Changes

Շուրջերկրյա Ճանապարհորդություն «Բիգլ» Նավով

Ավելացվել է 5 բայտ, 08:12, 5 Հունվարի 2017
==ՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՍԱՆՏԱ ՖԵ==
<FONT SIZE="-2">Ուղևորություն դեպի Սանտա Ֆե.— Ուղտափշի թփուտներ.— Վիսկաշայի սովորությունները.— Փոքրիկ բու.— Աղուտ գետակներ.— Հարթ դաշտեր.— Մաստոդոն.— Սանտա Ֆե.— Տեսաpանների Տեսարանների փոփոխություններ.— Երկրաբանություն.— Անհետացած ձիու ատամ.— Հյnւսիuային Հյուսիսային և Հարավային Ամերիկաների Բրածո բրածո և այժմվա չորքոտանիների հարաբերությունը.— Երկարատև երաշտի ազդեցությունները.— Պարանա.— Յագուարի սովորությունները.— ՄկրատակտւցՄկրատակտուց.— Ալկիոն.— Թութակ և մկրատապոչ.— Ռևոլուցիա.— Բուենոս Այրես.— Կառավարության վիճակը։</FONT>
'''Սեպտեմբերի 27.'''— Երեկոյան ուղևորվեցի դեպի Սանտա Ֆե, որը գտնվում է Բուենոս Այրեսից մnտ մոտ երեք հարյուր անգլիական մղոն հեռավորության վրա, Պարանա գետի ափին։ Քաղաքի մոտերքում ճանապարհներն անձրևային եղանակներից հետո վերին աստիճանի վատացել էին։ Ես երբեք հնարավոր չէի գտնի եզան սայլով այդտեղից անցնել։ Նրանք դժվարույթամբ դժվարությամբ ժամում անցնում էին մեկ մղոն,<ref>Անգլիական մղոնը հավասար է 1610 մետրի։ ''Ծ. Թ.''</ref> այն էլ մի մարդ միշտ առաջ էր գնում ամենալավ ճանապարհները հետազոտելու, որոնցով անցնելու էր սայլը։ Եզները իր չափազանց հոգնած, մաշված էին։ Մեծ սխալ կլինի կարծել, որ լավ ճանապարհով և արագ քշելով կենդանու չարչարանքը նույն համեմատությամբ կմեծանա։ Մենք անցանք սայլերի մի շարքի, և անասունների մի նախրի մոտով, որ տանում էին Մենդոսա։ Այդ տարածությունը մոտ հինգ հարյուր ութսուն աշխարհագրական մղոն<ref>Աշխարհագրական մղոնը հավասար է 1830 մետրի։ ''Ծ. Թ.''</ref> է, և այդ ճանապարհորդությանն ճանապարհորդությունն ընդհանրապես կատարվում է հիսուն օրում։ Այս սայլերը շատ երկար են ու նեղ և գործված են եղեգից։ Երանք Նրանք ունենում են միայն երկու անիվ, որոնց յուրաքանչյուրի տրամագիծը որոշ դեպքերում հասնում է տասը ոտնաչափի։ Յուրաքանչյուր սայլին լծում են վեց եզ, որոնց քշում են ճիպոտով, որն առնվազն քսան ոտնաչափ երկարություն կունենա։ Այս ճիպոտը կախում են սայլի առաստաղից։ Անմիջապես անիվներին մոտ գտնվող եզների համար, բացի դրանից, ունեն և մի փոքրը, իսկ միջին զույգերի համար երկար ճիպոտի մեջտեղից ցցված է լինում սուր ծայրով մի ձողիկ, որը ճիպոտի հետ կազմում է ուղիղ անկյուն։ Ամբողջ ապարատը ներկայացնում է պատերազմական գործիք։
'''Սեպտեմբերի 28.'''— Մենք անցանք Լուքսան փոքր քաղաքը, որտեղ գետի վրայով կառուցված է փայտե կամուրջ, որն այս երկրի համար վերին աստիճանի անսովոր հարմարություն է։ Անցանք նաև Արեկոն։ Դաշտերը հարթ էին երևում, բայց փաստորեն այնքան էլ հարթ չէին, որովհետև երբեմն հորիզոնը հեռանում էր։ Այստեղ ֆերմաներն իրարից բավականին հեռու են գտնվում, որովհետև լավ արոտատեղեր չկան և դաշտերը ծածկված են իշառվույտով կամ ուղպտափշի ուղտափշի մեծ թփերով։ Վերջինները, որոնք շատ լավ հայտնի են սըր Ֆ. Հեդի նկարագրություններից, տարվա այդ ժամանակին արդեն աճել էին երկու երրորդ մասով. որոշ տեղերում նրանց բարձրությունը հասնում էր մինչև ձիու կռնակը, այլ տեղերում դեռ նրանք չէին ծլել, և գետինն այնպես մերկ և փոշոտ էր, որ նման էր մեծ ճանապարհի։ Թփուտներն ունեին վերին աստիճանի պայծառ կանաչ գույն և նրանք ներկայացնում էին կտրված անտառի մի հաճելի մինիատյուրը։ Երբ այս ուղտափշերը լրիվ աճում են, նրանց մեծ մացառուտները, կարելի է ասել, անանցանելի են. միայն որոշ ուղղություններով անցնում են կածաններ, որոնք այնպես բազմաշփոթ են, ինչպես լաբիրինթոսը։ Այս ճանապարհներին լավ ծանոթ են միայն ավազակները, որոնք տարվա այս եղանակին բնակչություն են հաստատում նրանց մեջ ու գիշերը դուրս են գալիս և անպատիժ կողոպտում ու մորթոտում են անցորդներին։ Երբ հարցրի շրջանի բնակիչներից մեկին, թե ավազակները շա՞տ են, պատասխանեց՝ «ռւղտափշերը «ուղտափշերը դեռ չեն բարձրացել»։ Այդ պատասխանի նշանակությունն սկզբում այնքան էլ պարզ չէ։ Այս կածանների վրա երկար կանգ առնելն առանձնապես հետաքրքրական չէ, որովհետև այնտեղ շատ քիչ կենդանիներ կամ թռչուններ կան. այնտեղի տարածված կենդանին վիսկաշան է և նրա բարեկամ փոքրիկ բուն։
Հայտնի է, որ վիսկաշան<ref>Վիսկաշան (Lagostomus trichodactylus) որոշ կողմերով նման է մեծ ճագարի. նրանից տարբերվում է էր կծող մեծ ատամներով և երկար պոչով։ Ագուտիի նման նա հետևում ունի երեք ոտնամատ։ Վերջին երեք չորս տարիներն այս կենդանիների մորթիներն արտահանվել են Անգլիա՝ մորթեղեն հագուստների համար։</ref> պամպասների ֆաունայի մի բնորոշ ձևն է։ Նա տարածված է մինչև Ռիո Նեգրո, որը գտնվում է 41° լայնության վրա, բայց ոչ ավելի հարավ։ Նա չի կարող ագուտիի նման իր գոյությունը պահպանել Պատագոնիայի խճային և անապատային հարթավայրերում. նա նախընտրում է կավային և ավազային հողը, որի վրա աճում է բազմապիսի և առատ բուսականություն։ Մինդոսայի մոտ, Կորդիլյերների ստորոտին այս կենդանին կարելի է գտնել իրան մոտիկ ալպիական տեսակների հետ միասին։ Նրա աշխարհագրական տարածումը բավականին հետաքրքրական է. բարեբախտաբար Բանդա Օրիենտալի բնակիչները նրան երբեք չեն տեսել Ուրուգվայ գետից արևելք, մինչդեռ այդ շրջանում կան այնպիսի դաշտեր, որոնք սքանչելիորեն հարմարեցված են վիսկաշայի սովորություններին։ Ուրուգվայ գետը այս կենդանիների տարածման համար հանդիսանում է մի անհաղթելի պատվար, չնայած որ նրանք անցել են ավելի լայն գետ — Պարանան և վիսկաշան տարածված է Էնտրե Ռիոսում, որը գտնվում է այդ երկու մեծ գետերի միջև։ Բուենոս Այրեսի մատ այս կենդանիները չափազանց առատ են։ Նրանց ամենասիրած այցելատեղը հարթավայրի այն մասն է, որ տարվա կեսը ծածկված է լինում ուղտափշի բարձր թփերով, որոնք չեն թողնում, որ որևէ այլ բույս աճի։ Գաուչոները պնդում են, որ նա սնվում է արմատներով. նկատի ունենալով նրա ուժեղ կրծող ատամները և այն վայրերը, որտեղ հաճախ լինում է այդ կենդանին, կարելի է ասել, որ այդ շատ հավանական է։ Երեկոներին վիսկաշաները խմբերով դուրս են գալիս և հանդարտ նստում բների առջև իրենց հետևի թաթերի վրա։ Այսպիսի ժամանակներում նրանք շատ հանգիստ են լինում, և նրանց մոտից ձիով անցնող մարդը նրանց ներկայանում է որպես լուրջ քննության առարկա։ Վազքի մեջ նրանք շատ անճարակ են. երբ փախչում են որևէ վտանգից, նրանք բարձր բռնած պոչով և առջևի կարճ ոտներով կատարյալ առնետի տեսք են ստանում։ Նրանց միսը եփելիս չափազանց սպիտակում է, ունի լավ համ, բայց շատ քիչ է գործածվում որպես սնունդ։
Վիսկաշան ունի մի շատ տարօրինակ սովորություն, նա ամեն մի պինդ նյութ քաշում տանում է իր բնի բերանը, բների ամեն մի խմբի մոտ անկանոն ձևով հավաքված են լինում անասունների ոսկրներ, քարեր, փշերի հաստ ցողուններ, հողի կոշտ կտորներ, թռչունների չորացած աղբ և այլն, որոնք հաճախ այնքան շատ են լինում, որ հազիվ թե հնարավոր լինի մի ձեռնասայլով փոխադրել։ Ինձ պատմում էին մի շատ հետաքրքրական դեպքի մասին. մի մարդ ուշ գիշերով ձիով գնալիս կորցնում է իր ժամացույցը և առավոտյան վերադառնալով նույն վայրը՝ իր ժամացույցը փնտրում է ճանապարհի երկու կողմերում գտնվող վիսկաշաների բների մոտերքում, մտածելով, որ նրանք տարած կլինեն, և իսկապես գտնում է այն մի բնի մոտ։ Իր բնակարանի մոտերքն ընկած ամեն մի կոշտ առարկա իր բունը փոխադրելու նրա այս սովորությունը նրան մեծ նեղություն է պատճառում։ Թե ի՛նչ նպատակի համար է այս արվում, այդ մասին չեմ կարող անել մինչև անգամ ամենահեռավոր ենթադրություն, իհարկե, այդ պաշտպանության համար չի կարող լինել, որովհետև այդ կույտերը դրվում են որջի բերանի վերևում՝ որոշ թեքությամբ։ Անկասկած, պետք է որ որոշ պատճառներ լինեն, բայց այդ շրջանի բնակիչներն այդ մասին ոչինչ չգիտեն։ Ինձ հայտնի միակ փաստը, որն անալոգ է սրան, այդ ավստրալիական արտաքո կարգի մի թռչուն ի թռչունի (Calodera maculata) սովորություններն են, որը ճյուղերից պատրաստում է մի գեղեցիկ կամարաձև. անցք, որի մեջ խաղում է և այնտեղ հավաքում է ցամաքային և ծովային խեցիներ, ոսկրներ և թռչունների փետուրներ, մասնավորապես ընտրելով պայծառ գույն ունեցողներին։ Մր. Գոուլդը պատմելով ինձ այս փաստերը՝ ասաց նաև, որ երբ տեղացիները կորցնում են որևէ պինդ բան, այս անցքերում են փնտրում և երբ մի անգամ կորչում է մի ծխամորճ, վերջինս այնտեղ են գտնում։
Փոքրիկ բուն (Athene cunicularia), որն այնքան հաճախ հիշատակվել է, Բուենոս Այրեսի հարթավայրերում բացառապես բնակվում է վիսկաշայի բներում, իսկ Բանդա Օրիենտալում նա ինքն է շինում իր բունը։ Ցերեկը և մասնավորապես երեկոներն այս թռչուններին կարելի է տեսնել բոլոր կողմերում։ Սրանք հաճախ զույգերով կանգնում են իրենց բներին մոտիկ բլուրների վրա։ Երբ նրանց անհանգստացնում են, նրանք կամ մտնում են իրենց բունը կամ մի սուր անհաճո ձայն հանելով՝ մի փոքր թռչում են զարմանալի ալիքաձև թռիչքով և ապա շուռ գալով անհողդողդ հայացքը սևեռում են իրենց հալածողներին։ Երբեմն երեկոները լսվում է նրանց վայոցը։ Մի երկուսի ստամոքսները բացելիս գտա մկների մնացորդներ և մի օր էլ տեսա, թե ինչպես սպանել էին մի փոքրիկ օձ և տանում էին։ Ասում են, որ ցերեկը սրանց գլխավոր որսը կազմում են օձերը։ Թե որչափ տարբեր են և բազմապիսի այս բվերի սնունդ կազմող կենդանիները, դրա համար ես կարող իմ հիշատակել Չոնոսի արշիպելագի կղզիներից մեկում սպանված մի բու, որի ստամոքսից դուրս եկան բավականին մեծ և շատ խեչափառներ։ Հնդկաստանում<ref>Juornal Journal of Asiatic Soc., vol. V, p. 363.</ref> կա բվերի մի սեռ, որը նույնպես խեչափառ է բռնում։
Երեկոյան մի պարզ լաստով, որը պատրաստված էր տակառները կաշվի փոկերով իրար կապելով, անցանք Ռիո Արեցիֆ գետը և քնեցինք մյուս ափին գտնվող պոստատանը։ Այդ օրը վարձու ձիերի տիրոջը վճարեցի անցած երեսունմեկ փարսախ ճանապարհի վարձը, և թեև արևն ուժեղ շողշողում էր, բայց քիչ էի հոգնել։ Կապիտան Հեգը Հեդը երբ իր «Ճանապարհորդություն» գրքում խոսում է օրական հիսուն փարսախ գնալու մասին, ես չեմ կարող երևակայել, որ այդ հարյուր հիսուն անգլիական մղոն կլինի։ Այսպես թե այնպես երեսունմեկ փարսախն ուղիղ գծով հազիվ թե յոթանասունվեց մղոնից ավելի լիներ, և այդպիսի մի բաց դաշտում այս կամ այն կողմ արած դարձումներն էլ կարելի է չորս մղոն հաշվել։
'''Սեպտեմբերի 29 և 30.'''— Մենք շարունակեցինք մեր ճանապարհը միևնույն, բնույթը կրող հարթավայրերով։ Սան Նիկոլասում առաջին անգամ ես տեսա հոյակապ Պարանա գետը։ Այն գահավանդի տակ, սրի վրա շինված է քաղաքը, խարիսխ էին գցել մի քանի մեծ նավեր։ Նախքան Ռnսարիո Ռոսարիո ժամանելը մենք անցանք ՍալաղիլյոնՍալադիլյոն,— մի գետակ, որն ունի մաքուր, վճիտ և արագահոս ջուր, բայց չափից ավելի աղի լինելու պատճառով այդ ջուրը խմել չէր կարելի։ Ռոսարիոն մի մեծ քաղաք է՝ շինված մի անբերրի հարթ դաշտի վրա, որը կազմում է մի գահավանդ՝ Պարանայից մոտ վաթսուն ոտնաչափ բարձր։ Այստեղ գետը շատ լայն է, գետի մեջ կան բազմաթիվ ցածր կղզիներ և հակառակ կսղմի կողմի նման ծածկված են անտառներով։ Նա շատ նման կլիներ մի լճի, եթե չլինեին նեղ և երկար կղզիները, որոնք նշմարելի են դարձնում ջրի հոսունությունը։ Այդ ընդհանուր տեսարանի ամենակենդանի մասը կազմում են ժայռերը. երբեմն սրանք լինում են բացարձակ ուղղաձիգ և կարմիր գույնի, իսկ երբեմն էլ խորտուբորտ կտրտված զանգվածներ, ծածկված կակտուսով և միմոզայի թփուտներով։ Այսպիսի վիթխարի գետի իրական մեծությունն զգալու համար բավական է մտածել նրա վրայով կատարվող չափազանց կարևոր հաղորդակցության և առևտրի մասին, անցած տարածության մեծության և այն ընդարձակ տերիտորիայի մասին, որից նա ստանում է առջևից անցնող անուշ ջրի հսկայական զանգվածը։
Սան Նիկոլասից և Ռոսարիոյից մի քանի փարսախ հյուսիս և հարավ ընկած է մի բոլորովին հարթ երկրամաս։ Հազիվ թե ճանապարհորդների գրածները նրա ծայրահեղ հարթության մասին չափազանցված լինեն։ Այնուամենայնիվ ես չէի կարող գտնել մի կետ, սրտեղորտեղ, կամաց դառնալով, առարկաները մի ուղղությամբ ավելի հեռու չերևային, քան մի այլ ուղղությամբ, և այս հանգամանքը բացահայտորեն ապացուցում է վայրի հարթության անհավասարությունը։ Ծովի վրա, որտեղ մարդու աչքը գտնվում է ջրի մակերևույթից վեց ոտնաչափ բարձր, հորիզոնը կլինի երկու և չորս հինգերորդ մղոն հեռու, այդպես նաև որչափ դաշտը հարթ լինի, այնքան հորիզոնը կմոտենա այս սահմաններին, և այս, իմ կարծիքով , ամբողջովին փչացնում է այն վեհ տպավորությունը, որն սպասվում, է այսպիսի մի ընդարձակ հարթավայրից։
'''Հոկտեմբերի 1.'''— Երբ մեկնեցինք, լուսնակ գիշեր էր և Ռիո Տերսերո հասանք առավոտյան արևածագին։
Այս գետը նույնպես կոչվում է Սալադիլյո, և նա արժանի է այդ անվան, որովհետև նրա ջուրն աղի է։ Օրվա մեծ մասը ես անցկացրի այստեղ բրածո ոսկրներ փնտրելով։ Բացի տոքսոդոնի մի ամբողջական ատամից և բազմաթիվ այլ ցրված ոսկրներից այստեղ ես գտա իրար մոտիկ երկու վիթխարի կմախք, որոնք դուրս էին ցցված Պարանայի ուղղաձիգ ժայռերից։ Ժամանակի ընթացքում նրանք այնպես էին քայքայվել, որ ես կարող էի վերցնել և բերել մեծ սեղանատամներից մեկի փոքր կտորները միայն, բայց այս կտորներն էլ բավական են ցույց տալու, որ այդ մնացորդները պատկանում են մաստոդոնին, որը հավանորեն պատկանել է այն տեսակին, որը մեծ թվով պետք է տարածված վիներ լիներ վերին Պերուի Կորդիլյերներում։ Ինձ նավակի մեջ վերցնողներն ասում էին, որ շատ վաղուց իրենց հայտնի են այդ կմախքները և հաճախ շատ զարմացել են, թե ինչպես են նրանք բարձրացել այդտեղ։ Մի որևէ բացատրության անհրաժեշտությունից ստիպված նրանք այն եզրակացության էին եկել, որ մաստոդոնը, վիսկաշայի նման սկզբներում որջաբնակ կենդանի է եղել։ Երեկոյան եկանք մի այլ կայարան և անցանք Մոնջ գետը, որը նույնպես աղի է և որի մեջ թափվում են պամպասները հեղեղող և լվացող ջրերը։
'''Հոկտեմբերի 2.'''— Մենք անցանք Կորունդայի միջով, որն իր պարտեզների փարթամությամբ իմ տեսած ամենագեղեցիկ գյուղերից մեկն է։ Այստեղից մինչև Սանտա Ֆե ճանապարհն այնքան ապահով չէ։ Պարանայի արևմտյան կողմում դեպի հյուսիս բնակչություն չկա, ուստի և հնդիկները երբեմն գալիս են հարավ մինչև այստեղ և սպասում ճանապարհորդներին։ Այստեղի բնությունը նույնպես նպաստում է հնդիկների այս գործին, որովհետև այստեղ կանաչ հարթավայրերի փոխարեն գոյություն ունի խիտ անտառ՝ ցածր միմոզայի փշոտ թփուտներից կազմված։ Մենք անցանք մի քանի տների մոտով, որոնք ենթարկվել էին կողոպուտի և այնուհետև զրկվել իրենց բնակիչներից. միաժամանակ մենք տեսանք մի տեսարան, որ իմ ուղեկիցները դիտում էին մեծ բավականությամբ։ Այդ ծառից կախված մի հնդիկի կմախք էր, որի ոսկրների վրայից կախվել էր չորացած մաշկը։
Առավոտյան հասանք Սանտա Ֆե։ Ես շատ զարմացել էի տեսնելով թե ինչպիսի մեծ կլիմայական փոփոխություն էր առաջացրել այս վայրի և Բուենոս Այրեսի միջև եղած լայնության միայն երեք աստիճանի տարբերությունը։
Այս բանը երևում էր մարդկանց հագուստներից, դեմքի արտահայտություններից, օմբու ծառերի մեծությունից, կակտուսների և այլ բույսերի նոր տեսակներից և մասնավորապես թռչուններից։ Մի ժամվա ընթացքում ես նկատեցի կես դուժին դյուժին թռչուններ, որոնց ես երբեք չէի տեսել Բուենոս Այրեսում։ Նկատի ունենալով, որ այս երկու երկրների միջև ոչ մի բնական սահման չկա, և երկու շրջաններն էլ ունեն գրեթե միևնույն պատկերը, այդ տարբերությունն ինձ ավելի մեծ էր թվում, քան ես կարող էի սպասել։
'''Հոկտեմբերի 3 և 4.'''— Այս երկու որը օրը գլխի ցավից ես բանտարկված էի անկողնում։ Մի բարի ծեր կին, որն ինձ խնամում էր, առաջարկում էր ինձ փորձել բազմաթիվ տարօրինակ դեղեր։ Այստեղ շատ տարածված է յուրաքանչյուր քունքին կապել նարնջի տերև կամ մի կտոր սև սպեղանի, իսկ շատ ավելի սովորական է լոբին երկու կես անելը, թրջելը և յուրաքանչյուր կտորը մի քունքին կպցնելը, որտեղ նրանք կպչում և մնում են շատ հեշտությամբ։ Չի կարելի լոբու կամ սպեղանու կտորը պոկել. թողնում են մինչև նա ինքն իրեն ընկնի, և երբ այդ կտորները ճակատին կպցրած մարդուն դրսում հարցնում են, թև ի՛նչ է պատահել իրեն, պատասխանում է. «Երեկ չէ մյուս օրը գլուխս ցավում էր»։ Այդ գյուղերում գործածվող դեղերից շատերը ծիծաղելու աստիճան տարօրինակ են և զզվելի, և այստեղ հարմար չէ հիշատակել։ Նվազ զզվելի դեղերից մեկը կոտրված անդամներ կապելն է, որի համար մորթում են երկու շան լակոտ, ճեղքում և կապում կոտրված տեղին։ Շատ հարգի են փոքրիկ անմազ շները, որոնց քնացնում են ինվալիդների ոտների տակ։
Սանտա Ֆեն մի խաղաղ փոքրիկ քաղաք է և միշտ պահվում է մաքուր և բարեկարգ վիճակում։ Նահանգապետ Լոպեսը ռևոլուցիայի ժամանակ մի հասարակ զինվոր էր, բայց արդեն տասնյոթ տարի է, որ ղեկավարում է քաղաքը։ Իշխանության այս երկարատևությունն արդյունք է նրա բռնակալ սովորությունների, որովհետև թվում է թե այս երկրներին դեռ բռնակալությունն ավելի է համապատասխան, քան ռեսպուբլիկական ղեկավարումը։ Նահանգապետի հաճելի զբաղմունքը հնդիկներ որսալն է։ Վերջին ժամանակները նա սպանել է քառասունութ հնդիկ և ծախել նրանց երեխաներին՝ յուրաքանչյուրը երեք կամ չորս ոսկով։
Այստեղ ես մնացի հինգ օր և զբաղված էի շրջանի երկրաբանությունն ուսումնասիրելով, որը չափազանց հետաքրքրական էր։ Այստեղ ժայռերի կողերին մենք տեսնում ենք շերտեր, որոնք պարունակում են շնաձկների ատամներ և ծովային խեցիներ, որոնք այժմ անհետացած են։ Այդ շերտի վերև գտնվում է կարծրացած մերդել, իսկ ավելի վերև, ընկած է պամպասների կավային հողը, որոնց մեջ կան կրային կոնկրեցիաներ և ցամաքի չորքոտանիների ոսկրներ։ Այս վերտիկալ կտրվածքը պարզ ցույց է տալիս, որ այդտեղ եղել է մի մեծ ծոց, մաքուր աղային ջրով, որն աստիճանաբար նվաճվելով վերջիվերջո փոխարկվել է մի տղմոտ գետաբերանի, և որի մեջ ջրի միջոցով հավաքվել են կենդանիների մնացորդները։ Բանդա Օրիենտալի շրջանում, Պունտա Գորդայում գտա պամպասյան էստուարային (գետաբերանային) մի փոփոխական նստվածք, որտեղ կրաքարային մի շերտ պարունակում էր միևնույն անհետացած ծովային խեցիներից մի քանիսը. այդ ցույց է տալիս, որ կամ սկզբնական հոսանքի փոփոխություն է կատարվել, կամ թե հին գետաբերանի հատակի մակարդակի տատանում է տեղի ունեցել, որն ավելի հավանական է։ Մինչև վերջերս ես ընդունում էի պամպասյան ֆորմացիան որպես էստուարային նստվածք՝ հիմնվելով նրա ընդհանուր տեսքի, Պլատա մեծ գետի գետաբերանի շրջանում նրա ունեցած դիրքի և ցամաքային չորքոտանիների բազմաթիվ ոսկրների ներկայության վրա, բայց այժմ պրոֆեսոր Էրենբերգն ինձ համար ուսումնասիրել է քիչ կարմիր հող, որը վերցված է եղել նստվածքի տակի շերտերից, մաստոդոնի կմախքների մոտից, և նրա մեջ գտել է շատ ինֆուզորիաներ, որոնց մի մասը պատկանում է աղի ջրի, իսկ մի մասն՝ անուշ ջրի ձևերին. վերջիններս ավելի գերակշռող մաս են կազմում, այստեղից էլ նա նկատում է, որ այդ ջուրը պետք է մասամբ աղի եղած լինի։ Պ. Ա. դ’Օրբինին Պարանայի ափերին, հարյուր ոտնաչափ բարձրության վրա, գտել է գետաբերանային խեցու մեծ շերտեր, այդ խեցին այժմ ապրում է հարյուր մղոն ներքև, ծովին մոտիկ. ես նույնպես գտել եմ նման խեցիներ Ուրուգվայի ափերին՝ ավելի ցածր տեղերում։ Այս ցույց է տալիս, որ նախքան պամպասների դանդաղ բարձրացումը և ցամաքի, վերածվելը այդ տարածությունը ծածկող ջուրը եղել է որոշ չափով աղի։ Բուենոս Այրեսից ներքև կան այժմ ապրող ծովային խեցիների տեսակներ պարունակող՝ վեր բարձրացած շերտեր. այդ նույնպես ապացուցում է, որ պամպասների բարձրացումը եղել է վերջին ժամանակաշրջանում։
Պամպասյան նստվածքում, Բախադայում ես գտա մի վիթխարի զրահակիրանման կենդանու, ոսկրային զրահ, որի ներսը, հողը հեռացնելուց հետո, նման էր մի մեծ կաթսայի։ Ես գտա նաև տոքսոդոնի և մաստսդոնի մաստոդոնի ատամներ և ձիու մի ատամ, որոնք գտնվում էին միևնույն փտած և քայքայված վիճակում։ Այս վերջին ատամն ինձ չափազանց շատ էր հետաքրքրում,<ref>Հազիվ թե կարիք լինի այստեղ հիշատակելու, որ բազմաթիվ ապացույցներ կան Կոլումբոսի ժամանակ Ամերիկայում ձի գոյություն ունենալու դեմ։</ref> և ես մեծ հոգատարությամբ աշխատում էի ստուգել, թե արդյոք այդ ատամն էլ չի՞ թաղված մյուս մնացորդների հետ միաժամանակ, որովհետև այդ ժամանակ դեռ ես չէի իմանում, որ Բահիա Բլանկայից հավաքած բրածոների մեջ կար ձիու ատամ, որը թաքնված էր բրածոյի կաղապարի մեջ, և ոչ էլ մինչ այդ որոշակիորեն հայտնի էր, որ ձիերի մնացորդները շատ տարածված են և սովորական Հյուսիսային Ամերիկայում։ Մր. Լայելը վերջերս Միացյալ Նահանգներից բերել է ձիու մի ատամ. հետաքրքրականն այն է, որ պրոֆեսոր Օուենը համեմատելով այն բրածո կամ ժամանակակից ձիերի ատամների հետ՝ չի գտել և ոչ մի չնչին, բայց բնորոշ կորություն, որը հատկանշական լիներ այդ ատամի համար, մինչև որ չի համեմատել այն իմ այստեղից վերցրած նմուշի հետ։ Նա ամերիկյան այս ձին անվանել է Equus curvidens։ Իսկապես կաթնասունների պատմության մեջ չափազանց հետաքրքրական փաստ է Հարավային Ամերիկայում տեղական ձիու գոյություն ունենալը և անհետացումը, որին հետագայում հաջորդում են սպանացի կոլոնիստների բերած մի քանի ձիերից առաջացած անհաշիվ քանակությամբ ձիերի խմբեր։
Կենդանիների աշխարհագրական տարածման տեսակետից չափազանց հետաքրքրական է Հարավային Ամերիկայում բրածո ձիու, մաստոդոնի, հավանորեն փղի<ref>Cuvier, „Ossements fossiles”, tome I, p. 158.</ref> և մի սնամեջ եղջյուրյա որոճացողի գոյությունը, որ Բրազիլիայի քարանձավներում հայտնաբերել են պ. պ. Լունդը և Կլաուզենը։ Ներկայումս եթե մենք Ամերիկան բաժանենք ոչ թե Պանամայի նեղուցով, այլ Մեքսիկայի հարավային մասից<ref>Այս աշխարհագրական բաժանմանը հետևել են Լիխտենշտեյնը, Սուենսընը, Էրիկսեընը և Ռիչարդսընը։ Վերա Կրուզից Ակապուլկո տարածվող երկրամասը, որի մասին Հումբոլտը իոսում է „Political Essay on kingdom of N. Spain”-ում, ցույց է տալիս, թե ինչպիսի մի ահռելի պատվար է ներկայացնում մեքսիկյան սարահարթը։ Դոկտոր Ռիչարդսընը իր «Հյուսիսային Ամերիկայի զոոլոգիան» երևելի աշխատության մեջ, որը զեկուցել է Բրիտանական Ասոցիացիային 1836 թ. (էջ 157), խոսելով մի մեքսիկյան կենդանու և Symetheres Prehensilis-ի նույնության մասին՝ ասում է. «Մենք չգիտենք, թե որչափ ճիշտ է այդ, բայց բոլոր դեպքերում, եթե այս եզակի դեպք չէ, շատ էլ հեռու չէ, որ մի կրծող կենդանի տարածված լինի և՛ Հյուսիսային, և՛ Հարավային Ամերիկաներում»։</ref>(20° լայնությունից), որտեղ մեծ սարահարթն իր կլիմայով և, բացառությամբ մի քանի հովիտների և ծովափի մի փոքր ցածր եզերքի, լայն պատվարներով արգելք է հանդիսանում տեսակների տարածմանը, կունենանք. Հյուսիսային և Հարավային Ամերիկաների երկու կենդանական պրովինցիաները, որոնք իրար նկատմամբ ներկայացնում են ուժեղ կոնտրաստ։ Միայն մի քանի տեսակներն են անցել այդ պատնեշը, և դրանց էլ կարելի է համարել Հարավային Ամերիկայից եկող թափառաշրջիկներ, օրինակ՝ պուման, պարկամուկը, կինկաժուն և պեկարին։ Հարավային Ամերիկայի համար հատկանշական է բազմաթիվ կրծողների գոյությունը — կապիկների մի ընտանիք, լաման, պեկարին, տապիրը, պարկամուկը և առանձնապես Edentata-յի մի քանի սեռերը, այս վերջինն այն կարգն է, որի մեջ մտնում են համրուկները, մրջնակերները և զրահակիրները։ Մյուս կողմից՝ Հյուսիսային Ամերիկան բնորոշ է (չհաշվելով մի քանի թափառաշրջիկ տեսակները) բազմաթիվ առանձնահատուկ կրծողներով և սնամեջ եղջերավոր որոճացողների չորս սեռերով (եզը, ոչխարը, այծը և անտիլոպը). այս վերջին մեծ շարքից, որքան ինձ հայտնի է, և ոչ մի տեսակ գոյություն չունի Հարավային Ամերիկայում։ Հին ժամանակներում, երբ այժմ ապրող խեցիների մեծ մասն արդեն գոյություն ունեին, Հյուսիսային Ամերիկայում կային նաև, բացի սնեղջյուրյա որոճացողներից, փիղ, մաստոդոն, ձի և թերատամների երեք սեռերը, որոնք են՝ մեգաթերիումը, մեգալոնիքսը և միլոդոնը։ Գրեթե այդ նույն ժամանակներում (ինչպես այդ ապացուցվում է Բահիա Բլանկայի խեցիներով) Հարավային Ամերիկայում գոյություն ունեին, ինչպես արդեն տեսանք, մաստոդոն, ձի, սնեղջյուրյա որոճացող և թերատամների միևնույն երեք սեռերը (ինչպես և մի քանի այլ սեռեր)։ Այստեղից կարելի է հետևցնել, որ Հյուսիսային և Հարավային. Ամերիկաները վերջին երկրաբանական պերիոդում ունենալով երկու մասումն էլ այս ընդհանուր մի քանի սեռերը, իրենց ցամաքային բնակիչներով շատ ավելի նման էին իրար, քան այժմ։ Որքան ավելի եմ խորհրդածում այս խնդրի վրա, այնքան այդ հետաքրքրական է դառնում ինձ համար։ Ես չգիտեմ մի այլ դեպք, որտեղ կարելի լինի նկատել կենդանական -մի մեծ գոտու ճեղքման պերիոդը և եղանակները, որից առաջանան երկու լավ բնորոշ և տարբեր կենդանական շրջաններ։ Այն երկրաբանը, որը լրիվ հասկանում է մակարդակի այն ընդարձակ տատանումները, որոնց ենթարկվել է երկրի կեղևը վերջին պերիոդների ընթացքում, համարձակ, կարող է ենթադրություններ անել մեքսիկական պլատֆորմի բարձրացման, կամ ավելի հավանականաբար վերջին ժամանակներում Վեստ-Ինդիա արշիպելագի որոշ մասը ծովի տակ իջնելու մասին, որը եղել է Հյուսիսային և Հարավային Ամերիկաների ներկայումս գոյություն ունեցող տարբեր կենդանական աշխարհների անդատման պատճառը։ Վեստ Ինդիայի կաթնասունների հարավային ամերիկյան բնույթ ունենալը<ref>Տես Դոկտոր Ռիչաըդսընի „Report”, էջ 157, ինչպես և L’institut, 1837, էջ 253։ Կյուվյեն ասում է, որ կինկաժուն գտնվում է մեծ Անտիլներում, բայց այս կասկածելի է։ Պ. Ժերվեն նշում է, որ այնտեղ կա Dիdelphis Didelphis concrivora։ Հայտնի է, որ Վեստ-Ինդիայում կան կաթնասուններ, որոնք շատ յուրահատուկ են։ Բահամայում գտնվել է մաստոդոնի ատամ. Edin. New Phil. Journ. 1826, p. 395.</ref> ցույց է տալիս, որ այս արշիպելագն առաջ միացած է եղել հարավային երկրամասին և հետագայում վերածվել ջրի տակ իջած մի տարածության։
Երբ Ամերիկայում, մասնավորապես Հյուսիսային Ամերիկայում, կային Փղերփղեր, մաստոդոններ, ձիեր և սնեղջյուրյա որոճացողներ, այդ երկիրն իր զոոլոգիական բնույթով այն ժամանակ շատ ավելի նման էր Եվրոպայի և Ասիայի բարեխառն մասերին, քան այժմ։ Որովհետև այս սեռերի մնացորդները գտնում ենք Բերինգի նեղուցի<ref>Տես „Beechy’s Voynge”Voyage”-ում դոկտոր Բըքլենդի սքանչելի լրացումները, ինչպես և Շամիսոյի հոդվածը „Kotzebu’es voyage”։</ref> երկու ափերում, ինչպես և Սիբիրի հարթավայրերում, ուստի պետք է որ Հյուսիսային Ամերիկայի հյսւսիսհյուսիս-արևմտյան կողմն անցյալներում եղած լինի հին, ևշ և, այսպես ասած. , նոր աշխարհների միջև հաղորդակցության կետ։ Եվ որովհետև այս նույն սեռերից բազմաթիվ տեսակներ, անհետացած կամ այժմս գոյություն ունեցող, բնակվել են և բնակվում են հին աշխարհում, ուստի ամենայն հավանականությամբ Հյուսիսային Ամերիկայի փիղը, մաստոդոնը, ձին և սնեղջուրյա որոճողները Սիբիրից գաղթել են Հյուսիսային Ամերիկա, երբ Բիրինգի մոտերքում ցամաքը դեռ սուզված չի եղել և ներկայացրել է մի կամուրջ Ասիայի և Ամերիկայի միջև, իսկ Հյուսիսային Ամերիկայից էլ Վեստ-Ինդիայի վրայով ցամաքով, որը դեռ սուզված չի եղել, տարածվել են Հարավային Ամերիկա, որտեղ որոշ ժամանակով նրանք խառնվել են Հարավային Ամերիկային հատուկ ձևերի հետ և այնուհետև անհետացել են։
Այդ դաշտերից անցնելիս ինձ վառ գույներով նկարագրում էին վերջին ժամանակներս տեղի ունեցած մի երկարատև երաշտի հետևանքների մասին։ Այն ազդեցությունները, որ առաջացրել էր երաշտը, կարող են որոշ լույս սփռել բազմապիսի կենդանիներ միևնույն վայրում միաժամանակ թաղված լինելու դեպքերի բացատրության վրա։ 1827-ից մինչև 1830 թիվը ներառյալ ժամանակաշրջանը կոչվում է „gran seco” կամ մեծ երաշտ։
Այդ տարիներին այնքան քիչ անձրև էր եկել, որ բուսականությունը, մինչև անգամ ուղտափշերը ոչնչացել էին, առվակները չորացել էին և ամբողջ շրջանը մի փոշոտ լայն ճանապարհի տեսք էր ստացել։ Այդ ավելի ուժեղ արտահայտվել է Բուենոս Այրեսի գավառի հյուսիսային մառում և Սանտա Ֆեի հարավային մասում։ Անհաշիվ թվով թռչուններ, վայրի կենդանիներ, խոշոր եղջերավոր անասուններ և ձիեր ոչնչացել են կերի և ջրի պակասությունից։ Մի մարդ ասում էր ինձ, որ եղջերուները<ref>Կապիտան Օուենի „Surveying voyage”-ում (հատ. 2, էջ 274) կա փղերի մասին մի շատ հետաքրքրական պատմությnւն, որը տեղի է ունեցել Բենգուելայում (Աֆրիկայի արևմտյան ափին) երաշտի ժամանակ։ Այս կենդանիներից մի խումբ միասին մտնում են քաղաքը՝ ջրհորները գրավելու նպատակով, որովհետև քաղաքից դուրս ոչ մի տեղ ոչ մի կաթիլ ջուր չէին կարողացել գտնել։ Բնակիչները հավաքվում են այս ասպատակներին դիմադրելու համար. տեղի է ունենում մի հուսահատական պայքար, որը վերծանում է արշավողների կատարյալ պարտությամբ, բայց այդ այնքան էլ էժան չի նստում քաղաքի բնակիչներին. նրանք տալիս են մեկ զոհ և բազմաթիվ վիրավորներ։ Քաղաքն ունեցել է մոտ երեք հազար բնակիչ։ Դոկտոր Մալկոլմսոնը պատմում է, որ Հնդկաստանում մի մեծ երաշտի ժամանակ Էլլորում վայրի կենդանիները մտնում են զինվորների վրանը, և մի նապաստակ ջուրը խմում է բաժակից, որը բռնած է լինում գնդի ադյուտանտը։</ref> գալիս էին մինչև իր բակի ջրհորը, որ նա փորել էր իր ընտանիքը ջրով ապահովելու համար. կաքավներն այն աստիճան ուժասպառ էին եղել, որ չեն կարողացել թռչել իրենց հետապնդողների առջևից։ Բուենոս Այրեսի շրջանում միայն խոշոր եղջերավոր անասունների կորուստն ամենամինիմումը մեկ միլիոն գլխից ավելի է եղել։ Մի կալվածատեր Սան Պեդրոյում երաշտից առաջ ունեցել է 20000 խոշոր եղջերավոր անասուն, երաշտի վերջը և ոչ մի հատ չի մնացել։ Սան Պեդրոն գտնվում է մի վերին աստիճանի գեղեցիկ շրջանի կենտրոնում, և մինչև անգամ այժմ նորից, ամեն կողմ կարելի է տեսնել բազմաթիվ կենդանիներ, բայց „gran seco”-յի վերջին շրջանում բնակիչներին կերակրելու համար ուրիշ վայրերից նավերով անասուններ են բերում մորթելու համար։ Կենդանիները փախչում էին իրենց ֆերմաներից շատ հեռու տեղեր և գնալով հարավ՝ այնպիսի մեծ քանակություններով էին խառնվում իրար, որ Բուենոս Այրեսից մի կառավարական հանձնաժողով է ուղարկվում այնտեղ տերերի վեճերը և կռիվները լուծելու համար։ Սըր Ուուդբայն Փերիշն ինձ պատմել է մի այլ շատ հետաքրքրական վեճի մասին, գետինն այնքան երկար ժամանակ չոր է մնում, որ հողը փոշու վերածվելով կիտվում է այս ու այն կողմ, և բաց դաշտում կալվածների սահմանները. կորչում են հողի տակ, և տերերը չեն կարողանում որոշել իրենց կալվածների սահմանը։
Մի ականատես պատմում էր, որ խոշոր եղջերավոր անասունները հազարներից կազմված նախիրներով խռնված վազել են Պարանա գետը մտնելու և քաղցից ուժասպառ լինելով այլևս չեն կարողացել դուրս գալ նրա տղմոտ թմբերից և խեղդվել թաղվել են այնտեղ։ Գետի այն ճյուղը, որը հոսում է Սան Պեդրոյի մոտով, այնպես է լցված եղել նեխած դիակներով, որ մի նավապետ ասել է, թե հոտից բոլորովին անհնար է դարձել գետն անցնելը։ Անկասկած այսպիսով այդ գետում ոչնչացել է մի քանի հարյուր հազար կենդանի. ջրի երեսին երևացել են նրանց նեխած և փտած մարմինները. այդ մարմիններն անցել են ջրի հոսանքի ուղղությամբ։ Հավանորեն այս մարմիններից շատերը նստեցին Պլատա գետախորշում։ Բոլոր փոքր գետերի ջրերը վերին աստիճանի աղի են դարձել, ուստի և երբեմն մի տեղում մեռած պիտի լինեն բազմաթիվ կենդանիներ, որովհետև երբ կենդանին խմում է այս աստիճանի աղի ջուր, նա այլևս չի կարող ապրել։ Ազարան<ref>„Travels”, vol. I, p. 374.</ref> նկարագրում է վայրի ձիերի մի խումբ, որոնք խուժելիս են լինում ճահիճները. առաջին անգամ ճահիճները հասնող ձիերը ճզմվում և ոտնակոխ են լինում հետևից խուժող ձիերի կողմից։ Նա ավելացնում է, որ ինքը մի քանի անգամ տեսել է հազարավոր վայրի ձիերի մնացորդներ, որոնք ցցված են եղել ճահիճների մեջ և ոչնչացել։ Ես ինքս նկարագրել եմ, թե ինչպես պամպասների փոքրիկ գետակները սալահատակված են եղել ոսկորներով։ Բայց այդ ոսկրները հավանորեն առաջացել են ոչ թե միանգամից, այլ կենդանիների աստիճանաբար ոչնչանալուց։ Այդ երաշտին (1827—1832) հաջորդեց մի ուժեղ անձրևային եղանակ, որից առաջացան բազմաթիվ մեծ հեղեղներ, և հազարավոր կմախքներ երաշտից հետո թաղվեցին մի տեղում։ Ի՞նչ կարող է մտածել մի երկրաբան՝ տեսնելով այսպիսի մեծ քանակությամբ ոսկրների կոլեկցիա՝ կազմված բոլոր ժամանակների և բազմաթիվ տեսակների կենդանիների ոսկրնհրից, որոնք շատ խիտ թաղված են մի շերտում։ Արդյոք նա այս չէ՞ր վերագրի հեղեղին, որն ավլելով սրբելով երկրի երեսը՝ բերել լցրել է այդ ոսկրները մի տեղ, թե՞ այդ կհամարեր իրերի ընդհանուր կարգ։<ref>Կարելի է ասել, որ այս երաշտները որոշ չափով պարբերական են։ Ինձ պատմում էին մի քանի այլ երաշտների թվականների մասին, որոնց ինտերվալները մոտավորապես տասնհինգ տարի են։</ref>
'''Հոկտեմբերի 12.'''— Մտադիր էի էքսկուրսիաս շարունակել քիչ ավելի հեռու, բայց որովհետև առողջությունս այնքան էլ լավ չէր, ստիպված էի վերադառնալ բալանդրայով, որը մի կայմանի նավ է և կարող է վերցնել մոտ հարյուր տոնն բեռ։ Այդ նավն ուղևորվում էր դեպի Բուենոս Այրես։ Որովհետև եղանակն այնքան լավ չէր, առավոտյան կանուխ նավը պարանով կապեցինք կղզյակներից մեկի վրա գտնվող մի ծառի ճյուղից։ Պարանա գետը լի է կղզիներով, որոնք անընդհատ մի կողմից քայքայվում են, մյուս կողմից՝ նորոգվում։ Այդ նավի տերը հիշում էր բազմաթիվ մեծ կղզիներ, որոնք ֊քայքայվելքայքայվել, անհետացել էին և մի քանիսն էլ նորից վերակազմվել և պաշտպանվել բուսականության կողմից։ Այդ կղզիները կազմված են տղմոտ ավազից. այնտեղ չի կարելի գտնել մինչև անգամ շատ փոքր խճեր. նրանց բարձրությունը, գետի մակարդակից հաշված, չորս ոտնաչափից չի անցնում, բայց պարբերական հեղեղների ժամանակ սրանք ամբողջովին ողողվում են գետի ջրով։ Նրանք բոլորն էլ միևնույն բնույթն ունեն, բազմաթիվ ուռենիներ և մի քանի այլ ծառեր իրար կապված են մագլցող բույսերի բազմաթիվ փոփոխակներով՝ կազմելով մի խիտ մացառուտ։ Այս թփուտները ջրախոզերի և յագուարների համար առանձնարաններ են։ Վերջինիս տարածած սարսափը խորտակում էր այդ անտառների մեջ մագլցելու զվարճության մեր բոլոր հույսերը։ Այդ երեկո հազիվ թե հարյուր քայլ հեռացել էի, երբ գետնին նկատեցի աներկբայելիորեն վագրի բոլորովին նոր հետքեր, և ես ստիպված էի վերադառնալ։ Յուրաքանչյուր կղզում կարելի է գտնել ոտնահետքեր, և ինչպես որ նախորդ էքսկուրսիաների ընթացքում խոսակցության նյութը կազմում էին հնդիկների հետքերը, այնպես էլ այստեղ անընդհատ խոսում էինք վագրերի հետքերի մասին։
Մեծ գետերի եղեգնյա ափերն ըստ երևույթին հանդիսանում են յագուարների սիրած հաճախատեղերը. բայց Պլատայից հարավ ինձ ասացին, որ նրանք ավելի շատ հաճախում են լճերի եզրերին աճող եղեգները, որտեղ էլ որ լինեն, այնուամենայնիվ նրանք պահանջ են ունենում ջրի։ Նրանց գլխավոր որսը ջրախոզն է, այնպես որ կարելի է ասել, որ այն տեղերում, որտեղ ջրախոզն առատ է, յագուարի վտանգն այնքան մեծ չէ։ Ֆալկոները նշում է, որ Պլատա գետաբերանի հարավային կողմի մոտերքում կան բազմաթիվ յագուարներ, և նրանք գլխավորապես ձկներով են ապրում. այս տեղեկությունը ես լսել եմ նաև այլ մարդկանցից։ Պարանայի վրա նրանք սպանել են մի շարք փայտահատների և մինչև անգամ գիշերը մտել են նավերը։ Բախադայում ապրում է մի մարգմարդ, որը ներքևից դեպի վերև նավարկելիս գիշերը տախտակամածի վրա բռնվում է այս կենդանիներից. թեև հաջողվում է փախչել, բայց այդ այնքան էժան չի նստում նրան. նրա մի թևը գործածությունից դուրս է գալիս։ Այս կենդանիներն ամենից շատ վտանգավոր են այն մոմենտին, երբ հեղեղը նրանց քշում է կղզիների վրայից։ Ինձ պատմում էին, որ մի քանի տարի առաջ Սանտա Ֆեում մի մեծ յագուար մտնում է մի եկեղեցի. այնուհետև երկու քահանա իրար հետևից մտնում են ներս և այլևս չեն վերադառնում, մի երրորդը գնում է իմանալու, թե ինչո՛ւ չեն վերադառնում, և նա մեծ դժվարությամբ ազատում է իր կյանքը փախչելով։ Այս գազանն սպանել են շենքի մի անկյունից, որի համար հարկ է եղել քանդել ծածկի մի մասը։ Երբեմն նրանք մեծ ավերմունք են գործում նաև անասունների և ձիերի մեջ։ Ասում են, որ նրանք իրենց որսն սպանում են վիզը կոտրատելով։ Եթե մի անգամ. սրանց քշում են դիակի վրայից, այլևս նրանք ետ չեն դառնում. գաուչոներն ասում են, որ յագուարը գիշերը թափառելիս շատ է նեղվում իրեն հետևող աղվեսների կաղկանձից։ Այս մի շատ հետաքրքրական զուգադիպություն է Հնդկաստանում գոյություն ունեցող մի փաստի հետ, որտեղ, ասում են, շնագայլերը (չախկալ) միևնույն համարձակությամբ հետևում են Արևելյան Հնդկաստանի վագրին։ Յագուարը մի աղմկոտ կենդանի է, ավելի շատ մռնչում է գիշերը, մասնավորապես վատ եղանակներին։
Մի օր Ուրուգվայի ափերին որսի էի գնացել, երբ ինձ ցույց տվին մի քանի ծառեր, որոնց վրա միշտ պատահում են այս կենդանիները։ Ասում են, որ նրանք այդ ծառերի վրա սրում են իրենց ճիրանները։ Ես տեսա երեք հայտնի ծառեր, որոնց կեղևները մաշված և հղկված էին, կարծեք թե այդ կատարվել էր կենդանիների կրծքով։ Այս հղկված մասի յուրաքանչյուր կողմում կային խորը ճանկռտուքներ կամ ավելի ճիշտ կլինի ասել ակոսիկներ, որոնք տարածված էին շեղ գծով և ունեին մեկ յարդ երկարություն։ Այդ ակոսներն առաջացել էին տարբեր ժամանակներում։ Յագուարի մոտալուտ լինելը հայտնաբերելու սովորական եղանակներից մեկն էլ այս ծառերի վրա եղած հետքերը քննելն է։ Իմ կարծիքով՝ յագուարի այս սովորությունը միանգամայն նման է հասարակ կատվի սովորությանը, որը նույնպես դուրս ձգած ոտներով և բացած ճիրաններով ճանկռտում է աթոռի ոտները. ես լսել եմ նաև Անգլիայում մրգի փոքր ծառերն այս եղանակով ոչնչացնելու մի քանի դեպքերի մասին։ Նման որոշ սովորություններ պետք է ունենա նաև պուման, որովհետև Պատագոնիայի լերկ և պինդ գետնի վրա ես հաճախ տեսել եմ այնպիսի խոր ակոսներ, որ միայն պուման կարող էր առաջացրած լինել։ Այս գործողության նպատակը, իմ կարծիքով, ճիրանների մաշված մասերից ազատվելն է և ոչ թե սրելը, ինչպես կարծում են գաուչոները։ Յագուարին կարելի է սպանել առանց մեծ դժվարության. շներն իրենց հաչոցով քշում են նրան ծառի վրա, որտեղ հեշտությամբ կարելի է խփել նրան գնդակով։ Վատ եղանակի պատճառով մենք երկու օր մնացինք մեր նավի խարսխած տեղում։ Մեր միակ զվարճալիքը ճաշի համար ձուղ ձուկ որսալն էր։ Այնտեղ կային բազմաթիվ տարբեր տեսակի ձկներ և բոլորն էլ շատ համեղ էին։ Մի ձուկ, որին անվանում են «արմադո» (artmado armado — Silurus-ի մի տեսակը) նշանավոր է իր անհաճո խռպոտ ձայնով, որ հանում է կարթով կամ լարով բռնվելիս. այդ ձայնը պարզ լսելի է դեռ ձուկը ջրում եղած ժամանակ։ Այս նույն ձուկն օժտված է որևէ առարկայի ամուր կառչելու ունակությամբ, լինի այդ նավարկելու թիակ, թե ձկնորսական կարթի թելը. նա այդ կատարում է կրծքի և կռնակի լողաթևերի ուժեղ փշերի միջոցով։ Երեկոյան եղանակը կատարյալ արևադարձային էր, ջերմաչափր ջերմաչափը ցույց էր տալիս 79°։ Ամեն կողմ, աջ ու ձախ թռչում էին լուսարձակ միջատները, իսկ մժղուկները կատարյալ նեղում էին մեզ։ Հինգ րոպեի չափ ձեռքս պարզելիս այնքան մժղուկ հավաքվեց, որ ձեռքս սևացավ. հավանորեն նրանց թիվը հիսունից պակաս չէր լինի, և բոլորն լք էլ զբաղված էին ծծելով։
'''Հոկտեմբերի 15.'''— Այդ օրը մենք ճանապարհ ընկանք և անցանք Պունտա Գորդան, որտեղ կա նստակյաց հնդիկների մի գաղութ. այս հնդիկներին բերել են Միսիոնես գավառից։ Արագ նավարկեցինք գետի հոսանքով ներքև, բայց նախքան արևի մայրամուտը, վատ եղանակից անիմաստ երկյուղ կրելով. մտանք գետի մի նեղ թևը։ Ես նավակով նավարկեցի այս երկար գետախորշի հակառակ ուղղությամբ բավականին հեռուները։ Այս մի շատ նեղ, ոլորապտույտ և խորը գետախորշ էր, որի երկու կողմերում էլ բարձրանում էին երեսունից քառասուն ոտնաչափ բարձրության պատեր՝ կազմված խիտ ծառերից և հյուսված ու իրար միացած մագլցող բույսերով։ Այդ պատերը. վտակին տալիս էին մի կատարյալ մռայլ տեսք։ Այսւոեղ Այստեղ ես տեսա մի տարօրինակ թռչուն, որին անվանում էին մկրատակտուց (Rhynchops nigra)։ Նա ունի կարճ սրունքներ և թաղանթավոր ոտքեր, իսկ թևերը վերին աստիճանի երկար են և սուր, նա լինում է մոտավորապես ծովային ծիծեռնակի մեծության։ Կտուցը տափակացած է դեպի կողքերը, այսինքն այնպիսի մի հարթության վրա, որը բադի կամ գդալակտոց թռչունի կտուցի հարթության հետ ուղիղ անկյուն է կազմում։ Նա նույնչափ հարթ և առաձգական է, ինչպես փղոսկրյա դանակը, և ներքին ծնոտը, ի տարբերություն բոլոր այլ թռչուններից, մեկ և կես մատնաչափ վերինից երկար է։ Մալդոնադոյի շրջակայքում գտնվող մի լճում, որի ջուրը գրեթե ցամաքել էր, որի հետևանքով և առատորեն վխտում էին փոքրիկ ձկնիկները, ես տեսա այս թռչուններից մի քանիսին, որոնք սովորաբար լինում էին փոքրիկ երամներով և թռչում էին արագորեն ետ ու առաջ՝ լճի ջրին խիստ մոտիկ։ Նրանք իրենց կտուցը լայն բաց էին անում և ներքին ծնոտը կիսով խրում ջրի մեջ։ Այսպես սահելով ջրի վրայով՝ նրանք վարում էին այն իրենց թռիչքի ժամանակ։ Ջրի մակերեսը բոլորովին խաղաղ էր, և նա ներկայացնում էր վերին աստիճանի հետաքրքրական տեսարան՝ երամները դիտելու տեսակետից. յուրաքանչյուր թռչուն յուր հետևը, հայելանման մակերեսի վրա, թողնում էր իր թռիչքի նեղ հետքը։ Թռիչքի ընթացքում այս թռչունները հաճախ կատարում են շատ արագ պտույտներ և մեծ ճարպկությամբ իրենց ներքին ծնոտով ակոսում են ջուրը և բռնում փորր փոքր ձկներ, որոնց պահում են իրենց մկրատանման կտուցի վերին և կարճ ծնոտի միջոցով։ Այս բանը ես տեսա մի քանի անգամ, երբ նրանք ծիծեռնակների նման շարունակ ետ ու առաջ էին անցնում իմ առջևից։
Իսկ երբ թողնում էին ջրի մակերեսը, նրանց թռիչքը լինում էր վայրագ, անկանոն ու արագ, և այդ ժամանակ արձակում էին բարձր, կոշտ և խռպոտ ձայներ։ Երբ այս թռչունները ձուկ էին որսում, խիստ աչքի էր ընկնում այն առավելությունը, որ ներկայացնում էին նրանց թևերի սկզբնական երկար փետուրները, որոնք նրանց մարմինը չոր էին պահում։ Երբ նրանք որսում են ձկներ, ընդհանուր տեսքով նման են ծովային այն տիպիկ թռչուններին, որոնց հաճախ վերարտադրում են նկարիչները։ Նրանց պոչը մեծ ծառայություն է մատուցում՝ իրենց անկանոն թռիչքը ղեկավարելու համար։
Այս թռչունները տարածված են բավականին հեռուները՝ երկրի խորքերում, Ռիո Պարանա գետի հոսանքի ուղղությամբ։ Ասում են, որ ամբողջ տարին նրանք մնում են այստեղ և թուխս նստում ճահիճների մեջ։ Ցերեկը նրանք հանգստանում են երամներով՝ կանաչ հարթավայրերում, ջրերից որոշ հեռավորության վրա։
Երբ խարիսխ էինք գցել Պարանայի երկու կղզիների միջև գտնվող մի խոր գետախորշում, որի մասին արդեն հիշատակել եմ, և երբ երեկոն վերջանում էր, հանկարծակի երևաց այս մկրատակտուցներից մի թռչուն։ Ջուրը բոլորովին խաղաղ էր, և ջրի երեսն էին բարձրանում բազմաթիվ փոքրիկ ձկներ։ Երկար ժամանակ այս թռչունը շարունակ սահում էր ջրի մակերեսով՝ թռչելով իր կոպիտ և անկանոն թռիչքով նեղ ջրանցքից ներքև, ու վերև, որն արդեն մթագնել էր գիշերային խավարից և կախված ծառերի ստվերներից։ Մոնտեվիդեոյում ես նկատեցիք նկատեցի, որ մի քանի մեծ երամներ հանգստանում էին նավահանգստի վերևում, տղմոտ թմբերի վրա, ինչպես Պարանայի կանաչ հարթավայրերում ենք տեսնում. ամեն երեկո նրանք թռչում էին դեպի ծովը։ Այս փաստերի հիման վրա ենթադրում եմ, որ մկրատակտուցը սովորաբար գիշերն է դուրս գալիս ձկնորսության, երբ բազմաթիվ մանր կենդանիներ առատորեն բարձրանում են մակերեսը։ Մր. Լեսոնը նշում է, որ նա տեսել է, թե ինչպես այս թռչունները բաց են անում Չիլիի ափերին ավազաթմբերում թաղված մակտրի պատյանները. նկատի ունենալով նրանց թույլ կտուցը, որի ներքևի ծնոտը բավականին էլ դուրս է ցցված, և նկատի ունենալով նրանց կարճ ոտքերն ու երկար թևերը, շատ անհավանական է, որ այս սովորությունն ընդհանուր լինի։
Պարանայով ներքև իջնելիս ես նկատեցի միայն երեք այլ թռչուն, որոնց սովորություններն արժանի են այստեղ հիշատակվելու։ Այդ թռչուններից մեկը մի փոքրիկ ալկիոն է (Ceryle Americana). նրա պոչն ավելի երկար է, քան եվրոպական տեսակներինը, ուստի և դիրքով հաստատուն և ուղիղ նստել չի կարող։ Նրա թռիչքն էլ նետի թռիչքի նման ուղիղ և արագ լինելու փոխարեն թույլ է և ալիքավոր, ինչպես այդ տեսնում ենք փափկակտուց թռչունների մոտ։ Նա հանում է շատ ցածր ձայն, որը նման է երկու քար իրար զարկելուց աոաիսցաձ առաջացած ձայնին։ Երկրորդը մի փոքր կանաչ թութակ է (Conurus murinus) գորշ կրծքով։ Նա կղզու բոլոր վայրերից նախընտրում է կղզու վրա գտնվող բարձր ձառերը՝ իր բունը շինելու համար։ Բներն այնքան մոտիկ են գտնվում իրար, որ կազմում են ձողիկների մի մեծ կույտ։ Այս թութակները միշտ ապրում են երամներով և մեծ ավերածություններ են պատճառում հացահատիկների դաշտերին։ Ինձ պատմում էին, որ Կոլոնիայի մոտ մի տարում սպանել էին այս թութակներից 2500 հատ։ Երրորդը Բուենոս Այրեսի շրջակայքում շատ տարածված պատառաքաղանման և երկու երկար փետուրներով վերջավորվող պոչով մի թռչուն է (Tyrannus savana), որին սպանացիներն անվանում են մկրատապոչ։ Այս թռչունը սովորաբար նստում է օմբու ծառի մի ճյուղի վրա մի տան մոտ և այնտեղից մերթընդմերթ կարճ թռիչքներ է անում միջատների հետևից և վերադառնում միևնույն տեղը։ Թռիչքի ժամանակ նա իր շարժուձևով և ընդհանուր տեսքով ներկայացնում է սովորական ծիծեռնակի կարիկատուրան։ Նա կարող է օդում կատարել շատ կարճ դարձումներ, որի ժամանակ բացում և փակում է իր պոչը, երբեմն հորիզոնական կամ կողքի և երբեմն էլ ուղղաձիգ ուղղությամբ՝ մկրատի երկու թևերին խիստ նման։
'''Հոկտեմբերի 16.'''— Ռոսարիոյից մի քանի փարսախ ներքև Պարանայի արևմտյան ափը ներկայացնում է ուղղաձիգ գահավանդներ, որոնք երկարաձգվում են մինչև Սան Նիկոլաս և ավելի ներքև, այս պատճառով էլ նա շատ ավելի նման է ծովափի, քան անուշահամ ջրի գետափի։ Պարանայի տեսարանի համար մի մեծ պակասություն է նրա չափազանց տղմոտ ջուրը, որը հետևանք է նրա թմբերի փափուկ բնույթի։ Ուրուգվայի ջուրը, որը հոսում է գրանիտային դաշտերից, շատ ավելի վճիտ է և պարզ, քան Պարանայինը. և Պլատայի վերևում, որտեղ միանում են այս երկու գետերը, ջրերը մեծ հեռավորության վրա զանազանվում են իրենց սև և կարմիր գույներով։ Երեկոյան քամին բոլորովին նպաստավոր չլինելով՝ սովորականի պես իսկույն ևեթ խարիսխ գցեցինք. հաջորդ օրը բավականին ուժեղ էր փչում, բայց հոսանքը նպաստավոր էր. նավի տերը չափազանց վախկոտ էր և չէր համաձայնի մեկնելու։ Բախադայում նրան նկարագրում էին որպես „hombre muy aflicto” — մի մարդու, որի գործերը միշտ ձախողվում են. բայց իրականում նա այդ բոլոր հապաղումները տանում էր զարմանալի համբերությամբ։ Նա մի ծեր սպանացի էր և երկար ժամանակ էր, որ ապրում էր այս երկրում։ Նա խոստովանվում էր, որ ինքը շատ է սիրում անգլիացիներին, բայց միաժամանակ պնդում էր, որ Տրաֆալգարում անգլիացիների տարած հաղթությունը սպանացի նավապետների կաշառվածության շնորհիվ էր, և երկու կողմում էլ ոչ մեկի գործն իր արիությամբ և մեծությամբ չէր կարող հավասարվել սպանացի ծովակալի գործին։ Ինձ զարմացրեց այն բնորոշ գիծը, որ այս մարդը նախընտրում էր, որ իր հայրենակիցները համարվեին ամենաստոր դավաճաններ, քան թե երկչոտ կամ անճարակ։
'''Հոկտեմբերի 18 և 19.'''— Մենք դանդաղորեն շարունակեցինք նավարկել մեծ գետով ներքև. հոսանքը մեզ քիչ էր օգնում։ Ճանապարհին շատ քիչ նավերի հանդիպեցինք։ Այսպիսի մի մեծ գետային հաղորդակցության վայրում համառորեն մի կողմ է գցված բնության ամենալավ նվերներից մեկը — մի գետ, որից նավերը կարող էին նավարկել բարեխառն երկրից — որտեղ որոշ պրոդուկտներ զարմանալիորեն այնքան առատ պետք է լինեին, որքան աղքատ՝ այլ պրոդուկտներից — դեպի մի այլ երկիր, որն ունի արևադարձային կլիմա և այնպիսի հող, որ, ըստ մր. Բոնպլանի, իր արգավանդությամբ թերևս անգերազանցելի է աշխարհի որևէ մասի ձողից։ հողից։ Քանի դեռ ապրում է Ֆրանսիան, որը Պարագվայի դիկտատորն է, այս երկու երկրները պետք է մնան անջատ, կարծեք թե գտնվում են երկրագնդի հակառակ կողմերում։ Իսկ երբ այդ արյունախանձ ծեր բռնակալը վերանա աշխարհից, Պարագվան կապրի բազմաթիվ ռևոլուցիաներ, որը նախընթաց անբնական խաղաղությունից ավելի վայրագ կլինի։ Այդ երկիրն սպանական ամերիկյան մյուս պետությունների նման պետք է իմանա, որ ոչ մի ռեսպուբլիկա չի կարող երկար տևել, մինչև նա չունենա մարդկանց մի խմբակ, որոնք տոգորված լինեն պատվո և արդարության սկզբունքներով։
'''Հոկտեմբերի 20.'''— Ժամանելով Պարանայի գետաբերանը, ես ափ դուրս եկա Լաս ԿանչասումԿոնչասում, որպեսզի այնտեղից ձիով ուղևորվեմ դեպի Բուենոս Այրես, որովհետև շատ էի անհանգստանում այնտեղ հասնելու համար։ Ցամաք դուրս գալիս, ի մեծ զարմանմսզարմանս, պարզվեց, որ ես որոշ չափով բանտարկյալ էի։ Տեղի ունեցող մի ուժգին ռևոլուցիայի պատճառով բոլոր նավահանգիստները գտնվում էին հսկողության տակ, և նավային երթևեկությունն արգելված էր։ Ես չէի կարող վերադառնալ իմ նավը, իսկ ցամաքով ճանապարհվելու մասին խոսք լինել չէր կարող։ Այդտեղի պետի հետ երկար բանակցելուց հետո ինձ թույլատրվեց հաջորդ օրը գնալ գեներալ Ռոլորի մnտմոտ, որը գլխավորում էր ապստամբների մի զորախումբ մայրաքաղաքի այս կողմում։ Առավոտյան գնացի բանակատեղին։ Գեներալը, սպաները և զինվորները բոլորն էլ արտաքնապես մեծ անզգամների տեսք ունեին, և կարծում եմ, որ իրոք .այդպիսի անձնավորություններ էին դրանք։ Գեներալը քաղաքից դուրս գալու երեկոյին ինքնակամ գնացել էր նահանգապետի մոտ և ձեռքը սրտին դնելով պատվո խոսք էր տվել նրանք որ ինքը գոնե մինչև վերջը մնալու էր հավատարիմ։ Գեներալն ինձ ասաց, որ քաղաքը գտնվում էր խիստ պաշարված վիճակում, և լավագույն դեպքում նա կարող էր տալ ինձ մի անցագիր՝ ուղղված Քիլմեսում գտնվող ապստամբների ընդհանուր հրամանատարին։
Որպեսզի մտնեինք Քիլմես, անհրաժեշտ եղավ բավականաչափ պտույտ գործել և շրջանցել քաղաքը։ Բանակատեղում ինձ շատ քաղաքավարի ընդունեցին, բայց ինձ ասացին, որ բոլորովին հնարավոր չէ թույլ տալ ինձ քաղաք. մանելու։ մտնելու։ Այս բանն ինձ շատ էր մտահոգում, որովհետև իմ հաշվով «Բիգլ»-ը Ռիո Պլատայից ավելի շուտ պիտի եկած լիներ, քան իրականում այդ տեղի էլ ունեցել։ Երբ խոսակցության ժամանակ պատահմամբ հիշեցրի գեներալ Ռոսասի պարտավորիչ վերաբերմունքն իմ հանդեպ իմ՝ Կոլորադոյում եղած ժամանակ, կախարդական միջոցներն անգամ չէին կարող իրերի դրությունը փոխել այնպես արագ, ինչպես այդ կարճ խոսակցությունը։ Ինձ անմիջապես ասացին, որ թեև հնարավոր չէ ինձ անցագիր տալ, բայց եթե ես համաձայնեի թողնել իմ ուղեկցին և ձիերին, ինձ թույլ կտրվեր անցնել պաշարման շղթայից։ Ես մեծ ուրախությամբ ըն-ընդունեցի այս առաջարկը. ինձ հետ մի սպա ուղարկեցին, որպեսզի թույլատրվեր ինձ կամուրջից անցնել։ Մի փարսախի չափ ճանապարհը կատարյալ ամայի էր։ Ես հանդիպեցի մի խումբ զինվորների, որոնք բավարարվեցին իմ մի հին անցագրով, և վերջապես ինձ փոքր ուրախություն չէր պատճառում քաղաքում գտնվելը։
դունեցի այս առաջարկը. ինձ հետ մի սպա ուղարկեցին, որպեսզի թույլատրվեր ինձ կամուրջից անցնել։ Մի փարսախի չափ ճանապարհը կատարյալ ամայի էր։ Ես հանդիպեցի մի խումբ զինվորների, որոնք բավարարվեցին իմ մի հին անցագրով, և վերջապես ինձ փոքր ուրախություն չէր պատճառում քաղաքում գտնվելը։ Այս ռևոլուցիան հազիվ թե առաջացած լիներ որևէ լուրջ պատճառաբանությամբ, այլ այդ տեղի էր ունենում մի պետության մեջ, որտեղ ինն ամսվա ընթացքում (1820 թվի փետրվարից—հոկտեմբեր) տասնևհինգ կառավարող էր փոխվել։ Կոնստիտուցիայի համաձայն յուրաքանչյուր կառավարիչ ընտրվում էր երեք տարով — անիմաստ կլիներ որևէ պատճառաբանություն փնտրելը։Այս վերջին անգամ մի խումբ մարդիկ, որոնք կապ են ունենում Ռոսասի հետ, գզվում զզվում են նահանգապետ Բալկարսից և թվով յոթանասուն հոգի դուրս են գալիս քաղաքից և Ռոսասի անունից կոչ են անում, ու ամբողջ շրջանը զենք է վերցնում։ Ամբողջ քաղաքը շրջապատված էր, ոչ մի կենսամթերք, անասուն կամ ձի չէր մտնում քաղաքը, բացի այս, երբեմն առաջապահների մեջ տեղի էր ունենում բախում, և յուրաքանչյուր օր մարդիկ էին սպանվում։
Շրջապատողները շատ լավ գիտեին, որ կտրելով սննդանյութերի ներմուծումը քաղաք՝ անպայման իրենք կհաղթեին։ Գեներալ Ռոսասն այս մասին առաջուց չէր կարող իմացած լինել, բայց այդ թվում է թե բոլորովին համապատասխանում է իր պարտիայի ծրագրին։ Մի տարի հետո նա ընտրվեց նահանգապետ, բայց նա մերժեց նահանգապետ լինել մինչև պալատը նրան չտար արտակարգ իրավունքներ։ Այս պահանջը մերժվեց, և այն օրվանից սկսած մինչև այժմ նրա պարտիան ապացուցել է, որ ոչ մի այլ նահանգապետ նրան փոխարինել չի կարող։ Երկու կողմից էլ պատերազմը հայտնապես հետաձգված էր, մինչև պարզվեր Ռոսասի վերաբերմունքը։ Բուենոս Այրեսից դուրս գալուց մի քանի օր հետո մի տեղեկություն ստացվեց, ըստ որի գեներալը դժգոհ էր խաղաղությունը խանգարվելու համար, բայց գտնում էր, որ արդարությունը պաշարող պարտիայի կողմն է։ Սոսկ այս հայտարարության առթիվ նահանգապետը, մինիստրները և զինվորականների մի մասը, թվով մի քանի հարյուր մարդ, անմիջապես փախչում են քաղաքից։ Ապստամբները մտնելով քաղաք՝ ընտրում են նոր նահանգապետ, և իրենց ծառայության համար 5500 մարդ պարգևատրվում են։ Այս բոլորից հետո պարզ էր, որ Ռոսասը վերջնականապես դառնալու էր դիկտատոր։ Այստեղ, ինչպես և այլ ռեսպուբլիկաներում, ժողովուրդն առանձին ատելություն ունի թագավոր տիտղոսի նկատմամբ։ Հարավային Ամերիկայից դուրս գալուց հետո իմացանք, որ Ռոսասն ընտրվել է առանձին իրավունքներով և այնպիսի ժամանակով, որ չի համապատասխանում ռեսպուբլիկայի կոնստիտուցիային։
Վստահելի
1396
edits