Changes
/* Գլուխ ութ․ Մառախլապատ գերեզմանոցում */
Եվ ի անասելի ուրախություն Ֆրոդոյի, երեքն էլ վեր կացան, ձգվեցին, աչքները տրորեցին ու ոտքի թռան: Նրանք զարմացած նայեցին Ֆրոդոյին ու Թոմին, որոնք ամբողջ հասակով կանգնել էին նրանց գլխավերևում, ապա ապշած նայեցին միմյանց՝ չհասկանալով թե այդ ինչ կեղտոտ-սպիտակ քրջեր են հագներին ու ոսկե զարդեր՝ գլխներին:
— Էս ի՞նչ նորություններ են,— ուզում էր սկսել Մերին՝ շոշափելով գլխին թեք դրված թագը: Բայց հանկարծ սսկվեց ու աչքերը փակեց: — Այո, հիշում եմ, ինչ եղավ,— խուլ փսփսաց նա: — Գիշերը նրանք վրա տվեցին հյուսիսից՝ Քարն Դումից (Անգմար թագավորության մայրաքաղաք, այսուհետ՝ գահանիստ արքայանիստ ամրոցը) ու մեզ գլխովին ջախջախեցին: Նիզակը խրվեց իմ սիրտը,— նա կուրծքը բռնեց: — Դե չէ, սա ի՞նչ բան է,— գոռաց նա՝ դժվարությամբ գլուխը բարձրացնելով: — Երևի երազ եմ տեսել... Ո՞ւր էիր կորել, Ֆրոդո...
— Երևի ճանապարհից շեղվել եմ,— պատասխանեց Ֆրոդոն: — Բայց ավելի լավ է այդ մասին չհիշենք: Եղածն անցած է: Իսկ հիմա՝ ճանապարհ ընկնենք: