Changes
{{Վերնագիր
|վերնագիր = Ուլտարի կատուները
|հեղինակ = [[Հովարդ Լավկրաֆտ]]
|թարգմանիչ = Նահապետ Նահապետյան
|աղբյուր =
}}
{{Թարգմանված}}
[[Կատեգորիա:Արձակ]]
Ասում են՝ Ուլտարում, որ Սկայ գետից այն կողմ է, մարդը չի համարձակվում կատու սպանել,- ես հակված եմ հավատալ դրան, հատկապես երբ տեսնում եմ, թե ինչպես է կատուն լվացվում պատուհանի մոտ։ Նա խորհրդավոր է ու մոտ այն տարօրինակ արարածներին, որոնց մարդիկ այլևս չեն կարող տեսնել։ Նա հին Եգիպտոսի ոգին է, նա, ով պահպանում է կորած քաղաքների, Մերի ու Օֆիրի հեքիաթները։ Նա ազգակիցն է ջունգլիների տիրակալի, հինավուրց ու սարսափազդու Աֆրիկայի գաղտնիքների հետնորդը։ Սֆինքսը նրա զարմիկն է, նա խոսում է զարմիկի լեզվով, բայց ավելի տարեց է նրանից ու հիշում է այն, ինչ նա նույնիսկ չի գիտեցել։