Changes

Մատանիների Տիրակալը

Ավելացվել է 2263 բայտ, 19:40, 8 Հունիսի 2016
/* Գլուխ տասներկու․ Փախուստ դեպի Գետանցում */
«Չհասկացա, ա՛յ քեզ հիմար,
Որ մեռել է, ուրեմն՝ ինչի՞նչ,
Գերեզմանը պիտի քանդես,
Որ չմնա նրանից ոչի՞նչ:
Հարվածն ուժեղ էր, բայց նաև՝ տեղին
Անհրաժեշտ էր պատժել հիմար թրոլին:
 
Բայց թրոլը երկար էր ժայռերին նստել
Եվ նրա հետույքը քարից էր դարձել
Թոմը պատրաստ չէր դրան և ոտքը բռնած
Ցավին չդիմանալով ակամա գոռաց:
Թրոլին այդ ամենը լավ զվարճացրեց
Ախր թոմի հարվածից ոչինչ չցավեց:
 
Այդպես ամեն ինչ տխուր վերջացավ,
Թոմը կաղալով տուն վերադարձավ:
Այդ օրվանից ոչինչ չի փոխվել,
Թրոլը շարունակում է ոսկորներ կրծել
Իսկ նրա հետույքն այնպես է քարացել
Որ ժայռերից էլ ամուր է դարձել:
</poem>
 
— Հարկավոր է նկատի ունենալ,— ծիծաղեց Մերին: — Ժամանակին գլխի ընկար, Պանդուխտ, պատկերացնու՞մ ես ինչ կլիներ, եթե մահակի փոխարեն բռունցքով խփեիր:
 
— Որտեղի՞ց ես գտար այդ երգը, Սեմ,— հարցրեց Փինը: — Երբեք առաջներում չեմ լսել:
 
Սեմն ինչ-որ անհասկանալի բան մրմնջաց:
 
— Գլխի մեջ էր թաքցնում,— կռահեց Ֆրոդոն: — Երևի ինքն է հորինել: Առհասարակ վերջերս Սեմի մասին ամեն օր մի նոր բան եմ իմանում: Սկզբում դավադիր էր, հիմա էլ դարձել էլ զվարճախոս, այ քեզ բան: Էսպես որ գնա, մեկ էլ տեսար հրաշագործ էլ դարձավ՝ եթե ոչ ռազմիկ:
 
— Էդ էր պակաս,— ասաց Սեմը, — ոչ հրաշագործ եմ ուզում լինել, ոչ էլ՝ ռազմիկ: Շնորհակալություն:
 
Օրն արդեն դեպի երեկո էր թեքվում, երբ նրանք լքեցին բացատը և խորացան անտառի մեջ: Ըստ երևույթին գնում էին նույն ճանապարհով, որով տարիներ առաջ գնացել էին Գենդալֆը, Բիլբոն և թզուկները: Քայլեցին մի քանի մղոն՝ և հայտնվեցին քարափի գլխին: Ներքևում սևին էր տալիս Ուղին:
... Ուղի դուրս եկան երեկոյան կողմ: Այն առաջվա պես դատարկ էր, ու հոբիթները վազում էին, որքան ոտքներում ուժ ունեին: Պոնին աշխուժորեն առաջ էր վարգում, ասես հեծյալին չէր էլ զգում: Ցածրացած արևը շուտով ծածկվեց բլուրների հետևում, և փչեց սառը քամին: Նրանք արդեն տեղ էին որոնում գիշերելու համար, երբ հեռվից լսվեց զզվելի, հստակ ու վաղուց սպասվող սմբակների դոփյունը: Բոլորը միանգամից հետ նայեցին, բայց իզուր. ճանապարհը հենց նոր էր կտրուկ ոլորան արել: Նրանք նետվեցին մի կողմ, լանջն ի վեր և թաքնվեցին ընկուզենու թավուտում: Ուղին երևում էր ներքևում՝ մթնշաղում պղտոր-մոխրագույն էր: Սմբակները դոփում էին ավելի ու ավելի մոտիկ, հստակ ու հատ-հատ, լսվեց բոժոժների զնգզնգոցը:
Վստահելի
1342
edits