Changes

Երկնագույն կարբունկուլը

Ավելացվել է 1645 բայտ, 18:11, 24 Ապրիլի 2016
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Երկնագույն կարբունկուլը |հեղինակ =[[Արթուր Կոնան Դոյլ]] |թարգմանիչ = Վ․ Տալյա...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Երկնագույն կարբունկուլը
|հեղինակ =[[Արթուր Կոնան Դոյլ]]
|թարգմանիչ = Վ․ Տալյան
|աղբյուր = [[«Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին»_(1958)|«Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին»]]
}}
[[Կատեգորիա:Արձակ]]
[[Կատեգորիա:Դետեկտիվ]]

{{անավարտ}}

Ծննդյան տոնի երրորդ օրը ես գնացի բարեկամիս՝ Շերլոկ Հոլմսին շնորհավորելու։ Կարմիր խալաթը հագին, նա պառկած էր գահավորակի վրա՝ աջ կողմը ծխախոտով լցված մի քանի ծխամորճ, իսկ ձախ կողմը՝ առավոտյան լրագրերի մի կույտ, որը, ըստ երեւույթին, հենց նոր էր աչքի անցկացրել։ Գահավորակի կողքին դրված էր մի աթոռ, որի թիկնակից կախված էր թաղիքե հնամաշ եւ ծակծկված խղճուկ մի շլյապա։ Հոլմսը, հավանաբար շատ ուշադիր էր ուսումնասիրել այդ գլխարկը, քանի որ հենց այդտեղ՝ աթոռի նստելատեղին ընկած էին պինցետն ու խոշորացույցը։

— Դուք զբաղված եք,— ասացի։— Վախենում եմ, որ խանգարեմ ձեզ։

— Ամենեւին,— պատասխանեց նա։— Ուրախ եմ, որ ընկեր կա, ում հետ կարող եմ զրուցել իմ հետազոտությունների արդյունքների մասին։
Վստահելի
593
edits