Changes

Մատանիների Տիրակալը

384 bytes removed, 20:56, 30 Ապրիլի 2017
/* Գլուխ առաջին. Երկար սպասված հյուրասիրություն */
Հրավերներն իրենց երկար սպասեցնել չտվին, և շուտով Հոբիթոնի փոստն այնպես հեղեղվեց, որ փոստատարները չէին բավականացնում, ստիպված եղան կամավորներ հավաքել։ Բիլբոն հարյուրավոր քաղաքավարի ու ճոռոմ պատասխաններ էր ստանում. «Շնորհակալություն, ― զանազան ձևերով հայտնում էին նրանք, ― շնորհակալություն, անպայման կգանք»։
Բեգ-Էնդի դարպասը զարդարում էր հետևյալ ցուցանակը․ ցուցանակը. «Մտնել միայն Հյուրասիրության գործերով»։ Բայց նույնիսկ Հյուրասիրության հետ կապված գործ հնարելու դեպքում էլ մտնել համարյա հնարավոր չէր։ Մինչև կոկորդն զբաղված Բիլբոն հրավերներ էր գրում, պատասխանները կպցնում, նվերները փաթեթում և իր որոշ՝ Հյուրասիրության հետ բոլորովին առնչություն չունեցող, գործերն էր դասավորում։ Գենդալֆի ժամանելուց հետո նա այլևս ոչ մեկի աչքին չէր երևում։
Մի առավոտ հոբիթները տեսան, որ Բեգ-Էնդի գլխավոր մուտքից հարավ գտնվող լայնարձակ մարգագետնում վրաններ են խփում ու տաղավարներ դնում։ Ճանապարհի կողմից թփուտները կտրել, անցում էին բացել և մի մեծ սպիտակ դարպաս էին կանգնեցրել։ Զառիթափ-Բեքշոթ նրբանցում բնակվող հոբիթները հնարավորություն ունեին առավոտից երեկո հետևել նախապատրաստություններին, և շուտով բավական նախանձողներ ձեռք բերեցին: Իսկ ինչ վերաբերվում է Ծերուկ Գեմջիին, նա դադարեց նույնիսկ ձևացնել, թե աշխատում է այգում:
Վրանները Վրաններն աճում էին ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ։ Դրանցից ամենամեծն այնքան մեծ էր, որ այնտեղ տեղավորվեց մարգագետնի կենտրոնում աճող հսկայական ծառը։ Այժմ այն հպարտ վեր էր խոյանում սեղանի գլխամասում: Ծառի ճյուղերին լապտերիկներ կախեցին։ Բայց ամենահետաքրքիրը հոբիթների համար բաց երկնքի տակ, մարգագետնում տեղավորված հսկայական խոհանոցն էր։ Սեղանի պատրաստությունը տեսնում էին բոլոր պանդոկներում ու խորտկարաններում, մի քանի մղոն շառավղով, իսկ այստեղ ձեռք ու ոտք էին ընկել թզուկներն ու նոր ժամանած օտարերկրացիները։ Հոբիթներն է՛լ ավելի խիստ հուզվեցին։
Իսկ երկինքն այդ օրերին թխպեց։ Չորեքշաբթի, Հյուրասիրության նախօրեին եղանակը փչացավ։ Բոլորը անխտիր տագնապեցին։ Բայց ահա եկավ հինգշաբթին, սեպտեմբերի քսաներկուսը։ Արևը փայլեց, ամպերը ցրվեցին, դրոշները ծածանվեցին, և քեֆ-ուրախությունն սկսվեց։
Բիլբո Բեգինսն ընդամենը Հյուրասիրություն էր խոստացել, իսկ իրականում մեծ տոնախմբություն էր կազմակերպել։ Մոտիկ հարևանները հրավիրված էին մեծից մինչև փոքր։ Իսկ եթե որևէ մեկին էլ մոռացել էին հրավիրել, ապա միևնույն է, եկել էին, այնպես որ դա կարևոր չէր։ Շատերը կանչված էին Հոբիթստանի հեռավոր անկյուններից, իսկ մի քանիսը՝ նույնիսկ արտասահմանից։ Բիլբոն հրավիրված ու չհրավիրված հյուրերին դիմավորում էր Սպիտակ դարպասի մոտ։ Նա նվերներ էր բաժանում բոլորին ու ամենքին, իսկ ով մեկ հատ էլ ավել էր ուզում ստանալ, ետնամուտքով դուրս էր գալիս ու նորից մոտենում դարպասին։ Հոբիթները միշտ էլ իրենց ծննդյան օրը նվերներ են տալիս ուրիշներին, սովորաբար ոչ թանկագին նվերներ և ոչ բոլորին, ինչպես այդ օրը, և դա լավ սովորություն է։ Հոբիթոնում և Գետամերձում ամեն օր մեկնումեկի ծննդյան օրն է, դա նշանակում է այդ կողմերում ամեն հոբիթ կարող է շաբաթական գոնե մեկ նվերի հույս ունենալ։ Նրանք դրանից չեն ձանձրանում։
Իսկ այս անգամ նվերներն էլ ուղղակի հրաշք էին։ Ավելի երիտասարդ հոբիթներն այնպես էին զարմացել, որ քիչ էր մնում հյուրասիրությունը մոռանային։ Նրանց զարմանահրաշ խաղալիքներ էր բաժին ընկել՝ վառ, գեղեցիկ, իսկ ոմանց, կարելի է ասել, նույնիսկ՝ կախարդական։ Խաղալիքների մի մասը վաղօրոք էին պատվիրված եղել, մեկ տարի առաջ, և բերված էին Դեյլից ու Սարամիջի թագավորությունից․ թագավորությունից. դա թզուկների ջանքերի արդյունքն էր։
Երբ բոլորին դիմավորեցին, ողջունեցին ու դարպասից ներս անցկացրին, երգ պար, երաժշտություն, խաղեր սկսվեցին՝ իսկ կերուխումին չափ ու սահման չկար։ Հյուրասիտությունը եռակի էր․ էր. նախաճաշ, թեյ, ճաշ (կամ համարյա թե՝ ընթրիք)։ Նախաճաշի և թեյի համար ժողովուրդը մտնում էր վրանները, իսկ մնացած ամբողջ ժամանակ ուտում ու խմում էին ով ինչ և որտեղ ուզում էր, տասնմեկից մինչև յոթի կեսը, մինչև հրավառության սկսվելը։
Հրավառության կառավարը Գենդալֆն էր․ էր. նա ոչ միայն բերել էր հրթիռները, այլև անձամբ ինքն իր ձեռքով էր սարքել, որպեսզի երկինքը զարդարի կրակե պատկերներով։ Հենց ինքն էլ շատ շրխկաններ, բենգալյան կրակներ, ոսկեցրոնք, ջահ-կայծանետեր, գաճաճ մոմեր, էլֆական կայծակներ ու գոբլինական շանթահարվածներ էր պատրաստել։ Նա դրանք շատ լավ էր սարքում, տարեցտարի ավելի լավ։
Զա՛րկ՝ և հրավառ թռչուններ էին սկսում սավառնել երկնքում, թնդացնելով երկնային բարձունքներն իրենց զիլ երգով։ Զա՛րկ՝ ծխե մուգ բների վրա գարնանային վառ կանաչ տերևներ էին բռնկվում, փայլփլուն ճյուղերից հոբիթների գլխին կրակե ծաղիկներ էին սփռվում ու հանգչում ուղիղ նրանց քթի մոտ՝ օդում նուրբ բույր տարածելով։ Պսպղուն թիթեռնիկների պարսերը ճախրում էին ծառերի վրա, երկինք էին խոյանում գունավոր կրակները և դառնում արծիվներ, առագաստներ, կարապների երամներ։ Բոսոր ամպերը հողին փայլուն, հորդ անձրև էին թափում։ Հետո հնչեց մարտական կոչը, ու արծաթե նիզակների խուրձը սլացավ դեպի երկինք և օձի ֆշշոցով թափվեց գետը։ Բիլբոյի պատվին տրվելիք իր ամենաշքեղ համարը Գենդալֆը պահել էր վերջում, երևի որոշել էր հոբիթներին մահացու զարմացնել, և նա հասավ իր նպատակին։ Բոլոր կրակները հանգան, երկնքում ծխի մի վիթխարի սյուն հայտնվեց։ Այն քուլա-քուլա դառավ հեռավոր սար, որի գագաթը հուրհրաց ու բոցավառվեց վառ կանաչ կրակով։ Բոցից ոսկեկարմիր վիշապ դուրս թռավ, սարսափելիորեն իսկական, միայն թե մի քիչ փոքր․ աչքերը կատաղությամբ վառվում էին, երախից կրակ էր ժայթքում, կատաղի մռնչոցով նա երեք ֆշշացող շրջան գծեց՝ իջնելով դեպի ժողովուրդը։ Բոլորը կռացան, շատերը բերանքսիվայր պառկեցին։ Վիշապն անցավ հոբիթների գլխավերևով, օդում գլուխկոնծի տվեց և խլացուցիչ թնդյունով պայթեց Գետամերձի վրա։
― Համեցե՜ք սեղանի մոտ, ― լսվեց Բիլբոյի ձայնը։
Համընդհանուր սարսափն ու շփոթությունն ասես օդ ցնդեց․ ցնդեց. հոբիթները մեկը մյուսի հետևից ոտքի թռան։ Հրաշալի խնջույք էր լինելու: Ազգականների համար հատուկ սեղաններ էին բացված ծառի մոտի մեծ վրանում։ Այնտեղ հարյուր քառասունչորս հրավիրյալ էր հավաքված (այդ թիվը հոբիթների մոտ կոչվում է «գուրտ», բայց ժողովրդին գուրտերով հաշվելը ընդունված չէ)՝ ընտանիքներ, որոնց հետ Բիլբոն և Ֆրոդոն թեկուզ որևէ հեռավոր ազգակցական կապ ունեին, և մի քանի ընտանիքի բարեկամներ, ինչպես Գենդալֆը։
Շատ-շատ էին այնտեղ Բեգինսներն ու Բոքոնակները, Տուկերն ու Բրենդիբաքերը, չէին մոռացված Գեղանիցները (Բիլբոյի տատիկի ազգականները), Ուտոնցներն ու Խմոնցները (պապիկի ազգականները), ներկայացված էին Խորափորները, Կուղբոնցները, Ցմփորիկները, Փորսուղները, Տոհմակները, Զուռնաչները և Մազթափները։ Ոմանք չգիտես ինչ ազգական էին գալիս Բիլբոյին, նրանց մի մասը Հոբիթոնում բնավ չէր եղել։ Ներկա էր նաև Օթհո Սաքվիլ-Բեգինսը, կնոջ՝ Սերինիայի հետ։ Նրանք Բիլբոյին տանել չէին կարողանում և արհամարհում էին Ֆրոդոյին, բայց հրավերը ոսկե թանաքով գրված էր մարմարե թղթի վրա, և նրանք գայթակղությանը չդիմացան։ Բացի այդ, նրանց զարմիկ Բիլբոն վաղուց ի վեր մեծ համբավ էր վայելում իր խոհանոցի շնորհիվ։
Հարյուր քառասունչորս ընտրյալները հույս ունեին փառավոր հյուրասիրվել, միայն տանտիրոջ հետճաշյա ճառից էին վախենում (իսկ առանց դրա չի կարելի)։ Մեկ էլ տեսար «բանաստեղծության» անվան տակ մի անհեթեթություն դուրս կտա կամ մեկ-երկու բաժակ գցելուց հետո կսկսի իր հիմար ու անհասկանալի ճանապարհորդության պատմությունն անել։
Իսկ առայժմ ուտելու ժամանակն էր, և հոբիթները հիացած էին: Փառավոր խնջույք էր: Ինչ որ չկարողացան ուտել, վերցրին հետները։ Հետո մի քանի շաբաթ շրջակայքում համարյա ոչ ոք ուտելլիք ուտելիք չէր գնում, բայց վաճառականները դրանից չտուժեցին․ չտուժեցին. միևնույնն է, Բիլբոն նրանց մառանները, պահուստներն ու պահեստները մաքուր դատարկել էր, վճարելով, իհարկե։
Վերջապես, ծնոտներն սկսեցին ավելի դանդաղ շարժվել և եկավ ճառելու ժամը։ Հյուրերը, ինչպես հոբիթներն են ասում «կշտանալու վրա էին» և լավ տրամադրության մեջ էին։ Բաժակներում սիրած խմիչք էր, ափսեներում՝ սիրած խորտիկները։ Դե ուրեմն՝ ինչ ուզում է, թող խոսի, կլսենք և ծափ կտանք։
― Լռությո՛ւն, լռությո՛ւն, լռությո՛ւն, ― բղավեցին հյուրերը: Լռության խմբակային կոչը ավելի ու ավելի բարձր էր հնչում և ոչ մի կերպ չէր կարողանում հանդարտվել։
Բիլբոն վեր կացավ, մոտեցավ լապտերներով զարդարված ծառին և բարձրացավ աթոռի վրա։ Գույնզգույն շողերը ցոլցլացին նրա հանդիսավոր դեմքին․ դեմքին. մետաքսե անթև բաճկոնի վրա փայլփլում էին ոսկե կոճակները։ Նա բոլորին երևում էր իր ողջ հասակով, մի ձեռքը գրպանից չէր հանում, իսկ մյուսը թափահարում էր գլխավերևում։
― Իմ սիրելի Բեգինսնե՜ր և Բոքոնակնե՜եր, ― նորից սկսեց նա, ― սիրելիներդ իմ Տուկե՜ր և Բրենդիբաքե՜ր, Գեղացինե՜ր, Ուտոնցնե՜ր ու Խմոնցնե՜ր, Խորափորնե՜ր, Զուռնաչնե՜ր, ինչպես նաև Կուղբոնցնե՜ր, Ցմփորիկնե՜ր, Տոհմակնե՜ր, Փորսուղնե՜ր և Մազաթափնե՜ր․․․Մազաթափնե՜ր...
― Եվ Մազաթաթնե՛ր, ― անկյունից գոռաց մի տարիքավոր հոբիթ։ Նա, իհարկե, Մազթաթ էր, ոչ ոք չկասկածեց. սեղանին դրած նրա խոշոր թաթերը մազոտ էին։
― Մազթաթնե՜ր, ― համաձայնեց Բիլբոն։ ― Սիրելի Սաքվիլ-Բեգինսներ, ուրախ եմ ձեզ ողջունելու Բեգ-Էնդում։ Այժմ լրացել է իմ հարյուր տասնմեկ տարին՝ կարելի է ասել երեք հատ մեկ․․․ մեկ...
― Ուռռա՜, ուռռա՜, ուռռա՜, երկար կյանք ունենաս, ― գոռացին հյուրերն ու ուրախ թեմբկահարեցին սեղաններին։
― Հուսով եմ, որ բոլորդ էլ նույնքան ուրախ եք, որքան ես։
Խլացուցիչ ծափահարություններ, ճիչեր․ ճիչեր. «Բա ո՜նց, բա ո՜նց»։ Շեփորներ ու փողեր, սրինգներ ու ֆլեյտաներ, զրնգոց ու թնդյուն։ Հրաշալի՛ է: Ավելի կարճ ճառ չի՛ լինում:
Երիտասարդ հոբիթները հարյուրավոր երաժշտական չրխկաններ բացեցին՝ ԴԵՅԼ տարօրինակ դաջվածքով: Նրանք չէին հասկանում, թե այդ դաջվածքն ինչի համար է, բայց չրխկանները հիանալի էին։ Դրանց մեջ դրված էին փոքրիկ հնչեղ գործիքներ։ Վրանի անկյունում պատանի Տուկերն ու Բրենիբաքերը որոշելով, որ քեռի Բիլբոն արդեն վերջացրել է խոսելը (կարծես թե ամեն ինչ ասաց), նվագախումբ կազմեցին ու սկսեցին պարել։ Պատանի Էվերարդ Տուկն ու դեռատի Մելիլոթ Բրենդիբաքը բարձրացան սեղանին ու սկսեցին զանգակները ձեռքներին «Զմփիկ-դմփիկ» պարել՝ շատ դուրեկան, բայց մի քիչ բուռն պար։
Ամեն կողմից ծափահարեցին։
― Ես ձեզ հավաքել եմ այժմ մի հատուկ նպատակով։ ― Սա այնպես էր ասված, որ բոլորը զգուշացան։ ― Ավելի ճիշտ՝ ոչ թե մեկ, այլ երեք հատուկ նպատակով (համարյա լռություն տիրեց, և Տուկերից ոմանք նույնիսկ պատաստվեցին լսելու)։ Նախ՝ ձեզ ասեմ, որ ես երջանիկ եմ բոլորիդ տեսնելու համար և որ այդպիսի հրաշալի հոբիթների հետ, ինչպիսին դուք եք, հարյուր տասնմեկ տարի ապրելուց հեշտ բան չկա․․․ չկա...
Հավանության ուրախ գվվոց։
― Ձեր բարի կեսին ես երկու անգամ ավելի վատ գիտեմ, քան հարկն է, իսկ վատ կեսին սիրում եմ երկու անգամ ավելի պակաս, քան պետք է։
Ուժեղ էր ասված, բայց ոչ լրիվ հասկանալի։ Հատուկենտ ծափեր հնչեցին, և բոլորը մտքերի մեջ ընկան․ ընկան. արդյոք հաճելի՞ է դա լսելը։
― Երկրորդը, որ դուք ուրախանաք իմ ծննդյան օրը։
― Ոչ թե իմ, այլ՝ մեր։ Քանի որ այդ օրը, ինչպես գիտեք, ոչ միայն ես եմ ծնվել, այլև իմ հորեղբոր ծոռը, իմ ժառանգ Ֆրոդոն։ Այսօր նա չափահաս է դառնում և կարող է այսուհետ իր վրա վերցնել Բեգ-Էնդի տնօրինությանը։
Ավագներից ինչ-որ մեկը մեծահոգաբար ծափահարեց։ «Ֆրոդո՜, Ֆրոդո՜․․․ Ֆրոդո՜... ծերուկ Ֆրո՜դո․․․» Ֆրո՜դո...» գոչգոչում էին երիտասարդները։ Սաքվիլ-Բեգինսները մռայլվեցին ու սկսեցին մտմտալ, թե այդ ինչպե՞ս է Ֆրոդոն «անցնում Բեգ-Էնդի տնօրինությանը»։
― Լրանում է երկուսիս հարյուր քառասունչորս տարին, ճիշտ այնքան, ինչ քանակությամբ որ դուք եք այստեղ հավաքվել, կներեք արտահայտության համար՝ մեկ գուրտ։
Անհարմար լռություն։ Այս ինչ նորություններ են։ Շատերը, հատկապես Սաքվիլ-Բեգինսները վիրավորվեցին՝ ենթադրելով, որ իրենց հրավիրել են այստեղ միայն կլոր թիվ լրացնելու համար։ «Համա՜ թե բան ասաց, մեկ գուրտ։ Թուհ, ի՜նչ էլ գռեհիկ է»։
― Բացի այդ, այսօր տարելիցն է այն օրվա, երբ ես տակառին հեծած հասա Երկար լճի Էսգարոթ քաղաքը։ Չնայած այն ժամանակ ծննդյանս օրվա մասին բավական ուշ եմ հիշել։ Ընդամենը հիսունմեկ տարեկան էի, իսկ երիտասարդ տարիքում մեկ-երկու տարին ի՞նչ է որ։ Ճիշտ է, չտեսնված քեֆ սարքեցինք, միայն թե, հիշում եմ, խիստ մրսած էի ու հազիվհազ կմկմում էի․ էի. «Չազանց երախտ եմ»։ Այժմ առիթից օգտվելով ասում եմ ինչպես հարկն է․ է. չափազանց երախտապարտ եմ բոլորիդ այն բանի համար, շնորհ եք արել իմ համեստ տոնախմբությանը․․․ տոնախմբությանը...
Համառ լռություն։ Բոլորը վախենում էին, որ հիմա ն մի երգ կամ բանաստեղծություն կսկսի, ու նախապես ձանձրանում էին․ էին. ի՞նչ կլիներ, որ դրանով էլ վերջացներ, իրենք էլ կխմեին նրա ողջության կենացը։ Բայց Բիլբոն ոչ երգեց, ոչ էլ բանաստեղծություն արտասանեց։ Նա դանդաղ շունչ քաշեց։
― Երրորդը և վերջինը, ― ասաց նա, ― ես ուզում մեկ Հայտարարություն հայտարարություն անել։ ― Այդ բառը հանկարծ նա այնքան բարձր արտասանեց, որ բոլորը, ով դեռ չ վիճակի էր այդ անել, ուղղվեցին։ ― Վշտագին հայտարարում եմ ձեզ, որ թեպետ, ինչպես արդեն ասացի, հարյուր տասնմեկ տարի ձեր մեջ ապրելը շատ հեշտ է, բայց ամեն բան իր վերջն ունի։ Ես հեռանում եմ։ Այս էր, որ ինձ տեսաք։ Մնաք բարով․․․ բարով...
Նա աթոռից իջավ ու անհետացավ։ Կուրացուցիչ բոց բռնկվեց, ու բոլոր հյուրերը աչքները փակեցին։ Աչքները բացելով, նրանք տեսան, որ Բիլբոն ոչ մի տեղ չկա։ Հարյուր քառասունչորս շշկռված հոբիթներն այդպես էլ քարացան։ Ծերունի Օդո Մազթաթը ոտքերը սեղանից իջեցրեց ցած ու սկսեց դոփել։ Հետո մեռյալ լռություն տիրեց՝ հյուրերն ուշքի էին գալիս։ Եվ հանկարծ Բեգինսները, Բոքոնակները, Տուկերը, Բրենդիբաքները, Գեղանիցները, Ուտոնցներն ու Խմոնցները, Խորափորները, Կուղբոնցները, Ցմփորիկները, Փորսուղները, Տոհմակները, Զուռնաչները, Մազթափներն ու Մազթաթները բոլորը միաժամանակ սկսեցին խոսել։
Նրանք համաձայնում էին մեկը մյուսի հետ, որ դա անվայել արարք էր ու անհարգալիր, որ հարկավոր է շտապ ուտելով ու խմելով դա մոռացության տալ։ «Ես միշտ էլ ասում էի, որ նա ծալապակաս է», ― լսվում էր ամեն կողմից։ Նույնիսկ Տուկերը (չնչին բացառությամբ) հավանություն չտվեցին Բիլբոյի այդ քայլին։ Համարյա ոչ ոք չհասկացավ, թե ինչ տեղի ունեցավ և բոլորը փնովում էին նրա հիմար արարքը։ Միայն ծեր ու իմաստուն Ռորի Բրենդիբաքը խորամանկորեն աչքը ճտեց։ Ոչ զառամյալ հասակը, ոչ ուտեստների լիառատությունը նրա դատողությունը չէին կարողացել մթագնել, և նա իր հարս Զամիրալդային ասաց․ ասաց.
― Էհ, սիրելիս, էստեղ մի բան էն չէ։ Բեգինսը, ախր, համբակ է, երևի նորից փախավ։ Ծեր հիմարը չի հանդարտվում։ Ի՜նչ արած։ Սեղանին ուտելիք հո՜ մնացել է։
Եվ նա ձայնեց Ֆրոդոյին, որ էլի գինի բերի։
Իսկ Ֆրոդոն միակն էր, որ ոչ մի բառ չէր արտասանել։ Լուռ նստել էր Բիլբոյի դատարկ աթոռի մոտ, բացականչություններին ու հարցերին ոչ մի ուշադրություն չդարձնելով։ Նա, իհարկե, գնահատեց արվածը, թեպետ այդ մասին նախապես գիտեր, ու հազիվ էր ծիծաղը պահում հյուրերի համերաշխ վրդովմունքի վրա։ Բայց ինչ-որ շատ ծանր էր իր համար։ Նա հանկարծ հասկացավ, որ ծեր հոբիթին բավական լրջորեն է սիրում։ Հյուրերն ուտում-խմում էին, քննարկում ու դատապարտում էին Բիլբո Բեգինսի հին ու նոր հիմարությունները։ Զայրացան ու մեկնեցին միայն Սաքվիլ-Բեգինսները։ Վերջապես, Ֆրոդոն կարգադրություններ անելուց հոգնեց․ հոգնեց. նա ձայն տվեց, որ էլի գինի մատուցեն, լուռ վեր կացավ, գավաթը դատարկեց Բիլբոյի ողջության կենացը և սուսուփուս վրանից դուրս ելավ։
Բիլբո Բեգինսը ճառելիս գրպանում շոշափում էր ոսկե Մատանին, այն նույն Մատանին, որ այսքան տարի գաղտնի էր պահում։ Աթոռից իջնելով, նա Մատանին հագավ, և այդ ժամանակվանից Հոբիթստանում նրան այլևս ոչ մի հոբիթ չտեսավ։
Ժպիտով ականջ դնելով, թե ինչպես էն են խժդժում ապշահար հոբիթները վրանում և ինչպես են լիասիրտ քեֆ անում հատուկ հրավերով չեկած հոբիթները, Բիլբոն գնաց տուն, հանեց տոնական հագուստը, ծալեց մետաքսե անթև բաճկոնը, խնամքով փաթաթեց թղթի մեջ և պահեց դարակում։ Հետո արագորեն վրան գցեց ինչ-որ քրջեր ու կապեց հին կաշվե գոտին։ Գոտուց մի կարճ, հնամաշ պատյանով թուր էր կախված։ Բիլբոն հառաչեց և նավթալինով հագեցած պահարանից հանեց գլխանոցով թիկնոցը։ Թիկնոցը պահված էր որպես թանկարժեք մի բան, չնայած պատված էր բծերով ու խունացած էր, ինչ-որ ժամանակ երևի մուգ կանաչ էր եղել։ Հագուստը հոբիթի վրայով մեծ էր։ Նա մտավ իր աշխատասենյակը և գաղտնի դարակից շորի մեջ փաթաթված խորհրդավոր կապոց հանեց․ հանեց. ձեռագիրը մեջը կաշվե թղթապանակ և ինչ-որ հաստ ծրար։ Կապոցը խոթեց իր մեծ ու բերնեբերան լցված ուսապարկը։ Ոսկե շղթայով Մատանին դրեց ծրարի մեջ և ծրարը դրեց բուխարիկի թարեքին: Բայց հետո շտապով վերցրեց ու դրեց գրպանը։ Այստեղ դուռը բացվեց ու արագաքայլ ներս մտավ Գենդալֆը։
― Ողջույն, ― ասաց Բիլբոն։ ― Ես էլ հենց մտածում էի, թե ինչու չես երևում։
― Իհարկե՛, ― հատսատեց Բիլբոն։ ― Միայն բոցի բռնկումն էր ավելորդ, նույնիսկ ես զարմացա, ո՜ւր մնաց մյուսները։ Պարզ է, որ քո գործերն են։
― Իհարկե, իմ։ Իզուր չէ, որ երկար տարիներ Մատանին թաքցրել էիր, ես էլ որոշեցի, որ չարժե գաղտնիքը բացել: Դե թող հիմա քո հյուրերը որոշեն․ որոշեն. դու անհայտացա՞ր, թե կատակ արեցիր։
― Իսկ կատակս փչացրիր, ― ասաց Բիլբոն։
― Դե ոչ թե կատակը, այլ հիմար խաղը․․․ խաղը... միայն թե խոսելն արդեն ուշ է։ Անհանգստացրիր հարազատներիդ և ինն օր կամ իննսունինն օր քո մասին կխոսի ողջ Հոբիթստանը։
― Թող բարբաջեն։ Ինձ հանգիստ է պետք, երկարատև հանգիստ, ես քեզ ասել եմ, չէ՞, անժամկետ հանգիստ․ հանգիստ. հազիվ թե երբևէ վերադառնամ այստեղ։ Դե, կարիք էլ չկա, ամեն ինչ տեղը տեղին դասավորված է․․․ է... Ծերացել եմ, Գենդալֆ, ոսկորներս նվվում են, տեսքից երիտասարդ եմ երևում, բայց ներսումս հո զգում եմ, որ ինչ-որ բան այն չէ։ Բա՜ն են գտել ասելու․ «Լավ է պահպանվել»․․․։ պահպանվել...»։ ― Նա ֆռթացրեց։ ― Հասկանո՞ւմ ես, բարակ-բարակել եմ, ոնց որ քցիպի հացի վրայի կարագը։ Դա զզվելի է, հարկավոր է ինչ-որ ձևով փոփոխել կյանքս։
Գենդալֆը սևեռուն ու մտահոգ հայացքով նայեց հոբիթին։
― Ճիշտ է, իսկապես զզվելի է, ― մտախոհ ասաց նա։ ― Դու ամեն ինչ ճիշտ ես մտածել։
― Ճիշտ է, թե սխալ, գործը վճռված է։ Ես ուզում եմ նորից տեսնել լեռները։ Հասկանո՞ւմ ես, Գենդալֆ, լեռները։ Ուզում եմ մի տեղ գտնել, որտեղ իսկապես կարելի է հանգիստ առնել։ Խաղաղ ու հանգիստ, առանց պնդերես ազգականների, առանց հյուրերի, որպեսզի զանգը տվող չլինի։ Չէ որ գիրքս էլ պետք է ավարտեմ։ Գրքիս համար հրաշալի վերջ եմ մտածել․ «․․․ մտածել. «... Եվ ապրեց երջանիկ մինչև իր օրերի վերջը»։
Գենդալֆը ծիծաղեց․ ծիծաղեց.
― Վերջը վատ չի։ Մենակ թե կարդացող չկա, ինչպես ուզում ես վերջացրու։
― Նա, իհարկե, հենց իմ առաջին կանչով կգար ինձ հետ։ Նույնիսկ խնդրում էր՝ հուրասիրությունից քիչ առաջ։ Բայց առայժմ այդ բոլորը նրա մոտ խոսքեր են։ Ա՜յ ինձ հարկավոր է մեռնելուց առաջ թավուտներն ու լեռները տեսնել, իսկ Ֆրոդոյի սիրտն այստեղ է, Հոբիթստանում, որտեղ կան մարգագետիններ, անտառակներ՝ տաքուկ, հարմարավետ։ Հասկանալի է, ես ամեն ինչ թողել եմ նրան, բացի մի քանի չնչին բաներից, հուսով եմ, երբ լրիվ վարժվի, երջանիկ կլինի։ Ժամանակն է, որ ինքը տերուտնօրեն դառնա։
― Ամեն ինչ թողե՞լ ես, ― հարցրեց Գենդալֆը, ― Մատանի՞ն էլ։ Դու այդպես էիր որոշել, հիշո՞ւմ ես․․․ ես...
― Ի-իհարկե ամեն ինչ․․․ ինչ... իսկ Մատանին․․․ Մատանին... ― Բիլբոն հանկարծ պապանձվեց։
― Որտե՞ղ է․․․ է...
― Ծրարի մեջ, եթե ուզում ես իմանալ, ― զայրացավ Բիլոբն։ ― Այնտեղ, բուխարիկի վրա։ Ոչ, այնտեղ չէ․․․ չէ... գրպանումս է։ ― Նա շփոթվեց։ ― Տարօրինակ է, ― քրթմնջաց նա՝ դիմելով ինքն իրեն։ ― Չնայած ի՞նչ տարօրինակ բան կա այստեղ։ Ուզենամ՝ կթողնեմ, չեմ ուզի՝ չեմ թողնի։
Գենդալֆը նորից ուշադիր նայեց Բիլբոյին, և նրա աչքերը մի թեթև փայլեցին։
― Իմ կարծիքով, Բիլբո, հարկավոր է թողնել, ― ասաց նա։ ― իսկ դու, ի՞նչ է, չե՞ս ուզում։
― Ինքս էլ չգիտեմ։ Հիմա ինչ-որ չեմ ուզում բաժանվել դրանից։ Եվ հետո՝ ինչո՞ւ։ Իսկ դու ի՞նչ ես կպել ինձանից, ― հարցրեց նա բեկբեկուն համարյա ծղրտալից ձայնով, գրգռված ու կասկածամտորեն։ ― Իմ Մատանին անհանգստացնում է քեզ, ասենք թե շատ բան եմ ձեռք բերել, քո ի՞նչ գործն է․․․․ է...
― Այո, իսկապես հանգիստ չի տալիս, ― հաստատեց Գենդալֆը։ ― Վաղուց էի ուզում քեզանից իմանալ ճշմարտությունը, շա՜տ վաղուց։ Կախարդական Մատանիները, գիտե՞ս արդյոք, կարխարդական են ամեն տեսակ նենգություններով ու անակնկալներով։ Իսկ քո Մատանին ինձ հատկապե՛ս էր հետաքրքրում, չեմ թաքցնի։ Եթե դու արդեն գնում ես ճանապարհորդելու, ապա ես ամեն կերպ պետք է աչքիցս չկորցնեմ այն։ Չափազանց երկար չտիրեցի՞ր դրան։ Հավատա ինձ, Բիլբո, Մատանին քեզ պետք չի գա։
― Իհարկե, իհարկե, ― ասաց Գենդալֆը։ ― Միայն թե ի՞նչ կարիք կա այդպես հուզվելու։
― Քեզ հետ մարդ իրենից դուրս կգա, ― պատասխանեց Բիլբոն։ ― Քեզ ասում եմ՝ իմն է։ Իմը․․ Իմը... ի՛մ սքանչելին․․ սքանչելին... Այո, հենց այդպես, ի՛մ սքանչելին․․․ սքանչելին...
Գենդալֆը նայում էր հանգիստ ու սևեռուն, միայն թե նրա աչքերում տագնապալի զարմանք վառվեց։
― Զգուշացի՛ր, Բիլբո, ― ասաց նա։ ― Մեծ հիմարություն կանես, եթե չթողնես: Ամեն քո խոսքից հետո ես դրանում ավելի եմ համոզվում: Մատանին շատ ամուր է բռնել քեզ: Թող այն, իսկ ինքդ գնա ուր ուզում ես, և կազատվես։
― Թո՜ւյլ տվեցիր, շնորհակալ եմ։ Ես հիմա էլ ազատ եմ, ինքս եմ իմ գլխի տերը․․․ տերը... ― համառորեն ճչաց Բիլբոն։
― Հանգի՜ստ, հանգի՜ստ, սիրելի հոբիթ, ― խոսեց Գենդալֆը։ ― Քո ողջ կյանքում մենք ընկերներ ենք եղել, հապա մի հիշի՛ր։ Դե՜, դե՜, արա ինչպես խոստացել ես՝ տուր այստեղ Մատանին։
― Ուրեմն, ի՞նքդ ես ուզում․․․ ուզում... Այդ դեպքում՝ ո՛չ, ― գոռաց Բիլբոն։ ― Չե՛ս ստանա․․․ ստանա... Ես իմ սքանչելիին սքանչելին քեզ չեմ տա, հասկացա՞ր։ ― Նա բռնեց փոքրիկ թրի կոթը։
Գենդալֆի աչքերը փայլատակեցին։
― Չէ՞ որ ես էլ կարող եմ զայրանալ, ― զգուշացրեց նա։ ― Զգո՜ւյշ, թե չէ Գենդալֆ Մոխրագույնին կտեսնես զայրացած․․․ զայրացած... ― Նա մի քայլ արեց դեպի հոբիթը, ահագնացավ, և նրա ստվերը գրավեց ամբողջ սենյակը։
Բիլբոն հետ-հետ գնաց․ գնաց. նա հևում էր և չէր կարողանում ձեռքը գրպանից հանել։ Այդպես նրանք կանգնել էին մեկը մյուսի դիմաց, և օդը օդն ասես զնգում էր։ Գենդալֆը հայացքով հոբիթին մեխեց պատին․ պատին. Բիլբոյի բռունցքները բացվեցին, և նա դողաց․ դողաց.
― Այդ ի՞նչ ես անում, Գենդալֆ, ախր ոնց որ բոլորվին էլ դու չլինես, ― ասաց նա։ ― Ի՞նչ է պատահել։ Չէ՞ որ դա իմն է։ Չէ՞ որ ես եմ գտել, և եթե դա չլիներ, Գորլումն ինձ կսպաներ։ Ես գող չեմ, ես դա չեմ գողացել, հետո ի՞նչ, թե իմ հետևից ինչ է գոռացել։
Բիլբոն ձեռքի ափով շփեց աչքերը։
― Ների՛ր, խնդրում եմ, ― ասաց նա, ― վրաս ինչ-որ բան եղավ․․․ եկավ... Իսկապես որ, հիմա կարծես անցավ։ Վաղուց ես՝ ես չեմ․ չեմ. ինչ-որ մեկի հայացքն է ինձ փնտրում, թե ինչ․․․ ինչ... Ու անընդհատ էլ, գիտե՞ս, ցանկություն եմ ունենում հագնել, որպեսզի անհետանամ, դրա համար էլ շարունակ շոշափում եմ, հետո ձեռքս հանում։ Փորձում եմ փակել դարակում, բայց երբ Մատանին գրպանումս չէ, հանգիստ չունեմ։ Ահա հիմա ինքս էլ չգիտեմ, թե ինչ անեմ այն։
― Քո փոխարեն ես գիտեմ, թե ինչ պետք է անել, ― հայտարարեց Գենդալֆը։ ― Ամեն ինչ որոշված է։ Գնա և Մատանին թող այստեղ։ Հրաժարվիր դրանից։ Տուր Ֆրոդոյին, իսկ մնացածն իմ հոգսն է։
Ապա ուսերը թոթվեց ու մեղավոր ժպտաց։
― Ճիշտն ասած, դրա համար էլ սարքեցի այս տոնախմբությունը, որ ավելի շատ նվերներ բաժանվեր և միաժամանակ արդեն․․․ արդեն... Թվում էր, այդպես ավելի հեշտ կլինի։ Իզուր էր թվում, իսկ հիմա պետք է գործը մինչև վերջ հասցնել։
― Այլապես չարժեր սկսել, ― հաստատեց Գենդալֆը։
― Ինչ արած, ― ասաց Բիլբոն։ ― Թող այն մնացած բաների հետ մեկտեղ հասնի Ֆրոդոյին։ ― Նա խոր հառաչեց։ ― Ժամանակն է, ես գնամ, թե չէ մեկ էլ տեսար մեկնումեկի աչքովն ընկա։ Բոլորին արդեն «հրաժեշտ» եմ տվել․․․ տվել...
Նա վերցրեց ուսապարկն ու քայլեց դեպի դուռը։
Նրանք դուրս եկան միջանցք։ Բիլբոն ձեռքը վերցրեց իր սիրելի ձեռնափայտը և սուլեց։ Զանազան դռներից երեք թզուկ հայտվեցին։
― Ամեն ինչ պատրա՞ստ է, ― հարցերց Բիլբոն։ ― Փաթաթվա՞ծ, մակագրվա՞ծ է․․․ է...
― Պատրաստ է, ― եղավ պատասխանը։
Պարզ գիշեր էր, սև երկնքում աստղեր էին փայլում։ Բիլբոն նայեց երկնքին ու լիաթոք շունչ քաշեց։
― Մի՞թե, մի՞թե նորից ճանապարհ, ուր աչքդ կտրի, այն էլ թզուկների հետ․․․ հետ... Օհ, քանի՜ տարի եմ երազել այդ մասին․․․ մասին... Մնաս բարով․․․ բարով... ― ասաց նա իր տանը, գլուխը խոնարհելով։ ― Մնաս բարով, Գենդալֆ․․․Գենդալֆ...
― Ոչ թե մնաս բարով, Բիլբո, այլ ցտեսություն․․․ ցտեսություն... Միայն զգույշ եղիր․․ եղիր... Դու փորձված հոբիթ ես ու իմաստուն․․․ իմաստուն...
― Զգույշ եղիր․․․ եղիր... Էլ ի՞նչ կուզեիր․․ կուզեիր... Այդ մեկն արդեն՝ ո՛չ, իմ մասին հիմա մի անհանգստացիր։ Ես երջանիկ եմ, ինչպես վաղուց չեմ եղել, հավանաբար ինքդ էլ հասկանում ես, թե դա ինչ է նշանակում։ Իմ ժամանակը հասել է, և իմ ճամփան ինձ է սպասում։ Եվ նա քթի տակ սկսեց երգել.
<poem>
Գենդալֆը կանգնած նայում էր նրա հետևից, մթության մեջ։
― Ցտեսությո՛ւն, Բիլբո՜, իմ թանկագին հոբի՜թ․․․ հոբի՜թ... ― ցածրաձայն ասաց նա և վերադարձավ տուն։
Ֆրոդոն իրեն շատ սպասել չտվեց, հայտնվեց ու տեսավ, որ Գենդալֆը մտքերի մեջ խորասուզված նստած է կիսախավար սենյակում։
― Այո, գնաց, ― պատասխանեց Գենդալֆը, ― կարողացավ գնալ։
― Իսկ ի՜նչ լավ կլիներ․․․ այսինքնկլիներ... Այսինքն, ես այնուամենայնիվ ամբողջ երեկո հույս ունեի, որ դա պարզապես կատակ է, ― ասաց Ֆրոդոն։ ― Թեպետ հոգուս խորքում գիտեի, որ նա իսկապես էլ կգնա։ Նա միշտ էլ լուրջ կատակներ է արել։ Իսկ հիմա ախր ուշացա ճանապարհ դնելուց։
― Ոչինչ, նա հավանաբար այդպես էլ ուզում էր գնալ՝ սուսուփուս, ― ասաց Գենդալֆը։ ― Մի՛ վշտանա։ Հիմա նրա հետ ամեն ինչ կարգին կլինի։ Քեզ փաթեթ է թողել։ Ա՜յ, այնտեղ է։
«Դորա Բեգինսին՝ ի հիշատակ մեր երկարատև նամակագրության, Բիլբոյից»՝ փակցված էր թղթերի համար նախատեսված մեծ զամբյուղին: Դորան, Դրոգոյի քույրը, Ֆրոդոյի և Բիլբոյի ազգականուհիներից ամենատարեցն էր: Նա արդեն իննսուն ինը տարեկան էր և վերջին հիսուն տարում սարի չափ թուղթ էր օգտագործել՝ հարազատներին ճիշտ ուղու վրա պահելու համար բարի խորհուրդներ ուղարկելով:
«Միլո Փորսուղին՝ հույսով, որ օգտակար կլինի, Բ.ՊԲ.-ից»՝ փակցված էր ոսկե փետուրով գրիչին և թանաքամանին: Միլոն հայտնի էր նրանով, որ երբեք նամակների չէր պատասխանում:
«Անժելիկային՝ քեռի Բիլբոյից, անձնական օգտագործման համար»՝ փակցված էր կլոր գոգավոր հայելուն: Անժելիկան Բեգինսների երիտասարդ սերնդի ներկայացուցիչ էր և, մեղմ ասած, չէր թաքցնում, որ իրեն համարում է Հոբիթոնի առաջին գեղեցկուհին:
Էլի շատ գրություններ ու նվերներ կային: Իր երկարատև կյանքի ընթացքում Բիլբոն շատ բան էր կուտակել: Առհասարակ ամեն տեսակ եղած-չեղածի պատճառով հոբիթների բույներում ոտք դնելու տեղ չկա, ինչը հիմնականում պայմանավորված է նվերներ բաժանելու նրանց սովորությամբ: Բոլորովին էլ ոչ միշտ են նվերները նոր լինում: Կան բավական հին մեթհոմներ, որոնք շրջում են ողջ տարածքով և մի սեփականատիրոջից մյուսին անցնում: Սակայն Բիլբոն միայն նոր նվերներ էր նվիրում, իսկ իրեն նվիրածները ուրիշներին չէր նվիրում, այլ պահում էր: Այժմ, սակայն, հնարավորություն էր ընձեռնվել անպետք իրերից բույնը մի քիչ ազատել:
Բոլոր նվերները հասցեագրված էին Բիլբոյի ձեռագրով: Որոշ բաներ նվիրված էին կատակով, բայց մնացածները նվիրված էին ըստ անհրաժեշտության և հասցեատերերի կողմից մեծ ուրախությամբ էին ընդունվում: Ամենից շատ աղքատ հոբիթների բախտը բերեց, հատկապես նրանց, ովքեր ապրում էին Զառիթափի Բեքշոթ նրբանցքում: Ծերուկ Գեմջին երկու պարկ կարտոֆիլ ստացավ, նոր բահ, բրդյա բաճկոն և մի փոքրիկ անոթ հոդացավերի քսուք: Որպես շնորհակալություն հյուրասեր լինելու համար ծեր Ռորի Բրենդիբաքը տասներկու շիշ «Հին այգի» Այգի» թունդ կարմիր գինի ստացավ: Գինին Հարավային Հոբիթստանից էր ու երկար պահպանված՝ չէ՞ որ այդ շշերն իր ժամանակին Բիլբոյի հայրն էր խցանել: Ռորին գինին համտեսելուց հետո անմիջապես ներեց Բիլբոյին և այդ օրվանից դարձավ նրա պաշտպանը՝ բոլորին ապացուցելով, որ Բիլբոն կարգին հոբիթ է:
Ֆրոդոն նույնպես մի դեզ նվեր էր ստացել, չհաշված, իհարկե, հիմնական բարիքը՝ գրքեր, նկարներ, կահույք, ընդ որում այդ ամենն ավելի շատ էր, քան պետք էր համեստ, բայց հարմարավետ կյանք վարելու համար: Սակայն դրամի ու գանձերի ոչ մի հետք. ո՛չ փող, ո՛չ ոսկի ոչ մեկին բաժին չհասավ:
Իսկ Սաքվիլներն ընդհակառակը, իրենց բավական աներես էին պահում։ Սկզբում նրանք սկսեցին զանազան իրերի համար շան մսի գին առաջարկել։ Ֆրոդոն պատասխանեց, որ նվերները՝ նվեր, իսկ ինչ վերաբերում է վաճառքին, ապա այստեղ առհասարակ ոչինչ չի վաճառվում։ Նրանք շրթունքները ծռմռեցին և ասացին, որ դա նրանց շատ կասկածելի է թվում։
― Մի բան ինձ համար պարզ է, ― կատաղած վրա բերեց Օթհոն, ― որ ո՜վ-ո՛վ, բայց դու ձեռքերդ լավ-լա՜վ յուղել ես։ Պահանջում եմ անմիջապես ցույց տալ կտակը․․․ կտակը...
Եթե «զարմիկը» չլիներ, կալվածքը Օթհոյին կհասներ։ Նա կարդաց կտակը, վերընթերցեց և ֆռթացրեց։ Ավաղ, ամեն ինչ այնպես հստակ էր, և ութ վկա շատ խնամքով ստորագրել էին կարմիր թանաքով։
― Մեզ նորից հիմարացրին, ― կնոջն ասաց Օթհոն։ ― Վաթսուն տարի սպասեցինք՝ և նորից․․․ նորից... Նա քեզ ի՞նչ է նվիրել, արծաթե գդալնե՞ր․․․ գդալնե՞ր... Ա՜յ քեզ սրիկա․․․ սրիկա...
Նա չարացած նայեց Ֆրոդոյին ու հեռացավ։ Սերինիան, սակայն, մի քիչ էլ մնաց։ Շուտով Ֆրոդոն զգուշությամբ գլուխը դուրս հանեց աշխատասենյակից և տեսավ, որ նա մանրակրկիտորեն ստուգում է բոլոր անկյուններն ու թխկթխկացնում պատերն ու հատակը։ Ֆրոդոն վճռականորեն դուրս ճանապարհեց նրան՝ ճանապարհին վերադարձնելով մի քանի բավական թանկարժեք իր, որոնք հայտնի չէ թե ինչպես հայտնվել էին նրա հովանոցում։ Ըստ երևույթին, Սերինիան պատրաստվում էր հրաժեշտին ինչ-որ սպանիչ բան ասել և, շեմին շրջվելով, ֆշշացրեց․ ֆշշացրեց.
― Դու դեռ սրա համար կզղջաս, կաթնակեր։ Դո՞ւ ինչու ես մնացել, այստեղ քո տեղը չէ․ քեզնից չէ. քեզանից ի՞նչ Բեգինս․․․ Դու․․․ Բեգինս... Դու... դու ամենաիսկական Բրենդիբաք ես․․․ ես...
― Լսեցի՞ր, Մերի, ա՛յ թե ինչպես են ինձ անպատվում, ― ասաց Ֆրոդոն՝ նրա հետևից դուռը փակելով։
― Ի՜նչ էլ մի անպատվություն է, ― արձագանքեց Մերի Բրենդիբաքը։ ― Քեզ հաճոյախոսություն արեցին, իսկ դու ասում ես՝ անպատվեցին։ Դե քեզանից ի՜նչ Բրենդիբաք․․․ Բրենդիբաք...
Ֆրոդոն ու Մերին զննեցին ամբողջ տունը ու վռնդեցին երեք պատանի հոբիթի (երկու Բոքոնակ ու մեկ Կուղբոնց), որոնք խուզարկում էին նկուղները։ Արագաշարժ Կրծունիկ Մազաթաթի հետ իսկական ծեծկռտուք ստացվեց․ ստացվեց. նա մեծ մառանում թխկթխկացնում էր հատակը, ականջ դնում արձագանքին և առանց դադարի քանդում: Բիլբոյի գանձերի մասին պատմություններն ագահ հետաքրքրասիրություն ու սին հույսեր էին արթնացնում, մանավանդ որ հայտնի է, թե մութ ճանապարհներով, երբեմն էլ չարագործությամնբ ձեռք բերված ոսկին կարելի է հափշտակել, միայն թե չխանգարեն։
Կրծունիկին խեղճացնելով ու դռնից դուրս շպրտելով՝ Ֆրոդոն փլվեց աթոռին։
― Եթե դու հենց հիմա ինձ ներս չթողնես, Ֆրոդո, ես ոչ միայն դուռդ կպոկեմ, այլև այնպես կանեմ, որ այն դուրս կթռչի բլրի մյուս կողմից ― ճչաց նա։
― Այդ դո՞ւ ես, Գենդալֆ, ներիր, խնդրում եմ, ― շտապեց ասել Ֆրոդոն, դեպի դուռը նետվելով։ ― Նե՛րս արի, նե՛րս արի․․․ արի... Ես կարծում էի Սերինիան է։
― Որ այդպես է․ է՝ լա՛վ, ներում եմ։ Մի անհանգստացիր, ես նոր նրան տեսա Գետամերձում, այնպիսի թթված դեմք ուներ, որ մինչև հիմա ատամներս սվսվում են։
― Իսկ ես ավելի լավ է չտրտնջամ։ Ազնվորեն ասած, քիչ էր մնում Բիլբոյի Մատանին հագնեի, այնքան որ ուզում էի անհետանալ։
― Ես դեռ վստահ չեմ և չեմ խոսի։ Բայց հաջորդ անգամ՝ երբ վերադառնամ, երևի, որոշ բան կլսես։ Առայժմ մնաս բարով, ես հենց հիմա գնում եմ։ ― Նա վեր կացավ։
― Ինչպես թե, հենց հիմա․․․ հիմա... ― բացականչեց Ֆրոդոն, ― իսկ ես կարծում էի գոնե մի շաբաթ կապրես մեզ մոտ և այնպես հույս ունեի քո օգնության վրա․․․ վրա...
― Ես էլ էի մտադիր, բայց չվիճակվեց։ Հավանաբար, երկար ժամանակ կբացակայեմ, բայց վերջիվերջո անպայման կհայտնվեմ, կգամ քեզ այցելության։ Պատրաստ եղիր ինձ ցանկացած ժամանակ ընդունելու․ ընդունելու. թաքուն կգամ։ Հոբիթների աչքին այլևս չեմ ուզում երևալ, ես հո տեսնում եմ, որ Հոբիթստանում ինձ չսիրեցին։ Ասում են, որ ինձանից միայն գլխացավանք ու անկարգություն է գալիս։ Ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ ես եմ Բիլբոյին խելքից հանել, իսկ գուցեև նրան աշխարհից վերացրել եմ։ Բանից դուրս է գալիս, որ ես ու դու դավադրություն ենք սարքել և հիմա կիսում ենք նրա հարստությունը։
― Ասո՜ւմ են, ― բացականչեց Ֆրոդոն։ ― Ասում են, իհարկե, Օթհոն ու Սերինիան։ Թու, ինչ զզվելի է։ Ես ուրախությամբ կտայի և՛ Բեգ-Էնդը, և՛ աշխարհում ամեն ինչ, միայն թե Բիլբոյին վերադարձնեի կամ գնացած լինեի նրա հետ մասին։ Ես իմ հարազատ վայրերը շատ եմ սիրում, բայց, ազնիվ խոսք, զգում եմ, որ իզուր պոչից չկպա։ Երբևէ նորից կտեսնե՞մ նրան, կտեսնե՞մ արդյոք․․․ արդյոք...
― Ես էլ չգիտեմ, թե երբ, ― ասաց Գենդալֆը։ ― Եվ դեռ շատ բան չգիտեմ։ Զգույշ եղիր․․․ եղիր... Եվ սպասիր ինձ ամենաանպատեհ ժամանակ։ Իսկ հիմա՝ մնաս բարով։
Ֆրոդոն ճանապարհ դրեց նրան մինչև շեմը, Գենդալֆը թափահարեց ձեռքն ու մեծ-մեծ քայլերով գնաց։ Ֆրոդոյին թվաց, թե ծեր հրաշագործին մի ինչ-որ ծանր բեռ գետնին է խոնարհում։ Մթնում էր, նրա մոխրագույն թիկնոցը վայրկենապես հալվեց աղջամուղջում։
Վստահելի
1342
edits