Changes

Պահապանները

Ավելացվել է 1761 բայտ, 21:56, 18 Ապրիլի 2016
/* 3. Հոբիթստանի կառուցվածքի մասին */
Հարկ է նշել, որ Տուկերի տոհմը երկար ժամանակ հատուկ դիրք էր զբաղեցնում, քանի որ նկարագրվող իրադարձություններից մի քանի դար առաջ Թանի տիտղոսը, որը մինչ այդ կրում էին Ծեր-Բաքսերը, փոխանցվեց նրանց: Թանը (Տուկերի գլխավորը) գլխավորում էր հոբիթների ընդհանուր հավաքույթները, առաջնորդում զորքին և զինյալներ հավաքագրում, բայց քանի որ զորքն ու զինյալներն անհրաժեշտ էին միայն վտանգի դեպքում, իսկ այդպիսի դեպքեր արդեն շատ վաղուց չէին պատահել, Թանի տիտղոսը դարձել էր ուղղակի հարգանքի նշան: Այնուամենայնիվ Տուկերը Հոբիթստանում հատուկ հարգանք էին վայելում, քանզի նրանց տոհմն ամենաբազմաթիվն էր ու ամենահարուստը, և բացի դրանից յուրաքանչյուր սերնդում յուրահատուկ ձիրքերով օժտված ուժեղ և անկախ բնավորությանբ հոբիթներ էին ծնվում և, չլսված բան է, նույնիսկ արկածասեր: Այդ վերջին տարօրինակությունը շրջապատողները տանել չէին կարողանում և մի կերպ հարմարվում էին, այն էլ միայն նրանց, ովքեր հարուստ էին: Սակայն, չնայած ամեն ինչին, Տուկերի տոհմի գլխավորին անվանում էին Ձերդ Տուկ, իսկ եթե անհրաժեշտ էր լինում, ապա նրա անունին ավելացնում էին նաև հերթական թիվը (նայած, թե նա որերորդն էր), օրինակ՝ Իզենգրիմ Երկրորդ:
Սակայն գործնականում պարտավորեցնյող պաշտոնով օժտված միակ անձը Միշել Գետնափորիկի քաղաքագլուխն էր (այսինքն նաև ամբողջ Հոբիթստանի), որին ընտրում էին յոթ տարին մեկ անգամ ամռան այն երեք չորս օրերին, որոնք տարին բաժանում էին երկու հավասար կեսի, և այդ արարոությունը տեղի էր ունենում Սպիտակ բլուրներում, Ազատ Տոնավաճառի ժամանակ: Քաղաքագլուխը պարտավորվում էր հոբիթական տոների կապակցությամբ խնջույքներ կազմակերպել և գլխավորել, իսկ տոները, պետք է նշել, բավական կարճ ընդմիջումներով հաջորդում էին մեկը մյուսին: Բացի այդ, քաղաքագլխի կոչումն իր մեջ ներառում էր նաև փոստային գործերի կառավարիչի և գլխավոր շիրրիֆի պարտականությունները, այնպես որ նա միաժամանակ և՛ քաղաքագլուխ էր, և՛ փոստի կառավարիչ, և պահակային ծառայության պետ (այլ ծառայություններ Հոբիթստանում չկային): Պետք է նշել, որ ամենից շատ հոգս և անհարմարություն պատճառում էին փոստատարները, թեև նրանք միշտ էլ քանակով ավելի շատ էին, քան շիրրիֆները: Ոչ բոլոր հոբիթները գրագիտություն գիտեին, բայց նա ով գիտեր, անդադար գրում էր իր բոլոր ընկերներին ու ազգականներին՝ չանտեսելով ոչ մեկին, նույնիսկ եթե հասցեատերն այնքան էլ հեռու չէր ապրում և կարելի էր ճաշից հետո այցելել: Շիրրիֆ հոբիթներն անվանում էին հասարակական կարգը պահպանողներին: Իհարկե համազգեստ նրանք չէին կրում (այդպիսի կարգ հոբիթների մոտ երբեք չի եղել) և տարբերվում էին միայն գլխարկին ամրացված փետուրով: Նրանք ավելի շուտ հետևում էին, քան հսկում, որովհետև ավելի հաճախ պետք էր լինում ոչ թե ժողովրդին հսկել, այլ անասուններին հետևել: Ամբողջ Հոբիթստանում ընդամենը տասներկու շիրրիֆ կար՝ երեքական ամեն նահանգում: Սակայն կար նաև ոչ մշտական թվով մի մեծ ջոկատ, որին վստահված էր սահմանի պահպանությունը՝ հարկավոր էր հետևել, որ ամեն տեսակ օտարականներն ու բազմատեսակ այլ թափառականները հասարակական կարգը չխախտեն և սպառնալիք չհանդիսանան:
Այն ժամանակներում, երբ սկսվում է մեր պատմությունը, Հոբիթստանի չորս նահանգներն իրար հերթ չտալով լուրեր էին փոխանակում չտեսնված-չլսված գազանների ու անհասկանալի «օտարականների» մասին, որոնք վարգում էին սահմանի երկարությամբ, հաճախակի խախտելով այն։ Դա առաջին նշանն էր, որ կյանքը բոլորովին էլ այնպես չէր ընթանում, ինչպես հարկավոր էր, ինչպես եղել էր միշտ՝ չէ՞ որ վաղուց մոռացված եղելությունների մասին աղոտ հիշեցնում էին միայն ամենահին ավանդապատումները։ Այն ժամանակ դեռ ոչ ոք չէր հասկանում, թե բանն ինչ է, նույնիսկ Բիլբոն ինքը։ Վաթսուն տարի էր անցել այն օրից, ինչ վերադարձել էր իր հիշարժան ճանապարհորդությունից։ Նա արդեն ծեր էր, նույնիսկ հոբիթական հաշվումներով, չնայած նրանց մոտ մինչև հարյուր տարի ապրելը սովորական երևույթ էր, բայց նրա բերած գանձերը, դատելով ըստ ամենայնի, չէին սպառվում։ Շա՞տ էր մնացել այդ հարստությունից, թե քիչ, նա այդ գաղտնիքը ոչ ոքի չէր բացում, նույնիսկ սիրելի զարմիկ Ֆրոդոյին։ Եվ Մատանու մասին նույնպես խոսք անդամ չկար։
Վստահելի
1342
edits