Changes

Կոնեկտիկուտցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում

Ավելացվել է 4796 բայտ, 07:19, 29 Հուլիսի 2016
/* Գլուխ XXXII */
2 ատրճանակ֊դրամապանակ լիցքավորված 3000
 
 
Նա ավարտեց։ Չարագուշակ լռություն տիրեց։ Ոչ մի շրթունք չէր շարժվում։ Ոչ ոք չէր շնչում։
 
― Ա՞յդ է ամբողջը, ― հարցրեցի ես, և իմ ձայնը բոլորովին հանգիստ էր։
 
― Ամբողջը, ազնվափայլ սըր, միայն որոշ մանրուքներ ես դասել եմ «տարբեր սպասքի» հետ, եթե կցանկանաք կարող եմ առանձ․․․
 
― Պետք չէ, ― ասացի ես, բառերս ուղեկցելով լրիվ անհոգության շարժումով։ ― Ասա, խնդրեմ, ընդհանուր գումարը։
 
Գործակատարը հենվեց ծառին, որպեսզի վար չընկնի, և ասաց։
 
― Երեսունինն հազար հարյուր հիսուն միլրեյս։
 
Անվագործը ցած գլորվեց աթոռակից, մյուսները կառչեցին սեղանից՝ վար չընկնելու համար ու միաբերան բացականչեցին․
 
― Տեր աստված, մի լքիր մեզ դժբախտության պահին։
 
Գործակատարը փութաց հայտնելու․
 
― Հայրս հանձնարարել է հաղորդել ձեզ, որ խիղճը նրան արգելում է պահանջելու, որպեսզի դուք ամբողջը միանգամից վճարեք, նա միայն խնդրում է․․․
 
Ես այնքան աննշան ուշադրություն դարձրի նրա խոսքերին, որ կարծես դա թեթև քամի լիներ, և լրիվ անտարբեր տեսքով հանեցի դրամը ու սեղանին չորս դոլար նետեցի։ Տեսնել էր պետք, թե ինչպես բոլորը աչքերը տնկեցին այդ դրամների վրա։
 
Գործակատարը ապշել էր ու հիացել։ Նա խնդրեց ետ պահել մեկ դոլարը որպես գրավ, մինչև որ նա քաղաք կվազեր և․․․
 
Ես ընդմիջեցի նրան․
 
― Եվ ինձ ինը ցենտ կվերադարձնես, այո՞։ Անմտություն։ Վերցրու բոլորը։ Մանրը կարող ես քեզ պահել։
 
Սա զարմանախառն շշուկ առաջացրեց։
 
― Այս արարածը դրամից է շինված։ Նա այնպես է շպրտում դրամը, կարծես այն ցեխ լինի։
 
Դարբինը ոչնչացված էր։
 
Գործակատարը վերցրեց դրամը ու երջանկությունից արբած սլացավ։
 
Ես դիմեցի Մարկոյին և նրա կնոջը։
 
― Բարի մարդիկ, ահա ձեզ փոքրիկ նվեր, ― և նրանց մեկնեցի ատրճանակ֊դրամապանակները այնպիսի տեսքով, որ իբր դա մի պարապ բան էր, թեպետ յուրաքանչյուրի մեջ տասնհինգական ցենտի լուրջ գումար կար։ Մինչ թշվառները շնորհակալության խոսք չէին գտնում, ես դարձա մյուսներին և ասացի այնքան հանգիստ, կարծես հարցնում էի, թե ժամը քանիսն է․ ― Դե, եթե դուք պատրաստ եք, ճաշն էլ կարծեմ, նույնպես պատրաստ է։ Սկսենք։
 
Այո, այդ ամենը վեհ ստացվեց, կատարյալ ներկայացում էր։ Չեմ հիշում, թե երբևէ ինձ հաջողված լիներ առավել տպավորություն գործել, առավել լավ օգտագործել ձեռքիս տակ եղած նյութը։ Դարբինը․ Էհ, նա պարզապես հողին էր հավասարեցված։ Չէի ուզենա այդ մարդու տեղը լինել, ազնիվ խոսք։ Քիչ առաջ նա պարծենում էր, թե ամսեկան երկու անգամ թարմ միս է ուտում, շաբաթական երկու անգամ՝ աղ դրած միս, կիրակի օրերը կլոր տարին շարունակ՝ սպիտակ հաց, և այդ ամենը երեք շնչանոց ընտանիքով։ Ամբողջի արժեքը տարեկան կազմում է 69.2.6 (վաթսունինն ցենտ, երկու միլ և վեց միլրեյս)։ Եվ հանկարծ հայտնվում է մեկը, որը սեղանին է նետում միանգամից չորս դոլար, նետում է այնպիսի տեսքով, իբր իր համար ձանձրալի է այդպիսի փոքր գումարի հետ գործ ունենալը։ Այո, Դաուլին կարկամեց, սսկվեց, կծկվեց, տրորվեց, կարծես օդագնդակ լիներ, որին ոտքով ճղմել էր կովը։
 
Ադմին, Վստահելի
1876
edits