Changes
/* Գլուխ տասներկու․ Փախուստ դեպի Գետանցում */
Հասան նրան և համոզվեցին, որ չի սխալվել. արահետը դուրս էր գալիս ներքևում տարածված անտառից, գալարվելով բարձրանում էր վեր և կորչում դեպի գագաթ ճանապարհին: Տեղ-տեղ այն ամբողջապես ծածկված էր բուսականությամբ, իսկ որոշ տեղերում էլ խճողված էր քարերով ու ընկած ծառերով, բայց զգացվում էր, որ ժամանակին բանուկ է եղել: Արահետը գցել էր ծանրաքաշ ինչ-որ մեկը. անընդհատ հանդիպում էին կոտրված կամ արմատախիլ արված ծառեր և հսկայական ժայռաբեկորներ, որոնք պոկված և մի կողմ հրված, որպեսզի անցնողին չխանգարեն:
Որոշեցին, քանի դեռ շուրջը խաղաղ է, գնալ արահետով, քանի որ այդպես իջնելն անհամեմատ հեշտ էր: Բայց չափազանց զգույշ էին, հատկապես երբ արահետը մտավ ստվերաշատ եղևնուտ ու լայնացավ: Որոշ ժամանակ անց, եղևնուտից դուրս գալով, այն կտրուկ իջավ ներքև և թեքվեց ձախ՝ շրջանցելով , շրջանցեց քարքարոտ ելուստըժայռն ու կորավ հետևում: Հասնելով շրջադարձին՝ Ժայռը շրջանցելով՝ ճամփորդները շուրջը նայեցին: Առջևումտեսան, որ արահետը մտնում է ցածր ժայռի ապառաժի տակ, որտեղ ծառերի սաղարթի հետևում թաքնված մի նեղ բացատ էր երևում:Ապառաժե պատի մեջ դուռ կար՝ կիսաբաց և ընդամենը մեկ ժանգոտ ծխնուց կախված: Մոտենալով՝ նրանք կանգ առան: Դռան հետևում քարայր էր կամ, հնարավոր է, ժայռի մեջ փորված ապաստարան, բայց ներսում մութ էր, և ոչինչ տեսնել հնարավոր չէր: Պանդուխտը, Սեմն ու Մերին ամբողջ ուժով հրեցին. դուռը տեղի տվեց, և Մերին ու Պանդուխտը մտան ներս: Խորքը չգնացին. գետնին հոշոտված ոսկորների կույտեր էին թափված, իսկ անկյունում հսկայական սափոր էր դրված և մի քանի կոտրված կավե կուժ: — Ախր սա թրոլների որջ է,— հանկարծ կռահեց Փինը: — Շու՛տ արեք, դուրս եկեք քարայրից, արդեն պարզ է, թե ում արահետն է սա: Ինչքան շուտ էստեղից հեռանանք, էնքան լավ: — Իմ կարծիքով, դրա կարիքը չկա,— ասաց Պանդուխտը՝ քարայրից դուրս գալով: — Սա իսկապես թրոլների որջ է, բայց վաղուց լքված է: Այնուամենայնիվ եկեք զգույշ լինենք, իսկ հետո կերևա: Մուտքի մոտ արահետը չէր վերջանում. բացատի ծայրից այն կտրուկ իջնում էր ներքև ու սուզվում անտառի մեջ: Չցանկանալով ցույց տալ Պանուխտին, որ առաջվա պես վախենում է, Փինը վազեց առաջ ու միացավ Մերիին: Պանդուխտն ու Սեմը հետևեցին նրանց՝ քայլելով Ֆրոդոյին տանող պոնիի երկու կողքով: Արահետն այժմ այնքան էր լայնացել, որ ցանկության դեպքում հոբիթները կարող էին նույնիսկ ձեռք ձեռքի տված գնալ: Բայց դեռ չէին հասցրել շատ հեռանալ, երբ Փինը վազքով վերադարձավ, իսկ հետևից էլ Մերին՝ երկուսն էլ մահու չափ վախեցած: — Թրոլնե՜րը, թրոլնե՜րը,— շնչակտուր գոռաց Փինը,— էնտե՛ղ, ներքևում, բացատում. մենք նրանց ծառերի հետևից տեսանք, հո՜ հսկաներ չեն: — Դե ինչ, գնանք տեսնենք,— որոշեց Պանդուխտը՝ մի ծուռումուռ մահականման փայտ ընտրելով: Ֆրոդոն ոչինչ չասաց: Սեմն աչքերը չռեց: Արևն արդեն բավական բարձրացել էր և գրեթե տերևազուրկ ճյուղերի արանքով լույսի վառ շերտեր էր սփռում բացատի մեջ: Փամփորդները գաղտագողի մոտեցան և բների հետևում շունչները պահած քարացան: Ահա նրանք՝ թրոլները. երեք ահռելի հրեշներ: Մեկը կռացել էր, իսկ մյուս երկուսը նայում էին նրան: Պանդուխտը հանգիստ առաջ գնաց, ասես ոչինչ էլ չէր եղել: — Հապա մի վեր կաց, քարացա՛ծ հիմար,— հրամայեց նա և մահակով խփեց կռացած հսկայի հետույքին: Մահակը ճայթյունով կոտրվեց՝ ու ոչ մի բան: Հոբիթները զարմանքից աչքները չռեցին, բայց մի ակնթարթ հետո նույնիսկ Ֆրոդոն հռհռաց: — Ա՛յ քեզ բան,— վերջապես ասաց նա: — Լավն ենք, խոսք չկա. մոռացել ենք սեփական ընտանեկան պատմությունը: Ախր սրանք այն երեք թրոլներն են, որոնց Գենդալֆը բռնացրեց վիճելուց՝ թե ինչպես համեղ պատրաստել տասներեք թզուկներին և մեկ հոբիթին: — Մտքովս էլ չէր անցնում, որ մենք այդ վայրերում ենք,— արդարացավ Փինը: Նա այդ պատմությունը հիանալի գիտեր. Բիլբոն ու Ֆրոդոն երբեք առիթը բաց չէին թողնում այն ևս մեկ անգամ պատմելու: Բայց Փինն այնքան էլ չէր հավատում այդ «հեքիաթին», և նույնիսկ հիմա, երբ թրոլներն աչքի առաջ էին, մեծ կասկածանքով էր զննում նրանց՝ սպասելով, որ ուր որ է ինչ-որ կախարդանքով կկենդանանան: — Դուք ոչ միայն ընտանեկան պատմությունն եք մոռացել,— քմծիծաղեց Պանդուխտը,— այլև թրոլների վերաբերյալ ամեն ինչ: Օրը կեսօր է, արևը պայծառ փայլում է, իսկ դուք գոռում եք, թե՝ թրոլները բացատում դարան են մտած մեզ են սպասում: Գոնե նկատե՞լ էիր որ նրանցից մեկի ականջի հետևում թռչնի հին բույն կա: Պատկերացնում եմ կենդանի թրոլ այդպիսի զարդով, հա-հա, խոսք չկա: Բոլորով հռհռացին: Ֆրոդոյի տրամադրությունը բարձրացավ: Բիլբոյի առաջին (այդքան հաջողությամբ ավարտված) արկածի մասին հիշողությունը ուժ տվեց նրան՝ և արևն էլ փառավորապես ջերմացնում էր, այնպես որ աչքերի առջևի մշուշը վերջապես մի քիչ ցրվեց: Նրանք դադար առան բացատում և ճաշեցին ամենամեծ թրոլի ոտքերի մոտ՝ ստվերում: — Գուցե ինչ-որ մեկը երգի՞, քանի դեռ արևը երկնքում է,— առաջարկեց Մերին, երբ ճաշելը վերջացրին: — Թե չէ արդեն վաղուցվանից ո՛չ երգ չենք լսել, ո՛չ հեքիաթ: — Թխպամածում այն գիշերից հետո չենք լսել,— հաստատեց Ֆրոդոն: Բոլորը շրջվեցին դեպի նա: — Մի անհանգստացեք,— շտապեց ավելացնել նա՝ տեսնելով իրեն նայող մտահոգ դեմքերը: — Ես ինձ շատ ավելի լավ եմ զգում, բայց երգել դեռևս չեմ կարող: Գուցե Սեմն ինչ-որ բա՞ն փորձի հիշել: — Սկսիր, Սեմ,— անմիջապես նրան միացավ Մերին: — Դե, գլուխդ աշխատեցրու, էնտեղ այնքան բան կա թաքնված, ժլատություն մի արա: — Թաքնված, չէ՜ մի,— փնթփնթաց Սեմը: — Դե լավ, կփորձեմ մի բան գտնել... Երգ կլինի՞: Հիմարություն է, իհարկե, երգի նման էլ չէ, բայց որ խոսք գնաց՝ հիշեցի: Նա վեր կացավ, աշակերտի պես ձեռքերը թաքցրեց մեջքի հետևում և սկսեց երգել մի հին մեղեդի. <poem>Թրոլը մեն-մենակ ժայռի գլխին նստածՄի հին ոսկոր էր փնթփնթալով ծամում,Արդեն քանի՜ տարի նա միս չէր կարել,Քանի որ տարածքն ամայի էր՝Դե արի՛ ու բռնիր, արի՛ ու գտիր:</poem>
... Ուղի դուրս եկան երեկոյան կողմ: Այն առաջվա պես դատարկ էր, ու հոբիթները վազում էին, որքան ոտքներում ուժ ունեին: Պոնին աշխուժորեն առաջ էր վարգում, ասես հեծյալին չէր էլ զգում: Ցածրացած արևը շուտով ծածկվեց բլուրների հետևում, և փչեց սառը քամին: Նրանք արդեն տեղ էին որոնում գիշերելու համար, երբ հեռվից լսվեց զզվելի, հստակ ու վաղուց սպասվող սմբակների դոփյունը: Բոլորը միանգամից հետ նայեցին, բայց իզուր. ճանապարհը հենց նոր էր կտրուկ ոլորան արել: Նրանք նետվեցին մի կողմ, լանջն ի վեր և թաքնվեցին ընկուզենու թավուտում: Ուղին երևում էր ներքևում՝ մթնշաղում պղտոր-մոխրագույն էր: Սմբակները դոփում էին ավելի ու ավելի մոտիկ, հստակ ու հատ-հատ, լսվեց բոժոժների զնգզնգոցը: