Changes
/* Գլուխ երկրորդ. Խորհուրդ */
— Թույլ տվեք ներկայացնել ձեզ հոբիթ Ֆրոդոյին՝ Բիլբոյի զարմիկին հեռավոր Հոբիթստանից: Նրա ճանապարհը դժվարին ու վտանգավոր է եղել, Իսկ Ազատք ստիպված է եղել մտնել ճակատամարտ մղելով:
Հետո Էլրոնդը տվեց մյուս հյուրերի անունները, որոնց Ֆրոդոն առաջին անգամ էր տեսնում: Դահլիճում նստած էր Գլոինի որդի Ջիմլին, Արծաթափայլ Նավահանգիստ բնակավայրից էլֆ Գելդորը, որին Ազատք էր ուղարկել Սիրդան Սերդան Քորաբելը, Հյուսիսային Չարքանտառի էլֆերի թագավորի՝ Թրանդուիլի որդի էլֆ Լեգոլասը, Էլրոնդի մի քանի էլֆ հորհրդականներ ավագ խորհրդական Էրեսթորի գլխավորությամբ: Իսկ բոլորից հեռու նստած էր բարձրահասակ, սևահեր մի տղամարդ՝ գեղեցիկ, ազնվածին ու առնական դեմքով և խաժ աչքերի խիստ հայացքով: Վաղուց մկրատ չտեսած նրա մազերը անկանոն խոպոպներով թափվում էին ուսերին՝ ծածկելով գունավոր քարերով արծաթե նուրբ մանյակը, ուսի վրայով գցված էր արծաթով դրվագված որսորդական փողով լանջափոկը, իսկ շքեղ հագուստը (նա հագնված էր հեծյալ ճամփորդի պես), որ փոշուց մոխրագույն էր դարձել, տեղ-տեղ ցեխոտված էր և ձիու քրտնքից տրորված, վկայում էր երկարատև ճամփորդությունների մասին: նա զարմանքով էր նայում Ֆրոդոյին ու Բիլբոյին:
— Բորոմիրն է,— նրան ներկայացրեց Էլրոնդը,— հարավում ապրող մարդկանց պատվիրակը: Նա այստեղ է ժամանել միայն այսօր առավոտյան, և ես թույլատրել եմ մասնակցել Խորհրդին, որովհետև նրա ժողովրդին վիճակված արհավիրքները կապված են Միջերկրի ընդհանուր աղետի հետ:
Էլրոնդի հանգիստ ու հնչեղ ձայնը հստակորեն լսում էին բոլոր հրավիրվածները: Էլրոնդը պատմում էր Երկրորդ Դարաշրջանի մասին, երբ կռել էին Մոգական Մատանիները, և պատմում էր Մորդորի հնագույն տիրակալի՝ Սաուրոնի մասին: Այդ պատմության առանձին մասերը ծանոթ էին հյուրերից շատերին, իսկ ամբողջությամբ մինչ այդ ոչ ոք լրիվ չգիտեր, և հյուրերը շունչները պահած լսում էին Օստրանում ապրող էլֆ դարբինների, թզուկ-մորիացիների (այդպես էին անվանում Մորիայի թզուկներին) հետ նրանց սերտ բարեկամության մասին, Օստրանի էլֆերի իմացասիրության մասին և այն մասին, թե ինչպես Սաուրոնը բարեկամ ձևանալով, նրանց օգնություն առաջարկեց, նրանք էլ ընդունեցին ու արհեստներում անչափ հմտացան, իսկ Սաուրոնը իմացավ նրանց բոլոր գաղտնիքները և Մորդորում գտնվող Հրամեջ Լեռան գլխին կռեց Համիշխանության Մատանին, որ տիրանա մյուս Մատանիներին: Բայց էլֆ Սելեբրիմբերն իմացավ այդ մասին և թաքցրեց իր պատրաստած երեք Մատանիները, և ծայր առավ արյունահեղ, ավերիչ պատերազմը, ու Մորիայի թագավորության դարպասները փակվեցին:
Էլրոնդը հյուրերին համառոտ պատմեց, թե ինչպես է ինքը հետևել Համիշխանության Մատանուն, բայց այդ պատմությունը բոլորին հայտնի է, որովհետև իր ժամանակին նա կարգադրել է մանրամասնորեն այն գրել Եղելության Մատյանում, ուստի և հարկ չկա այն վերապատմելու: Հետո Էլրոնդը պատմեց Նումենորի մասին, այն մասին, թե ինպես է կործանվել այդ թագավորությունըպետությունը, այն մասին, թե ինչպես Մեծ Ժողովրդի թագավորները Ծովի կողմից վերադարձան Միջերկիր, պատմեց հզոր թագավոր Էլենդիլ Բարձրահասակի մասին, նրա որդիներ Իսիլդուրի և Անարիոնի մասին, որոնք երկու հզոր թագավորություն իշխանություն էին հիմնել. Արնորը՝ հյուսիսում, և Գոնդորը՝ հարավում: Սաուրոնը կռվի գնաց թագավորների իշխանների վրա, իսկ նրանք դիմեցին էլֆերի օգնությանը և բանակցություններից հետո կնքվեց Մարդկանց ու էլֆերի Վերջին Դաշինքը:
Էլրոնդը հառաչեց և, մի քիչ լռելուց հետո, շարունակեց.
— Հիշեցնում են... Քե՞զ,— բարձրաձայն հարցրեց Ֆրոդոն՝ Էլրոնդի վերջին բառերից ապշահար: — Իսկ ես միշտ մտածում էի... — կմկմաց նա շփոթված այն բանից, որ Էլրոնդը լռեց: — Ես կարծում էի... Չէ՞ որ Առաջին Դարաշրջանը.. Չէ՞ որ այն վաղուց, շատ վաղուց է անցել...
— Իրավացի ես,— առանց ժպիտի նրան ասաց Էլրոնդը: — Սակայն ես այն հիանալի հիշում եմ: Իմ հայրը Էարենդիլն էր, ծնյալ էլֆական Գոնդոլին թագավորությունումբնակատեղիում, իսկ մայրս Էլվինն էր, դուստրը Դիորի, որը Դորիաթցի Լյութիենի որդին էր: Ես Միջերկրի բոլոր երեք Դարաշրջանների վկան եմ և մասնակիցը Թշնամու հետ անհամար մարտերի, որոնք վերջանում էին մեզ համար սարսափելի պարտություններով կամ զարմանալի անպտուղ հաղթանակներով...
Ես մեծն Գիլ-Գալադի մունետիկն եմ եղել և մասնակցել եմ Մորդորի Դարպասի մոտ մղված ճակատամարտին, որն ավարտվեց Թշնամու ջախջախումով, որովհետև Գիլ-Գալադի Այգլոս նիզակի, ինչպես նաև Էլենդիլի Սրի հավասարը չգտնվեց Թշնամու զորաբանակում: Ես մարտնչել եմ նաև Օրոդրուինի՝ թարգմանաբար Հրամեջ Լեռան լանջերին, որտեղ նահատակվեց Գիլ-Գալադը և ընկավ Էլենդիլը՝ իր սուրը թշնամիների սաղավարտներին ջարդելով, բայց և Սաուրոնը նույնպես գետին տապալվեց Իսիլդուրի սրից, որը տիրեց Համիշխանության Մատանուն:
«Իմ եղբայրն ու հայրը սպանվել են,— ասաց նա մեզ,— իսկ Մատանին ավար եմ վերցրել արդար մենամարտում և կվերցնեմ որպես իմ արյունակիցների հիշատակ»: Սակայն երկար չտիրեց Մատանուն. այն դարձավ նզովք նրա համար և դեռ բախտը բերեց, որ ինքը պարզապես զոհվեց, այլ ոչ թէ դարձավ Խավարի Թագավորության ուրվական: Այդ մասին գիտեինք միայն մենք՝ հյուսիսցիներս, այն էլ շատ քչերը,— շարունակում էր Էլրոնդը: — Հիրիկների հովտից, որտեղ զոհվել էր իսիլդուրը, վերադարձան ընդամենը երեք մարդ և նրանց մեջ էր Օհթարը, նրա զինակիրը. նա պահպանել էր Էլենդիլի ջարդված սուրը, որով Իսիլդուրը նվաճեց Մատանին և վերադառնալով, կտորները տվեց Վալենդիլին, Իսիլդուրի որդուն, որը դաստիարակվել էր Ազատքում: Նարսիլը, ավելի ճիշտ՝ Նարսիլի երկու կտորը, որովհետև սուրը դեռևս վերաձուլված չէ, և նրա վաղեմի փառքը վերականգնված չէ, մինչև երեկ պահվում էր Ազատքում: Ես Թշնամու դեմ տարած հաղթանակներն անպտուղ անվանեցի... Վերջին հաղթանակը առավել լավ կլինի անվանել ապարդյուն: Սաուրոնը տապալվեց, բայց կենդանի մնաց, նա Մատանուց զրկվեց, բայց վերջինս պահպանվեց, Մորդորում Սև Ամրոցը հողին հավասարեցրին, բայց նրա հիմքը անվնաս մնաց, և քանի դեռ Համիշխանության Մատանին ոչնչացված չէ, քանի դեռ Չարի բունը արմատախիլ չի արված, Թշնամու լիակատար պարտությունը հնարավոր չէ: Շատ մարդիկ և շատ էլֆեր պատերազմի ժամանակ զոհվեցին՝ Իսիլդուրը, Անարիոնը, Էլենդիլը, Գիլ-Գալադը, վեհապանծ դյուցազուններն ու նրանց ռազմիկները: Մարդկանց ու էլֆերի այն ժամանակվա Դաշնը շքեղության համար չէ, որ Վերջին է կոչվել: Մահկանացուները Միջերկրում գնալով ավելանում են, բայց յուրաքանչյուր մարդու կյանքը կրճատվում է, իսկ Առաջնածինները գնալով պակասում են, չնայած ժամանակը նրանց վրա իշխանություն չունի: մեր ուղիները բաժանվում են, և մենք արդեն դժվարությամբ ենք հասկանում միմյանց:
Հիրիկների հարթավայրի ճակատամարտից քիչ անց Արնոր թագավորությունը իշխանությունը անկում ապրեց, Էվենդիմ լճի մոտ գտնվեղ Անումինոս քաղաքը ամայացավ և ժամանակը քայքայեց այն, իսկ Վալենդիլի սերունդները քոչեցին հյուսիսային բարձրավանդակի Ֆորնոսթ քաղաքը, բայց այդ քաղաքը նույնպես վաղուց լքված է: Այն անվանում են Մահացած Ֆորնոսթ, և մարդիկ խուսափում են այնտեղ գնալ, որովհետև թշնամիները արնորցիներին ցրել են և նրանց երբեմնի անմատչելի բերդերից մնացել են միայն օշինդրով ծածկված հողաթմբեր:
Գոնդորի թագավորությունը իշխանությունը մինչև հիմա չի կործանվել, չնայած նրա տիրույթները խիստ նվազել են, իսկ սկզբում, հին Նումենորի նման, այն անշեղորեն աճում ու ամրապնդվում էր: Գոնդորի ասպետների գոռոզաշուք դղյակները, բերդերը՝ և ամրակառույց նավահանգիստները հռչակված էին թագավորության իշխանության սահմաններից դուրս, հեռու հեռուներում: Գոնդորի մայրաքաղաքը, Աստղային Մինջնաբերդը կամ նումենորերեն Օսգիլիաթ քաղաքը կառուցված էր Անդուինի ոլորանում:
Այնտեղ, գետի բարձրադիր ափին Մեծն Թագավորի Մեծ Իշխանի ընդարձակ այգում տնկեցին Սպիտակ Ծառի փոքրիկ սերմը, որը հասունացել էր դեռ Նախասկզբնական Դարաշրջանի օրերին Անդրծովյան Արևմուտքի հողերում: Ժամանակին Իսիլդուրն այդ սերմը բերել էր ծովի այն կողմից: Սերմն աճեց և մի քսան տարի հետո դարձավ հզոր, ճյուղառատ ծառ: Մայրաքաղաքից արևելք, Մթամած Լեռներում, բարձրանում էր Ծագող Լուսնի Բերդը, կամ նումենորերեն՝ Մինաս Իթիլը, իսկ դեպի արևմուտք, Սպիտակ Լեռներում՝ Մինաս Անորը կամ Արևմուտքի Բերդը:
Բայց ամենակարող ժամանակի սառը շունչը հանգցրեց Գոնդոր աշխարհի փառքը: Սպիտակ Ծառը ծերացավ ու չորացավ, իսկ արքա Մելենդիլը, Անարիոնի որդին, մահացավ առանց ժառանգ թողնելու, և նումենորցի արքաների տոհմը հանգավ: Հետո Մորդորը պահպանող պահակներին մի գիշեր նինջը հաղթեց, և Մութ Ուժերը, դուրս պրծնելով, թաքնվեցին Գորգորոթի բարձր պատերի հետևում, իսկ շուտով, նույնպես գիշերվա խավարին ապաստանելով, գրավեցին Ծագող Լուսնի Բերդն ու կոտորեցին շրջապատի ողջ բնակչությանը, և Մինաս Իթիլը դարձավ Մինաս Մորգուլ կամ Մութ Ուժերի բերդ: Գոնդորի մարդիկ նահանջեցին արևմուտք և մնացին Արևմուտքի Բերդում՝ թախիծով անվանելով այն Մինաս Թիրիթ, որ նշանակում է Վերջին Հույսի Բերդ: Բերդերի միջև պատերազմ սկսվեց, Օսգիլիաթ քաղաքը հիմնովին ավերվեց ու նրա ավերակներում բնակվեցին ստվերներ՝ ուրվականներ գիշերը և թափանցիկ՝ ցերեկը:
Այդպես ասաց ինձ Դենեթորը: Եվ այնուամենայնիվ ես Մատենադարանում գտա հին ձեռագրեր, որոնք քչերն են ընդունակ հասկանալ, քանի որ հին ժողովուրդների բարբառները գիտեն միայն իմաստուններից իմաստունները: Այո, Բորոմիր, ես այնտեղ փնտրեցի և գտա անձամբ Իսիլդուրի ձեռքով գրվածը, հազիվ թե որևէ մեկն այն կարդացած լիներ՝ բացի ինձանից, և կարող է պատահել՝ նաև Սարումանից: Պարզվում է, որ Թշնամու դեմ տարած հաղթանակից հետո Իսիլդուրը վերադարձել է Գոնդոր, և ոչ թե հեռացել է, որպեսզի ինչ-որ տեղ անփառունակ շունչը փչի, ինչպես հաղորդում են հյուսիսային ավանդությունները:
— Հյուսիսայինները՝ հնարավոր է,— ասաց Բորոմիրը: — Բայց մենք՝ գոնդորցիներս, հնուց գիտենք, որ Իսիլդուրը իսկապես վերադարձել է Գոնդոր, որպեսզի իշխանությունը հանձնի Մենելդիլին, իր սպանված եղբոր որդուն, և հենց այդ ժամանակ էլ զոհված եղբոր հիշատակին նա Սպիտակ Ծառի վերջին սերմը տնկեց մեր թագավորության խշխանության մայրաքաղաքում:
— Եվ այդ ժամանակ էլ կատարեց վերջին գրառումը,— Բորոմիրի պատմությունը լրացրեց Գանդալֆը,— որի մասին Գոնդորում հավանաբար մոռացել են: Այդ գրառումը վերաբերվում է Համիշխանության Մատանուն, որն Իսիլդուրը ձեռք է բերել Սաուրոնի հետ մենամարտում: Ահա թե ինչ հաջողվեց ինձ կարդալ.
«''Այսուհետ Համիշխանության Մատանին կդառնա Արնորի մեծ թագավորների Իշխանների սեփականությունը, սակայն սույն ձեռագիրը ես թողնում եմ Գոնդորում, քանզի այստեղ ևս ապրում են Էլենդիլի սերունդները, որպեսզի հարավում էլ մոռացումի չմատնվեն զարմանալի գործերը մեր Դարաշրջանի:''
''Եվ իսկույն էլ տրվում է Մատանու նկարագրությունը.''
— Մուստանգրիմցիները Մորդորին հարկ են վճարում՝ ամեն տարի այնտեղ ձիեր են ուղարկում, ես այդպես եմ լսել,— պատասխանեց արծիվը: — Դա հենց հարկ է, ոչ թե նվեր դաշնակիցներին: Բայց եթե Սարումանը, ինչպես դու ես ասում, նույնպես Մութ Ուժ է դարձել, ապա Իմաստունները չեն կարողանա իրենց անկախությունը պահպանել:
Քամիխեղդը թռավ Մուստանգրիմի հարթավայրի վրայով և վայրեջք կատարեց Սպիտակ Լեռների հյուսիս-արևմտյան ճյուղավորման մոտ, Էդորաս ամրոցից քիչ հեռու: Այստեղ արդեն զգացվում էր Սարումանի այլափոխվելը. նա տեղացիներին պարուրել էր ստի ցանցով, և թագավորը Հերցոգը չհավատաց իմ խոսքերին, երբ ասացի, որ Սարումանը դավաճան է: Սակայն թույլ տվեց ինձ ձի ընտրել, պայմանով, որ իսկույն մեկնեմ Մուստանգրիմից: Իմ ընտրությունը նրա մեջ մեծ ափսոսանք առաջացրեց. ես զարմանալի առույգ ձի էի ընտրել. նա, ինչպես ցավով ինձ հայտնեց Հերցոգը, Մուստանգրիմի երամակներում լավագույնն էր համարվում:
— Ուրեմն դա իսկապես հոյակապ նժույգ է,— ասաց Արագորնը և, հառաչելով, ավելացրեց.— ինձ համար շատ ցավալի է, որ Մորդորի Տիրակալն ստանում է Միջերկրի լավագույն ձիերը, չնայած գիտակցում եմ, որ վերջին իրադարձություններում դա դեռևս ամենատխուրը չէ: Սակայն ընդամենը մի քանի տարի առաջ մուստանգրիմցիները ոչ մեկին հարկ չէին վճարում: