Changes

Մատանիների Տիրակալը

2 bytes removed, 20:17, 30 Ապրիլի 2017
/* Գլուխ առաջին. Երկար սպասված հյուրասիրություն */
Սայլերն իրար հետևից գալիս էին Բլուր։ Ոմանք փնթփնթում էին, թե՝ «միայն օտարներն են ձեռքները տաքացնում, իսկ տեղական արհեստավորներն անգործ նստած են», բայց շուտով Բեգ-Էնդից զանազան կերակուրների, ըմպելիքների ու շքեղությունների և ամեն տեսակ բաների (ինչի առևտուր որ կատարվում է Հոբիթոնում և առհասարակ Հոբիթստանում) պատվերներ սկսեցին տեղալ, և մոտակա կրպակները շնչելու ժամանակ չունեին։ Ժողովուրդն անհանգստանում էր. մինչև տոնը հաշված օրեր էին մնացել, իսկ ո՞ւր է հրավիրատոմսեր բաժանող փոստատարը...
Հրավերները Հրավերներն իրենց երկար սպասեցնել չտվին, և շուտով Հոբիթոնի փոստն այնպես հեղեղվեց, որ փոստատարները չէին բավականացնում, ստիպված եղան կամավորներ հավաքել։ Բիլբոն հարյուրավոր քաղաքավարի ու ճոռոմ պատասխաններ էր ստանում․ ստանում. «Շնորհակալություն, ― զանազան ձևերով հայտնում էին նրանք, ― շնորհակալություն, անպայման կգանք»։
Բեգ-Էնդի դարպասը զարդարում էր հետևյալ ցուցանակը․ «Մտնել միայն Հյուրասիրության գործերով»։ Բայց նույնիսկ Հյուրասիրության հետ կապված գործ հնարելու դեպքում էլ մտնել համարյա հնարավոր չէր։ Մինչև կոկորդն զբաղված Բիլբոն հրավերներ էր գրում, պատասխանները կպցնում, նվերները փաթեթում և իր որոշ՝ Հյուրասիրության հետ բոլորովին առնչություն չունեցող, գործերն էր դասավորում։ Գենդալֆի ժամանելուց հետո նա այլևս ոչ մեկի աչքին չէր երևում։
Վստահելի
1342
edits