Changes
: — Լա՛վ, ես թո՛ղ այնպես գիտնամ թե՝ քսանըհինգ կ'ընե, դուն ալ այնպես գիտցիր թե՝ հիսուն կ'ընե, ու ա՛լ չխոսինք այդ մասին ու երթանք միատեղ գնդակ խաղանք։
: — Չ'ըլլար,— պնդեց Փանջունի,— պետք է որ նախ համոզվիս թե հինգ անգամ հինգ հիսուն կ'ընե։
[[Պատկեր:Phanjuni_pic_5.png|200px|frameless|thumb|left]]: — Այդ անկարելի է։
: — Անպատճառ պետք է որ քեզ համոզեմ,— շարունակեց մեր հերոսը, հետզհետե բորբոքելով։
: — Երբեք չեմ կրնար համոզվիլ և դուն ալ երբեք չես կրնար ապացուցանել ըսածդ,— պատասխանեց ապագա վաշխառուն։
: Տասնևյոթը տարեկան պատանի մըն էր Փանջունի երբ իր հայրը կորսնցուց։ Երեց եղբայրը, որ իրմե տասը տարեկան մեծ էր, արդեն իսկ ամուսնացած, տուն-տեղ եղած վաճառական մըն էր, բավական լավ դիրքի տեր։ Իր հոր մահվընեն հազիվ ամիս մը ետքը Փանջունի արդեն գժտված էր անոր հետ և տունը թողած՝ պահանջելով իր ժառանգության բաժինը։ Եղբայրը, առանց դժվարության, անմիջապես հանձնեց 800 ոսկիի մոտ գումար մը, որ Փանջունիի ամբողջ ժառանգությունը կը ներկայացներ։
[[Պատկեր:Phanjuni_pic_6.png|200px|frameless|thumb|right]]: Մեր պատանին դրամը առնելով Պոլիս եկավ, երեք տարի անձնդյուր կյանք մը վարեց և օր մըն ալ տեսավ որ փարա մը չէ մնացած գրպանը։ Այն ատեն եղբայրասիրական զգացումները արթնցան իր մեջ, գորովալից նամակ մը գրեց Տրապիզոն և իր կարոտակեզ սերը հայտնելով՝ ճամբու ծախք մը ուզեց իր հայրենի երդիքը վերադառնալու համար։
: Եղբայրը «Կորուսյալ էր և գտավ»-ի տպավորության տակ՝ իսկույն պետք եղած գումարը ղրկեց Փանջունիի որ երկու շաբաթ ետքը հասավ Տրապիզոն ու ինկավ եղբորը թևերուն մեջ։
[[Պատկեր:Phanjuni_pic_7.png|200px|frameless|thumb|left]]: Փանջունի տեսավ որ երեք տարվան միջոցին իր անդրանիկը կրկնապատկած էր հարստությունը և շնորհիվ իր գործունյա աշխատասիրության, քաղաքին մեջ առաջնակարգ դիրք մը գրաված. մյուս կողմե տեսավ նաև որ այդ ժամանակամիջոցին ինք փճացուցած էր ամբողջ իր ժառանգությունը և այսօր փարա մը չկար գրպանը։ Այս երկու տեսողությունները իրարու մոտեցուց, իրար խառնեց, բաղադրեց, քննեց, տարրալուծեց և այդ քիմիական գործողություններեն իր մեջ ծնավ ընկերվարությունը։
: Այն ատեն ըմբռնեց թե ի՜նչ դժոխային անարդարություն էր '''քափիթալիզմը''', և թե ի՜նչ հրամայողական պահանջք էր հարստության հավասար բաժանում։ Փանջունի գտած էր իր Դամասկոսի ճամբան. «Եղիցի լույս»–ը հնչած էր իր մտքին մեջ։
: Ընկերվարական էր։
[[Պատկեր:Phanjuni_pic_8.png|200px|frameless|thumb|right]]: Ու ա՛լ Տրապիզոնի խաղաղիկ սրճարաններուն մեջ, առտվընե մինչև իրիկուն, կը լսվեր Փանջունիի ձայնը, որ կը գոռար, կ'որոտար ընկերային անիրավությանց դեմ, որ կը սպառնար կործանել, բնաջինջ ընել ամեն բան։ Վեհերոտները սարսափահար մտիկ կ'ընեին իրեն, միամիտները ապշահար կը նայեին այդ անդադար խոսող մարդուն, իսկ խելացիները քիթերնուն տակեն խնդալով՝ կ'երթային իրենց գործին։
: Իսկ ա՛ն կը խոսեր, կը խոսեր ու կը խոսեր։
: Խեղճ եղբայրը՝ շվարած շլմորած՝ չէր գիտեր ինչպե՜ս ազատիլ այս փորձանքեն։
: Վերջապես օր մը ըսավ Փանջունիի.
: — Եղբայր, բան մը մտածեցի։
[[Պատկեր:Phanjuni_pic_9.png|160px|frameless|thumb|right]]: — Զարմանալի բան,— պատասխանեց մեր հերոսը։
: — Ինչո՞ւ, ի՞նչ բան զարմանալի կը գտնաս,– հարցուց մյուսը շփոթած։
: — Զարմանալի է որ բան մը կրցած ես մտածել,— ըսավ Փանջունի,— որովհետև դուք վաճառականներդ, քափիթալիսթներդ մտածելու կարողություն չունիք։
: Սոցիալ գիտություններու ազատ ուսանողի կյանքը չորս տարի տևեց և այդ չորս տարվան միջոցին Փանջունի հինգ անգամ գնաց այն համալսարանը, ուր, արձանագրված էր։
[[Պատկեր:Phanjuni_pic_10.png|200px|frameless|thumb|left]]: Առաջին անգամ՝ սուլելու համար պատմության դասախոսը, որ Ֆրանսական մեծ հեղափոխությունը գովաբանած էր, պախարակելով սակայն Պապեոֆի և իր կուսակիցներուն հախուռն գաղափարները։ Երկրորդ անգամ գնաց ցույց մը ընելու համար ընկերվարական դասախոսի մը դեմ, որ քննադատած էր ռուս ոչնչականությունը<ref>Ռուս ոչնչականությունը — ռուսական նիհիլիզմը։ 19-րդ դարի 60-ական թթ. ռուս ռազնոչին մտավորականության մեջ տարածում գտած ուղղություն, որ ժխտական վերաբերմունք ուներ ազնվական հասարակության հիմքերի և ավանդների նկատմամբ։ (''Բոլոր ծանոթագրությունները Լևոն Հախվերդյաննին են, եթե չի նշված այլ հեղինակ։'')</ref>։ Երրորդ անգամ գնաց բողոքելու համար իմաստասիրության ուսուցչին դեմ՝ որ պետք եղած խանդավառությունը ցույց չէր տված Քրոփոթքինի վարդապետությանց<ref>Քրոփոթքինի վարդապետությունը — Կրոպոտկինի ուսմունքը։ Պ. Ա. Կրոպոտկին (1842—1921) — ռուսական և միջազգային անարխիզմի գաղափարախոսը, աշխարհագրագետ և ճանապարհորդ։</ref>։ Չորրորդ անգամ՝ ձմեռ ատեն, գնաց համալսարան, որովհետև իր սենյակին մեջ ցուրտ էր ու վառելանյութը կը պակսեր և գարեջրատուն երթալու դրամ չուներ քովը։ Եվ, վերջապես, հինգերորդ անգամ գնաց սպանիացի ուսանողներու հետ ծեծ մը քաշելու համար ուսուցչի մը, որ Պարսելոնի անիշխանական արարքները քննադատած էր։ Այս վերջին այցելությունը պատճառ եղավ որ զինքը արտաքսեն համալսարանեն և անունը ջնջեն ուսանողներու արձանագրության տետրակեն։
: Համալսարան հաճախած այս սուղ վայրկյաններեն դուրս, Փանջունի իր ժամանակը կ'անցըներ հայ և ռուս հեղափոխական ընկերներու հետ վիճաբանելով ընկերային հարցերու մասին։ Գարեջրատունները, որոնց մեջ կը լուծվեին մարդկային ընկերությունը տանջող բոլոր խնդիրները, իր գլխավոր կայաններն էին, իր անառիկ մարտկոցները ուրկե կը ռմբակոծեր աշխարհի բոլոր կեղտոտ պուրժուաները, կեղեքիչ քափիթալիսթները, չխնայելով նույնիսկ եղբորը, որ կը շարունակեր ամսական երկու հարյուր ֆրանք ղրկել, ոչ թե խեր մը սպասելով Փանջունիեն, այլ որպեսզի ականջը տինջ ըլլա։
[[Պատկեր:Phanjuni_pic_11.png|200px|frameless|thumb|right]]: Եվ սակայն 96-ի ջարդերը վրա հասեր էին, եղբորը գործերը ավրվեր, ինք հալածվեր, բանտարկվեր, փճացեր էր և օր մըն ալ ստիպվեր էր ամեն բան թողլով կինն ու զավակները առնել և հեռանալ Տրապիզոնեն՝ դեպի արտասահման։
: Նամակ մը ստացավ Փանջունի, որով իրեն իմաց կը տրվեր թե այլևս եղբորմեն 10-ը փարա հուսալու չէր։
[[Պատկեր:Phanjuni_pic_12.png|150px|frameless|thumb|right]]: — Կեղտո՜տ արարած,– գոչեց Փանջունի, բռունցքը սպառնագին դեպի վեր բարձրացնելով։
: Այսպիսի '''ժեսթ'''եր հաճախ ուներ մեր հերոսը, որ իր ըմբոստ խառնվածքը կը հատկանշեին։
: Ամսական 200 ֆրանքի այս հանկարծական դադարումը խանգարեց իր սոցիալ գիտություններու ազատ ուսանողի հանգստավետ կյանքը որով կը հուսար տակավին երկար տարիներ ապրիլ։ Կամաց-կամաց չքավորությունը իր ժանտ երեսը ցուցուց և Փանջունի իր անձին վրա ճանչցավ pauperisme–ը<ref>Pauperisme — պաուպերիզմ. աշխատավոր զանգվածների ծայրահեղ աղքատություն։</ref> իր ամեն անհաճո երևույթներովը։
: Այս անակնկալ եղելությունները ափ ի բերան թողուցին մեր հերոսը։
: — Մեր գործը պրծա՜վ,— մտածեց մելամաղձոտ մտատանջությամբ մը։
[[Պատկեր:Phanjuni_pic_13.png|300px|frameless|thumb|center]]: Սակայն Փանջունի իր հստակատեսությանը մեջ կը սխալեր։ Բուն գործը հիմա պիտի սկսեր։
: Երբ քանի մը շաբաթ ետքը ստացավ Կ. Պոլսո հայ թերթերը, երբ տեսավ կուսակցություններու խելահեղ արշավանքը նույն «Բյուզանդիոնի» վրա, երբ կարդաց խոսված ճառերը, պոլսեցիներու միամիտ խանդավառությունը, «Ազատությունը մենք բերինք»–ի հրաշալի գյուտը, ավելի սահմռկեցուցիչ քան Մարքոնիի անթել հեռագիրն ու ռեոնթկենյան ճառագայթները, այն ատեն մեր գործիչը լայնեզր գլխարկը գլուխը դրավ, պայուսակը ձեոք առավ և օր մըն ալ օդաքարի մը պես ինկավ Պոլիս, ինքն ալ իր կարգին քիչ մըն ալ ճաթեցնելու համար տրամադիր գլուխները։
: Բայց տեղերը բռնված էին, ուշ հասած էր Օֆենպախի Brigands<ref>Brigands — ավազակախմբեր։ Հեղինակը նկատի ունի ֆրանսիական կոմպոզիտոր Օֆենբախի օպերետներում հանդես բերված ավազակներին։</ref>–ներու զինվորներուն պես։ Իրավ է որ ութը տասը «դասախոսություններ» ըրավ թաղերու մեջ, իրա՛վ է, որ Բարիզի Կոնգրեսին հրաշքները հագներգեց Վոսփորի երկու ափերուն վրա, բայց, ափսո՜ս, ականջները ա՛լ սկսած էին հափրանալ։ Բաց աստի, իր պերճախոսությունը չէր հասներ Ակնունիներոլ և Շահրիկյաններու պերճախոսության կրակին, որուն վարժված էին պոլսեցիները, ինչպես անշուշտ մենք մեղավորներս ալ՝ օր մը պիտի վարժվինք դժոխքի կրակին, ուստի իր խոսքերը հաճախ ցուրտ տպավորություն կը թողեին ունկնդիրներուն վրա։
[[Պատկեր:Phanjuni_pic_61.png|250px|frameless|thumb|left]]
: Անշուշտ կը հիշեք որ իմացուցած էի թե՝ պառավ Մարոյի այծը պատռած ու կերած էր մեր հրավեր-հայտարարությունը։ Անասունն անցյալները մեռավ և Մարո այժմ մեզ կ'ամբսատանե ըսելով որ իմ հայտարարությամբս թունավորած եմ այծը, որովհետև ռեաքսիոներներ ըսած են իրեն որ հավանականաբար կախարդական բաներ գրած էի մեջը։ Այս անախորժ դեպքը շատ վատ տպավորություն ըրավ մեր կողմե դուրս եկած գրություններու prestige–ին վրա, այնպես որ երկու օր աոաջ երբ թռուցիկ մը հաճեցի դպրոցական հարցի մասին, ո՜չ ոք ուզեց զայն ձեոք առնել, վախնալով որ կը թունավորվի։ Մի այսպիսի միջավայրի մեջ ուր բոլոր մութ ուժերը լիկա կազմած են մեզի դեմ, շատ դժվար է հիմնական քայլեր առնել։ Այսուհանդերձ դպրոցական հարցի շուրջ մեր մղած բուռն պայքարը բոլորովին ամուլ չմնաց։ Տեր Սահակ եկավ ինձ մոտ և Րես Սերգոյի կողմե զիս հրավիրեց անոր տունը, որպեսզի մի համաձայնության գանք, որովհետև լավ կը զգային որ մենք որոշած ենք չընկրկիլ Ծապլվարի պուրժուա դասակարգի '''բրովոքացիա'''ներու հանդեպ։
[[Պատկեր:Phanjuni_pic_39.png|90px100px|frameless|thumb|left]]
: Հայտնեցի այդ տերտերին որ կուսակցությանս ներկայացուցիչը չէր կարող բանակցության համար երթալ մի կեղտոտ պուրժուայի ոտքը, և եթե Րես Սերգո մի խնդիրք ունի՝ կրնա գալ մեր կեդրոնատեղին: Մեր բռնած այս կորովի դիրքը խոր տպավորություն գործեց Սմենց Վարդանի, Խև Ավոյի և Կարոյի վրա։ Տեր Սահակ մեկնեցավ և հետևյալ օրը լուր բերավ թե Րես Սերգո չէր ուզեր մեր մոտ գալ, չկամենալով դեմ առ դեմ գտնվիլ Սմենց Վարդանի և Ավոյի հետ։ Կը տեսնէ՞ք այդ ամբարտավան քափիթալիստի հոգիի սևությունը։
[[Պատկեր:Phanjuni_pic_62.png|150px|frameless|thumb|right]]
: '''ԾԱՊԼՎԱՐ, 14 դեկտեմբեր, 1908'''
: Սիրելի ընկերներ,
[[Պատկեր:Phanjuni_pic_72.png|120px|frameless|thumb|left]]: Պաշարման դրությունը կը շարունակվի և մենք ութ օրե ի վեր փակված կը մնանք դպրոցի շենքին մեջ զոր ամրացուցած ենք ռազմական պահանջմունքներու համեմատ։ Դպրոցական միության նախագահ Կարոյի մայրը՝ Սառա՝ եկավ միացավ մեր շարքերուն։ Մի խելոք պառավ կին է դա, որուն հետ պետք է խոսիլ նշանացի կերպով քանզի բոլորովին համր է։ Սառայի ներկայութենեն օգտվելով՝ անմիջապես ձեռնարկեցի կազմել «Ծապլվարի գիտակից տիկնանց ՀԱՌԱՋ ակումբ»–ը, և օժանդակ մարմին մը «Ծապլվարի հայ կանանց ԱՆՁՆՎԵՐ խումբ» անունի տակ։ Այս վերջին կազմակերպությունը հրամայողական պահանջք էր դարձած, որովհետև մի քանի օրե ի վեր թանչքե<ref>Թանչք — մայասուլ։</ref> կը տառապեի և պետք ունեի մի անձնվեր կնոջ խնամքին։
[[Պատկեր:Phanjuni_pic_73.png|150px|frameless|thumb|center]]
: Թեև պաշարման վիճակի մեջ՝ սակայն անգործ չի մնացինք ութ օրե ի վեր։ Նախ և աոաջ ցրվեցի, նորակազմ «Հառաջ» ակումբի միջոցով, մի պաշտոնական թռուցիկ կուսակցությանս Ծապլվարի մասնաճյուղին կողմե, ուղղված մեր թրքահայ, ռուսահայ, պարսկահայ և ամերիկահայ կոմիտեներու, ենթակոմիտեներուն և ընկերներուն։ Այդ թռուցիկով մանրամասն պարզեցի վերջին կարևոր դեպքերը, փաստացի կերպով ցույց տվի թե կուսակցությունս որքան խոհեմությամբ, զիջողությամբ և բարյացակամությամբ վարված էր, և ցավալի դեպքերուն ամբողջ պատասխանատվությունը ծանրացուցի մութ ուժերու սարքած դավադրություններուն վրա։ Այս գրությունը, որուն մեկ օրինակը կը ղրկեմ ձեզ, ինչպես պիտի տեսնեք՝ ունի տրամաբանական հիմք, հաստատ '''լոգիկա''' և որոշ հայեցակետ։
[[Պատկեր:Phanjuni_pic_74.png|100px|frameless|thumb|right]]: Հետո երևցավ մտավորական երիտասարդության կողմե մի թռուցիկ, ուղղված Ծապլվարի գործավորական դասակարգին։ Դա մի պերճախոս կոչ էր ընդհանուր գործադուլի, ինչ որ ներկա պայմաններու մեջ մի նվիրական պարտականություն էր ամեն գիտակից գործավորի համար, բայց ափսո՜ս որ պայտար Մկո տակավին չէ հասած այն բարձրության որ կարող ըլլա ըմբռնել մասնավորին շահն ընդհանուրի օգտին զոհելու պարտադրիչ սկզբունքը։
: Երրորդ թռուցիկը, հողային բանվորականության կողմե ստորագրված, անգամ մը ևս կը գոռացներ ընչազուրկ պրոլետարիատի բողոքը հողային քափիթալիզմի դեմ։
[[Պատկեր:Phanjuni_pic_75.png|150px|frameless|thumb|left]]: Հետո երևցավ Քոմրաշ քուրտ գյուղի Կարլ Մարքս կլուբի մի ցնցող manifeste–ը, որ եղբայրական ձեռք կը մեկներ Ծապլվարի մեջ պատնեշի վրա կռվող իր գաղափարի ընկերակիցներուն։ Այս հայտարարությունը, որ տաք շունչով մը գրված էր, սրտապնդիչ տպավորություն գործեց առ հասարակ բոլոր ընկերներու վրա։[[Պատկեր:Phanjuni_pic_76.png|100px|frameless|thumb|right]]: Հինգերորդը Ծապլվարի գիտակից տիկնանց '''«Հառաջ»''' ակումբի անդրանիկ թռուցիկն էր, որով հրավեր կ'ըլլար Ծապլվարի բոլոր տիկիններուն գալ բոլորվելու մեր շուրջը, դպրոցի գագաթը բարձրացող կարմիր դրոշակին տակ։[[Պատկեր:Phanjuni_pic_77.png|300px|frameless|thumb|center]]: Վերջապես, երևցավ նաև Ծապլվարի հայ կանանց '''«Անձնվեր»''' խումբի թռուցիկը, սրտառուչ մի կոչ, ուղղված առ հասարակ բոլոր հայուհիներուն, որպեսզի փութան շուտով մի քիչ ամոքիչ տերևներ հավաքել և եփել։ Ասիկա մի համակրական ցույց էր դեպի կուսակցությանս Ծապլվարի ներկայացուցիչը որ, ինչպես ըսի, թանչքե կը տառապեր։ Այս փափուկ հոգածությունը պարտավոր ըրավ զիս անմիջապես միթինկ կայացնել և հրապարակային շնորհակալություն հայտնել՝ կուսակցությանս կողմե՝ հայ կանանց «Անձնվեր» խումբին։ Իմ ճառս Խև Ավո նշանացի կերպով թարգմանեց ընկերուհի Սառայի, որ շատ հուզված կ'երևար։[[Պատկեր:Phanjuni_pic_30.png|80px|frameless|thumb|left]][[Պատկեր:Phanjuni_pic_66.png|100px|frameless|thumb|right]]: Բաց աստի, մյուս կողմե, բանակցություններ սկսված են Րես Սերգոյի և Տեր Սահակի հետ։ Րես Սերգո երեք օր առաջ եկավ և ուզեց որ դպրոցը թողունք, հաշտություն գոյացնենք և գյուղը հանդարտի։ Մինչև իսկ խոստացավ դպրոցն առ այժմ փակ պահել, ուսուցիչը ետ ղրկել և ինձ հանձնել դպրոցի տնօրենությունը, անպայման կերպով։[[Պատկեր:Phanjuni_pic_78.png|180px|frameless|thumb|left]]: Այդ խաղաղական առաջարկներն ի հարկե կարելի չէր ընդունիր — մենք կ'ուզեինք գաղափարական պայքար, հեղափոխական գործունեություն և ոչ թե անշարժություն և մեռելություն։
: — Մենք ամենքս ալ հայ ենք, եղբայր ենք, ինչո՞ւ սիրով չապրինք իրարու հետ, ինչո՞ւ կռիվ ընենք,— կը կրկներ այդ կեղտոտ պուրժուան որ կարող չէր ըմբռնել թե կյանքի էական պայմանն էր կռիվը, թե դասակարգային պայքարը անհրաժեշտ էր ընկերվարության հաղթանակին համար, և թե առանց արյունահեղության կարելի չէր մի լավ բան դուրս բերել։
[[Պատկեր:Phanjuni_pic_79.png|300px|frameless|thumb|center]]: Երկարորեն բացատրեցի իրեն որ ինք, իբրև պուրժուազիայի ներկայացուցիչ, պարտավոր է լինել մեր կատաղի հակառակորդը և իբրև այդ՝ պետք է դիմե կեղտոտ միջոցներու, հրամայողական պարտք էր իրեն համար ոստիկանության աջակցության դիմել և մեզ բռնի դուրս հանել դպրոցեն և այլն։
: Րես Սերգո պատասխանեց թե իբրև գյուղապետ երբեք չպիտի թույլատրեր որ ոստիկան բերվեր և կը նախընտրեր մեռնիլ՝ քան թե ներքին կռիվներու համար կառավարության դիմում ընել։
: Կը տեսնե՞ք որ այդ կեղտոտ արարածը նույնիսկ կարող չէ ունենալ իր դասակարգին պահանջած սև ոգին։ Ի զո՛ւր կրկնեցի թե մեր մեջ պետք է մղվեր դասակարգային կատաղի կռիվ, թե իրենք պարտավոր են մեզ դեմ գործածել բոլոր կեղտոտ զենքերը, մատնություն, դավաճանություն, զրպարտություն և ի հարկին դիմելու էին բռնի միջոցներու, թե առանց ատոր կարելի չէր ունենալ պուրժուազիական կեղտոտ դասակարգը, որուն գոյությունը անհրաժեշտ է, անոր դեմ մղելու համար հեղափոխական ազնիվ պայքարը։
==Ը.==
: '''ԾԱՊԼՎԱՐ, 24 դեկտեմբեր, 1908'''
[[Պատկեր:Phanjuni_pic_82.png|80px|frameless|thumb|left]]: Սիրելի ընկերներ,
: Վերջապես հեղափոխական գործունեությունը Ծապլվարի մեջ իր սուր հանգամանքը ստացավ։ Այն կեղծ ու խաբեական կապերն որոնցմով մինչև այսօր պրոլետարիատ դասակարգերը միացած էին պուրժուազիական, կղերական և ագրարային ազնվականության կեղեքիչ տարրերու հետ, խզվեցան, ջախջախվեցան. ինքնագիտակցությունը զարթնեց գյուղացիական մասսաներու մեջ, ստեղծվեցան որոշ հոսանքներ և կազմվեցան իրարու անհաշտ այն թշնամի տարրերն որոնց անողոք ու կատաղի պայքարեն մի լավ բան դուրս պիտի գա անպայման։
: Բայց հարկ է պատմել իրողություններն իրենց ժամանակագրական կարգով։
: Րես Սերգոյի հաշտարար միջամտության անհաջող փորձին հետևյալ օրն իսկ մեր մոտ եկավ Տեր Սահակ և կրկնեց, գրեթե բառ առ բառ, իր դասակից կեղտոտ պուրժուայի խոսքերը, ըսելով որ իրենք պատրաստ էին ամեն գոհացում տալ մեզի որպեսզի վերջ գտներ Ծապլվարի մեջ գաղափարային հեղափոխական ազնիվ պայքարը, որուն «անխորհուրդ իրարանցում» անունը կու տար միջնադարյան ճիզվիթականության այդ սևհոգի ներկայացուցիչը։
[[Պատկեր:Phanjuni_pic_45.png|150px|frameless|thumb|left]]: Հարկ եղավ բացատրել իրեն թե՝ հեղափոխությունը չի կրնար ընդունիլ երբեք կղերականության կողմե տրված խրատները, թե պայքարը սկսած է և կարելի չէ կասեցնել անոր հառաջխաղացությունը։
: — Բայց ի՞նչ է ձեր նպատակը,— պնդեց այդ խավարամիտ տերտերը։
: Իբր թե հեղափոխական ազնիվ պայքար մղելու համար անհրաժեշտ ըլլար նպատակ մը ունենալ և թե անկեղծ ու անձնվեր հեղափոխականի մը համար պայքարն արդեն նպատակ մը եղած չըլլար։
[[Պատկեր:Phanjuni_pic_83.png|300px|frameless|thumb|center]]
: Քահանան ոտքի ելավ մեկնելու համար։ Այն ատեն, մեր նախօրոք տված որոշումի համեմատ, Սմենց Վարդան, Հասո և Խև Ավո հարձակեցան Տեր Սահակի վրա, ձեռներն ու ոտքերը կապեցին և այսպես հանկարծական հարձակումեն սարսափած՝ Տեր Սահակ մարեցավ։
[[Պատկեր:Phanjuni_pic_60.png|100px|frameless|thumb|right]]: Անմիջապես Ծապլվարի հայ կանանց ԱՆՁՆՎԵՐ խմբի նախազահ ընկերուհի Սառա փութաց տերտերի մոտ և պետք եղած խնամքները տվավ։
: Քիչ հետո Տեր Սահակ սթափեցավ և երբ իր հանդարտությունը գտավ, բացատրեցի իրեն թե՝ իր կյանքին մասին մի ոևէ վտանգ չի սպառնար, թե ինք մեր մոտ կալանավոր պիտի մնար մինչև պայքարի վերջնական ելքը։
[[Պատկեր:Phanjuni_pic_84.png|300px|frameless|thumb|center]]
: Քառորդ ժամ չանցած՝ ամբողջ Ծապլվար հավաքված էր մեր շենքի շուրջը, հո՛ն էր Րես Սերգո իր երկու որդիներով, հո՛ն էին և Սըհո Ջան, Փրենց Հարո, Կոլոշենց Սեդո, պայտար Մկո, կիներ, հարսեր ու աղջիկներ ու բոլոր երախայքը, որոնք լաց ու կոծով կը պոռչտային և իրենց քահանան կը պահանջեին։ Աղմուկը հետզհետէ կ'ավելնար։
: Հանկարծ Քոմրաշ գյուղի Կարլ Մարքս կլուբի քարտուղար Հասո երևցավ պատուհանի առջև. և երեք անգամ իր հրացանը պարպեց օդին։ Ամբողջ պուրժուազիան և անգիտակից ամբոխը լեղապատառ խույս տվին ու փողոցը ամայության մեջ ինկավ։
[[Պատկեր:Phanjuni_pic_39.png|100px|frameless|thumb|left]][[Պատկեր:Phanjuni_pic_40.png|100px|frameless|thumb|right]]: Այդ օրվա բոլոր եղելությունները շատ ցնցող տպավորություն առաջ բերին առ հասարակ ամբողջ Ծապլվարի մեջ։
: Հետևյալ օրը կրկին բանակցությունները սկսան, բայց այս անգամ ներկայացող պատգամավորները չէին համարձակեր մեր դրան սեմեն ներս մտնել, այլ դուրսը կեցած կը խոսեին։ Ի հարկե մենք հաստատ մնացինք մեր որոշումին մեջ և հայտարարեցինք թե՝ միմիայն բռնի ուժի առջև տեղի պիտի տանք։
: Ամբողջ մի շաբաթ այդ կացությունը տևեց. վերջապես տեսնելով որ մենք երբեք տեղի չպիտի տանք հաշտարար խաբեական զիջողություններու՝ Րես Սերգո, Սըհո Ջան և Փրենց Հարո, երեք օր առաջ, երկար խորհրդակցություններե ետքը, կ'որոշեն դիմում ընել կառավարության։
==Թ.==
: '''ԾԱՊԼՎԱՐ, 4 հունվար, 1909'''
[[Պատկեր:Phanjuni_pic_92.png|150px|frameless|thumb|left]]: Սիրելի ընկերներ,
: Դրությունը վատացավ, խիստ վատացավ և չգիտեմ թե ի՞նչ դուրս պիտի գա վերջ ի վերջո։ Ինչպես նախորդ գրությամբս ծանուցած էի, Ծապլվարի պուրժուազիական դասակարգի կեղտոտ ներկայացուցիչները Րես Սերգո, Սըհո Ջան և Փրենց Հարո, մեր ազնիվ գաղափարային պայքարին պատասխանեցին իրենց սովորական զենքերովը. մատնությամբ և դավաճանությամբ։
: Տխո՜ւր երևույթ։
[[Պատկեր:Phanjuni_pic_89.png|300px|frameless|thumb|center]]
Պատասխանեցի իրեն թե էքսփրոփրիացիայի մասին չէի գիտեր ընկեր Հասոյի որոշ հայեցակետը, բայց թե նա քուրտ լինելով իրավունք չուներ միջամտելու հայերու գործին՝ դա մի անընդունելի գաղափար էր։ Բացատրեցի իրեն թե Վասիլի Գոլուբևի տեսությունը ցեղային զանազանություններու արվեստական բաժանմունքներու մասին և ցույց տվի թե մարդկային ընկերությունը ո՛չ թե զանազան ազգություններու կը բաժնվի՝ այլ որոշ դասակարգերու, և թե այս տեսությունը ընկեր Հասո, իբրև պրոլետարիատ, կը նույնանար Խև Ավոյի և Սմենց Վարդանի հետ։
[[Պատկեր:Phanjuni_pic_43.png|120px|frameless|thumb|right]]: Բոլոր այս փաստացի ապացույցներն անօգուտ եղան և Հասո տարվեցավ Արաբկիր, ուր բանտարկված կը մնա։
: Հազիվ թե հիսնապետն ու երկու ոստիկաններն իրենց կալանավորին հետ հեռացան Ծապլվարեն, մի ցնցող թռուցիկ բաժնել տվի գյուղին մեջ։ Ահավասիկ նրա բովանդակությունը որ ունի պատմական որոշ նշանակություն։
[[Պատկեր:Phanjuni_pic_45.png|160px|frameless|thumb|left]]: «Գիտակից ժողովուրդ,
: Ահա՛ ճանաչեցիր քո բարեկամներն ու քո թշնամիները, ահա՛ տեսար թե գաղափարային ազնիվ հողի վրա դրված մեր պայքարին ի՜նչ վատությամբ պատասխանեցին քո հակառակորդները։ Երբ քո աննկուն կամքդ չթեքվեցավ այդ կեղտոտ դասակարգի պիղծ գարշապարին ներքև, նոքա չվարանեցան դիմելու իրենց սովորական ու սիրելի միջոցներուն՝ մատնության և դավաճանության։ Այո՛, այդ համիտաբարո հայակեր մութ հոգիները կառավարության դուռն ափ առին, ոստիկանական ուժին դիմեցին վատաբար։ Այդ գարշելի արարքով նոքա իրենց մահվան դատակնիքը ստորագրեցին։ Առջի օրվընե ի վեր այլևս մեռած է Ծապլվարի մեջ պուրժուազիական մատնիչ ու դավաճան դասակարգը, մեռած է և մութ ուժերու ներկայացուցիչ կղերականությունը, մեռած է և ագրարային քափիթալիզմի կեղեքիչ դասակարգը, մեռած է և գյուղային ազնվականության ամբարտավան տարրը, և այդ դիակույտին վրա կը բարձրանա Ծապլվարի գիտակից պրոլետարիատը։
[[Պատկեր:Phanjuni_pic_62.png|150px|frameless|thumb|right]]: Բայց, գիտակի՛ց ժողովուրդ, մի՞թե թույլ պիտի տաս որ այդ մեռյալներն իրենց եղեռնագործ դավաճանության մեջ անպատիժ մնան, մի՞թե չպիտի վերակենդանացնես զանոնք որպեսզի քո ձեռքովը իրենց պատիժը տաս։[[Պատկեր:Phanjuni_pic_42.png|150px|frameless|thumb|left]]: Մենք մեր կեղտոտ ու դավաճան հակառակորդներուն պես '''փրովոքացիաներու''' չենք դիմեր, մենք այդ վատերուն պես եղբայրասպան կռիվներու չենք մղեր Ծապլվարի տգետ ու անգիտակից '''մասսաները''', բայց կ'ըսենք մեր գիտակից շարքերուն.— Դավաճանության և մատնություն գործվեցավ Ծապլվարի մեջ, դավաճաններն ու մատնիչները օր ցերեկով, հայտնի համարձակ կը պտտին, գիտակից ժողովուրդը կը ճանչնա զանոնք, մենք ոևէ խրատ կամ խորհուրդ չենք տար, բայց նա իբրև գիտակից ու խորհող ուժ՝ իր պարտականությունը կ'ըմբռնե և զայն կը գործադրե. նա բռնակալության ահավոր շրջաններուն իսկ գիտցավ թե ի՞նչ է մատնիչ դավաճաններու պատիժը և ըստ այնմ պատժեց զանոնք, այժմ որ անոր գիտակցությունն ավելի ևս զարթած է՝ մի՞թե կարելի է որ ընկրկի, դա վատություն և ստորություն կը լինի։
: Մենք շատ հարգանք ունինք դեպի ժողովուրդի ինքնագիտակցությունը. աստի մեզ չենք ներեր ոևէ կերպով անոր թելադրել իր պարտականությանը. մենք կը գոհանանք գոչելով.
: Անկցի՛ն վատերը, անկցի՛ն մատնիչները, անկցի՛ն դավաճանները. կեցցե՛ Ծապլվարի գիտակից երիտասարդությունը»։
:<references/>
[[Պատկեր:Phanjuni_pic_105.png|400px|frameless|thumb|center]]
==ԺԲ.==
[[Պատկեր:Phanjuni_pic_26.png|150px|frameless|thumb|left]]
: '''ՄԱՇԿԵՐՏ, 27 փետրվար, 1909'''
: Սիրելի ընկերներ,
: Դա մի շոշափելի արդյունք է մեզ համար։
: Ինչպես նախորդ նամակով ծանուցած էի՝ մեր վերջին ժողովը կայացավ մեր բոլոր մարտական գիտակից ուժերու ներկայության։ Ընկեր Սեդո մի կրակոտ դասախոսությամբ առաջարկեց անմիջապես հարձակիլ Րես Սերգոյի տան վերա, և բռնի վերցնել հոն պահված դրամները, կեղտոտ պուրժուազիայի այդ անարգ զենքերը, զանոնք վերադարձնել իրենց օրինավոր տերերուն, բավարարություն տալով միանգամայն Քոմրաշ գեղի քրդերու պահանջքին։
[[Պատկեր:Phanjuni_pic_106.png|150px|frameless|thumb|left]]
: Ընկեր Սեդոյեն ետք, ես խոսք առի և հարցը մի միայն սկզբունքային իմաստասիրական տեսակետեն քննելով, ցույց տվի թե որքա՜ն արդար և օրինավոր էր մեր ընկերոջ առաջարկը։ Ժողովը միաձայնությամբ վճռեց հետևյալ օրն իսկ որոշումը դնել գործնական հողի վրա;
: Այսպես ուրեմն երկու օր առաջ, Սմենց Վարդան, Խև Ավո, պայտար Մկո, Կոլոշենց Սեդո, Կարո, ընկերուհի Սառա և ես գնացինք դիրք գրավելու Րես Սերգոյի բնակարանին շուրջը։
: — Բայց ի՞նչ հարկ բռնի մտնելու, քանի որ դուռը թաց պիտի գտնեք,— ըսավ այդ ստրկամիտ սողունը։
: — Նույնիսկ եթե դուռը բաց գտնենք, նախ պիտի խորտակենք ու հետո ներս մտնենք,— գոչեցի վճռաբար,— այս է ներկա իրականության հրամայողական պահանջքը։
[[Պատկեր:Phanjuni_pic_107.png|300px|frameless|thumb|center]]
: Տեր Սահակ ինքն ալ միջամտեց և երկուքը միասին աղաչանքներով ու հազար երդումներով պնդեցին թե տանը մեջ ենթադրված դրամը գոյություն, չուներ, թե այդ՝ Կոլոշենց Սեդոյի մի սուտ խոսքն էր որ անձնական հակառակության համար ստեղծած էր, թե իր մոտ եղած ամբողջ պատրաստի դրամը վեց ոսկի էր և թե ինք պատրաստ էր այդ գումարը անմիջապես մեզ հանձնելու, եթե ուզեինք։
[[Պատկեր:Phanjuni_pic_39.png|100px|frameless|thumb|left]]
: Պատասխանեցի թե հարցը գումարի քանակության վրա չէր, թե նույնիսկ եթե ո՛չ մի փող գտնվեր իր մոտ՝ մենք ամեն գնով պիտի հարձակեինք իր բնակարանի վրա, քանի որ այդ էր ժողովի որոշումը։
: Այս բանակցության միջոցին՝ Կոլոշենց Սեդո հանկարծ վերցուց իր հաստ գավազանը և ուժգին խփեց Սերգոյի գլխին։ Գլուխը պատառվեց և արյունը սկսավ հոսիլ։ Դա եղավ կռիվի ընդհանուր նշանը.
: Կռվեցեք, տղերք, կռվեցեք քաջ-քաջ,
: Անվեհեր կանգնած թշնամու առաջ...
[[Պատկեր:Phanjuni_pic_108.png|300px|frameless|thumb|center]]
: սկսավ երգել Խև Ավո։ Ու ահա մեկեն Սերգոյի տնեն դուրս խուժեցին տղաքն ու փեսաները, բիրերով զինված, նաև Սըհո Ջան, Փրենց Հարո ու իր փեսան, և ուրիշ հետադիմական տարրեր։ Պայքարը ստացավ սոսկալի երևույթ, կռվողներու կատաղությունը մեկ կողմե, կիներու և մանուկներու վայնասունը մյուս կողմե, մի աննկարագրելի տեսարան կը պարզեին։ Մեր տղերքը աննման քաջություն ցույց կու տային և անշուշտ վերջնական հաղթանակը կը մնար մեզ, երբ լսվեց կիներու մի ահաբեկ աղաղակ.
: — Քրդերը կու գան...
: Եվ ահա՛ նշմարեցի տասնըհինգի չափ զինյալ ձիավորներ, որոնց մեջ կ'երևային Քոմրաշ գյուղի Կարլ Մարքս կլուբի մեկ քանի անդամները, իրենց նախագահին ղեկավարության տակ։
[[Պատկեր:Phanjuni_pic_109.png|300px|frameless|thumb|center]]
: Մի ուժգին հրացանաձգություն լսվեց. Րես Սերգո վատաբար փռվեցավ գետին, մեր քաջ ընկեր Ավո ևս աոյուծի պես ընկավ։ Երկուքն ալ մեռած էին։ Մոմենտը կրիտիկական էր. ես շտապեցի դեպի եկեղեցի, մտա ներս, դիմեցի դեպի խորանը, որու ետև գտա մի ինչ որ նկուղ, վերցրի կափարիչը և ծածկվեցա հոն կափարիչը վերստին գոցելով։ Քսանչորս ժամ մնացի այդ տեղ, անախորժ դրության մեջ։
: Երբ ամեն աղմուկ դադրեցավ և վստահ եղա թե Քոմրաշի քրդերը մեկնած էին, դուրս ելա թաքստոցեն։ Եկեղեցին ամբողջ թալանված էր, թալանված էր և Ծապլվար, Րես Սերգոյի, Սըհո Տանի, Կոլոշենց Սեդոյի, Տեր Սահակի, Սմենց Վարդանի, վերջապես բոլոր աչքի ընկող տուները կ'այրեին տակավին, այրած էր և նորաշեն դպրոցը։ Տեսա Տեր Սահակի, Սեդոյի, Վարդանի և ուրիշներու դիակները, որոնք իրենց արյունով գետինը կը ներկեին։
[[Պատկեր:Phanjuni_pic_110.png|200px|frameless|thumb|left]]
: Գյուղին մեջ չկար ո՛չ մեկ շունչ, ողջ մնացողները խույս տվեր էին մոտակա գյուղերը։ Ավերակ և ամայություն կը տիրեր ամեն կողմ։
: Տեսարանը ցնցող և տպավորիչ էր։
: Ափսո՜ս որ փոխադրության միջոցներ չկային և ստիպվեցա ոտքով գնալ։ Բարեբախտաբար մի քանի ժամ քալելե ետքը դաշտի մը մեջ նշմարեցի Րես Սերգոյի էշը որ կ'արածեր; Փութացի իր մոտ, հեծա վրան ու այսպես հասա Մաշկերտ գյուղը, ուրկե կը գրեմ այս նամակը։
: Այսպես ուրեմն գաղափարային ազնիվ կռիվը տվավ իր անդրանիկ զոհերը, արյունը հոսեց և ոռոգեց դասակարգային պայքարի դաշտերը, որոնք իհարկե պիտի արգասավորվին ու պիտի տան իրենց արդյունքը։ Մենք կատարեցինք մեր պարտականությունը և այժմ խղճի հանդարտությամբ կը սպասենք քաղելու մեր ջանքերու պտուղը։
[[Պատկեր:Phanjuni_pic_111.png|300px|frameless|thumb|center]]
: Առ այժմ մտադիր եմ մնալ Մաշկերտ։ Գյուղը ավելի բազմամարդ է քան Ծապլվար։ Գործունեության մի նոր դաշտ կա հոս, նո՛ր պրոփականտ, նո՛ր կազմակերպություն, նո՛ր պայքար, նո՛ր արդյունք։
: Երևույթները մխիթարական ու քաջալերիչ են։ Պետք չէ վհատիլ և պետք է պատրաստել կռիվի նոր ասպարեզ։
: Փող ուղարկեցե՛ք իմ նոր հասցեին։
:
[[Պատկեր:Phanjuni_pic_112.png|400px|frameless|thumb|center]]
: (ՎԵՐՋ «ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ի ԾԱՊԼՎԱՐ»–Ի)