Changes
/* Գլուխ տասը. Սարումանի Ձայնը */
==== Գլուխ տասը. Սարումանի Ձայնը ====
[[Պատկեր:Saruman.jpg|300px|thumb|right]]
Բարեկամներն անցան քանդված թունելով, բարձրացան քարերի կույտի վրա և նրանց աչքերի առջև հայտնվեց Օրթհանքի սև զանգվածը, որի պատուհան հրակնատները մռայլ ու սպառնալից հսկում էին ավերված ամրոցը: Ջուրը գրեթե ամբողջովին իջել էր: Այստեղ և այնտեղ դեռևս պղտոր ջրափոս էին մնացել՝ ծածկված փրփուրով և աղբով, բայց հսկայական կաթսայի մեծ մասն արդեն ձերբազատվել էր ջրից: Ամբողջ հատակը ծածկված էր տիղմով, այստեղ ու այնտեղ սևին էին տալիս հորանցքերը և ծուռումուռ սյուները: Եզրերը պատված էին ինչ-որ մանր բեկորներով, նման ծովափնյա խճաքարերի: Կաթսայի բերանից կանաչ, խիտ բուսականությամբ ծածկված հովիտ էր սկսվում, որը բարձրանում էր դեպի երկու գագաթների միջև ընկած կիրճը: Հակառակ կողմում բարեկամները հեծյալների նկատեցին, որոնք շարժվում էին դեպի Օրթհանք: