Changes

Անգլուխ ձիավորը

3 bytes removed, 13:20, 24 Հունիսի 2016
/* Գլուխ XXV․ Չհանձնված ընծան */
― Գրողը տանի, ի՜նչ խափշիկ ես դու։ Հաջորդ անգամ, Պլուտոն, երբ ես այս կողմերը գամ, այնպիսի մի պարկամուկ կընծայեմ քեզ, որ երկու տարեկան հավի քնքուշ միս ունենա։ Ա՛յ թե ինչ եմ խոստանում քեզ։
Այս ասելով Զեբ Ստումպը արագ բարձրացավ քարե սանդուղքով երկու-երեք աստիճանը միանգամից ցատկելով։ Նա արագ բարձրացավ ազոտեա, որտեղ դեռատի տանտիրուհին նորից ուրախ ողջունեց նրան։
Ծերունի որսորդն իսկույն նկատեց, թե որքան էր հուզված աղջիկը, երբ իրեն տարավ ազոտեայի հեռավոր անկյունը, և հասկացավ, որ ինքն այստեղ է հրավիրվել ոչ միայն գեղեցիկ տեսարանով զմայլվելու համար։
― Ուրիշ էլ ինչպե՞ս կարելի է բացատրել այն, ինչ ինքս տեսա ու լսեցի։ Ի՞նչը կարող էր նրան ստիպել բոլորովին մեն-մենակ գնալ այնտեղ, քսան մղոն ճանապարհ կտրել, հասնել հասարակ ձիավաճառի խրճիթը և նստել նրա սնարի մոտ։ Օ՜, Աստվա՜ծ իմ։ Եվ ինչո՞ւ նա պաշտպան կանգնեց մուստանգերին, իմ որդուն սպանողին, իր եղբորը սպանողին։ Օ՜, Աստվա՜ծ իմ։
― Առաջին, ես կարծում եմ, նա գոհացուցիչ բացատրեց։ (Բայց Կոլհաունն ինքն էլ իր ասածին չէր հավատում)։ Երկրորդը նույնպես հասկանալի է։ Ամեն մի կին նույնը կաներ։ Համենայնդեպս Լուիզայի նման կինը։
― Նրա նման մի ուրիշը չկա՛։ Այս ասում եմ ես, նրա հայրը։ Օ՜, եթե միայն կարողանայի հավատալ քո խոսքերին։ Իմ խե՜ղճ աղջիկ։ Ախր նա պետք է դառնար իմ մխիթարությունը, երբ այլևս որդի չունեմ․․․
Նորից նրա առաջ պատկերացան մի կողմից հարստությունը, ագարակը, ստրուկները, հասարակության մեջ ունեցած դիրքը, մյուս կողմից աղքատությունն իր բոլոր զրկանքներով ու ձախորդություններով․․․
Աղքատությունը նրան զզվելի էր թվում, թեև ոչ ավելի զզվելի, քան իր առաջ կանգնած մարդը, իր քրոջ որդին, որն ուզում էր իր որդին դառնալ։
Պոյնդեքստերի սրտում բարին զիջեց չարին։ Նա խոստացավ Կասսիին օգնել կործանելու իր դստեր երջանկությունը։
Վստահելի
1342
edits