Changes

Պահապանները

Ավելացվել է 6690 բայտ, 22:40, 22 Ապրիլի 2016
/* Գլուխ առաջին․ Երկար սպասված հյուրասիրություն */
Նա աթոռից իջավ ու անհետացավ։ Կուրացուցիչ բոց բռնկվեց, ու բոլոր հյուրերը աչքները փակեցին։ Աչքները բացելով, նրանք տեսան, որ Բիլբոն ոչ մի տեղ չկա։ Հարյուր քառասունչորս շշկռված հոբիթներն այդպես էլ քարացան։ Ծերունի Օդո Մազթաթը ոտքերը սեղանից իջեցրեց ցած ու սկսեց դոփել։ Հետո մեռյալ լռություն տիրեց՝ հյուրերն ուշքի էին գալիս։ Եվ հանկարծ Պարկինսները, Բոքոնակները, Տուկերը, Բրենդիբաքները, Գեղանիցները, Ուտոնցներն ու Խմոնցները, Խորափորները, Կուղբոնցները, Ցմփորիկները, Փորսուղները, Տոհմակները, Զուռնաչները, Մազթափներն ու Մազթաթները բոլորը միաժամանակ սկսեցին խոսել։
Նրանք համաձայնում էին մեկը մյուսի հետ, որ դա անվայել արարք էր ու անհարգալիր, որ հարկավոր է շտապ ուտելով ու խմելով դա մոռացության տալ։ «Ես միշտ էլ ասում էի, որ նա ծալապակաս է», ― լսվում էր ամեն կողմից։ Նույնիսկ Տուկերը (չնչին բացառությամբ) հավանություն չտվեցին Բիլբոյի այդ քայլին։ Համարյա ոչ ոք չհասկացավ, թե ինչ տեղի ունեցավ և բոլորը փնովում էին նրա հիմար արարքը։ Միայն ծեր ու իմաստուն Ռուրի Ռորի Բրենդիբաքը խորամանկորեն աչքը ճտեց։ Ոչ զառամյալ հասակը, ոչ ուտեստների լիառատությունը նրա դատողությունը չէին կարողացել մթագնել, և նա իր հարս Զամիրալդային ասաց․
― Էհ, սիրելիս, էստեղ մի բան էն չէ։ Պարկինսը, ախր, համբակ է, երևի նորից փախավ։ Ծեր հիմարը չի հանդարտվում։ Ի՜նչ արած։ Սեղանին ուտելիք հո՜ մնացել է։
Ֆրոդոն դուրս եկավ քաղաքավարի ժպտալով, բայց հոգնած ու անհանգիստ տեսք ուներ: Նա ընդունեց բոլորին, բայց երեկվա իր ասածին ոչ մի նոր բան չկարողացավ ավելացնել: Բոլոր հարցերի պատասխանը նույնն էր. «Պարոն Բիլբո Պարկինսը լքել է այս վայրերը: Ոչ, որքանով ինձ հայտնի է, չի վերադառնալու:» Որոշ այցելուներ ներս մտնելու հրավեր ստացան. Բիլբոն նրանց համար «լուրեր» էր թողել:
Նոր օրը հոգսերով լի էր։ Նախասրահում մանր կահույքի, փաթեթների ու կապոցների մի մեծ կույտ էր գոյացել: Յուրաքանչյուր իրի վրա պիտակ էր փակցված, իսկ պիտակի վրա՝ գրվածք: Գրություններն այսպիսին էին. «Ադելարդ Տուկին, որպես սեփականություն, Բիլբոյից»՝ փակցված էր հովանոցին: Ադելարդը հաճախ էր ուրիշի հովանոց վերցնում տուն գնալուց, թեև միշտ չէ, որ այդ հովանոցների վրա նշված էին, որ դրանք նվեր են իրեն: «Դորա Պարկինսին՝ ի հիշատակ մեր երկարատև նամակագրության, Բիլբոյից»՝ փակցված էր թղթերի համար նախատեսված մեծ զամբյուղին: Դորան, Դրոգոյի քույրը, Ֆրոդոյի և Բիլբոյի ազգականուհիներից ամենատարեցն էր: Նա արդեն իննսուն ինը տարեկան էր և վերջին հիսուն տարում սարի չափ թուղթ էր օգտագործել՝ հարազատներին ճիշտ ուղու վրա պահելու համար բարի խորհուրդներ ուղարկելով: «Միլո Փորսուղին՝ հույսով, որ օգտակար կլինի, Բ.Պ.-ից»՝ փակցված էր ոսկե փետուրով գրիչին և թանաքամանին: Միլոն հայտնի էր նրանով, որ երբեք նամակների չէր պատասխանում: «Անժելիկային՝ քեռի Բիլբոյից, անձնական օգտագործման համար»՝ փակցված էր կլոր գոգավոր հայելուն: Անժելիկան Պարկինսների երիտասարդ սերնդի ներկայացուցիչ էր և, մեղմ ասած, չէր թաքցնում, որ իրեն համարում է Հոբիթոնի առաջին գեղեցկուհին: «Հավելում Հուգո Ցմփորի գրադարանին ներդրում ունեցող անձանցից մեկից»՝ փակցված էր գրապահարանին: Հուգոն սիրում էր ուրիշներից գրքեր վերցնել, բայց վերադարձնել չէր սիրում:  «Սերինիա Քսակ-Պարկինսին՝ որպես նվեր»՝ փակցված էր արծաթե գդալներով տուփին: Բիլբոն կասկածում էր, որ իր առաջին բացակայության ժամանակ Սերինիան Պարկուտից բավական քանակությամբ արծաթե սպասք է տարել: Սերինիան այդ կասկածների մասին հիանալի գիտեր և երբ հայտնվեց (մի փոքր ուշ, քան մյուսները) ու տեսավ գրությունը, անմիջապես հասկացավ, թե ինչ է Բիլբոն ակնարկում, բայց, միևնույնն է, գդալները վերցրեց:  Էլի շատ գրություններ ու նվերներ կային: Իր երկարատև կյանքի ընթացքում Բիլբոն շատ բան էր կուտակել: Առհասարակ ամեն տեսակ եղած-չեղածի պատճառով հոբիթների բույներում ոտք դնելու տեղ չկա, ինչը հմնականում պայմանավորված է նվերներ բաժանելու նրանց սովորությամբ: Բոլորովին էլ ոչ միշտ են նվերները նոր լինում: Կան բավական հին մեթհոմներ, որոնք շրջում են ողջ տարածքով և մի սեփականատիրոջից մյուսին անցնում: Սակայն Բիլբոն միայն նոր նվերներ էր նվիրում, իսկ իրեն նվիրածները ուրիշներին չէր նվիրում, այլ պահում էր: Այժմ, սակայն, հնարավորություն էր ընձեռնվել անպետք իրերից բույնը մի քիչ ազատել:  Բոլոր նվերները հասցեագրված էին Բիլբոյի ձեռագրով: Որոշ բաներ նվիրված էին կատակով, բայց մնացածները նվիրված էին ըստ անհրաժեշտության և հասցեատերերի կողմից մեծ ուրախությամբ էին ընդունվում: Ամենից շատ աղքատ հոբիթների բախտը բերեց, հատկապես նրանց, ովքեր ապրում էին Զառիթափ-նրբանցքում: Ծերուկ Գեմջին երկու պարկ կարտոֆիլ ստացավ, նոր բահ, բրդյա բաճկոն և մի փոքրիկ անոթ հոդացավի քսուք: Որպես շնորհակալություն հյուրասեր լինելու համար ծեր Ռորի Բրենդիբաքը տասներկու շիշ «Հին այգի» թունդ կարմիր գինի ստացավ: Գինիները Հարավային Հոբիթստանից էին ու երկար պահպանված՝ չէ՞ որ այդ շշերն իր ժամանակին Բիլբոյի հայրն էր խցանել: Ռորին գինին համտեսելուց հետո անմիջապես ներեց Բիլբոյին և այդ օրվանից դարձավ նրա պաշտպանը՝ բոլորին ապացուցելով, որ Բիլբոն կարգին հոբիթ է: Ֆրոդոն նույնպես մի դեզ նվեր էր ստացել, չհաշված, իհարկե, հիմնական բարիքը՝ գրքեր, նկարներ, կահույք, ընդ որում այդ ամենն ավելի շատ էր, քան պետք էր համեստ, բայց հարմարավետ կյանք ապրելու համար: Սակայն դրամի ու գանձերի ոչ մի հետք. ո՛չ փող, ո՛չ ոսկի ոչ մեկին չհասավ: Օրը թաղվեց հոգսերի մեջ։ Հրդեհի արագությամբ լուր տարածվեց, իբրև թե Բիլբոյի ողջ ունեցվածքը վաճառքի է հանվելու կամ, ավելին՝ ավելին, ձրի է բաժանվելու՝ արի ու վերցրու։ Հոբիթները խառնիխուռն ներս էին խուժում, իսկ տնից դուրս էին գալիս առանձին-առանձին։ հրավիրել նրանց չէր հաջողվում։ Սայլերն ու սայլակները բակը լցրել էին առմուտքից շքամուտքից մինչև դարպաս։ Իրարանցում սկսվեց: Հոբիթները տաքացած վիճում էին, ոմանք փոխանակում էին նվերներով, ինչ-որ մեկը պիտակները պոկեց, մի քանիսն էլ ծլկեցին ուրիշին հասցեագրված նվերները գրպանած: Իրարանցման թեժ պահին հայտնվեցին Քսակ-Պարկինսները։ Ֆրոդոն հենց այդ ժամանակ գնացել էր մի քիչ հանգստանալու և իր փոխարեն թողել էր բարեկամի՝ Մերի Բրենդիզայքին։ Բրենդիբաքին։ Երբ Օթհոն բարձրագոչ պահանջեց Բիլբոյի «այդ զարմիկ կոչեցյալին», Մերին խոնարհվեց և ձեռքերը տարածեց։
― Նա վատառողջ է, ― ասաց նա։
― Կարճ ասած, այդ զարմիկը թաքնված է, ― ճշտեց Սերինիան։ ― Դե, իսկ մենք Մենք եկել ենք նրան տեսության և անպայման կտեսնենք։ Հապա մի գնա ու զեկուցիր նրան։
Մերին գնաց զեկուցելու, և Քսակները երկար տնկվեցին դրսում։ Վերջապես նրանց ներս թողեցին աշխատասենյակ։ Ֆրոդոն նստած էր թղթերի մեջ կորած աշխատասեղանի առջև։ Նրա տեսքը հիվանդի դեմքին պարզ գրված էր, համենայնդեպս ոչ շատ բարեհամբույր՝ նա որ հյուրեր ընդունելու ցանկություն չունի, նամանավանդ, եթե այդ հյուրերը Քսակ-Պարկինսներն են: Տեսնելով նրանց՝ Ֆրոդոն վեր կացավ, կանգնեց սեղանի մոտ, ձեռքերը գրպանում, բայց խոսում էր շատ հարգալիր։
Իսկ Քսակներն ընդհակառակը, իրենց բավական աներես էին պահում։ Սկզբում նրանք սկսեցին զանազան իրերի համար շան մսի գին առաջարկել։ Ֆրոդոն պատասխանեց, որ նվերները՝ նվեր, իսկ ինչ վերաբերում է վաճառքին, ապա այստեղ առհասարակ ոչինչ չի վաճառվում։ Նրանք շրթունքները ծռմռեցին և ասացին, որ դա նրանց շատ կասկածելի է թվում։
― Մի բան ինձ համար պարզ է, ― ավելացրեց կատաղած վրա բերեց Օթհոն, ― որ ո՜վ-ո՛վ, բայց դու ձեռքերդ լավ-լա՜վ յուղել ես։ Պահանջում եմ անմիջապես ցույց տալ կտակը․․․
Եթե «զարմիկը» չլիներ, կալվածքը Օթհոյին կհասներ։ Նա կարդաց կտակը, վերընթերցեց և ֆռթացրեց։ Ավաղ, ամեն ինչ այնպես հստակ էր, և ութ վկա շատ խնամքով ստորագրել էին կարմիր թանաքով։
― Մեզ նորից հիմարացրին, ― կնոջն ասաց Օթհոն։ ― Վաթսուն տարի սպասեցինք՝ և նորից․․․ Նա քեզ ի՞նչ է նվիրել, արծաթե գդալներ․․․ գդալնե՞ր․․․ Ա՜յ քեզ սրիկա․․․  Նա չարացած նայեց Ֆրոդոյին ու հեռացավ։ Ճիշտ է, Սերինիան մի քիչ էլ մնաց։ Շուտով Ֆրոդոն զգուշությամբ գլուխը դուրս հանեց աշխատասենյակից և տեսավ, որ նա մանրակրկիտորեն ստուգում է բոլոր անկյուններն ու թխկթխկացնում պատերն ու հատակը։ Ֆրոդոն վճռականորեն դուրս ճանապարհեց նրան։ Ըստ երևույթին, Սերինիան պատրաստվում էր հրաժեշտին ինչ-որ սպանիչ բան ասել և, շեմին շրջվելով՝ ֆշշացրեց․
― Դու դեռ դրա համար կզղջասՆա չարացած նայեց Ֆրոդոյին ու հեռացավ։ Ճիշտ է, կաթնակեր։ Դո՞ւ ինչու ես մնացելՍերինիան մի քիչ էլ մնաց։ Շուտով Ֆրոդոն զգուշությամբ գլուխը դուրս հանեց աշխատասենյակից և տեսավ, այստեղ քո տեղը չէ․ քեզնից ի՞նչ Պարկինս․․․ Դու․․․ դու ամենաիսկական Բրենդիզայք ես․․․ որ նա մանրակրկիտորեն ստուգում է բոլոր անկյուններն ու թխկթխկացնում պատերն ու հատակը։ Ֆրոդոն վճռականորեն դուրս ճանապարհեց նրան՝ ճանապարհին վերադարձնելով մի քանի բավական թանկարժեք իր, որոնք հայտնի չէ թե ինչպես հայտնվել էին նրա հովանոցում։ Ըստ երևույթին, Սերինիան պատրաստվում էր հրաժեշտին ինչ-որ սպանիչ բան ասել և, շեմին շրջվելով, ֆշշացրեց․
Լսեցի՞րԴու դեռ սրա համար կզղջաս, Մերի։ Այ թե ինչպես են ինձ անպատվումկաթնակեր։ Դո՞ւ ինչու ես մնացել, ― ասաց Ֆրոդոն նրա հետևից դուռը փակելով։ այստեղ քո տեղը չէ․ քեզնից ի՞նչ Պարկինս․․․ Դու․․․ դու ամենաիսկական Բրենդիբաք ես․․․
Ի՜նչ էլ մի անպատվություն էԼսեցի՞ր, ― արձագանքեց Մերի Բրենդիզայքը։ ― Քեզ հաճոյախոսություն արեցին, իսկ դու ասում ես՝ անպատվեցին։ Դե քեզանից ի՜նչ Բրենդիզայք․․․ ա՛յ թե ինչպես են ինձ անպատվում, ― ասաց Ֆրոդոն՝ նրա հետևից դուռը փակելով։
― Ի՜նչ էլ մի անպատվություն է, ― արձագանքեց Մերի Բրենդիբաքը։ ― Քեզ հաճոյախոսություն արեցին, իսկ դու ասում ես՝ անպատվեցին։ Դե քեզանից ի՜նչ Բրենդիբաք․․․
Ֆրոդոն ու Մերին զննեցին ամբողջ տունը ու վռնդեցին երեք պատանի հոբիթի (երկու Բոքոնակ ու մեկ Կուղբոնց), որոնք խուզարկում էին նկուղները։ Արագաշարժ Կրծունիկ Մազաթաթի հետ իսկական ծեծկռտուք ստացվեց․ նա մեծ մառանում թխկթխկացնում էր հատակը, ականջ դնում արձագանքին և առանց դադարի քանդում։ քանդում: Բիլբոյի գանձերի մասին պատմությունները ագահ հետաքրքրասիրություն ու սին հույսեր էին արթնացնում, մանավանդ որ հայտնի է, թե մութ ճանապարհներով, երբեմն էլ չարագործությամնբ ձեռք բերված ոսկին կարելի է հափշտակել, միայն թե չխանգարեն։
Բիլբոյի գանձերի մասին պատմությունները ագահ հետաքրքրասիրություն Կրծունիկին խեղճացնելով ու սին հույսեր էին արթնացնում, մանավանդ որ հայտնի է, թե մութ ճանապարհներով, երբեմն էլ չարագործությամնբ ձեռք բերված ոսկի արժե հափշտակել, միայն թե չխանգարեն։ դռնից դուրս շպրտելով՝ Ֆրոդոն փլվեց աթոռին։
Գրիզլիին խեղճացնելով ու դռնից դուրս շպրտելով― Վերջակետ դիր, Ֆրոդոն փլվեց աթոռին։ Մերի, ― ասաց նա։ ― Դուռը կողպիր և այլևս ոչ ոքի չթողնես, թեկուզ բաբանով գան։
― Վերջակետ դիրՆա հազիվ էր նստել և ուզում էր թեյ խմել, Մերիերբ դուռը կամաց թակեցին։ «Նորից Սերինիան է, ― ասաց նա։ մտածեց նա, Դուռը կողպիր և այլևս ոչ ոքի չթողնեսերևի ավելի վիրավորական բան է մտածել ու վերադարձել է: Ոչինչ, թեկուզ բաբանով գա։ թող սպասի մինչև վաղը»։
Նա հազիվ էր նստել ու ուզում էր թեյ խմել, երբ դուռը կամաց թակեցին։ «Նորից Սերինիան է, ― մտածեց նա, ― թող սպասի մինչև վաղը, թերևս ավելի վիրավորական մի բան կմտածեմ»։ Նա գավաթից կում արեց, արեց՝ ուշադրություն չդարձնելով նոր, ավելի ուժեղ թակոցին։ Հանկարծ պատուհանից երևաց հրաշագործի գլուխը։
― Եթե դու հենց հիմա ինձ ներս չթողնես, Ֆրոդո, ես ոչ թե միայն դուռդ կպոկեմ, այլ քո ամբողջ հյուղակը տարտարոսի գիրկը կուղարկեմայլև այնպես կանեմ, որ դուրս կթռչի բլրի մյուս կողմից ― ճչաց նա։
― Այդ դո՞ւ ես, Գենդալֆ, ներիր, խնդրում եմ, ― շտապեց ասել Ֆրոդոն, դեպի դուռը նետվելով։ ― Նե՛րս արի, նե՛րս արի․․․ Ես կարծում էի Սերինիան է։
― Իսկ ես ավելի լավ է չտրտնջամ։ Ազնվորեն ասած, քիչ էր մնում Բիլբոյի Մատանին հագնեի, այնքան որ ուզում էի անհետանալ։
Չե՞ս հագելԱպրես, ուրեմն՝ ապրեսոր չես հագել, ― նստելով ասաց Գենդալֆը։ ― Մատանու հետ զգույշ եղիր, Ֆրոդո։ Ես հենց այդ պատճառով էլ եկել եմ, որ քեզ երկու խոսք ասեմ։
― Իսկ ի՞նչ կա որ։
― Եվ ի՞նչ պատմություն է նա քեզ պատմել, ― հետաքրքրվեց հրաշագործը։
― Ոչ, ո՛չ այն, որ թզուկներին է պատմել և որ գրված է իր գրքում, ― պատասխանեց Ֆրոդոն։ ― Նա ինձ ճիշտն է պատմել, այստեղ իմ տեղափոխվելուց համարյա անմիջապես հետո։ «Թող մեր մեջ ամեն ինչ մաքուր լինի, Ֆրոդո, ― ասաց նա, ― միայն թե դու լռիր։ Հիմա արդեն, միևնույն է, իմն է Մատանին»։
― Մեկը մեկից հետաքրքիր է, ― նկատեց Գենդալֆը։ ― Դե, իսկ քեզ դո՞ւր է գալիս։ ի՞նչ ես այդ ամենի մասին մտածում։
― «Նվերի» մասի՞ն ես ասում։ Այո, հիմար ու անհեթեթ մտահղացում է։ Իսկ որ գլխավորն է, Բիլբոյին բոլորովին նման չէ, հիշում եմ, ես շատ զարմացա։
― Դե ինձ համար էլ լրիվ հասկանալի չէ, ― խոստովանեց հրաշագործը։ ― Այդ Մատանին ինձ իսկապես հետաքրքեց միայն երեկ երեկոյան։ Դու մի հուզվիր, ես կպարզեմ։ Եվ լսիր իմ խորհուրդը, մի խոր տեղ պահիր։ Իսկ ամենակարևորը, խոսացկությունների ու ասեկոսների առիթ չտաս։ Կրկնում եմ՝ պահիր այն և բերանբացություն չանես։
― Այ քեզ, հանելո՜ւկ։ Իսկ դրա մեջ ի՞նչ վտանգավոր բան կա։
― Ես դեռ վստահ չեմ և չեմ խոսի։ Բայց հաջորդ անգամանգամ՝ երբ վերադառնամ, երևի, որոշ բան կլսես։ Առայժմ մնաս բարով, ես հենց հիմա գնում եմ։ ― Նա վեր կացավ։
― Ինչպես թե, հենց հիմա․․․ ― բացականչեց Ֆրոդոն, ― իսկ ես կարծում էի գոնե մի շաբաթ կապրես մեզ մոտ և այնպես հույս ունեի քո օգնության վրա․․․
Վստահելի
1342
edits