Changes
[[Պատկեր:Moria gate image.jpg|400px|center|]]
— Դուրինի՜ Դարինի՜ խորհրդանշանն է,— բացականչեց Ջիմլին՝ ցույց տալով մուճ-զնդանն ու թագը:
— Եվ Օստրանի նշանը,— ասաց Լեգոլասը:
— Զարմանալի ոչինչ չկա,— պատասխանեց Գանդալֆը,— քանի որ դա հին էլֆերեն լեզու է, իսկ Բիլբոն քեզ սովորեցրել է նոր էլֆերենը: Ես հին էլֆերենը հասկանում եմ, բայց այստեղ գրված չէ ամենագլխավորը: Ահա թե ինչ է ասված այստեղ, թարգմանում եմ.
''«Մորիական թագավոր Դուրինի Դարինի Արևմտյան Դարպասը բացում է գաղտնաբառը, բարեկամ: Ասա և ներս համեցիր»'': Իսկ ներքևում, մանր տառերով գրված է. ''«Ես՝ Նարվիս, ստեղծել եմ այս Դարպասը: Գաղտնաբառը փորագրել է օստրանցի Սելեբրիմբերը»'':
— Իսկ դա ի՞նչ է նշանակում. «Ասա և ներս համեցիր»,— հետաքրքրվեց Մերին, և Ջիմլին շարունակեց.
Աստղը բռնկվեց ու իսկույն հանգավ: Պատի մեջ երևացին դարպասի փեղկերը և դանդաղ, բայց անաղմուկ ու սահուն բացվեցին: Սև բացվածքի մեջ, մուտքի հարթակի հետևում աղոտ երևում էին երկու գիրթ սանդուղք՝ մեկը դեպի վեր, մյուսը՝ ներքև:
— Ես կամարի մակագրությունը ճիշտ չհասկացա,— բացատրեց հրաշագործը: — Եվ Ջիմլին էլ էր սխալվել: Այնտեղ բանալի բառը գրված է: Այ այսպես պետք է թարգմանվեր. «Մորիական թագավոր Դուրինի Դարինի Արևմտյան Դարպասը բացում է գաղտնաբառը՝ բարեկամ»: Երբ ես էլֆերեն ասացի՝ ''մելլոն'', դարպասն իսկույն բացվեց: Մեր խառն ու տագնապալի ժամանակներում այդպիսի պարզությունը խելագարություն է թվում: Համընդհանուր ընկերասիրության օրերն անցան... Սակայն դարպասը բաց է, գնացինք:
Գանդալֆը ներս մտավ բաց դարպասից և այն է, ուզում էր բարձրանալ սանդուղքով՝ ոտքը դրեց առաջին աստիճանին, բայց այստեղ լեռներում պատահող փլուզումների նման, ճամփորդների վրա թափվեցին բազում իրադարձություններ: Ինչ-որ մեկը բռնեց Ֆրոդոյի ոտքը, և նա, ցավից ճչալով, ընկավ: Սարսափից խռխռացող Բիլը սլացավ Մորիական Պատի երկայնքով և վայրկենապես լուծվեց գիշերային մթության մեջ: Սամը նետվեց նրա հետևից, բայց լսելով տիրոջ ցավագին ճիչը, անիծելով, վազեց նրան օգնության: Մնացած ճամփորդները հետ նայեցին և տեսան, որ ջուրը ափի մոտ կատաղի փրփրում է, ասես նրա մեջ, փորձելով քանդվել, դեսուդեն է խփվում մոլեգնած օձերի հոծ կծիկը:
<poem>
Դեռ զարթոնք չկար աշխարհիս վրա,
Երբ մեծ Դուրինը՝ Դարինը՝ թզուկն առաջին,
Հեռու վանելով իր քունը վերջին,
Բարձրացավ, քայլեց թեթև ու ազատ,
Հնչում էր երգը միշտ ախորժալուր՝
Դղյակների մեջ լուսավոր ու ջերմ:
Եվ ժողովուրդը՝ Դուրինի Դարինի թզուկները,
Աշխատում էին անհոգ ու անահ,
Խոր ու անհատնում հանքերում բանում,
— Իսկ Բալինն ինչու՞ վերադարձավ Մորիա,— հրաշագործին հարցրեց ուշիմ Սամը:
— Առասպելական Միթրիլի համար,— պատասխանեց Գանդալֆը: — Ոչ թե երկաթը՝ թզուկների աշխատանքային հումքը, ոչ էլ ոսկին ու ալմաստը՝ նրանց սիրելի խաղալիքները, թզուկներին փառք ու պատիվ բերեցին, այլ զտված կամ մորիական արծաթը, որն էլֆերը միթրիլ էին անվանում: Այն ժամանակներում մորիական արծաթը ոսկուց մի տասը անգամ թանկ արժեր, իսկ հիմա իսկապես անգին է դարձել, որովհետև պարզապես չկա Միջերկրում: Մորիական արծաթի շերտերը գտնվում են ամենախորունկ հարկաշարքերում, սարերի տակով ձգվում են մինչև Բոսոր Կոտոշ և այնտեղից իջնում անմատչելի անդունդներ: Միթրիլը հարստացրեց ու փառաբանեց թզուկներին, սակայն հենց դրանից էլ սկսվեցին նրանց բոլոր դժբախտությունները, քանի որ մետաղի հետևից ընկած՝ նրանք փորում էին երկրի ընդերքը, մինչև որ արթնացրին ընդերքի սարսափը կամ Դուրինի Դարինի մեծ չարքը: Երբ թզուկները Մորիայից փախան, միթրիլի հանույթին տիրեցին օրքերը, իսկ հետո, չիմանալով մետաղի բոլոր յուրահատկությունները, դրանով տուրք էին վճարում Սև Տիրակալին:
Միթրիլ... Միջերկրի ժողովուրդների երազանքը. կռելի, ինչպես պղինձը, ամուր, ինչպես պողպատը, հղկվելուց հետո փայլուն, ինչպես հայելին, երբեք չխամրող ու զարմանալի թեթև: Էլֆերը միթրիլը շատ բարձր էին գնահատում, նրանց հինավուրց խորհրդանշանը՝ Ֆեանորի աստղը, որի պատկերը տեսաք դարպասի վրա, պատրաստված է մորիական արծաթից՝ միթրիլից: Իմիջայլոց, Թորինը Բիլբոյին միթրիլից օղազրահ է նվիրել: Հետաքրքիր է, ու՞ր է: Հավանաբար դրված է որևէ սնդուկում...
— Հենց սա է Տարեգրության սրահը,— նայելով սնդուկներին, նկատեց Ջիմլին:
— Շարունակության մեջ մի քանի էջ արյունոտված են, ես հասկացա միայն ''ոսկի, Դուրինի Դարինի տապարը և սաղավարտ'' բառերը: Հետո... ''Բալինն իրեն հայտարարեց Մորիական կայսրության կայսր:'' Այստեղ վերջանում է առաջին գրառումը և երեք աստղից հետո այլ ձեռագրով գրված է. ''Մենք գտանք իսկական արծաթ...'' Նորից ոչինչ չի հասկացվում, բացի նախավերջին տողից... ''Օյնը ուղևորվեց երրորդ խորքային հարկաշարքի զինապահեստ...'' Նորից արյան կաթիլ... ''արևմուտք...'' և նիզակով խոցած անցքից հետո՝ ''դեպի էլֆական դարպասը:''
Գանդալֆը լուռ թերթում էր տարեգրությունը:
Թզուկի աչքերը սարսափից սառել էին:
— Ահա թե որն է Դուրինի Դարինի Մեծ Չարքը,— շշնջաց նա, և տապարը ձեռքից գցելով, երկու ձեռքով երեսը ծածկեց:
— Բալրոգն է,— խռպոտ մրմնջաց Գանդալֆը: — Այժմ հասկանալի է: — Նա հենվեց գավազանին: — Առանց այդ էլ ես մահու չափ հոգնած եմ:
Պահապանները քայլում էին վեցանկյուն ճաքճքված սալիկներով սալարկված հինավուրց ճանապարհով: Սալիկների ճեղքերում ու դրանց միացման տեղերում հավամրգի ու փշոտ մամուխ էր աճել: Ճանապարհն իջնում էր բլրաշատ հարթավայր, Հայելու լճի մոտ թեքվում էր հարավ-արևելք և հետո ձգվում Արծաթաջրի ափով: Ճանապարհի կողքերին, մերթ աջից, մեկ ձախից քարե ջարդված արձաններ էին ընկած: Լճի մոտ մի վիթխարի սյուն էր վեր բարձրանում, որի գագաթը քայքայված էր:
— Սա Դուրինի Դարինի կոթո՜ղն է,— բացականչեց Ջիմլին: — Արագորն, կարելի՞ է իջնել լճի ափ:
— Միայն իսկույն վերադարձի՛ր,— երկնքին նայելով, պատասխանեց Արագորնը: — Արևը մի երեք ժամից մայր կմտնի: Ցերեկը օրքերը քարանձավներից դուրս չեն գալիս, իսկ գիշերը մեզ կհետապնդեն, այնպես որ պետք է հեռանանք: Հիմա լիալուսին է, գիշերը մութ կլինի, իսկ օրքերը մթության մեջ արտակարգ վտանգավոր են:
Կոթողի մոտ Ջիմլին ոտքը կախ գցեց, և երբ հոբիթները մոտեցան, ասաց.
— Տեսնու՞մ եք, այստեղ մորիերեն գրված է. ''«Դուրինն «Դարինն այստեղից առաջին անգամ նայեց Քելեդ-Զարամի խորքը»:''
Կոթողի վրա կիսաջնջված գաղտնագրեր կային, սակայն դրանք կարդալ հնարավոր չէր. ավազն ու քամին գաղտնագրերը ջնջել էին:
Ճամփորդները կռացան մուգ ջրի վրա: Սկզբում նրանք ոչինչ չտեսան: Իսկ հետո կապտա-հայելանման մակերեսին երևացին աստղերի արծաթագույն ցոլքեր (թեպետ երկնքում արևն էր փայլում) և բարձր լեռների ձյունե գագաթներ: Ճամփորդներին, չգիտես ինչու, լիճը չարտացոլեց, և նրանք շփոթված հեռացան ափից:
— Բարև և մնաս բարով, նվիրական լիճ,— խոր խոնարհվելով, բացականչեց Ջիմլին: Հետո շրջվեց դեպի հոբիթներն ու ավելացրեց.— Աստ հանգչի թագը ԴուրինիԴարինի: Այն սպասում է նրա զարթոնքին...
— Ի՞նչ տեսար այնտեղ,— Սամին հարցրեց Փինը, երբ թզուկն ու հոբիթները հասան ջոկատին:
— Համեցիր, Արագորն, որդի Արաթհորնի... Դու երեսունութ տարի մեզ մոտ չես եղել և ապրել ես թափառականի դաժան կյանքով, ես այդ տեսնում եմ քո դեմքից: Բայց պայքարը, ինչպես գիտես, շուտով կավարտվի: Իսկ առայժմ մոռացիր քո հոգսերը, Լորիենում կարող ես անհոգ հանգստանալ:
— Ողջույն քեզ Ջիմլի, որդի Գլոյնի... Մեծն թագավոր Դուրինի Դարինի կործանումից հետո Լորիենի սահմանները փակ են եղել թզուկների համար: Հանուն քեզ մենք զանց արեցինք այդ օրենքը: Ուրեմն թող մեր այսօրվա հանդիպումը Գալադոնում օգնի վերականգնելու մեր հին բարեկամությունը և ցրելու Միջերկրի վրա ծառացած սև ամպը...
Թզուկը խոնարհ ողջունեց տիրակալին:
— Թշնամին սարատակի բոսոր ընդերքից,— վախով ավելացրեց Լեգոլասը:
— Ընդերքի Սարսափը՝ արթնացված թզուկների կողմից կամ Դուրինի Դարինի Մեծ Չարքը,— վախը չթաքցնելով, քրթմնջաց Ջիմլին:
— Մենք ի սկզբանե գիտեինք, որ Քարադրասի խորքերում թաքնված է ահեղ բոսոր թշնամին,— Ջիմլիին նայելով, ասաց Սելեբորնը: — Ուրեմն թզուկները նորից են հրահրել նրան... Ափսոս, որ քեզ թույլատրեցի Լորիեն մտնել... Քեզ և բոլոր նրանց, ովքեր քեզ հետ եկել են: Իսկ Գանդալֆին հարկ է խելագար կոչել, քանզի Մորիա իջնել կարող էր միայն խելագարը... Բայց նա իմաստուն էր... Եվ ես չէ, որ պետք է որոշեմ, արդյոք վերջում համակե՞լ էր նրան խելագարություն, թե՞ ոչ: