Changes

Մատանիների Տիրակալը

No change in size, 15:26, 5 Մայիսի 2017
/* Գլուխ ութ. Մշուշ Գերեզմանոցի գլխին */
Ֆրոդոն խոսքեր չգտավ պատասխանելու։ Նա միայն խոր խոնարհվեց, ցատկեց թամբին ու պոնին առաջ մղեց. նրա հետևից շարժվեցին մյուսները։ Թոմ Բոմբադիլի հյուրընկալ օջախը, հովիտը և Անտառը տեսադաշտից ծածկվեցին։ Ձորակում գոլ խոնավություն էր և քաղցր բուրում էր թառամող խոտը։ Իջնելով ներքև՝ նրանք հետ նայեցին և նորից տեսան Ոսկեհատիկին՝ հեռավոր, փոքրիկ ու գեղեցիկ, ասես արևով ողողված մի ծաղիկ։ Նա կանգնած էր ձեռքերը դեպի հոբիթները պարզած և, տեսնելով, որ հոբիթները շրջվել են, բարձր ու զրնգուն ինչ-որ բան ասաց, ձեռքերը թափահարեց, շուռ եկավ ու անհետացավ բլրի գագաթի հետևում։
Արահետը գալարվեց բլրի կանաչ ստորոտում, և նրանց դուրս բերեց մի ուրիշ ձորակ՝ ավելի լայն ու խոր, իսկ հետո սկսեց վերև-ներքև ոլորվել լանջերով, բլուր բլրի հետևից, ձորակ ձորակի հետևից։ Ոչ ծառ կար, ոչ առու՝ խոտ ու լռություն, և միայն զեփյուռն էր շշնջում ձորակներում ու երբեմն թռչունների հեռավոր կանչեր էին լսվում։ Արևն ավելի ու ավելի էր բարձրանում և ավելի ու ավելի ուժեղ էր տաքացնում։ Ամեն անգամ բարձրանալով մի նոր բլրի գլուխ, նրանք նկատում էին, որ արևմտյան զով քամին աստիճանաբար թուլանում է: Հերթական գագաթից տեսարան բացվեց դեպի հեռավոր անտառը: Ծառերի խոնավ մթին շերտը կարծես ծխում էր. երեկվա անձրևն էր գոլորշիանում ու քուլա-քուլա բարձրանում երկինք: Տերևներն ու արմատները բաց էին թողնում ներծծած ջուրը: Հորիզոնը պատվել էր մշուշով, որի գլխին ծանրորեն բազմել էր երկնքի կապույտ գմբեթը:
Մոտավորապես կեսօրին հոբիթները բարձրացան հերթական բլրի լայնարձակ ու տափակ գագաթը, որը նման էր բարձր կանաչ եզրերով պնակի։ Այստեղ քամին բոլորովին կտրվեց, իսկ երկինքն ասես կախվեց բլրի հենց գլխին։ Հոբիթները հատեցին գագաթը, նայեցին մյուս կողմը և տեսածից կայտառացան: ի՜նչ ճանապարհ են անցել... Ճիշտ է, թանձր օդը ծածկում էր տեսանելիքը, բայց կասկած չկար, որ Դամբանաբլուրներն ուր որ է կվերջանան։ Առջևում նրանց դիմաց խոր հովիտ էր ընկած, որը վերջանում էր երկու զառիկող լանջերի միջև ընկած նեղ անցումով։ Իսկ հետո բլուրներ չէին երևում, միայն աղոտ մութ շերտ էր։
Դժվար ճանապարհ, համեղ նախաճաշ, տաք արև ու խոտի բույր... Հոբիթները ոտքները մեկնեցին, աչքները երկնքին հառեցին, ավելի երկար պառկեցին, քան պետք էր, ու դրանից էլ պատահեց այն ամենը, ինչ պատահեց։ Չորսն էլ հանկարծակի ու ծանր սրտով արթնացան. ախր բոլորովին չէին մտածում քնել։ Քարը սառել էր ու երկար, դժգույն ստվեր գցել դեպի արևելք։ Դեղին արևը հասել էր «պնակի» եզրին ու դժգունել, իսկ թանձր ու սպիտակ մառախուղը բարձրանում էր բոլոր կողմերից։ Լռություն էր ու պաղ խոնավություն։ Պոնիներն իրար գլխի էին հավաքվել ու գլուխները կախել։
Անմիջապես վեր թռչելով, հոբիթները վազքով նետվեցին «պնակի» արևմտյան եզրը և հասկացան, որ պղտոր մառախուղի մեջ գտնվող կղզու վրա են՝ աշխարհից կտրված։ Նրանք հուսահատ նայեցին արևին՝ բայց արևը դանդաղ խորասուզվեց մշուշի ճերմակ ծովի մեջ, իսկ արևելքից սողեսող տարածվեց սառը, գորշ մշուշը։ մեգը։ Հոբիթները հայտնվեցին առանց դուռ ու պատուհան մշուշե սրահում կենտրոնական սյան փոխարեն միայնակ քարով:
Ամեն ինչից դատելով, նրանք թանկարդն էին ընկել, բայց առայժմ ոգու արիությունը չէին կորցնում։ Դեռ հիշում էին՝ որ կողմում է Ուղին, և գիտեին՝ ինչպես հասնել այնտեղ, իսկ մնալ, սպասել մշուշի ցրվելուն նրանք չէին պատրաստվում. «պնակն» այժմ սառնաշունչ սարսափ էր ներշնչում, և հոբիթներն ուզում էին րոպե առաջ հեռանալ:
Բայց հույսն իսկույն տագնապի փոխվեց. առջևում մութի կուտակումներն ավելի սևացան, նեղացան ու հանկարծ խավարի միջից վախեցած հոբիթի առջև ծառացան երկու վիթխարի քարե ցցեր։ Երևի անցումն է, միայն հասկանալի չէ, թե որտեղից այդ քարերը հայտնվեցին՝ վերևից դրանք չէին երևում։ Ֆրոդոն, չհասցնելով ուշքի գալ, արագ անցավ երկու ցցերի արանքով, և նրա վրա ասես խավարը փլվեց։ Պոնին վրնջաց, ծառս եղավ ու հոբիթին վայր գցեց: Վեր կենալով Ֆրոդոն շրջվեց ու տեսավ, որ ինքը մենակ է. ընկերներն անհետացել էին։
― Սե՜մ, ― գոռաց նա, ― Փի՜նՓիփի՜ն, Մե՜րի... Այստեղ, հետ մի մնացեք...
Ի պատասխան՝ ոչ մի ձայն։ Հոբիթին սարսափ պատեց. նա հետ վազեց, անցավ քարե ցցերի արանքով՝ կանչելով. «Սե՜մ, Սե-ե՜-եմ, Փիփին, Մերի, որտե՞ղ եք»։
Պոնին նետվեց առաջ ու կորավ գորշ մառախուղի մեջ։ Ինչ-որ տեղից՝ կարծես թե ձախից, հոբիթին հասավ հազիիվ հազիվ լսելի պատասխան կանչը՝ «Հե՜յ, Ֆրոդո, Ֆրոդո՜, հե՜յ»։ Նա մոլորված կանգ առավ ու ականջ դրեց՝ լայնացած աչքերով նայելով խավարին: Ապա նետվեց ձայնի ուղղությամբ և, մագլցելով քարքարոտ լանջով, նորից կանչեց ընկերներին։
Սկզբում պատասխան չկար, բայց որոշ ժամանակ անց վերևից լսվեց թույլ արձագանք . «Ֆրոդո՜, հե՜յ»։ Ապա լռություն և հանկարծ՝ հուսահատ աղաղակ. «Օգնեցե՜ք, օգնեցե՜ք, օգնությո՜ւն»։ Ֆրոդոն մթին խավարում ամբողջ ուժով մագլցեց վեր՝ չիմանալով նույնիսկ, ճի՞շտ է գնում արդյոք:
Ոտքի տակ հանկարծ հարթ դարձավ, և նա հասկացավ, որ հասել է դամբանաթմբի գլուխը։ Ոտքերը ծալվում էին, ամբողջովին թրջվել էր և ցրտից դողում էր։ Լռություն էր ու անթափանց խավար։
</poem>
Եվ ի անասելի ուրախություն Ֆրոդոյի, երեքն էլ վեր կացան, ձգվեցին, աչքները տրորեցին ու ոտքի թռան: Նրանք զարմացած նայեցին Ֆրոդոյին ու Թոմին, որոնք ամբողջ հասակով կանգնել էին նրանց գլխավերևում, ապա ապշած նայեցին միմյանց՝ չհասկանալով , թե այդ ինչ կեղտոտ-սպիտակ քրջեր են հագներին ու ոսկե զարդեր՝ գլխներին:
— Էս ի՞նչ նորություններ են,— ուզում էր սկսել Մերին՝ շոշափելով գլխին թեք դրված թագը: Բայց հանկարծ սսկվեց ու աչքերը փակեց: — Այո, հիշում եմ, ինչ եղավ,— խուլ փսփսաց նա: — Գիշերը նրանք վրա տվեցին հյուսիսից՝ Քարն Դումից (Անգմար թագավորության արքայանիստ ամրոցը) ու մեզ գլխովին ջախջախեցին: Նիզակը խրվեց իմ սիրտը,— նա կուրծքը բռնեց: — Դե չէ, սա ի՞նչ բան է,— գոռաց նա՝ դժվարությամբ գլուխը բարձրացնելով: — Երևի երազ եմ տեսել... Ո՞ւր էիր կորել, Ֆրոդո...
— Ի՞նչ ճանապարհ, տեր իմ,— բացականչեց Սեմը,— ես ինչ է, տկլո՞ր եմ գնալու: — Նա գցեց թագը, գոտին, մատանիները, վրայից պոկեց սավանը և սկսեց խոտերի մեջ աչքերով փնտրել՝ ասես սպասելով ինչ-որ մոտիկ տեղ տեսնել իր հոբիթական հագուստը՝ բաճկոնը, տաբատը, թիկնոցը:
— Իզուր մի փնտրեք ձեր հագուստը, միևնույնն է, չեք գտնի,— ասաց Թոմը Թոմը՝ դամբանաբլրից վայրկենապես ցած թռչելով և հոբիթների շուրջը պար գալով, ասես ոչինչ չէր եղել: Նայելով Թոմի ուրախ ու կայծկլտուն աչքերին՝ հոբիթներն իսկապես սկսեցին հավատալ, որ ոչինչ էլ չի եղել:
— Էդ ինչու՞ չփնտրեմ,— զարմացավ Փիփինը՝ ուրախ տարակուսանքով նայելով պար եկող Բոմբադիլին, — Բա ի՞նչ անեմ:
<poem>
Հե՛յ, ձա՛յն հանեք, հապա-հապա, այդ ու՞ր եք կորել,
Վերև՞, ներքև՞, հեռու՞, մոտի՞կ, այստե՞ղ , թե՞ այնտեղ,
Սուր ականջներ, Խելացի քիթ, Երկարապոչ և Պեծիկ
Ճերմակիկ, էհե՛յ, էհե՛յ, հավատարի՛մ իմ Հաստլիկ:
Նրանք իջան խանդակի մեջ, մագլցեցին հակառակ լանջը, գտան անցումը և խոտածածկ արահետով վարգով իջան լայն դաշտավայր: Մեկ-երկու ժամ հետո երևաց ծառերի շարքը, և բարեկամները հասկացան, որ չնայած իրենց գլխին եկած բազմաթիվ փորձանքներին, վերջապես հասել են Ուղուն: Ուրախացած հոբիթները վերջին լիգն ընթացան քառատրոփ արշավով և կանգ առան միայն այն ժամանակ, երբ հայտնվեցին ճամփեզրի ծառերի ստվերում: Վերջալույսի շողերից լուսավորված Ուղին գալարվում էր դեպի հյուսիս-արևելք՝ աստիճանաբար իջնելով լայնարձակ դաշտավայրը: Ջրափոսերում սևին էր տալիս նախօրեին տեղացած անձրևից մնացած ջուրը:
Հոբիիթներն Հոբիթներն ուշադիր զննեցին, բայց ոչինչ չտեսան: Ուղին ամայի էր:
— Վերջապես հասանք,— թեթևացած ասաց Ֆրոդոն: — Իմ կարճ ճանապարհի պատճառով մենք երկու օր հետ ենք ընկել: Համա՜ թե կրճատեցինք: Բայց գուցե բարին դա էր՝ կարծես թե նրանց մեր հետքից շեղել ենք:
Վստահելի
1342
edits