Changes
|աղբյուր = [[«XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)]]
}}
Փենզանսից Սենթ Ջասթ գնացող օմնիբուսից իջավ մի մարդ և քայլերն ուղղեց դեպի հյուսիս՝ Փոլսթար տանող բարձրունք։ Տակավին վեցն անց էր կես, սակայն երկնքում արդեն երևում էին աստղերը։ Ծովից մեղմ ու սառը քամի էր փչում։ Իջնող աղջամուղջի մեջ եռակի բռնկումներով համաչափ շողում էին ժայռի ծերպին գտնվող փարոսի լույսերը։