Changes

Մատանիների Տիրակալը

100 bytes removed, 22:48, 19 Հունիսի 2016
/* Գլուխ երկրորդ. Էլրոնդի Խորհուրդը */
— Էլրոնդը կանչում է Խորհրդի մասնակիցներին,— նստարանից վեր կենալով ասաց Գենդալֆը: — Դուք երկուսդ էլ հրավիրված եք, և՛ Բիլբոն, և՛ դու: Այստեղ ընդունված չէ ուշանալ, գնանք:
Հրաշագործը քայլեց դեպի տուն դղյակ տանող ճանապարհով, Բիլբոն ու Ֆրոդոն գնացին նրա հետևից, իսկ մոռացված ու մի քիչ նեղացած Սեմը, ինչ-որ բան քրթմնջալով, քարշ էր գալիս վերջից: Գենդալֆը մոտեցավ այն նույն պատշգամբին, որտեղ նախօրեին Ֆրոդոն հանդիպել էր բարեկամներին: Ֆրոդոն հետ նայեց: Արևավառ առավոտը օր էր դառնում, ափից ներքև հանդարտ աղմկում էր անտեսանելի գետը, երկինքը զրնգում էր թռչունների դայլայլից, և Ռիվենդելի վրա կազդուրիչ անդորր էր իջել: Իր չարաբաստիկ արկածներն ու աշխարհի վրա կախվող ահարկու թուխպի մասին խոսակցությունները Ֆրոդյին հիմա նհեռավոր հեռավոր երազ էին թվում՝ չափազանց հանգիստ, հստակ ու մեղմ էր աշնանային առավոտը: Բայց շեմից ներս մտնելով, հոբիթը նկատեց, որ հյուրերի դեմքերը, որոնց Էլրոնդը հրավիրել էր Խորհրդի, արտակարգ տագնապալի էին ու մռայլ:
Ֆրոդոն առաջինը Էլրոնդին տեսավ, ապա նկատեց Գլորֆինդելին և Գլոինին. անկյունում բոլորից առանձին նստած էր Արագորնը: Նա կրկին հագել էր իր արշավային խունացած թիկնոցը: Հավաքվածներից մյուսներին Ֆրոդոն չէր ճանաչում: Էլրոնդը նրան նստեցրեց իր մոտ, մի հայացքով զննեց լուռ նստած հյուրերին ու ասաց.
— Թույլ տվեք ներկայացնել ձեզ հոբիթ Ֆրոդոյին՝ Բիլբոյի զարմիկին հեռավոր Հոբիթստանից: Նրա ճանապարհը դժվարին ու վտանգավոր է եղել, Իսկ Ռիվենդել ստիպված է եղել մտնել ճակատամարտ մղելով:
Հետո Էլրոնդը տվեց մյուս հյուրերի անունները, որոնց Ֆրոդոն առաջին անգամ էր տեսնում: Գլոինի կողքին նստած երիտասարդ թզուկը նրա որդին էր՝ Ջիմլին, իսկ Գլորֆինդելի կողքին նստածներն Էլրոնդի հորհրդականներն էին՝ ավագ խորհրդական Էրեսթորի գլխավորությամբ: Խորհուրդ էին ժամանել նաև Սիրդան Նավարարի սուրհանդակը՝ էլֆ Գելդորը Արծաթափայլ Նավահանգստից, և Հյուսիսային Չարքանտառի էլֆերի թագավորի՝ թագավոր Թրանդուիլի որդի էլֆ Լեգոլասը: Իսկ բոլորից հեռու նստած էր բարձրահասակ, սևահեր մի այր՝ գեղեցիկ, ազնվածին ու առնական դեմքով և խաժ աչքերի խիստ հայացքով: Նրա երկար մազերն անկանոն խոպոպներով թափվում էին ուսերին՝ ծածկելով գունավոր քարերով արծաթե նուրբ մանյակը, ուսի վրայով գցված էր արծաթով դրվագված եղջերափողի լանջափոկը, իսկ փոշուց մոխրագույն դարձած, տեղ-տեղ ցեխոտված և ձիու քրտնքից տրորված ճանապարհային, բայց շքեղ հագուստը վկայում էր երկարատև ճամփորդությունների մասին: նա զարմանքով դիտում էր Ֆրոդոյին ու Բիլբոյին:
— Բորոմիրն է,— նրան ներկայացրեց Էլրոնդը,— հարավում ապրող մարդկանց պատվիրակը: Նա այստեղ է ժամանել միայն այսօր առավոտյան, և ես թույլատրել եմ մասնակցել Խորհրդին, որովհետև նրա ժողովրդին վիճակված արհավիրքները կապված են Միջերկրի ընդհանուր աղետի հետ:
Էլրոնդի Խորհրդում քննարկված ամեն ինչ չէ, որ հարկ է վեր հանել մեր պատմության մեջ: Սկզբում քննարկվում էր ծայրամասային հողերի հարցը, որոնց մասին Ֆրոդոն ոչինչ չգիտեր, այդ պատճառով էլ ցրված էր լսում խոսողներին: Բայց երբ ձայնը տվեցին Գլոինին, հոբիթի համար իսկույն հետաքրքիր դարձավ. չէ՞ որ Դաինի հպատակների հետ Բիլբոն բարեկամական կապերի մեջ էր: Պարզվեց, որ Սարամիջի թագավորության թզուկները վաղուց արդեն անորոշ տագնապ են ապրում:
— Դժվար է ասել, թե երբ է մեզ մոտ հասել Խավարի ստվերը,— պատմում էր Գլոինը: — Ամեն ինչ սկսվեց աննկատելի, աստիճանաբար: Շատ տարիներ առաջ մեզ համակեց փոփոխություններ ապրելու ձգտումը: Թզուկներից ոմանք, չգիտես ինչու, որոշեցին, որ Մենավոր Լեռան մեջ մեր տեղը նեղացել է, որ վատ չէր լինի ավելի ընդարձակ մի ապաստանատեղ գտնել: Խոսակցություններ գնացին մեր հայրերի քրտինքով ստեղծված Մորիա կամ, ինչպես ասում են թզուկների լեզվով՝ Քազադ-Դում թագավորության մասին: Շատերն էին պնդում, որ եկել է մեր պապենական տիրույթները վերադառնալու ժամանակը: Մորիա... — Գլոինը տխուր հառաչեց,— Հյուսիսային աշխարհի թզուկների երազ... Մեր նախնիները, ձգտելով հարստության ու փառքի, փորել են լեռների ընդերքները, թանկագին քարեր ու մետաղներ հանել, և այնքան են խորացել, մինչև որ արթնացրել են հրե անդունդներում զմռսված սարսափը: Այժմ ստորերկրյա սրահներում ոչ ոք չի ապրում. թզուկները վաղուց փախել են Մորիայից: Բայց վերջերս մեզ մոտ նորից սկսեցին խոսել այդ մասին՝ ահով ու այնտեղ վերադառնալու փայփայած հույսով: Սակայն անցած այս դարերի ընթացքում ոչ մի թզուկ, բացի Թրորից՝ իր ջոկատի հետ միասին, վճռականություն չունեցավ չի ունեցել իր պապերի հայրենիքը վերադառնալու, իսկ Թրորը հավերժ մնաց Քազադ-Դումում: Եվ ահա այնտեղ ճանապարհվել որոշեց Բալինը: Թագավոր հայր Դաինը չէր ուզում նրան բաց թողնել, բայց նա գնաց՝ համոզելով նաև Օրիին ու Օինին և այլ խիզախ թզուկների:
Դա երեսուն տարի առաջ էր: Սկզբում Բալինին ուղեկցում էր հաջողությունը՝ նրա ուղարկած սուրհանդակը պատմել էր, որ նրանք մտել են հնադարյան թագավորությունը և սկսել են վերականգնել լքված բնակատեղիները: Բայց այն ժամանակվանից ի վեր ոչ ոք Բալինի մասին այլևս չի լսել...
Դեհ իսկ հետո... համարյա մեկ տարի առաջ Դաինի մոտ եկավ ևս մի սուրհանդակ, բայց ոչ թե Բալինից, այլ հեռավոր Մորդորից: նա Նա հայտնվեց գիշերը, սև ձիու վրա և, Դաինին կանչելով Պահակային Աշտարակի մոտ, ամբարտավանությամբ հայտնեց, որ Սաուրոն Մեծը ուզում է դաշն կնքել թզուկների հետ: Նա խոստանում էր մեզ վերադարձնել Մոգական Մատանիները, եթե մենք պատմեինք նրան հոբիթների մասին: «Սաուրոն Մեծին հայտնի է,— եզրափակել էր եզրափակեց սուրհանդակը,— որ նրանցից մեկին մի ժամանակ դու լավ գիտեիր»:
Դա չափազանց տարօրինակ խնդրանք էր, և մենք բոլորս անհանգստացանք: Դաինը իսկույն պատասխան չտվեց, և Սաուրոնի սուրհանդակն արհամահական ավելացրեց. «Հզոր տիրակալ Սաուրոն Մեծը ենթադրում է, որ դու ի նշան բարեկամության, կգտնես այդ քոսոտ գողին,— հենց այդպես էլ արտահայտվել է արտահայտվեց սուրհանդակը,— և կխնդրես, իսկ եթե չի տա՝ կխլես մատանին, որ նա մի ժամանակ գողացել է: Այդ մատանին ոչինչ չարժե,— շարունակել է շարունակեց սուրհանդակը,— բայց Սաուրոն Մեծն ուզում է գործնականապես հավաստիանալ քո բարեկամությանը: Կատարիր Մեծ Տիրակալի հանձնարարությունը, և նա կտա քեզ երեք Մատանիները, որոնք հին ժամանակներում պատկանում էին թզուկների արքաներին... Մորիայի թագավորությունն էլ քոնը կդառնա, Մեծ Տիրակալն այդ մասին էլ կհոգա: իսկ եթե քեզ համար դժվար է, ապա գոնե ասա, թե որտեղ է ապրում, և նույնիսկ դրա համար առատորեն կպարգևատրվես: Բայց վախեցիր Սաուրոն Մեծին խաբելուց...»:
Վերջին բառերը սուրհանդակը ֆշշացրեց, կարծես թե հանկարծ օձ դարձավ, և մենք բոլորս սարսռացինք: Սակայն Դաինը հանգիստ ասաց.
— Առայժմ տնօրինում ես,— մռնչաց սուրհանդակն ու առանց հրաժեշտ տալու կորավ մթության մեջ:
Այդ ժամանակվանից մեզ կրծում է մութ տագնապը: Եթե նույնիսկ Սաուրոնի սուրհանդակի ձայնը մեղրի պես քաղցր լիներ, միևնույնն է, մենք կտագնապեինք՝ մեզ համար պարզ է, որ Սաուրոնի ամեն մի առաջարկության տակ սպառնալիք ու ստոր նենգություն է թաքնված: Մենք գիտենք, որ Մորդորի ամրապնդվող հզորությունը սնում են ժամանակին արմատախիլ չարված արմատները, բայց իսկ նրա էությունը նախկինն է մնում... Երկու անգամ վերադարձավ Սաուրոնի սուրհանդակը և երկու անգամ մեկնեց՝ առանց պատասխան ստանալու: Նա մեզ, իր խոսքերով ասած, վերջին ժամկետն է նշանակել և պատասխանի համար հայտնվելու է այս տարվա վերջին:
Ես եկել եմ Ռիվենդել Բիլբոյին զգուշացնելու, որ թշնամին համառորեն որոնում է նրան և որպեսզի իմանամ, եթե, իհարկե, Բիլբոն դա գիտի, թե Թշնամու ինչի՞ն է պետք Մատանինմատանին, որն իբրև թե ոչինչ չարժե: Եվ մեկ էլ թագավոր Դաինը պատվիրեց մի խորհուրդ հարցնել Ռիվենդելի տիրակալից՝ չէ՞ որ մեզ վրա է գալիս Սև Ստվերը: Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Սաուրոնի սուրհանդակը գնացել է նաև Բրանդի՝ Լճափի թագավորության թագավորի մոտ, և նա վախեցած է: Բրանդի վիճակը շատ ծանր է, նրա արևելյան սահմաններում, մեկ էլ տեսար, պատերազմ բռնկվեց: Եթե սուրհանդակները պատասխան չստանան, Սաուրոնն իր սև զորագնդերը կշարժի և՛ Դաինի դեմ, և՛ Բրանդի դեմ, իսկ Բրանդը վախենում է պատերազմից և կարող է ենթարկվել Սև Տիրակալին:
— Ճիշտ ժամանակին ես եկել,— ասաց Էլրոնդը: — Այսօրվա Խորհրդում քեզ պարզ կդառնա թե ինչ Մատանի է որոնում Թշնամին: Կհասկանաս, որ դուք ուրիշ ելք չունեք, բացի Թշնամու հետ կենաց մահու կռիվ մղելուց, նույնիսկ առանց այդ մարտում հաղթելու հույս ունենալու: Սակայն դուք մենակ չեք: Թշնամին ամբողջ Միջերկրի համար մեկն է: Ձեր խնդիրը ընդհանուր փորձանքի միայն մի մասն է: Իսկ Մատանին... Դուք ինքներդ եք կոչված այստեղ որոշելու, թե ինչ ենք անելու այդ Մատանին, որն իբրև թե ոչինչ չարժե...
— Ես ասացի կոչված ենք,— շարունակեց Էլրոնդը,— սակայն ես ձեզ չեմ կանչել Ռիվենդել, դուք ինքներդ եք եկել: Եկել եք միաժամանակ և ճիշտ ժամանակին. ձեր հանդիպումը պատահական համարել չի կարելի: Դուք կոչված եք լուծելու Մատանու հետ կապված շփոթը և վերջնականապես վճռելու Միջերկրի ճակատագիրը: Ուստի մենք կբացենք Մատանու գաղտնիքը, որը մինչև այժմ շատ քչերին է հայտնի: Եվ ամենից առաջ՝ որպեսզի բոլորին հասկանալի լինի, թե ինչումն է վտանգը, հարգարժան հյուրերը կլսեն հենց Մատանու պատմությունը: Ես պատմությունը կսկսեմ՝ մյուսները կավարտեն այն:
Եվ Էլրոնդը հանգիստ, բոլորին հասկանալի ու հնչեղ ձայնով սկսեց պատմել Երկրորդ Դարաշրջանի մասին, երբ կռել էին Մոգական Մատանիները, և Մորդորի հնագույն տիրակալի՝ Սաուրոնի մասին: Այդ պատմության առանձին մասերը ծանոթ էին հյուրերից ներկաներից շատերին, իսկ բայց ամբողջությամբ մինչ այդ այն դեռ ոչ ոք լրիվ չգիտեր, և հյուրերը բոլորը շունչները պահած լսում էին Էլրոնդին: Նա պատմում էր Էրեգիոնում ապրող էլֆ դարբինների մասին, Մորիայի թզուկների հետ նրանց սերտ բարեկամության մասին, նրանց իմացասիրության մասին, որի միջոցով էլ Սաուրոնը բարեկամ ձևանալով, նրանց իր ցանցը գցեց: Այն ժամանակներում նա դեռ այնքան տգեղ ու սարսափելի չէր, որքան հիմա, և էլֆերն ընդունեցին նրա օգնությունն ու արհեստներում անչափ հմտացան, իսկ Սաուրոնն իմացավ նրանց բոլոր գաղտնիքները և Մորդորի Հրամեջ Լեռան մեջ կռեց Համիշխանության Մատանին, որ տիրանա մյուս Մատանիներին: Բայց էլֆ Սելեբրիմբորն իմացավ այդ մասին, թաքցրեց իր պատրաստած երեք Մատանիները, և ծայր առավ արյունահեղ, ավերիչ պատերազմը, ու Մորիայի թագավորության դարպասները փակվեցին:
Էլրոնդը հյուրերին համառոտ պատմեց, թե ինչպես է ինքը հետևել Համիշխանության Մատանուն, բայց այդ պատմությունը բոլորին հայտնի է, որովհետև իր ժամանակին նա կարգադրել է մանրամասնորեն այն գրել Եղելության Մատյանում, ուստի և հարկ չկա այն վերապատմելու: Հետո Էլրոնդը պատմեց Նումենորի մասին, այն մասին, թե ինպես է կործանվել այդ թագավորությունը և ինչպես են Արևմուտքի մարդկանց թագավորները Ծովից վերադարձել Միջերկիր: Պատմեց նաև հզոր թագավոր Էլենդիլ Բարձրահասակի մասին, նրա որդիներ Իսիլդուրի և Անարիոնի մասին, որոնք երկու հզոր թագավորություն էին հիմնել. Արնորը՝ հյուսիսում, և Գոնդորը՝ հարավում: Սաուրոնը կռվի գնաց նրանց վրադեմ, իսկ նրանք դիմեցին էլֆերի օգնությանը և բանակցություններից հետո կնքվեց Մարդկանց ու էլֆերի Վերջին Դաշինքը:
Էլրոնդը հառաչեց և մի քիչ լռելուց հետո շարունակեց.
— Հիշեցնում են... Քե՞զ,— բարձրաձայն հարցրեց Ֆրոդոն՝ Էլրոնդի վերջին բառերից ապշահար: — Իսկ ես միշտ մտածում էի... — կմկմաց նա շփոթված այն բանից, որ Էլրոնդը լռեց: — Ես կարծում էի... Չէ՞ որ Առաջին Դարաշրջանը.. Չէ՞ որ այն վաղուց, շատ վաղուց է անցել...
— Իրավացի ես,— առանց ժպիտի պատասխանեց Էլրոնդը: — Սակայն ես այն հիանալի հիշում եմ: Քանզի Իմ հայրը Էարենդիլն է, ծնյալ էլֆական Գոնդոլին թագավորությունում՝ դեռ նրա անկումից առաջ: Իսկ մայրս Էլվինն է՝ էր՝ դուստրը Դիորի, որը Դորիաթի արքայադուստր Լութիենի որդին էր: Ես Միջերկրի բոլոր երեք Դարաշրջանների վկան եմ և մասնակիցը Թշնամու հետ անհամար մարտերի, որոնք վերջանում էին մեզ համար սարսափելի պարտություններով կամ զարմանալի անպտուղ հաղթանակներով...
Ես մեծն Գիլ-Գալադի ազդարարն եմ եղել և մասնակցել եմ Դրագոլադի ճակատամարտին Մորդորի Դարպասի մոտ մղված ճակատամարտին, որն ավարտվեց Թշնամու ջախջախումով, որովհետև Գիլ-Գալադի Այգլոս նիզակի և Էլենդիլի Նարսիլ թրի հավասարը չգտնվեց Թշնամու զորաբանակում: Ես տեսել եմ վերջին մարտը Օրոդրուինի լանջերին, որտեղ նահատակվեց Գիլ-Գալադը և ընկավ Էլենդիլը՝ իր թուրը թշնամիների սաղավարտներին ջարդելով, բայց Սաուրոնը նույնպես գետին տապալվեց, և Իսիլդուրը, հոր կոտրված թրով կտրելով նրա մատը, տիրացավ Համիշխանության Մատանուն:
— Ա՜յ քեզ բան,— ճչաց Բորոմիրը,— ուրեմն Համիշխանության Մատանին պահպանվե՞լ է: Ես շատ եմ լսել Մեկ Մատանու մասին, որը կռել է նա, ում անունը մենք չենք տալիս, բայց ըստ մեր ավանդությունների, այն անհետացել է, երբ ավարտվել է Երկրորդ Դարաշրջանը: Սակայն պարզվում է, որ դրան տիրացել է Իսիլդուրը: Սա իսկապես անսպասելի նորություն էրէ:
— Այո, տիրացել է,— հաստատեց Էլրոնդը: — Թեև չպետք է այդպիսի բան աներ: Հարկավոր էր Մատանին ոչնչացնել հենց այն ժամանակ, Օրոդրուինի բոցերի մեջ, որտեղ որ այն ծնվել էր: Բայց Իսիլդուրը Մատանին վերցրեց, և դա միայն ես և Սիրդանը տեսանք: Նա միակն էր, ով մինչև վերջ հոր կողքից չհեռացավ, իսկ Գիլ Գալադի կողքին մարտնչող բոլոր ռազմիկներից մնացել էինք միայն մենք: Մենք փորձեցինք նախազգուշացնել Իսիլդուրին, բայց նա մեր խորհուրդը չլսեց:
«Իմ եղբայրն ու հայրը սպանվել են,— ասաց նա մեզ,— և ես այս Մատանին ավար եմ վերցնում՝ ի հիշատակ նրանց»:
Սակայն նա երկար չտիրեց Մատանուն. այն դարձավ նզովք նրա համար և դեռ բախտը բերեց, որ ինքը պարզապես զոհվեց, այլ ոչ թե դարձավ Խավարի Թագավորության ուրվական: Այդ ժամանակից ի վեր հյուսիսում Մատանին սկսեցին անվանել Իսիլդուրի Նզովք:
Թե ինչպես էր նա զոհվել, գիտեինք միայն մենք՝ հյուսիսցիներս, այն էլ շատ քչերը,— շարունակեց Էլրոնդը: — Հիրիկների հովտից, որտեղ ջախջախվել էր նրա ջոկատը, վերադարձան ընդամենը երեք ռազմիկ: Նրանցից մեկը Օհթարն էր՝ Իսիլդուրի զինակիրը. նա պահպանել էր Էլենդիլի ջարդված սուրը և կտորները տվեց Վալենդիլին, Իսիլդուրի ժառանգին, որը փոքրուց դաստիարակվել էր այստեղ՝ Ռիվենդելում: Նարսիլը, ավելի ճիշտ՝ Նարսիլի երկու կտորը, որովհետև սուրը դեռևս վերաձուլված չէ և նրա վաղեմի փառքը վերականգնված չէ, այժմ պահվում է Ռիվենդելում: Ես Թշնամու դեմ տարած հաղթանակներն անպտուղ անվանեցի... Վերջին հաղթանակը առավել լավ կլինի անվանել ապարդյուն: Սաուրոնը տապալվեց, բայց կենդանի մնաց, նա Մատանուց զրկվեց, բայց վերջինս պահպանվեց, Մորդորում Սև Ամրոցը հողին հավասարեցրին, բայց նրա հիմքը անվնաս մնաց, և քանի դեռ Համիշխանության Մատանին ոչնչացված չէ, քանի դեռ Չարի բունը արմատախիլ չի արված, Թշնամու լիակատար պարտությունը հնարավոր չէ: Շատ մարդիկ և շատ էլֆեր պատերազմի ժամանակ զոհվեցին՝ Իսիլդուրը, Անարիոնը, Էլենդիլը, Գիլ-Գալադը, վեհապանծ դյուցազուններն դյուցազուններ ու նրանց ռազմիկները: Այլևս երբեք Մարդիկ ու էլֆերը նման Դաշն չեն կնքի: Մահկանացուները Միջերկրում գնալով ավելանում են, իսկ Առաջնածինները՝ գնալով պակասում, մեր ուղիները բաժանվում են, և մենք արդեն դժվարությամբ ենք հասկանում միմյանց: Իսկ նումենորցիներ քիչ են մնացել են, և նրանց կյանքը կրճատվել է:
Հիրիկների հարթավայրի ճակատամարտից քիչ անց Արևմուտքի մարդկանց թիվը հյուսիսում կրճատվեց: Արնոր թագավորությունն անկում ապրեց, Էվենդիմ լճի մոտ գտնվող Անումինաս քաղաքն ամայացավ և ժամանակը քայքայեց այն, իսկ Վալենդիլի սերունդները քոչեցին հյուսիսային բարձրավանդակի Ֆորնոսթ քաղաքը, բայց այդ քաղաքը նույնպես վաղուց լքված է: Այն անվանում են Մեռելների Մեռյալների Ամրոց, և մարդիկ խուսափում են այնտեղ գնալ: Արնորցիներից շատ քչերն են մնացել: նրանց տոհմը ոչնչացվել է Թշնամու կողմից, և հյուսիցիների տիրապետությունն անկում է ապրել, ` իրենից հետո թողնելով միայն կանաչապատ դամբանաթմբեր:
Գոնդորի թագավորությունը դիմացել է դժվարություններին և մինչև հիմա չի կործանվել, չնայած նրա տիրույթները խիստ նվազել են: Կար ժամանակ, երբ նրա փառքն ու հզորությունը հիշեցնում էին հին Նումենորը: Գոնդորցիների գոռոզաշուք դղյակները, բերդերը և ամրակառույց նավահանգիստները հռչակված էին թագավորության սահմաններից դուրս, և շրջակա ժողովուրդները հարգում ու մեծարում էին արքաների թևավոր թագը: Գոնդորի արքայանիստ քաղաքը Օսգիլիաթն էր՝ Աստղային Մինջնաբերդը: Քաղաքը կառուցված էր Անդուինի ոլորանում, և գետը հոսում էր հենց քաղաքի միջով՝ բաժանելով այն երկու մասի: Քաղաքից արևելք, Մթամած Լեռներում, բարձրանում էր Ծագող Լուսնի Բերդը՝ Մինաս Իթիլը, իսկ դեպի արևմուտք, Սպիտակ Լեռներում՝ Մինաս Անորը կամ Մայր մտնող Արևի Աշտարակը: Այնտեղ, Մինաս Անորի արքայական բակում, տնկեցին Սպիտակ Ծառի փոքրիկ սերմը: Ժամանակին Իսիլդուրն այդ սերմը բերել էր ծովի այն կողմից: Այն հասունացել էր դեռ Նախասկզբնական Դարաշրջանի օրերին Անդրծովյան Արևմուտքի հողերում: Սերմն աճեց և մի քսան տարի հետո դարձավ հզոր, ճյուղառատ ծառ:
Բայց ամենակարող ժամանակի սառը շունչը հանգցրեց Գոնդոր աշխարհի փառքը: Սպիտակ Ծառը ծերացավ ու չորացավ, արքա Մելենդիլը՝ Մենելդիլը՝ Անարիոնի որդին, մահացավ առանց ժառանգ թողնելու, և նումենորցիների արյունը խառնվեց ցածր մարդկանց արյան հետ: Մորդորը պահպանող պահակներին նինջը հաղթեց, և Մութ Ուժերը սկսեցին կրկին ներթափանցել Գորգորոթ: Հարմար պահ ընտրելով՝ չար ուժերը գրավեցին Ծագող Լուսնի Բերդն ու կոտորեցին շրջապատի ողջ բնակչությանըբնակչությունը, և Մինաս Իթիլը դարձավ Մինաս Մորգուլ կամ Սև Մոգության բերդ: Նոր անուն ստացավ նաև Մինաս Անորի բերդըԱնորը. այն վերանվանվեց Մինաս Թիրիթ կամ Պահակային Բերդ: Այդ երկու բերդերի միջև պատերազմ սկսվեց, Օսգիլիաթ քաղաքը հիմնովին ավերվեց ու նրա ավերակներում բնակվեցին ստվերները:
Այդ ժամանակից ի վեր շատ սերունդներ են փոխվել, և պատերազմը բազում կյանքեր է խժռել, բայց Մինաս Թիրիթը շարունակում է պատերազմել ու ժամանակ առ ժամանակ պարտության մատնել չար ուժերին՝ պահպանելով գետափնյա ճանապարհը՝ Քարե Հսկաներից մինչև Ծով: Թշնամին չի կարողանում ճեղքել-անցնել Անդուինից այն կողմ: Այստեղ իմ պատմությունը մոտենում է ավարտին. Իսիլդուրի զոհվելուց հետո համիշխանության Համիշխանության Մատանին անհետ կորել է, և Երեք Մատանիներն ազատություն են ստացել: Սակայն այժմ դրանք նորից վտանգի մեջ են, քանզի Համիշխանության Մատանին գտնվել է: Բայց այդ մասին ձեզ կտեղեկացնեն մյուս հյուրերը՝ վերջին իրադարձություններին ես չեմ մասնակցել:
Հենց որ Էլրոնդը լռեց, վեր կացավ Բորոմիրը:
— Պատվարժան Էլրոնդ,— սկսեց նա,— թույլ տուր ինձ լրացնել Գոնդորի մասին քո պատմությունը, քանզի ես հենց այնտեղից եմ եկել, և ներկաներին էլ, իհարկե, օգտակար կլինի իմանալ, թե ինչ է կատարվում, և ինչպիսի վտանգ է սպառնում Միջերկրին, եթե մենք չդիմանանք:
Հավատացեք, նումենորյան արյուն ունեցող մարդիկ արյունը դեռ ամբողջությամբ չեն չի վերացել, և Գոնդոր աշխարհի փառքը չի մոռացվել: Այդ մեր քաջությանն ու արիության շնորհիվ է Արևմուտքը արևմուտքը մինչև հիմա Մորգուլից պատնեշված, այդ մենք ենք պաշտպանում Միջերկիրը չարից՝ հետ մղելով թշնամական զորքերի հարձակումները: Մտածեք, ինչ է սպասում արևմտյան հողերին, եթե թշնամիներն անցնեն Անդուինը...
Իսկ այդ ժամն արդեն հեռու չէ: Սև Զորաց ուժերն աճում են: Թշնամին՝ թող չհնչի նրա անունը, նորից բարձրացրել է գլուխը: Նզովյալ Օրոդրուինը, որին մենք Ճակատագրի Լեռ ենք անվանում, նորից կրկին ծխում է... Մեզ պարուրում է Խավարի Վարագույրը, որովհետև Մորդորի հզորությունը բազմապատիկ ավելացել է: Երբ Թշնամին վերադարձավՄորդոր, գոնդորցիները գոնդորցիներն ստիպված եղան լքել Իթիլիենը՝ երանելի երկիրը Գետից արևելք, սակայն մենք մինչև հիմա էլ այնտեղ գաղտի ամրություններ ունենք: Իսկ այս տարվա ամռանը, հունիսին, հանկարծակի մեզ վրա հարձակվեց մի հսկա զորագունդ, որը Մորդորի սև դրոշների տակ միավորում էր վայրագ վայրենիներին և հարադրիմցիներինհարադրիմներին, և մենք ստիպված եղանք նահանջել դեպի Գետը: Բայց պատճառը միայն թվական գերակշռությունը չէր: Թշնամին մեր դեմ էր հանել ինչ-որ Մութ Ուժեր, որոնց մասին մենք առաջներում չէինք լսել:
Նրանք հայտնվում են Սև Հեծյալների նման, որպես գիշերային հոծ ստվերներ, և երբ այդ Հեծյալները մարտի են բռնվում, նրանց դաշնակիցները մարտնչում են կատաղածի պես, իսկ մեր ռազմիկներին պարուրում է սարսափը, և նրանք չեն կարողանում ղեկավարել ձիերին, որոնք Սև Հեծյալների հայտնվելուն պես սրտապատառ փախչում են: Վերջին ճակատամարտում արևելյան կայազորից կենդանի մնացին միայն մի քանի հարյուր գոնդորցի և, նահանջելով Գետից այն կողմ, քանդեցին կամուրջը՝ ավերված Օսգիլիաթում ինչ-որ հրաշքով պահպանված միակ կամուրջը: Ջոկատը, որը քողարկում էր նահանջը և որում մարտնչում էի ես, սեղմվեց Գետին ու անխնա կոտորվեց: Ընդամենը չորս հոգի փրկվելու երջանկություն ունեցան՝ իմ եղբայրը, ես և երկու հազվագյուտ հուժկու ռազմիկ, որոնք կարողացան, ինչպես մենք, լողալով անցնել Անդուինը...
Հիմա մենք ամրացել ենք արևմտյան ափին, և թշնամիները չեն կարողանում անցնել Գետը, իսկ մեր արևմյան և հյուսիսային հարևանները, նրանք, ովքեր գիտեն տեղի ունեցած թեժ մարտի մասին, մեզ շնորհակալության ջերմ խոսքեր են հղում... Այո, շնորհակալական խոսքեր մենք շատ ենք լսում, բայց դեռ ոչ մի անգամ մեզ օժանդակ ուժ չեն ուղարկել, և երբ մենք օգնություն ենք խնդրում՝ մեր կոչին արձագանքում են միայն ռոհանցիները:
Եվ ահա գոնդորցիների համար այս ծանր օրերին ես որոշեցի հասնել հեռավոր Իմլադրիս: Ստիպված եղա բազում հարյուրավոր լիգեր հաղթահարել գաղտնի ու վաղուց լքված արահետներով՝ հարյուր տասնմեկ օր եղա ճանապարհին: Բայց ես չեմ եկել դաշնակիցներ փնտրելու: Էլրոնդի իմաստությունն ասացվածք է դարձել, և ասում են, որ ` նրա ուժը՝ ուժը զենքի մեջ չէ: Մեզ իմաստուն խորհուրդ է հարկավոր... Խորհուրդ և անհասկանալի մարգարեության մեկնաբանում: Բանն այն է, որ հունիսյան հարձակման նախօրեին եղբայրս անսովոր ու անհանգստացնող երազ էր տեսել: Իսկ հետագայում նրան հաճախ էին գիշերները նման երազներ այցելում: Իսկ մի գիշեր էլ այդ երազն ինձ այցելեց: Եվ ահա թե ինչ ես տեսա. արևելքում երկինքը մթնեց և հորիզոնում ճարճատեց ամպրոպը, բայց արևմուտքում շարունակում էր շողալ մայրամուտի հրացոլքը, և այնտեղից հեռավոր, բայց զրնգուն մի ձայն լսվեց.
<poem>
Մորգուլի սև հմայքից ուժեղ
Խորհուրդ է հավաքվում Իմլադրիսում:
Այնտեղ կտեսնես ի հայտ կգա չար մի նշան՝
Իսիլդուրի Նզովքն է դա,
Եվ կոլոտիկը վերցնել է ուզում
</poem>
Ես ու եղբայրս այդ տարօրինակ խոսքերը չհասկացանք և դիմեցինք մեր հորը՝ Դենեթորին, Մինաս Թրիրթի գերագույն տիրակալին, քանի որ նա լավատեղյակ է Գոնդորի հնագույն ավանդություններին: Բայց նա միայն ասացկարողացավ ասել, որ հին ժամանակներում Իմլադրիս անվանում էին ինչ-որ տեղ հյուսիսում գտնվող էլֆերի բնակավայրը, որտեղ ապրում է իմաստուն տիրակալ Էլրոնդ Կիսաէլֆը՝ հնագույն ավանդույթների մեծագույն գիտակը: Գոնդորի ժողովրդին կործանում է սպառնում, և մեզանից յուրաքանչյուրը հասկանում է դա: Այդ պատճառով էլ իմ եղբայրը որոշեց խորհրդավոր գուշակության իմաստը պարզելու համար ճանապարհվել Իմլադրիսը փնտրելու: Բայց ճանապարհը դեպի հյուսիս դժվարին է ու վտանգավոր, քանի որ վաղուց արդեն ոչ ոք այդ ճանապարհից չի օգտվում, իսկ ինձ հայտնի են արահետներ, և եղբորս փոխարեն ես ուղևորվեցի այստեղ: Հայրս դժկամությամբ համաձայնեց իմ ճանապարհվելուն: Շատ երկար թափառեցի ես մոռացված ուղիներում, մինչև ինձ հաջողվեց գտնել Իմլադրիս տանող ճանապարհը, որովհետև Էլրոնդ Իմաստունի մասին շատերն էին են լսել, բայց քչերը գիտեինգիտեն, թե նա որտեղ է ապրում:
— Եվ այստեղ՝ Էլրոնդի տանը, քեզ համար շատ գաղտնիքներ կբացվեն,— վեր կենալով տեղից՝ ասաց Արագորնը: Նա իր թուրը դրեց սեղանին, Էլրոնդի առջև, և բոլորը տեսան, որ շեղբը կոտրված է:
— Ուրեմն այն քե՞զ է պատկանում,— տեղից թռչելով բացականչեց Ֆրոդոն, ոչ այն է թեթևացած, ոչ այն է վախով:
— Այն ո՛չ քեզ է պատկանում, ո՛չ ինձ,— հանգիստ պատասխանեց Արագորնը: — Սակայն հիմա, այնպես է ստացվել, որ, թեև ժամանակավորապես, բայց դու ես նշանակված դրա Պահապանը...
— Ժամանակը եկել է, Մատանին ցույց տուր, Ֆրոդո,— Հանդիսավոր ասաց Գենդալֆը: — Թող Բորոմիրն ակնառու համոզվի, որ իր երազն իրականություն է դառնում...
— Ահա այն, Իսիլդուրի Նզովքը,— ասաց Էլրոնդը:
— Կոլոտիկ,— շշմած մրթմրթաց Բորոմիրը և փայլող աչքերը հառեց Ֆրոդոյի ձեռքին շողացող Մատանուն: — ԱյդպեսԱյսպես, ուրեմն եկել է Մինաս Թիրիթի և մեր ժողովրդի վերջին ժամը... Բայց այդ դեպքում մեր ինչի՞ն է պետք Թուրը, որ Կոտրվել էր:
— Գուշակությունում չի ասվում, որ եկել է Մինաս Թիրիթի վերջին ժամը,— առարկեց Արագորնը: — Բայց ճակատագրական ժամն իսկապես մոտ է, և այն մեզ մեծ սխրանքների ու գործերի է կոչում: Կոտրված Թուրը՝ դա այն նույն թուրն է, որն ընկավ Էլենդիլի ձեռքից նրա մահվան ժամին և երկու մասի բաժանվեց: Կորցնելով ամեն ինչ, այդ թվում և թագավորությունը, նրա սերունդները, չնայած ամեն ինչին, պահպանել են այդ թուրը, քանի որ գուշակված է, որ, երբ գտնվի Իսիլդուրի Նզովքը դարձած Մատանին, ապա այն նորից են կռելու: Արդ ցանկանու՞մ ես արդյոք դու, որ Էլենդիլի ժառանգն օգնության շտապի Գոնդորի ռազմիկներին...
</poem>
— Բանաստեղծությունը գուցեև վատն է, բայց փոխարենը ամեն ինչ տեղին բացատրում է ասված, եթե քեզ Էլրոնդի խոսքերը բավական չեն: Դու հարյուր տաս օր անցկացրել ես ճանապարհներին, այնպես որ ուշադիր լսիր, այլապես այստեղ գալդ իմաստ չուներ,— ավելացրեց նա և նստեց:
— Ինքս եմ հորինել շատ վաղուց,— փսփսաց նա Ֆրոդոյի ականջին,— երբ Դունադանն առաջին անգամ պատմեց ինձ, թե ով է ինքն իրականում: Եվ հիմա գրեթե զղջում եմ, որ իմ թափառումներին վերջ է տրված, ու ես չեմ կարող գնալ նրա հետ, երբ նրա փառքի ժամը վրա հասնի:
Արագորնը ժպտաց ծեր հոբիթին, իսկ հետո, լրջանալով, ասաց Բորոմիրին.
— Ես ներում եմ քո անվստահությունը: Մի՞թե ես չգիտեմ, որ բոլորովին նման չեմ Իսիլդուրի և Էլենդիլի արքայական քարե քանդակներին, որոնք դու ամեն օր տեսնում ես Դենեթորի ապարանքում: Ես մեծն Իսիլդուրի ժառանգն եմ, բայց ո՛չ Իսիլդուրն ինքը: Ես երկար ու դժվարին ուղի եմ անցել, և, հավատա, այն մի քանի հարյուր լիգը, որ ընկած են Ռիվենդելիի և Գոնդորի միջև, միայն մի փոքր մասն է այն անհամար լիգերի, որ հաղթահարել եմ իմ կյանքում: Բազում գետեր ու լեռնաշղթաներ, ճահճոտ հարթվայրեր ու ամայի սարահարթեր եմ ոտքի տակ տվել, տեսել եմ բազում հեռավոր երկրներ, եղել եմ նույնիսկ Հարադում ու Ռունում, որտեղ փայլում են մեզ համար անծանոթ և օտար աստղեր: Բայց ես հյուսիսն եմ համարում իմ հայրենիքը: Այստեղ արքա Վալենդիլի ժամանակներից ի վեր, ծնվել ու մահացել են իմ բոլոր նախնիները՝ սերնդե-սերունդ փոխանցելով գահի իրավունքը: Արնորցիների կյանքը դժվար է եղել, սակայն Թուրը միշտ էլ տեր է ունեցել և մեզ հիշեցրել է մեզ մեր երբեմնի հզորության մասին... Եվ ահա թե ինչ կասեմ քեզ, Բորոմիր, նախքան խոսքս ավարտելը. մենք՝ հյուսիսի Հետքագետներս, միայնակ ենք որսի դուրս գալիս, բայց ամեն տեղ անխոնջ հետապնդում ենք թշնամու սպասավորներին: Գոնդորը բարու միակ կացարանը չէ աշխարհում, Բորոմիր: Մենք նույնպես կռվում ենք չարի դեմ: Աշխարհում այլ չար ուժեր էլ կան, որոնց հետ ձեր ամուր պատերը և սուր նիզակները գործ չեն ունենում: Դու ասացիր՝ մենք միայնակ պատնեշում ենք Արևմուտքը՝ ընդդիմանալով Թշնամու զորքերի ճնշմանը: Բայց հյուսիսի ժողովուրդներն ի՞նչ կիմանային, թե հանգիստն ի՞նչ է, եթե մենք չլինեինք: Ուրեմն, Բորոմիր, աշխարհում շատ ուժեր կան, բացի Թշնամու կազմակերպված զորքից, որոնց հարկ է լինում հակահարված տալ: Դուք պաշտպանում եք ձեր սահմանները՝ հարևաններին անջրպետելով Մորգուլի զորագնդերից և այևս ոչ մի բանի մասին, բացի սեփական սահմաններից, հոգ չեք տանում, իսկ մենք՝ հյուսիսի պահակներս, պայքարում ենք բոլոր մութ ուժերի դեմ: Եվ երբ անարև թավուտներից, խրուտ ճահիճներից կամ միգապատ կիրճերից դուրս են սողում Մորդորի մութ դաշնակիցները, նրանց մշտապես դիմավորում են արնորցիները, և նրանք նահանջում են իրենց որջերը: Ո՞վ իրեն հանգիստ կզգար՝ նույնիսկ իր բնակարանի պատերի ներսում, դաշտում կամ անկողնում, եթե արնորցիները չլինեին: Ո՞վ կխիզախեր ճանապարհ դուրս գալ:
Իսկ մենք նույնիսկ շնորհակալական խոսք չենք պահանջում: Ճամփորդները կասկածանքով ու խեթ են նայում մեզ, իսկ գյուղացիներն ու գեղջուկները արհամարհալի կարեկցանքով մեզ թափառաշրջիկ են անվանում... Բոլորովին վերջերս մի գիրուկ, որն անգիտակցությամբ ապրում է այնպիսի արարածների հարևանությամբ, որոնց մասին եթե ճիշտն իմանար, վախից կմեռներ, ինձ անվանեց (բնավ չցանկանալով անպատվել) Պանդուխտ... Նա չգիտե, թե ինչու ենք մենք դեգերում և ներողամտորեն խղճում է անդադրում թափառականներին: Բայց մեզ հարկավոր չէ նրա շնորհակալությունը: Նա, իր բոլոր ազգակիցների ու հարևանների նման, ապրում է խաղաղ, հանգիստ ու երջանիկ՝ ահա թե ինչն է «թափառականների» համար կարևոր: Մենք թաքցնում ենք մեր իրական դեմքը, որպեսզի իրերի ընթացքը չխանգարվի: Դրա համար ենք մենք կոչված Դա է մեր կոչումը և մենք անշեղորեն հետևում ենք այդ կոչմանը, թեև այս երկար տարիների ընթացքում շատ բան է խոտով ծածկվել:
Ախարհը նորից սկսվում է փոխվել: Նոր ժամանակ է գալիս: Իսիլդուրի Նզովքը՝ Համիշխանության Մատանին, երկարատև անգոյությունից հետո հայտնվել է: Մեզ մեծ ճակատամարտ է սպասում: Կոտրված Թուրը նորից են կռելու, և ես քեզ հետ միասին կուղևորվեմ Մինաս Թիրիթ:
Վստահելի
1342
edits