Changes

Մատանիների Տիրակալը

2 bytes removed, 20:12, 21 Հունիսի 2016
/* Գլուխ ինը․ «Սիգարշավող Պոնի» */
— Մի՞թե, տեր իմ, հենց այստեղ էլ կանգ կառնենք,— անհանգստացած հարցրեց նա Ֆրոդոյին: — Լավ կլիներ հարցուփորձ անեինք, եթե էստեղ հոբիթներ կան, ավելի լավ չէ՞ր լինի նրանց մոտ գիշերինք: Թերևս, ներս կթողնեին:
— Իսկ պանդոկն ինչո՞վ դուրդ չի գալիս,— զարմացած արձագանքեց Ֆրոդոն: — Թոմ Բոմբանդիլն Բոմբադիլն էլ մեզ ասաց, որ այստեղ գանք: Համբերիր, համոզված եմ, ներսն ավելի հարմարավետ է:
Պանդոկը դրսից էլ էր հարմարավետություն խոստանում, դիմային մասը նայում էր ճանապարհին, երկու թևը հենվում էին բլրի լանջին, այնպես որ երկրորդ հարկի պատուհանները գետնի հետ հավասար մակարդակի վրա էին: Լայն դարպասը տանում էր բակ, իսկ մուտքը ձախից էր, վեց լայն աստիճանների վերևում: Դուռը բաց էր, և ներսից պայծառ լույս էր հորդում: Կամարի վերևում լապտեր կար, որի լույսի տակ փայլում էր հպարտ ցուցանակը.
Վստահելի
1342
edits