Changes

Դեկամերոն

Ավելացվել է 1133 բայտ, 07:24, 27 Մայիսի 2016
/* ՆՈՎԵԼ ՎԵՑԵՐՈՐԴ */
Երբ բոլորը գովեցին դքսուհու առաքինությունը և այն լավ ու անմոռանալի դասը, որ նա տվել էր Ֆրանսիայի թագավորին, այնժամ Եմիլիան, որը նստած էր Ֆիամետտային կողքին, թագուհու բարեհաճությամբ համարձակորն այսպես սկսեց իր պատմությունը․ —Ես էլ իմ կողմից կպատմեմ, թե ինչպես մի արժանավոր հավատացյալ մի ժլատ վանականի խայթել է նույքան զվարճալի, որքան և գովեստի արժանի խոսքով։
Շատ ժամանակ չի անցել, ո՜վ սիրելի օրիորդներ, որ մեր քաղաքում ապրում էր մի ոմն միաբան, մերօրյա պիղծ հերետիկոսությունը հետապնդող մի ինկվիզիտոր, որը թեև ջանում էր, ինչպես նրանք բոլորն են անում, քրիստոնեական հավատի ջանադիր սիրահար և սուրբ երևալ, միաժամանակ տռուզ քսակ ունեցողներին հետաքննում էր ոչ պակաս վարպետությամբ, քան հավատի մեջ թերացողներին։Եվ ահա իր այդ եռանդուն գործունեության ընթացքում մի անգամ նա հանդիպեց մի օրինավոր մարդու, որն ավելի շատ փող ուներ, քան խելք և որը ոչ թե թերահավատ էր, այլ պարզապես հարբած լինելու պատճառով մի անգամ իր բաժակակիցների մոտ բերնից մի անզգույշ խոսք էր թռցրել, թե իբր իր գինին այնքան լավն է, որ Քրիստոսն անգամ սիրով կխմեր։ Երբ նրա ասածը հասցրել էին ինկվիզիտորի ականջը, ապա սա, տեղեկանալով, որ այդ մարդը ընդարձակ կալվածքներ և տռուզ քսակ ունի, cum gladiis et fustibus և մեծ աճապարանքով սկսեց նրա դեմ շատ խիստ մեղադրանք նյութել՝ նպատակ ունենալով ոչ թե նեղադրյալի անհավատությունը նվազեցնել, այլ իր բուռը ֆլորիններով լցնել, ինչպես և արեց իրականում։
54
edits