Changes
Բիլբոյի հետագա արկածները նկարագրելու կարիք չկա։ Նա անտեսանելի դարձած դարպասից դուրս եկավ օրքերի պահակների կողքով ու հասավ իր ուղեկիցներին, իսկ հետո մատանու օգնությամբ շատ անգամ փրկեց իր բարեկամ թզուկներին, բայց որքան հնարավոր էր գաղտնի էր պահում մատանին։ Տանը մատանիով չէր պարծենում, և այդ մասին գիտեն միայն Գենդալֆն ու Ֆրոդոն և ուրիշ ոչ ոք ողջ Հոբիթստանում՝ համենայնդեպս այդպես էր կարծում Բիլբոն։ Միայն Ֆրոդոյին էր ցույց տվել նոր սկսած «Գնալն ու գալը» գրքի գլուխները։
Իր թուրը, որին «Ջարդող» «Խայթ» անունն էր տվել, Բիլբոն կախեց բուխարիկի վերևում, կախարդական օղազրահը, որը թզուկները նրան նվիրել էին վիշապի գանձերից, փոշոտ ընկած էր խորդանոցում, շատ բան տեսած ճամփորդական գլխանոցով թիկնոցը կախված էր պահարանում, բայց մատանին միշտ մոտն էր՝ գրպանում, շղթայից կապված։
Նա տուն վերադարձավ իր կյանքի 52-րդ տարում, հոբիթական թվարկության 1342 թ. հունիսի 22-ին։ Հոբիթստանում ամեն ինչ գնում էր իր սովորական ճանապարհով, մինչև այն օրը, երբ Բիլբո Պարկինսն սկսեց պատրաստվել նշելու իր 111-ամյակը (1401 թ․)։ Այստեղից էլ սկիզբ է առնում մեր վիպակը։
― Ո՞ւր եք գնում և ո՞վ է ձեր առաջնորդը, ― հարցրեց Ֆրոդոն։
― Ես եմ, Գարալդը, ― պատասխանեց հոբիթներին առաջինը նկատած էլֆը։ ― Գարալդ Ինգլորիոնը Ֆինրոդի փառավորաց զարմից։ Մենք տարագիրներ ենք, մեր ազգուտակը վաղուց ի վեր հեռացել է, և Ծովը մեզ է սպասում։ Ճիշտ է, մերոնցից դեռևս կան Ազատքում։ Ռիվենդելում։ Մի խոսքով, ավելի լավ է քո մասին պատմիր, Ֆրոդո։ Երևում է, ինչ-որ բան կարգին չէ՞․․․
― Ո՜վ ամենաիմաց ժողովուրդ, ― միջամտեց Փինը, ― ասացեք մեզ, ովքե՞ր են Սև Հեծյալները։
— Թող այդպես լինի, բայց լավ է, որ այնուամենայնիվ նա եղած լինի,— ասաց Ֆրոդոն: — Գոնե ավելի հանգիստ կլինենք, երբ գիտենք, որ նա ինչ-որ մոտիկ տեղ է, առջևում կամ թեկուզ հետևում:
— Թերևս,— համաձայնեց Պանդուխտը: — Ես համոզված եմ, որ նա եղել է այստեղ և նրա վրա ինչ-որ հարձակում է եղել. հրեն, կրակն ինչպես է անցել քարերի վրայով: Հիշու՞մ ես, Ֆրոդո, այն բռնկումներն արևելքում: Մենք էլ հենց երեք օր առաջ ենք դրանք տեսել: Երևի նրան այստեղ շրջապատել են և հանկարծակիի բերել. միայն հայտնի չէ, թե դա ինչով է վերջացել: կարճ ասած, նա չկա, և մենք պետք է Ազատք Ռիվենդել հասնենք հույսներս մեզ վրա դրած:
— իսկ Ազատքը այն դեռ հեռու՞ է,— հարցրեց Մերին՝ հոգնած նայելով հովտին:
Թխպամածի բարձունքներից աշխարհը հոբիթներին խենթացնելու չափ ահռելի էր թվում: Ինչ-որ տեղ հեռվում, ներքևում, ձգվում էր ամայի Ուղու նեղ, անվերջանալի ժապավենը:
— Երեք կա չորս օր,— ասաց հրաշագործը, եթե որևէ փորձանք չպատահի: Ուղիղ գծով Արևմտյան Դարպասից մինչև Արևելյան Դարպաս մի քառասուն լիգ կլինի: Բայց այստեղ ուղիղ ճանապարհ չկա:
Պահապանները հավաքեցին ուսապարկերն ու մութ միջանցքով գնացին Գանդալֆի հետևից: Նրանք բոլորն ուզում էին շուտ հասնել Սևագետք, բաց երկնքի տակ, և որոշեցին, որ չեն հանգստանալու, թեպետ հոգնածությունից օրորվում էին: Գանդալֆն ափոփոխ գլխավորում էր երթը: Ձախ ձեռքում նա պահում էր իր գավազանը, որը միջանցքի սև մթությունը ցրում էր մինչև երեք քայլ դեպի առաջ, իսկ աջով պահում էր ՄոլեգինըԳլամդրինգը: Կողքից գնում էր անխոնջ Ջիմլին, իսկ նրա հետևից Ֆրոդոն՝ մերկացրած Ջարդողը Խայթը ձեռքին: Ջարդողի Խայթի և Մոլեգինի Գլամդրինգի շեղբերը չէին լուսարձակում, ուրեմն մոտակայքում օրքեր չկային, որովհետև Նախասկզբնական Դարաշրջանում էլֆերի պատրաստած թրերը տագնապալի առկայծում էին, երբ մոտակայքում օրքեր էին հայտնվում: Ֆրոդոյի հետևից գնում էին հավատարիմ Սամը, Մերին ու Փինը, Լեգոլասն ու Բորոմիրը, իսկ երթը եզրափակում էր լռակյաց Արագորնը:
Երկու կամ երեք սահուն շրջադարձից հետո ճամփորդները նկատեցին, որ թեքությամբ են շարժվում: Շուտով շոգն սկսեց նեղել նրանց, սակայն տոթ չէին զգում, իսկ երբեմն նրանց դեմքին զով էր փչում, որովհետև ինչ-որ օդանցքներից լեռնային թարմ օդ էր թափանցում քարանձավ: Ժամանակ առ ժամանակ մոգական գավազանի լույսով Ֆրոդոն մերթ վեր, մերթ վար տանող սրահներ, սանդուղքներ, ճյուղավորումներ էր տեսնում և տագնապալի հետաքրքրասիրությամբ փորձում էր հասկանալ, թե ինչ ուղենիշներով է առաջնորդվում հրաշագործը:
— Պարան չկա,— վհատ ինքն իրեն հանդիմանում էր Սամը: — Ախր ես հո գիտեի, որ պետք է գալու...
Ճեղքերը ճանապարհն ավելի ու ավելի հաճախ էին կտրում, և նրանք անասելի դանդաղ էին առաջ շարժվում: Թվում էր, վայրեջքը վերջ չի ունենալու: Հոգնածությունից նրանց ոտքերը ծալվում էին, բայց հանգստանալ ոչ ոք չէր ցանկանում: Ֆրոդոն նորից տագնապի մեջ էր: Սկզբում, շոշափուկներից ազատվելուց և զվարթեղ ջրի մի կումից հետո կարծես թե խաղաղվել էր, իսկ հիմա նորից էր վախով համակվում: Թեպետ լիովին բուժվել էր Զավերտի մոտ Սև Հեծյալի հասցրած վերքից, բայց վիրավորվելն անհետևանք չէր անցել: Նա սկսել էր աշխարհն ավելի հստակ ընկալել. նրան հաճախ էր բացվում այն, ինչն ուրիշները սովորաբար չէին նկատում: Նա ուղեկիցներից լավ էր տեսնում մթության մեջ, նրանցից ավելի վստահորեն էր կանխատեսում վտանգը, նրանցից առաջ էր զգում անհաջողությունը: Հրաշագործը, իհարկե, Ֆրոդոյից հեռատես էր: Բայց հիմա Ֆրոդոն՝ Մատանու Պահապանը, շոշափելիորեն զգում էր, որ իրենց շրջապատում են թշնամիները. Մատանին կախված էր նրա վզից և լցվում էր ահեղ, սառը ծանրությամբ՝ անտեսանելի թշնամիների մեծ ջոկատը դարանակալում էր նրանց ինչ-որ տեղ առջևում, իսկ մեկը գաղտնի գալիս էր իրենց հետևից: Սակայն Ֆրոդոն տագնապ չբարձրացրեց, քանզի իր փորձված ուղեկիցներին ավելի էր վստահում, քան ինքն իրեն: Նա ամուր սեղմում էր Ջարդողի Խայթի կոթը՝ աշխատելով հետ չմնալ Ջիմլիից և Գանդալֆից: Հետաքրքիր է, հրաշագործը գիտե՞ արդյոք թշնամիների մասին...
Պահապաններն իրար հետ համարյա չէին խոսում, իսկ թե նույնիսկ մի երկու բառ էլ փոխանակում էին, ապա ձայներն իջեցնում էին շշուկի: Լռությունը միայն խզվում էր քայլերի խշշոցից, իսկ երբ Գանդալֆը ճանապարհն էր ընտրում, և ճամփորդներն ստիպված կանգնում էին տեղում, համր միջանցքի սև լռության մեջ հնչում էր ջրի մեղմ քչքչոցը: Բայց ինչ-որ ժամանակից սկսած Ֆրոդոն կարծես լսում էր, թե՞ դա նրան թվում էր, հազիվ որսալի մի աղմուկ, որը նման չէր քարանձավային առվի քչքչոցին: Այդ աղմուկը բոբիկ ոտքերի զգույշ քստքստոց էր հիշեցնում: Քստքստոցն ընդհատվում էր, սակայն ոչ միանգամից և լսվում էր ավելի երկար, քան կլսվեր արձագանքը, երբ կանգ էին առնում Պահապաններն իրենք:
— Մի՛ շտապեք,— Արագորնին կասեցրեց Գանդալֆը: — Առայժմ մեզ հարկավոր չէ կռիվ սկսել: Եկեք արևելյան դռնով նահանջենք:
Նորից զիլ հնչեց փողը: Միաձույլ դոփյունն արագ մոտենում էր: Բոլոր Պահապանները սրերը հանեցին: Մոլեգինը Գլամդրինգը երկնագույն լույս էր արձակում: Ծիածանագույն առկայծում էր փոքրիկ ՋարդողըԽայթը: Բորոմիրը ծածկեց արևմտյան դուռը:
— Սպասիր,— Գանդալֆը մոտեցավ Բորոմիրին, դուռը կիսաբաց արեց ու բարձր գոռաց. — Ո՞վ է խանգարում Բալինի, Մորիական կայսրության տիրակալի հանգիստը...
Բորոմիրը սրով հասցրեց ձեռքին, բայց սուրը զրնգալով հետ թռավ (գոնդորցու դաստակը քիչ էր մնում կտրվեր) ու գնաց ընկավ քար կտրած Ֆրոդոյի ոտքերի տակ:
Իսկ Ֆրոդոն իր համար էլ անսպասելի մոլեգին ճչաց՝ «Զարկ», և նետվեց դեպի դուռն ու ամբողջ թափով Ջարդողը Խայթը խրեց թեփուկապատ ոտնաթաթի մեջ: Պահապաններին խլացրեց սուր ոռնոցը, և հսկայական ոտնաթաթը քաշվեց դռան մյուս կողմը՝ Ֆրոդոն Ջարդողը Խայթը հազիվ պահեց:
— Ա՜յ քեզ Հոբիթստան... — բացականչեց Արագորնը: — Հոբիթները, ինչպես տեսնում եմ, անխնա են ջարդում: Սքանչելի դաշույն ունես, բարեկամս...
Այդ ժամանակ նա իջեցրեց թուլացած թևերը և բարձրացրեց բոսորասև յաթաղանը:
Երկնագույն Մոլեգինը Գլամդրինգը սառը փայլեց:
Ճամփորդներին կուրացրեց բոցի կապտավուն բռնկումը, զրնգոց լսվեց և բոսորագույն յաթաղանը փշուր-փշուր եղավ: Բալրոգը ցնցվեց, շփոթված ընկրկեց, հրաշագուրծն օրորվեց, բայց չնահանջեց:
— Հետապնդում չեմ լսում կամ ես կաղնու քոթուկի պես խուլ եմ: Գուցե օրքերը հարձակվեցին մեզ վրա, որ Մորիայից դուրս վռնդեն, իսկ մեր արշավի, Համիշխանության Մատանու մասին նրանք ոչինչ էլ չգիտեն, դե՛հ, չեն էլ ուզում իմանալ: Երբ նրանք ուզում են վրեժ լուծել, երկար ժամանակ հետապնդում են թշնամուն:
Ֆրոդոն Ջարդողը Խայթը հանեց պատյանից և բարձրացրեց գլխից վեր՝ շեղբը չէր լուսավորվում: Բայց հոբիթը քայլեր էր լսում... Այն պահից, ինչ ճամփորդներին ծածկել էր գիշերը, նա բոբիկ ոտքերի քստքստոց էր լսում, որը երբեմն քամին խլացնում էր: Թե՞ նրան միայն թվում էր... Դե, ո՛չ, նա լսում էր, ա՜յ հիմա էլ... Կտրուկ շուռ եկավ, հետ նայեց ու նրան թվաց, որ ճանապարհի վերևում երկու լուսատու կետեր են լողում: Նա սևեռուն նայեց ու ոչինչ չտեսավ:
— Հոգնե՞լ ես,— հոգատարությամբ հարցրեց Ջիմլին:
Բայց էլֆը ոչինչ չպատասխանելով, անհետացավ:
Ոտնաձայնը հեռացավ դեպի հյուսիս-արևելք: Անտառի վրա սև լռություն իջավ: Հիմա արդեն քամին էլ տերևները չէր խշխշացնում, նույնիսկ ջրվեժի ձայնը չէր լսվում: Ֆրոդոն նստեց ու փաթաթվեց վերմակով: Լավ է, որ օրքերը գետնի վրա չհասան իրենց... Բայց միթե հացենին հուսալի պաշպանություն է: Օրքերը հռչակված էին իրենց սուր հոտառությամբ, և նրանք կարողանում էին ծառ բարձրանալ: Ֆրոդոն պատյանից դուրս քաշեց Ջարդողը՝ Խայթը՝ շեղբը բռնկվեց, բայց շուտով հանգեց: Եվ այնուամենայնիվ Ֆրոդոյի տագնապն անընդհատ աճում էր: Նա վեր կացավ և, թաքուն մոտենալով սանդուղքի համար թողնված անցքին, զգուշությամբ նայեց ներքև: Ոչինչ տեսնել չհաջողվեց, բայց խշշացող շրշյուն լսվեց, որը նման չէր խոտերի մեջ քամու խշխշոցին:
Էլֆերի քայլերին էլ նման չէր, որովհետև էլֆերն անաղմուկ են քայլում: Ֆրոդոն շունչը պահած ականջ դրեց: Այո, ինչ-որ մեկը մագլցում էր վերև: Ֆրոդոն սևեռուն նայում էր մթության մեջ...
— Հում, դե լավ,— ասաց Ծառմորուսը,— դա իմ սրտով է, հաճելի է լսել: Լավ, ինչ կլինի՝ կլինի, պետք չէ շտապել դեպքերին ընդառաջ: Մանավանդ, որ արդեն բաժանվելու ժամանակն է: Օրը թեքվում է դեպի երեկո, իսկ Գենդալֆն ասաց, որ պետք է մինչև մութն ընկնելը ճանապարհ ընկնեք: Ռոհանի թագավորը նույնպես շտապում է իր տուն:
— Այո, մենք պետք է անհապաղ ճամփա ընկնենք,— հաստատեց ԳանդալֆըԳենդալֆը: — Իմիջայլոց, վախենում եմ, որ դռնապաններիդ ստիպված ենք վերցնել մեզ հետ: Դու առանց նրանց էլ յոլա կգնաս:
— Գնալը՝ կգնամ,— հոգոց հանեց Ծառմորուսը,— բայց կկարոտեմ նրանց: Մենք շատ արագ, այսպես ասած՝ շտապելով բարեկամացանք, որը ինձ համար էլ է զարմանալի. երևում է, մանկության գիրկն եմ ընկնում, շտապողական եմ դառնում... Բայց աշխարհում արդեն երկար ժամանակ է ոչ մի նոր բան չի հայտնվել՝ ո՛չ արևի տակ, ո՛չ լուսնի: Եվ հանկարծ ա՛յ քեզ: Ոչ, ով-ով, բայց նրանք իմ հիշողության մեջ կմնան: Ես արդեն ավելացրել եմ նրանց ցուցակում, կկարգադրեմ էնտերին սովորել.
Սեմը դուրս թռավ թաքստոցից, երկու ցատկով հասավ Գոլլումին և, մինչ վերջինս կհասցներ ուշքի գալ, նստեց նրա վրա: Սակայն նույնիսկ անակնկալի եկած Գոլլումն իրեն չկորցրեց: Սեմը դեռ չէր հասցրել թշնամուն ինչպես հարկն է սեղմել գետնին, երբ վերջինիս ճկուն ձեռքերն ու ոտքերը փաթաթվեցին հոբիթին և սեղմեցին նրան, թույլ չտալով շարժվել: Կպչուն մատները շոշափեցին կոկորդը, սուր ատամները խրվեցին ուսը: Սեմը միայն հասցրեց գլխով ուժեղ հարվածել Գոլլումի դեմքին: Գոլլումը ֆշշացրեց ու թքեց, բայց ձեռքերը բաց չթողեց:
Եթե Սեմը մենակ լիներ, ամեն ինչ վատ կվերջանար: Բայց Ֆրոդոն, Ջարդողը Խայթը պատյանից դուրս քաշելով, նետվեց օգնության: Նա բռնեց Գոլլումի նոսր, յուղոտ մազերից և գլուխը շրջեց այնպես, որ նրա չարությամբ լցված գունատ աչքերը նայեն երկնքին:
— Բա՛ց թող նրան, Գոլլում,— հրամայեց Ֆրոդոն: — Սա Ջարդողն Խայթն է և այն շա՛տ սուր է: Դու արդեն մի անգամ տեսել ես այն: Բա՛ց թող, թե չէ կոկորդդ կկտրե՛մ:
Գոլլումը թուլացավ և կակղամորթի պես բացվեց: Սեմը ոտքի կանգնեց, շփեց վնասված ուսը և բարկացած նայեց անօգնական թշնամուն, բայց ձեռքը չբարձրացավ հարվածել նրան՝ հակառակորդը խղճալի նվնվում էր ու սողում նրա ոտքերի առաջ:
— Ինչ փնտրում էինք՝ չգտանք,— ասաց մեկը: — Բայց, այդ դեպքում ի՞նչ ենք գտել:
— Նրանք օրքեր չեն,— ասաց մյուսը, բաց թողնելով սրի բռնակը: Նա ձեռքը տարել էր սրին՝ տեսնելով Ջարդողը Խայթը Ֆրոդոյի ձեռքին:
— Էլֆե՞ր են,— անվստահ ենթադրեց երրորդը:
— Թակարդն ընկանք վերջը,— դառնացած ասաց Սեմը՝ կատաղությունից մոռանալով հոգնածության ու հուսահատության մասին: — Ճիշտ ինչպես մոծակները ցանցում: Թող սատկի՛ էդ Գոլլումը: Ֆարամիրը նրան շուտափույթ ու չար մահ խոստացավ. ցանկանում եմ, որ հե՛նց էդպես էլ լինի:
— Մեզ դա հիմա չի օգնի,— ասաց Ֆրոդոն: — Սպասի՛ր, հապա արի տեսնենք՝ ինչի է ընդունակ ՋարդողըԽայթը: Սա էլֆական թուր է ի վերջո, իսկ Բելերիենդի մթին խորքերում, որտեղ այն կռել են, այս տիպի սարդոստայն հաստատ եղել է: Ուշադիր հետևիր աչքերին ու հարկ եղած դեպքում հեռու քշիր դրանց: Ահա, վերցրու՛ աստղիկը: Մի՛ վախեցիր, բարձր պահիր այն ու զգոն եղիր:
Ֆրոդոն մոտ գնաց, ամբողջ ուժով հարվածեց խիտ, մոխրագույն թաղանթին և անմիջապես հետ ցատկեց: Երկնագույն լուսարձակող սրի շեղբը հեշտությամբ կտրեց սարդոստայնը՝ ինչպես մանգաղի սայրը՝ խոտը: Սարդոստայնի թելերը սուլելով ցատկոտեցին, պարուրաձև ոլորվեցին՝ ու անօգնական կախվեցին: Սկզբի համար վատ չէր:
Սեմը լսեց օրքերի խռպոտ ձայները. նրանք սկսեցին երգել: Թնդացին եղջերափողերը, հնչեց գոնգը, և աներևակայելի աղմուկ բարձրացավ: Գորբագն ու Շագրատն անցան շեմը:
Սեմը թափահարեց Ջարդողը Խայթը և ամբողջ ուժով սկսեց բղավել, բայց նրա բարալիկ ձայնը խլացավ աղմուկի մեջ: Ոչ ոք հոբիթին չնկատեց:
Դարպասի դռները շառաչյունով փակվեցին: Զրգնացին ծանր, երկաթյա փականները: Սեմն ընթացքից բախվեց բրոնզե դռանը և անգիտակից ընկավ գետնին: Նա մնաց դարպասի մյուս կողմում՝ լիակատար մթության մեջ: Ֆրոդոն ողջ էր, բայց գտնվում էր թշնամու ձեռքում: