Changes

Երեքը մի նավակում չհաշված շունը

458 bytes removed, 01:05, 13 Օգոստոսի 2012
  Այս գրքի հրապույրը ոչ թե նրա գրական ոճի, բովանդակության կամ էջերում ամփոփված շատ և օգտակար տեղեկությունների մեջ է, այլ պարզ ճշմարտացիության մեջ։ Գրքի էջերում նկարագրված են դեպքեր, որոնք իրականում տեղի են ունեցել։ Ես պարզապես մի թեթև գունավորում եմ տվել, որից, սակայն, առանձին փոփոխություն չի կատարվել։ Ջորջը, Հարրիսը և Մոնթմորընսին ամենևին էլ բանաստեղծական իդեալներ չեն, այլ միս ու արյունից սովորական մահկանացուներ, հատկապես Ջորջը, որը տասներկու ստօն քաշ ունի։ Որոշ ստեղծագործություններ թերևս աչքի են ընկնում մտքի ավելի խորությամբ, մարդկային բնության ավելի մեծ իմացությամբ, այլ գր  ը գուցե իմ գրքին չեն զիջում իրենց ինքնատիպությամբ և ընդգրկումով, բայց իր հուսահատական, անուղղելի վավերականությամբ, մինչև այժմ գրված ոչ մի ստեղծագործություն չի կարող մրցել այս գրքի հետ։ Կարծում եմ, վերջինը ավելի շատ, քան գրքի մյուս բոլոր հմայքները, վիպակը արժեքավոր կդարձնեն լրջախոհ ընթերցողի համար և լրացուցիչ կշիիռ կհաղորդեն այն ամենին, ինչ կարելի է քաղել գրքի էջերից։
==Գլուխ առաջին==
   Երեք հաշմանդամներ։ Ջորջի և Հարրիսի տառապանքները։ Հարյուր և յոթ ճակատագրական հիվանդուցյունների զոհը։ Ոգտակար դեղատոմսեր։ Երեխաների լյարդի հիվանդության բուժումը։ Մենք որոշում ենք, որ գերհոգնած ենք և հանգստի կարիք ունենք։ Մեկ շաբաթ ծովու՞մ։ Ջորջն առաջարկում է ճանապարհորդել գետով։ Մոնթմորընսին դեմ է քվեարկում։ Սկբնական առաջարկությունն ընդունվում է ձայների մեծամասնությամբ՝ երեքը մեկի դեմ։      
  Մենք չորսով էինք՝ Ջորջը, Վիլյամ Սեմուել Հարրիսը, ես և Մոնթմորընսին։ Նստած էինք իմ սենյակում, ծխում էինք ու խոսում, թե որքան վատ է մեր վիճակը, վատ, իհարկե, նկատի ունեմ բժշկական տեսանկյունից։
  Մեր առողջական վիճակը վատ էր և դրա համար խիստ անհանգստանում էինք։ Հարրիսն ասաց, որ ժամանակ առ ժամանակ գլխապտույտի այնպիսի տարօրինակ նոպաներ է ունենում, որ չի հասկանում, թե ինչ է անում։ Ջորջն ասաց, որ ինքն էլ է գլխապտույտի նոպաներ ունենւմ և այդ ժամանակ ինքն էլ չի հասկանում, թե ինչ է անում։ Ինչ վերաբերվում էր ինձ, իմ լյարդն էր շարքից դուրս եկել։ Ես համոզված էի, որ լյարդս կարգին չեր, որովհետև հենց այդ ժամանակ կարդում էի լյարդի հիվանդուցյունների դեմ դեղամիջոցներ ռեկլամող տեղեկագիրը, որտեղ մանրամասն նկարագրված էին տարբեր ախտանիշներ, որոնց օգնությամբ մարդ կարող էր իմանալ, թե արդյո՝ք իր լյարդը հիվանդ է։ Ես այդ բոլոր ախտանիշներն ունեի։
  
==Գլուխ երկրորդ==
   Ծրագրերի քննարկում։ Լավ եղանակին դրսում գիշերելու հաճույքը։ Նույնը՝ անձրևոտ եղանակին։ Համաձայնություն փողզիջումով։ Մոնթմորընսի, առաջին տպավորությունները։ երկյուղ կա, որ նա չափազանց լավն է այս աշխարհի համար։ Երկյուղը անհիմն է։ Նիստը հետաձգվում է։    
  Մենք մեջտեղ բերեցինք քարտեզները և քննարկեցինք մեր ուղերթը։ Որոշեցինք ճանապարհ ընկնել հաջորդ շաբաթ օրը Քինգստոնից։ Հարրիսը և ես պետք է այնտեղ գնայինք առավոտյան և նավակը տանեինք հոսանքն ի վեր մինչև Չըրթսի։ Իսկ Ջորջը, որ միայն կեսօրից հետո կարող էր դուրս գալ Սիթիից (նա ամեն օր գնում էր քնելու մի ինչ-որ բանկում՝ ժամը տասից չորսը, բացի շաբաթ օրերից, երբ նրան արթնացնում և ազատ են արձակում ժամը երկուսին), պետք է հանդիպեր մեզ այնտեղ։
  Որտե՛ղ պետք է գիշերենք․ դրս՞ում թե հյուրանոցում։
==Գլուխ երրորդ==
   Ճանապարհի պատրաստություններ։ Հարրիսի աշխատելու մեթոդը։ Ինչպես է ընտանիքի տարեց տղամարդը նկար կախում։ Ջորջը խելացի առաջարկություն է անում։ Վաղ առավոտյան լողի հմայքը։ Վթարի դեպքում անհրաժեշտ իրեր։    
  Այսպիսով, հաջորդ երեկոյան մենք կրկին հավաքվեցինք, որպեսզի քննարկենք և համաձայնեցնենք մեր պլանները։ Հարրիսն ասաց․
  ― Այժմ առաջին հերթին պետք է որոշենք, թե ինչ ենք վերցնելու մեզ հետ։ Դու, Ջեյ, վերցրու մի կտոր թուղտ և գրի առ, իսկ դու, Ջորջ, գտիր մթերային խանութի գնացուցակը։ Մեկնումեկդ ինձ մի մատիտ տվեք և ես կկազմեմ ցուցակը։
  ― Տիկին, պատասխանեցի ես, ― անձամբ ինձ դուր է գալիս պանրի հոտը և Լիվերպուլից կատարած ճանապարհորդությունը ես միշտ կհիշեմ, որպես հաճելի արձակուրդի երջանիկ վախճան։ Բայց այս աշխարհում մենք պետք է հաշվի առնենք նաև մյուսներին։ Տիկինը, որի հարկի տակ պատիվ ունեմ բնակվելու, այրի է և , որքան գիտեմ, նաև որբ։ Նա ուժգնորեն, ես կասեի պերճախոս կերպով, դեմ է, որ իրեն, ինչպես ինքն է արտահայտվում,«նեղացնեն»։ Ձեր ամուսնու գնած պանրի առկայությունը նրա տանը, նա կհամարի, ― ես դա բնազդորեն զգում եմ, ― որ իրեն նեղացնում են։ Իսկ ես չեմ ուզում, որ իմ մասին խոսեն, իբր ես նեղացնում եմ այրիներին և որբերին։
  ― Հիանալի է , ասաց ընկերոջս կինը վեր կենալով, ― այդ դեպքում ինձ միայն մի բան է մնում․ կվերցնեմ երեխաներին և կգնամ հյուրանոց, մինչև այդ պանիրը ուտեն վերջացնեն։ Ես հրաժարվում եմ այդ գարշահոտուտյան հետ միասին ապրել մի հարկի տակ։
   Նա իր խոսքի տերը եղավ, թողնելով տունը աղախնի խնամքին, որն այն հարցին, թե կարո՞ղ է դիմանալ այդ հոտին, պատասխանել էր՝ ի՞նչ հոտ, իսկ երբ մոտեցրել էին պանիրը և պատվիրել, որ մի լավ հոտ քաշի, ասել էր, որ սեխի թույլ բույր է զգում։ Դրանից հետևություն արեցին, որ այդպիսի մթնոլորտը աղախնուն առանձնապես չի վնասի և նրան թողեցին բնակարանում։ Հյուրանոցի հաշիվը կազմեց տասնհինգ գինեա, և իմ ընկերը, ծախսերը հանրագումարի բերելով, գտավ, որ պանրի մեկ ֆունտը իր վրա նստեց ութ շիլլինգ և վեց պենս։ Նա ասաց, որ ճիշտ է շատ է սիրում երբեմն մի փոքրիկ կտոր պանիր համտեսել, սակայն դա իր հնարավորություններից վեր է և որոշեց ազատվել դրանից։ Նա պանիրը նետեց ջրանցքը, բայց ստիպված էր նորից կարթով ետ որսալ, քանի որ մակույկավարները բողոքեցին։ Նրանք ասում էին, որ վատ են զգում այդ հոտից։ Իսկ դրանից հետո, մի մութ գիշեր, նա պանիրը տարավ և թողեց եկեղեցու մոտի գերեզմանատանը։ Բայց դատական քննիչը հայտնաբերեց այն և սարսափելի աղմուկ բարձրացրեց։   Նա ասում էր, դա դավադրություն է, որը սարքել են, որպեսզի իրեն զրկեն ապրուստի միջոցներից՝ կենդանացնելով ննջեցյալներին։   Իմ ընկերը վերջապես ազատվեց դրանից, այն տարավ ծովափնյա մի քաղաք և թաղեց ծովափին։ Դա տեղանքին մեծ համբավ բերեց։ Այցելուներն ասում էին, որ նախկինում չեն նկատել, թե ինչ առողջարար է օդը և շատ տարիներ խմբերով այդտեղ բուժվելու էին գալիս թոքախտով հիվանդները։   Թեև ես պանրի մեծ սիրահար եմ, այնուամենայնիվ, գտնում եմ,որ Ջորջը ճիշտ վարվեց՝ խուսափելով պանրից։   ― Թեյելու կարիք չի լինի, ― ասաց Ջորջը (Հարրիսը դեմքը տհաճությունից ծամածռեց), ― բայց մենք կուշտ, արժանավայել կճաշենք ժամը յոթին․ ճաշ, թեյ, ընթրիք՝ միաժամանակ։   Հարրիսը զվաթացավ։ Ջորջն առաջարկեց վերցնել մսով և մրգով կարկանդակներ, սառը միս, լոլիկ, միրգ և կանաչեղեն։ Ծարավը հագեցնելու համար որոշեցինք վերցնել Հարրիսի պատրաստած մի ինչ-որ զարմանալիորեն կպչուն կոնցենտրատ, որը խմելիս խառնում էին ջրի հետ և կոչվում էր լիմոնադ, մեծ քանակությամբ թեյ և վիսկի, որը, ինչպես Ջորջն ասաց, պետք կգար նավակը վթարի ենթարկվելու դեպքում։   Ինձ թվում է, որ Ջորջը շատ հաճախ էր մտածում վթարի մասին։ Կարծում եմ լավ չէ նման տրամադրությամբ ճամփա ընկնել։   Բայց ես ուրախ եմ, որ մեզ հետ վիսկի վերցրեցինք։   Գինի և գարեջուր չվերցրեցինք։ Դրանք այն խմիչքները չեն, որ կարելի է խմել գետի վրա նավարկելիս։ Դրանք մարդուն ծանրացնում և քնկոտ են դարձնում։ Մի բաժակը՝ երեկոյան, երբ թափառում ես քաղաքում, դիտելով աղջիկներին, դեռ ոչինչ, բայց երբ արևը խփում է գլխիդ և ծանր աշխատանք է սպասում, չարժե խմել։   Այդ երեկո, մինչև բաժանվելը, մենք կազմեցինք այն իրերի ցուցակը, որ պետք է վերցնեինք մեզ հետ։ Հաջորդ՝ ուրբաթ օրը, մենք ամեն ինչ կուտակեցինք մի տեղում և երեկոյան հանդիպեցինք, որ տեղավորենք դրանք։ Մի մեծ կաշվե ճամպրուկ գտանք հագուստների համար և մի զույգ ծղոտե զամբյուղ՝ սննդամթերքի և ամանեղենի համար։ Սեղանը քաշեցինք պատուհանի մոտ, ամեն ինչ լցրեցինք սենյակի մեջտեղում, նստեցինք շուրջը և սկսեցինք նայել։   Ես ասացի, որ ինքս կկապեմ իրերը։   Ես հպարտանում եմ իրերը կապելու իմ հմտությամբ։ Դա մեկն է այն մեծաթիվ գործերից, որ, իմ համոզմամբ աշխարհում ամենալավը միայն ես եմ անում։ (Ինքս էլ երբեմն զարմանում եմ, թե որքան շատ են նման գործերը)։ Ես ասացի Ջորջին և Հարրիսին, որ լավ կանեն ամեն ինչ թողնեն ինձ։ Նրանք զարմանալի պատրաստակամությամբ ընդունեցին իմ առաջարկը։ Ջորջը վառեց ծխամորճը և փռվեց բազկաթոռին, իսկ Հարրիսը ոտքերը մեկնեց սեղանին և մի սիգար կպցրեց։   Հազիվ թե դա այն էր, ինչ ես նկատի ունեի։ Ես մտադրվել էի, իհարկե, որ կղեկավարեմ աշխատանքը, իսկ Ջորջը և Հարրիսը կգործեն իմ հրահանգներով․ «Էյ, դուք, տվեք ես ինքս կանեմ»։ «Տեսնու՞մ եք, ինչ հեշտ է», ― կասեմ ես մի կողմ հրելով նրանց, այսպես ասած, սովորեցնելով, թե ինչպես պետք է աշխատել։ Այն հանգամանքը, որ նրանք ինձ ճիշտ չհասկացան, զայրացնում էր ինձ։ Ոչինչ ինձ այնքան շատ չի զայրացնում, որքան այն, որ մարդիկ անգործ նստած են շուրջս, երբ ես աշխատում եմ։   Մի ժամանակ ես ապրում էի մի մարդու հետ, որն այդ ձևով ինձ կատաղության էր հասցնում։ Նա ժամերով վեր էր ընկնում բազմոցին և աչքերով հետևում էր, թե ես ինչպես եմ աշխատում և ուր եմ գնում։ Նա ասում էր, որ իր համար օգտակար է ինձ նայելը, երբ ես աշխատում եմ։ Այդ ժամանակ նա հասկանում է, որ կյանքը միայն դատարկ երազ չէ, որն անցկացնում են ձանձրույթով և անվերջ հորանջելով, այլ վեհանձն գործ, որտեղ կարևորը պատասխանատվության զգացումն է և համբերատար աշխատանքը։ Նա ասում էր, որ երբեմն զարմանում է, թե ինչպես է յոլա գնացել մինչև ինձ հանդիպելը, երբեք չունենալով կողքին որևէ մեկը, որին նայի, երբ վերջինս աշխատում է։   Ես այդպիսին չեմ։ Ես չեմ սիրւմ նստել և նայել, թե մյուսներն ինչպես են աշխատում։ Ինձ մոտ ցանկություն է առաջանում վեր կենալ և հետևել աշխատանքի ընթացքին, քայլել սենյակում ձեռքերս գրպանս դրած և թելադրել, թե ինչ պետք է անել։ Մեղավորը իմ եռանդուն խառնվացքն է, ինչ կարող եմ անել։   Սակայն, ես ոչինչ չասացի, այլ սկսեցի տեղավորել իրերը։ Դա ավելի շատ ժամանակ խլեց, քան կարծում էի, բայց վերջապես ավարտեցի ծամպրուկը դասավորելը, նստեցի վրան և սկսեցի ամրացնել կապերը։   ― Սապոգները չե՞ս ուզում վերցնել, ― հարցրեց Հարրիսը։ Ես շուրջս նայեցի և տեսա, որ իսկապես մոռացել էի սապոգները տեղավորել։ Դա Հարրիսին նման է։ Կարծես մինչև ճամպրուկը փակելը չէր կարող ասել։ Իսկ Ջորջը սկսեց հռհռալ իր զայրացնող, անիմաստ ու ականջ ծակող ծիծաղով։ Ինչպե՛ս են նրանք ինձ կատաղեցնում։   Ես բաց արեցի ճամպրուկը, սապոգները տեղավորեցի այնտեղ և հետո, երբ պատրաստվում էի կրկին փակել, մի սարսափելի միտք անցավ գլխովս։ Արդյոք վերցրե՞լ եմ ատամի խոզանակս։ Չգիտեմ, թե ինչպես է ստացվում, բայց ես երբեք չեմ հիշում՝ վերցրե՞լ եմ ատամի խոզանակը թե ոչ։   Ատամի խոզանակը մի իր է, որը ճանապարհորդելիս ինձ հանգիստ չի տալիս և իմ կյանքը տանջանքի է վերածում։ Երազումս տեսնում եմ, որ այն չեմ վերցրել, արթնանում եմ սառը քրտինքով պատած, վեր եմ կենում անկողնուց և սկսւմ փնտրել։ Իսկ առավոտյան տեղավորում եմ ճամպրուկում մինչև օգտագործելը և հետո ստիպված նորից եմ քրքրում իրերը՝ խոզանակը գտնելու հույսով, իսկ այն միշտ հայտնվում է ամենախորքում։ Հետո կրկին դասավորում եմ ճամպրուկը և մոռանում խոզանակը, այնպես որ վերջին վայրկյանին ստիպված եմ լինում վազել աստիճաններով վեր և այն կայարան եմ տանում թաշկինակիս մեջ փաթաթաց։   Հիմա էլ ստիպված էի ճամպրուկից դուրս թափել ամեն ինչ, և իհարկե, չկարողացա գտնել խոզանակը։ Իրերը այնպիսի քաոսային վիճակի մեջ գցեցի, ինչպիսին հավանաբար եղել են մինչև աշխարհի ստեղծումը։ Իհարկե, Ջորջի և Հարրիսի խոզանակները մոտ տասնութ անգամ գտա, բայց իմը այդպես էլ գտնել չկարողացա։ Ես մեկ առ մեկ իրերը կրկին տեղավորեցի ճամպրուկի մեջ՝ նախապես ամեն ինչը բարձրացնելով և թափ տալով։ Վերջապես այն գտա կոշիկի միջից։ Եվ մի անգամ ևս ճամպրուկը դասավորեցի։   Հենց որ ավարտեցի, Ջորջը հարցրեց, թե արդյոք օճառը վերցրե՞լ եմ։ Ես ասացի, որ ինձ համար միևնունյն է՝ վերցրել եմ օճառը թե ոչ, և թափով փակեցի ճամպրուկն ու ձգեցի ամրակապերը։ Սակայն պարզվեց, որ ծխախոտատուփս նույնպես փակել եմ ճամպրուկում և ստիպված կրկին բացեցի։ Այն վերջնականապես փակվեց երեկոյան ժամը տասին։ Դեռ մնում էին զամբյուղները, որտեղ պետք է սննդամթերքը և ամանեղենը դասավորեինք։ Հարրիսն ասաց, որ մինչև ճանապարհվելը մեր տրամադրության տակ ընդամենը տասներկու ժամ կա, այնպես որ լավ կլինի, որ մնացածը ինքը և Ջորջը անեն։ Ես համաձայնեցի և նստեցի, իսկ նրանք գործի անցան։   Ջորջը և Հարրիսը ուրախ տրամադրությամբ սկսեցին, հավանաբար ցանկանալով ցույց տալ, թե ինչպես պետք է իրերը կապկպել։ Ես ոչինչ չասացի, պարզապես նստել ու սպասում էի։ Երբ Ջորջին կախեն, Հարրիսը կդառնա աշխարհի ամենավատ իրեր կապողը։ Նայում էի ափսեների, բաժակների, թեյամանների, շշերի, բանկաների, տորթերի, սպիրտայրոցների, բիսկվիթների, լոլիկների և զանազան առարկաների կույտին և զգում էի, որ շուտով խիստ հուզիչ տեսարանի եմ ականատես լինելու։   Այդպես էլ եղավ։ Նախ և առաջ նրանք կոտրեցին բաժակը։ Կարծես դիտմամբ արեցին, որպեսզի ցույց տան, թե ինչի են ընդունակ, և հետաքրքրություն առաջացնեն իրենց նկատմամբ։   Հետո Հարրիսը ելակի մուրաբայի բանկան դրեց լօլիկի վրա և ճխլեց այն, ու հետո ստիպված լոլիկը հանեցին թեյի գդալով։   Հիմա էյ Ջորջի հերթն էր՝ նա ոտքով տրորեց կարագը։ Ես ոչինչ չասացի , միայն ավելի մոտեցա, և նստելով սեղանի ծայրին, սկսեցի հետևել նրամց։ Դա նրանց ավելի զայրացրեց, քան եթե ես որևէ բան ասեի։ Ես դա զգում էի։ Դա նրանց նյարդայնացնում և շփոթեցնում էր։ Նրանք տրորում էին իրերը, կամ էլ դնում էին իրենց ետևում և հետո, պետք եղած ժամանակ չէին կարողանում գտնել։ Նրանք կարկանդակները տեղավորեցին զամբյուղի խորքում, իսկ ծանր իրերը դրեցին դրանց վրա, այնպես որ լրիվ տրորեցին կարկանդակները։   Ամեն ինչի վրա նրանք աղ լցրեցին։ Հապա կարա՛գը։ Երբևէ չեմ տեսել, որ մարդիկ այդքան շատ ժամանակ վատնեն մեկ շիլլինգ և երկւ պենս արժեցող մի կտոր կարագի վրա, որքան նրանք։ Երբ Ջորջը պոկեց կարագը իր կոշիկի տակից, նրանք փորձեցին այն խցկել փոքրիկ կաթսայի մեջ։ Կարագը ներս չմտավ, իսկ ինչ էլ որ մտավ, այլևս հնարավոր չէր դուրս հանել։ Վերջապես նրանք դուրս հանեցին կարագը և դրեցին աթոռի վրա, հետո Հարրիսը նստեց աթոռին, ու կարագը կպավ շալվարին, և նրանք սկսեցին ողջ սենյակով մեկ փնտրել այն։   ― Կարող եմ երդվել, որ կարագը դրեցի աթոռի վրա, ― ասաց Ջորջը, աչքերը սևեռելով դատարկ աթոռին։   ― Մի րոպե առաջ աչքովս տեսա, ― ասաց Հարրիսը։ Նրանք նորից սկսեցին սենյակով մեկ փնտրել կարագը և հանդիպելով կենտրոնում, աչքերը սևեռեցին միմյանց։   ― Ավելի տարօրինակ բան տեսած չկամ, ― ասաց Ջորջը։   ― Իսկական հանելուկ է, ― ասաց Հարրիսը։   Այնուհետև Ջորջը շրջանցեց Հարրիսին և նկատեց կարագը։   ― Ահա թե որտեղ է, ― բարկացած բացականչեց նա։   ― Որտե՞ղ, ― ճչաց Հարրիսը պտտվելով տեղում։   ― Հանգիստ կանգնիր, ― գոռաց Ջորջը, սլանալով նրա հետևից։   Եվ նրանք պոկեցին կարագը շալվարի վրայից ու տեղավորեցին թեյնիկի մեջ։   Մոնթմորընսին, իհարկե, մասնակցում էր այդ բոլոր իրադարձութոյւններին։ Մոնթմորընսիի կյանքի նպատակն է՝ ընկնել բոլորի ոտքի տակ և լսել իր հասցեին ուղղված հայհոյանքներ։ Եթե նրան հաջողվում է քիթը խոթել այնտեղ, որտեղ դրա կարիքը բոլորովին չի զգացվում, ձանձրացնել և բարկացնել շրջապատի մարդկանց, ստիպել նրանց պատահած իրը իր գլխին շպրտել ― այդ ժամանակ նա հասկանում է, որ իր օրը իզուր չի անցել։   Նրա ամենամեծ նպատակը և երազանքն է՝ ընկնել մեկն ու մեկի ոտքի տակ և ստիպել նրան մի ամբողջ ժամ հայհոյել իրեն, և եթե նրան հաջողվում է դա իրականացնել, նրա գոհունակությունը չափ ու սահման չի ունենում։   Մոնթմորընսին գալիս էր և նստում իրերի վրա հենց այն ժամանակ, երբ դրանք պետք էին լինում։ Նա առաջնորդվում էր այն համոզմունքով, որ երբ Հարրիսը և Ջորջը իրենց ձեռքը մեկնեին որևէ բան վերցնելու, ապա դա պետք է լիներ իր սառը,թաց մռութը։ Նա թաթը մտցրեց մուրաբայի մեջ, ցրեց թեյի գդալները և ձևացրեց, իբր կիտրոնները առնետներ են, ու մտնելով զամբյուղի մեջ, սպանեց նրանցից երեքին։ Հարրիսն էլ մի լավ դաս տվեց նրան թավայով։   Հարրիսն ասաց, որ ես էի հրահրում շանը։ Ես չէի հրահրում։ Նրա նման շունը հրահրման կարիք չի զգում։ Դա նրա մեջ եղած յուրահատուկ, բնածին մեղքն է, որը ստիպում է նման բան անել։   Ժամը 12,50-ին իրերը կապկպված պատրաստ էին։ Հարրիսը նստեց մեծ զամբյուղի վրա և հույս հայտնեց, որ ոչինչ ջարդված չի լինի։ Ջորջն ասաց՝ ինչ որ ջարդվելու էր, արդեն ջարդված է, և այդ միտքը կարծես հանգստրացրեց նրան։ Նա նաև ասաց, որ ժամանակն է քնելու։ Մենք բոլորս էլ համամիտ էինք։ Հարրիսը պետք է մեզ մոտ գիշերեր, և մենք երեքով բարձրացանք ննջասենյակ։   Մենք վիճակ հանեցինք, և պարզվեց, որ Հարրիսը պետք է ինձ մոտ քներ։ Նա հարցրեց։   ― Ներսի՞ կողմն ես գերադասում թե դրսի, Ջեյ։   Ես ասացի, որ ընդհանրապես գերադասում եմ քնել անկողնի ներսում․․․ Հարրիսն ասաց, որ դա հին կատակ է։   ― Ժամը քանիսի՞ն արթնացնեմ ձեզ, տղաներ, ― հարցրեց Ջորջը։   ― Յոթին, ― ասաց Հարրիսը։   ― Ոչ, վեցին, ― ասացի ես, որովհետև ուզում էի մի քանի նամակ գրել։   Հարրիսը և ես մի թեթև վիճեցինք դրա համար, բայց վերջապես տարբերությունը կրճատեցինք և համաձայնեցինք՝ վեց անց կեսին։   Արթնացրու մեզ վեց անց կեսին, Ջորջ, ― ասացինք մենք։ Ջորջը չպատասխանեց և մենք, մոտենալով նրան, պարզեցինք, որ նա արդեն քնած է։ Մենք լողարանը հարմարեցրինք այնպես, որ առավոտյան արթնանալիս, Ջորջը անկողնուց ընկնի ուղիղ լողարանի մեջ, և պառկեցինք քնելու։  
==Գլուխ հինգերրորդ==
      Միսիս Փ-ն արթնացնում է մեզ։ Ջորջը ծուլանում է։ Մոլորություն, որը «ժամանակի կանխագուշակում» է կոչվում։ Մեր ուղեբեռը։ Սարսափելի վարքի տեր տղան։ Մեր շուրջը ամբոխ է հավաքվում։ Մեր հանդիսավոր մեկնումը և ժամանումը Վաթերլոոյի կայարան։ Հարավ-արևմտյան երկաթուղու ծառայողների սուրբ անտեղյակությունը այնպիսի աշխարհիկ հարցում, ինչիսին գնացքներն են։ Մենք լողում ենք ու լողում բաց նավակում։
  Այդ նույն ժամանակ անձրևը թափվում էր հեղեղի պես։ Գետը ափերից դուրս էր եկել և հեղեղել քաղաքի ցածրադիր մասը։
  Հյուրանոցի աշխատակիցն ասաց, որ երբևէ վրա կհասնի երկարատև լավ եղանակ և բարձրաձայն կարդաց նախագուշակի վերևում գրված բանաստեղծությւնը։
     Երկար ժամկետով կգուշակի՝ երկար կտևի,     կարճ ժամկետով կգուշակի՝ շուտով կանցնի։
  Այդ ամառ այդպես էլ լավ եղանակ չարեց։ Հավանաբար, այդ սարքը հաջորդ գարունը նկատի ուներ։
  Գոյություն ունեն նոր տիպի ծանրաչափեր՝ երկար և ուղիղ։ Ես երբեք չեմ կարողացել դրանց ոտ ու գլուխը ջոկել։ Դրանց մի կողմը նախորդ օրվա ժամը տասի համար է, իսկ մյուսը՝ տվյալ օրվա ժամը տասի, բայց երբեք չի հաջողվում այդքան վաղ մոտենալ ծանրաչափին։ Նրա ցուցիչը բարձրանում և իջնում է պարզ կամ անձրևոտ եղանակին, ուժեղ կամ թույլ քամու հետ միասին։ Մի ծայրին գրված է «Արևելք», իսկ մյուս ծայրին՝ «Հյուսիս»։ Եթե մատով էլ թխկացնեք, միևնւյն է , ոչնչի չեք հասնի։ Ստիպված կլինեք ճշտել այն ծովի մակերևույթին համեմատ փոխարկել ըստ Ֆարընհայթի սանդղակի, և նույնիսկ այդ ժամանակ գլխի չեք ընկնի, թե ինչպիսի եղանակ է սպասվում։
  Նրա աչքերը արցունքով լցվեցին։ Նա ասաց, որ դամբարաններից մեկի վրա մի կտոր քար կա, որի մասին ասում են, որ դա այն ամենն է, ինչ մնացել է տղամարդու պատկերից, իսկ մի ուրիշ քարի վրա փորագրված են մի քանի բառեր, որոնք միչև հիմա ոչ ոք չի կարողացել վերծանել։
  Ես անհողդողդ մնացի, և նա հուսահատ ձայնով ասաց․
   ― Գոնե եկեք տեսնելու հուշարձան-պատուհանը։
  Ես նւյնիսկ դա չէի ուզում տեսնել, և նա կրակեց իր վերջին փամփուշտը։ Նա մոտ եկավ և խռպոտ ձայնով շշնջաց․
  Այնտեղ, ներքևի դամբարանում մի զույգ գանգ կա, ― ասաց նա, ― գնանք տեսեք։ Օ՛, անպայման եկեք և տեսեք գանգերը։ Դուք երիտասարդ եք, դուք հանգստանում եք և ցանկանում եք հաճելի ժամանակ անցկացնել։ Գնանք գանգերը տեսնելու։
  Մյուս կողմից, նա, ով փաթաթել է ճոպանը, համոզված է, որ մեղավորը մյուսն է, որը փորձում է քանդել այն։
  ― Ամեն ինչ կարգին էր, երբ դու վերցրիր, ― բարկացած գոռում է նա։ ― Ինչու՞ ես առանց մտածելու գործ բռնում։ Քեզ մոտ ամեն ինչ այդպես է ստացվում։ Դու գերանից էլ հանգույց կկապես։
   Նրանք այնքան են բորբոքվում, որ քիչ է մնում ճոպանով կախեն մեկը մյուսին։ Անցնում է տասը րոպե, գետափին կանգնած մարդը օրհասական ճիչ է արձակում և կատաղորեն սկսում է պտտվել պարանի շուրջը, փորձում է ուղղել, բռնում է ձեռքն ընկած առաջին կտորն ու քաշում։ Իհարկե, դրանից պարանն ավելի է խճճվում, քան առաջ։ Այդ ժամանակ նրա ընկերը դուրս է գալիս նավակից որպեսզի օգնի նրան, բայց նրանք միայն խանգարում են իրար։ Երկուսն էլ բռնում են պարանի նույն կտորից, սկսում են ձգել տարբեր ուղղություններով և փորձում են գտնել, թե որտեղ է հանգուցված։ Վերջապես քանդում են հանգույցները և շրջվելով դեպի գետը , տեսնում են, որ նավակը ափից հեռացել է ու լողում է ուղիղ դեպի ամբարտակը։    Մի անգամ ես ականատես եմ եղել նման մի դեպքի։ Դա տեղի ունեցավ Բովենիում մի ամպամած առավոտյան։   Մենք հոսանքով ցած էինք լողում և անցնելով փոքրիկ հրվանդանը, ափին երկու մարդ նկատեցինք։ Նրանք ապուշ կտրած միմյանց էին նայում այնպիսի անօգնական ու խղճուկ հայացքով, ինչպիսին ես ոչ մինչ այդ և ոչ էլ դրանից հետո չեմ տեսել մարդկային դեմքին։ Նրանց ձեռքին մի երկար ճոպան կար։ Պարզ էր, որ ինչ-որ բան էր պատահել։ Մենք դանդաղեցրինք ընթացքը և հարցրեցինք թե բանն ինչ է։   ― Մեր նավակն անհետացել է, ― պատասխանեցին նրանք վրդովված։ ― Մենք դուրս եկանք քանդելու խճճված ճոպանը և երբ վերջացրինք, տեսանք, որ նավակը չկա։   Նրանք ակնհայտորեն վիրավորված էին իրենց նավակի ստոր և անշնորհակալ վերաբերմունքից։   Մենք գտանք փախստականին, որը հոսանքով կես մղոն հեռու էր քշվել և թաղվել մնացել էր եղեգների մեջ, ու հանձնեցինք նրանց։ Գրազ կգամ, որ մի ամբողջ շաբաթ նրանք նավակին փախչելու ուրիշ հնարավորություն չտվեցին։   Ես երբեք չեմ մոռանա այդ մարդկանց տեսքը, որոնք ափով այս ու այն կողմ էին վազվզում, փնտրելով իրենց նավակը։    Գետի վրա նավաքարշի հետ կապված շատ ծիծաղաշարժ պատմությունների կարելի է ականատես լինել։ Ավելի հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես գետափով գնում են երկուսը՝ ետևից քարշելով նավակը և ինչ-որ բանի մասին աշխույժ զրուցելով։ Իսկ իրենցից հարյուր յարդ հեռավորության վրա գտնվող ուղեվորը ապարդյուն բղավում է նրանց, որ կանգ առնեն և թիով խելահեղ փորձեր է անում հասկացնելու, որ աղետ է պատահել։
  Գուցե ղեկն է կոտրվել կամ ձողն է տախտակամածից ցած ընկել, կամ գլխարկն է ջուրն ընկել և արագ լողում է հոսանքով վար։ Սկզբում նա համեստորեն և անչափ քաղաքավարի խնդրում է նրանց կանգ առնել։
  ― էյ, մի րոպե կանգ առեք, խնդրում եմ, ― ուրախ գոռում է նա, ― գլխարկս ջուրն ընկավ։
  ― Դե, տեսնենք ո՞վ առաջինը ջուրը կմտնի, ― վերջապես ասաց Հարրիսը։
  Առաջնության համար առանձնապես սուր պայքար տեղի չունեցավ։ Ջորջը, քանի որ դա հենց նրա միտքն էր, նահանջեց նավակի խորքն ու սկսեց հագնել կիսագուլպաները, այսպիսով լուծելով հարցը։ Մոնթմորընսին ակամայից այնպես ոռնաց, կարծես լողալու մասին միտքն անգամ նրան սառսուր էր ներշնչում։ Հարրիսն ասաց, որ շատ դժվար կլինի նավակ վերադառնալը և սկսեց հագուստների միջից փնտրել իր անդրավարտիքը։
   Ես ամենևին մտադիր չէի նահանջել, թեև լողն ինձ նույնպես այլևս չէր հրապուրում։ Մտածում էի, որ ջրում կարող են ջրասույզ եղած ծառաբներ կամ ջրիմուռներ լինել։ Որոշեցի ընտրել միջինը՝ ափ իջնել և ջուր ցայել վրաս։ Ես վերցրի սրբիչը, ցամաք դուրս եկա և ջրին մոտեցա ծառի ճյուղի վրայով, որն իջնում էր անմիջապես ջրի վրա։   Անասելի ցուրտ էր։ Քամին կտրում էր դանակի պես։ Մտածեցի, որ թերևս չարժե ջուր ցայել վրաս, ավելի լավ է, նավակ վերադառնամ և արագ հագնվեմ։ Ես ետ դարձա, որպեսզի իրագործեմ մտադրությունս, բայց ճիշտ այդ պահին այդ հիմար ճյուղը կոտրվեց և ես սրբիչիս հետ միասին խլացուցիչ ճողփյունով շրմփացի ջրի մեջ։ Ու մինչ գլխի կընկնեի, թե ինչ է կատարվել, հայտնվեցի գետի կենտրոնում, փորումս մի գալլոն լիքը Թեմզայի ջուր։   ― Աստված վկա, ծերուկ Ջեյը լողում է, ― լսեցի Հարրիսի բացականչությունը, երբ շնչահեղձ լինելով մի կերպ դուրս լողացի ջրի երեսը։ ― Մտքովս չէր անցնի, որ նա այդքան քաջն է։ Ի՞նչ կասես սրան։   ― Ամեն ինչ կարգի՞ն է, ― երգեցիկ ձայնով հարցրեց Ջորջը։   ― Հիանալի է, ― թոթովեցի ես ի պատասխան։ ― Հիմարություն եք անում, որ ջուրը չեք մտնում։ Աշխարհում հանուն ոչ մի բանի չէի հրաժարվի այս հաճույքից։ Ինչու՞ դուք էլ չփորձեք։ Պարզապես մի փոքր վճռական պետք է լինել։   Բայց ինձ այդպես էլ չհաջողվեց տարհամոզել նրանց։   Այդ օրը հագնվելիս մի շատ զվարճալի դեպք պատահեց։ Երբ ես նավակը վերադարձա, շատ ցուրտ էր և շտապելով հագնել վերնաշապիկս, պատահաբար այն ջուրը գցեցի։ Դա ինձ խիստ բարկացրեց, հատկապես, որբ Ջորջն էլ սկսեց ծիծաղել։ Անձամբ ես այդտեղ ոչ մի ծիծաղելի բան չէի տեսնում և այդպես էլ ասացի Ջորջին, բայց Ջորջն սկսեց ավելի անզուսպ ծիծաղել։ Երբևէ չեմ տեսել, որ մարդ այդքան շատ ծիծաղի։ Վերջնականապես համբերությունից դուրս եկա և ասացի Ջորջին, թե ինչպիսի մոլագար ու անխելք ապուշի մեկն է ինքը, սակայն նա սկսեց է՛լ ավելի ուժգին հռհռալ։ Եվ հանկարծ վերնաշապիկը ջրից հանելիս, նկատեցի, որ դա իմ վերնաշապիկը չէ, այլ Ջորջինը, որը ես սխալմամբ իմն էի համարել։ Այդ ժամանակ միայն իրադրության կոմիզմը հասավ ինձ և հիմա էլ ես սկսեցի ծիծաղել։ Որքան շատ էի նայում Ջորջի թաց վերնաշապիկին, կամ իրեն՝ ծիծաղից ցնցվող Ջորջին, այնքան շատ էի զվարճանում, և այնքան ծիծաղեցի, որ վերնաշապիկը նորից ջուրն ընկավ։   ― Դու․․․ չե՞ս պատրաստվում ջրից հանել վերնաշապիկդ, ― հռհռալով հարցրեց Ջորջը։   Ես չկարողացա նրան անմիջապես պատասխանել, այնպես էի ցնցվում ծիծաղից, բայց վերջապես, ծիծաղի պոռտթկումների միջև ինձ հաջողվեց պատասխանել․   ― Դա իմ վերնաշապիկը չէ․․․քոնն է։   Ես երբեք չեմ տեսել, որ մարդու դեմքը այդքան ակնթարթորեն ուրախ արտահայտությունը փոխի մռայլի։   ― Ի-ի՞նչ, ― ճղճղաց Ջորջը, ոտքի ցատկելով, ― հիմա՛ր։ Ինչու՞ ավելի ուշադիր չես։ Ինչու՞, գրողը տանի, չէ՞իր կարող գնալ գետափ և այնտեղ հագնվել։ Ձեր նմաններին պետք է արգելել նավակ մտնել, այո, արգելել։ Տու՛ր այստեղ կարթաձողը։   Ես փորձեցի բացատրել նրան, թե այդ ամենը որքան ծիծաղելի է, բայց ինձ ոչինչ չհաջողվեց։ Ջորջը երբեմն այնքան բութ է լինում կատակը հասկանալու համար։   Հարրիսն առաջարկեց նախաճաշի համար կաթնաձվածեղ պատրաստել։ Խոստացավ ինքը զբաղվել դրանով։ Նրա խոսքերից երևում էր, որ կաթնաձվածեղ պատրաստելու վարպետ է։ Նա հաճախ է զբոսախնջույքների և նավակով զբոսանքների ժամանակ կաթնաձվածեղ պատրաստել։ Դա նրան մեծ հեղինակություն է բերել։ Բոլոր նրանք, ովքեր փորձել են Հարրիսի ձեռքով պատրաստված կաթնաձվածեղը, ― այդպես մենք հասկացանք նրա խոսքերից ― այլևս ոչ մի ուրիշ կերակրատեսակ չեն ցանկացել ուտել և հյուծվել ու մահացել են, եթե չեն կարողացել նորից ձեռք բերել դրանից։   Նրա խոսքերից հետո մեր բերաններից ջուր էր գնում։ Մենք Հարիսին տվեցինք սպիրտայրոցը, թավան ու այն բոլոր ձվերը, որոնք դեռ չէին կոտրվել ու խառնվել զամբյուղի պարունակությանը և աղաչեցինք անմիջապես գործի անցնել։   Նրան չհաջողվեց առանց գլխացավանքի կոտրել ձվերը։ Սակայն դժվարը ոչ այնքան ձվերը կոտրելն էր, որքան այնպես անել, որ արդեն կոտրված ձվերը թափվեն թավայի մեջ և ոչ թե շալվարին կամ վերնաշապիկի թևքերին։ Վերջիվերջո, Հարրիսին հաջողվեց մի կես դյուժին ձու լցնել թավայի մեջ, հետո պպզելով սպիրտայրոցի կողքին, սկսեց պատառաքաղով խառնել։   Որքան Ջորջն ու ես հասկացանք, դա հոգնեցուցիչ գործ էր։ Ամեն անգամ, երբ Հարրիսը մոտենում էր թավային, այրում էր մատները, որևէ բան էր ցած գցում, հետո սկսում էր գժի նման թռչկոտել սպիրտայրոցի շուրջը՝ թափահարելով մատներն ու գրողի ծոց ուղարկելով ամեն ինչ։ Ամեն անգամ, երբ Ջորջն ու ես նայում էինք նրա կողմը, միշտ տեսնում էինք նրան այդ նույն համարը կատարելիս։ Սկզբում նույնիսկ մտածեցինք, որ դա նրա խոհարարական արվեստի բաղկացուցիչ մասն է։   Մենք գաղափար անգամ չունեինք, թե ինչ բան է կաթնաձվածեղը և պատկերացնում էինք, որ դա, կարմրամորթ հնդկացիների կամ Սենդվիչյան կղզիների կերակրատեսակ է, որ ինչպես հարկն է պատրաստելու համար թռչկոտելով պարելը և նզովելը անհրաժեշտ պայման են։ Մոնթմորընսին մի անգամ մոտեցավ ու մռութը դիպցրեց թավային, սակայն տապակվող յուղի կաթիլները թռան ու այրեցին նրա քիթը, և հետո նա նույնպես սկսեց թռչկոտել ու նզովել իր ձևով։ Ընդհանուր առմամբ, դա ամենահետաքրքիր և հուզիչ արարողություններից մեկն էր, որին ես երբևէ ներկա եմ եղել։ Ջորջը և ես անչափ ափսոսեցինք, երբ այդ ամենն ավարտվեց։   Արդյունքն այնքան հաջող չստացվեց ինչպես սպասում էր Հարրիսը։ Շատ քիչ բան էր մնացել թավայում։ Վեց ձու էր եղել թավայի մեջ և դրանից մնացել էր մի թեյի գդալի չաթ այրված ու անախորժելի տեսքով ինչ-որ շփոթ։   Հարրիսն ասաց, որ մեղավորը թավան է։ Ամեն ինչ հաջող կլիներ, եթե ձուկ եփելու թաս ու գազոջախ ունենայինք։ Որոշեցինք այլևս փորձեր չանել, մինչև այդ խոհարարական պարագաները չունենայինք։   Երբ ավարտեցինք նախաճաշը, արդեն արևն բավական լավ էր տաքացնում։ Քամին դադարել էր, ավելի լավ եղանակ հնարավոր չէր ցանկանալ։ Շրջապատում քիչ բան էր հիշեցնում 19-րդ դարի մասին։ Առավոտյան արևի լույսի ներքո նայելով գետին, կարելի էր համարյա պատկերացնել, որ 1215 թվականի այն հայտնի հունիսյան առավոտից մեզ բաժանող դարերը մի կողմ են քաշվել և, որ մենք՝ անգլիական ֆերմերների զավակներս, տնայնագործական հագուստներով և կաշեգոտու վրայի դաշույններով, սպասում ենք այդտեղ, ականատես լինելու, թե ինչպես է գրվում պատմութլան այդ նշանակալից էջը, որի նշանակությունը չորս հարյուր և ավելի տարիներ անց հասարակ ժողովրդին լուսաբանեց այն խորապես ուսումնասիրած Օլիվեր Կրոմվելը։   Հիանալի ամառային առավոտ է՝ արևոտ, մեղմ ու խաղաղ։ Բայց օդից զգացվում է վերահաս տագնապի թրթիռը։ Իոհան թագավորը կանգ է առել Դանքրաֆտ-Հոլլում, և ամբողջ նախորդ օրվա ընթաքում փոքրիկ Սթեյնզ քաղաքում արձագանքում են զենքերի շաչյունը, ձիերի դոփյունը սալահատակի վրա, հրամանատարների բացականչյությունները, մորուքավոր նետաձիգների, սակրատեգավորների ու գեղարդավորների գռեհիկ կատակներն ու կոպիտ հիշոցները և օտար լեզվով խոսող նիզակավորների ձայները։   Քաղաք են մտնում վառ զգեստավորված, ճանապարհի փոշու մեջ կորած ասպետներ ու զրահակիրներ։ Եվ ողջ երեկոյի ընթացքում վախվորած քաղաքացիները պետք է հապճեպ բաց անեն տան դռները՝ ներս թողնելու կոպիտ զինվորների խմբերը, որոնց պետք է տեղավորել ու կերակրել և այն էլ ամենաընտիր կերակուրներով, ապա թե ոչ, այն ժամանակ թող աստված պահապան լինի տանը և նրա բնակիչներին, քանի որ այդ բուռն ժամանակներում սուրը դատավոր էր և դատապաշտպան, հայցվոր և դահիճ, վերցրածի համար վճարում էին նրանով, որ ողջ էին թողնում, եթե իհարկե բարեհաճում էին այդպես վարվել։   Շուկայի հրապարակում պատրաստված խարույկի շուրջը մինչև ուշ գիշեր հավաքվում են բարոնների զինվորները։ Եվ մինչ երեկոն վերածվում է գիշերվա, նրանք ուտում են խմում, աղմկոտ երգեր են ոռնում, հարբած մոլի խաղեր են խաղում և վիճում։ Կրակը արտառոց ստվերներ է գցում զենքի կույտերի ու զինվորների անճոռնի մարմինների վրա։ Քաղաքի երեխաները գողեգող մոտենում և հետաքրքրությամբ դիտում են նրանց։ Ամրակազմ գյուղացի աղջիկները նույնպես ծիծաղելով մոտենում են մի անպարկեշտ կատակ փոխանակելու և ժամադրվելու կորովատես զինվորների հետ, որոնք այնքան նման չեն իրենց գյուղական խանդավառ երկրպագուներին։ Վերջիններս արհամարված կանգնած են նրանց ետևում՝ փորձելով քմծիծաղ տալ իրենց լայն, շփոթված դեմքերին։ Իսկ շրջապատի դաշտերից կայծկլտում են հեռավոր ճամբարների աղոտ լույսերը, այստեղ հավաքված են որևէ մեծ լորդի կողմնակիցները, այնտեղ՝ ուխտադրուժ Իոհանի ֆրանսիացի վարձկաններն են, որոնք թրև են գալիս, ինչպես որսի դուրս եկած քաղցած գայլեր։   Ամբողջ գիշեր մութ փողոցներում ժամապահներ էին կանգնած, քաղաքը շրջապատող ամեն մի բլուրի վրա առկայծում էին պահակակետերի կրակները։ Բայց ահա գիշերն անցավ և հին Թեմզայի գեղեցիկ դաշտավայրի վրա տարածվեց հռչակավոր օրվա առավոտը, որն այնքան մեծ նշանակություն ունեցավ գալիք սերունդների ճակատագրի համար։    Երբ բացվեց մռայլ առավոտը, երկու կղզիներից մոտիկում, մեր կանգնած տեղից մի քիչ վեր մեծ եռուզեռ սկսվեց․ լսվում էին անթիվ աշխատավորների ձայները։ Նրանք խփում են հսկայական վրանը, որն այստեղ է բերվել նախորդ երեկոյան։ Ատաղձագործերը զբաղված են նստարաններն ամրացնելով, իսկ Լոնդոնից եկած ենթավարպետները իրենց հետ բերել են բազմագույն կտորներ, մետաքս, ոսկե և արծաթե դիպակ։   Եվ ահա, Սթեյնզից գետափով ձգվող ճանապարհի վրա թավաձայն ծիծաղելով դեպի մեզ են գալիս մոտ տասը ամրակազմ տղամարդիկ՝ սակրատեգերով։ Դրանք բարոնների մարդիկ են։ Նրանք կանգ են առնում մեզանից տասը յարդ հեռու և հենվելով իրենց զենքերին, սկսում են սպասել։   Եվ այսպես, ժամ առ ժամ ճանապարհով անցնում են զինված մարդկանց նորանոր ջոկատներ ու խմբեր, նրանց սաղավարտներն ու զրահները անդրադարցնում են առավոտյան արևի երկար ու թեք ճառագայթները, մինչև ամբողջ ճանապարհը, ― որքան որ մարդու աչքը կտրում է, ― լցվում է փայլուն մետաղով և վարգող ձիերով։ Հեծյալները քառատրոփ արշավով խմբից խումբ են անցնում և ոչ մեծ դրոշները թռթռում են առափնյա զեփյուռից։ Ժամանակ առ ժամանակ շարժում է նկատվում, և շարքերը երկու կողմից ճամփա են բացում մեծ բարոններից որևէ մեկի համար, որը ռազմական ձիու վրա նստած, շրջապատված իր պահակախմբով, անցնում է՝ գլխավորելու իր ճորտերին ու վասալներին։    Իսկ Քուփեր-Հիլլի լանջին, ճիշտ նրանց դիմաց, հավաքվել են զարմացած գյուղացիներ ու Սթեյնզից եկած հետաքրքրասեր քաղաքացիներ, և ոչ ոք հաստատ չգիտի, թե ինչի համար է այդ ամբողջ իրարանցումը, բայց յուրաքանչյուրը յուրովի է բացատրում այդ մեծ իրադարձությունը, որին եկել են ականատես լինելու։ Ոմանք ասում են, որ այդ օրվա իրադարձություններից հետո ժողովրդի վիճակը կբարելավվի, բայց ծերունիները բացասաբար շարժում են գլուխները, քանի որ նման հեքիաթներ առաջներում էլ են լսել։   Սթեյնզից ներքև, գետի վրա սփռված են նավեր, մակույկներ ու հյուսկեն նավակներ (վերջիններս օգտագործումից դուրս են եկել և դրանցից շարունակում են օգտվել միայն չքավորները)։ Գետի սահանքներում, որտեղ տարիներ անց պետք է կառուցվեր Բել-Ուիրյան շյյուզը, դրանք քարշում կամ թիավարում են ամրակազմ թիավարները և, որքան թույլ է տալիս նրանց համարձակությունը, մոտենում են ծածկված մեծ նավերին, որոնք պատրաստ սպասում են տանելու Իոհան թագավորին այնտեղ, որտեղ ճակատագրական Խարտիան սպասում է նրա ստորագրությունը։   Կեսօր է։ Ողջ ժողովրդի հետ նաև մենք ժամեր շարունակ համբերությամբ սպասում ենք։ Լուրեր են պտտվում, որ այս անգամ էլ խորամանկ Իոհանը դուրս է պրծել բարոնների ձեռքից, իր վարձկանների հետ փախել է Դանքրաֆտ-Հոլլից և շուտով ավելի լուրջ գործերով կզբաղվի, քան իր հպատակների համար ազատությունների հրովարտակ ստորագրելն է։   Բայց ոչ։ Այս անգամ նա երկաթե ճիրանների մեջ է և իզուր է պոչ խաղացնում ու փորձում խույս տալ։ Հեռվում, ճանապարհի վրա փոշու մի փոքրիկ ամպ է բարձրանում, որն աստիճանաբար մոտենում է ու մեծանում, սմբակների դոփյունը ուժգնանում է և զգաստ կանգնած զինվորների շարքերի միջով շարժվում է վառ զգեստավորված լորդերի և ասպետների փայլուն թափորը։ Առջևից, ետևից և երկու կողմերից արշավում են բարոնների հպատակները, իսկ նրանց մեջտեղում՝ Իոհան թագավորը։   Նա մոտենում է այն վայրին, որտեղ մեկնելու պատրստ սպասում են նավերը, և մեծ բարոնները շարքերից ընդառաջ են գալիս՝ ողջունելու նրան։ Նա ողջունում է ուրախ ժպիտով և հաճոյախոսություններ է անում նրանց, ասես նրան հրավիրել են իր պատվին կազմակերպված տոնակատարության։ Բայց երբ նա պատրաստվում է ձիուց ցած իջնել, մի արագ հայացք է նետում ետևի մասում շարված իր ֆրանսիական վարձկանների և բարոնների հպատակների ահեղ շարքերի վրա, որոնք օղակ են կազմել իր շուրջը։   Գուցե դեռ ուշ չէ՞։ Մի անսպասելի ուժգին հարված իր կողքի հեծյալին, մի կոչ՝ իր ֆրանսիական զորքերին, մի անսպասելի սրընթաց հարձակում՝ իր առջև ձգված անուշիմ շարքերի վրա, և այդ խռովարար բարոնները կզղջան, որ համարձակվել են խափանել իրենց թագավորի ծրագրերը։ Ավելի համարձակ ձեռքը կարող էր նույնիսկ այդպիսի իրադրության մեջ փոխել խաղի ընթացքը։ Եթե նա Ռիչարդ լիներ, ազատության գավաթը կխլեին Անգլիայի քթի տակից և դեռ հարյուրամակներ շարունակ Անգլիան չէր իմանա, թե ինչ համ ունի ազատությունը։   Սակայն Իոհան թագավորի սիրտն ահ է ընկնում՝ նայելով անգլիացի զինվորյալների ահեղ դեմքերին, նրա ձեռքն անուժ ընկնում է սանձի վրա, ձիուց ցած է իջնում և տեղավորվում առաջին նավում։ Իսկ բարոնները հետևում են նրան, ձեռքները՝ սրերի երախակալներին, և մեկնելու հրաման է տրվում։   Դանդաղորեն, ծանր, զարդարված նավերը հեռանում են Ռաննիմիդի գետափից։ Դանդաղորեն նրանք առաջ են շարժվում գետի թույլ հոսանքին հակառակ և խուլ հարվածով խփվում են փոքրիկ կղզյակի ափին, որն այդ օրվանից կոչվում է «Մեծ Խարտիայի կղզի» Թագավորը ափ է դուրս գալիս։ Մենք լուռ, շունչներս պահած սպասում ենք, մինչև մի ուժգին ձայն ճեղքում է օդը՝ հայտարարելով, որ Անգլիայի ազատության ամրոցի հիմնաքարը, ի գիտություն բոլորի ամուր դրված է։
==Գլուխ տասներկուերորդ==
   Հենրի Ութերորդը և Աննա Բոլեյն։ Սիրահար զույգի հետ նույն տանն ապրելու անհարմարությունները։ Անգլիական ազգի համար դժվարին ժամանակներ։ Գիշերային դեգերումներ՝ գեղեցիկի ետևից։ Անտուն ու անոթևան։ Հարրիսը մեռնելու պատրաստություն է տեսնում։ Հրեշտակ է հայտնվում։ Հանկարծակի ուրախության ազդեցությունը Հարրիսի վրա։ Թեթև ընթրիք։ Նախաճաշ։ Բարձր գին՝ մանանեխի համար։ Սարսափելի ճակատամարտ։ Մեյդենհեգ։ Առագաստները պարզած։ Երեք ձկնորս։ Մեզ հայհոյում են։      Ես նստած էի գետափին, երևակայությանս մեջ նկարելով այդ տեսարանը, երբ Ջորջն ասաց, քանի որ բավականին հանգստացել եմ, գուցե դեմ չեմ լինի, ամանները լվանալ․ այսպիսով, անցյալի փառապանծ օրերից վերադառնալով դեպի գորշ, տաղտկալի ներկան՝ իր բոլոր ձախորդություններով ու մեղքերով, ես նավակ իջա և փայտի ձողիկով ու խոտի փնջով մաքրեցի թավան, վերջնականապես փայլեցնելով Ջորջի թաց վերնաշապիկով։   Մենք ուղեվորվեցինք դեպի Մեծ Խարտիայի կղզի և դիտեցինք քարը, որը դրաված էր մի տնակում, որի վրա, ինչպես ասում են, ստորագրվել է «Մեծ Խարտիա» անունը կրող հրովարտակը։ Թեև չեմ կարող երաշխավորել, որ իրոք դա այդտեղ է ստորագրվել, և ոչ թե, ինչպես ոմանք են պնդում, Ռաննիմիդի ափին։ Անձանբ ես հակված եմ գերադասություն տալ ավելի տարածված կղզու թեորիային։ Համենայն դեպս, եթե այն ժամանակ ես բարոններից մեկն ու մեկը լինեի, անպայման կհամոզեի իմ ընկերներին այնպիսի մի անհուսալի ուղեկցի, ինչպիսի Իոհան թագավորն էր, տանել կղզի, որտեղ նրա կողմից ամեն տեսակի անսպասելիությունների ու հնարքների համար ավելի քիչ հնարավորություն կլիներ։   Պիկնիկների հրվանդանից ոչ հեռու, Անքերվիք-Հաուզի մոտակայքում պահպանվել են մի հին վանքի ավերակները, որի մոտ, ինչպես ասում է ավանդությունը, Հենրի VIII-ը հանդիպում էր Աննա Բոլեյնի հետ։ Նրանք հանդիպում էին նաև Քենթում գտնվող Հիվեր ամրոցում և էլի ինչ-որ տեղ Սընթ-Օլբանսի մոտ։ Այն օրերին Անգլիայի բնակիչները երևի դժվարանում էին որևէ վայր գտնել, որտեղ այդ երկու անհոգ սիրահարներին չհանդիպեին։   Եբևէ եղե՞լ եք մի տան, որտեղ սիրահար զույգ կա։ Դա տանջալից փորձություն է։ Ասենք թե դուք ցանկանում եք հանգստանալ հյուրասենյակում և ձեր քայլերն ուղղում եք այնտեղ։ Դուռը բացելիս աղմուկ եք լսում, կարծես մեկը հանկարծ ինչ-որ անհետաձգելի գործ է հիշել և, երբ ներս եք մտնում, Էմիլին կանգնած է պատուհանի մոտ և ողջ էությամբ կլանված նայում է դիմացի մայթին, իսկ ձեր ընկերը՝ Ջոն Էդվարդը, սենյակի մյուս անկյունում տարված դիտում է ինչ-որ մեկի հարազատների լուսանկարները։   ― Օ՛, ― ասում եք դուք, կանգնելով դռան շեմին, ― չգիտեի, որ այստեղ մարդ կա։   ― Ի՞նչ եք ասում, ― սառը պատասխանում է Էմիլին այնպիսի տոնով, կարծես ձեզ չի հավատում։   Քիչ անց ասում եք․   ― Շատ խավար է այստեղ։ Ինչու՞ չեք վառում լամպը։   Ջոն Էդվարդն ասում է՝ օ՛, նույնիսկ չի էլ նկատել։ Իսկ Էմիլին պատասխանում է, որ իր հայրը չի սիրում, երբ օրը ցերեկով լամպը վառում են։   Դուք նրանց մեկ-երկու վերջին նորություններ եք հաղորդում և արտահայտում ձեր կարծիքը Իռլանդական հարցի վերաբերյալ, բայց դա ակնհայտորեն նրանց չի հետաքրքրում։ Նրանք միայն պատասխանում են․ «Օ՛», «մի՞թե», «իսկապե՞ս», «այո՞», «Չի" կարող պատահել»։ Եվ տասը րոպե այսօրինակ խոսակցություն վարելուց հետո, զգուշորեն մոտենում եք դռանը և դուրս եք սողոսկում ու դեռ զարմանում եք, որ դուռը, առանց ձեր մասնակցության, անմիջապես շրխկոցով փակվում է ձեր ետևից։   Կես ժամից որոշում եք գնալ և ծխել ձմեռային այգում։ Այնտեղի միակ աթոռը զբաղեցրել է Էմիլին, իսկ Ջոն Էդվարդը, եթե կարելի է հավատալ զգեստներին, ակնհայտորեն նստած է հատակին։ Նրանք ոչինչ չեն ասում, բայց նրանց հայացքն ասում է այն ամենը, ինչ թույլ է տալիս քաղաքակիրթ հասարակությունը։ Անմիջապես ետ եք դառնում և դուռը ծածկում ձեր ետևից։   Այս ամենից հետո արդեն վախենում եք ամբողջ տան մեջ որևէ դռնից ձեր քիթը ներս խոթել և, որոշ ժամանակ աստիճաններով վեր ու վար անելուց հետո, գնում և փակվում եք ննջասենյակում։ Սակայն շուտով դա ձանձրացնում է և դնելով գլխարկը, գնում եք պարտեզ։ Քայլում եք արահետով ու անցնելով տաղավարի մոտով ներս եք նայում և, իհարկե, այդ երկու ջահել հիմարները արդեն գրկախառնված նստած են անկյունում։ Նրանք էլ ձեզ են նկատում և մտածում են, որ հավանաբար ինչ-որ ստոր մտադրություն ունեք, որ այդպես կրկնակոխ հետևում եք իրենց։   ― Չե՞ն կարող, ինչ է, նման ժամանցի համար հատուկ սենյակ զբաղեցնել և մեզ էլ իմաց տալ, ― փնթփնթում եք դուք, հապճեպորեն ձեզ դահլիճ եք գցում, վերցնում եք հովանոցն ու հեռանում։   Հավանաբար նույնն է եղել, երբ այդ թեթևամիտ Հենրի Ութերորդը սիրահետում էր իր փոքրիկ Աննային։ Բուքինգհեմշիրի բնակիչները հավանաբար անսպասելիորեն հանդիպել են նրանց, երբ վերջիններս թափառում էին Վինձորի և Րեյսբերիի շրջակայքում, և բացականչել․ «Օ՛, դուք այստե՞ղ եք»։ Հենրին, հավանաբար շառագունել է և ասել․ «Այո, եկել եմ հանդիպելու մի մարդու», իսկ Աննան ասել է․ «Որքան ուրախ եմ ձեզ տեսնելու: Զվարճալի է, չէ՞։ Հենց նոր ճանապարհին հանդիպեցի միստր Հենրի Ութերորդին և պարզվեց, որ երկուսս էլ նույն ուղղությամբ ենք գնում»։   Եվ այդ մարդիկ հեռանում էին քթի տակ փնթփնթալով․ «Ավելի լավ է հեռանանք քանի դեռ գգվում ու ղունղունում են։ Գնանք Քենթ»։   Նրանք գնում էին Քենթ և առաջին բանը, որ տեսնում են այնտեզ հասնելով, Հենրին ու Աննան են, որ պտտվում են Հիվեր ամրոցի շուրջը։   ― Օ՛, գրողը տանի, ― ասում են նրանք, ― եկեք հեռանանք։ Ես այլևս չեմ կարող դիմանալ։ Գնանք Սենթ-Օլբանս, գեղեցիկ ու խաղաղ անկյուն է։   Նրանք հասնում են Սենթ-Օլբանս և իհարկե, այդ տարաբախտ զույգը նույնպես այնտեղ է՝ համբուրվելով աբբայության պատերի տակ։ Դրանից հետո, այդ մարդիկ հավանաբար հեռացել են ու ծովահեն են դարձել մինչև հարսանեկան ծիսակատարության ավարտը։   Պիկնիկների հրվանդանից մինչև հին Վինձորի շլյուզը ընկած հատվածում գետը շատ գեղեցիկ է։ Մի ստվերոտ հանապարհ, որի վրա այս ու այնտեղ սփռված են գողտրիկ, փոքրիկ տնակներ, ձգվում է վեր, դեպի «Աուսլեյան զանգակներ» պանդոկը։ Դա մի գեղատեսիլ պանդոկ է, ինչպես գետափնյա շատ պանդոկներ, որտեղ կարելի է հիանալի գարեջուր խմել։ Համենայն դեպս, այդպես է ասում Հարրիսը, իսկ նման հարցերում Հարրիսի խոսքին կարելի է հավատալ։ Հին Վինձորը հայտնի է յուրովի։    Էդվարդ Խոստովանահայրը այստեղ պալատ ուներ, և հենց այսրեղ էր, որ փառապանծ կոմս Գոդվինը մեղավոր է ճանաչվել այն ժամանակվա դատավորների կողմից՝ թագավորի եղբոր սպանության համար։ Կոմս Գոդվինը հացի մի պատառ է կտրել և պահել ձեռքում։   ― Եթե ես մեղավոր եմ, ― ասել է կոմսը, ― թող այս հացը խեղդի ինձ։   Եվ նա հացը բերանը դրեց, կուլ տվեց ու մեռավ։   Հին Վինձորն անցնելուց հետո, գետն ինչ-որ անհետաքրքիր է թվում և նորից գեղատեսիլ է դառնում Բովենիին մոտենալիս։ Ջորջը և ես քարշում էինք նավակը Հոում-պարկի մոտով, որը ձգվում է գետի աջ ափով Ալբերտի կամրջից մինչև Վիկտորիայի կամուրջը։ Երբ անցնում էինք Դաչետի մոտով, Ջորջը հարցրեց, թե հիշու՞մ եմ արդյոք գետի վրա կատարած մեր առաջին ճանապարհորդությունը, երբ գիշերելու համար ափ դուրս եկանք այդտեղ, երեկոյան ժամը տասին։
Ես պատասխանեցի , որ իհարկե, հիշում եմ։ Նման բաներն այդքան շուտ չեն մառացվում։
   Դա օգոստոսն էր, մի շաբաթ օր։ Մենք՝ այսինքն մեր եռյակը, հոգնած ու քաղցած էինք։ Ու երբ հասանք Դատչետ, վերցրեցինք զամբյուղը, երկու պայուսակները, ծածկոցաշալերը, վերարկուները և մյուս իրերն ու ճամփա ընկանք գիշերելու տեղ որոնելու։   Հասանք մի շատ գողտրիկ փոքրիկ հյուրանոցի՝ բաղեղի թփերով և մագլցող վարդի թփերով ծածկված սանդղամուտքով։ Բայց մոտակայքում ցախկեռաս չէր երևում, իսկ չգիտես ինչու ցախկեռասը մեխվել էր ուղեղիս մեջ, և ես ասացի․   ― Եկեք չմտնենք այստեղ։ Մի քիչ էլ գնանք և մեկ ուրիշը գտնենք, որտեղ ցախկեռաս լինի։
Մենք շարունակեցինք ճանապարհը և շուտով մեկ ուրիշ հյուրանոցի հասանք։ Այդ մեկը նույնպես շատ հիանալի հյուրանոց էր և կողքին էլ ցախկեռաս էր աճում, բայց այս անգամ էլ Հարրիսին դուր չեկավ մուտքի դռան մոտ կանգնած մարդու տեսքը։ Հարրիսն ասաց, որ իր կարծիքով, այդ մարդը ամենևին էլ լավը չի երևում և նրա հագին տգեղ սապոգներ են։ Այսպիսով, շարունակեցինք մեր ուղին։ Բավական ճանապարհ անցանք,սակայն այլևս ոչ մի հյուրանոցի չհանդիպեցինք։ Վերջապես, ճանապարհին մի մարդ տեսանք և խնդրեցինք խորհուրդ տալ թե ուր գնալ։
  ― Բայց դուք հակառակ ուղղությամբ եք գնում, ― ասաց նա։ ― Շրջվեք ու ետ դարձեք ու կտեսնեք «Եղնիկը»։
   ― Արդեն եղել ենք այնտեղ և այն մեզ դուր չի եկել, ― պատասխանեցինք մենք, ― ցախկեռաս չկա։   ― Լավ, այդ դեպքում, ― ասաց նա, ― մնում է «Կալվածատիրոջ տունը» ուղիղ ձեր դիմաց է։ Այնտեղ եղե՞լ եք։   Հարրիսն ասաց, որ այնտեղ նույնպես չենք ուզում գնալ։ Մեզ դուր չի եկել այնտեղ իջևանած մի մարդու տեսքը, նրա մազերի գույնը, ինչպես նաև սապոգները։   ― Դե, չգիտեմ ինչ խորհուրդ տամ, ― ասաց մեր զրուցակիցը, ― քանի որ այստեղ ուրիշ հյուրանոց չկա։   ― Ոչ մի հյուրանո՞ց, ― բացականչեց Հրրիսը։   ― Ոչ մի, ― պատասխանեց մարդը։   ― Ի՞նչ պետք է անենք, ― գոչեց Հարրիսը։
  Այդ ժամանակ միջամտեց Ջորջը։ Նա ասաց, որ Հարրիսը և ես, եթե ցանկանում ենք, կարող ենք մեզ համար նոր հյուրանոց կառուցել տալ և այն բնակեցնելու համար կենվորներ ընտրել։ Ինչ վերաբերում է իրեն, ապա նա վերադառնում է «Եղնիկ»։
  Նույնիսկ հանճարները չեն կարողացել հասնել իրենց իդեալներին, և Հարրիսն ու ես խոր հոգոց հանեցինք, հասկանալով, թե որքան ունայն են երկրային իղձերը, ու հետևեցինք Ջորջին։
  Մեր իրերը «Եղնիկ» տարանք և դարսեցինք նախասրահում։
  Մոտեցավ հյուրանոցի տերն ու ողջունեց մեզ․
   ― Բարի երեկո, ջենտլմեններ։   ― Օ՛, բարի երեկո, ― ողջունեց Ջորջը, ― բարի եղեք խնդրում եմ։ Մեզ երեք մահճակալ է հարկավոր։
    ― Անչափ ցավում եմ, սըր, ― ասաց տերը, ― վախենում եմ, որ դա անհնար է։
  ― Դե լավ, ― ասաց Ջորջը, ― ոչինչ, երկուսն էլ բավական է։ Մեզանից երկուսը կարող են քնել մի անկողնում, այնպես չէ՞, ― շարունակեց նա նայելով Հարրիսին ու ինձ։
  Մոտենալով ձկնորսական նավակին, տեսանք, որ այդ երեք ձկնորսները տարիքն առած, լրջախոհ մարդիկ էին։ Նրանք նստած էին նավակի մեջ դրված աթոռակների վրա և անթարթ նայում էին իրենց կարթերին։ Կարմրագույն մայրամուտը առեղծվածային շողեր էր սփռել ջրերի վրա, արևով վառելով հսկայական ծառերը և ոսկե լուսապսակով շրջապատելով ամպերի կույտերը։ Դա խոր դյութանքի, բերկրալի հույսի ու կարոտի ժամ էր։ Փոքրիկ առագաստը ձգվում էր դեպի ծիրանագույն երկինքը, մայրամուտի շողերը տարածվել էին մեր շուրջը՝ աշխարհը պարուրելով ծիածանի գույներով, իսկ մեր ետևից գաղտագողի մոտենում էր գիշերը։
  Թվում էր , թե մենք ասպետներ ենք մի հին լեգենդից և լողում ենք կախարդական լճով դեպի մթնշաղի անտեսանելի թագավորությունը, դեպի մայրամուտի հիասքանչ աշխարհը։
   Սակայն մենք ամենևին էլ մթնշաղի աշխարհը չընկանք, այլ ամբողջ թափով խփվեցինք նավակին, որտեղ այդ երեք մարդիկ հանգիստ նստած ձուկ էին որսում։ Սկզբում գլխի չընկանք , թե ինչ կատարվեց, որովհետև առագաստը մեր տեսադաշտը փակել էր։ Սակայն մեր լսողությանը հասած արտահայտություններից, որ մեզ էր բերում երեկոյան զեփյուռը, գլխի ընկանք, որ շատ մոտ հարևանության մեջ ենք գտնվում մարդկային արարածների հետ, որոնք խիստ բարկացած են ու դժգոհ։   Հարրիսը իջեցրեց առագաստը և միայն այդ ժամանակ տեսանք, թե ինչ էր կատարվել։ Մենք աթոռներից ցած էինք գցել երեք ջենտլմեններին։ նրանք իրար վրա ընկած էին նավակի հատակին և դանդաղորեն ու դժվարությամբ փորձում էին վեր կենալ ու իրենց վրայից թափ տալ ձուկը։ Այդ ընթացքում նրանք հայհոյում էին մեզ ոչ թե սովորական, անշար հայհոյանքներով, այլ երկար, չափած ձևած, բազմաբովանդակ հայհոյանքներով, որոնք իրենց մեջ էին ընդգրկում մեր ողջ գործունեությունը և հասնում մինչև հեռավոր ապագան, ներառնում մեր բոլոր հարազատներին և այն ամենը, ինչ կապված էր մեզ հետ։ Դրանք ընտրովի, հիմնավոր հայհայանքներ էին։   Հարրիսն ասաց, որ ամբողջ օրը ձկնորսությամբ զբաղվելուց հետո նրանք դեռ պետք է շնորհապարտ լինեն մեզ այդ փոքրիկ զվարճության համար։ Նա նաև ավելացրեց, որ զարմացած և վշտացած է, տեսնելով, որ նրանց տարիքի մարդիկ այդպես են արտահայտում իրենց զայրույթը։   Բայց դա չօգնեց։   Ջորջն ասաց, որ հիմա էլ ինքը կվարի նավակը։ Նա ասաց, որ այնպիսի մեկին, ինչպիսին ես եմ, չի կարելի վստահել նավակի ղեկավարումը, և ավելի լավ է, քանի դեռ չենք խորտակվել, թույլ տամ, որպեսզի մի որևէ սովորական մահկանացու զբաղվի այդ գործով։ Եվ նա իմ ձեռքից վերցրեց պարաններն ու մեզ հասցրեց մինչև Մարլո։   Մարլոյում նավակը թողեցինք կամրջի մոտ, իսկ ինքներս գնացինք գիշերելու «Թագ» հյուրանոցում։
==Գլուխ տասներեքերորդ==
   Մարլո։ Բիշեմյան աբբայությունը։ Մեդմենհեմյան վանականները։ Մոնթմորընսին մտադրվում է սպանել ծեր կատվին, հետո, հավանաբար, որոշում է, որ ավելի լավ է կենդանի թողնել նրան։ Ֆոքսթերիերի ամոթալի վարքը հանրախանութում։ Մեր մեկնումը Մարլոյից։ Տպավորիչ թափոր։ Շոգեմակույքներ․ օգտակար խորհուրդներ, թե ինչպես տհաճություններ պատճառել ու խանգարել նրանց։ Մենք հրաժարվում ենք խմել գետի ջուրը։ Խաղաղասեր շունը։ Հարրիսի ու կարկանդակի տարօրինակ անհետացումը։      Մարլոն իմ տեսած գետափնյա ամենահաճելի քաղաքներից մեկն է։ Դա աղմկոտ, աշխույժ, փոքրիկ քաղաք է․ ճիշտ է, ընդհանուր առմամբ այնքան գեղատեսիլ չէ, սակայն, այնտեղ շատ գրավիչ, մեկուսի անկյուններ կարող ես գտնել։ Ժամանակի կանգուն մնացած կամարի վրայով մեր երևակայությունը տեղափոխվում է դեպի անցյալի գիրկը, դեպի այն օրերը, երբ Մարլո կալվածքը պատկանում էր Էլգար Սակսոնացուն։ Այնուհետև Վիլյամ նվաճողը զավթեց այն ու հանձնեց Մաթիլդա թագուհուն։ Դրանից հետո կալվածքն անցավ Ուորվիքյան կոմսերին և իմաստուն Լորդ Փեջեթին՝ չորս հաջողած միապետերի խորհրդականին։   Եթե նավարկությունից հետո ցանկանում եք զբոսնել, ապա Մարլոյի շրջակայքում հիանալի վայրեր կգտնեք, թեև գետն այստեղ ամենալավն է։   Մինչև Քուկհեմ ընկած հատվածն ու Քուերիի անտառից այն կողմ, շատ գեղեցիկ է։ Սիրելի, հին Քուերիի անտառ, քո նեղլիկ, մագլցող արահետներում ու փոքրիկ, ծուռումուռ բացատներում մինչև այսոր թափառում են ամառային արևոտ օրերի մասին հիշողությունները։ Քո ստվերաշատ ծառուղիները այնքա՛ն լի են ծիծաղկոտ դեմքերի ուրվականներով, քո տերևների սոսափյունի մեջ դեռ լսվում են անցյալի ձայները։    Մարլոյից Սոննինգ ընկած հատվածում գետը նույնիսկ ավելի գեղեցիկ է։ Վեհասքանչ, հնամենի Բիշեմյան աբբայությունը, ― որի քարե պատերի միջև լսվել են Տաճարական ասպետների կանչերը և որը տարբեր ժամանակներում օթևան է ծառայել Աննա Քլեվացու և Էլիզաբեթ թագուհու համար, ― գտնվում է գետի աջ ափին, Մարլոյի կամրջից կես մղոն վեր։ Բիշեմյան աբբայությունը հարուստ է մելոդրամատիկ ռեկվիզիտներով։ Այնտեղ գոբելենով երեսպատված մի նջարան կա և հաստ պատի մեջ թաքցված մի գաղտնի սենյակ։ Լեդի Հոլլի ուրվականը, որը ծեծելով սպանեց իր փոքրիկ որդուն, մինչև այժմ գիշերները թափառում է այնտեղ՝ փորձելով իր անիրական ձեռքերը լվանալ երևակայական թասի մեջ։   Այստեղ է հանգչում Ուորվիքը՝ թագավորներ օծողը, բայց հիմա այնքան անտարբեր այնպիսի չնչին գործերի հանդեպ, ինչպիսիք երկրային թագավորներն են ու թագավորությունները, և Սոլսբերին, որն ազնվորեն է ծառայել Պուատյեին։ Երբ մոտենում եք աբբայությանը, հենց գետափին կանգնած է Բիշեմյան եկեղեցին և, եթե ընդանրապես կան դամբարաններ, որոնք արժանի են այցելության, ապա դրանք Բիշեմյան եկեղեցում գտնվող դամբարաններն ու հուշարձաններն են։ Բիշեմյան հաճարենիների տակ նավակով զբոսնելիս է, որ Շելլին, որն այն ժամանակ ապրում էր Մարլոյում (այսօր էլ կարելի է տեսնել նրա տունը Արևմտյան փողոցում), գրել է իր հայտնի «Իսլամի ընդվզումը»։ Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ Հերլիի ամբարտակի մոտակայքում, հոսանքով փոքր ինչ վեր, կարող էի ապրել մի ամբողջ ամիս և դարձյալ չհագենալ բնապատկերների գեղեցկությամբ։ Ընդամենը հինգ րոպեի ճանապարհ է, շլյուզից մինչև Հերլի գյուղը, որը գետի ափին եղած հինավուրց վայրերից է և գոյություն ունի , ― այն խամրած օրերի անսովոր դարձվածաբանությամբ արտահայտված, ― «թագավոր Սեբերթի և թագավոր Օֆֆայի ժամանակներից»։ Ամբարտակից այն կողմ, (հոսանքով վեր), դանիական դաշտն է, որտեղ դանիացի զավթիչները ճամբար էին խփել Գլոստերշիրի վրա հարձակվելիս, իսկ դրանից փոքր-ինչ այն կողմ, գետախորշում, ծվարել են Մեդմենհեմյան աբբայության ավերակները։   Հայտնի Մեդմենհեմյան վանականները կամ «Դժոխային կրակի ակումբը», ինչպես նրանց սովորաբար անվանում էին, եղբայրություն էին կազմել, որի նշանաբանն էր՝ «Արա ինչ ուզում ես»։ Այդ նշանաբանը, որը փորագրված էր աբբայության խարխլված դռնախորշերին, պահպանվել է մինչև մեր օրերը։ Աբբայության հիմնադրումից շատ տարիներ առաջ (որը սրբապիղծ կատակասերների միաբանություն էր), նույն տեղում եղել է ավելի խիստ բարքերի տեր մեկ ուրիշ վանք, որի վանականները շատ բանով տարբերվում էին այդ զվարճասերներից, որ հինգ հարյուր տարի անց փոխարինելու էին իրենց։   Բենեդիկտյան օրդենին պատկանող վանականները, որոնք աբբայություն էին հիմնել այստեղ 13-րդ դարում, որպես հագուստ կոպիտ բալախոններ ու փարաջա էին հագնում և հրաժարվում էին միս, ձուկ և ձու ուտելուց։ Նրանք ծղոտի վրա էին քնում և կեսգիշերին վեր էին կենում՝ պատարագ մատուցելու։ Օրն անց էին կացնում աշխատելով, կարդալով ու աղոթելով, և նրանց կյանքն անցնում էր գերեզմանային լռության մեջ, որովհետև նրանք չէին խոսում։   Դա մռայլ եղբայրություն էր և մռայլ կյանք էր վարում այդ գեղեցիկ վայրում, որն արարիչն այնքան պայծառ էր ստեղծել։ Տարօրինակ է, որ շրջապատող բնության ձայները՝ ջրերի մեղմ երգը, սիզախոտի շշունջը․ քամու երգը, նրանց չէին սովորեցրել կյանքի նկատմամբ ավելի ճիշտ վերաբերմունք ունենալ։ Օրեր շարունակ նրանք ուկնդրում էին լռությանը, սպասելով երկնքից ուղարկված պատգամի, որը ամբողջ օրվա և հանդիսավոր գիշերվա ընթացքում հասնում էր նրանց բնության բյուրավոր ձայներով, որոնց հանդեպ սակայն նրանք խուլ էին։   Մեդմենհեմյան շլյուզից մինչև գեղեցիկ Համբլդոնյան շլյուզը ընկած հատվածում գետը լի է հանդարտ գեղեցկությամբ, բայց Գրինլանդն անցնելուց հետո, որն իմ լրագրողի անհետաքրքիր ռեզիդենցիան է (այդ հանգիստ, համեստ ծեր ջենտլմենին կարելի է տեսնել մոտակայքում միայնակ և եռանդուն կերպով թիավարելիս կամ շլյուզն անցնելիս հին պահակներից մեկնումեկի հետ սրտաբաց զրուցելիս), և Հենլիից այն կողմ, գետը միապաղաղ ու տաղտկալի է դառնում։   Երկուշաբթի առավոտյան Մարլոյում մենք բավական վաղ արթնացանք ու նախաճաշից առաջ գնացինք լողալու։ Վերադարձի ճանապարհին Մոնթմորընսին իրեն հիմարի պես էր պահում։ Միակ բանը, որի վերաբերյալ իմ ու Մոնթմորընսիի հայացքները լրջորեն տարբերվում են՝ կատուներն են։ Ես սիրում եմ կատուներին, Մոնթմորնսին ՝ ոչ։   Երբ ես կատու եմ տեսնում, ասում եմ՝ «խեղճ փիսիկ», կռանում և շոյում եմ գլուխը, իսկ կատուն պոչը վեր է տնկում, երկաթի պես ձիգ, մեջքը կորացնում է և դունչը քսում շալվարիս փողքին։ Ամեն ինչ հաշտ ու համերաշխ է ընթանում։ Երբ Մոնթմորընսին է կատւ տեսնում, ամբողջ փողոցը իմանում է այդ մասին և տասը վայրկյանում այնքան հայհոյանքներ են վատնվում, որ ցանկացած կարգին մարդուն կբավականացնեն իր ամբողջ կյանքում, եթե իհարկե խնամքով ծախսվեն։   Ես չեմ մեղադրում իմ շանը (որպես կանոն, բավարարվում եմ նրանով, որ ուժեղ խփում եմ գլխին կամ քարեր եմ նետում վրան), քանի որ հասկանում եմ, որ այդպիսին է նրա բնությունը։ Ֆոքսթերիերները համարյա չորս անգամ ավելի շատ բնածին մեղք ունեն իրենց մեջ, քան մյուս շները և մեզնից՝ քրիստոնյաներիցս, երկար տարիների համբերատար ջանքեր են պահանջվում, որպեսզի ինչ-որ չափով փոխենք ֆոքսթերիերի խուլիգանական ներաշխարհը։   Հիշում եմ, մի անգամ Հեյմարքեթի ունիվերմագի նախասրահում էի, շուրջս շատ շներ կային, որոնք սպասում էին խանութում առևտուր անող իրենց տերերին։ Այնտեղ մի մաստիֆ կար, մեկ-երկու քոլլի, մի սենթ-բեռնար, մի քանի որսկան շներ և նյուֆաունդլենդներ, մի գամփռ՝ գլխի շուրջը խիտ, իսկ գագաթին տրորված մազափնջերով, մի ֆրանսիական պուդել, մի բուլդոգ, առնետի մեծության մի քանի լևրետկաներ և մի զույգ յորկշիրյան բակապահ շուն։   Նրանք համբերությամբ, հանգիստ և մտածմունքի մեջ ընկղմված նստել էին։ Նախասրահում հանդիսավոր լռություն էր տիրում։ Խաղաղությամբ, հեզությամբ և լուռ տխրությամբ էր շնչում սենյակը։   Եվ ահա մի երիտասարդ կին ներս մտավ, առաջնորդելով արտաքինից համեստ մի ֆոքստերիերի, ու շղթայով կապեց բուլդոգի և պուդելի միջև։ Ֆոքսթերիերը նստեց ու մի պահ սկսեց շուրջը դիտել։ Հետո աչքերը հառեց առաստաղին և դատելով նրա տեսքից, կարելի էր կարծել, թե հիշել է իր ծնողին։ Քիչ անց հորանջեց և սկսեց դիտել մյուս շներին, որոնք բոլորն էլ լուռ, ծանր ու մեծ և արժանապատվությամբ լի նստած էին։   Նայեց բուլդոգին, որը հանգիստ նստած էր նրանից աջ, նայեց ձախ կողմում գտնվող գլուխը բարձր պահած գոռոզ պուդելին։ Հետո հանկարծ, առանց որևէ նախազգուշացման և առիթի, կծեց պուդելի իր կողմի առջևի թաթը, և օրհասական ոռնոցը լցրեց նախասրահի կիսամութ անդորը։   Այս առաջին փորձի արդյունքը հավանաբար ահագին բավականություն պատճառեց նրան և նա որոշեց շարունակել նույն ոգով ու շուրջը բոլորին աշխուժացնել։ Պուդելի վրայից նա թռիչք կատարեց և եռանդուն հարձակում գործեց քոլլիի վրա։ Քոլլին արթնացավ և անմիջապես կատաղի ու աղմկոտ պայքար սկսեց պուդելի հետ։ Դրանից հետո մեր ֆոքսին իր տեղը վերադարձավ և բռնելով բուլդոգի ականջից, փորձեց գետին տապալել նրան։ Այդ ժամանակ բուլդոգը, մի տարօրինակ անկողմնակալ կենդանի, հարձակվեց բոլորի վրա, որոնց կարողացավ հասնել, ներառյալ և դռնապանը։ Իսկ մեր փոքրիկ ֆոքսթերիերի համար հնարավորություն ընձեռվեց իր նման պատրաստակամ բակապահ շան հետ միասին հիանալու իր իսկ ստեղծած տուրուդմփոցով։   Ամեն ոք, ով ծանոթ է շների բնավորությանը, հեշտությամբ գլխի կընկնի,որ այդ ժամանակ նախասրահում եղած բոլոր շները կռվում էին այնպիսի ոգևորությամբ, կարծես այդ մարտի ելքից էր կախված իրենց ու իրենց ցեղի բախտը։ Մեծ շները, առանց բացառության կռվում էին բոլորի հետ, փոքրերը կռվում էին իրենց նմանների հետ՝ ազատ ժամանակը լցնելով նրանով, ր կծում էին մեծ շների թաթերը։   Նախասրահը վերածվեց իսկական դժողքի։ Սարսափելի աղմուկ-աղաղակ բարձրացավ։ Դրսում, Հեյմարքեթի հրապարակում, ամբոխ էր հավաքվել, և մարդիկ հարցնում էին, թե այդ ի՞նչ միտինգ է, կամ ու՞մ են սպանել և ինչու՞։ Ինչ-որ մարդիկ եկան ձողերով ու պարաններով և փորձեցին շներին բաժանել միմյանցից, նույնիսկ ոստիկանություն կանչեցին։   Տուրուդմփոցի ամենա թեժ պահին այն հաճելի արտաքինով երիտասարդ կինը վերադարձավ, գիրկն առավ իր փոքրիկ, քաղցրիկ շնիկին (որը բակապահ շանը մոտ մի ամսով շարքից հանել էր, իսկ ինքը հիմա նորածին գառնուկի տեսք ուներ), համբուրեց և հարցրեց, արդյո՞ք նա դեռ կենդանի՞ է և ի՞նչ են արել նրան այդ գարշելի գամփռները։ Իսկ մեր հերոսը թառել էր նրա գրկին ու այնպիսի հայացքով էր նայում, կարծես ուզում էր ասել․ «Որքան ուրախ եմ, որ եկել ու ինձ հեռացնում եք այս ամոթալի տեսարանից»։   Երիտասարդ կինն ասաց, որ խանութի աշխատակիցները չպետք է թույլ տան անդաստիրակ շներին պահել հարգարժան մարդկանց շների հետ մեկտեղ և որ ինքը մտադիր է ոմանց պատասխանատվության կանչել։   Այսպիսին է ֆոքսթերիերի բնությունը և այդ պատճառով ես չեմ մեղադրում Մոնթմորընսիին կատուների հետ կռվելու նրա հակման համար։ Բայց այդ առավոտ նա զղջաց, որ իրեն այլ կերպ չդրսեվորեց։   Ինչպես ադեն ասացի, լողափից էինք վերադառնում և երբ բարձրանում էինք կենտրոնական փողոցով, առջևի տներից մեկից դուրս ցատկեց մի կատու և սկսեց արագ անցնել փողոցը։ Մոնթմորընսին ուրախ ճիչ արձակեց, դաժան ռազմիկի ճիչ, որը տեսնում է, որ հակառակերդն իր ձեռքում է, այնպիսի մի ճիչ, ինչպիսին Կրոմվելն է հավանաբար արտաբերել, ― երբ շոտլանդացիները սարերից ցած են իջել, ― ու սլացել է իր որսի ետևից։   Մոնթմորընսիի զոհը մի մեծ, սև կատու էր։ Ավելի մեծ ու անվայելչատես կատու կյանքումս տեսած չկամ։ Նա կորցրել էր իր պոչի կեսը, մի ականջը և քթի մեծ մասը։ Դա երկար մարմնեղ կենդանի էր և հանգիստ ու ինքնագոհ տեսք ուներ։   Մոնթմորընսին սլացավ այդ խեղճ կենդանու ետևից ժամում քսան մղոն արագությամբ, բայց կատուն չէր շտապում, կարծես դեռ չէր գիտակցում, որ իր կյանքը վտանգի մեջ է։ Նա շարունակեց մանր քայլերով վազեվազ անցնել փողոցով, մինչև նրա հնարավոր դահիճը հայտնվեց մեկ յարդ հեռավորության վրա։ Այդ ժամանակ նա շրջվեց, նստեց փողոցի մեջտեղում և սիրալիր ու հարցական հայացքով նայեց Մոնթմորընսիին, կարծես ուզում էր ասել․   Այո՞, ձեզ ինչ-որ բա՞ն է պետք։   Ոչ, Մոնթմորընսին քաջության պակաս չի զգում, բայց այդ կատվի հայացքում ինչ որ բան կար, որ կսառեցներ ամենաքաջ շանն անգամ։ Նա կտրուկ կանգ առավ և նույնպես նայեց կատվին։   Երկուսն էլ լուռ էին, բայց կարելի էր պատկերացնել, որ այսպիսի խոսակցություն էր տեղի ունենում նրանց միջև։   Կատու ― Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել։   Մոնթմորընսի․ Ոչ․․․ոչ, շնորհակալություն։   Կատու ― Մի քաշվեք , ասացեք, եթե Ձեզ որևէ բան է պետք։   Մոնթմորընսի ― (Նահանջելով Կենտրոնական փողոցով ցած), ― Օ՛, ոչ։ Ի՞նչ եք ասում․․․ Իհարկե․․․ Մի անհանգստացեք։ Ես․․․ Վախենում եմ, որ սխալվել եմ։ Ինձ թվաց, թե ճանաչում եմ Ձեզ։ Ներեցեք անհանգստացնելու համար։   Կատու ― Կարիք չկա։ Շատ հաճելի է։ Ձեզ իսկապե՞ս ոչինչ պետք չէ։   Մոնթմորընսի ― (Շարունակելով նահանջել)․ ― Կարիք չկա, շնորհակալ եմ, ոչ։ Դուք անչափ սիրալիր եք։ Ցտեսություն։   Կատու ― Ցտեսություն։   Դրանից հետո կատուն վեր կացավ և շարունակեց իր ճանապարհը, իսկ Մոնթմորընսին պոչն իրեն քաշեց, վերադարձավ մեզ մոտ ու աննկատ դիրքավորվոեց մեր ետևում։   Մինչև այսօր, եթե Մոնթմորընսիի մոտ արտասանեք «կատու» բառը, նա վեր կթռչի և խղճալի հայացքով կնայի ձեզ, կարծես ասելով․   ― Խնդրում եմ, պետք չէ։   Նախաճաշից հետո մենք գնումներ արեցինք և նավակը բեռնավորեցինք երեք օրվա պարենով։ Ջորջն ասաց, որ պետք է բանջարեղեն վերցնենք, բանջարեղենը անհրաժեշտ է օրգանիզմի համար։ Նա ասաց, որ դրա պատրաստելը շատ հեշտ է և ինքը դա իր վրա է վերցնում։ Եվ այսպես, մենք տասը ֆունտ կարտոֆիլ վերցրինք, մի բուշել լիքը սիսեռ ու մի քանի գլուխ կաղամբ։ Հյուրանոցից գնեցինք մսով ու հաղարջով կարկանդակներ և ոչխարի մի ազդր։ Իսկ միրգ, խմորեղեն, հաց ու կարագ, մուրաբա, ապխտած միս ձու և այլ սննդամթերքներ գնելու համար ստիպված էինք շրջել քաղաքում։   Մեկնումը Մարլոյից արդարև համարոմ եմ մեր խոշորագույն նվաճումներից մեկը։ Առանց ցուցադրական լինելու, միաժամանակ դա տպավորիչ էր և արժանապատվությամբ լի։ Բոլոր խանութներում, որոնց պատվում էինք մեր այցելությամբ, պնդում էինք, որ մեր գնումներն անհապաղ ուղարկվեն մեզ հետ։ Ոչ մի՝ «Լավ, սըր։ Ես անմիջապես կուղարկեմ։ Տղան Ձեզանից շուտ տեղ կհասնի, սըր», թե չէ հետո ստիպված պետք է լինենք պտտվել նավամատույցին, երկու անգամ խանութ վերադառնալ և աղմուկ բարձրացնել։ Սպասում էինք, մինչև զամբյուղի մեջ էին տեղավորում մեր գնումները և մեզ հետ էինք վերցնում առաքիչ տղային։   Բավական շատ խանութներ այցելեցինք, ամենուրեք կիրառելով նույն կանոնը և արդյունքն եղավ այն, որ երբ գնումներն ավարտեցինք, զամբյուղներով առաքիչ տղաների այնպիսի հիանալի հավաքածո էր հետևում մեզ, ինչպիսին միայն երազում կարելի է տեսնել։ Մեր եզրափակիչ երթը՝ կենտրոնական փողոցով դեպի գետը, պետք է որ այնպիսի տպավորիչ տեսարան լիներ, որին վաղուց ի վեր Մարլոն ականատես չէր եղել։   Թափորը առաջ էր շարժվում հետևյալ դասավորությամբ։   Մոնթմորընսին՝ ատամներով ձեռնափայտը բռնած։   Երկու կասկածելի արտաքինով բակապան շներ՝ Մոնթմորընսիի ընկերները։   Ջորջը՝ վերարկուները ու ծածկոցաշալերը ձեռքին, կարճ ծխամորճը ատամների միջև։   Հարրիսը, փորձելով առաջ շարժվել անբռնազբոսիկ քայլվածքով, մի ձեռքին բերնբերան լցված կաշվե ճամպրուկը, մյուսին՝ լիմոնի հյութով լի մի շիշ։   Կանաչավաճառի ու հացավաճառի առաքիչները՝ զամբյուղներով։   Հյուրանոցի սպասավորը՝ զամբյուղը քարշ տալով։   Հրուշակագործի առաքիչը՝ զամբյուղով։   Պարենավաճառի առաքիչը՝ զամբյուղով։   Մի երկարամազ շուն։   Պանրավաճառի առաքիչը՝ զամբյուղով։   Մի պատահական անցորդ՝ քարշ տալով պայուսակը։   Պատահական անցորդի մտերիմ ընկերը՝ ձեռքերը գրպանը դրած, ծխելով ծխամորճը։   Մսավաճառի առաքիչը՝ զամբյուղով։   Ես ինքս՝ երեք գլխարկ ու մի զույգ երկարաճիտ կոշիկներ ձեռքիս, ձևացնելով, իբր ոչինչ չեմ նկատում։   Վեց մանկահասակ տղաներ և չորս անտեր շներ։   Երբ մոտեցանք նավամատույցին, մակույկավարը հարցրեց․   ― Ներեցեք , սըր, ձերը շոգեմակու՞յք էր, թե լողացող տուն։   Լսելով, որ մերը չորս թիանի նավակ է, մակույկավարը զարմացած տեսք ընդունեց։   Այդ առավոտ մենք շոգեմակույկների պատճառով բավական գլխացավանքի մեջ ընկանք։ Հենլեյան մրցումների նախօրյակն էր և մեծ թվով շոգեմակույկներ էին հանդիպում, մի մասը առանձին, մյուսները իրենց ետևից քարշելով լողացող տներ։ Ես ատում եմ ամեն տեսակի շոգեմակույկները և կարծում եմ, որ ամեն մի թիավար նույն կարծիքին է։ Ամեն անգամ, երբ շոգեմակույկ եմ տեսնում, զգում եմ, որ մեջս անզուսպ ցանկություն է առաջանում՝ գայթակղել նրան, տանել մի որևէ խուլ անկյուն և այնտեղ, լռության ու միայնության մեջ, ջրասույզ անել։   Շոգեմակույկների մոտ մի այնպիսի աղաղակող ինքնավստահություն կա, որն իմ մեջ արթնացնում է ամենաչարակամ բնազդները և ես ափսոսում եմ այն անցած-գնացած օրերը, երբ կարող էիք գնալ ու կացնի կամ նետ ու աղեղի միջոցով ցույց տալ մարդկանց, թե ինչ կարծիքի եք նրանց մասին։ Հենց միայն նավախելին կանգնած մարդու դեմքի արտահայտությունը՝ ձերքերը գրպանը դրած և սիգարը ատամների միջև, բավական է, հասարարական կարգ ու կանոնը խանգարելու համար, իսկ տիրական սուլոցը, որ հրամայում է ազատել ճանապարհը, համոզված եմ, որ կապահովի բնակիչներից կազմված երդվյալների դատարանի որոշումը՝ սպանությունը արդարացի համարելու մասին։   Նրանք ստիպված էին լինում սուլել, որ իրենց ճանապարհից դուրս գայինք։ Չեմ ուզում պարծենկոտի համբավ ձեռք բերել, բայց կարող եմ համոզված ասել, որ մեր փոքրիկ նավակը այդ շաբաթների ընթացքում ճանապարհին հանդիպող շոգեմակույկներին ավելի շատ տհաճություններ ու գլխացավանք պատճարեց, քան գետի վրայի բոլոր նավակները միասին վերցրած։   ― Շոգեմակույկ է մոտենում, ― գոռում էր մեզանից մեկն ու մեկը՝ հեռվում նկատելով թշնամուն, ու մի ակնթարթում ամեն ինչ պատրաստ էր նրան ինչպես հարկն է դիմավորելու։ Ես անցնում եմ ղեկի մոտ, Հարրիսն ու Ջորջը տեղավորվում են իմ կողքին, մեջքով դեպի շոգեմակույկը, իսկ նավակը դանդաղ լողում է դեպի գետի մեջտեղը։   Շոգեմակույկը սուլելով մոտենում է, իսկ մենք շարունակում ենք լողալ։ Մոտ հարյուր յարդ հեռավորության վրա շոգեմակույկը սկսում է սուլել խելագարի պես, իսկ բոլոր ուղեվորները ցած են թեքվում և աղաղակում, բայց մենք նրանց չենք լսում։ Հարրիսը մեզ ինչ-որ զվարճալի պատմություն է պատմում իր մոր մասին, իսկ Ջորջն ու ես, այնպես ենք լսում, կարծես աշխարհում ոչ մի բանի հետ նրա մի բառն անգամ չենք փոխի։   Այդ ժամանակ շոգեմակույկը վերջին անգամ այնպիսի ականջ ծակող սուլոց է արձակում, որ քիչ է մնում կաթսան հոդս ցնդի, հետո դանդաղեցնում է ընթացքը, շրջան է գծում և ի վերջո խրվում տիղմի մեջ։ Տաղտակամածի վրա գտնվողները հավաքվում են նավաքթում և ինչ-որ բան են գոռում մեզ, գետափին նույնպես մարդիկ են հավաքվում և գոռում, մյուս նավակներն էլ կանգ են առնում և միանում նրանց, միչև որ ամբողջ գետի վրա մի քանի մղոն տարածության վրա խելահեղ իրարանցում է սկսվում։ Այդ ժամանակ Հարրիսը ամենահետաքրքիր տեղում ընդհատում է իր պատմությունը, զարմանքով շուրջն է դիտում և ասում Ջորջին․   ― Ջորջ, գրողը տանի, կարծես սա շոգեմակույկ է։   Իսկ Ջորջը պատասխանում է․   ― Ճիշտ որ, ես նույնպես կարծես ինչ-որ ձայներ եմ լսում։   Դրանից հետո մենք սկսում ենք ջղայնանալ և հուզվել, քանի որ չգիտենք, թե նավակը ինչպես հեռացնենք ճանապարհից։ Իսկ շոգեմակույկի վրա խմբված մարդիկ սկսում են ցուցումներ տալ մեզ։   ― Աջ կողմով թիավարեք։ Հիմարի մեկը․․․ Ձախով ետ։ Ոչ, դա չէ, մյուսը․․․ Դե վերջապես հանգիստ թողեք ղեկը․․․ Հիմա երկուսով միասին։ Այդպես չէ։ Էխ դուք․․․   Նրանք ստիպված նավակ են իջեցնում՝ մեզ օգնելու համար և քարորդ ժամ տևող ջանքերից հետո մեզ հեռացնում են ճանապարհից, այնպես, որ շոգեմակույկը կարողանա շարունակել ճանապարհհը, իսկ մենք նրանց շնորհակալություն ենք հայտնում և խնդրում ենք բուքսիրի վերցնել։ Բայց նրանք չեն համաձայնվում։   Արիստոկրատ տեսքով շոգեմակույկներին զայրացնելու մեկ այլ լավ միջոց ենք հայտնաբերել․ ձևացնում ենք, իբր դրանց լողացող ռեստորանի հետ ենք շփոթել և հարցնում ենք արդյոք նրանք պատկանում են պարոնայք Կուբիտների՞ն, թե « Բերմոնդյան բարի ասպետներին», և խնդրում ենք փոխարինաբար տալ ճաշի կաթսան։   Ծեր տիկնայք, որ սովոր չեն գետին, միշտ անչափ նյարդայնամում են շոգեմակույկների պատճառով։ Հիշում եմ, մի անգամ Սթեյնզից Վինձոր էինք լողում (գետի այս հատվածը հատկապես լի է նմանորինակ մեխանիկական հրեշներով) երեք այդպիսի լեդիների ուղեկցությամբ։ Դա շատ հուզիչ իրադարձություն էր։ Շոգեմակույկ երևալուն պես, նրանք պնդում էին, որ ցանկանում են ափ իջնել և նստել գետափին, մինչև շոգեմակույկը հեռանա իրենց տեսադաշտից։ Նրանք խնդրեցին ներողամիտ լինել իրենց նկատմամբ, քանի որ պարտավոր էին հանուն իրենց ընտանիքների վտանգի չենթարկել իրենց կյանքը։   Համբլդոնյան շլյուզի մոտ պարզեցինք, որ խմելու ջուր չունենք։ Վերցրեցինք ջրամանը և գնացինք շլյուզի պահակի տնակը՝ ջուր խնդրելու։   Բանակցություններ վարողը Ջորջն էր։ Նա շողոքորդաբար ժպտալով ասաց․   ― Ասացեք, խնդրում եմ, չե՞ք կարող մի քիչ ջուր բաժին հանել մեզ։   ― Իհարկե, ― պատասխանեց ծեր ջենտլմենը, ― վերցրեք որքան ուզում եք և մնացածը թողեք։   ― Անչափ շնորհակալ եմ, ― մռթմռթաց Ջորջը, շուրջը դիտելով, ― որտե՞ղ․․․ որտե՞ղ եք պահում ջուրը։   ― Միշտ միևնույն տեղում, տղաս, ― պատասխանեց նա, ― ճիշտ ձեր ետևում։   ― Ես ոչինչ չեմ տեսնում, ― ասաց Ջորջը շրջվելով։   ― Որտե՞ղ են Ձեր աչքերը, գրողը տանի, ― ասաց պահակը շրջելով Ջորջին և ցույց տալով իրենց առջև տարածված գետը, ― այստեղ բավականաչափ ջուր կա, միթե՞ չեք տեսնում։   ― Օ՛,― բացականչեց Ջորջը, վերջապես ըմբռնելով նրա միտքը։ ― Բայց մենք չենք կարող խմել գետը։   ― Իհարկե ոչ, բայց մի քիչ կարող եք խմել, ― առարկեց ծերուկը։ ― Համենայն դեպս, ես արդեն տասնհինգ տարի է, ինչ այդ ջուրն եմ խմում։    ― Ջորջը նրան ասաց, որ այնուամենայնիվ նրա արտաքինը ֆիրմայի համար այնքան էլ հաջող ռեկլամ չէ և որ ինքը գերադասում է ջրհորի ջուրը։   Մենք մի քիչ ջուր վերցրեցինք հոսանքով փոք-րինչ վեր գտնվող քոթեջից։ Ամենայն հավանականությամբ, դա նույնպես գետի ջուր էր։ Բայց մենք ոչինչ չհարցրեցինք, և ամեն ինչ հիանալի էր։ Ինչ աչքը չի տեսնում, ստամոքսը չի բողոքում։   Մի անգամ, ավելի ուշ, այնուամենայնիվ, փորձեցինք գետի ջուրը, բայց՝ անհաջող։ Մենք հոսանքով վար էինք լողում և թեյելու համար կանգ առանք Վինձորի մոտ, գետախորշում։ Ջրամանը դատարկ էր, և մենք կամ պետք է առանց թեյի մնայինք կամ էլ գետից ջուր վերցնեինք։ Հարրիսը առաջարկեց վերջինը։ Նա ասաց, որ ամեն ինչ լավ կլինի, եթե ջուրը ինչպես հարկն է եռացնենք։ Եռացնելիս ջրի մեջ եղած բոլոր միկրոբները ոչնչանում են։ Այսպիսով, մենք թեյնիկը լցրեցինք Թեմզայի գետախորշի ջրով, դրեցինք կրակի վրա և հանգամանորեն հետևեցինք, որ ջուրը եռա։   Թեյն արդեն պատրաստ էր, և մենք հարմար տեղավորվոել էինք խմելու, երբ Ջորջը, որը գավաթը համարյա մոտեցրել էր շուրթին բացականչեց․   ― Այն ի՞նչ է։   ― Ի՞նչն է ինչ, ― միաժամանակ հարցրեցինք Հարրիսն ու ես։   ― Ահա այն, ― ասաց Ջորջը նայելով դեպի արևմուտք։    Հարրիսն ու ես հետևեցինք նրա հայացքին և մի շուն տեսանք, որը հանձնված գետի թույլ հոսանքին, լողում էր դեպի մեզ։ Դա իմ տեսած ամենահանգիստ ու խաղաղասեր շներից մեկն էր։ Ես երբեք չեմ հանդիպել մի շան, որը այդքան բավարարված ու անվրդով լիներ։ Նա մեջքի վրա պառկած և չորս թաթերը օդում ցցած երազկոտ օրօրվում էր։ Դա, ինչպես ասում են , մարմնեղ շուն էր, լավ զարգացած կրցքավանդակով։ Ահա նա մոտեցավ՝ անվրդով, արժանապատվությամբ լի և հանդարտորեն, մինչև հավասարվեց մեր նավակին և այդտեղ, եղեգների մոտ , կանգ առավ ու հարմար տեղավորվեց, ասես մտադրվեց հենց այդտեղ էլ գիշերել։   Ջորջն ասաց, որ ոչ մի թեյ էլ չի ուզում և իր գավաթը դատարկեց գետի մեջ։ Հարրիսը նույնպես ծարավ չէր զգում և հետևեց նրա օրինակին։ Ես արդեն խմել էի իմ թեյի կեսը, բայց ամեն ինչ կտայի , որ խմած չլինեի։   Ես հարցրեցի Ջորջին, թե նրա կարծիքով կհիվանդանա՞մ տիֆով։   Նա պատասխանեց՝ օ, ոչ․ ես շատ շանսեր ունեի խուսափելու դրանից։ Համենայն դեպս, երկու շաբաթից ամեն ինչ կպարզվեր։   Մենք գետախորշով լողացինք վեր, մինչև Ուորգրեյվ։ Դա կարճ ճանապարհ է, որը տանում է մինչև Մարշ շլյոիզից կես մղոն վեր, և արժե նրանից օգտվել, քանի որ գետի գեղատեսիլ ու ստվերաշատ հատվածներից է և, բացի դրանից, տարածությունը կրճատվում է կես մղոնով։   Իհարկե, մուտքը դեպի ջրանցքը փակված է գերաններով ու շղթաներով և, իհարկե շրջապատված նախազգուշացումներով, որոնք ամեն տեսակի տանջանքներ , բանտարկություն և մահ են սպառնում բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն այդտեղի ջրերի մեջ մխրճել իրենց թին։ Զարմանում եմ, որ այդ առափնյա անտաշ հողատերերը արգելք չեն դնում գետի օդի վրա և չեն սպառնում քառասուն շիլլինգ տուգանքով բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն շնչել այն։ Բայց մի փոքր հմտություն բանեցնելու դեպքում գերանները ու շղթաները կարելի է շրջանցել, իսկ ինչ վերաբերվում է գրություններին, ապա եթե հինգ րոպե ազատ ժամանակ ունեք և շուրջը ոչ ոք չկա, կարող եք պոկել նրանցից մի երկուսը և ջուրը նետել։    Ջրանցքի կեսն անցնելուց հետո մենք ափ դուրս եկանք նախաճաշելու և այդ ժամանակ էր, որ Ջորջն ու ես բավական տանջալից հոգեկան ցնցում ապրեցինք։   Հարրիսը նույնպես քիչ ապրումներ չունեցավ, բայց դա նրա վրա այնքան խոր ազդեցություն չթողեց, որքան Ջորջի ու ինձ վրա։   Ուրեմն այսպես։ Մենք նստած էինք մարգագետնում, գետից տասը յարդ հեռու և նախաճաշելու համար հենց նոր հարմար տեղավորվոել էիմք խոտերի մեջ։ Հարրիսը ծնկների միջև պահել էր մսով կարկանդակը և կտրատում էր, իսկ Ջորջը և ես ափսեները պատրաստ պահած սպասում էինք։   ― Գդալ կա՞, ― հարցրեց Հարրիսը, ― մի գդալ տվեք կերակրահյութը լցնելու համար։   Զամբյուղը մեր ետևում էր, և Ջորջն ու ես միաժամանակ շրջվեցինք գդալը հանելու։ Գդալը հանելը հինգ վարկյան էլ չտևեց։ Երբ մենք նորից շրջվեցինք, Հարրիսը և կարկանդակը չքվել էին։   Մենք լայնարձակ, բաց դաշտում էինք։ Հարյուրավոր յարդեր հեռավորության վրա ոչ ծառ կար, ոչ թուփ։ Նա չէր կարող ջուրն ընկնել, քանի որ մենք ջրին ավելի մոտ էինք և ջուրն ընկնելու համար Հարրիսը ստիպված պետք է լիներ անցնել մեր վրայով։    Ջորջը և ես զննեցինք մեր չորս կողմը։ Հետո նայեցինք միմյանց։   ― Գուցե նա երկի՞նք է համբառնել, ― հարցրեցի ես։   ― Հազիվ թե կարկանդակն էլ հետը վերցրած լիներ, ― պատասխանեց Ջորջը։   Այս առարկությունը բավականաչափ հիմնավոր թվաց, և երկնային տեսությունը ժխտվեց։    ― իմ կարծիքով ավելի հավանական է, ― ասաց Ջորջը, վերադառնալով տափակ և գործնական մտածողությանը, ― որ երկրաշարժ է եղել։
  Հետո ձայնի մեջ տխուր շեշտ դնելով, ավելացրեց․ ― Միայն ափսոս, որ դա կարկանդակը կտրելու ժամանակ տեղի ունեցավ։
  Խոր հոգոց հանելով, մեր աչքերն ուղղեցինք այնտեղ,որտեղ երկրի վրա վերջին անգամ տեսել էինք Հարրիսին ու կարկանդակը։ Եվ հանկած արյունը սառեց մեր երակներում և փշաքաղվեցինք, երբ տեսանք Հարրիսի գլուխը , ուրիշ ոչինչ, միայն գլուխը, որը դուրս էր ցցվել բարձր խոտերի միջից․ դեմքը բարկությունից ամբողջապես կարմրատակած էր։
  Պետք է որ սրտամաշ գործ լինի որևէ երաժշտական գործիքի վրա նվագել սովորելը։ Թվում է թե հասարակությունը, ի շահ իրեն, պետք է աջակցի մարդկանց՝ յուրացնելու նվագելու արվեստը։ Բայց դա այդպես չէ։
  Մի երիտասարդի էի ճանաչում, որը պարկապզուկ նվագել էր սովորում և կզարմանաք, թե նա ինչպիսի դիմադրություն էր ստիպված հաղթահարել։ Նույնիսկ իր ընտանիքի անդամների կողմից չէր ստանում, այսպես ասած, ակտիվ քաջալերանք։ Նրա հայրը հենց սկզբից դեմ էր դրան և այդ հարցի մասին խիստ աննրբանկատորեն էր արտահայտվում։
   Իմ ծանոթը առավոյան վաղ էր արթնանում փորձեր կատարելու, սակայն քրոջ պատճառով ստիպված էր հրաժարվել իր որոշումից։ Նրա քույրը հավատացյալ էր և ասում էր, որ շատ վատ նշան է օրը նման ձևով սկսելը։   Այդ ժամանակ նա սկսեց նվագել գիշերները, երբ բոլորը պառկում էին քնելու։ Բայց ոչինչ դուրս չեկավ, քանի որ տունը մի տեսակ վատ համբավ ձեռք բերեց։ Ուշացած անցորդները կանգ էին առնում ականջ դնելու և հաջորդ առավոտյան լուրեր էին տարածում քաղաքում, թե միստր Ջեֆֆերսոնի տանը նախորդ գիշեր սարսափելի սպանություն է տեղի ունեցել։ Եվ նկարագրում էին, թե ինչպես են լսել զոհի ճիչերը, մարդասպանի կոպիտ հիշոցներն ու նզովքները, որից հետո խճմտանքի աղերսանքներ ու հոգեվարքի խռխռոց։   Այդ ժամանակ նրան թույլ տվեցին փորձեր անել կեսօրին, տան ետևի մասում գտնվող խոհանոցում՝ բոլոր դռները փակ վիճակում։ Սակայն, չնայած այս բոլոր նախազգուշական միջոցներին, ավելի հաջող պասսաժները լսվում էին հյուրասենյակում՝ արցունքով լցնելով նրա մոր աչքերը։   Նրա մայրն ասում էր, որ այդ նվագը հիշեցնում է իր դժբախտ հորը (խեղճ մարդուն նոր Գվինեայի ափերի մոտ կուլ էր տվել շնաձուկը): Իսկ թե ինչու էր երաժշտությունը նրա մեջ արթնացնում հենց այդ հիշողությյունը, չէր կարող բացատրել։   Վերջապես , նրա համար մի առանձին սենյակ կառուցեցին պարտեզի խորքում, տնից քառորդ մղոն հեռավորոիթյան վրա, և արդեն նա կարող էր պարկապզուկը քարշ տալ այնտեղ և երբ խելքին փչեր այն գործի գցեր։ Երբեմն նրանք հյուր էին ունենում, որը բանից անտեղյակ էր, իսկ տնեցիներն էլ մոռանում էին նախազգուշացնել այդ մասին։ Նա դուրս էր գալիս զբոսնելու պարտեզում և հանկարծ, առանց նախօրոք պատրաստվելու այդ փորձությանը և գաղափար իսկ չունենալով, թե բանն ինչ է, հայտնվում էր պարկապզուկի լսելիուցյան սահմաններում։ Եվ վերջն այն էր լինում, որ ուժեղ կամքի տեր մարդիկ ուշագնաց էին լինում, իսկ միջին կամքի տեր անհատները սովորաբար խելագարվում էին։   Համաձայնեք, որ շատ տխուր բան է, երբ մարդ նոր է սովորում պարկապզուկ նվագել։ Ես դա զգացել եմ, երբ լսում էի իմ երիտասարդ ընկերոջը։ Պետք է բավականաչափ օդ հավաքել ամբողջ մեղեդու համար մինչև սկսելը, համենայն դեպս, այդպես հասկացա ես, երբ նայում էի Ջեֆֆերսոնին։   Նա սկսում էր մի հիանալի, մոլեգին հնչյունով, կարծես մարտահրավեր էր նետում, որից մարդու սիրտը դող էր ընկնում։ Բայց քիչ-քիչ հնչյուններն ավելի ու ավելի էին ցածրանում և սովորաբար վերջին տան կեսին նա շնչասպառ էր լինում՝ նվագը փոխելով ֆսֆսոցի ու շվշվոցի։   Պարկապզուկ նվագելու համար մարդ պետք է առողջ օրգանիզմ ունենա։ Երիտասարդ Ջեֆֆերսոնը այդ պարկապզուկի վրա սովորեց նվագել ընդամենը մի մեղեդի, բայց ես երբեք ոչ մի բողոք չեմ լսել նրա երգացանկի աղքատ լինելու վերաբերյալ, բացարձակապես ոչ մի բողոք։ Դա «Քեմփբելն է գալիս, ուռա, ուռա», պիեսն էր։ Համենայն դեպս, ինքն այդպես էր ասում, թեև նրա հայրը միշտ պնդում էր, որ դա «Շոտլանդական երկնագույն զանգակներն» է։ Ոչ ոք չգիտեր, թե իսկապես դա ինչ մեղեդի էր, բայց բոլորն էլ համաձայնում էին, որ դրա մեջ շոտլանդական ինչ-որ բան կա։    Անծանոթ մարդկանց թույլ էր տրվում երեք անգամ գուշակել, թե դա ինչ մեղեդի է և նրանց մեծ մասը ամեն անգամ տարբեր մեղեդի էր գուշակում։   Ընթրիքից հետո Հարրիսի տրամադրությունն ընկավ։ Երևի ռագուն էր պատճառը։ Նա սովոր չէր շքեղ կյանքի։ Ջորջն ու ես նրան թողեցինք նավակում, իսկ ինքներս որոշեցինք զբոսնել Հենլիի շուրջը։ Հարրիսն ասաց, որ այդ ընթացքում ինքը վիսկի կխմի ու ծխամորճ կծխի։ Հետո գիշերելու պատրաստություններ կտեսնի։ Վերադառնալիս մենք պետք է ձայն տայինք, իսկ նա նավակը կղզուց թիավարեր դեպի ափ և մեզ վերցներ։   ― Տես, չքնես, ծերուկ, ― ասացինք հեռանալիս։   ― Այդ ռագուն ուտողը կքնի, ո՞նց չէ, ― փնթփնթաց նա, նավակը դեպի կղզի թիավարելով։   Հենլին պատրաստվում էր ռեգատի մրցումներին և եռուզեռով լի էր։ Քաղաքում ծանոթների հանդիպեցինք և նրանց հետ ժամանակն արագ անցավ։ Արդեն համարյա ժամը տասնմեկն էր, երբ ճանապարհ ընկանք դեպի տուն (արդեն այդպես էինք անվանում մեր փսքրիկ նավակը)։   Մռայլ, ցուրտ գիշեր էր, բարակ անձրև էր մաղում։ Եվ մինչ հոգնած ցածրաձայն զրուցելով մի կերպ ոտքներս քարշ էինք տալիս մութ, լուռ դաշտերի միջով, առանց իմանալու՝ ճի՞շտ ենք գնում թե ոչ, մտածում էինք հարմարավետ նավակի, ու լապտերի պայծառ լույսի մասին, ― որը դուրս է հորդում ամուր ամրացված բրեզենտի տակից, ― Հարրիսի, Մոնթմորընսիի, վիսկիի մասին և ուզում էինք նրանց հետ լինել։   Հոգնած ու քաղցած, մեզ պատկերացնում էինք նավակում, մտովի տեսնում էինք մթության մեջ կորած գետն ու անձև ծառերը, իսկ նրաց ներքո՝ հսկայական լուսատտիկի նման մեր հարազատ նավակը, այնքան հարմար, տաքուկ և ուրախ։ Պատկերացնում էինք մեզ ընթրիքի սեղանի շուրջ․ խժռում ենք սառը միսը ու միմյանց փոխանցում հացի կտորները։ Լսում էինք դանակների ուրախ չխչխկոցը, մեր զվարթ ձայները, որ լցնում են գիշերային լռությունն ու տարածվում հեռուները, և շտապում էինք դա իրականություն դարձնել։    Հասանք ափաշերտին, դա մեզ անչափ ուրախացրեց, քանի որ մինչ այդ համոզված չէինք՝ մոտենու՞մ ենք գետին թե հեռանում։ Իսկ երբ հոգնած ես ու քնել ես ուզում, նման տարակուսանքները հանգիստ չեն տալիս։ Երբ անցանք Շիփլեյքը, ժամացույցը խփեց ժ․12-ից քառորդ պակաս, և Ջորջը մտածկոտ հարցրեց․   ― Դու իհարկե, չես հիշում, չէ՞, թե որ կղզում ենք կանգ առել։   ― Ոչ, ― պատասխանեցի ես, մտածմունքի մեջ ընկնելով, ― չեմ հիշում, իսկ քանի՞ կղզի կա։   ― Ընդամենը չորսը, ― պատասխանեց Ջորջը, ― ամեն ինչ լավ կլինի, եթե Հարրիսը արթուն լինի։   ― իսկ եթե ո՞չ, ― անհանգստացա ես։ Սակայն նման մտքերը մեզանից հեռու վանեցինք։    Հավասարվելով առաջին կղզուն, ձայն տվեցինք, բայց պատասխան չեղավ։ Այդ ժամանակ մոտեցանք երկրորդին և այնտեղ փորձեցինք։ Նույն արդյունքը։   ― Ա՛, հիմա հիշում եմ, ― ասաց Ջորջը, ― մերը երրորդ կղզին է։   Եվ հույսով վազեցինք դեպի երրորդ կղզին ու կրկին ձայնեցինք։   Դարձյալ ոչ մի պատասխան։   Դրությունը լրջանում էր։ Կեսգիշերն անց էր։ Շիփլեյքի ու Հենլիի հյուրանոցները լեփլեցուն էին։ Եվ անմիտ բան կլիներ կեսգիշերին պտտվել քաղաքում՝ թակելով բնակիչների դռները՝ հարցնելու, թե վարձով սենյակ չունե՞ն։ Ջորջն առաջարկեց վերադառնալ Հենլի, հարձակվել ոստիկանի վրա և այսպիսով գիշերն անցկացնել ոստիկանատանը։ Բայց հետո մտածեցինք՝ իսկ եթե նա, ինչպես հարկն է դնգստի մեզ ու հրաժարվի ձերբակալե՞լ։   Հո չէ՞ինք կարող ողջ գիշերն անցկացնել ոստիկանների դեմ մարտընչելով։ Բացի այդ, վախենում էինք չափն անցկացնել ու հետո վեց ամիս անցկացնել բանտում։   Հուսահատված, մթության մեջ մոտեցանք այն վայրին, որը մեզ թվաց չորրորդ կղզին, բայց՝ անարդյունք։ Անձրևն ավելի էր ուժեղացել և, ինչպես երևում էր մտադիր էր դեռ երկար շարունակել նույն ոգով։ Մինչև ոսկորները թրջվել էինք, դողում էինք ու շատ խղճուկ տեսք ունեինք։ Սկսեցինք մտածել, որ ոչ թե չորս, այլ ավելի շատ կղզիներ կային, որ մենք ամենևին էլ կղզիների մոտ չենք գտնվում, այլ դրանցից մեկ մղոն հեռավորության վրա կամ գետի բոլորովին ուրիշ հատվածում։ Մթության մեջ ամեն ինչ այնքան արտառոց ու անծանոթ էր երևում։ Սկսեցինք պատկերացնել անտառում մոլորված երեխաների տառապանքները։   Եվ երբ հույսներս լրիվ կորցրել էինք․․․ Այո, այո, գիտեմ, որ վեպերում ու հեքիաթներում միշտ հենց այս ժամանակ են կատարվում հրաշքները, բայց, միևնույն է, ոչինչ անել չեմ կարող։ Նախաձեռնելով այս գիրքը գրելը, ես իմ առջև խնդիր եմ դրել ամեն ինչում լինել ճշմարտացի և այդպես էլ կանեմ եթե նույնիսկ կարիք լինի դրա համար ծեծված ֆրազների օգնությանը դիմել։   Դա իսկապես տեղի ունեցավ հենց այն ժամանակ, երբ մենք կորցրել էինք ամեն հույս, և ես այդպես էլ պետք է պատմեմ։ Այսպիսով, հենց որ լրիվ հուսահատվեցինք, հանկարծ, մեզնից փոքր-ինչ ներքև ես մի տարօրինակ ու անսովոր լույս նկատեցի, որը կայծկլտում էր դիմացի ափի ծառերի միջով։ Մի պահ մտածեցի ոգիների մասին, այնքան աղոտ, այնքան առեղծվածային էր այդ լույսը։ Հաջորդ րոպեին գլխի ընկա, որ դա մեր նավակն է և այնպես ճչացի, որ նույնիսկ գիշերն ինքը անկողնուց վեր կթռչեր։   Մի պահ շունչներս պահած սպասեցինք և հանկարծ, ― օ՛, գիշերային լռության աստվածային երաժշտություն, ― լսվեց Մոնթմորընսիի պատասխան հաչոցը։ Մենք նորից բարձրաձայն գոռացինք, որ բավական էր նույնիսկ յոթ քնած քաջերին արթնացնելու համար (իմիջիայլոց, գլխի չեմ ընկնում, թե յոթ քնածներին արթնացնելու համար ինչու՞ ավելի շատ աղմուկ է պետք, քան մեկին) և հինգ րոպե անց, որը մի ամբողջ հավիտենականություն թվաց, տեսանք, որ լուսավորված նավակը դանդաղ լողում է մթության մեջ և լսեցինք Հարրիսի քնկոտ ձայնը, որը հարցնում էր, թե որտեղ ենք գտնվում։   Հարրիսի հետ ինչ-որ տարօրինակ բան էր կատարվում։ Դա սովորական հոգնածություն չեր, ավելին։ Նա նավակը թիավարեց այնպիսի տեղ, որտեղից մեզ համար անհար էր նավակ մտնել և անմիջապես քուն մտավ։ Շատ ջանքեր ու գոռում-գոչյուններ պահանջվեցին, որպեսզի կրկին արթնացնենք և ուշքի բերենք նրան։ Բայց վերջապես մեր ջանքերը հաջողությամբ պսակվեցին և մենք ողջ առողջ ոտք դրեցինք տախտակամածի վրա։   Նավակում նկատեցինք, որ Հարրիսը շատ տխուր է։ Նա այնպիսի տպավորություն էր թողնում, ասես մեծ անախորժություն էր տեղի ունեցել։ Մենք հարցրեցինք, թե ինչ է պատահել, և նա պատասխանեց մի բառով․   ― Կարապները։   Պարզվեց, որ նավակը կանգնեցրել ենք կարապների բնի մոտ և երբ Ջորջն ու ես գնացել ենք, էգ կարապը վերադարձել է ու աղմուկ բարձրացրել։ Հարրիսը նրան քշել է։ Կարապը հեռացել է և վերադարձել իր արուի հետ։ Հարրիսն ասաց, որ իսկական ճակատամարտ է տեղի ունեցել իր և այդ երկու կարապների միջև։ Վերջիվերջո, քաջությունը և հմտությունը իրենց գործն են արել, և ինքը պարտության է մատնել կարապներին։   Կես ժամ անց նրանք վերադարձել են տասնութ ուրիշ կարապների հետ։ Դատելով Հարրիսի պատմածից, սարսափելի ճակատամարտ է տեղի ունեցել։ Կարապները փորձել են նրան ու Մոնթմորընսիին դուրս քշել նավակից ու ջրասույզ անել, իսկ ինքը չորս ժամ շարունակ հերոսաբար պաշտպանվել է, նրանց մեծ մասին սպանել է, իսկ մնացածները փախուստի են դիմել։
  ― Ասում ես, քանի՞ կարապ կար, ― հարցրեց Ջորջը։
  ― Երեսուներկու, ― քնկոտ ձայնով պատասխանեց Հարրիսը։
  Աննշան հաջողությամբ նրանք շրմփացնում են թիերով ևս մի հարյուր յարդ և հանկարծ առաջին թիավարի գլխում մի պայծառ միտք է ծագում և նրա համար պարզ է դառնում իրենց անհաջողության պատճառը։
  ― Ահա թե ինչ, դու վերցրել ես իմ թիերը, ― գոռում է նա առաջին թիավարին, ինձ փոխանցիր քոնը։
   Ահ, ես էլ զարմանում էի, թե ինչու չեմ կարողանում սրանից գլուխ հանել, ― պատասխանում է մյուս թիավարը, պայծառանալով և հաճույքով համաձայնելով թիերը փոխելու առաջակությանը։ ― Հիմա արդեն ամեն ինչ կկարգավորվի։   Բայց նույնիսկ այդ ժամանակ էլ իրերի ընթացքը չի փոխվում։ Նավախելի թիավարը թիերին հասնելու համար ստիպված է թևերը մեկնել ողջ երկարությամբ, մինչդեռ առաջին թիավարը յուրաքանչյուր զարկի ժամանակ թիերով ուժեղ հարված է հասցնում իր իսկ կրծքավանդակին։ Այնպես, որ նրանք նորից են փոխանակություն կատարում և այն եզրակացությանն են հանգում, որ նավավարը ուրիշ զույգ թիեր է տվել իրենց, ու անդադար մեղադրելով այդ մարդուն մտերմանում են՝ ամենաջերմ ու բարեկամական զգացմունքներով լցվելով միմյանց հանդեպ։   Ջորջն ասաց, որ փոփոխության համար հաճախ է երազել լաստանավով նավարկելու մասին։ Դա այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Ինչպես և թիավարելիս, արագորեն սովորում եք ձողի օգնությամբ առաջ շարժվել և ղեկավարել լաստանավակը, բայց բավական ժամանակ է պետք, որպեսզի այս ամենը կարողանաք անել արժանապատվությամբ և առանց ոտից գլուխ թրջվելու։   Իմ երիտասարդ բարեկամներից մեկի հետ, որն առաջին անգամ էր լողում լաստանավով, մի շատ տխուր դեպք պատահեց։ Նրա մոտ ամեն ինչ այնքան հաջող էր ընթանում, որ շատ հանդուգն դարձավ և նավակի մի ծայրից մյուսն էր անցնում այնպիսի անփույթ վայելչագեղությամբ, որ դիտողին հիացմունք էր պատճառում։ Նա հասնում էր նավակի մի ծայրը, ջրի մեջ էր մխրճում ձողը, հետո շտապում էր դեպի մյուս ծայրը, հմուտ նավավարի պես։ Օ, իրոք որ հիասքանչ տեսարան էր։   Ամեն ինչ այդպես հրաշալի էլ կընթանար, եթե նա բնապատկերներով հիացած, թյուրիմացաբար մի քայլ ավել չաներ, քան անհրաժեշտ էր և նավակից ամբողջապես դուրս չգար։ Ձողը ամուր խրվեց տիղմի մոջ և նա մնաց այդպես ձողից կախված, իսկ լաստանավակը շարունակեց հոսանքով ցած լողալ։    Նրա դիրքը այնքան էլ պատվաբեր չէր իր համար, և գետափին մի հանդուգն տղա անմիջապես ձայն տվեց իր ետ մնացող ընկերոջը․ «Այստեղ արի, տես կենդանի կապիկ է ձողի վրա»։   Ես չէի կարող նրան օգնության հասնել, որովհետև հակառակի պես չէինք հոգացել մի ուրիշ ձող վերցնել մեզ հետ։ ես միայն կարող էի նստել ու նայել։ Երբեք չեմ մոռանա նրա դեմքի արտահայտությունը, երբ ձողը նրա հետ միասին դանդաղ խրվում էր։ Նա այնպես մտամոլոր տեսք ուներ։   Ես հետևում էի , թե ինչպես է նա դանդաղորեն ջուրն ընկնում, տեսա, թե ինչպես ցամաք դուրս եկավ՝ ամբողջապես թրջված ու տխուր։ Նա այնքան ծիծաղելի տեսք ուներ, որ չկարողացա ինձ զսպել ու մի կուշտ ծիծաղեցի։ Դեռ երկար այդպես շարունակում էի ծիծաղել, երբ հանկարծ գլխի ընկա, որ եթե երկար մտածեմ, ինձ համար այնքան էլ ծիծաղելի իրադրություն չի ստեղծվել։ Չէ՞ որ մենակ էի, առանց ձողի, և հոսանքի քմահաճույքին հանձնված անօգնական սլանում էի, հավանական է՝ դեպի ամբարտակը։   Ես սկսեցի խիստ զայրանալ ընկերոջս վրա, որը քայլ արեց տախտակամածից այն կողմ ու այդպես լքեց ինձ։ Ծայրահեղ դեպքում նա կարող էր գոնե ձողը թողնել ինձ։   Մոտավորապես քարորդ մղոն այդպես լողացի, երբ հանկարծ գետի կենտրոնում խարիսխ ձգած մի ձկնորսական նավակ նկատեցի, որտեղ երկու ծեր ձկնորսներ էին նստած։ Նրանք տեսան, որ ուղիղ սլանում եմ իրենց վրա և ձայն տվեցին, որպեսզի մի կողմ թեքվեմ իրեց ճանապարհից։   ― Չեմ կարող, ― գոռացի ես ի պատասխան։   ― Բայց դուք չեք էլ փորձում, ― գոռացին նրանք։   Երբ ավելի մոտեցա, բացատրեցի, թե բանն ինչ է, և նրանց հաջողվեց մի ձող փոխանցել ինձ։ Ամբարտակը այդտեղից ընդամենը հիսուն յարդի վրա էր գտնվում, և ես բախտավոր եմ, որ այդ ձկնորսները պատահաբար այդտեղ էին։   Առաջին անգամ լաստանավով զբոսանքի մեկնեցինք երեք ուրիշ երիտասարդների հետ, որոնք ինձ պետք է ցույց տային, թե ինչպես վարվեմ լաստանավի հետ։ Ինչ-ինչ պատճառներով մենք չէինք կարող միասին գնալ գետափ, և ես, խոստացա, որ առաջինը կգնամ և, մինչև նրանց գալը, կվերցնեմ լաստանավակը, ջուրը կիջեցնեմ և մի քիչ կփորձեմ։   Այդ օրը ինձ չհաջողվեց լաստանավ ստանալ․ դրանք բոլորն էլ արդեն զբաղված էին, այնպես, որ ինձ ոչինչ չէր մնում անելու, քան նստել գետափին, նայել գետին ու սպասել ընկերներիս։   Շուտով ուշադրությունս գրավեց լաստանավի վրա կանգնած մի երիտասարդ, որը, ինչպես զարմանքով նկատեցի, հագել էր ճիշտ նույնպիսի բաճկոնակ ու գլխարկ ինչ և ես։ Երևում էր, որ նա սկսնակ էր այդ գործի մեջ և նրան հետևելը շատ հետաքրքիր էր։ Երբ նա ձողը խրում էր ջրի մեջ, հնարավոր չէր գուշակել, թե ինչ կլինի հետո, ամենայն հավանականությամբ, նա ինքն էլ չգիտեր։ Երբեմն սլանում էր հոսանքով վեր, երբեմն հոսանքով վար, երբեմն էլ պարզապես պտտվում էր ձողի շուրջը։ Եվ անկախ նրանից, թե ինչ արդյունք էր ստացվում, նա հավասարապես զարմացած ու զայրացած էր թվում։   Գետափին հավաքված մարդիկ կլանված հետևում էին նրան և գրազ էին գալիս, թե ինչով կավարտվի նրա հաջորդ փորձը։   Այդ ընթացքում իմ ընկերները եկան դիմացի ափը, կանգ առան և նույնպես սկսեցին հետևել այդ երիտասարդին։ Վերջինս մեջքով նրանց կողմն էր, և նրանք տեսնում էին միայն նրա բաճկոնակն ու գլխարկը։ Դրանից նրանք անմիջապես եզրակացրեցին, որ դա ես եմ՝ իրենց սիրելի ընկերը, ինքս ինձ հիմարի տեղ եմ դնում, և նրանց ուրախությանը չափ ու սահման չկար։ Նրանք սկսեցին անխղճորեն ծաղրուծանակի ենթարկել այդ խեղճ երիտասարդին։   Ես անմիջապես գլխի չընկա, որ նրանք սխալվել են և մտածեցի․«Ինչ անքաղաքավարություն է նրանց կողմից՝ այդպես պահել իրենց, այն էլ անծանոթի հետ»։ Բայց մինչև կհասցնեի ձայն տալ նրանց և նախատել, ինձ համար պարզ դարձավ ամեն ինչ և ես թաքնվոցի ծառի ետևում։   Օ՛, ինչպես էին նրանք զվարճանում, ծաղրուծանակի ենթարկելով այդ խեղճ երիտասարդին։ Հինգ րոպե շարունակ նրանք կանգնել էին գետափին և զազրախոսում էին նրա հասցեին, ծաղրում էին, կապկում նրան։ Նրանք գնդակոծում էին խեղճ երիտասարդին մաշված սրամտություններով, նույնիսկ տեղնուտեղը հորինեցին մի քանի նորերը, որոնք նույնպես բաժին ընկան նրան։ Նրա վրա տեղում էին տարբեր ինտիմ կատակներ, որոնք գործածում էինք մեր ընկերական շրջապատում և որոնք հավանաբար լրիվ անհասկանալի էին նրա համար։ Վերջապես, այլևս ի վիճակի չլինելով դիմանալ նրանց կոպիտ ծաղրուծանակին, երիտասարդը շրջվեց և նրանք տեսան լաստանավորդի դեմքը։    Ուրախ էի տեսնել, որ իմ ընկերները բավականաչափ պարկեշտ գտնվեցին և զգացին, թե ինչ հիմար դրության մեջ են ընկել։ Նրանք բացատրեցին այդ երիտասարդին, որ նրան շփոթել են իրենց ընկերոջ հետ և հույս հայտնեցին, որ նա, հավանաբար հասկանում է, որ իրենք ընդունակ չեն իրենց ընկերներից բացի որևէ մեկ ուրիշին այդպես վիրավորել։   Իհարկե, այն հանգամանքը, որ նրան շփոթել են իրենց ընկերոջ հետ, արդարացնում էր նրանց արարքը։ Հիշում եմ, մի անգամ Հարրիսը ինձ մի դեպք պատմեց, որը կատարվել էր իր հետ Բուլոնում լողոլիս։ Նա լողում էր լողափից ոչ հեռու, երբ հանկարծ զգաց, որ ինչ-որ մեկը ետևից բռնեց իր պարանոցից և ուժեղ սուզեց ջրի տակ։ Հարրիսը սկսեց կատաղորեն պայքարել, բայց նրա հակառակորդը կարծես իսկական Հերկուլես լիներ և Հարրիսի բոլոր ջանքերը՝ դուրս պրծնել, ապարդյուն անցան։ Ի վերջո, նա դադարեց դիմադրել և փորձեց հանդիսավոր բաների մասին մտածել, երբ անսապասելիորեն հակառակորդը ազատ արձակեց նրան։ Հարրիսը ոտքի կանգնեց և շուրջը նայեց՝ փնտրելով իր հնարավոր դահճին։ Վերջինս կանգնել էր նրա մոտ և քահ-քահ ծիծազում էր, բայց հենց որ տեսավ Հարրիսի դեմքը ետ ընկրկեց և խիստ շփոթվեց։   ― Ներեցեք , խնդրում եմ, ― ձեզ ընկերոջս հետ շփոթեցի։   Հարրիսը մտածեց, որ իր բախտը բերել է, որ այդ մարդն իրեն մոտ ազգականի հետ չի շփոթել, թե չէ ամենայն հավանականությամբ ջրախեղդ կաներ։   Առագաստանավով նավարկելու համար նույնպես գիտելիքներ ու փորձ է պահանջվում, թեև երեխա ժամանակ այդպես չէի մտածում։ Կարծում էի, թե դա կարելի է ընթացքում սովորել, ինչպես բռնուկին կամ գնդակախաղը։ Ես մի տղայի էի ճանաչում, որը նույնպես այդ կարծիքին էր, և մի քամոտ օր որոշեցինք միասին փորձել այս մարզաձևը։ Այն ժամանակ մենք Յարմութում էինք ապրում և որոշեցինք առագաստանավակով ուղեվորություն կատարել Յար գետով վեր։ Կամրջի մոտ գտնվող նավակայանում մի առագաստանավակ վարձեցինք ու ճամփա ընկանք։   ― Անհաջող օր է, ― ասաց նավավարը, երբ նավակը հեռացավ ափից։ ― Երբ հասնեք ոլորանին, մերքը հավաքեք և ուշադիր եղեք խուսանավելիս։   Մենք պատասխանեցինք, որ նկատի կառնենք նրա խորհուրդը և ուրախ ցտեսություն ասելով նավավարին հեռացանք ափից, իսկ ինքներս հարց էինք տալիս մեզ, թե ինչպես են խուսանավում և որտեղից գտնենք մերքը, կամ գտնելուց հետո ի՞նչ անենք նրա հետ։   Մենք թիավարեցինք այնքան, մինչև քաղաքը կորավ տեսադաշտից և ջրային ընդարձակ տարածությունը փռվեց մեր առջև, որի վրայով փոթորկի պես փչում էր քամին, և որոշեցինք, որ ժամանակն է գործողություններն սկսելու։   Հեկտորը, կարծեմ այդպես էր ուղեկցիս անունը, շարունակեց թիավարել, իսկ ես սկսեցի բաց անել առագաստը։ Պարզվեց, որ դա հեշտ գործ չէ, բայց վերջիվերջո գլուխ հանեցի դրանից և այդ ժամանակ հարց ծագեց, թե ո՞րն է առագաստի վերին ծայրը։   Ինչ-որ բնազդով մենք իհարկե որոշեցինք, որ ներքևը վերևն է և սկսեցինք այդպես էլ ամրացնել առագաստը։ Բայց մեզնից երկար ժամանակ պահանջվեց մինչև կարողացանք այսպես թե այնպես ամրացնել առագաստը։ Թվում էր, թե առագաստը կարծում է թաղում-թաղում էինք խաղում․ ես ննջեցյալն էի, իսկ իրեն պատանք էր երևակայում։   Պարզելով, որ ինքը սխալվում է, առագաստը մի ուժգին հարված հասցրեց գլխիս և հրաժարվեց որևէ բան անել։   ― Թրջիր, ― ասաց Հեկտորը, ― ջրի մեջ մտցրու, թրջիր։   Նա ասաց, որ նավաստիները միշտ թրջում են օգտագործելուց առաջ։ Այնպես որ ես թրջեցի այն, բայց դա միայն փչացրեց գործը։ Չոր առագաստը, երբ դիպչում է մարդու ոտքերին կամ փաթաթվում գլխի շուրջը, բավական տհաճ է, իսկ երբ դրան ավելացրած նաև թաց է, դա արդեն անտանելի է դառնում։   Վերջապես, մեզ հաջողվեց միացյալ ջանքերով ամրացնել առագաստը, սակայն ոչ թե գլխիվայր, այլ ավելի շուտ կողքով կայմաձողին կապեցինք ճոպանով, որն այդ նպատակով էինք կտրել։   Նավակը վթարի չենթարկվեց, ես դա նշում եմ, որպես փաստ։ Իսկ թե ինչու վթարի չենթարկվեց, չեմ կարող սպառիչ բացատրություն տալ։ Դրանից հետո հաճախ եմ մտածել այդ մասին, բայց ինձ այդպես էլ չի հաջողվել ինչպես հարկն է բացատրել այդ հանելուկը։   Ամենայն հավանականությամբ, նման երեվույթն այս աշխարհում իրերի բնական քմահաճության արդյունքն է։ Հավանաբար, նավակը, դատելով մեր վարքագծից, եզրակացրել էր, որ այդ առավոտյան որոշել էինք ինքնասպան լինել և այդ պատճառով էլ հաստատ որոշել էր խանգարել մեզ։ Դա միակ բացատրությունն է, որ կարող եմ տալ։   Ամուր կառչելով նավակի գերանից, մեզ հաջողվեց նավակից դուրս չթրչել, բայց դա տանջալից զբաղմունք էր։ Հեկտորն ասաց, որ ծովահեննրրն ու նավորդները ուժեղ փոթորիների ժամանակ սովորաբար ղեկը կառաթոկով կապում են որևէ բանից և քամուն հանդիման են պահում գլխավոր եռանկյունի թեք առագաստը և առաջարկեց, որ մենք էլ փորձենք նույնն անել։ Բայց ես պնդեցի, որ նավակը հանձնենք քամու քմահաճույքին։   Քանի որ իմ խորհուրդին հետևելը ավելի հեշտ էր, ի վերջո մենք այդպես էլ արեցիք, իսկ ինքներս հաջողացրեցինք գրկել եզրագերանը և թողեցինք որ նավակը ինքն իր գլխի ճարը տեսնի։   Նավակը հոսաքին հակառակ մեկ մղոն ճանապարհը անցավ այնպիսի արագությամբ, ինչպես ինձ մինչև այժմ չի հաջողվել անցնել և չեմ էլ ցանկանում։ Ոլորանի վրա նավակը այնպես թեքվոց կողքի, որ առագաստը կիսով չափ խորասուզվեց ջրի մեջ։ Դրանից հետո ինչ-որ հրաշքով ուղղվեց և սլացավ ուղիղ դեպի լայնատարած առափնյա ծանծաղուտը։   Այդ ծանծաղուտը փրկեց մեր կյանքը։ Նավակը կիսով չափ խրվեց նրա մեջ և կանգ առավ։ Գլխի ընկնելով, որ մի անգամ ևս հնարավորություն է տրվել գործելու սեփական նախաձեռնությամբ, փոխանակ մի կողմից մյուսը գլորվելու, ինչպես սիսեռը պարկի մեջ, մենք առաջ սողացինք և կտրեցինք առագաստը։   Բավական է, որքան լողացինք առագաստների տակ։ Մտադիր չէինք չարաշահել այդ զբաղմունքը, իսկ հետո էլ՝ ձանձրանալ։ Մենք հուզիչ և հետաքրքիր նավարկություն էինք կատարել առագաստներով և հիմա ցանկանում էինք հանուն փոփոխության մի քիչ էլ թիավարել։   Ձերքներս առանք թիերը ու փորձեցինք նավակը ետ հրել տիղմից ու կոտրեցինք թիերից մեկը։ Այս անհաջողությունից հետո սկսեցինք գործել մեծ զգուշությամբ։ Բայց այդ երկու թիերն էլ ոչ մի բանի պիտանի չէին և երկրորդն ավելի հեշտությամբ կոտրվեց, քան առաջինը՝ մեզ թողնելով անօգնական վիճակում։   Մեր առջև հարյուր յարդի վրա տարածված էր տիղմոտ ափը, իսկ ետևում ջուրն էր։ Միայն մի բան էր մնում անել՝ նստել ու սպասել, մինչև մեկնումեկը անցներ մեր մոտով։   Հակառակի պես, այնպիսի օր չէր, որ մարդիկ ձգտեին դեպի գետը և հարկ եղավ երեք ժամ սպասել մինչև տեսադաշտում մի կենդանի արարած հայտնվեց։ Դա մի ծեր ձկնորս էր, որն անասելի դժվարությամբ, վերջիվերջո ազատագրեց մեզ և խայտառակ ձևով քարշելով հասցրեց մինչև նավակայան։   Ձկնորսի վարձը, որը մեզ տեղ հասցրեց, շարքից դուրս եկած թիերը և չորս ու կես ժամ նավակը զբաղեցնելը մեզ վրա թանկ նստեց։ Բայց մենք փորձ ձեռք բերեցինք, իսկ հանուն դրա , ինչպես ասում են, որքան էլ վճարես, շատ չէ։
==Գլուխ տասնվեցերորդ==
   Ռեդինգ։ Մեզ շոգենավակ է քարշում։ Խղճուկ նավակների զայրացուցիչ վարքը։ Ինչպես են նրանք խանգարում շոգենավակներին։ Ջորջը և Հարրիսը նորից հրաժարվում են աշխատել։ Բավական ճղճիմ պատմություն։ Սթրիթլի և Գորինգ։
  Ժամը տասնմեկին մոտ մեր տեսադաշտում երևաց Ռեդինգը։ Գետն այստեղ աղտոտված էր ու մռայլ։ Մարդ այս վայրերում երկար մնալու ցանկություն չի ունենում։ Ռեդինգը հինավուրց հայտնի քաղաք է, որը հիմնադրվել է Էթելրեդ թագավորի օրոք, երբ դանիական ռազմանավերը խարիսխ էին ձգել Քեննեթի ծովախորշում և ճամբար դնելով Ռեդինգում՝ ասպատակություններ էին կատարում ողջ Էսսեքսում։ Այստեղ Էթելրեդը իր եղբոր՝ Ալֆրեդի հետ, ճակատամարտ տվեց դանիացիներին և հաղթանակ տարավ, ընդ որում, Էթելրեդը աղոթում էր, իսկ Ալֆրեդը մարտ էր մղում։
  Ավելի ուշ, Ռեդինգը համարում էին հարմար վայր, ուր կարելի էր փախչել, երբ Լոնդոնում դրությունն անտանելի էր դառնում։ Պառլամենտը, սովորաբար հապճեպ Ռեդինգ էր տեղափոխվում, երբ Վեսթմինսթըրում ժանտախտի համաճարակ էր հայտնաբերվում։ 1625 թվականին Արդարադատության պալատը հետևեց նրա օրինակին, և բոլոր դատավարությունները տեղի էին ունենում Ռեդինգում։ Հավանաբար, վատ չէր լինի, եթե ժանտախտի մի թեթև համաճարակ սկսվեր Լոնդոնում, որը հնարավորություն տար միանգամից ազատվել և դատավորներից և պառլամենտից։
  Եվ նա պատմեց այդ իշխանի մասին ճշմարտությունը։
  Պարզվեց, որ ինքն է բռնել այդ ձուկը, տարիներ առաջ, երբ շատ ջահել էր և ոչ փորձ ուներ, ոչ հմտություն։ Նրան օգնեց անբացատրելի երջանիկ պատահականությունը, որը կարծես միշտ սպասում է այն չարաճճի տղային, որը փախչում է դասերից և արևոտ կեսօրին գնում է ծառի ճյուղին կապված պարանի կտորով ձուկ որսալու։
   Նա պատմեց, որ իշխանը տուն բերելով, ինքը փրկվել է ծեծ ուտելուց և որ նույնիսկ իր ուսուցիչն ասել է, որ այդ ձուկն արժե թվաբանական բոլոր կանոնները միասին վերցրած։   Այդ պահին, նրան սենյակից դուրս կանչեցին, և Ջորջն ու ես նորից մեր հայացքներն ողղեցինք իշխանի կողմը։   Դա իրոք որ ապշեցուցիչ ձուկ էր։ Որքան երկար էինք նայում, այնքան շատ էինք հիանում նրանով։    Դա այն աստիճան հետաքրքրեց Ջորջին, որ նա բարձրացավ աթոռին, որպեսզի ավելի լավ տեսնի։   Սակայն աթոռը ճոճվեց, Ջորջը ամուր կառչեց իշխանի տուփից, որպեսզի չընկնի, տուփը աղմուկով ցած գլորվեց, իսկ Ջորջն ու աթոռն ընկան դրա վրա։    ― Ձուկը չի՞ վնասվել, տագնապով գոռացի ես, նետվելով դեպի Ջորջը։   ― Կարծես թե ոչ, պատասխանեց Ջորջը, զգուշությամբ բարձրանալով ու շուրջը նայելով։   Բայց ոչ, այդ իշխանը հազար մասի բաժանված փռված էր հատակին (ասում եմ հազար, բայց կարող է ընդամենը իննը հարյուր լիներ, ես չհասցրեցի հաշվել):   Մեզ տարօրինակ ու անբացատրելի թվաց, որ ձկան պաճուճապատանքը կարող է այդքան մանր մասերի բաժանվել։   Դա, իրոք որ, անբացատրելի ու տարօրինակ կլիներ, եթե իշխանի իսկական պաճուճապատանք լիներ։ Բայց այդպես չէր։   Իշխանը գիպսից էր։
==Գլուխ տասնութերորդ==
   Շլյուզներ։ Ջորջը և ես լուսավորում ենք։ Ուոլինգֆորդ։ Դորչեսթըր։ Էբինգտոն։ Ընտանիքի հայրը։ Խեղդվելու համար հարմար վայր։ Գետի դժվարին հատվածը։ Գետի օդի բարոյազրկող ազդեցությունը։   Հաջորդ օրը, վաղ առավոտըան դուրս եկանք Սթրիթլիից և թիավարեցինք գետով վեր, մինչև Քելհեմ, որտեղ նավակը կանգնեցրինք գետախորշում ու գիշերեցինք բրեզենտի տակ։   Սթրիթլիի և Ուոլինգֆորդի միջև գետը առանձնապես գրավիչ չէ։ Քլիվից հետո, վեցուկես մղոնի վրա ոչ մի շլյուզ չկա։ Սա, հավանաբար, Թեդդինգտոնից վեր գտնվող գետի ամենաերկար, չընդհատվող հատվածն է, և Օքսվորդի սպորտային ակումբը այստեղ է մարզում իր ութնյակներին։   Բայց որքան շլյուզների բացակայությունը գոհունակություն է առաջ բերում թիավարների մոտ, նույնքան դժգոհություն է առաջացնում նրանց մոտ, ովքեր գետի վրա միայն զվարճություն են փնտրում։   Անձամբ ես շլյուզներ շատ եմ սիրում։ Նրանք հաճելիորեն ընդհատում են թիավարման միօրինակությունը։ Սիրում եմ նստել նավակում և սառը խորություններից դանդաղ բարձրանալ դեպի նոր ջրեր ու նոր տեսարաններ, կամ սուզվել ցած, կարծես հեռանալով աշխարհից, և սպասել, մինչ մռայլ դարպասները կճռնչան ու նրանց միջև կեսօրվա լույսի նեղ շերտը կամաց-կամաց կլայնանա։ Եվ ահա գեղեցիկ, ժպտուն գետը փռված է ձեր առջև, ու դուք կրկին նավակը դուրս եք բերում կարճատև բանտարկությունից դեպի գրկաբաց, ջրային լայնությունները։   Ինչ գեղատեսիլ վայրեր են այդ շլյուզները։ Շլյուզի գիրուկ, ծեր պահակը, նրա աշխույժ կինը, կամ գեղեցկատես դուստրը սիրալիր մարդիկ են, որոնց հետ շլյուզն անցնելիս կարելի է հաճելի զրույցի բռնվել։ Այդտեղ հանդիպում եք ուրիշ նավակների և գետային նորություններ փոխանակում։ Թեմզան այդքան հեքիաթային գեղեցիկ չէր լինի, եթե չլինեին նրա ծաղկաթմբերով բոլորապատված շլյուզները։   Խոսելով շլյուզների մասին մի դեպք հիշեցի, որ պատահել է Ջորջի և ինձ հետ Հեմփթոն Քորթում, ամառային մի առավոտ։   Հիանալի օր էր, և շլյուզում ասեղ գցելու տեղ չկար։ Ինչպես հաճախ է պատահում գետի վրա, մի հաշվենկատ լուսանկարիչ նկարում էր բոլորիս, մինչ մենք օրորվում էինք բարձրացող ջրերի վրա։   Սկզբում չհասկացա, թե ինչ է տեղի ունենում, դրա համար էլ անչափ զարմացա նկատելով, որ Ջորջը շտապ ուղղեց շալվարը, հետո մազերը, գլխարկը լոթիաբար քաշեց ծոծրակին և դեմքին բարեհամբյուր ու քիչ թախծոտ արտահայտություն տվեց, նստեց վայելչագեղ դիրքով՝ աշխատելով թաքցնել ոտքերը։   Սկզբում մտածեցի, որ գուցե ծանոթ աղջիկ է նկատել և շուրջս նայեցի՝ փորձելով տեսնել, թե ով է նա։ Շրջապատում բոլորը քարացել էին։ Նրանք բոլորը նստած կամ կանգնած էին ամենատարօրինակ և հետաքրքիր դիրքերով, որ տեսել եմ միայն Ճապոնական հովհարների վրա։ Բոլոր աղջիկներն անխտիր ժպտում էին։ Օ՛, նրանք այնքան բարեհամբյուր տեսք ունեին։ Իսկ տղամարդիկ կիտել էին հոնքերը և լուրջ ու ազնվաբարո տեսք ընդունել։   Վերջապես, ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ ու վախեցա, որ ժամանակին չեմ հասցնի։ Մեր նավակն առաջինն էր, և ինձ թվում էր, որ իմ կողմից անքաղաքավարություն կլիներ, եթե իմ պատճառով լուսանկարը փչանար։   Ես արագորեն շրջվեցի, դիրքավորվեցի նավաքթի մոտ և կարթաձողին հենվեցի անհոգ ու արժանապատիվ դիրքով, որը խոսում էր իմ ուժի ու ճարպկության մասին։ Շտապ կարգի բերեցի մազերս, մի խոպոպ թողնելով ճակատիս, ու դեմքիս տվեցի թախծոտ արտահայտություն՝ խառնված ցինիզմի հետ, որը, ինչպես ասում են, սազում է ինձ։   Մինչ կանգնել ու սպասում էինք հանդիսավոր պահին, հանկարծ լսեցի, ինչ-որ մեկը մեր ետևում գոռաց․   ―Էյ, ուշադրություն դարձրեք ձեր քթին։   Ես չէի կարող շրջվել՝ տեսնելու, թե բանն ինչ է և այդ ում քթին է պետք ուշադրություն դարձնել։ Գողունի նայեցի Ջորջի քթին։ Ամեն ինչ կարգին էր, համենայն դեպս այնպիսի բան չկար, որ կարելի լիներ ուղղել։ Հայացքս ցած սահեցրի իմ սեփական քթին և համոզվեցի, որ ամեն ինչ այնպես է , ինչպես և սպասում էի։   ― Նայեք քթին, հիմար ավանակ, ― նորից լսվեց նույն ձայնը, այս անգամ ավելի բարձր։   Դրանից հետո մի ուրիշ ձայն բղավեց․   ― Դուրս հրեք ձեր քիթը, էյ դուք, երկուսով շան հետ։   Ո՛չ Ջորջը, ո՛չ էլ ես չհամարձակվեցինք շուռ գալ։ Լուսանկարիչի մատը օբյեկտիվի գլխադիրի վրա էր և ամեն պահ նա կարող էր մեզ լուսանկարել։ Մի՞թե մեզ են բղավում։ Ի՞նչ կարող է պատահած լինել մեր քթերի հետ։ Ի՞նչու պետք է դրանք դուրս հրենք։   Հիմա արդեն ամբողջ շլյուզը սկսեց աղաղակել, և մի որոտալից ձայն բղավեց․   ― նայեք ձեր նավակին, սըր, էյ, դուք, կարմիր և սև գլխարկներով։ եթե չշտապեք, լուսանկարի մեջ միայն ձեր դիակները կպատկերվեն։   Մենք նայեցինք և տեսանք, որ մեր նավաքիթը լռվել մնացել է շլյուզի ցցագերանների տակ, իսկ ջուրը բարձրանում է՝ իր հետ բարձրացնելով նավակը։ Եվս մի րոպե և մենք կխորտակվենք։ Կայծակի պես արագ ամեն մեկս մի թի ճանկեցինք և մի ուժգին հարվածը շլյուզի կողմնային մասին՝ ազատեց նավակը, իսկ մենք անճոռնի դիրքերով փռվեցինք մեջքի վրա։   Այդ լուսանկարում Ջորջն ու ես այնքան էլ հաջող դուրս չեկանք։ Իհարկե, ինչպես և սպասում էինք, մեր բախտը չբերեց, այդ լուսանկարիչը իր գրողի տարած ապարատը գործի գցեց հենց այն պահին, երբ երկուսով փռված էինք մեջքի վրա, վայրի և շշմած տեսքով, իսկ մեր չորս ոտքերը հուսահատորեն ճոճվում էին օդում։   Անկասկած, մեր ոտքերը այդ նկարի մեխն էին։ Ճիշտն ասած, դրանից բացի շատ քիչ բան էր երևում։ Դրանք ամբողջապես ծածկել էին առջևի պլանը, իսկ ետին պլանում երևում էին մյուս նավակների ուրվագծերը և շրջապատող պեյզաժի պատառիկներ։ Բայց այդ ամենը, մեր ոտքերի հետ համեմատած, այնքան աննշան ու անկարևոր էին թվում, որ մյուսները անչափ ամոթահար էին զգում իրենց և հրաժարվեցին նկարը վերցնել։   Մի շոգենավակի տերը, որը վեց օրինակ էր պատվիրել, տեսնելով նեգատիվը, հրաժարվեց պատվերից։ Նա ասաց, որ կվերցնի նկարները, եթե որևէ մեկը նկարի վրա ցույց տա իր շոգենավակը, բայց ոչ ոք չկարողացավ։ Դա Ջորջի աջ ոտքի ետևում ինչ-որ տեղ էր։   Այդ լուսանկարի պատճառով մեծ տհաճությունների մեջ ընկանք։ Լուսանկարիչը պնդում էր, որ յուրաքանչյուրս պետք է մի-մի դյուժին օրինակ վերցնենք, ելնելով այն բանից, որ նկարի իննը տասներորդ մասը մենք էինք զբաղեցրել, սակայն մենք հրաժարվեցինք, ասելով, որ դեմ չէինք լինի նկարվել ողջ հասակով մեկ և կգերադասեինք մեր պատկերն ունենալ նորմալ դիրքով։   Սթրիթլիից վեց մղոն վեր գտնվում է Ուոլլինգֆորդը, մի շատ հին քաղաք, որը քիչ դեր չի խաղացել Անգլիայի պատմության կերտման գործում։ Բրիտոնների ժամանակ, դա կոպիտ, կավե շինություններով քաղաք էր։ Սակայն հռոմեական լեգեոնները վտարեցին նրանց և կավաշեն ամրությունների փոխարեն կառուցեցին հզոր ամրություններ, որոնց հետքը չի կարողացել ջնջել նույնիսկ ժամանակը, այնքան լավ էին կարողանում կառուցել այդ հին որմնադիրները։   Բայց ժամանակը, որ կանգ էր առել հռոմեական պարիսպների տակ, շուտով իրենց՝ հռոմեացիներին, փոշի դարձրեց։ Ավելի ուշ, մինչև նորմանդացիների արշավանքը, այս հողի վրա մարտնչել են վայրի սաքսոններն ու մեծաքանակ դանիացիները։   Դա պարիսպներով ու ամրություններով շրջապատված քաղաք էր մինչև պառլամենտական պատերազմը, բայց պատերազմի ժամանակ քաղաքը տուժեց Ֆեյրֆաքսի կողմից երկար և հյուծող պաշարումից։ Քաղաքն ընկավ, և պատերը հողին հավասարվեցին։   Ուոլլինգֆորդից մինչև Դորչեսթըր գետի շրջակայքը ավելի լեռնոտ, փոփոխուն ու գեղատեսիլ է դառնում։ Դորչեսթըրը գետից կես մղոն հեռու է գտնվում։ Եթե ձեր նավակը փոքր է, կարող եք այնտեղ հասնել Թեմզայի վտակով։ Բայց ավելի լավ կանեք, որ նավակը թողնեք Դեյ շլյուզի մոտ ու ոտքով անցնեք դաշտերով։ Դորչեսթըրը գեղեցիկ, հանգստավետ ու հինավուրց քաղաք է՝ անխռով նիրհած լռության ու հանդարտության մեջ։   Դորչեսթըրը, ինչպես և Ուոլլինգֆորդը, հնադարյան Բրիտանական քաղաք է, որն այն ժամանակ կոչվում էր Կաեր-Գորեն (քաղաք ջրի վրա)։ Ավելի ուշ, հռոմեացիներն այստեղ ճամբար դրեցին և ամրությունները, որ մի ժամանակ շրջապատում էին ճամբարը, այժմ ցածր, հավասար բլրակներ են թվում։ Սաքսոնների ժամանակ դա Էսսեքսի մայրաքաղաքն էր։ Քաղաքը շատ վաղեմի է և ժամանակին հզոր ու ամուր է եղել։ Այժմ նա հեռու է կանգնած աղմկոտ աշխարհից, ննջում ու երազներ է տեսնում։   Քլիֆտոն Համփդեն գեղեցիկ գյուղակի շուրջը, որը հնաոճ, հանգստավետ ու նրբագեղ է երևում իր ծաղկանոցներով, գետփնյա տեսարաններն ավելի հարուստ ու գեղեցիկ են դառնում։ Եթե ցանկանում եք գիշերել Քլիֆտոնում, ավելի լավ է կանգ առնեք «Գարու բարդոց» պանդոկում։ Կարող եմ համոզված ասել, որ դա, առանց վերապահության, առափնյա ամենայուրօրինակ, ամենահնաոճ պանդոկն է, որը գտնվում է կամրջից աջ, գյուղակից բավական հեռու։ Պանդոկի թեքված ծղոտե տանիքը և վանդակավոր պատուհանները նրան հեքիաթային տնակի տեսք են տալիս, իսկ ներսից ավելի շատ վաղեմությամբ էր բուրում։   Ժամանակակից վեպի հերոսուհու համար դա այնքան էլ հարմար տեղ չէ։ ժամանակակից վեպի հերոսուհին սովորաբար «վեհաշուք կերպով բարձրահասակ է» և միշտ «ձգվում է ողջ հասակով մեկ»։ «Գարու բարդոցում» ամեն անգամ դա անելիս նա գլուխը կխփեր առաստաղին։   Հարբած մարդու համար դա նույնպես հարմար վայր չէ։ Այնտեղ ամեն քայլափոխին չափազանց շատ անակնկալներ են հանդիպում աստիճանների տեսքով, որոնցով մերթ պետք է բարձրանալ, մերթ իջնել՝ հարևան սենյակն ընկնելու համար, իսկ վերևի հարկի ննջարանը բարձրանալու, կամ բարձրանալուց հետո անկողինը գտնելու օպերացիաները նրա համար կատարելապես անհնարին կլինեին։   Հաջորդ օրն առավոտյան մենք վաղ արթնացանք, քանի որ ցանկանում էինք մինչև կեսօր լինել Օքսֆորդում։ Զարմանալի է, թե որքան վաղ կարելի է արթնանալ, երբ գիշերում եք բաց օդում։ Մարդու մոտ ցանկություն չի մնում «ևս հինգ րոպե» պառկել նավակի չոր տախտակների վրա, ծածկոցի մեջ փաթաթված և բարձի փոխարեն գլխի տակ կաշվե պայուսակը։ Ուրիշ է, եթե պառկած եք փետրե անկողնում։ Մենք ավարտեցինք նախաճաշը և ութն անց կեսին արդեն անցնում էինք Քլիֆտոնյան շլյուզը։   Քլիֆտոնից մինչև Քելհեմ, գետափը հարթ է, միօրինակ և անհետաքրքիր, բայց Քելհեմյան շլյուզն անցնելուց հետո, որը գետի ամենախոր և ամենասառը շլյուզն է, բնապատկերները գունեղանում են։   Էբինգտոնում գետը հոսում է փողոցներով։ Էբինգտոնը փոքր չափերի տիպիկ գավառական քաղաք է, խաղաղ, վերին աստիճանի պատկառելի և անհուսալիորեն տաղտկալի։ Քաղաքը հպարտանում է իր վաղեմիությամբ, բայց որ այս տեսակետից ոչ մի համեմատություն չի կարող լինել Ուոլլինգֆորդի և Դորչեսթըրի հետ, տարակույս չկա։ Մի ժամանակ այստեղ աբբայություն կար։ Ներկայումս նրա կանգուն մնացած սրբազան պատերի միջև դառը էյլ են եփում։   Էբինգտոնում, Սուրբ Նիկոլասի եկեղեցում, մի հուշարձան է կանգնեցված Ջոն Բլաքուոլլի և նրա կնոջ՝ Ջեյնի հիշատակին, որոնք երջանիկ ամուսնական կյանքով ապրելուց հետո, երկուսն էլ մահացել են նույն օրը՝ 1625 թ․ օգոստոսի 21-ին։ Իսկ Սուրբ Հելենի եկեղեցում գրանցում կա, որն ասում է, որ Ու․ Լին, որը մահացել է 1637 թ․ «իր կենդանության օրոք սերունդ ուներ երկու հարյուրից երեք շունչ պակաս»։ Եթե մի քիչ խորհեք, կպարզեք, որ միստր Ու․ Լիի ընտանիքը կազմված էր հարյուր իննսունյոթ անդամից։ Միստր Ու․ Լին, որը հինգ անգամ ընտրվել է Էբինգտոնի քաղաքագլուխ, անկասկած, բարեգործ էր իր սերնդի համար, բայց, հուսով եմ, որ մեր գերբնակեցված 19-րդ դարում նման բարեգործներ այնքան էլ շատ չկան։   Էբինգտոնից մինչև Նունհեմ Քորտենի ընկած հատվածում գեղեցիկ վայրեր կան։ Նունհեմ-պարկ կալվածքը արժանի է այցելության։ Այնտեղ կարելի է այցելել երեքշաբթի և հինգշաբթի օրերին։ Տանը նկարների և հազվագյուտ իրերի հիանալի հավաքածու կա։ Կալվածքը նույնպես շատ գեղեցիկ է։    Սանդֆորդյան ամբարտակի հորձանուտը խեղդվելու համար հիանալի վայր է։ Ներքին հոսանքը չափազանց ուժեղ է, և եթե դրա մեջ ընկնեք, ուրեմն ձեր հաշիվը մաքրված է։ Կոթողը ցույց է տալիս ճիշտ տեղը, որտեղ արդեն երկու հոգի խեղդվել են լողալիս։ Ներկայումս, երիտասարդ մարդիկ կոթողի աստիճաններից նետվում են գետը՝ համոզվելու թե իրո՞ք այդ վայրն այդքան վտանգավոր է։   Օքսֆորդից մեկ մղոն հեռավորության վրա գտնվող Իֆլիի շլյուզը և հողմաղացը սիրած սյուժե են վրձնի եղբայրների համար, որոնք սիրում են գետային պեյզաժներ նկարել։ Իրականում նրանք այնքան գեղատեսիլ չեն, որքան նկարներում։ Ես նկատել եմ, որ այս աշխարհում շատ քիչ իրեր են համընկնում իրենց պատկերների հետ։   Իֆլիի շլյուզն անցանք մոտավորապես տասներկուսն անց կեսին, հետո կարգի բերեցինք նավակը, ամեն ինչ պատրաստեցինք ցամաք դուրս գալու և ջանասիրությամբ սկսեցինք թիավարել վերջին մեկ մղոնն անցնելու համար։ Որքանով ինձ հայտնի է, Իֆլիի և Օքսֆորդի միջև ընկած տարածությունը գետի ամենադժվար նավարկելի հատվածն է։ Մարդ պետք է գետի այդ մասում ծնված լինի, որպեսզի հասկանա դա։ Ես շատ անգամներ եմ անցել այդ տեղով, բայց երբեք չեմ կարողացել գլուխ հանել դրանից։ Մարդը, որը կարող է ուղիղ գծով թիավարել Օքսֆորդից մինչև Իֆլի, պետք է ի վիճակի լինի միևնույն տանիքի տակ խաղաղ ապրելու իր կնոջ, զոքանչի, ավագ քրոջ և իրենց տանը ծերացած դայակի հետ։   Սկզբում հոսանքը ձեզ քշում է դեպի աջ, հետո դեպի ձախ ափը, հետո քշում է դեպի մեջտեղը, երեք անգամ պտտում ու նորից քշում հոսանքով վեր, ամբողջ ժամանակ աշխատելով ջարդուփշուր անել ձեր նավակը՝ խփելով մի որևէ բեռնանավի։   Իհարկե, այս ամենի հետևանքով մենք խանգարեցինք շատ ուրիշ նավակների և, իհարկե, նրանք էլ մեզ խանգարեցին և դրա պատճառով շատ թունդ բառեր ասվեցին։   Չգիտեմ ինչու, բայց գետի վրա գտնվող ամեն ոք ծայրահեղ դյուրագրգիռ է դառնում։ Աննշան տհաճությունները, որ ցամաքում հազիվ թե նկատեք, մոլեգնության են հասցնում ձեզ, եթե պատահում են ջրի վրա։ Երբ Հարրիսը կամ Ջորջը իրենց հիմարի պես են պահում ցամաքում, ես պարզապես ներողամտորեն ժպտում եմ, երբ նրանք իրենց հիմարի պես են պահում գետի վրա, ես կոպտում եմ այնպիսի բառերով, որոնցից մարդու արյունը սառում է երակներում։ Երբ մի ուրիշ նավակ է հայտնվում իմ ճանապարհին, քիչ է մնում վերցնեմ թին ու սպանեմ նավակում նստածներին։    Հանգիստ բնավորության տեր մարդիկ նավակ նստելով, դառնում են անզուսպ ու արյունռուշտ։ Մի անգամ զբոսնում էինք մի օրիորդի հետ։ Նա շատ սիրալիր ու հեզ բնավորության տեր մի անձնավորություն էր, բայց գետի վրա ուղղակի սարսափելի էր նրան լսելը։   ― Գրողի ծոցը գնա, ― բացականչում էր նա, երբ որևէ անհաջողակ թիավար խանգարում էր նրան։ ― Չի՞ տեսնում, ինչ է, թե ուր է քշում։   ― Ահ, գրողը տանի, ― բարկությամբ գոռում էր նա, երբ առագաստը ինչպես հարկն է չէր բացվում։ Ամուր կառչում էր դրանից և կոպիտ թափահարում։   Մինչդեռ, ինչպես ասացի, ցամաքում նա բավականաչափ սիրալիր էր ու բարյացակամ։   Գետի օդը մարդու տրամադրության վրա բարոյալքող ազդեցություն է գործում, և, իմ կարծիքով, դա է պատճառը, որ նույնիսկ նավավարները երբեմն կոպտում են միմյանց և այնպիսի արտահայտություններ են թույլ տալիս, որ ավելի հանգիստ րոպեներին, անկասկած, զղջում են։
==Գլուխ տասնիններորդ==
   Օքսֆորդ։ Դրախտի մասին Մոնթմորընսիի պատկերացումը։ Վարձու նավակ, նրա հրապույրներն ու առավելությունները։ «Թեմզայի հպարտությունը»։ Եղանակը փոխվում է։ Գետը իր տարբեր կերպարանափոխոիթյուններով։ Ոչ այնքան ուրախ երեկո։ Ձգտում դեպի անհասանելին։ Ուրախ զրույց։ Ջորջը բանջո է նվագում։ Թախծոտ մեղեդի։ Դարձյալ անձրևոտ օր։ Փախուստ։ Թեթև ընթրիք և բաժակաճառ։       Օքսֆորդում մենք երկու հաճելի օր անցկացրինք։ Քաղաքում շատ շներ կան։ Առաջին օրը Մոնթմորընսին տասնմեկ ճակատամարտ տվեց, տասնչորսը՝ հաջորդ օրը և, ակներևաբար, մտածում էր, որ դրախտ է ընկել։   Մարդիկ, որոնք ի ծնե ծույլ են ու թուլակազմ, որպեսզի հաճույք ստանան դժվարին աշխատանքից, սովորաբար նավակ են նստում և թիավարում հոսանքով վար։ Եռանդուն մարդկանց համար, սակայն, հոսանքով վեր ճանապարհորդությունը, անկասկած գերադասելի է։ Միշտ չէ, որ հաճելի է շարժվել հոսանքի օգնությամբ։ Ավելի հաճելի է մեջքը ծռելով պայքարել և առաջ գնալ, հաղթահարելով գետի հոսանքը, ծայրահեղ դեպքում, ինձ այդպես է թվում, երբ Հարրիսն ու Ջորջը թիավարում են, իսկ ես ղեկի մոտ եմ լինում։   Նրանց, ովքեր մտադիր են մեկնակետ ընտրել Օքսֆորդը, կասեմ․ վերցրեք ձեր սեփական նավակը, եթե իհարկե, չեք կարող վերցնել ուրիշինը, առանց վախենալու, որ կբռնվեք։ Նավակները, որոնք վարձով են տրվում Թեմզայի վրա, Մարլոյից վեր, որպես կանոն բարեհույս նավակներ են։ Նրանք անջրանցիկ են և, եթե նրանց հետ հոգատարությամբ վերաբերվեք, ապա հազվադեպ են ջարդուխուրդ լինում կամ սուզվում։ Նրանց մեջ նստարաններ կան, ինչպես նաև նավակը թիավարելու և ղեկավարելու համար բոլոր անհրաժեշտ, կամ համարյա բոլոր անհրաժեշտ հարմարանքները։   Բայց նրանք գեղեցիկ տեսք չունեն։ Նավակը, որ դուք վարձում եք Մարլոյից վեր, այնպիսի նավակ չէ, որի մեջ նստողը կարող է մեծամտանալ կամ փքվել։ Վարձու նավակը շատ շուտով ստիպում է իր ուղեվորներին վերջ տալ նման անհեթեթություններին։ Դրանում է նրա գլխավոր, կարելի է ասել, միակ առավելությունը։    Վարձու նավակում մարդ համեստ ու ամաչկոտ է դառնում։ Նա աշխատում է պահվել ստվերոտ կողմում և ուղեվորության մեծ մասը կատարում է վաղ առավոտյան կամ ուշ գիշերը, երբ շատ ականատեսներ չկան։ Երբ վարձու նավակում մարդ որևէ ծանոթի է նկատում, անմիջապես ափ է դուրս գալիս և թաքնվում ծառերի ետևում։   Մի անգամ, ամռանը ընկերներով նավակ էինք վարձել մի քանի օրով։ Մինչ այդ, մեզանից ոչ մեկը վարձու նավակ չէր տեսել և, երբ տեսանք, միանգամից գլխի չընկանք, թե դա ինչ բան է։   Նամակով հայտնել էինք, որ մեզ հարկավոր է քառաթի նավակ և երբ, ճամպրուկներով հանդերձ, ժամանեցինք նավամատույց և հայտնեցինք մեր անունները, նավավարն ասաց․   ― Ա՛, այո, ուրեմն դուք այն խումբն եք, որին քառաթի նավակ է պետք։ Ամեն ինչ կարգին է։ Ջիմ, այստեղ բեր «Թեմզայի հպարտությունը»։   Տղան գնաց և հինգ րոպե անց կրկին հայտնվեց՝ մի կերպ քարշ տալով մի անդրջրհեղեղյան փայտե տաշտակ։ Դա այնպիսի տեսք ուներ, ասես վերջերս էին ինչ-որ տեղից պեղել հանել և այն էլ անզգուշորեն, այնպես, որ նավակը այդ օպերացիայի ժամանակ իզուր տեղը տուժել էր։   Այդ իրը տեսնելով, իմ առաջին միտքն այն էր, որ դա հռոմեական ծագումունեցող ինչ-որ իրի, ավելի հավանական է՝ դագաղի մնացորդ է։   Թեմզայի վերին հոսանքներում տեղանքը հարուստ է հին հռոմեական մասունքներով և իմ ենթադրությունը խիստ հավանական էր թվում, բայց մեր խմբից մեկը, մի լրջախոհ երիտասարդ, որը գլուխ էր հանում երկրաբանությունից, ծաղրեց իմ հին հռոմեական մասունքի տեսությունը։ Նա ասաց, որ ամեն մի բանական մարդու համար (նա ցավում էր, որ չէր կարող ինձ դասել նրանց շարքը), պարզ է, որ տղայի հայտնաբերած իրը կետի կմախք է։ Եվ նա մեզ տարբեր նշաններ ցույց տվեց, ապացուցելու, որ դա պատկանում է մինչսառցային շրջանին։   Բանավեճին վերջ տալու համար մենք դիմեցինք տղային, խնդրելով, որ չվախենա և ասի միայն ճշմարտությունը․ դա նախապատմական շրջանի կետի կմա՞խք է, թե հին հռոմեական դագաղ։   Տղան պատասխանեց, որ դա «Թեմզայի հպարտությունն» է։   Սկզբում մենք մտածեցինք, որ շատ սրամիտ տղա է, և նույնիսկ ինչ-որ մեկը նրան երկու պենսանոց տվեց՝ սրամիտ պատասխանի համար։ Բայց երբ տղան իրենը պնդեց, մտածեցինք, որ կատակը երկար ձգվեց և բարկացանք նրա վրա։   ― Դե, դե, տղաս, ― կտրուկ ասաց մեր նավապետը, ― բավական է հիմարություններ դուրս տաս։ Մայրիկիդ տաշտակը տուն տար և այստեղ բեր մեր նավակը։   Այդ պահին մոտեցավ ինքը՝ նավավարը, և գործարար մարդու պես ազնիվ խոսքով հավաստիացրեց, որ այդ իրը իսկապես նավակ է, փաստորեն այն քառաթի նավակը, որն ինքն ընտրել է մեր ուղեվորության համար։   Մենք բավական երկար փնթփնթացինք, ասացինք, որ գոնե սպիտակեցներ կամ ձյութեր նավակը, կամ, վերջապես, կարող էր, չէ՞ որևէ բան անել, որ խորտակված նավի բեկորից գոնե տարբերվեր։ Բայց նա «Թեմզայի հպարտության» վրա ոչ մի արատ չէր տեսնում։    Մեր նկատողությունները կարծես նույնիսկ վիրավորեցին նրան։ Նա ասաց, որ մեզ համար ընտրել է ամենալավ նավակը և կարծում էր, որ պետք է շնորհակալ լինենք իրեն։   Նա ասաց, որ «Թենզայի հպարտությունը» այնպիսի տեսքով, ինչպես այժմ կանգնած է մեր առջև, արդեն քառասուն տարի ծառայում է, (ավելի շուտ նրա մասերը դեսուդեն չեն ցրվում) ու ոչ ոք մինչև հիմա չի դժգոհել և, անհասկանալի է, թե ինչու հատկապես մենք պետք է դժգոհենք։   Մենք այլևս չվիճեցինք, այլ պարանով իրար կապեցինք այսպես կոչված նավակի մասերը, պաստառի կտորով սոսնձեցինք ամենաանշուք տեղերը, աղոթեցինք աստծուն և տեղավորվեցինք նավակում։   Այդ բրածոյից վեց օր օգտվելու համար մեզնից երեսունհինգ շիլլինգ պահանջեցին, թեև մենք չորսուկես շիլլինգով այդ ամբողջ փայտը կգնեինք առափնյա ցանկացած փայտավաճառից։   Երրորդ օրը եղանակը փոխվեց (հիմա արդեն խոսում եմ ներկայիս ճանապարհորդության մասին), և մենք Օքսֆորդից տունդարձի ճանապարհը բռնեցինք անդադար մաղող անձրևի տակ։   Երբ արևի ճառագայթները խաղում են ալիքների միջև, ոսկեզոծելով գորշականաչավուն առափնյա հաճարենիները, թափառում են անտառի մութ ու խոնավ արահետներում, ստվեր են ձգում լեռնալանջերին, ջրաղացի անվից ադամանդներ են շուրջը ցրում, համբյուրներ ուղարկում ջրաշուշաններին, արծաթազօծում են մամռոտ ամրություններն ու կամուրջները, լուսավորում են ամեն մի փոքրիկ անկյունը՝ գեղեցկացնելով արահետներն ու մարգագետինները, խճճվում են եղեգների միջև՝ ծիծաղելով, ծիկրակելով ամեն մի աննկատելի ճեղքից, լուսավորում են հեռավոր առագաստը, օդը լցնում հրճվանքով, ― այս ամենը գետը դարձնում է մի ոսկեզօծ, հիասքանչ պատկեր։   Իսկ ամպամած եղանակին, ― երբ մթագնած ու ալարկոտ ջրերի վրա անդադար անձրև է մաղում, կարծես միայնակ կին է հեծեծում մութ սենյակում, իսկ խավար անտառները լուռ թաքնված են խոնավ մշուշի ետև, կարծես ափին կանգնած ոգիներ լինեն նախատալից աչքերով, չար ոգիների պես, ― գետը կարծես ուրվականների հավաքատեղի լինի, որն անցնում է ապարդյուն զղջումների երկրով։   Արևի լույսը բնության կյանքի աղբյուրն է։ Մայր Հողը այնպիսի թախծոտ ու անկենդան հայացքով է նայում, երբ իրենից հեռանում է արևի լույսը։ Այդ ժամանակ տխուր է լինել նրա հետ, կարծես նա մեզ չի ճանաչում և չի հոգում մեր մասին։ Նա ասես մի այրի լինի, որը կորցրել է իր սիրելի ամուսնուն։ Զավակները դիպչում են նրա թևերին ու նայում աչքերի մեջ, բայց նրանից ժպիտ կորզել չեն կարողանում։   Ամբողջ օրը թիավարեցինք անձրևի տակ, և դա շատ հոգնեցուցիչ աշխատանք էր։ Սկզբում ձևացնում էինք, իբր այդ ամենը հաճելի է։ Մենք ասացինք, որ դա նույնպես փոփոխություն է, նույնիսկ հաճելի է՝ տեսնել գետը իր տարբեր կերպարանափոխություններով։ Հնարավոր չէ, որ միշտ արևոտ եղանակ լինի, ասենք, ցանկալի էլ չէ։ Մենք հուսադրեցինք միմյանց, ասելով որ բնությունը գեղեցիկ է նաև արցունքներով։   Իսկապես, առաջին մի քանի ժամը Հարրիսն ու ես հիացած էինք։ Մենք երգեցինք գնչուի երգը, այն մասին, թե ինչ սքանչելի կյանքով է նա ապրում․ ազատ՝ փոթորիկի, այրող արևի և ամեն կողմից փչող քամիների դեմ, այն մասին, թե որքան է սիրում անձրևը ու ծիծաղում է նրանց վրա, ովքեր չեն սիրում այն։   Ջորջը այդ ամենին ավելի ողջամտորեն էր վերաբերվում և չէր բաժանվում հովանոցից։   Մենք դեռևս նախաճաշից առաջ էինք ամրացրել բրեզենտը և այդպես էլ թողեցինք ողջ օրը։ Նավաքթի մոտ միայն մի ճեղք էինք թողել, որտեղից մեզանից մեկն ու մեկը կարողանար թիավարել մի թիով և հերթապահություն անել։ Այսպես ինը մղոն ճանապարհ անցանք և գիշերելու համար կանգ առանք Դեյի շլյուզից փոքր-ինչ ներքև։   Չեմ կարող ասել, որ ուրախ երեկո անցկացրեցինք։ Անձրևը լուռ համառությամբ ցած էր թափվում։ Նավակում եղած ամեն ինչ խոնավացել էր և մածուցիկ դարձել։ Ընթրիքն անհաջող էր։ Երբ քաղցած չեք, սառը մսակարկանդակից ուղղակի սիրտ է խառնում։ Ես տապակած ձուկ էի ուզում ուտել և կոտլետ։ Հարրիսը բերանից ինչ-որ բան թռցրեց տափակաձկան ու սպիտակ սոուսի մասին և իր կարկանդակի մնացորդը նետեց Մոնթմորընսիին։ Բայց Մոնթմորընսին հրաժարվեց դրանից և, ակներևաբար վիրավորվելով նման առաջարկությունից, գնաց ու միայնակ նստեց նավակի մյուս ծայրին։   Ջորջը խնդրեց չխոսել նման բաների մասին, քանի դեռ ինքը չի կերել վերջացրել առանց մանանեխի սառը միսը։   Ընթրիքից հետո մի-մի պենս դնելով թուղթ խաղացինք։    Դա մոտ ժամուկես տևեց, որի ընթացքում Ջորջը չորս պենս շահեց։ Խաղաթղթի մեջ Ջորջի բախտը միշտ բերում է, իսկ Հարրիսն ու ես՝ յուրաքանչյուրս երկուական պենս տանուլ տվեցինք։   Մենք որոշեցինք վերջ տալ խաղին։ Հարրիսն ասաց, որ թղթախաղը անառողջ զգացմունքներ է ծնում, եթե դրանով երկար ժամանակ են տարվում։ Ջորջն առաջարկեց շարունակել և մեզ ռևանշ առաջարկեց, բայց Հարրիսն ու ես որոշեցինք այլևս չմարտնչել ճակատագրի դեմ։   Դրանից հետո գրոգ պատրաստեցինք և նստելով, սկսեցինք զրուցել։ Ջորջը պատմեց իր մի ծանոթի մասին, որը երկու տարի առաջ գետով նավարկելիս քնել էր խոնավ նավակում, ճիշտ այսպիսի մի գիշեր և հիվանդացել էր ռևմատիկ տենդով։ Ոչ մի կերպ չկարողացան փրկել նրան, և տասն օր անց մահացավ սոսկալի ցավերից։ Ջորջի ասելով մահացողը շատ երիտասարդ էր, նշանված և պատրաստվում էր ամուսնանալ։ Նա ասաց, որ դա իր իմացած ամենատխուր դեպքերից մեկն է։   Դա Հարրիսին հիշեցրեց իր մի ընկերոջ մասին, որը կամավոր բանակ էր զորագրվել և Օլդերշոտում մի խոնավ գիշեր էր անցկացրել վրանում։ «Ճիշտ այսպիսի գիշեր էր» ― ասաց Հարրիսը, իսկ առավոտյան արթնացել էր հաշմանդամ դարձած։ Հարրիսը խոստացավ, որ մեզ երկուսիս էլ, ― երբ քաղաք վերադառնանք, ― կծանոթացնի այդ մարդու հետ։ Անչափ ցավալի է նրան տեսնելը։   Այս ամենից հետո, բնականաբար, սկսեցինք խոսել իշիասի, դողերոցքի, մրսածության, թոքերի հիվանդությունների , ու բրոնխիտի մասին։ Հարրիսն ասաց, որ սարսափելի բան կլինի, եթե մեզանից մեկնումեկը լրջորեն հիվանդանա, չէ՞ որ բժիշկներից այնքան հեռու էինք գտնվում։   Նման խոսակցությունից հետո, մենք ուրախանալու կարիք էինք զգում և թուլության պահին ես, առաջարկեցի Ջորջին վերցնել իր բանջոն և փորձել մեզ համար մի որևէ ուրախ երգ կատարել։   Պետք է ասեմ, որ կարիք չզգացվեց խնդրել Ջորջին։ Նա անհեթեթություններ չասաց այն մասին, որ տանն է թողել իր նոտաները կամ նման մեկ այլ բան։ Անմիջապես մեջտեղ հանեց իր գործիքն ու սկսեց նվագել «Երկու սիրունիկ սև աչեր» երգը։   Մինչև այդ երեկո, «Երկու սիրունիկ սև աչեր» երգը ես չափից ավելի անճաշակ էի համարում։ Սակայն Ջորջը դրա մեջ թախծի այնպիսի նոտաներ հայտնաբերեց, որ անչափ զարմացրեց ինձ։   Մինչ շարունակվում էր այդ թախծոտ մեղեդին, իմ ու Հարրիսի մոտ ցանկություն առաջացավ միմյանց գիրկը նետվել ու լալ։ Բայց մեծ ջանքերով զսպում էինք մեր արցունքները և անձայն լսում էինք այդ սիրո մաշող մեղեդին։   Երբ կրկներգը սկսելու ժամանակը հասավ, մենք նույնիսկ հուսահատ փորձ արեցինք ուրախ երևալ, նորից լցրեցինք բաժակները և միացանք երգին։ Հարրիսը զգացմունքներից ցնցվող ձայնով երգեց, իսկ Ջորջն ու ես մի քանի տակտ հետո կրկնում էինք նրան։       Երկու սիտունիկ, սև աչեր,       Օ, հիասքանչ աչեր,       Նախատինքով լի       Երկու․․․   Այստեղ մենք այլևս չդիմացանք։ Ջորջի աննկարագրելի պաթոսով լի նվագակցումը, մեր այդքան հուսալքված վիճակում, մինչև հոգու խորքը ցնցեց մեզ։ Հարրիսը մանկան նման հեկեկում էր, և շունը այնպես ոռնաց, որ վախեցա թե սիրտը կպայթի կամ ծնոտը դուրս կընկնի։   Ջորջը ուզեց սկսել երկրորդ քառյակը։ Նա կարծում էր, որ եթե ավելի լավ յուրացնի մեղեդին և ավելի անկաշկանդ կատարի, երգը այնքան էլ թախծոտ չի թվա։ Սակայն մեծամասնությունը դեմ էր այդ էքսպերիմենտին։   Քանի որ ուրիշ անելիք չունեինք, պառկեցինք քնելու, այսինքն հանվեցինք և երեք-չորս ժամ շարունակ շուռումուռ էինք գալիս նավակի հատակին։ Դրանից հետո մենք մի կերպ հաջողացրինք քնել անհանգիստ քնով, մինչև առավոտյան ժամը հինգը, որից հետո վեր կացանք և նախաճաշեցինք։   Հաջորդ օրը ճիշտ նախորդի նման էր։ Անձրևը շարունակում էր թափվել։ Մենք թիկնոցներով փաթաթված նստել էինք բրեզենտի տակ և դանդաղ լողում էինք հոսանքով ցած։   Մեզանից մեկը, մոռացել եմ, թե հատկապես ով, երևի հենց ես էի, թույլ փորձ արեց առավոտյան վերադառնալ Բնության զավակների ու անձրևի մասին գնչուական անհեթեթությանը, բայց դրանից ոչինչ չստացվեց։ «Չեմ վախենում անձրևից, ոչ, չեմ վախենում» այնպես չէին սազում մեր տրամադրությանը, և երգը շատ անտեղի էր հնչում։   Մի կետում մենք միաձայն համաձայնեցինք՝ որ ինչ էլ պատահի, ճանապարհորդությունը կհասցնենք մինչև վերջ։ Մենք որոշել էինք երկու ուրախ շաբաթ անցկացնել գետի վրա և մտադիր էինք այդ երկու շաբաթը լիովին օգտագործել , թեկուզ դա մեր մահվան պատճառը դառնար։ Պարզ է, դա կվշտացներ մեր ընկերներին ու հարազատներին, բայց ոչինչ չէինք կարող անել։ Մենք զգում էինք, որ Անգլիայի կլիմայի պայմաններում՝ նահանջել եղանակի առջև, կնշանակեր վատ օրինակ ծառայել սերունդների համար։   ― Ընդամենը երկու օր է մնացել, ― ասաց Հարրիսը, ― իսկ մենք ջահել ենք ու առողջ։ Վերջիվերջո, գուցեև ամեն ինչ բարեհաջող ավարտվի։   Ժամը չորսին մոտ սկսեցինք քննարկել, թե ինչպես անցկացնենք երեկոն։ Մենք հենց նոր էինք անցել Գորինգը, որոշել էինք հասնել Փենգբորն և այնտեղ գիշերել։   ― Եվս մի ուրախ երեկո, ― դժգոհեց Ջորջը։   Նստեցինք ու սկսեցինք մտորել մեր անելիքների մասին։ Ժամը հինգին կլինենք Փենգբորնում, ճաշը կավարտենք, ասենք, ժամը վեցն անց կեսին։ Դրանից հետո կամ պետք է տեղատարափ անձրևի տակ զբոսնենք գյուղում, մինչև քնելու ժամը, կամ պետք է նստենք աղոտ լուսավորված պանդոկում ու աչքի անցկացնենք «Ալմանախը»։   Ալհամբրայում ավելի ուրախ կլինի, ― ասաց Հարրիսը մի պահ գլուխը դուրս հանելով բրեզենտի տակից և հայացք գցելով երկնքին։   ― Դրանից հետո կարող էինք ընթրել։ Ա-ում, ― ավելացրեցի ես համարյա առանց գիտակցելու։   ― Այո, ափսոս, որ որոշել էինք չբաժանվել նավակից, ― ասաց Հարրիսը, որից հետո լռություն տիրեց։   ― Եթե որոշած չլինեինք սպասել մեր ստույգ մահվանը այս խոնավ դագաղում, ― ասաց Ջորջը կատաղի հայացքով չափելով նավակը, ― ինձ թույլ կտայի հիշեցնել, որ ժամը հինգին Փենգբորնից գնացք է մեկնում Լոնդոն և մենք կհասցնենք նախաճաշել ու հետո գնալ քո նշած տեղը։   Ոչ ոք չպատասխանեց։ Մենք նայեցինք իրար և թվում էր, թե յուրաքանչյուրս տեսնում ենք մյուսի դեմքին արտացոլված իր իսկ սեփական փոգրոգի ու մեղավոր մտքերը։ Լռության մեջ մեջտեղ բերեցինք ու սկսեցինք մանրակրկիտ զննել մեր ճամպրուկը։ Հետո դիտեցինք գետը, տեսադաշտում ոչ մի կենդանի էակ չէր երևում։   Քսան րոպե անց երեք մարդկային կերպարանքներ, ամոթահար շան հետ, գողեգող դուրս սողոսկեցին «Կարապ» պանդոկի մոտ գտնվող նավամատույցից և ուղեվորվեցին դեպի երկաթուղային կայարան։ Նրանց հանդերձանքը, որ բավական թափթփված էր ու անճաշակ, կազմված էր հետևյալից․ սև, կաշվե կոշիկներ՝ կեղտոտ, ֆլանելե կոստյում՝ շատ կեղտոտ, շագանակագույն ֆետրե գլխարկ՝ ճմռթված, անձրևանոց՝ թրջված, հովանոց։   Մենք խաբեցինք Փենգբորնի նավավարին, համարձակություն չունեցանք խոստովանելու նրան, որ փախչում ենք անձրևից։ Նրա հսկողությանը թողեցինք մեր նավակը իր պարունակությամբ հանդերձ, նախազգուշացնելով, որ նավակի ետևից կգնանք հաջորդ օրն առավոտյան ժամը իննին։ Եթե, ասացինք մենք, որևէ չնախատեսված բան պատահի, որը կխանգարի մեր վերադարձին, մենք նրան տեղյակ կպահենք։   Ժամը յոթին հասանք Լոնդոնի Փեդդինգտոնյան կայարան և այնտեղից մեկնեցինք ուղիղ դեպի իմ նկարագրած ռեստորանը։ Նախաճաշելով, այնտեղ թողեցինք Մոնթմորընսիին, պատվիրեցինք մեզ ընթրիք մատուցել տասն անց կեսին, իսկ ինքներս ուղեվորվեցինք դեպի Լեյսթեր-սքվեր։   Ալհրամբայում բոլորի ոիշադրությունը մեր կողմն էր։ Տեսնելով, որ մոտենում ենք տոմսարկղին, մեզ կոպտորեն դուրս հրավիրեցին ետնամուտքից, ասելով, որ կես ժամ ուշացել ենք ներկայացումից։   Դժվարությամբ հաջողվեց համոզել ծառայողին, որ Հիմալայան լեռներից ժամանած թափառաշրջիկ լարախաղացներ չենք, և այդ ժամանակ միայն նա վերցրեց դրամը ու թույլ տվեց մեզ անցնել։   Դահլիճում էլ ավելի մեծ հաջողություն ունեցանք։ Մեր դեմքի հիանալի բրոնզագույնը և գեղատեսիլ հագուստները հիացմունքով էին ընդունվում։ Բոլորի հայացքները մեր կողմն էին ուղղված։   Դա մեզ համար պանծալի պահ էր։   Բալետային առաջին համարից հետո, դուրս եկանք և մեր քայլերը կրկին ուղղեցինք դեպի ռեստորան, որտեղ ընթրիքն արդեն մեզ էր սպասում։   Պետք է խոստովանեմ, որ որ այդ ընթրիքն ինձ մեծ հաճույք պատճառեց։ Վերջին տասը օրերի ընթացքում քիչ թե շատ մեր գոյությունը պաշտպանում էինք սնվելով գլխավորապես սառը մսով, կարկանդակներով և հաց ու ջեմով։ Դրանք պարզ ու սննդարար ուտելիքներ են, բայց դրանցում ոգեշնչող քիչ բան կա, իսկ այստեղ բուրգունդյան գինու բուրմունքը՝ խառնված ֆրանսիական սոուսների բույրին, մաքուր անձեռոցիկների տեսքը, հացի բարակ շերտերը շատ ցանկալի հյուր էին մեր սրտի համար։   Որոշ ժամանակ մենք կլանված ուտում և խմում էինք լռության մեջ։ Վերջապես վրա հասավ այն պահը, երբ ուղիղ նստելու և դանակն ու պատառաքաղը ամուր բռնելու փոխարեն, հենվեցինք աթոռների թիկնակներին և սկսեցինք ծամել դանդաղ ու անհոգ։ Հետո մեր ոտքերը մեկնեցինք սեղանի տակ, թույլ տվեցինք, որ անձեռոցիկները աննկատ ցած ընկնեն հատակին և ժամանակ գտանք ավելի քննադատաբար զննելու սևացած առաստաղը, որը մինչ այդ ժամանակ չէինք գտել նկատելու։ Հետո մեզանից հեռու հրեցինք բաժակները և բարի, խելացի ու ներողամիտ էինք զգում մեզ։   Հարրիսը, որ պատուհանի մոտ էր նստած, մի կողմ քաշեց վարագույրը և փողոց նայեց։   Թաց սալահատակը տեղ-տեղ փայլփլում էր, լապտերների աղոտ լույսերը թարթում էին քամու ամեն մի պոռթքման ժամանակ, անձրևը առատորեն շփշփում էր ջրափոսերի մեջ և ջրհորդաններով ցած էին թափվում կեղտաջրի առվակները։ Փոքրաթիվ, մինչև ոսկորները թրջված անցորդները, շտապում էին՝ կուչ եկած իրենց հովանոցների տակ, կանայք՝ բարձրացնելով հագուստի փեշերը։   ― Դե ինչ, ― ասաց Հարրիսը, ձեռքը վերցնելով բաժակը, ― մենք հաճելի ճանապարհորդություն կատարեցինք և դրա համար իմ ի սրտե շնորհակալությունը հայր Թեմզային։ Սակայն, կարծում եմ, որ ճիշտ ժամանակին բաժանվեցինք նրանից։ Ուրեմն, մի նավակից բարեհաջող փրկված երեք տղամարդկանց կենացը։   Եվ Մոնթմորընսին, որ ետևի թաթերի վրա կանգնած էր պատուհանի մոտ և փողոց էր նայում, կարճ հաչեց ի նշան հավանության այդ կենացի։                 Վերջ