Changes

Մատանիների Տիրակալը

6 bytes removed, 16:50, 21 Հունիսի 2016
/* Գլուխ երրորդ. Ճանապարհ դեպի հարավ */
[[Պատկեր:The Ring Goes South.jpg|300px|thumb|right]]
Երեկոյան հոբիթները հավաքվեցին Բիլբոյի մոտ՝ առանձին գաղտնի խորհրդակցության: Մերին ու Փինը վրդովվեցին, երբ իմացան Սամի Սեմի արարքի մասին:
— Որտե՞ղ է արդարությունը,— զայրանում էր Փինը: — Այդ խաբեբային դահլիճից չեն վռնդել, անպատկառ ինքնակոչության համար շղթայակապ չեն արել, այլ մի բան էլ պարգևատրել են, և նա Ֆրոդոյի հետ կճանապարհվի:
— Պարգևատրե՜լ են,— տխուր ծիծաղեց Ֆրոդոն: — Ավելի լավ է ասես՝ ահավոր պատժի են դատապարտել: Մտածի՛ր, կարելի՞ է արդյոք Մորդոր գնալը, այն էլ Մատանիով հանդերձ, պարգև համարել: Իսկ ես հույս ունեի, թե Մատանին իմ ձեռքից կվերցնեն ու կհաջողվի հանգստանալ Ազատքում:
— Այո, հյուընկալվելն էլֆերի մոտ շատ ավելի հաճելի է, քան Մորդոր քարշ գալ,— համաձայնեց Մերին: — Բայց չէ՞ որ մենք նախանձում ենք ոչ թե քեզ, այլ ՍամինՍեմին: Քանի որ դու ձեռնամուխ ես եղել այդ գործին, մեզ համար սոսկալի պատիժ կլինի, եթե քեզ թույլ տանք մենակ գնալ այնտեղ: Ճանապարհի մի մասը միասին ենք անցել՝ հարկավոր է միասին էլ վերջացնել:
— Ես էլ եմ այդպես գտնում,— միջամտեց Փինը: — Մեզ՝ հոբիթներիս, իրարից բաժանվել չի կարելի: Եթե ինձ բանտում չփակեն, ես անպայման կգնամ Ֆրոդոյի հետ: Չէ՞ որ նա պետք է խելքը գլխին մի ուղեկից ունենա:
— Դրա համար դու բոլորովին հարմար չես,— խոսեց Գանդալֆը՝ Գենդալֆը՝ պատուհանից դուրս նայելով (Բիլբոն առաջին հարկում էր ապրում): — Բայց դուք չափազանց վաղ սկսեցիք անհանգստանալ, քանի որ դեռևս ոչինչ որոշված չէ:
— Ոչինչ որոշվա՞ծ չէ,— հարցրեց Փինը,— հապա ի՞նչ էիք անում ձեր Խորհրդում:
— Խոսում էինք և լսում,— բացատրեց նրան Բիլբոն: — Յուրաքանչյուրը պատմում էր այն, ինչ գիտեր և իմանում այն, ինչ չգիտեր: Բոլորն իրար լսում էին բերանները բաց: Իմիջայլոց, նույնիսկ ամենագետ Գանդալֆն Գենդալֆն իր համար անսպասելի լուր լսեց՝ Գոլլումի փախուստի մասին, բայց ցույց չտվեց:
— Սխալվում ես,— առարկեց ԳանդալֆըԳենդալֆը,— այդ նորությունն ինձ հայտնեց Քամիխեղդը: Եթե ուզում ես իմանալ, Խորհրդում բերանները բաց նստած էին Բիլբոն ու Ֆրոդոն, իսկ ես ոչ մի նորություն չլսեցի:
— Թող այդպես լինի,— համաձայնեց Բիլբոն՝ հասկանալով, որ Գանդալֆի Գենդալֆի հետ վիճելն անօգուտ է,— բայց Խորհրդում ամբողջ օրը խոսեցին ու լսեցին, իսկ որոշեցին միայն Ֆրոդոյի և Սամի Սեմի մասին: Խեղճե՜ր, նրանց դաժան վիճակ ընկավ... Ի դեպ, նրանք իրենք այդ ընտրեցին: Ես կանխազգում էի, որ այդպես էլ պետք է լինի, եթե ինձ Մորդոր չթողնեն: Բայց կարող եմ որպես գաղտնիք ասել ձեզ, բարեկամներ, որ միայն նրանց չէ վիճակված այդ բախտը: Նրանց հետ մի մեծ խումբ է մեկնելու, հենց որ հետախույզները վերադառնան Ազատք: Նրանք արդեն գնացի՞ն հետախուզության, ԳանդալֆԳենդալֆ...
— Ոմանք գնացին,— պատասխանեց հրաշագործը: — Մի տասը պատրաստվում է և կմեկնի առավոտյան: Նրանց օգնելու պատրաստակամություն հայտնեցին հետքագետ հյուսիսցիները և հյուսիսային Չարքանտառից Թրանդուիլի էլֆերը: Դուք կուղևորվեք հետախույզների վերադառնալուց հետո, այնպես որ Ֆրոդոն կհասցնի հանգստանալ:
— Իհարկե, ու Մորդոր կհասնենք ձմռանը,— մռայլ ու դժգոհ փնթփնթաց ՍամըՍեմը:
— Ինչ արած,— նկատեց Բիլբոն,— չէ՞ որ այստեղ մասամբ Ֆրոդոն է մեղավոր. ինչու՞ էր սպասում իր ծննդյան օրվան: Իմիջայլոց, նա տարօրինակ ձևով է այն տոնել: Մի՞թե նա մտածում էր, թե ինձ կուրախացնի, երբ այդ օրը իմ տունը տվեց հիմար Քսակ Պարկինսներին: Բայց եղածը եղած է, իրավիճակը թույլ չի տալիս մինչև գարուն սպասել, իսկ մեկնել մինչև հետախույզների վերադառնալը՝ անմտություն է:
Բայց չհետազոտված ճանապարհն ավելի վտանգավոր է:
— Վախենում եմ, որ Բիլբոն իրավացի է,— ասաց ԳանդալֆըԳենդալֆը: — Մենք պետք է պարզենք, թե Հեծյալները հիմա որտե՞ղ են:
— Ուրեմն նրան ո՞ղջ են մնացել:
— Նրանց ոչնչացնել չես կարող,— պատասխանեց ԳանդալֆըԳենդալֆը,— քանի դեռ նրանց տիրակալը ոչնչացված չէ: Հուսով եմ, նրանք ստիպված են եղել վերադառնալ իրենց տները. առանց ձիերի՝ նրանք մեր աշխարհում անզոր են, բայց դա անպայման պետք է ստուգել: Իսկ առայժմ մոռացիր քո սարսափները, Ֆրոդո: Ես արդեն չգիտեմ, ինձանից օգուտ կլինի՞ թե ոչ, սակայն մտածում եմ, որ քեզ հետ միասին կգամ Մորդոր, քանի որ, ինչպես այստեղ իրավացիորեն ասացին, քեզ խելամիտ ուղեկից է հարկավոր:
Ֆրոդոն չկարողացավ թաքցնել բուռն ուրախությունը, և գոհ Գանդալֆը Գենդալֆը հանեց գլխարկը, հանդիսավորությամբ խոնարհվեց, բայց միաժամանակ ավելացրեց.
— Նկատի ունեցիր, որ ես միայն մտածում եմ, թե կուղևորվեմ քեզ հետ: Վերջնականապես դեռ ոչինչ չենք որոշել: Հայտնի չէ, թե ինչ կասեն Էլրոնդն ու Արագորնը: Ի դեպ. պետք է Էլրոնդին տեսնեմ: — Գանդալֆը Գենդալֆը հագավ գլխարկն ու դուրս եկավ:
— Ի՞նչ ես կարծում,— Բիլբոյին հարցրեց Ֆրոդոն,— որքան ժամանակ պետք է սպասեմ:
Հետախույզները ոչ մի տեղ Հեծյալներ չէին հայտնաբերել, նույնիսկ ոչինչ չէին լսել նրանց մասին: Հեծյալներին չէին տեսել և Մեծ արծիվները, Ռադագասթ Թուխի հզոր դաշնակիցները: Գոլլումը նույնպես անհետ կորել էր, իսկ հյուսիսում վարգում էին գայլդարձյակների ոհմակները: Դիվոտ գետում Գետանցումի մոտ գտնվել էին երեք խեղդված սև ձիեր, և ևս հինգը՝ քիչ ներքև, ծանծաղուտներում. նույն տեղում, ջրի մեջ, լողում էին քրքրված թիկնոցներ:
— Համենայն դեպս, Դիվոտը ութ Մատանեկիրներին հետյոտն է դարձրել,— դատում էր ԳանդալֆըԳենդալֆը: — Կարելի է հույս ունենալ, որ Ուրվական սպասավորներն ինչ-որ ժամանակով իրենց ուժը կորցրել են ու վերադարձել Մորդոր, որպես անձև ուրվականներ, բայց ես լրիվ համոզված չեմ: Եթե դա իսկապես այդպես է, ապա նրանք մեր արշավին չեն խանգարի, որովհետև դեռևս շուտ չեն հայտնվի նորից: Հասկանալի է, Թշնամին սպասավորներ շատ ունի, բայց նրանք որպեսզի իմանան, թե մենք ուր ենք գնացել, ստիպված կլինեն ծածուկ հասնել Ռիվենդել, ծածուկ, որովհետև դունադանները քնած չեն, և այստեղ փնտրել մեր հետքերը, իսկ մենք կաշխատենք հետքեր չթողնել: Սակայն այլևս դանդաղել չի կարելի, ես գտնում եմ, որ հենց հիմա էլ հարկավոր է գործել:
Էլրոնդը հոբիթներին կանչեց իր մոտ:
— Դու միտքդ չե՞ս փոխել, քանզի ստիպելու իրավունք մենք չունենք:
— Ոչ,— ասաց Ֆրոդոն: — Ես կգնամ Սամի Սեմի հետ:
— Ես նույնիսկ խորհուրդ չեմ կարող տալ քեզ,— քիչ լռելուց հետո ասաց Էլրոնդը: — Խավարի Վարագույրը օր օրի ծավալվում է, այն տարածվել է համարյա մինչև Մոխրաջուր գետը, իսկ Խավարամած հողերն ինձանից ծածկված են, ես անզոր եմ գուշակելու քո ապագա ուղին և չգիտեմ, թե դու ինչպես պետք է հասնես Մորդոր: Բազում թաքուն ու բացահայտ թշնամիներ կհանդիպեն քեզ ճանապարհին, բայց հիշիր. նույնիսկ Սաուրոնի տիրույթներում Մատանու Պահապանը կարող է բարեկամի հանդիպել: Մենք քո մասին լուր կուղարկենք Իմաստունների խորհրդի բոլոր դաշնակիցներին... Չնայած հայտնի չէ, կկարողանա՞ն անցնել սուրհանդակները այն երկրներով, որոնք պատերազմի մեջ են:
Մենք քեզ համար մի քանի հուսալի ուղեկից կգտնենք, բայց դրանց թիվը պետք է շատ փոքր լինի, քանզի քո արշավի հաջողությունը կախված է միայն արագությունից և գաղտնի լինելուց: Պահապաններն ընդամենը ինը կլինեն, ճիշտ այնքան, որքան Ուրվական-Նազգուլները: Բացի քո հավատարիմ ՍամիցՍեմից, քեզ հետ կուղևորվեն Գանդալֆը Գենդալֆը և գուցե այդ դժվարագույն արշավում ավարտվեն նրա մեծագործությունները:
Մնացած ուղեկիցներին կներկայացնեն ազատ աշխարհի ազատ ժողովուրդները՝ էլֆերը, թզուկները և մարդիկ: Էլֆերից քեզ հետ գնալու ցանկություն է հայտնել Լեգոլասը, թզուկներից՝ Ջիմլին, իսկ մարդկանցից՝ Արագորնը:
— Դուք չեք հասկանում,— պատասխանեց Էլրոնդը,— ուղղակի չեք պատկերացնում, թե ինչպիսի ահավոր վտանգներ են սպառնում Ֆրոդոյին Մորդորի ճանապարհին:
— Դե և Ֆրոդոն էլ ավելին չգիտե, քան նրանք,— անսպասելիորեն հոբիթներին պաշտպանեց ԳանդալֆըԳենդալֆը: — Մեզանից ոչ ոք ինչպես հարկն է չգիտե: Պարզ է, որ եթե մեր համերաշխ հոբիթները հասկանային, թե իրենց ինչ փորձություններ են սպասում, չէին վճռի ճանապարհ ընկնել: Բայց դառնացած կանիծեին իրենց անվճռականությունը, քանզի նրանք Ֆրոդոյի հավատարիմ ընկերներն են: Իսկ այս արշավում նրանց անդավաճան նվիրվածությունը զորեղությունից ու իմաստնությունից կարևոր կլինի: Հուսով եմ, ինձանից լավ գիտես, որ նույնիսկ մեծ դյուցազն Գլորֆինդելը չի կարող մենամարտում հաղթել Թշնամուն կամ ուժով հասնել Օրոդրուին:
— Ճիշտ ես,— դժկամությամբ համաձայնեց Էլրոնդը: — Բայց Հոբիթստանին նույնպես վտանգ է սպառնում, և ահա ես կուզեի, որ մեր հոբիթներն այդ մասին զգուշացնեն իրենց հայրենակիցներին: Եվ բոլոր դեպքերում Փերեգրին Ճագարակը Տուկը չափազանց երիտասարդ է այդ ճանապարհորդության համար: Ես չեմ կարող նրան թույլ տալ Մորդոր գնալ:
— Այդ դեպքում հրամայիր կալանավորել ինձ, այլապես կփախչեմ,— ասաց Փինը:
Էլֆ դարբինները նորից կոփեցին Նարսիլը և նրա սայրին խորհրդանշան դակեցին՝ կիսալուսնի և արևի միջև յոթ աստղ, քանզի Արագորնը՝ Արաթհորնի որդին, Նումենորի թագավորների անմիջական ժառանգը, ճանապարհվում էր պաշտպանելու Գոնդոր տերությունը: Ահեղ տեսք ուներ նորոգված թուրը. ցերեկը, սև պատյանից հանված, արևի տակ փայլատակում էր շիկացածի պես, իսկ լուսնի սառը լույսի տակ ցոլցլում էր մռայլ, սառցային փայլով: Արագորնը նրան նոր անուն տվեց. Անդրիլ, որը նշանակում է «Վերածնված կայծակ»:
Արագորնն ու Գանդալֆը Գենդալֆը արշավի պատրաստվելով, ուսումնասիրում էին Միջերկրի հին քարտեզները և Էլրոնդի դղյակում հնուց պահպանվող նախորդ Դարաշրջանների տարեգրությունները: Պատահում էր, Ֆրոդոն էլ էր միանում նրանց, բայց ժամանակի մեծ մասն անցկացնում էր Բիլբոյի հետ՝ վստահելով ուղեկիցների իմաստնությանը:
Երեկոները հոբիթները հավաքվում էին բոլորը միասին, նստում բուխարու հարմարավետ դահլիճում, ունկնդրում էլֆերի հին ավանդությունները, իսկ ցերեկը, քանի դեռ Մերին ու Փինը թափառում էին ձմեռային այգում, Ֆրոդոն ու Սամը Սեմը նստում էին Բիլբոյի մոտ, ու նա կարդում էր իր բանաստեղծությունները կամ հատվածներ անավարտ գրքից:
Ճանապարհվելու նախորդ օրն առավոտյան Ֆրոդոն մենակ մտավ Բիլբոյի մոտ: Բիլբոն դուռը պինդ ծածկեց, մահճակալի տակից հանեց փայտե սնդուկը, կափարիչը բաց արեց և չափազանց ճմրթված կաշվե պատյանից մի թուր հանեց:
— Իհարկե հասկանում եմ,— պատասխանեց Բորոմիրը: — Ճանապարհին ես էլ եմ թաքնվելու լրտեսներից: Բայց ռազմիկի հպարտությունս թույլ չի տալիս արշավն սկսել գողի նման թաքնվելով:
Ջիմլին, Պահապանների ջոկատից միակը բացեիբաց հագավ օղազրահը և գոտու մեջ խրեց ռազմական կացինը: Լեգոլասն աղեղ ուներ, նետերով լի կապարճ և գոտուն ամրացրած երկար դաշույն, Ֆրոդոն՝ Ջարդողը, Թորինի օղազրահի մասին որոշեց չասել ուղեկիցներին, մյուս հոբիթները զինված էին դամբանատան սրերով: Գանդալֆը Գենդալֆը վերցրել էր իր կախարդական գավազանը և էլֆերի կռած Մոլեգին թուրը:
Էլրոնդը նրանց տաք հագուստ տվեց՝ բաճկոններ և մորթե աստառներով թիկնոցներ: Մթերքը, տաք հագուստները և վերմակները կապերով բարձեցին պոնիին՝ դա այն նույն զառամյալ պոնին էր, որ Լեռնամոտից փախչելիս վերցրին իրենց հետ: Բայց հիմա դժվար էր նրան ճանաչել՝ մի տասնհինգ տարով ջահելացած էր երևում: Սամը Սեմը պնդեց, որ նոր ճանապարհորդության համար վերցնեն իրենց հավատարիմ ծեր օգնականին՝ ասելով, որ Բիլը (նա այդպես էր կոչել պոնիին) կարոտից կսատկի, եթե մնա Ազատքում:
— Ախր դա զարմանալի կենդանի է: Մի երկու ամիս ավելի ապրեինք այստեղ, սա կխոսեր արդեն,— հայտարարեց ՍամըՍեմը: — Դե առանց խոսքի էլ նա ինձ բացատրեց (ո՛չ վատ, քան Փերեգրինը Ազատքի տիրակալին), որ եթե իրեն չբանտարկեն, նա, մեկ է, կվազի մեր հետևից:
Իրոք որ, ծանր բեռնված Բիլի գոհ տեսքից դատելով, թեթև սրտով էր գնում արշավի, ոչ թե Ֆրոդոյի մյուս ուղեկիցների նման, որոնց ընկճում էին ծանր կանխազգացումները, թեև անբեռ էին գնում:
Բուխարու դահլիճում էլֆերին հրաժեշտ տալով, Պահապանները դուրս եկան արևելյան պատշգամբ և այժմ սպասում էին ուշացած ԳանդալֆինԳենդալֆին: Արևելքից լողում էր պաղ աղջամուղջը, բուխարու կրակի տաք ցոլքերը դղյակի պատուհանների ապակիները ոսկեգույն էին ներկել: Բիլբոն մրսում էր, թիկնոցի մեջ փաթաթված կանգնել էր Ֆրոդոյի կողքին ու տխուր լռում էր: Արագորնը գլուխը կախ նստած էր աստիճանների վրա, միայն Էլրոնդն էր կռահում, թե ինչ մտքեր են պաշարել Խլուտի անվախ թափառականին: ՍամըՍեմը, Բիլի ճակատը քորելով, նայում էր դատարկ մթությանը, այնտեղ, որտեղ զառիթափի քարե ալիքների տակ խուլ մռնչում էր մոլեգին Բրուինենը:
— Բիլ, բարեկամս,— մրմնջում էր ՍամըՍեմը,— ինձնով լինի, իզուր մեզ հետ կապվեցիր: Կապրեիր էստեղ քեզ համար ու ցավ չէիր քաշի... Կծամեիր Ազատքի անուշահոտ խոտը... Իսկ հետո էլ, մեկ էլ տեսար գարուն կգար...
Բայց Բիլը ոչինչ չէր պատասխանում հոբիթին...
Սամն Սեմն ուղղեց պարկը և սկսեց հիշել, թե ամե՞ն ինչ է վերցրել արդյոք. կաթսայիկներ, որ դադարների ժամանակ ուտելիք պատրաստի (իմաստունները հո այդ մասին չե՞ն մտածելու), աղի տուփիկ, (է՛հ, հոգեպահուստը քիչ է), մի քանի զույգ բրդե գուլպա (ճանապարհին գլխավորը ոտքերի տաք լինելն է) և զանազան այլ մանր-մունր բաներ, որ Ֆրոդոն մոռացել է, բայց տեղը տեղին հավաքել է հոգատար ՍամըՍեմը, որպեսզի երբ դրանք հանկարծ պետք գան, հանդիսավոր հպարտությամբ հանձնի տիրոջը(ո՜նց թե մոռացել եք, հապա Սամն Սեմն ինչի՞ համար է): Դեհ, թվում է, ոչինչ չի մոռացել...
— Բա պարա՜նը,— հանկարծ հիշեց նա: — Էհ, ցրված, պարանը չես վերցրել... Ախր չէ՞ որ երեկ ինքս ինձ ասում էի. «Սամ«Սեմ, անպայման պարան վերցրու, հաստատ ճանապարհին պետք կգա»: Հաստա՛տ: Բա՛յց դե հիմա որտեղի՞ց ճարեմ...
Շուտով պատշգամբում հայտնվեց ԳանդալֆըԳենդալֆը. նրան ուղեկցում էր Ազատքի տիրակալը:
— Այսօր, ոչ բարձր ասաց Էլրոնդը,— Մատանու Պահապանը ճանապարհ է ընկնում դեպի Ճակատագրի Լեռը: Լսեցեք իմ վերջին մաղթանքը: Նա մենակ է պատասխանատու Մատանու ճակատագրի համար և, կամավոր մտնելով այդ բեռի տակ, չպետք է Մատանին դեն նետի ճանապարհին կամ հանձնի Թշնամու սպասավորներին: Նա կարող է ժամանակավորապես վստահել միայն Իմաստունների Խորհրդից մի Իմաստունի կամ ուրիշ Պահապանի, միայն նրանց՝ այն էլ սոսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Սակայն Պահապանները երդմամբ չեն կապված իրար հետ, քանի որ ոչ ոք ի վիճակի չէ կանխապես կռահելու, թե ինչ փորձություններ են սպասում ճանապարհին և իրենք մինչև վերջ հասնելու ուժ կունենա՞ն: Հիշեցեք, որքան մոտենաք Մորդորին, այնքան դժվար կլինի նահանջել, այդ պատճառով...
Պահապաններն Ուղիով հասան մինչև գետանցում և կտրուկ շրջվեցին հարավ: Նրանց առջև փռվեց ձորերով կտրտված, հավամրգու թփերով ծածկված քարքարոտ հարթավայրը, որը արևելքից էզերված էր Մշուշապատ Լեռնաշղթայով. եթե նրանք կտրեին-անցնեին լեռնաշղթան, իսկ հետո իջնեին Անդուինի հովիտը, ապա ավելի արագ կհասնեին հարավային հողերին, քանզի Մեծ Գետի հովիտը փառաբանված էր իր բերքառատությամբ և հարմար ճանապարհներով: Բայց հենց այդ պատճառով էլ Սաուրոնի լրտեսները անտարակույս հսկելիս կլինեին գետամերձ ճամփաները, իսկ Անդուինից Մշուշապատ Լեռնաշղթայով անջատված արևմտյան հարթավայրով դեպի հարավ շարժվելով, ճամփորդները հույս ունեին աննկատ մնալ:
Ջոկատի առջևից գնում էր Գանդալֆ Գենդալֆ Մոխրագույնը, նրանից աջ՝ Արագորնը, որը հիանալի գիտեր արևմտյան հարթավայրերը, այնպես որ մութը նրա համար խանգարող հանգամանք չէր, նրա հետևից քայլում էին մնացած ճամփորդները, իսկ երթը եզրափակում էր էլֆ Լեգոլասը, որը, ինչպես և Չարքանտառի բոլոր էլֆերը, գիշերով տեսնում էր ոչ պակաս, քան ցերեկը: Սկզբում ուղղակի ձանձրալի էր, և Ֆրոդոյի հիշողության մեջ գրեթե ոչինչ չմնաց, բացի արևելյան սառնաշունչ քամուց: Այդ խոնավ, մինչև ոսկորները թափանցող քամին անփոփոխ փչում էր Մշուշապատ Լեռների թիկունքից, այնպես որ Ֆրոդոն, չնայած տաք հագուստին, շարունակ իրեն սառած էր զգում՝ և՛ գիշերը, ճամփին, և՛ ցերեկը, հանգստի ժամանակ: Առավոտները, երբ անթափանցելի խավարը փոխվում էր մոխրագույն, անարև աղջամուղջի, ճամփորդները դադարի տեղ էին գտնում և մտնում փշարմավի փշոտ ճյուղերի տակ: Այդ գետնամած թփուտները, որպես կղզյակներ, սևին էին տալիս հարթավայրում, կամ թաքնվում էին որևէ ձորում: Երեկոյան, հերթական պահակի ձայնից արթնանալով, նրանք թմրած ուտում էին սառը ընթրիքը և քնատ, դողդողալով ճանապարհ ընկնում:
Հոբիթներն այդպիսի ճանապարհորդությունների սովոր չէին, և երբ լուսաբացը մոտենում էր, հոգնածությունից նրանց ոտքերը ծալվում էին. թվում էր, թե իրենք չեն շարժվում առաջ, այլ գիշերից գիշեր քայլում էին տեղում: Տաղտուկ, ձորերով կտրտված հարթավայրը փշարմավի ծակծկող թփերի կղզյակներով ձգվում էր հարյուրավոր լիգեր: Սակայն լեռներն ավելի ու ավելի էին մոտենում: Մառախլապատ Լեռնաշղթան թեքվում էր դեպի արևմուտք, և այժմ նրանք գնում էին սարահարթով, որը հատվում էր մթին կիրճերով և բարձր ժայռերի զառիկող պատերով: Ոլոր-մոլոր, վաղուց լքված արահետները հաճախ Պահապաններին փակուղի էին տանում՝ մերթ վարար, փրփրաշատ վտակի վրա կախված քարափ, մերթ դեպի չոր, բայց լայն ու խոր ծերպ, մերթ գահավեժ վայրեջք դեպի անհատակ ճահճուտ:
Հարավում, Ջոկատի ճանապարհը փակելով, բարձրանում էր վիթխարի լեռնաշղթան հավերժական ձյան արծաթափայլ երեք գագաթներով:
Ֆրոդոն ուշադիր զննում էր լեռները: Անլսելի նրան մոտեցավ Գանդալֆը Գենդալֆը և, ձեռքը ճակատին հովար անելով, նայեց հեռավոր ձյունապատ լեռնաշղթային:
— Այստեղից սկսվում են Օստրանի կամ, ինչպես մարդիկ են ասում Հոլլինի հողերը,— ձեռքն իջեցնելով ասաց նա Ֆրոդոյին: — Օստրանում և՛ կլիման է ավելի լավ, և՛ հողերն են ավելի բերրի, քան հյուսիսային հարթավայրերում, բայց հիմա մենք ստիպված կլինենք կրկնապատկել զգուշությունը. այստեղ անպայման լրտեսներ կլինեն:
— Առջևում լեռներ են,— ասաց Փինը: — Երևի գիշերը թեքվել ենք արևելք:
— Այդպիսի բան չի եղել,— առարկեց ԳանդալֆըԳենդալֆը: — Արևոտ եղանակին ուղղակի ավելի հեռուն է երևում, ահա թե ինչու ես լեռները տեսնում: Մշուշապատ Լեռնաշղթան Օստրանի սահմանների մոտ սահուն թեքվում է հարավ-արևմուտք: Դու, ինչ է, ոչ մի անգամ քարտեզ չէ՞ս նայել Ազատքի տիրակալի մոտ հյուընկալվելու ժամանակ:
— Ո՜նց չեմ նայել,— նեղացավ Փինը: — Նայել եմ, նույնիսկ կարելի է ասել՝ ուսումնասիրել եմ: Բայց տեսողական վատ հիշողություն ունեմ: Իսկ մեր Ֆրոդոն հաստատ բոլորը հիշում է:
— Մեզ ոչ մի քարտեզ հարկավոր չէ,— ասաց հոբիթներին մոտեցած Ջիմլին: Նա հուզված նայում էր հեռավոր լեռներին: — Չէ՞ որ դա իմ նախնիների տիրույթներն են: Ահա առասպելներով պսակված գագաթները՝ ձյունապատ Զիրաքը, Բարազը և Շաթհուրը: Ես դրանք տեսել եմ միայն մեկ անգամ, այն էլ հեռվից, բայց ինձ լավ ծանոթ են: Դրանց բազում առասպելներ են նվիրված, իսկ մեր վարպետները մետաղի և քարի վրա դրանք շատ են պատկերել, այդ լեռները: Որովհետև դրանց ընդերքում, հսկայական անձավներում է գտնվում թզուկների հինավուրց թագավորությունը՝ Քազադ-Դումը կամ էլֆերեն՝ Մորիան, իսկ համընդհամուր լեզվով՝ Սև Անդունդը: Քիչ հեռու բարձրանում է Բարազինբարը, էլֆերեն Քարադհրասը՝ Բոսոր Կոտոշը, իսկ դրա հետևում, դեպի աջ կան ևս երկու գագաթ՝ Զիրաք-Զիգիլը, էլֆերեն Քելեբդիլը՝ արծաթագույն և Բունդուշաթհուրը, էլֆերեն Ֆանուիդոլ՝ Խավարը: Այստեղ անառիկ Մշուշապատ Լեռնաշղթան գոգավորվում է նեղ լեռնանցքով, որտեղով կարելի է անցնել հովիտ, որը հայտնի է Միջերկրի բոլոր թզուկներին: Այդ հովիտը մի քանի անուն ունի. Թզուկների լեզվով՝ Ազանուլբիզար, էլֆերեն՝ Նանդուրիոն, դե իսկ համընդհանուր լեզվով՝ Սևագետք:
— Մեզ հարկավոր է դուրս գալ Ազանուլբիզար,— հայտարարեց ԳանդալֆըԳենդալֆը, երբ թզուկը լռեց: — Բոսորագույն Դարպասով, այդպես են անվանում նրա արևմտյան լանջը, բարձրանալով լեռնանցքը, մենք Սևագետքի ափով կիջնենք հովիտ: Այնտեղ դուք կտեսնեք Հայելու լիճը և նրանից սկիզբ առնող գետակը՝ Արծաթափայլը:
— Անթափանց է Քելեդ-Զարամի ջուրը,— ասաց Ջիմլին,— և սառույցի նման պաղ են Քիբել-Նալի աղբյուրները: Մի՞թե ես այդ երջանիկ բախտն ունեմ՝ տեսնել մեր նվիրական լիճը:
— Եթե ունես էլ, ապա միայն թռուցիկ, բարեկամս,— թզուկին նայելով, խոսեց ԳանդալֆըԳենդալֆը: — Քանի որ մեր ճանապարհն անցնում է Հայելու լճի կողքով, Արծաթափայլով ներքև, Գաղտնի Թավուտի միջով դեպի Մեծ Գետը և հետո... — Նա լռեց:
— Եվ հետ ի՞նչ,— հարցրեց նրան Մերին:
— Եվ հետո՝ շարունակությունը,— պատասխանեց ԳանդալֆըԳենդալֆը,— ճանապարհորդության վերջում... Շատ հեռու գալիքը չգուշակենք: Մեզ հաջողվեց հասնել Օստրան, բայց դա միայն առաջին քայլն է հաղթանակի ճանապարհին: Մենք այստեղ մեկ օր կանգ կառնենք: Օստրանը փառաբանված է իր կենարար կլիմայով, իսկ ուժ հավաքելը մեզ չի խանգարի: Այն երկիրը, ու երբևէ ապրել են էլֆերը, արտակարգ կենարար է մնում, չարությամբ այն թունավորելը հեշտ չէ:
— Ճիշտ է,— Գանդալֆին Գենդալֆին պաշպանեց Լեգոլասը: — Բայց մեզ, անտառի պապենական բնակիչներիս համար, Օստրանի էլֆերը տարօրինակ ժողովուրդ էին, և արդեն այստեղ նրանց հետքերը չեմ զգում. ծառերն ու խոտերը մեռյալ լռություն են պահպանում: Չնայած... — Լեգոլասը վայրկենապես քարացավ: — Այո, քարերը դեռ հիշում են նրանց մասին: Լսու՞մ եք... Քարերի բողոքը, լսու՞մ եք... «Նրանք մեզ տաշեցին, հավետ պահպանեցին, մեզ շունչ տվեցին ու առմիշտ գնացին»: Նրանք առհավետ գնացին,— ասաց Լեգոլասը: — Վաղուց գտել են Հավերժ Նավահանգիստը:
Բայց ճամփորդները միայն քամու աղմուկն էին լսում:
— Առայժմ դեռ ոչ,— քմծիծաղեց Արագորնը: — Բայց ինչ-որ բան ինձ իսկապես չի գոհացնում: Ես Օստրանում եղել եմ և՛ ամռանը, և՛ ձմռանը: Այստեղ որսորդներ չկան, որովհետև բնակիչներ չկան: Դրա համար էլ այստեղ միշտ շատ թռչուններ և զանազան մանր գազանիկներ են եղել: Իսկ հիմա այս ամբողջ երկիրն ամայացել է: Ես զգում եմ, որ շուրջը՝ շատ մեծ տարածության վրա ոչ մի կենդանի արարած չկա: Եվ շատ կուզենայի հասկանալ, թե ինչու:
— Դա իրոք որ այնքան էլ հասկանալի չէ,— համաձայնեց ԳանդալֆըԳենդալֆը: — Բայց հետո ավելացրեց: — Իսկ գուցե մենք խրտնեցրե՞լ ենք կենդանիներին:
— Մենք հո նրանց չե՞նք որսում,— առարկեց Արագորնը: — Եվ ես միշտ Օստրանում ինձ հանգիստ եմ զգացել, իսկ հիմա ինչ-որ տագնապ եմ ապրում:
— Ուրեմն մեզ հարկավոր է զգոն լինել,— իսկույն լրջանալով, նկատեց ԳանդալֆըԳենդալֆը: — Եթե քեզ հետ ճամփորդում է հետքագետը, այն էլ ոչ թե պարզապես հետքագետը, այլ Արագորնն ինքը, ուրեմն պետք է հավատալ նրա զգացողությանը: Կամաց, բարեկամներ,— ասաց հոբիթներին: — Եվ հենց հիմա ժամապահներ նշանակենք:
Այդ օրն առաջին ժամապահը Սամն Սեմն էր: Բոլորը հանգիստ քնեցին, բայց Արագորնը, ըստ երևույթին, միտք չուներ քնելու: Հենց որ ճամփորդների խոսակցությունները դադարեցին, ծանր, տագնապալի լռություն իջավ, որը նույնիսկ Սամը Սեմը զգաց: Պարզ լսվում էր քնածների շնչառությունը, իսկ երբ պոնին ոտքը շարժեց, զարմանալի բարձր թխկոց լսվեց: Բավական էր Սամը Սեմը մի քիչ շարժվեր և լսում էր սեփական հոդերի ճտճոցը: Երկնքում ոչ մի հատիկ ամպ չկար. արևը դանդաղ լողում էր դեպի վեր. մեռյալ լռությունը խորանում էր ու կայունանում: Հետո հարավում, անամպ երկնքում ինչ-որ մութ կետ հայտնվեց, փոքրիկ սև ամպի նման: Քամի չկար, բայց կետը մոտենում էր:
— Դա ի՞նչ է, կարծես ամպի նման չէ,— շշունջով Արագորնին ասաց ՍամըՍեմը: Արագորնն առանց պատասխանելու նայում էր երկնքին. կետը մոտենում էր, արագ մեծանում և շուտով առանձին մասերի բաժանվեց:
— Ախր դրանք թռչուննե՜ր են,— բացականչեց ՍամըՍեմը:
Թռչունները թռչում էին ցածր, ու ոչ թե ուղիղ առաջ, այլ լայն զիգզագներ գծելով, ասես ինչ-որ բան էին փնտրում գետնին:
— Պառկի՛ր և լռի՛ր,— շշնջաց Արագորնը՝ Սամին Սեմին թփի տակ քաշելով, որովհետև մի քանի հարյուր թռչուն հանկարծ առանձնացան հիմնական երամից ու սրընթաց թռան դեպի այն հովիտը, ուր ճամփորդները տեղավորվել էին հանգստանալու: Թռչունները ագռավների էին նման, բայց լրիվ սև էին ու շատ խոշոր: Երբ սուրում էին հովտի վրայով, նրանց ստվերը վայրկենապես ծածկեց արևը և լռությունը ճեղքեց բարձրահունչ կռկռոցը, որն իսկույն էլ խլացավ թևերի բախյունից:
Հենց թռչուններն աչքից ծածկվեցին, Արագորնը վեր կացավ ու արթնացրեց ԳանդալֆինԳենդալֆին:
— Արևմտյան հարթավայրերում,— մռայլ ասաց նա,— թափառում են սև ագռավների երամները, և դրանցից մեկը հենց նոր անցավ մեր գլխավերևով: Օստրանում սև ագռավներ չեն ապրում, դրանց բները Անտերունչ հարթավայրում են: Չգիտեմ, ինչի համար բարեհաճեցին այստեղ, հնարավոր է, որ միայն սնունդ որոնելու, բայց, իմ կարծիքով, Թշնամին է նրանց այստեղ ուղարկել՝ լրտեսելու նպատակով: Իսկ երկնքում, էլ ավելի բարձրում, գիշակերներ են թռչում, դրանք արդեն հաստատ Սաուրոնին են ծառայում: Ինձ թվում է, պետք է հեռանանք այստեղից, իսկույնևեթ՝ Օստրանին հետևում են:
— Բայց այդ դեպքում,— արձագանքեց ԳանդալֆըԳենդալֆը,— լրտեսները Բոսոր Դարպասն էլ են հսկում, իսկ դա նշանակում է լեռնանցք բարձրանալ չի կարելի: Հետաքրքիր է, ինչպե՞ս ենք մտնելու Սևագետք: Լավ, այդ մասին հետո կմտածենք: Հիմա գլխավորը Մշուշապատ հասնելն է: Դու ճիշտ ես, մենք հարկադրված ենք այսօր հեռանալ այստեղից, այնպես որ հանգստանալ չենք կարող:
— Մեր բախտից էր,— ասաց Արագորնը,— որ մեր փոքրիկ խարույկը մինչև ագռավների գալը հանգած էր: Խարույկից երկար ժամանակ պետք է հրաժարվել:
— Ա՜յ քեզ պատիժ,— բողոքեց Փինը՝ երեկոյան արթնանալով ու Սամից Սեմից իմանալով, որ չեն գիշերելու, իսկ խարույկ վառելն էլ երկար ժամանակով արգելված է: — Ինչ-որ հիմար ագռավների պատճառով հիմա քուններս առնել էլ չենք կարող: Իսկ ես տաք ընթրիք էի երազում...
— Ինչքան ուզում ես երազիր,— խորհուրդ տվեց ԳանդալֆըԳենդալֆը: — Իսկ ես, օրինակ, երազում եմ տաքանալ ու հանգիստ ծխամորճ ծխել: Բայց գոնե մի բան կարող եմ հաստատ խոստանալ՝ հարավում բոլորս անպայման կտաքանանք:
— Վախենում եմ մեզ համար նույնիսկ շոգ կլինի, ո՛չ միայն տաք: Էհ թող լինի, միայն թե հասնենք Ճակատագրի Լեռանն ու հետ դառնանք տուն: Ես որ ես եմ, մտածել եմ, թե Բոսոր Կոտոշը Ճակատագրի Լեռն է որ կա, մինչև Ջիմլին իր լեզվով տվեց անունը՝ Բարիզա... Բիրազի... Թշնամու լեզուն անգամ չի պտտվի ասի... Կարճ ասած, մենք դեռ չենք հասել: — Սամը Սեմը աշխարհագրական քարտեզներին չէր հավատում և այս կողմերում բոլոր տարածությունները նրան այնքան վիթխարի էին թվում, որ խճճվել էր:
Ցերեկը Պահապանները թաքնվում էին լեռնագոգում: Մի քանի անգամ նրանք տեսան ագռավներին, բայց վերջիններս կարծես թե նրանց չէին նկատում և երեկոյան չքվեցին: Մի քիչ սպասելով, Պահապաններն ընթրեցին, ճամբարը հավաքեցին ու շարժվեցին հարավ, այնտեղ, ուր մայր մտնող արևի ճառագայթների տակ բոսոր կայծկլտում էր Բարազինբարի գագաթը: Աղջամուղջն արդեն պարուրում էր սարահարթը, և մթնող երկնակամարում մեկը մյուսի հետևից վառվում էին գիշերային աստղերը:
Արագորնը նրանց դուրս բերեց լեռնային արահետ: Ավելի ճիշտ, դա ոչ թե արահետ էր, այլ Օստրանը լեռնանցքի հետ կապող հինավուրց, վաղուց լքված ուղին: Սարերի թիկունքից դուրս լողաց լիալուսինը, և նրա երկնագույն արծաթափայլ լույսի տակ երկու կողմերի վրա գտնվող ժայռերը սև ստվերներ էին գցում գետնին: Ֆրոդոն ավելի ուշադիր նայեց ժայռերին ու տեսավ, որ դրանք ոչ թե ժայռեր են, այլ քարից վարպետորեն կերտված ֆիգուրներ, որոնց արդեն քայքայել էր անողոք ժամանակը: Ջոկատն ամբողջ գիշեր շարժվում էր դեպի հարավ: Լուսադեմին, վաղորդյան մոխրագույն մթնշաղում Ֆրոդոն հանկարծ նայեց երկինք ու նկատեց, ավելի ճիշտ միայն աղոտ զգաց, որ իրենց վերևով անձայն ստվեր անցավ՝ երկնակամարից ընդամենը մի ակնթարթ ջնջելով աստղերի ուրախ կայծերը:
— Դու հիմա երկնքում ոչինչ չնկատեցի՞ր,— հազիվ լսելի հարցրեց նա Արագորնի հետ միասին Ջոկատի առջևից քայլող ԳանդալֆինԳենդալֆին:
— Նկատելը՝ չնկատեցի, բայց զգացի,— ասաց ԳանդալֆըԳենդալֆը: — Մի վայրկյան ասես ավելի մթնեց: Երևի մեր գլխավերևով ամպ անցավ:
— Չափից ավելի արագ անցավ,— ոչ ոքի չդիմելով քրթմնջաց Արագորնը: — Հատկապես այսպիսի անքամի եղանակի համար...
Եվս երկու գիշեր Ջոկատը քայլեց դեպի Մշուշապատ. ոլոր-մոլոր ճանապարհը մեկ մագլցում էր վեր, մերթ գլորվում լեռնագոգ, բայց նկատելի էր, որ աստիճանաբար բարձրանում է ավելի ու ավելի վեր, և երբ վերջացավ երկրորդ գիշերը, Ջոկատն ընդհուպ մոտեցավ Բարազինբարին, կամ, ինչպես էլֆերն են ասում՝ Քարադհրասին, ձյունածածկ կատարով ու արնակարմիր քարքարոտ լանջերով հսկայական գագաթին, որի վրա ո՛չ անտառներ կային, ո՛չ մարգագետիններ:
Սկսվում էր ամպոտ ու պաղ լուսաբացը, մոխրագույն ամպերը ծածկում էին արևը, քամին փչում էր հյուսիս-արևելքից: Գանդալֆը Գենդալֆը դեմքով շրջվեց դեպի քամին, օդը հոտոտեց ու ասաց Արագորնին.
— Ձմեռը հասնում է մեր հետևից: Հյուսիսում լեռները համարյա մինչև ստորոտները ծածկված են ձյունով: Վաղը չէ մյուս օրը մենք կբարձրանանք դեպի Բոսոր Դարպասը, և այնտեղ հնարավոր է, որ մեզ նկատեն լրտեսները, բայց ամենավտանգավոր ու խարդախ թշնամին, թերևս, եղանակն է լինելու: Ուրեմն դու ինչ ճանապարհ կընտրեիր, Արագորն:
— Ես կարծում եմ, դու ինձանից լավ գիտես, որ մութ աշխարհ տանող բոլոր ճանապարհներն էլ վտանգավոր են,— պատասխանեց Արագորնը: — Բայց մենք պետք է հաղթահարենք այդ ճանապարհը, նշանակում է՝ պետք է հասնենք մինչև Անդուին: Հարավում Մշուշապատն անցնել հնարավոր չէ՝ մինչև դուրս չգաս Ռոհանի հարթավայր: Դու ինքդ պատմեցիր Սարումանի դավաճանության մասին: Մենք չգիտենք, արդյոք Ռոհանը չի՞ պարտվել: Ոչ, ռոհանցիների մոտ գնալ չի կարելի, դրա համար ստիպված ենք լինելու գրոհել լեռնանցքը:
— Մոռացել ես,— նկատեց ԳանդալֆըԳենդալֆը,— որ կա ևս մեկ ճանապարհ, չփորձված ու մութ, բայց, իմ կարծիքով, անցանելի. այն ճանապարհը, որի մասին արդեն խոսել ենք:
— Եվ այլևս այդ մասին խոսել չեմ ուզում,— կտրեց Արագորնը: Բայց, լռելուց հետո, ավելացրեց. — Եվ չեմ խոսի... մինչև վերջնականապես չհամոզվեմ, որ մյուս ճանապարհները բացարձակապես անանցանելի են:
— Մենք հենց այսօր պետք է որոշենք, թե ուր ենք գնում,— հիշեցրեց Գանդալֆն Գենդալֆն Արագորնին:
— Լավ, համաձայն եմ,— ասաց Արագորնը: — Բեր այդ բոլորը մեկ անգամ էլ քննենք, երբ դուրս գալու ժամանակը գա:
Երեկոյան, մինչ նրանց ուղեկիցներն ընթրում էին, Արագորնն ու Գանդալֆը Գենդալֆը մի կողմ քաշվեցին և սկսեցին շշուկով զրուցել, խորհրդակցել ինչ-որ բանի մասին՝ երբեմն-երբեմն Բոսոր Կոտոշի զանգվածին նայելով: Նրա լանջերը լերկ էին ու մռայլ, իսկ գագաթները կորչում էին ամպերի մեջ: Շատ անբարեհամբույր տեսք ուներ լեռնանցքը... Սակայն երբ Արագորնն ու Գանդալֆը Գենդալֆը վերադառնալով հայտարարեցին, որ այս գիշեր հարկավոր է հաղթահարել այն, Ֆրոդոն ուրախացավ: Իհարկե նա չգիտեր, թե ինչ «չփորձված ու մութ» ճանապարհի մասին էր առավոտյան ասում Գանդալֆը Գենդալֆը Արագորնին, բայց, չգիտես ինչու, նախապես դրանից վախենում էր:
— Կարող է պատահել, որ Բոսոր Դարպասը հսկում են Թշնամու լրտեսները,— ասաց ԳանդալֆըԳենդալֆը: — Եղանակն էլ ինձ լուրջ տագնապ է ներշնչում: Մենք լեռնանցքում կարող ենք փոթորկի մեջ ընկնել: Ստիպված ենք շատ արագ քայլել: Նույնիսկ այդ դեպքում տեղ կհասնենք երկու գիշերվա ընթացքում: Այսօր երեկոյան մութը շուտ կընկնի, դրա համար էլ ճամբարը հավաքելու ժամանակն է, հազիվհազ հասցնենք...
— Թույլ տվեք ես էլ որոշ բան ավելացնեմ,— ասաց սովորաբար լռակյաց Բորոմիրը: — Ես մեծացել եմ Սպիտակ Լեռներից ոչ հեռու և մեկ անգամ չէ, որ եղել եմ մեծ բարձրություններում: Բարձր լեռներում ամառն էլ է ցուրտ, իսկ հիմա մեզ այնտեղ ճքճքան սառնամանք է սպասում: Առանց խարույկի լեռնանցքի մոտ ցրտից կմեռնենք, չէ՞ որ մենք, որքան ես հասկացա, այնտեղ օր պիտի անցկացնենք: Ուրեմն, քանի ներքևում ենք, ավելի շատ չոր խռիվ հավաքենք, որ ամեն մեկս իր հետ մի կապ ցախ վերցնի:
— Իսկ Բիլը երկուսը կվերցնի,— ասաց ՍամըՍեմը: — Դու մեզ հուսախաբ չես անի, ճի՞շտ է, բարեկամս,— հարցրեց նա Բիլին: Պոնին լռեց, բայց բավական տխուր նայեց ՍամինՍեմին:
— Վատ միտք չէ,— համաձայնեց ԳանդալֆըԳենդալֆը,— սակայն պետք է հաստատ հիշենք, որ խարույկ վառում ենք ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ իսկապես պետք է ընտրություն կատարել՝ կործանվե՞լ, թե կրակի մոտ տաքանալ:
Սկզբում Ջոկատն արագ էր առաջ ընթանում, բայց մի քանի լիգ հետո լանջը զառիկող դարձավ, իսկ ավերված ուղին վերածվեց ժայռերի սուր կտորներով ծածկված արահետի: Երկինքն ամբողջությամբ ծածկվեց ամպերով, և ճամփորդները պարուրվեցին սև խավարով: Դեմքերն այրում էր սառցի պես կտրող պաղ քամին: Կեսգիշերին հազիվ նկատելի զիգզագաձև արահետը ճամփորդներին դուրս բերեց մի նեղ քիվի վրա. նրանցից աջ, քամու պտույտից զգացվում էր խոր անդունդի դատարկությունը, իսկ ձախից խոյանում էր զառիկող պատը: Նրանք դեռ ճանապարհի քառորդն էլ չէին հաղթահարել:
Շուտով Ֆրոդոն դեմքին զգաց նոսր փաթիլների սառը ծակոցները, իսկ հետո խիտ փաթիլների տարափ սկսվեց: Հանկարծակի թխակապույտ-սպիտակ գույն ստացած մթությունը դարձավ նաև անթափանցելի՝ Արագորնի և Գանդալֆի Գենդալֆի կռացած կերպարանքները, որոնց Ֆրոդոն ձեռքը մեկներ՝ կհասներ կորան պղտոր մառախուղի մեջ:
— Ախ, իսկի դուրս չի գալիս էս խառնաշփոթությունը,— թիկունքում ֆսֆսում էր ՍամըՍեմը: — Ես սիրում եմ ձնահողմին նայել պատուհանից, առավոտյան, տաք վերմակի տակ պառկած: Թող գոնե Հոբիթստանում լիներ, ա՜յ թե կուրախանային հոբիթները: Իսկ էստեղ մեզ իսկի պետք չի:
Հոբիթստանում ձյան ուժեղ տեղումներ լինում են հազվադեպ, թերևս հյուսիսային սահմանի մոտ, և եթե մի քիչ էլ ձյուն է գալիս, հոբիթները մանուկների պես ուրախանում են: Կենդանի հոբիթներից ոչ ոք (բացի Բիլբոյից) 1311 թվականի հազվագյուտ դաժան ձմեռը չի տեսել, երբ ձյան տակ թաղված Հոբիթստանի վրա հարձակվեցին սպիտակ գայլերի ոհմակները, որոնք այնտեղ էին անցել Բրենդիդուիմ սառած գետի վրայով:
Գանդալֆը Գենդալֆը կանգ առավ: Ձյան հաստ շերտը ծածկել էր նրա ուսերն ու թիկնոցի գլխանոցը: Արահետի վրա ձյունն արդեն հասնում էր մինչև սրունքները:
— Հենց սրանից էլ ես վախենում էի,— ասաց նա: — Ճիշտ է, ավելի քիչ, քան մնացած բաներից: Հյուսիսցիները ձնահողմերին սովոր են: Բայց հարավային լեռներում ձնահողմերը հազվադեպ երևույթ են, այն էլ շատ բարձր տեղերում: Բայց մենք դեռ չենք հասցրել այդքան բարձրանալ:
— Այ թե երկար ձեռքեր է աճեցրել, եթե ընդունակ է ձնահողմը հյուսիսային երկրներից նետել հարավային,— ասաց Ջիմլին:
— Ավելի երկար չի էլ լինում,— փնթփնթաց ԳանդալֆըԳենդալֆը:
Մինչ նրանք կանգնած էին, քամին հանդարտվեց, իսկ մի քանի րոպե հետո ձյունն էլ դադարեց: Այդ ժամանակ նրանք նորից առաջ շարժվեցին: Սակայն լռությունը խաբուսիկ դուրս եկավ: Կես քայլ էլ չէին հասցրել անել, երբ նրանց դեմքին փչեց ծակող քամին, հետո նորից հողմը սկսվեց, ձյունը թափվում էր հսկայական փաթիլներով, և շուտով մի կատաղի բուք գալարվեց: Այժմ արդեն հզոր Բորոմիրն էլ էր դժվարությամբ քայլում: Հոբիթները քարշ էին գալիս երթի վերջից, ու բոլորի համար պարզ էր, որ եթե բուքը շարունակվի, նրանք քայլել չեն կարողանա: Ֆրոդոն հազիվ էր ոտքերը փոխում: Սամն Սեմն ախուվախ անելով, ոտերը քարշ էր տալիս նրանց հետևից: Փինն ու Մերին լուռ շարժվում էին: Ջիմլին էլ էր ուժասպառվել, թեպետ թզուկները հռչակված են իրենց դիմացկունությամբ:
Հանկարծ Ջոկատը տեղում քարացավ, կարծես ճանապարհորդները պայմանավորվել էին կանգ առնել, թեև ոչ ոք ոչ մի բառ չէր ասել: Շուրջը տարօրինակ ձայներ էին հնչում: Հնարավոր է, որ այդ քամին էր ոռնում, բայց նրա թնդուն բազմաձայն վայնասունի մեջ պարզ լսվում էին չար սպառնալիքներ, մոլեգին քրքիջ ու խռպոտ կաղկանձ... Ոչ, քամին չէր կարող այդպես կաղկանձել: Հանկարծ վերևից մի քար գլորվեց, հետո ևս մեկը, հետո էլի... Ճամփորդները սեղմվեցին զառիկող պատին, քարերը դրխկոցով ընկնում էին քիվին, թռչկոտում ու ընկնում սև անդունդը, ժամանակ առ ժամանակ ուժեղ դղրդյուն էր լսվում և վերևից գահավիժում էին հսկայական ժայռաբեկորներ:
— Էլֆերը Քարադհրասը Արնածարավ են անվանել Թշնամու հայտնվելուց դեռ շատ առաջ,— մրթմրթաց Ջիմլին:
— Կարևոր չէ, ով է մեզ համար խոչնդոտ ստեղծում,— ասաց ԳանդալֆըԳենդալֆը: — Կարևորն այն է, որ խոչնդոտն այժմ անհաղթահարելի է:
— Ուրեմն, ի՞նչ ենք անելու,— ողբաձայն հարցրեց Փինը: Նա կանգնած էր սառը պատին հենված ու ամբողջ մարմնով դողում էր:
— Տեղում սպասել եղանակի փոխվելուն կամ վերադառնալ,— պատասխանեց ԳանդալֆըԳենդալֆը: — Առաջ գնալն անիմաստ է ու վտանգավոր: Քիչ բարձր, եթե ճիշտ եմ հիշում, արահետը դուրս է գալիս բաց լանջ: այնտեղ քամուց ու քարերից կամ... որևէ նոր հարձակումից չես թաքնվի:
— Վերադառնալն էլ է անիմաստ,— ավելացրեց Արագորնը: — Սարի ստորոտից մինչև այս պատը ոչ մի թաքստոց չկա:
— Թաքստոցի՜ս նայեք,— մրթմրթաց ՍամըՍեմը: Բայց Ֆրոդոյից բացի ոչ ոք չլսեց:
Պահապանները կանգնած էին պատին սեղմված: Հարավային լանջը խրված քիվը զառիկող վեր բարձրանալով, ձգվում էր հարավ-արևելքից հյուսիս-արևմուտք և առջևում կտրուկ շուռ էր գալիս հարավ, այնպես որ պատը ճամփորդներին պաշտպանում էր հյուսիս-արևելյան սուր քամուց, բայց խելագար փոթորկվող սպիտակավուն բուքը (ձյունն ավելի ու ավելի առատ էր թափվում) մտրակում էր նրանց վերևից ու ներքևից:
''«Ես ուզում էի հանգստանալ»'',— շշնջաց Ֆրոդոն, բայց Բիլբոն արագորեն բուխարին հանգցնելով, զարմիկին դուրս քշեց տաք բազկաթոռից, և սենյակ սողոսկեց սառնաշունչ մեգը...
— ... Լսու՞մ ես, ԳանդալֆԳենդալֆ, նրանք ձյան տակ կմնան,— խոսում էր Բիլբոն Բորոմիրի ձայնով, և Ֆրոդոն զգաց, որ ինքը հանված է ձնե տաքուկ որջից ու կախված է օդում: Ու վերջնականապես արթնացավ: — Նրանք կքնեն ու ցրտահարությունից կմեռնեն,— Ֆրոդոյին իջեցնելով, ասաց Բորոմիրը: — Հարկավոր է անհապաղ որևէ միջոց ձեռք առնել:
— Իրավացի ես,— մտահոգ պատասխանեց Գանդալֆը Գենդալֆը և գրպանից հանեց կաշվե տափաշիշը: — Թող յուրաքանչյուրը մի կում խմի,— ասաց նա՝ տափաշիշը Բորոմիրին տալով: — Սա արտակարգ կենարար ըմպելիք է՝ զվարթեղ, Իմլադրիսի թանկագին պարգևը:
Բուրավետ, քիչ տտիպ հեղուկի կումը ոչ միայն տաքացրեց փայտացած Ֆրոդոյին, այլև վանեց նրան պատած վախը: Մնացած Պահապանները նույնպես աշխուժացան: Սակայն առաջվա պես մոլեգնում էր քամին, իսկ բորանը կարծես թե նույնիսկ ավելի էր ուժեղացել:
— Արդյոք խարույկ չվառե՞նք,— հարցրեց Բորոմիրը: — Երևում է, մենք արդեն երկնտրանքի առաջ ենք կանգնած՝ կամ կործանվել, կամ խարույկի մոտ տաքանալ:
— Ինչ կա որ, կարելի է,— պատասխանեց ԳանդալֆըԳենդալֆը: — Եթե Սաուրոնի լրտեսներից այստեղ կան, ուրեմն միևնույնն է մեզ արդեն նկատել են:
Պահապանները և փայտ ունեին և կպչան (նրանք կատարել էին Բորոմիրի խորհուրդը), բայց ո՛չ էլֆը, ո՛չ թզուկը, որ դրա վարպետն էին, չկարողացան այնպիսի կայծ առաջացնել, որ վառեր խոնավացած ցախը: Գանդալֆն Գենդալֆն ստիպված եղավ գործի անցնել: Նա իր գավազանը դրեց ցախի կույտի վրա և հրամայեց. '''նուր են ադրիատ ամմին''': Կանաչ-կապույտ կրակի խուրձը վառ լուսավորեց փոթորկալի մութը, ցախը բռնվեց ու արագ վառվեց: Այժմ կատաղի քամին միայն ավելի էր ուժեղացնում խարույկը:
— Եթե լեռնանցքը հսկում են լրտեսները, ապա ինձ նրանք հաստատ տեսել են,— մռայլ հպարտությամբ նկատեց հրաշագործը: — Ես նրանց ազդանշան տվեցի. «Գանդալֆն «Գենդալֆն այստեղ է», այնպես հասկանալի, որ ոչ ոք չի սխալվի:
Բայց հազիվ թե Պահապանները Գանդալֆին Գենդալֆին լսեցին: Նրանք երեխաների պես ուրախանում էին կրակով: Այրվող փայտը ուրախ ճարճատում էր, և Պահապանները, ուշադրություն չդարձնելով բքին ու ոտքերի տակ հալվող ձյանը, բոլոր կողմերից շրջապատել էին խարույկը, որպեսզի տաքանան կենարար ջերմությամբ: Նրանց տանջահար, բայց կարմրատակած դեմքերին թռչկոտում էին կրակի ոսկեգույն ցոլքերը, իսկ շուրջը, ասես նրանց բանտարկելով զնդանում, խտանում էր կապտավուն փոթորկածուփ մութը:
Սակայն ցախը շատ արագ վառվեց:
— Գնադալֆը կոլոտիկների համար իր գավազանով ճանապարհ բաց կանի,— ասաց Լեգոլասը: Բորանը էլֆին բոլորովին չէր անհանգստացնում, և նա ամբողջ ջոկատում միակն էր, որ մինչև առավոտ էլ լավ տրամադրության մեջ էր:
— Կամ Լեգոլասը կթռչի երկինք,— արձագանքեց ԳանդալֆըԳենդալֆը,— կցրի ամպերը, որպեսզի արևը ձյունը հալեցնի Ջոկատի համար: Իմ գավազանը վառարան չէ,— ավելացրեց նա,— իսկ ձյունը փոշիացնել հնարավոր չէ:
— Խելոքը չի կարողացել, ուժեղը հաղթահարել է,— միջամտեց Բորոմիրը: — Մեզ մոտ այդպես են ասում: Երբ բուքն սկսվեց,— շարունակեց գոնդորցին,— մենք շրջանցել էինք ա՜յ այն ժայռը,— նա ցույց տվեց մի ժայռաբեկոր, որը ճամփորդներից ծածկում էր արահետը: — Այստեղից մինչև այնտեղ կես լիգ է, ոչ ավելի: Եվ ահա, եթե մեզնից ամենաուժեղը իր վրա վերցնի այդ դժվարությունը, այնտեղից բոլորս հեշտությամբ կիջնենք:
Իսկ հետո վարժ քայլեց ձյան վրայով, և Ֆրոդոն նկատեց (ասես առաջին անգամ, չնայած այդ մասին առաջ էլ գիտեր), որ էլֆը ծանր ոտնամաններ չուներ, ինչպիսիք հագցրել էին Պահապաններին Իմլադրիսում, իսկ Լեգոլասի թեթև էլֆական կոշիկները համարյա հետք չէին թողնում ձյան վրա:
— Ցտեսություն,— ուրախ գոռաց ԳանդալֆինԳենդալֆին: — Ես կաշխատեմ ձեզ համար արև բերել... — Նա քայլերն արագացրեց և, ասես պարելով, առաջ անցավ դանդաղ մաքառող մարդկանցից. նրանց ձեռքով արեց, զրնգուն ծիծաղեց ու աչքից ծածկվեց արահետի շրջադարձի հետևում:
Մարդիկ դանդաղ առաջ էին շարժվում, Պահապանները լուռ նայում էին նրանց հետևից, մինչև նրանք էլ անհետացան շրջադարձի հետևում: Բարձունքի մոտ քուլայաձև ամպերը խտանում էին, ներքև էին լողում հատուկենտ փաթիլներ:
Ձյան մեջ տրորված արահետին նայելով, Փինը հիանում էր մարդկանց ուժով: Նույնիսկ հիմա, հոբիթին շալակած, Բորոմիրը ձեռքերով մեծացնում էր անցումը, որպեսզի մյուսների համար հեշտ լինի: Շուտով նրանք հասան վիթխարի ձնաթմբին, որ մարդու հասակից երկու անգամ բարձր էր և անջրպետում էր նեղ կիրճը: Ձնաթմբի գագաթը սուր էր ու պինդ, ու ձնաթումբն էլ մի ամբողջական զանգված էր թվում՝ մեջտեղից նեղ կածանով հատված: Ձնաթմբի հետևում Մերին, Փինը և Լեգոլասը մնացին մյուսներին սպասելու, իսկ մարդիկ նորից գնացին վերև:
Բորոմիրը կես ժամ հետո վերադարձավ՝ Սամին Սեմին շալակած, նրանց հետևից քայլում էր Գանդալֆը՝ Գենդալֆը՝ պոնիի սանձը բռնած, որի վրա նստած էր Ջիմլին, իսկ երթը փակում էր Ֆրոդոյին շալակած Արագորնը:
Հազիվ էր Արագորնը ձնաթումբն անցել, երբ ճամփորդներին խլացրեց որոտալի դղրդյունը և վերևից քարեր թափվեցին՝ ձյան փոշու մրրիկ առաջացնելով, հետո, երբ սպիտակ վարագույրը ցրվեց, Պահապանները տեսան, որ ձնաթմբի միջի իրենց անցումը քարերով խցանվել է:
— Նորից Թռչունները,— ասաց Արագորնը, որ նույնպես տեսել էր սև կետերը:
— Այժմ արդեն ոչինչ անել չես կարող,— թռչուններին նայելով, արձագանքեց ԳանդալֆըԳենդալֆը: — Բարեկամնե՞ր են արդյոք, թե Թշնամու լրտեսներ, թե պարզապես անվնաս հավքեր, միևնույնն է, մենք ստիպված ենք իջնել՝ Քարադհրասը գիշերային հյուրեր չի սիրում:
Ճամփորդները սայթաքելով սկսեցին իջնել՝ նրանց հետևից փչում էր սառնաշունչ քամին: Պարզվեց, որ Բոսոր Դարպասը փակ է:
Վստահելի
1342
edits