Changes
/* 3. Հոբիթստանի կառուցվածքի մասին */
Շիրրիֆ հոբիթներն անվանում էին հասարակական կարգը պահպանողներին: Իհարկե համազգեստ նրանք չէին կրում (այդպիսի կարգ հոբիթների մոտ երբեք չի եղել) և տարբերվում էին միայն գլխարկին ամրացված փետուրով: Նրանք ավելի շուտ հետևում էին, քան հսկում, որովհետև ավելի հաճախ պետք էր լինում ոչ թե ժողովրդին հսկել, այլ անասուններին հետևել: Ամբողջ Հոբիթստանում ընդամենը տասներկու շիրրիֆ կար՝ երեքական ամեն նահանգում: Սակայն կար նաև ոչ մշտական թվով մի մեծ ջոկատ, որին վստահված էր սահմանի պահպանությունը՝ հարկավոր էր հետևել, որ ամեն տեսակ օտարականներն ու բազմատեսակ այլ թափառականները հասարակական կարգը չխախտեն և սպառնալիք չհանդիսանան:
Այն ժամանակներում, երբ սկսվում է մեր պատմությունը, Հոբիթստանի չորս նահանգներն իրար հերթ չտալով լուրեր էին փոխանակում չտեսնված-չլսված գազանների ու անհասկանալի «օտարականների» մասին, որոնք վարգում էին սահմանի երկարությամբ, հաճախակի խախտելով այն։ Դա առաջին նշանն էր, որ կյանքը բոլորովին էլ այնպես չէր ընթանում, ինչպես հարկավոր էր, ինչպես եղել էր միշտ՝ չէ՞ որ վաղուց մոռացված եղելությունների մասին աղոտ հիշեցնում էին միայն ամենահին ավանդապատումները։ Այն ժամանակ դեռ ոչ ոք չէր հասկանում, թե բանն ինչ է, նույնիսկ Բիլբոն ինքը։ Վաթսուն տարի էր անցել այն օրից, ինչ վերադարձել էր իր հիշարժան ճանապարհորդությունից։ Նա արդեն ծեր էր, նույնիսկ հոբիթական հաշվումներով, չնայած նրանց մոտ մինչև հարյուր տարի ապրելը սովորական երևույթ էր, բայց նրա բերած գանձերը, դատելով ըստ ամենայնի, չէին սպառվում։ Շա՞տ էր մնացել այդ հարստությունից, թե քիչ, նա այդ գաղտնիքը ոչ ոքի չէր բացում, նույնիսկ սիրելի զարմիկ Ֆրոդոյին։ Եվ Իսկ Մատանու մասին նույնպես ընդհանրապես խոսք անդամ անգամ չկար։
=== 4. Այն մասին, թե ինչպես գտնվեց Մատանին ===