Changes

Մատանիների Տիրակալը

14 bytes removed, 19:16, 10 Հուլիսի 2016
/* Գլուխ ութերորդ. Հրաժեշտ Լորիենին */
— Իհարկե,— գլխով արեց Սելեբորնը,— բայց մի՞թե Պահապանները քեզ հետ Մինաս Թիրիթ են գալիս:
— Մենք դեռ չգիտենք, թե ինչպես գնանք,— մտահոգ պատասխանեց Արագորնը տիրակալին: — Գանդալֆը Գենդալֆը ոչ մի անգամ այդ մասին չի խոսել: Իմ կարծիքով նույնիսկ նրան էլ դեռ պարզ չէր, թե Լոթլորիենից հետո ուր ենք գնալու:
— Հնարավոր է,— ասաց Սելեբորնը: — Այնուամենայնիվ, առջևում Անդուինն է, և այն անցնել կարելի է միայն նավակով, քանզի Լորիենից մինչև Գոնդոր ոչ մի կամուրջ չկա: Օսգիլիաթում բոլոր կամուրջները քանդված են, և բոլոր անցումները հսկում է Թշնամին՝ այդպե՞ս է, Բորոմիր: Իսկ եթե որոշեք գնալ Մինաս Թիրիթ, ապա Գետն անցնելու կարիք չի լինի, բայց ուղիղ ճանապարհն անցնում է մութ ու վտանգավոր հողերով: Ուրեմն, ո՞ր ճանապարհն եք ընտրելու:
Արագորնը նավակների համար շատ ուրախացավ, որովհետև կարելի էր որոշումը որոշ ժամանակ հետաձգել: Մյուս Պահապաններն էլ ոգևորվեցին: Առջևում նրանց սպասում էին բազմաթիվ վտանգներ, դրանում նրանցից ոչ ոք չէր կասկածում, բայց դե այնուամենայնիվ վտանգներին ընդառաջ լողալն ավելի հաճելի է, քան ոտքով քարշ գալը:
Ընդհանուր ուրախությանը միայն Սամը Սեմը չէր մասնակցում. նա համոզված էր, որ նավակները վայրի զամբիկներից էլ վտանգավոր են:
— Ամեն ինչ վաղը պատրաստ կլինի,— խոստացավ Սելեբորնը: — Իսկ այժմ արդեն ուշ է, հանգստանալու ժամանակն է: Բարի գիշեր և հաճելի երազներ...
Պահապանները վերադարձան շատրվանի մոտ, իրենց վրանը: Այս անգամ Լեգոլասը մնաց նրանց հետ գիշերելու և խորհրդակցելու: Նրանք երկար ու բուռն քննարկում էին, թե ինչպես հասնել Ճակատագրի Լեռ: Շուտով բացարձակապես պարզ դարձավ, որ բոլորին էլ վախեցնում է Մորդորը, և շատերն ուզում են գնալ Մինաս Թիրիթ, որ գոնե որոշ ժամանակով հետաձգեն ճամփորդությունը դեպի Սև Տիրակալի սարսափելի որջը: Ոչ ոք, սակայն չէր առարկի և վախը հաղթահարելով կանցներ Անուինը, եթե Ֆրոդոն կոչեր այդ անել: Բայց Ֆրոդոն համառորեն լռում էր, և Արագորնը չգիտեր, թե ինչ վճիռ կայացնի:
Եթե Գանդալֆն Գենդալֆն առաջվա պես նրանց հետ լիներ, ապա Արագորնը առանց տատանվելու կթեքվեր Գոնդոր: Նա հավատում էր, որ Բորոմիրի ու նրա եղբոր մարգարեական երազը, հաստատելով դունադանների հին ավանդությունը, կոչ է անում իրեն՝ Էլենդիլի ժառանգին, որ եկել է ժամանակը բացվել աշխարհին և մարտի դուրս գալ Թշնամու դեմ: Բայց Գանդալֆը Գենդալֆը չկար, և Արագորնը հասկանում էր, որ ինքն է ստիպված լինելու ուղեկցել Ֆրոդոյին, եթե նա ցանկանա անցնել Անդուինը: Եվ, սակայն, ինքը ինչո՞վ կօգնի հոբիթին՝ կուրորեն սուզվելով Խավարի Վարագույրի հետևը...
— Ես մենակ էլ կգնամ Մինաս Թիրիթ, դա իմ պարտքն է,— ասաց Բորոմիրը: Հետո նա անքթիթ նայեց Ֆրոդոյին, ասես փորձելով կարդալ նրա մտքերը: Բայց նկատելով, որ հոբիթը չի պատրաստվում խոսել, հլուխը կախեց և մտածկոտ շարունակեց. — Եթե անհրաժեշտ է Մատանին ոչնչացնել, ապա զենքի ուժով այս դեպքում ոչ մի բանի չես հասնի, և Պահապանի Գոնդոր գնալը միտք չունի: Իսկ եթե անհրաժեշտ է ոչնչացնել Թշնամուն, ապա մի՞թե խելագարություն չէ հրաժարվել... — Բորոմիրը լռեց, կարծես թե մինչ այդ ինքն իր հետ էր խորհում, իսկ հիմա հանկարծ հասկացավ, որ բարձրաձայն է խոսում, և վերջացրեց ակնհայտորեն ոչ այնպես, ինչպես ուզում էր. — ... Մեծ Գոնդորի ռազմական օգնությունից:
Ֆրոդոյին անհագստացրին Բորոմիրի խոսքերը: Հրաժարվելը խելագարություն է,— ասաց գոնդորցին... Ինչի՞ց... Գուցե Համիշխանության Մատանու՞ց... Ֆրոդոն հիշեց, որ Էլրոնդի մոտ կայացած խորհրդում Բորոմիրն այդ մասին արդեն մի անգամ խոսք է բաց արել, բայց Էլրոնդը այն ժամանակ նրան ամեն ինչ բացատրեց, և նա, կարծես թե, հասկացավ բանն ինչ է: Հոբիթը հույսով նայեց Արագորնին, սակայն նա, մտքերի մեջ խորասուզված, ըստ երևույթին, պարզապես չէր լսում Բորոմիրին: Դրանով էլ խորհրդակցությունն ավարտվեց: Մերին ու Փինը արդեն քնած էին, Սամը Սեմը դիմանում էր, բայց թաքուն հորանջում էր: Օդում արդեն վաղորդյան թարմություն էր զգացվում: Ֆրոդոն մտավ վերմակի տակ ու քնեց:
Առավոտյան նրանք սկսեցին ճանապարհի պատրաստություն տեսնել: Եկան էլֆերը և իրենց հետ հանդերձանքի ու սննդամթերքի մի քանի պարկ բերեցին: Ջիմլին բացեց պարկերից մեկը, շագանակագույն բարակ մի բլիթ հանեց՝ փաթաթված տերևի մեջ, ջարդեց այն՝ միջուկը սպիտակ դուրս եկավ, և, դեռ չփորձած, հիասթափված ասաց.
— Այնուամենայնիվ խնայեք դրանք,— ասացին էլֆերը: — Լեմբասը եթե չջարդվի, ապա ճանապարհին նույնիսկ մի քանի շաբաթ թարմ կմնա, այնպես որ պահեք սև օրվա համար: Ճամփորդի համար, թեկուզ հսկա մարդու համար, բավական է ընդամենը մեկ Լեմբաս, որ ամբողջ օրը սովածություն չզգա և առանց հանգստանալու քայլի:
Հետո էլֆերը ցույց տվեցին հագուստները՝ լորիենյան երկար գլխանոցով թիկնոցներ, թեթև ու նուրբ, բայց ամուր գործվածքից, յուրաքանչյուր Պահապանի չափերով կարված: Ֆրոդոն դժվարանում էր որոշել, թե ինչ գույն են դրանք: Սկզբում արծաթափայլ էին թվում հսկա հացենիների ծառերի ստվերում, բայց շրջապատի փոփոխությունից սկսեցին նոր երանգներ ընդունել. արևի տակ ոսկեզօծվեցին, խոտից կանաչեցին, հողից դարչնագույն դարձան և դժգունեցին մթնշաղում: Թիկնոցների օձիգները կոճկվում էին տերևաձև կանաչ ամրակալերով:
— Կախարդակա՞ն է,— տեղեկացավ Փինը՝ ուրախությամբ նայելով իր նոր թիկնոցին:
Հասավ մեկնելու ժամը: Պահապանները տխրությամբ նայեցին երկար ժամանակ իրենց տանը փոխարինած վրանին, շատրվանին, տիրակալների մելորնին... Հեռանում էին ծանր սրտերով: Շրջվելով՝ նրանք տեսան Հալդիրին: Հին ծանոթին տեսնելով, Ֆրոդոն շատ ուրախացավ:
— Ես պահպանում եմ հյուսիսային սահմանը,— ասաց էլֆը: — Բայց ինձ նշանակել են ձեզ ուղեկցող, և ես կարճ ժամանակով վերադարձել եմ ԳալադոնԳալաթհոն: Սևագետքի հովիտը ծխով է ծածկված, իսկ ընդերքը ահավոր ցնցվում է՝ լեռներում ինչ-որ վատ բան է կատարվում: Եթե ինչ-որ մեկը փոշմանել է և ուզում է վերադառնալ, ապա կարող եք հրաժեշտ տալ այդ մտքին: Ձեր ճամփան գնում է հարավ, գնանք, ժամանակ կորցնել չի կարելի:
Կանաչ արահետները դատարկ էին, բայց մելորնների կատարներից լսվում էին էլֆերի զրնգուն ձայները: Ճամփորդներն իջան բլրի ստորոտը, անցան դարպասը, պատերի միջև ընկած միջանցքը, սպիտակ կամրջով անցան խանդակը և, լքելով գլխավոր ուղին, Հալդիրի հետևից խորացան անտառի թավուտում: Արահետը տանում էր ներքև՝ դեպի Մեծ Գետի ափերը:
Ոսկեզօծ տերևները ծածկում էին երկինքը, բայց մի տաս լիգ անցնելուց հետո մելորնների միջից փայլեց կեսօրյա արևը: Ճամփորդներն ակամա արագացրին քայլերը և շուտով բաց մարգագետին դուրս եկան: Նրանցից աջ հոսում էր Կախարդուհին՝ թափանցիկ, քչքչան ու ոչ շատ լայն, իսկ նրանցից ձախ, ճամփորդների ճանապարհը կտրելով, անաղմուկ իր մութ ջրերն էր գլորում աներևակայելի լայն ու մռայլ Անդուինը: Հյուսիսից մարգագետնի նեղ շերտը երիզում էր հսկա հացենիների ծառերի պատը: Անդուինից այն կողմ, ինչքան աչքը կտրեր, անտառը շարունակվում էր: Բայց դա արդեն այլ անտառ էր՝ անհրապույր, տերևազուրկ: Լորիենի սահմաններից դուրս ծառերը մերկ էին:
Ոսկե Կախարդուհու ձախ ափին, Անդուին թափվելուց երեսուն քայլի վրա երևում էր սպատակ քարից ցածր կառանատեղը, որտեղ կառանված էին տարբեր չափերի ու զանազան գույների նավակներ: Էլֆերը Պահապանների պաշարները տեղավորեցին երեք ոչ մեծ մոխրագույն նավակների մեջ: Սամը Սեմը զգուշորեն մոտեցավ ափին, կռացավ, բարձրացրեց գետնին ընկած պարանի երեք կծիկներից մեկը և սկսեց շոշափել՝ այն թեթև էր, մետաքսանման ու բարակ:
— Սա է՞լ է մեզ համար,— հարցրեց նա էլֆերին:
— Իհարկե,— հոբիթին պատասխանեցին էլֆերը: — Մենք ամեն նավակի մեջ երեքական կծիկ ենք դրել՝ թող շատ լինի, քիչ չլինի: Երբեք առանց երկար, թեթև, բարակ ու ամուր պարանի ճամփորդության դուրս մի արի: Իսկ մեր պարանները հենց այդպիսին են և բազմիցս պետք կգան ձեզ:
— Թե չե ես չգիտեմ... — բացականչեց ՍամըՍեմը: — Ա՜յ, մենք Ազատքից առանց պարան դուրս եկանք, դրա համար էլ մինչև Լորիեն ինքս ինձ անիծում էի...
— Եկեք այստեղ,— կանչեց Հալդիրը: — Ամեն ինչ պատրաստ է, կարող եք վարել ձեր նավակները: Միայն թե չշտապեք Անդուին դուրս գալ. սկզբում ձեզ հարկավոր է վարժվել մակույկներին:
— Այո՛, այո՛, զգույշ եղեք,— Հալդիրին ձայնակցեցին մյուս էլֆերը: — Մեր նավակները խորը չեն սուզվում, եթե նույնիսկ չափից ավելի են բեռնված, և դուք դրանց միանգամից վարժվել չեք կարող: Սկզբում ափի մոտ փորձեք, ստուգեք, թե ինչպես են սահում ջրի վրա:
Պահապաններն անշտապ նստեցին մակույկները, առաջինը՝ Ֆրոդոն ու Սամը Սեմը Արագորնի հետ, նրանցից հետո՝ Փինն ու Մերին Բորոմիրի հետ, իսկ վերջերս մտերմացած Ջիմլին ու Լեգոլասը նստեցին երկուսով՝ նրանց նավակում դրեցին նաև մթերքի պարկերը:
Նավակների հատակին դրված էին տերևաձև բերաններով թիեր: Արագորնը թիով հրվեց կառանատեղից և փորձի համար գնաց հոսանքին հակառակ՝ դեպի վեր: Նա թիավարել գիտեր, բայց գետն արագահոս էր և մակույկը բավական դանդաղ էր շարժվում: Սամը Սեմը տեղավորվել էր առջևի նստարանին և, երկու ձեռքով նավակի կողերից կառչած, սարսափով նայում էր ջրին: Կախարդուհին ուրախ փայլփլում էր արևի տակ, երբեմն նավակի կողքով հացենու տերև էր լողում դեպի Անդուին:
Շուտով մարգագետինը վերջացավ և ճամփորդների գլխավերևում սաղարթի կամար կապվեց: Օդը չոր էր, բայց թարմ ու զով, լռությունը խզում էր միայն արտույտի երգը:
Երկու հոբիթներին՝ Փինի ու Մերիին, Գալադրիելը խոշոր ծաղկաձև ճարմանդներով արծաթե գոտիներ նվիրեց, Բորոմիրին՝ մեծ ոսկե գոտի, Լեգոլասը լորիենյան աղեղ ստացավ, որն ավելի ձիգ ու հզոր էր, քան չարքանտառի էլֆերի աղեղները, և նետերով լի կապարճ:
— Իսկ քեզ, փոքրկ իմ այգեպան,— տիրուհին քնքուշ ասաց ՍամինՍեմին,— հատուկ նվեր եմ պատրաստել, համեստ, սակայն հուսով եմ, օգտակար: — Նա հոբիթին մեկնեց մի փոքրիկ տուփ, որի վրա ոչինչ չկար, բացի կափարիչին փորագրված ռունագիր «Գ» տառից: — «Գ» նշանակում է Գալադրել,— բացատրեց տիրուհին: — Այդ տուփիկում ես մի քիչ հող եմ դրել իմ այգուց և օրհնել եմ բերքառատությամբ: Այն քեզ չի պաշտպանի ճանապարհի վտանգներից, չի փրկի թշնամու նետից ու թրից, բայց եթե դու երբևէ վերադառնաս տուն և այս հողով պարարտեցնես նույնիսկ ավերված ու լքված այգիդ, ապա այն չտեսնված փարթամորեն կծաղկի: Եվ այն ժամանակ գուցե հիշես Լորիենը ու տեսնես նրա պայծառ լույսը, թեև հանդիպեցիր մեզ մեր ձմեռվա օրերին: Գարունն ու աշունը վաղուց հեռացել են, դարձել հիշողություն և այլևս չեն վերադառնա այս աշխարհ:
Սամը Սեմը մինչև ականջների ծայրը կարմրեց և, շփոթված շնորհակալական խոսքեր քրթմնջալով, խոնարհվեց էլֆերի տիրուհուն:
— Իսկ ի՞նչ հիշատակ կուզենար ստանալ էլֆերից թզուկը,— հարցրեց Գալադրիելը Ջիմլիին:
Վստահելի
1342
edits