Changes
/* Գլուխ առաջին․ Երկար սպասված հյուրասիրություն */
Գենդալֆը վեր կացավ, և նրա ձայնը դաժան դարձավ։
― Զգուշացի՛ր, Բիլբո, ― ասաց նա։ ― Մեծ հիմարություն կանես, եթե չթողնես: Ամեն քո խոսքից հետո ես դրանում ավելի եմ համոզվում: Մատանին թողշատ ամուր է բռնել քեզ: Թող այն, իսկ ինքդ գնա ուր ուզում ես, և կազատվես։
― Թո՜ւյլ տվեցիր, շնորհակալ եմ։ Ինքս Ես հիմա էլ ազատ եմ, ինքս եմ իմ գլխի տերը․․․ ― համառորեն ճչաց Բիլբոն։
― Հանգի՜ստ, հանգի՜ստ, սիրելի հոբիթ, ― խոսեց Գենդալֆը։ ― Քո ողջ կյանքում մենք ընկերներ ենք եղել, համա հապա մի հիշի՛ր։ Դե՜, դե՜, արա ինչպես խոստացել ես՝ տուր այստեղ Մատանին։
― Ուրեմն, ի՞նքդ ես ուզում․․․ Այդ դեպքում՝ ո՛չ, ― գոռաց Բիլբոն։ ― Չե՛ս ստանա․․․ Ես իմ սքանչելիին քեզ չեմ տա, հասկացա՞ր։ ― Նա բռնեց փոքրիկ թրի կոթը։
― Այդ ի՞նչ ես անում, Գենդալֆ, ախր ոնց որ բոլորվին էլ դու չլինես, ― ասաց նա։ ― Ի՞նչ է պատահել։ Չէ՞ որ դա իմն է։ Չէ՞ որ ես եմ գտել, և եթե դա չլիներ, Գորլումն ինձ կսպաներ։ Ես գող չեմ, ես դա չեմ գողացել, հետո ի՞նչ, թե իմ հետևից ինչ է գոռացել։
― Ես քեզ գող չեմ էլ անվանել, ― պատասխանեց Գենդալֆը։ ― Դե ես ինքս էլ թալանչի չեմ՝ քո «սքանչելին» ձեռքիցդ չեմ խլում, այլ օգնում եմ քեզ։ Ավելի լավ կլիներ առաջվա պես վստահեիր ինձ։ ― Նա շրջվեց, ստվերը սեղմվեց, և Գենդալֆը նորից ծեր ու հոգնած, կորամեջք ու մտահոգ դարձավ։ Բիլբոն ձեռքի ափով շփեց աչքերը։
― Ների՛ր, խնդրում եմ, ― ասաց նա, ― վրաս ինչ-որ բան եղավ․․․ Իսկապես որ, հիմա կարծես անցավ։ Վաղուց ես՝ ես չեմ․ ինչ-որ մեկի հայացքն է ինձ փնտրում, թե ինչ․․․ Ու անընդհատ էլ, գիտե՞ս, ցանկություն եմ ունենում հագնել, որպեսզի անհետանամ, դրա համար էլ շարունակ շոշափում եմ, հետո ձեռքս հանում։ Փորձում եմ փակել դարակում, բայց երբ Մատանին գրպանումս չէ, հանգիստ չունեմ։ Ահա հիմա ինքս էլ չգիտեմ, թե ինչ անեմ այն։
― Քո փոխարեն ես գիտեմ, թե ինչ պետք է անել, ― հայտարարեց Գենդալֆը։ ― Առայժմ գիտեմ։ Ամեն ինչ որոշված է։ Գնա և Մատանին թող այստեղ։ Հրաժարվիր դրանից։ Տուր Ֆրոդոյին, իսկ մնացածն իմ հոգսն է։
Բիլբոն անվճռականությամբ կանգնեց։ Հետո հառաչեց։
― Այլապես չարժեր սկսել, ― հաստատեց Գենդալֆը։
― Ինչ արած, ― ասաց Բիլբոն։ ― Թող այն մնացած բաների հետ մեկտեղ հասնի Ֆրոդոյին։ ― Նա խոր հառաչեց։ ― Ժամանակն է, ես գնամ, թե չէ մեկ էլ տեսար մեկնումեկի աչքովն ընկա։ Բոլորին հրաժեշտ արդեն «հրաժեշտ» եմ տվել․․․ ― Նա վերցրեց ուսապարկն ու քայլեց դեպի դուռը։
― Մատանին գրպանումդ մնաց, ― հիշեցրեց հրաշագործը։
― Մնաց, այո, ― դառնությամբ գոռաց Բիլբոն։ ― Դրա հետ էլ կտակն ու մյուս թղթերը։ Վերցրու, ինքդ տնօրինիր։ Այդպես ավելի հուսալի կլինի։
― Ոչ, Մատանին ինձ մի տուր, ― ասաց Գենդալֆը։ ― Դիր բուխարիկի վրա։ թարեքին։ Ֆրոդոն հիմա կերևա։ Ես կսպասեմ։
Բիլբոն ծրարը հանեց գրպանից ու քիչ էր մնում դներ ժամացույցի կողքը, բայց ձեռքը դողաց ու ծրարն ընկավ գետնին։ Գենդալֆը վայրկյանապես կռացավ, բարձրացրեց ու դրեց տեղը։ Հոբիթը նորից կատաղությունից ցնցվեց։
― Ոչ թե մնաս բարով, Բիլբո, այլ ցտեսություն․․․ Միայն զգույշ եղիր․․ Դու փորձված հոբիթ ես ու իմաստուն․․․
― Զգույշ եղիր․․․ Էլ ի՞նչ կուզեիր․․ Այդ մեկն արդեն՝ ո՛չ, իմ մասին հիմա մի անհանգստացիր։ Ես երջանիկ եմ, ինչպես վաղուց չեմ եղել, հավանաբար ինքդ էլ հասկանում ես, թե դա ինչ է նշանակում։ Իմ ժամանակը հասել է, և իմ ճամփան ինձ է սպասում։ Եվ նա քթի տակ սկսեց երգել. <poem>Վազում է ուղին հեռու ու հեռուԻ՞նչեր կհանդիպեն ինձ ճանապարհին:Մոռացած հոգնածություն, ցավ ու վախԵս գնում եմ առանց կանգառ,Անընդհատ առաջ ու առաջ,Մինչև հասնեմ ճամփաբաժան:Էնտեղ՝ ուղիների խաչմերուկումԿորոշեմ, թե ուր եմ գնում:</poem>
Նա հառաչեց, առանց մի խոսք ասելու՝ մեջքով շրջվեց դեպի լույսերն ու գնաց՝ հետևից էլ երեք թզուկը։ Սկզբում գնաց մտավ այգի, մտավ ու խորացավ բարձր, խիտ խոտերի մեջ: Խոտերը շրշացին, ասես քամին շարժեր դրանք։ դրանք, իսկ հետո ամեն ինչ լռեց։
Գենդալֆը կանգնած նայում էր նրա հետևից, մթության մեջ։
― Իսկ ի՜նչ լավ կլիներ․․․ այսինքն, ես այնուամենայնիվ ամբողջ երեկո հույս ունեի, որ դա պարզապես կատակ է, ― ասաց Ֆրոդոն։ ― Թեպետ հոգուս խորքում գիտեի, որ նա իսկապես էլ կգնա։ Նա միշտ էլ լուրջ կատակներ է արել։ Իսկ հիմա ախր ուշացա ճանապարհ դնելուց։
― Ոչինչ, նա հավանաբար այդպես էլ ուզում էր գնալ՝ սուսուփուս, ― ասաց Գենդալֆը։ ― Մի՛ վշտանա։ Հիմա նա իրեն լավ կզգա։ նրա հետ ամեն ինչ կարգին կլինի։ Քեզ փաթեթ է թողել։ Ա՜յ, այնտեղ է։
Ֆրոդոն վերցրեց ծրարը բուխարիկի վրայից, նայեց, նայեց, բայց չբացեց։
― Այնտեղ պետք է կտակը լինի և այդ կարգի այլ թղթեր, ― ասաց հրաշագործը։ ― Դու այժմ Պարկուտի տերն ես։ Հա, այնտեղ է նաև ոսկե Մատանին։