Changes
/* Գլուխ տասներկու․ Փախուստ դեպի Գետանցում */
Բարձունքում առանձնահատուկ ցուրտ գիշեր անցկացրին, թեև Խարույկ էին վառել ծեր սոճու ծուռումուռ արմատների տակ գտնվող մի ոչ մեծ փոսում. ըստ երևույթին, այդտեղ մի ժամանակ կավի հանք էր եղել: Հոբիթները միմյանց սեղմված կուչ էին եկել կրակի շուրջ. լեռնանցքում սառը քամի էր փչում, ներքևում ծառերը տնքում ու հառաչում էին: Ֆրոդոն կես քուն կես արթուն պառկած էր: Նրան թվում էր, թե իր գլխավերևում անհամար սև թևեր են սավառնում, հետապնդողները պտտվում են լեռների գլխին ու փնտրում իրեն՝ վերևից ուշադիր զննելով յուրաքանչյուր ձորակ, յուրաքանչյուր ճեղք...
— Շատ հեռու և ձախ Ստիպված ենք գնացելմեկ անգամ էլ դուրս գալ Ուղի,— ասաց նա,: — և չենք էլ կարողանա Լեռներով հնարավոր չէ անցնել, չորս կողմը փլվածքներ են: Հարկավոր է գնալ ներքև, դեպի Ուղին, որն այնքան էլ հեռու չէ: Այլապես մենք մի շաբաթվա ընթացքում էլ չենք հասնի Գետանցումին, իսկ այդ շաբաթը չունենք: Նախաճաշեցին և անմիջապես ճանապարհ ընկան: Իջնում էին դանդաղ ու զգուշորեն, բայց, հակառակ սպասումներին, առանց որևէ դժվարության. լանջն այս կողմում կտրուկ չէր: Շուտով Ֆրոդոն կրկին կարողացավ նստել թամբին: Բիթ Կաղամախի նախկին պոնին զարմանալի ճարպկությամբ հարթ ճանապարհ էր գտնում քարերի մեջ և գրեթե չէր ցնցում իր հեծյալին, ասես հոգ էր տանում նրա մասին: Ճամփորդներն աստիճանաբար կայտառացան: Նույնիսկ Ֆրոդոն իրեն լավ զգաց առավոտյան պայծառ արևի ջերմությունից, թեև ժամանակ առ ժամանակ աչքերը պատվում էին մշուժով, և նա թափահարում էր գլուխը, որպեսզի ցրի այն: Փինը գնում էր մյուսներից քիչ առաջ ընկած: Հանկարծ նա շրջվեց ու կանչեց ընկերներին. — Հե՛յ, այստեղ արահետ կա: Հասան նրան և համոզվեցին, որ չի սխալվել. արահետը դուրս էր գալիս ներքևում տարածված անտառից, գալարվելով բարձրանում էր վեր և կորչում դեպի գագաթ ճանապարհին: Տեղ-տեղ այն ամբողջապես ծածկված էր բուսականությամբ, իսկ որոշ տեղերում էլ խճողված էր քարերով ու ընկած ծառերով, բայց զգացվում էր, որ ժամանակին բանուկ է եղել: Արահետը գցել էր ծանրաքաշ ինչ-որ մեկը. անընդհատ հանդիպում էին կոտրված կամ արմատախիլ արված ծառեր և հսկայական ժայռաբեկորներ, որոնք պոկված և մի կողմ հրված, որպեսզի անցնողին չխանգարեն: Որոշեցին, քանի դեռ շուրջը խաղաղ է, գնալ արահետով, քանի որ այդպես իջնելն անհամեմատ հեշտ էր: Բայց չափազանց զգույշ էին, հատկապես երբ արահետը մտավ ստվերաշատ եղևնուտ ու լայնացավ: Որոշ ժամանակ անց, եղևնուտից դուրս գալով, այն կտրուկ իջավ ներքև և թեքվեց ձախ՝ շրջանցելով քարքարոտ ելուստը: Հասնելով շրջադարձին՝ ճամփորդները շուրջը նայեցին: Առջևում, ցածր ժայռի տակ, ծառերի սաղարթի հետևում թաքնված մի նեղ բացատ էր երևում:
... Ուղի դուրս եկան երեկոյան կողմ: Այն առաջվա պես դատարկ էր, ու հոբիթները վազում էին, որքան ոտքներում ուժ ունեին: Պոնին աշխուժորեն առաջ էր վարգում, ասես հեծյալին չէր էլ զգում: Ցածրացած արևը շուտով ծածկվեց բլուրների հետևում, և փչեց սառը քամին: Նրանք արդեն տեղ էին որոնում գիշերելու համար, երբ հեռվից լսվեց զզվելի, հստակ ու վաղուց սպասվող սմբակների դոփյունը: Բոլորը միանգամից հետ նայեցին, բայց իզուր. ճանապարհը հենց նոր էր կտրուկ ոլորան արել: Նրանք նետվեցին մի կողմ, լանջն ի վեր և թաքնվեցին ընկուզենու թավուտում: Ուղին երևում էր ներքևում՝ մթնշաղում պղտոր-մոխրագույն էր: Սմբակները դոփում էին ավելի ու ավելի մոտիկ, հստակ ու հատ-հատ, լսվեց բոժոժների զնգզնգոցը: