Changes
/* 15.2.1945 (Ժամը 20-ն անց 20 րոպե) */
== 15.2.1945 (Ժամը 20-ն անց 20 րոպե) ==
<blockquote>(''ՍՍ֊ի (ՌՍԽԱ֊ի 4֊րդ բաժանմունք) օբերշտուրմբանֆյուրեր, 1938 թվականից ՆՍԴԱՊ անդամ Խոլտաֆֆի կուսակցական բնութագրից․ «Իսկական արիացի։ Բնավորությունը՝ նորդականին մոտեցող, կայուն։ Աշխատանքային ընկերների հետ լավ հարաբերություններ է պահպանում։ Աշխատանքում գերազանց ցուցանիշներ ունի։ Մարզիկ է։ Անխնա է ռայխի թշնամիների նկատմամբ։ Ամուսնացած չէ։ Իրեն վարկաբեկող կապեր չի ունեցել։ Ունի ֆյուրերի պարգևատրումները և ՍՍ֊ի ռայխսֆյուրերի շնորհակալությունները․․․»'')</blockquote>
Շտիրլիցն ինքն իրեն որոշեց, որ այսօր գործից շուտ կազատվի և Պրինցալբրեխտշտրասսեից կգնա Նաուեն։ Այնտեղ, անտառում, ճամփաբաժնի վրա էր գտնվաւմ Պաուլի փոքրիկ ռեստորանը, և ինչպես մեկ տարի, ինչպես հինգ տարի առաջ, Պաուլի որդին՝ ոտքերը կտրած Կուրտը ինչ֊որ հրաշքով խոզի միս էր գտնում և իր մշտական հաճախորդներին հյուրասիրում էր իսկական այսբայնով։
Երբ ռմբակոծություն չէր լինում, թվում էր, թե պատերազմ ընդհանրապես չկա։ Այնպես, ինչպես և նախկինում , նվազում էր ռադիոլան և Բրունո Վարնկեի թավ ձայնը երգում էր. «Օ՜, ինչ հիասքանչ էր այնտեղ, Մոգելզեեում...»։
Բայց այդպես էլ Շտիրլիցին չհաջողվեց շուտ ազատվել։ Նրա մոտ մտավ Խոլտոֆֆը գեստապոյից և ասաց․
— Ես խճճվել եմ ամբողջովին։ Կամ իմ բանտարկյալը հոգեպես լիարժեք չէ, կամ պետք է նրան ձեզ՝ հետախուզությանը հանձնել, որովհետև նա կրկնում է այն, ինչ ռադիոյով ասում են այդ անգլիական խոզերը։
Շտիրլիցը գնաց Խոլտոֆֆի աշխատասենյակ և նստեց֊մնաց այնտեղ մինչև ժամը իննը, լսելով տեղական գեստապոյի կողմից Վանզեեում ձերբակալված աստղագետի հիստերիկան։
― Մի՞թե դուք աչքեր չունեք,— բղավում էր աստղագետը,— մի՞թե չեք հասկանում, որ ամեն ինչ վերջացած է։ Մենք կորանք։ Մի՞թե դուք չեք հասկանում, որ ներկայումս յուրաքանչյուր նոր զոհը վանդալիզմ է։ Դուք անընդհատ պնդում էիք, թե ապրում եք հանուն ազգի։ Ուրեմն, հեռացե՛ք, օգնեցե՛ք ազգի մնացուկներին։ Դուք կործանման եք դատապարտում դժբախտ մանուկներին։ Դուք ֆանատիկոսներ եք, իշխանությանը տիրացած ագահ ֆանատիկոսներ։ Դուք կուշտ եք, սիգարեթներ եք ծխում և սուրճ խմում։ Թողե՛ք, որպեսզի մենք մարդավարի ապրենք։— Աստղագետը հանկարծ անշարժացավ, սրբեց քունքերի քրտինքը և կամացուկ ավարտեց.— կամ թե սպանեք ինձ հենց հիմա, այստեղ...
— Սպասեցեք,— ասաց Շտիրլիցը։— Բղավոցը փաստարկ չէ։ Դուք որևէ կոնկրետ առաջարկություններ ունե՞ք։
— Ի՞նչ,— վախեցած հարցրեց աստղագետը։
Շտիրլիցի հանգիստ ձայնը, թեթևակի ժպտալով անշտապ խոսելաձևը շշմեցրին աստղագետին. բանտում նա արդեն վարժվել էի բղավոցին և քիթուբերանին հասցնելուն. նման բաներին շուտ վարժվում են, դանդաղ ետ սովորում։
— Ես հարցնում եմ. որո՞նք են ձեր կոնկրետ առաջարկությունները։ Մենք ինչպե՞ս փրկենք երեխաներին, կանանց, ծերերին։ Դրա համար ի՞նչ եք առաջարկում անել։ Քննադատելն ու չարամտելը միշտ ավելի հեշտ է։ Գործողության խելացի ծրագիր առաջ քաշելը շատ ավելի դժվար է։
— Ես Ժխտում եմ աստղագուշակությունը,— պատասխանեց աստղագետը,— բայց խոնարհվում եմ աստղագիտության առջև։ Ինձ ամբիոնից զրկեցին Բոննում...
— Ուրեմն, ահա թե ինչու ես փրփրում, շո՛ւն,— բղավեց Խոլտոֆֆը։
— Սպասեցեք,— ասաց Շտիրլիցը, զայրացած խոժոռվելով,— բղավել, իրոք, պետք չէ... Շարունակեք, խնդրեմ։
— Մենք անհանգիստ արեգակի տարի ենք ապրում։ Պրոտուրերանցների պայթյունները, արեգակնային էներգիայի վիթխարի լրացուցիչ մասսայի հաղորդումը ազդում են լուսատուների վրա, մոլորակների և աստղերի վրա, ազգում են մեր փոքրիկ մարդկության վրա...
— Հավանաբար, դուք ինչ֊որ բախտացույց եք պատրաստել,— հարցրեց Շտիրլիցը։
— Բախտացույցը ներըմբռնողական, գուցե նույնիսկ հանճարեղ չապացուցվածություն է։ Ո՛չ, ես ելնում եմ unվորական, ամենևին էլ ոչ հանճարեղ վարկածից, որը փորձել եմ առաջ քաշել՝ երկրի վրա բնակվող յուրաքանչյուր արարածի փոխադարձ կապը երկնքի և արեգակի հետ... Եվ այդ փոխադարձ կապն օգնում է ինձ ավելի ստույգ և զգաստ գնահատել իմ հայրենիքի հողի վրա կատարվածը...
— Հետաքրքիր կլիներ ձեզ հետ այդ թեմայով մանրամասնորեն զրուցել,— ասաց Շտիրլիցը։— Հավանորեն, իմ ընկերն այժմ թույլ կտա ձեզ խուց գնալ և մի երկու օր հանգստանալ, իսկ հետո մենք կանդրադառնանք այդ խոսակցությանը։
Երբ աստղագետին տարան, Շտիրլիցն ասաց․
— Նա որոշ չափով անմեղսունակ է, մի՞թե չես տեսնում։ Բոլոր գիտնականները, գրողները, դերասանները յուրովի անմեղսունակ են։ Հատուկ մոտեցում է պետք նրանց նկատմամբ, որովհետև նրանք ապրում են իրենց իսկ հորինած կյանքով։ Այդ խելառին ուղարկիր մեր հիվանդանոց՝ փորձաքննության։ Հիմա մենք շատ ավելի լուրւ աշխատանք ունենք, որպեսզի ժամանակ վատնենք անպատասխանատու, թեկուզ և տաղանդավոր շատախոսների վրա։
— Բայց նա խոսում է որպես իսկական անգլիացի, լոնդոնյան ռադիոյից... կամ որպես անիծյալ սոցիալ-դեմոկրատ, որ խոսքը մեկ է արել Մոսկվայի հետ։
— Մարդիկ ռադիո են հնարել, որպեսզի լսեն։ Ահա և աստղագետը շատ է լսել։ Չէ, լուրջ բան չկա։ Նպատակահարմար կլինի նրան մի երկու օր հետո հանդիպել։ Եթե նա լուրջ գիտնական է, Մյուլլերի կամ Կալտենբրունների մոտ կգնանք ու կխնդրենք լավ օրապարեն տալ նրան և տեղափոխել սարերը, ուր հիմա մեր գիտության ընտրանին է։ Թող աշխատի, իսկույն կդադարի շատախոսել, երբ հացն ու կարագը շատ կլինի, երբ հարմար տնակ կլինի սոճու անտառում, և ոչ մի ռմբակոծություն... Այդպես չէ՞։
Խոլտոֆֆը քմծիծաղեց.
— Այն ժամանակ ոչ մեկն կ չէր շատախոսի, եթե յուրաքանչյուրը մի տնակ ունենար սարերում, հացն ու կարագը շատ լիներ ու ոչ մի ռմբակոծություն...
Շտիրլիցն ուշադիր նայեց Խոլտոֆֆին, սպասեց, մինչև սա, չդիմանալով իր հայացքին, սկսեց շփոթված տեղաշարժել սեղանի թղթերը և միայն դրանից հետո լայն ու բարեկամաբար ժպտաց աշխատանքային իր կրտսեր ընկերոքը...
== 15.2.1945 (Ժամը 20-ն անց 44 րոպե) ==
«'''Ֆյուրերի մոտ կայացած խորհրդակցության սղագրությունը'''
Փետրվարիդ 15-ի իր պատմական ճառում մեր ֆյուրերը լուսաբանելով ռազմաճակատներում գոյություն ունեցող վիճակը, մասնավորապես ասաց․ «Աշխարհը դեռ երբեք իր հակասականությամբ նման պարադոքսային միություն չի իմացել, ինչպիսին դաշնակիցների կոալիցիան է»։ Շարունակեք․․․
== «Նրանք ո՞ւմ տեղն են ինձ դրել այնտեղ» ==