Changes

Տրիբունալ

55 bytes removed, 16:25, 27 Օգոստոսի 2016
Գորելկինը և Յուրչենկոն մեջքի ետևը ոլորած ձեռքերով Պոդոպլեկինին հասցնում են բեմ և միանգամից սկսում են խուզարկել։ Քաշքշելով հանում են պիջակը, շուռ տալիս գրպանները, պատռում աստառը։ Շուռ են տալիս շալվարի գրպանները, հանում են գոտին, կտրում կոճակները։ Հանում են կոշիկները, նրանցից դուրս քաշում թելերը։
Գորելկին (արձանագրություն կազմելիս թվում է խուզարկության ժամանակ գտած առարկաները)։ Անձնագիր սովորական քաղաքացիական , տրված Լեոնիդ Լեոնիդովիչ Պոդոպլեկինի անունով՝ մեկ հատ։ Անձնագիր արտասահմանյան, թուրքական մուտքի արտոնագրով, բուլղարական արտոնագրով՝ մեկ հատ։ Թատերական տոմսեր՝ երկու։ Վարորդական իրավունք՝ մեկ հատ։ Սիգարետներ «Մալբորո», վառիչ, սանր, փոքրիկ դանակ՝ գրչահատ՝ մի֊մի հատ։
Մեղադրող։ Ինչո՞ւ այդքան երկար բարդ բառ գրել՝ փոքրիկ դանակ։ գրչահատ։ Միանգամից գրեցեք՝ գրեցեք դանակ։
Գորելկին։ Ուղղակի դանակ՝ մեկ հատ։
Քարտուղար։ Այդպես է որ կա։ Ով ասես իրեն ինչ ասես ճանաչում է։ Կարևոր է, թե ով եք դուք իրականում։ Եվ ընդհանրապես, երբ ձեզ դիմում են, պետք է ոտքի կանգնել։
Պոդոպլեկով։ (Վեր կենալով)։ Դե լավ, կարող եմ կանգնել։կկանգնեմ։
Նախագահ։ Ձեր անուն, հայրանուն, ազգանունը։
Նախագահ։ Որտե՞ղ էիք աշխատում մինչև ձերբակալումը։
Պոդոպլեկով։ Մինչև անիրավական անօրինական ձերբակալումը աշխատում էի ինժեներ սառնարաններ վերանորոգող ֆիրմայում։
Նախագահ։ Ընտանեկան դրությունը։
Նախագահ (կանգնում է, նրա հետ կանգնում են ներկայացման բոլոր մասնակիցները)։ Հրապարակվում է Լեոնիդ Լեոնիդովիչ Պոդոպլեկովի, ամուսնացած, երկու երեխայի հայր, նախկինում չդատված, մեղադրական եզրակացությունը։ Պոդոպլեկովը մեղադրվում է այն բանում, որ այսօր, (նշվում է հենց այն օրը, երբ խաղացվում է ներկայացումը), հայտնվելով շենքում, որտեղ տեղի էր ունենում հատուկ տրիբունալի նիստը, իրեն պահում էր հանդուգն, արտահայտում էր ծայրահեղական բնույթի դատողություններմտքեր, հրապարակավ պրոպագանդում էր գողությունը, բռնությունը և սպանությունները, արտասանում էր տեռորիստական բնույթի սպառնալիքներ, հղում կատարելով մի ոմն հեղինակություն Չեխովին, հիշեցնում էր էր ինչ֊որ հրացանի մասին, որը իբրև թե պետք է անպայման կրակի։ Կանչված լինելով հարցաքննության, հրաժարվեց ժամանել արդարադատություն անցկացվող արդարադատությունն իրականացնող տեղը, չհնազանդվեց տրիբունալի նախագահի պահանջին, անվանելով այս նիստը հիմարություն, անհեթեթություն, հիմար բեմադրություն, զզվելի․․․
Պոդոպլեկով։ Սա ինչ֊որ զառանցանք է։
Նախագահ։ Քանի դեռ մեր մասնագետները ձեզ չեն ենթարկել պաթոլոգոանատիմիկ քննության, դուք կարո՞ղ եք պատասխանել մեր հարցերին։
Գորելկին։ Այո֊այո, ես կարող եմ։ Պետք է չէ ինձ քննության ենթարկել, ես հենց այնպես ամեն ինչ կասեմ։
Նախագահ։ Պատմեք, Գորելկին, իսկ ձեր բաժնի ղեկավարությունը, ես համոզված եմ, հաշվի կառնի ձեր սխրանքը։ Ճանաչո՞ւմ եք մեղադրյալին։
Նախագահ։ Ի՞նչ եք կարող պատմել այս հարցի վերաբերյալ։
Գորելկին։ Ուրեմն, գործն այսպես էր։ Լինելով այստեղ հերթապահության, ես նախազգուշացված էի․ նկատի ունենալով, որ այստեղ տեղի է ունենալու կարևոր իրավաբանա֊քաղաքական միջոցառում, հնարավոր են սադրանքներ ծայրահեղական էլեմենտների և թշնամաբար տրամադրված բնակչության խմբերի կողմից։ Իսկ մայոր Կորոտիշևը ուղղակի ասաց, որ սադրանքները ոչ միայն հնարավոր են, այլ նույնիսկ անխուսափելի են, նկատի առնելով տվյալ միջոցառման բնույթը։ Եվ ձեզանից մեկի, ասում է, կամ քո, Գորելկին, կամ կամ քո, Յուրչենկո, մռութին կհասցնեն, և դա պետք է օգտագործել մեր օպպոնենտների հետ պայքարում։ Ես, իհարկե, հույս ունեի, որ կխփեն Յուրչենկոյին, և ոչ թե ինձ, բայց միևնույն է նախապատրաստվեցի և, գալով այստեղ, կանգնած էի ա՛յ անտեղ, և ինձ ասված էր, որ հենց այս մարդուն, որը բարձր խոսում է կնոջ հետ, հենց նրան էլ վերցնելու ենք, և, հնարավոր է, որ նա, ուրեմն, ինքն էլ լինի խփողը։ Դե, հետագայում այդպես էլ ստացվեց։ Երբ մենք նրան հրավիրեցինք բեմ, նա սկսեց տարբեր բառեր ասել, կծել և թափահարել բռունցքները, որի պատճառով կոտրվեց եղունգս, կապտուկ առաջացավ, և հնարավոր է , նույնիսկ ուղեղի ցնցում։
Պաշտպան։ Հնարավո՞ր է, թե իսկապես ուղեղի ցնցում։
Նախագահ։ Բայց ես ոչ տառացիորեն։ Դուք ազատ եք, բայց քայլել, ձեզ համար, երևի, դեռ վաղ է։ Դուք պառկեք, իսկ մեր մասնագետները ձեզ զգուշորեն կտանեն։
Պաշտպան։ Ինձ թվում է, վկան այնքան էլ ծանր վիճակում չէր, եթե նա նա կարողանում է էր քայլել։
Մեղադրող։ Ձերդ պատվություն, ես առարկում եմ։ Վկան չի կարողանում քայլել։
Նախագահ։ Ծիծաղելի՞ էր։
Մեղադրող։ Շատ։ Վազում է, ձեռքերը թափահարում թևերի նմանթափահարում ձեռքերը, իսկ գլուխը ծակ է։ (Ծիծաղում է։)
Նախագահ։ Լավ, պետք չէ հիշել այդ բաները։ Ինչ եղել է՝ անցել է։ Հարցեր ունե՞ք մեղադրյալին։
Պոդոպլեկով։ Ես եկել էի այստեղ, որովհետև Զելյոնայան ինձ ասաց, որ կա «Տրիբունալ» անվանմամբ պիես, ես էլ մտածեցի, որ երևի ինչ֊որ հետաքրքրիր բան է, եթե ես իմանայի, որ այսպիսի ապուշություն է և, որ ինձ հետ այստեղ այսպիսի բաներ կանեն, մի՞թե ես կգայի։
Մեղադրող։ Տրմաբանական է։ Ամեն մի չարագործ կատարելով հանցագործություն, ուզում է պատժից խուսափել։ Եթե նրանք իմանային, որ պատիժն անխուսափելի է, հանցագործություններ վաղուց արդեն չէին լինի։
Նախագահ։ Իսկ այդ դեպքում մենք ինչո՞վ կզբաղվեինք։
Ադմին, Վստահելի
1876
edits