոկում ոչ կլոր, ոչ էլ քառակուսի սեղան կար։ Սեղանի ճակատին նստեցրին դոն Կիխոտին, չնայած որ նա հրաժարվում էր։ Դոն Կիխոտը ցանկություն հայտնեց, որ Միկոմիկոնի տիրուհին նստի իր կողքին որպես իրեն հովանավորողի հետ։ Ապա տեղավորվեցին Լյուսինդան ու Զորաիդան, նրանց դեմուդեմ դոն Ֆերնանդոն ու Կարդենիոն, ապա՝ գերին և մնացյալ սինյորները, իսկ տիկինների կողքին՝ քահանան ու դալլաքը։ Այդպես նրանք ընթրում էին մեծ հաճույքով, որ ավելի շատացավ, երբ որ հասարակությունը տեսավ, թե դոն Կիխոտը դադարեց ուտելուց և, ներշնչված նույնքան առատ ոգևորությամբ, ինչպես այծարածների հետ ընթրելու միջոցին, սկսեց խոսել․
― Սինյորներ, ճշմարիտն ասած, եթե լավ ուշ դարձնելու լինեք, նրանք, ովքեր թափառական ասպետության ուխտին են նվիրվել, մեծամեծ և անլուր բաներ են տեսնում։ Երևակայեցեք, թե աշխարհիս երեսին ապրողներից մեկն ու մեկը ներս մտնի այս դղյակի դարպասով և տեսնի, թե ինչպես մենք հիմա նստած ենք, մի՞թե նա գլխի կընկնի և հավատ կընծայի, որ մենք այն մարդիկն ենք, ինչ որ իրոք կանք։ Ո՞վ կասի, որ այս տիրուհին, որ նստած է իմ կողքին, մեզ բոլորիս հայտնի մեծ թագուհին է, և որ ես այն Տխուր Պատկերի Ասպետն եմ, որի անունը գովաբանում է Փառքը։ Այո՛, հիմա այլևս անկարելի է կասկածել, որ ասպետի արվեստն ու արհեստը գերազանցում են բոլոր արվեստներն ու արհեստները, որ հնարել է մարդս և արժանի է առանձնակի ուշադրության, որովհետև կապված է մեծագույն վտանգների հետ։ Թող կորչեն իմ աչքերից այն մարդիկ, որ պնդում են, թե գիտությունները ռազմական գործից բարձր են, որովհետև ես նրանց կպատասխանեմ, ովքեր էլ նրանք լինեն, որ նրանք չգիտեն, թե ինչ են ասում։ Որովհետև փաստարկումը, որ նրանք սովորաբար բերում են և որի վրա նրանք առանձնապես պնդում են, այն է, թե հոգևոր աշխատանքը մարմնավորից վեհ է, իսկ ռազմական գործում լոկ մարմինն է մասնակցում, ասես թե մշակի արհեստի պես, ռազմական գործը, ուժից բացի, այլ բան չի պահանջում։ Ասել թե այն բանի մեջ, որ մենք, ռազմիկներս ռազմական արվեստ ենք կոչում, չեն մտնում նույնպես արի գործերը, որոնց կատարման համար մեծ ընդունակություններ են պահանջվում։ Եվ ասես թե ռազմիկի խելքը, որի պատասխանարվության պատասխանատվության վրա է բանակը կամ պաշարված քաղաքը, ավելի քիչ է աշխատում, քան մարմինը։ Եթե այդպես չէ, ապա ասացեք ինձ, կօգնե՞ն ձեզ արյդոք մարմնի ուժերը թշնամու մտադրությունները, նրա ծրագիրները, ռազմական խորամանկությունները և դավերն ըմբռնելու ու նախագուշակելու և ձեզ սպառնացող վտանգի առաջն առնելու համար։ Ախր, այդ ամենը խելքի բան է, և մարմինն այդ գործում բնավ մաս չունի։ Սակայն քանի որ ապացուցված է, որ ռազմական գործը կարոտ է ոգու նույնքան, որքան և գիտությունները,<ref>Այստեղ և այսուհետև բնագրում գործ է ածվում letras բառը, որ մոտավորապես նշանակում է բանասիրական, հումանիտար գիտություններ (նեռարյալ և իրավագիտությունը)։ Այսպիսով, letras֊ով կարող էին զբաղվել գրականագետները, լեզվաբանները, իրավաբանները, քաղաքացիական չինովնիկները և այլք, որի շնորհիվ էլ, նայած բնագրին, այդ արտահայտությունը մենք թարգմանում ենք տարբեր առումներով։</ref> ապա տեսնենք, թե ո՞րի խելքն է ավելի օգտակար գործ կատարում՝ գրագետի՞նը, թե՞ ռազմիկինը։ Մենք կարող ենք դատել այդ մասին նրանից, թե արդյոք նրանցից յուրաքանչյուրը ինչ նպատակի է ձգտում, որովհետև այն նպատակը պիտի ավելի կարևոր համարվի, որ ուղղված է ավելի ազնիվ նպատակի։ Գիտության խնդիրն ու նպատակը (ես, իհարկե, աստվածաբանական գիտության մասին չեմ խոսում, որի նպատակն է բարձրացնել մեր հոգիները առ երկինք, որովհետև այդ անսահման վերջնական նպատակին ոչ մի բան չի հավասարվի։ Ոչ, խոսքս աշխարհիկ գիտությունների մասին է), արդ, նրանց նպատակն է հաստատել արդարություն բարիքների բաշխման մեջ, յուրաքանչյուր ոքի տալ այն, ինչ նրան պատկանում է և աշխատել ու հոգ տանել, որ կատարվեն բարի օրենքները։ Նպատակը, անտարակույս, ազնիվ է, վեհ և արժանի մեծամեծ գովասանքի։ Այնուհանդերձ, այն նպատակը, որին ձգտում է ռազմական գործը, արժանի է ավելի մեծ գովասանքի, որովհետև այդ նպատակը խաղաղությունն է, գերագույն բարիքը, որ հասավ աշխարհին ու մարդկանց, հրեշտակների ավետիքն էր այն գիշերը, որ մեզ բոլորիս համար ցերերկ ցերեկ դարձավ։ Նրանք երգում էին երկրի վրա․ «Փառք ի բարձրունս Աստծու և խաղաղություն երկրին և բայրացակամություն մարդկանց»։ Եվ ողջույնը, որ երկրի և երկնքի լավագույն ուսուցիչը ուսուցանում էր իր սիրեցյալ աշակերտներին որևէ տուն մտնելիս ասելու ― դա՝ «խաղաղություն տանս այսմիկ»֊ն է։ Ապա քանիցս նա ասել է՝ «խաղաղություն զիմ տամ ձեզ, խաղաղություն զիմ թողում ձեզ, խաղաղություն ընդ ձեզ»։ Իրոք որ այդ թանկարժեքությունը և շնորհը, որ տվել ու թողել է նա իր ձեռքով, թանկարժեքություն է, առանց որի աշխարհիս երեսին բարիք չկա, չկա և երկնքում։ Այդ խաղաղությունն է պատերազմի իսկական նպատակը, իսկ եթե պատերազմի, կնշանակի՝ նաև ռազմիկների։ Արդ, ընդուելով ընդունելով այն ճշմարտությունը, որ խաղաղությունը պատերազմի նպատակն է և որ, հետևաբար, այդ նպատակը գիտության նպատակից վերադաս է, անցնենք հիմա գիտնականի և ռազմիկի մարմնեղեն դժվարություններին և տեսնենք, թե արդյոք որի՞նն է ավելի ծանր։
Այս տեսակ և այսպիսի չքնաղ ոճով շարունակեց դոն Կիխոտն իր ճառը, և նրա ունկնդիրներից և ոչ մեկը այն վայրկյանին չէր ասի, թե նա խելագար է։ Ընդհակառակը՝ նրա ունկնդիրների մեծ մասը կաբալյերոներ էին, որոնց ռազմական գործը մոտ էր, և նրանք մեծ հաճույքով էին լսում։ Իսկ նա շարունակում էր․
Դոն Կիխոտը շարունակեց այսպես․
― Ուսանողների աղքատությունը քննության առնելուց հետո զննենք, թե ավելի հարո՞ւստ է զինվորը, և մենք կգտնենք, որ ավելի չքավոր լինենլն անկարելի է, որովհետև նա պահպանում է իր գոյությունը թշվառական մի ռոճիկով, որ կամ ուշ֊ուշ են տալիս, կամ իսկի չեն տալիս, և այն, ինչ նա թալանում է իր ձեռքերով նա անում է վտանգելով իր կյանքն ու փրկությունը հանդերձյալ կյանքում։ Հաճախ նա այնքան մերկ է լինում, որ մի հատիկ պատառոտած կաշվե բաճկոնակը նա գործ է ածում թե՛ որպես շապիկ, թե՛ վերի հագուստ, բացի այդ ոչինչ չունենալով ձմռան սառնամանիքին երկնքի խստությունից պաշտպանվելու համար, արձակ դաշտում և միայն իր սեփական շնչով է տաքացնում ինքն իրեն, որ դատարկ տեղից դուրս գալով, հակառակ բնական օրենքներին, պետք է որ ավելի սառը լինի, քան տաք։ Եվ չկարծեք, թե գիշերը վրա հասնելուց նա հույս է ունենում վարձատրվել բոլոր այդ անհարմարությունից կակուղ անկողնու մեջ։ Նրան սպասող անկողինը եթե շատ նեղ լինի, ապա մեղքը իրենն է, որովհետև չոր գետնի վրա նա կարող է տեղ գրավել՝ որքան կամենա, և շուռ ու մուռ գալ՝ առանց վախենալու, որ սավանները կճմռթի։ Ապա գալիս է մարզանքի ժամը և, թերևս, կռվի վայրկյանը՝ նա հաշմանդամ կդառնա, կզրկվի ձեռքից կամ ոտից, կամ գնդակը կկպչի նրա քունքին և նրա գլխին բժշկի գլխարկ կդնեն<ref>Դոկտորական աստիճանի նշան էր, հատուկ ձևի մի գլխարկ՝ ծոպով։</ref> ծվատից, որ բժշկվի։ Եթե նրան ոչ մի դժբախտություն չպատահի և գթառատ երկինքը նրան պահպանի ողջ և առողջ, արդյոք նա ավելի հարո՞ւստ կդառնա։ Նա չի՞ մնա արդյոք նույն աղքատության մեջ։ Նոր բախումներ, նոր կռիվներ պետք կլինեն և մշտական հաջողություն, որպեսզի նա որևէ բանից օգտվի։ Սակայն այդ հրաշքները սակավ են պատահում։ Ասացեք, խնդրեմ, սինյորներ, արդյոք խորհե՞լ եք դուք, թե քանի զինվոր է վարձատրվում պատերազմում և քանիսը՝ կորչում։ Դուք, անտարակույս, կպատասխանեք, որ համեմատություն չի կարող լինել, մեռածների քանակն անթիվ է, իսկ մնացածների քանակը սահամանփակվում է եռանիշ մի թվանշանով։ Բոլորովին հակառակն է ուսումնականների գործը՝ նրանք իրենց հոնորարներով թե նվիրատվություններով ապրելու միջոցներ միշտ գտնում են։ Այսպիսով, զինվորին բաժին է ընկնում ամենածնր աշխատանքը և միաժամանակ՝ նվազագույն վարձատվությունը։ Թերևս ինձ առարկեն, թե ավելի հեշտ է վարձատրել երկու հազար ուսումնական, քան երեսուն հազար զինվոր, որովհետև առաջինները վարձատրվում են այն պաշտոնով, որ իրավամբ պատկանում է նրանց արհեստին, իսկ մյուսները՝ լոկ իրենց տերերի ծախսով, որոնց նրանք ծառայում ե։ Սակայն այս դատողությունն անգամ գալիս է հաստատելու իմ արտահայտած միտքը։ Սակայն մի կողմ թողնենք դժվարությունների այս լաբիրինթոսը և վերադառնանք զինվորականության առավելությանը հանդեպ ուսումնականների, մի հարց, որ տակավին չի լուծվել, չնայած երկու զինվորականները չէին կարող գոյություն ունենալ, որովհետև, եթե պատերազմն ունի իր օրենքները, որոնց նա ենթակա է, ապա այդ օրենքները կախված են գիտությունից ու գիտնականներից։ Իսկ ռազմական գործի կողմնակիցները պատասխանում են, թե առանց նրանց օրենքները, չէին կարող գոյություն ունենալ, որովհետև զենքով են պաշտպանում պետությունները, պահպանվում թագավորությունները, քաղաքները, ապահով դառնում ճանապարհները, ծովահեններից ազատում ծովերը, մի խոսքով, առանց նրանց պետությունները, թագավորությունները, միապետությունները, քաղաքները, ցամաք ու ծովային ճանապարհները կենթարկվեն վտանգների և աղետների, որ բերում է հետը պատերազմը, քանի որ նա տևում է, և նրա իրավունքն ուժն է գործում։ Իսկ ինչ որ ամենից թանկ արժե՝ առավել պիտի գնահատվի, ― դա հաստատ ու հանրածանոթ սկզբունքն է։ Գիտնականների շարքում աչքի ընկնող տեղ գրավեկու համար անհրաժեշտ են ժամանակ, անքուն գիշերներ, քաղց, մերկություն, գլխի լարում, ստամոքսի խանգարում և ուրիշ բաներ, որ կապ ունեն դրա հետ և որ մասամբ ես վերը հիշատակեցի։ Սակայն բառիս բուն իմաստով լավ զինվոր դառնալու համար պետք է կրել նույն տառապանքը, ինչ որ ուսանողն է կրում, այն էլ այնպիսի աստիճանի հասցրած, որ համեմատություն անգամ չի կարող լինել, մանավանդ որ զինվորը յուրաքանչյուր վայրկյան վտանգի է ենթարկում իր կյանքը։ Եթե ուսանողին նեղում ու ծանրաբեռնում է կարիքի և չքավորության երկյուղը, կարո՞ղ է դա հավասարվել բերդում պաշարված զինվորի սարսափին, որ կանգնած որպես պահակ բուրգի կամ ամրոցի պատվարի վրա լսում է, որ թշնամին վարում է հողը հենց իր ոտների տակ ական դնելու համար և չի հանդգնում ո՛չ ետ քաշվել, ո՛չ փախչել՝ այդքան մոտալուտ վտանգից խուսափելու համար։ Միակ բանը, որ նա կարող է անել, դա իր մեծավորին տեղեկացնելն է, թե ինչ է կատարվում, որպեսզի թշնամու ականի առաջն առնի ականով։ Նա պարտավոր է անշարժ մնալ՝ ամեն վայրկյան սպասելով և երկյուղ կրելով, թե ահա առանց թևերի կթռչի մինչև ամպերը և ակամա կգահավիժի անդունդը։ Իսկ եթե այդ վտանգը մեծ չթվա ձեզ, ապա կան ուրիշները, ոչ միայն դրան հավասար, այլև դրանից վատթար։ Անծայրածիր ծովի մեջ երկու նավ քթերով դիպչում են իրար, հուպ են տալիս և սաստիկ սեղմում իրար։ Զինվորները մեկ նավից մյուսն անցնելու համար անցնում են նեղ տախտակի վրայով։ Նրանց վրա են նայում թշնամու թնդանոթները, մահվան սպասավորները, որ կորուստ են սպառնում։ Նրանց բերանները մի նիզակի չաթ հեռավորության վրա են։ Յուրաքանչյուր անզգույշ քայլ կարող է մարտնչողներին Նեպտունի խոր ծոցը նետել։ Եվ, չնայած այդ ամենին, պատվի զգացումից մղված, նրանք իրենց կուրծքը դեմ են անում հրանոթներին և նեղ տախտակով նետվում են թշնամու նավը։ Զարմանալի բան՝ հազիվ է մեկն ընկնում այնտեղ, որտեղից մինչև կատարումն աշխարհի չի ելնի, որ մյուսն արդեն գրավում է նրա տեղը։ Մեկը ծովն է ընկնում, որ սպասում է իրեն, թշնամու պես, նրան փոխարինում են նորերը, և ժամանակ չի լինում նրանց կործանումը նկատելու։ Պատերազմի վեր հանած արիությունից ավելին չի՛ լինի։ Հազար անգամ երջանիկ են եղել այդ դարերը, որ անծանոթ են եղել հրետանու սարսափելի գործիքներին։ Հեղինակը դիվային այդ գյուտի, որի միջոցով ամբարիշտ և տմարդի վախկոտը կարող է սպանել մի արի կաբալյերո, ես չեմ կասկածում, որ վարձատրված է արդեն դժոխում։ Այդ փայլուն սխրագործությունների միջոցին անհայտ է, թե ինչպես կամ որտեղից մի անիծված գնդակ, որ կարող է հրացանի բոցից սաստիկ վախեցած որևէ փախուստ տվող արձակած լինել, խզում է կյանքի թելը և խորտակում բոլոր ծրագիրները մի մարտիկի, որ արժանի էր ապրելու դեռ երկար տարիներ։ Երբ որ ես միտք եմ անում դրա մասին, զղջում եմ թափառական ասպետի արհեստ ընտրելու համար մեր զզվելի դարում, որովհետև, թեև ոչ մի վտանգ ինձ չի վախեցնում, ես չեմ կարող անհոգ խորհել, որ վառոդն ու գնդակը կարող են յուրաքանչյուր վայրկյան ինձ զրկել հռչակավոր դառնալու հնարավորությունից և աշխարհիս երեսին ինձ ճանաչել տալու իմ բազկի զորությամբ և իմ սրի ծայրով։ Սակայն թո՛ղ երկնքի կամքը լինի։ Եթե ես հաջողեմ, ես առավել բարձր կգնահատվեմ, որովհետև կամովին առավելագույն վտանգների եմ ենթարկված եղել, քան թե անցած դարերի ասպետները։― Ուսանողների աղքատությունը քննության առնելուց հետո զննենք, թե ավելի հարո՞ւստ է զինվորը, և մենք կգտնենք, որ ավելի չքավոր լինելն անկարելի է, որովհետև նա պահպանում է իր գոյությունը թշվառական մի ռոճիկով, որ կամ ուշ֊ուշ են տալիս, կամ իսկի չեն տալիս, և այն, ինչ նա թալանում է իր ձեռքերով նա անում է վտանգելով իր կյանքն ու փրկությունը հանդերձյալ կյանքում։ Հաճախ նա այնքան մերկ է լինում, որ մի հատիկ պատառոտած կաշվե բաճկոնակը նա գործ է ածում թե՛ որպես շապիկ, թե՛ վերի հագուստ, բացի այդ ոչինչ չունենալով ձմռան սառնամանիքին երկնքի խստությունից պաշտպանվելու համար, արձակ դաշտում և միայն իր սեփական շնչով է տաքացնում ինքն իրեն, որ դատարկ տեղից դուրս գալով, հակառակ բնական օրենքներին, պետք է որ ավելի սառը լինի, քան տաք։ Եվ չկարծեք, թե գիշերը վրա հասնելուց նա հույս է ունենում վարձատրվել բոլոր այդ անհարմարությունից կակուղ անկողնու մեջ։ Նրան սպասող անկողինը եթե շատ նեղ լինի, ապա մեղքը իրենն է, որովհետև չոր գետնի վրա նա կարող է տեղ գրավել՝ որքան կամենա, և շուռ ու մուռ գալ՝ առանց վախենալու, որ սավանները կճմռթի։ Ապա գալիս է մարզանքի ժամը և, թերևս, կռվի վայրկյանը՝ նա հաշմանդամ կդառնա, կզրկվի ձեռքից կամ ոտից, կամ գնդակը կկպչի նրա քունքին և նրա գլխին բժշկի գլխարկ կդնեն<ref>Դոկտորական աստիճանի նշան էր, հատուկ ձևի մի գլխարկ՝ ծոպով։</ref> ծվատից, որ բժշկվի։ Եթե նրան ոչ մի դժբախտություն չպատահի և գթառատ երկինքը նրան պահպանի ողջ և առողջ, արդյոք նա ավելի հարո՞ւստ կդառնա։ Նա չի՞ մնա արդյոք նույն աղքատության մեջ։ Նոր բախումներ, նոր կռիվներ պետք կլինեն և մշտական հաջողություն, որպեսզի նա որևէ բանից օգտվի։ Սակայն այդ հրաշքները սակավ են պատահում։ Ասացեք, խնդրեմ, սինյորներ, արդյոք խորհե՞լ եք դուք, թե քանի զինվոր է վարձատրվում պատերազմում և քանիսը՝ կորչում։ Դուք, անտարակույս, կպատասխանեք, որ համեմատություն չի կարող լինել, մեռածների քանակն անթիվ է, իսկ մնացածների քանակը սահամանփակվում է եռանիշ մի թվանշանով։ Բոլորովին հակառակն է ուսումնականների գործը՝ նրանք իրենց հոնորարներով թե նվիրատվություններով ապրելու միջոցներ միշտ գտնում են։ Այսպիսով, զինվորին բաժին է ընկնում ամենածանր աշխատանքը և միաժամանակ՝ նվազագույն վարձատվությունը։ Թերևս ինձ առարկեն, թե ավելի հեշտ է վարձատրել երկու հազար ուսումնական, քան երեսուն հազար զինվոր, որովհետև առաջինները վարձատրվում են այն պաշտոնով, որ իրավամբ պատկանում է նրանց արհեստին, իսկ մյուսները՝ լոկ իրենց տերերի ծախսով, որոնց նրանք ծառայում է։ Սակայն այս դատողությունն անգամ գալիս է հաստատելու իմ արտահայտած միտքը։ Սակայն մի կողմ թողնենք դժվարությունների այս լաբիրինթոսը և վերադառնանք զինվորականության առավելությանը հանդեպ ուսումնականների, մի հարց, որ տակավին չի լուծվել, չնայած երկու զինվորականները չէին կարող գոյություն ունենալ, որովհետև, եթե պատերազմն ունի իր օրենքները, որոնց նա ենթակա է, ապա այդ օրենքները կախված են գիտությունից ու գիտնականներից։ Իսկ ռազմական գործի կողմնակիցները պատասխանում են, թե առանց նրանց օրենքները, չէին կարող գոյություն ունենալ, որովհետև զենքով են պաշտպանում պետությունները, պահպանվում թագավորությունները, քաղաքները, ապահով դառնում ճանապարհները, ծովահեններից ազատում ծովերը, մի խոսքով, առանց նրանց պետությունները, թագավորությունները, միապետությունները, քաղաքները, ցամաք ու ծովային ճանապարհները կենթարկվեն վտանգների և աղետների, որ բերում է հետը պատերազմը, քանի որ նա տևում է, և նրա իրավունքն ուժն է գործում։ Իսկ ինչ որ ամենից թանկ արժե՝ առավել պիտի գնահատվի, ― դա հաստատ ու հանրածանոթ սկզբունքն է։ Գիտնականների շարքում աչքի ընկնող տեղ գրավելու համար անհրաժեշտ են ժամանակ, անքուն գիշերներ, քաղց, մերկություն, գլխի լարում, ստամոքսի խանգարում և ուրիշ բաներ, որ կապ ունեն դրա հետ և որ մասամբ ես վերը հիշատակեցի։ Սակայն բառիս բուն իմաստով լավ զինվոր դառնալու համար պետք է կրել նույն տառապանքը, ինչ որ ուսանողն է կրում, այն էլ այնպիսի աստիճանի հասցրած, որ համեմատություն անգամ չի կարող լինել, մանավանդ որ զինվորը յուրաքանչյուր վայրկյան վտանգի է ենթարկում իր կյանքը։ Եթե ուսանողին նեղում ու ծանրաբեռնում է կարիքի և չքավորության երկյուղը, կարո՞ղ է դա հավասարվել բերդում պաշարված զինվորի սարսափին, որ կանգնած որպես պահակ բուրգի կամ ամրոցի պատվարի վրա լսում է, որ թշնամին վարում է հողը հենց իր ոտների տակ ական դնելու համար և չի հանդգնում ո՛չ ետ քաշվել, ո՛չ փախչել՝ այդքան մոտալուտ վտանգից խուսափելու համար։ Միակ բանը, որ նա կարող է անել, դա իր մեծավորին տեղեկացնելն է, թե ինչ է կատարվում, որպեսզի թշնամու ականի առաջն առնի ականով։ Նա պարտավոր է անշարժ մնալ՝ ամեն վայրկյան սպասելով և երկյուղ կրելով, թե ահա առանց թևերի կթռչի մինչև ամպերը և ակամա կգահավիժի անդունդը։ Իսկ եթե այդ վտանգը մեծ չթվա ձեզ, ապա կան ուրիշները, ոչ միայն դրան հավասար, այլև դրանից վատթար։ Անծայրածիր ծովի մեջ երկու նավ քթերով դիպչում են իրար, հուպ են տալիս և սաստիկ սեղմում իրար։ Զինվորները մեկ նավից մյուսն անցնելու համար անցնում են նեղ տախտակի վրայով։ Նրանց վրա են նայում թշնամու թնդանոթները, մահվան սպասավորները, որ կորուստ են սպառնում։ Նրանց բերանները մի նիզակի չափ հեռավորության վրա են։ Յուրաքանչյուր անզգույշ քայլ կարող է մարտնչողներին Նեպտունի խոր ծոցը նետել։ Եվ, չնայած այդ ամենին, պատվի զգացումից մղված, նրանք իրենց կուրծքը դեմ են անում հրանոթներին և նեղ տախտակով նետվում են թշնամու նավը։ Զարմանալի բան՝ հազիվ է մեկն ընկնում այնտեղ, որտեղից մինչև կատարումն աշխարհի չի ելնի, որ մյուսն արդեն գրավում է նրա տեղը։ Մեկը ծովն է ընկնում, որ սպասում է իրեն, թշնամու պես, նրան փոխարինում են նորերը, և ժամանակ չի լինում նրանց կործանումը նկատելու։ Պատերազմի վեր հանած արիությունից ավելին չի՛ լինի։ Հազար անգամ երջանիկ են եղել այդ դարերը, որ անծանոթ են եղել հրետանու սարսափելի գործիքներին։ Հեղինակը դիվային այդ գյուտի, որի միջոցով ամբարիշտ և տմարդի վախկոտը կարող է սպանել մի արի կաբալյերո, ես չեմ կասկածում, որ վարձատրված է արդեն դժոխում։ Այդ փայլուն սխրագործությունների միջոցին անհայտ է, թե ինչպես կամ որտեղից մի անիծված գնդակ, որ կարող է հրացանի բոցից սաստիկ վախեցած որևէ փախուստ տվող արձակած լինել, խզում է կյանքի թելը և խորտակում բոլոր ծրագիրները մի մարտիկի, որ արժանի էր ապրելու դեռ երկար տարիներ։ Երբ որ ես միտք եմ անում դրա մասին, զղջում եմ թափառական ասպետի արհեստ ընտրելու համար մեր զզվելի դարում, որովհետև, թեև ոչ մի վտանգ ինձ չի վախեցնում, ես չեմ կարող անհոգ խորհել, որ վառոդն ու գնդակը կարող են յուրաքանչյուր վայրկյան ինձ զրկել հռչակավոր դառնալու հնարավորությունից և աշխարհիս երեսին ինձ ճանաչել տալու իմ բազկի զորությամբ և իմ սրի ծայրով։ Սակայն թո՛ղ երկնքի կամքը լինի։ Եթե ես հաջողեմ, ես առավել բարձր կգնահատվեմ, որովհետև կամովին առավելագույն վտանգների եմ ենթարկված եղել, քան թե անցած դարերի ասպետները։
Դոն Կիխոտը այս երկար ատենախոսությունն արեց ուրիշների ընթրելու միջոցին, առանց մի կտոր անգամ ուտելու մասին մտածելու, թեև Սանչոն քանիցս համոզում էր, որ ընթրի և ապա խոսի, ինչքան կամենա։ Նրա ունկնդիրները զգացված ցավակցում էին, որ այսքան առողջ դատողություն ցուցադրող և այսքան ճարտար արտահայտվող մի մարդ միանգամայն կորցնում է իր բանականությունը, հենց որ խնդիրը անիծված ասպետականության է հասնում։ Քահանան նրան ասաց, որ նրա բոլոր փաստարկումները հօգուտ ռազմական գործի միանգամայն արդարացի են և որ թեև նա ինքը ուսումնական մարդ է և գիտական աստիճան ստացած՝ նույն կարծիքին է։
Ընթրիքը վերջացավ, սեղանը հավաքեցին, և մինչև պանդոկպանի կինը, նրա աղջիկն ու Մարիտորներսը կարգի էին բերում դոն Կիխոտ Լամանչեցու փոքրիկ սենյակը, որովհետև որոշված էր, որ գիշերը նրա մեջ միայն կանայք պիտի օթևան գտնեին, դոն Ֆերնանդոն խնդրեց, որ գերին անի իրենց համար իր կյանքի պատմությունը՝ ավելացնելով, որ այդ պատմությունը, անշուշտ, համով֊հոտով կլինի, դատելով նրանից, որ նա երևան է եկել Զորաիդայի հետ։ Գերին պատասխանեց, թե սիրով կկատարեր նրա խնդիրքը, եթե վախենալու չլիներ, որ պատմությունը ունկնդիրներին պակաս զվարճություն կպատճառի, քան ինքը կկամենար։ Քահանան և բոլոր մնացածները շնորհակալություն հայտնեցին գերուն և դարձյլա դարձյալ խնդրեցին նույնը։ Տեսնելով, որ ամեն կողմից խնդրում են՝ նա հարկադրված էր բավարարելու։
― Խնդիրքն ավելորդ է, ― ասաց գերին, ― երբ որ բավական է հրամանը։ Դուք կլսեք ճշմարտապատում պատմություն և, թվում է ինձ, որին չեն հասնի հնարովի վեպերը, որքան էլ նրանք վարպետորեն հյուսված լինեն։ Դե, ուշադիր եղեք, ողորմած սինյորներ։
Մեր համաձայնության գալուց հետո հայրս մեզ գրկեց և նշանակած ժամկետին յուրաքանչյուրիս տվեց իր մասը փողով, որքան հիմա հիշում եմ, գումարը հասնում էր երեք հազար Դուկատի։ Հայրս մեր կալվածքը վաճառել էր մեր հորեղբորը, որը, չկամենալով, որ օտար ձեռք անցնի, անմիջապես վճարել էր նաղդ փողով։ Նույն օրը մենք, երեքս էլ, հրաժեշտ տվինք հորս։ Սակայն ճամփա ընկնելուց առաջ, որովհետև ինձ տմարդություն էր թվում լքել ծերացած հորը այնքան չնչին միջոցներով, ես ստիպեցի, որ նա ետ վերցնի երկու հազար դուկատ իմ երեք հազարից՝ կարծելով, որ մնացածը բավական կլինի ռազմական կարգ ու սարք ձեռք բերելու համար։ Իմ երկու եղբայրները, դրդված իմ օրինակից, տվին հորս հազարական դուկատ, այնպես որ նրա մոտ չորս հազար դուկատ մնաց, բացի այդ, երեք հազար արժողությամբ գույքը, որ նա չկամեցավ վաճառել։ Վերջապես մենք անջատվեցինք նրանից և հորեղբորիցս, որին ես արդեն հիշատակեցի։ Հրաժեշտը սրտաշարժ էր, շատ արցունք թափվեց, հայրս մեզնից խոսք վերցրեց, որ ամեն անգամ, երբ առիթ ներկայանա, մենք լուր տանք նրան մեր հաջողությունների և անհաջողությունների մասին։ Մենք խոստացանք, նա մեզ գրկեց և օրհնեց, ապա թե եղբայրներիցս մեկը ճամփա ընկավ Սալամանկա, մյուսը՝ Սևիլյա, իսկ ես՝ Ալիկանտե, որտեղ տեղեկացա, թե մի ջենովացի նավ, բրդով բեռնած, շուտով դուրս է գալիս Ջենովա։
Ահա քսաներկու տարի է, ինչ ես լքել եմ հայրենական հարկս և ամբողջ այդ ժամանակի ընթացքում, թեև բազմաթիվ նամակներ եմ ուղարկել, ոչ մի անգամ լուր չեմ ունեցել ո՛չ հորիցս, ո՛չ եղբայրներիցս։ Հիմա պատմեմ կարճառոտ, թե այդ տարիների ընթացքում ինչեր են անցել գլխովս։ Ես նավ նստեցի և բարեհաջող կերպով հասա Ջենովա, որտեղից գնացի Միլան, ձեռք բերեցի զենք և այլ զինվորական պարագաներ և մտադիր էի մտնել Պիեմոնտեի բանակը, սակայն Ալեքսանդրիա դե լա Պալլայում լսեցի, որ հռչակավոր դուքս Ալբան մեկնում է Ֆլանդրիա։ Ես փոխեցի որոշումս, միացա նրան, նրա հետ կատարեցի ողջ այդ արշավանքը, ներկա եղա Էգմոն և Հոռն կոմսերի մահապատժին<ref>Նիդերլանդիայի անկախության համար իսպանական տիրապետության դեմ մարտնչող Էգմոնտ և Հոռն կոմսերը մահապատժի են ենթարկվել 1568 թվի հունիսի 5֊ին։</ref> և, գուադալախարացի երևելի կապիտան Դիեգո դե Ուռբինայի<ref>Այդ նույն կապիտանի հրամանատարության տակ է ծառայլե ծառայել Սերվանտեսը, երբ վիրավորվել է Լեպանտոյի մոտ մղված ճակատամարտում (1571 թ․ հոկտեմբերի 7֊ին): </ref> հրամանատարության տակ հասա դրոշակակրի աստիճանի։ Ֆլանդրիա հասնելուցս մի քանի օր հետո հայտնի դարձավ, որ վեհափառ և երջանկահիշատակ Պիոս V պապը դաշն է կռել Վենետիկի և Իսպանիայի հետ ընդդեմ ընդհանուր թշնամու՝ տաճիկների, որոնք հենց այդ միջոցին նավատորմիղով գրավել էին երևելի կղզի Կիպրոսը, որ Վենետիկի իշխանության տակ էր գտնվում՝ ցավալի և դժբախտ կորուստ։
Ստուգապես հայտնի եղավ, որ այդ դաշնակիցների հրամանատարը լինելու է մեր բարի արքա դոն Ֆիլիպի խորթ եղբայր Խուան Ավստրիացին, և որ պատերազմի համար մեծամեծ պատրաստություններ են տեսնում։ Այդ լուրերը հրահրեցին ինձ և բորբոքեցին հոգիս, որ մասնակցեմ առաջիկա արշավանքին։ Եվ, չնայած, որ ես հույս ունեի և անգամ խոստում, որ առաջին իսկ բարենպաստ դեպքում կապիտանի աստիճան կստանամ, այնուամենայնիվ, վճռեցի ամեն ինչ թողնել և գնալ Իտալիա։ Այդպես էլ արի։ Բարեբախտաբար, դոն Խուան Ավստրիացին այդ իսկ ժամանակ եկել էր Ջենովա և Նեապոլ գնալու վրա էր, որպեսզի այնտեղ միանա վենետիկցիների նավատորմիղին, մի բան, որ նա կատարեց հետագայում Մեսսինայում։ Այսպիսով, ես մասնակցեցի մի հռչակավոր և մեծ ճակատամարտի, արդեն կապիտանի աստիճանի հասած,<ref>Ինքնակենսագրական երկտող։</ref> շնորհիվ առավել բարեհաճ բախտի, քան իմ արժանիքների։ Այդ օրը՝ քրիստոնյաների համար այնքան նպաստավոր, խորտակվեց ողջ աշխարհի և բոլոր ազգերի այն սխալ համոզումը, թե տաճիկները ծովի վրա անհաղթելի են, այդ օրը, կրկնում եմ, երբ պախարակվեց օտտոմանյան ամբարտավանությունն ու գոռոզությունը, բազմաթիվ երջանիկների թվում (որովհետև քրիստոնյաները, որ ընկան այդ ճակատամարտում, պետք է կենդանի մնացածներից երջանիկ համարվեն) դժբախտը ես էի։ Փոխանակ ծովային պսակ ստանալու, ինչպես կլիներ հին հռովմայեցիների ժամանակ, այդ փառավոր օրվան հաջորդող գիշերը ես ձեռք ու ոտս շղթայակպ շղթայակապ տեսա։ Այսպես պատահեց՝ Ալժիրի թագավոր Ուշալին՝ խիզախ ու հաջողակ մի ծովահեն, շրջապատեց և գրավեց Մալթայի կապիտանի նավը, որի վրա կենդանի մնացին երեք զինվոր, այն էլ՝ ծանր վիրավորված։ Օգնության հասավ Խուան Անդրեայի նավը, որի վրա էի ես իմ խմբի հետ։ Ինչպես հարկն է նման դեպքերում, ես թռա թշնամի նավի վրա, բայց այդ վայրկյանին նավերն իրարից բաժանվեցին, և իմ զինվորները չկարողացան հետևել ինձ, և ես մնացի մենակ թշնամիների միջև՝ ուժասպառ վերքերից և հարկադրված տեղի տալու գերազանց թվին։ Նրանք ինձ գերի առան։ Եվ, որովհետև Ուշալին, ինչպես դուք, երևի, գիտեք, լսել եք, հաջողեց իր ողջ նավատորմիղով փրկվել, նա ինձ հետը գերի վարեց։ Ես միակ տխուրն էի այնքան ուրախների մեջ, միակ գերին՝ այնքան ազատների մեջ։ Չէ՞ որ այդ օրը տասնհինգ հազար քրիստոնյա, որ թիապարտ էին, վերջապես բաղձալի ազատություն ստացան։
Ինձ տարան Կոստանդնուպոլիս։ Սուլթան Սելիմը իմ տիրոջը նշանակեց ծովային գեներալ, որովհետև ճակատամարտում նա կատարել էր իր պարտականությունը և, իբրև ապացույց իր արիության, հետը բերել էր Մալթայի միաբանության դրոշակը։ Մի տարի անց, այսինքն՝ յոթանասուներկու թվին, թիավարելով եռալապտեր նավը,<ref>Երեք լապտեր նավի հետևի կողմում, ծառայում էին որպես ծովակալի նավի տարբերիչ նշան։</ref> ես գնացի Նավարինո։<ref>Սերվանտեսն էլ մասնակցել է այդ արշավանքին, ինչպես և հաջորդ՝ 1572 թվի արշավանքին։</ref> Ես իմ աչքովս տեսա, ինչպես մենք ձեռքից գցեցինք դեպքը՝ գրավելու նավահանգստում տաճկական ողջ նավատորմիղը, որովհետև լևանտեցիներն ու ենիչարները,<ref>Լևանտացիներ ― թուրքական բանակի ծովայիններ․ ենիչարիներ ― ցամաքային զորքեր։</ref> որ նավերի վրա էին, հաստատ հավատացած էին, որ հարձակումը տեղի պիտի ունենա նավահանգստում իսկ, և պահել էին ձեռներում իրենց շորերն ու ոտնամանները, որպեսզի կարողանան ափ իջնել ու փախչել, առանց կռվի սպասելու․ ահա՛ թե որքան մեծ էր նրանց եկյուղը մեր նավատորմիղից։ Սակայն երկինքն այլ կերպ էր տնօրինել, ոչ թե մեր նավատորմիղի հրամանատարի մեղքից կամ սխալանքից, այլ քրիստոնյաների մեղքերի համար և, որովհետև Աստված կամենում ու թույլատրում է, որ մեզ պատժելու համար դահիճները չպակասեն։ Իրավ, Ուշալին քաշվեց Մոդոն, Նավարինոյից ոչ հեռու գտնվող կղզի, որտեղ զորքերը ափ հանելով, նա նավահանգստի մուտքը ամրացրեց և ապահով մնաց, մինչև դոն Խուանի վերադարձը։ Այդ արշավանքի միջոցին մենք գրավեցինք Լա Պրեսա<ref>La presa ― «Ավար»։</ref> նավը, որի կապիտանը հռչակավոր ծովահեն Բարբարոխայի<ref>Բարբարոխա ― Barbaroja ― «Շեկ մորուք»։</ref> որդին էր։ Նապոլիի լա Լոբա<ref>Loba ― «էգ գայլ»։</ref> նավն էր, որ գերի վարեց նրան և որի հրամանատարն էր զինվորների հայր, հաջողակ և անհաղթ կապիտան Ալվարո դե Բասանը, դե Սանտա Կրուսի մարկիզը։<ref>Սերվանտեսն իր գերությունից վերադառնալուց հետո մասնակցել է Տերսեյրա կղզին պորտուգալացիներից վերցնելուն։</ref> Չեմ կարող չպատմել, թե ինչ պատահեց Լա Պրեսայի գրավման միջոցին։ Բարբարոխայի որդին խստասիրտ մարդ էր և վատ էր վարվում ստրուկների հետ, և ահա, երբ որ նրա թիավարողները տեսան, որ Լոբա նավը շեշտակի նրանց վրա է գալիս և շուտով վրա կհասնի, նրանք իսկույն թիերը թողին, բռնեցին կապիտանին, որ կանգնած նավի միջին ու վերջին կայմերի միջև, տախտակամածի վրա գոռում էր, որ նրանք ավելի ուժգին թիավարեն, և ձեռքե֊ձեռք նետելով նրան, մեկ նստարանից մյուսը, սկսելով նավի ետևի մասից մինչև քիթը, նրան ատամներով այնպես էին կրծոտել, որ նրան տախտակամածի բարձրությունից վայր բերելուց հետո նրա հոգին շատ շուտ արդեն սանդարամետք էր իջել, այդքան դաժան էր նրա վարմունքը և սաստիկ ատելությունը նրա դեմ։
― Ավելին՝ ես գիտեմ եղբորս հորինած սոնետները։
Դե թող ձերդ ողորմածությունն արտասանի, ― խնդրեց գերին։ ― Դուք ինձնից լավ կոգեք։
― Սիրով, ― պատասխանեց կաբալյերոն։ ― Ահա Գոլետային նվիրված սոնետը։
Գերու պատմության շարունակությունը
 
<poem>
 
Սուրբ ոգիներ, որ է մարմնից ունայն,
Հրաժարեցված արդար գործի համար,
― Եթե հիշողությունս չի դավաճանում, ահա՛ ռազմաճակատին նվիրված սոնետը։
 
<poem>
 
Այս ավեր երկրի աշտարակներից,
Փլված կրակի, ծխի մեջ՝ ավեր,
Վստահելի
1396
edits