Changes
/* Գլուխ երկրորդ. Ռոհանցի հեծյալները */
[[Պատկեր:The riders of rohan.jpg|300px|thumb|right]]
Մոտենում էր գիշերը: Հետևում խտանում էր իրիկնային մշուշի շղարշը՝ պարուրելով ծառերի բներն ու Անդուինի ափերը, սակայն երկինքը մաքուր էր ու անամպ: Կամաց-կամաց , իրար հետևից, սկսում էին առկայծել աստղերը: Արևմուտքում հանգիստ լողում էր լուսինը, և ժայռերը սև ստվերներ էին տարածում:
Երեք որսորդները մտան ժայռերի ստորոտը, որտեղ ստիպված էին դանդաղեցնել ընթացքը. հետքը գտնելը գնալով բարդանում էր: Էմին Մուիլի լեռնաշղթան իր երկու անհամաչափ գագաթներով ձգվում էր հյուսիսից հարավ: Գագաթների արևմտյան, անմատչելի, լանջերը ուղղաձիգ էին, քարքարոտ ու դժվար անցանելի, իսկ արևելյան լանջերը լանջերն ավելի հարթ էին՝ ակոսված ձորերով և ու նեղ ճեղքերով: Երեք հետապնդողներն ամբողջ գիշեր մագլցում էին լեռան քարքարոտ լանջերով: Ճանապարհը տանում էր նրանց դեպի վեր՝ լեռնանցքը, իսկ այնտեղից՝ վար, դեպի գագաթների միջև ընկած ոլոր-մոլոր խորունկ հովիտը, որտեղ լուսաբացին ճանապարհորդները կարճ ժամանակով կանգ առան: Լուսինն անհետացել էր, բայց երկնքում դեռ դեռևս աղոտ փայլում էին աստղերը: Նոր օրվա առաջին ճառագայթները դեռ հովիտ չէին թափանցում, քանզի խանգարում էին բարձրադիր լեռները: Արագորնը հայտնվել էր փակուղում. օրքերի հետքերը, իջնելով թեք լանջից, անհետանում էին:
— Ի՞նչ ես կարծում, որ կողմ են դարձել,— հարցրեց Լեգոլասը,— հյուսի՞ս, որ արագ հասնեն Ֆենգորն և անտառի միջով կարճ ճանապարհով վազեն Իզենգարդ, թե՞ հարավ՝ դեպի Էնտուոշի գետանցումը:
— Ուր էլ վազեն, դեպի գետը հաստատ չեն գնա,— արձագանքեց Արագորնը: — Կարծում եմ մեր թշնամիները , նրանք չեն համարձակվի երկար զբոսնել Ռոհանի տափաստաններում և կաշխատեն ամենակարճ ճանապարհով թողնել դրանք հետևում, եթե , իհարկե , Սարումանի իշխանությունը Ռոհանի վրա դեռ չի տարածվել: Գնում ենք հյուսիս:
Հովտի քարե գոգը իջնելով ներքև միանում էր քարքարոտ բլրին, որի հատակին՝ քարերի արանքում, տրտնջալով վազում էր առվակը: Ձախ կողմում խոժոռվել էին մռայլ ժայռերը, աջ կողմում՝ լեռան մոխրագույն լանջերը, որոնք սևին էին տալիս մոխրագույն աղջամուղջում: Ճանապարհորդները ևս Եվս մեկ մղոն քայլեցին դեպի հյուսիս: Արագորնն անընդհատ կռանալով ուշադիր զննում էր յուրաքանչյուր խոռոչ ու ելուստ: Լեգոլասը քայլում էր մի քիչ առաջ ընկած: Հանկարծ նա կանգ առավ ու ճչաց: Արագորնն ու թզուկը նետվեցին դեպի էլֆը:
— Մենք արդեն հասել ենք նրանցից մի քանիսին,— շրջվելով դեպի ընկերներն ասաց Լեգոլասը: — Տեսե՛ք:
— Եվս մեկ հանելուկ,— մթագնեց Ջիմլին: — Արի ու հասկացիր, թե այստեղ ի՞նչ է կատարվել: Մթության մեջ ոչինչ չես զանազանի, բայց հո չե՞նք սպասի մինչև լուսաբաց:
— Ինչ էլ որ եղած լինի, մեզ համար սա հույսի նշան է,— ասաց Լեգոլասը: — Ով սպանում է օրքերին, նա հաստատ մեր դաշնակիցն է: Այս լեռներում բնակիչնե՞ր կան:
— Ոչ, չկան,— պատասխանեց Արագորնը: — Ռոհիրիմները Ռոհիրիմներն այս կողմերում հազվադեպ են երևում, իսկ Մինաս Թիրիթը հեռու է: Եթե միայն ինչ-որ մեկը չի որոշել այստեղ որս անել... Բայց ի՞նչ որսաս այստեղ... Ո՛չ, կարծում եմ որսորդներն այստեղ կապ չունեն:
— Այդ դեպքում ինչպե՞ս կբացատրես այս ամենը,— հարցրեց Ջիմլին:
— Իրենց թշնամիներին իրենք են հետները բերել,— ասաց Արագորնը: — Բոլոր սպանված օրքերը հյուսիսից են, հեռվից: Սպանվածների մեջ այն անծանոթ զինանշանով աժդահա օրքերից չկան: Երևում է նրանց միջև կռիվ է ծագել: Այս չարագործների համար կռիվները սովորական գործ են: Իսկ վեճը կարող է սկսած լինել ինչից ուզես, օրինակ՝ ճանապարհի ընտրությունից:
— Կամ էլ գերիների պատճառով են վիճել,— ավելացրեց Ջիմլին: — Հուսով եմ հոբիթները հոբիթներն այս պատմությունից անվնաս են դուրս եկել:
— Վերջապե՛ս,— բացականչեց Արագորնը,— ահա և հետքը, որը մենք փնտրում էինք: Նրանք գնում են առվի երկայնքով դեպի վեր: Ճիշտ ուղղությամբ ուղղություն ենք գնումընտրել, հարաբերությունները պարզելուց հետո օրքերը շարժվել են այս կողմ:
Նրանք թեքվեցին դեպի աջ ու շտապեցին առվի երկայնքով՝ թռչկոտելով ողորկ քարերի վրայով այնպիսի թեթևությամբ, ասես անքուն գիշերն իրենք չէին անցկացրել: Վերջապես ձորակը դուրս բերեց նրանց բլրի գլուխը: Առավոտյան սառնաշունչ քամին խառնշտում էր խառնշտեց ճամփորդների մազերը մազերն ու ծածանում ծածանեց թիկնոցների ծայրերը: Բարեկամները հետ դարձան: Գետի այն կողմում բլուրներն արդեն լուսավորվել էին լուսաբացի առաջին ճառագայթներից: Մթագնած գագաթների հետևից երևաց արեգակի բոսոր գլուխը: Առջևում՝ արևմտյան կողմում, փռված էր առավոտյան մշուշի մեջ քնած տափաստանը, բայց զարթոնքի պատրաստ հողը աչքի առաջ նոր գույներ էր ստանում: Կանաչեցին Ռոհանյան լայնարձակ տափաստանները, ճերմակեցին գետափնյա հովիտներում փռված մշուշները, իսկ հեռու-հեռվում, մի երեսուն լիգ, կամ գուցե ավելի այն կողմ, արևի վարդագույն ճառագայթների ներքո փայլատակեցին Գոնդորի ձյունապատ լեռների սրածայր գագաթները:
— Օ՜ Գոնդոր, Գոնդո՜ր,— բացականչեց Արագորնը,— Երբևէ կտեսնե՞մ քեզ ավելի երջանիկ մի օր: Ա՜խ, եթե ես կարողանայի թեքվել հարավ՝ դեպի քո փայլփլուն գետերը... բայց հիմա ճանապարհն ինձ այլ կողմ է տանում...
<poem>
Դու լայնարձակ ես՝ լեռներից մինչև ծով,
Օրհնյալ են հողերդ՝ լեռներից մինչև ծով:
Սպիտակ Ծառը լույսով է ողողվել,
Թագավորների շեմքն է լույսով ողողվել:
Դու ուժն ես աշտարակների, ամրոց ես ու գահ,
Որը ոսկուց էլ է պայծառ:
Թագադրված միթրիլե թևերով---------------------------------------(խոսքը գնում է միթրիլե թևերով Գոնդորյան թագի մասին) Դու նայում ես արևմուռքին:,
Ասա՛, կծաղկի՞ դեռ սպիտակ ծառը,
Կլսե՞նք արևմուտքից այդ բարի լուրը:
</poem>
— Իսկ հիմա գնանք,— ասաց նա և աչքերը հառեց դեպի արևմուտք, որտեղ փռված էր նրա ճանապարհը:
— Տեսե՛ք,— բացականչեց Լեգոլասը՝ ձեռքը մեկնելով դեպի գունատ երկինքը: — Նորից այն արծիվը, միայն թե այս անգամ շատ բարձր է թռչում: Երևում է հետ է վերադառնում, հյուսիս, և շատ արագ է թռչում: Տեսնո՞ւմ եք:
— Ոչ, իմ բարի Լեգոլաս, նույնիսկ իմ աչքերը նրան չեն տեսնում,— պատասխանեց Արագորնը: — Երևի նա իսկապես շատ բարձր է թռչում: Եթե դա այն նույն թռչունն է, ապա կուզենայի իմանալ, թե ինչ հանձնարարությամբ է ուղարկված: Բայց նայի՛ր, հարթավայրում նույնպես ինչ-որ բան է շարժվում և շատ ավելի մոտ է: Կարծում եմ այն ուղղակիորեն մեզ հետ է կապված:
— Այո, այդպես է,— հաստատեց Լեգոլասը: — Դա մի մեծ հետյոտն ջոկատ է, բայց թե ի՞նչ ջոկատ է՝ չեմ կարող ասել: Այն բավականին Բավական հեռու է, կլինի մի տասներկու լիգ այստեղից, թեպետ, հարթավայրը խաբուսիկ է, և ես կարող եմ սխալվել:
— Ինձ թվում է այլևս ստիպված չենք լինի հետքը փնտրել,— առույգացավ Ջիմլին: — Եկեք արագ գտնենք վայրեջքի ամենակարճ ճանապարհը:
— Օրքերն արդեն գտել են,— նկատեց Արագորնը:
Եվ ջոկատը շարունակեց հետապնդումը՝ արդեն լուսաբացի շողերի ներքո: Ամեն ինչ խոսում էր այն մասին, որ օրքերը շտապում են՝ ինչքան ուժ ունեն: Անընդհատ հանդիպում էին շպրտված դեն նետված և լքված իրեր. ուտելիքի պարկեր, բզկտված սև թիկնոց, չորացած հացի մնացորդներ, ծանր ու հնամաշ կոշիկներ: Հետքը տանում էր ճանապարհորդներին տարավ ճամփորդներին քարափի երկայնքով դեպի ձախ, և վերջապես աջ կողմում երևաց աղմկոտ առվի օգնությամբ ժայռերի մեջ փորված, մի խորը իջվածք: Ափի երկայնքով ձգվում էր կոպիտ ու հինավուրց արահետը, որը կարծես անհարթ ու խարխլված աստիճաններ լիներ:
Վերջին աստիճանը հաղթահարելով՝ ճամփորդները կտրուկ իջան ցած և, ի զարմանս իրենց, մինչև ծնկները թաղվեցին խոտի մեջ: Էմին Մուիլի ստորոտոտին ծփում էր թարմ, կանաչ ծովը: Առուն անհետանում էր խիտ մացառուտներում: Լսվում էր, թե այն ինչպես է այն խուլ խշշում՝ սկսելով իր ճանապարհը դեպի Էնտուոշ գետի հարթավայրը:
— Ա՜խ, այս կանաչ մարգագետինների բուրմունքը,— հիանում էր նա: — Շնչում ու մոռանում ես, որ ամբողջ գիշեր չես քնել: Առա՛ջ:
Եվ Ճանապարհորդներն իրար հետևից սլացան առաջ: Նրանց աչքերում բոցկլտում էր կրակը: Օրքերը մարգագետնում իրենց հետևից լայն, կոխկրտված շերտ էին թողել, որը տանում էր դեպի արևմուտք, և գրեթե ամենուր, որտեղ դիպել էր նրանց ոտքը, Ռոհանի խոտերը թոշնել ու սևացել էին: Հանկարծ Արագորնը ճչաց.
— Սպասե՛ք, մի՛ եկեք իմ ետևից,— և թեքվեց դեպի ձախ: Երկու փոքրիկ ոտաբոբիկ ոտքերի հետքը տանում էր գլխավոր արահետից դուրս: Սակայն, շուտով այն ընդհատվում էր մեկ այլ՝ օրքային կոպիտ հետքով, և փոքրիկ ոտքերի հետքը կտրուկ շրջադարձ կատարելով կորչում էր տրորված խառնաշփոթում: Արագորնը կռացավ, ինչ-որ բան վերցրեց գետնից, ապա վազելով վերադարձավ ընկերների մոտ:
— Ես ճիշտ էի,— հայտարարեց նա,— հոբիթի հետք է: Ամենայն հավանականությամբ Փինի հետքն է՝ Մերին ավելի բարձրահասակ է: Տեսե՛ք:
Նա ձեռքը պարզեց դեպի ընկերները: Ափի մեջ արևի տակ փայլփլում էր հաճարենու մի փոքրիկ, ասես նոր ծաղկած տերև: Տարօրինակ էր տեսնել այդ տերևը ծառազուրկ հարթավայրում:
— Ախր սա էլֆական թիկնոցի ամրակա՜լն է,— միաժամանակ բացականչեցին Լեգոլասն ու Ջիմլին: