Changes

Մատանիների Տիրակալը

19 bytes removed, 10:25, 1 Մայիսի 2016
/* Գլուխ առաջին․ Երկար սպասված հյուրասիրություն */
Հոբիթոնն ու Գետամերձը լցվեցին զանազան ասեկոսներով, և վերահաս միջոցառման մասին լուրը տարածվեց ողջ Հոբիթստանով: Ամեն տեղ նորից խոսեցին Բիլբոյի և նրա արկածների մասին, տարիքն առած հոբիթները հանկարծ հայտնվեցին հետաքրքրասեր ունկնդիրների խիտ շրջանակներում և դարձան կարևոր դեմքեր:
Հետաքրքրասեր ունկնդիրների ամենամեծ բանակն իր շուրջն էր հավաքում Հեմ Գեմջին, որը հայտնի էր որպես ուղղակի Ծերուկ: Նա հարմարվել էր «Հանգիստ Անկյուն» պանդոկում, Գետամերձ տանող ճանապարհին, և լսում էին նրան համակ ուշադրությամբ, որովհետև ամենաքիչը քառասուն տարի Ծերուկն այգեպան էր աշխատել Զառիթափի Պարկուտում: Այժմ նա ծերացել էր ու բողոքում էր հոդացավերից, և նրա փոխարեն ամբողջ աշխատանքը կատարում էր կրտսեր որդին, Սամ Սեմ Գեմջին: Երկուսն էլ հիանալի հարաբերությունների մեջ էին Բիլբոյի ու Ֆրոդոյի հետ և ապրում էին Պարկուտի Զառիթափ-նրբանցքի երրորդ տանը՝ կալվածքից մի փոքր ներքև:
— Ինչ էլ որ պարոն Բիլբոյի մասին խոսեն՝ նա մեծապատիվ և շատ քաղաքավարի հոբիթ է,— ասում էր Ծերուկը: Եվ դա իսկապես ճշմարտություն էր՝ Բիլբոն նրա հետ նույնիսկ շատ քաղաքավարի էր. կոչում էր նրան «պատվարժան Հեմֆասթ» և հրավիրում էր բանջարեղեններին վերաբերվող ամենամյա խորհրդին, որովհետև ինչ-ինչ, բայց արմատապտուղների, հատկապես կարտոֆիլի խնամքից Ծերուկից լավ ոչ ոք տարածքում գլուխ չէր հանում:
— Ասում են, Պարկուտի նկուղներում մեծ հարստություն կա թաղված,— խոսեց Միշել Գետնափորիկից եկած մի անծանոթ: — Բլրի ընդերքում իբր անհաշիվ ստորգետնյա անցումներ են փորված, ու բոլորն էլ բերնե-բերան լցված են ոսկով, արծաթով ու թանկագին քարերով լի սնդուկներով: Համենայն դեպս, ես էդպես եմ լսել:
— Էդ դու երևի ավելին ես լսել, քան խոսում են,— փնչացրեց Ծերուկը: — Ի՞նչ թաղված գանձեր, ինչ բան: Պարոն Բիլբոն ժլատ չէ և փողի կարիք էլ, կարծես թե, չունի, բայց գանյձերով լի ստորգետնյա անցումներ հաստատ չկան, կուզես՝ սպանիր, չեմ լսել: Հիշում եմ, թե ինչպես վաթսուն տարի առաջ պարոն Բիլբոն վերադարձավ տուն: Էն ժամանակ դեռ կաթնակեր էի, ծերուկ Բույնսը (հորեղբայրս է) նոր-նոր ինձ իր մոտ աշակերտ էր վերցրել: Պարկուտում ամեն ինչ վաճառքի էին հանել, և ես այդ օրն օգնում էի նրան քշել այգին ոտնատակ տվող հետաքրքրասերներին: Հենց էդ ժամանակ էլ պարոն Բիլբոն հայտնվեց երկու մեծ սնդուկով ու պարկերով բեռնավորված պոնիի վրա նստած: Պարզ է, որ դրանք գանձեր էին օտար երկրներից, որտեղ էդ բարիքից շատ կա: Բայց ի՞նչի պետք է Զառիթափում անցումներ փորեին, եթե էդ ամենը մի փոքրիկ նկուղում հանգիստ կտեղավորվեր: Իմ Սամին Սեմին հարցրեք. նա էնտեղ ամեն ինչ գիտի. առավոտից իրիկուն Պարկուտից դուրս չի գալիս, թեկուզ ականջներից բռնած դուրս հանիր: Նրան մենակ անցած դարերի մասին եղելություններ պատմիր: Դե պարոն Բիլբոյին, գիտեք, երկար համոզել պետք չէ, սիրում է պատմել, իմ հիմարն էլ բերանը բաց լսում է: Պարոն Բիլբոն նրան գրագիտություն էլ է սովորեցրել՝ առանց չար մտադրության, իհարկե. չեմ կարծում, որ դրանից ինչ-որ վատ բան դուրս գա: «Ինչի՞դ են պետք էլֆերն ու վիշապները,— հարցնում եմ նրան: — Քո գործը կարտոֆիլ ու կաղամբ մշակելն է, քիթդ մի խոթիր մեծերի գործերի մեջ, մի օր կխրվես՝ քիչ չի թվա»: Էդպես էլ ասացի, չկասկածեք: Կարող եմ նորից կրկնել չլսողների համար,— ձայնը բարձրացրեց նա՝ խեթ նայելով անծանոթին ու ջրաղացպանին:
Բայց ունկնդիրներն իրենց կարծիքին մնացին: Բիլբոյի գանձերի մասին առասպելները չափազանց խորն էին նստած երիտասարդ սերնդի գիտակցության մեջ:
— Դե ինչ կապ ունի, թե ինչքան է սկզբում հետը բերել, մնացածն էլ հետո բերած կլինի,— քմծիծաղեց ջրաղացպանը՝ արտահայտելով բոլորի կարծիքը: — էդ ժամանակվանից ի վեր նա, անշուշտ, ավելացրել է իր պահուստները: Մշտապես կորած է, տանը խելոք չի նստում: Մենակ տեսեք թե ինչ օտարականներ են նրա մոտ հյուրընկալվում. էդ թզուկները, որ գիշերները հայտնվում են, թափառական ծեր կախարդ Գենդալֆը, ու էլի չգիտեմ ով: Չէ, Ծերուկ, ինչ ուզում ես ասա, բայց մութ տեղ է էդ Պարկուտը, ու էնտեղ ապրողներն էլ տարօրինակ ժողովուրդ են:
— Լավ կանես լռես, Ավազունս,— կրկին խորհուրդ տվեց Ծերուկը՝ զգալով, որ չափից ավելի հակակրանք է տածում ջրաղացպանի հանդեպ: — Դու էդ գործի մասին էնքան գիտես, ինչքան՝ նավակներից: Պարկինսնե՞րն են տարօրինակ: Երնեկ չէ՞ բոլորը նրանց պես տարօրինակ լինեին: Հապա մի ուրիշներին նայիր. ես էնպիսիններին գիտեմ, որ մի բաժակ գարեջուր էլ քեզ համար չեն գնի, թեկուզ հարստության մեջ թաղվեն, ինչքան կուզես լավություն արա: Պարկինսները բոլորովին ուրիշ են, նրանք ոչ մեկին չեն մոռանում: Իմ Սամն Սեմն ասում է, որ հյուրասիրությանը հրավիրելու են բոլորին մինչև վերջին հոբիթը ու բոլորին անխտիր նվերներ են բաժանելու: Երկար սպասել պետք չէ, հյուրասիրությունն արդեն այս ամիս է:
Սեպտեմբերյան տաք եղանակ էր, և նշանակված օրը մոտենում էր։ Շուտով լուր տարածվեց (ըստ երևույթին ամենագետ Սամի Սեմի մատը խառն էր այդ գործում), որ հյուրասիրության օրը հրավառություն է լինելու, այն էլ այնպիսին, ինչպիսին չի եղել էս կողմերում այն ժամանյակից ի վեր, ինչ մահացել է ծեր Տուկը՝ հարյուր տարուց ավելի:
Ժամանակն անցնում էր, և հյուրասիրության օրը մոտենում էր: Մի անգամ, երեկոյան, զարմանահրաշ արկղերով բեռնված մի տարօրինակ սայլ Հոբիթոնը դղրդացնելով ծանրորեն բարձրացավ բլուրը և կանգ առավ Զառիթափի Պարկուտի մոտ։ Հոբիթները գլուխները հանեցին դռներից ու սկսեցին նայել մթության մեջ։ Ձիերը վարում էին գլխներին կնգուղներ քաշած երկարամորուք թզուկներ, որոնք անհասկանալի երգեր էին երգում։ Նրանցից ոմանք հետ գնացին, իսկ մյուսները մնացին Պարկուտում։ Սեպտեմբերի երկրորդ շաբաթվա վերջին Բրենդիդուիմյան կամրջի կողմից օրը ցերեկով մի բեռնված սայլ երևաց, իսկ սայլի վրա՝ ծերունի։ Նա բարձր, սրածայր, կապույտ լայնեզր գլխարկ էր դրել, հագել էր համարյա մինչև կրունկները հասնող մոխրագույն թիկնոց և կապել արծաթավուն շարֆ։ Նրա երկար, սպիտակ մորուքը խնամված ու վեհաշուք էր, իսկ փրչոտ ունքերը ծվեն֊ծվեն կախ էին ընկել գլխարկի տակից։ Փոքրիկ հոբիթները նրա հետևից վազում էին ողջ ավանով մինչև Բլուր ու Բլրի գլուխը։ Սայլին հրթիռներ էին բեռնված՝ դա նրանք իսկույն գլխի ընկան։ Բիլբոյի դռան մոտ ծերուկն սկսեց բեռնաթափել զանազան ու անհավանական հրթիռների մեծ-մեծ կապոցներ, որոնց վրա «Գ» կարմիր նշան էր արված և նույնն էլ արված էր էլֆերեն։
Երբ ծերունին Բիլբոյի ու թզուկների օգնությամբ սայլը բեռնաթափեց, Բիլբոն փոքրիկ անբաններին մանրադրամ բաժանեց, բայց ոչ շխկշխկաններ, ոչ էլ զավեշտախաղեր նրանց բաժին չընկավ։
― Վազեք տուն, ― ասաց Գանդալֆը։ Գենդալֆը։ ― Ժամանակին բոլորիդ էլ ամեն ինչ կհասնի, ― և Բիլբոյի հետևից մտավ ներս ու դուռը կողպեց։ Փոքրիկները մի քիչ էլ սպասեցին ու ցրվեցին։ «Բայց իսկապես, ե՞րբ է լինելու այդ տոնակատարությունը, հը՞», ― մտածում էին նրանք։
Իսկ Բիլբոն ու Գենդալֆն այդ ընթացքում արդեն նստել էին բաց պատուհանի մոտ ու նայում էին արևմուտք, ծաղկած պարտեզին։ Օրը դեպի իրիկնամուտ էր թեքվում, մաքուր ու վառ լույս էր։ Բոսորագույն առյուծաբերանները, ոսկեգույն արևածաղիկներն ու հուրհրան ջրկոտեմները հպվում էին կլոր պատուհաններին։
Խլացուցիչ ծափահարություններ, ճիչեր․ «Բա ո՜նց, բա ո՜նց»։ Շեփորներ ու փողեր, սրինգներ ու ֆլեյտաներ, զրնգոց ու թնդյուն։ Հրաշալի՛ է: Ավելի կարճ ճառ չի՛ լինում:
Երիտասարդ հոբիթները հարյուրավոր երաժշտական չրխկաններ բացեցին՝ ԴԵՅԼ տարօրինակ դաջվածքով: Նրանք չէին հասկանում, թե այդ դաջվածքն ինչի համար է, բայց չրխկանները հիանալի էին։ Դրանց մեջ դրված էին փոքրիկ հնչեղ գործիքներ։ Վրանի անկյունում պատանի Ճագարակներն Տուկերն ու Բրենիզայքները Բրենիբաքերը որոշելով, որ քեռի Բիլբոն արդեն վերջացրել է խոսելը (կարծես թե ամեն ինչ ասաց), նվագախումբ կազմեցին ու սկսեցին պարել։ Պատանի Էվերարդ Տուկն ու դեռատի Մելիլոթ Բրենդիբաքը բարձրացան սեղանին ու սկսեցին զանգակները ձեռքներին «Զմփիկ-դմփիկ» պարել՝ շատ դուրեկան, բայց մի քիչ բուռն պար։
Սակայն Բիլբոն ուշադրություն պահանջեց։ Նա մի փոքրիկ հոբիթի ձեռքից փողը խլեց ու երեգ անգամ փչեց։ Աղմուկը դադարեց։
Ամեն կողմից ծափահարեցին։
― Ես ձեզ հավաքել եմ այժմ մի հատուկ նպատակով։ ― Սա այնպես էր ասված, որ բոլորը զգուշացան։ ― Ավելի ճիշտ՝ ոչ թե մեկ, այլ երեք հատուկ նպատակով (համարյա լռություն տիրեց , և Ճագարակներից Տուկերից ոմանք նույնիսկ պատաստվեցին լսելու)։ Նախ՝ ձեզ ասեմ, որ ես երջանիկ եմ բոլորիդ տեսնելու համար և որ այդպիսի հրաշալի հոբիթների հետ, ինչպիսին դուք եք, հարյուր տասնմեկ տարի ապրելուց հեշտ բան չկա․․․
Հավանության ուրախ գվվոց։
Վստահելի
1342
edits