Changes

Տեսակների Ծագումը

Ավելացվել է 1772 բայտ, 16:04, 13 Ապրիլի 2017
Հայտնի է, որ շատ կենդանիներ, որոնք պատկանում են ամենատարբեր դասերի և ապրում են Կարնիոլիայի և Կենտուկկիի<ref>Կարնիոլիա կամ Կրայնա — Ավստրիայի ամենահարավային մարզերից մեկն է, Կենտուկկի — Հյուսիսային Ամերիկայի նահանգներից մեկն է։— ''Խմբ.։''</ref> ստորերկրյա այրերում, բոլորովին կույր են։ Մի քանի խեցեմորթների մոտ աչքի ցողունիկը պահպանվել է, բայց աչքն ինքը անհետացել է, այսինքն հեռադիտակի հաստատոցը պահպանվել է, բայց հեռադիտակն իր ապակիների հետ միասին արդեն գոյություն չունի։ Քանի որ դժվար է ենթադրել, որ աչքերը, թեկուզև օգուտ չտվող, կարող էին այս կամ այն ձևով վնասել մթության մեջ ապրող օրգանիզմներին, ուստի նրանց կորուստը պետք է վերագրել վարժեցման բացակայությանը։ Այդ կույր կենդանիներից մեկը, այն է՝ քարանձավային մեծամկները — (Neotoma), որոնցից մի զույգ բռնել է պրոֆեսոր Սիլլիմանը քարանձավի մուտքից կես մղոն հեռավորության վրա և, հետևաբար, քարանձավի ոչ ամենախոր տեղում, ունեցել են փայլուն և զգալի մեծությամբ աչքեր։ Այդ կենդանիները, ինչպես ինձ հաղորդում է պրոֆ. Սիլլիմանը, երբ նրանց ենթարկել են մոտավորապես մի ամսվա ընթացքում շարունակ ուժեղացող լույսի ներգործությանը, սկսել են աղոտ կերպով զանազանել առարկաները։
Դժվար է պատկերացնել ավելի նման կենսապայմաններ, քան այն պայմանները, որ ներկայացնում են գրեթե միանման կլիմա ունեցող կրաքարային խոր քարանձավները, այնպես որ, հին տեսակետի համաձայն, ըստ որի կույր կենդանիները ամերիկական և եվրոպական քարանձավների համար առանձին առանձին են ստեղծվել, պետք էր սպասել, որ նրանց կազմվածքը և սիստեմատիկական ազգակցությունը մոտ նմանություն կունենան միմյանց հետ։ Ակներևորեն դա չի արդարանում, երբ երկու կենդանական աշխարհն ամբողջությամբ համեմատում ենք միմյանց հետ։ Շիեդտեն մի քանի միջատների վերաբերմամբ նկատում է. «Հետևաբար, մենք այդ երևույթն ամբողջությամբ վերցրած պետք է համարենք մի ինչ որ բացառապես տեղական բան, իսկ այն նմանության մեջ, որ նկատելի է Մամոնտի այրի (Կենտուկկիի) և Կարնիոլիայի քարանձավների սակավաթիվ ձևերի միջև, կարելի է տեսնել այն համանմանության միայն մի պարզ արտահայտությունը, որ գոյություն ունի առհասարակ Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի կենդանական աշխարհների միջև»։ Իմ տեսակետից՝ ամերիկական կենդանիները, որ օժտված են եղել տեսողության սովորական սրությամբ, դանդաղորեն ամբողջ մի շարք սերունդների ընթացքում արտաքին աշխարհից շարունակ ավելի ու ավելի թափանցել են Կենտուկկիի քարանձավների խորքը. նույնն է տեղի ունեցել նաև եվրոպական քարանձավներում եղած կենդանիների հետ։ Մենք որոշ վկայություններ ունենք կենսակերպում տեղի ունեցած այդ աստիճանական փոփոխության օգտին, որովհետև Շիեդտեն նկատում է. «Հետևաբար մենք դիտում ենք ստորերկրյա կենդանական աշխարհները որպես հարակից վայրերի աշխարհագրական տեսակետից մեկուսացած կենդանական աշխարհների փոքրիկ ճյուղեր, որոնք թափանցել են երկրի խորքը և որքան նրանք տարածվել են խավարի այդ շրջանում, այնքան ավելի ու ավելի հարմարվել են շրջապատող պայմաններին։ Սովորական ձևերից քիչ տարբերվող կենդանիները նախապատրաստում են անցումը լույսից դեպի մթություն։ Այնուհետև գալիս են այն ձևերը, որոնք հարմարված են մշտական աղջամուղջին և, վերջապես, այն ձևերը, որոնք նախանշված են լիակատար խավարի համար, սրանք արդեն ունեն բոլորովին առանձնահատուկ կառուցվածք»։ Շիեդտեի դիտողությունները, չպետք է մոռանալ, վերաբերում են ոչ թե մի, այլ տարբեր տեսակների։ Այն ժամանակամիջոցում, երբ կենդանին անթիվ սերունդների շարքից հետո հասել է ամենախոր խորխորատներին, մեր արտահայտած տեսակետի հիման վրա վարժեցման բացակայությունը առաջ է բերել աչքերի ավելի կամ պակաս չափով կորուստ, իսկ բնական ընտրությունն արդեն կարողացել է առաջացնել այլ փոփոխություններ, օրինակ, բողկուկների կամ շոշափուկների մեծացում՝ որպես տեսողության կորստին փոխհատուցում։ Չնայած այդ փոփոխություններին, մենք, այնուամենայնիվ, իրավունք ունենք սպասելու, որ Ամերիկայի քարանձավային միջատները ազգակցության գծեր կունենան մայր ցամաքի այլ բնակիչների հետ, ճիշտ այդպես էլ այն կենդանիները, որոնք ապրում են Եվրոպայի քարանձավներում, ազգակցությամբ, կապված կլինեն այդ մայր ցամաքի բնակիչների հետ։ Եվ դա արդարանում է ամերիկական քարանձավային միջատների վերաբերմամբ, ինչպես ինձ հաղորդել է պրոֆ. Դանան. նմանապես էլ մի քանի եվրոպական քարանձավային միջատներ մոտ ազգակցություն ունեն շրջապատող երկրի միջատների հետ։ Չափազանց դժվար կլիներ բանական բացատրություն տալ քարանձավային կույր կենդանիների և երկու մայր ցամաքների այլ բնակիչների միջև եղած այդ ազգակցությանը, կողմնակից լինելով այն սովորական պատկերացման, որ նրանք ստեղծված են իրարից անկախ կերպով։ Այն փաստը, որ ձին և նոր աշխարհի քարանձավային կենդանիներից մի քանիսը ներկայացնում են. մոտ ազգակցություն, կարելի էր նախատեսել այդ երկու աշխարհների կենդանիների մեծ մասի լավ հանրածանոթ ազգակցության հիման վրա։ Քանի որ Battyscia-ի մի կույր տեսակը առատորեն հանդիպում է քարանձավներից հեռու ստվերոտ ժայռերի վրա, ուստի այդ միակ սեռի քարանձավային տեսակների տեսողության կորուստը հավանորեն ոչ մի առնչություն չունի նրա մութ բնակավայրի հետ։ Մի այլ կույր սեռ (Anophthalmus) ունի այն զարմանալի առանձնահատկությունը, որ ըստ Մուրրեյի խոսքերի, նրա տեսակները դեռ ոչ մի տեղ չեն գտնված, բացի քարանձավներից. և այնուամենայնիվ Եվրոպայի և Ամերիկայի զանազան քարանձավներում հանդիպող տեսակները տարբերվում են իրարից։ Սակայն հնարավոր է, որ այդ զանազան տեսակների նախնիները անցյալում, երբ նրանք դեռ օժտված էին աչքերով, ցրված են եղել երկու մայր ցամաքների վրա և հետագայում մահաջնջվել են ամենուրեք, բացի իրենց այժմյան մեկուսացած ապաստարաններից։ Ես հեռու եմ զարմանք արտահայտելուց այն անոմալիաների առթիվ, որ ներկայացնում են քարանձավային կենդանիները, ինչպես այն արտահայտել է Ագասսիսը <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Agassis>'''Ագասսիս''' (Agassis Louis)։— Հայտնի hնէաբան և երկրաբան, հակաէվոլյուցիոնիստ ԱՄՆ-ում (1807-1873)։ Ծագումով շվեյցարացի, բնագիտության պրոֆեսոր Նեվշատելում։ 1846 թ. տեղափոխվել է Ամերիկա, որտեղ եղել է երկրաբանության և կենդանաբանության պրոֆեսոր։ Կենդանաբանության, հնէաբանության և երկրաբանության (մասնավորապես սառցադաշտային ժամանակաշրջանի) վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ է։ Էվոլյուցիոն ուսմունքի և դարվինիզմի կատաղի հակառակորդ, տեսակների, սեռերի և այլնի աստվածային ծագման գաղափարի պաշտպան։</ref> կույր ձկան (Amblyopsis) վերաբերմամբ, բայց ավելի շուտ այդ կարելի էր անել կույր պրոտեի առթիվ, եթե նրան համեմատում ենք Եվրոպայի այլ երկկենցաղների հետ։ Ես զարմանում եմ նրա վրա, որ այդ մռայլ ապաստարաններում նախկին կյանքի ավելի շատ մնացորդներ չեն պահպանվել շնորհիվ ավելի քիչ դաժան մրցության, որին ենթարկվել է նրանց սակավաթիվ բնակչությունը։
===ԱԿԼԻՄԱՏԻԶԱՑԻԱ===
Կաթնագեղձերի զարգացումը նշանակություն չէր ունենա և բնական ընտրության ազդեցության տակ չէր ընկնի, եթե նորածինները չկարողանային միևնույն ժամանակ օգտվել նրանց արտաթորությունից։ Հասկանալ այն, թե ինչպես նորածին կաթնասունը սովորել է բնազդաբար ծծել կուրծը, ավելի դժվար չէ, քան հասկանալ այն, թե ինչպես ձվից դուրս չեկած ճուտերը սովորել են կոտրել ձվի կեղևը, խփելով նրան հատկապես դրա համար հարմարված կտուցով, կամ ինչպես նրանք սովորել են ձվից դուրս գալուց մի քանի ժամ հետո կեր կտցել։ Այդպիսի դեպքերում հարցի ամենահավանական լուծումը, թվում է թե, այն է, որ այս կամ այն սովորությունը սկզբում ձեռք է բերվել ավելի ուշ հասակում, իսկ հետո հաջորդին փոխանցվել է ավելի վաղ հասակում։ Բայց նորածին կենգուրուն, ինչպես ասում են, չի ծծում, այլ միայն կպչում է մոր պտկին, որն ընդունակություն ունի կաթ սրսկելու իր անօգնական և կիսակազմավորված զավակի բերանը։ Դրա վերաբերմամբ մ-ր Մայվարտը նկատում է. «Եթե գոյություն չունենար հատուկ նախապաշտպանում, նորածին ձագը հավանորեն կոչնչանար կաթը շնչափողի մեջ թափանցելուց։ Բայց այդպիսի նախապաշտպանում գոյություն ունի։ Կոկորդի եզրերը հեռացած են այնքան, որ հասնում են քթանցքի վերջի եզրին, որով հնարավոր է լինում օդի թափանցումը թոքերի մեջ, մինչդեռ կաթն անարգել կերպով հոսում է կոկորդի կողքերով և հաջող կերպով անցնում կերակրափողի մեջ»։ Այնուհետև մ-ր Մայվարտը հարցնում է, թե ի՞նչ կերպով բնական ընտրությունը ոչնչացրել է չափահաս կենգուրուի (և մյուս կաթնասունների մեծամասնության, ընդունելով նրանց ծագումը երկար գանգային ձևից) «կառուցվածքի այդ, առնվազն, բոլորովին անմեղ ու անվնաս առանձնահատկությունը»։ Ի պատասխան դրան, կարելի է ենթադրել, որ ձայնը, որը անշուշտ մեծ նշանակություն ունի շատ կենդանիների համար, հազիվ թե հասներ լիակատար ուժգնության, քանի դեռ կոկորդը մտնում էր քթանցքի մեջ, իսկ պրոֆ. Ֆլոուերը ինձ հայտնել է մի կշռադատություն, որ այդպիսի կառուցվածքը մեծ արգելք կլիներ պինդ սնունդ կուլ տվող կենդանու համար։
Այժմ մենք կարճ ժամանակով դառնանք կենդանիների ստորակարգ բաժիններին։ Փշամորթները (ծովաստղերը, ծովաոզնիները և այլն) օժտված են զարմանալի օրգաններով, այսպես կոչված պեդիցելլյարիաներով, որոնք միանգամայն զարգացած տեսակի մեջ ներկայացնում են եռաբաժան ունելի, այսինքն երեք ատամնավոր ելուստներ՝ ամուր կերպով միացած միմյանց հետ և ամրացած ճկուն կոթունի գագաթին, որը շարժման մեջ է դրվում մկանների միջոցով։ Այդ ունելիները կարող են ամուր կերպով բռնել զանազան առարկաներ և Ալեքսանդր Ագասսիսը <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Agassis /> տեսել է, թե ինչպես ծովաոզնին իր կղկղանքի մասնիկները արագորեն տալիս էր մի ունելիից մյուսին իր մարմնի վրայով որոշ ուղղությամբ, որպեսզի չաղտոտվի իր կեղևը։ Բայց կասկածից դուրս է, որ բացի զանազան կեղտեր հեռացնելուց, այդ գոյացումները կատարում են նաև այլ աշխատանքներ, և դրանց մեկը պաշտպանությունն է։
Այդ օրգանների վերաբերմամբ մ-ր Մայվարտը, ինչպես և նախորդ շատ դեպքերում, հարցնում է. «Ի՞նչ ձևի օգուտ կարող էր լինել այդ օրգանների '''առաջին սկզբնավորումից''' և ինչպե՞ս այդ չնչին սկզբնավորումները կարող էին պահպանել առանձին ծովաոզնիների կյանքը»։ Եվ նա ավելացնում է. «Նույնիսկ բռնելու գործողության '''հանկարծական''' զարգացումը օգուտ չէր բերի առանց շարժական կոթունի, ճիշտ այդպես էլ վերջինս նշանակություն չէր ունենա առանց բռնող ունելիների. սակայն կառուցվածքի մեջ այդ բարդ համապատասխանության զարգացման համար բավական չէին միաժամանակ անսահմանորեն մանր, պարզապես անորոշ փոփոխություններր,— ժխտել այդ՝ նշանակում է, առնվազն պաշտպանել մի կատարյալ պարադոքս»։ Սակայն Մայվարտին այդ ինչքան էլ պարադոքսային թվա, երեք սայրով ունելիները, որ իրենց հիմքով անշարժ ամրակցված են, բայց ընդունակ են բռնելու գործողության համար, անկասկածորեն գոյություն ունեն մի քանի փշամորթների մոտ. և այդ միանգամայն հասկանալի է, եթե նրանք թեկուզև մի քիչ ծառայում են պաշտպանության համար։ Մ-ր Ագասսիսը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Agassis />, որի սիրալիրությանը ես պարտական եմ այդ խնդրի վերաբերյալ տեղեկությունների մեծ մասի համար, հաղորդել է ինձ, որ մի քանի փշամորթների եռաժանու երեք ճյուղերից մեկը մյուս երկուսին օժանդակելու համար է, այնինչ կան նաև այնպիսի սեռեր, որոնք երրորդ ճյուղը բոլորովին չունեն։ Պերյեի նկարագրությամբ Echinoneus-ի պեդիցելլյարիաները երկու ձև ունեն, մի քանիսը նման են Echinus-ի պեդիցելլյարիաներին, մյուսները՝ սպատանգի պեդիցելլյարիաներին. այդպիսի դեպքերը միշտ հետաքրքրական են, որովհետև ծառայում են բացատրելու համար, ըստ երևույթին, անսպասելի փոփոխությունները օրգանի երկու վիճակներից մեկը կորցնելու միջոցով։
Ինչ վերաբերում է այն գոյացումներին, որոնցից կարող էին զարգանալ այս հետաքրքրական օրգանները, ապա մ-ր Ագասսիսը <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Agassis /> իր սեփական հետազոտությունների և Մյուլլերի հետազոտությունների հիման վրա եկել է այն եզրակացության, որ ինչպես ծովաստղերի, այնպես էլ ծովաոզնիների պեդիցելլյարիաները անկասկածորեն կարելի է գիտել որպես ձևափոխված փշեր։ Դրանում կարելի է համոզվել ինչպես առանձին անհատների մոտ նրանց զարգացումից, այնպես էլ այն անցումների լրիվ շարքից, որոնք զանազան տեսակների և սեռերի մեջ պարզ թմբիկներից տանում են դեպի փշերը և փշերից դեպի լիովին զարգացած եռաճյուղ պեդիցելլյարիաները։ Անցման աստիճանականությունը տարածվում է նույնիսկ սովորական փշի ու պեդիցելլյարիայի և նրանց նեցուկ հանդիսացող կրային թիթեղիկների հետ հոդավորման եղանակի վրա։ Ծովաստղերի մի քանի սեռերի մոտ կարելի է գտնել «ցուցումներ այն մասին, որ պեդիցելլյարիաները ներկայացնում են պարզապես փոփոխված ճյուղավոր փշեր»։ Նրանք ունեն անշարժ փշեր սղոցաձև երեք շարժական ճյուղերով, որոնք բաժանված են հավասար հեռավորություններով և հոդավորված են փշի հիմքում, իսկ ավելի բարձր, միևնույն փշի վրա, նստած են երեք ուրիշ շարժական ճյուղիկներ։
Եթե վերջինները դուրս են դալիս փշի գագաթից, այդ դեպքում մենք մեր առջև ունենք ըստ էության կոպիտ եռաճյուղ պեդիցելլյարիա, որը կարելի է տեսնել փշի վրա երեք հիմնական ճյուղերով միասին։ Այդ դեպքում պեդիցելլյարիայի Ճյուղերի և փշի շարժական ճյուղերի միջև նմանությունը կասկածի ենթակա չէ։ Ընդհանրապես ընդունված է կարծել, որ պարզ փշերը ծառայում են պաշտպանության համար, իսկ եթե այդպես է, ապա հիմք չկա կասկածելու այն բանում, որ այն փշերը ևս, որոնք օժտված են սղոցաձև և շարժուն ճյուղերով, ծառայում են նույն նպատակի համար, բայց նրանց նշանակությունն այդ տեսակետից ավելի ևս կմեծանա, եթե նրանք միևնույն ժամանակ կդառնան նաև բռնող ապարատ։ Այսպիսով, բոլոր անցումները, սկսած պարզ նստած փշից մինչև պեդիցելլյարիան, ունեն օգտակար նշանակություն։
Ծովաստղերի մի քանի սեռերի այդ օրգանները փոխանակ մի անշարժ հիմքի ամրանալու, գտնվում են թեև կարճ, բայց ճկվելու ընդունակ մկանոտ կոթունի գագաթին. այդ դեպքում հավանորեն նրանք, բացի պաշտպանությունից, կատարում են նաև որևէ լրացուցիչ ֆունկցիա։ Ծովաոզնիների մոտ կարելի է հետամուտ լինել, թե ինչպես անշարժ նստած փուշը աստիճանաբար ձեռք է բերում հոդեր և այդպիսով դառնում է շարժական։ Ես կցանկանայի այստեղ տեղ ունենալ, որպեսզի ավելի լրիվ քաղվածքներ բերեի պեդիցելլյարիաների զարգացման մասին մ-ր Ագասսիսի <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Agassis /> հետաքրքրական դիտողություններից։ Նա նույնպես ասում է, որ բոլոր հնարավոր անցումները հավասարապես կարելի է գտնել ծովաստղերի պեդիցելլյարիաների և փշամորթների մի խմբի՝ օֆիուրների կարթերի միջև, ինչպես նաև ծովաոզնիների պեդիցելլյարիաների և հոլոթուրների խարիսխների միջև, որոնք պատկանում են միևնույն մեծ դասին։
Չափազանց կարևոր է հիշել, որ բնախույզները չունեն ոսկյա կանոն, որի միջոցով նրանք կկարողանային տարբերել տեսակները տարատեսակներից։ Նրանք ընդունում են յուրաքանչյուր տեսակի սահմաններում որոշ թույլ փոփոխելիություն, բայց երբ նրանք հանդիպում են մի քիչ ավելի մեծ տարբերությունների երկու որևէ ձևերի միջև, նրանք այդ ձևերը համարում են առանձին տեսակներ, եթե միայն հնարավորություն չեն ունենում շաղկապել միմյանց հետ նրանց մերձավոր միջակա անցումներով, իսկ այդ բանի վրա, հենց նոր շարադրված պատճառներով, շատ հազվագյուտ դեպքում կարելի է հույս դնել, երբ գործ ունենք երկրաբանական կտրվածքի հետ։ Ենթադրենք, թե B և C ներկայացնում են երկու տեսակներ, իսկ երրորդը՝ A-ն գտնված է ավելի հին, ավելի ցած ընկած շերտի մեջ, եթե A-ն նույնիսկ խիստ միջակա ձև լիներ B-ի և C-ի միջև, նա պարզապես կհամարվեր մի երրորդ և առանձին տեսակ, եթե միայն միևնույն ժամանակ նրան չէր կարելի սերտ կերպով կապել միջակա տարատեսակների միջոցով ձևերից մեկի կամ երկուսի հետ։ Սակայն չպետք է մոռանալ, ինչպես այդ բացատրվել է ավելի առաջ, որ թեկուզ A-ն եղել է B-ի և C-ի իսկական նախածնողը, դրանից դեռևս անպայման չի հետևում, որ նա բոլոր տեսակետներից պիտի լինի նրանց միջև խիստ միջակա ձև։ Այսպիսով, մենք կարող ենք միևնույն ֆորմացիայի ստորին ու վերին շերտերից ստանալ ծնողական տեսակները և նրանց բազմազան կերպով փոփոխված հաջորդները, և եթե մենք չունենք բազմաթիվ անցումային ձևեր, մենք չենք էլ կարող կռահել նրանց միջև արյունակցական ազգակցության գոյության մասին և նրանց կհամարենք տարբեր տեսակներ։
Հայտնի է, թե ինչպիսի աննշան տարբերությունների հիման վրա շատ հնէաբաններ որոշել են իրենց տեսակները. նրանք այդ անում են ավելի ևս հաճույքով, եթե օրինակները ծագում են միևնույն ֆորմացիայի տարբեր ստորաբաժանումներից։ Մի քանի հմուտ հնէաբաններ դ’Օրբինիի և մյուսների կողմից ճանաչված տեսակներից շատերին այժմ իջեցնում են տարատեսակների աստիճանի, և դրանում, իհարկե, մենք գտնում ենք փոփոխելիության որոշ ապացույց, որը մեր տեսությանն համաձայն պետք է գտնվեր։ Այժմ մի անգամ էլ դառնանք երրորդային ուշ նստվածքներին, որոնք պարունակում են, բնախույզների մեծամասնության կարծիքով, այժմ ապրող տեսակներին նման բազմաթիվ խեցիներ։ Մի քանի հիանալի բնախույզներ, օրինակ Ագասսիսը <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Agassis /> և Պիկտեն, պնդում են, որ այդ բոլոր երրորդային ձևերը ներկայացնում են այլ տեսակներ, թեև ընդունում են, որ նրանք այժմյան ձևերից շատ քիչ են տարբերվում. այսպիսով, եթե չենթադրենք, որ այդ ականավոր բնախույզներն իրենց երևակայության շնորհիվ ընկել են մոլորության մեջ և որ այդ վերին երրորդային տեսակները էապես ոչնչով չեն տարբերվում իրենց այժմյան ներկայացուցիչներից, կամ եթե չընդունենք, հակառակ բնախույզների մեծամասնության կարծիքի, որ այդ երրորդային տեսակները բոլորն էլ իսկապես տարբերվում են այժմյան ձևերից, այդ դեպքում մենք ցուցում ենք գտնում, որ հաճախ հանդիպում են այնպիսի թույլ փոփոխություններ, որպիսիք ենթադրում է իմ տեսությունը։ Եթե մենք դառնանք մի քիչ ավելի մեծ ժամանակամիջոցներին, այսինքն միևնույն ֆորմացիայի տարբեր, բայց հաջորդական հարկերին, մենք կտեսնենք, որ նրանց մեջ պարունակվող բրածոները թեև բոլոր կողմից ճանաչվում են որպես տեսակային տեսակետից տարբեր ձևեր, բայց նրանք ավելի սերտ կերպով կապված են միմյանց հետ, քան իրարից հեռու ընկած ֆորմացիաներում գտնվող տեսակները. այնպես որ այստեղ ևս մենք հանդիպում ենք աներկբայելի մի վկայության հօգուտ տեսության պահանջած ուղղությամբ կատարվող փոփոխությունների։ Այս վերջին հարցին ես դեռ կվերադառնամ հետևյալ գլխում։
Այն կենդանիների և բույսերի վերաբերմամբ, որոնք արագ բազմանում են և աչքի չեն ընկնում շարժունությամբ, հիմք կա ենթադրելու, ինչպես այղ տեսանք ավելի առաջ, որ նրանց տարատեսակները սկզբում սովորաբար հարմարված են լինում մի վայրի և որ այդպիսի տեղական տարատեսակները լայնորեն տարածվում են ու դուրս են մղում իրենց ազգակից ձևերին միայն այն բանից հետո, երբ նրանք բավական զգալի չափով փոփոխվել են ու կատարելագործվել։ Այդպիսի պայմաններում քիչ հավանականություն կա հայտնաբերելու որևէ երկրի մի ֆորմացիայում բոլոր նախկին անցումային աստիճանները որևէ երկու ձևերի միջև, որովհետև կարելի է ենթադրել, որ հաջորդական փոփոխությունները տեղական բնույթ են ունեցել կամ կատարվել են մի սահմանափակ մարզի սահմաններում։ Ծովային կենդանիները մեծ մասամբ ունեն լայն տարածում, և մենք տեսանք, որ բույսերի մեջ տարատեսակներով ամենից ավելի հարուստ են նրանք, որոնք ամենից ավելի լայն են տարածված։ Խեցիների և ծովային այլ կենդանիների նկատմամբ միանգամայն հավանական է, որ նրանցից ամենից ավելի հաճախ նրանք են սկիզբ տվել սկզբում տեղական տարատեսակների, իսկ հետո նաև նոր տեսակների, որոնք ամենից ավելի լայն կերպով են տարածված, և նրանց տարածումը անցնում է Եվրոպայում հայտնի երկրաբանական ֆորմացիաների սահմաններից հեռու, իսկ դա ևս դարձյալ զգալիորեն իջեցնում է որևէ երկրաբանական ֆորմացիայում անցումային աստիճաններ որոնելու, գտնելու հնարավորության հավանականության աստիճանը։
Ես կարող եմ բերել ևս մեկ օրինակ, որին ես ինքս վկա եմ եղել, և որը այղ պատճառով առանձնապես զարմացրել է ինձ։ Բրածո նստակյաց փնջոտնյա խեցգետինների (Cirripedia) մասին, իմ մեմուարում, հիմնվելով այժմ ապրող և երրորդային մահաջնջված տեսակների մեծ թվի վրա, անհատներով արտասովոր հարուստ շատ տեսակների վրա, որոնք տարածված են ամբողջ աշխարհում՝ սկսած արկտիկական մարզերից մինչև հասարակած և ապրում են խորության զանազան գոտիներում՝ սկսած մակընթացության վերին սահմանից մինչև 50 ֆատոմը<ref>Տե՛ս 401 էջի ծանոթությունը։— ''Խմբ.։''</ref>, հիմնվելով նույնիսկ ամենահին երրորդային շերտերում օրինակների հիանալի պահպանվածության վրա և այն հեշտության վրա, որով կարելի է ճանաչել այդ կենդանու փեղկի նույնիսկ բեկորը, հիմնվելով այս բոլոր հանգամանքների վրա, ես պնդել եմ, որ եթե բրածո Cirripedia-ները գոյություն ունենային երկրորդային ժամանակաշրջանում, նրանք անպայման պահպանված ու գտնված կլինեին. բայց քանի որ այն ժամանակ ոչ մի տեսակ չէր հայտնաբերվել այդ տարիքն ունեցող շերտերում, ուստի ես դրանից եզրակացրել եմ, որ այդ մեծ խումբը հանկարծակի կերպով զարգացել է երրորդային դարաշրջանի սկզբում։ Դա խիստ կերպով շփոթեցնում էր ինձ, ավելացնելով էլի մի ավելորդ օրինակ, ինչպես ես այն ժամանակ կարծում էի, որ տեսակների մի մեծ խումբ հանկարծակի կերպով է երևան եկել։ Բայց հենց որ լույս տեսավ իմ աշխատությունը, մի փորձառու հնէաբան՝ Բոսկեն, ինձ ուղարկեց նստակյաց Cirripedia-ի անկասկածելի մի ներկայացուցչի լրիվ օրինակի նկարը. այդ բրածոյին նա ինքն էր հանել Բելգիայի կավճային նստվածքներից, և կարծես թե դեպքը առանձնապես զարմանալի դարձնելու համար դուրս եկավ, որ դա Chthamalus էր, մի շատ սովորական, խոշոր և ամենուրեք տարածված սեռ, որի ոչ մի տեսակը մինչև այժմ գտնված չէ նույնիսկ ոչ մի երրորդային նստվածքում։ Ավելի ևս վերջերս մ-ր Վուդվորդը վերին կավճի մեջ հայտնաբերել է մի Pyrgoma, որը նստակյաց Cirripedia-ի մի առանձին ենթաընտանիքի ներկայացուցիչ է. այնպես որ ներկայումս մենք բավականաչափ ապացույցներ ունենք, որ կենդանիների այդ խումբը գոյություն է ունեցել երկրորդային ժամանակաշրջանի ընթացքում։
Հնէաբանների առանձնապես հաճախ հիշատակած տեսակների ամբողջ խմբի հանկարծակի կերպով երևան գալու օրինակ հանդիսանում են ոսկրավոր ձկները, որոնք երևացել են, Ագասսիսի <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Agassis /> վկայությամբ, կավճային ժամանակաշրջանին պատկանող շերտերում։ Այդ խումբն իր մեջ պարփակում է այժմ ապրող տեսակների հսկայական մեծամասնությունը։ Բայց յուրայի և տրիասի մի քանի ձևեր այժմ բոլորը համարվում են որպես ոսկրավորներին պատկանողներ. մի բարձր հեղինակություն այղ խմբի մեջ է զետեղել նույնիսկ պալեոզոյան որոշ ձևեր։ Եթե ոսկրավոր ձկները իրոք հանկարծակի կերպով են երևացել հյուսիսային կիսագնդում կավճային ֆորմացիայի սկզբում, այդ շատ ուշագրավ փաստ կլիներ, բայց դա անհաղթահարելի դժվարություն կներկայացներ միայն այն դեպքում, եթե կարելի լիներ ապա ցուցել, որ հենց նույն ժամանակաշրջանում տեսակները հանկարծակի և միաժամանակ զարգացել են աշխարհի մյուս մասերում։ Գրեթե ավելորդ է նշել, որ հազիվ թե գոնե մի բրածո ձուկ գտնված լինի հասարակածի մյուս կողմում, և աչքի անցկացնելով Պիկտեի «Հնէաբանությունը», կարելի է համոզվել, որ Եվրոպայի մի քանի ֆորմացիաներում հայտնի են բրածո ձկների շատ քիչ թվով տեսակներ։ Ձկների մի քանի սակավաթիվ ընտանիքներ այժմ ունեն սահմանափակ տարածում. ոսկրավոր ձկները կարող էին առաջներում նույնպես ունենալ սահմանափակ տարածում, և որևէ ծովում զգալի զարգացման հասնելուց հետո նրանք կարող էին լայնորեն տարածվել ամենուրեք։ Մենք ոչ մի իրավունք չունենք ենթադրելու, որ երկրագնդի վրա ծովերը միշտ էլ այնպես ազատ կերպով բաց են եղել հյուսիսից մինչև հարավ, ինչպես այժմ մենք տեսնում ենք։ Նույնիսկ այժմ էլ, եթե Մալայան արշիպելագը վերածվեր ցամաքի, Հնդկական օվկիանոսի արևադարձային մասը կառաջացներ մի ընդարձակ ու բոլորովին փակ ավազան, որի մեջ ծովային կենդանիների ամեն մի խոշոր խումբ կարող էր բազմանալ, մնալով ինքնապարփակ, մինչև որ նրա մի քանի տեսակները կհարմարվեին ավելի զով կլիմայի և հնարավորություն կստանային շրջանցելու Աֆրիկայի կամ Ավստրալիայի հարավային հրվանդանները և այսպիսով հասնելու այլ հեռավոր ծովեր։
Հիմնվելով այս կշռադատությունների վրա և ուշադրության առնելով մեր անտեղյակությունը Եվրոպայի և Միացյալ նահանգների սահմաններից դուրս գտնվող այլ երկրների երկրաբանության մասին, ինչպես նաև մեր հնէաբանական գիտելիքներում կատարված հեղաշրջումները, որոնք առաջացել են վերջին տասներկու տարիների հայտնագործություններից, ես կարծում եմ, որ չափազանց համարձակություն կլիներ լիակատար հեղինակավորությամբ դատել ամբողջ աշխարհում ձևերի հաջորդականության մասին, դա նման կլիներ այն բանին, ինչպես եթե որևէ բնախույզ հինգ րոպեով իջներ Ավստրալիայի ամայի ափը և հետո սկսեր դատել այդ մայր ցամաքի բնական արտադրանքների քանակի և հատկությունների մասին։
Այն հարցին, թե ինչս լ մենք չենք գտնում բրածոներով հարուստ նստվածքներ, որոնք վերաբերում են կեմբրիի սիստեմին նախորդած այդ ենթադրյալ հնագույն ժամանակաշրջաններին, ես բավարար պատասխան չեմ կարող տալ։ Շատ ականավոր երկրաբաններ, սըր Ռ. Մուրչիսոնի գլխավորությամբ, մինչև վերջին ժամանակները համոզված էին, որ սիլուրի ամենաստորին շերտի օրգանական մնացորդների մեջ մենք տեսնում ենք կյանքի առաջին արշալույսը։ Այլ իրազեկ դատավորներ, ինչպես Լյաելը և Է. Ֆորբսը, առարկում էին այդ կարծիքի դեմ։ Մենք չպետք է մոռանաք, որ աշխարհի միայն մի փոքր մասն է հանգամանորեն ուսումնասիրված։ Ոչ այնքան վաղ Բարրանդն ավելացրել է նոր և յուրօրինակ տեսակներով մի ավելի ցածր հարկ այն հարկերի վրա, ինչպիսիք հայտնի են սիլուրի սիստեմում, իսկ այժմ մ-ր Հիկսը հարավային Ուելսում գտել է շերտեր, որոնք հարուստ են տրիլոբիտներով և պարունակում են կակղամորթների ու օղակավորների բազմազան ձևեր դեռ ավելի ցածրում՝ ստորին կեմբրիի ֆորմացիայում։ Ֆոսֆորիտային սերտ աճած կտորների և խեժային նյութի ներկայությունը ազոյան ամենաստորին շերտերում հավանորեն ցույց է տալիս, որ կյանք գոյություն է ունեցել այդ ժամանակաշրջաններում։ Eozoon-ի գոյությունը Կանադայում լավրենտյան ֆորմացիայի մեջ հանրաճանաչ է։ Կանադայում սիլուրի սիստեմի տակ գոյություն ունեն շերտերի երեք մեծ սերիաներ, և Eozoon-ը գտնված է նրանցից ամենաստորինի մեջ։ Սըր Վ. Լոգանը հաստատում է, որ նրանց «հզորությունը ամբողջովին վերցրած թերևս շատ ավելի կգերազանցի պալեոզոյան սերիայի սկզբից մինչև հիմա եղած հետագա բոլոր ապարների հզորությանը։ Այսպիսով մենք վերադառնում ենք այնքան հեռավոր ժամանակաշրջաններ, որ այսպես կոչված մերձմորդիալ կենդանիների (Բարրանդի) երևան գալը կարելի է համարել համեմատաբար նոր եղելություն»։ Eozoon-ը պատկանում է կենդանիների ամենից ավելի ցածր կազմվածք ունեցող դասին, բայց իր դասի համար նա բարձր կազմվածք ունի. նա գոյություն է ունեցել անհամար թվով և, ինչպես նկատել է դ-ր Դոուսոնը, անկասկած սնվել է այլ մանր օրգանական էակներով, որոնք հավանորեն նույնպես գոյություն են ունեցել հսկայական քանակությամբ։ Այսպիսով այն արտահայտությունները, որոնցով ես 1859 թ. հայտնել եմ, որ կենդանի էակները գոյություն են ունեցել կեմբրիի ժամանակաշրջանից շատ առաջ, և որոնք համարյա նույնն են, ինչ որ հետագայում ասել է սըր Վ. Լոգանը, ճիշտ դուրս եկան։ Այնուամենայնիվ, կեմբրիի սիստեմից ավելի ցած բրածոներով հարուստ հզոր շերտերի բացակայության համար որևէ հարմար բացատրություն գտնելու դժվարությունը դեռևս շատ մեծ է։ Շատ հավանական չի թվում, որ ամենահին շերտերը բոլորովին քայքայվել են դենուդացիայի հետևանքով կամ նրանց բրածոները իսպառ ոչնչացել են մետամորֆիզացիայի պրոցեսի շնորհիվ, որովհետև, եթե այդ այդպես լիներ, մենք կունենայինք ըստ հասակի նրանց հետևից անմիջապես հաջորդող ֆորմացիաների միայն աննշան մնացորդները և նրանք միշտ կմնա չին մասամբ մետամորֆոզի ենթարկված վիճակում։ Սակայն Ռուսաստանի և Հյուսիսային Ամերիկայի ընդարձակ տերիտորիաների վրա սիլուրի նստվածքների մասին մեր ունեցած նկարագրությունները չեն հաստատում այղ ենթադրությունը, թե որքան ավելի հին է ֆորմացիան, այնքան նա ավելի է ենթարկվել դենուդացիայի և մետամորֆոզի պրոցեսներին։
Այդ փաստը առայժմ պետք է համարել անբացատրելի և իրավամբ կարելի է նրա վրա մատնանշել որպես ուժեղ առարկություն այստեղ պաշտպանվող տեսակետների դեմ։ Ցույց տալու համար, որ նա կարող է հետագայում որևէ բացատրություն ստանալ, ես հայտնում եմ հետևյալ հիպոթեզը։ Եվրոպայի և Միացյալ նահանգների զանազան ֆորմացիաներում գտնվող և ըստ երևույթին ոչ մեծ խորություններում ապրած օրգանիզմների բնույթի հիման վրա, ինչպես նաև այն նստվածքների հզորության հիման վրա, որոնցից կազմված են մղոններով հաստություն ունեցող ֆորմացիաները, մենք կարող ենք եզրակացնել, որ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի այժմյան մայր ցամաքների մոտերքը ամբողջ ժամանակ գոյություն են ունեցել մեծ կղզիներ կամ ցամաքի տարածություններ, որոնք նյութ են մատակարարել նստվածքների առաջացման համար։ Միանգամայն նույնպիսի ենթադրություն են արել վերջերս Ագասսիսը <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Agassis /> և ուրիշները։ Բայց մենք չգիտենք, թե ինչպես է եղել իրերի դրությունը հաջորդական զանազան ֆորմացիաների միջև ընկած ժամանակամիջոցում. արդյոք Եվրոպան և Միացյալ նահանգները այդ ժամանակամիջոցներում եղե՞լ են ցամաք, թե՞ առափնյա ստորջրյա մակերևույթ, որի վրա նստվածքներ չեն կուտակվել, թե՞ բաց ու անտակ ծովի հատակ։
Դառնալով այժմյան օվկիանոսներին, որ,:նք ցամաքի համեմատությամբ երեք անգամ ավելի մեծ տարածություն են գրավում, մենք տեսնում ենք, որ նրանք ծածկված են բազմաթիվ կղզիներով, բայց հազիվ թե հայտնի է գեթ մեկ իսկական օվկիանոսային կղզի (բացառությամբ Նոր Զելանդիայի, եթե նա կարող է անվանվել իսկական օվկիանոսային կղզի), որի վրա գոյություն ունենային պալեոզոյան կամ երկրորդային որևէ ֆորմացիաների գոնե մնացորդները։ Մենք կարող ենք ըստ երևույթին դրանից եզրակացնել, որ պալեոզոյան և երկրորդային ժամանակաշրջանների ընթացքում ոչ ցամաքներ, ոչ էլ կղզիներ են եղել այնտեղ, որտեղ այժմ տարածվում են մեր օվկիանոսները, որովհետև եթե նրանք գոյություն ունենային, այդ դեպքում պալեոզոյան և երկրորդային ֆորմացիաները ամենայն հավանականությամբ կառաջանային այն նստվածքների հաշվին, որոնք կգոյանային նրանց քայքայման ժամանակ. և այդ ֆորմացիաները պետք է գեթ մասամբ բարձրանային ծովի մակարդակից վեր երկրի մակերևույթի այն տատանումների ժամանակ, որոնք պետք է տեղի ունենային այդ չափազանց երկարատև ժամանակաշրջանների ընթացքում։ Հետևաբար, եթե մենք այս փաստերից կարող ենք որևէ եզրակացություն հանել, պետք է ընդունենք, որ այնտեղ, որտեղ այժմ տարածվում են մեր օվկիանոսները, վերջիններս գոյություն են ունեցել այն ամենահեռավոր ժամանկաշրջանից սկսած, որի մասին մենք որևէ տեղեկություն ունենք. մյուս կողմից, այնտեղ, որտեղ այժմ գտնվում են մեր մայր ցամաքները, գոյություն են ունեցել ցամաքի ընդարձակ տարածություններ, որոնք անպայման ենթարկվել են մակերևույթի մեծ տատանումների՝ սկսած կեմբրիի ժամանակաշրջանից։ Կորալյան ծովախութերի մասին իմ աշխատության կցված գունավոր քարտեզը բերում է ինձ այն եզրակացության, որ մեծ օվկիանոսներն այժմ էլ ներկայացնում են իջեցման գլխավոր մարզերը, մեծ արշիպելագները ներկայացնում են մակերևույթի տատանումների մարզեր, իսկ մայր ցամաքները՝ բարձրացման մարզեր։ Բայց մենք ոչ մի հիմք չունենք կարծելու, որ իրերի դրությունը աշխարհի սկզբից այդպես էլ մնացել է։ Մեր մայր ցամաքները հավանորեն գոյացել են այն բանի հետևանքով, որ երկրի մակերևույթի բազմաթիվ տատանումների ժամանակ գերակշռել է բարձրացման ուժը, բայց մի՞թե չէին կարող գերակշռող բարձրացման մարզերը դարերի ընթացքում փոխել իրենց տեղերը։ Կեմբրիի դարաշրջանից շատ առաջ եղած ժամանակաշրջանում մայր ցամաքները կարող էին գոյություն ունենալ այնտեղ, որտեղ այժմ տարածվում են օվկիանոսները և օվկիանոսները կարող էին գոյություն ունենալ այնտեղ, որտեղ այժմ գտնվում են մեր մայրցամաքները։ Եվ մենք հիմք չունենք ենթադրելու, որ եթե, օրինակ, Խաղաղ օվկիանոսի հատակը այժմ դառնար մայր ցամաք, մենք կարող էինք այնտեղ ճանաչել ավելի հին ֆորմացիաներ, քան կեմբրիյան շերտերը, կարծելով, որ այդ ֆորմացիաներն առաջ այնտեղ են գոյացել, որովհետև շատ հեշտությամբ կարող էր պատահել, որ այն շերտերը, որոնք մի քանի մղոն իջել են դեպի երկրի կենտրոնը և ենթարկվել են վերևում գտնվող ջրի հսկայական ճնշմանը, կարող էին շատ ավելի մեծ չափով կերպարանափոխվել, քան շարունակ մակերևույթին մոտիկ մնացած շերտերը։ Ինձ միշտ թվացել է, թե այն մետամորֆիկ ապարների հսկայական տարածությունները, որոնք մերկացած են աշխարհի զանազան մասերում, օրինակ Հարավային Ամերիկայում, պետք է ենթարկված լինեն տաքացման մեծ ճնշման տակ, պահանջում են որոշ յուրահատուկ բացատրություն, և թվում է, թե կարելի է կարծել, որ այդ ընդարձակ տարածությունները ներկայացնում են կեմբրիյանից շատ ավելի հին ֆորմացիաներ բոլորովին կերպարանափոխված և ողողման պրոցեսների ազդեցությամբ մերկացած։
Այստեղ մեր քննության առած դժվարությունները, այսինքն այն, որ թեև մենք մեր երկրաբանական ֆորմացիաներում գտնում ենք միացուցիչ օղակներ այն տեսակների միջև, որոնք այժմ գոյություն ունեն և առաջ գոյություն են ունեցել, մենք չենք գտնում նրանց միասին սերտ կերպով շաղկապող անհամար նուրբ անցումային ձևեր, որ եվրոպական ֆորմացիաներում տեսակների շատ խմբերի առաջին անգամ երևան գալը տեղի է ունենում հանկարծակի, որ կեմբրիի շերտերից ցած, ինչքան այժմ հայտնի է, գրեթե բոլորովին բացակայում են բրածոներով հարուստ ֆորմացիաները, այս բոլոր դժվարություններն անկասկած չափազանց լուրջ են։ Այդ երևում է հենց այն փաստից, որ ականավոր շատ հնէաբաններ, ինչպես Կյուվիեն, Ագասսիսը<ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Agassis />, Բարրանդը, Պիկտեն, Ֆոկոները, Է. Ֆորբսը և ուրիշներ, և մեր խոշորագույն երկրաբանները, ինչպես Լյաելը, Մուրչիսոնը, Սեջվիկը և ուրիշներ, միաձայն ու ջերմ կերպով պաշտպանել են տեսակների անփոփոխելությունը։ Բայց այժմ սըր Չարլզ Լյաելը իր բարձր հեղինակությամբ աջակցություն է ցույց տալիս հակառակ կողմին, և շատ երկրաբաններ ու հնէաբաններ խիստ տատանվում են իրենց նախկին կարծիքում։ Նրանք, ովքեր կարծում են, թե երկրաբանական տարեգրությունը որքան և իցե լրիվ է, անկասկած իսկույն կժխտեն այս տեսությունը։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես հետևելով Լյաելի այլաբանությանը, նայում եմ երկրաբանական տարեգրության վրա, որպես աշխարհի պատմության վրա, որը լրիվ չի պահպանվել, գրված է փոփոխված բարբառով, մի պատմություն, որի միայն վերջին հատորն ունենք, որ վերաբերում է երկու կամ երեք երկրների, այդ հատորից միայն այստեղ ու այնտեղ պահպանվել է մի համառոտ գլուխ և յուրաքանչյուր էջից անվնաս է մնացել տեղ-տեղ միայն մի քանի տող։ Դանդաղ կերպով փոփոխվող, հաջորդական գլուխներում ավելի կամ պակաս տարբեր բարբառի յուրաքանչյուր բառը ներկայացնում է կյանքի ձևեր, որոնք թաղված են մեր հաջորդական ֆորմացիաներում և որոնց մենք սխալ կերպով համարում ենք հանկարծակի երևացածներ։ Այսպիսի տեսակետից մոտենալով, վերևում քննարկված դժվարությունները զգալիորեն նվազում են կամ նույնիսկ անհետանում։
===ՄԱՀԱՋՆՋՎԱԾ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ ԵՎ ԱՅԺՄ ԱՊՐՈՂ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԵՏ ՈՒՆԵՑԱԾ ԱԶԳԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ===
Այժմ մեր ուշադրությունը սևեռենք մահաջնջված և այժմ ապրող տեսակների փոխհարաբերությունների վրա։ նրանք բոլորը խմբավորվում են փոքրաթիվ ընդարձակ դասերի մեջ, և այդ փաստը անմիջապես բացատրվում է զարգացման տեսությամբ։ Որքան հին է որևէ ձև, այնքան սովորաբար նա ավելի շատ է տարբերվում այժմ ապրողներից: Բայց մահաջնջված տեսակները, ինչպես արդեն վաղուց նկատել է Բոկլենդը, բոլորն էլ կարող են տեղավորվել կամ այժմ գոյություն ունեցող խմբերում կամ նրանց միջև եղած արանքներում։ Որ կյանքի մահաջնջված ձևերն օգնում են լցնելու այժմյան սեռերի, ընտանիքների և կարգերի միջև եղած արանքները, դա միանգամայն ճիշտ է. բայց քանի որ այգ դրույթը հաճախ անտեսվում է կամ նույնիսկ բացասվում է, ավելորդ չի լինի մի քանի դիտողություններ անել այդ առթիվ և բերել մի քանի օրին ակներ։ Եթե մենք սահմանափակվենք միևնույն դասի կամ ապրող, կամ մահաջնջված տեսակներն առանձին-առանձին քննարկելով, ապա մենք ամենևին այնպես լրիվ շարքեր չենք ունենա, ինչպես նրանք կստացվեն, եթե մեկը և մյուսը դասենք մի ընդհանուր սիստեմի մեջ։ Պրոֆեսոր Օուենի աշխատություններում մենք շարունակ հանդիպում ենք մահաջնջվածների վերաբերմամբ գործածվող «ընդհանրացած ձևեր» արտահայտությանը, իսկ Ագասսիսի <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Agassis /> աշխատություններում «մարգարեական կամ սինթետիկ տիպեր» արտահայտությունը, և այդ տերմինները ցույց են տալիս, որ այդպիսի ձևերը իրոք հանդիսանում են միջակա կամ շաղկապող օղակներ։ Մի այլ հեղինակավոր հնէաբան՝ Գոդրին ամենապարզ կերպով ցույց է տվել, որ Ատտիկայում<ref>Ատտիկան միջին Հունաստանի հարավ-արևելյան մասն է՝ Աթենք գլխավոր քաղաքով։— ''Խմբ.։''</ref> իր հայտնաբերած բրածո կաթնասուններից շատերը լրացնում են գոյություն ունեցող սեռերի միջև եղած տարածությունները։ Կյուվիեն որոճողներին և հաստակաշիներին համարել է կաթնասունների երկու բոլորովին տարբեր կարգեր, բայց մինչև այժմ այնքան բրածո միջակա օղակներ են հայտնաբերվել, որ Օուենը ստիպված է եղել փոխել ամբողջ դասակարգությունը և մի քանի հաստակաշիների զետեղել որոճողների հետ մեկ ենթակարգի մեջ. օրինակ, խոզին ուղտից բաժանող մեծ տարածությունը լցվել է միջակա ձևերով։ Ungulata կամ սմբակավոր չորքոտանիները այժմ ստորաբաժանվում են զուգամատավորների և անզուգամատավորների, բայց հարավամերիկյան Macrauchenia-ն որոշ լափով այդ երկու մեծ ստորաբաժանումները կապում է միմյանց հետ։ Ոչ ոք չի ժխտի, որ հիպպարիոնը հանդիսանում է անցումային ձև այժմյան ձիու և մի քանի ավելի հին սմբակավորների միջև։ Ինչ զարմանալի միացուցիչ օղակ է ներկայացնում կաթնասունների շղթայի մեջ հարավամերիկյան տիպոթերիան, որը և արտահայտում է պրոֆ. Ժերվեի կողմից նրան տրված անունը, մի ձև, որը չի կարելի տեղավորել գոյություն ունեցող կարգերից և ոչ մեկի մեջ։ Կաթնասունների բոլորովին մի առանձին խումբ են կազմում ծովակովերը, և ներկայումս ապրող դյուգոնի և լամանտինի ամենաուշագրավ առանձնահատկություններից մեկն այն է, որ նրանք չունեն հետևի վերջավորություններ, որոնցից նույնիսկ սաղմեր չեն մնացել, բայց բրածո Halitherium-ը, ըստ պրոֆեսոր Ֆլոուերի խոսքերի, ունի ոսկրացած ազդոսկրը, «որը հոդավորվում է կոնքի պարզ կերպով արտահայտված ազդրային հոդափոսի հետ», և, այսպիսով, այս կենդանին փոքր ինչ մոտենում է սմբակավոր չորքոտանիներին, որոնց հետ ծովակովերը նմանություն ունեն ուրիշ տեսակետներից։ Cetacea-ը կամ կետերը խիստ կերպով տարբերվում են մյուս բոլոր կաթնասուններից, բայց երրորդային Zeulodon-ը և Squalodon-ը, որոնց մի քանի բնագետներ զետեղել են մի առանձին ինքնուրույն կարգի մեջ, ներկայացնում են, պրոֆ. Հյոքսլիի կարծիքով, իսկական Cetacea «և շաղկապող օղակ են հանդիսանում ջրում ապրող գիշատիչների հետ»։
Նույնիսկ թռչունների և սողունների միջև եղած հսկայական տարածությունը, համաձայն նույն պրոֆ. Հյոքսլիի հետազոտությունների, մասամբ լրացվում է, և ամենաանսպասելի կերպով, մի կողմից ջայլամով ու բրածո արխեոպտերիքսով, իսկ մյուս կողմից բրածո Compsognathus-ով, որը դինոզավրների խմբի ներկայացուցիչներից մեկն է, իսկ այդ խումբն իր մեջ պարփակում է բոլոր ցամաքային սողունների ամենահսկաներին։ Անողնաշարավորների վերաբերմամբ Բարրանդը՝ ամենաբարձր հեղինակությունը, որին միայն մենք կարող ենք վկայակոչել, հավատացնում է, որ նա ամեն օր ավելի ու ավելի է համոզվում այն կարծիքին, որ թեև պալեոզոյան կենդանիները կարող են, իհարկե, զետեղվել գոյություն ունեցող խմբերում, սակայն այդ հին ժամանակաշրջանում խմբերն իրենք այնպես պարզորոշ կերպով սահմանազատված չէին մեկը մյուսից, ինչպես այժմ նրանք սահմանազատված են։
Մենք էլ ավելի պարզ կերպով կգնահատենք այդ դժվարությունը, ուսումնասիրելով գոյություն ունեցող մի քանի կենդանիներ ու բույսեր։ Այն անսովոր արագությունը, որով եվրոպական օրգանիզմները վերջերս տարածվել են Նոր Զելանդիայում և գրավել տեղական ձևերի առաջվա բռնած տեղերը, մեզ իրավունք է տալիս կարծելու, որ եթե Մեծ Բրիտանիայի բոլոր կենդանիներն ու բույսերը մտցվեին Նոր Զելանդիա, բրիտանական շատ ու շատ ձևեր այնտեղ ժամանակի ընթացքում լրիվ կենթարկվեին նատուրալիզացիայի և դուրս կմղեին տեղական ձևերին։ Մյուս կողմից հիմնվելով այն փաստի վրա, որ հազիվ թե հարավային կիսագնդի գոնե մի բնակիչ վայրենանա Եվրոպայում որևէ մի տեղում, մենք լիակատար հիմք ունենք կասկածելու, որ նոր զելանդական բոլոր ձևերը Մեծ Բրիտանիա տեղափոխելու դեպքում կարող էին մի քիչ զգալի թվով գրավել այն տեղերը, որոնք այժմ գրավված են մեր հայրենի բույսերի և կենդանիների կողմից։ Այդ տեսակետից Մեծ Բրիտանիայում բնակվող օրգանիզմները ձևերի շարքում ավելի բարձր տեղ են գրավում նոր զելանդականների համեմատությամբ։ Չնայած դրան, ամենաիրազեկ բնախույզն էլ, մեկ և մյուս երկրների տեսակներն ուսումնասիրելու հիման վրա, չէր կարողանա կանխատեսել այդպիսի հետևանքը։
Ագասսիսը <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Agassis /> և շատ այլ գիտակ դատավորներ պնդում են, որ հին կենդանիները որոշ չափով նման են նույն դասի նոր կենդանիների սաղմերին և մահաջնջված ձևերի երկրաբանական հաջորդականությունը գրեթե զուգահեռ է՝ այժմյան ձևերի սաղմնաբանական զարգացման հետ։ Այդպիսի հայացքը զարմանալիորեն լավ համաձայնվում է մեր տեսության հետ։ Հաջորդ գլուխներից մեկում ես կաշխատեմ ցույց տալ, որ չափահաս ձևը տարբերվում է իր սաղմից այն փոփոխությունների հետևանքով, որոնք սկսվում են ոչ ամենավաղ հասակում և երևան են գալիս զարգացման համապատասխան ժամանակաշրջաններում որպես ծնողներից ժառանգվածներ։ Այդ պրոցեսը, թեև նա սաղմը թողնում է համարյա առանց փոփոխությունների, հաջորդական սերունդներում շարունակ կուտակում է չափահաս ձևի ավելի ու ավելի մեծ փոփոխություններ։ Այսպիսով, սաղմը կարծես ներկայացնում է տեսակի նախկին և ավելի քիչ փոփոխված վիճակի բնության կողմից պահպանած պատկերը։ Հնարավոր է, որ այդ դրույթը ճիշտ է, բայց հազիվ թե երբևիցե կարելի կլինի այն ապացուցել։ Եթե, օրինակ, մենք տեսնում ենք, որ մեզ հայտնի ամենահին կաթնասունները, սողունները և ձկները խիստ կերպով վերցրած պատկանում են միևնույն դասերին, թեև այղ հին ձևերից մի քանիսները քիչ ավելի պակաս են տարբերվում միմյանցից, քան նույն խմբերի այժմյան տիպիկ ներկայացուցիչները, ապա զուր կլիներ որոնել ողնաշարավորների ընդհանուր սաղմնաբանական գծերն ունեցող կենդանիներ, քանի դեռ հայտնաբերված չեն բրածոներով հարուստ շերտեր կեմբրիյան ամենաստորին շերտերից ավելի ցած. սակայն այդ հայտնադործման վրա քիչ հույս կա։<ref>Դարվինի այս դրույթներում է պարփակվում բիոգենետիկական օրենքի էությունը, որի համաձայն օրգանիզմն իր զարգացման ընթացքում կարծես անցնում է այն ստադիաները, որոնք համապատասխանում են նրա նախնիների կառուցվածքում եղած հաջորդական փոփոխություններին։— ''Խմբ.։''</ref>
===ԵՐՐՈՐԴԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱՎԵՐՋԻՆ ԴԱՐԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՆՈՒՅՆ ՄԱՐԶԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ՄԻԱՆՄԱՆ ՏԻՊԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՐԵՆ ԵՐԵՎԱՆ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ===
===ՏԱՐԱԲՆԱԿՈՒՄԸ ՍԱՌՑԱԴԱՇՏԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ===
Մի վայրից մյուսը տեղափոխության անհնարին թվացող պայմաններում առանձնացած տեղամասերում տեսակի տարածման ամենազարմանալի դեպքերից մեկն է այն նմանությունը, որ ունեն այնպիսի լեռնագագաթների վրա ապրող շատ բույսեր ու կենդանիներ, որոնք միմյանցից անջատված են հարյուրավոր մղոն տարածություն գրավող ցածրավայրերով, որտեղ ալպիական տեսակները չեն կարող գոյություն ունենալ։ Իրոք, ուշագրավ է այն փաստը, որ միևնույն տեսակին պատկանող շատ բույսեր ապրում են Ալպերի և Պիրենյան լեռների ձյունի շրջանում և Եվրոպայի ծայր հյուսիսում, բայց առավել ևս ուշագրավ է այն, որ Ամերիկայի Միացյալ նահանգներում Սպիտակ լեռների բույսերը նույնն են, ինչ որ Լաբրադորում, և համարյա նույն բույսերն են, ինչպես այդ գիտենք Ազա-Գրեյից, որոնք աճում են Եվրոպայի ամենաբարձր լեռների վրա։ Նման փաստերը դեռ 1747 թվականին Գմելենին բերել են այն եզրակացության, որ միևնույն տեսակը կարող է ստեղծված լինել անկախ կերպով զանազան կետերում և մենք կմնայինք այդ տեսակետի վրա, եթե Ագասսիսը <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Agassis /> և ուրիշներ լուրջ ուշադրություն չդարձնեին սառցադաշտային ժամանակաշրջանի վրա, որը, ինչպես մենք այժմ կտեսնենք, պարզ բացատրություն է տալիս այդ փաստերին։ Մենք ունենք վկայություններ, որոնք ընձեռում են թե՛ օրգանական և թե՛ անօրգանական ամենաբազմազան առարկաները, որ կենտրոնական Եվրոպան և Հյուսիսային Ամերիկան նորագույն երկրաբանական ժամանակաշրջանի ընթացքում կրել են բևեռային կլիմա։ Հրդեհից ոչնչացած տան փլատակները ավելի լրիվ չեն կարող հաղորդել պատահածի մասին, քան Շոտլանդիայի և Ուելսի լեռները պատմում են մեզ իրենց խզբզված լանջերով, հղկված մակերեսներով և կուտակված գլաքարերով սառցի հեղեղների մասին, որոնք ոչ այնքան վաղուց լցրել են լեռնային հովիտները։ Եվրոպայի կլիման այնքան շատ է փոխվել, որ հյուսիսային Իտալիայում նախկին սառցադաշտերի թողած հսկայական քարակարկառները ծածկված են խաղողի այգիներով և եգիպտացորենի դաշտերով։ Էռատիկական գլաքարերը և խզբզված ժայռերը համոզիչ կերպով ապացուցում են ավելի վաղ ցուրտ ժամանակաշրջանի գոյությունը Միացյալ Նահանգների զգալի մասի տարածության վրա։
Սառցադաշտային կլիմայի անցյալ ներգործությունը Եվրոպայի բնակիչների տարածման վրա, Էդվարդ Ֆորբսի բացատրության համաձայն, ըստ էության հետևյալն է։ Նրա հարուցած փոփոխություններն ավելի լավ հասկանալու համար մենք ենթադրենք, թե մի նոր սառցադաշտային ժամանակաշրջան նորից դանդաղ կերպով դալիս է և անցնում, ինչպես այդ եղել է նաև առաջներում։ Քանի ցուրտն ուժեղացել է, այնքան մեկը մյուսի հետևում գտնվող հարավային գոտիները պիտանի են դարձել հյուսիսի բնակիչների համար և վերջինները գրավել են բարեխառն երկրների նախկին բնակիչների տեղերը։ Միաժամանակ այդ նախկին ձևերը նահանջել են շարունակ ավելի ու ավելի հարավ, մինչև որ նրանց կանգնեցրել են արգելքները,— այդպիսի դեպքում նրանք պետք է ոչնչանային։ Լեռները ծածկվել են ձյունով ու սառույցներով, և նախկին ալպիական բնակիչները պետք է իջնեին հովիտները։ Իսկ այդ ժամանակ, երբ ցուրտը հասել է իր maximum-ին, արկտիկական կենդանական և բուսական աշխարհները գրավել են Եվրոպայի կենտրոնական մասերը, Ալպերից և Պիրենյան լեռներից դեպի հարավ, և նույնիսկ մտել են Իսպանիա։ Միացյալ Նահանգների այժմյան բարեխառն մարզերում նույն ձևով պետք է բնակություն հաստատեին բևեռային կենդանիներն ու բույսերը, որոնք համարյա չեն տարբերվում եվրոպականներից, քանի որ այժմյան մերձբևեռային ձևերը, որոնց վերաբերմամբ մենք ենթադրում ենք, որ նրանք ամեն տեղից գաղթել են դեպի հարավ, զարմանալիորեն միակերպ են ամբողջ բևեռային մարզում։
Գործնականում բնախույզները, երբ աշխատում են, հոգ չեն տանում այն հատկանիշների ֆիզիոլոգիական նշանակության մասին, որոնց օգտագործում են խմբի բնութագրման համար կամ որևէ յուրահատուկ տեսակ բնորոշելու համար։ Եթե նրանք գտնում են քիչ թե շատ միանման հատկանիշ, որն ընդհանուր է որոշ ձևերի մեծ թվի համար և չի հանդիպում մյուսների մոտ, նրանք օգտագործում են այդ հատկանիշը՝ մեծ նշանակություն տալով նրան, իսկ եթե նա հատուկ է քիչ թվով ձևերի, այդ դեպքում նրան տալիս են երկրորդական նշանակություն։ Մի քանի բնախույզներ, լայն կերպով ընդունել են այդ սկզբունքը, և ոչ ոք այդ այնպես պարզորոշ կերպով չի արտահայտել, ինչպես հիանալի բուսաբան Ավգուստ Սենտ-Իլերը։ Եթե զանազան ոչ էական հատկանիշներ միշտ միասին են հանդիպում, ապա թեկուզ նրանց միջև կապ գտնված չլինի էլ, նրանց առանձին նշանակություն է վերագրվում։ Քանի որ կենդանիների խմբերի մեծամասնության մոտ զանազան կարևոր օրգանները, ինչպիսիք են արյան շրջանառության, շնչառության և բազմացման օրգանները, լինում են թե քիչ միանման, նրանց շատ պիտանի են համարում դասակարգության նպատակների համար, բայց մի քանի խմբերում կենդանու կյանքի համար առաջնակարգ նշանակություն ունեցող այդ բոլոր օրգանները, ինչպես նկատված է, հանդիսանում են միանգամայն երկրորդական նշանակություն ունեցող հատկանիշներ։ Այսպես, վերջերս Ֆրից Մյուլլերը ցույց է տվել, որ խեցեմորթների միևնույն խմբում Cypridina-ն սիրտ ունի, մինչդեռ երկու շատ մերձավոր սեռերը՝ Cypris-ը և Cytlierea-ն այդ օրգանը չունեն. Cypridina-ի մի տեսակը ունի լավ զարգացած խռիկներ, մյուսը զուրկ է դրանցից։
Քանի որ բնական դասակարգումը, իհարկե, ընդգրկում է բոլոր հասակները, ապա մեզ համար հասկանալի է, թե ինչու սաղմից վերցրած հատկանիշները նույնպես կարևոր են, ինչպես որ նրանք, որոնք վերցվում են չափահաս կենդանուց։ Բայց դրա փոխարեն սովորական տեսակետից ամենևին պարզ չէ, թե ինչու սաղմի կառուցվածքն ավելի կարևոր է դասակարգման ն պատ ակների համար, քան չափահաս օրգանիզմի կառուցվածքը, որն էլ հենց որոշակի տեղ է գրավում բնության տնտեսության մեջ։ Սակայն այն, որ սաղմնային հատկանիշները բոլորից ամենակարևորներն են, վճռականորեն պաշտպանել են այնպիսի մեծ բնախույզներ, ինչպես Միլն Էդվարդսը և Ագասսիսը <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Agassis /> և այդ ուսմունքն ընդհանուրի կողմից ընդունվել է և համարվում է որպես ճշմարտություն։ Այնուամենայնիվ սաղմնային հատկանիշների նշանակությունը երբեմն չափազանցվել է, որովհետև նրանցից չեն բացառվել թրթուրների հարմարեցման առանձնահատկությունները, և որպեսզի ապացուցի այդ, Ֆրից Մյուլլերը բացառապես այդ հատկանիշների վրա է կառուցել խեցեմորթների ընդարձակ դասի սիստեմատիկան, որը և անբնական է ստացվել։ Ընդհանրապես կասկած չի կարող լինել, որ սաղմնային հատկանիշները, բացառությամբ թրթուրայինների, հսկայական նշանակություն ունեն ոչ միայն կենդանիների, այլև բույսերի դասակարգության համար։ Ծաղկավոր բույսերի գլխավոր ստորաբաժանումները հիմնված են սաղմի տարբերությունների, շաքիլների թվի և դիրքադրության և արմատիկի ու մատաղ առանցքի զարգացման եղանակի վրա։ Մենք հենց հիմա կտեսնենք, թե ինչու այդ հատկանիշները դասակարգության մեջ ունեն այդպիսի մեծ նշանակություն, եթե միայն ուշադրության առնենք, որ բնական սիստեմները կառուցված են ծննդաբանական սկզբունքի վրա։
Մեր դասակարգությունները հաճախ լիովին գտնվում են ազգակցության շարքերի ազդեցության տակ։ Ոչ մի բան այնպես հեշտ չէ, ինչպես բոլոր թռչունների համար ընդհանուր հատկանիշների գումարը տալը, բայց խեցեմորթների վերաբերմամբ այդպիսի փորձը մինչև այժմ անհնարին է եղել։ Այն խեցեմորթները, որոնք գրավում են շարքի հակադիր ծայրերը, դժվար թե ունենան որևէ ընդհանուր հատկանիշ, բայց ծայրային տեսակները, մոտ կանգնած լինելով մյուսներին, որոնք էլ իրենց հերթին մոտ են հետևյալներին և այլն, անվիճելիորեն պետք է համարվեն այդ դասին պատկանողներ, այլ ոչ թե Articulata-ի մյուս դասին։
Մյուս կողմից, վերին աստիճանի հավանական է, որ շատ կենդանիների սաղմնային կամ թրթուրային ստադիաները շատ թե քիչ պարզ կերպով մեզ ցույց են տալիս, թե ինչպիսի կառուցվածք է ունեցել ամբողջ խմբի նախածնողն իր չափահաս վիճակում։ Խեցեմորթների ընդարձակ դասի մեջ միմյանցից խիստ տարբերվող ձևերը, այն է՝ ծծող մակաբույծները, փնջոտնյաները, էնտոմոստրակաները և նույնիսկ մալակոստրակաները, ծնվում են թրթուրի ձևով, որը հայտնի է նաուպլիուս անունով, և որովհետև այդ թրթուրները ապրում են և իրենց կերը հայթայթում են բաց ծովում, այլ ոչ թե հարմարված են որևէ առանձին կենցաղի համար, ինչպես նաև այլ նկատառումով, որ բերում է Ֆրից Մյուլլերը, հավանական է, որ մի ինչ որ շատ հեռավոր ժամանակաշրջանում գոյություն է ունեցել Nauplius-ին նման մի կենդանի, որը հաջորդականորեն փոփոխվելով, հետնորդների մի քանի տարամիտվող գծեր առաջացնելու միջոցով առաջ է բերել խեցեմորթների վերոհիշյալ սիստեմատիկական խմբերը։ ճիշտ այդպես էլ հիմնվելով այն բոլորի վրա, ինչ որ մեզ հայտնի է կաթնասունների, թռչունների, սողունների և ձկների սաղմերի մասին, կարելի է հավանական համարել, որ այդ կենդանիները ներկայացնում են մի այնպիսի ընդհանուր հին նախածնողի փոփոխված հաջորդներ, որը չափահաս վիճակում ունեցել է խռիկներ, լողափամփուշտ, երկու զույգ լողաթևանման վերջավորություններ, երկար պոչ և հարմարված է եղել ջրային կենցաղի։
Քանի որ բոլոր կազմակերպված էակները, թե մահաջնջվածները և թե այժմ ապրողները, հետևաբար՝ երբևիցե գոյություն ունեցածները, կարող են բաժանվել սակավաթիվ դասերի և ամեն մի դասի սահմաններում, ըստ մեր տեսության, շաղկապվում են միմյանց հետ աստիճանական անցումներով, ուստի ամենալավ և միակ հնարավոր դասակարգությունը, եթե մեր հավաքածուները գոնե մոտավորապես լրիվ լինեին, կլիներ ծննդաբանականը, ընդհանուր ծագումը ներկայացնում է այն թաքնված կապերը, որոնք բնախույզն աշխատում է հայտնաբերել, նշանակելով դրանք «բնական սիստեմ» տերմինով։ Այդ տեսակետից մենք կարող ենք հասկանալ, թե ինչու բնախույզների մեծամասնության աչքում սաղմի կառուցվածքը դասակարգության համար նույնիսկ ավելի մեծ նշանակություն ունի։ քան չափահաս կենդանու կառուցվածքը։ Կենդանիների երկու կամ ավելի խմբեր ինչքան էլ չափահաս վիճակում խիստ կերպով տարբերվեն միմյանցից իրենց կազմվածքով ու կենցաղով, եթե զարգացման ընթացքում անցնում են մերձավոր ստադիաներ, մենք կարող ենք վստահ լինել, որ նրանք ծագում են առել մի ընդհանուր նախածնողական ձևից և հետևաբար իրար հետ մերձավոր ազգակցության մեջ են։ Այսպիսով սաղմնային կառուցվածքի ընդհանրությունը կապված է ծագման ընդհանրության հետ. բայց սաղմնային զարգացման ոչ միանմանությունը չի ցույց տալիս, որ նրանք տարբեր ծագում ունեն, որովհետև երկու խմբերից մեկի զարգացման մի քանի ստադիաները կամ կարող են ճնշված լինել, կամ կյանքի նոր պայմաններին հարմարվելու հետևանքով այնքան փոփոխված, որ դառնում են անճանաչելի։ նույնիսկ այնպիսի խմբերում, որոնց մեջ չափահաս ձևերը չափազանց տարբեր են, ծագման ընդհանուր լինելը դրսևորվում է թրթուրային կառուցվածքում. օրինակ, մենք տեսանք, որ փնջոտնյա խեցեմորթները, չնայած կակղամորթների հետ իրենց ունեցած արտաքին նմանությանը, իսկույն ճանաչվում են իրենց թրթուրների ձևով ու կառուցվածքով, որ խեցեմորթների մեծ դասին են պատկանում։ Քանի որ սաղմը հաճախ մեզ ցույց է տալիս խմբի նվազ փոփոխված հեռավոր նախածնողի շատ թե քիչ լրիվ կառուցվածքը, ուստի մենք կարող ենք հասկանալ, թե ինչու հին մահաջնջված ձևերն իրենց չափահաս վիճակում այդքան հաճախ Ամանվում են միևնույն դասին պատկանող այժմ ապրող տեսակների սաղմերին։ Ագասսիսը <ref group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ" name=Agassis /> կարծում է, որ դա բնության ընդհանուր օրենքն է, և մենք կարող ենք հուսալ, որ երբևիցե այդ օրենքը կապացուցվի։ Սակայն այդ օրենքի ճշտությունը կարելի է ապացուցել միայն այն դեպքում, երբ նախածնողական խմբի հին ձևը իսպառ չի անհետացել կամ շատ վաղ շրջանի ընթացքում հաջորդական փոփոխությունների ազդեցության տակ, կամ շնորհիվ այդպիսի փոփոխությունների ժառանգական փոխանցման ավելի վաղ հասակում, քան նրանք սկզբում երևան են եկել։ Պետք է նաև նկատի ունենալ, որ նշված օրենքը իսկապես կարող է գոյություն ունենալ, բայց քանի որ երկրաբանական տարեգրությունը դեպի ետ հեռավոր ժամանակների վրա չի տարածվում, ուստի երկար ժամանակ և նույնիսկ ընդմիշտ այդ օրենքը կմնա չապացուցված։ Այդ օրենքը առանձնապես խստորեն կիրառելի չէ այն դեպքերում, երբ հին ձևն իր թրթուրային վիճակում հարմարվել է որևէ հատուկ կենսապայմանների և այդ թրթուրային վիճակը փոխանցել է ամբողջ խմբի հետնորդներին, որովհետև այդպիսի թրթուրները նմանություն չունեն ավելի հեռավոր ձևի հետ նրա չափահաս վիճակում։
Այսպիսիք են, ինչպես ինձ թվում է, սաղմնաբանության ղեկավարող փաստերը, որոնք ամենևին չկորցնելով իրենց նշանակությունը, բացատրվում են նրանով, որ մի հեռավոր նախածնողի հետնորդների փոփոխությունները երևան են գալիս կյանքի ոչ շատ վաղ շրջանում և ժառանգաբար փոխանցվում են համապատասխան հասակում։ Սաղմնաբանությունը հետաքրքրության տեսակետից մեծ չափով կշահի, եթե մենք սաղմի մեջ տեսնենք մի մեծ խմբի բոլոր անդամների ընդհանուր նախածնողի ավելի կամ պակաս աղոտ պատկերը նրա չափահաս կամ թրթուրային վիճակում։
</TABLE>
<references/>    ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ <references group="ԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿ">
Վստահելի
1396
edits