Changes
/* Գլուխ երկրորդ․ Անցյալի ստվերը */
Շատ դարեր հետո, և այնուամենայնիվ շատ վաղուց, Խլուտում, Մեծ գետի ափին, մի ճարտար ու խաղաղ փոքր ժողովուրդ էր ապրում, Բրենդիդուիմյան հոբիթների նման։ Նրանք եղեգից մակույկներ էին գործում և լողում գետում, որովհետև սիրում էին գետը։ Նրանց մեջ մի պատվարժան ընտանիք կար, մեծ ու ունևոր, որի գլխավորը դաժան ու հին սովորույթների հետևորդ տատն էր։ Այդ ընտանիքից ամենաճարպիկն ու հարցախույզը Սմեագորլ անունով մեկն էր։ Նա ամեն ինչ պետք է իմանար, սուզվում էր լճափոսերը, փորփրում կանաչ բլուրների ստորոտները, հասնում մինչև ծառերի արմատները և հետզհետե դադարեց աչքերը բարձրացնել վեր, դեպի լեռների գագաթները, երկնքի մեջ խրված ծառերի սաղարթներն ու ծաղիկները։ Նրա հայացքը հողին էր գամված։
Նա Դեագորլ անունով մի բարեկամ ուներ, նույնքան սրատես, բայց պակաս ուժեղ, խորամանկ ու ժիր։ Մի անգամ նրանք նավակով լողացին դեպի Հիրիկների դաշտավայրը, մտան մանուշակագույն հիրիկների մեջ ու հասան մինչև փարթամ շամբերը։ Սմեագորլը թռավ ափ ու գնաց մարգագետին, իսկ Դեագորլը նավակում մնաց և սկսեց ձուկ որսալ։ Հանկարծ մի մեծ ձուկ խայծը կուլ տվեց և նրան էլ իր հետ ձգելով՝ քաշեց ջրի տակ։ Հատակում ինչ-որ փայլուն բան նկատելով՝ նա կարթաթելը բաց թողեց, որքան կարելի էր շատ օդ ներքաշեց, սուզվեց ջրի խորքն ու բռով վերցրեց։ Նա դուրս լողաց մի բուռ տիղմ ձեռքում, շնչեց ու լողաց դեպի ափ։ Ափին ձեռքը մտցրեց ջրի մեջ, ցեխը լվաց և՝ այ քեզ բան, նրա ափի մեջ հիասքանչ ոսկե մատանի մնաց: Այն զարմանալի շողշողում էր արևի տակ, և Դեագորլը հիացած նայում էր։ Հետևից անլսելի մոտեցավ Սմեագորլը։
― Տուր այն մեզ, փոքրիկ Դեագորլ, ― ասաց Սմեագորլը՝ բարեկամի ուսի վրայից նայելով։
Նա վերցրեց Մատանին ու հագավ մատին։
Ոչ ոք չիմացավ, թե ինչ պատահեց Դեագորլին․ նա մահն ընդունեց տնից հեռու տեղում, ու նրա մարմինը խորամանկորեն թաքցվեց։ Իսկ Սմեագորլը մենակ վերադարձավ տուն և հայտնաբերեց, որ երբ Մատանին մատին է, ոչ ոքի աչքին չի երևում։ Անհետանալը շատ դուր եկավ նրան․ քի՞չ բան կարելի էր անել այդ ձևով, և նա շատ բան արեց։ Նա սկսեց թաքուն դիտել, լսել սրան-նրան և նողկալիություններ անել։ Մատանին նրան օժտել էր իշխանությամբ՝ թեև փոքր, իր չափերին ու խելքին համապատասխան, բայց իշխանությամբ։ Ազգուտակը սկսեց նրան ատել՝ բոլորը խրտնում էին նրանից (երբ նա անտեսանելի չէր), մոտիկները խույս էին տալիս, փախչում։ երբ տեսնում էին նրան, աքացի էին տալիս, իսկ նա կծում էր։ Ժամանակի ընթացքում նա ճարպիկ գող դարձավ , և քայլելւց քայլելուց մշտապես քթի տակ կատաղած գռմռում էր․ գոլլում, գոլլում, գոլլում... Դրա համար էլ նրան անվանեցին Գոլլում ու սկսեցին անիծել: Նրանից բոլորը զզվում էին ու վռնդում, ի վերջո տատիկն արգելեց վերադառնալ որջ։
Այդ օրվանից նա մենակ թափառում էր, թնկթնկում, գռմռում, փնթփնթում, և ինքն իրեն գանգատվում, թե ինչ չարն են բոլորը։ Լալով ու բողոքելով, նա հասավ լեռնային մի սառը վտակի ու սկսեց հոսանքով վեր բարձրանալ։ Անտեսանելի մատներով նա ձուկ էր որսում ու կենդանի կուլ տալիս։ Մի շատ շոգ օր, երբ կռացել էր ջրափոսի վրա, ծոծրակին այրոցք զգաց, իսկ ջրի անտանելի փայլից աչքերը կուրացան։ Դա նրան շատ զարմացրեց, ախր նա բոլորովին մոռացել էր, որ աշխարհում արև գոյություն ունի։ Իսկ երբ հիշեց, բարձրացրեց բռունցքն ու սպառնաց արևին։
Հետո հայացքն ընկավ Մշուշապատ Լեռների գագաթներին, որտեղից հոսում էր վտակը։ Եվ հանկարծ հասկացավ․ «Ախ, ինչ զով ու մութ կլինի այդ ժայռերի խորքում․․․ Այնտեղ արևի աչքից հեռու կլինենք։ Լեռներն էլ են արմատները տարածում, նրանց Լեռների արմատներն էլ իրենց գաղտնիքներն ունեն, և այդ գաղտնիքները միայն մենք կիմանանք»։
Երբ գիշեր եկավ, նա բարձրացավ լեռները, գտավ քարանձավը, որից ծորում էր մութ հոսանքը, որդի նման սողոսկեց քարակերտ խորքն ու երկար ժամանակով անհայտացավ երկրի երեսից։ Եվ անապական խավարը Գոլլումի հետ միասին կլանեց նաև Մատանին, այնպես որ նույնիսկ նա, ով կռել էր այդ Մատանին, թեպետ նորից հզոր էր դարձել, բայց նրա հետագա ճակատագրի մասին ոչ մի տեղեկություն չուներ։
― Սակայն սա զուտ ճշմարտություն է, ― նկատեց Գենդալֆը։ ― Ի՜նչ-ինչ, բայց հոբիթների ծագման մասին ես ավելի շատ գիտեմ, քան դուք ինքներդ։ Նույնիսկ Բիլբոյի պատմածից ազգակցական կապը լիովին ակներև է։ Նա և Գոլլումը շատ բաների մասին միատեսակ էին դատում և շատ բաներ միանման ընկալում։ Իսկ միմյանց հասկանում էին կես խոսքից, շատ ավելի լավ, քան հոբիթը կհասկանա, ասենք՝ թզուկին, օրքին կամ նույնիսկ էլֆին։ Հիշո՞ւմ ես, նրանց հանելուկներն ուղղակի ընդհանուր էին։
― Դա ճիշտ է, ― համաձայնեց Ֆրոդոն։ ― Սակայն միայն հոբիթները չէ, որ հանելուկներ են լուծում ու դրանք բոլորն էլ, ընդհանուր առմամբ, նման են։ Թեպետ հոբիթները Հոբիթները երբեք խաբեբայությամբ չեն զբաղվում, իսկ Գոլլումը միայն այդ էր անում։ Չէ՞ որ այդ խաղը հորինեց, որ կարողանա հարմար պահը որսալ ու Բիլբոյին հանկարծակիի բերել։ Նրա համար շատ հաճելի խաղ էր ստացվում․ կշահի՝ ուտելու բան կունենա, կտարվի՝ մեծ դժբախտություն չէ։
― Վախենում եմ, որ դա այդպես էլ եղել է, ― ասաց Գենդալֆը։ ― Բայց մի ուրիշ բան էլ է եղել, որը առայժմ դու չըմբռնեցիր։ Նույնիսկ Գոլլումը ամբողջապես կորած էակ չէ։ Նա որոշ մարդկանցից ավելի ամուր դուրս եկավ, ինչքան չլինի հոբիթներին ազգակից է։ Նրա հոգում նվիրական մի անկյուն էր մնացել, որտեղ Մատանին չէր թափանցել, և այնտեղ, ինչպես ճեղքից մութ քարանձավ, աղոտ լույս էր թափանցում՝ անցյալից եկող լույս։ Եվ, ըստ երևույթին, նրան հաճելի էր լսել այդ ձայնը, քամու և ծառերի, արևով ողողված խոտի և շատ ու շատ այլ մոռացված բաների մասին հիշեցնող այդ բարի ձայնը։
― Ի՞նչ է, վճռեց Գոլլումին փոխարինել Բիլբոյո՞վ, ― քմծիծաղեց Ֆրոդոն։ ― Ավելի լավ չէ՞ր լինի գլորվել որևէ օրքի մոտ։
― Դա շատ զարմանալի դեպք է,― ասաց Գենդալֆը,― և կատակդ բոլորովին էլ ծիծաղելի չէ։ Այո, դու զարմանում ես, որ Բիլբոն հենց պետք եկած ժամանակ հայտնվեց այնտեղ, պատահաբար ափլփեց խավարում ու գտավ․․․ Բայց դա պատահականություն չէր, Ֆրոդո։ Տե՛ս: Ֆրոդո, Մատանին ուզում էր վերադառնալ իր Տիրակալի մոտ՝ այդ մոտ: Այն դավաճանեց Իսիլդուրին և սահեց նրա մատից: Իսկ հետո, երբ հնարավորություն ընձեռնվեց, այն անմիջապես կառչեց խեղճ Դեագորլից, իսկ վերջինս իր գտածոյի համար կյանքով հատուցեց։ Եվ վերջապես Գոլլումը տիրացավ դրան։ վերջապես՝ Գոլլումը։ Գոլլումին այն ամբողջությամբ կուլ տվեց՝ տվեց, բայց հետո ի՞նչ․․․ Նա մանրախնդիր էր ու ողորմելի, և քանի Մատանին մոտն էր, ոչ մի դեպքում չէր լքի իր լճակը։ Դրա համար էլ, երբ Մատանու իսկական տիրակալը ուժ հավաքեց և իր սև մտքերով ձգվեց Մատանու հետևից, այն Գոլլումին լքեց։ Սակայն Մատանին գտավ ոչ թե օրք, ոչ թե թրոլ, ոչ թե մարդ, այլ հոբիթստանցի Բիլբոն։
Կարծում եմ, որ դա պատահել է Թշնամու կամքին հակառակ։ Ըստ երևույթին, այդպես էր վիճակված, որ Մատանին գտնի ոչ այլ ոք, այլ հատկապես Բիբլոն: Ստացվում է, որ քեզ էլ վիճակված էր այն ժառանգելը։ Դա ինձ մի փոքր հույսի նշույլ է տալիս։
― Իսկ ինձ չի տալիս, ― առարկեց Ֆրոդոն։ ― Չնայած, ճիշտն ասած, ես քեզ այնքան էլ լավ չեմ հասկանում։ Ավելի լավ է ասես, թե ինչպես ես այդ ամենն իմացել Մատանու ու Գոլլումի մասին։ Թե՞ դրանք ուղղակի ենթադրություններ են, և դու խելքը գլխին ոչինչ չգիտես։
― Իսկ դու ե՞րբ հայտնաբերեցիր դա, ― ընդհատեց նրան Ֆրոդոն։
― Քո աչքի առաջ, քո հյուրասենյակում, ― չոր պատասխանեց հրաշագործը։ ― Բայց ես նախապես գիտեի, որ դա պարզելու եմ։ Շատ եմ ճանապարհորդել և շատ երկար եմ փնտրել, իսկ դա իմ վերջին փորձությունն էր, վերջին ապացույցը , և հիմա ամեն ինչ պարզ է։ Հեշտ չէր պարզաբանելը, թե ինչ կապ ունի այստեղ Գոլլումը և ինչպես է խցկվել այդ հնադարյան արյունոտ պատմության մեջ՝ այդ պարզելու համար շատ եմ չարչարվել։ Սկսել եմ ենթադրություններից, բայց հիմա դրանք այլևս ենթադրություններ չեն։ Գիտեմ, որ այդպես է եղել։ Տեսել եմ նրան։
― Գոլլումի՞ն ես տեսել, ― անմիջապես բացականչեց Ֆրոդոն։
― Այո, տեսել եմ։ Վաղուց էի նրան փնտրում: Առանց նրա համոզվել չէի կարող, դա պարզից էլ պարզ է։ Բայց նրան հասնելն այնքան էլ հեշտ չէր։
― Իսկ ի՞նչ եղավ նրա հետ նրան հետագայում, Բիլբոյի փախուստից հետո․․․ Դու գիտե՞ս։
― Շատ աղոտ։ Ինչը որ քեզ պատմեցի, Գոլլումն էր ինձ պատմել, չնայած նա, իհարկե, հո այդպես չէր պատմել։ Գոլլումը սոսկալի ստախոս է , և նրա յուրաքանչյուր խոսքը հարկավոր է լինում զտել։ Օրինակ, Մատանին նրա մոտ այդպես էլ մնում է «ծննդյան օրվա նվեր», իբրև թե տատիկից, որն, իբր, այդպիսի զրտի-պրտի զարդեղեն շատ է ունեցել։ Հիմա՜ր մոգոնվածք։ Իհարկե, Սմեագորլի տատը ազդեցիկ ու տնտես կին է եղել, բայց որ նրա տնտեսության մեջ Համիշխանության Մատանիներ գտնվեին՝ դա հազիվ թե, էլ ո՜ւր մնաց, որ ծննդյան տոներին նվիրեր թոռներին։ Սակայն սուտը՝ սուտ, բայց այնուամենայնիվ ճշմարտություն կա, թեպետ և շուռ տված։ Գոլլումը ոչ մի կերպ չէր կարողանում մոռանալ, որ սպանել է Դեագորլին և ամբողջ ուժով պաշտպանվում էր սեփական հիշողությունից․ մթության մեջ սև ոսկորներ էր կրծում, միևնույն սուտը իր «սքանչելիին» կրկնելով այնքան, մինչև ինքն էլ համարյա լրիվ հավատաց դրան։ Չէ՞ որ իսկապես այն ժամանակ նրա ծննդյան օրն էր, և Դեագորլը պետք է Մատանին իրեն նվիրեր։ Դրա համար էլ այն գտնվեց։ Դա ծննդյան օրվա ամենաիսկական նվեր է և այլն և այլն։ Ես ամեն կերպ համբերում էի, դիմանում նրա անկապ շատախոսությանը, որովհետև հարկավոր էր պարզել եղելությունը, բայց վերջում ստիպված եղա խիստ վարվել... ես նրան սպառնացի կրակով և, վերջապես, ամեն ինչ պատմեց այնպես, ինչպես եղել էր՝ տեղը տեղին, արցունք ու փսլինք թափելով։ Ես նրանից դուրս քաշեցի և հանելուկների, և Բիլբոյի փախուստի մասին եղածը, բայց այ դրանից հետո նա ասես համր կտրեց և միայն երբեմն-երբեմն լացախառն մութ ակնարկներ էր անում։ Երևում էր, ինչ-որ բանի սարսափը նրա լեզուն կաշկանդում էր, ու ես չկարողացա ոչինչ անել։ Նա լացակումած մռթմռթում էր, որ ոչ ոքի չի զիջի և ոմն մեկը դեռ կիմանա, թե ինչ է նշանակում իրեն ոտնահարել, խաբել ու թալանել։ Այժմ Գոլլումը այնքան լավ, հրաշալի բարեկամներ ունի, և նրանք, ում որ պետքն է, շատ լավ էլ ցույց կտան, թե օրքի ձեռքն ինչ թափ ունի։ Վերջիններս նրան կօգնեն, իսկ ավազակ Պարկինսը դեռ պատասխան կտա։ Նա դեռ պատասխան կտա ու գլխին կխփի, անընդհատ մռթմռթում էր Գոլլումը։ Նա ահավոր ատում է Բիլբոյին ու սարսափելի անիծում։ Բայց առավել վատն այն է, որ նա գիտե, թե ով է Բիլբոն ու որտեղից է հայտնվել։
― Ախր նրան ո՞վ է ասել, ― հուզվեց Ֆրոդոն։
― Դե եթե գործը դրան հասնի, ապա Բիլբոն ինքն է հիմարաբար ներկայացել նրան, իսկ այդքանից հետո դժվար չէ պարզելը, թե նա որտեղից է հայտնվել՝ միայն թե դուրս սողա։ Եվ Գոլլումը դուրս է սողացել, համա՜ թե դուրս է սողացել։ Մատանու կարոտն անտանելի էր, այդ կարոտը գերազանցեց օրքերի նկատմամբ տածած սարսափը և նույնիսկ նրա արևավախությունը։ Տխրեց նա մեկկամ, գուցե, նույնիսկ երկու տարի։ Հասկանո՞ւմ ես, թեպետ Մատանու կորուստը տանջում էր նրան, բայց արդեն չէր հյուծում, ինչպես առաջներում, և Գոլլումը մի քիչ սկսեց կենդանանալ։ Ծերությունը ճնշում էր նրան, սարսափելի ճնշում էր, բայց մշտական զգուշությունն անցել էր, դրան գումարած նաև, որ մահվան չափ սոված էր։ Լույսը՝ լուսնի, թե արևի, նրա համար անտանելի ու ատելի էր։ Սա արդեն երևի այդպես էլ կմնա մինչև կյանքի վերջը, իսկ խորամանկության ու ճարպկության համար ձեռքը գրպան գրպանը տանելու կարիք չունի։ Նա հասկացավ, որ կարելի է քողարկվել և՛ արևի, և՛ լուսի լույսից, կարելի է արագ ու անաղմուկ դուրս գալ մութ գիշերով, երբ խավարի մեջ տեսնում են միայն նրա սպիտակավուն աչքերը, և որսալ փոքրիկ ու անզգույշ գազանիկների։ Քամին նրան թարմացրեց, սկսեց կուշտ ուտել, դրա համար էլ ավելի ուժեղ ու համարձակ դարձավ։ Չարքանտառը հեռու չէր, և շուտով նա հասավ այնտեղ, ինչպես և պետք էր սպասել։
― Այնտեղ էլ դու նրան հանդիպեցի՞ր, ― հարցրեց Ֆրոդոն։
― Այնտեղ էլ տեսա նրան, ― պատասխանեց Գենդալֆը, ― բայց նա միանգամից չէր ընկել այդտեղայնտեղ, սկզբում գնացել էր Բիլբոյի հետքերով։ Իսկ հետո․․ Պատկերացրու, այդպես էլ մի կարգին չգիտեմ, թե ինչ է եղել հետո․ նա ինչ-որ անհեթեթություններ էր դուրս տալիս՝ հայհոյանքներից ու սպառնալիքներից շնչակտուր լինելով։ «Ինչ կար նրա գրպանում, ― մռթմռթում էր նա։ ― Չէ, գլխի չընկա, որ նրա մոտ, նրա գրպանում, սքանչելին էր։ Օ՛ձ, օ՛ձ, օ՛ձի ճուտ։ Անազնիվ հարց, անազնիվ։ Նա խարդախություն արեց, նա, այլ ոչ թե ես, նա կանոնները խախտեց։ Պետք էր իսկույն նրան խեղդել, ճի՞շտ է, իմ սքանչելի․․․ Ոչինչ, իմ սքանչելի, ոչինչ, դեռ կխեղդենք»։
Եվ այդպես անվերջ։ Դու ահա արդեն կնճռոտում ես դեմքդ, իսկ ես օրերով դիմանում էի դրան, առավոտից մինչև երեկո։ Բայց դե իզուր չէր։ Նրա բերանից թռցրած որոշ բառերից այնուամենայնիվ հասկացա, որ նա ճլմփացրել է մինչև Էսգարոթ, աչք է ածել ու ականջը կախ պահել քաղաքի փողոցներում։ Ոչինչ չես կարող անել. մեծամեծ դեպքերի մասին նորությունները թնդում էին Վայրի Երկրում, բոլորը միայն Բիլբոյի մասին էին խոսում՝ միահյուսելով եղածն ու չեղածը։ Իսկ վերադարձի ճանապարհին մենք էլ չէինք թաքնվում։ Գոլլումն ականջները սրել, արագորեն ինչ իրեն հարկավոր էր լսել ու հասկացել էր։
― Ինչո՞ւ այն ժամանակ նա մինչև վերջ չհետևեց Բիլբոյին, ― հարցրեց Ֆրոդոն, ― թե՞ եղել է մեզ մոտ, Հոբիթստանում։
― Այ հենց բանն էլ այդ է, որ չի եղել, ― ասաց Գենդալֆը։ ― Մեզ Ձեզ մոտ ուզեցել է գալ, լքել է Դեյլը, հասել է մինչև Մեծ գետը և, չգիտես ինչու, հանկարծ շուռ եկել։ Ճանապարհի հեռավորությունից հազիվ թե վախենար, նա այդպիսիններից չէ։ Ոչ, ինչ-որ բան նրան ճանապարհից շեղել է։ Եվ իմ բարեկամները, որոնք բռնել էին նրան ինձ համար, նույն կարծիքին էին։
Այդ ժամանակվանից անցել է կես դարից ավելի, ու ես իմ սխալի պատճառով սև, ծանր օրեր ապրեցի։ Երբ հասկացա, որ Գոլլումն ինձ խիստ անհրաժեշտ է, իսկ դա Բիլբոյի մեկնելուց հետո էր, նրա հետքը շատ վաղուց արդեն կորել էր։ Հազիվ թե ես Գոլլումին գտնեի, բայց ինձ օգնության եկավ Արագորն անունով հավատարիմ բարեկամս, մեր ժամանակների լավագույն հետքագետն ու որսորդը։ Նրա հետ միասին տակնուվրա արեցինք ողջ Խլուտը, առանձնապես հույս չտածելով։ Եվ երբ հուսահատված որոշեցի վերջ տալ որոնումներին, հանկարծ Գոլլումը գտնվեց։ Բարեկամս համարյա հրաշքով վերադարձավ մահացու վտանգավոր ճանապարհորդությունից և նրան քարշ տալով բերեց իր հետ։
Թե ուր էր անհետացել Գոլլումը, այդպես էլ գաղտնիք մնաց։ Նա արցունք էր հեղում, մեզ գարշելի ու դաժան էր անվանում, իսկ կոկորդում կլթկլթում էր․ «գորրրլում»«գոլլլլում», «գորրրլում», ― իզուր «գոլլլլում»: Իզուր չէ, որ այդպես են անվանել նրան։ Նույնիսկ կրակի սպառնալիքի տակ նա միայն հեծկլտում էր, կուչ գալիս, կոտրտում երկար ձեռքերն ու լիզում մատները, կարծես դրանք այրված էին, ասես դրանք նրան հիշեցնում էին ինչ-որ վաղեմի դաժան տանջահարություն։ տանջահարության մասին։ Նա ոչինչ չասաց, բայց վախենում եմ, որ անկասկած դանդաղ, քայլ առ քայլ, ծածուկ հասել է հարավ և ընկել Մորդոր։
Սենյակը սուզվեց ծանր լռության մեջ, և Ֆրոդոն լսեց, թե ինչպես է տկտում տկտկում իր սիրտը։ Դրսում նույնպես ամեն ինչ կարծես մեռավ, նույնիսկ Սամի մկրատը դադարեց չխկալուց։
― Այո, Մորդոր, ― կրկնեց Գենդալֆը։ ― Դա Դե հասկանալի է, Մորդորը ամեն տեսակ չարության ու նախանձի ապաստարան է, և բոլոր չարագործներին այնտեղ է հավաքում Սև Տիրակալը։ Չէ՞ որ Թշնամու Մատանին աղավաղել էր Գոլլումի հոգին, ու նա հլու հնազանդ էր նրա համառ կանչին։ Բացի դրանյից, բոլորն էին փսփսում այն մասին, որ Մորդորը նորից պարուրված է խավարով և որ այնտեղ մոլեգնում է հեղձուկ ու դաժան ատելությունը։ Եվ Գոլլում մտածում էր, որ այնտեղ, միայն այնտեղ էին նրա իսկական բարեկամները․ հենց նրանք էլ կօգնեին իրեն վրեժը լուծելու։ Դժբախտ հիմար․․․ Այո, նա հասել է Մորդոր և շատ բան է իմացել, նույնիսկ չափազանց շատ։ Նա երկար թափառել է այդ սարսափելի երկրի սահմանների մոտ, մինչև որ բռնվել է և ենթարկվել օտարների համար պարտադիր հարցաքննության։ Արագորնը Գոլլումին որսացել է, երբ վերջինս երկար ժամանակ այնտեղ մնալուց հետո վերադառնալիս է եղել։ Գուցե նրան ուղարկել են, կամ ինքն է որևէ նողկալի բան մտածել։ Մի խոսքով, դա չէ կարևորը, կարևորն այն է, որ չարիքն արդեն կատարված է։ Քանզի Թշնամին նրանից իմացել է, որ Համիշխանության Մատանին գտնվել է։ Հայտնի է, թե Մատանին որտեղ է Գոլլումի ձեռքն ընկել։ Հայտնի է, որ դա Մեծ Մատանին է, որը երկարացնում է տիրոջ կյանքը։ Հասկանալի է, որ դա Երեք էլֆական մատանիներից մեկը չէ, էլֆերը դրան պահպանել են, և դրանց մեջ չարություն չկա, դրանք մաքուր են։ Հասկանալի է, որ դա թզուկների Յոթ մատանիներից մեկը չէ, և ոչ էլ Ինը ուրվականների մատանիներից մեկը՝ դրանց ճակատագրերը հայտնի են։ Թշնամին հասկացել է, որ այդ Մատանին հենց Համիշխանության Մատանին է։ Եվ, դրան էլ ավելացրած՝ իմացել է հոբիթների ու Հոբիթստանի մասին։ Հնարավոր է,, որ նա հիմա փնտրում է Հոբիթստանը, եթե արդեն չի գտել։ Եվ թող հայտնի լինի քեզ, Ֆրոդո, որ ձեր տոհմի անունը նույնպես մնացած ամեն ինչի հետ ջրի երես է դուրս եկել։
― Ասում ես՝ ափսո՞ս։ Ախր հենց այդ ափսոսանքն է հետ պահել նրա ձեռքը, ափսոսանքն ու գութը՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության սպանել չի կարելի։ Եվ դրա դիմաց, իմ բարեկամ Ֆրոդո, նա փոքր հատուցում չի ստացել։ Իզուր չէ, որ նա չարի կամակատար չի դարձել, իզուր չէ, որ փրկվել է՝ և բոլորը նրա համար, որ խղճից է սկսել․․․
― Ներիր, խոսքը դրա մասին չէ, ― ասաց Ֆրոդոն։ ― Ֆրոդոն,— ուղղակի շատ վախեցա։ Սարսափը պատել է ինձ, բայց, միևնույնն է, Գոլլումին խղճալը հիմարություն է։
― Դու նրան չես տեսել, ― ասաց Գենդալֆը։
― Չեմ տեսել և չեմ էլ ուզում տեսնել, ― կտրեց Ֆրոդոն։ ― Իսկ քեզ պարզապես չեմ հասակնում։ Մի՞թե դու, էլֆերը և չգիտեմ էլ ովքեր, մի՞թե դուք խնայեցիք Գոլլումին նրա բոլոր սև գործերից հետո։ Ախր նա օրքից վատն է և նույնիսկ թշնամի է։ Նա արժանի է մահվան։
― Արժանին՝ արժանի էրէ, խոսք չկա։ Եվ Ե՛վ նա, և և՛ շատ ուրիշները, նրանց անունը լեգեոն է։ որոնք շարունակում են ապրել, չնայած ամեն ինչին։ Իսկ հապա մի հաշվիր այնպիսիներին, որոնք պետք է ապրեին ու հա ապրեին, բայց մեռած են։ Կարո՞ղ ես նրանց հարություն տալ, որպեսզի ամեն մեկն ըստ արժանվույն արժանվույնն ստանա։ Քանի որ ոչ՝ ուրեմն և մի շտապիր ոչ ոքի մահվան դատապարտել։ Քանզի նույնիսկ դատապարտել արդարության անունից, մանավանդ, որ սեփական կաշիդ փրկելու համար ես այդպես անում։ Նույնիսկ ամենաիմաստուններն անկարող են ամեն ինչ կանխատեսել։ Գոլլումի ուղղվելու հույսը փոքր է, շատ փոքր, բայց ո՞վ կարող է երաշխավորել, թե այն բոլորովին չկա։ Նրա ճակատագիրը միահյուսված է Մատանու ճակատագրին, և իմ սիրտը վկայում է, որ, դեռևս չգիտեմ ի չարը, թե ի բարին, ինչ-որ բանի համար նա պետք է գալու։ Օրհասական ժամին Բիլբոյի գթասրտությունը կարող է շատերի փրկության գրավականը դառնալ, ի դեպ նաև՝ քո։ Այո, մենք նրան խնայեցինք՝ նա ծեր է և խղճուկ, և այդպիսիններին չեն դատապարտում։ Նա անտառային էլֆերի մոտ բանտարկված մնաց, հուսով եմ, այնտեղ նրա հետ մեղմ են վարվում։
― Միևնույն էԵվ այնուամենայնիվ, ― ասաց Ֆրոդոն, ― գուցե իրոք հարկավոր չէր Գոլլումին եթե նույնիսկ Բիլբոն չկարողացավ սպանելնրան, բայց ինչու էր Բիլբոն ավելի լավ կլիներ Մատանին պահում չվերցներ իրեն։ Իսկ գլխավորը՝ ի՞նձ ինչու հասավ այն։ Չէ որ ես այս բոլորի հետ ոչ մի կապ չունեմ։ Ինչո՞ւ դու ինձնից չվերցրիր, ինչո՞ւ չստիպեցիր դեն նետել կամ ջարդուփշուր անել։
― Նետե՜լ, ջարդուփշո՜ւր անել, ― ջղայնացած կրկնեց հրաշագործը։ ― Ի՞նչ է, իմ խոսքերը ականջներիդ կողքով բա՞ց թողեցիր։ Խոսելուց առաջ մտածիր։ Նետել այն կարելի է միայն անխելքության հետևանքով։ Կախարդական Մատանիները անհետ չեն կորչում․ ժամանակի ընթացքում նրանք վերադառնում են կյանք, և ի՞նչ իմանաս ով կգտնի, ինքդ մտածիր։ Չէ՞ որ Մատանին կարող է ընկնել Թշնամու ձեռքը, դե և անպայման կընկնի․ ձեռքը․ նա Մատանուն դեպի իրեն է ձգում հզոր, տառապալից ջանքերով։ Այո, սիրելի Ֆրոդո, քո գլխին մեծ վտանգ է կախված, դրա համար էլ ես անհանգիստ եմ։ Բայց հիմա վիճակն այնպիսին նժարի վրա շատ բան էդրած, որ ամենից վտանգավորը՝ ռիսկի չդիմելն է, նույնիսկ քեզ և ես որոշեցի ռիսկի չենթարկելը․ դիմել: սակայն հիշիր, որ երբ ես հեռացա, դու աչալուրջ հսկողության ու պահպանության տակ էիր։ Ես գիտեմ, որ ոչ մի անգամ Մատանին չես հագել, և, ուրեմն, այն քեզ չի ստրկացրել․ Առայժմ որ՝ առայժմ՝ ոչ․․․ Իսկ ինը տարի առաջ, մեր վերջին տեսակցության ժամանակ, ես դեռ ոչինչ կարգին չգիտեի։
― Լավ, դեն նետել չի կարելի, գոնե կարելի՞ է ջարդուփշուր անել․ չէ՞ որ ինքդ ասացիր, որ վաղուց, շատ վաղուց էր պետք այդ անել, ― հուսահատված բացականչեց Ֆրոդոն։ ― Կզգուշացնեիր ինձ, որ հարկավոր է դա անել, և ես հիմա ազատված կլինեի։
― Իսկ դու փորձիր, ― ասաց Գենդալֆը։ ― Վերցրու ու փորձիր։
Ֆրոդոն նորից գրպանից հանեց Մատանին ու տնտղեց։ Այն մաքուր էր և հարթ, առանց որևէ մակագրության։ Ոսկին պայծառ փայլում էր, և Ֆրոդոն մտածեց․ ինչ «ինչ հոծ ու հրաշալի ձուլվածք է, ինչ զարմանալի ողորկ է։ Զարմանալի և իսկապես թանկագին Մատանի։ Մատանի»։ Նա հանեց այն, որ նետի կրակի մեջ, բայց հանկարծ հասկացավ, որ չի կարող այդ անել, որ ինքդ քեզ չես կոտրի։ Նա վարանմունքով ծանրութեթև էր անում Մատանին ափի մեջ, մեջ՝ հիշելով Գենդալֆի չարագուշակ պատումը․ վերջապես պատումը: Վերջապես բոլոր ուժերը հավաքեց և զգաց, որ Մատանին շուտափույթ գրպանն է մտցնում։ Գենդալֆը անուրախ ծիծաղեց։
― Ահա, տեսնո՞ւմ ես, Ֆրոդո, արդեն դու էլ չես կարողանում բաժանվել Մատանուց, ինչ մնաց կարողանաս վնասել։ Ես քեզ «ստիպել» չեմ կարող՝ թերևս միայն կոպիտ ուժով, կամքդ կոտրելով։ Իսկ Մատանին ոչ մի ուժով ջարդուփշուր չես անի։ Ինչքան ուզում ես հարվածիր դարբնոցի վեց փթանոց մուրճով՝ վրան հետք էլ չի մնա։ Դե դու ինչ, երբ ես՝ որ ես եմ, էլի դրան ոչինչ անել չեմ կարող։ Քո բուխարիկի կրակում նույնիսկ սովորական ոսկին էլ չի հալվի։ Իսկ Մատանին, դու տեսար, այն կրակի մեջ միայն թարմացավ, նույնիսկ չշիկացավ։ Եվ քո ողջ Հոբիթստանում ոչ մի այդպիսի դարբին չկա, որ կարողանա գոնե մի փոքր տափակացնել այն։ Նույնիսկ թզուկների քուրան ու մուրճը դրան չեն վնասի։ Ասում են, թե Կախարդական Մատանիները հալվում են վիշապի կրակի մեջ, բայց այսօրվա վիշապները խղճուկ արարածներ են, նրանցից ո՞րի ուժը կպատի հալել Մեծ Մատանին, որը Սաուրոնն անձամբ է կռել։
Միայն մի միջոց կա․ գնալ Օրոդրուին՝ ճակատագրի լեռը, և Մատանին գցել նրա հրակեզ ընդերքը․․․ Եթե դու իսկապես ցանկանասցանկանում ես, որ այն հալվի ու հավիտյանս չհասնի Թշնամուն։
― Դե չէ, ես, իհարկե, շատ եմ ուզում, որ այն․․․ չընկնի Թշնամու ձեռքը, ― շտապ վրա տվեց Ֆրոդոն։ ― Միայն թե թող դա անեմ ոչ ես, թող անի ուրիշ որևէ մեկը, մի՞թե իմ ուժերը կներեն այդպիսի քաջագործության համար։ Առհասարակ, ինչո՞ւ Մատանին ինձ հասավ, ես ի՞նչ կապ ունեմ։ Եվ ինչո՞ւ հատկապես ես․․․