Changes
/* Գլուխ երրորդ․ Երեք ճանապարհորդ */
Առաջին խոսակցությունից արդեն անցել էր երկու թե երեք շաբաթ, իսկ Ֆրոդոն դեռևս տեղից չէր շարժվում։
― Գիտեմ, գիտեմ, ― ասում էր Ֆրոդոն։ ― Մենակ թե դա այդքան էլ ճիշտ չէ։ Եթե ես արագ ու սուսուփուս կորչեմ, ինչպես Բիլբոն, ապա հաջորդ օրը օրն ևեթ լուրը կթնդա ողջ Հոբիթստանում։
― Ոչ, դու Բիլբոյի պես մի գնա, ― ասաց Գենդալֆը։ ― Միայն այդ էր մեզ պակաս։ Արագ՝ այո, բայց ոչ հանկարծակի։ Մտածիր, իհարկե, թե ինչպես հեռանալ Հոբիթստանից առանց ավելորդ աղմուկի, և այնուամենայնիվ մի հապաղիր, այնպես չլինի, որ ուշանաս։
Վաղ առավոտյան հրաշագործը հեռացավ:
Սկզբում Ֆրոդոն վախեցած մտմտում էր, թե այդ ինչ լուրեր կարող է ստացած լինել Գենդալֆը, Բայց հետո ժամանակի ընթացքում հանգստացավ․ ախր շատ լավ եղանակ էր։ Շքեղ ամառ էր, բերքառատ աշուն՝ նույնիսկ Հոբիթստանը վաղուց այդպիսի աշուն չէր տեսել։ Խնձորների ծանրությունից ճյուղերը կոտրվում էին, խորիխսներից մեղրը ծորում էր, ցորենը վեր էր պարզում տռուզ հասկերը։
Սեպտեմբերի քսանին Ֆրոդոյի տնից դեպի Բրենդիդուիմյան կամուրջ ուղևորվեց կամուրջով դեպի Ֆրոդոյի նոր տուն ուղևորվեցին երկու սայլ՝ բեռնված վաճառքից հետո մնացած կահույքով ու իրերով։ Հաջորդ օրն անցավ Գենդալֆին սպասելով։ Մյուս՝ Ֆրոդոյի հիսնամյակի առավոտը պարզ էր ու պայծառ, ինչպիսին հիշարժան Հյուրասիրության օրն էր։ Գենդալֆը չկար ու չկար։ Երեկոյան Ֆրոդոն հինգ հոգու հետ սեղան բացեց, իր և ընկերների համար՝ փորձելով ցրել իր վհատությունը։ Տոնի տրամադրություն չուներ, հոգին տանկնուվրա էր լինում: Ահա շուտով բարեկամներից բաժանվելու հերթը կգա։ Ի՞նչ պետք է նրանց ասի: Երիտասարդ հոբիթները՝ Մերի ԲրենդիզայքըԲրենդիբաքը, Ֆրեդեգար Կուզբոնցը, Ֆոլկո Բոքոնակը, և Փերեգրին Ճագարակը Տուկը աղմկալի ու անհոգ ուրախանում էին․ բազմաթիվ երգեր երգեցին, հազարումի բան հիշեցին, խմեցին Բիլբոյի կենացը, հետո երկու նորածինների կենացը միասին, ինչպես որ սովորություն էր դարձել Ֆրոդոյի ծննդյան օրերին։ Հետո դուրս եկան մաքուր օդ շնչելու, նայեցին աստղերին ու գնացին քնելու։ Իսկ Գենդալֆն այդպես էլ չերևաց։
Հաջորդ օրն առավոտյան նրանք արագ-արագ վերջին սայլը բեռնեցին։ Սրանով մեկնեցին Մերին ու Գիրուկը (նրանք այդպես էին անվանում Ֆրեդեգար Կուղբոնցին)։