Changes

Իլիական

Ավելացվել է 5 բայտ, 20:20, 5 Հունիսի 2016
/* Երգ առաջին։ Սրածություն. Քեն */
Մեր գոգավոր նավերի մոտ դու չերևաս այսուհետև.
Հազիվ թե ցուպն ու վարսակալն աստվածային<ref>վարսակալն ասավածային — «պսակն Ապոլլոնի», որ Քրիսեսը կրում էր իբրև աստծո սպասավոր։
</ref> օգնեն քեզ, ծե՛ր։ Չեմ արձակի դըստերըդ ես, լփնչև որ նա չըպառավի
Արգոսի մեջ, մեր պալատում, հեռու երկրից իր հայրենի՝
Իր ոստայնը գործելով միշտ և պառկելով ինձ հետ մեկտեղ։
Որոնց հետ այժմ ապրողներից ոչ ոք կըռվել սիրտ չի անի.
Սակայն դարձյալ լըսում էին խորհուրդներըս նըրանք սիրով։
Լըսեք և դուք, զի լավ բան է լըսել խելոք խոսք ու խըրատ։ Ագամեմնո՛ն, Աքիլլեսից մի՛ խըլիր դու այդ աղջըկան,
Աքայեցի որդոց տըված պարգևը թող մընա նըրան։
Եվ դու էլ մի՛, Պելիսածին, կըռվի հըզոր արքայի հետ,
Թետիսը, որ չէր մոռացել որդու պատվերն, առավոտ վաղ
Ծովից ելած՝ դեպի Ոլիմպ, Արամազդի մոտ ըշտապեց.
Եվ նա գըտավ որոտագոչ Արամազդին նըստած այնտեղ, Աստվածներից առանձնացած, Ոլիմպոսի վեհ կատարին։
Գընաց նըստեց մոտը և ձախ ձեռքով նըրա ծունկը բըռնած,
Աջով՝ կըզակն<ref>ձախ ձեռքով նրա ծունկը բռնած, աջով՝ կզակն — Խնդրանք, աղերսանք արտահայտող շարժում (ժեստ)։
</ref>, աղերս արավ մեծ թագավոր Արամազդին. «Հա՛յր Արամազդ, թե երբևէ օգնել եմ քեզ խոսք ու գործով Անմահների մեջ երջանիկ՝ կատարիր այս խընդիրըս դու։
Պատվիր որդուս սակավակյաց, որին այսօր Ատրիդ արքան Արհամարհեց ու պարգևը հափըշտակեց բըռնի կերպով։
Իմաստնագո՛յն դու Արամազդ, վըրեժխընդիր եղիր նըրան,
Տուր հաղթություն տըրոյացոց այնքան, մինչև աքայեցիք
Ասաց, սակայն ամպակուտակ Արամազդը բան չըխոսեց.
Նըստել էր նա լուռ, անմըռունչ. Թետիսն ամուր փարած ծընկան Արամազդին դիմեց դարձյալ երկրորդ անգամ աղերսագին.
«Ուրեմըն տուր ինձ մի խոստում և հավաստիք հավանության
Եվ կամ մերժիր մի անգամից, զի ոչ ոքից դու վախ չունես,
Եվ ոչ մեկը չըհանդըգնեց նըրա գալուն ըսպասելու։
Գընաց բազմեց Զևսն իր գահին, բայց Հերային ամեն մի բան
Հայտնի էր բաջ. տեսել էր նա, որ ծովական ծերի չըքնաղ Դուստրը՝ Թետիսն արծաթթաթիկ. խորհուրդի էր եկել նըրան։
Եվ Զըրվանյան Զևսին Հերան այս սիրտ ծակող խոսքերն ասաց.
«Ա՛յ նենգամիտ, աստվածներից ո՞վ խորհուրդի եկավ քեզ մոտ,
Վստահելի
1318
edits