Changes
/* Գլուխ իններորդ․ Կեսգիշերյան մենամարտ */
:— Ես կխոսեմ պրոֆեսոր Դամբլդորի հետ, և մենք կտեսնենք, արդյոք կարելի՞ է բացառության կարգով խախտել առաջին դասարանցիների համար սահմանված կարգը։ Մեզ անպայմանորեն անհրաժեշտ է անցյալ տարվանից ավելի լավ թիմ ունենալ։ Ինչպիսի՜ խայտառակ պարտություն կրեցինք՝ Սլիզերինի հետ վերջին խաղում։ Ես մի քանի շաբաթ չէի կարողանում աչքերս բարձրացնել Սեվերուս Սառկեկի երեսին։
:Պրոֆեսոր Մըք Գոնագալը ակնոցի վրայով խիստ նայեց Հարրիին։
:— Ես ուզում եմ, որ ինձ միշտ զեկուցեն քո ջանասեր մարզումների մասին, Փոթթեր, այլապես կարող եմ միտքս փոխել և պատժել քեզ։
:Հետո նա հանկարծ ժպտաց։
:— Հայրդ կհպարտանար քեզնով, նա ինքը գերազանց էր քվիդիչ խաղում։
:— Չի կարող պատահել... Կատա՛կ ես անում։
:Ճաշի ժամն էր։ Հարրին հենց նոր էր Ռոնին պատմել, թե ինչ տեղի ունեցավ, երբ նա պրոֆեսոր Մըք Գոնագալի հետ մարզադաշտից ամրոց գնաց։ Ռոնի մսով թավաբլիթը օդի մեջ՝ կես ճանապարհին, կախված մնացել էր պատառաքաղի վրա, սակայն նա բոլորովին մոռացել էր ուտելու մասին։
:— Որսո՞րդ, — շարունակեց նա, — բայց չէ՞ որ առաջին դասարանցիներին երբեք... Ուրեմն դու կլինես միաբանության թիմում տարիքով ամենափոքր խաղացողը, երևի թե վերջին...
:— ...Հարյուր տարում, — շարունակեց Հարրին, մսով թավաբլիթը ախորժակով խոթելով բերանը։ Ցերեկվա իրադարձություններից հետո նա իրեն անչափ քաղցած էր զգում, ― Վուդն այդպես ասաց։
:Ռոնը այնքա՜ն ապշահար էր, այնքա՜ն ցնցված, որ պարզապես անշարժ նստած՝ աչքերը չռել էր Հարրիի վրա։
:— Մարզումները կսկսեմ հաջորդ շաբաթ, — ասաց Հարրին, — միայն թե ոչ ոքի չասես, Վուդն ուզում է, որ առայժմ դա գաղտնիք մնա։
:Այդ պահին Ֆրեդ ու Ջորջ Ուիզլիները մտան Մեծ դահլիճ, հեռվից տեսան Հարրիին և շտապեցին նրա կողմը։
:— Ապրե՛ս, — ասաց Ջորջը ցածրաձայն, — Վուդը մեզ ամեն ինչ պատմեց։ Մենք էլ ենք թիմում, մենք Պաշտպաններ ենք։
:— Արդեն չեմ կասկածում, որ այս տարի մենք կհաղթենք Քվիդիչի գավաթի մրցույթում, — ասաց Ֆրեդը, — Ինչ Չարլին ավարտեց-գնաց, մենք միայն պարտվել ենք, բայց այս տարվա թիմը կատարյալ է լինելու։ Այդ ի՜նչ տպավորության ես թողել Վուդի վրա, Հա՛րրի, պարզապես տեղում թռչկոտում էր քո մասին պատմելիս։
:— Դե՛հ, մենք գնացինք։ Լի Ջորդանը երդվում է, որ դպրոցից դուրս տանող մի նոր գաղտնի ճանապարհ է գտել։
:— Գրազ կգամ, թե դա չլինի այն գաղտնուղին, որը մենք ամրոցում եղած առաջին իսկ շաբաթում հայտնաբերեցինք Գրեգոր Ձևամոլի արձանի ետևում։ Մենք գնացինք... Կտեսնվե՛նք։
:Հազիվ էին Ֆրեդն ու Ջորջն անհետացել, երբ տեսադաշտում հայտնվեց մեկ ուրիշ, բնավ ոչ ողջունելի, անձնավորաթյուն՝ Մալֆոյը, իր Քրեբ և Գոյլ թիկնապահների ուղեկցությամբ։
:— Վերջին ընթրի՞քն ես վայելում, Փոթթեր։ Ե՞րբ է մեկնում քեզ սիրելի մագլներիդ մոտ տանող գնացքը։
:— Շատ ավելի խիզախ ես երևում, երբ երկու ոտքով կանգնած ես գետնին ու շրջապատված բո փոքբրիկ ընկերներով, — սառն ու հանդարտ ասաց Հարրին։
:Անշուշտ, Քրեբի ու Գոյլի արտաքինամ ոչ մի փոքրիկ բան չկար, բայց քանի որ ուսուցչական սեղանի շուրջ բազմաթիվ ուսուցիչներ էին նստած, բոլորի աչքերի առջև բացի ատամները կրճտացնելուց և բռունցքները սեղմելուց նրանք ուրիշ ոչինչ չէին կարող անել։
:— Ես քեզ մեն-մենակ կհաղթեմ առանց դժվարության, երբ ուզենաս, — ասաց Մալֆոյը, — հենց այս գիշեր, եթե չես վախենում։ Դյութերի մենամարտ՝ միայն կախարդական փայտիկներ, առանց հպումի։ Ի՞նչ է, երբեք չե՞ս լսել դյութերի մենամարտի մասին։
:— Իհարկե լսել ք, — ասաց Ռոնը շրջվելով, — ես նրա մարտավկան եմ, իսկ քոնն ո՞վ է։
:Մալֆոյը նայեց Քրեբին ու Գոյլին՝ հայացքով համեմատելով նրանց չափերը։
:— Քրեբը, — վերջապես ասաց նա, — ուրեմն կհանդիպենք կեսգիշերին, Զինազարդերի դահլիճում, այնտեղ միշտ բաց է։
:Երբ Մալֆոյը հեռացավ, Հարրին ու Ռոնը իրար երեսի նայեցին։
:— Ի՞նչ դյութերի մենամարտ, — ասաց Հարրին,
:— այդ ի՞նչ էիր ասում, ի՞նչ է նշանակում, որ դու իմ մարտավկան ես։
:— Դեհ, մարտավկան նրա համար է, որ հոգ տանի քո մարմնի մասին, եթե սպանվես մենամարտում,― ասաց Ռոնը ինչքան կարող էր անտարբեր ձայնով և վերջապես կերավ իր սառած թավաբլիթի կտորը։ Սակայն, նկատելով Հարրիի դեմքի արտահայտությանը, արագ ավելացրեց, — բայց մարդիկ միայն իսկական մենամարտերում են մեռնում... դեհ, գիտես, իսկական դյութերի միջև տեղի ունեցող։ Դու ու Մալֆոյը շատ-շատ մի քանի կայծ կուղարկեք իրար վրա, ու դրանով մենամարտը կավարտվի։ Ձեզնից ոչ մեկը բավականաչափ հրաշագործություն դեռ չգիտի մյուսին լուրջ վնաս հասցնելու համար։ Ինչևէ, գրազ կգամ, նա համոզված էր, որ դու կհրաժարվես։
:— Իսկ եթե ես հանկարծ փայտիկս թափահարեմ, ու ոչինչ չստացվի՞։
:— Մի կողմ կնետես փայտիկդ ու մի լավ կհասցնես նրա քթին, ― առաջարկեց Ռոնը։
:— Ներեցեք...
:Տղաները երկուսով միասին գլուխները վեր բարձ րացրին։ Հերմիոնա Գրեյնջերն էր։
:— Վերջապես, թողնելո՞ւ են, թե՝ ոչ, որ մարդ հանգիստ մի կտոր հաց ուտի, ― սրտնեղած ասաց Ռոնը։
:Հերմիոնան մի արհամարհական հայացք նետեց Ռոնին և դիմեց Հարրիին։
:— Ես չէի կարող չլսել, թե ինչի մասին էիք խոսում դու և Մալֆոյը...
:— Գրազ կգամ, որ շատ լավ էլ կարող էիր, ― մրթմրթաց Ռոնը։
:— ...և պարտավոր եմ ասել քեզ, որ չի կարելի գիշերով թափառել ամրոցում։ Ապա մտածիր, թե քանի միավոր կհանեն Գրիֆինդորից, եթե հանկարծ բռնվես, իսկ դու անպայման կբռնվես։ Մի՞թե կարելի է իրականում այդքան եսասեր լինել։
:— Իրականամ դա քեզ ընդհանրապես չի վերաբերում, — ասաց Հարրին։
:— Ցտեսություն, — ասաց Ռոնը։
:«Ինչևէ, դժվար թե կարելի է այս օրվա վերջը հաջող անվանել» ― մտածեց Հարրին, երբ շատ ավելի ուշ արթուն պառկած, լսում էր, թե ինչպես են Դինն ու Սիմուսն անուշ-անուշ ֆսֆսացնում խոր քնի մեջ
:Նեվիլը դեռ չէր վերադարձել հիվանդանոցային աշտարակից։ Ամբողջ երեկո Ռոնը Հարրիին խորհուրդներ էր տալիս. «Եթե նա փորձի անեծք նետել վրադ, դու ուղղակի խույս տուր, ես անեծքին բլոկ դնելու ձևը չեմ հիշում»։
:Ամենայն հավանականությամբ, աոաջին իսկ միջանցքում նրանք կբռնվեին Ֆիլչի կամ Միսիզ Նորիսի կողմից։ Հարրին այնպիսի զգացում ուներ, ասես խաղ էր անում ճակատագրի հետ այն էլ մեկ օրվա մեջ արդեն երկրորդ անգամ՝ կրկին խախտելով դպրոցի կանոնակարգը։ Մյուս կողմից, մթության մեջ շարունակ աչքերի առջև էր գալիս Մալֆոյի չարանենգ ժպիտը, իսկ դա մի հարմար առիթ էր վերջապես երես առ երես նրան հանդիպելու ու մի լավ բոթակելու համար։ Ինչպե՞ս կարելի էր բաց թողնել նման հնարավորությունը։
:— ժամը տասնմեկն անց է կես, — շշնջաց Ռոնը, — լավ կանենք շտապենք։
:Նրանք արագ հագան իրենց տնային պարեգոտները, վերցրին կախարդական փայտիկներն ու գողեգող անցան ննջասենյակով, իջան աշտարակի պտուտակաձև աստիճաններով և մտան Գրիֆինդոր տան ընդհանուր սենյակը։ Մի քանի ածուխներ դեռ կայծկլտում էին բուխարու մեջ՝ խորհրդավոր լույս սփռելով բազկաթոռների վրա, որոնք աղոտ լույսից սև սապատավոր ստվերների էին նմանվել։ Նրանք գրեթե հասել էին Չաղ Կոմսուհու դիմանկարի շրջանակին, երբ մի ձայն խոսեց ամենամոտ կանգնած բազկաթոռի միջից։
:— Աչքերիս չեմ հավատում, Հարրի, որ դու, այնուամենայնիվ, պատրաստվում ես ուզածդ անել։
:Լամպերից մեկը թրթռոցով լուսավորվեց։ Բազկաթոռի մեջ՝ վարդագույն տնային պարեգոտով, հոնքերը կիտած նստած էր Հերմիոնա Գրեյնջերը։
:— Դո՛ւ... — ասաց Ռոնը կատաղած, — գնա՛ քնելու...
:— Ես լավ կանեի եղբորդ ասեի, — հակահարված տվեց Հերմիոնան, ― Փերսին Ավագ է, նա այս ամենին վերջ կտար։
:Հարրին իր ականջներին չէր հավատում։ Մի՞թե աշխարհում կան նման մարդիկ, որ ի վիճակի են այդպես լկտիաբար քիթները խոթել ուրիշների գործերի մեջ։
:— Գնացի՛նք, — ասաց նա Ռոնին։ Հարրին հրեց Չաղ Կոմսուհու դիմանկարի շրջանակը և մագլցեց բացվածքի մեջ։
:Սակայն Հերմիոնան չէր պատրաստվում հեշտությամբ տեղի տալ։ Նա Ռոնի ետևից դուրս եկավ դիմանկարի անցքով՝ բարկացած սագի պես ֆշշացնելով տղաների վրա։
:— Դուք բոլորովին չեք մտածում Գրիֆինդորի մասին, դուք միայն ձեր հիմար փառասիրությանն եք հագուրդ տալիս։ Ես չեմ ուզում, որ Սլիզերինը հաղթի Միաբանությունների Գավաթի մրցույթում։ Դուք կկորցնեք այն բոլոր միավորները, որ ես բերել եմ Գրիֆինդորին՝ պրոֆեսոր Մըք Գոնագալի դասերին կերպարանափոխության մի քանի հմայախոսք իմանալու համար։
:— Ե՛տ գնա...
:— Շատ բարի, բայց ես ձեզ զգուշացրի, չմոռանաք, թե ինչ ասացի ձեզ, երբ վաղը գնացքում նստած տուն վերադառնալու ճանապարհին կլինեք։ Դուք այնպիսի...
:Բայց նրանք այդպես էլ չիմացան, թե իրենք այնպիսի ինչ են, որովհետև Հերմիոնան շրջվել էր, որ Չաղ Կոմսուհու դիմանկարի միջով ետ գնա, սակայն հանդիպել էր նկարի դատարկ շրջանակին։ Չաղ Կոմսուհին գիշերային այցելության էր գնացել, և Հերմիոնան, փաստորեն, տղաների հետ միասին մնաց Գրիֆինդոր աշտարակից դուրս՝ փակված։
:— Դեհ, ասացեք խնդրեմ, հիմա ես ի՞նչ եմ անելու — ասաց նա գրեթե ճչալով։
:— Դա արդեն քո գործն է։ Մենբ պետք է գնանք և շատ ուշ ենք վերադառնալու։
:Նրանք դեռ միջանցքը չէին անցել, երբ Հերմիոնան հասավ նրանց ետևից։
:— Ես գալիս եմ ձեզ հետ, — ասաց նա։
:— Ո՛չ, դու մեզ հետ չե՛ս գալիս։
:— Ի՞նչ եք կարծում, ես պետք է այստեղ կանգնեմ ու սպասեմ, թե ե՞րբ է Ֆիլչն ինձ բռնելու։ Եթե նա երեքիս միասին բռնի, ես պարզապես ճշմարտությունը կասեմ նրան։ Կասեմ, որ փորձում էի ձեզ ետ պահել, իսկ դուք իմ խոսքերը կհաստատեք։
:— Դու դեռ համարձակվում ես... — հարձակվեց Ռոնը։
:— Ձայներդ կտրեք, երկուսդ էլ, — կտրուկ ասաց Հարրին, — ես ինչ-որ բան լսեցի։
:Իսկապես ինչ-որ Փսփսոցի նման ձայն էր գալիս։
:— Միսիզ Նորիսն է, — վերջապես շնչեց Ռոնը՝ մթության մեջ աչքերը կկոցելով։
:Սակայն դա Միսիզ Նորիսը չէր, այլ՝ Նեվիլը։ Նա հենց գետնին կլոր կծկված խոր քնած էր, բայց հանկարծ ցնցվելով արթնացավ, երբ նրանք մոտեցան։
:— Փառք աստծո, դուք ինձ գտաք։ Մի բանի ժամ է, ինչ այստեղ եմ։ Չէի կարողանում հիշել նոր նշանաբառը, որ ներս մտնեմ։
:— Ցածր խոսիր, Նեվիլ նշանաբաոը «Խոզի մռութ» է, բայց այն քեզ հիմա չի օգնի, Չաղ Կոմսուհին ինչ-որ տեղ է գնացել։
:— Ձեռքդ ինչպե՞ս է, — հարցրեց Հարրին։
:— Հրաշալի, — ասաց Նեվիլը ցույց տալով նրանց իր դաստակը, — մադամ Պոմֆրին մի րոպեում բուժեց։
:— Շատ լավ... Նեվիլ, մենք հիմա մի տեղ ենք գնում... հետո կտեսնվենք։
:— Ինձ մենակ մի թողեք, — ասաց Նեվիլը՝ ոտքի կանգնելով, — չեմ ուզում այստեղ մենակ մնալ, Արյունարբու Բարոնը արդեն երկու անգամ անցավ այս միջանցքով։
:Ռոնը նայեց իր ժամացույցին ու մի կատաղած հայացք նետեց Հերմիոնայի ու Նեվիյի վրա։
:— Եթե ձեզնից մեկն ու մեկի պատճաոով մենք բռնվենք, երդվում եմ, որ ամբողջ կյանքումս չեմ հանգստանա մինչև չսովորեմ «ուրվականների անեծքը», որի մասին Քուիրելն էր պատմում, ու չկիրառեմ երկուսիդ վրա։
:Հերմիոնան բերանը բացեց, որ, ամենայն հավանականությամբ, Ռոնին ասի, թե իրականում ինչպես է պետք կիրառել «ուրվականների անեծքը», բայց Հարրին ֆշշացրեց նրա վրա, որ ձայն չհանի և ձեռքով բոլորին առաջ կանչեց։
:Նրանք, սյունից սյուն վազելով, շարժվեցին բարձր պատուհաններից ընկնող լուսնային լույսի հատվածներով լուսավորված միջանցքներով։ Ցանկացած անկյունից կարող էին հայտնվել Ֆիլչը կամ Միսիզ Նորիսը, սակայն նրանց բախտը դեռ բերում էր։ Նրանք աստիճաններից մեկով արագ իջան երրորդ հարկ և մատների ծայրերի վրա գաղտագողի մոտեցան Զինազարդերի դահլիճին։
:Մալֆոյն ու Քրեբը դեռ չէին եկել։ Զինազարդերի հախճապակյա պատվանդաններն ու պահարանները՝ շողշողում էին ողողված լուսնային լույսով։ Բազմաթիվ գավաթները, վահանները, սկահակները, զինանշաններն ու արձանները արծաթափայլ ու ոսկեփայլ լույս էին սփռում մթության մեջ։ Նրանք առաջ անցան՝ աշխատելով դուրս չգալ պատի ստվերից և աչք չկտրելով դահլիճի երկու ծայրերում գտնվող դռներից։ Հարրին, համենայն դեպս, հանեց իր կախարդական փայտիկը, որ անակնկալի չգա, եթե Մալֆոյը հանկարծ ներս ցատկի ու անմիջապես սկսի մենամարտը։ Րոպեները դանդաղ էին անցնում։
:— Ուշանամ են... Միգուցե Մալֆոյը վախեցել է ու չի գա, — շշնջաց Ռոնը։
:Հանկարծ պատի ետևից մի ձայն ստիպեց բոլորին տեղում ցնցվել։ Հարրին արդեն բարձրացրել էր իր կախարդական փայտիկը, երբ ինչ-որ մեկն սկսեց խոսել կողքի սենյակում, սակայն դա ՄալՖոյը չէր։
:— Մի լավ հոտոտիր շուրջդ, թավշաթաթիկս, այստեղ մի տեղ պիտի լինեն այդ ապիկարները, հաստատ թաքնվել են որմնախորշերից մեկում։
:Խոսողը Ֆիլչն էր և խոսում էր իր կատվի հետ։ Սարսափը պատեց բոլորին։ Հարրին ձեռքը նյարդայնացած թափահարեց մյուսների վրա, որ նրանք կարողացածին չափ արագ հետևեն իրեն։ Նրանք կծկված, շունչները պահած, լուռ ու մունջ շտապեցին դեպի սրահի հակառակ կողմում գտնվող դուռը։ Հազիվ էին Նեվիլի պարեգոտի փեշերն անհետացել դռան շրջանակից, երբ Ֆիլչը մտավ Զինազարդերի դահլիճ։
:— Այստեղ մոտերքում են... Տեսնեմ թե, ո՞ւր պիտի փախչեն — լսվեց Ֆիլչի մրթմրթոցը, որը հավանաբար որոշել էր դարանակալել նրանց։
:— Այս կողմը, — բերանն անձայն բաց ու խուփ անելով ասաց Հարրին մյուսներին, և քառյակը ոտքերի մատների վրա սկսեց գաղտագողի անցնել մի երկար միջանցքով, որը լի էր ասպետական զինազգեստներով, զենք ու զրահներով։ Նրանք լսում էին, թե ինչպես են մոտենում իրենց հետապնդող Ֆիլչի ոտնաձայները։ Հանկարծ Նեվիլը վախեցած ծղրտոց հանեց, խուճապահար առաջ նետվեց, անմիջապես սայթաքեց ու ընկնելիս կախվեց Ռոնի մեջքից, և նրանք երկուսով ամբողջ թափով ընդհարվեցին ասպետական մի զինազգեստի հետ։
:Խլացուցիչ աղմուկը բավական էր ամբողջ ամրոցն արթնացնելու համար։
:— ՎԱԶԵՑԻ՜ՆՔ, — բղավեց Հարրին, և չորսն էլ՝ հազիվ կրունկները գետնին կպցնելով, նույնիսկ առանց ետ նայելու, նետվեցին միջանցքն ի վար։ Նրանք քամու պես անցան դռան երկու կողմերում կանգնած զինազգեստների կողքով ու գլխապատառ սլացան հաջորդ միջանցքով, հետո՝ հաջորդով։ Հարրին առաջնորդում էր առանց գաղափար իսկ ունենալու, թե որտեղ են կամ ուր են գնում։ Նրանք առանց կանգ առնելու կտրեցին-անցան մի վարագույրի միջով և հայտնվեցին մի գաղտնի անցուղում, գլորվելով առաջ անցան և մյուս կողմից դուրս թռան ինչ-որ տեղ, հմայախոսքերի իրենց լսարանի մոտերքում, որը, ինչքան իրենք գիտեին, թերևս, մի քանի հարյուր մետր հեռու պիտի լիներ Զինազարդերի դահլիճից։
:— Կարծես թե պոկվեցինք նրանից, — շնչակտուր ասաց Հարրին՝ հենվելով սառը պատին և սրբելով ճակատի քրտինքը։
:Նեվիլը կծկվել, պպզել էր հատակին և ֆսֆսացնելով ու թուք ցայտելով, շնչահեղձ՝ էր լինում։
:— Ասում էի, չէ՞, — վրա տվեց Հերմիոնան, ձգելով իր օձիքի կապիչների ծայրերը, — Ես ձեզ ի՞նչ էի ասում...
:— Հիմա, հնարավորին չափ արագ պետք է ետ գնալ ԳրիՖինդորի աշտարակ, — ասաց Ռոնը։
:— ՄալՖոյն ուղղակի խաղ խաղաց ձեր գլխին, ―ասաց Հերմիոնան Հարրիին։ ― Հիմա գոնե հասկացա՞ր։ Նա չէր էլ պատրաստվում ձեզ հետ հանդիպման գալ, իսկ Ֆիլչը գիտեր, որ Զինազարդերի դահլիճում մարդ պիտի լինի կեսգիշերին։ ՄալՖոյն էր նրան ասել, անշուշտ։
:Հարրին մտածեց, որ աղջիկը, ամենայն հավանականությամբ, ճիշտ էր, սակայն ինքը չէր պատրաստվում դա խոստովանել։
:— Գնացի՛նք։
:Սակայն ասելն ավելի հեշտ էր, քան անելը։ Տաս քայլ էլ չէին արել, երբ դիմացի լսարանի դուռը ճռռոցով բացվեց, և ինչ-որ ստվեր դուրս թռավ մութ բացվածքից ու շեշտակի անցավ նրանց գլուխների վրայով։
:Փիվզն էր։ Նա անմիջապես տեսավ քառյակին ա հաճույքից կչկչաց։
:— Ձայն չհանես, Փիվզ, խնդրում եմ, քո պատճառով մեզ կարող են հեռացնել դպրոցից։
:Փիվզը գոհունակությամբ քրթմնջաց։
:— Էս ի՞նչ զբոսանքի եք ելել կեսգիշերին, նանուշիկ-մումաշիկ ար֊րյաջ-ջին դաս֊սարանցի՜ք, — շրթունքները լիզելով սվսվացրեց Փիվզն ու կախվեց նրանց գլխավերեւում։ — Հոպ-պա֊պա՜,.. Չարաճճի֊ չարաճճի, դոտ-լուսսսմուտ կխճճի... Լոլո֊լոլո ականջ դնի, իսկ որսորդը հո՛րդ կբռնի՜... Ա՛լ, կբռնի՜... ա՛յ, կբռնի՜... ― ձեռքերն իրար շփելով շարունակում էր հրճվել գաճաճը։
:— Չի բռնի, եթե մեզ չմատնես, Փիվզ, խնդրո՜ւմ ենք...
:— Ոչ, ես պարզապես պարտավոր եմ հայտնել պարոն Ֆիլչին, ես ուղղակի չեմ կարող նրան չտեղե կացնել։ Ի վերջո, չէ՞ որ դա իմ սուրբ պարտականությունն է, — ասաց Փիվզը բարոյագետ քարոզչի անմեղագայն ձայնով, մինչ նրա նեղլիկ աչքերը չարանենգ փայլ էին առկայծում։ — Ի միջի այլոց, սիրելիներս, դա ձեր իսկ բարօրության համար է, հասկանու՞մ եք... Ինչպե՞ս կարելի է...
:— Սոդա մի կորի՛ր այստեղից, — բղավեց Ռոնը ձեռքը բարձրացնելով Փիվզի վրա... և դա մեծագույն սխալ էր։
:—ՈՒՍԱՆՈՂՆԵ՜Ր ԵՆ ԴՐՍՈԻՄ ԿԵՍԳԻՇԵՐԻ՜Ն... — անսպասելի բարձր ձայնով ոռնաց Փիվզը, իսկ նրա աղաղակի արձագանքը, ասես տասնապատիկ ուժգնությամբ զրնգաց ամրոցի հեռավոր սրահներում, — ՈՒՍԱՆՈՂՆԵ՜Ր ԵՆ ՇՐԶՈԻՍ ՄԻՋԱՆՑՔՆԵՐՈ՜ԻՄ...
:Գլուխներն իջեցնելով ու Փիվզի տակով փախչելով, նրանք առաջ վազեցին սառած ոտքերում եղած ամբողջ ուժով և հանկարծ ընդհարվեցին մի դռան, որը կողպեքով փակ էր։
:— Վե՛րջ, ― հուսահատված տնքաց Ռոնը, մինչ նրանք անօգնական հրում էին փակ դուռը, — մենք ստացանք մեր արժանին։ Վերջներս եկավ։
:Նրանք հստակ լսում էին Ֆիլչի ոտնաձայները, որը կարողացածին չափ արագ վազում էր Փիվզի աղաղակների ուղղությամբ։
:— Օ՜ֆ, դե մի կո՛ղմ քաշվեք, — սրտնեղած մրթմրթաց Հերմիոնան, — նա Հարրիի ձեռքից խլեց նրա կախարդական փայտիկը, թեթև հարվածեց կողպեքին ու շշնջաց, ալոհոմո՛րա։
:Կողպեքը շրխկաց ու դուռը կրնկի վրա բացվեց։ Նրանք չորսով միանգամից ներս խցկվեցին, դառը փակեցին ու չորս ականջներով հպվեցին դռանը լսելու, թե ինչ էր կատարվում միջանցքում։
:— Ո՞ր կողմը գնացին, Փիվզ, — ասում էր Ֆիլչը, — շու՛տ արա, ասա՛։
:— Ասա՝ խըն-դը-րում եմ...
:— Ինձ հետ խաղեր չխաղաս, Փիվզ, դե՛հ, ասա՛ ո՞ր կողմը գնացին։
:— Ոչինչ էլ չեմ ասի, մինչև չասես՝ խտն-դը-րում եմ, — ասաց Փիվզն իր զզվելի ծղրտան ձայնով։
:— Շատ լավ, խնդրում եմ։
:— ՉԵՄ ԱՍԻ, հա՛... հաաաա՜֊հա-հա-հա, ասացի չէ՞, որ չեմ ասի, մինչև չասես ՝ խըն-դը-րում եմ, — իսկ հետո լսվեց, թե ինչպես էր Փիվզը վնգալով հեռու սլանում, իսկ Ֆիլչը ՝ կատաղած հայհոյում։
:— Նրա կարծիքով այս դուռը կողպեքով փակված է, — շշնջաց Հարրին։ — Կարծում եմ, որ կպլստանք։ Նե՛վիլ, ի՞նչ ես քաշում, դեհ, բա՛ց թող ձեռքս, — Նեվիլն արդեն մի ամբողջ րոպե ջղաձիգ քաշում էր Հարրիի թևքից։
:― Ի՞նչ։
:Հարրին շրջվեց... և տեսավ, թե ինչ... Սի պահ նրան թվաց, թե ինքը քնած է ու մղձավանջ է տեսնում։ Դա արդեն չափազանց շատ էր այն ամենից հետո, ինչ պատահել էր այդ օրվա ընթացքում։
:Նրանք ոչ թե սենյակում էին, ինչպես նա ենթադրում էր, այլ ինչ-որ միջանցքում։ Դա հենց այն երրորդ հարկի արգելված միջանցքն էր, որի մասին ասել էր պրոֆեսոր Դամբլդորը։ Եվ հիմա նրանք արդեն գիտեին, թե ինչու էր այն արգելված։
:Նրանք ուղիղ նայում էին մի հրեշավոր հսկայական շան աչքերի մեջ։ Շունը իր անճոռնի աժդահա մարմնով լցրել էր առաստաղի ու հատակի միջև եղած ամբողջ տարածությունը։ Շունը երեք գլուխ ուներ, երեք զույգ կատաղած պտտվող աչքեր, երեք պլպլան թաց քիթ, որոնք դողդողալով օդն էին հոտոտում նրանց ուղղությամբ, երեբ լայնեզր երախ, որոնց ծայրերից ցցված դեղին ժանիքներից թուքը հաստ պարանների պես ցած էր ծորում։ Շունը անշարժ կանգնած նրանց էր դիտում իր երեք զույգ աղքերով, և Հարրին գիտեր, որ իրենց դեռ կենդանի լինելու միակ պատճառն այն էր, որ շունը պար զապես անակնկալի էր եկել իրենց հանկարծակի հայտնվելուց։ Սակայն կենդանին արագ ուշքի էր գալիս, և կասկած անգամ չէր կարող լինել, թե ինչ էին նշանակում այդ հուժկու՝ որոտի պես հետզհետե ուժեղացող, գռմռոցները։
:Հարրին ճանկեց դռան բռնակը, մահ թե Ֆիլչ ընտրության մեջ նա գերադասում էր Ֆիլչին։
:Նրանք ետ֊ետ քայլելով ու սայթաքելով, բոլորը միասին մի կերպ դուրս խցկվեցին դռան բացվածքով, ու Հարրին դուռը շրխկոցով փակեց։ Քառյակը գլխապատառ վազեց միջանցքով՝ ոտքերի տակ գետինը չզգալով ու գրեթե թռնելով։ Ֆիլչը երևի շտապել էր գիշերային կարգը խախտողներին ուրիշ տեղ փնտրելու, որովհետև ճանապարհին քառյակը ոչ մի տեղ չհանդիպեց նրան։ Իրականում Ֆիլչը նրանց շատ քիչ էր հուզում։ Բոլոր չորսի միակ ցանկությունը այդ հրեշից հնարավորին չափ հեռու լինելն էր։ Նրանք չդադարեցրին վազել՝ մինչև հասան յոթերորդ հարկում Չաղ Կոմսուհու դիմանկարին։
:— Աստվա՜ծ իմ, այդ ո՞ւր էիք գիշերվա այս ժամին, — հարցրեց Չաղ Կոմսուհին զննելով նրանց ուսերից կախված տնային հագուստներն ու կարմրած, քրտնահար դեմքերը։
:— Կարևոր չէ՛... «Խոզի մռութ», «Խոզի մռո՜ւթ», — շտապ բղավեց Հարրին, և դիմանկարը կրնկի վրա բացվեց։ Նրանք անցումով մագլցեցին իրենց ընդհանուր սենյակը և ուժասպառ ու դողդոջուն ծնկներով փլվեցին բազկաթոռների մեջ։
:Բավականին երկար ժամանակ նրանցից ոչ մեկը չէր կարողանում ձայն հանել։ Նեվիլն այնպիսի տեսք ուներ, ասես ամբողջ կյանքում ընդմիշտ համր էր մնալու։
:— Խելքները թռցրե՞լ են, ի՜նչ է... Ինչպե՞ս կարելի է դրա նման մի արարածի պահել դպրոցում, ― վերջապես ասաց Ռոնը, — այդ գազանին ակնհայտորեն վազք ու վարժություն է պետք մաքուր օդում, ոչ թե փակված մնալ դպրոցի միջանցքում։
:Հերմիոնան արդեն շունչը տեղն էր բերել և վերականգնել էր իր հարձակողական տրամադրությունը։
:— Դուք աչք չունե՞ք, բնավ ձեր շուրջը չեք նայու՞մ... Աչքերն ինչի՞ համար են, ― շշպռեց Հերմիոնան, — չտեսա՞ր, թե ինչի վրա էր կանգնած այդ կենդանին։
:— Հատակի վրա... չէր կանգնա՞ծ, — կասկածանքով հարցրեց Հարրին, — ես ճիշտն ասած ուշադրություն չդարձրի նրա ոտքերին, քանի որ ուշք ու միտքս գլուխներն էին։
:— Ո՛չ, հատակի վրա չէր կանգնած, այլ՝ գաղտնադռան։ Ակնհայտորեն նա ինչ-որ բան էր այնտեղ պահպանում։
:Հերմիոնան տեղից վեր կացավ, հայացքով կայծակներ ժայթելով նրանց վրա։
:— Հուսով եմ, որ գոհ եք ձեր արածից։ Մենք կարող էինք մեռնել և նույնիսկ ավելի վատ՝ հեռացվել դպրոցից։ Իսկ հիմա, եթե չեք առարկում, ես գնում եմ քնելու։
:Ռոնը՝ բերանը բաց, նայեց նրա ետևից։
:—Ո՛չ, մենք չենք առարկում, ― վերջապես ասաց նա, — կարելի է կարծել, որ զոռով էինք քեզ քարշ տվել, տարել մեզ հետ։
:Սակայն Հերմիոնայի խոսքերը Հարրիին նոր նյութ տվեցին մտորումների համար և, երկար ժամանակ անկողնում պառկած, նա չէր կարողանում ազատվել անհանգիստ մտքերից։
:Պարզ էր, որ շունը ինչ-որ բան էր պահպանում... Իսկ ի՞նչ էր ասում Հագրիդը, երբ իրենք միասին Շեղաձիգ փողոց էին գնացել գնումների համար․․․
:«Գրինգոթսը աշխարհում ամենաաողահով տեղն է, եթե որոշես որևէ բան պահել Հոգվորթսը չհաշված, իհարկե...»
:Հարրին արդեն գիտեր, թե որտեղ է թաքցված այն փոքրիկ ճմրթված փաթեթը, որը Հագրիդը հանեց թիվ յոթ հարյուր տասներեք պահոցից։