Changes
/* Գլուխ չորրորդ․ Ուղիղ դեպի սնկերը */
Էլֆը տարավ նրան Փինի կողքը, պառկեցրեց խոտե անկողնում։ Ֆրոդոն իսկույն մեռածի պես քնեց։
====Գլուխ չորրորդ․ Ուղիղ դեպի սնկերը====
Ֆրոդոն արթնացավ զարմանալիորեն թարմ ու առույգ։ Նա պառկած էր համարյա գետնին դիպչող ճյուղերի հովանու տակ, բուրավետ խոտերից ու պտերից պատրաստված անկողնում, որ փափուկ էր ու հարմարավետ։ Արևը թափանցում էր թրթռացող, դեռ կանաչ տերևների միջով։ Նա ձգվեց ու ճարպկորեն ցած թռավ իր կանաչ տերևների հոլիկից։