Changes

Պահապանները

Ավելացվել է 4157 բայտ, 17:16, 21 Ապրիլի 2016
/* Գլուխ առաջին․ Երկար սպասված հյուրասիրություն */
— Ասում են, Պարկուտի նկուղներում մեծ հարստություն կա թաղված,— խոսեց Միշել Գետնափորիկից եկած մի անծանոթ: — Բլրի ընդերքում իբր անհաշիվ ստորգետնյա անցումներ են փորված, ու բոլորն էլ բերնե-բերան լցված են ոսկով, արծաթով ու թանկագին քարերով լի սնդուկներով: Համենայն դեպս, ես էդպես եմ լսել:
— Էդ դու երևի ավելին ես լսել, քան խոսում են,— փնչացրեց Ծերուկը: — Ի՞նչ թաղված գանձեր, ինչ բան: Պարոն Բիլբոն ժլատ չէ և փողի կարիք էլ, կարծես թե, չունի, բայց գանյձերով լի ստորգետնյա անցումներ հաստատ չկան, կուզես՝ սպանիր, չեմ լսել: Հիշում եմ, թե ինչպես վաթսուն տարի առաջ պարոն Բիլբոն վերադարձավ տուն: Էն ժամանակ դեռ կաթնակեր էի, ծերուկ Բույնսը (հորեղբայրս է) նոր-նոր ինձ իր մոտ աշկերտ աշակերտ էր վերցրել: Օգնում Պարկուտում ամեն ինչ վաճառքի էին հանել, և ես այդ օրն օգնում էինրան քշել այգին ոտնատակ տվող հետաքրքրասերներին: Հենց էդ ժամանակ էլ պարոն Բիլբոն հայտնվեց երկու մեծ սնդուկով ու պարկերով բեռնավորված պոնիի վրա նստած: Պարզ է, որ քշի հետաքրքրասերներինդրանք գանձեր էին օտար երկրներից, որտեղ էդ բարիքից շատ կա: Բայց ի՞նչի պետք է Զառիթափում անցումներ փորեին, եթե էդ ամենը մի փոքրիկ նկուղում հանգիստ կտեղավորվեր: Իմ Սեմին հարցրեք. նա էնտեղ ամեն ինչ գիտի. առավոտից իրիկուն Պարկուտից դուրս չի գալիս, թեկուզ ականջներից բռնած դուրս հանիր: Նրան մենակ անցած դարերի մասին եղելություններ պատմիր: Դե պարոն Բիլբոյին, գիտեք, երկար համոզել պետք չէ, սիրում է պատմել, իմ հիմարն էլ բերանը բաց լսում է: Պարոն Բիլբոն նրան գրագիտություն էլ է սովորեցրել՝ առանց չար մտադրության, իհարկե. չեմ կարծում, որ դրանից ինչ-որ վատ բան դուրս գա: «Ինչի՞դ են պետք էլֆերն ու վիշապները,— հարցնում եմ նրան: — Քո գործը կարտոֆիլ ու կաղամբ մշակելն է, քիթդ մի խոթիր մեծերի գործերի մեջ, մի օր կխրվես՝ քիչ չի թվա»: Էդպես էլ ասացի, չկասկածեք: Կարող եմ նորից կրկնել չլսողների համար,— ձայնը բարձրացրեց նա՝ խեթ նայելով անծանոթին ու ջրաղացպանին: Բայց ունկնդիրներն իրենց կարծիքին մնացին: Բիլբոյի գանձերի մասին առասպելները չափազանց խորն էին նստած երիտասարդ սերնդի գիտակցության մեջ: — Դե ինչ կապ ունի, թե ինչքան է սկզբում հետը բերել, մնացածն էլ հետո բերած կլինի,— քմծիծաղեց ջրաղացպանը՝ արտահայտելով բոլորի կարծիքը: — էդ ժամանակվանից ի վեր նա, անշուշտ, ավելացրել է իր պահուստները: Մշտապես կորած է, տանը խելոք չի նստում: Մենակ տեսեք թե ինչ օտարականներ են նրա մոտ հյուրընկալվում. էդ թզուկները, որ գիշերները հայտնվում են, թափառական ծեր կախարդ Գենդալֆը, ու էլի չգիտեմ ով: Չէ, Ծերուկ, ինչ ուզում ես ասա, բայց մութ տեղ է էդ Պարկուտը, ու էնտեղ ապրողներն էլ տարօրինակ ժողովուրդ են: — Լավ կանես լռես, Ավազունս,— կրկին խորհուրդ տվեց Ծերուկը՝ զգալով, որ չափից ավելի հակակրանք է տածում ջաղացպանի հանդեպ: — Դու էդ գործի մասին էնքան գիտես, ինչքան՝ նավակներից: Պարկինսնե՞րն են տարօրինակ: Երնեկ չէ՞ բոլորը նրանց պես տարօրինակ լինեին: Հապա մի ուրիշներին նայիր. ես էնպիսիններին գիտեմ, որ մի բաժակ գարեջուր էլ քեզ համար չեն գնի, թեկուզ հարստության մեջ թաղվեն, ինչքան կուզես լավություն արա: Պարկինսները բոլորովին ուրիշ են, նրանք ոչ մեկին չեն մոռանում: Իմ Սեմն ասում է, որ հյուրասիրությանը հրավիրելու են բոլորին մինչև վերջին հոբիթը ու բոլորին անխտիր նվերներ են բաժանելու: Երկար սպասել պետք չէ, հյուրասիրությունն արդեն այս ամիս է:
Սեպտեմբերյան տաք եղանակ էր, և նշանակված օրը մոտենում էր։ Մի անգամ, երեկոյան, զարմանահրաշ արկղերով բեռնված մի տարօրինակ սայլ Նորգորդը դղրդացնելով կանգ առավ Զառիթափի Պարկուտի մոտ։ Հոբիթները գլուխները հանեցին դռներից ու սկսեցին նայել մթության մեջ։ Ձիերը վարում էին գլխներին կնգուղներ քաշած երկարամորուք թզուկներ, որոնք անհասկանալի երգեր էին երգում։ Նրանցից ոմանք հետո գնացին, իսկ մյուսները մնացին Պարկուտում։ Սեպտեմբերի երկրորդ շաբաթվա վերջին Բրենդիդուիմյան կամրջի կողմից օրը ցերեկով մի բեռնված սայլ երևաց, իսկ սայլի վրա՝ ծերունի։ Նա բարձր, սրածայր, կապույտ լայնեզր գլխարկ էր դրել, հագել էր համարյա մինչև կրունկները հասնող մոխրագույն թիկնոց և կապել արծաթավուն շարֆ։ Նրա երկար, սպիտակ մորուքը խնամված ու վեհաշուք էր, իսկ փրչոտ ունքերը ծվեն֊ծվեն կախ էին ընկել գլխարկի տակից։ Փոքրիկ հոբիթները նրա հետևից վազում էին ողջ ավանով մինչև Բլուր ու բարձրացան Բլուրի վրա։ Սայլին հրթիռներ էին բեռնված, դա նրանք իսկույն գլխի ընկան։ Բիլբոյի դռան մոտ ծերուկն սկսեց բեռնաթափել զանազան ու անհավանական հրթիռների մեծ-մեծ կապոցներ, որոնց վրա «Գ» կարմիր նշան էր արված և նույնն էլ արված էր էլֆերեն։
Վստահելի
1342
edits