Changes
/* Գլուխ երկրորդ. Էլրոնդի Խորհուրդը */
— Էլրոնդը կանչում է Խորհրդի մասնակիցներին,— նստարանից վեր կենալով ասաց Գենդալֆը: — Դուք երկուսդ էլ հրավիրված եք, և՛ Բիլբոն, և՛ դու: Այստեղ ընդունված չէ ուշանալ, գնանք:
Հրաշագործը քայլեց դեպի դղյակ տանող ճանապարհով, Բիլբոն ու Ֆրոդոն գնացին նրա հետևից, իսկ մոռացված ու մի քիչ նեղացած Սեմը, ինչ-որ բան քրթմնջալով, քարշ էր գալիս վերջից: Գենդալֆը մոտեցավ այն նույն պատշգամբին, որտեղ նախօրեին Ֆրոդոն հանդիպել էր բարեկամներին: Ֆրոդոն հետ նայեց: Արևավառ առավոտը առավոտն օր էր դառնում, ափից ներքև հանդարտ աղմկում էր անտեսանելի գետը, երկինքը զրնգում էր թռչունների դայլայլից, և Ռիվենդելի վրա կազդուրիչ անդորր էր իջել: Իր չարաբաստիկ արկածներն ու աշխարհի վրա կախվող ահարկու թուխպի մասին խոսակցությունները Ֆրոդյին հիմա հեռավոր երազ էին թվում՝ չափազանց հանգիստ, հստակ ու մեղմ էր աշնանային առավոտը: Բայց շեմից ներս մտնելով, հոբիթը նկատեց, որ հյուրերի դեմքերը, որոնց Էլրոնդը հրավիրել էր Խորհրդի, արտակարգ տագնապալի էին ու մռայլ:
Ֆրոդոն առաջինը Էլրոնդին տեսավ, ապա նկատեց Գլորֆինդելին և Գլոինին. անկյունում : Անկյունում, բոլորից առանձին , նստած էր Արագորնը: Նա կրկին հագել էր իր արշավային խունացած թիկնոցը: Հավաքվածներից մյուսներին Ֆրոդոն չէր ճանաչում: Էլրոնդը նրան նստեցրեց իր մոտ, մի հայացքով զննեց լուռ նստած հյուրերին ու ասաց.
— Թույլ տվեք ներկայացնել ձեզ հոբիթ Ֆրոդոյին՝ Բիլբոյի զարմիկին հեռավոր Հոբիթստանից: Նրա ճանապարհը դժվարին ու վտանգավոր է եղել, Իսկ Ռիվենդել ստիպված է եղել մտնել ճակատամարտ կռիվ մղելով:
Հետո Էլրոնդը տվեց մյուս հյուրերի անունները, որոնց Ֆրոդոն առաջին անգամ էր տեսնում: Գլոինի կողքին նստած երիտասարդ թզուկը նրա որդին էր՝ Ջիմլին, իսկ Գլորֆինդելի կողքին նստածներն Էլրոնդի հորհրդականներն էին՝ ավագ խորհրդական Էրեսթորի գլխավորությամբ: Խորհուրդ էին ժամանել նաև Սիրդան Նավարարի սուրհանդակը՝ էլֆ Գելդորը Արծաթափայլ Նավահանգստից, և Հյուսիսային Չարքանտառի էլֆերի թագավոր Թրանդուիլի որդի էլֆ Լեգոլասը: Իսկ բոլորից հեռու նստած էր բարձրահասակ, սևահեր մի այր՝ գեղեցիկ, ազնվածին ու առնական դեմքով և խաժ աչքերի խիստ հայացքովնայվածքով: Նրա երկար մազերն անկանոն խոպոպներով թափվում էին ուսերին՝ ծածկելով գունավոր քարերով արծաթե նուրբ մանյակը, ուսի վրայով գցված էր արծաթով դրվագված եղջերափողի լանջափոկը, իսկ փոշուց մոխրագույն դարձած, տեղ-տեղ ցեխոտված և ձիու քրտնքից տրորված ճանապարհային, բայց շքեղ հագուստը վկայում էր երկարատև ճամփորդությունների մասին: նա զարմանքով դիտում էր Ֆրոդոյին ու Բիլբոյին:
— Բորոմիրն է,— նրան ներկայացրեց Էլրոնդը,— հարավում ապրող մարդկանց պատվիրակը: Նա այստեղ է ժամանել միայն այսօր առավոտյան, և ես թույլատրել եմ մասնակցել Խորհրդին, որովհետև նրա ժողովրդին վիճակված արհավիրքները կապված են Միջերկրի ընդհանուր աղետի հետ:
Էլրոնդի Խորհրդում քննարկված ամեն ինչ չէ, որ հարկ է վեր հանել մեր պատմության մեջ: Սկզբում քննարկվում էր ծայրամասային հողերի հարցը, որոնց մասին Ֆրոդոն ոչինչ չգիտեր, այդ պատճառով էլ ցրված էր լսում խոսողներին: Բայց երբ ձայնը տվեցին Գլոինին, հոբիթի համար իսկույն հետաքրքիր դարձավ. չէ՞ որ Դաինի հպատակների հետ Բիլբոն բարեկամական կապերի մեջ էր: Պարզվեց, որ Սարամիջի թագավորության թզուկները վաղուց արդեն անորոշ տագնապ են ապրում:
— Դժվար է ասել, թե երբ է մեզ մոտ հասել Խավարի ստվերը,— պատմում էր Գլոինը: — Ամեն ինչ սկսվեց աննկատելի, աստիճանաբար: Շատ տարիներ առաջ մեզ համակեց փոփոխություններ ապրելու ձգտումը: Թզուկներից ոմանք, չգիտես ինչու, որոշեցին, որ Մենավոր Լեռան մեջ մեր տեղը նեղացել է, որ վատ չէր լինի ավելի ընդարձակ մի ապաստանատեղ գտնել: Խոսակցություններ գնացին մեր հայրերի քրտինքով ստեղծված Մորիա կամ, ինչպես ասում են թզուկների լեզվով՝ Քազադ-Դում թագավորության մասին: Շատերն էին պնդում, որ եկել է մեր պապենական տիրույթները վերադառնալու ժամանակը: Մորիա... — Գլոինը տխուր հառաչեց,— Հյուսիսային աշխարհի թզուկների երազ... Մեր նախնիները, ձգտելով հարստության ու փառքի, փորել են լեռների ընդերքները, թանկագին քարեր ու մետաղներ հանել, և այնքան են խորացել, մինչև որ արթնացրել են հրե անդունդներում զմռսված սարսափը: Այժմ ստորերկրյա սրահներում ոչ ոք չի ապրում. թզուկները վաղուց փախել են Մորիայից: Բայց վերջերս մեզ մոտ նորից սկսեցին խոսել այդ մասին՝ ահով ու այնտեղ վերադառնալու փայփայած հույսով: Սակայն անցած այս դարերի ընթացքում ոչ մի թզուկ, բացի Թրորից՝ իր ջոկատի հետ միասին, վճռականություն չի ունեցել չունեցավ իր պապերի հայրենիքը վերադառնալու, իսկ Թրորը հավերժ մնաց Քազադ-Դումում: Եվ ահա այնտեղ ճանապարհվել որոշեց Բալինը: Թագավոր հայր Դաինը չէր ուզում նրան բաց թողնել, բայց նա գնաց՝ համոզելով նաև Օրիին ու Օինին և այլ խիզախ թզուկների:
Դա երեսուն տարի առաջ էր: Սկզբում Բալինին ուղեկցում էր հաջողությունը՝ նրա ուղարկած սուրհանդակը պատմել էր, որ նրանք մտել են հնադարյան թագավորությունը և սկսել են վերականգնել լքված բնակատեղիները: Բայց այն ժամանակվանից ի վեր ոչ ոք Բալինի մասին այլևս չի լսել...
Դեհ իսկ հետո... համարյա մեկ տարի առաջ Դաինի մոտ եկավ ևս մի մեկ սուրհանդակ, բայց ոչ թե Բալինից, այլ հեռավոր Մորդորից: Նա հայտնվեց գիշերը, սև ձիու վրա և, Դաինին կանչելով Պահակային Աշտարակի պահակային աշտարակի մոտ, ամբարտավանությամբ հայտնեց, որ Սաուրոն Մեծը Մեծն ուզում է դաշն կնքել թզուկների հետ: Նա խոստանում էր մեզ վերադարձնել Մոգական Մատանիները, եթե մենք պատմեինք նրան հոբիթների մասին: «Սաուրոն Մեծին հայտնի է,— եզրափակեց սուրհանդակը,— որ նրանցից մեկին մի ժամանակ դու լավ գիտեիր»:
Դա չափազանց տարօրինակ խնդրանք էր, և մենք բոլորս անհանգստացանք: Դաինը իսկույն պատասխան չտվեց, և Սաուրոնի սուրհանդակն արհամահական ավելացրեց. «Հզոր տիրակալ Սաուրոն Մեծը ենթադրում է, որ դու ի նշան բարեկամության, կգտնես այդ քոսոտ գողին,— հենց այդպես էլ արտահայտվեց սուրհանդակը,— և կխնդրես, իսկ եթե չի տա՝ կխլես մատանին, որ նա մի ժամանակ գողացել է: Այդ մատանին ոչինչ չարժե,— շարունակեց սուրհանդակը,— բայց Սաուրոն Մեծն ուզում է գործնականապես հավաստիանալ քո բարեկամությանը: Կատարիր Մեծ Տիրակալի հանձնարարությունը, և նա կտա քեզ երեք Մատանիները, որոնք հին ժամանակներում պատկանում էին թզուկների արքաներին... Մորիայի թագավորությունն էլ քոնը կդառնա, Մեծ Տիրակալն այդ մասին էլ կհոգա: իսկ եթե քեզ համար դժվար է, ապա գոնե ասա, թե որտեղ է ապրում, և նույնիսկ դրա համար առատորեն կպարգևատրվես: Բայց վախեցիր Սաուրոն Մեծին խաբելուց...»:
Վերջին բառերը սուրհանդակը ֆշշացրեց, կարծես թե հանկարծ օձ դարձավ, և մենք բոլորս սարսռացինք: Սակայն Դաինը հանգիստ ասաց.
— Ես չեմ կարող քեզ իսկույն պատասխանել: Պետք Ինձ ժամանակ է մտածեմ պետք քո ասածների առաջարկի մասինմտածելու համար:
— Մտածիր, բայց շատ ժամանակ չծախսես,— բացահայտորեն սպառնաց սուրհանդակը:
Ես եկել եմ Ռիվենդել Բիլբոյին զգուշացնելու, որ թշնամին համառորեն որոնում է նրան և որպեսզի իմանամ, եթե, իհարկե, Բիլբոն դա գիտի, թե Թշնամու ինչի՞ն է պետք մատանին, որն իբրև թե ոչինչ չարժե: Եվ մեկ էլ թագավոր Դաինը պատվիրեց մի խորհուրդ հարցնել Ռիվենդելի տիրակալից՝ չէ՞ որ մեզ վրա է գալիս Սև Ստվերը: Բոլորովին վերջերս հայտնի դարձավ, որ Սաուրոնի սուրհանդակը գնացել է նաև Բրանդի՝ Լճափի թագավորության թագավորի մոտ, և նա վախեցած է: Բրանդի վիճակը շատ ծանր է, նրա արևելյան սահմաններում, մեկ էլ տեսար, պատերազմ բռնկվեց: Եթե սուրհանդակները պատասխան չստանան, Սաուրոնն իր սև զորագնդերը կշարժի և՛ Դաինի դեմ, և՛ Բրանդի դեմ, իսկ Բրանդը վախենում է պատերազմից և կարող է ենթարկվել Սև Տիրակալին:
— Ճիշտ ժամանակին ես եկել,— ասաց Էլրոնդը: — Այսօրվա Խորհրդում քեզ պարզ կդառնա թե ինչ Մատանի է որոնում Թշնամին: Կհասկանաս, որ դուք ուրիշ ելք չունեք, բացի Թշնամու հետ կենաց մահու կռիվ մղելուց, նույնիսկ առանց այդ մարտում հաղթելու հույս ունենալու: Սակայն դուք մենակ չեք: Թշնամին ամբողջ Միջերկրի համար մեկն է: Ձեր խնդիրը խնդիրն ընդհանուր փորձանքի միայն մի մասն է: Իսկ Մատանին... Դուք ինքներդ եք կոչված այստեղ որոշելու, թե ինչ ենք անելու այդ Մատանին, որն իբրև թե ոչինչ չարժե...
— Ես ասացի կոչված ենք,— շարունակեց Էլրոնդը,— սակայն ես ձեզ չեմ կանչել Ռիվենդել, դուք ինքներդ եք եկել: Եկել եք միաժամանակ և ճիշտ ժամանակին. ձեր հանդիպումը պատահական համարել չի կարելի: Դուք կոչված եք լուծելու Մատանու հետ կապված շփոթը և վերջնականապես վճռելու Միջերկրի ճակատագիրը: Ուստի մենք կբացենք Մատանու գաղտնիքը, որը մինչև այժմ շատ քչերին է հայտնի: Եվ ամենից առաջ՝ որպեսզի բոլորին հասկանալի լինի, թե ինչումն է վտանգը, հարգարժան հյուրերը կլսեն հենց Մատանու պատմությունը: Ես պատմությունը կսկսեմ՝ մյուսները կավարտեն այն:
Եվ Էլրոնդը հանգիստ, բոլորին հասկանալի ու հնչեղ ձայնով սկսեց պատմել Երկրորդ Դարաշրջանի մասին, երբ կռել էին Մոգական Մատանիները, և Մորդորի հնագույն տիրակալի՝ Սաուրոնի մասին: Այդ պատմության առանձին մասերը ծանոթ էին ներկաներից շատերին, բայց ամբողջությամբ այն դեռ ոչ ոք չգիտեր, և բոլորը շունչները պահած լսում էին Էլրոնդին: Նա պատմում էր Էրեգիոնում ապրող էլֆ դարբինների մասին, Մորիայի թզուկների հետ նրանց սերտ բարեկամության մասին, նրանց իմացասիրության մասին, որի միջոցով էլ Սաուրոնը բարեկամ ձևանալով, նրանց իր ցանցը գցեց: Այն ժամանակներում նա դեռ այնքան տգեղ ու սարսափելի չէր, որքան հիմա, և էլֆերն ընդունեցին նրա օգնությունն ու արհեստներում անչափ հմտացան, իսկ Սաուրոնն իմացավ նրանց բոլոր գաղտնիքները և Մորդորի Հրամեջ Լեռան մեջ քուրայում կռեց Համիշխանության Մատանին, որ տիրանա մյուս Մատանիներին: Բայց էլֆ Սելեբրիմբորն իմացավ այդ մասին, թաքցրեց իր պատրաստած երեք Մատանիները, և ծայր առավ արյունահեղ, ավերիչ պատերազմը, ու Մորիայի թագավորության դարպասները փակվեցին:
Էլրոնդը հյուրերին համառոտ պատմեց, թե ինչպես է ինքը հետևել Համիշխանության Մատանուն, բայց այդ պատմությունը բոլորին հայտնի է, որովհետև իր ժամանակին նա կարգադրել է մանրամասնորեն այն գրել Եղելության Մատյանում, ուստի և հարկ չկա այն վերապատմելու: Հետո Էլրոնդը պատմեց Նումենորի մասին, այն մասին, թե ինպես է կործանվել այդ թագավորությունը և ինչպես են Արևմուտքի մարդկանց թագավորները Ծովից վերադարձել Միջերկիր: Պատմեց հզոր թագավոր Էլենդիլ Բարձրահասակի մասին, նրա որդիներ Իսիլդուրի և Անարիոնի մասին, որոնք երկու հզոր թագավորություն էին հիմնել. Արնորը՝ հյուսիսում, և Գոնդորը՝ հարավում: Սաուրոնը կռվի գնաց նրանց դեմ, իսկ նրանք դիմեցին էլֆերի օգնությանը և բանակցություններից հետո կնքվեց Մարդկանց մարդկանց ու էլֆերի Վերջին Դաշինքը:
Էլրոնդը հառաչեց և մի քիչ լռելուց հետո շարունակեց.
— Այո, տիրացել է,— հաստատեց Էլրոնդը: — Թեև չպետք է այդպիսի բան աներ: Հարկավոր էր Մատանին ոչնչացնել հենց այն ժամանակ, Օրոդրուինի բոցերի մեջ, որտեղ այն ծնվել էր: Բայց Իսիլդուրը Մատանին վերցրեց, և դա միայն ես և Սիրդանը տեսանք: Նա միակն էր, ով մինչև վերջ հոր կողքից չհեռացավ, իսկ Գիլ Գալադի կողքին մարտնչող բոլոր ռազմիկներից մնացել էինք միայն մենք: Մենք փորձեցինք նախազգուշացնել Իսիլդուրին, բայց նա մեր խորհուրդը չլսեց:
«Իմ եղբայրն ու հայրը հայրն սպանվել են,— ասաց նա մեզ,— և ես այս Մատանին ավար եմ վերցնում՝ ի հիշատակ նրանց»:
Սակայն նա երկար չտիրեց Մատանուն. այն դարձավ նզովք նրա համար և դեռ բախտը բերեց, որ ինքը պարզապես զոհվեց, այլ ոչ թե դարձավ Խավարի Թագավորության ուրվական: Այդ ժամանակից ի վեր հյուսիսում Մատանին սկսեցին անվանել Իսիլդուրի Նզովք:
Թե ինչպես էր նա զոհվել, գիտեինք միայն մենք՝ հյուսիսցիներս, այն էլ շատ քչերը,— շարունակեց Էլրոնդը: — Հիրիկների հովտից, որտեղ ջախջախվել էր նրա ջոկատը, վերադարձան ընդամենը երեք ռազմիկ: Նրանցից մեկը Օհթարն էր՝ Իսիլդուրի զինակիրը. նա պահպանել էր Էլենդիլի ջարդված սուրը և կտորները տվեց Վալենդիլին, Իսիլդուրի ժառանգին, որը փոքրուց դաստիարակվել էր այստեղ՝ Ռիվենդելում: Նարսիլը, ավելի ճիշտ՝ Նարսիլի երկու կտորը, որովհետև սուրը դեռևս վերաձուլված չէ և նրա վաղեմի փառքը վերականգնված չէ, այժմ պահվում է Ռիվենդելում: Ես Թշնամու դեմ տարած հաղթանակներն անպտուղ անվանեցի... Վերջին հաղթանակը առավել լավ կլինի անվանել ապարդյուն: Սաուրոնը տապալվեց, բայց կենդանի մնաց, նա Մատանուց զրկվեց, բայց վերջինս պահպանվեց, Մորդորում Սև Ամրոցը հողին հավասարեցրին, բայց նրա հիմքը անվնաս մնաց, և քանի դեռ Համիշխանության Մատանին ոչնչացված չէ, քանի դեռ Չարի բունը արմատախիլ չի արված, Թշնամու լիակատար պարտությունը հնարավոր չէ: Շատ մարդիկ և շատ էլֆեր պատերազմի ժամանակ զոհվեցին՝ Իսիլդուրը, Անարիոնը, Էլենդիլը, Գիլ-Գալադը, վեհապանծ դյուցազուններ ու նրանց ռազմիկները: Այլևս երբեք Մարդիկ ու էլֆերը նման Դաշն չեն կնքի: Մահկանացուները Միջերկրում գնալով ավելանում են, իսկ Առաջնածինները՝ գնալով պակասում, մեր ուղիները բաժանվում են, և մենք արդեն դժվարությամբ ենք հասկանում միմյանց: Իսկ նումենորցիներ քիչ են մնացել, և նրանց կյանքը կրճատվել է:
Հիրիկների հարթավայրի ճակատամարտից քիչ անց Արևմուտքի մարդկանց թիվը հյուսիսում կրճատվեց: Արնոր թագավորությունն անկում ապրեց, Էվենդիմ լճի մոտ գտնվող Անումինաս քաղաքն ամայացավ և ժամանակը քայքայեց այն, իսկ Վալենդիլի սերունդները քոչեցին հյուսիսային բարձրավանդակի Ֆորնոսթ քաղաքը, բայց այդ քաղաքը նույնպես վաղուց լքված է: Այն անվանում են Մեռյալների Ամրոց, և մարդիկ խուսափում են այնտեղ գնալ: Արնորցիներից քչերն են մնացել: նրանց տոհմը ոչնչացվել է Թշնամու կողմից, և հյուսիցիների տիրապետությունն անկում է ապրել` իրենից հետո թողնելով միայն կանաչապատ դամբանաթմբերդամբանաբլուրներ:
Գոնդորի թագավորությունը դիմացել է դժվարություններին և մինչև հիմա չի կործանվել, չնայած նրա տիրույթները խիստ նվազել են: Կար ժամանակ, երբ նրա փառքն ու հզորությունը հիշեցնում էին հին Նումենորը: Գոնդորցիների գոռոզաշուք դղյակները, բերդերը և ամրակառույց նավահանգիստները հռչակված էին թագավորության սահմաններից դուրս, և շրջակա ժողովուրդները հարգում ու մեծարում էին արքաների թևավոր թագը: Գոնդորի արքայանիստ քաղաքը քաղաքն Օսգիլիաթն էր՝ Աստղային Մինջնաբերդը: Քաղաքը կառուցված էր Անդուինի ոլորանում, և գետը հոսում էր հենց քաղաքի միջով՝ բաժանելով այն երկու մասի: Քաղաքից արևելք, Մթամած Լեռներում, բարձրանում էր Ծագող Լուսնի Բերդը՝ Մինաս Իթիլը, իսկ դեպի արևմուտք, Սպիտակ Լեռներում՝ Մինաս Անորը կամ Մայր մտնող Արևի ԱշտարակըԲերդը: Այնտեղ, Մինաս Անորի արքայական բակում, տնկեցին Սպիտակ Ծառի փոքրիկ սերմը: Ժամանակին Իսիլդուրն այդ սերմը բերել էր ծովի այն կողմից: Այն հասունացել էր դեռ Նախասկզբնական օրերին Անդրծովյան Արևմուտքի հողերում: Սերմն աճեց և մի քսան տարի հետո դարձավ հզոր, ճյուղառատ ծառ:
Բայց ամենակարող ժամանակի սառը շունչը հանգցրեց Գոնդոր աշխարհի փառքը: Սպիտակ Ծառը ծերացավ ու չորացավ, արքա Մենելդիլը՝ Անարիոնի որդին, մահացավ առանց ժառանգ թողնելու, և նումենորցիների արյունը խառնվեց ցածր մարդկանց արյան հետ: Մորդորը պահպանող պահակներին նինջը հաղթեց, և Մութ Ուժերը Ուժերն սկսեցին կրկին ներթափանցել Գորգորոթ: Հարմար պահ ընտրելով՝ չար ուժերը նրանք գրավեցին Ծագող Լուսնի Բերդն ու կոտորեցին շրջապատի ողջ բնակչությունը, և Մինաս Իթիլը դարձավ Մինաս Մորգուլ կամ Սև Մոգության բերդ: Նոր անուն ստացավ նաև Մինաս Անորը. այն վերանվանվեց Մինաս Թիրիթ կամ Պահակային Բերդ: Այդ երկու բերդերի միջև պատերազմ սկսվեց, Օսգիլիաթ քաղաքը հիմնովին ավերվեց ու նրա ավերակներում բնակվեցին ստվերները:
Այդ ժամանակից ի վեր շատ սերունդներ են փոխվել, և պատերազմը բազում կյանքեր է խժռել, բայց Մինաս Թիրիթը շարունակում է պատերազմել ու ժամանակ առ ժամանակ պարտության մատնել չար ուժերին՝ պահպանելով գետափնյա ճանապարհը՝ Քարե Հսկաներից մինչև Ծով: Թշնամին չի կարողանում ճեղքել-անցնել Անդուինից այն կողմ: Այստեղ իմ պատմությունը մոտենում է ավարտին. Իսիլդուրի զոհվելուց հետո Համիշխանության Մատանին անհետ կորել է, և Երեք Մատանիներն ազատություն են ստացել: Սակայն այժմ դրանք նորից վտանգի մեջ են, քանզի Համիշխանության Մատանին գտնվել է: Բայց այդ մասին ձեզ կտեղեկացնեն մյուս հյուրերը՝ վերջին իրադարձություններին ես չեմ մասնակցել:
Հենց որ Էլրոնդը լռեց, վեր կացավ Բորոմիրը:
— Պատվարժան Էլրոնդ,— սկսեց նա,— թույլ տուր ինձ լրացնել Գոնդորի մասին քո պատմությունը, քանզի ես հենց այնտեղից եմ եկել, և ներկաներին էլ, իհարկե, օգտակար կլինի իմանալ, թե ինչ է կատարվում, և ինչպիսի ինչ վտանգ է սպառնում Միջերկրին, եթե մենք չդիմանանք:
Հավատացեք, նումենորյան արյունը դեռ ամբողջությամբ չի վերացել, և Գոնդոր աշխարհի փառքը չի մոռացվել: Այդ մեր քաջությանն քաջության ու արիության շնորհիվ է արևմուտքը մինչև հիմա Մորգուլից պատնեշված, այդ մենք ենք պաշտպանում Միջերկիրը չարից՝ հետ մղելով թշնամական զորքերի հարձակումները: Մտածեք, Մտածեք՝ ինչ է սպասում արևմտյան հողերին, եթե թշնամիներն անցնեն Անդուինը...
Իսկ այդ ժամն արդեն հեռու չէ: Սև Զորաց ուժերն աճում են: Թշնամին՝ թող չհնչի նրա անունը, նորից բարձրացրել է գլուխը: Նզովյալ Օրոդրուինը, որին մենք Ճակատագրի Լեռ ենք անվանում, կրկին ծխում է... Մեզ պարուրում է Խավարի Վարագույրը, որովհետև Մորդորի հզորությունը բազմապատիկ ավելացել է: Երբ Թշնամին վերադարձավ Մորդոր, գոնդորցիներն ստիպված եղան լքել Իթիլիենը՝ երանելի երկիրը Գետից արևելք, սակայն մենք մինչև հիմա էլ այնտեղ գաղտի ամրություններ ունենք: Իսկ այս տարվա ամռանը, հունիսին, հանկարծակի մեզ վրա հարձակվեց մի հսկա զորագունդ, որը Մորդորի սև դրոշների տակ միավորում էր վայրագ վայրենիներին և հարադրիմներին, և մենք ստիպված եղանք նահանջել դեպի Գետը: Բայց պատճառը միայն թվական գերակշռությունը չէր: Թշնամին մեր դեմ էր հանել ինչ-որ Մութ Ուժեր, որոնց մասին մենք առաջներում չէինք լսել:
Նրանք հայտնվում են Սև Հեծյալների նման, որպես գիշերային հոծ ստվերներ, և երբ մարտի են բռնվում, նրանց դաշնակիցները մարտնչում են կատաղածի պես, իսկ մեր ռազմիկներին պարուրում է սարսափը, և նրանք չեն կարողանում ղեկավարել ձիերին, որոնք Սև Հեծյալների հայտնվելուն պես սրտապատառ փախչում են: Վերջին ճակատամարտում արևելյան կայազորից կենդանի մնացին միայն մի քանի հարյուր գոնդորցի և, նահանջելով Գետից այն կողմԳետի այս կողմը, քանդեցին կամուրջը՝ ավերված Օսգիլիաթում ինչ-որ հրաշքով պահպանված միակ կամուրջը: Ջոկատը, որը քողարկում էր նահանջը և որում մարտնչում էի ես, սեղմվեց Գետին ու անխնա կոտորվեց: Ընդամենը չորս հոգի փրկվելու երջանկություն ունեցան՝ իմ եղբայրը, ես և երկու հազվագյուտ հուժկու ռազմիկ, որոնք կարողացան, ինչպես մենք, լողալով անցնել Անդուինը...
Հիմա մենք ամրացել ենք արևմտյան ափին, և թշնամիները չեն կարողանում անցնել Գետը, իսկ մեր արևմյան և հյուսիսային հարևանները, նրանք, ովքեր գիտեն տեղի ունեցած թեժ մարտի մասին, մեզ շնորհակալության շնորհակալական ջերմ խոսքեր են հղում... Այո, շնորհակալական խոսքեր մենք շատ ենք լսում, բայց դեռ ոչ մի անգամ մեզ օժանդակ ուժ չեն ուղարկել, և երբ մենք օգնություն ենք խնդրում՝ մեր կոչին արձագանքում են միայն ռոհանցիները:
Եվ ահա գոնդորցիների համար այս ծանր օրերին ես որոշեցի հասնել հեռավոր Իմլադրիս: Ստիպված եղա բազում հարյուրավոր լիգեր հաղթահարել գաղտնի ու վաղուց լքված արահետներով՝ հարյուր տասնմեկ օր եղա ճանապարհին: Բայց ես չեմ եկել դաշնակիցներ փնտրելու: Էլրոնդի իմաստությունն ասացվածք է դարձել, և ասում են` նրա ուժը զենքի մեջ չէ: Մեզ իմաստուն խորհուրդ է հարկավոր... Խորհուրդ և անհասկանալի մարգարեության մեկնաբանում: Բանն այն է, որ հունիսյան հարձակման նախօրեին եղբայրս անսովոր ու անհանգստացնող երազ էր տեսել: Իսկ հետագայում Հետագայում նույն երազը մի քանի անգամ էլ այցելեց նրան հաճախ էին գիշերները նման երազներ այցելում: Իսկ մի գիշեր էլ այդ երազն ինձ այցելեց: Եվ ահա թե ինչ ես տեսա. արևելքում երկինքը մթնեց և հորիզոնում ճարճատեց ամպրոպը, բայց արևմուտքում շարունակում էր շողալ մայրամուտի հրացոլքը, և այնտեղից հեռավոր, բայց զրնգուն մի ձայն լսվեց.
<poem>
— Ո՞վ ես դու և ի՞նչն է քեզ կապում Գոնդորի հետ,— չափազանց զարմացած հարցրեց Բորոմիրը՝ նայելով նրա խունացած թիկնոցին և հետքագետի նիհարած դեմքին:
— Քո առջև Արագորնն է, Արաթհորնի որդին,— Բորոմիրին պատասխանեց Էլրոնդը,— Իսիլդուրի՝ Մինաս Իթիլ ամրոցի տիրոջ հեռավոր, բայց միակ և անմիջական ժառանգը: Դունադանները՝ հյուսիսցիները, նումենորցիների սերունդները, Արագորնին իրենց առաջնորդն են համարում... Միջերկրում նրանցից այդ ժողովրդից քիչ են մնացել, բայց այնուամենայնիվ նրանք դեռ ողջ ենկան:
— Ուրեմն այն քե՞զ է պատկանում,— տեղից թռչելով բացականչեց Ֆրոդոն, ոչ այն է թեթևացած, ոչ այն է վախով:
— Այն ո՛չ քեզ է պատկանում, ո՛չ ինձ,— հանգիստ պատասխանեց Արագորնը: — Սակայն հիմա այնպես է ստացվել, որ, թեև ժամանակավորապես, բայց դու ես նշանակված դրա Պահապանը...
— Ժամանակը եկել է, Մատանին ցույց տուր, Ֆրոդո,— Հանդիսավոր ասաց Գենդալֆը: — Թող Բորոմիրն ակնառու համոզվի, որ թե ինչպես է իր երազն իրականություն է դառնում...
Բոլորը լռեցին ու շրջվեցին դեպի Ֆրոդոն, իսկ նա՝ անսպասելիությունից իրեն կորցրած ու սարսափահար, զգաց, որ չի ուզում Մատանին ցույց տալ, որ իր համար նույնիսկ դժվար է Մատանուն մատով դիպչելը: Բայց մի կերպ հաղթահարելով ինքն իրեն՝ նա դողացող ձեռքով հանեց Մատանին և բարձրացրեց գլխից վեր: Վերջինս մե՛րթ առկայծելով, մե՛րթ վառ փայլատակելով, հավաքվածների հայացքներն իրեն գամեց:
Արագորնը ժպտաց ծեր հոբիթին, իսկ հետո, լրջանալով, ասաց Բորոմիրին.
— Ես ներում եմ քո անվստահությունը: Մի՞թե ես չգիտեմ, որ բոլորովին նման չեմ Իսիլդուրի և Էլենդիլի արքայական քարե քանդակներին, որոնք դու ամեն օր տեսնում ես Դենեթորի ապարանքում: Ես մեծն Իսիլդուրի ժառանգն եմ, բայց ո՛չ Իսիլդուրն ինքը: Ես երկար ու դժվարին ուղի եմ անցել, և, հավատա, այն մի քանի հարյուր լիգը, որ ընկած են Ռիվենդելիի և Գոնդորի միջև, միայն մի փոքր մասն է այն անհամար լիգերի, որ հաղթահարել եմ իմ կյանքում: Բազում գետեր ու լեռնաշղթաներ, ճահճոտ հարթվայրեր ու ամայի սարահարթեր եմ ոտքի տակ տվել, տեսել եմ բազում հեռավոր երկրներ, եղել եմ նույնիսկ Հարադում ու և Ռունում, որտեղ փայլում են մեզ համար անծանոթ և ու օտար աստղեր: Բայց ես հյուսիսն եմ համարում իմ հայրենիքը: Այստեղ արքա Վալենդիլի ժամանակներից ի վեր ծնվել ու մահացել են իմ բոլոր նախնիները՝ սերնդե-սերունդ փոխանցելով գահի իրավունքը: Արնորցիների կյանքը դժվար է եղել, սակայն Թուրը միշտ էլ տեր է ունեցել և հիշեցրել է մեզ մեր երբեմնի հզորության մասին... Եվ ահա թե ինչ կասեմ քեզ, Բորոմիր, նախքան խոսքս ավարտելը. մենք՝ հյուսիսի Հետքագետներս, միայնակ ենք որսի դուրս գալիս, բայց ամեն տեղ անխոնջ հետապնդում ենք թշնամու սպասավորներին: Գոնդորը բարու միակ կացարանը չէ աշխարհում: Մենք նույնպես կռվում ենք չարի դեմ: Աշխարհում այլ չար ուժեր էլ կան, որոնց հետ ձեր ամուր պատերը և սուր նիզակները գործ չեն ունենում: Դու ասացիր՝ մենք միայնակ պատնեշում ենք Արևմուտքը՝ արևմուտքը՝ ընդդիմանալով Թշնամու զորքերի ճնշմանը: Բայց հյուսիսի ժողովուրդներն ի՞նչ կիմանային, թե հանգիստն ի՞նչ է, եթե մենք չլինեինք: Ուրեմն, Բորոմիր, աշխարհում շատ ուժեր կան, բացի Թշնամու կազմակերպված զորքից, որոնց հարկ է լինում հակահարված տալ: Դուք պաշտպանում եք ձեր սահմանները՝ հարևաններին անջրպետելով Մորգուլի զորագնդերից և այևս ոչ մի բանի մասին, բացի սեփական սահմաններից, հոգ չեք տանում, իսկ մենք՝ հյուսիսի պահակներս, պայքարում ենք բոլոր մութ ուժերի դեմ: Եվ երբ անարև թավուտներից, խրուտ ճահիճներից կամ միգապատ կիրճերից դուրս են սողում Մորդորի մութ դաշնակիցները, նրանց մշտապես դիմավորում են արնորցիները, և նրանք նահանջում են իրենց որջերը: Ո՞վ իրեն հանգիստ կզգար՝ նույնիսկ իր բնակարանի պատերի ներսում, դաշտում կամ անկողնում, եթե արնորցիները չլինեին: Ո՞վ կխիզախեր ճանապարհ դուրս գալ:
Իսկ մենք նույնիսկ շնորհակալական խոսք չենք պահանջում: Ճամփորդները կասկածանքով ու խեթ են նայում մեզ, իսկ գյուղացիներն ու գեղջուկները գեղջուկներն արհամարհալի կարեկցանքով մեզ թափառաշրջիկ են անվանում... Բոլորովին վերջերս մի գիրուկ, որն անգիտակցությամբ ապրում է այնպիսի արարածների հարևանությամբ, որոնց մասին եթե ճիշտն իմանար, վախից կմեռներ, ինձ անվանեց (բնավ չցանկանալով անպատվել) Պանդուխտ... Նա չգիտե, թե ինչու ենք մենք դեգերում և ներողամտորեն խղճում է անդադրում թափառականներին: Բայց մեզ հարկավոր չէ նրա շնորհակալությունը: Նա, իր բոլոր ազգակիցների ու հարևանների նման, ապրում է խաղաղ, հանգիստ ու երջանիկ՝ ահա թե ինչն է «թափառականների» համար կարևոր: Մենք թաքցնում ենք մեր իրական դեմքը, որպեսզի իրերի ընթացքը չխանգարվի: Դա է մեր կոչումը և մենք անշեղորեն հետևում ենք այդ կոչմանը, թեև այս երկար տարիների ընթացքում շատ բան է խոտով ծածկվել:
— Ասում ես, Իսիլդուրի Նզովքը հայտնվե՞լ է,— խոսեց Բորոմիրը: — Դե ինչ, ես տեսա փայլուն մատանին, որ մեզ բոլորիս ցույց տվեց Կոլոտիկը: Բայց Իսիլդուրը զոհվել է դեռ մինչև մեր Դարաշրջանի սկսվելը: Որտեղի՞ց են իմաստունները համոզված, որ դա հենց Իսիլդուրի Մատանին է: Որտե՞ղ է եղել այն այս բոլոր տարիներին, ի՞նչ ճակատագիր է ունեցել, և ինչպե՞ս է ընկել այժմյան տիրոջ մոտ:
— Սակայն ո՜չ հիմա, չէ՞, հարգելի տանտեր,— անհանգստացած տեղեկացավ Բիլբոն: — Ես զգում եմ, որ ճաշի ժամանակն է, և ես անպայման պետք է ուժերս վերականգնեմ:
— Ես դեռ չեմ ներկայացրել քեզ հավաքվածներին,— ասաց նրան Էլրոնդը,— բայց հիմա կանեմ դա: Քանի որ ինքդ քո մասին հիշեցրիր մեզ, ապա խնդրում եմ, պատմիր քո պատմությունը: Եթե դրանից պոեմ չես ստեղծել, ապա, կարող ես արձակ շարադրել և հանգերի համար չանհանգստանալ: Կարծում եմ, հարկավոր չէ բացատրել քեզ, որ ինչքան կարճ ստացվի պատմությունդ, այնքան շուտ կարող ես ուժերդ վերականգնել:
— Ի՜նչ արած, լա՛վ,— համաձայնեց Բիլբոն: — Այսօր ես կպատմեմ իրական պատմություն: Եվ եթե հյուրերից որևէ մեկը զարմանա,— Բիլբոն խեթ նայեց Գլոինին,— թող աշխատի անցյալը չփորփրել: Վերջին տարիներին ես շատ բան եմ հասկացել... Ուրեմն, թող ինձ էլ հասկանան ու ներեն... Ահա թե ինչ է պատահել իրականում...
Հյուրերը, որոնք նախկինում Բիլբոյին երբեք չէին հանդիպել, զարմացած լսում էին նրա արկածների մասին, և ծեր հոբիթը շատ ուրախ էր, որ կարող է պատմել Գոլլումի հետ հանդիպման մասին՝ հիշելով բացարձակապես բոլոր մանրամասները: Նա բոլորը կրկնեց, բոլոր հանելուկները մեկ առ մեկ: Նա հաճույքով կպատմեր նաև հրաժեշտի խնջույքի մասին, իր անհետանալու մասին, դեպի Ազատք Ռիվենդել ճանապարհի մասին... բայց Էլրոնդը ձեռքը բարձրացրեց ու ասաց.
— Հրաշալի է, բարեկամս, մեզ համար կարևոր էր իմանալ, որ դու մեկնելուց առաջ Մատանին հանձնել ես Ֆրոդոյին: Եկ լսենք քո փոխանորդին:
Ֆրոդոն, ի տարբերություն Բիլբոյի, խոսելու տրամադրություն բոլորովին չուներ, բայց այնուամենայնիվ շարունակեց պատմությունը և պատմեց իր բոլոր չարաբաստիկ արկածների մասին՝ այն ժամանակից ի վեր, ինչ դարձել էր Մատանու Պահապանը: Ունկնդրողներին հետաքրքրում էր Ֆրոդոյի յուրաքանչյուր քայլը, Հեծյալների վարքագծի բոլոր մանրամասները: Նրանք շարունակ ընդհատում էին Ֆրոդոյին ու քննարկում անգամ ամենաչնչին մանրամասնությունները:
— Վատ չէ, բարեկամս,— ասաց Բիլբոն, երբ նա լռեց ու թեթևացած նստեց: — Ափսոս, որ շարունակ ընդհատում էին քեզ: Ես հասցրի որոշ բաներ գրի առնել, բայց ոչ բոլորը, և դեռ կվերադառնանք դրան: Դեպի Ռիվենդել ճանապարհի քո արկածները մի քանի գլուխ կկազմեն գրքում, եթե ես կարողանամ ավարտել այն:
— Այո, երկար պատմություն ստացվեց,— համաձայնեց Ֆրոդոն: — Եվ այնուամենայնիվ այն, իմ կարծիքով, կիսատ է մնում, հատկապես առանց Գենդալֆի հանգամանալից պատմության:
Հոբիթներից քիչ հեռու նստած Գելդորը լսեց Ֆրոդոյի վերջին դիտողությունը:
— Համաձայն եմ քեզ հետ,— ասաց նա և դիմեց Էլրոնդին. — Իմաստունները գուցե բավարար պատճառներ ունեն հավատալու, որ կոլոտիկը քարանձավներում գտել է հենց Համիշխանության Մատանին, որի պատճառով դարեր շարունակ արյունահեղ ճակատամարտեր են մղվել: Բայց նրանց համար, ովքեր ավելի քիչ գիտեն, Մատանու պատմությունը կիսատ է թվում: Դուք չպատասխանեցիք Բորոմիրի հարցին՝ այդ որտեղի՞ց է պարզ ձեզ համար, որ կոլոտիկների մատանին Մորդորի Սև Տիրակալն է կռել: Եվ այդ մասին ի՞նչ է մտածում Սարումանը: Նա Մատանիների պատմությունը բոլորից լավ է ուսումնասիրել, բայց չգիտես ինչու, հիմա մեզ հետ չէ: Ի՞նչ խորհուրդ կտար մեզ Սարումանը, եթե իմանար այն, ինչ մենք գիտենք:
— Քո հարցերը,— պատասխանեց Էլրոնդը,— այնպես սերտ են միահյուսվում մեկը մյուսին, որ դրանք մեզ համար կպարզի միայն այն պատմությունը, որ որը կպատմի Գենդալֆը: Նա էլ կավարտի Մատանու պատումը, քանի որ մեր բոլորից շատ գիտե այդ մասին:
— Գելդորն ուղղակի ի մի չբերեց այն ամենը, ինչ լսեց Խորհրդում,— սկսեց Գենդալֆը: — Ֆրոդոյին հետապնդում են Սև Հեծյալները, Դաինին խոստանում են վերադարձնել Մոգական Մատանիները... եթե նա տեղեկություն տա Բիլբոյի մասին... Մի՞թե պարզ չէ, որ Բիլբոյի գտածը Մորդորի Տիրակալին խիստ հարկավոր է: Իսկ Բիլբոն, ինչպես հայտնի է, քարանձավներում մատանի է գտել: Այժմ եկեք հաշվենք: Ինը Մատանիներին տիրում են Սև Հեծյալների կերպարանք ընդունած Նազգուլները. Յոթը վերադարձված են Թշնամուն, կամ՝ ոչնչացված: — Այս խոսքերից Գլոինը ցնցվեց, բայց, ինքն իրեն տիրապետելով՝ լռեց: — Երեքի ճակատագիրը նույնպես մեզ հայտնի է: Ուրեմն ո՞ր մատանին է փնտրում Թշնամին: Բորոմիրն իրավացի է. գետի և անձավի միջև՝ Մատանու կորստի և գտնվելու միջև, բազմադարյա անդունդ կա բացված, որն իմաստուններն անշտապ ուսումնասիրում են... չափազանց Չափազանց անշտապ և չափազանց երկար, նրանք մոռացել են Թշնամու իմաստնության իմաստության մասին: Իսկ նա, իհարկե, անգործ չի նստել և բացահայտել է իսկությունը մեզանից քիչ ուշ, բարեբախտաբար ուշ՝ այս ամառ: Եվ այնուամենայնիվ, քիչ էր մնում իմաստուններն ուշանային:
Հավաքվածներից ոմանց հայտնի է, որ ես մի անգամ համարձակվել եմ թափանցել Դուլ Գուլդուր ամրոցը և գաղտնի հետևել եմ այնտեղ բնակվող կախարդին: Տեսնելով, թե ինչով է նա զբաղվում, ես հասկացա, որ մեր կասկածները հաստատվում են՝ դա Սաուրոնն էր, նորից կենդանացած և ուժ հավաքող մեր դարավոր Թշնամին: Եվ ինչ-որ մեկը, իմ կարծիքով, դեռ հիշում է, որ Սարումանն այն ժամանակ Իմաստունների Խորհրդին համոզեց պատերազմ չսկսել, ու երկար տարիներ մենք միայն դիտում էինք: բայց երբ մռայլ Դուլ Գուլդուրի գլխին կուտակված չարագույժ ամպը դեպի հյուսիս սողացամպն սկսեց մեծանալ, Սարումանը ստիպված եղավ հավանություն տալ պատերազմին, և Իմաստունների Միացյալ Խորհուրդը Սև Տիրակալին դուրս քշեց Սև Անտառից: Նույն տարում գտնվեց Մատանին՝ տարօրինակ զուգադիպություն, եթե դա զուգադիպություն է:
Բայց Իմաստունները չափազանց ուշացրին, և մեր հաղթանակն անպտուղ եղավ, ինչպես և գուշակում էր Էլրոնդը: Սաուրոնը նույնպես հետևում էր մեզ և հասցրեց նախապատրաստվել մեր հարվածներին՝ թաքստոցավայրից կառավարելով Մորդորը Մինաս Մորգուլի Ինը Սպասավոր սպասավոր Ուրվականների օգնությամբ: Երբ մեր զորքը մոտեցավ անտառին, նա ձևացրեց, թե փախչում է, իսկ ինքը սրընթաց նահանջեց հարավ, ոչնչացրեց Սև Ամրոցի պահապաններին և բացեիբաց իրեն Մորդորի Տիրակալ հռչակեց: Իր տիրույթներում նա անխոցելի էր մեր հապշտապ հավաքված զորքի համար, և Իմաստունները նորից խորհուրդ գումարեցին՝ քանի որ մենք արդեն գիտեինք, որ նա փնտրում է Համիշխանության Մատանին: Մենք վախենում էինք,որ Թշնամին գտել է որոնման բանալին՝ ահա թե ինչ էր քննարկվում վերջին Խորհրդում: Բայց Սարումանը կարողացավ հանգստացնել Իմաստուններին՝ կրկնելով, ինչպես և անում էր հաճախ, որ Համիշխանության Մատանին ընդմիշտ չքվել է:
«Թշնամուն հայտնի է,— ասաց Սարումանը,— որ մենք մինչև հիմա չենք գտել Մատանին, և հուսալով գտնել այն՝ նա ժամանակ է կորցնում: Նրա հույսերն իրականանալու բախտ չունեն՝ Մատանին կուլ է տվել Մեծ Անդուինը: Եվ մինչ Սաուրոնը անդեմ ուրվական էր, հոսանքը նրա գանձը տարավ Ծով, իսկ ծովի ընդերքից ոչինչ չի վերադառնում: Համիշխանության Մատանին հավետ չքվել է:»
Գենդալֆը լռեց ու նայեց արևմուտք, այնտեղ, որտեղ բարձրանում էին Մշուշապատ Լեռները, որոնց ստորոտում հոսում էր երկար ժամանակ Համիշխանության Մատանուն հանգրվան տված գետը:
— Իմ մեղքը ծանր է,— քիչ լռելուց հետո ասաց Գենդալֆընա: — Ինձ հանգստացրին Սարումանի խոսքերը, և վտանգը ես շատ ուշ հայտնաբերեցի:
— Բոլորս էլ մեղավոր ենք,— խոսեց Էլրոնդը: — Բայց գուցե միայն քո շնորհիվ է, որ Խավարի Վարագույրը դեռևս չի իջել Միջերկրի վրա:
— Ինձ չհամոզեցին Սարումանի փաստարկները,— խոր հառաչելով շարունակեց Գենդալֆը: — Հոգուս խորքում ես կանխազգում էի վտանգը, և այդ պատճառով էլ ուզում էի հասկանալ, թե որտեղ, ինչպես և երբ է այդ մատանին ընկել տարաբախտ չարագործ Գոլլումի ձեռքը: Եվ որոշեցի հետևել նրան: Նա պետք է դուրս սողար ստորգետնյա որջից, որպեսզի փնտրեր ու գտներ իր «սքանչելին»: Իհարկե, նա դուրս սողաց, բայց ճարպկորեն խույս տվեց ինձանից ու նորից չքացավ՝ ասես գետնի տակն անցավ: Այդ ժամանակ, ավաղ, ես ամեն ինչ թողեցի այնպես, ինչպես կար, որի համար ինձ երբեք ներել չեմ կարող:
Ժամանակը նորանոր հոգսեր էր ծնում և աստիճանաբար բթացնում իմ հին սարսափը... Բայց մի անգամ այն անսպասելիորեն ալեկոծվեց՝ վերածվելով խոր տագնապի: Ո՞վ է այդ Մատանու մատանու իսկական տերը, որ Բիլբոն փախցրեց Գոլլումից: Եվ ի՞նչ պետք է անեմ ես, եթե իմ կանխազգացումները հաստատվեն: Ահա թե ինչ էր հարկավոր ինձ հարկավոր որոշել: Բայց ես ոչ մեկի հետ այդ մասին չէի խոսում, որովհետև անզգուշորեն ասված խոսքերը կարող են լսել ոչ միայն բարեկամները: Թշնամու հետ մեր անհամար մարտերում շատախոսությունը միշտ էլ աղետի էր վերածվում, և մենք սովորել էինք վախենալ դավաճանությունից:
Ինձ Բիլբոյի Մատանին հետաքրքրեց մոտավորապես տասնյոթ տարի առաջ: Ես այն ժամանակ շատ արագ համոզվեցի, որ Հոբիթստանի շուրջը վխտում են Թշնամու լրտեսները: Նույնիսկ որոշ գազաններ ու թռչուններ որպես լրտես էին ծառայում Սև Տիրակալին: Ստիպված եղա դիմել դունադանների օգնությանը, և նրանք կրկնապատկեցին սահմանների պահակներին: Իսկ երբ իմ կասկածները հայտնեցի Արագորնին, նա համոզեց ինձ գնալ Գոլլումին փնտրելու:
Գենդալֆը Խորհրդին համառոտ պատմեց, թե ինչպես է Արագորնի հետ դեգերել վայրի Խլուտում ու հասել մինչև Մթամած Լեռներ, որոնց մյուս կողմում Թշնամու տիրույթներն են:
— Այնտեղ էլ մենք առաջին անգամ լսեցինք Գոլլումի մասին,— ասաց հրաշագործը: — Մենք կարծում էինք, թե որ նա թաքնվում է լեռներում ինչ-որ տեղ, խուզարկեցինք համարյա յուրաքանչյուր կիրճ և, այնուամենայնիվ, չկարողացանք գտնել, ու ինձ մռայլ հուսահատություն պատեց: Բայց հենց հուսահատությունը թարմացրեց իմ հիշողությունը, և ես հանկարծ հիշեցի Սարումանի խոսքերը, որ ականջի ծայրով լսել էի Խորհրդում: «Մոգական Մատանիները,— ասաց նա այն ժամանակ,— մեկը մյուսից տարբերվում են թանկագին քարերով: Իսկ իր Մատանին Սաուրոնը ձուլել է բոլորովին հարթ, սակայն վրան գաղտնագիր կա, և իմաստունը կարող է կարդալ այն»:
Թե սա ինչ գաղտնագիր է՝ Սարումանը չասաց: Հիշելով նրա խոսքերը՝ ես սկսեցի մտածել՝ ո՞վ կարող է իմանալ, թե ինչպես է հայտածվում գաղտնագիրը, բացի Մատանու ստեղծողից... Գուցե Սարումա՞նը... Իր ողջ խոր իմաստությամբ հանդերձ, նա այդ գաղտնագիրը հասկանալ չէր կարող, քանզի երբևէ տեսած չկար Մատանին: Գիտելիքները երկնքից չեն ընկնում՝ նշանակում է, նա իմացել էր ինչ-որ տեղից: Բացի Սև Տիրակալից էլ ո՞վ է տեսել Մատանին մինչև դրա նրա անհետանալը... Միայն մեկ մարդ՝ Իսի՛լդուրը:
Ես հրաժարվեցի Գոլլումին գտնելու անհույս որոնումներից և, ժամանակ չկորցնելով, ուղևորվեցի Գոնդոր: Մի ժամանակ այնտեղ իմաստուններին պատվում էին, իսկ Սարումանի նկատմամբ հատուկ հարգանք էին տածում՝ նա հաճախ էր այնտեղ հյուրընկալվում և քաղաքի տիրակալները նրան միշտ պատվարժան հյուրի պես էին ընդունում: Բայց այս անգամ փոխարքա Դենեթորն ինձ շատ ավելի զուսպ ընդունեց և բավական տհաճությամբ թույլ տվեց մտնել հնամյա ձեռագրերի և հնագույն գրքերի մատենադարան:
«Եթե քեզ, ինչպես ինքդ ես ասում, հետաքրքում են միայն հնամյա տարեգրությունները, ինչ կա որ, կարդա,— մռայլ ասաց նա: — Ինձ Իսկ ինձ համար անցյալն այնքան մութ չէ, որքան ապագան... Դե դա արդեն իմ գործն է: Սակայն նույնիսկ Մեծ Իմաստուն Սարումանն այստեղ գտել է միայն այն, ինչ ես գիտեմ, քանզի ես՝ ես Գոնդորի հնագույն ավանդույթների պահապանն եմ»:
Այդպես ասաց ինձ Դենեթորը: Եվ այնուամենայնիվ ես մատենադարանում գտա հին ձեռագրեր, որոնք այսօր քչերն են ընդունակ հասկանալ՝ թեկուզ եռապատիկ ավելի ավադույթների պահապան լինեն, քանի որ հին լեզուները վաղուց մոռացվել են, և դրանց տիրապետում են միայն իմաստունները: Այո, Բորոմիր, ես այնտեղ փնտրեցի և գտա անձամբ Իսիլդուրի ձեռքով գրված մի ձեռագիր, որը, ինչպես ես կռահում եմ, ոչ ոք չի կարդացել, բացի ինձանից և Սարումանից: Պարզվում է, որ Թշնամու դեմ տարած հաղթանակից հետո Իսիլդուրը վերադարձել եկել է Գոնդոր, և ոչ թե հեռացել է, որպեսզի ինչ-որ տեղ անփառունակ շունչը փչի, ինչպես հաղորդում են հյուսիսային ավանդությունները:
— Հյուսիսայինները՝ հնարավոր է,— ասաց Բորոմիրը: — Բայց մենք՝ գոնդորցիներս, հնուց գիտենք, որ Իսիլդուրն սկզբում եկել է Մինաս Անոր, որպեսզի իշխանությունը հանձնի Մենելդիլին, իր սպանված եղբոր որդուն, և հենց այդ ժամանակ էլ զոհված եղբոր հիշատակին նա Սպիտակ Ծառի վերջին սերմը տնկեց մեր թագավորության մայրաքաղաքումգահանիստ քաղաքում:
— Ու կատարեց այդ վերջին գրառումը,— ավելացրեց Գենդալֆը,— որի մասին Գոնդորում հավանաբար մոռացել են: Գրառումը վերաբերվում է Համիշխանության Մատանուն, որն Իսիլդուրը ձեռք է բերել Սաուրոնի հետ մենամարտում: Ահա թե ինչ հաջողվեց ինձ կարդալ.
Եվ իսկույն էլ տրվում էր Մատանու նկարագրությունը.
''Այն «Այն շիկացած էր, երբ ձեռքս վերցրի, ասես հենց նոր էր հանվել Ճակատագրի Լեռան ձագարի քուրայից, և այնպես ուժգին այրեց ձեռքս, որ ես այլևս հույս չունեմ, թե այն երբևէ կդարմանվի: Սակայն հիմա, երբ գրում եմ սույն տողերը, Մատանին որոշակի պաղել է ու շարունակում է պաղել և, ինձ թվում է, աչքիս փոքրացել է, բայց այնուամենայնիվ չի կորցրել իր նախկին գրավչությունը, ինչպես և Թշնամու կողմից տրված ձևը: Վրայի մոգական նշանները դժգունել են ու հազիվ են երևում: Նշաններն այդ Էրեգիոնի էլֆերի ռուներ են, սակայն մակագրության լեզուն ինձ անծանոթ է: Սույն լեզուն հավանորեն Թշնամու լեզուն է, զի հնչում է այն, տառերն ընթերցելիս, անհաճո ու խորհրդավոր: Ինձ անհայտ թե ինչ չար միտք է թաքցնում Թշնամու մակագրությունը, չեմ իմանում, բայց ես արտանկարում եմ այն, նպատակով, որ պահպանվի սերունդների հիշողության մեջ, եթե պատահի, որ արդեն հազիվ նշմարելի տառերն ամբողջովին անհետանան: Համիշխանության Մատանուն, ինչպես պատկերանում է ինձ, պակասում է Թշնամու ձեռքի ափի տապը, որը թեև սև էր, որպես խավարն է գիշերվա, բայց այրում էր բոսոր բոցի պես, ինչու համար էլ Գիլ-Գալադը սպանվեց: Եթե Մատանին շիկացվի կրակով, ապա կպատահի, որ խորհրդավոր մակագրությունը նորեն երևան գա, սակայն ես սարսափում եմ նրան չարն անելուց, զի զգում եմ, որ այն արդեն թանկ է ինձ համար և չափազանց թանկ են հատուցել նրա համար նումենորցիք: Սաուրոնի գործերուն մեջ սա միակն է, որ կարելի է սքանչելի համարել: Այն իսկական գանձ է: Իմ գանձը»:''
Եվ այսպես, իմ ենթադրություններն արդարացան ու ես հասկացա, թր որ իմ որոնումներն ավարտված են: Թշնամին օգտագործել էր էլֆերի տառերը, բայց մակագրությունն արել էր Մորդորի լեզվով, և այդ մակագրությունը, պարզվեց, որ ինձ վաղուց հայտնի է, քանի որ երբ Թշնամին դարբնում էր Մատանին, էլֆ Սելեմրիմբորը կռահել էր նրա մտահղացումները և հստակ լսել մոգական բառերը, որոնք Սաուրոնը բարձրաձայն արտասանել էր մակագրությունը Համիշխանության Մատանու վրա դակելիս:
Ես անմիջապես հրաժեշտ տվեցի Դենեթորին և շտապեցի Հոբիթստան, բայց ճանապարհին Լորիենի էլֆերից լուր ստացա, որ Արագորնը այնուամենայնիվ բռնել է Գոլլումին, և որոշեցի սկզբում նրան հանդիպել: Արագորնը մահացու վտանգներ էր հաղթահարել Մորդորի սահմանների մոտ Գոլլումին հետապնդելիս: Բայց այդ մասին թող ինքը պատմի:
— Իսկ ի՞նչ կարելի է պատմել այդ մասին,— խոսեց Արագորնը: — Երբ անցնում ես Սև Դարպասի մոտով կամ քայլում ես Մորգուլի հովտի մեռած ծաղիկների միջով, մահացու վտանգներն այնտեղ ամեն տեղ են, ամեն քարի հետևում: Ինձ չհաջողվեց Գոլլումին գտնել և, հուսահատված արդեն շրջվել էի դեպի հյուսիս, բայց հանկարծ հայտնաբերեցի այն, ինչ փնտրում էի. կեղտոտ ջրապոսի ջրափոսի մոտ երևում էին բոբիկ ոտքերի դրոշմներ, որոնց հետքը տանում էր ոչ թե հետ՝ դեպի Մորդոր, այլ՝ Մորդորից դուրս: Գոլլումը շարժվում էր Մեռյալ Ճահիճների երկարությամբ, և մի երկու օր հետո ես նրան բռնեցի: Նա ինչ-որ բան էր փնտրում գարշահոտ լճակում և ամբողջապես ծածկված էր կանաչավուն տիղմով. զզվելին ձեռքս կծեց, ես էլ քնքուշ չվերաբերվեցի իրեն: Այնպես որ հետագայում համառորեն լռում էր, իսկ բերանը բաց էր անում միայն ուտելու համար՝ ստիպված էի ճանապարհին նրա համար կեր ճարել, բայց իմ հարցերն անպատասխան էին մնում: Բռնված Գոլլումի հետ հյուսիս վերադառնալն ինձ համար ավելի ծանր էր, քան նրան որոնելը: Ամբողջ ճանապարհին նրան քշում էի իմ առջևից բերանը լաթի կտոր խցկած, իսկ վզին՝ պարանի օղ գցած: Եվ երբ մենք վերջապես հասանք Չարքանտառ, ու նրան հանձնեցի Թրանդուիլի էլֆերին, հոգնածությունից օրորվում էի անգամ քամուց: Հուսով եմ, մենք այլևս իրար չենք հանդիպի, . ախր նա, իր բոլոր բարեմասնություններից բացի, նաև գարշահոտ է՝ սատկած լեշի նման: Սակայն Գենդալֆը նրանից այնքան էլ չզզվեց, ու նրանք բավական երկար զրուցեցին:
— Երկար և օգտակար,— հաստատեց Գենդալֆը: — Առաջինը՝ Գոլլումի պատմությունը համընկավ Բիլբոյի այսօրվա պատմածին: Բայց դա էական նշանակություն չունի, ես ինքս էլ կռահել էի, թե ինչն ինչպես է եղել: Առավել կարևոր է մեկ այլ բան. Գոլլումն ինձ ասաց, որ Մատանին գտել է Դարաշրջանի արշալույսին, Հիրիկների հարթավայրի մոտ գտնվող Մեծ Գետի հատակից: Նա մահկանացու է, և վաղուց պետք է մահացած լիներ, բայց ապրել է աներևակայելի երկար կյանք: Անկասկած, Մատանին է երկարացրել: Հայտնի է, որ միայն Համիշխանության Մատանին է երկարացնում իր տիրոջ կյանքը: Մյուս Մատանիների ուժերից վեր է այդ բանը: Եթե այդ էլ քեզ չի համոզում,— ավելացրեց հրաշագործը Գելդորին նայելով,— ապա գոյություն ունի ևս մեկ գլխավոր ստուգում: Բոլորդ տեսել եք կոլոտիկների Մատանին՝ ոսկե, կլոր և առանց որևէ փորագրության: Սակայն եթե ինչ-որ մեկը կհամարձակվի այն պահել կրակի վրա, ապա կտեսնի Թշնամու Հուռութագիրը: Մի անգամ ես Մատանին գցեցի բուխարիկի բուխարու կրակի մեջ, և ահա թե ինչ հաջողվեց ինձ կարդալ.
'''«Աշ նազգ դուրբաթուլուգ, Աշ նազգ գիմբաթուլ, էշ աշ նազգ թհրաթուլուկ, ագհ բուրզուկ-իշի քրիմփաթուլ»:'''
Հրաշագործի ձայնը հանկարծ դարձավ չարագույժ ու ահեղ, սպառնալի տարածվեց հովտում, և մշուշով պարուրվեց պայծառ արևը, և մի պահ պատշգամբում մթնեց:
— Դեռ երբեք այդ լեզուն չէր հնչել Իմլադրիսում,— խոսեց Էլրոնդը, երբ ստվերը ցրվեց, և Խորհրդի մասնակիցները շունչ քաշեցին:
— Եվ հուսով եմ, այլևս երբեք չի հնչի,— պատասխանեց Գենդալֆը: — Բայց ես քեզանից ներողություն չեմ խնդրում, պատվարժան Էլրոնդ, քանի որ ինձանից՝ Գենդալֆ Մոխրագույնից, իմ իրավացիության ապացույցներ պահանջեցին: Եվ որպեսզի այդ լեզվի հնչյունները հավիտյանս չհեղեղեն արևմտյան հողերը, հարկավոր է հիշել, որ կոլոտիկների Մատանին, ինչպես հնում բնորոշել են իմաստունները, Թշնամու խորհրդավոր հզորության գանձն աղբյուրն է: Սև Տարիների խավարից են մեզ հասնում այս խոսքերը: Այս , այս նույն նզովքն են լսել Էրեգիոնի էլֆերը մի ժամանակ և հասկացել, որ ընկել են դավաճանության ցանցը.
<poem>
</poem>
Այո, Գոլլումն ինձ շատ բան պատմեց, թեպետ հազիվհազ ու դժկամորեն էր խոսում: Նրան հաջողվել էր հասնել Մորդոր, որտեղ նրան բռնել էին Թշնամու սպասավորները և նրանից դուրս կորզել բացարձակապես ամեն ինչ, և Թշնամին գիտե, որ Մատանին գտնվել է ու Երկար ժամանակ պահվել է Հոբիթստանում: Եվ շուտով նրան հայտնի կդառնա, իսկ գուցեև հիմա արդեն հայտնի է, որ հոբիթները Մատանին ուղարկել են էլֆերի մոտ, քանզի Ինը Ուրվական սպասավորները հետևել են Ֆրոդոյին ընդհուպ մինչև ՌիվենդելԱզատք:
Որոշ ժամանակ լռություն տիրեց:
— Հյուսիսային Չարքանտառում կալանքի տակ է, ընդամենը այդքանը,— պատասխանեց Արագորնը: — Նա շատ է տառապել: Թշնամու մոտ, ըստ երևույթին, սոսկալի տանջել են, և մինչև այժմ սարսափից ուշքի չի գալիս: Սակայն ես ուրախ եմ, որ նրան հսկում են Չարքանտառի զգոն էլֆերը: Վհատությունն ու ատելությունը, ցավն ու ահը նրան սարսափելի վտանգավոր են դարձրել: Նրան՝ արտաքինից թույլ թվացող այդ արարածին, ատելությունն ահավոր ուժ է տալիս... Նրա չարությունը մեծ է: Այնպես որ եթե ազատության մեջ լիներ, ես այդ չարաբախտ էակից ամեն վատ բան կսպասեի: Եվ հազիվ թե նրան Մորդորից բաց թողնեին առանց Թշնամական սև մտահղացման:
— Ավաղ, ես ցավալի լուր եմ բերել,— հանկարծ բացականչեց էլֆ Լեգոլասը,— բայց դրա խորապես ահավոր իմաստը ես միայն այսօրվա Խորհրդում հասկացա: Բանն այն է, որ Գոլլում կոչված Սմեագոլը կարողացել է ոչնչացնել պահակներին ու անհետանալ:
— Անհետացե՜լ է,— իրեն կորցրած բղավեց Արագորնը: — Դա իսկապես չարագույժ նորություն է: Վախենում եմ, որ մենք դեռ երկար կսգանք նրա փախուստը: Ինչպե՞ս է պատահել, որ էլֆերն անփույթ են գտնվել:
— Իմ նկատմամբ դուք ավելի դաժան էիք,— աչքերը փայլեցնելով ընդհատեց նրան Գլոինը: Նա հիշեց իր բանտարկությունը, էլֆերը, ախր, նրան ամբողջ ժամանակ զնդանում էին պահում:
— Հանգստացիր, բարեկամս,— ընդմիջեց Գենդալֆը,— դա ցավալի թյուրիմացություն էր, և այն վաղուց հարթված է: Անցած գնացած վեճերը հիշել հարկավոր չէ: Եթե մենք թույլ տանք, որ էլֆերն ու թզուկները թզուկներն սկսեն մաքրել իրենց հին հաշիվները, ապա Խորհուրդը երբեք չի ավարտվի:
Գլոինը վեր կացավ և լուռ խոնարհվեց, իսկ էլֆը շարունակեց ընդհատված պատմությունը.
— Լավ եղանակներին մենք բանտարկյալին բերում էինք դաշտ, որտեղ առանձին աճած մի մեծ ծառ կար, և նա մագլցելով բարձրանում էր ծառի կատարն ու սաղարթով ծածկված երկար նստում այնտեղ, իսկ պահակներն սպասում էին ներքևում: Բայց մի անգամ նա հրաժարվեց իջնել, իսկ պահակները չուզեցին նրան ուժով քաշել ներքև. նա կարողանում էր ամուր կառչել ճյուղերից՝ բռնվելով և՛ ոտքերով, և՛ ձեռքերով, դրա համար էլ նրանք պարզապես նստել էին ծառի տակ՝ միևնույնն է, նա փախչելու տեղ չուներ: Եվ հենց այդ ամառային, անլուսին գիշերը հանկարծ մեզ վրա հարձակվեցին օրքերը: Մարտ սկսվեց, և միայն լուսադեմին մեզ հաջողվեց հետ մղել հարձակումը՝ օրքերի հորդաները կատաղորեն էին մարտնչում, բայց զգացվում էր, որ լեռներից են եկել ու անտառում կռվելու սովոր չէին... Ստացվում է, որ այդ անսպասելի հարձակումը կատարվել էր նրան ազատելու նպատակով, և այդ մասին նախապես նրան տեղեկացրել էին, բայց թե ինչ կերպ՝ մեզ անհայտ է: Գոլլումը շատ խորամանկ արարած է, իսկ Թշնամու լրտեսները գնալով ավելանում են: Երբ Բարդ Նետաձիգը ոչնչացրեց վիշապին, մենք Չարքանտառից վռնդեցինք Մութ ուժերին, սակայն այժմ նրանք նորից են ի հայտ եկել, և մեր բնակավայրից դուրս անտառը կրկին վտանգավոր վայր է դարձել: Փախստականի հետքերը հետագայում մենք գտանք, չնայած օրքերը համարյա տրորել էին դրանք, և այդ հետքերը տանում էին հարավ, դեպի Դուլ Գուլդուր՝ Չարքանտառի ամենավտանգավոր տեղը, որտեղ մտնել մենք չենք համարձակվում...
— Կարճ ասած, նա թաքնվեց,— եզրակացրեց Գենդալֆը,— և հիմա նրան հետապնդելու ժամանակը չէ: Ուրեմն դա էլ նրա բախտն է: Նա դեռ կարող է իր դերը խաղալ այս պատմության մեջ և ո՛չ նա, ո՛չ էլ Մորդորի Տիրակալը չգիտեն, թե այն ինչպիսին դա ինչ դեր կարող է լինել: Իսկ այժմ պատասխանում եմ Գելդորի հարցին,— քիչ լռելուց հետո շարունակեց Գենդալֆը: — Եվ այսպես, ինչու՞ մեզ հետ չէ Սարումանը, և նա ի՞նչ խորհուրդ կարող էր տալ մեզ: Դա բավական երկար պատմություն է և այդ մասին առայժմ միայն Էլրոնդը գիտե: Ի դեպ, նրան էլ համառոտ եմ պատմել, իսկ դա մանրամասն շարադրանք է պահանջում, քանի որ Միջերկրի նախորդ աղետներին ավելացել է ևս մեկը՝ մեծագույն աղետ, որն այսօր վերջակետ է դնում Մատանու պատմությանը:
Այս ամառ, երբ գտնվում էի Հոբիթստանում, սիրտս մշտապես կրծում էր տագնապը, և ես ուղևորվեցի այդ փոքրիկ, խաղաղ երկրի հարավային սահմանները, որովհետև զգում էի, որ վտանգն արագ մոտենում է, թեպետ որոշել չէի կարող, թե ինչ վտանգ է: Հարավում ինձ պատմեցին Գոնդորում ընթացող կռվի մասին և այն մասին, որ գոնդորցիները նահանջել են Գետից այն այս կողմ: Իսկ երբ լսեցի Սև Ստվերի մասին, մոտեցող վտանգի զգացումն ավելի ուժեղացավ: Սակայն ես ոչ մեկի չհանդիպեցի, բաց բացի հարավցի մի քանի հոգնած փախստականներից: Եվ այնուամենայնիվ իմ տագնապն աճում էր, քանի որ հարավցի փախստակաները խիստ ահաբեկված էին, իսկ վախի պատճառը, չգիտես ինչու, գաղտնի էին պահում: Այն Այդ ժամանակ ես թեքվեցի հյուսիս-արևելք և գնացի Մամռոտ Ուղու երկայնքով: Լեռնամոտից ոչ հեռու ինձ հանդիպեց Ռադագասթ Թուխը, նա էլ ինձ պես Իմաստունի տիտղոս ունի: Մի ժամանակ Ռադագասթն ապրում էր Ռոսգոբելում՝ Չարքանտառի կողքը, բայց հիմա տեղափոխվել է ուրիշ տեղ: Ուրեմն, նա նստել էր ճամփեզրին, իսկ մոտակաքում արածում էր նրա ձին:
— Գենդա՜լֆ,— ուրախացած գոռաց Ռադագասթը: — Ես էլ հենց քեզ էի փնտրում: Ինձ ասել էին, որ բնակվում ես արևմուտքում, Հոբիթստան անհեթեթ անունով մի երկրում, ես ախր այս տեղերին բնավ ծանոթ չեմ:
— Ճիշտ են ասել,— պատասխանեցի ես,— այստեղից Հոբիթստան երկու քայլ է: Այնպես որ անհեթեթ անվան մասին զգույշ՝ հոբիթները շատ նեղացկոտ ժողովուրդ են: Իսկ դու, հավանաբար, կարևոր նորություննե՞ր ունես: Ախր դու երբեք ճանապարհորդել չես սիրել և հազիվ թե քո սովորությունները փոխված լինեն:
— Շատ կարևոր,— ասաց Ռադագասթը: Ապա, տագնապահար շուրջը նայելով, ավելացրեց. — շատ կարևոր ու շատ սոսկալի: Նազգուլները: Նրանք . նրանք նորից հայտնվել են: Այս անգամ որպես Սև Հեծյալներ: Նրանց հաջողվել է Գետն անցնել և այժմ շարժվում են դեպի հյուսիս-արևմուտք:
Եվ Ես անմիջապես հասկացա. հասկացա՝ ահա թե ինչու էր տագնապն ինձ կրծում:
— Թշնամին ինչ-որ բան է մտածել կամ նրան ինչ-որ բան է պետք,— ասաց Ռադագասթը:
— Սարուման Ճերմակը,— պատասխանեց Ռադագասթը: — Եվ խնդրեց հաղորդել քեզ, որ եթե օգնության կարիք ունես, մեկնիր Օրթհանք, նրա մոտ, սակայն չդանդաղես:
Այս խոսքերն ինձ ոգևորեցին, քանզի Սարումանը Իմաստուններից Իմաստուն Իմաստունների Իմաստունն է... Կամ այդպես էր թվում ինձ այն ժամանակ: Ռադագասթը նույնպես հզոր հրաշագործ է, բույսերի ու կենդանիների պապենական հրամանատուն, և հատկապես եռանդագին նրան ծառայում են թռչունները, բայց Սարումանը հնուց ի վեր հետևում է Թշնամուն, լավ ուսումնասիրել է նրա սովորություններն ու հաճախ է մեզ օգնել նրանց ջախջախելու գործում: Դուլ Գուլդուրից մենք Թշնամուն հեշտությամբ դուրս քշեցինք Սարումանի իմաստուն խորհուրդների շնորհիվ, միայն ափսոս, որ այն ժամանակ մեզ չզարմացրեց Թշնամու պատասխան հաղթանակը հարավում... Ես մտածեցի, որ երևի Սարումանը գիտի, թե ինչպես կարելի է Նազգուլներին քշել Անդուինից այն կողմ:
— Ես կգնամ Սարումանի մոտ,— ասացի Ռադագասթին:
— Համարիր, որ նրանք տեղեկացված են,— ասաց նա և, ձին խթանելով, արագորեն անհետացավ:
Ֆրոդոյին մանրամասն նամակ գրեցի, որտեղ բացատրեցի, որ կհանդիպենք էլֆերի մոտ և հանձնարարեցի Լավր Նարկիսին նամակն ուղարկել (վերջինս պանդոկի տերն է, իմ վաղեմի ծանոթը), իսկ ինքս լուսամութին ճանապարհ ընկա: Սարումանն ապրում է հեռու հարավում, Իզենգարդ ամրոցում, Ռոհանյան լեռնանցքից ոչ հեռու: Բորոմիրը գիտե, թե ինչ է իրենից ներկայացնում Ռոհանյան լեռնանցքը. դա մի լայնարձակ հովիտ է, որը բաժանում է Մշուշապատ Լեռնաշղթան Գոնդորի Սպիտակ Լեռներից՝ լեռներից՝ Էրեդ Նիմրիսից: Այնտեղ, անառիկ վիթխարի ժայռերով շրջապատված ներքին հովտում գտնվում է գտնվում Սարումանի Օրթհանք աշտարակը: Այդ բարձր աաշտարակը, որն ունի շատ գաղտնիքներ, հնագույն ժամանակներում կառուցել են նումենորցիները, և այնտեղ ընկնել կարելի է միայն հովտի ժայռեղեն պատնեշում փորված դարպասով:
Ես մոտեցա դարպասին երեկոյան կողմ: Այն պահպանում էր բազմանդամ պահակախումբը, բայց Սարումանը, երևի, վաղուց էր ինձ սպասում. դարպասը բացվեց և իմ անցնելուց հետո անձայն փակվեց, ու ինձ հանկարծ անբացատրելի վախ պարուրեց: Սակայն ես այնուամենայնիվ մոտեցա աշտարակին, և Սարումանը, աստիճաններով անշտապ իջնելով, ինձ տարավ վերևի հարկերից մեկը: Նրա ձեռքին ես մատանի նկատեցի:
— Ուրեմն, դու եկար,— դանդաղ ասաց նա, բայց ինձ թվաց, թե նրա աչքերում սառը քմծիծաղ առկայծեց, ասես մտքում ծիծաղում էր ինձ վրա:
— Այն պատճառով, որ Ինը Մատանեկիրները նորից աշխարհ են եկել: Այն պատճառով, որ նրանք Գետն անցել են: Ռադագասթն ասաց...
— Ռադագասթ Թու՞խը,— բարձր քրքջալով ընդհատեց ինձ Սարումանը, և նրա արհամարհանքը դուրս ժայթքեց: — Ռադագասթը՝ մժեղների Ահեղ Տիրակալը, Ռադագասթ Միամիտը, Ռադագասթ Հիմարը... Լավ է, որ նրա խելքը հերիքել է առանց դատողությունների խաղալ իր հիմար դերը... Նա վատ չի խաղացել և ահա դու այստեղ ես: Այստեղ էլ կմնաս, Գենդալֆ Մոխրագույն, դու հո պիտի հանգստանաս ճանապարհորդելուց: Քանզի այդ ես եմ ցանկանում, Սարուման Իմաստունս, Գույնզգույնս, Սարուման Մատանիների Արարիչս , Սարուման Բազմագույնս ...
Նա կտրուկ վեր կացավ, և նրա սպիտակ թվացող հագուստը հանկարծ երփներանգ ծիածանագույն դարձավ: Երբ նա շարժվում էր, գործվածն առկայծում էր ու փոխում գույնը, և իմ աչքերի առջև կայծեր էին երևում:
Սարումանը վեր կացավ ու մի ճառ ասաց, որն իմ կարծիքով, նախապես էր պատրաստել.
— Ավագ Դարաշրջանն անցել է, Գենդալֆ: Միջինն էլ մոտենում է ավարտին: Սկսվում է Կրտսեր Դարաշրջանը: Էլֆերի ժամանակն անցավ, սկսվում է մարդկանց ժամանակը, և մենք կոչված ենք նրանց կառավարելու: Բայց մեզ անհրաժեշտ է համիշխանության իշխանության ամբողջականություն, քանի ու որ միայն մեզ՝ Իմաստուններից Իմաստուններին է տրված գիտենալ, թե ինչպես կառուցել կյանքը, որ մարդիկ ապրեն խաղաղ ու երջանիկ: Լսիր Գենդալֆ, իմ բարեկամ և օգնական,— շարունակեց Սարումանը շողոմաձայն ու սրտահույզ,— ես ասում եմ ''մենք''՝ հույս ունենալով, որ դու կմիանաս ինձ: Աշխարհում նոր Ուժ է հայտնվել: Նրա առջև անզոր են նախկին դաշնությունները: Նումենորցիների և էլֆերի ժամանակն անցել է: Իսկ դա նշանակում է, որ մեր, ավելի ճիշտ՝ քո, ընտրությունը մեկն է: Մենք պարտավոր ենք սատար լինել այդ նոր Ուժին: Սա իմաստուն որոշում է, հավատա ինձ, Գենդալֆ: Սրա մեջ է մեր հույսը: Նոր Ուժի հաղթանակը մոտ է, և նրան սատաողներին սատարողներին մեծ պարգև է սպասում: Քանզի նոր Ուժի բարձրանալու հետ կբարձրանան նաև նրա դաշնակիցները, իսկ Իմաստունները, ինձ ու քեզ նմանները, աստիճանաբար կսովորեն այդ Ուժը Ուժն ուղղորդել և կառավարել: Մեր ծրագրերի մասին ոչ ոք չի իմանա, մեզ հարկավոր է սպասել մեր ժամին, և սկզբում մենք նույնիսկ կդատապարտենք նոր Ուժի դաժան մեթոդները՝ գաղտնի հավանություն տալով նրա վերջնական նպատակին՝ իմաստնությունիմաստություն, համընդհանուր բարօրություն և կարգուկանոն, այն, ինչին մենք երազում էինք հասնել, իսկ մեր թույլ կամ անբան բարեկամներն ավելի շատ խանգարում էին մեզ, քան օգնում: Մենք չենք փոխի մեր նպատակները, կփոխենք միայն միջոցները, որոնցով ձգտում էինք հասնել դրանց:
— Իսկ այժմ ինձ լսիր, Սարուման,— ասացի ես, երբ նա լռեց: — Մեկ անգամ չէ, որ այսպիսի ճառեր ենք լսել, բայց դրանք արտասանել են Թշնամու ազդարարները՝ հիմարացնելով դյուրահավատներին ու պարզամիտներին: Մի՞թե ինձ կանչել ես նրանց շաղակրատանքը կրկնելու նպատակով:
— Ուրեմն քեզ չի՞ հրապուրում իրական իմաստության ճանապարհը: Դեռևս չի հրապուրում: Դու ուղղակի հասկանալ չես ուզում:
— Մենք պետք է տիրենք Համիշխանության Մատանուն, Գենդալֆ: Եթե այն մերը լինի, նոր Ուժն անվերապահորեն կհնազանդվի մեզ: Ահա թե ինչու եմ քեզ կանչել: Ինձ շատ աչքեր ու ականջներ են ծառայում, և ես համոզված եմ՝ դու գիտես, թե որտեղ է պահվում Մատանին: Այլապես քո ինչի՞ն է պետք Հոբիթստանը և ինչու՞ հենց այնտեղ են շարժվում Նազգուլները: — Նա սևեռուն նայեց ինձ ու նրա աչքերում ծփաց ագահությունը, որն անզոր էր ծածկել:
— Սարուման,— ընկրկելով ասացի նրան,— երկուսիս էլ հայտնի է, որ Համիշխանության Մատանին երկու մատի միաժամանակ հագնել հնարավոր չէ, և հետևաբար մոռացիր ''մենք'' բառի մասին: Հիմա, երբ իմացա քո մտադրությունները, ես քեզ ոչ մի խոսք չեմ ասի Մատանու մասին: Դու Խորհրդի Գերագույն Իմաստունն էիր, սակայն այժմ դիմակդ պատռվեց: Դու, որքան ես հասկացա, ինձ ընտրություն առաջարկեցիր՝ ենթարկվել Սաուրոնին կամ Սարումանին: Ես չեմ երթարկվում ո՛չ մեկին, ո՛չ մյուսին: Ուրիշ որևէ բան ևս կարո՞ղ ես առաջարկել:
Նա նայեց ինձ սառն ու սպառնալից.
— Ի՞նչ է նշանակում՝ առայժմ,— հարցրի ես:
— Առայժմ, քանի դեռ ինձ չես հայտնել քո գաղտնիքը, թե որտեղ է պահվում Մատանին,— պատասխանեց նա,— կամ քանի դեռ ի հեճուկս քո անխելք համառությանը, չի գտնվի այն: Այդ Այն ժամանակ, հավանաբար, Տերունական Տիրակալը կկարողանա զբաղվել հասարակ գործերով: Օրինակ՝ նա կորոշի, թե ինչ պարգևի է արժանի Գենդալֆ Մոխրագույնը:
— Որոշելն ի՞նչ է, թերևս, դա նրա համար հեշտ կլինի,— ասացի ես,— իսկ ի կատար ածելը դյուրի՞ն կլինի: — Բայց Սարումանը միայն ծաղրական քրքջաց, քանի որ ինձանից ոչ պակաս գիտեր, որ ես դատարկ խոսքեր եմ արտասանում:
Ինձ տարան դիտահարթակ, որտեղից Սարումանը աստղերն է դիտում. այնտեղից վայրեջքը մի քանի հազար քարե աստիճաններով գալարապտույտ սանդուղք է, որը ներքևում հսկվում է պահակների ջոկատի կողմից: Վերևից ամբողջ հովիտն երևում էր: Մենակ մնալով՝ և, մենակ մնալով, ես սկսեցի դիտել. երբեմնի : Երբեմնի ծաղկած մարգագետիններից ներկայումս համարյա ոչինչ չէր մնացել, փոխարենը հանքախորշերի սև փոսեր էին, զինագործական արհեստանոցների տափակ տանիքներ ու դարբնոցի քուրաների գորշ ծուխը: Ծխախառն մայրամուտով պարուրված հովտում ես տեսնում էի գայլդարձյակների ոհմակներ ու լավ զինված օրքերի ջոկատներ: Մրցակցելով Սև Ամրոցի հետ, Սարումանն իսկապես հսկայական զորք էր հավաքել. երևում է, չէր շտապում Թշնամուն ենթարկվել: Ես փախչել չէի կարող, և իմ գերությունը դառն էր: Դիտահարթակը փոքրիկ էր. նույնիսկ քայլելով տաքանալ չէր լինում, իսկ հավերժական սառցադաշտերը ցուրտ էին հղում ներքև, և հովիտ էր սողում թաց մառախուղը: Բայց իզենգարդյան դարբնոցների ծխից դառը, ցրտից տանջալի և մենակությունից առավել ինձ կեղեքում էին ամբողջ թափով դեպի Հոբիթստան վարգող Հեծյալների մասին մտքերը: Ես հավատացած էի, որ դրանք Նազգուլներն են, չնայած հիմա Սարումանին չէի հավատում: Սակայն Նազգուլների մասին նա չէր ստում, որովհետև ճանապարհին լսել էի նրա խոսքերը հաստատող լուրեր: Ես սոսկում էի Հոբիթստանի իմ բարեկամների համար, և այնուամենայնիվ հույսս չէի կտրում, որ Ֆրոդոն նամակս ստանալուն պես անհապաղ մեկնել է Ազատք, և Սև Հեծյալները նրան չեն գտել: Բայց ո՛չ իմ հույսը, ո՛չ էլ վախը չարդարացան: Հույսը հիմնված էր ճարպակալած պանդոկպանի պարտաճանաչության վրա, իսկ վախը՝ ենթադրության, որ Մորդորի Տիրակալն ավելի խորամանկ է, քան կա իրականում: Բայց Լավրը մոռացել էր նամակն ուղարկել, իսկ Սև Տիրակալի Ինը սպասավորներն ավելի թույլ դուրս եկան, քան ես կարծում էի: Վախի աչքերը, ինչպես հայտնի է, մեծ են, և ես, Սարումանի ծուղակն ընկած, միայնակ, բարեկամներիս համար ահաբեկված, գերագնահատել էի Թշնամու հզորությունն ու իմաստությունը:
— Ես քեզ տեսել եմ,— հանկարծ բացականչեց Ֆրոդոն: — Դու քայլում էիր հետ ու առաջ՝ ասես բանտարկյալ լինեիր, ու քեզ լուսավորում էր լուսինը...
— Դա երազ էր,— բացատրեց նրան հոբիթը,— և ես հիմա շատ պարզ հիշեցի այն, թեպետ վաղուց եմ տեսել, երբ ես նոր էի տնից հեռացել:
— Այո, իմ բանտը լուսավոր էր,— ասաց հաստատեց Գենդալֆը,— բայց կյանքումս ոչ մի անգամ այդքան մռայլ մտքեր ինձ չէին պատել: Պատկերացրեք, ես՝ Գենդալֆս, ընկա դավաճանության սարդոստայնը: Սակայն ամենակատարելագործված սարդոստայնում էլ կարելի է բարակ թել գտնել:
Սկզբում կուլ գնացի մռայլ տրամադրությանը և դավաճանության մեջ կասկածեցի Ռադագասթ Թուխին՝ հենց դա էր էլ ցանկանում էր Սարումանը: Սակայն վերհիշելով Ռադագասթի հետ խոսակցությունս, հասկացա, որ Սարումանը նրան էլ է խաբել՝ ես անխուսափելիորեն կեղծիքը կզգայի, քանի որ Ռադագասթը ձևացնել չի կարողանում: Այո, Ռադագասթն իմ առաջ մաքուր էր, հենց այդ պատճառով էլ որոգայթն ընկա, . նրա խոսքերն ինձ համոզեցին:
Բայց և այդ պատճառով էլ հոդս ցնդեց Սարումանի մտահղացումը: Ռադագասթը կատարեց իր խոստումը: Ինձանից բաժանվելով, բաժանվելով՝ նա գնաց արևելք և լեռնային արծիվներին հանձնարարեց օգնել ինձ: Նրանց աչքից ոչինչ չէր կարող թաքնվել՝ ո՛չ Նազգուլները, ո՛չ գայլդարձյակների հսկայական ոհմակները, ո՛չ չարաբախտ Գոլլումին ազատելու նպատակով Չարքանտառ ներխուժած օրքերի հորդաները: Եվ արծիվներն ինձ մոտ սուրհանդակ ուղարկեցին:
Մի անգամ գիշերը, արդեն աշնան մոտ, լեռնային արծիվներից ամենասրընթացը՝ Գվահիր Քամիխեղդը, թռավ Իզենգարդ և իջնելով Օրթհանք, տեսավ ինձ դիտահարթակում: Ես խոսեցի նրա հետ, և նա տարավ ինձ իր հետ ավելի շուտ, քան Սարումանը հասկացավ, թե ինչ է կատարվում: Երբ օրքերն ու գայլդարձյակները դուրս թափեցին դարպասից ևընկան ու ընկան մեր հետևից, մենք արդեն Իզենգարդից հեռու էինք:
— Որքա՞ն հեռու կարող ես ինձ տանել,— հարցրեցի արծվին:
— Դու կարծում ես, նրանք Թշնամուն չե՞ն հպատակվել,— համենայն դեպս հարցրի արծվին, որովհետև Սարուման Ճերմակի դավաճանությունը սասանել էր իմ հավատը լուսավոր ուժերի նկատմամբ:
— Ասում են, ռոհանցիները Մորդորին հարկ են վճարում, ամեն տարի այնտեղ ձիեր են ուղարկում,— պատասխանեց արծիվը: — Եվ այնուամենայնիվ ես կարծում եմ, որ նրանք դեռևս չեն ենթարվել ենթարկվել Սաուրոնին: Բայց եթե Սարումանը, ինչպես դու ես ասում, անցել է չարի կողմը, ապա նրանք նույնպես չեն կարողանա իրենց անկախությունը պահպանել:
Քամիխեղդը թռավ Ռոհանի հարթավայրի վրայով և վայրեջք կատարեց Սպիտակ Լեռների հյուսիս-արևմտյան ճյուղավորման մոտ, Էդորաս քաղաքից քիչ հեռու: Այստեղ արդեն զգացվում էր Սարումանի այլափոխվելը. նա տեղացիներին պարուրել էր ստի ցանցով, և թագավորը չհավատաց իմ խոսքերին, երբ ասացի, որ Սարումանը դավաճան է: Սակայն թույլ տվեց ինձ ձի ընտրել, պայմանով, որ իսկույն մեկնեմ Ռոհանից: Իմ ընտրությունը նրա մեջ մեծ ափսոսանք առաջացրեց. ես զարմանալի առույգ ձի էի ընտրել: Այդ ձին, ինչպես ցավով ինձ հայտնեց թագավորը, Մարկի երամակներում լավագույնն էր համարվում:
— Միայն ոչ դա,— առարկեց Բորոմիրը,— ռոհանցիներն իրենց ձիերը ստրկության տալով անկախություն չեն գնի: Նրանք տերեր են, ոչ թե ստրկավաճառներ, և սիրում են իրենց ձիերին հարազատի պես: Ռոհիրիմների ձիերը սերում են հյուսիսի հովատակներից, և այնտեղ, որտեղ բնակվում էին նրանց նախնիները, Թշնամու ստվերը չի հասել նույնիսկ հին ժամանակներում:
— Այդպես է,— հաստատեց Գենդալֆը: Եվ այդ ազնվացեղ ձիերի մեջ կա մեկը, որին ուրիշների հետ համեմատել չի կարելի: Նա ասես հին ու երանելի ժամանակներից մեր աշխարհ եկած լինի. անխոնջ է ու քամու պես արագավազ: Նրան զիջում են նույնիսկ Նազգուլների ձիերը: Ռոհանցիները նրան Լուսաչ են կոչում, ցերեկը նա նման է արծաթավուն ստվերի, իսկ գիշերը նրան հնարավոր չէ տեսնել՝ հատկապես երբ սուրում է ճանապարհին: Նրա քայլքը թեթև է, վազքը՝ սրընթաց, ինձանից առաջ հեծյալ չի ունեցել, բայց ես սանձահարեցի նրան ու այնպիսի արագությամբ սլացա հյուսիս, որ հատեցի Հոբիթստանի սահմանը հատեցի այն ժամանակ, երբ Ֆրոդոն հասել էր Գերեզմանոցներին: Իսկ չէ՞ որ մենք միաժամանակ էինք ճանապարհ դուրս եկել. նա՝ Հոբիթստանից, ես՝ Էդորասից:
Լուսաչն անխոնջ վարգում էր դեպի հյուսիս, և ես ավելի ու ավելի էի անհանգստանում: Սև Հեծյալները սրընթաց մոտենում էին Հոբիթստանին, և չնայած մեր միջև եղած եղած տարածությունը կրճատվում էր, նրանք դարձյալ գնում էին ինձանից առաջ:
Շուտով հասկացա, որ Հեծյալները խմբերի են բաժանվել՝ մի մասը մնացել է արևելյան սահմանի մոտ, այնտեղ, որտեղով անցնում է Մամռոտ Ուղին, իսկ մյուսները հարավից մտել են Հոբիթստան: Ֆրոդոյին արդեն տանը չգտա և երկար հարցուփորձ արեցի այգեպան Գեմջիին: Երկար հարցուփորձ արեցի, բայց քիչ բան իմացա, քանի որ նա գլխավորապես խոսում էր իր մասին և մեկ էլ Պարկուտի նոր տերերի մասին:
«Փոփոխություններն ինձ վնասակար են,— գանգատվում էր նա: — Ես ծեր եմ և չեմ կարողանում գոհացնել զավթիչներին»: Այդպես էր նա անվանում իր նոր տերերին:
«Դու դեռ զավթիչներ չես տեսել և հուսանք, որ երբեք չես տեսնի»,— ասացի ես:
Բայց ծերունական շատախոսությունից հասկացա, որ Ֆրոդոն մեկնել է մեկ շաբաթ առաջ, իսկ երեկոյան, նրա մեկնելուց հետո, տանն են մոտեցել Սև Հեծյալները:
Վերջնականապես հուսահատված, շարունակեցի ճանապարհս: Նապաստակի Բլուրների Բրենդիդուիմքի բնակիչներն իրար էին անցած, ասես քանդված մրջնանոցի մրջյուններ լինեին: Հասնելով Ճագարի Գերան, տեսա, որ այն ավերված է ու դատարկ, իսկ պատշգամբում ընկած է Ֆրոդոյի թիկնոցը: Թևաթափ ու վհատ գնացի Նազգուլների հետքերով, որոշեցի հարցուփորձ չանել շրջակա բնակիչներին և՝ իզուր. նրանք ինձ կհանգստացնեին: Հետո Նազգուլները խմբերի բաժանվեցին, և ես գնացի նրանց հետքերով, ովքեր մեկնցին արշավեցին Լեռնամոտի կողմը՝ ուզում էի մի կարգին հարցուփորձ անել Լավրին:
«Դե՜, Լավր,— մտածում էի ճանապարհին,— եթե նամակս ուղարկած չե՜ս եղել, քեզ եռման ապուրի մեջ կեփեմ դափնու տերևի պես»: Նա էլ նույն կարծիքին էր, որովհետև երբ իմ երեսը տեսավ, քամու բերանն ընկած չոր տերևի պես դողաց:
— Պանդուխտի հե՞տ,— ուրախացած հարցրի ես:
— Նրա հետ,— մեղավոր շշնջաց Նարկիսը՝ մտածելով, որ ինձ ավելի է զայրացնելու: — Ախր ես նրանց ասել եմ, որ նա Պանդուխտն է: Բայց նրանք իրենց շատ տարօրինակ պահեցին... կամ Կամ ես կասեի՝ յուրօրինակ:
— Իմ սիրելի հիմարի՜կ... Իմ թանկագին ավանակ... — անկարող ինձ զսպել՝ գոռացի ես: — Ախր ես ամառվանից այս կողմ այսքան հաճելի լուր չեմ լսել, իմ անխելք Լավր... Այս գիշեր հանգիստ կքնեմ, երևի թե այս մի քանի ամսվա մեջ առաջին անգամ:
Ես գիշերեցի Նարկիսի պանդոկում ու շարունակ մտածում էի, թե ուր են անհետացել Նազգուլները. չէ՞ որ լեռնամոտցիները միայն երկուսին էին տեսել: Սակայն գիշերը դրությունը պարզվեց: Հարավ-արևմուտքից ժամանեցին ևս հինգը: Նրանք տապալեցին արևմտյան դարպասն ու սուրացին գյուղի միջով, ճիշտ մրրկահողմի պես: Լեռնամոտցիները մինչև հիմա ահից ցնցվում են ու րոպե առ րոպե սպասում աշխարհի վերջին: Առավոտյան կողմ Հեծյալների հետևից ուղևորվեցի և ես:
Հաստատ չեմ կարող ասել, բայց, իմ կարծիքով ահա թե ինչպես էին իրադարձությունները ծավալվել: Նազգուլների առաջնորդը երկու հեծյալների հետ մնացել էր հարավային սահմանի մոտի դարանում, երկուսը մեկնել էին Լեռնամոտ, իսկ չորսը սլացել էին Պարկուտ: Հետո, երբ ոչ ոքի չէին գտել ո՛չ Պարկուտում, ո՛չ Ճագարի Գերանում, ստիպված էին եղել վերադառնալ իրենց առաջնորդի մոտ՝ զեկուցելու, և այդ ընթացքում ճանապարհը չի հսկվել՝ մանր-մունր լրտեսները հաշվի մեջ չեն: Հասկանալով, որ հոբիթները փախել են Հոբիթստանից՝ առաջնորդը հրամայել էր չորս Հեծյալներին անճանապարհ վայրերով մեկնել արևելք, իսկ ինքը մյուսների հետ կատաղած սուրացել էր ուղիովՈւղիով:
Դե իսկ ես սլացա Հողմակործ բլուրների կողմը, քանզի հասկացա, թե դեպի ուր կարող էր շարժվել Արագորնը, և երկրորդ օրն արդեն Թխպամածի մոտ էի, բայց Թշնամու սպասավորներն ինձ կանխել էին: Ես կատաղած էի, և զգալով այդ, ցերեկով մարտ ընդունելու վճռականություն նրանք չունեցան: Ես անարգել բարձրացա Թխպամածի գլուխը, սակայն մութն ընկնելուն պես նրանք շրջապատեցին Ամոն Սուլը, և ստիպված եղա բավական չարչարվել մոլեգնած Նազգուլներին հետ մղելու համար: Կարծում եմ, որ նույնիսկ ամպրոպի ժամանակ, երբ Թխպամածի գլխին կայծակներ են փայլատակում, այդպես լուսավոր չի լինում, ինչպես այդ գիշեր:
Առավոտյան դուրս պրծա պաշարումից ու արշավեցի հյուսիս: Փնտրել Ֆրոդոյին Հողմակործ Հողմակործ բլուրներում բլուրներում՝ գիշերները Թշնամու սպասավորների հետ կռվելով, անօգուտ էր և ուղղակի հիմարություն. չէ՞ որ եթե ես հոբիթներին գտնեի, ապա հետապնդող Թշնամու ողջ ջոկատը ջոկատն իմ հետևից այստեղ կբերեի: Դրա համար էլ ամբողջ հույսս դրեցի Արագորնի վրա և բացահայտ կերպով շրջվեցի դեպի հյուսիս՝ ենթադրելով, որ գոնե մի քանի Նազգուլ անխուսափելիորեն կգան իմ հետքերով, իսկ ես մեծ շրջան գծելով նրանցից առաջ կանցնեմ, հյուսիսից կմտնեմ Ազատք և էլֆերի մի ուժեղ ջոկատի գլուխ անցած Թշնամու ջոկատը կմասնատեմ: Սակայն մի քանի օր հետո հետապնդողներից չորսն անհետացան ինչ-որ տեղ: Ինչպես հետո պարզվեց, պարզվեց՝ մեկնել էին Գետանցում: Եվ այնուամենայնիվ ես մի քիչ օգնել եմ Արագորնին. նրա վրա միայն հինգ Նազգուլ է հարձակվել: Իսկ ես Կատաղի գետի երկայնքով բարձրացա դեպի Թրոլյան սարահարթ և այնտեղ ստիպված եղա բաժանվել Լուսաչից, քանի որ այդ քարակույտերի մեջ նա անխուսափելիորեն ոտքերը կկոտրեր: Լուսաչը վերադարձավ իր տերերի մոտ, բայց բավական է մտքումս կանչեմ նրան, և որտեղ էլ լինեմ, կհայտնվի ինձ մոտ:
Սրանով ավարտվում է իմ պատմությունը. թող ներեն ինձ հյուրերը և պատվարժան հյուրընկալը, որ այսքան երկար զբաղեցրի նրանց ուշադրությունը: Բայց, իմ կարծիքով, Մատանու Պահապանը պետք է բացարձակապես ստույգ իմանար, թե ինչու ժամանակին օգնություն չի ստացել, առավել ևս, որ օգնություն նրան խոստացել եմ ես՝ մեծ հրաշագործ Գենդալֆ Մոխրագույնս Իմաստուններից:
Եվ այսպես,— եզրափակեց իր խոսքը Գենդալֆը,— այժմ ձեզ հայտնի է Մատանու պատմությունը՝ ձուլելու օրվանից մինչև այս պահը: Բայց մենք դեռ ոչ մի քայլ չենք մոտեցել նպատակին: Քանզի մեզ հարկ է միասնաբար որոշել, թե ինչ ենք անելու Մատանին:
— Դու մեզ վշտալի պատմություն պատմեցիր, Գենդալֆ: Քանզի մենք լիովին վստահում էինք Սարումանին, և նրան հայտնի են մեր բոլոր ծրագրերը: Քո պատմությունը մի ավելորդ անգամ հաստատեց, որ խորամուխ լինելով Թշնամու խարդախ մտահղացումների մեջ, ակամա ինքդ էլ համակվում ես նրա խարդախությամբ: Այդպիսի այլափոխումը, ավա՜ղ, նորություն չէ՝ հնում դա շատ անգամ է պատահել: Այնպես որ այսօրվա բոլոր պատմություններից ինձ հատկապես զարմացրեց կոլոտիկ Ֆրոդոյի քաջության ու տոկունության մասին պատմությունը: Ես մոտիկից գիտեմ միայն մեկ կոլոտիկի՝ Բիլբոյին, և այսօր ինձ պարզ դարձավ, որ նա այնքան էլ չի տարբերվում խաղաղ Հոբիթստանի իր համերկրացիներից: Ըստ երևույթին, այն ժամանակից ի վեր, ինչ ես վերջին անգամ եղել եմ արևմուտքում, աշխարհում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել:
— Իր սեփական ցանկությամբ չի վերցնի,— ասաց Գենդալֆը: — Իսկ եթե վերցնի էլ, իհարկե՝ Իմաստունների խնդրանքով, ապա դրան կվերաբերվի որպես մի անպետք խաղալիքի: Մի քանի օր հետո կմոռանա դրա մասին, իսկ հետո, որ ամենահավանականն է, ուղղակի դեն կնետի: Պատերազմի վախճանը նրան չի հետաքրքրում, և նա շատ անհուսալի պահապան կլիներ, ուրեմն նշանակում է Մատանին նրան վստահել չի կարելի:
— Բոլոր դեպքերում,— նկատեց Գլորֆինդելը,— դրանով մենք միայն կհետաձգեինք պարտության օրը: Յարվենը Ռիվենդելից հեռու է ապրում: Մենք չենք կարող Մատանին հասցնել այնտեղ՝ առանց նկատվելու Սև Տիրակալի լրտեսների կողմից: Իսկ եթե նույնիսկ կարողանանք էլ, Սաուրոնը կիմանա, եթե ոչ հիմա, ապա՝ ուշ, թե որտեղ ենք պահում Համիշխանության Մատանին և իր ողջ զորությունը կթափի Յարվենի վրա: Այդ մենամարտում Յարվենը կդիմանա՞ արդյոք: Կասկածում եմ: Կարծում եմ, վերջիվերջո, երբ բոլոր լուսավոր ուժերը կջախջախվեն, Յարվենը նույնպես կընկնի պայքարում՝ կգնա այս աշխարհից վերջինը, ինչպես հայտնվել է այստեղ ինչ-որ ժամանակ առաջինը, և Խավար կտիրի կիջնի Միջերկրի վրա:
— Ես Յարվենին չգիտեմ,— միջամտեց Գելդորը,— չնայած, իհարկե, նրա մասին լսել եմ, բայց, իմ կարծիքով, Գլորֆինդելը բացարձակապես իրավացի է: Ուժը, որ ի վիճակի է ընդդիմանալ Թշնամուն, եթե այն իրոք գոյություն ունի, Յարվենի հզորության մեջ չէ թաքնված: Թշնամին, ինչպես հաճախ համոզվել ենք, իշխում է նույնիսկ կուսական բնության վրա: Ես կարծում եմ միայն էլֆերը՝ Առաջնածինները, կարող են արժանի հակահարված տալ Սաուրոնին: Արդ նրանք ուժ կունենա՞ն դրա համար:
— Եթե չենք կարող Մատանին ուժով պահպանել Թշնամուց,— խոսակցության մեջ մտավ Գլորֆինդելը,— ուրեմն, երկու ելք ունենք. ուղարկել Ծովից այն կողմ կամ ոչնչացնել:
— Գենդալֆն արդեն բացատրեց մեզ,— առարկեց ասաց Էլրոնդը,— որ Մատանին կարելի է ոչնչացնել միայն Մորդորում, իսկ անդրծովյան բնակիչներն այն չեն ընդունի: Մատանին պատկանում է Միջերկիր աշխարհին և մենք՝ այստեղ ապրողներս պետք է նրա ճակատագիրը որոշենք:
— Ուրեմն, թող հանգչի Ծովի խորքերում,— առաջարկեց Գլորֆինդելը,— և Սարումանի սուտը ճշմարտություն կդառնա: Քանի որ այժմ բոլորիս պարզ է, որ նախորդ Խորհրդում նա ստել է: Նրան արդեն տոչորելիս է եղել համիշխանության ծարավը և, գիտենալով, որ Թշնամու Մատանին գտնվել է, դիտավորյալ Իմաստուններին մոլորության մեջ է գցել: Սակայն յուրաքանչյուր ստի մեջ էլ ճշմարտության հատիկ կա: Ծովը հուսալի գերեզման ենէ, և այնտեղ Մատանին կհանգչի առհավետ:
— Ցավոք, ճիշտ չես,— գլուխն օրորեց Գենդալֆը: — Ծովի խորքերը նույնպես բնակեցված են, իսկ Թշնամու համար ամեն տեղ էլ սպասավորներ կգտնվեն: Բայց գլխավորը՝ այնտեղ, որտեղ ջուր է, ժամանակի ընթացքում կարող է ցամաք գոյանալ, իսկ մենք՝ Միջերկրի Իմաստուններս, կոչված ենք վերջնականապես կնքելու Մատանու ճակատագիրը, ոչ թե մեկ տարվա, ոչ թե մահկանացուների մի քանի սերունդների, ոչ թե նույնիսկ մի քանի Դարաշրջանների համար, այլ՝ հավիտյանս հավիտենից:
— Ուզում եմ ավելացնել,— միջամտեց Գելդորը,— որ Ծով տանող ճանապարներրում հաջողության հաջողություն փնտրել պետք չէ: Քանզի սիրտս ինձ հուշում է, որ Թշնամին, իմանալով կատարվածի մասին, մեզ կսպասի հենց Արևմուտքումարևմուտքում: Իսկ այդ մասին նրան կտեղեկացնեն Նազգուլները, որոնք զրկվել են ձիերից ու վերադարձել տուն: Սաուրոնը նրանց նոր ձիեր կտա՝ առավել տոկուն ու արագավազ, քան նախորդները: Միայն օր օրի թուլացող Գոնդորն է խանգարում Թշնամուն այսօր ևեթ իր ամբողջ զորքով շարժվել հյուսիս ու փակել Ծով տանող ճանապարհները: Իսկ եթե Թշնամին գրավի Արծաթափայլ Նավահանգիստը, էլֆերը հավերժ կմնան Միջերկրի վրա տարածվող խավարում...
— Չափազանց արագ լուծեցիք Գոնդորի հարցը,— զայրույթով առարկեց Բորոմիրը: — Գոնդորը թուլացել է, այո, բայց այն ինչպես կանգնած էր, այնպես էլ կանգնած է: Ես ասացի, որ մենք կռվում ենք մինչև վերջին ուժերը, սակայն նույնիսկ մեր վերջին ուժերը Թշնամու զորքերի ատամի բանը չեն:
— Ատամի բանը չեն առանց Նազգուլների,— ճշտեց Գելդորը: — Բացի այդ, Թշնամու համար պարտադիր չէ Գոնդորը նվաճելը. նա կարող է շրջանցող ուղիներ գտնել և, կտրելով ձեզ ամբողջ Միջերկրից, հիմնական ուժերը շարժել հյուսիս:
— Բայց այդ դեպքում,— եզրափակեց Էրեսթորը,— մենք, ինչպես նոր ասաց Գլորֆինդելը, իսկապես միայն երկու ելք ունենք: Եվ երկուսն էլ փակուղու փակուղի են տանում: Ահա իսկապես անլուծելի խնդիր..
— Սակայն մենք պետք է լուծենք այն,— խոժոռ հանդարտությամբ խոսեց Էլրոնդը: — Ո՞ր ճանապարհն է մեզ ավելի անվտանգ թվում. արևմտյա՞նը՝ դեպի Ծով, թե՞ արևելյանը՝ դեպի Մորդոր: Արևմտյա՛նը: Բայց Թշնամին գերազանց գիտե, որ էլֆերը միշտ դեպի արևմուտք են նահանջել և անխուսափելիորեն այդ ճանապարհը ծուղակի մեջ կառնի: Ուրեմն մեր միակ հուսըհույսը, եթե դեռ հույս է մնացել, Թշնամու համար անսպասելի որոշումն է: Ճանապարհ դեպի Օրոդրուին՝ ահա մեր ճանապարհըուղին: Մատանին պետք է հուրը նետվի:
Նորից լռություն տիրեց: Երկնքում ուրախ փայլում էր արևը, ափից ցած խաղաղ խոխոջում էր գետակը, բայց Ֆրոդոն զգաց, թե ինչպես վախը սառցե ճիրաններով սեղմեց իր սիրտը: Նրան թվաց, թե Բորոմիրը շարժվեց, ու նա հույսով նայեց գոնդորցուն: Վերջինս խաղում էր եղջերափողով ու մռայլվում: Հետո վճռական ասաց.
— Ոչինչ չեմ հասկանում: Այո, Սարումանը դավաճան դուրս եկավ, բայց ձեզանից ոչ ոք նրան հիմար չի անվանում: Ինչու՞ եք կարծում, որ Թշնամու Մատանին կարելի է միայն պահել կամ ոչնչացնել: Քանի որ այն հայտնվել է մեզ մոտ, հարկավոր է ուղղել տիրոջ դեմ: Ազատ աշխարհի ազատ դյուցազուններին Մատանին կօգնի խորտակելու Թշնամուն: Հենց դրանից էլ վախենում է նա: Գոնդորի ժողովրդին նվաճել հնարավոր չէ, բայց մեզ գլխովին կոտորած է սպառնում: Խիզախը շտապում է լրջորեն զինվել, երբ նրան վճռական մարտ է սպասում: Թող Մատանին մեր զենքը լինի, եթե դրա մեջ այդքան ահազդու զորություն է թաքնված...
— Ավաղ, Լուսավոր Ուժերը չեն կարող օգտագործել Համիշխանության Մատանին,— մռայլ ասաց Էլրոնդը: — Այդ դասը մենք լավ ենք սովորելսերտել: Այն կռել է Սև Տիրակալը, որպեսզի իրականացնի իր սև մտահղացումները: Նա Մատանու մեջ է ներդրել իր ամբողջ չարությունը և զորությունը: Մատանու ուժն այնքան մեծ է, Բորոմիր, որ նրան տիրել կարող է միայն նա, ով օժտված է իսկապես մեծ զորությամբ: Բայց հզորների համար Մատանին ավելի մահացու է: Բավական է մեկ անգամ ցանկանալ այն, և քո սիրտն անդառնալիորեն կփոխվի: Հիշիր, Սարուման Ճերմակին: Հենց . հենց որոշեց տիրել Մատանուն, այլափոխվեց: Մենք գիտենք, որ եթե Իմաստուններից որևէ մեկը հաղթի Սաուրոնին Մատանու օգնությամբ, ապա անխուսափելիորեն կնստի նրա գահին և ինքը կայլափոխվի Սև Տիրակալի: Դա ևս մեկ կարևոր պատճառ է, որի համար Մատանին անհրաժեշտ է ոչնչացնել, որովհետև քանի դեռ այն գոյություն ունի, համիշխանության ձգտելու վտանգը սպառնում է նույնիսկ Իմաստուններին: Այլափոխվելը միշտ աննկատելի է սկսվում, Սաուրոն Սևը չարագործ չի ծնվել: Ես սարսափում եմ Թշնամու Մատանին պահպանության վերցնելուց: Եվ երբեք այն չեմ օգտագործի իմ մղած պայքարում:
— Ե՛ս էլ,— հաստատ ասաց Գենդալֆը:
— Բայց լավ կլիներ,— միջամտեց Գլոինը,— եթե այդ տարանջատ ուժերը միավորվեին: Մյուս, ոչ այդքան վտանգավոր Մատանիները կարող էին օգնել մեզ Թշնամու դեմ կռվում: Դժբախտաբար, Յոթը կորած են թզուկների համար... Չնայած Բալինը Քազադ-Դում գնալիս հույս ուներ, որ Թրորին պատկանող Մատանին կգտնի:
— Զուր հույսեր,— խոսեց Գենդալֆը: — Նա Մատանին փոխանցել է իր որդի Թրեյնին, բայց նրա թոռը՝ Թորինը, այն իր հորից չի ստացելժառանգել: Մատանին Թրեյնից խլել են Դուլ Գուլդուրում, և ես կարծում եմ, որ նրան լավ տանջել են:
— Անիծյա՜լ կախարդներ,— բացականչեց Գլոինը,— երբևէ կգա՞ նրանց հատուցման օրը: — Նա մի պահ լռեց ու հետո ավելացրեց. — Բայց Թշնամին հո չտիրացա՞վ այն Երեքին... Էլֆերի Երեք Մոգական Մատանիներին: Ասում են, դրանք շատ հզոր Մատանիներ են: Չէ՞ որ դրանք էլ է Սաուրոնը կռել, բայց էլֆերի տիրակալները չեն վախենում դրանցից: Ուրեմն չի՞ կարելի դրանց օգնությամբ Թշնամուն սանձել:
— Անհայտ է,— տխրությամբ պատասխանեց Էլրոնդը: — Ոմանք հույս ունեն, որ Երեք Մատանին, որոնց երբեք չի դիպել Թշնամին, կազատվեն, և նրանք, ովքեր կրում են այդ Մատանիները, կօգնեն բուժելու պատերազմից աշխարհին հասած արյունածոր վերքերը... Բայց վախենում եմ, որ այդ հույսերը չեն արդարանա: Ես կարծում եմ, որ Համիշխանության Մատանին ոչնչացնելով, մենք կոչնչացնենք նաև մյուսների զորությունը, և այս աշխարհի հրաշքները կպահպանվեն միայն անցյալի մասին հեքիաթային ավանդություններում...
— Եվ այնուհանդերձ էլֆերը պատրաստ են գնալ դրան,— ասաց Գլորֆինդելը: — Միայն թե առհավետ ոչնչացնեն Թշնամուն: Մենք պետք էվերջնականապես է վերջնականապես ազատվենք նրա տիրապետության տակ ընկնելու վախից:
— Ուրեմն ստացվում է,— եզրակացրեց Էրեսթորը,— որ մենք միայն մի ճանապարհ ունենք, և այն ակնհայտորեն ոչ մի տեղ չի տանում: Հրամեջ Լեռ մենք չենք հասնի: Այդ ճանապարհն անհաղթահարելի է , և մեզ , անտարակույս , պարտություն է սպասվում: Ես կասեի, որ դա խելացնորություն է, եթե Էլրոնդի իմաստությանը չվստահեի:
— Պարտությունն անխուսափելի է միայն նրա համար, ով վհատվել է նախապես,— առարկեց ասաց Գենդալֆը: — Ընդունել վտանգավոր ուղու անխուսափելիությունը, երբ մնացած բոլոր ճանապարհները փակ են՝ հենց սա է իսկական իմաստությունը: Արշավանքը դեպի Մորդոր խելացնորությու՞ն է թվում... Ուրեմն թող խելացնորությունը մեզ ծառայի որպես քողարկում, Թշնամու աչքերը փակող քող: Իհարկե, նրա չարամիտ իմաստնությունը իմաստությունը ժխտել չես կարող, նա գիտե գուշակել հակառակորդի արարքները, բայց նրան տապակում է իշխանության ծարավը, և նա միայն իրենով է չափում ուրիշներին: Նրա մտքով երբեք չի անցնի, որ կարելի է արհամարհել աշխարհին տիրելու հնարավորությունը, և ոչնչացել Մատանին: Մորդոր արշավելու որոշումը նրան կմոլորեցնի:
— Ես էլ եմ այդպես կարծում,— խոսեց Էլրոնդը,— որ սկզբում նա չի հասկանա, թե ինչն ինչոց է: Մորդոր տանող ճանապարհը վտանգաշատ է, բայց հաղթանակ բերող միակ ուղին է: Իր տան մեջ Սաուրոնն ամենազոր է, այնպես որ նրան, ով ուղևորվում է Մորդոր, ո՛չ ուժը, ո՛չ իմաստությունը առավելություն չեն տա: Գաղտնիությունը՝ ահա թե այստեղ որն է ամենակարևորը, և գուցե այդ մեծ առաքելությունը տկարն ավելի լավ կատարի, քան ուժեղը, քանի որ ուժեղը սովոր չէ վտանգից թաքնվելու, և Թշնամու հետ մարտը նրան կործանման կհասցնի: Մեկ անգամ չէ, որ թույլերը վերափոխել են աշխարհը՝ արիաբար ու ազնվորեն իրենց պարտքը կատարելով, երբ ուժեղների ուժը չի բավականացրել:
— Ինձ համար ամեն ինչ հասկանալի է,— հանկարծ ասաց Բիլբոն,— կարող ես չշարունակել, պատվարժան Էլրոնդ: Ես եմ սկսել այդ չարաբաստիկ պատմությունը և իմ պարտքն ինձ կոչում է ավարտել այն: Ես շատ լավ էի ապրում էլֆերի մոտ, իսկ իմ աշխատությունը, ինչպես ինձ թվում էր, արդեն մոտ էր ավարտին: Ինձ թվում էր, որ շուտով ես կարող եմ գրել. ''«...Եվ այդ ժամանակվանից նա երջանիկ ապրեց մինչև իր օրերի վերջը»:'' Ըստ իս, դա հիանալի վերջաբան էրկլիներ, թեպետ դժվար է արտասովոր անվանել: Բայց այժմ այն, հավանաբար, կփոխվի կամ, լավագույն դեպքում՝ կհետաձգվի, որովհետև գիրքը կերկարի: Ափսո՜ս... Ուրեմն, ես ե՞րբ պետք է գնամ...
Բորոմիրը զարմացած նայեց Բիլբոյին, սակայն զսպեց ակամա քմծիծաղը՝ նկատելով, որ Խորհրդի մյուս մասնակիցները հոբիթին լսում են լրջորեն ու հարգալիր: Միայն Գլոինը ժպտաց, բայց դա ծաղրական ժպիտ չէր՝ նա ուղղակի հիշել էր անցյալը:
— Այո, բարեկամս,— խոսեց Գենդալֆը,— եթե դու սկսած լինեիր այս պատմությունը, ապա դու էլ կավարտեիր: Բայց դու ինքդ էլ հրաշալի գիտես, որ դա այդպես չէ: Տարեգրին պետք է հայտնի լինի, որ մեկուսի պատմություն սկսել հնարավոր չէ. նույնիսկ ամենահզոր ու մեծագույն հերոսը կարող է սոսկ չնչին ներդրում կատարել աշխարհը փոխող պատմության մեջ: Պետք չէ հուզվել: Բոլորս հասկանում ենք, որ դու չես կատակում և պատրաստ ես գնալ Մորդոր, բայց այդպիսի առաքելությունը քո ուժերից վեր է: Դու չես կարող Հրամեջ Լեռ հասնել: Իսկ գլխավորը՝ Մատանին հիմա նոր Պահապան ունի: Այնպես որ գրքի վերջաբանը մի փոխիր: Եվ պատրաստ եղիր գրելու շարունակությունը, երբ քաջորդիները վերադառնան տուն:
— Մի բան, որ քեզնից քեզանից երբեք չէի լսել, դա հանգիստ ապրելու խորհուրդն էր,— թեթևացած, բայց ափսոսանքով բացականչեց Բիլբոն: — Քո նախկին խորհուրդները միշտ իմաստուն են եղել, վախենում եմ՝ հանկարծ այսօրվանը հիմար դուրս գա... Իսկ եթե լուրջ խոսենք ու անկեղծ, ապա ես ո՛չ ուժ ունեմ, ո՛չ էլ հաջողականություն, որպեսզի Մատանին նորից պահպանության վերցնեմ: Նրա չարագործ հզորությունն աճել է, իսկ ես ինձ ծեր ու թույլ եմ զգում: Բայց ասա, դու ու՞մ քաջորդիներ անվանեցիր...
— Նրանց, ովքեր Մատանին վերցրած կճանապարհվեն Մորդոր:
Էլրոնդն ուշադիր նայեց Ֆրոդոյին:
— Որքան ես հասկանում եմ,— ասաց նա,— հենց քեզ է վիճակված այդ անել, ու եթե դու չհասնես Մորդոր, ապա Խավարի Վարագույրը կիջնի Միջերկրի վրա: Եկել է ձեր ժամանակը: Խաղաղ Հոբիթստանի թույլ կոլոտիկներից է կախված այժմ Միջերկիր աշխարհի ճակատագիրը: Նրանց առջև կընկնեն հզոր ամրոցները, իսկ մեծերի մածածները մեծամեծների պլանները փոշի կդառնան... Եթե բեռը, որ դու վերցնում ես քո ուսերին, իրականում ուժերիցդ վեր չլինի: Քանզի դա ծանր բեռ է, Ֆրոդո: Այնքան ծանր, որ ոչ ոք իրավունք չունի ուրիշի ուսերին դնելու: Բայց այժմ, երբ ինքդ ընտրեցիր քո ճակատագիրը, ես կասեմ, որ ճիշտ ընտրություն ես կատարել: Եթե կարողանայինք մի տեղ հավաքել հին ժամանակներում փառաբանված մեր բոլոր բարեկամներին՝ Հադորին, Հուրինին, Թուրինին և նույնիսկ Բերենին, ապա քո տեղը նրանց կողքին կլիներ:
— Բայց դուք հո նրան մենակ չե՞ք ուղարկի, չէ՞, տեր իմ Էլրոնդ,— հանկարծ ճչաց Սեմը և, անկարող լինելով ինքն իրեն զսպել, դուրս թռավ թաքստոցից, ուր մտել էր Խորհրդի սկսվելուց առաջ և մինչև հիմա սուսիկ-փուսիկ նստած էր: