Changes
/* Գլուխ չորորդ․ Ուղիղ դեպի սնկերը */
Էլֆը տարավ նրան Փինի կողքը, պառկեցրեց խոտե անկողնում։ Ֆրոդոն իսկույն մեռածի պես քնեց։
====Գլուխ չորորդ․ չորորդ. Ուղիղ դեպի սնկերը====
[[Պատկեր:A Short Cut to Mushrooms.jpg|300px|thumb|right]]
Իսկ Ֆրոդոն իսկապես մտածում էր, որ պայծառ, նույնիսկ չափազանց պայծառ առավոտ է՝ հետապնելու համար շատ հարմար։ Գարալդի ասածները նրա մտքից չէին հեռանում: Բացատի մյուս ծայրից լսվում էր Փինի բարձր գոռոցը։ Նա թռչկոտում էր խոտերի մեջ ու երգում։
«Էսպես չի լինի... Ախր նրանց ինչին է պետք․․․ պետք... ― ինքն իր մեջ որոշեց Ֆրոդոն։ ― Մի բան է նրանց հետդ Հոբիթստանում ման տալը՝ քեզ համար կեր ու խմիր, ուրախ զբոսնիր։ Իսկ օտարության մեջ սովահար լինել ու տանջվել՝ դա արդեն բոլորովին ուրիշ է: Ոչ, ես նրանց չեմ վերցնի, եթե նույնիսկ իրենք ցանկանան էլ։ Ինձ է վիճակված, ես էլ պետք է պատասխան տամ։ Սեմին էլ չի կարելի․․․»։ կարելի...»։
Նա նայեց Սեմ Գեմջիին, և նրանց հայացքները հանդիպեցին։
― Ի՞նչ է, Սեմ, ― հարցրեց նա, ― ի՞նչ ես նայում։ Չէ՞ որ ես գնում եմ Հոբիթստանից, հեռու եմ գնում։ Ճագարի Գերանում, երևի, մեկ օր էլ չմնամ․․․չմնամ...
― Հետո ի՞նչ, տեր իմ․․․իմ...
― Իսկ դու ի՞նչ է, ինձ հե՞տ ես գալու։
― Վտանգավոր Ճանապարհորդություն է լինելու, Սեմ, շատ վտանգավոր։ Արդեն իսկ վտանգավոր է: Կենդանի վերադառնալու հույս համարյա չկա։
― Էդ ժամանակ ես էլ ձեզ հետ հետ չեմ գա, տեր իմ, էդտեղ ինչ կա, ― ասաց Սեմը։ ― Նրանց ինձ, թե՝ «Տես, հա, մենակ չթողնես նրան»։ Իսկ ես էլ նրանց ասում եմ․ եմ. «Բա ոնց, հենց հիմա կլքեմ, սպասեք, որ տեսնեք, բա չէ։ Ախր ես նրա հետ լուսին էլ կգնամ, և թող մի հատ էդ, ոնց էր անունը, Սև Հեծյալները ճամփիս կանգնեն․ կանգնեն. Սեմ Գեմջջի Գեմջիի հետ գործ կունենան, կզղջան»։ Իսկ նրանք ծիծաղում են։
― Իսկ ովքե՞ր են նրանք, ո՞ւմ մասին ես խոսում։
― Նրա՞նք, էլֆերը, էլ ո՞վ ․․․ ... Գիշերն էր խոսակցությունը, նրանք ձեր մասին ամեն ինչ գիտեն՝ ո՞ւր, ինչի՞ համար և ինչու։ Դե ես էլ չվիճեցի։ Ախ, տեր իմ, ի՜նչ ժողովուրդ ․․․ են... Ա՜յ քեզ բա՜ն․․․բա՜ն...
― Այո, զարմանալի ժողովուրդ է, ― համաձայնեց Ֆրոդոն։ ― Դե հիմա դու նրանց տեսար՝ դո՞ւր եկան քեզ․․․քեզ...
― Դե ոնց ասեմ, տեր իմ, ― մտածկոտ պատասխանեց Սեմը։ ― Ես ի՞նչ, նրանք ինձ պատմածներով էլ էին դուր գալիս։ Բայց Էնպիսին չեն, ինչպիսին պատկերացնում էի։ Նրանք շատ ուրիշ են. և՛ ծեր են, և՛ ջահել, ուրախ և միաժամանակ տխուր՝ գնա ու հասկացիր։
― Ուրեմն, էլ ինչու գնաս Հոբիթստանից, չէ՞ որ արդեն նրանց տեսել ես, ― հարցրեց Ֆրոդոն։
― Ախր, հասկանո՞ւմ եք, տեր իմ, էս գիշերվանից ես ինչ-որ ուրիշ եմ։ Գիտեմ՝ ճամփան երկար է, տանում է դեպի խավար․․․ խավար... Բայց չեմ կարող հետ դառնալ։ Էլֆեր, վիշապներ, լեռներ, էդ բոլորն, իհարկե, շատ լավ է․․․ է... Բայց հիմա ես մենակ դրա համար չէ, որ գալիս եմ ձեզ հետ։ Էստեղ ուրիշ բան կա։ Ճիշտը որ ասեմ, ես էլ չգիտեմ, թե ինչ: Բայց հաստատ գիտեմ, որ անպայման ձեզ պետք կգամ, և ոչ թե էստեղ՝ Հոբիթստանում․․․ Հոբիթստանում... Ես պետք է գնամ էս ճամփան մինչև վերջ... Եթե հասկանում եք, թե ինչի մասին եմ խոսում։
― Ոչ, չեմ հասկանում, Սեմ։ Բայց Գենդալֆը, կարծես թե, լավ ուղեկից է ընտրել ինձ համար։ Դե լավ, առայժմ միասին կգնանք։
― Այդ դու ես քնել-մնացել, ― ասաց Փինը։ ― Ես հո վաղուց եմ արթնացել, մենք միայն սպասում էինք, թե երբ պիտի դու վերջացնես ուտելն ու մտածելը։
― Ահա և վերջացրի։ Մենք պետք է որքան կարելի է շուտ հասնենք Բրենդիդուիմյան լաստանավին։ Լաստանավին։ Բայց չեմ ուզում վերադառնանք ուղի, եկեք կարճ ճանապարհով գնանք։
― Ուրեմն պետք է թռչել սովորենք, ― արձագանքեց Փինը։ ― Ոտքի ճանապարհ չկա։
― Կգտնենք, ― ասաց Ֆրոդոն, ― մի կերպ դուրս կգանք։ Լաստանավը գտնվում է Անտառային Օթևանից արևելք, իսկ ճանապարհը թեքվում է դեպի ձախ ու մեծ աղեղ գծում, այ այնտեղ, տեսնո՞ւմ եք։ Այնպես որ, եթե ուղիղ գնանք, քառորդ չափով այն կկրճատենք։
― Ուշ լինի՝ նուշ լինի, ― առարկեց Փինը։ ― Դժվար տեղանք է․ է, ճահիճ, ճանապարհ չկա, ես հո այնտեղ եղել եմ։ Իսկ եթե դու Սև Հեծյալների վերաբերյալ ես ասում, ապա նրանց հետ ճանապարհին հանդիպես, անտառում, թե դաշտում, միևնույնն է, տարբերություն չկա։
― Անտառում ու դաշտում թաքնվելը շատ հեշտ է, ― նկատեց Ֆրոդոն։ ― Մեզ ճանապարհին են սպասում, իսկ ճանապարհից դուրս մեկ էլ տեսար իսկի չփնտրեցին էլ։
― Ուրեմն, պայմանավորվեցինք, գնացինք դեպի ճահիճներն ու փշերը, ― եզրափակեց Փինը։
Շոգ էր, համարյա ինչպես երեկ, թեև արևմուտքից եկող ամպերն ամպրոպ էին խոստանում։ Հոբիթներն իջան խոտածածկ զառիթափ լանջով և սուզվեցին մացառների մեջ։ Նրանք մտադրվել էին Անտառային Օթևանը թողնել ձախ կողմում, կտրել անցնել աջակողմյան բլրի լանջին փռված անտառը և դուրս գալ հարթավայր: Իսկ այնտեղից՝ ուղիղ գծով գետանցում, լավ է , գոնե էնտեղ խոչնդոտներ չկան, բացի մեկ-երկու առուներից ու ցանկապատներից: Ֆրոդոյի հաշվարկներով ուղիղ գծով գնալու էին մոտ տասնութ մղոն, ոչ ավելի:
Մոտիկից մացառուտներն ավելի խիտ դուրս եկան, քան երևում էին հեռվից։ Ոչ մի կածան չկար, և ճանապարհորդները գնում էին շատ դանդաղ՝ իրենց հանձնած բախտի քմահաճույքին։ Վերջապես դուրս եկան մի գետակի մոտ, կավահող զառիթափ ափերով՝ ծածկված փշոտ թփուտներով։ Գետը պատնեշում էր ճանապարհը՝ այն անցնելու համար հարկավոր էր ցեխոտվել, քերծվել ու թրջվել։ Բարեկամները կանգ առան՝ չիմանալով ինչ անել:
Եթե նույնիսկ ուզենային էլ, դեպի հետ ճանապարհ այլևս չկար։ Ֆրոդոն առաջինը կավահողով իջավ ցած, դեպի առափնյա թփուտները։
― Ահա այսպես, ― ասաց Փինին։ ― Թե՛ դու, թե՛ ես, երկուսս էլ իրավացի ենք։ Կարճ ճանապարհով գուցեև դժվար է ու շատ ժամանակ կկորցնենք, բայց փոխարենը հասցրեցինք հասցրինք թաքնվել։ Աղվեսի ականջներ ունես, Սեմ, որևէ մեկը ծածուկ չի՞ հետևում մեզ։
Նրանք քարացան ու շունչները պահեցին: Հետապնդման ձայն չկար։
― Ձին այդպիսի վայրէջքը չի հաղթահարի, ― հուսադրեց Սեմը։ ― Բայց թե նա, երևում է, հասկացել է, որ մենք իջել ենք էստեղ։ Գնանք, շուտ։
Ասելը հեշտ էէր, անելը՝ դժվար: Մեջքներին ծանր տոպրակներ, իսկ փշոտ թփերը համառորեն չեն չէին ուզում ճանապարհ տալ անկոչ հյուրերին: Հետևում մնացած բլուրը տարածքը հուսալիորեն պաշտպանում էր քամուց, և հեղձուկ օդում ոչ մի շարժում չէր նկատվում: Վերջապես հոբիթները քրտնած, շոգած ու քերծվածքներ ստացած, հազիվ ոտքները քարշ տալով և, որ ամենավատն է, ուղղությունը կորցրած դուրս եկան բաց տարածք: Գետակի ափերը ցածրացել էին, հունը՝ լայնացել, իսկ ջրի բարձրությունը՝ իջել: Հարթ տեղանք դուրս գալով այն տարածվում էր ու պատրաստվում միանալ ճահիճներին, որպեսզի այնտեղից լցվի Բրենդիդուիմ:
— Բարև ձեզ, ախր սա Ամբարի գետակն է,— ուշացած կռահեց Փինը: Եթե ուզում ենք այսօր հասնել լաստանավինԼաստանավին, ուրեմն պետք է հենց հիմա անցնենք մյուս կողմն ու թեքվենք աջ:
Ծանծաղ մասում անցան գետն ու վազքով հատեցին լայն բացատը, որտեղ նրանց ծածկում էին միայն սեզի մացառուտներն ու հատուկենտ ծառերը։ Հետո կրկին անտառ սկսվեց. մեծամասամբ կաղնիներ էին, բայց երբեմն պատահում էին նաև հացենիներ ու ծփիներ։ Ճումբերն ու խանդակները վերջացան, գնալը հեշտացավ, բայց ծառերը չափազանց խիտ էին աճած, և առջևում հնարավոր չէր ոչինչ տեսնել: Հանկարծակի սկսված քամին օդ բարձրացրեց չոր տերևները, իսկ հետո անձրև տեղաց։ Հոբիթներն արագացրին ընթացքը. սայթաքում էին թաց խոտի վրա ու շարունակ ընկնում, բայց շարունակում էին գնալ, իսկ անձրևը չէր դադարում: Գնում էին լուռ՝ անընդհատ ուշադիր շուրջը նայելով:
Մոտավորապես կես ժամ հետո Փինը չդիմացավ․ չդիմացավ.
― Մենք, երևի, շատ ենք աջ վերցրել, վաղուց պետք է դաշտ դուրս եկած լինեինք։ Անտառն, ախր, նեղ է, հազիվ մի երկու մղոն լինի:
Մի կես ժամ ևս անցավ։ Ծվեն-ծվեն ամպերի տակից արևը դուրս եկավ, ու անձրևը թուլացավ։ Կեսօրն անցել էր, ու քաղցն իրեն զգացնել էր տալիս։ Տեղավորվեցին ճյուղածածկ ծփենու տակ, որի տերևները դեղնել էին, բայց դեռ չէին թափվել, այնպես որ արմատների մոտ բոլորովին չոր էր։ Բարեկամները հայտնաբերեցին, որ Էլֆերն իրենց տափաշշերը լցրել են ոսկեգույն, վճիտ և մեղրաբույր հյութով։ Շուտով նրանք ծիծաղում էին մաղող անձրևի վրա, միաժամանակ և Սև Հեծյալի վրա։ Ի՜նչ է մնացել որ, ևս քանի մղոն՝ ու ամեն ինչ վերջացած է:
Ֆրոդոն մեջքով ընկավ ծառի բնին ու աչքերը փակեց։ Սեմն ու Փինը տեղավորվեցին կողքին ու կիսաձայն ձգեցին․ ձգեցին.
<poem>
― Ոչ գազան է, ոչ թռչուն, ― առարկեց Ֆրոդոն։ ― Մեկը կանչեց, մյուսը պատասխանեց, և նույնիսկ բառեր կային այդ կանչի մեջ, միայն թե զզվելի ու անհասկանալի։ Օտար լեզվով։
Չքննարկեցին։ Բոլորի գլխում Սև Հեծյալներն էին, իսկ նրանց մասին ավելի լավ է լռել, նրանք արդեն դա հասկացել էին։ Գնալը վտանգավոր է, թաքնվելն՝ առավել, բայց թե ուր կորչես, եթե հարկավոր է ամեն կերպ ու հնարավորին չափ արագ հասնել լաստանավինԼաստանավին, քանի դեռ լույս է։ Նրանք պարկերը գցեցին ուսներին ու արագ առաջ շարժվեցին։
Շուտով անտառը կտրուկ վերջացավ: Առջևում տարածվեցին մարգագետինները։ Երևում է, նրանք իսկապես շատ էին դեպի հարավ գնացել: Մարգագետիններից այն կողմ հեռվում աղոտ երևում էր Բաքմորիի Թեք լեռը՝ ոչ թե առջևում, ինչպես պետք է լիներ, այլ՝ ձախ կողմում։ Նրանք գաղտագողի դուրս եկան ծառերի տակից ու մարգագետնով սլացան, ինչքան ուժ ունեին։
Խնամքով մշակված շաղգամի դաշտի եզրով նրանք մոտեցան մի ցանկապատի։ Լայն դարպասից ուղիղ ճամփա էր ձգվում դեպի բակ: Ոչ հեռվում պուրակ էր երևում, իսկ դրանից հետո՝ կալվածքը։ Փինը կանգ առավ։
― Ճանաչում եմ էս դարպասը, ― բացականչեց նա։ ― Ախր սա Անգեղի ագարակն է․․․է...
― Անձրևից փախանք, ջուրն ընկանք, ― ասաց Ֆրոդոն հետ ընկնելով, ասես ճանապարհը նրան վիշապի որջն էր տանում։
― Իսկ ծեր Անգեղը ինչո՞վ քո սրտով չէ, ― հարցրեց Փինը։ ― Նա բոլոր Բրենդիբաքերի մոտիկ բարեկամն է։ Ճիշտ է, թափաշրջիկներ չի սիրում, կատաղի գամփռներ ունի, բայց դե տեղն էլ մի տեղ չի, համարյա սահման է, գիտես, էստեղ քնածի տեղ չի։
― Գիտեմ, ― ասաց Ֆրոդոն և շփոթված ծիծաղեց։ ― Բայց արի տես, որ սարսափելի վախենում եմ Անգեղից ու նրա շներից՝ հնուց եկող հիշողությունն է պատճառը։ Երբ փոքր էի, երբեմն ցանկապատներից թռչում էի սունկ գողանալու ու հաճախ բռնվում էի։ Իսկ վերջին անգամ նա ինձ մի լավ դնքստեց, օձիքիցս բռնեց ու տարավ շներին ցույց տվեց․ տվեց. «Տեսնո՞ւմ եք, այս վնասակար արարածին, ― ասում է, ― հենց որ նորից մեզ մոտ բարեհաճի, կերեք սրան, որ հետքն էլ չմնա, թույլ եմ տալիս։ Իսկ առայժմ տարեք ճանապարհեք»։ Եվ նրանք իմ հետևից եկան մինչև լաստանավԼաստանավ, պատկերացնո՞ւմ եք։ Վախից սիրտս փորումս ձիավոր էր դարձել, թեպետ շները գիտեին, թե ինչ են անում՝ հետևիցս գալիս էին, գռմռում, բայց ձեռք չէին տալիս, քանի որ հրաման չկար։
Փինը հռհռաց։
Ճամփորդներն իրար հետևից գնացին աղուրի երկայնքով: Շուտով երևացին ագարակի և ագարակամերձ շինությունների եղեգե տանիքները։ Հիմնավոր, բարետես աղյուսե տունը շրջափակված էր կաղնեփայտե բարձր պարսպով։
Դարպասի հետևից լսվեց բարձր, համերաշխ հաչոց, ապա մի ձայն․ ձայն.
― Ժանի՜ք, Գա՜յլ, Բռնի՜կ, ինձ մոտ․․․ մոտ...
Ֆրոդոն ու Սեմը քարացան, իսկ Փինը մի քանի քայլ էլ գնաց։ Դարպասը բացվեց, և երեք հսկայական գամփռ կատաղի հաչոցով նետվեցին դեպի ճամփորդները։ Փինի վրա նրանք ուշադրություն չդարձրին։ Երկուսը նետվեցին Սեմի վրա, նրան սեղմեցին պարսպին ու սկսեցին հոտոտել։ Երրորդը՝ հսկայական ու տեսքից ամենակատաղին, կանգնեց Ֆրոդոյի առջև՝ հետևելով նրան ու խուլ գռմռալով։
― Այդ ո՞ւմ մասին եք ասում, ― հարցրեց Փինը։
― Դե նա ձեզ ընդառաջ գնաց։ Այդ ինչպե՞ս է չեք հանդիպել, ― զարմացավ Անգեղը։ ― Ասում եմ, չէ՞, իսկը հրեշ, ու հարցերն էլ հրեշային․․․ հրեշային... Դեհ, տուն մտնենք, մի կարգին խոսենք։ Ես էլ հենց նոր եմ գարեջուր սարքել։
Ըստ երևույթին, նա եկվորի մասին ուզում էր պատմել անշտապ ու մանրամասն։
«Բեգինս» անունը լսելով, Անգեղը զարմացավ ու սևեռուն նայեց Ֆրոդոյին։ Վերջինս մտածեց, որ հիմա նա կհիշի գողացած սնկերը և շներին բաց կթողնի իր վրա։ Բայց տանտերը նրան թևանցուկ արեց։
― Ա՜յ քեզ բան, ― ասաց նա։ ― Ո՞ւմ մտքով կանցներ։ Անունը տուր, սուփրան փռիր։ Համեցեք, ներս համեցեք․․․ համեցեք... Խոսելիք կա։
Բոլորը նստեցին լայն բուխարիկի առջև։ Տանտիրուհին կճուճով գարեջուր բերեց և լցրեց չորս գավաթի մեջ։ Գարեջուրն այնքան համեղ էր, որ ասելու չէ, այնպես որ Փինը նույնիսկ ամաչեց «Ոսկե թառի» մասին իր ասած խոսքերի համար։ Սեմն զգուշությամբ էր խմում․ խմում. ի՜նչ իմանաս ինչ կարող են եփել այս կողմերում։ Էլ չասած, որ իր տիրոջն էլ այստեղ նեղացրել են, ճիշտ է՝ վաղուց, բայց դա ի՞նչ նշանակություն ունի։
Խոսեցին եղանակի, բերքի մասին (առհասարակ, սովորականից վատ չէ), հետո Անգեղը գավաթը թմփացրեց սեղանին և նայեց հյուրերին։
― Ձեզ մոտ ենք եկել, բայց ոչ լրիվ ձեզ մոտ, ― պատասխանեց Փինը։ ― Ճիշտն ասած, քանի որ դուք արդեն գլխի եք ընկել, ուրեմն, մենք կալվածքին հակառակ կողմից մոտեցանք: Անտառային Օթևանից կարճ ճանապարհով ուզում էինք հասնել Լաստանավին՝ ակամա ընկանք այստեղ։ Գալիս անտառում մոլորվեցինք։
― Որ շտապում էիք, ինչու՞ չէիք ճանապարհով գնում, ― զարմացավ տանտերը։ ― Չնայած, դա ձեր գործն է։ Դե լավ, մնացեք ինձ մոտ, ման եկեք, ազատ, անարգել։ Դուք նույնպես, պարոն Բեգինս․․․ Բեգինս... Թեպետ սունկի հարցում ո՞նց եք։ Առաջվա նմա՞ն, ― նա հռհռաց։ ― Այո, ա՛յ, տեսնո՞ւմ եք, հիշում եմ, հիշում եմ փոքրիկ Ֆրոդո Բեգինսին։ Այ թե ավազակն էր, հա՜․․․ հա՜... Ձեր ազգանունը, ճիշտն ասած, մոռացել էի, բայց հիշեցրին։ Էսօրվա եկողը, ձեր կարծիքով, ինչի՞ մասին էր հարցնում․․․հարցնում...
Հոբիթներն ականջները սրեցին։
Դուրս եմ գալիս։ «Դեհ, ― ասում եմ, ― բարով, ի՞նչ կա։ Էդ դուք սխալ եք եկել, նորից հետ գնացեք, ճանապարհը դուրս կգաք»։
Նա ինձ բոլորովին դուր չեկավ․ չեկավ. նույնը և Բռնիկին՝ դուրս վազեց, հոտոտեց, պոչը քաշեց տակն ու վնգստաց։ Իսկ նա, սևը, նստել է ու չի շարժվում։ «Ես էնտեղից եմ գալիս, ― խոսում է ցածր, խուլ, կարծես ձայն չունի, ու արևմուտքի կողմն է ցույց տալիս իմ հողի միջով․․․ միջով... ― Բեգինսն այստե՞ղ է»։ ֆսֆսացնում է մի տեսակ ու կռանում է վրաս։ Կռանում է, իսկ դեմք չկա, գլխաշորի տակից մի անցք է երևում։ Էստեղ դող ընկավ մարմինս։ Դեհ, դողը՝ դող, բայց ո՞ւր է խցկվում, երբ իրեն չեն խնդրո՞ւմ․․․ խնդրո՞ւմ... Դրան տես, թմբերս ոտնատակ է տվել ու հեչ պետքն էլ չէ:
«Դե, քաշվիր էստեղից, ― ասում եմ։ ― Էստեղ քեզ ինչ Բեգինս, ինչ բան։ Սխալ տեղ ես մտել։ Բեգինսները Հոբիթոնում են ապրում, շուռ արի ու գնա, մենակ թե ո՛չ իմ հողով, ասում եմ, այլ ճանապարհով»։
«Բեգինսն այնտեղից հեռացել է, ― շշնջում է,― նա այստեղ է գալիս։ Արդեն հեռու չէ։ Կասե՞ս, եթե հայտնվի այստեղ: Որ ասես՝ ոսկի կբերեմ»։
«Բեր, բեր, ― ասում եմ, ― միայն թե ո՛չ ինձ։ Իսկ հիմա չքվի՛ր, քանի ողջ առողջ ես, թե չէ որ շներին բաց եմ թողել․․․»։ թողել...»։
Նա միայն ֆշշացրեց ի պատասխան: Գուցե էդպես ծիծաղում էր, իսկ գուցեև ոչ: Հետո խթանեց ձիուն ու քշեց վրաս։ Հազիվ հասցրի հետ թռչել ու մինչ շներին կկանչեի, շրջվեց ու դուրս եկավ ճանապարհ, դե գնա ու իմացիր ով էր, ի՜նչ էր․․․ էր... Դեհ, իսկ դուք ի՞նչ կասեք․․․
Ֆրոդոն չպատասխանեց. նայում էր կրակին ու մտածում, թե հիմա ինչպե՞ս պետք է հասնեն լաստանավ։ Լաստանավ։
― Չգիտեմ, թե ձեզ ինչ ասեմ, ― վերջապես ասաց նա։
― Չգիտե՞ս, ուրեմն լսիր ինչ որ կասեն, ― խորհուրդ տվեց Անգեղը։ Է՜հ, պարոն Ֆրո՛դո, պարոն Ֆրո՛դո, ախր ինչ կար էդ Հոբիթոնում: Չարժեր դրանց հետ կապվել՝ էնտեղի ժողովուրդը ծալապակաս է (Սեմը աթոռի վրա շարժվեց և խիստ նայեց Անգեղին)։ Չնայած դուք միշտ էլ տաքգլուխ եք եղել, չի լինի, որ սկզբից մտածեք, հետո՝ անեք։ Հենց լսեցի, որ հեռացել եք մոտիկ հարազատներից՝ Բրենդիբաքերից, ու կպել ձեր պապի եղբորը, միանգամից ասեցիասացի. լավ բան չսպասեք։ Ծեր Բիլբոն ճաշն եփել է, իսկ ո՞վ պետք է ուտի։ Դու՛ք: Նա հո հարստությունը արդար քրտինքով չի՞ ձեռք գցել հեռավոր երկրներում։ Իսկ հիմա էլ գտնվել են էնպիսինները, որոնց համար շատ հետաքրքիր է, թե էդ ո՞ւմ գանձերն են թաղված նրա մոտ, Հոբիթոնի բլուրում։
Ֆրոդոն լռեց։ Փնթփնթան Անգեղը ճիշտ նշանակետին էր խփում։
Անգեղը մտազբաղ նայեց նրան։
― Տեսնում եմ, այս հարցում դուք ձեր սեփական կարծիքն ունեք, ― նկատեց նա։ ― Դե իհարկե. պարզից էլ պարզ է, որ պատահական չհայտնվեցիք էստեղ սևի գնալուց հետո։ Դե էդ սևի մասին էլ, երևում է, ինձնից շատ գիտեք, հազիվ թե ես զարմացրի ձեզ։ Գիտեք, ուրեմն, ձեր իմացածը ձեզ պահեք, ես հետաքրքրասեր չեմ։ Բայց երևում է, որ ձեր սիրտն անհանգիստ է։ Մտածում եք, ո՞նց սուսիկ-փուսիկ հասնեք լաստանավԼաստանավ, չէ՞։
― Մտածում եմ, ― խոստովանեց Ֆրոդոն, ― մենակ թե այստեղ մտածելու բան չկա, հարկավոր է գնալ և ինչ լինելու է թող լինի։ Շնորհակալություն ձեր բարության համար։ Ախր ես ձեզնից և ձեր շներից, չեք հավատա, երեսուն տարի վախեցել եմ։ Հիմարություն է, իհարկե։ Մի հուսալի բարեկամ ավելի կունենայի․․․ կունենայի... Էհ, ափսոսում եմ, որ ձեզնից բաժանվում եմ։ Դե, գուցե դեռ կգամ այցի, այն ժամանակ էլ կնստենք, կզրուցենք։
― Միշտ համեցեք, ― ասաց Անգեղը։ ― Իսկ առայժմ ինձ լսեք։ Օրն իրիկնանում է, մեր ընթրելու ժամն է։ Չէ՞ որ մենք պառկում ու վեր ենք կենում արևի հետ։ Չէիք ուզենա մեզ հետ ընթրե՞լ։
― Շատ շնորհակալ ենք, ― ասաց Ֆրոդոն։ ― Միայն վախենում եմ, որ կուշանանք։ Առանց այդ էլ գիշերվա կողմը հազիվհազ տեղ հասնենք։
― Տա՛, տա՛, տա՛, էհ, շտապելուց չեք թողնում մի խոսք ասեմ։ Իսկ իմ ասածն ի՞նչ է․ է. կընթրենք, ես ծածկասայլ ունեմ, դե դրանով էլ ձեզ կտանեմ։ Էդպես արագ կհասնեք, և ապահով կլինի, թե չէ ի՜նչ իմանաս, ինչ կարող է պատահել։
Դա փոխում էր իրերի վիճակը, և Ֆրոդոն համաձայնեց հուրախություն իր ուղեկիցների։ Արևը համարյա ծածկվել էր բլուրների հետևում, աղջամուղջը թանձրանում էր։ Հայտնվեցին Անգեղի երկու որդիներն ու երեք աղջիկները․ աղջիկները. հսկայական սեղանը մի րոպեում բացեցին։ Ավելի թեժ մոմեր բերեցին, բուխարիկը վառեցին։ Տիկին Անգեղուհին սկսեց ափսեները լցնել: Եկան ևս մի քանի հոբիթ, որոնք բատրակություն էին անում կալվածքում: Ընթրիքն սկսվեց: Գարեջուր ինչքան ուզես կար։ Սեղանի մեջտեղում դրված գլխավոր ճաշը՝ խոզապուխտով տապակած սունկը, մի քանի րոպեում վերջացավ։ Կրակի մոտ պառկած շները ոսկորներն էին կրծում։
Ընթրիքից հետո Անգեղն ու որդիները լապտերները ձեռքներին գնացին սայլը պատրաստելու։ Երբ հյուրերը դուրս եկան բակ, արդեն բոլորովին մութ էր։ Նրանք պարկերը դրեցին սայլի մեջ և իրենք էլ տեղավորվեցին։ Անգեղը սանձով խփեց երկու լավ կերակրված պոնիների կողերին։ Տիկին Անգեղուհին կանգնած էր լուսավորված դռան մեջ։
Մինչև լաստանավ երկու-երեք լիգ էր մնում։ Հոբիթները թիկնոցներով պինդ փաթաթված նստել և ուշադիր լսում էին: Լսվում էր միայն անիվների ճռճռոցը և սմբակների կտկտոցը։ Ֆրոդոյին թվում էր, թե սայլը չի գնում, այլ հազիվ սողում է։ Փինը ննջում էր, իսկ Սեմը զգուշավոր նայում էր մառախուղի մեջ։
Վերջապես, աջից աղոտ սպիտակին տվեցին երկու բարձր սյուն՝ շրջադարձ դեպի լաստանավը։ Լաստանավը։ Անգեղը ձգեց սանձափոկերը. սայլը ճռռալով մի պահ կանգ առավ, ապա սկսեց իջնել բլրի ստորոտը։ Նորից լռության վայրկյան․․․ վայրկյան... Իսկ հետո բոլորը լսեցին այն ձայնը, որին այդքան վախով սպասում էին՝ սմբակների թխկթխկոցը։ Այն մոտենում էր գետի կողմից։
Անգեղը թռավ ցած, գրկեց ձիերի վզերը, որ չֆռթկացնեն, և հայացքը սևեռեց մշուշոտ խավարին։ Թրխկ-թրխկ-թրխկ, թխկթխկում էին սմբակները և խուլ արձագանքում գիշերվա խաղաղ օդում։
― Ավելի լավ է, դուք թաքնվեք, տեր իմ, ― շտապով տիրոջը խորհուրդ տվեց Սեմը։ ― Պառկեք սայլի հատակին և ծածկվեք ծածկոցով, իսկ մենք էդ ձիավորին մի կերպ ճանապարհ կդնենք։ ― Նա թռավ սայլից ու կանգնեց Անգեղի կողքին՝ հեծյալ է, թող հեծյալ լինի, միայն թե սկզբում թող իրեն տրորեն։
Թրխկ-թրխկ-թրխկ․․․ թրխկ... Հիմա կհասնի։
― Հեյ, ո՞վ է, ― գոռաց Անգեղը։
― Հապա մի կա՛նգ առ, ― հրամայեց Անգեղը։ Նա սանձափոկերը նետեց Սեմին և գնաց առաջ։ ― Կանգնիր, որտեղ որ կանգնած ես։ Քեզ ի՞նչ է պետք, ո՞ւր ես գնում։
― Ես պարոն Բեգինսի հետևից եմ գնում։ Ձեզ այդպիսի մեկը չի՞ հանդիպել, ― խուլ հարցրեց մեկի ձայնը, շատ ծանոթ․․․ ծանոթ... Դե, իհարկե, Մերի Բրենդիբաքն է։ Թիկնոցի տակից երևաց լապտերը և լուսավորեց Անգեղի զարմացած դեմքը։
― Պարոն Մերի՜, ― բացականչեց նա։
― Նույն ինքը։ Իսկ դուք կարծում էիք ո՞վ է, ― հարցրեց Մերին՝ առաջանալով ու սանձը թափահարելով։
Վախն իսկույն անցավ․ անցավ. Մառախուղից դուրս գալով՝ ձիավորը դադարեց մեծ ու սարսափելի թվալ. նրանց առջև ընդամենը մի հեծյալ հոբիթ էր իր պոնիով, ականջներն էլ շարֆով փաթաթված։
― Ֆրոդոն սայլից թռավ նրա մոտ։
― Գտնվեցի՞ք, կորածնե՜ր, ― ուրախ ասաց Մերին։ ― Իսկ ես արդեն մտածում էի, թե էսօր էլ չեք բարեհաճի։ Քիչ էր մնում ձեռքս թափ տայի ու գնայի հետ՝ ընթրելու: Էս մառախուղն էլ մի կողմից վրա տվեց։ Որոշեցի հանդիպել Ամբարներ, թե չէ մեկ էլ տեսար մի փոսում ընկած եղաք՝ ձեզ ազատողն ո՞վ է։ Էդ ինչպե՞ս է եղել, որ իրար չենք հանդիպել։ Իսկ դուք նրանց որտե՞ղ գտաք, պարոն Անգեղ, ձեր բադերի լճակու՞մ։
― Չէ, իմ հողամասում, ― աչքով արեց ֆերմերը։ ― Քիչ էր մնում շները բաց թողնեի նրանց վրա, համբերեք, իրենք ձեզ կպատմեն։ Իսկ հիմա, ուրեմն, ներող եղեք, պարոն Մերի, պարոն Ֆրոդո և մյուսներ, ես տուն պիտի գնամ։ Դե մեր տիկինը, ինքներդ էլ հասկանում եք, գիշերն էլ վրա տվեց․․․ տվեց...
Նա սայլը շրջեց եկած ճանապարհի կողմը։
― Ուրեմն, բոլորին բարի գիշեր, ― ասաց նա։ ― Ա՜յ թե օր էր էսօրվա օրը, պատմես՝ չեն հավատա։ Լավ, ամեն ինչ լավ է, երբ լավ է վերջանում, չնայած դուք դեռ պետք է, իհարկե, տեղ հասնեք․․․ հասնեք... Եվ ես էլ… էլ... Դե կտեսնենք էլի․․․ էլի...
Ֆերմերը լապտերները վառեց, բարձրացավ սայլի վրա ու նստեց նստատեղին։ Իսկ հետո հանկարծ մի հսկայական զամբյուղ հանեց նստարանի տակից։
― Էն է հա՜ մոռանում էի։ Էս կնոջս կողմից, մեջը մի քիչ բան կա, երևի կհավանեք՝ հատուկ ողջույններով պարոն Բեգինսին։
Նա զամբյուղը տվեց Ֆրոդոյին ու պոնիներին խթանեց: Հոբիթները շնորհակալություն հայտնեցին ու բարի գիշեր մաղթեցին: Նրանք հայացքով ուղեկցում էին աղոտ լապտերները, մինչև որ դրանք անհետացան մթին գիշերվա մեջ։ Հանկարծ Ֆրոդոն ծիծաղեց․ ծիծաղեց. նա պինդ փակված զամբյուղից զգաց տապակած սունկի գրգռիչ հոտը։
====Գլուխ հինգերորդ․ Դավադրությունը բացահայտվում է====