Changes
/* Գլուխ իներորդ. Մեծ Գետը */
[[Պատկեր:Anduin.jpg|300px|thumb|right]]
Ֆրոդոն արթնացավ և ու հայտնաբերեց, որ պառկած է արծաթագույն կեղևով բարձր ծառերի տակ ու և խնամքով փաթաթված է վերմակով: Նա գտնվում էր Անդուինի արևմտյան ափին , անտառի խաղաղ մի անկյունում: Ինչ-որ տեղ ներքևում աղմկում էր գետը: Քիչ հեռու Ջիմլին փոքրիկ օջախ էր վառել:
Նախաճաշելուց հետո ճամփորդներն իսկույն շարունակեցին ճանապարհը, սակայն ոչ ոք թիավարելու տրամադիր չէր, և մակույկները հանգիստ շարժվում էին հոսանքով: Առջևում, դեպի ուր էլ շրջվեին, նրանց մեծ վտանգ էր սպառնում: Նրանք ուրախ էին, որ Ժայռոտը հեռու է և չէին շտապում հասնել՝ ոչ ոք չէր այրվում ժամ առաջ վտանգների մեջ ընկնելու ցանկությամբ: Արագորնը որոշեց չշտապեցնել նրանց: Նա միայն հետևում էր, որ լողան ամբողջ օրը՝ վաղ առավոտից մինչև ուշ երեկո, որովհետև վախենում էր, որ մինչ իրենք հանգստանում են, Մորդորի Տիրակալը ձեռքերը ծալած նստած չէ:
Բայց ո՛չ այդ, ո՛չ էլ հաջորդ օրը կասկածելի ոչինչ չպատահեց: Մերձափնյա անտառներն աստիճանաբար նոսրանում էին, իսկ երրորդ օրն առհասարակ չքացան: Արևելյան ափը ծածկվեց բլուրներով, որոնք տարածվում էին մինչև հորիզոն՝ տձև, գորշ ու բացարձակապես մեռյալ. ո՛չ թռչուն ու գազան, ո՛չ ծառ կամ թուփ, կամ գոնե ժայռեր: Ճամփորդները հասել էին Շագանակագույն հարթավայրին, որը ձգվում էր Անդուինի երկայնքով Չարքանտառի հարավից մինչև Էմին Մուիլի բարձրավանդակն ու Մեռյալ Ճահիճները: Թշնամի՞ն էր թունավորել դրանք ինչ-որ կախարդանքով, բոսոր կրա՞կն էր այրել, թե՞ պատարազմն էր ավերել՝ չգիտեր նույնիսկ Արագորնը:
Արևմտյան ափը նույնպես անծառ էր, բայց բայց՝ ծածկված էր խոտի կանաչ բծերով. երբեմն : Երբեմն այն կորչում էր բարձր ու խիտ եղեգնուտի մեջ, որի մանուշակագույն ցողունները տխուր ու խուլ խշշում էին քամուց: Երբ եղեգե պատը նոսրանում էր, Ֆրոդոն դրանց հետևում տեսնում էր դեպի հեռուն տարածվող գնացող մարգագետիններ, իսկ դրանց հետևում՝ Մշուշապատ Լեռնաշղթայի սանդղաձև ուրվագծերը:
Ափերին ոչ մի այլ կենդանի արարածներ չկային, բացի եղեգնուտում դայլայլող թռչուններից, որոնց, սակայն, ֆրեթե գրեթե հնարավոր չէր նկատել: երբեմն Երբեմն գետի վրայով բադեր էին թռչում, իսկ մի անգամ ճամփորդները նույնիսկ կարապներ նկատեցին:
— Կարապնե՜ր,— բացականչեց Սեմը,— ինչ մեծ են...
— Ի՜նչ հսկայական, պաղ ու մռայլ երկիր է,— դողալով ու կծկվելով քրթմնջաց Ֆրոդոն: — Ես կարծում էի, որ հարավում ուրախ է ու տաք, ամեն ինչ ծաղկում է, ձմեռ չի լինում...
— Մենք դեռ հարավում չենք,— առարկեց ասաց Արագորնը: — Մինչև Ծով դեռ շատ լիգեր կան: Այստեղ գարունը հանկարծակի է գալիս, իսկ մինչ այդ կարող է նաև ձյուն տեղալ: Իսկ այ հարավում՝ Բելֆալասի ծոցում, որտեղ թափվում է Անդուինը, իսկապես ուրախ է ու տաք, եթե, իհարկե, հարավային երկրները խավարած չեն: Բայց մենք հիմա միջին գոտում ենք՝ Ռոհանի հյուսիսային սահմանի մոտ, որն ընդամենը մի հարյուր լիգ է Հոբիթստանից հարավ: Շուտով կհասնենք Լուսալիմի գետաբերանին, որը սկիզբ է առնում Ֆենգորնից: Ռոհանի հյուսիսային սահմանն անցնում է այդ գետով: Այս հողերը հռչակված են իրենց բերրիությամբ և առաջներում խիտ բնակեցված էին, բայց այժմ Անդուինի մոտ ոչ ոք չի ապրում, քանի որ նրա արևելյան ափերին սկսել են օրքեր երևալ: Դրանք թափառում են վիթխարի հորդաներով՝ իրենց ճանապարհին ոչնչացնելով ամեն կենդանի շունչ, և ասում են, որ վերջին ժամանակներս անցնում են գետը, ներխուժում Ռոհան և ու ձիերի ամբողջ երամակներ գողանում:
Սեմն անհանգիստ նայեց շուրջը: Առաջ, երբ նրանք լողում էին անտառի միջով, թվում էր, թե ափամերձ թավուտներից իրենց հետևում են Թշնամու լրտեսները, դե, իսկ հիմա, բաց տարածությունում իրեն բոլորովին անպաշտպան էր զգում:
Հաջորդ երկու օրերին վտանգն սկսեցին զգալ բոլորը: Որոշեցին թիերով աշխատել և ավելի արագ շարժվել: Շուտով Անդուինը Անդուինն սկսեց լայնանալ: Ձախ ափով ձգվեցին երկար, քարքարոտ ծանծաղուտներ, սկսեցին հանդիպել ավազուտներ: Հարկավոր էր զգույշ լինել և հմտորեն թիավարել, որպեսզի չխրվեն ավազի մեջ: Շագանակագույն հաթավայրը վերածվեց հարթ, անգույն տափաստանի, որտեղ սուլում էր արևելյան քամին: Արևմտյան ափը ծածկվեց կոշտ խոտի փնջերով:
Ճամփորդները համարյա իրար միմյանց հետ չէին խոսում՝ յուրաքանչյուրն իր սեփական խոհերով էր տարված: Ֆրոդոն մրսում ու հիշում էր Լորիենը՝ բացատներն ու շատրվանները, պայծառ արևն ու անտառը լվացող մեղմ անձրևները: Լեգոլասը մտքով հյուսիս էր տեղափոխվել. նա տեսնում էր ամառվա գիշեր, հաճարենու անտառներ, լսում աստղերի շողերից փայլփլող աղբյուրների քչքչոց և Չարքանտառի էլֆերի զրնգուն ձայները: Ջիմլին մտածում էր, թե որտեղից ալմաստ գտնի, գտնի՝ մեծ, բայց ջրի կաթիլի պես թափանցիկ, որ Գալադրիելի ընծայի համար զարդատուփ պատրաստի. : Մերին ու Փինը ջանում էին հասկանալ, թե իրենց ուղեկիցն ինչ մտահոգություն ունի՝ Բորոմիրը եղունգներն էր կրծոտում, ինչ-որ բան էր քրթմնջում, իսկ երբեմն թիավարում էր Արագորնի մակույկի մոտ ու շատ տարօրինակ նայում Ֆրոդոյին: Ինչ վերաբերում է Սեմին, նա արդեն նավակների մասին իր վերջնական կարծիքը կազմել էր: Այժմ նա ընդունում էր, որ դրանք, թերևս, այնքան էլ վտանգավոր չեն՝ ինչպես իրեն սովորեցրել էին իրեն դեռ փոքրուց, բայց ահավոր ձանձրալի են: Նա, պարապությունից հոգնած մակույկում կծկված, վհատ նայում էր միօրինակ ու տաղտկալի ափերին: Նրան նույնիսկ թիերը չէին վստահում, երբ հարկավոր էր լինում թիավարել:
Վերջանում էր նավարկության չորորդ օրը, թանձրանում էր երեկոյան մշուշը: Սեմը հոգնած, սովորականի պես մեջքը ճկած նստել էր մակույկի քթին ու մեկ-մեկ հետ էր նայում: Նա անհամբերությամբ տենչում էր մակույկից դուրս գալ ու ոտքի տակ ամուր գետին հող զգալ: Հանկարծ ջրի մեջ ինչ-որ բան երևաց: Սկզբում Սեմն անտարբեր մնաց, բայց հետո ուղղվեց ու սկսեց աչքերը տրորել: Բայց այլևս ոչինչ չտեսավ:
Այդ գիշեր նրանք գիշերեցին Գետի արևմտյան ափից քիչ հեռու գտնվող կղզյակում:
— Էսօր, հանգստից էդպես մի երկու ժամ առաջ աչքիս ինչ-որ անհասկանալի բան երևաց... Իսկ այ հիմա մտածում եմ, կարող է բոլորովին էլ չի երևացել, այլ ճիշտ է եղել:
— Վերջապես, թվացե՞լ է, թե թե՞ չի թվացել,— հարցրեց Ֆրոդոն՝ իմանալով, որ Սեմը, միևնույնն է, չի խաղաղվի, մինչև իր պատմությունը չպատմի: — Դե կարգին պատմի՛ր, ի՞նչ ես տեսել:
— Գերան,— խորհրդավոր շշնջաց Սեմը: — Բայց դե ոչ սովորական գերան, այլ կենդանի ու աչքերով:
— Դե, գետում լիքը գերան է,— քաղցր հորանջելով արձագանքեց Ֆրոդոն,— իսկ ինչ վերաբերվում է աչքերին՝ վերջ տուր: Աչքեր ունեցող գերան նույնիսկ այստեղ չի լինում:
— Էդ մեկը չէ, լինում է,— համառեց Սեմը: — Ես էլ մտածեցի, դե գերան է, էլի, գերանի նման լողում է իր համար Ջիմլիի մակույկի հետևից ու վերջ: Բայց դա հանկարծ սկսեց մեր հետևից հասնել: Այ էստեղ էլ աչքերը տեսա. փայլում են գերանի վրա երկու կրակի պես: Հետո տեսնում եմ այդ եմ՝ էդ գերանը կենդանի է, որովհետև թաթեր ուներ, ոնց որ կարապինը, մենակ թե ավելի մեծ ու էդ թաթերով էր լողում: Մտածում եմ՝ էս ի՞նչ երազ է: Ու աչքերս տրորեցի: Իսկ գերանը նկատեց, որ ես շարժվեցի, ու մեռելի պես անշարժացավ՝ ո՛չ թաթ, ո՛չ աչք: Ես էլ մտածեցի, որ չարժե տագնապ բարձրացնել, որ էդ բոլորն ինձ քնահարամությունից թվացել է: Իսկ երբ շուռ եկա ու նայեցի ափին, ինձ թվաց, որ թե ինչ-որ գազան ջրից դուրս թռավ ու թաքնվեց սեզերի մեջ: Ի՞նչ եք կարծում, դա ի՞նչ էր:
— Համենայն դեպս երազ չէ,— ասաց Ֆրոդոն: — Այդ աչքերն ավելի շուտ էլ են երևացել: Ես դրանք տեսել եմ Մորիայում, հետո՝ Սևագետքում: Եվ մի անգամ այդպիսի աչքերով մի արարած Նիմրոդելի մոտի պահակակետում մագլցում էր մեր թալանը: Այն ժամանակ Հալդիրն էլ նկատեց: Իսկ հիշու՞մ ես, մեզ ինչ պատմեցին Մորիայից եկած օրքերին սպանած էլֆերը:
— Ո՞նց չէ, հիշում եմ,— պատասխանեց Սեմը: — Ու պարոն Բիլբոյի պատմածներն էլ եմ հիշում: Եվ, իմ կարծիքով, գիտեմ, թե ով է մեզ հետապնդում: Գոլլումը, անիծված լինի դա...
— Ես էլ եմ այդպես կարծում,— արձագանքեց Ֆրոդոն: — Իմ կարծիքով նա Մորիայում էր, երբ մենք այնտեղ մտանք, և արագ հայտնաբերեց մեր հետքը: Իսկ հիմա էլ հետևում է: Հույս ունեի, որ Լորիենում մեզ կկորցնի, բայց այդ չարագործն, ըստ երևույթին, թաքնվել է Արծաթաջրի ափին ափերին ու համբերատար սպասել:
— Երևի՛,— տիրոջ հետ համաձայնեց Սեմը,— ուրեմն մեզ հարկավոր է խիստ զգույշ լինել... Թե չէ էդ լպրծուն չարագործի թաթերը չեն դողա, գաղտնի կգա ու կխեղդի մեզ: Հիմա արդեն չարժե Պանդուխտին արթնացնել: Դուք էլ քնեք, իսկ ես կհսկեմ: Էդ նրա համար, որ մակույկում ես միայն բեռ եմ, ցերեկն էլ քունս վատ չեմ առնի:
Ֆրոդոն նստեց ու փաթաթվեց վերմակի մեջ:
Բոլորը քնած էին: Ամեն ինչ խաղաղ էր, ժամանակը քնկոտ ու դանդաղ էր ընթանում: Հոբիթի աչքն արդեն կպչում էր... Հանկարծ մակույկի մոտ ճղոփյուն լսվեց, և ինչ-որ մեկը զգուշությամբ դուրս եկավ ջրից: Մակույկի կողքը բռնեց մի գունաթափ ձեռք, լողորդը ձգվեց, նայեց մակույկի ներսը և դանդաղ գլուխը շրջեց դեպի կղզյակը: Ֆրոդոն նստած էր ափին, ջրին շատ մոտ: Նա պարզ տեսավ երկու փայլուն աչքը աչքերը և նույնիսկ եկվորի շունչը լսեց: Վեր թռավ, պատյանից հանեց Խայթը... Բայց փայլուն աչքերը վայրկենապես հանգան, ճողփյուն լսվեց, ու լողորդն անհետացավ: Իսկ Ֆրոդոյի կողքին արդեն կանգնած էր Արագորնը:
— Ի՞նչ է պատահել,— շշնջոցով հարցրեց հոբիթին:
— Գոլլումը,— կարճ պատասխանեց Ֆրոդոն:
— Ուրեմն դու նրա մասին գիտե՞ս,— զարմացավ Արագորնը: — Նա մեր հետքերով գալիս էր Մորիայի քարաձավներով և , իսկ հետո էլ հասավ մինչև Նիմրոդել: Իսկ հիմա Հիմա էլ կպել է գերանին ու հետևում է մեզ: Փորձել եմ բռնել, բայց ոչինչ չի ստացվել. աղվեսի նման ճարպիկ է ու օձաձկան պես լպրծուն: Մնում էր հուսալ, որ նավարկությանը չի դիմանա, բայց՝ դիմացավ. երևում է, փորձառու լողորդ է: Վաղը կփորձենք ավելի արագ լողալ: Պառկիր. , ես կհսկեմ: Գուցե կարողանամ բռնել: Իսկ եթե չստացվի, կփորձենք նրանից հեռու լողալ, որովհետև ազատ վիճակում նա շատ վտանգավոր է՝ և ինքն է ընդունակ թիկունքից սպանել և հարկավոր դեպքում թշնամիների կարող է բերել:
Այդ գիշեր Գոլլումն այլևս չերևաց: Այդ առավոտվանից սկսած ջոկատը կրկնապատկեց զգոնությունը, բայց մինչև նավարկության վերջը ոչ ոք այլևս Գոլլումին չտեսավ: Գուցե նա չէր մոտենում ճամփորդներին, գուցե պարզապես հետ էր մնացել: Պահապանները նավարկում էին առաջվանից արագ, և մինչև յոթերորդ օրը օրն առանց որևէ իրադարձության: Բայց այժմ լողում էին հիմնականում գիշերը և մթնշաղին, իսկ ցերեկը թաքնվում էին ու հանգստանում: Եղանակն առաջվա պես սառն էր ու ամպամած, քամին մշտապես արևելքից էր փչում: Սակայն երեկոյան կողմ երկինքը մի քիչ պարզվեց, և ամպերի արանքներից աղոտ երևաց լուսնի արծաթե մահիկը:
Հաջորդ օրն ամեն ինչ կտրուկ փոխվեց: Ափերը հանկարծակի բարձրացան ու պատվեցին ժայռերով: Երկու կողմերում վեր խոյացան կտրուկ քարափներ՝ ծածկած վայրի սալորենու և ալոճենու մացառուտներով: Բուսականությունից վերև ցածր, փշրվող ժայռեր էին ու բաղեղով պատված հողմահար գորշ սյուներ: Սկսվում էին Էմին Մուիլի բարձրավանդակի գորշ ժայռերը. ճամփորդները հասել էին Խլուտի հարավային ծայրամասին:
Ժայռերի գլխին շատ թռչուններ էին պտտվում: Ցերեկային հանգստի ժամանակ Արագորնն ափամերձ ժայռերի տակ պառկած ցրված նայում էր երկնքին ու մտորում, թե Գոլլումը կարո՞ղ էր Ջոկատի մասին հաղորդած լինել Թշնամու ծառաներին: Ավելի ուշ, երբ արևը մտավ ժայռերի հետևը, և Ջոկատը պատրատվեց ճանապարհ ընկնելու, հետքագետը հանկարծ երկնքում մի վիթխարի թռչուն տեսավ, որը, դանդաղ պտույտներ գործելով, թռչում էր դեպի հարավ:
— Լեգոլա՜ս,— ձայն տվեց նա էլֆին,— քո կարծիքով դա արծիվ չէ՞:
— Արծիվ է,— վերև նայելով՝ ասաց էլֆը: — Կուզեի իմանալ, նա այստեղ ի՞նչ է անում: Չէ՞ որ արծիվները միայն սարերում լեռներում են բնադրում:
— Մինչև մութն ընկնելը տեղներիցս չենք շարժվի,— վճռականորեն հայտարարեց Արագորնը:
ճանապարհը փակելով, ափից ափ քարոտ ծանծաղուտի նեղ շերտ էր ձգվում: Հոսանքը կտրուկ ձախ թեքվելով, նավակները քշեց արևելյան ափ: Փրփրած ջուրը ոռնում էր ու քլթքլթում, այնտեղ, ուր նեղ հոսանքը զարնվում էր արևելյան ափի ժայռերին, սպիտակափրփուր հորձանուտներ էին:
— Գիշերն այստեղով չենք անցնի,— գոռաց Բորոմիրը՝ փորձելով շրջվել: — Իսկ եթե սրանից հետո սահանքն է սկսվում, ապա ցերեկն էլ չենք անցնի՝ Սարն Գեբիրը ոչ մի նավակ չի անցնիհաղթահարի:
— Հետ թիավարեք, հե՛տ, հե՛տ... — կտրուկ շրջվելով գոռաց Արագորնը: Նա ամբողջ ուժով հակվեց թիերի վրա: — Հաշիվներիս մեջ սխալվեցի,— ասաց Ֆրոդոյին: — Մենք մոտեցել ենք Սարն Գեբիրին: Անդուինն ավելի արագ է հոսում, քան ես կարծում էի:
Ճամփորդները մեծ դժվարությամբ էին թիավարում հոսանքին հակառակ: Ջուրը շարունակ նրանց արևելյան աջ ափ էր քշում, որը չարագույժ ու սև պատի պես կախվել էր նավակների գլխին:
— Հապա բոլորս միասին, արա՛գ,— գոռաց Բորոմիրը: — Այլապես կարող ենք խրվել ծանծաղուտն ու շրջվել:
Ֆրոդոն զգաց, որ մակույկի տակը ճանկռոտում են ափամերձ ծանծաղուտի քարերը: Իսկ հետո գետի խուլ մռնչոցի մեջ սուր սուլոց լսվեց, և ափից ճամփորդների վրա նետեր թռան: Մեկը ծակեց Արագորնի գլխանոցը, մյուսը կտցեց Ֆրոդոյին և զրնգալով ետ հետ թռավ միթրիլե օղազրահից, երրորդը ճեղքեց Մերիի թին: Սեմին թվաց, որ թե ինքը տեսնում է նետաձիգների սև ուրվագծերը մուգ ժայռերի վրա: Արևելյան ափը շատ մոտիկ էր:
— Ի՜րչ...— էլֆերեն գոռաց Լեգոլասը:
— Օրքե՜րը,— տագնապահար բացականչեց Ջիմլին:
— Գոլլումի ձեռքի գործն է,— քրթմնջաց Սեմը,— դրանց ուրիշ բերող չկա: — Թող սատկի այդ երիցս անիծյալ չարագործը... Անդուինն էլ է դրանց կողմից՝ մի գլուխ քաշում քշում է արևելյան ափ...
Ճամփորդները որքան ուժ ունեին թիավարում էին: Նետերը թռչում էին նրանց գլխավերևով, մեկ-մեկ էլ խուլ ճողփյունով ջուրն էին պատռում: Սակայն հարձակում չեղավոչ մի նետ ճամփորդներին չդիպավ: Ճիշտ է, գիշերը մութ էր, բայց օրքերը մթության մեջ հիանալի տեսնում են, և աստղերի լույսն էլ էր նրանց բավական: Փրկեցին լորիենյան թիկնոցները, թե չէ նրանց վիճակը վատ կլիներ:
Լեգոլասը կապարճից նետ հանեց, աստիճանանման ժայռեով ժայռերով քիչ բարձրացավ վերև, աղեղը ձգեց ու նայեց գետից այն կողմ: Սակայն ոչինչ զանազանել չկարողացավ: Օրքերի ճիչերն աստիճանաբար լռեցին:
Ֆրոդոն ներքևից նայեց էլֆին. վերջինս դեռ անշարժ կանգնած սպասում էր: Էլֆի գլխավերևում իրար աչքով էին անում պայծառ աստղերը, բայց հարավից սև ամպեր էին մոտենում, և աստղերը մեկը մյուսի հետևից խամրում էին:
Ֆրոդոն սահմռկեցուցիչ սարսափից քարացավ և հանկարծ հիշեց սառը դաշույնը, որ Թխպամածում փայլատակեց իր աչքերի առջև: Հոբիթի ուսը սառույց կտրեց: Նա ուժահատ կծկվեց ու աչքերը փակեց:
Լորիենյան աղեղի լարը զրնգաց: Նետը սուլոցով երկինք խոյացավ: Թևավոր ստվերը ջղաձգորեն ցնցվեց և խռպոտ ճչոցով անհետացավ Անդուինի այն կողմում: Երկնքում նորից աստղերը փայլեցին: Արևելյան ափին վայնասունը լռեց: Սև լռությունը ոչինչ չէր վրդովվում:
— Փառք քեզ, լորիենյան աղեղ և չարքանտառային էլֆի անվրեպ աչք,— բլիթները ծամելուց հետո բացականչեց Ջիմլին: — Հիանալի նետահարում էր, բարեկամս...
— Դա Բալրոգը չէր,— առարկեց Ֆրոդոն: Նա դեռ չէր հասցրել տաքանալ և ամբողջ մարմնով դողում էր: — Բալրոգը շիկացած ամպի է նման: Իսկ նա, ում Լեգոլասը նետահարեց... շնչեց ինձ վրա... և գերեզմանային պաղ փչեց: Ինձ թվաց... — բայց հոբիթը լռեց ու այլևս չշարունակեց:
— Ի՞նչ թվաց քեզ,— մակույկի կողի վրայով թեքվելով, թեքվելով՝ հարցրեց Բորոմիրը:
— Դե միայն թվաց,— խուսափեց Ֆրոդոն,— այնպես որ այդ մասին խոսելու հարկ չկա: Իսկ այ ա՛յ օրքերն ընկճվեցին, երբ Լեգոլասը խոցեց նրանց դաշնակցին:
— Ընկճվեցին ու կատաղեցին,— ճշտեց Արագորնը: — Բայց ուր են հիմա նրանք և ինչ կձեռնարկեն հետագայում, մենք, ցավոք, չգիտենք: Այս գիշեր քնել չենք կարողանա: Հիմա մեզ թաքցնում է խավարը, բայց չենք կարող իմանալ, թե ինչ կկատարվի առավոտյան, երբ լույսը բացվի: Զենքերը ձեռքներիցդ չգցեք:
Սեմը տարակուսանքով զննում էր երկինքը:
— Տարօրինակ բան է,— ասաց նա Ֆրոդոյին: — Լուսինը կասես թե ամեն տեղ էլ նույնն է՝ ինչ էստեղ, ինչ Խլուտում, ինչ մեզ մոտ՝ Հոբիթստանում: Իսկ ա՜յ, դուրս է գալիս, որ Լորիենում ուրիշ լուսին է, իրենց սեփականն է, է՝ կամ էլ ես ժամանակը խառնել եմ: Հիշու՞մ եք, երբ մենք էլֆերի մոտ էինք և առաջին գիշերը քնեցինք թալանի վրա, լուսինը փոքրանում էր ու մնում էր ապրելու շաբաթից ոչ ավելի: Մենք Լորիենից դուրս ենք եկել յոթ օր առաջ: Երեկ նայում եմ ու՝ այ քեզ բան, երկինք է մագլցում ջահել լուսինը, նոր ծնված: Ուրեմն դուրս է գալիս, ժամանակը տեղում կանգնա՞ծ էր... Հո մենք երեսուն օր չե՞նք մնացել էլֆերի մոտ...
— Չգիտեմ,— մտածկոտ պատասխանեց Ֆրոդոն: — Հնարավոր է, նրանց մոտ իսկապես ժամանակը կանգնած է: Գուցե Լորիենում ընկնում ես մենք ընկանք մի ժամանակ, որը վաղուց անցե՞լ է: Իսկ երբ Արծաթաջուրը վերջացավ ու սկսեց Անդուինը, մենք նորից վերադարձանք մեր ժամանակը: Ի դեպ, Քարաս Գալաթհոնում ես լուսին չեմ հիշում՝ միայն աստղեր, իսկ ցերեկը՝ արև:
— Ժամանակն այնտեղ այնտեղ՝ ինչպես ամենուր է,— լսվեց Լեգոլասի ձայնը: — Ուղղակի այս աշխարհի բնակիչները տարբեր վայրերում տարբեր կերպ են մեծանում, ծերանում ու փոխվում: Էլֆերի համար էլ աշխարհը նույն է կերպ է ընթանում, ինչ որ բոլորի համար, այն միակ տարբերությամբ, որ մեզ համար այն միաժամանակ և՛ գլխապատառ սլանում է, և՛ խխունջի պես սողում: Թվում է, թե գլխապատառ Գլխապատառ սլանում է այն պատճառով, որ մենք ինքներս չենք փոխվում, իսկ մնացածները սրընթաց գալիս են ու գնում: Իսկ սողում է՝ որովհետև մենք չենք հաշվում տարիները, դրանց հաշիվը մեզ համար կարևոր չէ: Մեզ համար տարվա եղանակները թեթև ծփանք են երկար-երկար գետի մակերևույթին: Եվ այնուամենայնիվ այս արևի տակ բոլորն էլ ծերանում են, ամեն մեկն ամենքն իր հերթին:
— Բայց Լորիենում ծերանում են շատ ավելի դանդաղ,— ասաց Ֆրոդոն: — Այնտեղ տարածվում է տիրուհու իշխանությունը: Քարաս Գալաթհոնում ժամանակն այնուամենայնիվ ընթանում է, բայց այն իշխանություն չունի էլֆերի վրա, և ժամերը թռչում են, ինչպես վայրկյանները: Նենիայի Տիրուհու զորությունը մեծ է...
— Լորիենի սահմաններից դուրս Նենիայի մասին չի կարելի խոսել նույնիսկ ամենամոտիկ բարեկամների հետ,— ընհատեց Արագորնը: Սեմին նայելով՝ նա կարճ բացատրեց. — մինչ մենք ապրում էինք Լորիենում, լուսինը բոլորեցփոքրացավ, նորից ծնվեց ու կրկին բոլորեց: Օրերի հաշիվը խառնել ես. Ժամանակը չես կանգնեցնի: Երեսուն օր մենք հյուր ենք եղել եղանք էլֆերի մոտ: Միջերկիրը կաշկանդող ձմեռը վերջանում է: Սկսվում է վերջին հույսի գարունը:
Համր ձգվում էին գիշերային ժամերը: Հեռվում միալար աղմկում էր սահանքը: Գետից այն կողմ թշնամական լռություն էր ծվարում: Հարավից եկող թանձր ամպերը թաց ծածկոցի նման իջել էին Անդուինի Գետի վրա: Անդուինի խավարը տաք էր ու խոնավ: Ճյուղերին, մթության մեջ աղոտ փայլելով, կախվել էին մանր կաթիլների ուլունքաշարերը: Երբ արևելքում լույսը բացվեց, ամպերի արանքից քամվող գորշ առավոտը հոգնած ճամփորդների աչքերի առաջ բացեց տխուր ու տարօրինակ կերպով մեղմացած մի աշխարհ՝ ոչ խիստ ուրվագծեր, ոչ մութ ստվերներ, միայն կիսաթափանցիկ սպիտակավուն մառախուղ: Արևելյան ափը չէր երևում: — Մառախուղ չեմ սիրում,— քրթմնջաց Սեմը: — Բայց մեկ էլ տեսնում ես՝ մառախուղն էլ պետք եկավ: Կարող է պատահել, օրքերը հիմա մեզ չգտնե՞ն: — Գուցե և չգտնեն,— ասաց Արագորնը: — Բայց եթե մառախուղը չցրվի, վերև տանող արահետը գտնելը դժվար կլինի: Իսկ մեզ հարկավոր է գտնել, եթե ուզում ենք շրջանցել Սարն Գեբիրը և դուրս գալ Էմին Մուիլի բարձրավանդակ: — Չեմ հասկանում, իսկ մեր ինչի՞ն են հարկավոր գետն ու գետամերձ արահետները,— հարցրեց Բորոմիրը: — Հասել է էլֆական կճեպները դեն նետելու ժամանակը: — Գլխի շարժումով գոնդորցին ցույց տվեց մակույկները: — Քանի որ հասել ենք սահանքին, հարկավոր է արդեն գնալ դեպի հարավ-արևմուտք, Էնտուոշի ուղղությամբ: — Դա Մինաս Թիրիթի ճանապարհն է,— ասաց Արագորնը: — Իսկ մենք դեռ չենք որոշել, թե ուր ենք գնալու: Բացի դրանից, այդ ուղին կարող է վտանգավոր լինել՝ Էնտուոշի հովիտը ցածր է ու ճահճապատ, իսկ մառախուղը բեռի տակ կքված հետիոտն ճամփորդի մահացու թշնամին է: Իմ կարծիքով, դա ավելի վտանգավոր է, քան գետով նավարկելը: Ամեն դեպքում գետով գնալիս ճանապարհից չենք շեղվի: — Հենց որ գետի վրայի մշուշը ցրվի, մեզ կջարդեն,— առարկեց Բորոմիրը: — Իսկ եթե նույնիսկ կարողանանք անցնել Արգոնաթը և անվնաս հասնել Ժայռոտին՝ հետո ի՞նչ... Ջրվեժով կգահավիժենք ներքև՞: — Ոչ, Ռաուրոսն ափով կշրջանցենք,— ասաց Արագորնը: — Ու կշարունակենք նավարկել: Դու, ինչ է, չգիտե՞ս Հյուսիսային Սանդուղքի մասին, Բորոմիր, թե՞ պարզապես չես ուզում հիշել: Իսկ Ամոն Հենի գա՞հը՝ քանդակված մեծ արքաների օրերին: Նախքան որոշելը, թե ուր ենք գնալու, ես ուզում եմ բարձրանալ այնտեղ և վերևից դիտել աշխարհը: Գուցե ինչ-որ հուշող նշան կտեսնենք այնտեղից: Բորոմիրը երկար վիճեց Արագորնի հետ: Սակայն, երբ պարզ դարձավ, որ Ֆրոդոն գնալու է Արագորնի հետևից՝ ինչ ճանապարհ էլ որ նա ընտրի, հանձնվեց: — Գոնդորցիները բարեկամներին նեղության մեջ չեն թողնում,— հպարտ ասաց նա: — Եթե որոշել եք հասնել Ժայռոտ, ապա իմ ուժը ձեզ հարկավոր կլինի: Ես ձեզ կօգնեմ նավակները տանել, հետո կգամ ձեզ հետ մինչև այդ քարքարոտ կղզին: Բայց հետո անմիջապես կգնամ արևմուտք՝ մենակ, եթե ուղեկիցներ ունենալու արժանի չեմ: Կեսօրին մշուշը թեթևակի ցրվեց: Որոշվեց, որ Արագորնն ու Լեգոլասը գնում են ափամերձ արահետը փնտրելու, իսկ մյուսները սպասում են նավակների մոտ: — Էլֆական նավակները, հնարավոր է, և չեն շրջվի,— ասաց Արագորնը,— բայց դա չի նշանակում, որ մենք բարեհաջող կանցնենք Սարն Գեբիրը: Մինչև հիմա դա դեռ ոչ ոքի չի հաջողվել: Գոնդորցիներն այստեղ ճանապարհ չեն գցել նույնիսկ ամենափառավոր ժամանակներում՝ Հարավային թագավորությունը չէր տարածվում մինչև Էմին Մուիլ: Այնուամենայնիվ արահետ այստեղ եղել է: Մինչև օրքերի հայտնվելը Խլուտի մարդիկ հաճախ էին Անդուինով իջնում Օսգիլիաթ: Ընդամենը վերջերս է այդ կապն ընդհատվել: — Ինչ օրքերն սկսել են թափառել Անդուինի մոտերքում, գետով հյուսիսից հարավ գնալը համարյա անհնարին է,— նախազգուշացրեց Բորոմիրը: — Եվ որքան հարավ, այնքան Անդուինը վտանգավոր է դառնում: — Անվտանգ ճանապարհներ չկան,— հանգիստ պատասխանեց Արագորնը: — Մեզ սպասեցեք այստեղ ուղիղ մեկ օր: Եթե այդ ընթացքում չվերադառնանք, առաջնորդ ընտրեք և անմիջապես հեռացեք: Ընկճող տագնապով էին ճամփորդները նայում, թե ինչպես են մշուշում ծածկվում Լեգոլասն ու Արագորնը: Սակայն նրանց տագնապը, պարզվեց, իզուր էր: Հետախույզները երկու ժամ հետո վերադարձան: — Ամեն ինչ կարգին է,— ցած իջնելով՝ ասաց Արագորնը: — Արահետը գտնվեց: Այն տանում է դեպի կառանատեղ, որը մեզ շատ հարկավոր կլինի: Դա այնքան էլ հեռու չէ. պետք է քայլենք մոտ մեկուկես լիգ՝ մեկ լիգ ծանծաղուտի երկարությամբ և կեսն էլ մինչև այստեղ հասնելը: Հարավային կառանատեղից այն կողմ գետն արագահոս է, բայց խութեր ու ծանծաղ տեղեր արդեն չկան: Իսկ հյուսիսային կառանատեղը, որտեղից սկսվում է արահետը, բավական հեռու է. մենք երեկ գիշեր առանց նկատելու անցել ենք դրա կողքով: Լավ կլիներ հետ գնայինք ու փնտրեինք այն, բայց մառախուղի մեջ կրկին կարող ենք չնկատել: Այնպես որ այստեղ պետք է դուրս գանք: Դժվարը՝ նավակներն արահետ դուրս քաշելն է, ափն այստեղ, ինչպես տեսնում եք, գիրթ է ու ժայռոտ: — Ծանր է լինելու,— փնթփնթաց Բորոմիրը: — Բայց գլուխ կհանենք,— ասաց Արագորնը: — Իհարկե կհանենք,— բացականչեց Ջիմլին: — Քարերի վրա մարդիկ, պատահում է, սայթաքում են, պատվարժա՛ն Բորոմիր, բայց թզուկները՝ երբե՛ք, նույնիսկ եթե իրենցից երկու անգամ ծանր բեռ են տանում: Նավակներն ափ հանելը, իրոք, բարդ գործ էր և շատ հոգնեցրեց Ճամփորդներին: Սկզբում արահետ հանեցին բեռը, ապա հանգստանալուց հետո անցան նավակներին, որոնք զարմանալիորեն թեթև դուրս եկան: Թե ի՞նչ փայտից էին դրանք պատրաստված՝ չգիտեր նույնիսկ Լեգոլասը. ամուր փայտը համարյա կշիռ չուներ, այնպես որ բեռնաթափված նավակը կարող էին արահետով տանել նույնիսկ Փինն ու Մերին: Սակայն նավակներն արահետ քարշ տալ առանց Բորոմիրի, երևի, չհաջողվեր: Փշրվող ժայռեր, քարաքոսի սողացող ցողուններով ծածկված ելուստներ, հագուստից կառչող մոշի թփերի տակ գտնվող ծերպեր, սառցասառն առվակներ, անհատակ ջրհորներ՝ այսպիսի տեղանքով վերելքը նավակները շալակած փոքրիկ ճամփորդների համար անհնարին էր: Նույնիսկ Արագորնն ու Բորոմիրը հազիվ էին հաղթահարում այդ դժվարին վերելքը, բայց նավակներն ի վերջո արահետ հանվեցին, և այնուհետև գործն արագ առաջ գնաց: Արահետի աջ կողմում ոլոր-մոլոր խորխորատներով ժայռերի ուղղաձիգ պատն էր, իսկ ձախից մռնչում էր մշուշի մեջ թաղված անտեսանելի սահանքի ատամներից մաղվող գետը: Երբեմն արահետի վրա վերևից գլորված քարեր էին հանդիպում, երբեմն՝ հեղեղատներ, բայց դրանք անցնելը հեշտ էր: Շուտով արահետն իջավ գետախորշ, որտեղ գտնվում էր կառանարանը: Գետախորշը, ըստ երևույթին, բնական էր. փոքր ինչ ներքև հոսանքի ճանապարհը փակում էր հսկայական տափակ գլաքարը, և ջուրը, անդրադառնալով, ալիք առ ալիք հարվածում էր ափին: Ժամանակի ընթացքում ալիքները փորել էին ափը ու խորշ առաջացրել: Գլաքարից այն կողմ անմատչելի ժայռերի կուտակումներ էին Ցամաքով ճամփան շարունակել հնարավոր չէր: Այդ ճանապարհը ճամփորդներն անցան երկու անգամ: Վերջապես ամբողջ բեռը տեղափոխված էր: Կամաց մութն սկսեց ընկնել. ճամփորդները հոգնած ու տրտում նստեցին քարե կառանատեղին: Օրը մեռնում էր, հեռվում միապաղաղ ոռնում էր Սարն Գեբիրը՝ ճամփորդների վրա ծանր քուն բերելով: — Ահա և հասանք,— ասաց Բորոմիրը: — Սակայն այսօր նավարկել չենք կարող: Բոլորս էլ լավ քնելու կարիք ունենք: — Այո, հարկավոր է ինչպես հարկն է հանգստանալ,— համաձայնեց Արագորնը: — Վաղը նորից ցերեկով կգնանք: Եթե մշուշը չցրվի, խույս կտանք թշնամուց ու աննկատ կհեռանանք: Բայց այս գիշեր երկուական ենք հերթապահելու: Երեք ժամ քուն և մեկ ժամ հսկել: Գիշերը ոչ մի իրադարձություն տեղի չունեցավ, միայն առավոտյան կողմ թեթև անձրև մաղեց: Լուսադեմին ճանապարհ ընկան: Մշուշի ծածկոցը մի փոքր նոսրացել էր: Ճամփորդները սեղմվել էին արևմտյան ափին, որտեղ կամաց-կամաց աղոտ ուրվագծվում էին ցածր գորշ ժայռերը: Դրանց մթին լանջերը աճում էին հենց ջրի միջից: Մի երեք ժամ հետո անձրև սկսեց կաթկթալ, և շուտով հեղեղ թափվեց: Որպեսզի նավակները չսուզվեն, ճամփորդները ծածկեցին դրանք նուրբ անջրանցիկ կաշվե ծածկոցներով, բայց նավարկելը շարունակեցին համարյա կուրորեն: Հեղեղը պատռեց մառախուղի վարագույրը ու արագ դադարեց: Երկինքը պարզվեց: Մութ ամպերը լողացին հյուսիս: Առջևում ընդարձակ կիրճ բացվեց: Գետամերձ բարձրավանդակի ատամնավոր բլրաշարքերը, որոնց գլխին ժայռերի ու ծերպերի մեջ ինչ-որ հրաշքով ծառեր էին աճել, երկու կողմից սեղմել էին Անդուինը: Ժայռեղեն պատերը գնալով սեղմվում էին: Հոսանքը ճամփորդներին սրընթաց քշում էր առաջ. շրջվել ու թիավարել հոսանքին հակառակ՝ հիմա նրանք այլևս չէին կարող: Ֆրոդոն տագնապահար նայում էր առաջ: Նրանք մոտենում էին մարդկային կերպարանք հիշեցնող վիթխարի ժայռերի: Բարձր, հզոր ու սպառնալի՝ դրանք նմանվում էին գետի ստորին հոսանքները թշնամիներից պահպանող քարե ռազմիկների: Ճամփորդները պետք է նավարկեին դրանց արանքով: — Տեսե՛ք, Արգոնա՛թը,— բացականչեց Արագորնը: — Ահա՛ նրանք՝ Քարե Հսկաները, նումենորյան թագավորության մեծ դյուցազունները: — Եվ բարձր գոռաց մյուս պահապաններին: — Մի գծով հետևեք ինձ, բայց որքան կարելի է իրարից հեռու մնացեք... Քարե Հսկաներն արդեն մոտ էին: Դրանք հարյուրամյակների փոթորիկների ընթացքում պահպանել էին իրենց արարիչներից ստացած վեհաշուք տեսքը: Համր, բայց ահազդու, հին, բայց հզոր, ժամանակի ընթացքում ճաճքված սաղավարտներով, քիչ կկոցած աչքերով նրանք նայում էին հյուսիս՝ նախազգուշաբար ձախ ձեռքը բարձրացրած վերև և աջ ձեռքում մարտական տապարը սեղմած: Վաղուց անհետացած թագավորության վեհանիստ ժամապահները Ֆրոդոյին ակնածալի ահ էին ներշնչում: Նա ընկավ նավակի հատակին և ձեռքերով ծածկեց դեմքը, երբ դրանց ստվերը ծածկեց ճամփորդներին: Նույնիսկ Բորոմիրը գլուխն իջեցրեց անցյալի հսկա պահակների արանքում կատաղորեն պարող նավակում: Ուղղաձիգ, երկինք խոյացող ժայռերը սրընթաց անցնում էին ճամփորդների կողքով. սև, ալիքավոր հայելու նման ջուրը խլացուցիչ թնդում էր: Ինչ-որ տեղ վերևում լույսի նեղ շերտ էր առկայծում, բայց ներքևում մութ էր, ու սարսռալի պաղ քամին թափանցում էր մինչև ոսկորները: Ֆրոդոն սեղմվեց դողդողացող Սեմին՝ ականջ դնելով նրա կերկերուն քրթմնջոցին. « Եթե կենդանի մնացի... Էլ երբեք... ոչ մի գնով... մոտ էլ չեմ գա... հեռվից էլ չեմ նայի...»: — Մի՛ վախեցեք...— հանկարծ հնչեց մի տարօրինակ ձայն: Ֆրոդոն հետ նայեց ու տեսավ Պանդուխտին, սակայն իսկույն չճանաչեց: Այդ նա էր՝ և նա չէր: Հողմահար դեմքով հոգնած թափառականն անհետացել էր: Նրա առջև կանգնած էր Արագորնը՝ Արաթհորնի որդին, անսասան, հպարտ, բարձրապահ գլխով ու թիկնոցի անփութորեն հետ գցած գլխանոցով: Քամին խաղում էր նրա մազերի հետ, աչքերը լույս էին ճառագում: Վտարանդի արքան վերադառնում էր իր երկիրը: — Մի՛ վախեցեք,— բարձր ու զրնգուն ձայնով կրկնեց նա: — Վաղուց էի երազում տեսնել Քարե Հսկաներին՝ Իսիլդուրին և Անարիոնին: Իրենց ժառանգ Էլեսարին՝ Էլֆական Բյուրեղին, Արաթհորնի որդուն Վալենդիլի տոհմից, նրանք կօգնեն սահանքը հաղթահարելու: Մի՛ վախեցեք, այստեղ մեզ վտանգ չի սպառնում: Նրա աչքերի լույսը մարեց, և նա իջեցրեց ձայնը՝ դիմելով արդեն ինքն իրեն. — Ա՜խ, երանի մեզ հետ լիներ Գենդալֆը: Սիրտս ծարավի է տեսնելու Մինաս Անորը և իմ քաղաքի պատերը... Դեպի ու՞ր թեքվեմ ես հիմա... Կիրճը տնքում էր սեղմված հոսանքի միաձայն թնդյունից բազմապատիկ ուժեղացած խուլ արձագանքից: Որոտացող մթնշաղը սարսափ էր սփռում... Բայց ահա առջևում թույլ լույս շողաց, աստիճանաբար ուժեղացավ, կիրճի պատերն անսպասելիորեն հեռացան, և ճամփորդները դուրս եկան բաց տարածություն: Գետի փրփրած ջրերը տարածվում ու ձվաձև լիճ էին գոյացնում՝ Նեն Հիթոելը, որտեղ և հանգստանում էին: Դժգույն, քամուց սառած, ծվատված ամպերի նոսր փետուրներով փոքրիկ մասերի կտրտված երկինքն արտացոլվում էր ջրում: Արևը բավական ցած էր իջել: Ձվաձև լճի ժայռակոփ ափերը պատված էին խիտ անտառներով. փոթորկից ծռմռված ծառերի ճյուղերը սառն ու խոնավ փայլփլում էին արևից: Հեռվում՝ լճի հարավային ծայրամասում, երեք սար էին բարձրանում. մեջտեղի սարը երկու կողմից ողողվում էր գետով: Քամու հետ խուլ որոտ էր տարածվում: — Դա Թոլ Բրանդիրն է,— ասաց Արագորնը՝ ճամփորդներին ցույց տալով կենտրոնի սարը,— իսկ ձախ և աջ կողմերում նումենորցիների հին պահակակետերն են՝ Ամոն Հեն և Ամոն Լաու, համընդհանուր լեզվով Դիտող Սար և Լսող Սար: Ժամանակին դրանց գագաթին քարե նստարաններ կային, որտեղ ժամապահները դիտում ու լսում էին՝ թշնամի չի՞ մոտենում արդյոք: Բայց ասում են, որ Թոլ Բրանդիր կղզու ափերին ոչ մարդ է ոտք դրել, ոչ գազան... Իսկ կղզուց այն կողմ հունհավետ մոլեգնում է Ռաուրոսը: Դանդաղ դեպի հարավ լողալով, ճամփորդները հաց կերան և մի քիչ հանգստացան: Իսկ հետո նորից թիերը վերցրին ձեռքները: Աջ ափի ժայռերը թաղվեցին ստվերի մեջ, ցածրացած արևը վերածվեց բոսորագույն սկավառակի: Հարավում գնալով մթնում ու մեծանում էին երեք սարերը. հստակ լսվում էր Ռաուրոսի մռունչը: Երբ ճամփորդները մոտեցան կղզուն՝ արդեն մթնել էր: Վերջանում էր Մեծ Գետով նրանց ճանապարհորդության տասներորդ օրը: Խլուտի հողերը մնացին հետևում: Ճանապարհը շարունակելու համար հարկավոր էր որոշել՝ ուր գնալ՝ արևմու՞տք, թե արևելք:
==== Գլուխ տասը․ Պառակտում ====