Changes
/* 1. Հոբիթների մասին */
Հոբիթները փոքր, բայց հնադարյան ժողովուրդ են։ Առաջներում նրանք ավելի շատ են եղել, քան այժմ։ Սիրում են լռություն ու անդորր, առատ հունձք ու ծաղկավետ մարգագետիններ, իսկ հիմա աշխարհն ինչ-որ շատ աղմկալի ու նեղվածք է դարձել։ Լինելով հմուտ ու ճարտար, հոբիթները, սակայն, տանել չէին կարող ու մինչև հիմա էլ չեն կարողանում դարբնի փուքսից, ջրաղացից և ճախարակից բարդ սարքեր։ Ի սկզբանե միշտ խուսափել են մարդկանցից, իրենց լեզվով՝ «հսկաներից», իսկ հիմա պարզապես մեր աչքին չեն էլ երևում։ Նախանձելի լսողություն ունեն ու սուր աչք. ճիշտ է, նրանք գիրուկ են ու շտապել չեն սիրում, բայց հարկ եղած դեպքում ժիր են ու ճարպկությամբ էլ ոչ ոքի չեն զիջի։ Հոբիթները վարժվել են վայրկենապես ու անաղմուկ անհետանալ անկոչ «հսկայի» հայտնվելու առաջին իսկ պահին։ Եվ այնքան ճարպկորեն են այդ անում, որ մարդկանց դա կախարդություն է թվում։ Իսկ հոբիթներր գաղափար էլ չունեն որևէ կախարդանքի մասին, ուղղակի նրանք ի բնե թաքնվելու վարպետ են, և հենց մի փոքր բան է լինում՝ աչքից կորչում են, ի զարմանս իրենց մեծ ու անճոռնի հարևանների։
Նրանք ախր փոքրիկ են, մարդու կեսի չափ, նույնիսկ թզուկներից էլ փոքր ու վտիտ։ Հիմա արդեն մեկ մետրանոց հոբիթներն էլ հազվադեպ են հանդիպում, իսկ առաջներում, ասում են, ավելի բարձրահասակ էին։ Եթե հավատանք Ալ Գրքին՝ Բանդոբրաս Տուկը, Իսենգրիմ Իզենգրիմ երկրորդի որդին, մեկ ու կես մետր հասակ է ունեցել և ձի է հեծել: Հոբիթական տարեգրությունում ասվում է, որ միայն երկու հանրաճանաչ հոբիթներ են գերազանցել նրան, բայց այդ հետաքրքիր դեպքի մասին հետո կխոսենք:
Խաղաղ ու բարեբեր օրերին հոբիթներն ապրում էին իրենց քեֆն ուզածի պես, այսինքն՝ ուրախ էին ապրում։ Հագնվում էին խայտաբղետ, առավելապես դեղին ու կանաչ գույների, ոտնաման չէին հագնում՝ նրանց կոշտ թաթերր ծածկված էին խիտ, գանգուր մազերով, ինչպես սովորաբար լինում են գլխի մազերը՝ մուգ ու խարտյաշ։ Այնպես որ կոշկակարի արհեստը նրանց մոտ հարգի չէր, դրա փոխարեն ծաղկում էին մյուս արհեստները, և հոբիթների երկար ու հմուտ մատները սարքում էին շատ օգտակար, և գլխավորը հոյակապ իրեր։ նրանց դեմքերը գեղեցկությամբ աչքի չէին ընկնում, ավելի շուտ բարեհոգի էին, ջինջ աչքերով, կարմրաթուշ, բերանները համարյա մինչև ականջները բաց, միշտ ծիծաղող, ուտել-խմելու պատրաստ։ Ծիծաղում էին ամբողջ հոգով, ուտում ու խմում էին ըմբոշխնելով, կատակները պարզունակ էին, ուտում էին օրը վեց անգամ (միայն թե ուտելու բան լիներ)։ Սրտաբաց հոբիթները շատ էին սիրում հյուրեր ընդունել ու նվերներ ստանալ՝ իրենք էլ պարտքի տակ չէին մնում։
Մշուշապատ լեռնաշղթայի և Կապույտ լեռների միջև հոբիթներին և՛ Էլֆեր էին հանդիպում, և՛ մարդիկ։ Այն ժամանակ այդտեղ դեռ ապրում էին դունադանները՝ Անդրծայրամասային Արևմուտքից ծովով եկած թագավորական սերունդները։ Բայց նրանք հետզհետե պակասում էին, և Հյուսիսային Իշխանությունը աստիճանաբար ավերակների էր վերածվում։ Հոբիթ եկվորներին չէին նեղացնում, տեղը բավականացնում էր, և նրանք արագորեն բնակություն հաստատեցին նոր հողերում։ Բիլբոյի ժամանակներում այդ առաջին բնակավայրերի հետքն էլ չէր մնացել, սակայն դրանցից ամենակարևորները այնուամենայնիվ պահպանվել էին. խոսքը գնում է Լեռնամոտի մասին:
Այդ նույն հեռավոր ժամանակներում հոբիթները, հավանորեն, և գրությունը յուրացրին՝ դունադանցիների դունադանների օրինակով, որոնք ինչ-որ ժամանակ, շատ վաղուց այն վերցրել էին էլֆերից։ Շուտով նրանք մոռացության տվեցին նախկին բարբառները և սկսեցին խոսել համընդհանուր լեզվով՝ տարածված ամենուր, Արնորից մինչև Գոնդոր։ Ի դեպ, իրենց որոշ հին բառեր հոբիթներն այնուամենայնիվ պահպանեցին. օրերի, շաբաթների, ամիսների անունները և, իհարկե, հատուկ անունները։
Այստեղ վերջապես հոբիթական առասպելները պատմության տեսք են ընդունում և գտնում իրենց տեղը տարեգրությունում, որտեղ դեպքերն արդեն թվագրվում են: Քանզի երրորդ դարաշրջանի հազար վեց հարյուր մեկ թվականին ճերմակիկ ցեղից երկու եղբայր՝ Մարքոն և Բլանքան, ստանալով Ֆորնոսթի թագավորի թույտվությունը, լքեցին Լեռնամոտը և անցան Բարանդուին գետը՝ տանելով իրենց հետ շատ հոբիթների: Նրանք գետն անցան մեծ քարե կամուրջով, որը կառուցվել էր հյուսիսային թագավորության հզորության գագաթնակետին և տարածվեցին գետափնյա հողերում, ընդհուպ մինչև արևմտյան բարձրավանդակի ստորոտը: Հոբիթներից շատ բան չէր պահանջվում, միայն սարքին պահել մեծ կամուրջը, մնացած մանր մունր կամուրջներն ու ուղիները, թագավորի ուղարկած սուրհանդակներին հետ ուղարկել անհրաժեշտ բոլոր պարագաներով և ընդունել նրա իշխանությունն ու թագը:
Այստեղ էլ սկիզբ է առնում Հոբիթստանի տարեգրությունը, քանզի Բրենդիդուիմի անցումը (հոբիթներն այդպես անվանեցին գետը) համարվում է հոբիթական տարեգրության առաջին տարին: Արևմտյան հոբիթները միանգամից սիրեցին այդ նոր երկիրը և վերջնականապես հաստատվեցին այնտեղ: Շուտով նրանց մասին բոլորովին մոռացան և նրանց մասին հիշատակումները կորան մարդկանց ու էլֆերի տարեգրություններից: Թեև նրանք համարվում էին թագավորի հպատակներ, բայց հոբիթների առաջնորդներն իրավունք ունեին ինքնուրույն որոշումներ կայացնել, իսկ դրսում կատարվող ոչ մի բանի հետ մեջ նրանք քիթները չէին խոթում: Ճիշտ է, Անգմարյան կախարդ-արքայի դեմ վերջին ճակատամարտի ժամանակ հոբիթները Ֆորնոսթի թագավորին օգնության ուղարկեցին նետաձիգների մի ոչ մեծ ջոկատ, բայց այդ մասին մարդկանց տարեգրությունները լռում են: Այդ ճակատամարտում հյուսիսային թագավորությունը պարտվեց, և այդ ժամանակվանից սկսած հոբիթները դարձան իրենց հողերի լիարժեք տերերը: Նրանք իրենց համար հոբիթ-թան Թան (նահանգապետ) ընտրեցին, որպեսզի վերջինս ներկայացնի նախկին թագավորի իշխանությունը:
Մի ամբողջ հազարամյակ պատերամները շրջանցում էին Հոբիթստանը և, հաղթահարելով (Հ.Տ.) 37թ. տարածված Սև Մահվան ժանտախտը, հոբիթներն անհոգ ապրում ու բազմանում էին, մինչև որ վրա հասավ Երկարատև Ձմեռը, որին փոոխարինեց սարսափելի սովը: Հազարավոր հոբիթներ մահացան սովից, բայց մեր պատմության օրերին նույնիսկ Սովի Տարիները (1158-1160) վաղուց արդեն հեռավոր անցյալ էին դարձել, և հոբիթները կրկին սովորել էին առատության: Նրանց երկրամասը հարուստ էր և բերրի, ու թեև մինչև հոբիթների գալը այն երկար ժամանակ լքված էր, բայց առաջներում այդտեղի հողերը փառավորապես մշակվել էին. այստեղ էին գտնվել հյուսիսային թագավորության խաղողի այգիները, ֆերմաները, վարելահողերը:
Էլֆերն էին սովորեցրել հոբիթներին տներ կառուցել, թե մարդիկ՝ կարևոր չէ. կարևորն այն է, որ հոբիթները կառուցում էին դրանք իրենց ուրույն ձևով: Աշտարակների կարիք նրանք չունեին: Փոխարենը երկար, ցածրիկ ու հարմարավետ տներ էին կառուցում: Առաջին վերգետնյա տները իրենց կառուցվածքով սմիալ էին հիշեցնում: Դրանք ծածկվում էին խոտով, ծղոտով կամ ուղղակի տորֆով. այդպիսի տունը տեսքից կարծես հաստափոր լիներ: Ճիշտ է, նմանատիպ տներ կառուցում էին միայն սկզբնական շրջանում. հետագայում դրանք շատ փոփոխվեցին: Դրան նպաստեցին թզուկները, որոնք հոբիթների հետ կիսվում էին իրենց գաղտնիքները, և հոբիթական բնածին հնարամտությունը: Սակայն կլոր դռներն ու պատուհանները մշտապես անփոփոխ էին և դարձան հոբիթական ճարտարապետության աչքի ընկնող առանձնահատկությունը:
Հոբիթստանում տներն ու բույները բավական ընդարձակ էին կառուցում, և ապրում էին այնտեղ բազմանդամ ընտանիքներ (Բիլբո և Ֆրոդո Պարկինսների պես ամուրիները բացառություն էին՝ չնայած Պարկինսները բացառություն էին նաև շատ այլ բաներում: Վերցնենք թեկուզ էլֆերի հետ նրանց բարեկամությունը): Երբեմն, ինչպես, օրինակ Տուկբորոյի Տուկերի կամ, ասենք, Բրենդիդուիմքի Բրենդիզայքների Բրենդիբաքերի դեպքում բազմաթիվ սերունդներ խաղաղ (որքանով որ դա հնարավոր է) և հանգիստ (հարաբերական) ապրում էին մեկ հարկի տակ՝ պապենական ընդարձակ բնում: Ի դեպ, հոբիթներն ապրում են տոհմերով և մեծ լրջությամբ են վերաբերվում ազգակցական կապերին: Նրանց տոհմածառերը երկար ու բազմաթիվ ճյուղավորումներ ունեն, սակայն բոլոր ճյուղերը բծախնդիր հաշվվում են: Գործ ունենալով հոբիթների հետ՝ երբեք չի կարելի մոռանալ, թե ով ում ազգականն է և ինչ ազգական է: Սակայն անհնար է այս գրքի էջերում մեջբերել նկարագրված դեպքերի ժամանակաշրջանի թեկուզ ամենահայտնի հոբիթների ծագումնաբանությունը: Ալ գրքի վերջում բերված տոհմածառերի պատմությունն ինքն իրենով ինքնին արդեն իսկ մի ոչ մեծ գիրք է ներկայացնում, բայց այդպիսի գիրք կարդալը երևի միայն հոբիթներին չի ձանձրացնի: Նրանց համար այդպիսի ծագումնաբանական գրքի ուսումնասիրությունը ուղղակի հաճույք է: Հոբիթներն առհասարակ նախնտրում են, որ գրքերում գրված լինի այն, ինչն իրենց արդեն իսկ հայտնի է, և որ գրված լինի պարզ ու հասկանալի:
=== 2. Ծխելու խոտի մասին ===