Changes

Ընկ. Բ. Փանջունի

Ավելացվել է 529 բայտ, 20:51, 24 Մայիսի 2016
[[Պատկեր:Phanjuni_pic_100.png|150px|frameless|thumb|center]]
[[Պատկեր:Phanjuni_pic_101.png|350px|frameless|thumb|center]]
 
[[Պատկեր:Phanjuni_pic_102.png|500px|frameless|thumb|center]]
==ԺԱ.==
:                '''ԾԱՊԼՎԱՐ, 19 փետրվար, 1909'''
:    Սիրելի ընկերներ,
[[Պատկեր:Phanjuni_pic_26.png|120px|frameless|thumb|left]]
:    Գաղափարային պայքարը հասած է իր ծայրագույն աստիճանին։ Ծապլվարը կը վերածնի և ազատ ու անկաշկանդ մտքերն իրենց տիրապետությունը կը տարածեն կործանված խավար ուժերու ավերակին վրա։ Մի պատահական դեպք, որ թեև չուներ սկզբունքային հանգամանք, վերջնականապես բնորոշեց Ծապլվարի հեղափոխական և հետադիմական տարրերու միմյանց հանդեպ ունեցած դիրքը։
:    Դիմակները պատառվեզան և պուրժուազիայի և կղերականության ներկայացուցիչնհրը դուրս տվին իրենց հոգիի ամբողջ սևութ.ունը։
:    Ահա՛ իրողությունն իր բովանդակ մերկության մեջ։
:    Մի շաբաթ աոաջ Սմենց Վարդան կը փախցնե Սըհո Ջանի հարսերեն մին՝ Նազլուն և կը տանի իր մոտ, իհարկե հարսի հավանությամբը։ Այդ ազատ կամքով, ազատ պայմաններու տակ, ազատ համոզումով կատարված արարքը մի անհնարին հուզմունք հառաջ կը բերե։ Ծապլվարի ստրկամիտ դասակարգերուն մեջ։ Նազլուի ամուսինը, մի կեղտոտ պուրժուա, իր կուսակիցներու հետ վատաբար կը հարձակի Վարդանի տան վրա և կ'ուզե բռնի ետ առնել իր կինը։
[[Պատկեր:Phanjuni_pic_76.png|100px|frameless|thumb|left]]
:    Թեև Սմենց Վարդան ո՛չ կուսակցական հանգամանքով առևանգած Էր Նազլուն՝ այսու հանդերձ մենք չէինք կրնար պարզ հանդիսատես մնալ, մանավանդ որ խնդիրը ուներ իր ընկերային-բարոյական կողմը, որը հարկ էր երևան հանել։ Ես, Խև Ավո, ընկերուհի Սառա, Կարո, Կոլոշենց Սեդո և պայտար Մկո փութացինք մեր ընկերոջ պաշտպանության։ Տեղի ունեցավ կատաղի կռիվ, բայց Նազլուն մնաց մեր մոտ։
[[Պատկեր:Phanjuni_pic_75.png|180px|frameless|thumb|center]]
:    Անմիջապես կազմեցի ընկերական ատյան և հարցը դրի սեղանի վրա, քննելու համար անոր միայն ընկերային-իմաստասիրական հանգամանքները։ Հրավիրվեցան ներկա լինելու նաև Տեր Սահակ քահանան, Նազլուի ամուսին՝ Խեչո և ուրիշներ։
:    Ահա ընկերային ատյանի որոշումը, որ թռուցիկի ձևով հաղորդվեցավ Ծապլվարի հայության;
:                    Կեցցե՛ն գիտակից շարքերը»։
:    Հակառակ ընկերական ատյանի այս արդար և հաշտարար կարգադրության, Ծապլվարի մութ ուժերը չուզեցին կատարված իրողության առջև խոնարհիլ և նույնիսկ վատաբար դիմում ըրին Արաբկիրի Առաջնորդարանին, որպեսզի բռնի հափշտակեն Նազլուն իր օրինավոր ընկերակցին քովեն և հանձնեն ապօրեն էրկանը ձեռք։
[[Պատկեր:Phanjuni_pic_103.png|150px|frameless|thumb|center]]
:    Սպասելով Առաջնորդարանի կողմե ղրկվելիք քննիչներուն՝ առ այժմ Ծապլվարի մութ ուժերուն և գիտակից տարրերուն միջև բախումները համարյա ամենօրյա դարձած են։ Ընկերային այս կենսական հարցի շուրջ մղված բուռն պայքարը, որմե անշուշտ պիտի ծնի պուրժուազիական քայքայված ընկերության վերջնական քանդումը, մի շատ մխիթարական և քաջալերիչ երևույթ է և ցույց կու տա մեր անխոնջ ջանքերուն անտեղիտալի արդյունքները։
[[Պատկեր:Phanjuni_pic_95.png|120px|frameless|thumb|left]]
:    Ափսո՜ս որ, մյուս կողմե, Քոմրաշ գյուղի մեր քուրտ եղբայրները հետզհետե սպառնական կը դառնան։ Իրենց քառասուն ոսկիի պահանջքին պայմանաժամը արդեն վաղուց լրացավ. մի նոր պայմանաժամ տվին զեղչելով նաև իրենց պահանջքը երեսուն ոսկիի։ Բայց անկարելի պիտի ըլլա ոևէ գումար հավաքել, որովհետև ամբողջ Ծապլվար լարված դրության մեջ է և անկարելի է ընդդիմամարտ տարրերու միջև համաձայնություն կայացնել։
:    Կոլոշենց Սեդո կը պնդե թե Րես Աերգոյի տունը պահված կա պատրաստ դրամ և թե հարկ է բռնի վերցնել այդ գումարը կեղտոտ արարածի քովեն, փրկելու համար գյուղը՝ սպառնացող վտանգեն։
:    Մի վերջին բառ.
:    Փող ուղարկեցե՛ք։
 
[[Պատկեր:Phanjuni_pic_104.png|150px|frameless|thumb|center]]
 
:<references/>
==ԺԲ.==
Վստահելի
1396
edits