Changes

Բանաստեղծը

Ավելացվել է 435 բայտ, 17:49, 19 Ապրիլի 2013
{{Վերնագիր
|վերնագիր = Բանաստեղծը
|հեղինակ = [[Հերման Հեսսե]]
|թարգմանիչ = Աշոտ Ալեքսանյան(գերմաներենից)
|աղբյուր = Ներսը և դուրսը [[Գարուն ամսագիր]]
}}
 
(հեքիաթ)
Մի օր էլ Հան Ֆոկը առավ փոքրիկ վինը ու ցած իջավ դեպի իր հայրենի երկիրը: ճանապարհին հանդիպող բոլոր մարդիկ նրան ողջունում էին այնպես, ինչպես միայն ալևորներին ու նշանավոր մարդկանց են մեծարում: Երբ նա եկավ իր հայրենի քաղաքը՝ հայրը, հարսնացուն և ողջ տոհմակիցներն արդեն մահացել էին, օտար մարդիկ էին բնակվում նրանց տներում: Երեկոյան, սակայն, գետի վրա պետք է շահերի տոնահանդեսը կատարվեր: Բանաստեղծ Հան Ֆոկը կանգնած էր գետի մյուս ափին, մի հինավուրց ծառի բնին կռթնած, և երբ սկսեց նվագել իր փոքրիկ վինը՝ կանայք հառաչեցին, զմայլված և քիչ երկյուղած հայացքներ նետեցին գիշերվա մեջ, երիտասարդները ձայնեցին վինահարի կողմը, որին այդպես էլ ոչ մի տեղ չկարողացան գտնել: Բարձրաձայն կանչեցին նրան, որովհետև նրանցից դեռևս ոչ ոք երբեք չէր լսել վինի այդպիսի դյութիչ հնչյուններ: Իսկ Հան Ֆոկը ժպտում էր: Նա հայացքն ուղղեց դեպի գետը, ուր հազարավոր ջահերի արտացոլանքներ էին շողարձակում, նա այլևս չէր կարողանում արտացոլանքները իրական ջահերից զանազանել: Իր հոգում նա այդպես էլ չկարողացավ որևէ տարբերություն գտնել այս տոնակատարության և այն առաջինի միջև, երբ ինքը, իր պատանության օրերին, նույն այս տեղում կանգնած լուռ ունկնդրում էր օտարոտի ու անծանոթ Վարպետի խոսքերը:
[[Կատեգորիա:Գրքեր]]
[[Կատեգորիա:1991]
[[Կատեգորիա:«Ապոլոն» հրատարակչություն]]
[[Կատեգորիա:Հեքիաթ]]
Վստահելի
294
edits